PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբային նոստալգիա

Artgeo
18.07.2011, 21:14
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Հանդիպում 6 կամ հանդիպումների նոր սեզոն» թեմայից։

Չգիտեմ՝ ուրիշների համար ոնց էր, գուցե ես ժամանակից հետ եմ մնացել իմ զգացողություններով, ու ասածս մի քիչ սենտիմենտալ թվա, բայց ինձ համար հանդիպման երկրորդ մասը մի տեսակ նոստալգիկ էր. վաղուց արդեն հույս չունեի, որ հին ակումբցիների հիմնական մասին երբևէ էլի կտեսնեմ մի տեղ հավաքված :love։ Էնքան հարազատ զգացողություն էր տեսնել Artgeo–ին, Chuk–ին, Մելիքին, Կիտային, Սասունին, Հովսեփին, Մասսագետին, PoeT–ին, CactuSoul–ին, Amaru–ին նույն հանդիպմանը ներկա գտնվելիս։ Ճիշտ է, հնագույն Ակումբից որոշ մարդիկ էլ պակասում էին, բայց դե էդ էլ քիչ չէր։
Ու հետաքրքիր էր, որ բացի Chuk–ից, մնացած բոլորը նստել էին միասին՝ իմ դիմաց :)), ինչի պատճառով էլ բոլորի հետ շատ շփվել չհաջողվեց, բայց էդ պահին ինձ համար էդ տեսարանն էլ էր հերիք, որ հին Ակումբից կարոտս որոշ չափով առնեմ :oy։ Ուղղակի իրենց նայելն ու մեկումեջ որոշ խոսքեր փոխանակելն արդեն հավես էր :)։ Թեև էդ մարդկանցից համարյա բոլորի հետ էլ առանձին–առանձին շփվել ու շփվում եմ, բայց առանձին–առանձին շփվելիս էդ զգացողությունը չկա, էլի :)։
Ան, լրիվ նույն զգացողությունն էր մոտս... Նույն սեղանի շուրջ նստած վերևում նշվածդ մարդկանց... :love Մի տեսակ ուրիշ զգացողություն էր, լրիվ հիշողությունների գիրկն էի ընգել, ես էլ :oy
http://img818.imageshack.us/img818/1783/akumbwmvsnapshot0028201.jpg

http://www.youtube.com/watch?v=FNBKP1Q7Qg4

Artgeo
18.07.2011, 21:16
Մի հատ տարբերություն կար, էս անգամ ֆրիյի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց չտվեցիր :beee

Ռուֆուս
18.07.2011, 21:27
Սասն ինչ նիհար ա էդ նկարում :)) Թե ինչի չաղացավ ու մեր կլուբը լքեց... :beee

Kita
18.07.2011, 21:49
Լավ կարաք դե ինձ մաղարիչ անեք իրենց ներկայության համար:)):P

Agni
18.07.2011, 21:49
էս ինչ կայֆ վիդեո էր, էներգետիկան զգացի:)

Claudia Mori
18.07.2011, 21:57
Շատ հավես ու անմիջական վիդեո էր:)

John
19.07.2011, 00:22
Էս ի՜նչ տիպի փոքր եմ եղել էն ժամանակ… փաստորեն՝ կարելի ա ասել՝ մանկապարտեզից հետո Ակումբ եմ եկել))) շատ լավ վիդեո էր, շնորհակալ ենք Արտ…

CactuSoul
21.07.2011, 17:33
Գիտե՞ք, թե ամեն շաբաթ օր ձեր կերած էդ ֆրիի մեջ ինչքան թունավոր նյութեր կան:

«Ամեն շաբաթ օր», Վեսթ, Սքուեր Ուան, ֆրի, Անուկի՝ գարոխով ձվածեղը:roll… Մ՜մմ, նոստալգիա:love…

Kita
21.07.2011, 17:43
«Ամեն շաբաթ օր», Վեսթ, Սքուեր Ուան, ֆրի, Անուկի՝ գարոխով ձվածեղը:roll… Մ՜մմ, նոստալգիա:love…

Էտ Արշակի գառոխով ձվածեղն էր:))

CactuSoul
21.07.2011, 18:14
Էտ Արշակի գառոխով ձվածեղն էր:))

Նայած՝ որ մեկն էր եկել հանդիպման, Կիտ:)) Անուկն էլ էր էդ պատվիրում, հիշում եմ:)

Kita
21.07.2011, 18:17
Նայած՝ որ մեկն էր եկել հանդիպման, Կիտ:)) Անուկն էլ էր էդ պատվիրում, հիշում եմ:)

Անուկը ֆրի մանյակ էր:))))))

StrangeLittleGirl
21.07.2011, 18:26
«Ամեն շաբաթ օր», Վեսթ, Սքուեր Ուան, ֆրի, Անուկի՝ գարոխով ձվածեղը:roll… Մ՜մմ, նոստալգիա:love…

Էս որտեղի՞ց պեղեցիր :D

Ուլուանա
21.07.2011, 20:21
«Ամեն շաբաթ օր», Վեսթ, Սքուեր Ուան, ֆրի, Անուկի՝ գարոխով ձվածեղը:roll… Մ՜մմ, նոստալգիա:love…
Այո, այո :))։ Ավելացնեմ. հեռավոր 2006-2007 թվականներ... :roll :love

Էտ Արշակի գառոխով ձվածեղն էր:))

