PDA

Դիտել ողջ տարբերակը : Stop-motion՝ պատրաստված է Ակումբում

Sagittarius
29.07.2011, 16:46
Հավանաբար բոլորդ եք ծանոթ անիմացիոն ֆիլմերի պատրաստման stop-motion մեթոդին: Ամեն դեպքում հիշցնեմ, որ այս մեթոդը օգտագործելիս նկարահանվող օբյեկտը տեղաշառժվում է փոքր առ փոքր, և ամեն չնչին տեղաշարժ ֆոտոնկարահանվում է /ինչ սխալ թարգմանություններ կան մեկ-մեկ հայերենում՝ նկարահանելը պետք է միայն ֆոտոներին վերաբերվեր և ոչ թե նաև ֆիլմերին/, այնուհետև նկարների հաջորդական վերարտադրության ժամանակ ստեղժվում է տպավորություն, թե օբյեկտը շարժվում է: Նման մեթոդով են ստեղծվել առաջին անիմացիոն ֆիլմերը, և այն հիմա էլ շատ տարածված է:

Օրինակ՝

http://www.youtube.com/watch?v=LO3n67BQvh0

սակայն այս մեթոդը կարող է օգտագործվել ոչ միայն անիմացիոն ֆիլմերի համար, այլև առօրյա ցանկացած երևույթ նկարների միջոցով կենդանացնելու համար՝

http://www.youtube.com/watch?v=o-5cJse8_Zk&search=%22Between%20You%20and%20Me%22

Ձեռիս տակ եղած ամենահասարակ iPod-ով, գրիչով և տետրով փորձեցի ստեղծել իմ առաջին stop-motion ֆիլմը՝

http://www.youtube.com/watch?v=9HVvMuZT0zs&feature=channel_video_title

բնականաբար սա դեռ ոչինչ է՝ համեմատած նրա հետ, թե ինչ կարող ենք անել օգտագործելով մեր երևակայությունը: Ուղղակի ուզում էի ցույց տալ, որ ցանկացած մարդ կարող է ստեղծել իր stop-motion ֆիլմը՝ օգտագործելով երևակայությունը և ֆոտո տեսախցիկ: Վերջում կարող եք նաև երածշտություն ավելացնել ձեր ֆիլմին:

Դե ինչ, առաջարկում եմ ստեղծել ձեր stop-motion ֆիլմերը և կիսվել ակումբցիների հետ: :)

Ֆիլմերը պատրաստելու համար կարող եք օգտագործել այս ծրագիրը՝ stopmotionpro (http://www.stopmotionpro.com/) ... առաջին 22 ֆիլմը անվճար ա, հետո մի բան կմտածենք :)

Արէա
29.07.2011, 23:45
Իմ կարծիքով նմանատիպ ֆիլմերը արժեք ունեն էն դեպքում, երբ նույն բանը տեսախցիկով նկարել հնարավոր չէ, ասենք երբ շարժվում է պլաստիլինե տիկնիկը, խաղալիք ավտոմեքենան, կամ թղթի վրա նկարված պատկերը: Թե չէ իրար հետևից նկարել ֆոտոներ ու հետո հաջորդական ցույց տալը ոչ մի բանով չի տարբերվում տեսախցիկների աշխատանքի սկզբունքից:

Խոսքս իհարկե քո պատրաստածի մասին չէ` ինքդ ասացիր, որ ուղղակի ուզում էիր ցույց տալ ժանրի ստեղծման սկզբունքը:

Sagittarius
30.07.2011, 15:07

վստա՞հ ես՝

http://video.google.com/videoplay?docid=-1511995185163028652&q=stop+motion

պետք է միայն երևակայություն :) իսկ նենց համաձայն եմ, որ երկրորդ վիդեոն կարելի է ուղղակի տեսախցիկով վերարտադրել, բայց ինձ այդ վիդեոյի ոճն է դուր գալիս, էտ առումով ինձ համար արժեք է ներկայացնում, բայց դե ճաշակին ընկեր չկա:

Բայց դե այդ եղանակը ուղղակի տարբերակ էր, որ կարելի է նաև տենց պատրաստվել, իսկ ցանկության դեպքում պլաստիլինի, խաղալիք, թուղթ, ինչ ուզում եք օգտագործեք, ոչ մի սահմանափակում չկա, միայն երևակայության արդյունք լինի:

Արէա
30.07.2011, 17:37

Վստահ եմ :)

Տեղադրածդ տեսաֆիլմը ասածիս ապացույցն է. նույն բանը տեսախցիկով նկարել հնարավոր չէ, այդտեղից էլ գալիս է դրա հետաքրքրությունը:

Իսկ պլաստիլինը, խաղալիքը, կամ թուղթը ասացի որպես օրինակ: Լավ երևակայության դեպքում սովորական ավելով էլ կարելի է հրաշալի ֆիլմ նկարել :)

Life
02.08.2011, 01:02
Լավնա

http://www.youtube.com/watch?v=1ijUZpUC5l4&feature=player_embedded