PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընկերովի հանգիստ Վրաստանում Բաթումի, Ուռեկի կամ Քոբուլեթի



h_jak
13.07.2011, 13:56
Ուզում եմ գնալ Բատումի, Ուռեկի կամ Քոբուլեթի հանգստանալու բայց իմ ընկերներից ոչ մեկի արձակուրդը հուլիսի 20-օգոստոսի 10-ը ժամանակահատվածում չի ընկնում. Կարճ ասած մարդ եմ փնտրում "տղաներ և/կամ աղջիկներ" միչև 4-5 հոգի, որոնք այդ ժամանակահատվածում մի 7-10 օրորվ ուզում են գնալ Վրաստան . Գնալու ենք մեքենայով "բենզինը կիսովի" :B , մնալու ենք հյուրանոցում "վարձը կիսովի" :hands , ուտելու ենք ռեստորանում "նեմեցկիյ շյոտ" :D

Ցանկացողներ կան՞

John
13.07.2011, 13:58
ես ընդհանրապես գներից պատկերացում անգամ չունեմ, դու երևի մոտավոր հաշվարկե՞լ ես… ի՞նչքան կնստի մոտավոր գնալ, մնալ, գալը իրար հետ)

h_jak
13.07.2011, 14:04
ես ընդհանրապես գներից պատկերացում անգամ չունեմ, դու երևի մոտավոր հաշվարկե՞լ ես… ի՞նչքան կնստի մոտավոր գնալ, մնալ, գալը իրար հետ)

Դե կոպիտ հաշված եթե մի 4 հոգով գնանք 10 օրվա համար

մեկ հոգու համար

Ճանապարհածախս՝ գնալ գալը 15.000 դրամ
Հյուրանոց 35.000 դրամ
Սնունդը 25.000 դրամ
մնացածը ըստ ճաշակի :)

ես սենց եմ հաշվարկել, եթե սխալ տեղեկություններ ունեմ գների վերաբերյալ խնդրում եմ պարզաբանեք.

Ապե Ջան
13.07.2011, 14:09
75.000 - ով տուրիստականները քեզ կտանեն, 10 օր էլ կպահեն, հաց կտան, օրական 3 անգամ, իրենք էլ հետ կբերեն…

էէէ… ինչ 75.000 - չէ 50.000 դրամ: :)

Կարապետ
13.07.2011, 14:11
Ճանապարհածախս՝ գնալ գալը 15.000 դրամ
Հյուրանոց 35.000 դրամ
Սնունդը 25.000 դրամ
մնացածը ըստ ճաշակի :)



10 Օ՞րը:o

Ռուֆուս
13.07.2011, 14:11
Մոդերատորական. Թեման փակվում է, քանի որ նույն գրառումը կատարվել է նաև Գնում ենք հանգստանալու… Ո՞վ, Ու՞ր թեմայում: Արձագագանքները տեղափոխվել են մյուս թեմա: