PDA

Դիտել ողջ տարբերակը : www.armmelody.ru - Էլի մի հատ թազա սայթ

Universe
01.08.2011, 15:40
Ողջույն:
Սա էն պահերիցա, որ ասում են. «Երեկ Գիշերը ,շոգ... շոգից չգիտեի թե ինչ անեի...»
Մի հատ ավել, մի հատ պակաս... :esim
Մի խոսքով, դիմավորեք, ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԳԱ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՊՈՐՏԱԼ.... հեհեհե :D Հավատացի՞ք...

Չէ այ մարդ,ուղղակի հասարակ կայք՝ մեջը ՄԻԱՅՆ հայկական երգեր ու տեսանյութեր,որոնց ընդհանուր թիվը մինչ այս շաբաթվա վերջ կգերազանցի 10.000 ը: Երեկ գիշերը պարապ էի մնացել...

Ի դեպ,որպեսզի կայքը բացի երաժշտական ու տեսահոլովակային բնույթից նաև լինի ինֆորմատիվ, որոշել եմ,որ ԲՈԼՈՐ հայ երգիչ-երգչուհիների կենսագրական տվյալները նույնպես պետք է լինեն:

Գոնե էս մի բանով կտարբերվենք... ;)

Ներկա պահին կայքում առկա են մոտ 3.000 տեսանյութեր՝ ինքլուդ արված յութուբից, սակայն, սա դեռ սկզբի համար, շուտով նաև կկարողանաք երգեր և տեսանյութեր վերբեռնել... Ոնց որ ասում են՝ շունը կերավ միկատու,այ քեզ հիմար կենգուրու...

Հիմա.
www.armmelody.ru կայքը ունի մի շարք հնարավորություններ: ցանկացածպահի ունկնդրելով երաժշտությունը Դուք կարող եք ուղղակի «անջատել լույսերը» սեղմելով համապատասխան սեղմակը ու խորանալ,վայելել ամեն մի նոտան ու հնչյունը և etc...

Միշտ պատրաստ եմ ու ուրախ եմ լսելու մարդկանց կարծիքները:
Հերթը քոնն է. Մի հապաղիր, ԿԱՐԾԻՔԻ՛Ր.... :kiss

Լեո
01.08.2011, 15:47
Իսկ ո՞րն է այն պատճառը, որը կստիպի ինձ տեսահոլովակներ դիտել ոչ թե Յութուբում, այլ հիշյալ կայքում:

Երգիչների կենսագրությունների առկայությու՞նը :8 Դժվար :nea

Ձայնալար
01.08.2011, 15:49
Բռատ, անկապ սայթ ա :pardon

Universe
01.08.2011, 15:54
Իսկ ո՞րն է այն պատճառը, որը կստիպի ինձ տեսահոլովակներ դիտել ոչ թե Յութուբում, այլ հիշյալ կայքում:

Երգիչների կենսագրությունների առկայությու՞նը :8 Դժվար :nea

Լեո ջան, ի սկզբանե նշել եմ չէ,որ ՍԿԶԲԻ ՀԱՄԱՐ յութուբնոցից է բեռնվում երգերը, ուղղակի քոնթենթի նախնական ախահովվման համար:

Առավելություն ըստինձ դա նա է,որ գտնվում ես միայն ՀԱՅԿԱԿԱՆ տեսահոլովակների կայքում, ինչ որոնես,կգտնես միայն հայկականը ու բաժանված ըստ բաժինների: ինչպես նաև կայքում կա մի քանի այլ առավելություն,որոնցից են օրինակ ընտրյալներում նշելը,ու տվյալների բազայում այս կամ այն այցելուների ամենասիրելի երգերը պահպանվում են, որոնք կարելի է լսել հերթականությամբ:

Ինչպես նաև, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ յութուբի, այստեղ որոշակի երգերի ու տեսահոլովակների /քոնթենթի/ ապահովւումից հետո կարող եք բեռնել նաև ՄՊ3 երգեր, որոնք ի տարբերություն յութուբի կլինեն ՄՊ3 նվագարկիչով,ու ոչ թե պարտադիր՝ վիդեո:
Որոշժամանակ անց, նաև կտեղադրվի երգերի բեռնման տարբերակ,որով դուքկկարողանաք երգեր բեռնել թե՛ յութուբից,և թե կայքից....

Իսկ կենսագրությունները... դրանով բնականաբար չենք սահմանափակվի, կլինեն նաև նորություններ ու հոդվածներ՝ այլ երաժշտական թեմաներով, բացի կենսագրություններից իհարկե::)

Universe
01.08.2011, 15:56
Բռատ, անկապ սայթ ա :pardon

Այ ցավտ տանեմ,թող էլի անկապ լինի, նշելեմ վերևում՝«ուղղակի հասարակ կայք՝ մեջը ՄԻԱՅՆ հայկական երգեր ու տեսանյութեր»
Դե անկապությունը եթե քո ասածով նայենք կայանումա նրանում,որ ասենք յութուբնոցիցա նախնական բեռնվում,բայց դե սենց անկապ չի մնա...
Իսկ եթե անկապություն ասելով՝ դիզայնը, տեսքը, ֆոնտերը,լեզուների /20 լեզու/ առկայությունն ու ֆունկցիոնալություննա,էտ ուրուշ...

Լեո
01.08.2011, 16:01
Յութուբից էլ ա հնարավոր mp3 ֆորմատով «քաշել» :)

Universe
01.08.2011, 16:01
ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՄ ,որ եթե մարդիկ կան,որ բացում են հայոց պատմությանը վերաբերող կայքեր՝ մեջը ռաբիս MP3 ներ, mp6 էր,տո MP 15 էր,էլ չեմ ասում օնլայն ֆոտոշոփ ու ինչ...Ապա ԷՍ ՍԱՅԹԸ ունի նպատակ՝, երաժշտականա հաստատ ու քիչ-թե-շատ էլ պետք կգա վաղը մյուս օր... Չեմ գովում,բայց դե էլի գոնե երգիչ երգչուհիների կուռունկուլում վիտաեները օգտակար կարող են լինել,էլ չեմ ասում շուտով լուրերը...

Universe
01.08.2011, 16:03
Յութուբից էլ ա հնարավոր mp3 ֆորմատով «քաշել» :)

Չէ քաշելչէ,վերբեռնել ի նկատի ունեմ, այսինքն՝ upload...MP3 հնարավոր է՞ յութուբում ափլոըդ անել :) Ինչքան գիտեմ՝ ոչ:)

Լեո
01.08.2011, 16:08
Չէ քաշելչէ,վերբեռնել ի նկատի ունեմ, այսինքն՝ upload...MP3 հնարավոր է՞ յութուբում ափլոըդ անել :) Ինչքան գիտեմ՝ ոչ:)

Ափլոու՞դ :think

Հաճախ չի պետք գալիս :nea

Universe
01.08.2011, 16:09
Ափլոու՞դ :think

Հաճախ չի պետք գալիս :nea

Ահա, իսկ այստեղ օգտվողները կկարողանան:
Մենակ թե մի բան կա,պետք է նախնական 10.000 հատ տեսանյութերով ապահովվեմ,ապա նոր թույլատրեմ այդ հնարավորությունը յուզերներին....

Լեո
01.08.2011, 16:16
Լավ, բա ինչու՞ չես ուզում մի նոր բան ստեղծել, որ մարդկանց իրոք գրավի:
Թե չէ էս երաժշտական «մեգասայթերից» արդեն լավ հոգնել ենք: Կայքի պրոֆիլն արդեն ինձ ստիպում ա, որ էդ կայք չմտնեմ ու չհետաքրքրվեմ, ինչքան էլ որ նա լավը լինի:

Անդրեից ու Արամեից շատ ենք հոգնել, շատ: Նոր բան ա պետք, նոր բան:

Universe
01.08.2011, 16:22

Որ քո ասածին նայեմ, պետքա ես էլ երգիչ դառնամ,որ նոր բան լինի...:)) Տենց չեղավ,... էսա, ուզում ես ուզի, չես ուզում ուզի....
Սայթում ԲԱՑԻ երգերից կան նաև ինստրումենտալ ու նաև հումորային բաժիններ,որոնք ամեն 15 րոպեն մեկ համալրվում են նոր տեսանյութերով՞

Մի խոսքով, ժողովուրդ,զգացել ե՞ք, որ յութուբը չերեզ www.ArmMelody.ru էս նայում,միտեսակ ավելի հաճելի ու գրավիչա երևում... :))

AMzone
01.08.2011, 16:23
Վահագ թազա երգիչներ արտադրի, հա իրոքից արտադրի, Հայաստանում արտադրում են, ուղկաի որակը են չի, միքիչ փող ներդիր գործիտ մեջ, ու դու էլ թազա երգիչներ բաց թող շուկա:
Ամեն երգիչը վրետ մոտ 10.000 դոլլար կնստի, կամ երգչուհին:

Universe
01.08.2011, 16:25

Այսինքն Ֆաբրիկա Զվյոզդը բառացիորեն նայենք էլի...
Երգիչների ցեխ ,օրը 5-10 հատ՝ տեղական արտադրության:

Նարե91
01.08.2011, 20:41
Վույ:) Ապրի Վահագը;) Լավ էլ սայթա, լուրջ դուրս եկավ, սրանից հետո որ հայկական երգեր ուզեցի լսեմ, ստեղ կգամ, թե չէ այ մարդ էդ «յութուբնոցներից» էլ ենք արդեն հոգնում:B Համ Էլ էն անկապ սայթերից, որ ստեղծվել են իբր թե музикальный բազա ծառայելու համար, հազար գլուխ լավնա մանավանդ էլ, որ ասում ես երգիչ-երգչուհիների curriculum vitae-ներն էլ ես տեղադրելու.........:love Հաաաաաաաաա, մեկ էլ լավ առաջարկ են անում հա քեզ.... էն երգիչ արտադրելու պահով: :think Մտածիր այդ ուղղությամբ:D

Artgeo
01.08.2011, 21:12
Joomla?

Աթեիստ
01.08.2011, 21:52
Չհասկացա, թե հայկական երաժշտության նվիրված կայքում
1. Ինչու՞ է լոգոն անգլերեն
2. Ինչու՞ է լռելյայն լեզուն ռուսերեն
3. ինչու՞ է դոմեյնը .ru
4. Ինչու՞ նույնիսկ լեզուն հայերեն փոխելու դեպքում երաժիշտների կենսագրությունը գրվում ռուսերեն
5. տագերի մեջ ի՞նչ են անում «наша раша», «прожекторперисхилтон», «Արմենչիկ», «բանակում» ու այլ, թեմայից դուրս արտահայտությունները։

Universe
01.08.2011, 22:11
Վույ:) Ապրի Վահագը;) Լավ էլ սայթա, լուրջ դուրս եկավ, սրանից հետո որ հայկական երգեր ուզեցի լսեմ, ստեղ կգամ, թե չէ այ մարդ էդ «յութուբնոցներից» էլ ենք արդեն հոգնում:B Համ Էլ էն անկապ սայթերից, որ ստեղծվել են իբր թե музикальный բազա ծառայելու համար, հազար գլուխ լավնա մանավանդ էլ, որ ասում ես երգիչ-երգչուհիների curriculum vitae-ներն էլ ես տեղադրելու.........:love Հաաաաաաաաա, մեկ էլ լավ առաջարկ են անում հա քեզ.... էն երգիչ արտադրելու պահով: :think Մտածիր այդ ուղղությամբ:D

Նար ջան, գիտես.... շնորհակալ եմ կարծիքելու համար:)
Այս կայքը իմը չի,բոլոր նրանցնա, ում որ դուր է գալիս սրտանց ու ում որ պետք է: Այնպես որ՝ Փայատեր ջան,կլինի՞ մի քիչ մտնեմ սայթդ վիդեո նայեմ :)
Ի դեպ,որ ասում ես,ապա հաստատ իմացիր,որ անընդհատ թարմեցվելու են CV ները: Համենայնդեպս մոտ օրերս մի 30 հատը կանցնի հաստատ... էսօր-վաղնա....

Universe
01.08.2011, 22:17
Չհասկացա, թե հայկական երաժշտության նվիրված կայքում
1. Ինչու՞ է լոգոն անգլերեն
2. Ինչու՞ է լռելյայն լեզուն ռուսերեն
3. ինչու՞ է դոմեյնը .ru
4. Ինչու՞ նույնիսկ լեզուն հայերեն փոխելու դեպքում երաժիշտների կենսագրությունը գրվում ռուսերեն
5. տագերի մեջ ի՞նչ են անում «наша раша», «прожекторперисхилтон», «Արմենչիկ», «բանակում» ու այլ, թեմայից դուրս արտահայտությունները։

6. Լոգոն Անգլերեն է, որովհետև ինքդ պատկերացրու՝ հայերեն տառերով գրես ԱռմՄելոդիյա հերիք չի մի հատել կողքից՝ ՌՈՒ ավելացնես
7. Լռելյան է ռուսերենը՝ որովհետև, եթե հայերենը դիտել եք,ապա նկատած կլինեիք,որ հայերենում մի քիչ էլ աշխատանք դեռ կա անելու
8. Դոմեյնը ՌՈՒ է,որովհետև am, com, biz, tk, առավելևս org չէ
9. Երաժիշտների կենսագրությունները կտեղադրվեն նաև Հայերեն տարբերակով, քանի որ դեռևս հայերեն տարբերակը ավարտին չեմ հասցրել /վսյո տակի ես էլ եմ մարդ, հանգստի կարիք ունեմ գոնե երկու օրը մեկ/, ապա ռուսերեն՝ լրիվ ավարտ տարբերակում եմ ի սկզբանե տեղադրել:
10. Պիտակների մեջ՝ «наша раша», «прожекторперисхилтон», «Արմենչիկ», «բանակում» արտահայտություններն ուղղակի տակտիկական բնույթ են կրում:)

Universe
01.08.2011, 22:19
Joomla?

Ոչ:)

AMzone
01.08.2011, 22:20
Joomla?

չէ joomla չի, վիդեո թուբի սկրիպտա: :)
անունը մորացել եմ:

Աթեիստ
01.08.2011, 22:25

6.1 Լոգոն կարող էր և չպարունակել դոմեյն-ի «անունը»։ Օրինակ, կարելի էր պարզապես գրել ասենք հայկական (կամ ավելի շուտ հայաստանյան) երաժշտություն։
7.2 Կարելի էր հենց սկզբից հայերենը լցնել
8.2 ru-ն էլ սկսվում է «R» տառով, որովհետև չի սկսվում alphabet-ի ցանկացած այլ տառով։
9.2 տես 7.2
10.2 Էլի անհասկանալի է, մանավանդ, որ ասեն «բանակում»-ի վրա կտացնելիս բերում է «վիտամին քլաբ»։

Universe
01.08.2011, 22:26
չէ joomla չի, վիդեո թուբի սկրիպտա: :)
անունը մորացել եմ:

Դու տիպ ես, վախտին դու ես քո ձեռով էս ինձ տվել :)
Լավ, սկրիպտը չի կարևորը այլ սայթը... Հլը ինչ լավա հնչում Arm Melody....:love

Universe
01.08.2011, 22:32
6.1 Լոգոն կարող էր և չպարունակել դոմեյն-ի «անունը»։ Օրինակ, կարելի էր պարզապես գրել ասենք հայկական (կամ ավելի շուտ հայաստանյան) երաժշտություն։
7.2 Կարելի էր հենց սկզբից հայերենը լցնել
8.2 ru-ն էլ սկսվում է «R» տառով, որովհետև չի սկսվում alphabet-ի ցանկացած այլ տառով։
9.2 տես 7.2
10.2 Էլի անհասկանալի է, մանավանդ, որ ասեն «բանակում»-ի վրա կտացնելիս բերում է «վիտամին քլաբ»։

Աթիեստ ջան, համաձայն եմ, դու տեսականորեն ճիշտ ես ասում,բայց պրակտիկ եթե վերցնենք, ապա նույնի «բանակում» պիտակը դա համարի այցելույա...
Հայկական կամ հայաստանյան երաժշտություն գրելով ես այցելույի մեջ, ավելի շուտ հոգեբանորեն եթե վերցնես, ապա իրա տեսողական հիշողության մեջ չես կարողանա տպավորեցնել կայքի հասցեն: Սա ամենագրագետ տարբերակն եմ համարում այս դեպքում:

ի դեպ, պո դեֆոլթու դեռ չեմ պատրաստվում հայերեն տեղադրել,քանի որ ինչպես ասեցի,այս կայքը պատրաստելն ընդամենը 3-4 ժամ է տևել,սենց ասեմ, ժամը գիշերը 1-ից 5ի կողմերը.... Ու նմանատիպ մանր-մունր թերությունները /պիտակ միտակ/ կշտկվեն ընթացքում: Շնորհակալ եմ կարծիքի և ուշադրության համար:)

Universe
01.08.2011, 22:51
Ի դեպ, ի ուրախություն,,ի շնորհիվ ճիշտ տակտիկայի որ ասում էի, արդեն armmelody.ru կայքն սկսել է ինդեքսավորվել գուգլի կողմից, ընդամենը կայքի դոմեննի գնումից՝ 8 ժամ անց: Շուտով ավելի քան 200 որոնողական համակարգերի կողմից)))

AMzone
03.08.2011, 01:30
Ի դեպ, ի ուրախություն,,ի շնորհիվ ճիշտ տակտիկայի որ ասում էի, արդեն armmelody.ru կայքն սկսել է ինդեքսավորվել գուգլի կողմից, ընդամենը կայքի դոմեննի գնումից՝ 8 ժամ անց: Շուտով ավելի քան 200 որոնողական համակարգերի կողմից)))

200 որոնողական համակարգեր ինչիտ են պետք, որինակ alibaban
անիմաստ ծանրաբեռնում սերվերի վրա:

Universe
03.08.2011, 02:30
200 որոնողական համակարգեր ինչիտ են պետք, որինակ alibaban
անիմաստ ծանրաբեռնում սերվերի վրա:
Ալիբաբան չգիտեմ, բայց 40 ավազակները կարողա:)
Ես մտածում էի որ ինչքան շատ սեարչ էնջիններում լինի, էնքան սայթի օգուտնա :think

Universe
12.09.2011, 16:45
Joomla?
Php Melody:)

Կայքւոմ արդեն փորձնական տեսաֆիլմեր եմ տեղադրել,դա պայմանավորված է այցելուների թվաքանակի աճով:
Չէի սպասում, որ մեկ ամսում 100+ այցելուներ կունենա :think