PDA

Դիտել ողջ տարբերակը : Inno Setup (տեղակայման փաթեթների ստեղծում)



bugron
04.07.2011, 20:25
Ողջույն բոլորին: Այս թեմայում քննարկվելու է Inno Setup հրաշալի ծրագիրը, տրվելու են նրա հետ կապված անհասկանալի հարցերը, ներկայացվելու են բազմապիսի սկրիպտներ /օֆֆթոպ՝ ով՞ գիտի սկրիպտ, օֆֆթոպիկ, կոմպիլյատոր բառերի հայերեն թարգմանությունները/ և այլն:
Նախ պատմեմ մի քիչ այս ծրագրի մասին: Inno Setup-ը անվճար ծրագրային փաթեթ է, նախատեսված տեղակայման փաթեթների ստեղծման համար: Կարելի է ասել կոմպիլյատոր է, ուղղակի նախատեսված արդեն իմացաք ինչի համար: Նրա առավելություններից են՝ անվճար լինելը, հրաշալի սեղմումը, հասանելի է նրա ծրագրավորման կոդը /սոուրս կոդ/, մաև ունի յունիկոդի օժանդակություն և այլն:
Ճիշտն ասած թեման ուզում էի ստեղծել ծրագրավորման բաժնում, քանի-որ այս ծրագրի հնարավորությունների մեծացմանը մեծապես նպաստում է Pascal/Delphi լեզուների կիրառումը: Ներկայումս գրեթե բոլոր խաղերի գեղեցիկ տեղակայիչները ստեղծված են IS-ով /և ոչ միայն խաղերի/: Ես խնդրում եմ բոլոր Pascal/Delph ծրագրավորողներին ակտիվորեն մասնակցել այս քննարկումներին. չնայած բազմաթիվ հարցերի պատասխաններ տրված են ռուսական ru-board.com ֆորումում /ի դեպ, այս թեմայի վերնագիրը նմանացրել եմ այնտեղի թեմայի վերնագրին/, այնուամենայնիվ Ձեր օգնության կարիքը անպայման կզգացվի:
Ներկայումս ես ունեմ Inno Setup-ի մասին բազմաթիվ նյութեր, սկրիպտներ, /այս պահին թարմացնում եմ դրանք/ որոնք կունենաք նաև Դուք, խոստանում եմ: Շուտով նախատեսում եմ IS-ի միջերեսի, օգնության ֆայլերի հայերեն թարգմանությունը, ինչպես նաև ցանկանում եմ մի քիչ փոփոխություններ մտցնել Հրանտի թարգմանության մեջ: Ովքեր ուզում են օգնել, գրեք, կհամագործակցենք:
Դե, կարծես թե վերջ: Նախօրորք շնորհակալություն բալոր մասնակիցներին:

Վահե-91
04.07.2011, 20:36
ես հիմնականում օգտվում եմ NSIS-ից, որովհետև Inno-ն ավելի դժվարա ու չեմ կարողանում գտնել որոշ հարցերի պատասխաններ: Օրինակ հնարավոր է ստեղծել տեղակայման փաթեթ, որը կաշխատի և 32 և 64 բիթանոց համակարգերում միաժամանակ ? մեկ էլ հիշում եմ freearc-ի արխիվների հետ աշխատող սկրիպտը պրոբլեմ էր տալիս, դրա համար Nero-իս ռեպակը 7-Zip Sfx-ով սարքեցի

bugron
04.07.2011, 20:41
Ճիշտն ասած ես էլ սկզբից NSIS էի օգտագործում, նույնիսկ Inno Setup-ի իմ փաթեթը NSIS-ով եմ հավաքել, ամեն մեկն էլ իրա առավելությունն ունի: Բայց որպես տեղակայման փաթեթներ ստեղծելու ծրագիր Inno-ն ավելի լավնա / իմ կարծիքով/, իսկ ասենք NSIS-ով հիմա portable սբորկեք եմ սարքում: Ինչ վերաբերում ա դժվարությանը, մի երկու օր խելքը գլխին դոկերը կարդա տես ոնց ա ստացվում, դեռ շուտ ես հիասթափվել:

Վահե-91
04.07.2011, 20:47
ռուսերենով կամ հայերենով կան լավ դոկեր ? ես անգլերեն չգիտեմ

bugron
04.07.2011, 20:52
Նոր՝ 5.4.2 տարբերակի համար ունեմ, թարգմանույան մի մասը իմ գործնա, մյուսն էլ ռուս ա թարգմանել, ինետում ինչ դոկ տենաս մեջ կա, որ լրիվ կարդացիր, Inno-ի աս կդառնաս, էս էլ լինկը՝ բռնի՝ http://rghost.ru/13460391: Բայց պետք ա ասեմ, որ գործը մինչև վերջ չեմ արել, պրեպրոցեսսորի դոկերը, սկրիպտինգի 95 տոկոսը թարգմանած չի, բայց հիմնական մասը պատրաստ ա:

Վահե-91
04.07.2011, 21:42
մերսի կփորձեմ, եթե լրիվ ավարտես խնդրում եմ թեմայում ավելացրա լինկը

bugron
05.07.2011, 00:34
Եղավ, բայց անցնում եմ հայերենի թարգմանությանը, արդեն սկսում եմ:
Վերևում քո հարցերի պատասղանները.
1. Կարաս դնես
[Setup]
ArchitecturesInstallIn64BitMode=x64

կամ

[Setup]
ArchitecturesInstallIn64BitMode=ia64, ու կլինի:
2. Նայի ստեղ՝ հատուկ arc-ի համար՝http://rghost.ru/13490741, մեկ էլ ստեղ՝ http://rghost.ru/13491411, կարողա պետք գա:

bugron
05.07.2011, 07:49
Եղավ, բայց անցնում եմ հայերենի թարգմանությանը, արդեն սկսում եմ:
Չէ, փոշմանեցի, հայերեն թարգմանությունը 0-ից սկսելու փոխարեն, կվերջացնեմ ավելի որակյալ ռուսերեն թարգմանությունը, սենց թե ընենց կլինեն բառեր, որոնց թարգմանությունը չեմ գտնի, գործս մի հազար անգամ կդժվարանա, բայց միջերեսը հայերեն կթարգմանեմ:

bugron
06.07.2011, 21:30
Ժողովուրդ, Ձեզ եմ ներկայացնում այս թեմայի առաջին պաշտոնական շապիկը՝ կարող եք դիտել այստեղ՝ http://pastehtml.com/view/azjxug1ny.rtxt (http://pastehtml.com/view/azjxug1ny.rtxt) (ի դեպ այդ pastehtml.com կայքում կարող եք html և այլ ֆայլեր վերբեռնել, լինկը ստանալ, տալ ուրիշին, ոնց որ կայք լինի, հաճելին այն էր, որ գովազդ չկա և ֆայլերը պահպանվում են անժամանակ, այնպես որ խորհուրդ եմ տալիս Ձեզ օգտագործել): Ամեն անհրաժեշտը այնտեղ կա, նույնիսկ կան բաներ, որ ուրիշ տեղեր չկան, քանի-որ ես հատուկ խնամքով ամեն տեղից դրանք հավաքել եմ իրար գլխի: Առաջիկա մի քանի օրում ևս մի եչկու բան կավելացնեմ (օր.՝ օրինակներ գրեթե չկան): Դե թող ռուսներն ու մյուսները նախանձեն.... :P:)
P.S Էդ ում էիք բլոկ արել, հըըըըըըը????, այ ռուբորդցիներ:

bugron
07.07.2011, 18:42
Ուղղված շապիկը հասանելի է այստեղ (http://pastehtml.com/view/azltiasy6.rtxt): Ավելացևել եմ բոլոր ֆայլերը մեկ փաթեթով բեռնելու հանարավորություն:

Varzor
07.07.2011, 19:24
/օֆֆթոպ՝ ով՞ գիտի սկրիպտ, օֆֆթոպիկ, կոմպիլյատոր բառերի հայերեն թարգմանությունները/ և այլն:
:

Այդ բառերը նորմալ պաշտոնական թարգմանություններ չունեն: Իմ բոլոր կարդացած հայերեն նորմալ գրականությունում (բավականին քիչ են) և լսարանում լսած ու գրածս դասախոսությունների ընթացքում միշտ օգտագործվել է "սկրիպտ" և "կոմպիլյատոր" բառերը:

