Դիտել ողջ տարբերակը : Ստերեոգրամներ
Հետաքրքիր է՝ այս բառը ձեզ ծանո՞թ է։ Համոզված եմ, որ ոչ բոլորին։ :)
Ստերեոգրամները հատուկ ալգորիթմներով պատրաստվող նկարներ են, որոնցում երկչափ նկարի տակ թաքնված է եռաչափ պատկեր։ :oԳոյություն ունեն ստերեոգրամների շատ տեսակներ, հիմնական երկուսը սրանք են։ Եթե այդ երկչափ նկարն իրենից ներկայացնում է պատահական կետերի ամբողջություն, ապա նկարը SIRDS (Single Image Random Dot Stereogram) է, իսկ եթե ինչ–որ պատկերի (pattern) կրկնություն՝ Magic Eye Image (ներքևի օրինակն այսպիսին է)։
Երկչափ նկարը երևում է ամենասովորական նայելով, իսկ եռաչափ նկարը տեսնելու համար պետք է սովորել ճիշտ նայել։ :oԵս, օրինակ, մի քանի օր փորձելուց հետո միայն կարողացա այն տեսնել ու դրանից հետո արդեն ինքնաբերաբար է ստացվում, ինչ–որ ժամանակ նույնիսկ հոբբիի նման մի բան էր դարձել, ախր շատ հետաքրքիր է ։;) Ըստ վիճակագրության՝ մարդկանց միայն 4%–ը ի վիճակի չէ տեսնել այս տիպի նկարները, իսկ դուք չե՞ք ուզում փորձել։
Հիմա ուշադիր կարդացե՛ք այս ցուցումները :readու փորձեք կիրառել նկարի վրա, որը իմ ունեցածների մեջ ամենահեշտ երևացողն է։
Ուշադրություն։ Եթե կարող եք, ավելի լավ է օգտագործել նկարի տպված տարբերակը, իսկ եթե մոնիտորով եք նայելու, խուսափեք աչքերի գերհոգնածությունից, դե չեմ ուզում մեղքի տակ ընկնել։:think:ok
1. Մոտեցրե՛ք Ձեր դեմքը նկարին ու աչքերի ֆոկուսն ուղղեք այնպես, կարծես դուք նայում եք ոչ թե նկարին, այլ նկարի միջով ինչ–որ հեռու կետի։ Նկարը պետք է դառնա մի տեսակ մշուշոտ, շաղված (blurry)։
2. Աշխատե՛ք չթարթել աչքերը :oև առանց ֆոկուսը փոխելու դանդաղ հեռացեք (կամ նկարը հեռացրեք, եթե տպված է), մինչև վերևում պատկերված 2 սև կետերի փոխարեն տեսնեք 3 կետ։ Այս պահին արդեն պետք է մի քանի վայրկյան սպասել, մինչև եռաչափ նկարը ցայտուն կառանձնանա երկչափից։
Առայժմ չեմ ասի, թե այս նկարում ինչ պետք է տեսնեք, թե չէ հետաքրքիր չի լինի։:P
Եթե 1 և 2 կետերը կատարելուց հետո ոչինչ չստացվեց, էլի փորձեք, բայց գոնե թույլ տվեք, որ աչքերը մի փոքր հանգստանան։:stop
http://freenet.am/%7Eenipra/stereo.gif
Եվ...Ստացվե՞ց, ի՞նչ տեսաք։:roll
Ես ել սրա տիպի բան ունեմ, բայց աչքի խապկանք.
Որինակ մի նկարում քանի սև կետ եք տեսնում.
Կամ մյուսում նաեք մեչտեխի կետին ո ւհերացեք և մոտեցեք նկարic դե Ինչ.:D
Metc tarberakov.
Առայժմ չեմ ասի, թե այս նկարում ինչ պետք է տեսնեք, թե չէ հետաքրքիր չի լինի։
Ինձ նամակով կասես?
Կարո՞ղ եք այս փղի ոտքերի քանակը հաշվել:oy
Ձեր ասած նկարներին ես ծանոթ եմ, դրանք բոլորովին կապ չունեն այս թեմայի հետ, դա աչքի խաբկանք է, ֆորումում այդպիսի թեմա (http://akumb.am/showthread.php?t=2773) էլ արդեն կա։
Իմ ասած նկարների դեպքում ձեզ ոչ թե թվում է, որ դուք ինչ–որ բան եք տեսնում, այդ եռաչափ պատկերը ոչ թե հնարովի է, այլ շատ իրական՝ պարզապես թաքնված է մնում երկչափ նկարում այնքան, մինչև ճիշտ կնայեք նկարին։ Իսկ այդ թաքցնելը կատարվում է հատուկ ալգորիթմներով, որոնք մշակվել են մարդու աչքի օպտիկայի խորը ուսումնասիրություններից հետո։ Չգիտեմ՝ ոնց ավելի լավ բացատրեմ։
Հ.Գ. Իսկ դուք տեսա՞ք եռաչափ նկարը։
Գոռ Ջան - Հայ
19.02.2007, 18:53
Առայժմ չեմ ասի, թե այս նկարում ինչ պետք է տեսնեք, թե չէ հետաքրքիր չի լինի։:P
Արդեն երևաց ինչա:)
Մոլորակ տեսա:)
Երեք կետը երևում ա,բայց այդ նկարից իր կրկնօրինակն է դուրս գալիս
Երեք կետը երևում ա,բայց այդ նկարից իր կրկնօրինակն է դուրս գալիս
Սու տեսողություն ունեմ բայց մեկա բան չտեսա.:think
Արդեն երևաց ինչա:)
Մոլորակ տեսա:)
Ճիշտ ես, Սատուրն մոլորակն է երևում:ok
Եթե հետաքրքիր է, կարող եմ ուրիշ նկարներ էլ տեղադրել, ի՞նչ կասեք։:)
Գոռ Ջան - Հայ
19.02.2007, 19:17
Ճիշտ ես, Սատուրն մոլորակն է երևում:ok
Եթե հետաքրքիր է, կարող եմ ուրիշ նկարներ էլ տեղադրել, ի՞նչ կասեք։:)
Իհարկե հետաքրքիրա;)
Իմ տեսած ամենաառաջին ստերեոգրամը։
Առայժմ սա նայեք, մինչև մի քիչ դժվարները կփոքրացնեմ :)
Գոռ Ջան - Հայ
19.02.2007, 19:32
Իմ տեսած ամենաառաջին ստերեոգրամը։
Առայժմ սա նայեք, մինչև մի քիչ դժվարները կփոքրացնեմ :)
Մեծ սմայլիկի մեջ պուճուր սմայլիկ , ոնց որ:)
Էս մյուսի մեջ ժպտացող Բուրատինոյին տեսա :D :
Ես Երևան տանն ունեմ մի հատ գիրք, որտեղ լիքը նման ստերեոգրամներ կան:
Մեծ սմայլիկի մեջ պուճուր սմայլիկ , ոնց որ:)
:hands Մոտդ շատ լավ է ստացվում։ Մինչ այս էլի փորձել էի՞ր։
http://image.4amnet.info/thumb/99289610/d.jpg (http://image.4amnet.info/view/99289610/d.jpg)
http://image.4amnet.info/thumb/80310609/ch.jpg (http://image.4amnet.info/view/80310609/ch.jpg)
http://image.4amnet.info/thumb/37423694/fy.jpg (http://image.4amnet.info/view/37423694/fy.jpg)
Գոռ Ջան - Հայ
19.02.2007, 19:52
:hands Մոտդ շատ լավ է ստացվում։ Մինչ այս էլի փորձել էի՞ր։
Մի անգամ օղու շշի վրա ինքնաթիռի պատկեր տեսա:)
Աչքերս դառավ մինուս քառասուն. մեկը ինչպես նշվեց մոլորակ էր, մյուսը Սմայլիկ տեսա,Մեկը տերև.իսկ մյուսը ծաղիկ.(ոնց որ ջոգել եմ չէ՞) Մի քանի հատ ուղարկի էլի՜
վայ իմ արև… բան չի ստացվում… :(
Աչքերս դառավ մինուս քառասուն. մեկը ինչպես նշվեց մոլորակ էր, մյուսը Սմայլիկ տեսա,Մեկը տերև.իսկ մյուսը ծաղիկ.(ոնց որ ջոգել եմ չէ՞) Մի քանի հատ ուղարկի էլի՜
Տե՛ս, արդեն լավ էլ ստացվում է, բայց վերջինը չես ասել։:P
Համ էլ զգուշացրել եմ, չէ՞, որ ձեր աչքերին լավ նայեք... Այդքան երկար իրար ետևից մի՛ նայիր:{
Էս մյուսի մեջ ժպտացող Բուրատինոյին տեսա :D :
Ես Երևան տանն ունեմ մի հատ գիրք, որտեղ լիքը նման ստերեոգրամներ կան:
Նարե՛ ջան, պատկերացնում եմ, թե գրքով ինչքան հարմար է, որտեղի՞ց ես ճարել։
http://image.4amnet.info/thumb/69523216/sh.jpg (http://image.4amnet.info/view/69523216/sh.jpg)http://image.4amnet.info/thumb/47137496/cl.jpg (http://image.4amnet.info/view/47137496/cl.jpg)
Ավելացվել է 16 րոպե անց
Զարմանալիորեն իրական ռելիեֆներ:o:)
http://image.4amnet.info/thumb/75827687/r1.jpg (http://image.4amnet.info/view/75827687/r1.jpg)http://image.4amnet.info/thumb/17415335/r2.gif (http://image.4amnet.info/view/17415335/r2.gif)http://image.4amnet.info/thumb/46125807/r3.jpg (http://image.4amnet.info/view/46125807/r3.jpg)
Քանի որ թեմայի ստեղծման օրվանից լիքը նոր ակումբցիներ են գրանցվել, որոշեցի մի անգամ էլ այն ակտիվացնել, գուցե էլի հետաքրքրվողներ լինեն, հը՞ :)
Կարող եք տեսնել եռաչափ պատկերներ? Կան մարդիկ, ովքեր միանգամից տեսնում են նման պատկերներ, որոշ մարդկանց համար պահանջվում է ժամանակ (միջինը կես րոպե), իսկ որոշ մարդիկ ընդհանրապես չեն կարող տեսնել եռաչափ նկարներ:
Օրինակ այս նկարը
http://www.magiceye.com/faq_saturn2.gif
Ճիշտ դիտելու դեպքում այս նկարի մեջ կտեսնեք հետևյալը
http://www.magiceye.com/how_to_see.jpg
Եռաչափ նկարները տեսնելու համար կան մի քանի մեթոդներ: Ամենահեշտը հետևյալն է:
Աչքերը մոտեցրեք նկարին, մինչև քիթը կպնի մոնիտորին :) Պատկերացրեք, թե նկարի հետևում դատարկություն է, և դուք ոչ թե նայում եք նկարին, այլ դատարկությանը, այժմ շատ դանդաղ աչքերը հեռացրեք մոնիտորից, մինչև նկարի վերևում գտնվող երկու կարմիր խորանարդիկները դառնան երեք հատ: Եթե տեսնում եք մեկ կամ չորս խորանարդիկներ սկսեք նորից:
Եթե տեսնում եք երեք կարմիր խորանարդիկներ, ապա աչքերը այլևս մի շարժեք և որոշ ժամանակ անց նկարի մեջ կտեսնեք թաքնված եռաչափ պատկերը: Ինչքան հեռվից նայեք նկարին, այնքան կմեծանա եռաչափ պատկերի խորությունը:
Ի դեպ ինձանից սովորաբար 5-10 վայրկյան է պահանջվում թաքնված նկարը տեսնելու համար :)
Եռաչափ պատկերների քանակը 5 է՞
բա էլ չու՞նես:( դիր զբաղվենք էլի
Եռաչափ պատկերների քանակը 5 է՞
Ճիշտն ասած հարցդ չհասկացա :( Վերևի նկարի մեջ կա ընդամենը 1 Սատուռն
բա էլ չու՞նես:( դիր զբաղվենք էլիծ
Ունեմ, օրվա ընթացքում էլի նկարներ կդնեմ :) Իսկ դու տեսնում ես նկարները? Իմ ընկերներից ոչ մեկը չի կարող տեսնել :)
[QUOTE=Werewulf;736525]Ճիշտն ասած հարցդ չհասկացա :( Վերևի նկարի մեջ կա ընդամենը 1 Սատուռն
ծ
/QUOTE]
հա ինձ էլ թվաց տենում եմ աչքիս 5 հատ Սատուռն էրևաց:D,մի հատ էլ փորձեմ…
Կարող եք տեսնել եռաչափ պատկերներ?
:D Մի խելքի ենք ;)
Ստերեոգրամներ կամ հանելուկ–նկարներ (http://www.akumb.am/showthread.php?t=6113&highlight=%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80%D5%A5%D5%B8%D5%A3%D6%80%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80) :P
Նույն նկարից էլ սկսել ենք:D
Ուղղակի ես արդեն վարպետ եմ, 2-3 վայրկյանում եմ տեսնում :D

Վայ, չէի տեսել, որ նույն թեմայից էլի կա :) Ոչինչ մոդերատորներին կխնդրենք թեմաները միացնեն :)
Մի քանի նոր նկարներ
http://www.magiceye.com/3dfun/images/040308s.jpg
Պատասխան (http://www.magiceye.com/3dfun/images/040308h.jpg)
http://www.magiceye.com/gallery/images/032708s.jpg
Պատասխան (http://www.magiceye.com/gallery/images/032708h.jpg)
http://www.magiceye.com/gallery/images/032008s.jpg
Պատասխան (http://www.magiceye.com/gallery/images/032008h.jpg)
http://www.magiceye.com/gallery/images/031308s.jpg
Պատասխան (http://www.magiceye.com/gallery/images/031308h.jpg)
http://www.magiceye.com/gallery/images/030608s.jpg
Պատասխան (http://www.magiceye.com/gallery/images/030608h.jpg)
Lapterik
07.04.2008, 21:30
Ես էլ եմ կարողանում հեշտությամբ գտնել, առաջին անգամ դժվար էր, բայց հիմա չէ:
Հայկ ջան imageshare-ում դիր էլի:
Lapterik
07.04.2008, 23:53
Հայկ արի կլինի սկզբից պատասխանները մի դիր էլի:
Ավելացվել է 5 րոպե անց
Էրեխեք որ կարողանաք տեսնել, սկզբից չարչարվում եք, բայց, պիտի նայեք ոչ թե մոնիտորին, այլ մոնիտորից առաջ մի կետի, կամ էլ նենց, կարծես թտ մոնիտորի հետևում ինչ որ բանի եք նայում:
Լրիվ դե միանգամից տեսա, բայց աչքերս ցավաց:
Ես էլ եմ կարողանում հեշտությամբ գտնել, առաջին անգամ դժվար էր, բայց հիմա չէ:
Հայկ ջան imageshare-ում դիր էլի:
Համաձայն եմ, առաջին անգամ տեսնելը ահավոր դժվար է, մանավանդ, որ չգիտես թե ինչ պիտի տեսնես :) Մյուս անգամ ուրիշ տեղ ափլոդ կանեմ, որ տեսնես :)
http://www.imageshare.am/thumb/95502859/022808s.jpg (http://www.imageshare.am/view/95502859/022808s.jpg)
Պատասխան (http://www.magiceye.com/gallery/images/022808h.jpg)
http://www.imageshare.am/thumb/43445527/022108s.jpg (http://www.imageshare.am/view/43445527/022108s.jpg)
Պատասխան (http://www.magiceye.com/gallery/images/022108h.jpg)
իմ մետ 3դն չստացվեց,բայց սրանք լավ երևում են…
իմ մետ 3դն չստացվեց,բայց սրանք լավ երևում են…
Անդո ջան, կներես բայց ոնց որ թե թեմաները շփոթել ես ;)
Lapterik
10.04.2008, 19:40
http://www.imageshare.am/thumb/95502859/022808s.jpg (http://www.imageshare.am/view/95502859/022808s.jpg)
Պատասխան (http://www.magiceye.com/gallery/images/022808h.jpg)
http://www.imageshare.am/thumb/43445527/022108s.jpg (http://www.imageshare.am/view/43445527/022108s.jpg)
Պատասխան (http://www.magiceye.com/gallery/images/022108h.jpg)
1-երկու մկնիկ տեսա, 2-ը տեսա, բայց չհասկացա ինչա:
Հայկ պատասխանները մի դիր էլի, թե չէ խաղի նման չի ստացվում:
Սա կատվի նկար է :P Անհեթեթություն եմ ասում? :think Այդքան էլ չէ, ինքդ ուշադիր նայիր... Չէ, ավելի ճիշտ` անուշադիր նայիր, որ տեսնես :P
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Trash/normal_m050.jpg
Գժվում եմ ստերեո նկարների համար :love Երբ "տեսնում ես", ներվերդ մի լավ հանգստանում են ու տարօրինակ անդորրի զգացում ես սստանում :)
Փորձեք նայել ոչ թե դետալներին, այլ ընդհանուր նկարին, "սառացրեք" աչքերը, "անջատեք" տեսողությունը...
Հը? Ինչ ես տեսնում?
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Trash/mzgsirds-092.jpg
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Trash/normal_m056.jpg
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Trash/1178742965_7.jpg
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Trash/1178742933_4.jpg
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Trash/1178742951_6.jpg
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Trash/1178742914_1.jpg
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Trash/1174164749_mzgsirds021.jpg
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Trash/1174164749_mzgsirds019.jpg
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Trash/1f83f8f7e287587a8a13712434673a7f123.jpg
http://i470.photobucket.com/albums/rr64/Starfish85/Trash/sca012.jpg
Իմանալ ավելին? (http://sirds.lipetsk.ru/)
Ժպտացեղ կատու
Ջութակ
Ոնց որ թե ծղրիդի գլուխ
Անկապ 3D
3D Սպիրալ
Իրար մեջ սրտեր
Անկապ 3D (3 օղակ բանալու նման)
Formula 1 (խաղալիք մեքենա)
Մեքենա
Աբստրակտ 3D
Աղջիկ (ոնց որ թե հանված :) )
Աղջիկ (ոնց որ թե հանված )
Ո՞ւր ա…
Ժպտացեղ կատու
Ջութակ
Ոնց որ թե ծղրիդի գլուխ
Անկապ 3D
3D Սպիրալ
Իրար մեջ սրտեր
Անկապ 3D (3 օղակ բանալու նման)
Formula 1 (խաղալիք մեքենա)
Մեքենա
Աբստրակտ 3D
Աղջիկ (ոնց որ թե հանված :) )
Իսկ շուտ տեսար, թե ջանքեր էին պետք ? :)
Առաջին անգամ, հիշում եմ, որ ահագին երկար նստած էի :))
Ես սրանց բանակից եմ ծանոթ, հիմա հեշտ եմ գտնում:
Նույն թեմայից չի՞: (http://www.akumb.am/showthread.php?t=2773)
Ձայնալար
11.07.2009, 17:22
Նույն թեմայից չի՞: (http://www.akumb.am/showthread.php?t=2773)
Ոնց-որ թե չէ :8
Մեկից մեկ տեսնում եմ էս տեսակ նկարները արդեն :): Ի դեպ՝ ամենադժվարը էս նկարների սկզբունքը չիմացող մարդուն «տեսնել» բացատրելն է: Ինչն է հետաքրքիր. ես «տեսնել» սովորել եմ ինտերնետում՝ նկարին կից մի երկու տող բացատրությամբ, բայց ուրիշին բացատրել չեմ կարողանում. էսքան ժամանակ մենակ մի հատ հաջող դեպք ա եղել :)):
Ան, լավն էին նկարները, մեծ մասը նենց հեշտ ու տարածական էին դիտվում :)
Ուլուանա
12.07.2009, 01:10
Մոդերատորական։ «Կախարդական նկարներ (Ստերեո Նկարներ` SIRDS)» թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Ստերեոգրամներ» թեմային։
Էսկուլապ
04.02.2010, 12:35
Մոդերատորական։ «Կախարդական նկարներ (Ստերեո Նկարներ` SIRDS)» թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Ստերեոգրամներ» թեմային։, չկարողացա ետ տեմայի տեղը ճարել, բայց եթե մեկը կա ով հետաքրքրվում ա ես տեմայով, ես շատ նկարներ կարող եմ տեղադրել,
Ուրեմն թեմայի առաին նկարը (մոլորակը) տեսնում եմ, բայց չգիտեմ, դուք տեսել եք, թե չէ, բայց իմ աչքին մոլորակը պտտվում ա ու ոչ միայն սովորական պտույտով, այլ նաև զիգզագաձև: Իսկ մնացած նկարները տեսնել չի հաջողվում...:( Իսկ էն նկարները, որոնց վերևում կետեր չկան, ընդհանրապես նույն սկզբունքը ոնց ա գործում?

Բայց մոլորակը չի պտտվում, անշարժ է :o թեք օղակներով սատոռւն մոլորակն է: Իսկ պարզապես փորձիր աչքերը հանգիստ պահել, նայիր նկարին հենց այնպես, կարծես նկարի հետևի դատարկությանն ես նայում, մի փոքր անց աչքերդ կսկսեն շաշանալ :)) ու կսկսես պատկերը տեսնել: Հանկարծ չլարվես, շարունակի հանգիստ դիտել, մինչև պատկերը պարզ դառնա: :)
Դե Սատուրնը տեցնում եմ, ուղղակի իմ տեսածով պտտվում ա:): Իսկ առանց կետերի նկարները ոնց նայեմ? Դե ըտեղ էլ չսպասեմ 3 հատ դառնալուն?
Դատարկություն
04.02.2010, 16:55
Մի հարց տամ էլի, իմ համար էդքան դժվար չի էդ եռաչափ պատկերները տեսնելը, որքան դրանից հետո ամեն ինչին էդ նույն ձևի նայելը վերացնելը: Իսկ ինչ որ մեթոդ չկա՞, թե ոնց անենք որ դրանից հետո, մեր աչքերի ամեն բանին էդպես եռաչափ նայելը վերացնենք: Մի փոքր դժվարա բացատրելը թե էդ ինչ զգացումա, բայց հուսով եմ կհասկանաք ես ինչ նկատի ունեմ, էդ նկարներին նայելուց հետո էդ եռաչափության զգացումը երկար ժամանակ պահպանվումա:[
Աչքիս դու պտի դրա մեջ չխորանաս, ետանգավոր ա քո համար երևում...
Մի հարց տամ էլի, իմ համար էդքան դժվար չի էդ եռաչափ պատկերները տեսնելը, որքան դրանից հետո ամեն ինչին էդ նույն ձևի նայելը վերացնելը: Իսկ ինչ որ մեթոդ չկա՞, թե ոնց անենք որ դրանից հետո, մեր աչքերի ամեն բանին էդպես եռաչափ նայելը վերացնենք: Մի փոքր դժվարա բացատրելը թե էդ ինչ զգացումա, բայց հուսով եմ կհասկանաք ես ինչ նկատի ունեմ, էդ նկարներին նայելուց հետո էդ եռաչափության զգացումը երկար ժամանակ պահպանվումա:[
Օրինակ էս թեմայում երբ մի քանի նկար իրար հետևից է դրած, մի հատի պատկերը տեսնելուց հետո անմիջապես մյուսներն էլ եմ կարողանում տեսնում :) Քանի դեռ ուրիշ բան չեմ նայում, աչքերս շարունակում են էդ ձևով նայել: Իսկ եթե քո մոտ անընդհատ նույն վիճակն է, ուրեմն տեսողական խնդիրներ ունես, ավելի լավ է բժշկի դիմես :)
Դատարկություն
04.02.2010, 17:09

Հա էդպեսա, որ մի անգամ նայում եմ արդեն բոլորը կարողանում եմ տեսնել, բայց որ էլ չեմ ուզում նայել ու սկսում եմ ենթադրենք ինչ որ տեքստ կարդալ, էդ տեքստն էլա ձևափոխվում ու առաջ ու հետ գնում/և ոչ միայն էկրանի վրայինը այլ իրական իրերն էլ/ ոնցոր հարբած դառնամ, գլուխս էլ թույլ սկսումա պտտվել:D: Դե տեսողական պրոբլեմը կարճատեսություն ունեմ, բայց դե ինձ թվում է դրանից էդպես չէր լինի: :)

Կարճատեսությունդ է պրոբլեմը: Եռաչափ պատկերները նայելիս աչքերդ մի փոքր շաշանում են, հետո պետք է հանգստացնես, որ նորմալ դիրքի գան: Իմ մոտ էլ է մեկ մեկ էդպես լինում :)
ՍԱպասեք, սպասեք... ես էլ եմ կարճատես ու հիմա ակնոցով եմ: Դրա համար չեմ տեսնում?
Էսկուլապ
04.02.2010, 18:36
շատ հնարավոր ա, և երևի դրանից ա վոր քո ացհքին մոլորակը պտտվում ա,,,:)
շատ հնարավոր ա, և երևի դրանից ա վոր քո ացհքին մոլորակը պտտվում ա,,,:)
Եթե տենց ա, ուրմեն հնարավոր ա ակնոցների միջոցով եռաչափ անիմացիանե ստեղծել:):think:
ՍԱպասեք, սպասեք... ես էլ եմ կարճատես ու հիմա ակնոցով եմ: Դրա համար չեմ տեսնում?
Չէ, էդ հեչ կապ չունի: Ես էլ եմ կարճատես ու ակնոցներով նորմալ տեսնում եմ: Խնդիրը նրանում է, որ ճիշտ չես նայում: Փորձիր, մինչև կարողանաս տեսնել: Ի դեպ շատ մարդիկ այդպես էլ չեն կարողանում եռաչափ պատկերները տեսնել :)
Չէ, ես պետք ա տեսնեմ, եթե չտեսա...:(
Ձև կա էլի, ուղղակի երբ սամթը բռնեմ, էլ պրոբլե չի լինի:
Իմ տեսած ամենաառաջին ստերեոգրամը։
Առայժմ սա նայեք, մինչև մի քիչ դժվարները կփոքրացնեմ :)
2 հատ սմաիլիկ . :)
Հիմա արդեն հեշտությամբ բոլոր ստերեոգրամները տեսնում եմ: Աչքերս արդեն սկսել են ամեն ինչ 3d ցույց տալ :D:D:D
Մի վատնեք ձեր ժամանակը, ավելի լավ է նայեք այս ստերեոգրամին ու ասեք, թե ինչ եք տեսնում.
http://www.ocf.berkeley.edu/~samkong/blog/entries/20080320/magic_eye.gif
VisTolog
13.03.2010, 22:23

կտուցավոր թռչուն՞ :D:8
կամ ծաղիկ կամ մարդիք իրար "վրա" :D
կտուցավոր թռչուն՞ :D:8
կամ ծաղիկ կամ մարդիք իրար "վրա" :D
Քո աչքերը դեռևս 2d-տարածություն են ցույց տալիս: :8
VisTolog
13.03.2010, 22:28
Քո աչքերը դեռևս 2d-տարածություն են ցույց տալիս: :8
իմը 4D-ա::D Ես ուղղակի միանգամից մի քանի բան եմ տեսնում :):pardon
իմ մոտ էլ ա 3դ :)
stop wasting your time, get a life
:D
*e}|{uka*
13.03.2010, 23:09
Լավն էր :good , աչքերս քոռացան:
իմ մոտ էլ ա 3դ :)
stop wasting your time, get a life
:D
Ես գիտեի Ռեդը ձեռ ա առնում, բայց մի րոպե հետո տեսա :))
Լավն էր, բայց աչքերս քոռացան... :{
Հեսա;)
stop wasting your time, get a life
Rammstein
14.03.2010, 01:14
Էս երկուսը նայեք, նմանատիպ են։ :)
Էհ, սենց լավ չի, սպասեք կարգին ափլոուդ անեմ, ակումբի համակարգը մի քիչ աղավաղում է։
Էղավ.
http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/wave10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=193&u=13427018)
http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/deep_g10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=194&u=13427018)
էս էլ շտռաֆ, սպասեցնելու դիմաց.
http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/pyrami10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=195&u=13427018)
Ես գիտեի Ռեդը ձեռ ա առնում, բայց մի րոպե հետո տեսա :))
Իյա, էդ ո՞ր օրվանից եմ ձեռ առնող մարդու տպավորություն թողել . . . :(:beee
Էլի "սիրուն ստերեոգրամներ" շարքից՝
http://www.eyetricks.com/stereograms/pumpkin.jpg
http://www.eyetricks.com/stereograms/lakeview.jpg
http://www.eyetricks.com/stereograms/teapot.jpg
Էս երկուսը նայեք, նմանատիպ են։ :)
Էհ, սենց լավ չի, սպասեք կարգին ափլոուդ անեմ, ակումբի համակարգը մի քիչ աղավաղում է։
Էղավ.
http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/wave10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=193&u=13427018)
http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/deep_g10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=194&u=13427018)
էս էլ շտռաֆ, սպասեցնելու դիմաց.
http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/th/pyrami10.jpg (http://www.servimg.com/image_preview.php?i=195&u=13427018)
սաղ 3դ Բարձրություններ են ;)
Rammstein
14.03.2010, 01:40
Իյա, էդ ո՞ր օրվանից եմ ձեռ առնող մարդու տպավորություն թողել . . . :(:beee
Էլի "սիրուն ստերեոգրամներ" շարքից՝
Առաջինը ինչ-որ խողովակ էր, ոնց որ, երկրորդը` դելֆին-մելֆիններ են, երրորդն էլ` թեյաման ա։
Առաջինը ինչ-որ խողովակ էր, ոնց որ, երկրորդը` դելֆին-մելֆիններ են, երրորդն էլ` թեյաման ա։
Առաջինը եռաչափ դդում ա: Երկրորդը ուղղագի գեղեցիկ եռաչափ տեսարան ա, թվում ա՝ իրականում ես տեսնում: Երրորդը ճիշտ ես:
ինչ կասեք Սրանց Մասին .
http://i47.tinypic.com/2j0fkpl.jpg
http://i49.tinypic.com/kbdgqs.jpg
http://i45.tinypic.com/zn8q3l.jpg
http://i45.tinypic.com/mmfnfl.jpg
1. Լավ չտեսա, բայց ոնց որ փաթաթված օձեր լինեն:
2. Ինչ-որ ապուշ կանաչ կենդանի: Կլոր քթով:
3. Աչքերս քոռացան էս մեկի վրա:
4. Սափոր, տոլի բաբչկա: Կամ էլ՝ բաբչկայատիպ սափոր: Համենայն դեպս՝ էդ տիպի մի բան:
Rammstein
14.03.2010, 15:48
ինչ կասեք Սրանց Մասին .
1. Չտեսա,
2. Ինչ-որ մուլտային մուկ ա, կամ առնետ, բայց չհասկացա, իրոք մուլտհերոս ա՞, թե հենց նենց,
3. Ոչ մի բան չտեսա,
4. Ոնց որ կոնին տակից նայես` հհիմքից դեպի գագաթ։ Բյաց վերեւի մասում ոնց որ կտրած լինի։
1. Լավ չտեսա, բայց ոնց որ փաթաթված օձեր լինեն:
2. Ինչ-որ ապուշ կանաչ կենդանի: Կլոր քթով:
3. Աչքերս քոռացան էս մեկի վրա:
4. Սափոր, տոլի բաբչկա: Կամ էլ՝ բաբչկայատիպ սափոր: Համենայն դեպս՝ էդ տիպի մի բան:
1. Չտեսա,
2. Ինչ-որ մուլտային մուկ ա, կամ առնետ, բայց չհասկացա, իրոք մուլտհերոս ա՞, թե հենց նենց,
3. Ոչ մի բան չտեսա,
4. Ոնց որ կոնին տակից նայես` հհիմքից դեպի գագաթ։ Բյաց վերեւի մասում ոնց որ կտրած լինի։
3Դ բարձրություն
Մուլտի Հերոս, Միկի Մաուս
3Դ բարձրություն
3Դ Օբյեկտ .
Սա են ճիշտ պատասխանները, ;) Փորձեք Ճիշտը Տեսնել
Ձայնալար
14.05.2010, 15:56
http://illusioncontest.neuralcorrelate.com/2010/impossible-motion-magnet-like-slopes/
Չէ, էս 3D-ն իմ խելքի բանը չի ոնց որ :cry: Ոչ մի բան չեմ տեսնում, էդ ո՞նց եք նայում, որ տեսնում եք: Իսկ էս վերջին վիդեոն... էդ իրականում տե՞նց ա, թե՞ սարքած ա :o:
Չէ, էս 3D-ն իմ խելքի բանը չի ոնց որ :cry: Ոչ մի բան չեմ տեսնում, էդ ո՞նց եք նայում, որ տեսնում եք: Իսկ էս վերջին վիդեոն... էդ իրականում տե՞նց ա, թե՞ սարքած ա :o:
Ամենադժվարը՝ ստերեոգրամները չտեսնողին «տեսնել» սովորացնելն է: :)) Ստերեոգրամների շնորհիվ սովորել եմ կառավարել աչքերիս ֆոկուսը: :))
Իմ տարբերակը էս ա. պատկերացնում եմ, թե մոնիտորը չկա, ու ես նայում եմ դրա ետևում /օրինակ, ինձ մոտ պատ ա/ գտնվող առարկայի վրա ինչ որ կետի: Աչքերիս ֆոկուսն ուղղում եմ այդ կետի վրա. էդ պահին մոնիտորս նորմալ չեմ տեսնում, այլ աղոտ: Փորձում եմ «պարզել, թե ինչ կա մոնիտորիս վրա» :D, այսինքն փորձում եմ աչքերիս ֆոկուսը հնարավորինս չափ էդ դիրքում պահելով՝ «նկատել», թե ինչ կա մոնիտորի վրա: Քիչ անց տեսնում եմ եռաչափ պատկեր: Հիմա ստերեոգրամները տեսնելու համար պահանջվում ա մաքսիմում 15 վայրկյան:
Ինչ վերաբերվում ա վիդեոյին, սարքած բան չկա, իսկական ա. ուղղակի էդ դիրքից ա էդ ձև երևում: :)
Հա, մի բան էլ. :)) էդ դիրքում աչքերդ պահելով՝ կսկսես նկատել, որ նկարի մեջ ինչ-որ փոփոխություններ են կատարվում, ինչ-որ շերտեր առաջ են գալիս, ինչ-որ շերտեր՝ հետին պլան են գնում:
:{
Լավ, որ ազատ լինեմ, մի քիչ կպարապեմ :)): Բայց էդ ֆոկուսից տեսողությունս չի՞ փչանա:
:{
Լավ, որ ազատ լինեմ, մի քիչ կպարապեմ :)): Բայց էդ ֆոկուսից տեսողությունս չի՞ փչանա:
Չգիտեմ՝ ուրիշներին՝ ոնց, բայց ինձ որ՝ ստերեոգրամներն օգնել են: Եթե աչքերդ հոգնեն, մի նայի մի առ ժամանակ, մինչ կհանգստանան:
VisTolog
16.05.2010, 20:03
:{
Լավ, որ ազատ լինեմ, մի քիչ կպարապեմ :)): Բայց էդ ֆոկուսից տեսողությունս չի՞ փչանա:
Ընդհակառակ:))
Մանուլ, առաջինը էս ստերեոգրամի մեջի պատկերն եմ տեսել. հեշտ ա, սկզբի համար սրա վրա փորձի, կստացվի.
http://www.eyetricks.com/stereograms/DogStereogram.jpg
Մանուլ, առաջինը էս ստերեոգրամի մեջի պատկերն եմ տեսել. հեշտ ա, սկզբի համար սրա վրա փորձի, կստացվի.
Մմմ... կասե՞ս՝ ինչ պիտի տեսնեմ:
Մմմ... կասե՞ս՝ ինչ պիտի տեսնեմ:
Նկարի կենտրոնում կտեսնես մի հատ շուն՝ կապույտ գույնի: Էն, որ նկարի ներքևի աջ անկյունում կա, այ դրա չափսերով մեծ տարբերակը, համարյա նույն դիրքով: :)
Նկարի կենտրոնում կտեսնես մի հատ շուն՝ կապույտ գույնի: Էն, որ նկարի ներքևի աջ անկյունում կա, այ դրա չափսերով մեծ տարբերակը, համարյա նույն դիրքով: :)
Չեմ տեսնում :)): Թող մնա, հետո էլի կփորձեմ, հիմա աչքաճակատային մասս ցավում ա :):
Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց պիտի ասեմ, որ իմհկ ամենադժվար ստերեոգրամը Սատուռնինն ա: :)) Հազարից մեկ եմ տեսնում, հետո էլ հլա աչքերս մի 10 րոպե ցավում են: :(
http://freenet.am/~enipra/stereo.gif
Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց պիտի ասեմ, որ իմհկ ամենադժվար ստերեոգրամը Սատուռնինն ա: :)) Հազարից մեկ եմ տեսնում, հետո էլ հլա աչքերս մի 10 րոպե ցավում են: :(
Եթե վերևի կետերը չլինեին, դժվար էլ տեսնեի, բայց դրանց միջոցով էդքան էլ բարդ չէր: :esim
Եթե վերևի կետերը չլինեին, դժվար էլ տեսնեի, բայց դրանց միջոցով էդքան էլ բարդ չէր: :esim
Ես նայելուց վերևի կետերը չեմ էլ օգտագործում: Մի տեղ կարդացել եմ, որ դրանք ավելի շատ խանգարում են: Որոշ ժամանակ անց ինքս համոզվեցի:
Valentina
27.09.2010, 20:18
Ամենադժվարը՝ ստերեոգրամները չտեսնողին «տեսնել» սովորացնելն է: :)) Ստերեոգրամների շնորհիվ սովորել եմ կառավարել աչքերիս ֆոկուսը: :))
Իմ տարբերակը էս ա. պատկերացնում եմ, թե մոնիտորը չկա, ու ես նայում եմ դրա ետևում /օրինակ, ինձ մոտ պատ ա/ գտնվող առարկայի վրա ինչ որ կետի: Աչքերիս ֆոկուսն ուղղում եմ այդ կետի վրա. էդ պահին մոնիտորս նորմալ չեմ տեսնում, այլ աղոտ: Փորձում եմ «պարզել, թե ինչ կա մոնիտորիս վրա» :D, այսինքն փորձում եմ աչքերիս ֆոկուսը հնարավորինս չափ էդ դիրքում պահելով՝ «նկատել», թե ինչ կա մոնիտորի վրա: Քիչ անց տեսնում եմ եռաչափ պատկեր: Հիմա ստերեոգրամները տեսնելու համար պահանջվում ա մաքսիմում 15 վայրկյան:
Ինչ վերաբերվում ա վիդեոյին, սարքած բան չկա, իսկական ա. ուղղակի էդ դիրքից ա էդ ձև երևում: :)
վերջերս իմ համար հայտնագործություն եմ արել, ես ստերեոգրամմաներ կարողանում էի նայել շատ փոքր տարիքում, ուղղակի էն ժամանակ չգիտեի որ դրանց ասում են ստերեոգրամ:Սենյակի պատերի աբոյները նախշերով էին, էնքան էի նայում աչքերս շաշացնում էի, ու զգում որ շերտեր են առաջանում, պատի մի մասը գալիսա առաջ:Մի քանի ամիս առաջ դասընկերներիցս մեկը մի հատ նկար ուղարկեց, թե նայի ինչ ես տեսնում, ու Ռեդի նման սենց երկար բացատրումա…ֆոկուս մոկուս.... մեկել տեսավ չեմ կարում վերջում անհույս ասեց աչքերդ շաշացրու :yahoo էտ էն էր ինչ պետքա սկզբից ասեր:
հա մի հատ ստերեգրամ էլ ես տեղադրեմ :)
http://i877.photobucket.com/albums/ab331/valentina_valentina19/Ilyuzii/stereogramma.gif
ինչ եք տեսնում ?
Վալենտինա, ստերեոգրամդ լավն էր, բայց չհասկացա, կոնկրետ նկա՞ր էր պարունակում, թե մենակ կլորներ, քառակուսիներ ու եռանկյունիներ էին մեջը: Ինչքան փորձեցի կոնկրետ պատկեր տեսնել, չհաջողվեց դրանք իրար կապել :)
Valentina
27.09.2010, 21:05
Աչքերդ քեզ չեն խաբել Ռուֆուս ջան ;) սա էր http://i877.photobucket.com/albums/ab331/valentina_valentina19/Ilyuzii/images.gif
Եթե կան ստերեո նկարներ, ապա ինչու՞ պիտի չլինեն ստերեո վիդեոներ: Ներքևի վիդեոները իսկական եռաչափ վիդեոներ են, որ կարելի է դիտել առանց որևէ ակնոցի: Պարզապես հարկավոր է սովորել նայել դրանք:
Խորհուրդ եմ տալիս սկսել վերջին վիդեոյից. այն շատ ավելի հարմար է վարժվելու ու «տեսնել սովորելու» համար, քան մյուսները:
http://www.youtube.com/watch?v=2HhsIs66mY0
http://www.youtube.com/watch?v=p9RhBOyVDdo
http://www.youtube.com/watch?v=47o_w54EUBM
http://www.youtube.com/watch?v=5XcOIX098fE
http://www.youtube.com/watch?v=zBa-bCxsZDk
Հավես էր:
Հետաքրքիր ա, 3D նկարները չտեսնողները հեշտությա՞մբ են 3D վիդեոները տեսնում: :8
Rammstein
24.03.2011, 01:58
Լավն էին, բայց ի տարբերություն նկարների, որոնց դեպքում աչքերի ֆոկուսը հեռուն ա ուղղվում, էստեղ հակառակն ա, մոտիկ ա ֆոկուսացվում ու ինձ թվում ա` չափից դուրս մոտիկ (կամ էլ պետք ա բավական հեռվից նայել) ու կարող ա տեսողությանը վնասի: :8
Ես մի 15 րոպե առաջ նայեցի, մինչեւ հիմա աչքերս լրիվ չեն դզվել, ոնց որ անընդհատ ինքն իրան ուզեն մոտիկը ֆոկուսացնել: