PDA

Դիտել ողջ տարբերակը : Տասնամյակի լավագույն գոլը

Raul Gonsalez
13.07.2011, 09:41
Ձեր կարծիքով որն է այս տասնամյակի լավագույն գոլը (խնդրում եմ տեղադրել գոլերի վիդեոները )

Altair
13.07.2011, 11:02
Ստեղ համ ամենա լավ գոլային հավաքածուն է, համել տասնամյակի լավագույն գոլը՝վերջինն է:))

http://www.youtube.com/watch?v=kWSlL70FtyU

Raul Gonsalez
13.07.2011, 19:31
http://www.youtube.com/watch?v=H-aG44Tb59o&feature=player_detailpage

Raul Gonsalez
13.07.2011, 19:38
http://www.youtube.com/watch?v=H-aG44Tb59o&feature=player_detailpage

Raul Gonsalez
13.07.2011, 19:40
Միայն ավելացնեմ որ ..... կզարմանաք ,բայց այս գոլը խբել է Ռեալի 2- թիմի խաղացողը:o

Լեո
13.07.2011, 20:25
Ձեր կարծիքով որն է այս տասնամյակի լավագույն գոլը (խնդրում եմ տեղադրել գոլերի վիդեոները )

Տասնյամյակի լավագույն գոլերը խփել են Ռեալի ֆուտբոլիստները: Ասեմ ավելին՝ Ռեալի ֆուտբոլիստների խփած յուրաքանչյուր գոլ համարվում է տասնամյակի լավագույն գոլ:

Սամվել
13.07.2011, 23:27
Տասնյամյակի լավագույն գոլերը խփել են Ռեալի ֆուտբոլիստները: Ասեմ ավելին՝ Ռեալի ֆուտբոլիստների խփած յուրաքանչյուր գոլ համարվում է տասնամյակի լավագույն գոլ:

Չէ որ դա Արքայական ակումբն է, մեծն Ռեալը...

Բայց դե էս տողերը գրելուց ՉԼ ֆինալի Զիդանի գոլը հիշեցի Բայերին, ՎԻդեոն ման չեմ գալիս ինտերնետս տռաֆիկովա...

Raul Gonsalez
14.07.2011, 08:36
http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=6UD6SyPVcnA

Raul Gonsalez
14.07.2011, 08:42
Հեսա էտ գոլի վիդեոն

Altair
21.07.2011, 21:17
Գոլերի երեք տեսակ կա.
Առաջինը՝ պատահական հեռու տարածությունից հարվածում են, ու գեղեցիկ գոլ է ստացվում:
Երկրորդը՝ թիմային գեղեցիկ խաղարկումով անցնում են հզոր պաշտպանությունը և գոլ խփում:
Իսկ երրորդը՝ երբ ֆուտբոլիստը ամեն ինչ անում է մենակ՝ անցնելով շա՜տ հզոր պաշտպանություն:
Զիդանը ստացավ պաս ու հարվածեց, բայց հո նա չե՞ր մտածում, թե այդպես կստացվի: Գեղեցիկ խաղարկում ամեն խաղում Բարսելոնան է ցույց տալիս՝ իր գոլերը խփելուց:
Իսկ վերջինը՝ Մեսսին անցնում է աշխարհի ամենա հզոր պաշտպանությունը ունեցող ակումբի 6 պաշտպանի, հերք չի հլը միհատել աշխարհի լավագույն դարպասապահին չաշխատող ոտքով(հիշեցնեմ, որ Մեսսին ձախլիկ է), այսինքն աչով՝գոլ ա խփում:D

Raul Gonsalez
21.07.2011, 21:22
Մեսսի ջան խի Մեսսին չեր անում այդ հրաշքը այն ժամանակ երբ դաշտում եր աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը Պեպեն .Եթե էտ ինքը Պեպեի ներկայությամբ աներ ես նրան կհարգեի վորպես լավագույն ֆուտբոլիստ

Altair
26.07.2011, 12:12

Հիմա ինչ կապ ունի:think
Բացածտ թեմայի իմաստը լավագույն գոլն ա, ոչ թե լավագույն ֆուտբոլիստը: Այնպես որ, եթե Սերխիո Ռամոսը կարմիր ստացած լիներ, կասեիք թե Ռամոսի ներկայությամբ անելուց լավագույնը կճանաչեիք: Բայց հիմա կապ չունի Պեպենա թե Ռամոսը: Ետ խի Ռամոսը Ալոնսոն Մարսելոն և մնացած 3-նել քյա՞լ են, որ Պեպե հա Պեպե:

Raul Gonsalez
26.07.2011, 13:33
Ասեմ թե ինչու հենց Պեպեն/Իհարկե իմ ասածից չպետք ա հետևացնենք,որ Ռամոսը ,Խաբի Ալոնսոն և մնացյալը վատ պաշտպաններ են,ոչ,բայց Պեպեին ա հատկապես հանձնարարված եղել հսկել Մեսսիին,որը և գերազանց ա կատարել իրա դերը,ոչ մենակ իմ կարծիքով,այլ նաև ըստ վիճակագրության,Պեպեն Մեսսիին առանց գնդակի էր թողել,էտ ա փաստը
Բացածս թեման ներառում էր լավագույն գոլը,իսկ դու ինչն ես համարում լավագույն գոլ,էն գոլը որը խփեցին կաթվածահար եղած Ռեալին,քո կարծիքն ա,խնդրեմ.Ուղղակի ասեմ որ նման գոլ ու նույնիսկ ավելի լավը Ռաուլն ունի երեք հարյուր քանի հատ.Կոնկրետ ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ նման անարժեք գոլ խփողին չեմ կարա համարեմ,բայց ճիշտ ես ասում թեման հիմա էտ չի...

Maxpayne
26.07.2011, 17:04
Գոլերի երեք տեսակ կա.
Առաջինը՝ պատահական հեռու տարածությունից հարվածում են, ու գեղեցիկ գոլ է ստացվում:
Երկրորդը՝ թիմային գեղեցիկ խաղարկումով անցնում են հզոր պաշտպանությունը և գոլ խփում:
Իսկ երրորդը՝ երբ ֆուտբոլիստը ամեն ինչ անում է մենակ՝ անցնելով շա՜տ հզոր պաշտպանություն:
Զիդանը ստացավ պաս ու հարվածեց, բայց հո նա չե՞ր մտածում, թե այդպես կստացվի: Գեղեցիկ խաղարկում ամեն խաղում Բարսելոնան է ցույց տալիս՝ իր գոլերը խփելուց:
Իսկ վերջինը՝ Մեսսին անցնում է աշխարհի ամենա հզոր պաշտպանությունը ունեցող ակումբի 6 պաշտպանի, հերք չի հլը միհատել աշխարհի լավագույն դարպասապահին չաշխատող ոտքով(հիշեցնեմ, որ Մեսսին ձախլիկ է), այսինքն աչով՝գոլ ա խփում:D

Մեսսի քո սաղ գրառումներում ամեն ինչ հարմարեցնում էս Բարսայի խաղացողներին: պետք չի փակ աչքերով տենց մոլի երկրպագել: ոնց թե <<ստացավ պաս ու հարվածեց, հո ինքը չգիտեր, որ տենց կլինի>> եթե լուրջ մտածելով էս էտ ասում, ուրեմն սխալ էս մտածում..

Varzor
26.07.2011, 17:45
.... Խաբի Ալոնսոն ...

Չավի Ալոնսո ;) (բասկերեն տրանսկրիպցիայով էլ ա տենց` X=Չ կամ tx=Չ)

Varzor
26.07.2011, 17:50
Գոլերի երեք տեսակ կա.
Առաջինը՝ պատահական հեռու տարածությունից հարվածում են, ու գեղեցիկ գոլ է ստացվում:
պահատական հարվածում են, թե հարվածում են` պատահական գոլ է ստացվում ? :)
Պատահական հարված չկա, կա գնդակի անկանխատեսելի հետագիծ:

Զիդանը ստացավ պաս ու հարվածեց, բայց հո նա չե՞ր մտածում, թե այդպես կստացվի:
Բա ինչ էր անում??? Բա խփում ա, որ գոլ մտնի: Լավ ֆուտբոլիստը տուգանային հրապարակի մատույցներից կարողանում է անվրեպ հարվածել դարպասի ցանկացած քառակուսի ոտնաչափին: Բնական է, որ խաղի ժամանակ կան չնախատեսված գործոններ, որոնք էլ նվազեցնում են այդպիսի վիրտուոզ կատարման հավանականությունը, բայց դա չի նշանակում, որ հարվածելուց մտածում են "մեկ էլ տեսար մտավ" :)

Մեկ էլ կա գոլերի 4-րդ տեսակը` կուրյոզ գոլեր :D

Varzor
26.07.2011, 17:56
Ահավոր դժվար կլինի որոշել տասնամյակի լավագույն գոլը, և երևի որոշելուց պետք է հաշվի առնել նաև այդ գոլի նշանակությունը` ինչ խաղում է խփվել, ում, ինչ պայմաններում և ինչ արդյունքի է բերել (հաղթական է եղել, փրկող է եղել և այլն):
Չնայած վերջին տարիներին եվրոպական լիգաներին այդքան էլ չեմ հետևում, բայց իմ մեջ տպավորված լավագույն գոլերից մեկը խփել է Ռունին` եզրային պրաստրելից հետո, ընթացքից, շրջադարձ բարձր ու ուժեղ հարվածով, այն էլ այն դեպքում, երբ գնադկը իրենից հետ էր:

Maxpayne
26.07.2011, 18:55
Չավի Ալոնսո ;) (բասկերեն տրանսկրիպցիայով էլ ա տենց` X=Չ կամ tx=Չ)

ճիշտ նկատեցիք հայ մեկնաբանների մոտ էլ կա էտ խնդիրը(Xavi=Խավի, Xavier Saviola=Խավվիեր Սավիոլա ու Xabi Alonso=Խավի ալոնսո) :
գրվածքները բասկերեն են թե իսպաներեն?

Raul Gonsalez
26.07.2011, 21:15
Իսպաներենով էլ,պորտուգալերենով էլ J տառը կարդացվում է Խ,ինչու Josep Gvardiolan թարգմանում են Խոսեպ,իսկ Jose Mourinhon ՝Ժոզե

Ռուֆուս
26.07.2011, 21:18
Իսպաներենով էլ,պորտուգալերենով էլ J տառը կարդացվում է Խ,ինչու Josep Gvardiolan թարգմանում են Խոսեպ,իսկ Jose Mourinhon ՝Ժոզե

Որովհետև իսպաներենում J-ն կարդացվում է «խ», իսկ պորտուգալերենում՝ «Ժ» :P

Raul Gonsalez
26.07.2011, 21:21
Ես ինչքան գիտեմ Պորտուգալերենում էլ է Խ կարդացվում,համ էլ իսպանացի մեկնաբանները ինչի պիտի իրենց մրցակից պորտուգալացիների առոգանությամբ կարդան:P

Raul Gonsalez
26.07.2011, 21:23
Թե բոլորի լեզուներով պիտի գնային,տենց որ լիներ Իսպանիայում ինչքան լեգեոներ կա,բոլորի լեզվին պետք ա հարմարվեին

Ռուֆուս
26.07.2011, 21:26
Ես ինչքան գիտեմ Պորտուգալերենում էլ է Խ կարդացվում,համ էլ իսպանացի մեկնաբանները ինչի պիտի իրենց մրցակից պորտուգալացիների առոգանությամբ կարդան:P

Չէ, պորտուգալերենում «Ժ» ա կարդացվում, պորտուգալերենում «խ» հնչյուն ընդհանրապես գոյություն չունի: Կարող ես ինտերնետում էլ նայես:

Raul Gonsalez
26.07.2011, 21:44
Պորոգոալերենում խ հնչյուն չկա,հասկացանք,բայց իմ ասածը էն ա,որ իսպաներենում կա

Raul Gonsalez
26.07.2011, 21:50
Ինչու են իսպանացի մեկնաբանները հարմարվում պորտուգալերենին,մենք օտարալեզու գրառումները օտար առոգանությամբ ու իրենց հարմարեցնելով չենք կարդում,անհեթեթ ա երկու նույնագիր անունները տարբեր ձևով կարդալը,չնայած ըստ էության միայն օգուտ ա գալիս դրանից որ հակառակորդ մարզիչների անունները նույնը չեն լինում

Ռուֆուս
26.07.2011, 23:19
Չավի Ալոնսո ;) (բասկերեն տրանսկրիպցիայով էլ ա տենց` X=Չ կամ tx=Չ)

Եթե ուզում ես ճիշտն իմանաս, բասկերեն (ինչպես նաև հին իսպաներենում) X-ն Շ ա: Բասկերեն անվան ճիշտ արտասանությունը Շաբի ա:

Ինչու են իսպանացի մեկնաբանները հարմարվում պորտուգալերենին,մենք օտարալեզու գրառումները օտար առոգանությամբ ու իրենց հարմարեցնելով չենք կարդում,անհեթեթ ա երկու նույնագիր անունները տարբեր ձևով կարդալը,չնայած ըստ էության միայն օգուտ ա գալիս դրանից որ հակառակորդ մարզիչների անունները նույնը չեն լինում

Անհեթեթ չի, ճիշտ ա, նույն ձևի ա գրվում, բայց մեկը իսպանական անուն ա, մյուսը պորտուգալական, իսպանական անունը պետք ա իսպաներենի կանոններով կարդաս, պորտագալականը՝ պորտուգալերենի:

Համ էլ թեմայից շատ ենք շեղվում:

Ambrosine
27.07.2011, 03:35
Մոդերատորական. լավ ա, զարգանում ենք, ձեռքի հետ բասկերեն էլ ենք սովորում :)):angry: Երևի չեք կարծում, որ այդ գրառումները գոյատևելու են: Թեման ենթակա է մոդերավորման, բայց մինչ այդ առաջարկում եմ լավագույն գոլը որոշելու համար նախ թեկնածու գոլեր (:))) առաջարկենք, հետո էլ հարցում բացենք ու փորձենք ապացուցել, որ այդ գոլը ավելի արժանի է այդ կոչմանը: Թե չէ, ինչպես շատ ճիշտ նկատեցին Լեոն ու Սամվելը, Ռեալի ֆուտբոլիստների խփած գոլերը արդեն իսկ տասնամյակի գոլեր են. մրցակցությունից դուրս են :)):yea:
Մեկ շաբաթ ունեք: Ով էլ որ տրաֆիկի հետ խնդիր ունի, թող ասի` որ գոլի հետ է, մենք վիդեոն կտեղադրենք:

Maxpayne
27.07.2011, 07:22
http://www.youtube.com/watch?v=iaQhF-523As

Միակն ու անկրկնելին....

Maxpayne
27.07.2011, 07:26
http://www.youtube.com/watch?v=3ECoR__tJNQ

ուշադրություն դարձրեք գնդակի հետագծին: մասնագետները չեն կարողանում պայմանավորել գնդակի այդպիսի ընթացքը...

Maxpayne
27.07.2011, 07:32
http://www.youtube.com/watch?v=-PTKqXHiPlE

Էս էլ դրեք գոլը առանձին չգտա թոփ-ի առաջին տեղում ա....

Raul Gonsalez
27.07.2011, 09:25
Ֆրանսիացի ֆիզիկոսների խումբը New Journal of Physics պարբերականում հրապարակել է աշխատություն, որը բացատրում է ֆուտբոլի պատմության ամենաապշեցուցիչ գոլերից մեկի բնությունը, վկայակոչելով ВВС-ն հաղորդում է Newsru-ն:

Խոսքը 1998-ի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անցկացված Tournoi de France մրցաշարում լեգենդար բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կարլոսի տուգանայինից կատարած հարվածի մասին է: Կարլոսի 35 մետրից կատարած հարվածից հետո գնդակը անցավ պատի կողքով եւ հայտնվեց Բարտեզի պաշտպանած դարպասում: Ընդ որում Ֆրանսիայի ազգային հավաքականի փորձառու դարպասապահը նույնիսկ չհասցրեց արձագանքել այդ հարվածին: Գնդակը թռիչքի սկզբում ընթանում էր դարպասից շեղ ուղղությամբ, սակայն Կարլոսն այնպես էր պտտեցրել գնդակը, որը վերջնամասում այն կտրուկ փոխեց հետագիծը եւ հայտնվեց դարպասում:

Ֆրանսիացի գիտնականները որոշել են հերքել նախկինում արած պնդումը, թե այդ դեպքը ֆանտաստիկ պատահականություն էր եւ այն հնարավոր չէ կրկնել, իսկ հարվածը հակասում է ֆիզիկայի օրենքներին: Գիտնականները նույնիսկ դուրս են գրել հավասարում, որը նկարագրում է գնդակի պարուրաձեւ թռիչքը: Գիտնականները հանգել են եզրակացության, որ բրազիլացին նվազագույնի է հասցրել երկրի ձգողականության եւ օդի մրրկայնության էֆեկտները: Այդ հարվածը հնարավոր կլինի կրկնել, եթե գնդակին հաղորդվի անհրաժեշտ պտտեցնող էներգիա: Բայց ամենակարեւորը`դարպասից պետք է զգալի հեռու լինի, այլապես գնդակը կանցնի հետագծի միայն առաջին` թեք հատվածը եւ կանցնի նշանակետի կողքով:

Ավելի քան տասը տարի անց Կարլոսի հնարքը ֆուտբոլասերներից մեկը կարողացել է կրկնել FIFA-09 համակարգչային սիմուլյատորով: Նա տպավորիչ նույնությամբ վերստեղծել է Կարլոսի հարվածը, նաեւ թողնելով մանրամասն նկարագրություն, թե ինչպես հասնել դրան:

Ֆիզիկոսները բացահայտել են ֆուտբոլի պատմության ամենաապշեցուցիչ գոլի գաղտնիքը

John
27.07.2011, 10:06
http://www.youtube.com/watch?v=3ECoR__tJNQ

ուշադրություն դարձրեք գնդակի հետագծին: մասնագետները չեն կարողանում պայմանավորել գնդակի այդպիսի ընթացքը...
ապեր ահավոր լավ գոլ ա էսի, բան չունեմ ասելու, բայց 97 թիվը էս տասնամյակի մեջ չի մտնում... Թեմայի վերնագիրը որ սենց ա դրված՝ ուրեմն աշխատեք թեմայի մեջ մնաք, կամ էլ խնդրեք թող մոդերատորը փոխի վերնագիրը՝ ֆուտբոլի պատմության մեջ լավագույն գոլը որոշենք:

Ambrosine
27.07.2011, 10:13
Հովսեփը ճիշտ ա ասում: Նաև որոշեք թեմայի վերնագիրը:

Maxpayne
27.07.2011, 10:26
ապեր ահավոր լավ գոլ ա էսի, բան չունեմ ասելու, բայց 97 թիվը էս տասնամյակի մեջ չի մտնում... Թեմայի վերնագիրը որ սենց ա դրված՝ ուրեմն աշխատեք թեմայի մեջ մնաք, կամ էլ խնդրեք թող մոդերատորը փոխի վերնագիրը՝ ֆուտբոլի պատմության մեջ լավագույն գոլը որոշենք:

կներեք կներեք թեմայից շեղվել էի:oy

John
27.07.2011, 10:38
Ամենայն լրջությամբ դնում եմ Մորգանի՝ մի քանի օր առաջ խփած գոլի թեկնածությունը))) վայելեք ;)

http://www.youtube.com/watch?v=o6WStEeJSvs

Raul Gonsalez
27.07.2011, 13:31
http://www.youtube.com/watch?v=bO7y-Lv-PUE&feature=related

Raul Gonsalez
27.07.2011, 13:33
Էս գոլը իմ կարծիքով մրցակցությունից դուրսա:hands

Սամվել
30.07.2011, 12:14
http://youtu.be/L2olKTYcW_E

Դիմավորեք )

Yellow Raven
30.07.2011, 22:47
http://www.youtube.com/watch?v=bze1tqF7sio

Տասնամյակը չգիտեմ, բայց վերջին մեկ տարվա ընթացքում խփված լավագույն գոլն էր(նույնիսկ ավելի լավը, քան Մեսսի գոլը Ռեալին Բեռնաբեուում) :)

Ապե Ջան
30.07.2011, 22:50
Լավ գոլ է չհհաշված իր տարիքը: :))

Altair
31.07.2011, 22:11
Էս գոլը իմ կարծիքով մրցակցությունից դուրսա:hands
Չեմ կարծում:

http://youtu.be/L2olKTYcW_E

Դիմավորեք )

Altair
31.07.2011, 22:13
պահատական հարվածում են, թե հարվածում են` պատահական գոլ է ստացվում ? :)
Պատահական հարված չկա, կա գնդակի անկանխատեսելի հետագիծ:

Բա ինչ էր անում??? Բա խփում ա, որ գոլ մտնի: Լավ ֆուտբոլիստը տուգանային հրապարակի մատույցներից կարողանում է անվրեպ հարվածել դարպասի ցանկացած քառակուսի ոտնաչափին: Բնական է, որ խաղի ժամանակ կան չնախատեսված գործոններ, որոնք էլ նվազեցնում են այդպիսի վիրտուոզ կատարման հավանականությունը, բայց դա չի նշանակում, որ հարվածելուց մտածում են "մեկ էլ տեսար մտավ" :)

Մեկ էլ կա գոլերի 4-րդ տեսակը` կուրյոզ գոլեր :D

Դե քո գրածը չերեզ չուռ ա: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրաքանչյուր հարվածի ժամանակ մտածում ա, որ գոլ կմտնի, բայց հո համոզվա՞ծ չի:

Altair
31.07.2011, 22:15
Մեսսի քո սաղ գրառումներում ամեն ինչ հարմարեցնում էս Բարսայի խաղացողներին: պետք չի փակ աչքերով տենց մոլի երկրպագել: ոնց թե <<ստացավ պաս ու հարվածեց, հո ինքը չգիտեր, որ տենց կլինի>> եթե լուրջ մտածելով էս էտ ասում, ուրեմն սխալ էս մտածում..

Համամիտ չեմ:
Եթե իմ գրածներում սխալ կա, ապա ուղղի:
Իսկ եթե չկա, ապա կխնդրեմ նման գրառումներ չկատարել: Ես տարբերություն չեմ դնում:

Maxpayne
31.07.2011, 22:47
Համամիտ չեմ:
Եթե իմ գրածներում սխալ կա, ապա ուղղի:
Իսկ եթե չկա, ապա կխնդրեմ նման գրառումներ չկատարել: Ես տարբերություն չեմ դնում:

Կներես եթե ասածս մի քիչ կոշտ հնչեց, բայց հարվածի նպատակը գոլ խփելն ա: ֆուտբոլիստն էլ ուդառ ա անում էն հույսով, որ գոլ կմտնի: հակառակ դեպքում ուրիշ լիքը տարբերակներ կան....

Varzor
02.08.2011, 09:38
Դե քո գրածը չերեզ չուռ ա: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրաքանչյուր հարվածի ժամանակ մտածում ա, որ գոլ կմտնի, բայց հո համոզվա՞ծ չի:

Ֆուտբոլիստի վարպետությունն էլ հենց կայանում է նրանում, որ նա ավելի շատ "վստահ է", որ կմտնի, քան թե "հույս ունի", որ կմտնի ;)
Մանավանդ ստանդարտ դիրքերի կատարման ժամանակ:

Սենց ասեմ` երբ ես եմ խաղում (հաստատ ֆուտբոլիստ չեմ, այն էլ պրոֆեսիանոլա :D), ապա տուգանային հրապարակի սահմանին մոտ կա մի տարածք, երբ այդ տեղից խփում եմ (խաղային իրավիճակում թե ստանդարտ դիրքից), ապա 10 դեպքից 9-ը հաստատ մտնում ա: Ու չեմ խփում "անկապ"` դիմացս բացա - խփում եմ: Ու դարպասապահը շանսեր չունի ;)
Իսկ պատկերացնում ես, թե ինչպիսի հարվածների են տիրապետում ֆուտբոլային վիրտուոզները?

Maxpayne
02.08.2011, 11:04

Իսկ էս դեպքում ո՞վ կարող էր ավելի վստահ լինել իր կատարած հարվածի ճշտության վրա, եթե ոչ Ֆուտբոլային հսկան՝ Զինեդին Զիդանը....

Varzor
02.08.2011, 11:32
Իսկ էս դեպքում ո՞վ կարող էր ավելի վստահ լինել իր կատարած հարվածի ճշտության վրա, եթե ոչ Ֆուտբոլային հսկան՝ Զինեդին Զիդանը....
Շատ լավ ֆուտբոլիստ էր` իսկական տաղանդ ու նույնիսկ կասեի ֆուտբոլային հանճար, բայց վերջին տասնամյակում քիչ է խաղացել ;)

Maxpayne
02.08.2011, 11:55
Շատ լավ ֆուտբոլիստ էր` իսկական տաղանդ ու նույնիսկ կասեի ֆուտբոլային հանճար, բայց վերջին տասնամյակում քիչ է խաղացել ;)

Իր աստղի Վերջին փայլատակումը 2005 թվականն էր: միակ ֆուտբոլիստը պատմության մեջ,որ երբ զգաց էլ չի խաղա իր լավագույն մակարդակով թողեց ֆուտբոլը մնացածներն էլ վատ չէ լինի հետևեին Զինեդինի օրինակին: Ռաուլը իզուր հեռացավ Ռեալից պիտի ուղղակի ավարտեր կարիերան, որովհետև ինքն իսկական մադրիդիստ էր...

Varzor
02.08.2011, 12:02

Ռաուլը չհեռացավ, իրան հեռացրին, եթե չեմ սխալվում Ռեալը վաճառեց Ռուլին: Բայց նոր տեղում էլ իրեն վատ չի դրսևորում` կարգին գոլահար ա :)

Maxpayne
02.08.2011, 16:02
Ռաուլը չհեռացավ, իրան հեռացրին, եթե չեմ սխալվում Ռեալը վաճառեց Ռուլին: Բայց նոր տեղում էլ իրեն վատ չի դրսևորում` կարգին գոլահար ա :)
դե հա ճիշտ էս, բայց ինչքան էլ ետ տենց ա պետք ա թողեր ֆուտբոլը: էտ իմ անձնական կարծիքն ա բայց ես տենց եմ մտածում:

Varzor
02.08.2011, 16:36
դե հա ճիշտ էս, բայց ինչքան էլ ետ տենց ա պետք ա թողեր ֆուտբոլը: էտ իմ անձնական կարծիքն ա բայց ես տենց եմ մտածում:

Հեշտ ես ասում, մարդը արդեն կյանքի կեսից ավելին ֆուտբոլ ա խաղում, ինքն իրան առանց դրա չի պատկերացնում, և միգուցե նույնիսկ մտածում ա, որ իր կյանքի գոլը դեռ չի խփել :)
Էդ նույնն ա, ոնց որ գիտնականին գյուտ անելուց հետո ասես "հեռանալու ժամանակն ա": Ոնց կարա հեռանա?

Maxpayne
02.08.2011, 17:54
Բայց ինքը ծնվել ու մեծացել ա էտ թիմում ու չեմ կարծում որ փողի հետ խնդիրներ ուներ: ամեն դեպքում պետք ա մնար Ռեալում մի հատ պաշտոն տային բզբզար:

Varzor
02.08.2011, 17:57
Բայց ինքը ծնվել ու մեծացել ա էտ թիմում ու չեմ կարծում որ փողի հետ խնդիրներ ուներ: ամեն դեպքում պետք ա մնար Ռեալում մի հատ պաշտոն տային բզբզար:

Ռաուլը ուներ պայմանագրային պարտավորություններ` իրան ծախեցին:
Բացի այդ ինքը չէր ուզում պաշտոնում բզբզալ (ասենք ոնց որ զիդանը), այլ ուզում էր խաղալ ու հաստատ ոչ փողի համար, այլ իր խփած գոլի պատճառով տրբունայի վժժոցից չի ուզում զրկվել ;)

Gayl
03.08.2011, 12:36
Գոլերի երեք տեսակ կա.
Առաջինը՝ պատահական հեռու տարածությունից հարվածում են, ու գեղեցիկ գոլ է ստացվում:
Երկրորդը՝ թիմային գեղեցիկ խաղարկումով անցնում են հզոր պաշտպանությունը և գոլ խփում:
Իսկ երրորդը՝ երբ ֆուտբոլիստը ամեն ինչ անում է մենակ՝ անցնելով շա՜տ հզոր պաշտպանություն:
Զիդանը ստացավ պաս ու հարվածեց, բայց հո նա չե՞ր մտածում, թե այդպես կստացվի: Գեղեցիկ խաղարկում ամեն խաղում Բարսելոնան է ցույց տալիս՝ իր գոլերը խփելուց:
Իսկ վերջինը՝ Մեսսին անցնում է աշխարհի ամենա հզոր պաշտպանությունը ունեցող ակումբի 6 պաշտպանի, հերք չի հլը միհատել աշխարհի լավագույն դարպասապահին չաշխատող ոտքով(հիշեցնեմ, որ Մեսսին ձախլիկ է), այսինքն աչով՝գոլ ա խփում:D

Ոնց հասկացա ամեն մեկն իրա սիրելի թիմի սիրելի խաղացողի գոլն ա առաջ տանում, անգամ ստեղծվեց տեսություն որը գոլերը բաժանեց երեք տեսակի :D, Մեսսի ջան եթե դժվար ինձ ասա թե Մեսսին որ ակումբի 6 պաշտպանին ա խաբս տվել, հենց ակումբի անունը գրես չեմ ալարի կգնամ մարզչին դանակով մի քանի տեղից կծակեմ, որ էլ մյուս անգամ 6 պաշտպան չխաղացնի :D:D , հա ապեր մեկ էլ այդ պաշտպանների անուններն էլ կասես:
Եթե Մեսսին ձախլիկ ա չի նշանակում, որ աջը չաշխատող ա, ընենց գրեցիր, որ մտածեցի Մեսսին Ռիվալդոի տղեն ա :D

Maxpayne
03.08.2011, 17:05

Ես ամբողջ հոգով շնորհակալ եմ քեզ` էս գրառմանդ համար ապրես!...

Altair
05.08.2011, 21:54
Կներես եթե ասածս մի քիչ կոշտ հնչեց, բայց հարվածի նպատակը գոլ խփելն ա: ֆուտբոլիստն էլ ուդառ ա անում էն հույսով, որ գոլ կմտնի: հակառակ դեպքում ուրիշ լիքը տարբերակներ կան....
Բա յուրաքանչյուր հարվածի նպատակը գոլն ա: Ես ինքս 3 անգամ 35մ-ից հեռու տարածությունից գոլ եմ խփել՝ առաջինը տուգանայինից, երկրորդը ուղղակի հարմար պահ էր, իսկ երրորդը գոլից գոլ(ազատ հարվածի ժամանակ), հիմա ասածիս իմաստը են ա, որ արդեն վստահ 30 մետրից իմ վրա վստահ քան երբեք հարվածում եմ, ու վատ չի ստացվում սմների տարբերությամբ շեղ ա գնում, բայց հո են 3-ը մտածվա՞ծ չէին:

Altair
05.08.2011, 22:01
Բայց ինքը ծնվել ու մեծացել ա էտ թիմում ու չեմ կարծում որ փողի հետ խնդիրներ ուներ: ամեն դեպքում պետք ա մնար Ռեալում մի հատ պաշտոն տային բզբզար:

Բա խի՞ ետ հավատարիմ Ռեալը իրան բառից բուն իմաստով լարեց:

Altair
05.08.2011, 22:06
Ոնց հասկացա ամեն մեկն իրա սիրելի թիմի սիրելի խաղացողի գոլն ա առաջ տանում, անգամ ստեղծվեց տեսություն որը գոլերը բաժանեց երեք տեսակի :D, Մեսսի ջան եթե դժվար ինձ ասա թե Մեսսին որ ակումբի 6 պաշտպանին ա խաբս տվել, հենց ակումբի անունը գրես չեմ ալարի կգնամ մարզչին դանակով մի քանի տեղից կծակեմ, որ էլ մյուս անգամ 6 պաշտպան չխաղացնի :D:D , հա ապեր մեկ էլ այդ պաշտպանների անուններն էլ կասես:
Եթե Մեսսին ձախլիկ ա չի նշանակում, որ աջը չաշխատող ա, ընենց գրեցիր, որ մտածեցի Մեսսին Ռիվալդոի տղեն ա :D

Բա քո կարծիքով ինչ խմբերի են բաժանվում:
Չգիտե՞ս: Ռեալի: Պաշտպանը մենակ թղտի կտորի վրա գրվածով «պաշտպան» բառով չի պաշտպան, այլ դաշտի գործողություններով: Թե չե ես մեր ազգային հավաքականի հարձակվող կլիներ :beee

Maxpayne
05.08.2011, 22:29
Բա խի՞ ետ հավատարիմ Ռեալը իրան բառից բուն իմաստով լարեց:
Էլի եմ ասում ինքը նույն խաղը չէր խաղում ինչ առաջ

Altair
06.08.2011, 00:22
Էլի եմ ասում ինքը նույն խաղը չէր խաղում ինչ առաջ

Բա ասում ես Ռեալում մնա: Մնար ինչ աներ:D

Maxpayne
06.08.2011, 08:26
Բա ասում ես Ռեալում մնա: Մնար ինչ աներ:D

Մեսսի ասում եմ պիտի թողներ ֆուտբոլը ու Ռեալում անցներ ուրիշ աշխատանքի...

Altair
06.08.2011, 16:28
Մեսսի ասում եմ պիտի թողներ ֆուտբոլը ու Ռեալում անցներ ուրիշ աշխատանքի...
Ետ տղու աշխատավարձը 3 անգամ կցածրանար: Համել կրկնում եմ Ռեալը իրան դուրս նետեց, եթե ավելի լավ վերաբերվեր, կարողա Ռաուլը մտածեր պաշտոնի վերաբերյալ:

Altair
06.08.2011, 16:34
http://dl1.ka4ka.ru/f1-get/v/2092-428/Zabavnyj_fint.mp4 տասնամյակի լավագույն գոլը:))