PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռեյկի Ուսուցիչ Հայաստանում



reikiarmenia
03.07.2011, 07:51
«Ռեյկի» Ճապոնական Ուսմունքը Հայաստանում

Ռեյկին ձեռքերով բուժող էներգետիկ համակարգ է: Ռեյկին բազմապատկում է մարդու մեջ եղած էներգիան և ստեղծարար ունակությունները, վերականգնում ուժերը, ամրապնդում հիշողությունն ու հաղորդում դրական լիցքեր։ Ռեյկին նաեւ նպաստում է անքնության, հոգնածության և բազում հիվանդությունների հաղթահարմանը, ամրապնդում հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Ռեյկին դասավանդվում է շատ երկրկներում՞ այդ թվում նաեւ Հայաստանում: Ռեյկիի ուսուցումը կատարվում է ձեռնադրման միջոցով։ Ձեռնադրումից հետո էներգետիկ հոսք է զգացվում ձեռքերում, որը դրսևորվում է վիբրացիայի կամ տատանումների տեսքով։ Այդ էներգիան օգտագործելու համար անցկացվում է հատուկ ուսուցում։ Սովորեցվում են ձեռքերի հատուկ շարժումներ` սեփական մարմնի և այլ մարդկանց վրա օգտագործելու համար։ Ավանդական բժշկությունն ավելի շատ աշխատում է հետևանքների հետ, մինչդեռ ռեյկին չեզոքացնում է հիվանդություններ ծնող պատճառները։

Մանրամասնությունները՝ http://www.reikiarmenia.com

Արման Հարությունյան,
«Ռեյկի» Ուսուցիչ Հայաստանում

Freeman
03.07.2011, 12:26
Ավանդական բժշկությունն ավելի շատ աշխատում է հետևանքների հետ, մինչդեռ ռեյկին չեզոքացնում է հիվանդություններ ծնող պատճառները։


Հետաքրքիր ա,մի հատ դեղնախտի տարբեր տեսակների առաջացման պատճառները կասե՞ս