Նայած՝ որ մեկն էր եկել հանդիպման, Կիտ:)) Անուկն էլ էր էդ պատվիրում, հիշում եմ:)
Նենց եք ասում, կարծես ես ու Արշակը հերթով էինք գալիս հանդիպման :)). երկուսս էլ միշտ գալիս էինք :P։

Անուկը ֆրի մանյակ էր:))))))
Կռիվ մի արեք. ես համ ֆրի էի ուտում, համ էլ ոլոռով ձվածեղ, բայց, ճիշտն ասած, ոչ մեկի «մանյակ» էլ չեմ եղել :}, ոչ էլ, ի դեպ, ապարանջան (Կարինեն լավ էր ասել Արթուրի մասին :D)։

StrangeLittleGirl
21.07.2011, 20:52
Այո, այո :))։ Ավելացնեմ. հեռավոր 2006-2007 թվականներ... :roll :love

4-5 տարի... մամա ջան:o

otar
21.07.2011, 22:50
կասկադ...թամանյանի արձան... վեսթ, գառոխով ձվածե՜ղ :D, պելմենի, հոթ դոգ...վինԾիլյատոր.
սքուեր ուան -» վեգետարիանսկիյ պիցցա հատուկ Անուկի համար
սքուերի ֆրին կետչուպը վրեն ու սաղ ակումբցիների մատերը մեջը...
մանկական երկաթուղի, էն որ ես երբեք չէի գալիս որովհետև իննին պիտի տանը լինեի...
թումանյանի արձանի մոտի հանդիպումները...
:)

քիչ էր մնում մոռանայի "ով հետս մառոժնի կկիսի... Առմո՞ւլ կկիսվես..." էս շատ հաճախ իմ ու Կիտայի խոսակցությունն էր... "ո՞վ հետս ֆրի կկիսի" ... և այլն

Artgeo
21.07.2011, 22:54
4-5 տարի... մամա ջան:o
Էն ժամանակ էլ կային գաղտնի հանդիպումներ...

StrangeLittleGirl
21.07.2011, 23:55

Արմուլ, բա որ դու էն ժամանակ Հովոյի կնիկն էիր... բա Վեսթի պելմենու բազարները... աաա, կարոտեցի:

Էն ժամանակ էլ կային գաղտնի հանդիպումներ...
Էդ ովքերո՞վ :'

otar
22.07.2011, 00:25
Արմուլ, բա որ դու էն ժամանակ Հովոյի կնիկն էիր...
աղջի՜ սուս... թե չէ Հովոյի ուզողները գլուխս կջարդեն. :o

Kita
22.07.2011, 02:03
:)

քիչ էր մնում մոռանայի "ով հետս մառոժնի կկիսի... Առմո՞ւլ կկիսվես..." էս շատ հաճախ իմ ու Կիտայի խոսակցությունն էր... "ո՞վ հետս ֆրի կկիսի" ... և այլն

Ու որ ձմեռը էնքան շատ էինք մառոժնի պատվիրել, որ մառոժնիի աման մոտները չէր մնացել:))

Artgeo
22.07.2011, 06:53
Արմուլ, բա որ դու էն ժամանակ Հովոյի կնիկն էիր... բա Վեսթի պելմենու բազարները... աաա, կարոտեցի:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52483&d=1311302959

Կրկնելու ենք օգոստոսի կեսերին
52483

StrangeLittleGirl
22.07.2011, 10:02
աղջի՜ սուս... թե չէ Հովոյի ուզողները գլուխս կջարդեն. :o

Բա Հովոյի ուզողներից մեկին համոզել էինք, որ դու իրոք իրա նախկին կինն ես :D

CactuSoul
22.07.2011, 10:18
Ամոթ չլինի ասելը՝ էս թեմայում ես մի տեսակ քաշվում եմ. ինձ նոր ակումբցու պես եմ զգում:oy:D

Ուլուանա
22.07.2011, 10:48
Բա հիշու՞մ եք, որ ես հաճախ ժամը տասից հետո չըխկ էի լինում ու սեղանների վրա քնում :lazy :D։

http://img695.imageshack.us/img695/9592/darmeeting043.jpg
Իսկ էդ ընթացքում մեկն ինչ–որ խնդրի վրա էր գլուխ կոտրում, Արշակն ու Ներսեսն էլ կետիկ էին խաղում :))։ Հիշու՞մ եք, որ Արշակն ամեն անգամ թարմ ականջ էր փնտրում, որ կետիկ սովորեցնի ու հետը խաղա :D։

Էս էլ նույն օրվա նկար. կենաց՝ տրաքած կոլայի (երևի) շշերով (PoeT–ն ու Հովսեփը մանուկ հասակում) :D.

http://img94.imageshack.us/img94/24/darmeeting025.jpg

Ուլուանա
22.07.2011, 10:53
Ամոթ չլինի ասելը՝ էս թեմայում ես մի տեսակ քաշվում եմ. ինձ նոր ակումբցու պես եմ զգում:oy:D
Ան ջան, դրածս նկարով ես քեզ հենց նոր հնացրի :))։

Ռուֆուս
22.07.2011, 11:01
Բա հիշու՞մ եք, որ ես հաճախ ժամը տասից հետո չըխկ էի լինում ու սեղանների վրա քնում :lazy :D։

Ախ, հիմա պարզ ա, թե ինչի ա Արշակը ամեն օր 10-ին բուձիլնիկ դնում, որ քնի :))

Իսկ էդ ընթացքում մեկն ինչ–որ խնդրի վրա էր գլուխ կոտրում, Արշակն ու Ներսեսն էլ կետիկ էին խաղում :))։ Հիշու՞մ եք, որ Արշակն ամեն անգամ թարմ ականջ էր փնտրում, որ կետիկ սովորեցնի ու հետը խաղա :D։

Արշակը հիմա էլ ա մեկ մեկ փորձեր անում, բայց ապարդյուն :))

Ռուֆուս
22.07.2011, 11:33
Մի հատ էլ նոստալգիկ նկար ես գտա կոմպիս միջից, որակի համար ներող :))

https://lh4.googleusercontent.com/-8y4lxNmMlSE/TikluXoJNkI/AAAAAAAAAb8/QiymwrdtIZs/s576/DSC04747.JPG

քաղաքացի
22.07.2011, 11:58
Մի հատ էլ նոստալգիկ նկար ես գտա կոմպիս միջից, որակի համար ներող :))

https://lh4.googleusercontent.com/-8y4lxNmMlSE/TikluXoJNkI/AAAAAAAAAb8/QiymwrdtIZs/s576/DSC04747.JPG
Ապրիլի 9, 2008… էս օրը հիշում եմ :(

StrangeLittleGirl
22.07.2011, 17:49
Ապրիլի 9, 2008… էս օրը հիշում եմ :(
Ես էլ ասում եմ՝ ինչու ա սենց անծանոթ կադր :D

CactuSoul
22.07.2011, 19:05
Էխ, youtube-ի վիդեոներն էի նայում… Արդեն վաղուց սրանք էլ են նոստալգիա…

Էս օրը սկիզբ առավ օրաղի բաժակներով գարեջրով հերթով կենաց ասելու ավանդույթը:)
Վերջերս փոքր խմբով նման մի բան եղավ, չնայած այս անգամ հերթով չէր, «ռուլետկայով» էր, բայց էլի նոստալգիկ հիշողություններ առաջացան:roll…
Համ էլ էս օրը առաջին անգամ Արշակը ալկոհոլ (մասնավորապես՝ գարեջուր) է օգտագործել:))

http://www.youtube.com/watch?v=qM2_hvirpwg&NR=1

http://www.youtube.com/watch?v=j_IAs-IS2pk&NR=1

Հ.Գ.
Հենց ժամանակ ունեցա, մոտիս եղած ակումբային վիդեոները հերթով ավելացնելու եմ youtube-ում:)

StrangeLittleGirl
23.07.2011, 00:14
Անի, սրանք նոր բաներ են :)) Լավ, սաղ հեչ, մի բան էլ եմ հիշել, բայց դա սյուրպրիզ ա լինելու: Անհամբերությամբ սպասեք :) Մնում ա Հովոն կոմպը սարքի, որ կարողանամ տեղադրել:

CactuSoul
23.07.2011, 00:54
Անի, սրանք նոր բաներ են :))
Ասում եմ, չէ՞:)) Ես հեչ հին ակումբցի չեմ:cry
Ես որ եկա, Հովոն արդեն բանակում էր կարծեմ ու հազարից մեկ էր գրառումներ անում… Ես էս թեմայից աքսորվում եմ:sorry

StrangeLittleGirl
23.07.2011, 00:56
Ասում եմ, չէ՞:)) Ես հեչ հին ակումբցի չեմ:cry
Ես որ եկա, Հովոն արդեն բանակում էր կարծեմ ու հազարից մեկ էր գրառումներ անում… Ես էս թեմայից աքսորվում եմ:sorry

Էլ մի, էլ մի, ավելի շուտ ես էս թեմայից կաքսորվեմ, քան դու :P ես էլ չափից դուրս հնացած ու ժամկետանց եմ :))

Բայց լուրջ, ժող, կարո՞ղ եք փորձել գուշակել, թե ինչ եմ ուզում տեղադրել:

Ուլուանա
25.07.2011, 11:18
Բայց լուրջ, ժող, կարո՞ղ եք փորձել գուշակել, թե ինչ եմ ուզում տեղադրել:
Բյու՞ր, բա ե՞րբ ես տեղադրելու։

Adam
25.07.2011, 17:39
Տեխաս...գիշերը ժամը 4...պրինցիպ, ֆիստաշկա...դիմակ...2008թիվ...մանումենտ, էլի պրինցիպ...էմպեէս...բաղրամյան փողոցի կեսգիշերային թափառող կչկչոցներ...Ռիկի՜...
:love

2005 թիվ, դեկտեմբեր... սըրփրայզ ֆորում... հրեշը լուսնի վրա... ուժեղ ցուրտ ձմեռ, նոր տարի...:love

StrangeLittleGirl
30.07.2011, 17:37
Բյու՞ր, բա ե՞րբ ես տեղադրելու։
Լավ հիշացրեցիր :)) Արդեն Հովոյի կոմպն աշխատում ա: Հենց բռնացնեմ, որ ինքը դեմը չի, կդնեմ: :)) Չեք փոշմանի, նեեեենց հզոր բան ա, էլ ասելու չի :)) Երևի շատերը չեն էլ հիշում:

StrangeLittleGirl
30.07.2011, 17:41
Էրեխե˜ք, կարդում եմ, ու արդեն մեռել եմ. «Մի՞թե այս նույն կազմով կհանդիպենք, ասենք, 5 տարի անց» :D :D :D Ուշքս գնաց: Չե՞ք հասկանում ինչի մասին ա:

StrangeLittleGirl
30.07.2011, 17:57
Էս որպես նախաբան :)) Հիշեցի՞ք

CactuSoul
30.07.2011, 23:00
Ա՜, Բյուր, ուզում ե՜մ:D Էդ բլոկնոտի մեջ կարծեմ ես էլ եմ գրել մի անգամ, չէ՞:))
Ո՜նց եմ ուզում կարդալ, թե ով ինչ ա գրել էդ օֆֆտոպանոցում:nyam:))

StrangeLittleGirl
30.07.2011, 23:07
Ա՜, Բյուր, ուզում ե՜մ:D Էդ բլոկնոտի մեջ կարծեմ ես էլ եմ գրել մի անգամ, չէ՞:))
Ո՜նց եմ ուզում կարդալ, թե ով ինչ ա գրել էդ օֆֆտոպանոցում:nyam:))

:)) Հեսա հերթով կդնեմ ինչ ունեմ-չունեմ: Ճիշտ ես հիշում. դու էլ ես գրել: Բայց ամենամեծ շոկն իմ գրածից ապրեցի: Որ հասնենք դրան, կասեմ:

StrangeLittleGirl
30.07.2011, 23:13
հաջորդը :))

John
31.07.2011, 00:14
Բյուր, էն հետևի էջում իմ գրածն ա!!! Պահանջում եմ, չէ, խնդրում եմ, էդ առանձին սքան անել ու քցել ստեղ)

StrangeLittleGirl
31.07.2011, 00:30
Բյուր, էն հետևի էջում իմ գրածն ա!!! Պահանջում եմ, չէ, խնդրում եմ, էդ առանձին սքան անել ու քցել ստեղ)

Ես բոլոր էջերն էլ հատ-հատ դնելու եմ :)) Նենց դուրս էկավ քո գրածը: Նենց անմեղ մանկական էր :))

John
31.07.2011, 14:31
Ես մոտավոր հիշեցի ինչ եմ գրել) աղջիկներից վառված էի կարծեմ ;-) բայց հիմա փոխվել եմ) ու էդ լավ չի, կամ լավ ա, չգիտեմ) էդ անմեղությունը չկա էլ... Էնքան մեղք եմ գործել' մտածում եմ դժո՞խք եմ գնալու, թե՞ մինչև հերթս գա' ինձ համար ավելի վատ բան կմտածեն :-D

StrangeLittleGirl
31.07.2011, 14:53

Էս ա, նայի ինչ ես գրել :)

John
31.07.2011, 19:59
Էս ա, նայի ինչ ես գրել :)

Հա՜, պարզ ա)))) լավ չի եղել վիճակս հերթական անգամ)) ափսոս նշումներ չունեմ՝ չեմ հիշում էդ անգամ ով էր մեղավոր))))

Ուլուանա
19.11.2012, 01:05
Թումանյանի արձան
Մոնումենտ
Մոնումենտի լճի մոտի բեսեդկա
Վեսթ
Square One
Մանկական երկաթուղի

Ոչ մեկ բաց չթողեցի, չէ՞ :))
+ Թամանյանի արձան :P։

ivy
19.11.2012, 01:06
+ Թամանյանի արձան :P։

Ան, ես էդ իրեն ասեցի, ասում ա՝ կասկադ-մասկադը մտնում ա դեպի մոնումենտ տանող ճանապարհի մեջ :))

Ուլուանա
19.11.2012, 01:08
Ան, ես էդ իրեն ասեցի, ասում ա՝ կասկադ-մասկադը մտնում ա դեպի մոնումենտ տանող ճանապարհի մեջ :))
Յա, ո՞նց թե։ Տենց որ նայես, ցանկացած տեղից էլ կարելի ա ճանապարհ գտնել դեպի մյուս տեղը :D։ Հատկապես որ Կասկադում՝ Թամանյանի արձանի մոտ, հաճախ էինք հանդիպում, բայց Մոնումենտ հազվադեպ էինք գնում։

ivy
19.11.2012, 01:12
Յա, ո՞նց թե։ Տենց որ նայես, ցանկացած տեղից էլ կարելի ա ճանապարհ գտնել դեպի մյուս տեղը :D։ Հատկապես որ Կասկադում՝ Թամանյանի արձանի մոտ, հաճախ էինք հանդիպում, բայց Մոնումենտ հազվադեպ էինք գնում։

Դե Բյուրն ա էլի, հո չի խոստովանի, որ իսկականից բաց էր թողել :))

Ուլուանա
19.11.2012, 01:14
Բյուր, էս նոստալգիան լրիվ տարե՞լ ա :D։ Չնայած ինձ էլ ա տարել էս քանի օրը։ Երեկ դրել Ակումբի հանդիպումների նկարներն էի նայում՝ առաջին հանդիպումից սկսած :roll։ Համարյա բոլորը դեռահաս էին, նիհարիկ ու անմեղիկ :D :love։ Ծերացանք էս Ակումբում :))։

StrangeLittleGirl
19.11.2012, 01:31
Յա, ո՞նց թե։ Տենց որ նայես, ցանկացած տեղից էլ կարելի ա ճանապարհ գտնել դեպի մյուս տեղը :D։ Հատկապես որ Կասկադում՝ Թամանյանի արձանի մոտ, հաճախ էինք հանդիպում, բայց Մոնումենտ հազվադեպ էինք գնում։

Իյաաա, էն բեսեդկան շատ հաճախ էինք գնում: Բայց ախր Կասկադում մենակ երկու շատ կոնկրետ դեպք եմ հիշում: Մեկը էն առաջին հանդիպումներից էր, մյուսը՝ քաղաքից դուրս ինչ-որ տեղից որ հետ էկանք, էդ ժամանակ: Էն որ ադյալներով ծածկվել էինք, որ չմրսենք:

Բյուր, էս նոստալգիան լրիվ տարե՞լ ա :D։ Չնայած ինձ էլ ա տարել էս քանի օրը։ Երեկ դրել Ակումբի հանդիպումների նկարներն էի նայում՝ առաջին հանդիպումից սկսած :roll։ Համարյա բոլորը դեռահաս էին, նիհարիկ ու անմեղիկ :D :love։ Ծերացանք էս Ակումբում :))։
Հա, լրիվ տարել ա: Մտել, հին թեմաներ եմ փորփրում: Հենց այնպես, ազատ :D Էհ, ջահել էինք :(
Ոչ մի նկար չունեմ :( Իմ դիսկերը Անուլն ու Վահեն տարան ու չբերեցին: Ինձ մնացել ա մի հարյուր նկար Երևանում տպած վիճակում:

Ուլուանա
19.11.2012, 05:32
Իյաաա, էն բեսեդկան շատ հաճախ էինք գնում: Բայց ախր Կասկադում մենակ երկու շատ կոնկրետ դեպք եմ հիշում: Մեկը էն առաջին հանդիպումներից էր, մյուսը՝ քաղաքից դուրս ինչ-որ տեղից որ հետ էկանք, էդ ժամանակ: Էն որ ադյալներով ծածկվել էինք, որ չմրսենք:
Չէ, լավ չես հիշում։ Թամանյանի արձանի մոտ շատ ենք հավաքվել։ Կարելի ա հանդիպման հին թեմաները գտնել, հայտարարությունների մեջ նայել։ Նույնիսկ լավ հիշում եմ, որ ամեն անգամ գրելիս Թումանյան կամ Թամանյան բառերում հաճախ առաջին ձայնավորն ինչ–որ կերպ ընդգծում էինք, որ հանկարծ թյուրիմացություններ չլինեն :))։ Հետո հաճախ ուրիշ տեղ էլ որ հանդիպում էինք, ինչ–որ պահի գալիս էինք Կասկադ՝ հիմնականում արդեն ուշ ժամերին, չե՞ս հիշում։ Լիքը տենց եղել ա :)։ Նստոտում էինք էն աստիճանների վրա ու զավզակում, խաղեր խաղում։ Էհ, կարոտեցի... :(

Հա, լրիվ տարել ա: Մտել, հին թեմաներ եմ փորփրում: Հենց այնպես, ազատ :D Էհ, ջահել էինք :(
Ոչ մի նկար չունեմ :( Իմ դիսկերը Անուլն ու Վահեն տարան ու չբերեցին: Ինձ մնացել ա մի հարյուր նկար Երևանում տպած վիճակում:
Վայ։ Բա դրոփբոքս սարքենք, գցեմ մեջը սաղ :))։ Դե քանի որ հանդիպումների գլխավոր լուսանկարիչը ես էի, դրա համար լրիվ ունեմ՝ ամեն հանդիպումը համարակալած :))։

Artgeo
19.11.2012, 11:29
Ճիշտա ասում Արշակի քույրը, կասկադում շատ հանդիպումներ են ավարտվել։

Էդ նկարներից, համարակալած ես էլ ունեմ։

impression
19.11.2012, 14:44
այ մարդ, էդ Իմ վերևի մարդ-ում ի՜նչ մի գրել եմ գրել :D :D էն Բարեկամին վաբշե ոնց որ հետևից ընկած լինեի :D թարգեք տո՜

StrangeLittleGirl
19.11.2012, 14:50
Չէ, լավ չես հիշում։ Թամանյանի արձանի մոտ շատ ենք հավաքվել։ Կարելի ա հանդիպման հին թեմաները գտնել, հայտարարությունների մեջ նայել։ Նույնիսկ լավ հիշում եմ, որ ամեն անգամ գրելիս Թումանյան կամ Թամանյան բառերում հաճախ առաջին ձայնավորն ինչ–որ կերպ ընդգծում էինք, որ հանկարծ թյուրիմացություններ չլինեն :))։ Հետո հաճախ ուրիշ տեղ էլ որ հանդիպում էինք, ինչ–որ պահի գալիս էինք Կասկադ՝ հիմնականում արդեն ուշ ժամերին, չե՞ս հիշում։ Լիքը տենց եղել ա :)։ Նստոտում էինք էն աստիճանների վրա ու զավզակում, խաղեր խաղում։ Էհ, կարոտեցի... :(

Վայ։ Բա դրոփբոքս սարքենք, գցեմ մեջը սաղ :))։ Դե քանի որ հանդիպումների գլխավոր լուսանկարիչը ես էի, դրա համար լրիվ ունեմ՝ ամեն հանդիպումը համարակալած :))։

Հա, իրոք հիշողությանս հետ ինչ-որ բան ա կատարվում, չնայած զարմանալի չի: Էն ժամանակ շատ էի ուզում շատ բաներ մոռանալ, ու երևի ուզածս իրականություն դարձավ :))

Աաաա, սարքի, գցի: Ուզու՜մ եմ:

Ուլուանա
19.11.2012, 20:54
Շարունակելով նոստալգիայի թեման. Ակումբի առաջին հանդիպումը՝ Կոմիտասի արձանի մոտ.

Բյուրն ու ես :).

http://i.imgur.com/x3IGr.jpg

Artgeo–ն՝ Թամանյանի տակ :)).

http://i.imgur.com/Y53QP.jpg

StranNick–ը, Artgeo—ն, ես ու Բյուրը՝ էլի Թամանյանի տակ.

http://i.imgur.com/orEuo.jpg

Artgeo
19.11.2012, 22:45
Չէ, նու կմեռներ, որ մի քիչ նորմալ նկար գտներ

Ուլուանա
19.11.2012, 23:05
Չէ, նու կմեռներ, որ մի քիչ նորմալ նկար գտներ
Իսկ դու, իհարկե, կմեռնեիր, եթե չփնթփնթայիր :angry։

Ինչո՞վ նորմալ չեն։ Դու քո ոչ մի նկարն էլ նորմալ չես համարում։

Artgeo
19.11.2012, 23:07
Իսկ դու, իհարկե, կմեռնեիր, եթե չփնթփնթայիր :angry։

Ինչո՞վ նորմալ չեն։ Դու քո ոչ մի նկարն էլ նորմալ չես համարում։
Ասա, որ բնականից ավելի սիրուն եմ :oy

Ուլուանա
19.11.2012, 23:19
Ասա, որ բնականից ավելի սիրուն եմ :oy
Վույ աման :))։ Սիրուն ես, սիրուն :love։ Ինձ համար՝ թե՛ բնականից, թե՛ նկարներում :P :))։

StrangeLittleGirl
20.11.2012, 03:41
Աաաա, էս հաստա՞տ առաջինն էր: Ես կարծում էի՝ նենց մի երրորդ-չորրորդ ա արդեն :D Չէ, լուրջ պետք ա հիշողությունս թափ տալ:

Ուլուանա
20.11.2012, 21:18
Բա հիշու՞մ եք, որ հանդիպումների ժամանակ ասում էինք՝ տեսնես՝ մի տասը տարի հետո որտե՞ղ կլինենք, ի՞նչ գործի կլինենք, ինչպիսի՞ն կլինենք։ Artgeo–ն էլ ասում էր՝ ի՞նչ պիտի լինենք. էլի սենց бездельник–ներով պիտի հավաքվենք, էլի :D։

Ի դեպ, մոտ երեք տարի մնաց, որ տասը տարին լրանա։ Տեսնես՝ бездельник–ներով կհավաքվե՞նք :))։

StrangeLittleGirl
21.11.2012, 00:16

աաաա, իսկականից :D արի հանդիպման օր ու տեղ նշանակենք երեքուկես տարի հետո :))

StrangeLittleGirl
21.11.2012, 17:11
բա հիշու՞մ եք, որ կռիվ էինք անում, թե ով ա ավելի շատ հանդիպումների էղել :D

Ուլուանա
21.11.2012, 19:34
բա հիշու՞մ եք, որ կռիվ էինք անում, թե ով ա ավելի շատ հանդիպումների էղել :D
Հա :D։ Չգիտեմ՝ ինչ եզրակացության էինք եկել կամ՝ եկել էինք, թե չէ, բայց իմ խորին համոզմամբ, ես եմ ամենաշատը եկել մինչև ԱՄՆ տեղափոխվելս :P :))։ Ես մենակ մի անգամ եմ հանդիպում բաց թողել :roll։

StrangeLittleGirl
21.11.2012, 19:40
Հա :D։ Չգիտեմ՝ ինչ եզրակացության էինք եկել կամ՝ եկել էինք, թե չէ, բայց իմ խորին համոզմամբ, ես եմ ամենաշատը եկել մինչև ԱՄՆ տեղափոխվելս :P :))։ Ես մենակ մի անգամ եմ հանդիպում բաց թողել :roll։

դե ինչ-որ պահից սկսած ինձ չէին էլ ասում հանդիպումների մասին :cry
ու դա մինչև ԱՄՆ տեղափոխվելդ էր

Ուլուանա
21.11.2012, 21:09
դե ինչ-որ պահից սկսած ինձ չէին էլ ասում հանդիպումների մասին :cry
ու դա մինչև ԱՄՆ տեղափոխվելդ էր
Տենց բան չի եղել, բաներ մի հորինի :))։

StrangeLittleGirl
21.11.2012, 21:12
Տենց բան չի եղել, բաներ մի հորինի :))։

ուրեմն քո գնալուց հետո ա էղել :P էսօրվա պես եմ հիշում, որ մի անգամ ԱՄՆ-ից քո միջնորդությամբ ինձ կանչեցին :)) օրն ու ժամն էլ կարամ ասեմ :))

Ուլուանա
21.11.2012, 21:24
ուրեմն քո գնալուց հետո ա էղել :P էսօրվա պես եմ հիշում, որ մի անգամ ԱՄՆ-ից քո միջնորդությամբ ինձ կանչեցին :)) օրն ու ժամն էլ կարամ ասեմ :))
Հա, էդ հիշում եմ :)։ Ճիշտ ես, իմ գնալուց հետո ա եղել։ Իմ ժամանակ տենց բաներ չկային. ես լավ մամա էի :oy։

StrangeLittleGirl
21.11.2012, 21:35
Հա, էդ հիշում եմ :)։ Ճիշտ ես, իմ գնալուց հետո ա եղել։ Իմ ժամանակ տենց բաներ չկային. ես լավ մամա էի :oy։

բա արի, տեր կանգնի էրեխեքիդ :oy

Ուլուանա
28.09.2013, 19:05
Բան եմ հիշել :))։
Հիշու՞մ եք, որ Ակումբի Ձնծաղիկը, ավելի ճիշտ՝ հիմա Eta Pegasi ա մականունը կարծեմ, ամենասկզբում գրանցվել էր Արևաճաճանչապայծառափայլ մականունով, որի չտեսնված երկարության պատճառով Ակումբի դիզայնը բառացիորեն խաթարվում էր :D։ Հենց մի տեղ գրառում էր անում, էդ էջում էն մականուն–ավատար–վարկանիշ և այլնը գրառման հատվածից սահմանազատող գիծը հայտնվում էր էջի մոտավորապես մեջտեղում :D, ու էդ էջում եղած ամեն ինչ խառնվում էր իրար։ Հետո թե՛ գեղագիտական, թե՛ գործնական նկատառումներով Չուկը նրան առաջարկեց մականունը փոխել և մեզ բոլորիս ազատել էդ վթարային վիճակներից :))։
Ինքն առաջին ակումբցին էր, որ մականունը փոխեց։

Smokie
28.09.2013, 20:01
Էն ժամանակ մականունները փոխելը անսահմանափակ էր չէ՞ ինչքան լսել եմ:)

Ինչքան էլ փոփոխություններ լինեն ակումբային կերպարիս մեջ, մականունս ոչ մի դեպքում չեմ փոխի:love

Ուլուանա
28.09.2013, 20:08
Հա, ամեն դեպքում հատուկ օրենք չկար սահմանափակող։

CactuSoul
28.09.2013, 20:10
Բան եմ հիշել :))։
Հիշու՞մ եք, որ Ակումբի Ձնծաղիկը, ավելի ճիշտ՝ հիմա Eta Pegasi ա մականունը կարծեմ…
Հիմա արդեն վաղուց Sunny Stream (http://www.akumb.am/member.php/138-Sunny-Stream) ա:
Չի էլ մտնում ակումբ: Էնքան մականուն փոխեց, ով գիտի՝ մոռացել ա, թե վերջին մականունը որ մեկն էր, որով պիտի մտնի :))

Smokie
28.09.2013, 20:39
Հիմա արդեն վաղուց Sunny Stream (http://www.akumb.am/member.php/138-Sunny-Stream) ա:
Չի էլ մտնում ակումբ: Էնքան մականուն փոխեց, ով գիտի՝ մոռացել ա, թե վերջին մականունը որ մեկն էր, որով պիտի մտնի :))

Վա՜յ Sunny Stream-ի մասին ա՞ խոսքը::hands Իր գրառումներն էդքան չեմ հիշում, բայց ինքը էն շատ քիչ կորած-մոլորած ակումբցիների շարքում ա, ում որ նկատել էի դեռ ակումբում չգրանցված օրերին:

Համ էլ եթե չեմ սխալվում, ակումբում մի ուրիշ Ձնծաղիկ էլ կա հիմա, էլի հներից:)

CactuSoul
28.09.2013, 20:45
Համ էլ եթե չեմ սխալվում, ակումբում մի ուրիշ Ձնծաղիկ էլ կա հիմա, էլի հներից:)
Չկա, Սմոք, փնտրեցի:

Smokie
28.09.2013, 21:01
Չկա, Սմոք, փնտրեցի:

Հա, ես էլ փնտրեցի գրառումիցս հետո: Ուրեմն որտեղից որտեղ հիշողա-ենթագիտակցությանս մեջ այդպիսի կերպար էր հայտնվել:oy

Ուլուանա
28.09.2013, 21:02
Հիմա արդեն վաղուց Sunny Stream (http://www.akumb.am/member.php/138-Sunny-Stream) ա:
Չի էլ մտնում ակումբ: Էնքան մականուն փոխեց, ով գիտի՝ մոռացել ա, թե վերջին մականունը որ մեկն էր, որով պիտի մտնի :))
Վայ, ճիշտ ա, էդ մականվան՝ վերջինը լինելու առումով տատանվում էի, փաստորեն, վերջինը չէր :))։ Ենթադրում եմ, որ եթե նորից որոշի վերադառնալ, մի հատ էլ կփոխի :))։

Վա՜յ Sunny Stream-ի մասին ա՞ խոսքը::hands Իր գրառումներն էդքան չեմ հիշում, բայց ինքը էն շատ քիչ կորած-մոլորած ակումբցիների շարքում ա, ում որ նկատել էի դեռ ակումբում չգրանցված օրերին:

Համ էլ եթե չեմ սխալվում, ակումբում մի ուրիշ Ձնծաղիկ էլ կա հիմա, էլի հներից:)
Կարող ա ուղղակի իր հին գրառումների մեջբերումներն ես տեսել, կարծել ես՝ ուրիշ ա։ Դե, մեջբերումների մեջ մականունը մնում ա նենց, ոնց որ գրառումն անելու պահին եղել ա, չի փոխվում։

Smokie
28.09.2013, 21:07
Կարող ա ուղղակի իր հին գրառումների մեջբերումներն ես տեսել, կարծել ես՝ ուրիշ ա։ Դե, մեջբերումների մեջ մականունը մնում ա նենց, ոնց որ գրառումն անելու պահին եղել ա, չի փոխվում։

Իմ հիշողության մեջ ինչ-որ գունավոր ավատարով ակումբցի կա՝ Peace-ի ավատարի պես: Մականունն էլ ոնց-որ ձյան հետ էր կապված:

Ամեն դեպքերում հավանաբար մի բան շփոթել եմ

Smokie
28.09.2013, 21:14
Գտաա՜:hands (http://www.akumb.am/member.php/2929-Մանե) Բայց ձյան հետ ընդհանրապես կապ չունի :D

Նույնիսկ չէի հիշում թե ի՞նչ էր պատկերված ավատարում՝ խառըխըստիկ, անհասկանալի պատկեր էի հիշում::D Հենց տեսա մականունը, իսկույն տեղը բերեցի:))

keyboard
28.09.2013, 23:41
4-5 տարի... մամա ջան:o

ութ տարի առաջ Բյուր...
Վայ մամա ջան

Ռուֆուս
04.01.2014, 23:05
Մի բան հիշեցի, հիշու՞մ եք 2008 թե 2009 թիվն էր ու Ակումբը երկու տարբեր հոստինգների վրա էր ու մի երկու շաբաթ էդ երկու հոստինգների մեջ սինխրոնիզացիա չէր լինում ու ոնց որ երկու տարբեր Ակումբ լիներ. մեկը հայաստանաբնակների համար, մյուսը՝ արտասահմանում բնակվողների համար՝ ամեն մեկում լրիվ տարբեր քննարկումներ ու գրառումներ :))

Գալաթեա
05.01.2014, 00:12

Ռուֆ, իսկ հիշում ե՞ս, որ 2008-ին օպերայի միտինգներին գնում, գոռգռում, թռվռում, Սասին, Ծովին տեսնում էինք, էդ ընթացքում լավ սառում էինք, հետո ես, դու (ու Մալալետկա՞ն :think) գնում էինք Thomas Twinning` չայ խմելու ու տաքանալու :)

Ռուֆուս
05.01.2014, 00:18
Ռուֆ, իսկ հիշում ե՞ս, որ 2008-ին օպերայի միտինգներին գնում, գոռգռում, թռվռում, Սասին, Ծովին տեսնում էինք, էդ ընթացքում լավ սառում էինք, հետո ես, դու (ու Մալալետկա՞ն :think) գնում էինք Thomas Twinning` չայ խմելու ու տաքանալու :)

Ոնց չեմ հիշում, 6 տարի առաջ էր, բայց ոնց որ երեկ լիներ :) Ծովին էլ փաստորեն վերջին անգամ հինգ տարի առաջ եմ տեսել: Մի ամբողջ կյանք ապրեցինք Ակումբում ու դեռ շարունակում ենք ապրել: :)

StrangeLittleGirl
05.01.2014, 13:39
Մի բան հիշեցի, հիշու՞մ եք 2008 թե 2009 թիվն էր ու Ակումբը երկու տարբեր հոստինգների վրա էր ու մի երկու շաբաթ էդ երկու հոստինգների մեջ սինխրոնիզացիա չէր լինում ու ոնց որ երկու տարբեր Ակումբ լիներ. մեկը հայաստանաբնակների համար, մյուսը՝ արտասահմանում բնակվողների համար՝ ամեն մեկում լրիվ տարբեր քննարկումներ ու գրառումներ :))

Ռուֆ, դա ակումբի բացվելու առաջին օրվանից էլ կար, ուղղակի էն ժամանակ սփյուռքն էդքան մեծ չէր :cry

Ուլուանա
05.01.2014, 14:14
Բայց Ռուֆը մի քիչ չափազանցնում ա. էդքան տարբերություն չկար երկու հոսթինգների միջև, համենայնդեպս, նենց չէր, որ ամեն մեկում իրարից տարբեր երկու քննարկումներ լինեին :))։ Ուղղակի արտասահմանից գրվածները մի քիչ ուշ էին տեղ հասնում՝ մի քանի րոպեից մինչև մոտ մի շաբաթով :D։

Chuk
06.01.2014, 01:55

Չէ, Ռուֆը ճիշտ ա ասում, մի պահ Արմինկոյի սինխրոնիզացիան լրիվ վարի էր գնացել, ու լրիվ զուգահեռ աշխարհներ էին: Հիմա հաստատ չեմ հիշում, բայց կարծեմ ստիպված եղա արտասհամանի սերվերն էդ օրերին անջատել, որտև գրառումների մի մասը կորցնելու էինք ու իսկապես ինչ-որ քանակի գրառումներ կորցրինք: Նորից կարող ա սխալվեմ, բայց կարծեմ էդ դեպքից հետո Արմինկոն կամ էդ ծառայությունն ընդհանրապես վերացրեց, կամ մեզ խնդրեց էլ չօգտվել, որտև բազայի մեծ լինելու պատճառով չէին կարողանում սերվիսն ապահովել:

StrangeLittleGirl
23.07.2014, 22:27
Ասում եմ՝ ակումբի նորեկների համար պետք ա պատմության դասագիրք ստեղծել, որը կազմված կլինի հետևյալ գլուխներից.
- Հենց այնպես, ազատ
- Ի՞նչ են ուզում կանայք
- :hands
- Ծխելը սեքսուա՞լ է

Ուրիշ ի՞նչ առաջարկներ կան :))

Ուլուանա
23.07.2014, 23:00

Օրինակ՝ ՆԼԾ :))։

Ուլուանա
23.07.2014, 23:04
Ներողություն... Պարզվեց՝ թեման սխալմամբ փակել էի... :} Արդեն բաց է։

StrangeLittleGirl
23.07.2014, 23:10
Օրինակ՝ ՆԼԾ :))։
Հա, ես դա ուզում էի «Ի՞նչ են ուզում կանայքի» փոխարեն գրել, բայց հետո մտածեցի՝ սենց ավելի խորհրդավոր ա: