PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Երեք նոր բանաստեղծություն



romanista
30.07.2011, 22:41
ՎԵՃ

Անէության մեջ, մի ինչ-որ վայրում
Ծնունդն ու Մահն էին շատ լուրջ զրուցում,
Հարցնում իրար, քննարկում, վիճում,
Մեզ, մարդկանց գաղտնի, բաներ էին պարզում:

Եվ ահա Մահն է Ծնունդին հարցնում,
"Ի՞նչես դու տալիս Մարդ արարածին",
Ծնունդը խորհում է ու պատասխանում,
"Հնարն ապրելու, նվերն այդ անգին":

Հետո Մահվանը տրվեց հարցն այդ ճիշտ,
Մահը մտածեց ու խոսեց նորից՝
"Տալիս եմ ես ցավ, տառապանք ու վիշտ,
Բայց և փրկություն բոլոր դրանցից":

Ու մինչ կվիճեին նրանք երկուսով,
Հայտնվեց Կյանքը իր լուրջ հայացքով,
ՈՒ ակամայից վեճն այդ լսելով,
Խոսեց նա այսպես, նրանց լռեցնելով:

"Իմ վատը այն է, որ կախված եմ Ծնունդից,
Բայց լավս այն է, որ Մահն է կախված ինձանից,
ՈՒ կախված թե Մարդն ինչպես կապրի ինձ,
Ես կտամ նրան ավելին ձեզնից":


Բարև

Անցնում եմ ես ամեն օր,
Իմ քաղաքով ման գալիս,
ՈՒ քայլերով իմ մոլոր,
Ծուռ ոտքերս ման տալիս:

Մի օր անցավ իմ կողքով
Աղջնակ մի գեղեցիկ,
Ակամա, թե իմ կամքով,
Բարև տվի թռուցիկ:

Չնայեց էլ իմ կողմն իսկ,
Դե ծանոթ չէինք, ի՞նչ ասեմ,
Բայց տարրական բարևիս
Պատասխանով կվնասե՞մ:

Լինեք ծանոթ դուք, թե ոչ,
Բարև տվեք դուք իրար,
Բարևն աստծունն է, թե ոչ,
Բայց շնորք է ու հնար:

ՈՒ սկսելով հասարակ
Բարևից չոր ու ցամաք,
Դուք, ցրելով ջուր ու կրակ
Ձեր մեջից, կընկերանաք:


Բարի Սիրտը

Իմ դժվար պահին ձեռք եմ ես ուզում,
Օգնության մի ձեռք, թեկուզ կնճռոտ,
Իմ փրկվելու հույսն եմ ես ուզում,
Հույս, թեկուզ վերջին, մի հույս խավարոտ:

Ո՞վ կտա ինձ ձեռք, կհիշի ծերունուն,
Մի մարդու, ով միշտ օգնել է մյուսին,
ՈՒ հիմա ինքն է գլորվում անդունդ,
Ձեռքը կդն՞ի մեկը նրա ուսին:

Չգտնվեց մեկը, հեռու գնացին,
Ինձ, զառամյալիս, մենակ թողեցին,
ՈՒ թեև կսատկեմ հիմա ես անտեր շան պես,
Բայց բարի միտքս կթողնեմ ես ձեզ:

Ապերախտ եք դուք, չար ու սնոտի,
Այս կյանքում ոչինչ էլ ձեզ չի փոխի,
Բայց ձեզնից լքված մեռնող ծերուկի
Բարի սիրտն ընդ ձեզ ձեր մեղք կթողնի…