PDA

Դիտել ողջ տարբերակը : VS ArtGEO: Չափազանց կյանք



Censor
19.02.2007, 23:44
Իսկ իմ կյանքում ամենինչ չափազանց է եղել..
Հայրս չափազանց ուժեղ սիրահարվել է մայրիկիս, ծնվել եմ չափազանց ճիշտ` մայրիկս ասելով - օրը օրի 9 ամսեկան
Ինձ, որպես անդրանիկ զավակ, չափազանց շատ են սիրել, հատկապես հայրս..
Չափազանց վաղ եմ դարձել գրաճանաչ , չափազանց վաղ տարիքում եմ գրանցվել Խնկո Ապոր գրադարան, չափազանց արագ էի վերադարձնում գրքերը, գրադարանավարուհին նւյնիսկ մի օր խնդրեց ինց վերապատմել գրքերից մեկի սյուժեն..
...Չափազանց դժվար էի ես հարմարվում Ռւսաստանին, подмосковье-ում գտնվող մի փոքր քաղաքին, այնտեղի իմ դասարանին: Չափազանց ճնշում էր ինձ խոսակցական ռուսերենին ոչ ազատ տիրապետելու բարդույթը, գրական ռուսերենի հետ հազվադեպ խնդիրները էլ ավելի "չափազանց ճնշող" էին: Հիշում եմ, երբ երրորդ դասարանու египтяне-ի փոխարեն ասացի египетци, շաատ լավ եմ հիշում: Ես չափազանց պատասխանատու "լավ սովորող, գերազանցիկ-աշակերտներից" էի.. Ուսուցչուհիս ժպտաց և ասաց "Нет, Ламара, не египетцы, египтяне". Եթե նա չժպտար, ամենինչ կարգին կլիներ`կնշանակեր ես "իրավունք ունեի" անելու այդ սխալը, բայց նա ինձ ուղղեց ոչ թե հաստատուն բարձր ձայնով, այլ, ասես, գաղտնի..Այդ ժպիտը չափազանց սուր էր և չափազանց շատ բան էր նշանակում, իսկ ես չափազանց հպարտ էի, որ չնակելու տայի այն..
Չափազանց սիրեցի այդ քաղաքը, որ 3 կողմից պատված էր անտառով, սիրեցի նրա բույրը.. թեթև խոնավ անտառի չափազանց անուշ բույրը..
Չափազանց լուրջ էի վերաբերվում ասածիս, (խոսքը խոստումների մասին չէ, դրանց հիմա էլ եմ լուրջ վերաբերվում), և նույնպես չափազանց լուրջ էի ընդունում այլոց ասածները.. Դրանից էլ եմ ժամանակին չափազանց քաշվել "քաշվել"..
Եվ, ընդհանրապես, չափազանց շատ մարդկանց, ծանոթ, նույնիսկ մոտիկ, չափազանց մոտիկ մարդկանց արարքներ եվ ասածներ ինձ չափազանց, ինչպես ասում են,
"ուշա հասնում"..
..Չափազանց ուժեղ եղավ իմ առջին սերը, չափազանց լուրջ ընդունեցի ես նրան և չափազանց կապվեցի նրան..
..Չափազանց ծանր տարա բաժանումը.. Այս չափազանց-ը ամենաչափազանցն էր..
Չափազանց նեղվում էի բնությունից, որ ինձ իմ ուզած կազմվածքը չի պարգևել, և մի օր չափազանց տխմար որոշում կայացրեցի..և չափազանց եռանդով անցա գործի.. չափազանց նիհարեցի.. իսկապես չափազանց.. դրա հետ միասին, որպես бонус չափազանց քայքայեցի օրգանիզմս..
Հեշտ է հիմա այս ամենը գրել, վորովհետև սռանք անցած-գնացած "չափազանց"-ներն են, բայց ինչքան ու ինչքան դեռ բաներ կան, որ պարբերաբար հիշելու եմ և մտածելու - խիստ չափազանց էր..

P.S. Արթուր, երբ կարդաս`մտածի, թե ինչքան ասպիսի 'չափազանց'-ներով է լի կյանքդ, և ընդհանրապես, ցակցած անհատի կյանքը, եվ տես, որ "չափազանց"-ները բնավ խեն զիջում "գրեթե"-ներին..

P.P.S. երբեք չեմ զղջացել որևէ բանի համար, և կյանքի "չափազանց" տեսակից բացի այլ տեսակ `եմ էլ պատկերացնում:

Հարգանքներով` Censor.

Mesrop
20.02.2007, 09:27
մալոչ :)

Taurus
20.02.2007, 10:55
Ընդամենը ևս մի կյանք, ոչ մի չափազանցություն չնկատեցի!

Ուլուանա
20.02.2007, 11:13
Ընդամենը ևս մի կյանք, ոչ մի չափազանցություն չնկատեցի!
Այո, ինչը և հաստատում է ինքը՝ հեղինակը, իր հետևյալ խոսքերով. ;)

P.S. Արթուր, երբ կարդաս`մտածի, թե ինչքան ասպիսի 'չափազանց'-ներով է լի կյանքդ, և ընդհանրապես, ցակցած անհատի կյանքը, եվ տես, որ "չափազանց"-ները բնավ խեն զիջում "գրեթե"-ներին..

Իրոք, այսպիսի կենսագրություններ կարդալով՝ երևի կարելի է այն հետևությունն անել, որ մեզանից յուրաքանչյուն էլ իր սեփական կյանքը տեսնում է ավելի «չափազանց» ու ավելի «գրեթե» ձևով, քան մյուսներինը, և իսկապես տվյալ դեպքում այդ «չափազանց»-ներն ու «գրեթե»-ները կարծես նույն բանն են նշանակում, քանի որ ամեն մի «չափազանց», որպես կանոն, տեղի է ունենում մեկ այլ «գրեթե»-ին զուգընթաց կամ դրա հաշվին։ Այդ երկուսը ամբողջի երկու մասերն են, հետևաբար այդ բառերի գործածումը մեր կենսագրությունը նկարագրելիս ոչ այլ ինչ է, քան պարզապես բառախաղ՝ ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար։

Censor
20.02.2007, 21:15
Ընդամենը ևս մի կյանք, ոչ մի չափազանցություն չնկատեցի!

Ապրես: Ամբողջ պատմածիս իմաստը հենց քո ասածն ա:

CactuSoul
21.02.2007, 13:53
Censor, իսկ ես քո «չափազանց ինքնակենսագրությունը» կարդալով՝ քեզ չափազանց նմանացրի իմ ընկերներից մեկին… Համ էլ անունն էլ ա "բռնում" ու գիտեմ, որ ինքն էլ ա ֆորումներ մտնում;) … Հետաքրքիր ա՝ դու ի՞նքն ես, թե՞ չէ:think :

Censor
21.02.2007, 14:06
Censor, իսկ ես քո «չափազանց ինքնակենսագրությունը» կարդալով՝ քեզ չափազանց նմանացրի իմ ընկերներից մեկին… Համ էլ անունն էլ ա "բռնում" ու գիտեմ, որ ինքն էլ ա ֆորումներ մտնում;) … Հետաքրքիր ա՝ դու ի՞նքն ես, թե՞ չէ:think :
Հարգելի CactuSoul, մինչև որևէ կերպ քեզ չիդենտիֆիկացնես, բան չեմ կարողանա ասել :))

Մի բան հարցնեմ, հարգելի CactuSoul, կարող է պատահի Դուք ունեք բլոկնոտ, որտեղ սև գրիչով գրված են անգլերեն վախենալու բանաստեղծություններ և էջերի միջև կան չորացած ծաղիկներ? :))