Դիտել ողջ տարբերակը : Գյումրի գարեջրի նոր գովազդը human3Dstudio-ից
http://www.youtube.com/watch?v=VRhKvxbwOhk&hd=1
VisTolog
16.07.2011, 12:17
Լավնա::hands
Գյումրի / Ռակ / և կրծքեր :hands
Դզեց:D Ռակի արագ վազելն էլ ա բոմբ :))
Ինձ «նրանք» դուր եկան :))
Yellow Raven
16.07.2011, 22:24
Շատ լավն էր, ապրեք :))
շնորհակալ եմ Մեր թիմի, և նամանավանդ Ռակի կողմից .. :)
Ծանուցման կարգով ավելացնեմ՝օգտագործվել են Maya, UVLayout, Mudbox, Photoshop, Afther Effects, Match Mover ծրագրերը և պլագիններ: Հիմնական աշխատանքը կատարվել է երեք հոգով՝ 25 օր ժամկետում, Ռենդեռն արվել է Mental Ray ռենդերերով՝ 1 օրվա ընթացքում մի քանի կոմպերի վրա..
Ինձ դուր չեկավ :(: «Խեցգետնային» սարսափ է :)): Նախորդն էլ էր միայն բացասական ռեակցիա առաջացնում, ճիշտն ասած: Կարծիքս, իհարկե, շատ սուբյեկտիվ է, բայց... Բիլիարդի սեղանի վրա տռճիկ է տալիս մահացած խեցգետին, ով վերջերս սարսափելի տանջանքներով մեռել է եռացող ջրի մեջ, իսկ հիմա զոմբիություն է անում կանաչ թավիշի վրա, իսկ դաժան մարդիկ ծաղրում են խեղճ հոդվածոտանուն՝ վերջինիս գրգռելով գարեջրի շշերով և կրծքերով :blin: Ավելին՝ գովազդային հոլովակի ավարտվելուց անմիջապես երկու վայրկյան հետո այդ աղջիկը բռնելու է խեղճ կենդանուն (որը դեռ ողջ է՝ չնայած եռացած ջրով զարհուրելի տանջանքներին), պոկելու է կենդանի արարածի չանչն ու ագահաբար ներծծելու է այդ վերջույթի բոլոր հյութերն ու միսը՝ ծիծաղելով ցավից գալարվող զոհի վրա: Իսկ հետո կտոր-կտոր է անելու դժբախտ արարածի մարմինն ու դեռևս թպրտացող դիակի միջից խմելու է նրա ողջ կյանքը, իսկ պատյանը շպրտելու է մի կողմ:
Մի խոսքով՝ գովազդի մեջ կա մի այնպիսի արարածի քայլող դիակ, որը նույն կենդանաբանական դասին է պատկանում, ինչ սարդերը, հազարոտնուկները, կարիճներն ու տառականները, և կա նաև մի զույգ կուրծք: Սարսափելի դիակը չեզոքացնում է կրծքի ստեղծած էֆեկտը. արդյունքում՝ զրո արդյունք:
Հ.Գ. Տեխնիկական իրականացումը ընտիր է, ապրեք ;):
Կեցցե բուսակերությունը: Ամէն:
-=BaZeL^4=-
31.07.2011, 01:52
էէէէհ յԷրգիրը քանդըվըըըմ ա աաաա ....
անամոթներ ես ինչ եք արեեելլլլ ........ :crazy
Իմաստային առումով ինձ էլ դուր չի կալիս:
Կատարողականը՝ լավն ա :)
Ես դեռ իմաստը չեմ գտել, որ գնահատեմ։ Գրաֆիկան (խեցգետինը) լավն ա, խեցգետնի ցատկերը՝ շատ վատը (ամեն ցատկի հետ ներվայնանում եմ)։
Ինձ գովազդի վերջին պահն ա դուր գալիս, երբ գարեջրի լոգոն լողալով հայտվում ա, երաժշտությունն էլ էդ պահին շատ համապատասխան ա: Էդ մասը իրոք շատ լավ ա ստացվել:
specialist
03.08.2011, 21:04
գրաֆիկան շատ լավնա, բայց իմաստը ու խեցգետինի քայլել վազելը ու մնացածը - ա , շատ վատա իմ կարծիքով...
http://hamlt.do.am/Setka.png
http://youtu.be/wji4HHECdWU?hd=1