PDA

Դիտել ողջ տարբերակը : Վրաց-ռուսական հարաբերություններ և Ղարաբաղի հիմնախնդիր



arturouqen
03.07.2011, 22:23
Ինչպես կբացատրեք վերջին ժամանակներս Դմիտրի Մեդվեդևի ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Արդյոք սա նախընտրական ակտիվություն է Մեդվեդևի համար, թե տարածաշրջանում գերիշխանությունը հաստատելու մոլուցք, քանզի Ռուսաստանին չի կարող չանհանգստացնել օրեցօր Ամերիկա գնացող Վրաստանը և Ադրբեջանը:
Վերջին ժամանակներս Վրաստանը տարբեր ձևաչափերով հայտարարում է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում չի կարող ձեռքերը ծալած նստել: Այսինքն Վրաստանը փորձում է ցույց տալ, որ ինքը տարածաշրջանում խոսք ունի ասելու և Ռուսաստան տես, որ քո դիրքերը թուլացել են տարածաշրջանում: Եվ ինչպես պետք է վարվի Հայաստանը այդ պարագայում: Արդյոք Հայաստանի ներկայիս խոհեմ քաղաքականությունը ճիշտ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղը պետք է նաև Ամերիկային Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ: Այսինքն Ադրբեջանը ձգտում է դեպի Ամերիկա, իսկ Հայաստանը պահը բաց չի թողնում խոսքով ու գործով ապացուցելու, որ Ռուսաստանը մեր ռազմական դաշնակիցն է: Այդ դեպքում ստացվում է, որ Ամերիկան կողմ է Ղարաբաղի անցմանը Ադրբեջանի կազմ, իսկ մենք հուսանք, որ Ռուսաստանն էլ ինչ որ տեղ (թեկուզ պահպանելով հավասարակշռությունը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդ երկիր) կողմ է Ղարաբաղի անկախությանը: