PDA

Դիտել ողջ տարբերակը : Գիտակցված երազներ



Arisol
19.02.2007, 23:25
Գիտակցված երազները (ռուսերեն՝ Осознанные Сны) դրանք այն երազներն են, որտեղ մարդ երազի մեջ հասկանում ա, որ ինքը քնած ա ու երազ ա տեսնում ու էդ դեպքում արդեն ինքը կարող ա կառավարել տվյալ երազը:
Տվյալ պահին այդքան շատ ինֆորմացիա չունեմ ԳԵ-ի մասին, սակայն պատրաստվում եմ քիչ թե շատ խորանալ դրանց մեջ: Հիմա չեմ հիշում, թե ինչ օգուտներ են տալիս դրանք մարդկանց, բայց մի ժամանակ գիտեի:oy , շուտով կպարզեմ և կգրեմ այստեղ:
Մեզանից ինչ-որ մեկը եղե՞լ ա գիտակցված երազի մեջ: Ինչպիսի՞ զգացողություններ ա առաջացնում այն ձեր մոտ: Եթե ինչ-որ մեկը կարողանում ա ղեկավարել իր երազներն, ապա խնդրում եմ մի քիչ պատմել դրա մասին:) :

PoeT
19.02.2007, 23:33
Նար ջան, շատ լավ թեմա ես բացել, մեկ մեկ տենց լինումա, որ ուզում եմ երազս կառավարեմ, բայց արթնանում եմ :D… անկապա… հենց մի բան ջոգես, ձեն հանի

Tumbler
19.02.2007, 23:36
Իսկ ես նկատել եմ սեպական պորձի վրա որ ետե ինչ որ մի բանի կամ մարդու մասին մտածումես կամ ետ որը իրա հետ կապված ինչ որ դեպքա լինում, ապա այդ գիշեր համարյա 80% երազում կտեսնես ինչ որ պատմուտյուն. Դրա համար ետե ուզում եմ ինչ որ երազ տեսնեմ այդ անձի մասին եմ որինակ մտածում որվա ընտացքում և հավատա ինձ ստացվումա:love :oյ

Arisol
20.02.2007, 00:12
Իսկ ես նկատել եմ սեպական պորձի վրա որ ետե ինչ որ մի բանի կամ մարդու մասին մտածումես կամ ետ որը իրա հետ կապված ինչ որ դեպքա լինում, ապա այդ գիշեր համարյա 80% երազում կտեսնես ինչ որ պատմուտյուն. Դրա համար ետե ուզում եմ ինչ որ երազ տեսնեմ այդ անձի մասին եմ որինակ մտածում որվա ընտացքում և հավատա ինձ ստացվումա:love :oյ

Գիտակցված երազը սրա հետ կապ չունի, Տումբլեր ջան: Նորից կարդա առաջին գրառումս… Իսկ այն, ինչ դու ասել ես շատ բնական երևույթ ա ու մեր երազները հիմնականում օրվա կատարվածի վրա են հիմնվում:) :

Նանե
20.02.2007, 11:17
Հիանալի թեմա է:hands Երազներ շատ եմ տեսնում, լինում է, որ նույնիսկ իրականանում են, բայց ԳԵ-ները կառավարել չեմ կարողանում, գիտակցում եմ , որ երազ է, բայց այդ գիտակցումը ընդամենը հանգստացնում է , որ շուտով կարթնանամ(ասեմ, որ հիմնականում վատ երազներ եմ տեսնում :[ ) ու վերջ;

StrangeLittleGirl
20.02.2007, 19:35
Ինձ մոտ շատ հաճախ են լինում նման երազներ: Դե քանի որ իմ երազները չափից դուրս բազմազան են, հավանականությունը փոքր է, որ գիտակցվածներ չեն լինի դրանց մեջ:
Եղել են, որ կարողացել եմ կառավարել: Եղել են նաև այնպիսի դեպքեր, որ գիտակցել եմ, որ երազ է, սակայն չեմ ցանկացել արթնանալ:

Հեթանոս Հրեշտակ
20.02.2007, 20:41
Arisol, իսկ ինչիդ ա պետք:
Ես որ ջոկում եմ երազ եմ տասնում, չգիտեմ, որքան հիշում եմ՝ կարողանում եմ: Ժամանակին վատ երազներ շատ էի տեսնում, էն էլ մոմենտ ջոկեցի, որ էտի իմ երազն ա, ու ամեն անգամ ուժաս մոմենտներին կամ զարթնում եմ [ինքնակամ], կամ կադրն եմ փոխում:

Ներսես_AM
21.02.2007, 22:11
Ես համարյա թե միշտ այդպիսի երազներ եմ տեսնում: Երազը կարծես առաջին դեմքից լինի: Ոնց-որ ՄԵդալ խաղաս :D Ուր ուզում գնում ես, ինչ ուզում անում ես:
Մեկ մեկ էշ բաներ եմ անում դուրս չի գալիս, ռեվեռս եմ անում մի քիչ, հետո ուրիշ ձևով շարունակում: :D Մեկել կարողանում եմ արթնանամ ու եթե շուտ քնեմ շարունակեմ երազս նայել: Այդ ամենը սովորաբար լինում է առավոտյան կողմ: դասական երազներ համարյա թե չեմ տեսնում: 1000ից մեկ:
հա, մեկել, ընդհանրապես ուշ-ուշ եմ երազ տեսնում:

Ավելացվել է 6 րոպե անց
հա մոռացա ասեմ: Ես չգիտեմ էն ինչ տեսնում եմ հոգեբանները համարում են գիտակցված երազ թե ոչ: Ուղղակի նման էր ձեր նկարագրածին:

Arisol
21.02.2007, 22:24
Ներսես, իսկ ո՞նց ա էդ ամենը ստացվում: Միգուցե քնելուց առաջ մտածում ես, որ պտի գիտակցես քեզ երազու՞մ: Ինչ-որ պրակտիկաներ կամ նման բաներ արե՞լ ես, թե՞ ինքնըստինքյան ա ստացվում:

Ներսես_AM
21.02.2007, 22:49
Ոչինչ չեմ արել, չեմ էլ անում: Պարզապես տենց ա լինում:
Բայց էտ հենց Էն ա՞ ինչին որ ասում են գիտակցված երազ:

Arisol
21.02.2007, 22:57
Իսկ դու գիտակցու?մ ես, որ երազ ես տեսնում ու որ էդ ամենն իրականություն չի: Եթե այո, ապա գիտակցված երազ ա:

Ներսես_AM
21.02.2007, 22:59
Ահա գիտակցում եմ: Նույնիսկ, որ սենյակս մամաս է ասենք մտնում զգում եմ որ մտավ Էսինչ բանը վերցրեց, բայց միաժամանակ էտ երազս շարունակում եմ նայել

Arisol
21.02.2007, 23:01
Կարծում եմ դա հենց էն ա, որն անվանում են գիտակցված երազ :) : Եթե այդպես ա, ապա նախանձում եմ քեզ: Քչերին ա հաջողվում առանց որևէ բան անելու գիտակցված երազներ տեսնել…

PoeT
21.02.2007, 23:02
Իսկ ես, արդեն շաաաատ տարիներ ա, որ վատ երազ չեմ տեսել, կամ չեմ հիշում։ Դե իսկ երազներս հիշվում են շաբաթը մեկ։ Այսինքն այսպես ասած, շաբաթը մեկ եմ երազ տեսնում։ Ու համարյա միշտ տխրում եմ արդնանալուց, ուզում եմ էլի քնեմ երազս շարունակեմ, բայց չի ստացվում։

Ներսես_AM
21.02.2007, 23:22
Մեկել ինչքան նկատել եմ պիտի քնելուց շատ հոգնած չլինեմ, որ տեսնեմ: Թե չէ, որ հոգնած եմ լինում, անջատված քնում եմ, ոչ մի բան էլ չեմ տեսնում: Ու տենց սկսվելա լինել վերջին մի 4-5 տարում: մինչև էտ երազ չեմ տեսել ընդհանրապես: Միշտ ուզում էի իմանայի ինչ էտ երազը, որ մարդիկ ամեն օր տեսնում են իսկ ես չեմ տեսնում:

