PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր ֆիրմային գարեջուրն եք խմում

AMzone
17.07.2011, 15:59
Որ ֆիրմային գարեջուրն եք խմում?
հետաքրքիր է լսել ձեր պատասխանները, որ գարեջուրն եք նախնտրում?
օրեկան քանի շիշ եք խմում..
և. այլն.. ;)

Ապե Ջան
17.07.2011, 16:03
Նախըտրում եմ «Կիլիկա» այս շշերով կամ գործարանային (ռազլիվնոյ) տեսակի գարեջրերը:

http://birra.ru/uup/images/blogs/69/kilikia_1sm.jpg

Հ.Գ Առաջարկում եմ թեմային կցել հարցում:

AMzone
17.07.2011, 16:08
Ես նախնտրում եմ Կիլիկիա 0.33
http://www.kbsinstitute.org/images/pullo/IMGP6946.jpg

բայց քանի որ շատ քիչ խանութներում կա սրանից,,,
օգտվում եմ բանչնիներից..

http://www.ygo.ru/goods/15178/photo?resize=726x460&num=1

Ապե Ջան
17.07.2011, 16:14
Եթե հարկ է լինում այն ըմպել դրսում, նախըտրում եմ «Սլավւոդիչ»:

http://www.annet.dn.ua/lol/pivo/slavutich/slavutich-estonia.jpg

Freeman
17.07.2011, 16:33
Հիմնականում Miller,բայց քիչ եմ խմում,մանավանդ վերջերս

Ռուֆուս
17.07.2011, 16:55
Ծյոմնի Կոզել :love Չեղած տեղը Կիլիկիան յոլա կտանի :)

Համ էլ էս թեմայից ունեինք, ո՞վ կգտնի :8

Moonwalker
17.07.2011, 17:05
Ծյոմնի Կոզել :love Չեղած տեղը Կիլիկիան յոլա կտանի :)

Համ էլ էս թեմայից ունեինք, ո՞վ կգտնի :8

Ես գտա (http://www.akumb.am/showthread.php/29093-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A3%D5%A1%D6%80%D5%A5%D5%BB%D5%B8%D6%82%D6%80-%D5%A5%D6%84-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)::pardon

zanazan
17.07.2011, 17:12
Կիլիկիա, տարան կապ չունի, միայն թե պետք է թարմ լինի (ոչ ավել 3 օրվանից), ու սառը...աշխատում եմ շաբաթը 2 անգամից շատ չխմել, ստացվում եմ մի 4 անգամ...
ամեն անգամ 1-ից մինչեվ 3-4 լիտր, նայած օր ու ընկեր, եթե գիտեմ որ գոնե 2 շիշ (0.5) չեմ խմելու, չեմ սկսում ...:D
Պիվան պետք է լինի թարմ, հետևաբար տեղական... չեմ կասկածում գեռմանական, չեխական պիվաների որակի վրա, բայց մեր մոտ այնքան հին է լինում որ ոնց որ արդեն մի անգամ խմած լինեն ...ռուսները պիվա չունեն, խմել եմ գրեթե բոլոր տեսակները, ու թարմ վիճակում, մեր 5 ամսեկան ու արդեն 3 օրվա բացաց տաքացած գյումրին ավելի լավն ա...

AMzone
17.07.2011, 17:45

իմ տեղնել ես գրել, մի բացառությամբ ես կամ 0.33 եմ խմում կամ բանչնի, 0.5 ից ու բոչկից համ եմ առնում:
արտասահմանյան մենակ Tuborg-նա դուրս գալիս միքիչ, խմելուց 3 շշից պակաս չեմ սիրում խմել, սիրում եմ ամեն օր խմել, բայց շաբաթվա կտրվածքով 4,5 օր է հաջողվում: :)

ed2010
17.07.2011, 18:45
http://www.chiquelifeblog.com/wp-content/uploads/2011/05/Stella-Artois-Beer.jpg

Sagittarius
17.07.2011, 18:47
Պաուլաներ, Ֆրանցիսկաներ :love

http://litos.files.wordpress.com/2010/05/weissbier_bbb3.jpg

Chuk
17.07.2011, 20:47
Առաջնային նախընտրություն՝ Կիլիկիա, ցանկալի ա լցնովի, այ սենց.

http://img33.imageshack.us/img33/9587/pivchuk.jpg

Հաճույքով եմ խմում նաև լցնովի Գյումրին՝ ոչ միշտ: Արարատը մեկ դուրս գալիս է, մեկ չէ: Ամեն դեպքում եթե Կիլիկիա կա, Կիլիկիա, եթե չկա, բայց կա Արարատ, ուրեմն՝ Արարատ, Արարատ էլ չլինի, Ալեքսանդրապոլը կա: Ալեքսանդրապոլ որ չլինի... էս նոր Գյումրի 11-ը ահագին լավն ա: Որ դա էլ չլինի, էնա ասեք աշխարհը կործանվում ա:

One_Way_Ticket
17.07.2011, 21:59
Մի ժամանակ հիանալի գարեջուր էին բերել Հայաստան։ Duckstein weizen

http://www.graeff-getraenke.de/__we_thumbs__/2443_4_duckstein-weizen.jpg

Ցորենի չֆիլտրած գարեջուր։ Սաթի գույնի (միջանկյալ գույն բացի և մուգի միջև)։ Ցավոք սրտի, այն ըստ արժանվույն չգնահատվեց, մասամբ գուցե բարձր գնի պատճառով։ Երբ Երիցյանների խանութում հերթական անգամ գարեջրերի մոտ կանգնեցի և սկսեցի աչքերով այն որոնել, աշխատողը ասաց՝ վերջացել է։ Հետո ավելացրեց՝ "գիտես, չէ՞, բոլորը դու ես տարել"։

