PDA

Դիտել ողջ տարբերակը : Փարթիներն ու մեր երիտասարդությունը

Fedayi
13.07.2011, 14:12
Ինչ կարծիք ունեք, մեր երիտասարդությունը կարողանում է ուրախանալ, մեր մոտ կազմակերպվող փարթիների մակարդակը շատ է հեռու անհրաժեշտից, լինում են նորմալ փարթիներ և, եթե ոչ, կարելի է արդյոք վիճակը փոխել?

Fedayi
13.07.2011, 15:39
Մեկ էլ ինձ հետաքրքիր է ձեր կարծիքն այն մասին, թե արդյոք ինտելեկտուալ երիտասարդության տեղ են դիսկո-փարթիները?

VisTolog
13.07.2011, 18:49
Մեկ էլ ինձ հետաքրքիր է ձեր կարծիքն այն մասին, թե արդյոք ինտելեկտուալ երիտասարդության տեղ են դիսկո-փարթիները?

Այո:

Ու ընդհանրապես, մեր փարթիների մեջ ի՞նչնա վատը, որը կարար լավ լիներ:

One_Way_Ticket
13.07.2011, 19:01
Պակասում է (ավելի ճիշտ, խանգարում է) այն, որ լավ տղու քուրը պիտի մաքուր լինի :) Դա իմ աբստրակտ կարծիքն է, ինքս փարթիներ չեմ սիրում:

Shah
13.07.2011, 19:40
տենց էլ փարթին հանդիպումից չտարբեեցի...

One_Way_Ticket
13.07.2011, 19:56
տենց էլ փարթին հանդիպումից չտարբեեցի...
Սեղանը կահույքից տարբերել կարողանու՞մ ես: Նույնն այստեղ է: Մեկը մյուսի մասնավոր դեպքն է:

Լեո
13.07.2011, 20:04
Եկել եմ ասեմ, որ «փարթի» բառից զզվում եմ, օտարամոլությունից նույնպես:

Shah
13.07.2011, 20:09
Սեղանը կահույքից տարբերել կարողանու՞մ ես: Նույնն այստեղ է: Մեկը մյուսի մասնավոր դեպքն է:
վաբշե տը շատ բան եմ կարողանում: պռոստը փարթի ասելով մինչև հմիկ տեսել եմ էն ինչ սովորաբ անում են հանդիպման ժամանակ...

One_Way_Ticket
13.07.2011, 20:33
վաբշե տը շատ բան եմ կարողանում: պռոստը փարթի ասելով մինչև հմիկ տեսել եմ էն ինչ սովորաբ անում են հանդիպման ժամանակ...
Իսկ հանդիպման ժամանակ ի՞նչ են անում:

Shah
13.07.2011, 21:19
Իսկ հանդիպման ժամանակ ի՞նչ են անում:
էն ինչ անում են փարթիի ժամանակ և հակառակը փարթիի ժամանակ անում են էն ինչ հանդիպման ժամանակ... :))) ու ընդհանրապես ի՞նչը դուրս չեկավ էն մտքի, որ երկուսն էլ նույն բանն են...

Fedayi
13.07.2011, 21:38
Այո:

Ու ընդհանրապես, մեր փարթիների մեջ ի՞նչնա վատը, որը կարար լավ լիներ:

Մեկը, օրինակ, ծավալը, ամենամեծածավալ փարթիին քանի հոգի է մասնակցել?

One_Way_Ticket
13.07.2011, 21:50
էն ինչ անում են փարթիի ժամանակ և հակառակը փարթիի ժամանակ անում են էն ինչ հանդիպման ժամանակ... :))) ու ընդհանրապես ի՞նչը դուրս չեկավ էն մտքի, որ երկուսն էլ նույն բանն են...
Նույն բանը չեն։
Հանդիպման ժամանակ կարելի է մաֆիա խաղալ, կարելի իրար տփել, կարելի է գործից խոսել, տո ի՞նչ չի կարելի անել։
Փարթին դա հանդիպման կոնկրետ տեսակ է, որտեղ հիմնականում խմում ու պարում են։

VisTolog
13.07.2011, 21:51
Մեկը, օրինակ, ծավալը, ամենամեծածավալ փարթիին քանի հոգի է մասնակցել?

Մեծ արածք լինի, մեծ տարածքին համապատասխան ծավալ էլ կլինի: Այդպես չե՞ս կարծում::think

Shah
13.07.2011, 21:56
Նույն բանը չեն։
Հանդիպման ժամանակ կարելի է մաֆիա խաղալ, կարելի իրար տփել, կարելի է գործից խոսել, տո ի՞նչ չի կարելի անել։
Փարթին դա հանդիպման կոնկրետ տեսակ է, որտեղ հիմնականում խմում ու պարում են։
փաստորեն հանդիպման ժամանակ խմել ու պարել չկա՞
կամ փարթիի ժամանակ ինչ_ասես_անել չկա՞ :))) ու վաբշե մինչ էս թազա բառերի մեր բառապաշար մտնելը մարդիկ ո՞նց էին փարթի անում... :think թե էն ժամանակ խմել պարել չկար...

VisTolog
13.07.2011, 22:00

Փաստորեն էսքան վախտ ակումբի սաղ հանդիպումները փարթի են եղել::8

Fedayi
13.07.2011, 22:01
Ես ինչքան նկատել եմ 150-200 հոգանոցից ավել չեն էլ եղել, բայց 500 հոգու հարմար տեղավորող տարածքներ կարծեմ կան: Այդպես չի?
Եթե այդպես ա, չի նշանակում արդյոք որ հարցը երիտասարդության մտածելակերպն ա?

VisTolog
13.07.2011, 22:04

Տեղեկություն չունեմ 500 տեղանոցի մասին: Ուղղակի երիտասարդության քիչ հատվածը ժամանակ ու միջոցներ ունի հաճախ փարթիներին մասնակցելու + էդ «կատեգորիայի» մարդիկ քիչ են:

Sagittarius
13.07.2011, 22:07
Մեծ արածք լինի, մեծ տարածքին համապատասխան ծավալ էլ կլինի: Այդպես չե՞ս կարծում::think

Համաձայն չեմ... :) էֆֆեկտը հենց նրանում է, որ փոքր տարածքում մեծ քանակությամբ մարդ հավաքես /եթե իհարկե փարթին ինքդ ես կազմակերպում և չես գնում կլուբ, որտեղ արդեն մեծ քանակությամբ մարդ կա/, որ ոչ մեկ չկարողանա նստի ու կողուկուշտը «շոռի»:
Ուսանողական փարթիններին էլ որպես կանոն պետք է ապահովել երաժշտություն և ալկահոլ /որը երբեք շատ չի լինում:))/ մնացածը արդեն իմպրովիզացիա... հատկապես շատ եմ սիրում թեմատիկ փարթինները: Ինչպես տեսնում եք՝ բաղադրատոմսը բավականին պարզ է և կարելի է կազմակերպել ցանկացած երկրում, ցանկացած վայրում:

հ.գ. փարթիները քեֆերի հետ չշփոթել :))

Shah
13.07.2011, 22:08
Փաստորեն էսքան վախտ ակումբի սաղ հանդիպումները փարթի են եղել::8
կամ էլ հակառակը՝ սաղ փարթիները հանդիպումներ են եղել... :mozzzzg

Shah
13.07.2011, 22:10
հաստակ ո՞վ կարա սահմանի ինչով ա տարբերվում փարթին հանդիպումից, քեֆից ու էլի տենց բաներից... սահմանում կա՞

One_Way_Ticket
13.07.2011, 22:12
փաստորեն հանդիպման ժամանակ խմել ու պարել չկա՞
կամ փարթիի ժամանակ ինչ_ասես_անել չկա՞ :))) ու վաբշե մինչ էս թազա բառերի մեր բառապաշար մտնելը մարդիկ ո՞նց էին փարթի անում... :think թե էն ժամանակ խմել պարել չկար...
Էէէ, Շահ, լուրջ չես հասկանու՞մ, թե ձևացնում ես։ Եթե հանդիպում են, ամբողջ ժամանակ ինչ-որ բիզնես պրոյեկտ են քննարկում, հետո էլ ցվրվում են, ապա այդ հանդիպումը ոչ մի ձև փարթի չես անվանի։ Հայերեն տերմինը երևի երեկույթն է, բայց համոզված չեմ, գուցե ավելի դիպուկ բառ կա։

VisTolog
13.07.2011, 22:15
հաստակ ո՞վ կարա սահմանի ինչով ա տարբերվում փարթին հանդիպումից, քեֆից ու էլի տենց բաներից... սահմանում կա՞
http://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B5%D1%87%D0%B5%D1%80%D0%B8%D0%BD%D0%BA%D0%B0

Sagittarius
13.07.2011, 22:17
հաստակ ո՞վ կարա սահմանի ինչով ա տարբերվում փարթին հանդիպումից, քեֆից ու էլի տենց բաներից... սահմանում կա՞

փարթի ու քեֆի տարբերությունը առաջին հերթին դրանց կարգոխոսների մեջ է. :))

առաջինը՝ խմել-պարել,
երկրորդը՝ ուտել-խմել

իսկ եթե լուրջ, պետք է երկուսին էլ ներկա գնտվել ու տարբերությունը զգալ.

Shah
13.07.2011, 22:24
Էէէ, Շահ, լուրջ չես հասկանու՞մ, թե ձևացնում ես։ Եթե հանդիպում են, ամբողջ ժամանակ ինչ-որ բիզնես պրոյեկտ են քննարկում, հետո էլ ցվրվում են, ապա այդ հանդիպումը ոչ մի ձև փարթի չես անվանի։ Հայերեն տերմինը երևի երեկույթն է, բայց համոզված չեմ, գուցե ավելի դիպուկ բառ կա։
երեկույթ ասելով ոնց որ տարբերություն զգացի :))) բայց էլի սահմանումը սխալ ա, քանի որ ֆորումի հանդիպում ասելով հեչ գործնական չես հասկանա... կարճ ասած փարթի անել, ֆորումի հանդիպման գնալ, ընկերներով հանդիպել իմ մոտ ասոցացվում ա լավ ժամանակ անցկացնելու հետ...
հ.գ. հարգելի OWT, չէի ուզում հասկանամ շատը փարթի բառի համար:

http://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B5%D1%87%D0%B5%D1%80%D0%B8%D0%BD%D0%BA%D0%B0
վիսթ...
http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B5%D1%81%D1%81%D0%BC%D1%8B%D1%81%D0%BB%D0%B8%D1%86%D0%B0
http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D0%BE%D0%B2%D0%B0%D1%82%D1%8C
http://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B8%D0%BD%D0%B0%D0%BC%D0%B8%D0%B7%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F

հա ի՞նչ, ես քեզ ասում եմ տարբերությունն ասա...

VisTolog
13.07.2011, 22:26
երեկույթ ասելով ոնց որ տարբերություն զգացի :))) բայց էլի սահմանումը սխալ ա, քանի որ ֆորումի հանդիպում ասելով հեչ գործնական չես հասկանա... կարճ ասած փարթի անել, ֆորումի հանդիպման գնալ, ընկերներով հանդիպել իմ մոտ ասոցացվում ա լավ ժամանակ անցկացնելու հետ...
հ.գ. հարգելի OWT, չէի ուզում հասկանամ շատը փարթի բառի համար:

վիսթ...
http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B5%D1%81%D1%81%D0%BC%D1%8B%D1%81%D0%BB%D0%B8%D1%86%D0%B0
http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%80%D0%BE%D0%B2%D0%B0%D1%82%D1%8C
http://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B8%D0%BD%D0%B0%D0%BC%D0%B8%D0%B7%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F

հա ի՞նչ, ես քեզ ասում եմ տարբերությունն ասա...

Խնդրեմ…

Սեղանը կահույքից տարբերել կարողանու՞մ ես: Նույնն այստեղ է: Մեկը մյուսի մասնավոր դեպքն է:

Նույն բանը չեն։
Հանդիպման ժամանակ կարելի է մաֆիա խաղալ, կարելի իրար տփել, կարելի է գործից խոսել, տո ի՞նչ չի կարելի անել։
Փարթին դա հանդիպման կոնկրետ տեսակ է, որտեղ հիմնականում խմում ու պարում են։

Համաձայն չեմ... :) էֆֆեկտը հենց նրանում է, որ փոքր տարածքում մեծ քանակությամբ մարդ հավաքես /եթե իհարկե փարթին ինքդ ես կազմակերպում և չես գնում կլուբ, որտեղ արդեն մեծ քանակությամբ մարդ կա/, որ ոչ մեկ չկարողանա նստի ու կողուկուշտը «շոռի»:
Ուսանողական փարթիններին էլ որպես կանոն պետք է ապահովել երաժշտություն և ալկահոլ /որը երբեք շատ չի լինում:))/ մնացածը արդեն իմպրովիզացիա... հատկապես շատ եմ սիրում թեմատիկ փարթինները: Ինչպես տեսնում եք՝ բաղադրատոմսը բավականին պարզ է և կարելի է կազմակերպել ցանկացած երկրում, ցանկացած վայրում:

հ.գ. փարթիները քեֆերի հետ չշփոթել :))

փարթի ու քեֆի տարբերությունը առաջին հերթին դրանց կարգոխոսների մեջ է. :))

առաջինը՝ խմել-պարել,
երկրորդը՝ ուտել-խմել

իսկ եթե լուրջ, պետք է երկուսին էլ ներկա գնտվել ու տարբերությունը զգալ.

Ես հելա տուն::D

Շինարար
13.07.2011, 22:27
հաստակ ո՞վ կարա սահմանի ինչով ա տարբերվում փարթին հանդիպումից, քեֆից ու էլի տենց բաներից... սահմանում կա՞

Փարթին հայերեն ասած հանդեսն ա իմ հասկանալով, տոնակատարությունը, ծննդյան հանդես, հարսանցյաց հանդես, դասարանի հանդես, բայց դե տեղ կա փարթին շուք ա տալիս, էլի, ասենք խորոված անելու գնալը մի քիչ հետամնաց ա հնչում, բայց այ հլա ասա բա:բըքյու-փարթի, յա, ւոց ափ մը՞ն, արդեն ոնց որ քուլ ա էլի:8 Ասենք, ոնց որ գեյը դա Հայաստանւմ խտրականության ենթարկվող մարդկանց խոցելի խումբ ա, իսկ J-seven-ը J-seven-ի մեկն ա (ասեմ, որ համենայն դեպս ես գեյերի դեմ ոչինչ չունեմ, հարգում eմ մարդկանց ընտրության իրավունքը, ուղղակի օրինակի համար ասացի):
Բա հլա մի հատ էլ ասա՝ գեյ փարթի, ու թարգմանի հայերեն:))

Shah
13.07.2011, 22:27
փարթի ու քեֆի տարբերությունը առաջին հերթին դրանց կարգոխոսների մեջ է. :))

առաջինը՝ խմել-պարել,
երկրորդը՝ ուտել-խմել

իսկ եթե լուրջ, պետք է երկուսին էլ ներկա գնտվել ու տարբերությունը զգալ.
եղավ, կաշխատեմ մի օր քեֆի ու երեկույթի գնամ :) դասարանի հետ քեֆի գնալը հաշիվ ա՞ :))
---
OWT, ի դեպ երեկույթն էլ կարելի ա հասկանալ շատ տարբեր իմաստներով... ասենք նադեժդա բաբկինային նվիրված երեկոն հաստատ դու փարթի չես անվանի չէ՞ :) կամ էլ առաջին դասարանցիների երեկոն :))

One_Way_Ticket
13.07.2011, 22:32
Փարթին հայերեն ասած հանդեսն ա իմ հասկանալով, տոնակատարությունը, ծննդյան հանդես, հարսանցյաց հանդես, դասարանի հանդես, բայց դե տեղ կա փարթին շուք ա տալիս, էլի, ասենք խորոված անելու գնալը մի քիչ հետամնաց ա հնչում, բայց այ հլա ասա բա:բըքյու-փարթի, յա, ւոց ափ մը՞ն, արդեն ոնց որ քուլ ա էլի:8 Ասենք, ոնց որ գեյը դա Հայաստանւմ խտրականության ենթարկվող մարդկանց խոցելի խումբ ա, իսկ J-seven-ը J-seven-ի մեկն ա (ասեմ, որ համենայն դեպս ես գեյերի դեմ ոչինչ չունեմ, հարգում eմ մարդկանց ընտրության իրավունքը, ուղղակի օրինակի համար ասացի):
Բա հլա մի հատ էլ ասա՝ գեյ փարթի, ու թարգմանի հայերեն:))
Մի հին անեկդոտ կա։
- Հայրիկ, ես գեյ եմ։
- Մերսեդես ունե՞ս։
- Ոչ։
- Երկուհարկանի վիլլա ունե՞ս։
- Ոչ։
- Դու գեյ չես, տղա ջան, դու պիդառաս ես։

One_Way_Ticket
13.07.2011, 22:35
OWT, ի դեպ երեկույթն էլ կարելի ա հասկանալ շատ տարբեր իմաստներով... ասենք նադեժդա բաբկինային նվիրված երեկոն հաստատ դու փարթի չես անվանի չէ՞ :) կամ էլ առաջին դասարանցիների երեկոն :))
Նախ երեկույթն ու երեկոն երևի թե նույնը չէ։ Հետո էլ ամեն բառի համար ֆորմալ սահմանում չեմ կարող տալ, ընդամենը ասում էի, որ հանդիպումը շատ ավելի ընդհանուր բան է, քան փարթին։

Վահե-91
13.07.2011, 22:48
ես ճիշտն ասած երբեք փարթի չեմ գնացել: Որվհետև իմ ընկերներն էլ չեն գնում, ես գնամ մենակս լրիվ անծանոթ միջավայրում ինչ անեմ ? :esim Եթե նույնիսկ շատ ցանկանամ, շատ-շատ մի 2 ամիսը մեկ կարողանամ գնամ: Ես դեմ չեմ փարթիներին ու գտնում եմ, որ ավելի ճիշտ ժամանակ անցկացնելու միջոցա, ավելի ուրախ, քան կռուգում տղեքի հետ լռվցնելը: :ckck

Lernakan
13.07.2011, 22:52
հասկանալի է որ մեր երիտասարդությունը բավականին հեռու է նման երևույթներից, սակայն կցանկանայի որ ամեն մեկս նշեինք թե ինչպես կարելի է կրթել մեր երիտասարդությանը ավելի ժամանակակից և ազատ հանգստի միջոցների??

One_Way_Ticket
13.07.2011, 22:54
ես ճիշտն ասած երբեք փարթի չեմ գնացել: Որվհետև իմ ընկերներն էլ չեն գնում, ես գնամ մենակս լրիվ անծանոթ միջավայրում ինչ անեմ ? :esim Եթե նույնիսկ շատ ցանկանամ, շատ-շատ մի 2 ամիսը մեկ կարողանամ գնամ: Ես դեմ չեմ փարթիներին ու գտնում եմ, որ ավելի ճիշտ ժամանակ անցկացնելու միջոցա, ավելի ուրախ, քան կռուգում տղեքի հետ լռվցնելը: :ckck
Ճիշտ ու սխալ ժամանակ անցկացնելու միջոցներ չկան։ Մարդու խառնվածքից է կախված։ Ես, օրինակ, պարել չեմ սիրում։ Եվ ընդհանրապես, մարդաշատ և աղմկոտ հավաքույթներ չեմ սիրում։ Իսկ դրա միակ ալտերնատիվան կռուգում տղեքի հետ լռվելը չէ, լիքը ուրիշ հետաքրքիր բաներ կան այս աշխարհում։

davidus
13.07.2011, 23:12
հաստակ ո՞վ կարա սահմանի ինչով ա տարբերվում փարթին հանդիպումից, քեֆից ու էլի տենց բաներից... սահմանում կա՞

Միջերկրական ծով, մեծ լայներ, 300 հոգի հարբած որձ, 300 էլ ավելի իրենց կորցրած էգ, բարձր երաժշտություն, մինիմում հագուստ... ու ես ամեն ինչը տեղի ա ունենում մոտ 2 մետր բարձրություն ունեցող փրփուրի մեջ: 600-ից յուրաքանչյուրն էլ եկել ա էդ փարթիին բացառապես մի նպատակով. զույգով վերադառնալ հյուրանոցի համար... :love :love

Էսա փարթին... հանդիպումից, կոնկրետ տարբերվում ա: Հայաստանում փարթիի չեմ գնացել, երևի չգնամ էլ:

Վահե-91
13.07.2011, 23:17
Ճիշտ ու սխալ ժամանակ անցկացնելու միջոցներ չկան։ Մարդու խառնվածքից է կախված։ Ես, օրինակ, պարել չեմ սիրում։ Եվ ընդհանրապես, մարդաշատ և աղմկոտ հավաքույթներ չեմ սիրում։ Իսկ դրա միակ ալտերնատիվան կռուգում տղեքի հետ լռվելը չէ, լիքը ուրիշ հետաքրքիր բաներ կան այս աշխարհում։
կռուգում լռվցնելը ուղղակի օրինակի համար էր, ոչ թէ փարթիին փոխարինող ինչ-որ բան:

Rammstein
13.07.2011, 23:24
Ինչ կարծիք ունեք, մեր երիտասարդությունը կարողանում է ուրախանալ, մեր մոտ կազմակերպվող փարթիների մակարդակը շատ է հեռու անհրաժեշտից, լինում են նորմալ փարթիներ և, եթե ոչ, կարելի է արդյոք վիճակը փոխել?

«Մեր երիտասարդություն»-ը շատ խայտաբղետ հասկացություն ա: :))
Ինքս տանել չեմ կարում հայկական ավնդական քյառթիները… էէէ՜հ, փարթիները: Բայց եթե, ասենք, լավ մետալ փարթի ա լինում, կամ անպայման չի մետալ, էնքան որ նորմալ մարդիկ լինեն ու նորմալ մթնոլորտ լինի, ես ինքս մեծ բավականություն եմ ստանում մասնակցելուց:

Մեկ էլ չեմ կարում հասկանամ, թե ինչ անպայման ա 150-200 էլ չէ, 500 հոգի լինի :{, հո միտի՞նգ չի էդ անտերը :)):

Fedayi
13.07.2011, 23:38
Մեկ էլ չեմ կարում հասկանամ, թե ինչ անպայման ա 150-200 էլ չէ, 500 հոգի լինի :{, հո միտի՞նգ չի էդ անտերը :)):

Պարտադիր չի, բայց ցանկալի ա...1000 հոգու էֆեկտը չես համեմատի 150-ի հետ

Իսկ ով, իհարկե եղել է, նշեք խնդրում եմ հայկական փարթիների բոլոր նկատած բացասական, թույլ և դրական կողմերը: Ինչն ա պակասում մեր պարագայում?

Yevuk
13.07.2011, 23:43
Ինչ կարծիք ունեք, մեր երիտասարդությունը կարողանում է ուրախանալ, մեր մոտ կազմակերպվող փարթիների մակարդակը շատ է հեռու անհրաժեշտից, լինում են նորմալ փարթիներ և, եթե ոչ, կարելի է արդյոք վիճակը փոխել?

Արտասահմանում երբեք փարթիի չեմ գնացել, դրա համար էլ համեմատլու բան չկա: Մեր մոտ կազմակերպվող փարթիները, իհարկե, աճելու շա՜տ մեծ տեղ ունեն, ու ինչպես Ռամշը նշեց, մեր հայ երիտասարդությունը շատ խայտաբղետ ա, ու եթե այդ խայտաբղետի «վառ» գույներն են ընկնում, լավ էլ ընտիր փարթիներ են ստացվում: Ես ինքս շա՜տ եմ սիրում պարել, սակայն այստեղ փարթիներից շատ քչերին եմ հաճախել, հիմնականում լինում եմ մետալ ու լատինո փարթիներին, որոնք բավականին լավ եմ անցնում, հատկապես նախընտրում եմ լատինոները: :love

Մի քիչ էլ մեր համալսարանը գովeմ: :)) Մի քանի դեպք ա եղել, երբ հարցրել են՝ որ համալսարանից եմ, ու պատասխանը լսելով, որ ֆրանսիականից, առաջին հերթին ասել են «լսել եմ, ձեզ մոտ լավ փարթիներ են կազմակերպվում» :)): Մեր համալսարանի փարթիները իսկականից երևի Հայաստանի լավագույն փարթիներից են, որոնցից հետո դեռ երկար ժամանակ ուշքի չես գալիս: :love :love

Վիճակը կարելի ա փոխել միայն եթե երիտասարդությունը դառնա ավելի կրթված, լսի ավելի կարգին երաժշտություն, չամաչի պարելուց ու իհարկե, ամենակարևորը, երբ փոխվի մարդկանց կարծիքը այն մասին որ «կարգին ազջիկը» կլուբում գործ չունի, որը գալիս է կրթվածության մակարդակից: :)

Rammstein
14.07.2011, 00:21
Պարտադիր չի, բայց ցանկալի ա...1000 հոգու էֆեկտը չես համեմատի 150-ի հետ

:think
Ի՞նչ տարբերություն` 150, թե՞ 100000: Եթե 150 հոգանոց փարթի ա լինում, դու հասցնո՞ւմ ես բոլոր 149-ի հետ շփվել:

Վիճակը կարելի ա փոխել միայն եթե երիտասարդությունը դառնա ավելի կրթված, լսի ավելի կարգին երաժշտություն, չամաչի պարելուց ու իհարկե, ամենակարևորը, երբ փոխվի մարդկանց կարծիքը այն մասին որ «կարգին ազջիկը» կլուբում գործ չունի, որը գալիս է կրթվածության մակարդակից: :)

Օրինակ ես չեմ ամաչում պարելուց, ուղղակի դրանից 100000 կմ հեռու եմ: Չեմ սիրում պարել:
:jagi – էս մեկը սիրում եմ, բայց դե էս պարել չի: :))

Ուզում եմ ասեմ` եթե մարդ չի պարում, անպայման չի ամաչելուց լինի: :pardon

Yevuk
14.07.2011, 09:35

Ասեցի «պարելու ցանկությունն»- էլ չգրեմ, էտ պարզ ա, էն էլ....:)) Պարզի չի, որ եթե գալիս ես փարթի, պարելու ցանկությունը պարտադիր ա: Եթե պարել չես սիրում, գալ փարթի ուղղակի անտեղին ա: :)

Fedayi
14.07.2011, 10:52
:think
Ի՞նչ տարբերություն` 150, թե՞ 100000: Եթե 150 հոգանոց փարթի ա լինում, դու հասցնո՞ւմ ես բոլոր 149-ի հետ շփվել:

Եթե չկա, թող 50 հոգի լինեն, տանը կազմակերպվի էլի: Առաջինը հազիվ բարում կազմակերպես, երկրորդի համար մասնագիտացած ակումբներ են լինում` իրենց բոլոր առավելություններով ու հնարավորություններով: Վերջապես, թեկուզ վիդեոյով տեսած կլինես 10000-ոց փարթիներ թե ակումբներում և թե բաց երկնքի տակ, բա համեմատելի են էֆեկտները, ձայնային ապահովումը, լուսային ապահովումը և այլն?

Rammstein
14.07.2011, 12:03
Ասեցի «պարելու ցանկությունն»- էլ չգրեմ, էտ պարզ ա, էն էլ....:)) Պարզի չի, որ եթե գալիս ես փարթի, պարելու ցանկությունը պարտադիր ա: Եթե պարել չես սիրում, գալ փարթի ուղղակի անտեղին ա: :)

Դե էդ քո ասածն իմ համար իսկի փարթի էլ չի, առավել եւս որ պատկերացնում եմ, թե ինչ երաժշտության տակ են պարում… :P:))

Yevuk
14.07.2011, 12:20
Դե էդ քո ասածն իմ համար իսկի փարթի էլ չի, առավել եւս որ պատկերացնում եմ, թե ինչ երաժշտության տակ են պարում… :P:))

Դե ես ընդամենը ասեցի, որ սիրում եմ մետալ ու լատինո փարթիներ, մետալ փարթիում ուղղակի մի քիչ ուրիշ ձև են պարում :P (ի դեպ, ես մետալ երաժշտություն չեմ սիրում, բայց մետալ փարթիները ինձ համար դա լրիվ ուրիշ բան ա ;)), բայց կան նաև տեխնո փարթիներ: :P

tvsevak
26.07.2011, 14:15
Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են փարթիների կազմակերպմամբ կապվեն ինձ հետ՝ 055 83-00-05 հեռախոսահամարով

Ուլուանա
26.07.2011, 15:18
Էէէ, Շահ, լուրջ չես հասկանու՞մ, թե ձևացնում ես։ Եթե հանդիպում են, ամբողջ ժամանակ ինչ-որ բիզնես պրոյեկտ են քննարկում, հետո էլ ցվրվում են, ապա այդ հանդիպումը ոչ մի ձև փարթի չես անվանի։ Հայերեն տերմինը երևի երեկույթն է, բայց համոզված չեմ, գուցե ավելի դիպուկ բառ կա։
Երեկույթն ավելի մասնավոր տեսակն է, քանի որ ենթադրում է միայն երեկոյան տեղի ունեցող միջոցառում, իսկ ավելի ընդհանուր բառը հավաքույթն է։ Ես էլ չեմ սիրում «փարթի» օտար բառը, հատկապես որ հայերենում կա դրա համարժեքը, ու օտար բառը փոխառելու կարիք բնավ չկար, բայց քանի որ մենք՝ հայերս, օտարամոլ մեռնում ենք, մենք, բնականաբար, հավաքույթի փոխարեն փարթի ենք անում, ականջ, քիթ, ունք և այլն ծակելու փոխարեն պիրսինգ ենք անում, դաջվածքի փոխարեն էլ տատու։

Ներկայումս «փարթի» ասելով, ինձ թվում է, հիմնականում նկատի են ունենում կոնկրետ թեմայով, նպատակով, կոնկրետ ուղղվածության հավաքույթները։ Ու դրանից կախված էլ կարելի է ուղղակի «հավաքույթ» բառի կողքին դնել համապատասխան որոշիչը կամ հատկացուցիչը, և հասկանալի կլինի, թե ինչ տեսակ հավաքույթի մասին է խոսքը։

Ճիշտն ասած՝ բազմամարդ, աղմկոտ հավաքույթներ չեմ սիրում։ Միակ բացառությունն Ակումբի հանդիպումներն են :)), էն էլ դրանք առավելագույնը մի երկու տասնյակ հոգանոց են լինում։ Մարդկանց քաոսային, անկառավարելի բազմություններում սովորաբար դիսկոմֆորտ եմ զգում։ Չեմ սիրում էն զգացողությունը, երբ ինքս ինձ չեմ լսում, ու սա նկատի ունեմ ոչ միայն ձայնային առումով, այլև ներքուստ մի տեսակ ողջախոհությունդ կորցնելու վիճակը, որն աղմկոտ ու մարդաշատ հավաքույթներում հիմնականում գրեթե անխուսափելի երևույթ է։ Ու ընդհանրապես ինձ համար լավագույն «հավաքույթները» երկու–երեք հոգանոցներն են :D։ Պարելու համար հատուկ հավաքույթների գնալու ցանկություն չեմ ունենում։ Ցանկության դեպքում տանն եմ պարում՝ ինձ համար, հիմա՝ մեկ–մեկ էլ տղայիս :))։

«Փարթի» կոչվածն, իմ հասկանալով, ենթադրում է երաժշտություն, պար, ուտելիք–խմելիք ու կոնկրետ նպատակ (թեմա)՝ ըստ որի էլ հաճախ ընտրված են լինում ուտելիք–խմելիքներն ու պար–երաժշտությունը։