Դիտել ողջ տարբերակը : Սառնասրտության «պոռթկում»...
karalyok
17.07.2011, 13:33
Պատահել են ձեր կյանքում պահեր,երբ զգացել եք սառնասրտության պոռթկումներ..? Երբ անգամ պաշտելի երգերը չեն ալեկոծում զգացմունքները, երբ սկսում ես կասկածել, որ երբևիցե սիրտ ես ունեցել...
Լինում է: Կարծում եմ, որ նման վիճակում մարդը հայտնվում է, երբ ֆիզիկապես ու հոգեպես հոգնած և հիասթափված է լինում...
Նախ, իմ պատկերացմամբ «պոռթկում» բառով կարելի է բնութագրել զգացմունքների լիառատ հորդը, որը բռնկում ու մարում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում որոշակի ազդակների ներգործության հետևանքով:
Իսկ սառնասրտությունը չի կարող պոռթկալ, այն հոգու վիճակ է, կամ ավելի ճիշտ, հոգու հատկանիշ: Ու պետք չէ սառնասրտությունը շփոթել անտարբերության կամ հիասթափության հետ (ինչպես դա երևում է վերը տրված հարցի բնույթից): Սառնասրտություն չի նշանակում զգացմունքների, հույզերի բացակայություն, այլ ընդամենը սթափ մտածելու ու հուզմունքին չտրվելու ունակություն:
Կարծում եմ սառնասրտությունը լավ հատկանիշ է և ոչ մի ընդհանուր բան չունի անտարբերության, առավել ևս հիասթափության հետ:
Ցավոք սրտի պատահում է ու շատ հաճախ: Երբ կինոթատրոնում ֆիլմի ավարտին ծիծաղս գալիս է, իսկ ամբողջ դահլիճը արցունքներն է սրբում: :esim Երբ բոլորը փոքր երեխա տեսնելուց ուծյուծյուեր են անում, իսկ ես ուղղակի նայում եմ (ես պուճուր երեխեքի շատ եմ սիրում :beee): Ինձ մոտ էտ ուծյուծյուերը ավելի շատ կենդանիների վրա ա տարածվում: :))
Նախ, իմ պատկերացմամբ «պոռթկում» բառով կարելի է բնութագրել զգացմունքների լիառատ հորդը, որը բռնկում ու մարում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում որոշակի ազդակների ներգործության հետևանքով:
Իսկ սառնասրտությունը չի կարող պոռթկալ, այն հոգու վիճակ է, կամ ավելի ճիշտ, հոգու հատկանիշ: Ու պետք չէ սառնասրտությունը շփոթել անտարբերության կամ հիասթափության հետ (ինչպես դա երևում է վերը տրված հարցի բնույթից): Սառնասրտություն չի նշանակում զգացմունքների, հույզերի բացակայություն, այլ ընդամենը սթափ մտածելու ու հուզմունքին չտրվելու ունակություն:
Կարծում եմ սառնասրտությունը լավ հատկանիշ է և ոչ մի ընդհանուր բան չունի անտարբերության, առավել ևս հիասթափության հետ:
Միանգամայն համաձայն եմ, որ "պոռթկում"ը չի կարող ստեղ լինել:
Բայց օրինակ սառնասրտությունը ես ավելի հասկանում եմ որպես ապատիկ վիճակ, այսինքն հույզերի բացակայություն…
Ես այնպես հասկացա, որ "սառնասրտություն" բառն այստեղ օգտագործված էր ոչ թե ինքնատիապետման, այլ անտարբերության, "սառը, անտարբեր սիրտ" իմաստով...
Բայց օրինակ սառնասրտությունը ես ավելի հասկանում եմ որպես ապատիկ վիճակ, այսինքն հույզերի բացակայություն…
Իսկ միգուցե ոչ թե հույզերի բացակայություն, այլ հույզերը կառավարելու ունակություն :8
Իսկ միգուցե ոչ թե հույզերի բացակայություն, այլ հույզերը կառավարելու ունակություն :8
ախր եթե խուսում ենք հույզերի պոռթկաման մասին, ապա դրա հետ կապված կարող ենք խոսել "ինքնատիրապետման" մասին/ավելի մոտ Լեոնի ասածին/, այսինքն հույզերը զսպել կամ կարողանալ կառավարել...
Իսկ սառնասրտությունը, եսի՞մ:8 էն որ ասում են. «Սառնասիրտ մարդա, այսինքն սովորաբար ինքը հույզերը չի արտահայտում"
Պոռթկում բառը ոնց որ մի քիչ տեղին չի օգտագործված, որովհետև պոռթկումը էմոցիաների արտահայտումն ա: Իսկ սառնասրտությունը ընդհակառակը դրանց զսպումը կամ առավելագույն դեպքում բացակայությունը, որը կարա պայմանավորված լինի հիասթափության կամ մի այլ հույզի հետ:Հնարավոր ա երկար ժամանակ սառնասիրտ «ձևանալ» ու հետո պոռթկալ, բայց սա արդեն սառնասրտության հետ կապ չունի: սխալ բառ ա ոնց որ ընտրված, իրար հետ «չեն խոսում»:
...բայց մի բան էլ կա, երևի հեղինակը դա նկատի ունի։ Պոռթկում այսինքն դառնալ սառնասիրտ ամենի ու ամենքի նկատմամբ։Ոչ թե զգացմունքի պոռթկում այլ հոգեկան իրավիճակի դրսևորում։
Ձայնալար
17.07.2011, 20:16
Պոռթկումը դրեցի չակերտների մեջ:
Հաճելի քննարկումներ:
karalyok
20.07.2011, 09:41
անկեղծ ասաց զարմացա ձեր պոռթկում բառի վրա այդքան ուշադրություն դարձնելը,ինքս այդ բառը այստեղ օգտագործել եմ որպես սառնասրտության ժամանակավոր բնույթ կրող սրացում և էությամբ էլ սառնասիրտ չեմ հաստատ,ուղղակի հանգամանքների բերումով էս պահին ինձ իրոք էդ իրավիճակը անհանգստացնումա...
սառնասրտության պոռթկում արտահայտությունը ինձ ծանոթ է... երբ աշխարհը կորցնում է իր գույները, երբ ոչ մի բանի մեջ իմաստ չես տեսնում....երբ զգում ես, որ չես ապրում, այլ ուղղակի գոյատևում ես... ոչինչ էլ վրատ չի ազդում, դառնում ես սառնասիրտ, ու սկսում զզվել ինքդ քեզնից... երբ ել ոչինչ չի հուզում քո նախկին փխրուն սիրտը, որն առաջ ամեն մանրուքից պատրարստ էր լաց լինել, գոռալ... կորցնում ես էն ամենը ինչ-որ մի ժամանակ քո համար շատ շատ թանկ է եղել, բայց նույնիսկ դա չի շարժում քո սիրտը... թքաց ունես բոլորի ու ամեն ինչի վրա... քո անտարբերությամբ վիրավորում ես քո համար թանկ մարդկանց, իսկ քեզ համար միևնույնն է.... չէ որ դու ժամանակին կորցրել ես ամենաթանկը... և հենց նրա (կամ դրա) բացակայության պատճառով էլ էսքան սառնասիրտ ու անտարբեր ես դարձել... նա չկա ու ամեն ինչ փոխվել է... մարդ ուղղակի կորցնում է իր ներկան, որովհետև սկսում է ապրել հիշողություններով... ամեն գիշեր դրանք այցի են գալիս, ու չեն թողնում, որ քնես... լցված ես, բայց չես կարողանում լացել, որ գոնե տենց հանգստանաս... կողքիտ չկա մի մարդ, ում հետ կկարողանաս կիսվել, լացել, հեկեկալ նրա գրկում.... բայց ինձ մոտ դա երկար չի տևում... մեկ է մի օր սկսում եմ չդիմանալ, ու գիշերը միայնակ լաց եմ լինում.... իսկ շրջապատի ցույց եմ տալիս, որ ես դեռ նույն անտարբերն եմ....:(
Կարծում եմ պոռթկումը էնքանել ճիշտ չի ընտրված կամ էլ պետք է փոխաբերական իմաստով հասկանալ:Ամեն դեպքում սա այն երևույթն է, երբ որոշակի ժամանակահատված անտարբեր ես դառնում մարդկանց և իրերի նկատմամբ: Բայց երևույթը հենց էնպես չի առաջանա, հաստատ ինչ-որ պատճառ ունի , ինչ-որ բանի հետևանքն է:հենց պատճառից էլ կախված կլինի թե ինչքան կտևի, հնարավոր է նույնիսկ վայրկյաններ:
karalyok
29.07.2011, 13:10
տառապանքների միջով անցնելով ավելի շուտ ես հասունանում,բայց անպայման փորձիր մեկին գտնել ում հետ կարաս կիսես ցավտ,հավատա ավելի հեշտ կլինի..
karalyok
29.07.2011, 13:15
Arpine պատճառը էլ էական չի ինձ համար,բայց ,ցավոք,սառնասրտությունը որպես հետևանք դեռ ազդեցություն ունի ինձ վրա..
տառապանքների միջով անցնելով ավելի շուտ ես հասունանում,բայց անպայման փորձիր մեկին գտնել ում հետ կարաս կիսես ցավտ,հավատա ավելի հեշտ կլինի..
լիովին համամիտ եմ քեզ հետ
Arpine պատճառը էլ էական չի ինձ համար,բայց ,ցավոք,սառնասրտությունը որպես հետևանք դեռ ազդեցություն ունի ինձ վրա..
բայց միգուցե էտ պատճառը քչփորելով կարողանաս վերագտնել քեզ
Իմ մոտ այ հենց էդ վիճակն ա՝ թքած ամեն ինչի վրա, ինչ ինձ ու համազատ-մտերիմներիս չի վերաբերում... գիտեմ, որ էդ սխալ ա, բայց նաև գիտեմ իրա առաջացման պատճառը... բանակ ...
karalyok
10.08.2011, 16:29
միգուցե...ու գիտեմ,որ ամեն ինչ ժամանակավորա...ուզում եմ ասել,որ ուղղակի էտ ճանապարհով պետք էր անցնել..
melancholia
12.08.2011, 14:04
ՈւԶՈՒՄ էի գրել ներքին զգացողությունս ու այն մտքերը , որ ուղեղս կրծելով , տանջում են հոգիս, գտա այս թեման, երևի եղածների մեջ ամենահարմարն էր:գԻՏԵ
Սառնասրտության պոռթկում, լավ է ասված, այն էլ չակերթների մեջ: երբև է հիասթափվել եք? ամենահարազատ հոգուց, այն էլ երրորդ անգամ հիասթափված կաք? Ամեն անգամը փորձելով նորից հավատալ, հավատալ նրա խոսքին, հոգուն, հայացքին..........ու նորից նույնը: Ահավոր ցավում է սիրտս: Գիտեք? չեմ ափսոսում, որ հավատացել եմ, որ վստահել, որ ներել. ամենևին..ցավում եմ, որ միևնույնն է, ներումս ու վստահությունս նրան չսովորեցրեց ՄԱՐԴ լինել: Այ դրա համար եմ ցավում: ՈՒ հիմա, հիմա սառնասրտություն եմ ուզում, կյանք ասածից սառնասրտություն եմ հայցում, հենց սառնասրտության պոռթկում, որ լռեմ ու անտարբերություն նվիրեմ, տված ցավի դիմաց անտարբերություն շպրտեմ: Գուցե դա օգնի նրան Մարդ լինել: Գուցե լռությունս ավելի խոսի, քան երբեմնի ներողամտությունս ու էմոցիայի պոռթկումներս: Սառնասրտություն եմ հայցում , կյաաաաաաաաաաաաաաանք
karalyok
14.10.2011, 11:01
melancholia.... դուք անգամ չեք պատկերացնի,թե ինչքան նման իրավիճակներում ենք մենք հիմա գտնվում,կարդում էի ձեր գրածը ու զարմանում,հավատացեք ձեզ չափազանց լավ եմ հասկանում,բայց կարող եմ ասել որ սառնասրտությունը հարցի լուծում չի,այսինքն պետք չի փակվել,պետք ա ուղղակի ներքին խանգարող հանգամանքները վերացնել...