Mesrop
21.02.2007, 23:44
Չեմ կարողացել կառավարեմ երազս… զզ
Ետր երևի ավելի մոտիկ ա լուսնոտությանը… :D

shark_baby_girl
22.02.2007, 11:21
Իսկ ես շաաաաաաաատ հաճախ եմ երազներ տեսնում ու դա կարելի է համարել իմ N1 պրոբլեմը,որովհետև ես չեմ կարողանում դրանցից ձերբազատվեմ:
Երազներս ինձ ամենուր հետևում են:Եթե ես ասենք երկու րոպեով ննջեմ, ապա անպայման երազ եմ տեսնում, ինչպես նաև դրանք կարողանում եմ կառավարել, ինչպես ուզում եմ:Նույնիսկ եղել են դեպքեր, չծիծաղեք ճիշտ եմ ասում,որ երազ եմ տեսել նույնիսկ երթուղային տաքսում,ու միշտ էլ զգում եմ շուրջս ինչ է կատարվում:Հա. հա'մ երազն եմ դիտում, հա'մ էլ իրական աշխարհից չեմ կտրվում:
Բայց երբեմն տեսնում եմ նաև անկառավարելի երազներ, դրանցից սարսափում եմ, ու միշտ ամբողջ օրը ես իմ սեփական երազների ազդեցության տակ եմ լինում....

Arisol
22.02.2007, 13:05
Ժողովուրդ ջան, բոլորն էլ տեսնում են երազներ, սակայն լինում ա, երբ չեն հիշում էդ երազները ու նենց տպավորություն ա, իբր երազ չեն տեսել:
shark_baby_girl , հետաքրքիր ա… Իմ մոտ նման բան լինում ա( երազ տեսնել և չկտրվել իրականությունից), երբ կամ աղմկոտ տեղ եմ քնում կամ էլ իմ մոտ աղմկում են ու ես էդ ժամանակ երազ եմ տեսնում, բայց միջի ձայները, խոսակցությունները իրականությունից են: Ես քնածս ժամանակ կարող եմ լսել, թե ինչ են խոսում մարդիկ իմ քնած ժամանակ իմ կողքին ու այնուհետև դրանք հիշել: Ճիշտ ա, քնածս ժամանակ կարծում եմ, թե երազ եմ տեսնում, բայց իրականում երազս իրականությունից ա :) :
Ի դեպ ձևեր գիտեմ, թե ինչպես անել, որ հիշեք երազները:
Հ.Գ. ես չեմ կարող առանց երազների…

Ուլուանա
22.02.2007, 14:58
Հ.Գ. ես չեմ կարող առանց երազների…
Նար ջան, բայց քո պատմածներից այնպիսի տպավորություն եմ ստացել, որ ոչ թե դու չես կարող առանց երազների, այլ երազները չեն կարող առանց քեզ։ :D

Arisol
22.02.2007, 15:25
Դե էդ էլ կա :D : Բայց պատկերացրեք, թե ինչ գժոտ կլնի, եթե կարողանամ կառավարել իմ երազները, պատկերացրեք, թե ինչ գժոտ ուժասներ կգրեմ :lol :

liiliana
22.02.2007, 15:47
Ես այդպիսի երազներ շատ եմ տեսել , չգիտեմ ինչու, բայց միշտ փորձում էի այդ երազներում,ինչվոր գաղտնիքներ բացահայտե, բայց հենց հասնում էի արդեն բացահայտմանը արթնանում էի, և ամբողջ օրը մտածում այդ երազի նշանակության մասին.. Իմ երազները շատ անգամ իրականանում են և օգնում են կյանքում.
Ես նաև կարողանում էի մինչև քնելս ընտրել թե ինչ երազ եմ ուզում տեսնել այսինքն՝
երազ անցյալի մասին , ներկային կամ ապագայի մասին …Եվ ինքս էլ զարմանում նրանց ճիշտ լինելուց . Չգիտեմ ինչու բայց հիմա էլ չեմ կարողանում տեսնել այդպիսի երազներ :(

Arisol
22.02.2007, 15:53
Իսկ երազի ընթացքում գիտակցու՞մ ես, որ երազում ես գտնվում:
Ժողովուրդ, հասկացեք, Երազներ (http://akumb.am/showthread.php?t=1021)ի վերաբերյալ թեմա կա արդեն, իսկ այս թեման այլ է: Սա գիտակցված երազների մասին ա…

liiliana
23.02.2007, 11:54
Իսկ երազի ընթացքում գիտակցու՞մ ես, որ երազում ես գտնվում:
Ժողովուրդ, հասկացեք, Երազներ (http://akumb.am/showthread.php?t=1021)ի վերաբերյալ թեմա կա արդեն, իսկ այս թեման այլ է: Սա գիտակցված երազների մասին ա…

Այո, ես լիովին գիտակցում եմ , որ երազ եմ տեսնում

Lion
03.04.2009, 21:35
Ես էլ եմ երբեմն տեսնում գիտակցված երազներ: Ասեմ ավելին, գիտակցելով որ երազ է, հաճախ, երբ երազի "սցենարը" դուրս ինչ-ինչ պատճառներով դուրս չի գալիս, հանգիստ արթնանում եմ /կարծես իջնեմ պտտվող կարուսելից/ ու նորից քնում եմ: Լինում է և հակառակը, երբ երազը դուրս գալիս է, ջանք եմ գործադրում, որ չարթնանամ: Բայց այստեղ մի տխուր բան կա - ինքչան հաճելի երազի դեպքում ջանք եմ թափում, որ չարթնանամ - այնքան արագ եմ արթնանում...:(

Jarre
04.04.2009, 23:29
Երմբեմն գիտակցված երազներ տեսնում եմ և դիտմամբ երկարացնում եմ այդ երազները։ Օրինակ վերջին անգամ տեսա իմ մանկության երազանքս՝ որ կարողանամ թռչունի պես թռչել։ Եվ թռչեցի շատ բարձր սարի վրայից ու այնպիսի տպավորություն էր, որ ձգողականության ուժը ներքև է քաշում, բայց ես փորձում էի թռչել.... Հասկացա, որ երազ է ու էտ վիճակը երակարցրեցի։ Չեմ կարող կոնկրետ ասել որքան, քանի որ որոշ հոգեբաններ կարծում են, որ երազները ահավոր կարճ են տևում և մեզ են շատ երկար թվում։

SDes77
14.04.2009, 22:59
Մանուկ ժամանակ ստացվել է մի քանի անգամ, հիմա չի լինում =(
Միանշանակ ինչ-որ գործոններ են ազդում էտ երևույթի վրա, մնաց պարզենք որոնք էն դրանք, թե չե Ջոդի Ֆոստերին էս քանի անգամ ա երազումս տեսնում եմ, էն էլ միտքս չի շեղվում=)))

John
18.04.2009, 09:38
Մի հատ երազ եմ տեսել փոքր ժամանակ, երևի գիտակցված երազ էռ երազում փակեցի աչքերս ու երբ փորձեցի նորից բացել' զգացի որ արթնանում եմ, բայց աչքերս կիսաբաց վիճակում երազս շարունակվում էր ու տենց ահագին ձգեցի' մինչև արթնացա;-) վերջերս էլ սկսել եմ երբեմն գիտակցել, որ երազ եմ տեսնում ու մտքումս ասում եմ' ''մեկ ա երազ ա' ինչ կուզեմ' կանեմ '' ու պատկերացրեք' հաճախ ստացվում ա '' ինչ ուզել' անել '' ;-) Նարեն որ կարդար էս գրառումս' երևի ինձ էլ նախանձեր [ :-D ]

Armen 82
02.05.2009, 02:28
gitakcvac erazneri masin ka mi shat hetaqrqir girq:

http://www.freewebs.com/0112358/Dreamhackers.rar

В основу сюжета вошли реальные события из истории российской группы исследователей, несколько десятилетий хранивших в тайне суть своих разысканий. Они называют себя Хакеры Сновидений. ;)

T!gran
02.05.2009, 02:43
իսկ ետ գիրքը ուրիշ ֆորմատով չկա՞ չի ստացվում fb-ն նորմալ բացել :(

Armen 82
02.05.2009, 02:57
http://depositfiles.com/files/jh0gqq6ac

Xelgen
02.05.2009, 03:23
Հետաքիքրի է, որ ոչ ոք չգրեց, այդ տեխնիկայի վտանգի մասին։

Են մարդիք, որոնք կարողանում են վերահսկել երազները, փաստորեն ստանում են վերահսկելի «գալլյուցնիացիա»։ Փաստորեն մի աշխարհ, ցանկացած թմրանյուերի ազդեցությունից ավելի ռեալիստական ու վերահսկելի, որը ոչ մի ծախս չի պահանջում, առողջության անմիջական վնաս չի հասնում։
Եվ այդ հաճախ էլ ռեալ աշխարհի հանդեպ որևէ հետաքրքրություն կորցնում են, թողնում են ամեն ինչ, աշխատանք, ընտանիք, և օրեկան մի 16-17 ժամ քնում են, իրենց երազած աշխարհում։

Լուսաբեր
02.05.2009, 13:09
Երազնե՜ր :love համ քնած ժամանակ, համ արթուն ժամանակ, համ գիտակցված, համ չգիտակցված... տեսնում եմ, շա՜տ-շա՜տ...ամեն օր, անգամ ննջած վիճակում, ուղղակի մի խնդիր ունեմ, բացառապես քնում եմ անաղմուկ պայմաններում/մեկ-մեկ բնության գրկում էլ, բայց սա մարդու բնական վիճակնա :oy

Հիմա գիտակցվածի մասին: Պատահումա, որ երազիս մեջ հասկանում եմ որ երազա ու անում եմ էն ինչ ուզում եմ, մեկա երազում եմ :)) կորցնելու բան չունեմ :oy Բայց, եթե շատ լավ երազա շուտ արթնանում եմ, վատի դեպքում էլ նույնը, բայց մեզ միշտ թվումա, թե լավ ու հաճելիի դեպքում ենք ավելի շուտ արթնանում ;) Շատ ժամանակ երազիս մեջ/գիտակցված/ որ հոգնում եմ,պարկում եմ էլի քնելու. ու ինչնա՞ զարմանալի էլի երազ եմ սկսում տեսնել, այ էս պահնա միշտ ինձ զարմացրել ու էլի գիտակցված :o այ էտ մեկի մեջ չեմ քնում ուղղակի զարթնում եմ :( կրկնակի գիտակցված երազախառը վիճակա ստացվում :))

Երբ արթնանում ենք գիտակցված երազից, ինձ թվումա դա լարված վիճակիցա լինում,ամեն պահ ինչ-որ բան փոխելու ցանկությունից ;)

Հ.Գ. Գիշերն էլ հանգիստ չունենք ...

Lucy30
01.11.2015, 13:08
Դրանք գիտակցված երազներ չեն համարվում: Գիտակցված երազից դուրս գալու համար պետք է որոշ գործողություն կատարվի, օրինակ դուք պետք է սպանեք ձեզ, թռչեք բարձրությունից, կամ մի քանի անգամ կրկնեք որ երազում եք ու պիտի դուրս գաք դրանից, բացի այդ գիտակցված երազի մեջ դուք քնած եք ու չեք կարող լսել թե շուրջը ինչ է կատարվում, դուք քնած երազ եք տեսնում բայց գիտեք ուղղակի որ դա երազ է:

Имя мне легион
19.05.2016, 10:37
Հաճախ եմ տեսնում գիտակցված երազներ, սակայն արթնանում եմ շուտ, ամեն անգամ հենց գիտակցում եմ որ երազ է, ինչ որ բանի պատճառով «մահանում» եմ և արթնանում

S.L.V.
19.05.2016, 12:06
Հետաքիքրի է, որ ոչ ոք չգրեց, այդ տեխնիկայի վտանգի մասին։

Են մարդիք, որոնք կարողանում են վերահսկել երազները, փաստորեն ստանում են վերահսկելի «գալլյուցնիացիա»։ Փաստորեն մի աշխարհ, ցանկացած թմրանյուերի ազդեցությունից ավելի ռեալիստական ու վերահսկելի, որը ոչ մի ծախս չի պահանջում, առողջության անմիջական վնաս չի հասնում։
Եվ այդ հաճախ էլ ռեալ աշխարհի հանդեպ որևէ հետաքրքրություն կորցնում են, թողնում են ամեն ինչ, աշխատանք, ընտանիք, և օրեկան մի 16-17 ժամ քնում են, իրենց երազած աշխարհում։

Հնարավոր է որոշ մարդկանց մոտ նման խնդիրներ առաջանում են, բայց դա չի նշանակում որ բոլորի մոտ առաջանալույա ու եթե "դեղն ինչ-որ մեկին հակացուցվածա, ասենք ալերգիայա տալիս", չի նշանակում որ մնացածն էլ չպետք է օգտվեն:

Ռեցիպիենտ
09.09.2016, 13:01
Մի քանի տարի առաջ, ոչ մի բան չէի լսել գիտակցված երազների մասին։ Չգիտեմ խի մտածեցի, որ ինչ հետաքրքիր կլիներ, եթե երազումս հասկանաի, որ երազ եմ տեսնում։ Սկսեցի միշտ մտածել դրա մասին ու մի օր ստացվեց։ Երազիս մեջ բացարձակապես անում էի այն ամենն ինչ ցանկանում էի, թռչեցի այդ օրը, եւ այլն եւ այլն։ Երբ արթնացա մի ավելի բարդ ցանկություն առաջացավ։ Ես ցանկանում էի երազիս մեջ հասկանալով, որ երազեմ տեսնում, երազումս քնեմ ու երազ տեսնեմ։ Քիչ օրեր հետո դա կրկին կատարվեց։ Երազումս հասկացա, որ երազ եմ տեսնում, հիշեցի իրական ցանկությանս մասին եւ երազիս մեջ շուտ գնացի ննջարան եւ քնեցի եւ կրկին երազ տեսա։ Դա անբացատրելի հաճույք էր։ Երազիցս արթնացա, դեռ երազի մեջ եմ ժպտացի, որ փաստորեն ստացվեց ցանկությունս ու նոր միայն արթնացա արդեն իրական։ Ես մի տեղ կարդացել եմ, որ գիտակցված երազները կապ ունեն աստրալ ճանապարհորդությունների հետ։ Կա՞ էստեղ մարդ, որ ինֆորմացիա ունի այդ մասին։

S.L.V.
11.09.2016, 23:26
Մի քանի տարի առաջ, ոչ մի բան չէի լսել գիտակցված երազների մասին։ Չգիտեմ խի մտածեցի, որ ինչ հետաքրքիր կլիներ, եթե երազումս հասկանաի, որ երազ եմ տեսնում։ Սկսեցի միշտ մտածել դրա մասին ու մի օր ստացվեց։ Երազիս մեջ բացարձակապես անում էի այն ամենն ինչ ցանկանում էի, թռչեցի այդ օրը, եւ այլն եւ այլն։ Երբ արթնացա մի ավելի բարդ ցանկություն առաջացավ։ Ես ցանկանում էի երազիս մեջ հասկանալով, որ երազեմ տեսնում, երազումս քնեմ ու երազ տեսնեմ։ Քիչ օրեր հետո դա կրկին կատարվեց։ Երազումս հասկացա, որ երազ եմ տեսնում, հիշեցի իրական ցանկությանս մասին եւ երազիս մեջ շուտ գնացի ննջարան եւ քնեցի եւ կրկին երազ տեսա։ Դա անբացատրելի հաճույք էր։ Երազիցս արթնացա, դեռ երազի մեջ եմ ժպտացի, որ փաստորեն ստացվեց ցանկությունս ու նոր միայն արթնացա արդեն իրական։ Ես մի տեղ կարդացել եմ, որ գիտակցված երազները կապ ունեն աստրալ ճանապարհորդությունների հետ։ Կա՞ էստեղ մարդ, որ ինֆորմացիա ունի այդ մասին։

Աստրալ ճանապարհորդությունները գիտակցված երազների մասնակի տեսակն են, երբ որ երազում կիսագիտակից ես ու քեզ թվումա թե մարմնիցդ դուրս ես եկել: Իսկ գիտակցված երազի դեպքում լիովին գիտակցում ես, որ երազում ես: