PDA

Դիտել ողջ տարբերակը : Ելքի թույլտվություն (ОВИР)

Albus
14.07.2011, 13:15
Ժողովուրդ ո՞վա տեղյակ, երկրից ասենք 1 ամսով դուրս գալու համար որ դեպքում են թողնում վայինկոմատից ու որ դեպքում չէ: Ես հիմա ուսանող եմ, նոր եմ բակալավրիատն ավարտել ու ընդունվել մագիստրատուրա, այսինքն գործերս համալսարանումա:

Գրածս մեջբերեմ նաև էս թեմայում, եթե տեղեկություն ունեք գրեք օ՜ բարի մարդիկ :)

One_Way_Ticket
14.07.2011, 13:20
Գրածս մեջբերեմ նաև էս թեմայում, եթե տեղեկություն ունեք գրեք օ՜ բարի մարդիկ :)
Օրենքով պիտի ելքի թույլտվության կնիքը խփեն մինչև մագիստրատուրայի ավարտելը: Բայց պրակտիկայում կախված է կոնկրետ զինկոմիսարիատից, անձնագրային բաժանմունքից, խծբ առկայությունից, քո համառությունից:

h_jak
14.07.2011, 13:43
Գրածս մեջբերեմ նաև էս թեմայում, եթե տեղեկություն ունեք գրեք օ՜ բարի մարդիկ :)

Ուրեմն նայի, գնում ես ինսիտուտ, ասում էս վոր քեզ թուղթ տան որ դու տարկետումով ընդունվել էս մագիստրատուրա. Այդ թուղթը և պռիպիսնոյդ վերցնում էս ու տանում վաենկոմատ, ենտեղ պրիպիսնոյիդ մեջ տարկետումը պեչատում են , հետո գնում էս բանկ ու 1000 դրամ մուծում էս ելքի վիզայի համար, հետո պրիպիսնոյովդ, պասպրտովդ , սոցքարտովդ ու դրանց պատճեննորով և վճարման կտրոնով գնում էս ձեր տարածքային անձնագրային ու խնդրում որ ելքի վիզան կնքեն անձնագրիտ մեջ. Դա անում էս շատ արագ որ հասցնես մեր հետ գաս Վրաստան՝ Սև ծով :)

Albus
14.07.2011, 13:44
Օրենքով պիտի ելքի թույլտվության կնիքը խփեն մինչև մագիստրատուրայի ավարտելը: Բայց պրակտիկայում կախված է կոնկրետ զինկոմիսարիատից, անձնագրային բաժանմունքից, խծբ առկայությունից, քո համառությունից:

Այսինքն օրենքով պետքա չթողնե՞ն հիմա: Որովհետև թղթերս համալսարանումա, հլը պետքա անվճար/վճարովի տեղերը որոշեն, էդ կլինի ասենք մի ամսից, ըստ դրա էլ կորոշվի թե ովա գնում բանակ ով չէ, ու նոր ծառայողների թղթերը կուղարկեն վայինկոմատներ: Այսինքն փաստացի ես հլը բակալավրի ուսանող եմ:

One_Way_Ticket
14.07.2011, 14:05

Հա, մինչև զինկոմ 26 ձև չտանես, կարող ես հույս չունենալ երկրից դուրս գալու:
Ինչ վերաբերվում է դրանից հետոյին, h_jak-ը ալգորիթմը ասեց, բայց երբեմն այն չի աշխատում:
Օրինակ, Գյումրիի անձնագրային բաժանմունքը ավանդաբար զինկոմից տեղեկանք էր ուզում: Զինկոմն էլ այդ տեղեկանքը չուզելով էր տալիս: Մեկ-երկու ամսով ստանալը դեռ հեշտ էր, բայց եթե ավելի երկար էիր ուզում, արդեն պրոբլեմատիկ էր: Ես որ պիտի գործուղման մեկնեի, ասել էին, որ մինչև մեկ տարի ժամանակով կտան, եթե աշխատանքի տեղից տեղեկանք բերեմ, որ այդքան ժամանակով գործուղման եմ մեկնելու, տարա, ստացա:
Հետո եղբայրս երբ պիտի գնար Անգլիա սովորելու (այստեղ էլ ասպիրանտ էր և տարկետում ուներ), քեռուս հետ գնացին, համառեցին, որ օրենքով պարտավոր են մինչև տարկետման ավարտը տալ, սրանք էլ ասեցին` դե որ օրենքով եք ուզում, ապա տվեք պռիպիսնոյը, այդտեղ կնիք խփեցին տարկետման մասին այն հաշվարկով, որ անձնագրային բաժանմունքը պռիպիսնոյով չի բավարարվի: Բայց այնտեղ դրա հիման վրա երեք տարով խփեցին ելքի թույլտվությունը, ծանոթ ունեինք, ով խոստովանեց, որ օրենքով պարտավոր են խփել, իսկ տեղեկանք ուզելը դա իրենց ինքնագործունեությունն է:
Որոշ ժամանակ հետո նույն ձևի ես գնացի, մինչև ասպիրանտուրայիս ավարտը ստացա:
Հետո էլ ընկերս պիտի նույնը աներ, զինկոմ էր գնացել, պռիպիսնոյի մեջ կնիքը ստացել, գնացել անձնագրային բաժանմունք, արդեն պետի մոտ էր, որ պիտի ելքի թույլտվությունը ստանար, այդ պահին, ոնց որ բրազիլական սերիալում, ներս է մտնում զինկոմի գլխավոր չինովնիկներից մեկը :D Պետը սրան հարցնում է, բա թե պռիպիսնոյի պեչատով մենք ելքի թույլտվություն տալի՞ս ենք: Նա էլ պատասխանում է, որ ոչ:

h_jak
14.07.2011, 14:27

Օրենքով պրիպիսնոյի մեջի պեչատով են տալիս, եթե ուրիշ փաստաթուղթ են ուզում, ապա կարելի է նրանցից պահանջել կնիքով փաստաթուղթ որում գրված է ելքի վիզայի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և տրամադրման ժամկետները.

Albus
14.07.2011, 15:13
Ուրեմն զանգեցի դեկանատ: Ասում են մինչև էսօր ոչ մի ուսանող համալսարանից տենց տեղեկանք չի վերցրել, ու իրանք եթե տեղեկանք գրեն էլ, մեջը մենակ նշվելուա, որ ես էդ համալսարանի ուսանող եմ, ու վերջ: Բա էդ դեպքում, ասենք, նախորդ (ոչ ավարտական) տարիներին ո՞նց են դուրս եկել ուսանողները առանց տեղեկանքի, կամ վայինկոմատում նշված չի՞, որ ես մինչև էսինչ օրը սովորում եմ էդ համալսարանում:

Հա, մինչև զինկոմ 26 ձև չտանես, կարող ես հույս չունենալ երկրից դուրս գալու:

Էդ ո՞րնա

Մեկ էլ ընդհանրապես 1 տարուց պակաս ժամկետով անձնագրում երկրից դուրս գալու կնիք խփու՞մ են:

h_jak
14.07.2011, 15:21
Ուրեմն զանգեցի դեկանատ: Ասում են մինչև էսօր ոչ մի ուսանող համալսարանից տենց տեղեկանք չի վերցրել, ու իրանք եթե տեղեկանք գրեն էլ, մեջը մենակ նշվելուա որ ես էդ համալսարանի ուսանող եմ ու վերջ: Բա էդ դեպքում ասենք նախորդ (ոչ ավարտական) տարիներին ոնց են դուրս եկել ուսանողները առանց տեղեկանքի, կամ վայինկոմատում նշված չի՞ որ ես մինչև էսինչ օրը սովորում եմ էդ համալսարանում:

Դու որ բակալավր ընդունվեցիր պիտի 26 ձև տանեիր վաենկոմատ, չես տարել՞ այ էդ նույն 26 ձևից մի հատ էլ պիտի տան որ տանես վաենկոմատ .

ինչքան որ տարկետումտա էնքան էլ կխփեն, տարին 1000 դրամ արժի.

իմը 3 տարովա խփած

Albus
14.07.2011, 15:27

Ինչքան հասկացա էդ 26 ձևը իմ ասածնա, որ ես համարվում եմ էսինչ համալսարանի ուսանող մինչև էսինչ օրը: Բայց եթե մի անգամ տարել եմ, վայինկոմատում չեն պահե՞լ էդ թուղթը, որ նորից տանելու կարիք կա

One_Way_Ticket
14.07.2011, 15:40

Չէ, պարզապես ուսանող համարվելը քիչ է: Դա հատուկ տեղեկանք է, դեկանատը դա չի տալիս: Պետական համալսարանում մի երեք տեղ պտտվում էիր կենտրոկանան մասնաշենքում, որ ստորագրեին, կնքեին: Վրան հենց այդպես էլ գրված է` 26 ձև:
Մի անգամ տարածիդ ժամկետն արդեն անցել է: Հիմա նորը պիտի տանես:

Մի տարուց քիչ հանգիստ խփում են (չնայած փողը մի տարվա ես տալու, 1000 դրամ): Նույնիսկ մի քանի օրով խփում են, եթե տարկետումդ այդքան է:

h_jak
14.07.2011, 15:43

Բայ ինչքան հիշում եմ ինձ դեկանատի աշխատողնա տվել, առանց էսկողմ էնկողմ վազել.

Albus
14.07.2011, 15:53
Չէ, պարզապես ուսանող համարվելը քիչ է: Դա հատուկ տեղեկանք է, դեկանատը դա չի տալիս: Պետական համալսարանում մի երեք տեղ պտտվում էիր կենտրոկանան մասնաշենքում, որ ստորագրեին, կնքեին: Վրան հենց այդպես էլ գրված է` 26 ձև:
Մի անգամ տարածիդ ժամկետն արդեն անցել է: Հիմա նորը պիտի տանես:

Մի տարուց քիչ հանգիստ խփում են (չնայած փողը մի տարվա ես տալու, 1000 դրամ): Նույնիսկ մի քանի օրով խփում են, եթե տարկետումդ այդքան է:

Դեկանատում ասում են, որ բակալավրի ուսանող համարվում եմ մինչև ամսի 23-ը, այսինքն 9 օրից վերջանումա, ու պետքա գնամ մագիստրատուրայի դիմում ներկայացնեմ, բայց հաստատ ընդունվելու եմ, քանի որ ըստ պետական ավարտական քննության են որոշում, ու եթե ստանում ես պետականը արդեն ընդունված ես, իսկ ես բարձր եմ ստացել: Բայց ամենայն հավանականությամբ վճարովի կանցնեմ, այսինքն աշնանը բանակի ժամանակնա գալիս: Ի՞նչ խորհուրդ կտաք, շանս կա՞, որ ինձ թույլ կտան երկրից բացակայել:

One_Way_Ticket
14.07.2011, 16:10
Չեմ կարող ասել: Հիշում եմ, մի անգամ Վրաստան ծրագրավորման օլիմպիադայի էինք գնալու ապրիլի վերջ, տղաներից մեկը բակալավրիատն ավարտում էր, արդեն զինկոմում բուժստուգում էր անցել, պավեստկա էր ստացել: Էս տղային մի կերպ հինգ օրով թողել էին, հենց փաստացի ուղևորության հաշվարկով, մի օր ուշ վերադառնար, արդեն խախտում էր համարվելու: Գուցե համալսարանից տեղեկանք էր տարել, որ օլիմպիադայի է գնալու, չգիտեմ:

Morg
15.07.2011, 00:11
Ուրեմն նայի, գնում ես ինսիտուտ, ասում էս վոր քեզ թուղթ տան որ դու տարկետումով ընդունվել էս մագիստրատուրա. Այդ թուղթը և պռիպիսնոյդ վերցնում էս ու տանում վաենկոմատ, ենտեղ պրիպիսնոյիդ մեջ տարկետումը պեչատում են , հետո գնում էս բանկ ու 1000 դրամ մուծում էս ելքի վիզայի համար, հետո պրիպիսնոյովդ, պասպրտովդ , սոցքարտովդ ու դրանց պատճեննորով և վճարման կտրոնով գնում էս ձեր տարածքային անձնագրային ու խնդրում որ ելքի վիզան կնքեն անձնագրիտ մեջ. Դա անում էս շատ արագ որ հասցնես մեր հետ գաս Վրաստան՝ Սև ծով :) Ոնց? :8 հմի ես էլ որ ուզենամ դուրս գամ Վրաստան պտի էտքան բանի մեջով անցնեմ? Ես ծառայած չեմ ու սովորում եմ բակալավրատ: Սովորեմ վերջացնեմ նոր եմ ծառայելու::8

h_jak
15.07.2011, 08:34
Ոնց? :8 հմի ես էլ որ ուզենամ դուրս գամ Վրաստան պտի էտքան բանի մեջով անցնեմ? Ես ծառայած չեմ ու սովորում եմ բակալավրատ: Սովորեմ վերջացնեմ նոր եմ ծառայելու::8

Հա բա իհարկե պիտի այդ թղթաբանությամբ զբաղվես, որ ելքի վիզա ստանաս.

Morg
15.07.2011, 12:22
Հա բա իհարկե պիտի այդ թղթաբանությամբ զբաղվես, որ ելքի վիզա ստանաս.Մեկե ուզում եմ իմանամ, եթե բակալավրատում եմ սովորում ու դեռ 1 տարի ունեմ ավարտելու, վաենկոմատ պետքա ինստիտուտից թուղթ տանեմ?

h_jak
15.07.2011, 12:55
Մեկե ուզում եմ իմանամ, եթե բակալավրատում եմ սովորում ու դեռ 1 տարի ունեմ ավարտելու, վաենկոմատ պետքա ինստիտուտից թուղթ տանեմ?

Չէ այդ դեպքում պետք չի իրանք այդ տեղեկությունը ունեն, ուղակի պրիպիսնոյդ տար ասա տարկետումս պեչատեք.

Ռուֆուս
18.07.2011, 13:52
Մոդերատորական. Մի շարք գրառումներ առանձնացվել են Գնում ենք հանգստանալու… Ո՞վ, Ու՞ր (http://www.akumb.am/showthread.php/749-%D4%B3%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%E2%80%A6-%D5%88%D5%9E%D5%BE-%D5%88%D6%82%D5%9E%D6%80) թեմայից:

h_jak
18.07.2011, 14:06
ОВИР-ը երկիր մուտք գործողների համարա, խնդրում եմ վեռնագրից հանել այդ բառը կամ ավելացնել "Կամ " բառը

Ռուֆուս
18.07.2011, 14:40
ОВИР-ը երկիր մուտք գործողների համարա, խնդրում եմ վեռնագրից հանել այդ բառը կամ ավելացնել "Կամ " բառը

Ելքի կնիքին ОВИР-ի պեչատ չեն ասու՞մ :8

One_Way_Ticket
18.07.2011, 14:58
ОВИР-ը երկիր մուտք գործողների համարա
Ոչ միայն: Անչափահասներին անձնագիր և ելքի թույլտվություն տալով հենց ОВИР-ն է զբաղվում: Բացի դրանից, ես, օրինակ, Գյումրիում եմ գրանցված, սակայն ապրում եմ Երևանում, հիմա անձնագիր փոխելու ժամանակն է եկել, ОВИР-ը հնարավորություն է տալիս դա անել Երևանում` վճարելով 10.000 դրամ:

h_jak
18.07.2011, 15:36

Իսկ մենք երեխաների անձնագրերը տարածքային անձնագրային բաժնից ենք ստացել.
Իսկ անձնագրի վավերականության մասին ճիշտն ասած տեղիակ չէի.

Bruno
16.07.2012, 23:51
Երեխաների համար նոր անձնագրեր հանելու համար դիմել եմ տարածքային անձնագրային բաժանմունք, որտեղ ասեցին, որ գործընթացը կտևի 1 ամիս, չնայած որ ըստ օրենքի (http://passportvisa.am/faq/6/) պետք է տևի 5 օր:
Հիմա եթե դիմեմ օվիր և պահանջեմ, որ անձնագրերը տրամադրեն 3 աշխատանքային օրվա ընթացքում (http://passportvisa.am/faq/10/) և մուծեմ 10000-ական դրամները, գոնե մեկ շաբաթվա մեջ կտա՞ն անձնագրերը:

Նախապես շնորհակալություն:

One_Way_Ticket
17.07.2012, 00:07
Իսկ Դուք նրանց ասացի՞ք, որ

ըստ օրենքի պետք է տևի 5 օր:
Ի՞նչ պատասխանեցին։

Bruno
17.07.2012, 00:36
Իսկ Դուք նրանց ասացի՞ք, որ

Ի՞նչ պատասխանեցին։

Պատասխանեցին, որ խնդիրը գլոբալ է և իրենցից չի կախված:
եթե հավես ունես սա նայի, 9.15-ից

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=OQQKRPeLDuE#!

One_Way_Ticket
17.07.2012, 00:56
Պարզ է։ Չեմ կարող ասել, այդ դեպքում ՕՎԻՐ-ում կլինի, թե չի լինի։ Ես մի տարի առաջ ՕՎԻՐ-ից երեք աշխատանքային օրում ստացել եմ իմ անձնագիրը։

Bruno
24.07.2012, 00:47
Երեխաների համար նոր անձնագրեր հանելու համար դիմել եմ տարածքային անձնագրային բաժանմունք, որտեղ ասեցին, որ գործընթացը կտևի 1 ամիս, չնայած որ ըստ օրենքի (http://passportvisa.am/faq/6/) պետք է տևի 5 օր:
Հիմա եթե դիմեմ օվիր և պահանջեմ, որ անձնագրերը տրամադրեն 3 աշխատանքային օրվա ընթացքում (http://passportvisa.am/faq/10/) և մուծեմ 10000-ական դրամները, գոնե մեկ շաբաթվա մեջ կտա՞ն անձնագրերը:

Պատասխանեմ իմ հարցին:
Եթե դիմեք օվիր, 3-րդ աշխատանքային օրվա ժամը 17,00-ին կտան:
Դե իհարկե կարելի է նաև 20000 մուծել ու ստանալ 1 աշխատանքային օրում:

Varzor
24.07.2012, 13:36
Պատասխանեմ իմ հարցին:
Եթե դիմեք օվիր, 3-րդ աշխատանքային օրվա ժամը 17,00-ին կտան:
Դե իհարկե կարելի է նաև 20000 մուծել ու ստանալ 1 աշխատանքային օրում:
Երեկ դիմել եմ երեխային նոր անձնագիր վերցնելու համար, ասեցին 15 օրից ու դա պատճառաբանեցին նրանով, որ ՕՎԻՌ-ը ուշացնում է, իրենք մեղք չունեն:
Բնականաբար իրենց չեն չեմ նեղացնի մինչև 16-րդ օրվա ավարտը :))

StrangeLittleGirl
30.04.2016, 11:26
Ժող, ո՞վ ա տեղյակ: Մեր օրերում ելքի թույլտվությունը քանի՞ օրում են տալիս: Օրենքով սահմանված ի՞նչ լրացուցիչ գումարով ա հնարավոր ավելի արագ ստանալ: Մեկ էլ որևէ մեկը փորձե՞լ ա արտերկրում չերեզ դեսպանատուն անել: Քանի՞ ամիս ա տևել:

John
30.04.2016, 12:04

Տարին 1100 դրամ ա կարծեմ, մի օրում անում են։

StrangeLittleGirl
30.04.2016, 12:05
Տարին 1100 դրամ ա կարծեմ, մի օրում անում են։

Մերսիներ շատ :)