Այժմ ցորենի գարեջուրը Հայաստանում ներկայացված է միայն Konig Ludwig-ով։

http://blog.filmfest-muenchen.de/wp-content/uploads/klbiere_all-300x240.jpg

Մեկը մուգ է, մյուսը բաց։ Մուգը լավն է, բացը ոչ այնքան, բայց չեղածից լավ է։

Եվրոպայում սիրում եմ խմել Սագիտարիուսի հիշատակած Paulaner-ը և Franziskaner-ը։ Հատկապես առաջինը։

Դասական բաց ֆիլտրած գարեջուր (լագեր) նույնպես սիրում եմ։ Ցավոք սրտի, այն ինչ մեզ մոտ անվանվում է Pilsner, իսկական Պիլսների հետ ընդհանուր բան քիչ ունի։ Եվ պատճառը ամենևին թարմությունը չէ, ես գրեթե համոզված եմ, որ այն բերում են ոչ թե Չեխիայից, այլ ինչ-որ "լեվի" գործարաններից։ Նույնը ճշմարիտ է այլ եվրոպական ապրանքանիշների դեպքում։ Մեր Կիլիկիան նույնպես շատ եմ սիրում, բայց այն ուրիշ է։ Համեմատած եվրոպական լագերների հետ՝ ոչ լավն է, ոչ վատը, պարզապես ուրիշ է։ Իսկ եվրոպական լագերներին այստեղ շատ եմ կարոտում :(

AMzone
18.07.2011, 00:49
Կիլիկիան լավել մրցումա Արտասահմանյանի դեմ.. :hands

Ապե Ջան
18.07.2011, 01:18
Կիլիկիան լավել մրցումա Արտասահմանյանի դեմ.. :hands

«Կիլիկիյան» միշտ էլ մրցել ա շատ ու շատ գարեջերի հետ:

Մովսես
19.07.2011, 17:28
Հայկականերից ամենալավը Գյումրին է իմ կարծիքով, բայց արտասահմանյան գարեջրերից Կոզելը:

One_Way_Ticket
08.11.2012, 16:48
Երևանում որևէ տեղ հնարավո՞ր է ԻՍԿԱԿԱՆ եվրոպական գարեջուր խմել: Խանութներում վաճառվող շշլացված ներմուծված գարեջուրը ֆուֆլո է: Օպերայի մոտերը "Karloff" չեխական ռեստորան են բացել, բայց իրենց գարեջուրն առանձնապես չհավանեցի: Ուրիշ նման տեղեր գիտե՞ք:

Գալաթեա
08.11.2012, 16:58

Ես Կառլոֆինը հավանել եմ:
Համենայն դեպս՝ նման որակի գարեջուր դեռ չեմ փորձել Երևանում:
Վեստ-ում հիմա լցնովի Կարլսբերգ կա: Կարա լավը լինի :)

Ի դեպ, Թիքեթ, էս նախաձեռնածդ ռեյդի համար՝ ռեսպեկտ :)

Վահե-91
10.11.2012, 17:09
քվեարկել եմ Կիլիկիա, որովհետև շատ եմ խմում դրանից :) բայց որ ճիշտն ասեմ, ես համային տարբերություն չեմ զգում, տարբեր ֆիրմաների պիվեքի միջև: Նույնն էլ արաղին ա վերաբերվում :esim

Տրիբուն
11.11.2012, 02:24
Էս մի երկու տարի ա Hoegaarden-ն ա շատ դուրս գալիս, ռազլիվնո:

Բայց մեկա ես գարեջուր շատ չեմ խմում:

Միքո
11.11.2012, 11:18
Երևանում որևէ տեղ հնարավո՞ր է ԻՍԿԱԿԱՆ եվրոպական գարեջուր խմել: Խանութներում վաճառվող շշլացված ներմուծված գարեջուրը ֆուֆլո է: Օպերայի մոտերը "Karloff" չեխական ռեստորան են բացել, բայց իրենց գարեջուրն առանձնապես չհավանեցի: Ուրիշ նման տեղեր գիտե՞ք:

իմ համար կիլիկիան լավ եվրոպականից ավելի լավա :))
բայց կարաս Pilzner-ում փորձես, պրոսպեկտի վերևը, ԵՊՀ -ի հյուրերի տան կողքը

One_Way_Ticket
11.11.2012, 19:07
իմ համար կիլիկիան լավ եվրոպականից ավելի լավա :))
բայց կարաս Pilzner-ում փորձես, պրոսպեկտի վերևը, ԵՊՀ -ի հյուրերի տան կողքը
Ասածդ տեղը փորձել եմ։ Իսկական չեխական Պիլզների հետ շատ քիչ ընդհանուր բան ունի։

Միքո
11.11.2012, 22:33
Ասածդ տեղը փորձել եմ։ Իսկական չեխական Պիլզների հետ շատ քիչ ընդհանուր բան ունի։

համի մոտիկության հարցում չգիտեմ, բայց որ թարմ էր ու ասենք տհած չէր, էտ հաստատա