PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Պոեզիայի երեկո



Mephistopheles
20.07.2011, 23:11
Ծիտիկ, Ծիտիկ մոտ արի
Քեզ տամ ցորեն ու գարի
Չվախենաս չթրջես
Ես քեզ չեմ ուզում բռնել քեզ

Ես ապրում եմ անապատի խորքերում
Որտեղ օձ ու կարիճներն են բնակվում
թող ինձ կծեն թող ինձ խայթեն օձերը
Միայն չասեն յոթը տարվա սիրահար
Գարուն, գարուն գարուն է
սիրուն, սիրուն, սիրուն է
Էդ քո սև-սև աչերը
Ինձ այրելու համար են

Քեռին եկավ մեր բակը,
Դուլուլու դուլուլու մեր բակը
Լիքը կճուճ շալակը
Դուլուլու դուլուլու շալակը
Կճուճն ընկավ կոտրվեց
Դուլուլու դուլուլու կոտրվեց
կատուն եկավ լպստեց
Դուլուլու դուլուլու լպստեց
Տատին եկավ դնգստեց
Դուլուլու դուլուլու դնգստեց
Փիսոն գնաց բողոքեց
Դուլուլու դուլուլու բողոքեց

Դավիթ
21.07.2011, 12:52
Վատ չի սկզբի համար:)

CactuSoul
21.07.2011, 13:10
Գրագողությունը լավ բան չի:nono

Ի դեպ, ներքոհիշյալ հատվածն ընդհանրապես ճիշտ բաժնում չի գրվել.

Ծիտիկ, Ծիտիկ մոտ արի
Քեզ տամ ցորեն ու գարի
Չվախենաս չթրջես
Ես քեզ չեմ ուզում բռնել քեզ

«Ինտիմ անկյուն», միանշանակ:}

Mephistopheles
21.07.2011, 21:07
Գրագողությունը լավ բան չի:nono

Ի դեպ, ներքոհիշյալ հատվածն ընդհանրապես ճիշտ բաժնում չի գրվել.

«Ինտիմ անկյուն», միանշանակ:}

չեմ գողացե,լ ես եմ գրել… ազնիվ խոսք… երեկ երեկոյան էլ մի պոեմ եմ սկսել բայց դեռ չեմ վերջացրել…

Լենին պապին մեռել է
Մեղի ժառանգություն թողել է
փոքրիկ բալեք մեծացեք…

առայժմ այսքանն եմ գրել… ժառանգություն բառն այնքան էլ դուրս չի գալիս, մի տեսակ ռիթմից դուրս է…

բայց այս գիշեր կաշխատեմ վրան

Mephistopheles
21.07.2011, 21:15
Այ իմ գնդակ իմ գնդակ
Կանաչ կարմիր կապուտակ
Թռիր վերև իջին ցած
Չալոն մնա զարմացած

սա հայ գրականության ամենահետաքրքիր քառյակն է… կանաչը խորհրդանշում է բնապահպանությունը, կարմիրն այն արյունը որ մեր պապերն են թափել այս հողի վրա և կապույտը դա խաղաղ երկինքն է… "թռիր վերև"-ն այստեղ խորհրդանշում է մարիխունան նամանավանդ որ Չալոն մնում է զարմացած, այսինքն թռնելն այստեղ բացառապես տեղի է ունենում օդանավի բացակայությամբ… և սա խորհրդանշում է հայ ժողովրդի նվիրվածությունը եվրոպական արժեքներին

Դեկադա
22.07.2011, 08:22
Mephistopheles-ի խոսքերից
Ծիտիկ, Ծիտիկ մոտ արի
Քեզ տամ ցորեն ու գարի
Չվախենաս չթրջես
Ես քեզ չեմ ուզում բռնել քեզ
Գրագողությունը լավ բան չի:nono

Ի դեպ, ներքոհիշյալ հատվածն ընդհանրապես ճիշտ բաժնում չի գրվել.

«Ինտիմ անկյուն», միանշանակ:}

Մանավանդ ընդգծածս լրիվ ինտիմ վիճակ ա:


....տեսնես ի՞նչ են զգում պատկառելի տարիքում մանկական ոտանավորներ «տպելով»

CactuSoul
22.07.2011, 10:09
Մանավանդ ընդգծածս լրիվ ինտիմ վիճակ ա:

Դա էլ էի հաշվի առել:)) Բա հաջորդ տողի «վրիպակը». «Ես քեզ չեմ ուզում… բռնել քեզ»:D

Ստեղծագործության համառոտ իմաստը՝ «Ծիտ, արի մոտս (եղիր կողքս, կողքս հով է, զով է, ապահով է…), քեզ կուտ տամ, բայց շատ մի ոգևորվի, մեկ ա՝ քեզ չեմ ուզում»:pardon:

Mephistopheles
22.07.2011, 23:45
Հարգելի ընթերցողներ Դեկադա և CactuSoul,

ձեզ մոտ հորմոններն են խոսում… ծիտիկին բան չասեք և վրիպակ էլ չկա… վախից անգամ քաջերն են թրջում…

Դեկադա
23.07.2011, 11:54
Հարգելի ընթերցողներ Դեկադա և CactuSoul,

ձեզ մոտ հորմոններն են խոսում… ծիտիկին բան չասեք և վրիպակ էլ չկա… վախից անգամ քաջերն են թրջում…

չէ ինչ հորմոններ...իմ/ համոզված եմ Կակտուսինն էլ/ հորմոնները շատ հագիստ են: Բայց որ վախից անգամ քաջերն են թրջում...փաստորեն արծիվները սկսել են վախենալ հասարակ ծտերից.

Chuk
25.07.2011, 16:47
Մոդերատորական.

Գիտե՞ք ինչից են պատրաստված
Տղաները երես առած.
Ծույլ խխունջից, գորտից կանաչ,
Ու շլդիկից երկարականջ:
Ա՛յ թե ինչից են պատրաստված
Տղաները երես առած:

Գիտե՞ք ինչից են պատրաստված
Աղջիկները չափած-ձևած.
Կարկանդակից, մեղրից անուշ,
Ծաղիկներից, վարդից քնքուշ:
Ա՛յ թե ինչից են պատրաստված
Աղջիկները չափած-ձևած:

Գիտե՞ք ինչից են պատրաստված,
Մոդերները կերած-խմած,
Օրենքներից, տեքստից կարմիր,
Վերջնագրերից թավ, տպագիր,
Ա՛յ թե ինչից են պատրաստված
Մոդերները կերած-խմած: