PDA

Դիտել ողջ տարբերակը : մտքեր և զգացմունքներ



GinAni
24.07.2011, 22:58
երբ շատ կուզենամ արտահաըտվել, և կողքիս չի լինի համապատասխան անձ, ես կդիմեմ օրագրի օգնությանը:)

GinAni
24.07.2011, 23:05
էնքան շատ եմ ուզում առաջին գրառումս ուրախ սրտով գրել... բայց չի լինի... ուղղակիէսօր մի երկու բան ասելու կարիք ունեմ..


Ես չեմ ճանաչում մարդկանց... նրանք էն չեն, ինչ որ ես եմ կարծել... ախր էնքան հաճախ եմ սխալվում մարդկանց հարցում... երևի ուղղակի ես լավը չեմ, ոչ թե շրջապատս....

միթե էտքան ծիծաղելի եմ??? միթե զգացմունքներս են ծիծաղելի??? Ախր ինձ ոչ-ոք չի հասկանում. բոլորը ուղղակի քայլում են զգացմունքներիս վրայով, առանց հաշվի առնելու, որ դա ազդում ա իմ հոգեկանի վրա...

Առանց հաշվի առնելու, որ ես մարդ եմ, խաղում են զգացմունքներիս հետ... չի կարելի չէ??? եթե ես տենց բան անելու լինեի, իրանք բոլորն էլ կարտահայտվեին, ու կասեին որ տենց ճիշտ չի, որ իրենց դուր չի գալիս...

Ախր էրէկվա իմ ընկերներին չեմ ճանաչում, չեմ հասկանում...

մարդիկ կանգնաց դեմքիս են ծիծաղում, որովհետև պահ ա գալիս, որ զգացմունքներս տաքցնել չեմ կարողանում... ինքս ինձ եմ խաբում...

Ախր ում եմ ես պետք, եթե ինքս ինձ պետք չեմ???

GinAni
26.07.2011, 01:06
Ախ . . . ուղիղ 3 ամիս առաջ ամեն ինչ սկսվեց: Ախր քեզնից հետո իմ կյանքը փոխվես: Ես փոխվեցի . . . Էլ նույնը չեմ: Ես քեզ կորցրեցի, ու կորցրեցի բառի բոլոր իմաստներով ` որպես ընկեր, որպես եղբայր, որպես լավ խորհրդատու, որպես առաջին սեր . . .

Ախ . . . եթե դու միայն տեսնեիր, թե քո գնալով հոգումս ինչ ավերակներ թողեցիր . . . դատարկություն . . . մենություն . . .


Հիմա հոգիս փոթորկված է ահավոր
Ու ծով աչքերս պղտորվել են արցունքից . . .

Ախ . . . ինձ բանտարկող հիշողությունները սպանում են հոգիս . . .

Դու ինձնից պահանջեցիր այրել ներկաս . . . բայց ինքդ իմ փոխարեն արեցիր դա . . . ուրեմն հիշողություններս էլ այրի . . . խնդրում եմ . . . ախր ամեն գիշեր դրանք այցի են գալիս ու հանգիստ քնել չեն թողնում . . .

Ինչու ես ծաղրում զգացմունքներս? Ինչու? որովհետև երբեմն չեմ կարողանում արցունքներս զսպեմ քո ներկայությամբ? Ախր դու ես իմ արցունքների հեղինակը . . . երևի հենց դա է քեզ մոտ ծաղր առաջացնում . . . այնքան մեծամիտ ես, որ հպարտանում ես քո պատճառով հոսով արցունքներովս . . .

Ինքս ինձ եմ խաբում, երբ քեզ ասում եմ, որ քո քույրն եմ . . . ուղղակի ինձ եմ խաբում . . .

Ինձ համար դու շատ թանկ ես, հիմա ավելի, քան երբևէ . . . Քո մի բառն էլ հերիք է, որ զգամ տրամադրությունդ . . . իմ մի հայցքն էլ հերիք է, որ զգամ քո նիհարելը . . . շարունակում եմ զգալ ՔԵԶ, նույնիսկ եթե մեր միջև հարյուրավոր կիլոմետրերի հեռավորություն է ընկած . . .

Դու երբեք էլ ինձ լուրջ չես վերաբերվել, և դրանում ես եմ մեղավոր . . . Դու իմ մեջ ուրիշին ես փնտրել . . . իսկ երբ հասկացար, որ ես ԵՍ եմ, որոշեցիր ինձ բաց թողնել, առանց նկատելու, որ ուշ է . . . որ ես արդեն սիրահարվել եմ . . .

Ես դեռ կարոտում եմ քեզ . . . դեռ զգում եմ համբույդ ճակատիս, դեռ բռնում եմ ձեռքդ (մտովի), դեռ զգում եմ տաք շունչդ, հոտդ . . . և դեռ խելագարի նման ինձ փնտրում եմ քո գրկում . . . դեռ լսում եմ անուշ բառերդ . . .

Իմ լքված սրտի կարոտը անծայր ամեն ինչի մեջ որոնում է քեզ

Իսկ ես դարձյալ ունկդիր եմ լինում կծու հեգնանքիդ . . . դարձյալ տանջում ես ինձ . . . Ախր հիվանդ հոգիս հանգստություն է փնատրում, ու չի գտնում . . .

Դեռ շնչում եմ քեզնով . . . ինչպես մոռանամ??? Ինչպես???

Հազար-հազար դեմքերի մեջ տեսնում եմ քո աչքերը ես միայն

Այն աչքերը, որ մի ժամանակ կարոտով ու խանդով լցված են նայել ինձ . . . ինձ թվում էր, որ նաև սիրով . . . ինձ թվում էր . . .

Դու շատ ես կարդացել, խելացի ես . . . դու շատերին ես մեղադրում, համոզելով, որ շատ է հարկավոր մարդուն շատ կարդալ . . . համաձայն եմ . . . բայց դու երբեմն քեզ ես գովազդում ու ցույց տալիս բոլորին, որ կարդացած ու խելացի ես . . . իսկ իրականում . . . ճիշտ է, դու գրագետ ես, բայց սխալ ես ապրում . . . շատ մարդկանց գիտեմ, ովքեր այսօր և նախկինում քեզնից քիչ կարդալով ավելի ճիշտ են ապրում . . .

Ախ . . . ուղիղ 2 ամիս առաջ ամեն ինչ վերջնականապես ավարտվեց . . . բայց . . .
Ես դեռ սիրում եմ քեզ . . .

GinAni
03.08.2011, 10:15
Պապ ջաաաաաաաաաան... շնորհավոր ծնունդդ... դու իմ համար շաաաաաաատ շաաաաաատ թանկ ես... էնքան հպարտ եմ, որ իմ հայրը հենց դու ես... ես քեզ շատ շատ եմ սիրում... իմ գլխից միշտ անպակաս... դու իմ կյանքի ամենամեծ ուսուցիչն ես...:love

Հատուկ շնորհակալություն իմ գիիիիիիիիիժ ընկերներին, մասնավորապես Կարինին իմ ողջ կազմով, առավոտ շուտ մեր հարևաններին զարթեցնելու համար...:D Պապայիս ծնունդը իսկական տոն դարձրեցիք... գժեեեեեեեեեեեեեեեեերսսսսսսսսսսս.... ես ձեզ էլ եմ շաաաաաաաաատ շաաաաաաաաաաատ սիրում....:love

GinAni
17.08.2011, 18:45
մի տեսակ նենց վատ եմ... առանձնապես բան չի էղել, բայց թվում ա, թե չեմ ապրում... ուֆ եսիմ է??? ներսս մի տեսակ շատ դատարկ ա... ոչ մի բան էլ տրամադրությանս վրա չի ազդում... միշտ տխուր տրտում... խորացել եմ գրքերի, դաշնամուրի ու պարի մեջ... որ մոռանամ... իրավիճակս մոռանամ... տրավում եմ դրանցով, որ ցրվեմ, որ էլ չմտածեմ... ու մեկա չի ստացվում... բառերս ցամաքել են... նստած եմ համակարգչի մոտ ու չգիտեմ ինչ գրեմ??? ոնց արտահայտվեմ??? մի քանի օր առաջ ընկերուհուս մի քանի բան էի ուզում ասել, ու բառեր չէի գտնում... ուֆ չգիտեմ է...

GinAni
27.08.2011, 11:57
ժողովուրդ ահագին ժամանակ չէի պարել... էրեկ առավոտյան զգացի, որ ոտքերս արդեն ինձ չեն ենթարկվում, ու հենց կանգնում եմ, իրենք իրենց սկսում են պարել... և մեկ էլ դժվար ու վատ օր ունենալուց հետո, չեմ կարողանում նորմալ պարել... առողջական խնդիրների պատճառով.... ու մայրոքեի ժամանակ ասեցի մտնեմ շարք, որ գոնե դա պարեմ... ու... անձրևևևևևև.... հրաշք էր.... անմոռանալի օր էր, ու կյանքիս մեջ պարածս լավագույն մայրոքեն.... հե~յ, օրհյալ լինի մեր խենթերի միասնությունը... ատում եմ քեզ, կիսատության գերի... ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են....

հրաշքը էն խոսքը չի.. բառերով ապրումներս նկարագրել չեմ կարող... վերջին անգամ սենց խենթություն մեկ էլ հայրիկիս ծնունդին էինք արել... Սիրում եմ քեզ ԿԱՐԻԻԻԻԻԻն

GinAni
29.08.2011, 09:13
ինչքան արագ ա էս ժամանակը անցնում... անցել ա ուղիղ մի տարի... ինչքան բան ա փոխել էս օրը իմ կյանքում... կյանքս ա փոխել, հայացքներս... նոր ընկերներ ա տվել, նոր կյանք ա տվել... երբեք չեմ փոշմանի, որ տենց օր եմ ունեցել իմ կյանքում.... քանի տասնյակ մարդիկ են ինձ նման երջանկացել մի օրով, ու դեռ ապրում են դրանով...ինձ համար հայտնագործեցի մի նոր "հագուստ", առանց որի այժմ իմ կյանքը չեմ պատկերացնում... Կարիիիիիիիին... ես քեզ,քո զեկավարին, քո բոլոր անդամներին և երկրպագուներին շատ շատ եմ սիրում.... շնորհակալ եմ, որ կաք... :***