Խնդիրը նրանումն է, որ դրանք բազմիմաստ բառեր են և տարբեր իմաստների համար միաբառ իմաստային թարգմանություններ դժվարացել են տալ, կամ տվածներն էլ անհաջող են:
Օրինակներ (իհարկէ համակարգչային ոլորտի իմաստների համար)
սկրիպտ
հրամանային հաջորդականություն, հրամանային կոդ, ծրագրային կոդ, ծրագիր, ծրագրային սցենար, հրամանային սցենար, հրամանագրություն կամ հրամանագիր և այլն
կոմպիլյատոր
ծրագրային համակցիչ, ստեղծիչ, ծրգրային գեներատոր, ծրագրի կազմավորիչ, թարգմանիչ (տրանսլյատոր), ծրագրային հավաքագրիչ և այլն

Հ.Գ.
Էդ Inno Setup-ը վաղուց քաշել եմ ու միշտ թարմ տարբերակներն եմ քաշում, բայց ոչ մի անգամ ինստալյացիա (էլի անթարգման բառ է :) ) չեմ արել, բայց հուսով եմ ֆորումը (էլի? :) ) կոգնի այդ ծրագրից օգտվելը սովորել :)

_Հրաչ_
07.07.2011, 19:59
Ինչքան էլ լավը չլինի, էլի մերն ա. ինստալյացիա բառն ունի իր հայերենը՝ տեղակայում, ու լիովին արտահայտում ա գործողության իմաստը: Կողմ եմ «տեղակայում» եզրույթին:
Ֆորումն էլ ունի իր գրական հայերեն համարժեքը՝ համաժողով, բայց դե ինտերնետային (համացանցային) ֆորումը «համաժողով» անվանելը մի տեսակ չի հնչում, կամ եթե կիրառվի էլ, չի արմատանա :nea

Իսկ ինչ վերաբերվում ա սկրիպտ ու կոմպիլյատոր բառերին, ես էլ եմ դժվարանում դրանց հայերեն համարժեքներ տալ :think բայց որ նայում եմ, «համակցիչն» էնքան էլ վատը չի: :think

bugron
08.07.2011, 08:50
Էդ Inno Setup-ը վաղուց քաշել եմ ու միշտ թարմ տարբերակներն եմ քաշում
Ես էլ եմ այդպիսին, բայց մի խնդիր կա: Inno-ի նոր unicode տարբերակը՝ 5.4.2-ը, հայերեն տեղակայիչներ չի կարողանում ստեղծել, իբրև թե լեզվային ֆայլի մեջ ինչ-որ սխալ կա: 5.4.0 տարբերակը մի կերպ կարողացավ: Հավանաբար այսօր Innp Setup-ի պաշտոնական կայքում այդ մասին կգրեմ, տեսնեն ինչումն է խնդիրը: Իսկ բառերի թարգմանությունների համար շնորհակալություն, բայց մյուս կողմից որ նայում ես, ավելի լավ է ստեղծել և օգտագործել ռուսերեն տեղակայիչներ, նման բառերի թարգմանության հետ կապված խնդիրներց խուսափելու համար: ի դեպ, ակումբում կա չէ նման բաժին, որտեղ քննարկվում են այդպիսի թարգմանություններ?:

Varzor
08.07.2011, 13:22
Ինչքան էլ լավը չլինի, էլի մերն ա. ինստալյացիա բառն ունի իր հայերենը՝ տեղակայում, ու լիովին արտահայտում ա գործողության իմաստը: Կողմ եմ «տեղակայում» եզրույթին:
Ֆորումն էլ ունի իր գրական հայերեն համարժեքը՝ համաժողով, բայց դե ինտերնետային (համացանցային) ֆորումը «համաժողով» անվանելը մի տեսակ չի հնչում, կամ եթե կիրառվի էլ, չի արմատանա :nea
Իսկ ինչ վերաբերվում ա սկրիպտ ու կոմպիլյատոր բառերին, ես էլ եմ դժվարանում դրանց հայերեն համարժեքներ տալ :think բայց որ նայում եմ, «համակցիչն» էնքան էլ վատը չի: :think

Տեղակայում բառը միայն որոշակի կոնտեքստում է ճիշտ հնչում: Երբեմն նույնիսկ կիրառում են տեղադրում: Դե հիմա ոնց կասես "համակարգչային ցանցի ինստալյացիոն աշխատանքներ"? "տեղակայման աշխատանքներ" թե "տեղադրման աշխատանքներ?"
Խնդրը նրանումն է, որ արտասահմանում ստեղծված տեխնոլոգիաները և գաղափարները անվանումներ են ստանում ստեղծողի քմահաճույթով և նախասիրություններով ու դրա համար էլ միշտ չի, որ դրանք կարելի է թարգմանել: Թե չէ "Server"-ը բառացի դառնում է "մատուցիչ" :D, բա շամպայնը? փռփռագմփիկ :D
Ես կողմ եմ մի գաղափարի` պետք չի թարգմանել այն, ինչիշը քոնը չէ:
Տենց մի լավ անեկդոտ կա ղարաբաղյան.
Պըլը Պուղուն որդին հարցնում է.
- Ափո, ռսները կռիչանին հինչ են ասում?
- Բալաս, ուրանք դրանից ոնին վեչ, որ մի պեն էլ ասեն:

Varzor
08.07.2011, 13:22
ի դեպ, ակումբում կա չէ նման բաժին, որտեղ քննարկվում են այդպիսի թարգմանություններ?:
Այո, կա :)

bugron
10.07.2011, 21:10
Այո, կա :)

Շնորհակալություն, ֆորումում գտա, խեղճ թեման ստեղծվել է 2007 թ.-ին, միայն մեկ գրառում, իհարկե նման քայլերով շա՜տ անհասկանալի բառեր իրենց ճիշտ թարգմանությունը կստանան: Ինչևէ, մի հարց ունեմ, Pascal/Delphi ծրագրավորման վերաբերյալ: Բոլորս էլ գիտենք, որ տեղակայման պրոցեսը ցույց տվող էջում մի պրոգրեսբար կա, որը ցույց է տալիս տեղակայման ընթացքը: Ահա, տեղակայումից հետո որոշ ֆայլեր պետք է կատարվեն (выполнить` execute) [Run] բաժնի միջոցով: Վերջը՝ հնարավոր է ինչ-որ կեևպ ցույց տալ հենց այդ իրականացման պրոցեսի ընթացքը՝ տեղակայումից հետո՝ նոր պրոգրեսսբարի միջոցով /այդ նորը թող լինի առաջինից մի քիչ ներքև/: Ինչ կառաջարկեք՞:

Վահե-91
10.07.2011, 21:17
Շնորհակալություն, ֆորումում գտա, խեղճ թեման ստեղծվել է 2007 թ.-ին, միայն մեկ գրառում, իհարկե նման քայլերով շա՜տ անհասկանալի բառեր իրենց ճիշտ թարգմանությունը կստանան: Ինչևէ, մի հարց ունեմ, Pascal/Delphi ծրագրավորման վերաբերյալ: Բոլորս էլ գիտենք, որ տեղակայման պրոցեսը ցույց տվող էջում մի պրոգրեսբար կա, որը ցույց է տալիս տեղակայման ընթացքը: Ահա, տեղակայումից հետո որոշ ֆայլեր պետք է կատարվեն (выполнить` execute) [Run] բաժնի միջոցով: Վերջը՝ հնարավոր է ինչ-որ կեևպ ցույց տալ հենց այդ իրականացման պրոցեսի ընթացքը՝ տեղակայումից հետո: Ինչ կառաջարկեք՞:

բայց ոնց կարա Inno-ն իմանա, էդ քո [run]-ի մեջի պրոցեսը երբա վերջանալու, որ պրոգրեսը ցույց տա ? :o

bugron
10.07.2011, 21:23
բայց ոնց կարա Inno-ն իմանա, էդ քո [run]-ի մեջի պրոցեսը երբա վերջանալու, որ պրոգրեսը ցույց տա ? :o
Վահե ջան, ես գրել էի, եթե հնարավոր է, հետո քաջ գիտակցում էի, որ դժվար կլինի, բայց հո մի ձև պտի լինի չէ՞, AutoIt-ին ծանոթ էս՞, դրանով կլինի՞: Չգիտեմ որ տարբերակից ակսած պրոցեսի ստեղծման և կատարման և ավարտման պրոցես ավտոմատացված է, իսկ հին տարբերակներում պտի ձեռքով CreateProcess()-ի ու եսիմ ինչի միջոցով արվեր, ասում եմ, նույն ձևով հիմա է արվում, ուրեմն մի ձև կարելի է չէ՞ ղեկավարել պրոցեսը:

Վահե-91
10.07.2011, 21:35
Վահե ջան, ես գրել էի, եթե հնարավոր է, հետո քաջ գիտակցում էի, որ դժվար կլինի, բայց հո մի ձև պտի լինի չէ՞, AutoIt-ին ծանոթ էս՞, դրանով կլինի՞: Չգիտեմ որ տարերակից պրոցեսի ստեղծման և կատարման և ավարտման պրոցես ավտոմատացված է, իսկ հին տարբերակներում պտի ջեռքվ CreateProcess()-ի ու եսիմ ինչի միջոցով արվեր, ասում եմ, նույն ձևով հիմա է արվում, ուրեմն մի ձև կարելի է չէ՞ ղեկավարել պրոցեսը:

ճիշտն ասած ծանոթ չեմ, բայց ինչքան գիտեմ տեղադրման պրոցեսը ավտոմատացնելու համարա: Ինքը ոնց-որ էն Next->Next->Finish կնոպկեքը քո տեղը սղմումա: Էդ հարցին պատասպան ստանալու համար, ինձ թվումա Inno-ի մասնագետներից պետքա հարցնես: OSZONE-ում փորձել ես ?

bugron
10.07.2011, 21:39
Չեմ կարծում, որ էս հարցը քննարկված լինի, համ էլ հավես չունեմ, դե արի էդքան ման արի, համ էլ մենք մի լուծում կգտնենք, ես AutoIt-ի լեզուն մի քիչ գիտեմ, բայց ուզում եմ իննոի հնարավորություններով գործը գլուխ բերել: Կարելի էր կազմակերպել CurrentFileName ֆունկցիայով, բայց, ափսոս, աշխատում է մենակ [Files] բաժնի համար:

Վահե-91
10.07.2011, 21:56
Չեմ կարծում, որ էս հարցը քննարկված լինի, համ էլ հավես չունեմ, դե արի էդքան ման արի, համ էլ մենք մի լուծում կգտնենք, ես AutoIt-ի լեզուն մի քիչ գիտեմ, բայց ուզում եմ իննոի հնարավորություններով գործը գլուխ բերել: Կարելի էր կազմակերպել CurrentFileName ֆունկցիայով, բայց, ափսոս, աշխատում է մենակ [Files] բաժնի համար:

բայց ինչ պարտադիրա քննարկված լինի ? դու հարցը տուր տես ովա պատասխանում ;)

bugron
10.07.2011, 22:03
Հարցը արդեն տվել եմ, եթե ստեղ չկարեցան ընդեղ խի պտի կարենան, համ էլ իմ վերևների գրառումներից մեկում գրել էի, որ ru-board ֆորումում բլոկ են արել, այսինքն ինչ բլոկ, ռեգ եղա, բայց inno-ի բաժնում գրառում անելիս ասում ա չի կարելի, ադմինն էլ չկա, որ խնդիրը լուծի, դրա համար ստեղ եմ գրել:

Վահե-91
10.07.2011, 22:18
Հարցը արդեն տվել եմ, եթե ստեղ չկարեցան ընդեղ խի պտի կարենան, համ էլ իմ վերևների գրառումներից մեկում գրել էի, որ ru-board ֆորումում բլոկ են արել, այսինքն ինչ բլոկ, ռեգ եղա, բայց inno-ի բաժնում գրառում անելիս ասում ա չի կարելի, ադմինն էլ չկա, որ խնդիրը լուծի, դրա համար ստեղ եմ գրել:

ստեղ մի բուռ հայ ենք, իսկ ընդեղ հազարավոր այցելուներ կան :secret ru-board-ում ես կամ, եթե ուզում ես քո հարցը, քո ուզածով ձևակերպի ռուսերեն, ուղարկի ինձ ՊՄ-ով, ես ընդեղի թեմայում կավելացնեմ

bugron
10.07.2011, 23:00
ստեղ մի բուռ հայ ենք, իսկ ընդեղ հազարավոր այցելուներ կան :secret ru-board-ում ես կամ, եթե ուզում ես քո հարցը, քո ուզածով ձևակերպի ռուսերեն, ուղարկի ինձ ՊՄ-ով, ես ընդեղի թեմայում կավելացնեմ
Մերսիներ, շուտով ՊՄ-դ ստուգիր: