PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ կարժանանա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Altair
26.07.2011, 12:16
Այստեղ քննարկելու ենք, թե ով կարժանանա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը…
Կողմնակի ոչ մի գրառում…

Altair
26.07.2011, 12:19
Չավի, Մեսսի թե Ռոնալդու
Չավի Հարնանդեսը, Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն կպայքարեն Եվրոպայում լավագույն ֆուտբոլիսը ճանաչվելու համար ըստ ՈՒԵՖԱ-ի: Հաղթողի անունը կհրապարակվի օգոստոսի 25-ին:

Երեք թեկնածուների ժյուրները բաղկացած են 53 մարզական լրագրողներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում են ազգային ասոցիացիաները ՈՒԵՖԱ-ի:

Տարվա ֆուտբոլիստ նոմինացիայում ընդգրկվաց են, Բարսայից` Չավին և Մեսսին, իսկ Ռեալից` Քրիշտիանու Ռոնալդուն:

Հարցումների արդյունքում չորրորդ տեղն է գրավել ես մեկ խաղացող Բարսելոնայից` Անդրես Ինյեստան: Նա շրջանցել է Պորտուից Ֆալկաոին և Ռունիին Մանչեսթեր Յունայթեդից: Տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտնական կայքը:

Որոշիչ փուլում քվեարկության արդյունքները կորոշեն, թե ով կդառնա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը կկայանա օգոստոսի 25-ին Մոնակոյում:

Վերջին մրցաշրջանում Չավին և Մեսսին օգնեցին թիմին հաղթելու Չեմպիոնների լիգան, Մեսսին 55 պաշտոնական խաղերում դարձավ 53 գոլի հեղինակ: Իսկ Ռոնալդուն միայն Լա լիգայում դարձավ 40 գոլի հեղինակ և նվաճեց Ոսկե խաղակոշիկը:

Փորձագետները արդեն մոտավորապես կազմել են 4-10 տեղերը, բոլորը համոզված են, որ Եվրոպայի լավագույն խաղացողների համար կպայքարեն ընդամենը 3 հոգի` Մեսսին, Չավին և Ռոնալդուն:

4-ից 10-րդ տեղերը:

4. Անդրես Ինյեստա (Բարսելոնա) - 33 ձայն

5. Ֆալկաո (Պորտու) - 17

6. Ուեյն Ռունի (Մանչեսթեր Յունայթեդ) - 15

7. Նեմանյա Վիդիչ (Մանչեսթեր Յունայթեդ) - 5

8-9.Զլատան Իբրահիմովիչ (Միլան) - 4

8-9. Պիկե (Բարսելոնա) - 4

10. Մանուել Նոյեր (Շալկե/Բավարիա) - 3
http://fcbarca.do.am/_nw/19/19631949.jpg
http://fcbarca.do.am/_nw/19/45552731.jpg
http://fcbarca.do.am/_nw/19/40442010.jpg
Աղբյուրը՝ FCBARCA.net.ru (http://www.FCBARCA.net.ru)

Maxpayne
26.07.2011, 13:30
3-ն էլ շատ լավ մրցաշրջան անցկացրեցին, ես կասեյի ֆանտաստիկ խաղեր, բայց իմ կարծիքով Մեսսին չի արժանանա այդ տիտղոսին հավաքականում ցուցադրած խաղի <<շնորհիվ>> Քրիստն էլ առանձնապես չի փայլում հավաքականում: մնաց Չավին ու ես նախապատվությունը իրան եմ տալիս..

Raul Gonsalez
26.07.2011, 13:42
Բայց Քրիսը հավաքականում համարյա չխաղաց,ինձ թվում ա աշխարհի լավագույն ֆուտբոլիստին անցյալ տարի Չավին էր արժանի,բայց ցավոք Մեսսին ստացավ,իսկ էս տարի Ռոնալդոն իրոք շատ տքնեց ու ինքն իրեն գերազանցեց.Ամեն դեպքում իմ անձնական ցանկությամբ եթե լիներ ,Եվրոպայի լավագույնը կտայի Չավիին,որ նորից ձեռնունայն չմնա,իսկ Ոսկե գնդակը կտայի Ռոնալդոին

Maxpayne
26.07.2011, 15:11

համաձայն եմ, Ռոնը էս տարի Ռեալում ռեկորդ սահմանեց անցկացրած խաղերի քանակով. առանց հանգստի հիանալի առաջնություն անցկացրեց...

Ապե Ջան
26.07.2011, 16:15
Այս, ավարտված մրցաշրջանում, թե՛ Մեսսին, թե՛ Չավին և թե՛ Ռոնալդուն շատ լավ հանդիպումներ են անցակացրել, բայց այդ երեքից կարելի է ուղղակի հանել՝ Մեսսին, ինչո՞ւ, քանի որ նա անցած մրցաշրջանում նվաճեց այդ տիտղոսը: Մնացին՝ Չավին ու Ռոնալդուն:
Ռոնալդուն այս տարի ռեալի կազմում վատ մրցաշրջան չանցկացրեց, բայց այն այդքան էլ լավ չէր, որպեսզի նրան արժանացնել այդ մրցանակաին: Ըստ ինձ, այդ մրցանակին արժանի է՝ Չավին: Գրավելով մի քանի տիտղոսներ, անցկացնելով փայլուն մրցաշրջան նա արժանի է այդ մրցանակին ևս: Ինքս էլ կուզեմ, որ նա արժանանա այդ տիտղոսին:

Raul Gonsalez
26.07.2011, 20:43
Մեսսիին կարող ենք հանել մենակ իրա անկայուն խաղի համար,հավաքականը ներառյալ,միայ Չեմպիոնների լիգայում աչքի ընկավ,բայց ինչպես գիտենք այդ մրցանակը տալիս են ամբողջ տարին կայուն ամենալավը հանդես եկողին

Ապե Ջան
26.07.2011, 20:46
Մեսսիին կարող ենք հանել մենակ իրա անկայուն խաղի համար,հավաքականը ներառյալ,միայ Չեմպիոնների լիգայում աչքի ընկավ,բայց ինչպես գիտենք այդ մրցանակը տալիս են ամբողջ տարին կայուն ամենալավը հանդես եկողին

Մեսսին անկայուն :o
բայց ինչի՞: Այդ Մեսսին չէր, որ Բարսելոնայի կազմում փայլեց վերջին մի քանի տարիների ընթացքում, ու դեռ փայլում է: Համամիտ եմ, որ նա հավաքականում նույնը չէ, բայց Բարսելոնայում նա առաջին օգգ ունեցող ֆուտբոլիսն է:

Հ.Գ Հավաքականում չկա Պեպ Գուարդլա… ով մեծ դեր ու նշանակություն ունի խաղացողի վրա:

Raul Gonsalez
26.07.2011, 20:47
Այս մրցանակը տալիս են ամբողջ տարին կայուն ամենալավը հանդես եկողին.Մեսսին դրանից հեռու էր,ներառյալ հավաքականի խաղերը,միայն Չեմպիոնների լիգան քիչ է դրա համար,Չավին խաղացել ե սովորականի նման կայուն ու լավ,բայց ինձ թվում է Ռոնը բոլորին գերազանցեց իր անձնական ռեկորդներով,Պիչիչի ստացավ,ոսկե խաղակոշիկ

Ապե Ջան
26.07.2011, 20:49

Ես չասացի, որ պետք է Մեսսին տալ: Ուղղակի Մեսսի խաղը այդքան էլ անկայուն չէ, որքան դու էս նշում քո խոսքում: Էլի եմ ասում, Բարսայի հաղթանականերում նա շաա՜տ մեծ դեր ունի:

Raul Gonsalez
26.07.2011, 20:55
Չավին միշտ էլ կայուն է խաղում,այ անցյալ տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը նա էր,բայց ցավոք տվեցին Մեսսիին,այս մրցաշրջանուն Ռոնը բոլորին գերազանցեց,բայց քանի որ Չավին այդքան տաղանդավոր է ու միշտ ձեռնունայն է մնում,կուզեի Եվրոպայում լավագույնը նրան տային,իսկ Ոսկե գնդակը Ռոնին....միայն թե նորից նրանց սխալ ընտրությունը չկանգնի Մեսսիի վրա,որը հաստատ արժանի չէ

Մեսսիին դեռ ոչ մի անգամ չեմ տեսել խաղ փրկելուց,միշտ գոլ է խփում էն ժամանակ,երբ Բարսան իրա խաղը գտած է լինում,արի չմոռանանք որ Մեսսիի միակ դերը որպես հարձակվող գնդակ ստանալն ու ճիշտ խփելն է,եդ ել չաներ…Անգնահատելի են Բարսաի համար Չավին ու Ինիեստան,իրանց նրբագույն փոխանցումները,առանց որոնց գուցե էդ փայլուն գոլերը չտեսնեինք

Եթե ֆուտբոլիստն առանց մարզիչի նույն ձև ա խաղում ,ոնց որ Մեսսին Արգենտինայում,ես էլ ինչ ասեմ,ոնց էդ մարդուն համարեմ աշխարհում լավագույնը....

Sagittarius
26.07.2011, 23:16
Իմ կարծիքով մրցույթի ֆորմատը ընդհանրապես սխալ ա. եթե Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ են ընտրում, էդ դեպքում Մեսսիի Կոպա Ամերիկայի խաղը Եվրոպայի հետ ի՞նչ կապ ունի: Կամ պետք է մենակ ակումբային խաղերը հաշվի առնեն, կամ մենակ եվրոպացի ֆուտբոլիստներին: Ես հակված եմ վերջին տարբերակին:

Ambrosine
27.07.2011, 03:20
Մոդերատորական. թեմային ավելացվել է հարցում:

Raul Gonsalez
27.07.2011, 09:37
Ինձ թվում ա պետք ա միայն եվրոպացի ֆուտբոլիստներին տային,բայց եթե հաշվի առնենք ,որ Եվրոպայում հիմա ցավոք մեծ մասը լեգեոներներ են,շատ աղքատիկ ցուցակ կստացվեր
Միևնույն ժամանակ Ինչպես կարելի ա լավագույն անվանել էն ֆուտբոլիստին,որը մի տեղում լավ ա հանդես գալիս,ուրիշ տեղ չի կարողանում խաղալ
Իմ կարծիքով էդ մրցաշարը առհասարակ պետք ա հանեն,ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն միանան ու ընտրեն Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին՝ հաշվի առնելով և հավաքականի,և ակումբային խաղերը,որովհետև ֆուտբոլիստներին մաս-մաս դատելը ինձ թվում ա սխալ ա

Altair
06.08.2011, 17:08

ՈՒԵՖԱ-ՖԻՖԱ=Բարսելոնա-Ռեալ:
Ախպերս դե ասա Ռեալը ու բարսան միանան, սարքեն ՖԱ Ռեալ Բարսելոնա:
Նախ, Ռոնալդուն պետք ա այս ցուցակից հանել, որովհետև ինքը թիմային չի խաղում: Մեսսին յուրաքանչյուր ֆուտբոլիստի, ներառյալ դարպասապահին փոխանցում է կատարում: Իսկ Ռոնալդուհին փոխանցում է կատարում, որպեսզի վազի առաջ պաս ստանա գոլ խփի: Այսինքն Ռեալն ու Ռոնալդուն առանձին են:

Altair
06.08.2011, 17:18
Եթե ֆուտբոլիստն առանց մարզիչի նույն ձև ա խաղում ,ոնց որ Մեսսին Արգենտինայում,ես էլ ինչ ասեմ,ոնց էդ մարդուն համարեմ աշխարհում լավագույնը....

Ապեր, Եվրոպայի լավագույնը ՈՒԵՖԱ-ն ա որոշելու: Իսկ ՈՒԵՖԱ-ն կդիտի ՉԼ-ի լավագույնին: Ռոնալդուհին արանքից հելավ: Մեսսին ՉԼ-ի անկրկնելի աստղն էր: Ռոնալդուն Մեսսիի ստվերումել կվախճանվի :D

Մեսսիին դեռ ոչ մի անգամ չեմ տեսել խաղ փրկելուց,միշտ գոլ է խփում էն ժամանակ,երբ Բարսան իրա խաղը գտած է լինում,արի չմոռանանք որ Մեսսիի միակ դերը որպես հարձակվող գնդակ ստանալն ու ճիշտ խփելն է,եդ ել չաներ…Անգնահատելի են Բարսաի համար Չավին ու Ինիեստան,իրանց նրբագույն փոխանցումները,առանց որոնց գուցե էդ փայլուն գոլերը չտեսնեինք

Պա՜հ, եթե Մեսսին խաղ չի փրկում, ապա Ռոնալդուն հավաքարար ա: Ռեալին, 2 գոլ ո՜վ խփեց, երևի Գյուլնազար տատին: Արսենալին 2 գոլ ո՜վ խփեց, երևի Գյուլնազար տատին: Բարսելոնա 5-0 Ռեալ, Մեսսիի շնորհիվ, ետ ու՞մ 2 փոխանցումները Ռեալի պաշտպանների կողքով անցավ, կարողա ելի Գյուլնազարի մատը խառն էր:D Ման. Յուն. 1-3 Բարսա, ո՜վ վերջակետ դրեց, արա ետ Գյուլնազարը զզվցրեց: Արգենտինայում Մեսսին փրկեց, որ խմբային փուլում չլռվեն մեկ գոլ երկու փոխանցում:
Մեսսին և Բարսան միասին են: Իսկ Ռոնալդուհին Ռեալից բաժանվում ա:P

Հա մեկել Մեսսին Ռոնալդուհուց 2 տարի փոքր ա, բայց կզզցրած ա պահում:P

dvgray
06.08.2011, 23:24
չես պատկերացնի, ոնց եմ զզված համ Մեսիից, համ Ռենալդոից, համ Բարսելոնից համ Ռեալից… սազ խփնվել են սրանց վրա…
էն մի վախտվա դիշովի իսպանական ֆուտբոլը ոնց՞ բռթին առաջ: Կասիլիաս, Ռոնալդո… ոնց որ ռոբոտներ լինեն:
ուր՞ ա էն հիմ, բարի իտալական ու անգլիական ֆուտբոլը: կարոտել եմ նրանց խաղին

Altair
11.08.2011, 18:44

Այս միտքտ ճիշտ էր: Նրանք առանց մտածելու ռոբոտի նման են աշխատում: Բայց Մեսսին ունի մի ոճ, որը այս պահին ոչ ոք չունի, և չգիտի թե դա ինչպես է ստացվում:

Altair
25.08.2011, 18:19
Մեսսիին կարող ենք հանել մենակ իրա անկայուն խաղի համար,հավաքականը ներառյալ,միայ Չեմպիոնների լիգայում աչքի ընկավ,բայց ինչպես գիտենք այդ մրցանակը տալիս են ամբողջ տարին կայուն ամենալավը հանդես եկողին

Ես կրկնեմ: Մրցանակը տալիս է ՈՒԵՖԱ-ն: Այսինքն ՉԼ-ի լավագույնին: Ռոնը թռավ:

Maxpayne
25.08.2011, 19:41
Մադրիդիստներ ջան, Ռոնը Էս պահի դրությամբ ՔՎեարկության արդյունքներով Առաջինն ա ու շատ մեծ ա առավելությունը Չավիի ու Մեսսիի նկատմամբ: Քվեարկությանը օնլայն կարող եք հետևել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում (http://www.uefa.com/uefa/uefa-best-player-award/season=2011/nominees/index.html#63706)

Ես կրկնեմ: Մրցանակը տալիս է ՈՒԵՖԱ-ն: Այսինքն ՉԼ-ի լավագույնին: Ռոնը թռավ:

Մեսսի սխալվում էս ՈւԵՖԱՆ չի հենվում միայն ՉԼ-ի արդյունքների վրա հաշվի են առնվում Առաջնությունն էլ, ՉԼ-ն էլ, Հավաքականն էլ.

Altair
25.08.2011, 20:04
Մեսսի սխալվում էս ՈւԵՖԱՆ չի հենվում միայն ՉԼ-ի արդյունքների վրա հաշվի են առնվում Առաջնությունն էլ, ՉԼ-ն էլ, Հավաքականն էլ.

Իսկ աղբյուրտ կներկայացե՞ս:

Altair
26.08.2011, 00:46
Ահա և վերջ...Եվրոպայի լավագույնը ...

Ահա և պարզ դարձավ Եվրոպայի 2011 լավագույն ֆուտբոլիստի անունը :Նրա անունը Լեոնել Մեսսի է: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք «Բարսելոնայի» երկրպագուներին այս ուրախալի լուրի համար: Շնորհավոր Մեսսի!!!!

http://www.youtube.com/watch?v=Vb6QNi4kujU&feature=player_embedded

Maxpayne
26.08.2011, 07:56
Իսկ աղբյուրտ կներկայացե՞ս:
Էտ չգրված օրենք ա:)

Altair
26.08.2011, 10:21
Էտ չգրված օրենք ա:)
...:nono