PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիներ, ձեր աջակցությունն է պետք

Դատարկություն
06.07.2011, 12:42
Մեր ընկեր, համաակումբցի Sceptik (http://www.akumb.am/member.php/21620-Skeptic)-ը (նախկինում` Gardmanian), կամ պարզապես` Գագիկը, վաղը մասնակցելու է` «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին, սա շատ հրաշալի ա:)): Բայց խնդիրը կայանում է նրանում, որ պետքա նաև իր հետ 20 հոգի հանդիսատես լինի, որոնց բացակայության դեպքում չեն թողնի, որ մասնակցի: Իսկ ինքը չի կարողանում 20 հոգի հանդիսատես ապահովի:(:
Խնդրում եմ, ակումբցիներ ջան, ում համար միևնույն չի, իր խաղալ չխաղալու հարցը, երեկոյան ժամին (18.00-18.30) ընդամենը կես ժամով օգնեք իրեն:) Շատ շնորհակալ կլինենք:)

Ինձ թվումա, մյուս մանրամասնությունները ինքը կգա կգրի:angry:sad

VisTolog
06.07.2011, 12:47
Դատարկը թեմայա բացել, սենց բան տարին մի անգամա լինում::D

Ասածս ի՞նչա: Դե ես նախնական +2

Skeptic
06.07.2011, 12:49
Դատաաարկ: :aaa

:oy

Moonwalker
06.07.2011, 12:50
Սկեպսն ինձ քաշել ա ու ես պիտի անմասն մնամ խրախճանքից: Ես ստիպված պիտի տանը մնամ, որ հեռաջակցեմ իրան՝ ըստ հնարավորության::cry2

Գոնե ֆոտո կանեք միլիոնը շահելուց հետո::beee

VisTolog
06.07.2011, 13:04
Սկեպսն ինձ քաշել ա ու ես պիտի անմասն մնամ խրախճանքից: Ես ստիպված պիտի տանը մնամ, որ հեռաջակցեմ իրան՝ ըստ հնարավորության::cry2

Գոնե ֆոտո կանեք միլիոնը շահելուց հետո::beee

Մնումա խաղը կիսատ չմնա::}

Ձայնալար
06.07.2011, 13:08
Էդ մեր համար ա կիսատ մնում՝ նկարահանումը մի օրվա մեջ ա արվում:

Yevuk
06.07.2011, 13:13
Դեռ որ +1 :)

Freeman
06.07.2011, 15:58
Ափսոս.որ Երևանում չեմ :(

Skeptic
06.07.2011, 16:43
Ժողովուրդ ջան, ով գալու ցանկություն ունի, խնդրում եմ ժամը 17:50 լինել «Վստրեչ»-ի կամուջի մոտ (Ռոստովյան ու Սևանի փողոցների խաչմերուկ), ՍԵԿԱՍ տաքսի ծառայության գրասենյակի դիմաց, իսկ ով էդ կողմերին ծանոթ չի` Մ. Սարյանի արձանի մոտ, ժամը 17:20: :)

CactuSoul
06.07.2011, 16:59
Գալու հնարավորություն չունեմ, բայց սրտանց հաջողություն եմ մաղթում քեզ:) Միլիոնատեր դառած վերադառնաս:B

Moonwalker
06.07.2011, 17:00
Ժողովուրդ ջան, ով գալու ցանկություն ունի, խնդրում եմ ժամը 17:50 լինել «Վստրեչ»-ի կամուջի մոտ (Ռոստովյան ու Սևանի փողոցների խաչմերուկ), ՍԵԿԱՍ տաքսի ծառայության գրասենյակի դիմաց, իսկ ով էդ կողմերին ծանոթ չի` Մ. Սարյանի արձանի մոտ, ժամը 17:20: :)

Իրականում կգնաք Ռոստովյան ու Արցախի փողոցների խաչմերուկ, Սևանը էդ Ռոստովյանի շարունակությունն ա: Մեր տնից 200 մետր ա հեռու::cry2
Կամ էլ Վիկիմափիայով նայեք (http://wikimapia.org/1632236/Vstrech-Crossroads)՝

Rammstein
06.07.2011, 17:06
«Վստրեչ»-ի կամուջի մոտ (Ռոստովյան ու Սևանի փողոցների խաչմերուկ)

Բայց ախր տենց խաչմերուկ գոյություն չունի: :)) Ռոստովյանը Արցախի փողոցի խաչմերուկում վերջանում ա, էդտեղից էլ սկսվում ա Նժդեհի փողոցը, որին էլ կամուրջից այն կողմ հատում ա Սեւանի փողոցը: :))

Ես էլ կգամ: :oy

Իրականում կգնաք Ռոստովյան ու Արցախի փողոցների խաչմերուկ, Սևանը էդ Ռոստովյանի շարունակությունն ա: Մեր տնից 200 մետր ա հեռու::cry2
Կամ էլ Վիկիմափիայով նայեք (http://wikimapia.org/1632236/Vstrech-Crossroads)՝

Հա՜, փաստորեն տենց… OK: :)
Համ էլ Նժդեհն ա Ռոստավյանի շարունակությունը: :P

ars83
06.07.2011, 17:10
Գալու հնարավորություն չունեմ, բայց սրտանց հաջողություն եմ մաղթում քեզ:) Միլիոնատեր դառած վերադառնաս:B

+1.

Skeptic
06.07.2011, 17:13
Իրականում կգնաք Ռոստովյան ու Արցախի փողոցների խաչմերուկ, Սևանը էդ Ռոստովյանի շարունակությունն ա: Մեր տնից 200 մետր ա հեռու::cry2
Կամ էլ Վիկիմափիայով նայեք (http://wikimapia.org/1632236/Vstrech-Crossroads)՝

Բայց ախր տենց խաչմերուկ գոյություն չունի: :)) Ռոստովյանը Արցախի փողոցի խաչմերուկում վերջանում ա, էդտեղից էլ սկսվում ա Նժդեհի փողոցը, որին էլ կամուրջից այն կողմ հատում ա Սեւանի փողոցը: :))
Ուփս... :oy

Ես էլ կգամ: :oy
Մերսիներ: :)

Inna
06.07.2011, 19:08
+2 (99%)... :)

Հայկօ
06.07.2011, 19:10
Չէ, ժողովուրդ ջան, տեղը հարմար ա, ժամը՝ չէ :(: Skeptic-ին լիքը հաջողություն. տա աստված՝ միլիոնը տանես, ու տա էլի նույն աստված՝ բարեհաջող կերպով խմես էդ միլիոնը ակումբցիների ջերմ շրջապատում :)):

Rammstein
06.07.2011, 19:11
Իսկ հետաքրքիր ա, ինչի՞ են տենց խիստ պարտավորություն դրել մասնակիցների վրա: :think

Skeptic
06.07.2011, 19:23
Իսկ հետաքրքիր ա, ինչի՞ են տենց խիստ պարտավորություն դրել մասնակիցների վրա: :think

Ես էլ չեմ հասկանում, Ավետ ջան: :esim
Երբ զանգեցի, հարցրի՝ 15-17 հոգի կարելի ա բերել, ասեցին՝ 20-ից պակասի դեպքում խաղը չի կայանա:

Rammstein
06.07.2011, 19:34
Ես էլ չեմ հասկանում, Ավետ ջան: :esim
Երբ զանգեցի, հարցրի՝ 15-17 հոգի կարելի ա բերել, ասեցին՝ 20-ից պակասի դեպքում խաղը չի կայանա:

Հմմմ, իսկ հանդիսատեսների մուտքն անվճար ա՞: :think

Skeptic
06.07.2011, 19:38
Հմմմ, իսկ հանդիսատեսների մուտքն անվճար ա՞: :think

Էդ հարցը մտքովս չէր անցել: :))

Մի ժամանակ անվճար էր: :unsure

Enigmatic
06.07.2011, 19:59
Էրեխեք ջան Շանթում ոչ մի համերգի , հաղորդման մուտքն էլ վճարովի չի, ուղակի անվճար հրավիրատոմսով ա: Բայց զարմանալիա, որ հիմա տենց մարդաքանակի պահանջ են դրել:think

Rammstein
06.07.2011, 20:10
Էրեխեք ջան Շանթում ոչ մի համերգի , հաղորդման մուտքն էլ վճարովի չի, ուղակի անվճար հրավիրատոմսով ա: Բայց զարմանալիա, որ հիմա տենց մարդաքանակի պահանջ են դրել:think

Ընդ որում ստացվում ա, որ եթե չզանգեր, չէր էլ իմանալու, որ սենց բան կա: Կամ էլ իրանք խաղից կես ժամ առաջ կզանգեին, կասեին, որ 20 հոգի պիտի բերի :)): Մի քիչ շատ տարօրինակ ա:

Shah
06.07.2011, 20:14
անվճար ա, ու հեչ էլ պարտադիր չի կոնկրետ քսան հոգի լինի, մեզ ասել էին 10-20... բայց իրականում 6 հոգով էինք գնացել:

հ.գ. դեռ ավետն ա՞ վարում, նախօրոք ասեմ որ դժվար ա լինելու նկարահանումներից դուրս ավետի «թույն» հումորները լսելը...

հ.հ.գ. Գագս, հետդ եմ: դուխով:

Inna
06.07.2011, 20:16

չէ, ինչքան գիտեմ Եգոր Գլումովն ա վարում :8

VisTolog
06.07.2011, 20:17
Էրեխեք ջան Շանթում ոչ մի համերգի , հաղորդման մուտքն էլ վճարովի չի, ուղակի անվճար հրավիրատոմսով ա: Բայց զարմանալիա, որ հիմա տենց մարդաքանակի պահանջ են դրել:think

Մի տարի առաջ էլ էր միլիոնատերին մասնակցելու համար մարդ հավաքել պետք:

Shah
06.07.2011, 20:18
ականջներդ լույս

Monk
06.07.2011, 20:53
Գագիկ ջան, ներկա լինել բնականաբար չեմ կարող, բայց եթեր տալու օրն ու ժամը կասես, հատուկ քո խաթեր հեռուստացույց կճարեմ ու կնայեմ :)) Քեզ հաջողություն եմ մաղթում :)

Yellow Raven
06.07.2011, 20:57
Կե՞ս ժամ :))
Ես եթե գամ էլ կես ժամ ուշ կհասնեմ երևի:))

Yevuk
06.07.2011, 21:03
Կե՞ս ժամ :))
Ես եթե գամ էլ կես ժամ ուշ կհասնեմ երևի:))

Ուրեմն, հատուկ քեզ համար խաղը «սկսվում ա» 17:20: :B

Yellow Raven
06.07.2011, 21:04
Ուրեմն, հատուկ քեզ համար խաղը «սկսվում ա» 17:20: :B

Էդ ժամին հաստատ չեմ կարա գամ:))

Yevuk
06.07.2011, 21:19
Էդ ժամին հաստատ չեմ կարա գամ:))

Դե միանգամից ասա չես գալու էլի, ինչ էս էլ գլուխ հարդուկում: :))

Lionne_en_Chasse
06.07.2011, 22:44
Ներկայություն ապահովել չեմ կարող, բայց հաջողություն եմ ցանկանում
Ինտերնետով նայելու հնարավորություն եթե կա, ասեք նայեք ok?

Rammstein
06.07.2011, 23:17
Ներկայություն ապահովել չեմ կարող, բայց հաջողություն եմ ցանկանում
Ինտերնետով նայելու հնարավորություն եթե կա, ասեք նայեք ok?

Հնարավորություն կլինի, բայց միայն հեռուստացույցով հեռարձակվելուց հետո: Իսկ թե կոնկրետ վաղվա խաղը որ օրը ցույց կտան, չգիտեմ, բայց կարող ա Սկեպտիկը իմանա: :)

Ռուֆուս
06.07.2011, 23:20
Գագ ջան, քեզ հաջողություն, ափսոս չեմ կարող գալ :)

Ի դեպ, վաղը Գագիկին ցույց չեն տա Շանթով, դրա համար 1-2 ամիս պետք ա սպասեք :)

John
07.07.2011, 00:01
Ես էլ կգամ) հաստատ եկողներիցդ մեկը պմ-ով համար գրեք հեռախոսի, որ կարողանամ գտնել ձեզ...

Enigmatic
07.07.2011, 00:06
Էրեխեք մետրոյով կարող եք գնալ, շատ հարմարա, միքիչ կքայլեք ընդամենը, ուղակի մուտքի դռան պահով ուշադիր եղեք, շատ սեփական տներ կան ըտեղ, դարպասի դռներն էլ, ոնցոր սեփական տան դարպասի դռներ լինի, չխառնեք:))

Ռուֆուս
07.07.2011, 00:17
Ո՞նց, Շանթը տեղափոխվե՞լ ա Կիևյանից:

Enigmatic
07.07.2011, 00:27
Կիևյանի վրա հիմա մենակ ադմինիստրատիվ մասնա ու լուրերը, հեռանկարը, Հայակական աշխարհը: Մնացածը սաղ Կայարանումա:

Mephistopheles
07.07.2011, 00:42
50% որ տաք կգամ…

Դավիթ
07.07.2011, 01:04
Գագիկ ջան, հաջողություն եմ մաղթում: Դրամով են տալու փողը:)?

Mephistopheles
07.07.2011, 01:16
Գագիկ ջան, հաջողություն եմ մաղթում: Դրամով են տալու փողը:)?

Սովետական ռուբլով "ըլնելիք" բանկի քրեդիտ քարդ են տալու…

Lionne_en_Chasse
07.07.2011, 01:19
Չէ pound sterling-ով :D

Mephistopheles
07.07.2011, 01:20
Սկեպտ ապեր, նայի ինչ ես անում… զանգում ես Դատարկությանը, ինքը կապվում ա Ակումբի հետ, մենք էլ եղած-չեղածը ստեղից գուգլ ենք անում ու քեզ ենք ուղղարկում… մենք ստից տելեվիզրով կհետևենք…

Էդ Գոռ ա (Ե)գոռ ա ինչ գլումովս ա… մի հատ չափալախ կտաս ու կասես էսի Մեֆի կողմից տափակ-տափակ խոսալու համար… բայց կանես վերջում, որ քարտը տան հետո…

VisTolog
07.07.2011, 10:48
+2 (99%)... :)

Բայց դու անչափահաս ես, քեզ դժվար թե թողնեն::))

Skeptic
07.07.2011, 12:17
Բայց դու անչափահաս ես, քեզ դժվար թե թողնեն::))

12+ ա: :)

Agni
07.07.2011, 21:01
երեխեեեք, ի՞նչ խաբար կա…:) Միլիոնը բերե՞լ եք:)

Moonwalker
07.07.2011, 21:05
երեխեեեք, ի՞նչ խաբար կա…:) Միլիոնը բերե՞լ եք:)

Գագոյին հեռաձայնեցի, ասեց չեն խաղացել: Մնացել ա մյուս անգամ: Անիմաստ քաշքշուկ::{
Անիմաստ մենակ մարդ չարչարեն::esim

Rammstein
07.07.2011, 21:09
Ուրախացեք, ժող, էսօր Սկեպտիկը ոչ մի հարցի սխալ չպատասխանեց, ոչ էլ կեսից գումարը վերցրեց: :D

Տենաս Հայաստանում տենց բնագավառ կա՞, որտեղ կարելի ա կազմակերպված աշխատանք տեսնել, ոչ թե սենց կացինություն: :{

Գալաթեա
07.07.2011, 21:57
Գագոյին հեռաձայնեցի, ասեց չեն խաղացել: Մնացել ա մյուս անգամ: Անիմաստ քաշքշուկ::{
Անիմաստ մենակ մարդ չարչարեն::esim

Էդ կոչվում ա ՇանՏ հեռուստաընկերություն, մենակ մեծ-մեծ խոսան իրանց չբեկվող ակնկալիքներից:
Իրականում նույն անո*-անգլուխ վիճակն ա:

Kuk
08.07.2011, 00:45
Ժող, բայց ինձ բացեց :D Կներեք իհարկե: Եթե չեմ սխալվում, խաղի կանոններն են այդպիսին, ու ըտեղ ոչ Հայաստանը կապ ունի, ոչ շանթը, ոչ էլ էս քանի օրվա շոգ օրերը :D Խաղին մասնակցում են էն մարդիկ, ովքեր արագ են պատասխանում իրենց տրված հարցին, իսկ էդ մարդկանց թիվը, կարծեմ ավելի շատ ա, քան խաղին հատկացված ժամանակը, որտև հակառակ դեպքում արագ պատասխանելու կանոնն անիմաստ կլիներ, ոչ ոք չէր փորձի արագ պատասխանել, կմտածեին՝ դե մեկա մեր հերթն էլ ա հասնելու: Այսինքն խաղի կանոններն են այդպիսին, ու դա տրամաբանական է: Եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, ու Սկեպտիկի՝ խաղին չմասնակցելու պատճառը կոնկրետ Հայաստանում անցկացվող միլիոնատեր խաղի հետ ա կապված, այլ ոչ էդ խաղի ընդհանուր կանոնների, հուշեք, ես էլ հասկանամ, ձեր հետ քրֆեմ. ինձ էլ տենց բան ա պետք, գիտեք:))

Inna
08.07.2011, 08:28
Ժող ես էտքան էլ նյարդայնացած չեմ :)) , ես սենց եմ մտածում.
Երեկ ով որ խաղը (երը) տեսավ, պետք ա, որ զգար, որ երեկվա խմբի բոլոր մասնակիցները թույլ էին, իսկ կազմակերպիչները հասկացել էին, որ Skeptic-ը էտ խմբին չի պատկանում, ու որոշեցին, որ ինքը պետք ա խաղա ավելի իմաստուն մասնակիցների խմբում , ու մեկել երեկվա մասնակիցների ներկայությամբ, որ իրանք էլ տեսնեն ու սովորեն: :P

Հ.Գ. Ափսոս, որ խաղը երեկ չկայացավ մեծ հետաքրքրությամբ էի սպասում, բայց էլի ոչինչ, աշխարհը փուլ չի եկել: Եթե հուլիսի 10-17-ը եղավ չեմ կարողանա գալ, քաղաքում չեմ լինելու, իսկ եթե դրանից հետո կամ առաջ, անկասկած գալու եմ : ;)

Moonwalker
08.07.2011, 10:32
Ժող, բայց ինձ բացեց :D Կներեք իհարկե: Եթե չեմ սխալվում, խաղի կանոններն են այդպիսին, ու ըտեղ ոչ Հայաստանը կապ ունի, ոչ շանթը, ոչ էլ էս քանի օրվա շոգ օրերը :D Խաղին մասնակցում են էն մարդիկ, ովքեր արագ են պատասխանում իրենց տրված հարցին, իսկ էդ մարդկանց թիվը, կարծեմ ավելի շատ ա, քան խաղին հատկացված ժամանակը, որտև հակառակ դեպքում արագ պատասխանելու կանոնն անիմաստ կլիներ, ոչ ոք չէր փորձի արագ պատասխանել, կմտածեին՝ դե մեկա մեր հերթն էլ ա հասնելու: Այսինքն խաղի կանոններն են այդպիսին, ու դա տրամաբանական է: Եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, ու Սկեպտիկի՝ խաղին չմասնակցելու պատճառը կոնկրետ Հայաստանում անցկացվող միլիոնատեր խաղի հետ ա կապված, այլ ոչ էդ խաղի ընդհանուր կանոնների, հուշեք, ես էլ հասկանամ, ձեր հետ քրֆեմ. ինձ էլ տենց բան ա պետք, գիտեք:))

:))
Կուկ ջան, արխային քրֆի: Նոր եթերաշրջանում էդ արագ պատասխանելու պահը հանել են: Միանգամից գրանցվում ու գնում խաղում ես::pardon

VisTolog
08.07.2011, 10:38
:))
Կուկ ջան, արխային քրֆի: Նոր եթերաշրջանում էդ արագ պատասխանելու պահը հանել են: Միանգամից գրանցվում ու գնում խաղում ես::pardon

Ոնց հասկացա դեռ ժամը 3ից էր սկսվել նկարահանումը ու չհասկացա թե խի հենց վերջին մասնակցին թողեցին մյուս անգամ::fool

Moonwalker
08.07.2011, 10:57
Ոնց հասկացա դեռ ժամը 3ից էր սկսվել նկարահանումը ու չհասկացա թե խի հենց վերջին մասնակցին թողեցին մյուս անգամ::fool

Ի՞նչ կա չհասկանալու՝ հրեամասսոնական դավադրություն էր, պատճառն էլ քո հոգեցունց կարգավիճակը::esim
Բայց կարող ա իմ նավսից էլ եղած լինի::think

Մեջը Գագոն տուժվեց: Էդ քայքայված նյարդաթելերի դիմաց ոչ մի բան: Հլը մի բան էլ մի քանի որ հետո էլի նույն վիճակն ա լինելու::(

Enigmatic
08.07.2011, 12:36
Էրեխեք ջան գոյություն ունի եթերաժամ, էտ խաղի եթերաժամը ուրեմ ավարտվելա, ինքն էլ մնացելա մյուս եթերի մասնակիցների հետ:

VisTolog
08.07.2011, 13:01
Էրեխեք ջան գոյություն ունի եթերաժամ, էտ խաղի եթերաժամը ուրեմ ավարտվելա, ինքն էլ մնացելա մյուս եթերի մասնակիցների հետ:

20 հոգի մարդ են ուզում, մի մասին հարմարա, մյուսին չէ, մեկը գործ ունի, մյուսը երեխա:D, բերել էդ շոգին 3 ժամ նստացրել են, կարելի էր էդ ամեն ինչի դիմաց մի խաղ էլ անել վերջացնել էլի: Կես ժամ էսկողմ-էնկողմ բան չէր փոխի էդ 10 ժամվա մեջ:

anahit96
08.07.2011, 13:09
Հիմա ի՞նչ, էլ չի խաղալու

VisTolog
08.07.2011, 13:19
Հիմա ի՞նչ, էլ չի խաղալու

Խաղալու ա:

anahit96
08.07.2011, 13:22
Խաղալու ա:

Եվ ե՞րբ

VisTolog
08.07.2011, 13:25
Եվ ե՞րբ

Դե որ հայտնի լիներ, կգրվեր:

Rammstein
08.07.2011, 15:13
Էրեխեք ջան գոյություն ունի եթերաժամ, էտ խաղի եթերաժամը ուրեմ ավարտվելա, ինքն էլ մնացելա մյուս եթերի մասնակիցների հետ:

Դա հեռուստատեսության պորբլեմն ա, ոչ թե մասնակցինը: :)
Թող, օրինակի համար, հաջորդ խաղի սկիզբն էլ էդ օրը նկարեին, մյուս կեսը թողնեին մյուս անգամվան, էնքան որ Գլումովը պիտի հաջորդ անգամ նույն շորերով գար:

Enigmatic
08.07.2011, 15:53
Դե հո պատվերով համերգ չի, խաղի ձևն ա տենց, ու կա նախապես որոշված պայմաններ: Միակ բանը էն ա, որ գոնե պետքա նախազգուշացնեին, որ հնարավորա նաև նման բան լինի, համենայն դեպս ես կճշտեմ ինչ ա եղել, կասեմ:

Skeptic
08.07.2011, 18:29
Դե հո պատվերով համերգ չի, խաղի ձևն ա տենց, ու կա նախապես որոշված պայմաններ: Միակ բանը էն ա, որ գոնե պետքա նախազգուշացնեին, որ հնարավորա նաև նման բան լինի, համենայն դեպս ես կճշտեմ ինչ ա եղել, կասեմ:

Վահիկն ասել էր, որ նման բան հնարավոր ա, դրա համար նախորդ օրը զանգեցի ճշտելու՝ հաստատ խաղալու եմ, թե չէ, ասեցին` անպայման (http://lurkmore.ru/%D0%AF_%D1%8D%D1%82%D0%BE_%D0%B3%D0%B0%D1%80%D0%B0%D0%BD%D1%82%D0%B8%D1%80%D1%83%D1%8E), 100% (http://lurkmore.ru/%D0%98%D0%BD%D1%84%D0%B0_100%25): :pardon

Kuk
08.07.2011, 21:00

Բա էդ 100 տոկոս ասողին չհարցրի՞ր, թե ինչի չես խաղացել:

Սաղ հեչ, ամենաոռին էն ա, որ հետդ քսան հոգի էլ մարդ ես տարել :D Վերջում մարդա երկու բաժակ պիվա էլ հյուրասիրեիր, երկրորդ անձեռնմխելի գումարից բան չէր մնա :D

Yellow Raven
08.07.2011, 22:05
Դահլիճ լցնելու հնուց եկած տակտիկա:))

Վերջում էլ բոլոր չխաղացողներին առանձին-առանձին խոսք տվեցին, որ մյուս խաղին առաջինը իրանք են խաղալու(սաղ լսել եմ ):D

Enigmatic
09.07.2011, 00:43
Վահիկն ասել էր, որ նման բան հնարավոր ա, դրա համար նախորդ օրը զանգեցի ճշտելու՝ հաստատ խաղալու եմ, թե չէ, ասեցին` անպայման (http://lurkmore.ru/%D0%AF_%D1%8D%D1%82%D0%BE_%D0%B3%D0%B0%D1%80%D0%B0%D0%BD%D1%82%D0%B8%D1%80%D1%83%D1%8E), 100% (http://lurkmore.ru/%D0%98%D0%BD%D1%84%D0%B0_100%25): :pardon
Կարևորը դուխդ տեղը պահի, անձնակազմի էրեխեքը շատ լավն են, հուզվելու կարիք չկա:) դե ոչինչ մի օր էս կողմ, մի օր էն կողմ, կարևորը արդյունքը լավ լինի, իսկ ընկերներն էլ նաև նման օրվա համար են, որ պոդդերշկա անեն, օրը կասեք, ես էլ կարողա գամ, եթե հարմար լինի ,ամպայման կգամ:)

Enigmatic
09.07.2011, 00:44
Դահլիճ լցնելու հնուց եկած տակտիկա:))

Վերջում էլ բոլոր չխաղացողներին առանձին-առանձին խոսք տվեցին, որ մյուս խաղին առաջինը իրանք են խաղալու(սաղ լսել եմ ):D

Դե էտ լռիվ հայավարի պահա, ոչ մի տեղ առանց նման բաների չի անցնում:))

Skeptic
13.10.2011, 17:51
Էկա ասեմ, որ եթե ինչ որ մեկին հետաքրքրում ա, թե ինչ ա նշանակում իմ կարգավիճակը, թող շաբաթ օրը, ժամը 14:45 գա «Շանթ TV-ի»`Սևանի 21 հասցեում գտնվող տաղավար, անձամբ տեսնելու: :unsure

Skeptic
15.10.2011, 19:17
Հիմա էլ եկա ասելու, որ գիտեմ, որ «Դոն Կիխոտ» վեպը Սերվանտեսն ա գրել: :sad

Ուղղակի մտածում էի, որ հնարավոր ա` Շոլոխով ազգանունով ինչ-որ կոմպոզիտոր համանուն օպերա/բալետ գրած լինի: :}

Moonwalker
15.10.2011, 19:30
Հիմա էլ եկա ասելու, որ գիտեմ, որ «Դոն Կիխոտ» վեպը Սերվանտեսն ա գրել: :sad

Ուղղակի մտածում էի, որ հնարավոր ա` Շոլոխով ազգանունով ինչ-որ կոմպոզիտոր համանուն օպերա/բալետ գրած լինի: :}

Լա՜վ էլի, Գագ: Էդ վախտ պիտի զանգեիր (վերջին հաշվով ռուսական դպրոց եմ ավարտել)::beee
Շոլոխովը միակն ա ու անկրկնելի::cry Ու ինքը հեչ էլ կոմպոզիտոր չի::P

Skeptic
15.10.2011, 20:05
Լա՜վ էլի, Գագ: Էդ վախտ պիտի զանգեիր (վերջին հաշվով ռուսական դպրոց եմ ավարտել)::beee
Շոլոխովը միակն ա ու անկրկնելի::cry Ու ինքը հեչ էլ կոմպոզիտոր չի::P

Հա, էս սերունդը վաբշե գիրք չի կարդում: :nea :cry2

Պատասխանը պարունակում էր «դոն» բառը, ես էլ փոխանակ ռուսաստանյան գետի վրա գնալու, սկզբում Դոն Ժուանի, հետո Դոն Կիխոտի վրա գնացի: :crazy

Հայուհի
15.10.2011, 21:08
Վայ, հազար ասի ՝ մի լսիր իրանց, ինչ ասել ես ՝ լավ ես արել, ես էլ հենց քո նման էի մտածում, բայց գիտակցում էի, որ էդ Դոնով Էրեբունիում փողոց կա, բայց անունը չէի կարողանում հիշել... ամեն ինչ էլ լինումա, ուղեղա, հո մեքենա չի... ;)

VisTolog
18.10.2011, 21:27
Փոքրիկ հատված ճկուն մտքից::))

http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=c5KcMM3lWio

Skeptic
18.10.2011, 21:31
Փոքրիկ հատված ճկուն մտքից::))
Ո՞ւր ա էդտեղ ճկուն միտք: :esim

Ուղղակի աղոտ հիշողություններ: :pardon

Ռուֆուս
18.10.2011, 21:34
Սկեպտո, խաղը չեմ նայել, ինչքա՞ն ես շահել:

Rammstein
18.10.2011, 21:52
Սկեպտո, խաղը չեմ նայել, ինչքա՞ն ես շահել:

Կնայես, կիմանաս… կամ էլ կբացես սպոյլերը, կիմանաս. :))

Սպոյլեր
Հասել ա 125,000-ին:

Ավելի սպոյլեր.
Գոնգը հնչել ա, խաղը կիսատ ա մնացել:

Էլ ավելի սպոյլեր.
Բոլոր օգնությունները սպառված են: :(

Skeptic
22.10.2011, 09:00
Վիստ, էս թեման ժամանակին քիթը տնկած ման էր գալիս, էդ էլ подножка տվեցին, ցբխվեց գետնին:
Արի, փակի:

VisTolog
22.10.2011, 10:19
Մոդերատորական: Թեման փակ: