PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխարհի 2014թ. առաջնություն: Հայաստանի հավաքականի մրցակիցները ընտրական փուլում

Maxpayne
01.08.2011, 08:50
Տեղի ունեցավ մունդիալ 2014-ի ընտրական փուլի վիճակահանությունը: ներկայացնում եմ արդյունքները խմբերով՝

A խումբ - Խորվաթիա, Սերբիա, Բելգիա, Շոտլանդիա, Մակեդոնիա, Ուելս
B խումբ - Իտալիա, Դանիա, Չեխիա, Բուլղարիա, Հայաստան, Մալթա
C խումբ - Գերմանիա, Շվեդիա, Իռլանդիա, Ավստրիա, Ֆարերներ, Ղազախստան
D խումբ - Հունգարիա, Թուրքիա, Հունգարիա, Ռումինիա, Էստոնիա, Անդորրա
E խումբ - Նորվեգիա, Սլովենիա, Շվեյցարիա, Ալբանիա, Կիպրոս, Իսլանդիա
F խումբ - Պորտուգալիա, Ռուսաստան, Իսրայել, Հս. Իռլանդիա, Ադրբեջան, Լյուքսեմբուրգ
G խումբ - Հունաստան, Սլովակիա, Բոսնիա, Լիտվա, Լատվիա, Լիխտենշտեյն
H խումբ - Անգլիա, Մոնտենեգրո, Ուկրաինա, Լեհաստան, Մոլդովա, Սան Մարինո
I խումբ - Իսպանիա, Ֆրանսիա, Բելառուս, Վրաստան, Ֆինլանդիա

Չի կարելի ասել, որ վիճակահանությունը մեր ընտրանու համար իդեալական էր, բայց չենք թերագնահատում նաև մերոնց խաղը, որը վերջերս բավականին բարելավվել է: հուսանք, որ մյուս տարի մեկնարկող մրցաշարում մեր տղաները հաջող հանդես կգան, և մեր հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կճաշակի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլույմ խաղալու քաղցրությունը....

Sasha
01.08.2011, 09:01
Չորրորդ տեղում կվերջացնեն հայերը, լավագույն դեպքում:

Maxpayne
01.08.2011, 09:39
Չորրորդ տեղում կվերջացնեն հայերը, լավագույն դեպքում:

լավագույն դեպքը 2-րդ տեղն ա, որը ես անհնար չեմ համարում: պետք ա հիմնվել տանը անցկացրած խաղերի վրա՝ հաղթել բոլորին կամ գոնե իտալիայի ու Չեխիայի հետ ոչ-ոքի: չգիտեմ Վարդան Մինասյանի ունեցած փորձը կբավարարի էս մակարդակի մրցաշարում հաջող հանդես գալու համար, բայց դրսում հանդես եկող մեր տղեքի ցուցադրած խաղը հույս ա տալիս մեզ...

Malxas
01.08.2011, 10:18
Եթե մերոնք նույնիսկ հինգերորդ տեղն ընկնեն, ոչ մի արտասովոր բան չեմ համարի: Իտալիան, Դանիան, Չեխիան և Բուլղարիան աշխարհի առաջնությունների մասնակցության մեծ կուլտուրա ունեն և էլ ավելի մեծ ցանկություն մասնակցելու այս անգամ: Դե իսկ եթե մերոնք որոշեն պայքարել ուղեգրերի համար, պետք է կտրուկ բարձրացնեն իրենց խաղամակարդակը: Շատ մտահոգիչ է պաշտպանության պնդիրը: Բերեզովսկին թողնում է ֆուտբոլը: Հայտնի չէ Բետեն կգա, թե ոչ: Իսկ եթե գա էլ, դա այն դարպասապահը չէ, որի հետ պետք է այդպիսի մեծ խնդիրներ լուծել: Անվստահ է խաղում դուրս գալու ժամանակ, ոտքով խաղալ ընդհանրապես չգիտե: Պաշտպանությունն էլ է մտահոգիչ: Ռուսաստանի հետ վերջին խաղը ցույց տվեց, որ այն հուսալի չէ: Երիտասարդներից էլ մարդ չկա, որ այդքան շուտ գա հասնի` Անդրանիկ Ոսկանյան, Վարազդատ Հարոյան:
Կիսապաշտպանությունը երևի լավագույն օղակն է: Լուրջ հարձակվող էլ առայժմ չոնենք Մովսիսյանից բացի:

romanista
01.08.2011, 10:49
աաաաա, Իտալիան ա գալի, ուռաաաա [ուրախությունից իրան պատեպատ ա տալիս]:D Պրանդելլի, եթե 2014-ի ԱԱ-ի համար Տոտտին հավաքական չես հրավիրել, որ ես իմ կուռքին տենամ երևանյան հանդիպմանը, կտամ գլուխդ կջարդեմ :joker

Հարդ
01.08.2011, 11:29
Ես էլ ուրախացա, որ Իտալիայի հետ ենք:):
Իսկ ընդհանուր մեր հավաքականի համար բավական անհաջող խումբ ա: Դանիան ու Չեխիան խաղում են ուժային ֆուտբոլ (ինչքան հիշում եմ), ու բավական բարձրահասակ են: Իսկ այդպիսի թիմերը մեզ շատ անհարմար են: Մալթայի դեմ էլ ա դժվար լինելու:
Հարմար են Բուլղարիան ու Իտալիան: Խոսքս հիշեք, ամենահաջող ու ամենադիտարժան խաղերն Իտալիայի դեմ խաղերն են լինելու:

Maxpayne
01.08.2011, 11:41

Դարպասապահի լուրջ խնդիր կա, ճիշտ էս: Բերեզովսկիի հեռնալուց հետո(եթե նույնիսկ մնա էլ չի խաղա ներկայիս մակարդակով) ոչ Կասպարովը ոչ էլ Ղազարյանը չեն կարով դիմակայել Եվրոպացիների հարվածներին պետք ա նոր դարպասապահ թեկուզ Ապուլա Բետեն: Ես պաշտպանությունում հույս եմ կապում կենտրոնում ձևավորվող Արզումանյան-Առաքելյան զույգի հետ: եզրերում մինչ այդ բավականին կզարգանա Լևոն Հայրապետյանը(ձաղ եզր) և Հրայրը Մկոյան, որին կցանկանայի տեսնել աջ եզրում: Սարգիս Հովսեփյանը միանշանակ պետք է թողնի ֆուտբոլը, հակառակ դեպքում ես Վարդան Մինասյանին կխնդրեմ նրան թողնել պահեստայինների նստարանին: քիչ թե շատ Արթուր Յուսպաշյանը կարող է շատ աշխատելու դեպքում լավ ֆուտբոլ ցուցադրել: կիսապաշտպանությունը հիանալի վիճակում է, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, և Աղվանը Մկրտչյան էլի ձախ եզրից, իմ կարծիքով մինչ այդ նաև Արտակ Դաշյանը իր լավցագույն մակարդակով կխաղա: իսկ հարձակման հետ խնդիրներն ավելի նկատելի են Մարկոսը չի կարողանում իր սովորականից ավելի վատ Ֆիզիկական վիճակի պատճառով պայքարել գնդակի համար և ու-եղ հարվածներ կատարել, Յուրան Կրասնոդարում երկար մնալով կկորցնի իր մարզավիճակը, Գևորգ Ղազարյան որը Մարկոսից քիչ բաներով է տարբերվում՝այսինքն երկուսի մոտ էլ նույն խնդիրն է, Էդգար Մանուչարյան իրան պետք ա դուրս գալ նորմալ առաջնություն լավ մարզավիճակ ձեռք բերելու համար, Էդգարի մոտ նկատել եմ որ լավ ա խաղում միայն երկրպագուների ներկայությամբ իսկ մեր առաջնության խաղերին հաճախող երկրպագուները ֆուտբոլիստին չեն աջակցում նենց ոնց անհրաժեշտ ա: խնդիրներն ունեն լուծումներ ուղղակի պետք է նորմալ Հֆֆ նախագահ և լուրջ ուշադրություն....

Malxas
01.08.2011, 12:00

Քո նշածներից Աղվան Մկրտչյանն ու Արարատ Առաքելյանը իմ կարծիքով ընդհանրապես հավաքական չեն հրավիրվր: Մկոյանը աջ եզրում? Ես այնտեղ ավելի շատ կպատկերացնեի Արտակ Եդիգարյանին: Իսկ Յուսպաշյանը չգիտեմ լավ պաշտպան կդառնա, թե ոչ: Ամբողջ հարցը նրանումն է, որ նա կենտրոնական կիսապաշտպան է և այդ դիրքում է առավել հաջող հանդես գալիս:
Կիսապաշտպանությունում

Malxas
01.08.2011, 12:04
Ես էլ ուրախացա, որ Իտալիայի հետ ենք:):
Իսկ ընդհանուր մեր հավաքականի համար բավական անհաջող խումբ ա: Դանիան ու Չեխիան խաղում են ուժային ֆուտբոլ (ինչքան հիշում եմ), ու բավական բարձրահասակ են: Իսկ այդպիսի թիմերը մեզ շատ անհարմար են: Մալթայի դեմ էլ ա դժվար լինելու:
Հարմար են Բուլղարիան ու Իտալիան: Խոսքս հիշեք, ամենահաջող ու ամենադիտարժան խաղերն Իտալիայի դեմ խաղերն են լինելու:

Մոնտենեգրոյի դեմ մեր երիտասարդականի խաղը ցույց տվեց, թե ինչ էֆեկտիվ ձևով կարելի է խաղալ բարձրահասակ և ուժային ֆուտբոլ դավանող հավաքականների դեմ:
Այսինքն, եթե համապատասխան տակտիկա ընտրեն և դա հաջողվի, հենց Դանիայի և Չեխիայի հետ կարելի է ավելի հաջող խաղալ: Ամեն դեպքում Դանիայի հետ դժվար կլինի:
Իտալացիների հետ պետք է խաղալ իրենց մարտավարությամբ, պաշտպանությունից, երկար ու առանց շտապելու վերահսկելով գնդակը:

Ռուֆուս
01.08.2011, 12:08
D խումբ - Հունգարիա, Թուրքիա, Հունգարիա, Ռումինիա, Էստոնիա, Անդորրա

:blin

Sagittarius
01.08.2011, 12:29
Նորմալ էլ խումբ ա :) գոհ եղեք, որ վրացիքի խումբը չենք ընկել :D սաղ թմերն էլ մեր խմբում իրենց լավագույն շրջանը չեն ապրում /Բուլղարիան էլ առանց Բերբատով հեսա լրիվ Մակեդոնիա ա դառնալու/. մենակ Չեխերն են, որ լավ սերունդ են մեծացնում:

Maxpayne
01.08.2011, 13:15
:blin

D խումբ - Հոլանդիա, Թուրքիա, Հունգարիա, Ռումինիա, Էստոնիա, Անդորրա

Maxpayne
01.08.2011, 13:19
Քո նշածներից Աղվան Մկրտչյանն ու Արարատ Առաքելյանը իմ կարծիքով ընդհանրապես հավաքական չեն հրավիրվր: Մկոյանը աջ եզրում? Ես այնտեղ ավելի շատ կպատկերացնեի Արտակ Եդիգարյանին: Իսկ Յուսպաշյանը չգիտեմ լավ պաշտպան կդառնա, թե ոչ: Ամբողջ հարցը նրանումն է, որ նա կենտրոնական կիսապաշտպան է և այդ դիրքում է առավել հաջող հանդես գալիս:
Կիսապաշտպանությունում

Առաքելյանի հարցում ես կմնամ իմ կարծիքին միակ բարձրահասակ պաշտպանը: Մալխաս ջան ինքը Լավ պաշտպան ա ուղղակի եթե ճիշտ եմ հիշում Մակեդոնիայի հետ խաղում իր ձեռքով խաղալը մերոնց զրկեց հաղթանակից: ինձ թվում ա էտ էր պատճառ, որ չէր կարողանում վստահ խաղալ: իսկ Մկոյանին պետք է փորփել պաշտպանության բոլոր դիրքերում ինքը ունիվերսալ խաղացողի հատկանիշներ ունի:

Malxas
01.08.2011, 14:49

Պարզապես Առաքելյանի հավաքական հրավիրվելը մի շատ գործոններից է կախված: Նախ, նրան կարծես այնքան էլ այլևս չի վստահում Վարդան Մինասյանը: Բացի այդ նա իրանական ակումբ է տեղափոխվել, իսկ այդ դեպքերում ավելի սպասելի է խաղամակարդակի անկումը: Չէի ուզենա հավատալ, բայց Առաքելյանի լավագույն տարիներն անցյալում են:

Maxpayne
01.08.2011, 14:58
Նորմալ էլ խումբ ա :) գոհ եղեք, որ վրացիքի խումբը չենք ընկել :D սաղ թմերն էլ մեր խմբում իրենց լավագույն շրջանը չեն ապրում /Բուլղարիան էլ առանց Բերբատով հեսա լրիվ Մակեդոնիա ա դառնալու/. մենակ Չեխերն են, որ լավ սերունդ են մեծացնում:

ճիշտ էս բայց արի չմոռանանք որ մերոնք միջին կարգի հավաքականների հետ ավելի դժվար են խաղում քան բարձրամակարդակ

Malxas
01.08.2011, 15:01
ճիշտ էս բայց արի չմոռանանք որ մերոնք միջին կարգի հավաքականների հետ ավելի դժվար են խաղում քան բարձրամակարդակ

Շատ ճիշտ նկատեցիր: Ինքս էի ցանկանում ասել, ավելի շուտ ասեցիր, ինձանից երկար կապրես :)
Մի խոսքով նույն առաջվա Արարատն է: Ուժեղների հետ ուժեղ է խաղում, թույլերի հետ` թույլ:

Maxpayne
01.08.2011, 16:34
Շատ ճիշտ նկատեցիր: Ինքս էի ցանկանում ասել, ավելի շուտ ասեցիր, ինձանից երկար կապրես :)
Մի խոսքով նույն առաջվա Արարատն է: Ուժեղների հետ ուժեղ է խաղում, թույլերի հետ` թույլ:

դե ունենք այն ինչ ունենք: պիտի հուսանք, որ էս մի տարին շատ բան կփոխի մեր հավաքականում ու մենք հաջող հանդես կգանք ընտրական փուլում

Vaio
01.08.2011, 16:53
Մինչև 2014 թվականը դեռ 3 տարի կա, ու հնարավոր է, որ մեր հավաքականը շատ ավելի բարելավի իր որակական հատկանիշները. մեր հավաքականից սպասելիքներ կան:

Malxas
01.08.2011, 17:12
Մինչև 2014 թվականը դեռ 3 տարի կա, ու հնարավոր է, որ մեր հավաքականը շատ ավելի բարելավի իր որակական հատկանիշները. մեր հավաքականից սպասելիքներ կան:

Այդքան ժամանակ չունենք, եղբայր :) 2014 - ի ընտրական խաղերը կսկսվեն եկող տարի սեպտեմբերին:

Vaio
01.08.2011, 17:37
Այդքան ժամանակ չունենք, եղբայր :) 2014 - ի ընտրական խաղերը կսկսվեն եկող տարի սեպտեմբերին:

Հա, ճիշտ ես :)

Դե ուրեմն պտի մտածենք, որ կարողա բախտներս բերի: ))

Malxas
01.08.2011, 17:59
Հա, ճիշտ ես :)

Դե ուրեմն պտի մտածենք, որ կարողա բախտներս բերի: ))

Բախտը բերելը կամ հաջողությունն ուղեկցելը կարևոր բաներ են ֆուտբոլում: Իսկ ես նաև հույս եմ տածում, որ մերոնք լավ կխաղան :)

Maxpayne
01.08.2011, 21:11
Ժող ջան Արմսպորտից եմ պոկել: շատ հետաքրքիր հոդված ա՝ կապված մեր մրցակիցների՝ մեր նկատմամբ ունեցած կարծիքների մասին՝
Մենեզես. Հավասար խումբ է
B խմբի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը, որի կարծիքով ավելի հավասար խումբ Եվրոպայում դժվար է գտնել. "B խմբի հավաքականները բավական նման են իրար":

Իտալիա. Հայաստանին թերագնահատել չեն պատրաստվում
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խուսափել է ավելորդ համեստությունից և ցույց է տվել, որ շատ ուրախ է այն կապակցությամբ, որ երկրորդ զամբյուղից իտալացիներին բաժին հասավ ոչ թե Ֆրանսիան, այլ Դանիան:

"Մենք Իտալիան ենք, և մեր նպատակը պետք է լինի խմբում հաղթելը",-Պրանդելիի խոսքերը մեջբերել է Foօtball Italia-ն:

Պրանդելին ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում խմբի բոլոր մասնակիցներին. "Եթե ասենք, թե միայն մեկ վտանգավոր մրցակից կա մեր խմբում, ապա կհայտնվենք ծուղակում, քանի որ լինում են անակնկալներ: Մենք այժմ մտածում ենք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մասին: Երբ գա աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակը, մենք ամեն ինչ կանենք հաղթանակի համար":

Իտալացի հայտնի մարզական լրագրող Ստեֆանո Բենզին Eurosport-ի իր բլոգում Հայաստանի մասին ասել է հետևյալը. "Հայաստանը, որը երբեք չի նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, ղեկավարում է երիտասարդ Վարդան Մինասյանը, որը վատ չէ կատարում իր աշխատանքը: Անկասկած լավ հարձակվող է Մարկոս Պիզելին, որը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Նրանց մյուս խաղացողներին կընդգծեմ Մխիթարյանին, Մալաքյանին և Մկրտչյանին, որոնք ունեն իրար նման ազգանուններ և կարողանում են կիսապաշտպանությանը արագություն հաղորդել: Հայաստանի ինքնատիպ սիմվոլ է համարվում 36-ամյա դարպասապահ Ռոմեն Բերեզովսկին: Ընդհանուր առմամբ այս հավաքականն առավելություններ ունի, որոնք պետք է չեզոքացնենք": Հիշեցնենք, որ սա Բենզայի կարծիքն է, և միայն նա կարող է պատասխանել, թե ինչու իր հոդվածում ոչինչ չի նշել Հայաստանի հավաքականի ներկայիս ընտրական փուլի լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանի մասին:

Դանիա. Ամեն ինչ սովորական է
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը գոհ է վիճակահանությունից: Դանիական ԶԼՄ-ների հետ զրույցում Օլսենը ասել է հետևյալը. "Ամեն ինչ սովորական է: Մենք պետք է պայքարենք խմբից դուրս գալու համար: Վիճակահանությունը ինձ հիշեցրեց 1990-ականների հեռուստատեսությունը, երբ ամանորին նույն հեռուստահաղորդումներն էր, որը դիտել էինք նախորդ տարի":

Չեխիա. Խումբը շատ հավասար է, ֆավորիտներ չկան
Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը համաձայն չէ նրանց հետ, ովքեր Իտալիային համարում են բացահայտ ֆավորիտ. "Այս խմբում ֆավորիտներ չկան: Սա շատ հավասար խումբ է: Ավելի հավասար, քան մեր ներկայիս խումբը "Եվրո-2012"-ի ընտրական փուլում, որտեղ մենք մրցում ենք Իսպանիայի, Շոտլանդիայի, Լիտվայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ":

Բուլղարիա
Այս երկրին անդրադարձել էինք ավելի վաղ:

Մալթա. Արժանանալ հարգանքի
Մալթայի ֆուտբոլի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բյորն Վասալոն նշել է, որ ուրախ է խմբում տեսնել Իտալիային:

"Երկարատև ընդմիջումից հետո մենք կրկին հանդիպելու ենք Իտալիային: Դա ուրախալի է, թե տեխնիկական առումով, թե ճանաչում ձեռք բերելու հարցում:

Մեր խմբում շատ ուժեղ են նաև Դանիան և Չեխիան, բայց ես վստահ եմ, որ մեր հավաքականն ամեն ինչ անելու է, որպեսզի հարգանքի արժանանա մեր մրցակիցների կողմից":

Աբելյան
01.08.2011, 21:47
Շնասեր չկան: Մեր համար սովորական նախավերջի տեղն ենք բռնելու::)

Maxpayne
02.08.2011, 11:07
Շնասեր չկան: Մեր համար սովորական նախավերջի տեղն ենք բռնելու::)

:think չեմ կարծում մեր հավաքականի խաղամակրդակը ահագին բարձրացել ա էտ ցույց տալիս աշխարհի վարկանշային աղյուսակում մեր զբաղեցրած դիրքը

John
02.08.2011, 12:07
:think չեմ կարծում մեր հավաքականի խաղամակրդակը ահագին բարձրացել ա էտ ցույց տալիս աշխարհի վարկանշային աղյուսակում մեր զբաղեցրած դիրքը
Մեծ փոփուխություն չկա, ուղղակ իեթե էն ժամանակ համարվում էինք 5րդ զամբյուղի միջին մակարդակի թիմ, հիմա 5րդ զամբյուղի ամենաուժեղն ենք համարվում, բայց դե էդ էլ չափանիշ չի

lampone
02.08.2011, 13:27
Ասում են` հույսը վերջում է մահանում, բայց գնալով համոզվում եմ, որ հայերի հույսը երբեք չի մահանում: Ֆուտբոլ դիտելիս պետք է հաճույք ստանաս, հատկապես, երբ քո երկրի հավաքականն է խաղում, բայց մեր երկրի հավաքականի խաղերը նայելիս միայն նյարդային հիվանդություններ կարող ես ստանալ, իսկ գեղեցիկ ֆուտբոլի մասին խոսք լինել չի կարող - գեղեցիկ փոխանցումներ, անցումներ, գոլեր ... քանի որ հայ եմ, ես էլ հույսերով ապրում եմ, որ մի օր այդ բոլորը կտեսնեմ մեր հավաքականի ֆուտբոլիստների կատարմամբ:

Malxas
02.08.2011, 15:29

Այնքան էլ համամիտ չեմ: Հայաստանի հավաքականը վերջին մի տարում գեղեցիկ և բովանդակալից ֆուտբոլ է ցուցադրել: Արդյունքներն էլ վատը չեն: Մի քանի խաղերի ընթացքում մեզ չի ուղեկցել հաջողությունը:

Maxpayne
02.08.2011, 15:53

Գիտես , առաջին խաղը որ ստադիոնում դիտել եմ եղել ա Հայաստան-Պորտուգալիան: դրանից առաջ երբեք չէի եղել ստադիոնում՝ ավելի ճիշտ եղել եմ, բայց ակումբների խաղերին, որից իրոք ոչինչ չեմ զգացել: դե իհարկե, ինչը կարող է զգալ մի երկրպագու, որ մարզադաշտ է Ժամանում օրվա ամենաշոգ Ժամին ու նստելով դատարկ աթոռներին անհետաքրքությունից արևածաղիկ ա ուտում: Բայց էտ օրը ուրիշ էր միշտ կհիշեմ բոլորը եռանդուն կերպով երկրպագում էին հավաքականին ու գոլի ժամանակ ստադիոնն ուղղակի պայթեց: հազարավոր մարդիկ դրսում սպասում էին ու իրանց ձայները նույնպես ոգևորում էին խաղացողներին: դրանից հետո գնացել եմ հավաքականի գրեթե բոլոր խաղերին, ու մեծ հաճույք էի ստանում էտ խաղերից: հիշում եք Յան Պորտերֆիլդին? իրան արգելված էր ինքնաթիռ նստել, բայց ինքը հավաքականի հետ մեկնեց երկրից ու դրանից մի քանի օր հետո մահացավ: ես մտածում էի? որ ինչի պիտի օտարերկրացին ավելի շատ ցավա մերոնց համար ու էտ օրից հոգով, սրտով, մարմնով մերոնց հետ եմ եղե, նեղվել ու ուրախացել եմ ու միշտ սպասելու եմ մեր ֆուտբոլի զարգացմանը, որը շատ հեռու չի:

Աբելյան
02.08.2011, 18:14
:think չեմ կարծում մեր հավաքականի խաղամակրդակը ահագին բարձրացել ա էտ ցույց տալիս աշխարհի վարկանշային աղյուսակում մեր զբաղեցրած դիրքը
Մեկ ա, ոչ բուլղարացիքից ենք առավել, ոչ էլ դանիացիներից:

Maxpayne
02.08.2011, 21:54
Մեկ ա, ոչ բուլղարացիքից ենք առավել, ոչ էլ դանիացիներից:
Հա բայց դե ֆուտբոլ ա ինչ իմանաս մինչև հաստատ չիմանաս;)

John
02.08.2011, 22:10
Մեկ ա, ոչ բուլղարացիքից ենք առավել, ոչ էլ դանիացիներից:
Սլովակիայից էլ առավել չէինք Հայկո, նենց որ էդ կարևոր չի

Աբելյան
02.08.2011, 22:51
Սլովակիայից էլ առավել չէինք Հայկո, նենց որ էդ կարևոր չի
Դե հա, Մալթայի համեմատ գոնե մի քանի միավոր ավել պետք ա հավաքենք: Ըտեղ մեզ մի 2 հատ անակընկալ չի խանգարի:

Մանուլ
02.08.2011, 22:59
աաաաա, Իտալիան ա գալի, ուռաաաա [ուրախությունից իրան պատեպատ ա տալիս]:D Պրանդելլի, եթե 2014-ի ԱԱ-ի համար Տոտտին հավաքական չես հրավիրել, որ ես իմ կուռքին տենամ երևանյան հանդիպմանը, կտամ գլուխդ կջարդեմ :joker

+1 :))))
Մի քանի տարի առաջ լիներ, էլի :sad:

lampone
04.08.2011, 10:29
Այնքան էլ համամիտ չեմ: Հայաստանի հավաքականը վերջին մի տարում գեղեցիկ և բովանդակալից ֆուտբոլ է ցուցադրել: Արդյունքներն էլ վատը չեն: Մի քանի խաղերի ընթացքում մեզ չի ուղեկցել հաջողությունը:

Գիտեմ, որ վերջին տարիներին համեմատաբար բարելավվել է հայ թիմի խաղը, բայց նույնիսկ երբ հաղթանակ է տարվում, դա չի նշանակում, որ խաղը գեղեցիկ է եղել, էլ չեմ ասում այն փաստը, որ հայերը բավական շուտ են գնդակ բաց թողնում իրենց խփած գոլից հետո, ու երկրպագուները մինչև խաղի վերջը շունչները պահած են մնում:

John
04.08.2011, 11:06

Իսկ դու էդ կարծիքը ուղղակի՞ ես հայտնում, թե՞ նայել էլ խաղերը ու հայերը քո կարծիքով վատ ֆուտբոլ խաղալով Սլովակիային ու Անդորրային ճզմեցին

Malxas
04.08.2011, 13:01
Գիտեմ, որ վերջին տարիներին համեմատաբար բարելավվել է հայ թիմի խաղը, բայց նույնիսկ երբ հաղթանակ է տարվում, դա չի նշանակում, որ խաղը գեղեցիկ է եղել, էլ չեմ ասում այն փաստը, որ հայերը բավական շուտ են գնդակ բաց թողնում իրենց խփած գոլից հետո, ու երկրպագուները մինչև խաղի վերջը շունչները պահած են մնում:

Սլովակիայի և Անդորայի դեմ, այսինքն այն խաղերում, որոնք կազմել են Հայաստանի հավաքականի միակ հաղթանակները, մեր հավաքականը գեղեցիկ խաղ է ցուցադրել և համոզիչ կերպով հաղթել է: Մեր գնդակների հարաբերությունն էլ վատ չէ:
Միայն ռուսների հետ վերջին խաղը շատ թափթփված խաղացին պաշտպանությունում:

Կներես, բայց այնպիսի տպավորություն է, որ դու այդ խաղերը չես նայել:

lampone
08.08.2011, 15:12
Երբ ինչ-որ ուսումնասիրություն են կատարում, այն պետք է ընդգրկի որոշակի ժամանակաշրջան (ամիսներից մինչև տարիներ)

Universe
08.08.2011, 15:31
Ես առանց ուսումնասիրության եմ ասում,որ հայերի խաղը էտ պահին իրանց խաղալու կայֆիցա կախված... Դրա համարա,որ մեկ մորթում են,մեր քնքուշ ու նուրբ պարտվում...

Ջուզեպե Բալզամո
13.10.2011, 11:27
Վերջին գրառումից երեք ամիս է անցել: Երեք ամսվա ընթացքում եղել են երեք փայլուն հաղթանակ, մեկ գողացված խաղ և ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում 27 տեղով առաջնթաց (մի քանի օրից նոր վարկանիշը կիմանանք): Օգոստոսյան մեկնաբանություններին (հիմնականում արդար) կարծում եմ ավելացնելու բան կա: Մերոնք հիմա իրենց ուժին հավատացել են, "պատահականն" այլևս օրինաչափ է: Հոգեբանորեն էլ վերջի խաղը մեր օգտին է աշխատելու. Նախորդ խաղում, Հենոն դեմքին հարված ստանալուց հետո, ագրեսիվ առաջ նետվեց թիմակիցների աջակցությամբ ու գեղեցիկ և ուժգին հարվածով հեռվից գոլ խփեց: Հիմա մերոնց դեմքին խփել են (արմունկով, թիկունքից) …
Ես ֆեդերացիային կառաջարկեի հաջորդ 8-9 ամսում մի 4-5 ընկերական խաղի կազմակերպում: Հնարավորինս ուժեղ հակառակորդների հետ: Հիմա տղերքին պատք ա օգնել իրենց վիճակը (մարզա-հոգեբանական) պահել: Էլի եմ ուզում ասել, հիմա հավատում եմ , որ մերոնք կարան նեղեն խմբի 5 թիմին էլ:

Նաիրուհի
13.10.2011, 11:36

Ընկերական խաղերի գաղափարը պետք է անպայման կենսագործել։ Հաստատ բոլորս էլ կշահենք շատ առումներով։
Արդեն ոչ թե հույս, այլ համոզվածություն կա, որ մենք խմբում պատվով հանդես կգանք ու առնվազն լուրջ գլխացավանք կդառնանք ֆավորիտ կոչեցյալների համար։ Էնպես որ :clap

Malxas
13.10.2011, 14:32
Երբ ինչ-որ ուսումնասիրություն են կատարում, այն պետք է ընդգրկի որոշակի ժամանակաշրջան (ամիսներից մինչև տարիներ)

Վերջին մի քանի ամսվա ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրահանգել, որ մենք ունենք ուժեղ և գեղեցիկ խաղ ցուցադրող հավաքական:

Vaio
13.10.2011, 15:29
B խումբ - Իտալիա, Դանիա, Չեխիա, Բուլղարիա, Հայաստան, Մալթա:

Փաստորեն Իտալիայի հետ կարող ենք զբաղեցնել առաջին և երկրորդ տեղերը:

Չեխերը էլ էնվախտվա չեխերը չեն, ու մենք կարող ենք հաղթել իրենց:

John
13.10.2011, 15:31
առաջարկում եմ թեմայի վերնագիրը փոխել՝ «մրցակիներ» բառը հանել ու դարձնել «Աշխարհի 2014թ. առաջնություն: Հայաստանի հավաքականը ընտրական փուլում»

Ձայնալար
13.10.2011, 16:04
Ամեն խմբից քանի՞ թիմ ա դուրս գալի ֆինալ. էլի մեկուկե՞ս:

Vaio
13.10.2011, 16:04
առաջարկում եմ թեմայի վերնագիրը փոխել՝ «մրցակիներ» բառը հանել ու դարձնել «Աշխարհի 2014թ. առաջնություն: Հայաստանի հավաքականը ընտրական փուլում»

- «Աշխարհի առաջնություն 2014»,
- «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014»,
- «Աշխարհ 2014»:

Պաշտոնական անվանումը՝ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ: Այսինքն՝ «ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ 2014»:

Ռուֆուս
13.10.2011, 16:20
Ամեն խմբից քանի՞ թիմ ա դուրս գալի ֆինալ. էլի մեկուկե՞ս:

9 խումբ ա, երկրորդ տեղ գրաված բոլոր թիմերն անցնում են ֆինալ, բացի ամենավատ արդյունքը ցույց տված մեկ թիմից:

John
13.10.2011, 16:24
- «Աշխարհի առաջնություն 2014»,
- «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014»,
- «Աշխարհ 2014»:

Պաշտոնական անվանումը՝ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ: Այսինքն՝ «ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ 2014»:
ընտրական փուլն էլ ավելորդ չի նշել, այ իսկ մրցակիցների պահը մի տեսակ ավելորդ ա գրած

Malxas
13.10.2011, 16:31
9 խումբ ա, երկրորդ տեղ գրաված բոլոր թիմերն անցնում են ֆինալ, բացի ամենավատ արդյունքը ցույց տված մեկ թիմից:

Եվրոպայից 18 թիմ է մասնակցելու? :o

Vaio
13.10.2011, 16:37
Եվրոպայից 18 թիմ է մասնակցելու? :o

13 թիմ:

Vaio
13.10.2011, 16:53
Եվրոպայի 53 երկրները խաղալու են 9 խմբով, 8 խմբի մեջ՝ 6 երկիր և 1 խմբի մեջ՝ 5: Խմբերում առաջին տեղ գրավածները ավտոմատ նստում են Աշխարհ-2014-ի եզրափակիչ փուլ, իսկ 8 խմբերի 2-րդ տեղ գրավածները իրար մեջ play-off-ի խաղեր են խաղալու, որտեղից էլ ևս 4 թիմ կմիանա (8+1) թիմին:

Այսինքն՝ (8+1)+4=13:

Ռուֆուս
13.10.2011, 17:06
Եվրոպայից 18 թիմ է մասնակցելու? :o

Կներես մինչև վերջ չէի կարդացել :)) ամենավատ արդյունք ցուցաբերածը ավտոմատ դուրս ա թռնում, մյուսները՝ փլեյ-օֆֆ

Freeman
13.10.2011, 17:24
Եվրոպայի 53 երկրները խաղալու են 9 խմբով, 8 խմբի մեջ՝ 6 երկիր և 1 խմբի մեջ՝ 5: Խմբերում առաջին տեղ գրավածները ավտոմատ նստում են Աշխարհ-2014-ի եզրափակիչ փուլ, իսկ 8 խմբերի 2-րդ տեղ գրավածները իրար մեջ play-off-ի խաղեր են խաղալու, որտեղից էլ ևս 4 թիմ կմիանա (8+1) թիմին:

Այսինքն՝ (8+1)+4=13:
Երկրորդ տեղ գրաված երկրներից լավագույն արդյունք ցույց տվածն ավտոմատ չի անցնու՞մ (14) :think

Ջուզեպե Բալզամո
13.10.2011, 20:53
Երկրորդ տեղ գրաված երկրներից լավագույն արդյունք ցույց տվածն ավտոմատ չի անցնու՞մ (14) :think

Եվրոպայի 53 երկրները խաղալու են 9 խմբով, 8 խմբի մեջ՝ 6 երկիր և 1 խմբի մեջ՝ 5: Խմբերում առաջին տեղ գրավածները ավտոմատ նստում են Աշխարհ-2014-ի եզրափակիչ փուլ, իսկ 8 խմբերի 2-րդ տեղ գրավածները իրար մեջ play-off-ի խաղեր են խաղալու, որտեղից էլ ևս 4 թիմ կմիանա (8+1) թիմին:

Այսինքն՝ (8+1)+4=13: Vaio :ok

Երկրորդ տեղերից վատագույն արդյունքով թիմը թռնում ա դուրս, մնացաց 8-ը պայքարում են 4 ուղեգրի համար:

http://www.fifa.com/worldcup/preliminaries/europe/competitionformat.html էջում Adobe ֆայլ կա (Europe-Competition format), կանոններն այդեղ են:

Malxas
13.10.2011, 21:15
Եթե խոսենք Հայաստանի ու եվրոպական թիմերի ուժերի հարաբերակցության մասին, ապա կարծում եմ, որ կան երեք թիմեր, որոնց դեմ համարյա անհնար կլինի պայքարել. Խոսքը Իսպանիայի, Գերմանիայի և Հոլանդիայի մասին է: Կան ևս մեկ տասնյակ թիմեր, որոնց խաղամակարդակը չնայած Հայաստանից բարձր է, բայց նրանց հետ կարելի է հաջողությամբ պայքարել: Դրանք են՝ Անգլիան, Շվեդիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան, Դանիան և Ռուսաստանը: Մյուսնաերի հետ կարելի է առնվազն հավասարը հավասարի հետ պայքարել ու հաղթել:

Hayk Avetisyan
14.10.2011, 11:53
Անհամբեր կսպասեմ, կհաղթենք ինձ թվում ա, մնում ա գոնե մքիչ ել բախտը ժպտա: Մի հարց ունեմ, Բերեզովսկին էլ մեր դարպասապահը չի լինելու 2014 ին?

Malxas
14.10.2011, 14:52
Անհամբեր կսպասեմ, կհաղթենք ինձ թվում ա, մնում ա գոնե մքիչ ել բախտը ժպտա: Մի հարց ունեմ, Բերեզովսկին էլ մեր դարպասապահը չի լինելու 2014 ին?

Ֆեդերացիայի նախագահն ասում է, որ լինելու է: Բայց թե ինչպիսին կլինի Բերեզովսկու մարզավիճակը մեկ տարի անց ու դրանից դենը, ոչ մեկս չենք կարող ասել:

Vaio
14.10.2011, 16:03
Երկրորդ տեղերից վատագույն արդյունքով թիմը թռնում ա դուրս, մնացաց 8-ը պայքարում են 4 ուղեգրի համար:

Այսինքն, ստացվումա, որ I խմբի (որն ունի 5 թիմ) 2-րդ տեղ զբաղեցրած թիմն էլ կարա պայքարը շարունակի?

Malxas
14.10.2011, 16:16
Այսինքն, ստացվումա, որ I խմբի (որն ունի 5 թիմ) 2-րդ տեղ զբաղեցրած թիմն էլ կարա պայքարը շարունակի?

Այո
Դուրս կմնա միայն 2 -րդ տեղն ընկած վատագույն հավաքականը, իսկ 6 -րդ տեղն ընկած թիմի հետ հանդիպումները հաշվի չեն առնվի:

Տրիբուն
21.10.2011, 22:06
B խումբ - Իտալիա, Դանիա, Չեխիա, Բուլղարիա, Հայաստան, Մալթա

FIFA-ի վարկանիշային աղյուսակում (http://www.fifa.com/worldranking/rankingtable/index.html). Իտալիա 6, Դանիա 10, Հայաստան 46, Չեխիա 47, Բուլղարիա 75, Մալթա 158

Փաստորեն, մի քիչ դժվար կարող ա Իտալիայի ու Դանայի հետ խաղերը լինեն, էն էլ դրսում :hands Մնացածին արդեն կրած ունենք, հա'մ ներսը, հա'մ դուրսը

Ջուզեպե Բալզամո
29.11.2011, 11:02
Երեկ, Պրահայում, ազգային հավաքականների ներկայացուցիչները համաձայնեցրել են մեր՝ B խմբի խաղացանկը.

07.09.12

Բուլղարիա-Իտալիա
Մալթա-Հայաստան
Դանիա - Չեխիա

11.09.12

Իտալիա-Մալթա
Բուլղարիա-Հայաստան

12.10.12

Հայաստան-Իտալիա
Չեխիա-Մալթա
Բուլղարիա-Դանիա

16.10.12

Իտալիա-Դանիա
Չեխիա-Բուլղարիա

22.03.13

Բուլղարիա-Մալթա
Չեխիա-Դանիա

26.03.13

Մալթա-Իտալիա
Հայաստան-Չեխիա
Դանիա-Բուլղարիա

07.06.13

Հայաստան-Մալթա
Չեխիա-Իտալիա

11.06.13

Դանիա-Հայաստան

06.09.13

Իտալիա-Բուլղարիա
Չեխիա-Հայաստան
Մալթա-Դանիա

10.09.13

Իտալիա-Չեխիա
Հայաստան-Դանիա
Մալթա-Բուլղարիա

11.10.13

Դանիա-Իտալիա
Մալթա-Չեխիա
Հայաստան-Բուլղարիա

15.10.13

Իտալիա-Հայաստան
Բուլղարիա-Չեխիա
Դանիա-Մալթա

ArmSport.am