Դիտել ողջ տարբերակը : Ցերեկային
Ասք այն մասին, թե ինչպես են առաջին անգամ համբուրվում: collegehumor-ի լավագույն վիդեոներից (իսկ նրանք ընտիր վիդեոներ շատ ունեն): Տղայի ասպեկտը բացահայտված է լիովին ու ամբողջապես՝ սկսած «շնչառությունս թարմ չէ»-ի տիպի մտածմունքներից, վերջացրած «վախ մորս արև, արա՜, ես հենց նոր աղջիկ պաչեցի»-ի նման հրճվանքներով:
Հ.Գ. Penetration IS NOT overrated!
http://www.youtube.com/watch?v=u2nuFRmtBIo
Կիբեռնետիկ ֆենտզի, կամ քանի՞ բիթ կա մեկ բայթի մեջ: Տերդ չմեռնի, Թոլկին, ամեն ինչ գիտեր էդ մարդը:
(Հուշում դահլիճից. ութ):
http://i.imgur.com/91oiK.jpg
Ասա «Fish!».
http://www.youtube.com/watch?v=_1VgJfiZISc
Եթե պատերը կարողանային խոսել...
The Wade Brothers-ի նախագիծը. «Սենյակ 107»:
http://i.imgur.com/GBsW2.jpg
http://i.imgur.com/4ci0U.jpg
http://i.imgur.com/TkAJz.jpg
http://i.imgur.com/Cyu2h.jpg
http://i.imgur.com/Yyl5L.jpg
http://i.imgur.com/Aahox.jpg
http://i.imgur.com/KKzMM.jpg
http://i.imgur.com/OhhgV.jpg
http://i.imgur.com/3y4pJ.jpg
http://i.imgur.com/NOL3i.jpg
http://i.imgur.com/baZcb.jpg
http://i.imgur.com/dBM2y.jpg
http://i.imgur.com/TuX0T.jpg
http://i.imgur.com/554ws.jpg
http://i.imgur.com/Rms7X.jpg
Այս ամենը նաև վերածվել է մեկ րոպեանոց ֆիլմի: Ֆիլմը ստեղծելու համար օգտագործվել են միայն նախագծը ընթացքում կուտակված still-shot լուսանկարները. այդ ոճը (stop action) շատ եմ սիրում:
http://www.youtube.com/watch?v=v9va9H-nsfE
The Wade Brothers (http://www.thewadebrothers.com/)
Ալբոմը իմ Imgur-ում (http://feleq.imgur.com/5B1XQ#GBsW2)
Մոնտերեյ, Մեքսիկա: Մանկապարտեզի դաստիարակչուհին հանգստացնում ու հսկողության տակ է պահում երեխաներին թմրանյութերի առևտրով զբաղվող ավազակախմբերի փոխհրաձգության ժամանակ՝ մանակապարտեզի շենքի հենց կողքին:
Մոտավոր թարգմանությունը.
Հա, քաղցրս, բոլորդ պառկեք հատակին, լա՞վ: Ոչ մի բան էլ չկա, ուղղակի ձեր փոքրիկ գլուխիկները վերև մի բարձրացրեք: Կյանքս, գլուխիկդ ներքև իջեցրու, ոչ մի բան էլ չկա, ուղղակի գլուխդ մի բարձրացրու, խնդրում եմ... Երգ երգե՞նք (երեխաները. «այո՜»): Ո՞վ է ուզում երգ երգել... Ես գիտեմ՝ որ մեկը: «Անձրևի կաթիլները շոկոլադից են, եկեք գնանք այնտեղ...» Ո՞վ է շոկոլադ ուզում: «Բերաններս բացենք, շոկոլադ ուտենք...» Հիմա եկեք բոլորս մեր գլուխները կպցնենք հատակին ու բերաններս լայն բացենք: «Ա՜ աա՜ աա՜...» (երգում է): Բերաններդ բա՞ց են, երեխաներ (երեխաները. «այո՜»): Բոլո՞րն են պառկել գետնին ու բերանիկները բացել: Վերև նայեք, որ անձրևի կաթիլները ընկնեն ուղիղ ձեր բերանի մեջ: Միգել, դու քո բերանը բացե՞լ ես:
http://www.youtube.com/watch?v=I7vjig6UlFg
Ուղղակի ասելու բան չունեմ:
Կրեատիվ. ինչպես վաճառել գովազդի տարածքը
Թե ինչպես էր «Interbest (http://www.interbest.nl/)» գովազդային ընկերությունը Ամստերդամում վաճառում իր բիլբորդներից մեկը:
http://i.imgur.com/1Src9.jpg
http://i.imgur.com/O1D6I.jpg
http://i.imgur.com/8Y8Os.jpg
http://i.imgur.com/U6I2j.jpg
http://i.imgur.com/wXg0x.jpg
Թարգմանություն.
Առաջին չորս նկարների տակ. «Ինչքան շուտ այստեղ գովազդ տեղադրեք, այդքան լավ»:
Վերջին նկարի տակ. «Ֆհու՜... Շնորհակալություն, Ռադիո 2»:
Ալբոմը իմ Imgur-ում (http://feleq.imgur.com/selling_ad_space)
«Կնքահայրը». մեկ րոպե, մեկ դուբլ
Մարիո Պյուզոյի և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի դասականը՝ «Կնքահայրը» ֆիլմը, վերստեղծվում է Accenture Careers UK-ի One-Minute Remake մրցույթի համար: Ընդամենը մեկ րոպեում: Մրցույթին մասնակցում էին նաև «Սկիզբ», «Թռիչք կկվի բնի վրայով», «Անձրևի մարդը», «Տիտանիկ», «Ֆորեսթ Գամփ» և շատ ուրիշ հայտնի ֆիլմերի ռիմեյքներ:
http://www.youtube.com/watch?v=nVQdEj2ADns
Ցավոք սրտի՝ ֆիլմի հեղինակներին չի հաջողվել քվեարկողներին այնպիսի առաջարկություն անել, որից վերջիններս չկարողանային հրաժարվել. հաղթել է «Inception»-ը (YouTube-ում կարելի է գտնել հաղթող ֆիլմի 2 րոպեանոց տարբերակը): ԻՄՀԿ՝ «Կնքահայրը» շատ ավելի լավն է:
This is Sparta!
Կրիա. «Դու պիտի ինձ տաս քո բոլոր հողերը, բոլոր ռազմիկներին, բոլոր ոսկիները և ա՜յ էն մեծ կրծքով կյաժ թութակին»:
Թութակ. «Տեղը չես բերու՞մ, արա: THIS IS SPARTA!!!»:
Կրիա. «Անիծվես դու, թութաաաաաաաաաաաաաաաա՜... դմփ»:
http://www.youtube.com/watch?v=7vG8-fO9_mg
Եթե լոգոները անկեղծ լինեին
http://i.imgur.com/VqLCc.jpg
http://i.imgur.com/XXVS4.jpg
http://i.imgur.com/yrAa1.jpg
http://i.imgur.com/OAGiL.jpg
http://i.imgur.com/TIFug.jpg
http://i.imgur.com/Gf8vU.jpg
http://i.imgur.com/4BPFJ.jpg
http://i.imgur.com/w0uLu.jpg
http://i.imgur.com/AawZy.jpg
http://i.imgur.com/uu9r3.jpg
http://i.imgur.com/mjiim.jpg
http://i.imgur.com/dIvwV.jpg
http://i.imgur.com/9LkAb.jpg
http://i.imgur.com/Bx5YJ.jpg
http://i.imgur.com/ZzshU.jpg
http://i.imgur.com/jYwly.jpg
http://i.imgur.com/KjkMb.jpg
http://i.imgur.com/mHs2m.jpg
http://i.imgur.com/gDuGY.jpg
http://i.imgur.com/OsgJo.jpg
Աղբյուրը (http://designerscouch.org/view-design/Honest-logos-23220)
Ալբոմը իմ Imgur-ում (http://feleq.imgur.com/4X1MX#VqLCc)
Խաբեության հրաշքը կամ կարճ դասախոսություն կախարդանքի մասին
...Ինչպես նաև iPod-ների՝ իմ տեսած ամենահետաքրքիր կիրառումը:
http://www.youtube.com/watch?v=jvXqXcVF5S8
Հերթական դժբախտ լուրը երաժշտության աշխարհից. երեկ երեկոյան սեփական բնակարանում հայտնաբերվել է մեծանուն հայ երգչուհի Ջուսի շնչող և կենդանի մարմինը :D:
http://i.imgur.com/pg2YE.jpg
Ստվերների բեմը
Ապշեցուցիչ գեղեցկության դերասանական խաղ. կաբուկի թատրոնի հայտնի դերասան Տայիչի Սաոտոմեն կռվում է ստվերների դեմ:
http://www.youtube.com/watch?v=EgICT1G4YRg
Անտեսանելիության արվեստը
Միմիկա, կամուֆլյաժ, անտեսանելիություն... Քանի՞ անգամ եք երազել անտեսանելի դառնալ: Պարզվում է, որ կան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են կատարել ձեզ երազանքը: Դե, գոնե մասամբ: Հոլանդացի նկարչուհի Դեզիրե Պալմենը մի քանի տարի ճանապարհորդում էր Եվրոպայով մեկ և օգնում էր իր ընկերներին ձուլվել շրջապատի հետ, իսկ հետո լուսանկարում էր նրանց: Ներքևի նկարները նրա «Camouflage» նախագծի ընդամենը մի մասն են: Մեկ ուրիշ նկարիչ՝ չինացի Լիու Բոլինը, նույնպես այդ ոլորտի նեղ մասնագետ է: Նրա ստեղծագործությունները մի քիչ տարբեր են Դեզիրեի գործերից, սակայն դրանց էությունը նույնն է:
http://i.imgur.com/nRJ5m.jpg
http://i.imgur.com/aeiOV.jpg
http://i.imgur.com/hnKN4.jpg
http://i.imgur.com/wNQND.jpg
http://i.imgur.com/GhMlY.jpg
http://i.imgur.com/tI6TJ.jpg
http://i.imgur.com/9Xw9z.jpg
http://i.imgur.com/9xfGm.jpg
http://i.imgur.com/Zl44M.jpg
Աղբյուրը (http://www.environmentalgraffiti.com/featured/incredible-camouflage-art/4793)
Ալբոմը իմ Imgur-ում (http://imgur.com/a/WPvob)
Iconatomy
Շվեդ ուսանող George Chamoun-ի նախագիծը. «Iconatomy»: Երկու տարբեր դարաշրջանների կինոաստղերի կոլլաժի միտքը շատ հետաքրքիր է, իսկ արդյունքը՝ դիտարժան:
http://i.imgur.com/sdaEi.jpg
http://i.imgur.com/aerzo.jpg
http://i.imgur.com/ifLU2.jpg
http://i.imgur.com/TLavA.jpg
http://i.imgur.com/9SL6L.jpg
Հ.Գ. Իսկ թե ով ով է՝ կարելի է փորձել գուշակել՝ կարդալով հեղինակի բլոգի համապատասխան էջի (http://georgechamoun.tumblr.com/post/5674409987) tag-երը:
Աղբյուրը (http://georgechamoun.tumblr.com/post/5674409987)
Ալբոմը իմ Imgur-ում (http://imgur.com/a/6Gv92)
Աշխարհի ամենահայտնի սանրվածքները
- Մա՜մ, մա՜մ, ես ամեն օր ատամներս մաքրում եմ Բլենդ-ա-մեդով, բայց մեկ ա՝ ատամներս ընկնում են, ես միշտ մազերս լվանում եմ Պանտին Պրո-Վի-ով, բայց մեկ ա՝ մազերս թափվում են... Ուրեմն գովազդները սուտ ե՞ն:
- Չէ, տղա ջան, ուղղակի մենք Հիրոսիմայում ենք ապրում:
Այս մարդիկ Հիրոսիմայում չեն ապրել, ոչ էլ Չեռնոբիլում, դրա համար էլ ունեն պաստառների վրա հայտնվելու արժանի սանրվածքներ: Իսկ դուք քանի՞ հոգու կճանաչեիք՝ առանց անունները կարդալու:
(Սեղմեք մեծացնելու համար).
http://i.imgur.com/EvQjJl.jpg (http://i.imgur.com/EvQjJ.jpg) http://i.imgur.com/im1rFl.jpg (http://i.imgur.com/im1rF.jpg)
Հայաստանում պատգամասուտրա ա տիրում: Ցուցակագրվում են բոլոր հնարավոր դիրքերով, անդամակցում են բոլոր հնարավոր մարմիններին, լցոնում են բոլոր հնարավոր ծակերից:
Նորից չեն ընտրում, ընտրում են կրկին:
Կեղծիքներ և սպառնալիքներ, գաղտնիքներ և բացահայտումներ, մեղավորներ և անմեղսունակներ, մուննաթ և հաթաթա… «Աստվածային ատկատակերգություն». դիտե՛ք նախագահական թատրոնի նոր խաղացանկում։
Ի գիտություն. եթե հանենք ատոմների միջի դատարկ տարածությունները, երկրագնդի բոլոր յոթ միլիարդ մարդկանց կարելի է տեղավորել մեկ խնձորի մեջ: Բարև, իմ դափ-դատարկ բախտակիցներ:
Ինչ-որ տեղ այս հարթ ու անսահման Տիեզերքում կան անսահման թվով քո կրկնօրինակները, ովքեր հենց այս պահին կարդում են իմ գրառման անսահման քանակությամբ պատճենները: Ժպտա ու ձեռքով արա վերև, ու քեզ անսահման անգամ կժպտան ու ձեռքով կանեն: