PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևանը երգերում



Askalaf
01.08.2011, 15:11
Այս թեմայում կխնդրեի տեղադրել Երևանի մասին գրված հին ու նոր երգերը և խոսքերը (տեսահոլովակ, mp3, հղումներ)։



Առաջին անգամ Երևանը անունը հիշատակվել է Գրիգոր Ծերենցի տաղում, որը գրվել է 1383 թվականին, Լենկթեմուրի արշավանքի և դրա տխուր հետևանքների առնչությամբ:

Երևանին նվիրված առաջին երգիծական երգի հեղինակը 17-րդ դարի հայ նկարիչ, բանաստեղծ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանն է:

Երևանին նվիրված երգերի շարք է ստեղծվել 20-րդ 30-ական թվականներին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ ... երգերը գովաբանում էին սովետը, նոր կարգերը և նոր Երևանը: Նույն ժամանակաշրջանի Երևանին ձոնված ամենանշանակալի երգերից է աշուղ Հրկեզի «Երևանը», որտեղ գովերգվում են մայրաքաղաքի ազատությունը, երևանցիների բարեկեցիկ կյանքը, քաղաքի շենքերը, աղբյուրներն ու վտակները, հաստատ ու ամուր կամուրջները, պտղաբեր այգիները և ... հուսալի ապագան:

Երևանյան նոր երգեր գրվեցին քաղաքամայր Երևանի հիմնադրման 2750 ամյակի առիթով: Ծնունդ առավ նաև Երևանի հիմնը՝ «Էրեբունի Երևան» խոսք՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի:


Աղբյուր (http://www.panorama.am/am/culture/2010/10/09/yerevan-in-songs/)


http://www.youtube.com/watch?v=fWrxhejpqbM


ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ
Խոսք` Պ. Սևակի, երաժշտ. Եդգ. Հովհաննիսյանի

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր պոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
Մեծանաս դարով, Երևան:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ` իզուր կկորչի,
Առանց քեզ` մեր տաք տենչն էլ կսառչի:

Երևան դարձած իմ Էրեբունի...

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել,
Տաք է սերը մեր` շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:

Երևան դարձած իմ Էրեբունի...

Yevuk
01.08.2011, 20:18
Երևանի մասին իմ ամենասիրած երգը: Վերջին տարիներին գրված հայկական ամենալավ երգերից մեկը` Ֆորշ - «Երևանը մենք ենք» (http://music.gisher.ru/download/20702):


http://www.youtube.com/watch?v=yGoWvVBmTDk

Ֆորշ - Երևանը մենք ենք

Քարին արև նվիրենք ու մի քիչ էլ սեր,
Մեր քաղաքը կստացվի` Երևանը մեր:
Բարի դեմքով ծերունի իմ փոքրիկ քաղաք,
Հարազատ ամեն փողոց ու ամեն մի բակ:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ ենք, Երևան:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է

Մայր ասելով քաղաքի մոր պես գուրգուրենք,
Մեր ժպիտն ու ջերմ խոսքերը, սերը նվիրենք:
Ամեն քաղաք աշխարհում զարկող սիրտ ունի,
Երևան, սրտից բացի դու ունես հոգի:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ ենք, Երևան, քեզ հետ իմ Երևան:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ իմ Երևան:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:

Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք...

Գեա
02.08.2011, 10:08
http://www.youtube.com/watch?v=QluboPmXqTg&feature=related

Vaio
02.08.2011, 15:18
Պարտադիր պետք է Երևանի մասին լինի երգը, թե էնքան որ երգի բառերում գոնե մեկ անգամ հիշատակվի ''Երևան'' բառը?

Askalaf
02.08.2011, 18:50
Պարտադիր պետք է Երևանի մասին լինի երգը, թե էնքան որ երգի բառերում գոնե մեկ անգամ հիշատակվի ''Երևան'' բառը?

եթե երգը նվիրված է Երևանին, կարևոր չէ թե քանի անգամ կհնչի Երևան անունը։
:)

Vaio
03.08.2011, 23:29
եթե երգը նվիրված է Երևանին, կարևոր չէ թե քանի անգամ կհնչի Երևան անունը։
:)

Իմ հարցը հենց վերաբերում էր այն դեպքին, երբ Երևանի մասին չէ, սակայն երգի բառերում հիշատակվում է "Երևան" բառը: