Դիտել ողջ տարբերակը : Հուլիսի 29-31 Վառվում ենք...
Հուլիսի 29-31 Երևանում սպասվում է 40-42 աստիճան տաքություն
2011թվականի ամառվա ամենաշոգ օրերն են սպասվում այս շաբաթ-կիրակի: Խորհուրդ է տրվում քիչ շարժվել, շատ ջուր խմել: Զգույշ պիտի լինեն ծերերն ու երեխաները: Հատկապես բարձր ջերմաստիճանը վտանգավոր է սրտանոթային հիվանդների համար:
http://4.bp.blogspot.com/-ROHfkKSKYho/Tfx9NRyY1UI/AAAAAAAAAC0/OvC5h5Y2BM0/s1600/sunny_summer-1153.gif
Կարճ ասած, ուիկ էնդի լավագույն ժամանցը քաղաքից փախնելն է:
Իրավիճակը փոքր-ինչ կփրկի կիրակի օրվա Վարդավառ տոնը :D
Հ.Գ. Հետաքրքիրն էն ա, որ եթե հանկարծ Եվրոպայում 36-37 աստիճան տաքություն ա, հեռուստացույցով պանիկայի կադրեր են ցույց տալիս ու լրիվ կաթվածահար ա լինում, իսկ մեզ մոտ նույնիսկ 40-42-ի դեպքում լյոխ լյավ ա: :think
yerevanci
27.07.2011, 20:10
լավա գոնե ոչ աշխատանքային օրեր են
Կարճ ասած, ուիկ էնդի լավագույն ժամանցը քաղաքից փախնելն է:
Ուիկ էնդ-ն ին՞չ ա :blin :esim Երևի սարսափելի շոգի վատ հետևանքներից մեկն ա, հա՞ :8 :scare
Դե կարևորը էդ օրերը հանգստյան օրեր են լինելու, հանգիստ կարելի ա քաղաքից գնալ :zagar
Ուլուանա
27.07.2011, 20:48
Ուիկ էնդ-ն ին՞չ ա :blin :esim Երևի սարսափելի շոգի վատ հետևանքներից մեկն ա, հա՞ :8 :scare
Դե, weak end, այսինքն՝ թույլ ավարտ, էլի. շոգից թուլանում ես, ու տենց թուլացած ավարտվում :}։ Շատ տխուր ավարտ ա, ինչ խոսք :D։
Հ.Գ. Հետաքրքիրն էն ա, որ եթե հանկարծ Եվրոպայում 36-37 աստիճան տաքություն ա, հեռուստացույցով պանիկայի կադրեր են ցույց տալիս ու լրիվ կաթվածահար ա լինում, իսկ մեզ մոտ նույնիսկ 40-42-ի դեպքում լյոխ լյավ ա:
Եվրոպայում չգիտեմ, բայց ԱՄՆ–ում (կոնկրետ Նյու Յորքում ու դրա շրջակայքում) էդ աստիճանի շոգ որ լինում ա, տնից որ դուրս ես գալիս (դե, տանը կոնդիցիոներ ա լինում սովորաբար), նենց զգացողություն ա լինում, ոնց որ շոգեբաղնիք մտնես։ :{ Մի խոսքով՝ լրիվ ճպճպիկ վիճակ... :[ Հայաստանում էլ փոխարենը անտանելի վառող արև ա լինում, որն ԱՄՆ–ում չեմ հիշում, որ զգացած լինեմ։ Նույնիսկ չգիտեմ՝ որ մեկն ա ավելի անտանելի...
Sagittarius
27.07.2011, 23:00
էրնեկ ձեզ :(
միայն անձրև, անձրև, անձրև և նորից անձրև :(
Ես էսօր էլ եմ վառվում:
Բայց 29-ը աշխատանքային օր ա, զարմանլի ա, որ խոստովանել են, որ 40 աստիճան ա լինելու:
yerevanci
27.07.2011, 23:07
Շատ տրագեդիկ տանել պետք չի, դա մեր կլիմայական պայմանների համար տանելի ջերմաստիճան է, ուղղակի պետք է ժամը 12:00-17:00 զերծ մնալ արևի ուղիղ ճառագայթներից, օգտագործել շատ հեղուկ և թեթև սնունդ:
Իսկ ինչ վերաբերվում է Եվրոպայի +36+37-ի պանիկային, ապա դա այնտեղի համար իրոք պանիկա է, ասենք օրինակ մեզ համար +48+50, որովհետև այնտեղ օդը համեմատաբար խոնավ է և այդ դեպքում +36+37-ի ազդեցությունն ավելի մեծ է լինում, քան +40+42-ինը մեզ մոտ:
Շատ հասարակ օրինակ բերեմ, պատկերացրեք Լոռվա մարզում դիտվի +36+37, այ սա պանիկա կլինի, որովհետև Լոռվա համար դա կրիտիկական է
էրնեկ ձեզ :(
միայն անձրև, անձրև, անձրև և նորից անձրև :(
Հա, Լեհաստանում, որ պետք է նորմալ ամառային ջերմաստիճան լիներ, մարդիկ սապոգներվ են դուրս գալիս: Հագածները նայում էս զարմանում էս, դու առանց մայկա նստաց, իսկ իրենց պալտոներով: :))
լավա գոնե ոչ աշխատանքային օրեր են
Նայած ում համար :(
Ուիկ էնդ-ն ին՞չ ա :blin :esim Երևի սարսափելի շոգի վատ հետևանքներից մեկն ա, հա՞ :8 :scare
Դե կարևորը էդ օրերը հանգստյան օրեր են լինելու, հանգիստ կարելի ա քաղաքից գնալ :zagar
Ո՞նց ասեմ... Հայաստանում իրանց կոնեց նեդելի են ասում:
Շատ տրագեդիկ տանել պետք չի, դա մեր կլիմայական պայմանների համար տանելի ջերմաստիճան է, ուղղակի պետք է ժամը 12:00-17:00 զերծ մնալ արևի ուղիղ ճառագայթներից, օգտագործել շատ հեղուկ և թեթև սնունդ:
Իսկ ինչ վերաբերվում է Եվրոպայի +36+37-ի պանիկային, ապա դա այնտեղի համար իրոք պանիկա է, ասենք օրինակ մեզ համար +48+50, որովհետև այնտեղ օդը համեմատաբար խոնավ է և այդ դեպքում +36+37-ի ազդեցությունն ավելի մեծ է լինում, քան +40+42-ինը մեզ մոտ:
Կարծես թե պարզ ա:
«Թեթև սնունդը» պաղպաղա՞կն ա: :think
Կանաչ տաք թեյ ու տաք լոգանք :hands
Կիրակի Վարդավառն ա :): Թուլացեք ու հաճույք ստացեք:

բայց վարդավառը նախորդ կիրակի չէր:think
Երևի դուք էլ արդեն նշել եք: :D
Շատ տրագեդիկ տանել պետք չի, դա մեր կլիմայական պայմանների համար տանելի ջերմաստիճան է, ուղղակի պետք է ժամը 12:00-17:00 զերծ մնալ արևի ուղիղ ճառագայթներից, օգտագործել շատ հեղուկ և թեթև սնունդ:
Իսկ ինչ վերաբերվում է Եվրոպայի +36+37-ի պանիկային, ապա դա այնտեղի համար իրոք պանիկա է, ասենք օրինակ մեզ համար +48+50, որովհետև այնտեղ օդը համեմատաբար խոնավ է և այդ դեպքում +36+37-ի ազդեցությունն ավելի մեծ է լինում, քան +40+42-ինը մեզ մոտ:
Շատ հասարակ օրինակ բերեմ, պատկերացրեք Լոռվա մարզում դիտվի +36+37, այ սա պանիկա կլինի, որովհետև Լոռվա համար դա կրիտիկական է
:D Իսկ ի՞նչ ասեն Լոռվա մարզից Երևան եկածները, օր. ես: Դառել եմ կենդանի գրիլ: Դրսից վառվել, ներսից շոգեխաշվում եմ ու ոչ թեթև սնունդն ա փրկում, ոչ էլ ամբողջ օրը ցնցուղի տակ անցկացնելը:
Թերևս երեկ ու այսօր էլ նույն ջերմաստիճանն է, ուղղակի ասել են շաբաթ-կիրակի, որ ժողովուրդը պանիկայի մեջ չընկնի:
yerevanci
28.07.2011, 12:39
:D Իսկ ի՞նչ ասեն Լոռվա մարզից Երևան եկածները, օր. ես: Դառել եմ կենդանի գրիլ: Դրսից վառվել, ներսից շոգեխաշվում եմ ու ոչ թեթև սնունդն ա փրկում, ոչ էլ ամբողջ օրը ցնցուղի տակ անցկացնելը:
հասկանում եմ Ձեզ, որովհետև ես էլ մեկ շաբաթ մնալուց հետո եկել եմ ու .... բայց դե մի երկու օրից սովորում ես
:D Իսկ ի՞նչ ասեն Լոռվա մարզից Երևան եկածները, օր. ես: Դառել եմ կենդանի գրիլ: Դրսից վառվել, ներսից շոգեխաշվում եմ ու ոչ թեթև սնունդն ա փրկում, ոչ էլ ամբողջ օրը ցնցուղի տակ անցկացնելը:
Լոռվա մարզի օրինակն ինքը բնակիչների՝ ջերմությանը սովոր լինելու համար չբերեց,այլ ուղղակի որ օդը խոնավ ա,մարդիկ քիչ են քրտնում,դրա համար որ էդ մարզում ջերմությունը 40 եղավ,սաղ տները պիտի ծախեն գնան))Չնայած հարմարվելն էլ կապ ունի,դու շաբաթ-կիրակի հետ գնա :))
Այսինքն եթե մենք էլ Եվրոպայում ապրեինք 37-ը մեր համար էլ պանիկայի նորմալ պատճառ կլիներ :)

Հեչ էլ թող հետ չգա, թե էդտեղ խորովվում եք, մենք էլ ստեղ խաշվում ենք:D
yerevanci
28.07.2011, 16:11
Հեչ էլ թող հետ չգա, թե էդտեղ խորովվում եք, մենք էլ ստեղ խաշվում ենք:D
ցերեկները համաձայն եմ, բայց գոնե գիշերը քնելա լինում, ստեղ դա էլ չի լինում

Հա,գոնե լուսամուտը բացում են))
ցերեկները համաձայն եմ, բայց գոնե գիշերը քնելա լինում, ստեղ դա էլ չի լինում
Չէի ասի, հեռվի ձենը ուղղակի քաղցր ա:))
yerevanci
28.07.2011, 18:21
Չէի ասի, հեռվի ձենը ուղղակի քաղցր ա:))
ես եմ երկու օր առաջ Ստեփանավանից եկել, հաստ վերմակով էի քնում
Ո՞նց ասեմ... Հայաստանում իրանց կոնեց նեդելի են ասում:
Հա, ճիշտ ես, հենց էդպես էլ ասում եմ: Դե օտարամոլությունը (մտացված կամ ակամա) մեզ համար սովորական բան ա:
Իսկ 31.ից հետո ջերմասիճանի իջեցում սպասվու՞մ ա գոնե

Մինչև ամսի 2-ը շատ շոգ է լինելու, դրանից հետո հավանաբար ջերմությունը կիջնի 4-5 աստիճանով: :(
yerevanci
28.07.2011, 20:23
Իսկ 31.ից հետո ջերմասիճանի իջեցում սպասվու՞մ ա գոնե
մինչև օգօստոսի վեցը առանց տեղումների եղանակա սպասվում, օգոստոսի չորսից ջերմաստիճանը կսկսի նվազել
լյոխ լյավ ա :think
:)) , ասա չիր ու չամիչ ենք դառնալու էլի (:nyam) , ես նույնիսկ ջրոցու օրը ինքնաջրոցի կխաղամ :D, չնայած քիչ չեն լինի ինձ ջրողները /ամենաշատը էն ցայտաղբյուրից եմ վախենում/

Ես էդ օրը երեկոյան գործի եմ: Մի շաբաթ «սոխոյ պլան» եմ կազմում տնից դուրս գալու: Նույնիսկ շաբաթ օրը գործի տեղը մնալու տարբերակն եմ համարում հնարավոր:

:)) , առաջ ես էլ տենց մի պլան կկազմեի, այսինքն՝ տունը կմնայի, բայց էս տարի ուզում եմ ջրվեմ, ու հաստատ գիտեմ՝ էդ օրը "սուխոյ" մանթո ա լինելու :))

Մեր ջուրը 11.30 կտրում են, այսինքն մաքս զապասները մինջև 13.00 հերիքի: Երեկոյան 19.30 նոր են ջուր տալի, բայց 18.00 ից նորից կսկսվի ջրոցին: Չգիտեմ որտեղից, բայց ջուր ճարում են: Ամենահարմար պահը տնից դուրս գալու 15.30-16.30 + բոբո դեմք ու անընդհատ վերև նայել: 5 րոպե ու դու չոր ու ապահով դուրս էլ գալիս բակից, որ... փողոցում ջրվես...
Տաքսի կանչե՞մ :think
Ամսի երեքից ա սկսում «ցրտել»
http://www.weather.com/weather/tenday/AMXX0003
ՄՉգիտեմ որտեղից, բայց ջուր ճարում են: Ամենահարմար պահը տնից դուրս գալու 15.30-16.30 + բոբո դեմք ու անընդհատ վերև նայել: 5 րոպե ու դու չոր ու ապահով դուրս էլ գալիս բակից, որ... փողոցում ջրվես...
Տաքսի կանչե՞մ :think
Էսքանից հետո այ սենց ժպտում եմ :))
Հայաստանյան տապից կարելի է փրկվել Տավուշում, Արցախում և Սևանում
Սևանում առաջիկա օրերին սպասվում է 35-37 աստիճան տաքություն, ջրի ջերմաստիճանը կլինի 22 աստիճան։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։ «Այսինքն՝ ուղիղ արևի ճառագայթների տակ բավականին շոգ կլինի, բայց կարելի է նաև հանգիստը կազմակերպել Սևանում»,- ասաց նա։
Նա հաղորդեց, որ առաջիկա հինգ օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղը առավելագույն ջերմաստիճանը կլինի 39 աստիճան, նվազագույնը՝ 25 աստիճան։ Երևանի տարբեր հատվածներում ջերմաստիճանը կլինի տարբեր՝ կախված ծառերի առկայությունից և տեղանքի բարձրությունից։
Հայաստանի ամենաշոգ օրերին ամենազովը կլինի Տավուշի մարզում։ Հայաստանից մոտ 4-5 աստիճան ավելի ցածր կլինի օդի ջերմաստիճանը Արցախում. «Այնպես որ, կարող եք ձեր հանգիստը կազմակերպել նաև Արցախում»,- ասաց Պետրոսյանը։
Ըստ Զարուհի Պետրոսյանի՝ սխալ է ժողովրդի մեջ տարածված կարծիքը, թե եթե ասվում է 40, ուրեմն մի 42-45 հաստատ կլինի։ Ջերմաստիճանը չափվում է ստվերում, և այն ճշգրիտ է։
Անդրադառնալով 40 և ավելի ջերմաստիճանի կանխատեսման դեպքում օրերը ոչ-աշխատանքային հայտարարելու կամ այդ օրերին աշխատելու համար ավելի բարձր վարձատրելու մասին կարգին՝ Պետրոսյանն ասաց, որ իրենց տվյալներն իրենք երեկ արդեն փոխանցել են կառավարությանը. «Մենք լիազորված չենք օրերը հայտարարել ոչ աշխատանքային, մենք միայն ասում ենք, որ 3 օր ջերմաստիճանը Հայաստանի որոշ մասերում հասնելու է 40 աստիճանի, իսկ դա, ըստ կարգի, նախատեսում է աշխատանքային գրաֆիկի փոփոխություն»,- ասաց նա։
Նշենք, որ հուլիսի 30-ը, 31-ը և օգոստոսի 1-ը՝ շաբաթ, կիրակի՝ Վարդավառ և երկուշաբթի՝ մեռելոց օրերը, ոչ աշխատանքային են։ Աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածով՝ օդի ջերմաստիճանի՝ 40-ից ավելի բարձր կամ -10-ից ավելի ցածր լինելու դեպքում՝ գործատուն պիտի ոչ-աշխատանքային հայտարարի, կամ լրացուցիչ ընդմիջումներ տրամադրի։ Ընդմիջումների ժամանակը ներառվում է աշխատանքային ժամանակում՝ այսինքն վճարվում է սովորականի պես, իսկ տևողությունը սահմանվում է գործատուի և աշխատողի միջև ներքին ակտերով և պայմանագրերով։
Tert.am
VisTolog
29.07.2011, 17:49

Եղանակը գիտեր, որ էդ օրերը ոչ աշխատանքային են, դրա համարա 40 լինելու:
Ուղղակի հարմար օրեր չէին կարում ընտրեին, ասելու համար որ 40 աստիճանա լինելու::D

Քեզ հետ լրիվ համամիտ եմ: Այսօր ամեաշոգ ժամանակ՝ 15:00-16:00 - ի սահմաններում ուղղակի անտանելի էր: Երեսս վառվում էր: Դէ ապեր երգիրը երգիր չի, թե չէ...

Վրաստանում էլ 42-ից բարցրա ջերմաստիճանը, ուրեմն Վրաստանն էլ երկիր չի: :think
yerevanci
30.07.2011, 16:52
Սևանում առաջիկա օրերին սպասվում է 35-37 աստիճան տաքություն, ջրի ջերմաստիճանը կլինի 22 աստիճան։
Ջրի ջերմաստիճանն իրոք +22 է, իսկ այ օդի ջերմաստիճանում սխալվում ես, Սևանում +37 լինել չի կարող, երևի ուզեցել ես ասել +27 :) Այսօր և վաղը Սևանում սպասվում է +27
Լուսաբեր
30.07.2011, 16:59
Ոչ էլ առանձնապես շոգա էսօր :pardon
Առավոտից դուռ-պատուհան փակել տանը նստել եմ ու ասեմ, որ լավ էլ հով-հովա՜ :}
yerevanci
30.07.2011, 18:32
Ոչ էլ առանձնապես շոգա էսօր :pardon
Առավոտից դուռ-պատուհան փակել տանը նստել եմ ու ասեմ, որ լավ էլ հով-հովա՜ :}
իրոք որ արդեն ադապտացանք, հեսա որ ջերմաստիճանն իջնի +33 +35 ասելու ենք ցուրտա :)
Ջրի ջերմաստիճանն իրոք +22 է, իսկ այ օդի ջերմաստիճանում սխալվում ես, Սևանում +37 լինել չի կարող, երևի ուզեցել ես ասել +27 :) Այսօր և վաղը Սևանում սպասվում է +27
Tert.am
Ես չեմ պատրաստել նյութը, ուղղակի տեղադրել եմ ես:
yerevanci
30.07.2011, 22:38
Ես չեմ պատրաստել նյութը, ուղղակի տեղադրել եմ ես:
ես իրականությունն եմ ասում
ես իրականությունն եմ ասում
Բա ինչի են այդքան մեծ տարբերությամբ գրել, իմաստը որն ա՞ ըստ քեզ:
yerevanci
30.07.2011, 22:45
Բա ինչի են այդքան մեծ տարբերությամբ գրել, իմաստը որն ա՞ ըստ քեզ:
երևի տառասխալա եղել, 27-ի փոխարեն 37 են գրել, միայն էդպես կարելիա բացատրել

37-ը դա ո՛չ արևի տակի ջերմաստիճանն է չէ՞: Այդ դեպքում, այո… դժվար թե Սևանում 37 աստիճան լինի, այն էլ ոչ արևի տակ:
yerevanci
30.07.2011, 22:55
37-ը դա ո՛չ արևի տակի ջերմաստիճանն է չէ՞: Այդ դեպքում, այո… դժվար թե Սևանում 37 աստիճան լինի, այն էլ ոչ արևի տակ:
այո, ցանկացած ջերմաստիճան, որ հաղորդվում է հեռուստացույցով դա ստվերի ջերմաստիճանն է, գետնից երկու մետր բարձրության վրա, այսինքն մոտավորապես մարդաբոյ, մասնագիտական նպատակներով այլ բարձրություններում ևս կանխատեսվում են, սակայն հասարակության համար դրանք անհրաժեշտ չեն
այս մի քանի օրերի կանխատեսված 40 աստիճանն էլ ստվերի համար է, արևի ուղիղ ճառագայթների տակ անհամեմատ ավելի կլինի, դրա համր էլ ցերեկային ժամերին խորհուրդ չի տրվում գտնվել բաց տարածքներում

Ի դեպ այսօր, հենց այդ նույն մեթոդով, բայց որ գետնից 2 մետր բարձրության վրա չափել եմ ջերմաստիճանը տնային ջերաչափով ու այն ժամը 17:00-ի սահամաններում ցույց տվեց՝ 39.5 աստիճան, քանզի նշվել էր ավելի բարձր: Հնարավոր է, որ ինչոր բան ես եմ սխալ արել չափելիս:
yerevanci
30.07.2011, 23:05
Ի դեպ այսօր, հենց այդ նույն մեթոդով, բայց որ գետնից 2 մետր բարձրության վրա չափել եմ ջերմաստիճանը տնային ջերաչափով ու այն ժամը 17:00-ի սահամաններում ցույց տվեց՝ 39.5 աստիճան, քանզի նշվել էր ավելի բարձր: Հնարավոր է, որ ինչոր բան ես եմ սխալ արել չափելիս:
դե լավ էլ չափել ես էլի ;) տրվածա եղել +39 +40