PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Մատեան երանության



Sambitbaba
03.07.2011, 07:41
Մ Ա Տ Ե Ա Ն
Ե Ր Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն


ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ


ԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ


ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ


Կազմեց, թարգմանեց և վերափոխեց չափածոյի՝
SAMBITBABA



ՆԱԽԱԲԱՆ


Մի անգամ, -
լավ հիշում եմ, Ծննդյան նախօրեն էր, -
Իմ կյանքում
արտակարգ հայտնություն կատարվեց.
Ինձ ընտրեց
որպես կապ մեր կյանքի Տնօրենը
Եվ այդ կերպ
Նա ձեզ հետ զրուցել սկսեց:

Թույլ տվեք բացատրել,
մի փակեք այս գիրքը:
Թույլ տվեք ավարտել
սկսածս միտքը:
Նվիրեք ինձ, խնդրում եմ,
ժամանակի այս հատվածը,
Համարեք, որ հեքիաթ է
այսօրվա ձեր լսածը:

Եվ այսպես...
Դժբախտ էի կյանքիս այդ հատվածում:
- Իմ կյանքը չստացվեց, -
այդպես էի կարծում:
Ընկերներս, ընտանիքս,
և նույնիսկ աշխատանքս
Լքել էին կարծես ինձ,
Դատարկվել էր կյանքս...

Ըստ իմ հին սովորության՝
թղթին հանձնել մտքերս,
Ասես թե ինչ-որ մեկին
ես նամակ եմ գրում, -
Վերցրեցի թուղթ - գրիչ,
հավաքեցի բողոքներս
Եվ շատ լուրջ մի նամակ
գրեցի Տեր - Աստծոն:

Նամակն այդ զայրացած
լիքն էր չար կրքերով,
Անհեթեթ, չհասկացված,
չըմբռնված մտքերով:
Մի տարափ, մի հեղեղ,
մի կարկուտ հարցերի:
Ամբարտավան բողոք,
վախվորած ու լեղի:

Թե ինչու՞ է իմ կյանքն
այդքան անկազմակերպ, -
Թե ինչպե՞ս ստիպել նրան
քիչ կարգավորվել:
Թե ինչու՞ չեմ կարող
ես լինել երջանիկ:
Եվ ինչու՞ է միշտ փողը
խուսափում ինձանից:

Եվ վերջապես, հոգուս ճիչը,
որ ինձ հանգիստ չէր տալիս.
Ո՞րն է արդյոք պատճառը
ապարդյուն այս կյանքիս:
Ո՞րն է մեղքս, իմ Տեր,
ասա, եղիր բարի,
Որ կյանքս վերածվել է
անվերջ մի պայքարի...

Եվ... հանկարծ, այն պահին,
երբ վերջացրի գրելս
Դառն ու անպատասխան
հարցերիցս վերջինը, -
Ցանկացա դնել ցած
Գրիչը` ձեռքիս քրտնած,
Ով զարմանք, ձեռքս մնաց
թղթի վրա գամված:

ՈՒ հանկարծ գրիչը
ձեռքիս մեջ շարժվեց:
Անտես ուժ մի ինչ-որ
ինձ գրել ստիպեց:
Հասկացա, որ հիմա
ինչ-որ բան կիմանամ,
Եթե չդիմադրեմ
ու գրչին ձեռքս տամ:

ՈՒ թղթին հայտնվեց.

Դու իրո՞ք ցանկանում ես
Ստանալ պատասխանն
այս բոլոր հարցերիդ,
Թե՞ բողոքով այս
պարզապես ցանկանում ես
Դուրս տալ բարկությունդ
ու հանգստանալ:

Թարթեցի ես աչքերս
շշմած, վախվորած,
Բայց հետո հանկարծ միտքս
գտավ պատասխան:
Գրեցի թղթի վրա.
- Երկուսն էլ, անկասկած.
Բարկությունս եմ թողնում,
բայց եթե ինչ-որ հարց

Իմ տված հարցերից
կունենա պատասխան, -
Ինչ մեղքս թաքցնեմ,
թող նույնիսկ Սատանան
Լինի այդ իմաստունը,
Ես` համաձայն եմ,
Տուր ինձ պատասխան,
տուր ինձ, խնդրում եմ:

Խոսք չունեմ, վատ միտք չէ
ու շատ լավ է ասված,
Որ հարցիդ պատասխանը
քեզ տա Սատանան:
Բայց գուցե դու դեմ չե՞ս,
եթե ինքը` Աստված
Գա քեզ հետ զրույցի
ու տա՛ քեզ պատասխան:

Գրեցի ես թղթին.
- Ինչպե՞ս դա հասկանալ...-
Եվ դեռևս հարցիս
պատասխանը չստացած,
Սկսվեց մի զրույց,
ոչ այնքան ինձանից,
Ավելի շուտ,
Աստծոց ինձ թելադրված:

Այն տևեց երեք տարի:
Եվ այն ժամանակ
Ես նույնիսկ չգիտեի,
թե ինչի կգամ.
Տալիս էի հարցը -
ստանում պատասխան, -
Ամեն օր, ամեն ժամ,
երբ որ ցանկանամ:

Երբ կորցնում էի
իմ ներքին զգացումը,
Որ բառերը գալիս են
արտաքին աղբյուրից,-
Ես մի կողմ էի դնում
գրիչն ու թուղթը,
Գիտենալով, որ Նա
ինձ կհուշի նորից:

Հիմա էլ շարունակվում են
զրույցները այդ,
Հիմա, երբ գրում եմ
ես այս տողերը:
Զրույցներից շատերը
դուք շուտով կիմանաք, -
Շուտով կփոխվեն
նաև ձեր կյանքերը:

Ես չէի հավատում
այս երկխոսությանը:
Կարծում էի, թե ցնորք է
մի զարմանահրաշ:
Հետո որոշեցի,
որ այս պատմությունը
Արժեք կունենա
միայն ինձ համար:

Բայց հետո պարզվեց,
որ կարծիքս սխալ է, -
Չեն կարող մտքերն այս
լինել մեկի համար:
Ամեն ոք, ով կգա
դեպի այս նյութը,
Խոսքեր կգտնի
հենց իրեն հարմար:

Ես ցանկանում եմ,
որ դուք էլ ինձ հետ
Շուտով սկսեք
երկխոսությունն այս:
Եվ սա ոչ միայն
իմ ցանկությունն է, -
Նույն բանն է խնդրում
ձեզ ինքը` Աստված:

Sambitbaba
03.07.2011, 17:19
1.

- 1 -

Դե, ուրեմն, եկեք սկսենք
երկխոսությունը հարցով.
"Ինչպե՞ս է խոսում Աստված,
և ու՞մ հետ է Նա խոսում":

Ես Խոսում եմ բոլորի հետ:
Միշտ ձեզ հետ եմ Ես խոսում:
Հարցը Իմ խոսելը չէ,
Այլ, թե ով է Ինձ լսում:

Հետաքրքիր է անշուշտ,
բայց,- կարելի՞ է, խոսենք
Քիչ ավելի համառոտ,
թե ի՞նչ Ես ուզում ասել:

Եկ "խոսել" բառը փոխենք, -
թե դեմ չես, - "շփվել" բառով:
Դա ավելի ճիշտ բառ է,
ավելի մեծ իմաստով:

Երբ փորձում ենք մենք խոսել -
Ես` քեզ հետ, և դու էլ` Ինձ, -
Դեմ ենք առնում խոսքերի
սահմանափակ պատնեշին:
Այդ պատճառով շփվում եմ
Ես ոչ այնքան բառերով,
Այլ մտքերս հայտնում եմ
զգացմունքների ձևով:

Զգացմունքները`
հոգու լեզուն է:
Թե կասկած ունես
ինչ-որ մի հարցում,
Իսկ ճիշտ պարասխան
սիրտդ ուզում է, -
ՈՒշադիր եղիր,
թե ինչ ես զգում:

Հաճախ դժվար է հայտնաբերելը
զգացմունքներն այդ:
Ավելի բարդ է լինում երբեմն
ընդունել դրանք:
Եվ այնուհանդերձ, քո ամենախոր
զգացմունքների մեջ է ամփոփված
Կյանքիդ բարձրագույն
ճշմարտությունը:

Ամբողջ գաղտնիքն է,
թե ինչպես հասնել
այդ զգացմունքներին:
Ես քեզ ցույց կտամ,
թե ինչպես, եթե
դու ցանկանում ես:

Ես ցանկանում եմ:
Բայց ամենից շատ ես ցանկանում եմ
Ստանալ հարցիս
լրիվ պատասխան.
ՈՒ՞մ ես Դու ընտրում,
Երբ որ խոսում ես:
Ինչպե՞ս ես խոսում
Դու մեզ հետ, Աստված:

Ես հաճախ շփվում եմ
մտքերի միջոցով:
Մտքերն ու զգացմունքները
նույն բանը չեն:
Եվ սակայն երբեմն
կարող են նրանք
Ինչ-որ տեղ հանդես գալ
Միաժամանակ:

Մտքերի միջոցով
շփվելու ժամանակ
Ես հաճախ օգտագործում եմ
նկարներ, պատկերներ էլ:

Եվ դա է պատճառը,
որ հաճախ մտքերը
Ավելի տպավորիչ են,
քան թե բառերը:

Բայց կա ավերի
հզոր միջոց էլ,
Որ օգտագործում եմ
Ես նրանց հետ մեկտեղ:
Հզոր միջոցն այդ
ինչ խոսք, որ փորձն է:
Փորձ, միտք, զգացմունք.
բոլորը մեկ տեղ:

Եվ վերջապես, երբ
էլ չեն աշխատում
Ոչ փորձ, և ոչ միտք,
ոչ էլ զգացում, -
Այնժամ, երբ մի բան
Ես քեզ ասում եմ`
ՈՒզած, թե չուզած,
խոսքն եմ գործածում:

Խոսքը` դա շփման
հաջող միջոց չէ:
Բառերն էլ հաճախ
սխալ են ընկալվում:
Նրանք ավելի քիչ
ապահով են,
ՈՒ նաև հեշտ են
ոչ ճիշտ մեկնվում:

Ինչու է այդպե՞ս:
Դե, ըստ էության
Խոսքերը՝ դրանք
միայն ձայներ են,
Աղմուկներ, որոնք
արտահայտում են
Մտքերը, փորձն ու
զգացմունքները:

Բառերը՝ դրանք
սիմվոլներ են լոկ.
Նշաններ, որոնք
ճշմարտություն չեն:
Բառերը միայն
պիտակներ են, որ
Սարքովի են միշտ,
իրական բան չեն:

Բառերը կարող են
օգնել հասկանալ:
Փորձը՝թույլ կտա
քեզ գիտենալ դա:
Բայց կան շատ բաներ,
որ միայն փորձով
Երբեք ճանաչել
չես կարողանա:

Եվ այդ պատճառով
Ես քեզ տվել եմ
Ճանաչման երկու
ուրիշ միջոցներ:
Ես նրանց մասին
արդեն ասել եմ:
Դրանք են. մտքեր
և զգացմունքներ:

Բայց ամենամեծ
հեգնանքը կյանքի
Հենց նրանում է,
որ տես, որ մարդիկ
Շատ ավելի մեծ
կարևորություն
Տվեցին Աստծո
խոսքին, քիչ` փորձին:

Փորձը ձեզ համար
քիչ կարևոր է,
Խոսքը` ավելի:
Այդ պատճառով էլ
Գերադասում եք
երեկվա խոսքը
Այն փորձից, որ ձեզ
այսօր է տրվել:

Այսպիսով,
փորձն ու զգացմունքները
Արտահայտում են,
ինչ որ դու գիտես:
Բառերը ասված
կարող են միայն
Աղավաղել այն,
ինչ որ դու գիտես:

Հիմա դու գիտես
այն միջոցները,
Որոնց օգնությամբ Ես
շփվում եմ քեզ հետ:
Եվ սակայն բոլոր
այդ միջոցները
Չեն կարող լինել
Կոնկրետ մեթոդներ:

Ոչ բոլոր մտքերն են,
որ Ինձանից են:
Ոչ բոլոր բառերն են,
որ Ինձանից են:
Ոչ ամբողջ փորձն է,
որ Ինձանից է:
Ողջ զգացմունքներն էլ
Ինձանից չեն, ոչ:

ՈՒրիշները շատ են խոսել
Իմ անվան տակ:
Շատ մտքեր ու զգացմունքներ
կյանք են առել Իմ անվան տակ:
Եվ այդ ամենի արդյունքից
շատ փորձեր են ծնունդ առել,
Եվ դրանցից շատերի հետ
Ես կապ չունեմ:

Ամբողջ խնդիրը
տարբերակելն է:
Դա է հիմնական
դժվարությունը.
Թե որն են իրոք
Իմ պատգամները, -
Որոնք են եկել
օտար աղբյուրից:

Այո, դժվար է
տարբերակելը:
Այնքան ժամանակ,
քանի չգիտես
Կարևորագույն
օրենքը, գրված
Քեզ համար, որդիս:
Դու հիշիր հիմա.

Իմն են հանդիսանում
քո ամենաՎեհ Մտքերը:
Իմն են հանդիսանում
քո ամենաՊարզ Խոսքերը:
Իմն են հանդիսանում
քո ամենաՄեծ Զգացմունքները:
Ինչ որ դրանից քիչ է -
ուրիշ սկզբնաղբյուրից է:

Կարծում եմ, հեշտացավ հիմա
տարբերելու քո գործը:
Այժմ քեզ մնում է
միայն առանձնացնել
Եվ ընդունել քո մեջ
քո ամենա Վեհը,
Քո ամենա Մաքուրն ու
քո ամենա Մեծը:

Բայց այլ խրատներ էլ
Ես հիմա կտամ քեզ.
Ամենա Վեհ Միտքը միշտ
ուրախություն է բովանդակում:
Ամենա Պարզ Խոսքերը միշտ
ճշմարտություն են պարունակում:
Ամենա Մեծ Զգացմունքն էլ
դուք անվանում եք սեր:

ՈՒրախություն,
Ճշմարտություն և Սեր:
Երեքն էլ փոխարինելի են
մեկը մյուսով:
Մեկը միշտ տանում է
դեպի մյուսները,
Եվ պարտադիր չէ,
թե որ մի կարգով:

Եթե օգտվես
իմ այս խորհուրդներից, -
Դու կկարողանաս
հեշտ ընդորոշել,
Թե որ պատգամներն են
գալիս Ինձանից,
Եվ որոնք են քեզ
ուրիշները տվել:

...Բայց նկատու՞մ եք արդյոք
դուք Իմ պատգամները...
Նրանցից շատերը
չնկատված են մնում:

Ոմանք` որովհետև
չափից լավն են թվում
ճիշտ լինելու համար:
Ոմանք` որովհետև
չափից բարդ են թվում,
նրանց հետևելու համար:

Շատերը` որովհետև
սխալ են բացատրվում:
Շատերն էլ` որովհետև
չեն ընդունվում:

Իմ ամենահզոր
պատգամաբերը
Փորձն է: Եվ սակայն
դու նույնիսկ նրան
Հաջողեցնում ես
միշտ արհամարհել:
Արհամարհում ես
հատկապես նրան:

Քո աշխարհն, իրոք,
չէր լինի այնպիսին,
ինչպիսին հիմա է, -
Եթե դու ուղղակի
լսեիր փորձին:
Իմաստը սա է:

Երբ դու չես լսում
քո փորձին, նորից
վերապրելու ես
Այդ փորձը կրկին:
Նորից ու նորից:
Կրկին ու կրկին:

Քանզի չի կարող Իմ Ծրագիրը
հանկարծ խափանվել:
Քանզի չի կարող Իմ Ցանկությունը
մնալ անկատար:
Դու, վերջիվերջո, ինչ էլ որ անես,
Ընդունելու ես պատգամը տրված,
ՈՒշ լինի, թե շուտ:
ՈՒզած, թե չուզած:

Ես` լավ իմացիր,
քեզ չեմ ստիպի:
Ես քեզ երբեք
չեմ հարկադրի:
Ես տվել եմ քեզ
կամքի ազատություն,
Իրավունք, վարվել այնպես,
ինչպես ինքդ ես ուզում:

Եվ երբեք, լսու՞մ ես,
հավիտյանս հավիտենից
Ես այդ իրավունքը
ետ չեմ վերցնի:
Որոշիր ինքդ,
ինչ ես անելու.
Քո ճանապարհն է,
դու ես անցնելու:

Հավերժության մեջ,
որտեղ էլ լինես՝
Կգտնեմ ես քեզ
ու քեզ կուղարկեմ
Իմ Պատգամները
այնքան ժամանակ,
Մինչև սովորես
նրանց տիրանալ:

ՈՒ Տիեզերքի որ անկյունում էլ
որ դու թաքնվես,
Ես քեզ կգտնեմ ու Պատգամներս
միշտ քեզ կուղարկեմ
Այնքան ժամանակ,
մինչև որ նրանք
Բուն դնեն քո մեջ
ու քոնը դառնան:

Իմ Պատգամները
կգան դեպի քեզ
Անթիվ ձևերով,
բյուր դարերի մեջ:
Չես կարողանա
նրանց անտեսել,
Թե իրոք ջանաս,
թե իրոք լսես:

Մեկ անգամ իրոք
լսելուց հետո
Դու էլ չես կարող
Չը-լսել նրանց:
Այդպես կսկսվի
մեր լուրջ զրույցը:
... Եթե
ցանկանաս:

Չէ՞ որ անցյալում
միայն դու էիր,
Որ դիմում էիր Ինձ,
և աղոթում` Ինձ,
Խնդրում Ինձանից
և Ինձ` աղաչում:
Այժմ կարող եմ
քեզ պատասխանել
Ես ամեն հարցում:

Sambitbaba
04.07.2011, 10:23
2.

- 2 -


ՈՒ՞մ հետ է շփվում Աստված:
Յուրահատու՞կ են արդյոք
Այդ մարդիկ ընտրյալ
մի ինչ-որ բանով:
Քեզ համար, իմ Տեր,
Կա՞ն արդյոք ինչ-որ
Արտառոց դեպքեր
այդ շփման համար:

Հավատա Ինձ, որդիս.
Չկա ոչ մի մարդ,
Որ առավել է,
քան մյուսները:
Լսիր, սիրելիս.
Չկա ակնթարթ,
Որ ավելի թանկ է,
քան մյուսները:

Շատերը գերադասում են
մտածել, թե Աստված
Շփվելու համար ընտրում է
առանձնահատուկ ձև
Եվ առանձնահատուկ
ինչ-որ մարդկանց:
Եվ ձեր կարծիքն այդ
շատ-շատ ամուր է:

Դա ազատում է ձեզ
մեծ պարտականությունից.
Պատգամներս լսելու
անհրաժեշտությունից:
Այդ դեպքում դուք կարող եք
ոչ միայն չլսել,
Այլ նաև Պատգամներս
հեշտորեն չընդունել:

Չէ՞ որ "ընտրյալներն"
արդեն "լսել" են:
Չէ՞ որ "ընտրյալներն"
արդեն "ընդունել" են:

Եվ այդպես, որպես հավատ
դուք հեշտությամբ կարող եք
Ընդունել ոչ թե Իմ ,
այլ ուրիշների խոսքերը:

Դու էլ Ինձ լսելու
անհրաժեշտություն չունես,
Եթե որոշել ես,
որ արդեն ուրիշները
Ինձանից լսել են
ամենն, ինչ Ես ասել եմ, -
ՈՒ հիմա դու պետք է
նրանց լսես:

Լսելով այն, ինչ ուրիշները
կարծում են, թե լսել են, -
Քեզ համար ավելորդ բան է
դառնում մտածելը:

Իսկ եթե մեկ անգամ
դու խոստովանես,
Որ ինչ-որ մի բան
Ինձանից ես լսել, -
Համարիր, որ արդեն
այդ Պատգամիս համար
Եվ այն բացատրելու համար
դու պատասխանատու ես դարձել:

Քեզ ավելի հեշտ է
և նաև անվտանգ
Ընդունել բացատրությունները,
որոնք ուրիշներինն են:
Այն ուրիշներինը,
ովքեր ապրել են
Արդեն ավելի քան
քսան դար առաջ:

Բայց լսիր, միգուցե
փորձես հասկանալ
Այն Պատգամը, որ կարող է
ստանում ես հենց հիմա՞:
Ես քեզ հրավիրում եմ
մասնակցել, սիրելիս,
Աստծո հետ շփման
այդ լրիվ նոր ձևին:

Ճիշտն ասած, այդ դու ես
Ինձ հրավիրել:
ՈՒ հենց հիմա Ես եկել եմ,
որ քեզ պատասխանեմ:

Sambitbaba
04.07.2011, 19:37
3.

- 3 -


Ինչու՞ է թվում, թե որոշ մարդիկ, -
Քրիստոսն, օրինակ, -
Քո Պատգամներին ավելի են մոտիկ,
քան մյուսները:

Որովհետև այդ մարդիկ
իրոք ցանկանում են լսել,
Եվ պատրաստ են շփմանն այդ
նույնիսկ այն ժամանակ
Երբ շփումը թվում է
նույնիսկ վախեցնող էլ,
Կամ էլ խելագար,
և կամ լրիվ սխալ:

Մենք պետք է լսենք Քեզ
նույնիսկ այն ժամանակ,
Երբ Քո ասածը
թվում է սխա՞լ:

Հատկապես այն ժամանակ,
երբ թվում է սխալ:
Եթե դու մտածում ես,
որ ճիշտ ես ամեն հարցում,
ՈՒրեմն էլ Աստծո հետ
Ինչու՞ ես զրուցում:
Գնա վստահ առաջ, ուրեմն,
և գործիր ըստ նրա, ինչ գիտես:

Եվ գիտեցիր, որ ամենասկզբից էլ
դուք հենց այդպես եք վարվում.
Տես, թե ինչ վիճակի մեջ է
այսօր աշխարհը գտնվում:
Պարզ է, որ ինչ-որ բան
դուք բաց եք թողել:
Ակնհայտ է. կա մի բան,
որ դուք չեք հասկանում:

Դու չես ճանաչի Աստծոն
այնքան ժամանակ,
Քանի չես դադարել ասել քեզ,
թե արդեն ճանաչել ես Նրան:
Դու չես կարող լսել Նրան
այնքան ժամանակ,
Քանի չես դադարել մտածել,
թե արդեն լսել ես Աստծոն:

Այնքան ժամանակ Ես
չեմ կարող հայտնել քեզ
Իմ ճշմարտությունը,
Քանի դեռ դու չես
դադարի պնդելը,
թե արդեն գիտես այն:

Բայց իմ ճշմարտությունն Աստծո մասին
Մի՞թե Քեզանից չի գալիս, Աստված:

Ո՞վ ասաց դա:

ՈՒրիշները:

Ովքե՞ր են այդ ուրիշները:

Ղեկավարները: Մինիստրները:
Սրբերը: Հոգևորականները:
Գրքերը: Դե, Աստված իմ,
Աստվածաշունչը վերջապես:

Դրանք, այդ բոլորը,
ոչ մի դեպքում
Հեղինակավոր սկզբնաղբյուրներ
չեն հանդիսանում:

Չե՞ն հանդիսանում:

Ոչ:

ՈՒրեմն ի՞նչն է հանդիսանում...

Լսիր քո Զգացմունքները:
քո ամենա Վեհ Մտքերը:
Լսող եղիր նաև
քո Փորձին:
Եվ կգա ժամանակ,
երբ դրանցից ինչ-որ բան
Կսկսի տարբերվել
նրանից, ինչ-որ քեզ

Ասել են ՈՒսուցիչները կամ
ինչ դու իմացել ես գրքերից: - Այնժամ
Մոռացիր խոսքերը:
Բառերը` հիշիր -
Ճշմարտության
ամենաանապահով հաղորդիչներն են:
Լսիր քո Զգացմունքները,
քո Փորձը, քո Մտքերը:

Sambitbaba
04.07.2011, 23:52
[COLOR="navy"]4.

- 4 -

Ես այնքա՜ն շատ բան եմ
ցանկանում Քեզ ասել,
Շա՜տ բանի մասին եմ
ուզում հարցնել...
Բայց ես չգիտեմ,
թե ինչից սկսել:
Այո, չգիտեմ,
թե ինչից սկսել:

Ահա՛։ Դե ասա, թե ինչու՞
Չես բացահայտում Քեզ:
Ասա, օրինակ, թե ինչու՞
Դու չես հայտնվում մեզ:
Եթե կա՛ իրոք Աստված,
և Դու` իրոք Նա՛ ես, -
Ինչու՞ չես ակնհայտում Քեզ այնպես,
որ մենք հասկանա՛նք, բոլո՛րըս:

Ես արել եմ դա շատ անգամ:
Ես անում եմ դա նորից:
Նորից ու կրկին, կրկին ու նորից:
Ես անում եմ դա հենց հիմա:

Ո՛չ: Ես ցանկանում եմ ասել.
այնպես հայտնվել, որ ոչ ոք
Չկարողանա դա հերքել:
Հերքել չկարողանա ոչ ո՛ք:

Ինչպե՞ս, օրինակ:

Օրինա՞կ...
Հայտնվիր հենց հիմա՛,
իմ աչքերի առջև:

Ես այդպես էլ անում եմ,
անում եմ հենց հիմա:

Որտե՞ղ ես:

Ամենուր,
ուր էլ դու նայես:

Ո՜չ: Ես ցանկանում եմ ասել,
այնպես հայտնվել, որ ոչ ոք
Չկարողանա՛ դա հերքել,
լսու՜մ ես, չկարողանա ոչ ո՜ք:

Իսկ ինչի՞ նման կլիներ դա:
Ասա՛, ի՞նչ տեսքով, դու գիտե՞ս:
Ի՞նչ ձևի մեջ կուզենաիր
Իմ հայտնությունը տեսնել:

Ա՛յն ձևի մեջ, որի մեջ
որ Դու կա՛ս, իրականու՛մ ես:
Ա՛յն տեսքով, որին որ
Դու իրականում տիրու՜մ ես:

Դա անհնար է:
Բանն այն է,
Որ չունեմ Ես մի ձև,
կամ մի կերպարանք,
Որը որ դուք ընդունեք
և իրոք հասկանաք:

Ես կարող եմ, իհարկե,
այդ ձևն ընդունել,
Բայց դուք կսկսեք դա
սխալ մեկնաբանել:

Այդ դեպքում դուք կգաք
միայն մի եզրակացության.
Որ հենց դա՛ է Աստված,
հենց ա՛յդ ձևն է միայն:
Եվ ինչ խոսք, որ սխալ
կլիներ այդ կարծիքը.
Ճիշտը այն է, որ ձևն այդ
բազում ձևերից լոկ մե՛կն է:

Մարդիկ մտածում են,
որ Ես` ա՛յն եմ,
Ինչ իրենք տեսնու՛մ են,
ինչ ընկալու՛մ են:
Բայց Ես` Մեծագու՜յն
Անտեսանելին Եմ,
Այլ ո՛չ այն, ինչ ա՛յդ պահին
Ես լինել ընտրու՛մ եմ:

Որոշ իմաստով
Ես հանդիսանում եմ այն,
ինչ չեմ հանդիսանում:
Ես սերում եմ անհայտությունից,
և այնտեղ եմ միշտ
վերադառնում:

Սակայն, երբ Ես ընդունում եմ
այս կամ այն կոնկրետ ձևը,
Որի մեջ որ կարող են
մարդիկ Ինձ հասկանալ`
Մարդիկ ընդունում են Ինձ
միայն ա՛յդ ձևի մեջ,
Հավիտյանս հավիտենից
և հավիտենից հավիտյան:

Եվ հենց որ Ես գամ
մյուս անգամ ուրիշ ձևի մեջ,
Հենց գամ և ուրիշ ձևի մեջ
հայտնվեմ ուրիշ մարդկանց,
Առաջինները կասեն,
Որ այդ Ե՛ս չէի, որ եկել եմ,
Ես նման չէի Նրա՛ն,
Ով եկել էր ա՛յն անգամ:

Պատճառն այն է, որ Ես
չունեի այն տեսքը,
Ինչ որ ունեի Ես
առաջին անգամ:
Նաև, որովհետև
չէի կրկնում խոսքերը,
Որոնք որ ասել էի
առաջին անգամ:

Եվ այդ պատճառով էլ
նշանակություն չունի,
Թե ինչ ձևի և ոճի մեջ եմ
Ես բացահայտում Ինձ.
Ինչպիսի ոճ էլ ընտրեմ,
ինչ ձև էլ ընդունեմ Ես, -
Միևնույն է, քանզի
անվիճելի չի ոչինչ:

Բայց եթե Դու իրոք անեիր ինչ-որ բան,
որ վկայականը կլիներ Քո ճշմարտության
Այն մասին, թե Ով Ես Դու,
անկասկած, առանց հարց...

Միևնույն է, ինչ-որ մեկը կասեր,
որ դա սատանայի գործն է,
Կամ էլ ինչ-որ մեկի ցնորքն է,
կամ էլի ինչ-որ բան, բայց ոչ Աստված:

Եթե նույնիսկ Ես
Ինձ արտահայտեի
Որպես Ամենակարող Աստծո,
և ապացուցելու համար
Ես սկսեի
Տեղաշարժ անել սարերը, -

Միևնույն է,
ինչ-որ մեկը կասեր.
"Ո՛չ, դա այդպե՛ս չէ, դա Աստված չէ՛":
Միևնույն է,
ինչ-որ մեկը կասեր,
որ դրանք սատանաի խաղերն են:

Եվ դա հենց այն է,
ինչ պետք է լինի:
Քանի որ Աստված
Իրեն բացահայտում է
Ոչ թե արտաքին
ինչ-որ մի ձևով,
Այլ միայն ներքին
փորձի միջոցով:

Եթե խնդրում են
Ինձ բացահայտվել`
Դա երբեք չի կարող
կատարելի լինել:
Չէ՞ որ այդ խնդրանքն ինքստինքյան
հաստատում է այն,
Որ հենց այդ պահին
այդ խնդրվածն իրոք բացակայում է:

Թե Աստված իրոք բացակայում է,
ուրեմն, էլ ինչպե՞ս Նա կհայտնվի:
Դու Ինձ հասկացա՞ր:

Ոչ, չասկացա:

Ինչ արած, ուրեմն այլ կերպ կփորձեմ:

Եթե խնդրում ես,
որ Աստված լինի,
Նշանակում է,
որ Աստված չկա՞ր:
Քանզի, եթե կար,
էլ ի՞նչ ես խնդրում,
Ավելորդ բան չի՞
միթե խնդրելըդ:

Հիմա հասկացա՞ր:

Հիմա հասկացա:

Այս տեսակետըդ
նոր միտք է ծնում:
Քանզի քո միտքը,
ինչին էլ դիպչի`
Այդ բանից ինչ-որ
նոր բան է ստեղծում:
Արդյունավետ են
նաև խոսքերդ:

Եվ քո մտքերն ու խոսքերը մեկտեղ,
միասին վերցրած,
Կարող են դարձնել իրականություն,
ինչ որ ցանկանաս:

Այդ թվում նաև
Աստծո գոյություն-չը-գոյությունը:

Sambitbaba
06.07.2011, 08:54
5.

- 5 -

Այսինքն, ես չեմ կարող
խնդրել այն, ինչ ցանկանու՞մ եմ:
Մի բանի մասին աղոթելով,
ես այդ բանն ինձանից վանու՞մ եմ...

Դա հարց է, որ տալիս եք դուք
Ինձ դարեր շարունակ:
Դուք կամ չեք լսում նրա պատասխանը,
կամ չեք ցանկանում դրան հավատալ:
Ես կանեմ դա նորից,
ինչպես միշտ եմ արել.
Ձեզ հասանելի ձևով
հարցին պատասխանել:

Դու չես կարող ունենալ այն,
ինչի մասին խնդրում ես:
Նաև չես կարող ունենալ այն,
ինչ ցանկանում ես:
Երբ խնդրում ես` հաստատում ես,
որ խնդրածդ բացակայում է:
Երբ ցանկանում ես` վերարտադրում ես
քո փորձը բացակայության:

Այդպիսով, ճիշտ աղոթք է
հանդիսանում քո այն աղոթքը,
Որ աղոթք - խնդրանք չէ,
այլ երախտագիտություն - աղոթք է:

Երբ դու նախապես
երախտապարտ ես
Աստծոն այն փորձի համար,
որն ընտրել ես ապրել, -
Դու երախտապարտ ես
Նրան այն բանի համար,
Քո այն փորձի համար,
որը որ կա արդեն:

Դա նշանակում է,
որ մինչև քո խնդրելը
Ես քո խնդրանքին
պատասխանել էի արդեն:
ՈՒրեմն, սիրելիս,
խնդրելդ իզուր է,
Դու կարող ես վստահ
երախտագիտություն հայտնել:

Իսկ ի՞նչ, եթե ես
նախապես
Երախտապարտ եմ Քեզ
ինչ-որ բանի համար,
Բայց այդ բանը
երբեք չի կատարվում:
Ի՞նչ օգուտ է
իմ այդ փորձը ինձ բերում:

Չէ՞ որ դա կարող է
ինձ համար
Դառը հիասթափության
աղբյուր հանդիսանալ:

Երախտագիտությունը
չի կարելի օգտագործել
Որպես մի միջոց
և կամ էլ գործիք,
Որով կարելի է
Աստծոն չարաշահել,
Որով կարելի է
խաբել Տիեզերքը:

Դու չես կարող երբեք
ինքդ քեզ խաբել, քանզի
Քո գիտակցությունը գիտի
քո մտքերի ճշմարտությունը:

Եթե դու ասում ես.
"Շնորհակալ եմ ես Քեզ,
Աստված, այս և այս
բաների համար",
Բայց լավ գիտակցում ես,
որ պահին այդ ներկա
Քո իրականության մեջ
այդ բաները չկան, -

Կարիք չկա սպասել,
թե Աստված չգիտի քո մտքերը,
Հարկ չկա մտածել,
թե կիրականացվեն պատրանքներդ:

Աստված գիտի այն,
ինչ հայտնի է քեզ
Եվ այն,
ինչ գիտես դու`
Բացահայտվում է
քո իրականության մեջ:

Բայց ինչպե՞ս ես կարող եմ
երախտապարտ լինել
Մի բանի համար,
ինչը, ես գիտե՛մ այդ,
Եվ գիտեմ հաստա՛տ,
չկա՛: Չի էլ եղե՛լ:

Հավատը: Հիշու՞մ ես,
թե ինչ է ասվում
Ձեր ամենակարևոր գրքում.
"Եթե ամենը, ինչ դու ունես,
Դա հավատն է`
ցորենի հատիկի մեծության,
ՈՒրեմն դու կարող ես
սարեր անել տեղահան”:

Դու կիմանաս,
որ դա այդպես է,
Որովհետև Ես ասացի,
որ դա այդպես է:
Որովհետև արդեն
Ես քեզ ասել եմ.
Նույնիսկ նախքան քո հարցնելը,
Ես արդեն կպատասխանեմ:

Ես ասացի և ասում եմ քեզ
ամեն հասանելի միջոցով,
Ամեն ՈՒսուցչի միջոցով,
ում անունը որ դու կհիշես.
Ինչ էլ որ դու ընտրես,
ինչ էլ որ դա լինի,
Եթե դու ընտրում ես
դա հանուն Իմ անվան`

Կը-լի-նի:

Sambitbaba
06.07.2011, 20:10
6.

- 6 -

Բայց շատերն են ասում`
լսել եմ շատ անգամ,
Որ իրենց աղոթքները
մնում են անպատասխան:

Աղոթքը` կրքոտ
հաստատումն է նրա,
ինչը որ կա:
Եվ երբեք, ոչ մի աղոթք,
չի մնում անպատասխան,
հավատա:

Յուրաքանչյուր աղոթք`
արարում է:
Յուրաքանչյուր պնդում`
արարում է:
Յուրաքանչյուր միտք էլ`
արարում է:
Յուրաքանչյուր զգացմունք`
արարում է:

Որքան կրքոտ է աղոթքն ընկալվում
որպես ճշմարտություն,
Նույնքան հստակ է արտահայտվում
այն քո փոձում:
Փորձեմ բացատրել, թե գաղտնիքը
որտեղ է թաքնված,
Երբ ասում են, թե իբր
աղոթքն անպատասխան մնաց:

Աղոթքի ժամանակ
ամենակրքոտ խոսքը,
Զգացմունքը, միտքը`
սկսում է գործել:
Բայց մեկ ուրիշ` Հսկող,
կամ Կազմակերպող Միտք էլ
Քո մտքի հետևում
միշտ դարան է մտել:

Եվ տես, թե որտեղ է
ճշմարտությունը.
Խնդրածդ ստանալու
հնարավորությունը
Շատ աննշան է,
ավելի փոքր է,
Քան մինչ խնդրանքդ,
մինչև աղոթքդ:

Կազմակերպող Միտքը
միշտ պնդում է,
Որ դու հիմա չունես այն,
ինչ խնդրում ես:
Եվ հենց այդ Հսկող,
Կազմակերպող Միտքն է,
Որ դառնում է քո
իրականությունը:

Եվ միակ միտքը,
որ կարող է ճնշել վերջինիս,-
Հավատից բխող Միտքն է,
որ Աստված կտա այն, ինչ խնդրում ես:

Ոմանք իրոք ունեն հավատ,
որ անպայման Աստված կտա,
ինչ խնդրում են:
Բայց նման մարդիկ
քիչ են, շատ քիչ են:
Եվ դա տխուր է:

Գիտե՞ս, աղոթելը
դառնում է ավելի հեշտ,
Երբ հավատալու փոխարեն,
թե Աստված պիտի միշտ
"Այո" ասի ամեն բանին,
ինչ դու խնդրում ես, -
Զգայորեն ըմբռնում ես դու,
հասկանում ես,

Որ իրոք, որ չունես
դու խնդրելու կարիքը:
Այդ դեպքում քո աղոթքն
իրոք որ երախտիք է:
Չես խնդրում ինչ-որ բան,
ինչը որ չունես,
Այլ ունես մի լավ բան
և երախտապարտ ես:

Sambitbaba
07.07.2011, 07:07
7.

7.

Երբ Դու ասում ես, որ աղոթքը
հաստատումն է այն բանի, ինչ որ կա, -
Արդյո՞ք նշանակում է Քո այս խոսքը,
թե Աստված չի անում ոչ մի բան:
Ստացվում է, որ աղոթքից հետո,
եթե ինչ-որ բան տեղի ունենա,
ՈՒրեմն հենց իր` աղոթքի
Գործունեության արդյու՞նքն է դա:

Եթե դու հավատում ես,
որ Աստված ամենակարող
Լսելով բոլորի խոսքերը`
ոմանց ասում է "ոչ", մյուսներին` "այո",
Մնացածին էլ ասում է.
"կարող է, բայց ոչ հիմա", -
ՈՒրեմն մոլորության մեջ ես,
դու սխալվում ես, տղաս:

Ինչպե՞ս Ես պետք է որոշեմ,
ո՞ր օրենքի հիման վրա,
Թե ու՞մ տամ, ումի՞ց առնեմ,
իսկ ու՞մ` տամ հետո, այլ ոչ հիմա...

Եթե դու հավատում ես,
որ քո կյանքում Աստված
Ամեն ինչի ստեղծողն է,
նաև իրագործողն է, -
Դու մոլորության մեջ ես,
սխալ ես անկասկած:

Աստված ստեղծող չի քո կյանքում,
Աստված` դիտող է:

Աստված պատրաստ է
միշտ օգնել քեզ,
Որպեսզի դու, սիրելիս,
քո կյանքով ապրես,
Այլ ոչ այնպես, ինչպես դու
հավանաբար կարծում ես,
Եվ ոչ այնպես, ինչպես դու
հնարավոր է, սպասում ես:

Ստեղծել, թե չստեղծել
քո կյանքի իրավիճակները,
Դա ոչ Աստծո գործն է,
և ոչ էլ Նրա դերը:

Աստված ստեղծել է քեզ
Իր կերպ և նմանությամբ ,
Օժտված այն ամենով,
ինչով որ Ինքն է օժտված:
Մնացած ամեն ինչը
ստեղծել ես դու` քո ցանկությամբ
Եվ այն իրավունքով,
որը տվել է քեզ Աստված:

Այսինքն, Աստված
քեզ ընտրության
ազատություն է տվել:
Ինչ որ ցանկանաս,
քո կյանքի հետ
դու կարող ես անել:

Այսպիսով այն,
ինչ դու
ցանկանում ես քեզ համար,
Դա այն է,
ինչ Աստված էլ
ցանկանում է քեզ համար:

Դու ապրում ես այնպես,
ինչպես ինքդ ես ապրում,
Եվ Ես նախընտրություններ
չունեմ այդ հարցում:
Քո ամենամեծ պատրանքը
այն է, որ դու կարծում ես,
Թե Ինձ համար միևնույն չէ
ամենն, ինչ որ անում ես:

Բայց որքան էլ ծանր լինի
քեզ լսել ճշմարտությունը`
Թե դու ի՞նչ ես անում`
Ինձ համար միևնույնն է:

Երբ երեխայիդ
ուղարկում ես բակ
Մի բան խաղալու,
ասենք թե` գնդակ.
Մի՞թե քեզ համար
միևնույնը չէ,
Թե ի՞նչ է խաղում
փոքրիկդ, մանչդ:

Իհարկե, ինչ խոսք,
որ կարևոր չէ,
Թե ինչ են խաղում
քո զավակները:
Միայն մեկ բան կա
իրոք կարևոր.
Հարկ է, որ նրանք
լինեն ապահով:

Եվ եթե այսօր
գնդակն էր խաղը,
Իսկ վաղը կընտրեն
ցատկապարանը
Կամ պահմտոցին`
իրենց գործն է դա,
Միայն թե նրանք
լինեն անփորձանք:

Իհարկե, դու կփորձես
նրանց հետ պահել
Իրենց վտանգավոր
խաղերից:
Բայց ասեմ, որ քեզ
կհաջողվի այդ անել,
Հավատա, ոչ անվերջ
և ոչ միշտ:

Ոչ նրանց կյանքի
ամեն նոր ակնթարթին,
Սկսած ծնունդից
մինչև մահ:
Եվ իմաստուն է
այն ծնողը, որդիս,
Ով հստակ
հասկանում է դա:

Դրա հետ միասին
ծնողը շարունակում է
Անհանգստանալ
արդյունքների համար:
Այս վիճակի մեջ
նա կարծես երկատվում է.
Ընթացքի համար հանգիստ է,
անհանգիստ է` արդյունքի համար:

Դա այն է, ինչը
ձեզ մոտեցնում է
Հասկանալու Աստծո
բացարձակ սերը:
Բայց դուք հասկանալ
դա չեք ցանկանում:
Չեք կարողանում ընդունել
Աստծո այդ նվերը:

Բայց միևնույն է,
արդյունքի մասին
Չի անհանգստանում
բոլորովին Աստված.
Ընդունեք, թե չնդունեք,
հասկանաք` չհասկանաք, -
Վերջնական արդյունքն
ապահովված է:

Եվ սա մարդկանց երկրորդ
ամենամեծ պատրանքն է,
Որ կյանքի ավարտը
միշտ կասկածի տակ է:

Եվ կասկածի առնելով
վերջնական արդյունքը,
Ստեղծել եք ձեր ամենամեծ
թշնամուն` վախը:
Եվ եթե վերջնական
արդյունքին եք կասկածում,
ՈՒրեմն կասկածում եք
հենց Իրեն, Աստծոն:

Իսկ եթե դուք կասկածում եք
ձեր Աստծո վրա,
ՈՒրեմն ամբողջ կյանքում
վախի մեջ կմնաք:

Եթե դուք կասկածում եք
Աստծո մտադրության վրա
Եվ Աստծո ունակության վրա`
ստեղծել այդ վերջնական արդյունքը,
ՈՒրեմն ինչպե՞ս դուք կարող եք
երբևիցէ հանգստանալ:
ՈՒրեմն ինչպե՞ս դուք կարող եք
երբևիցէ հանգիստ գտնել:

Եվ չունեք դուք հանգիստ,
դա է ցավալի:
Ստեղծել եք կերպար
մի սարսափելի`
Հոնքերը խոժոռ
ահեղ ծերունու,
Եվ այդ ծերունուն
Հայր եք անվանում:

Տեղադրել եք նրան
ինչ-որ տեղ` վերևում,
Համարում եք, որ նա
անդադար, անդադրում
Ձեր քայլերն է չափում
արշինով իր դաժան,
Սխալներդ է փնտրում
ամեն օր, ամեն ժամ:

Եվ, հավաքելով սխալների
անհրաժեշտ մի քանակ,
Բռնում է ականջիցդ
ու ասում. "Իմ զավակ,
Կյանքիդ խաղադաշտում
դու մեղքեր ես գործել,
Տես, այստեղ, այ, այստեղ,
հա, մի հատ էլ` այստեղ:

Քո մեղքերի համար էլ
Ես դժողք եմ սարքել.
Քեզ պետք է գնալ այնտեղ
և մեղքերդ քավել:”

Սպասիր, սպասիր, Աստված,
Դու այս ի՞նչ ես ասում:
Ինքդ Քեզ հերքու՞մ ես, ինչ է:
Ինքդ քեզ` հակասու՞մ:
Ի՞նչ է, Դու որոշել ես հիմա
Ինքդ Քեզ ծաղրե՞լ:
Այդ դժողքը, որ կա,
մի՞թե դու չես ստեղծել...

Հասկացիր Ինձ, սիրելիս,
չէ՞ որ դու էլ ես ծնող,
Եվ ունես զավակներ դու էլ,
ասա՛, որքանո՞վ ես կարող
Քո զավակների համար
դժողք ստեղծել,
Չարաճճի խաղերի համար
նրանց դժողքով պատժել:

Դու այդ կարո՞ղ ես անել:

Ասա՛, ի՞նչ սխալ
պիտի նա կատարի
Իր խաղի ժամանակ,
որքա՞ն սարսափելի
Պետք է լինի սխալն այդ,
որ դու կարողանաս
Քո ձեռքով քո զավակին
հավերժ տանջանքի տալ:

Դու այդ կարո՞ղ ես անել:

Ասա՛, գոյություն ու՞նի
արդյոք մի ոճիր,
Ինչը կգործեր, ասենք,
սիրելի որդիդ,
Եվ ինչի համար
դու քո զավակին
Հավերժ տանջանքների
կդատապարտեիր:

Դու այդ կարող ես անե՞լ:

Ինչպե՞ս ես կարող եմ,
Չէ՞ որ ես` ծնող եմ:

Իսկ Ես ինչպե՞ս կարող եմ,
Չէ՞ որ Ես էլ` ծնող եմ:

Թե՞ դու համարում ես, որ Ես`
քեզանից վատ ծնող եմ...

Դժողքը` լրիվ սուտ է,
դժողքը` աբսուրդ է:
Համենայն դեպս`
Ես չեմ այն հորինել:

Sambitbaba
09.07.2011, 21:32
8.

- 8 -

Աստված կարող է
անել այնպես,
Որպեսզի մտադրությունները
համընկնեն արդյունքների հետ:
Իսկ դուք հավատալ
դրան անկարող եք,
Թեև հայտարարում եք,
որ Աստված ` ամենակարող է:

Եվ այդ պատճառով էլ
ձեզ անհրաժեշտ էր
Աստծոն հակառակող
մի ուժ ստեղծել,
Որպեսզի կարողանաք,
որպեսզի բացատրեք,
Թե ի՞նչն է, որ կարող է
Իմ կամքին խանգարել:

Եվ ձեր դիցաբանության մեջ
ահա, դուք ստեղծեցիք
Մի արարած և նրան
"Սատանա" անվանեցիք:
Եվ դա բավական չէ,
դուք պատկերացնում եք,
Թե այդ արարածի հետ
Աստված պատերազմում է:

Դուք համարում եք,
որ Աստված իր պրոբլեմները
Լուծում է այնպես,
ինչպես դուք լուծում եք ձերը:

Եվ վերջիվերջո
դուք սկսեցիք մտածել,
Որ Աստված կարող է
այդ պատերազմում պարտվել:
Դա հակառակում է
այն ամենին,
Ինչ որ, ձեզ թվում է,
դուք գիտեք Իմ մասին:

Բայց դա էլ չի կարևորը,
այլ կարևորն այն է,
Որ այդ պատրանքը
ձեր իրական կյանքն է:
Դուք որոշել եք
սարսափի մեջ ապրել.
Աստծո հզորությունը
կասկածի տակ առնել:

Իսկ ի՞նչ, եթե դու ուրիշ
որոշում ընդունես:
Իսկ ի՞նչ, եթե դու
որոշես ընդունել,
Որ վախի պետք չունես,
որ վերջդ ապահովված է:
Եվ դա օրենք է, որը որ
Աստծո կողմից դրված է:

Որ Աստված` քո Աստված,
իրոք որ ամենակարող է,
Եվ այդ Նա է, անկասկած,
Միակ Արարողը:
Որ Աստված` այդ Նա է
Ամենամեծ Սիրողը:
Քո Պահապանն է Նա,
քո մասին հոգ տանողը:

ՈՒ եթե հավատաս սրան,
եթե սա ընդունես,
Դու գիտե՞ս, թե դու ինչ
արդյունքի կհասնես:
Ահա թե ինչ կասեմ Ես քեզ.
դու կապրես այնպես,
Ինչպես ապրել է Բուդդան,
ինչպես Հիսուսն է ապրել:

Այդպես ապրել է
յուրաքանչյուր սուրբ,
ՈՒմ որ երբևիցէ
երկրպագել եք դուք:
Սակայն, ինչպես բոլոր
սրբերի հետ է եղել`
Նրան չեն հասկացել, -
չեն հասկանա քեզ էլ:

Երբ դու փոձես մարդկանց
բացատրել քո զգացմունքները,
Նրանք կլսեն քեզ,
բայց չեն հասկանա մտքերդ:
Փորձելով հասկանալ,
կկրկնեն քո ասածը,
Բայց հետո, անկասկած,
կավելացնեն իրենց խոսքերը:

Նրանք կզարմանան,
որ դու տիրապեպել ես
Այն բանին, ինչ իրենք
չեն կարողանում գտնել:
Եվ այդ պատճառով էլ
նրանք չեն սիրի քեզ,
Չեն հասկանա քեզ, և
կսկսեն նախանձել:

Շուտով նրանց նախանձը
կփոխվի զայրույթի:
Եվ իրենց չարության մեջ
կփորձեն համոզել քեզ,
Որ այդ դո՛ւ էիր,
որ չհասկացար Աստծոն,
Որ չհասկացողը`
այդ դո՛ւ ես, դո՛ւ ես:


Եթե մարդկանց չհաջողվի
բաժանել քեզ քո մտքերից,
Նրանք կփորձեն քեզ մի
վնաս պատճառել:
Քանզի այդ դո՛ւ էիր,
որ տարբերվեցիր նրանցից,
Եվ դրանով իսկ նրանց մոտ
մեծ զայրույթ ես բերել:

Եվ երբ դու պատասխանես նրանց,
որ միևնույն է,
Նույնիսկ մահը չի փոխի
քո Ճշմարտությունը, -
Նրանք, հավանաբար,
կգան եզրակացության,
Որ հարցի ճիշտ լուծումը`
քեզ սպանելն է միայն:

Իսկ հետո, երբ տեսնեն,
թե ինչ խաղաղությամբ
Դու ընդունեցիր մահը
և խաչ բարձրացար, -
Քեզնով կհիանան
և սուրբ կանվանեն քեզ,
Կսկսեն երկրպագել
և նորից կսիրեն:

Քանզի այդպիսին է
մարդու բնությունը.
Միշտ ոչնչացնել այն,
ինչ սրբություն է:
Սիրել` ավերել,
իսկ հետո` նորից սիրել
Այն, ինչ ամենից
շատ է գնահատվել:

Sambitbaba
09.07.2011, 23:00
9.

- 9 -

Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ ենք
մենք այդպես վարվում:
Ո՞րն է պատճառը:
Ի՞նչն է դրան մղում:

Ձեր արարքները` բոլորը,
թելադրվում են խորը
Մի մակարդակի վրա.
ձեր երկու զգացմունքներից
Մեկնումեկի, վախի և կամ էլ
ուրախության կողմից:

Իրականում, կա միայն
երկու զգացում:
Երկու բառ կա միայն
քո հոգու լեզվում:
Դա մեծ մագնիսականության
երկու բևեռներն են:
Նրանցից մեկը վախն է,
իսկ մյուսը` սերն է:

Այդ նրանք են թույլ տալիս
ունենալ գոյություն
Սիստեմին, որն անվանում եք դուք
հարաբերականություն:
Առանց այդ կետերի,
այդ գաղափարների
ՈՒրիշ ոչ մի գաղափար,
հավատա, չէր լինի:

Ամեն մարդկային միտք
կամ գործողություն
Կամ սիրո, կամ էլ վախի
հիման վրա է գործում:
Դա է ամենը,
ինչ մարդուն թելադրում է:
Մնացած գաղափարները
այս երկուսի արդյունքն են:

Կազմակերպող Միտք եմ
Ես դա անվանել:
Դա կամ սիրո միտքն է,
կամ էլ վախի միտքը:
Դա ամենաառաջին միտքն է:
Ամենահիմնական ուժն է:
Մարդկային փորձի շարժիչն
աշխատեցնող վառելանյութն է:

Եվ հենց այս կերպով է
մարդկային վարմունքը
Փորձից փորձ ծնում,
սա է սկզբունքը:
Հենց այդ պատճառով է,
որ մարդիկ սիրում են,
Հետո ավերում են,
հետո` նորից սիրում են:

Միշտ գոյություն ունի
այս տատանումը
Մի զգացմունքից դեպի
մյուս զգացմունքը.
Սերը կազմակերպում է վախը,
վախը` կազմակերպում է սերը:
Սերը տանում է դեպի վախը,
վախը` տանում է դեպի սերը:

Եվ պատճառը ի հայտ է գալիս
առաջին ստի մեջ,
Այն ստի, որը որ դուք սկսեցիք
ճիշտ համարել.
Որ Աստծոն վստահելը`
մոլորություն է,
Աստծո կողմից քեզ ընդունելն էլ`
պայմանականություն է:

Եվ բացարձակ արդյունքն էլ
կասկածի տակ է ուրեմն:
Քանզի եթե դու
չես կարող վստահ լինել,

Որ քո Աստծո սերը
մշտապես քեզ հետ է, -
ՈՒրեմն ո՞ւմ սիրո վրա
դու կարող ես հենվել:

Եթե Աստված լքում է քեզ,
երբ դու սխալվում ես, -
Մի՞թե այդպես չեն վարվի
մահկանացուները:

...Եվ հենց որ քո ամենաբարձր
սերն ես նվիրում,
Անմիջապես քո ամենամեծ
վախին ես հանդիպում:

Չէ՞ որ առաջինը,
ինչի մասին մտածում ես
Ասելով ինչ-որ մեկին.
"Ես քեզ սիրում եմ", -
Կլսե՞ս դու արդյոք
նման պատասխան,
Որ դիմացինդ քեզ
նույնպես սիրում է:

Իսկ հենց որ լսում ես
այդ պատասխանը,
Անմիջապես սկսում ես
անհանգստանալ
Այն մասին, որ դու
կարող ես կորցնել
Սերը, որը որ
հենց նոր ես գտել:

Այդ պատճառով
գործողությունները քո բոլոր
Դառնում են
պաշտպանությունը կորստից,
Թող նույնիսկ դու ջանում ես,
թող նույնիսկ ցանկանում ես
Պաշտպանվել
քո Աստծո կորստից:

Եթե դու իմանայիր միայն,
թե Ով Ես Դու,
Եթե գիտենայիր միայն,
որ հենց դո՛ւ ես, Դու`
Աստծո արարածներից
ամենափառահեղը,
Ամենաանսովորը,
ամենահիանալին, -

Մի՞թե դու երբևիցէ
կվախենայիր:

Քանզի ո՞վ կարող է
նման հրաշալիքից
երես դարձնել:
Նույնիսկ Աստված չի կարող
նման արարածի մեջ
թերություն գտնել:

Բայց դու չգիտես,
թե Ով Ես Դու:
Դու մտածում ես,
թե շատ փոքր ես դու:

Sambitbaba
11.07.2011, 18:34
10.

- 10 -

Իսկ գիտե՞ս դու արդյոք,
թե ո՞վ է ներշնչել
Քեզ այն գաղափարը,
որ դու անթերի չես:
Իհարկե, նրանք միայն,
ում խոսքերին դու
Միշտ հավատացել ես.
քո ծնողները:

Դա այն մարդիկ են,
որ սիրում են քեզ
Եվ դու համոզված ես,
որ քեզ չեն խաբում:
Բայց եկ մտածենք,
եկ փորձենք հասկանալ,
Թե իրականում
ի՞նչ է կատարվում:

Չե՞ն ասել արդյոք
քեզ նրանք,
Որ քո մեջ ինչ-որ բան
չափից շատ է,
Իսկ մի ուրիշ բան իբր,
այնտեղ, քո ներսում`
Քիչ է, չի հերիքում,
և դա շատ վատ է:

Չէ՞ին պահանջում նրանք
քեզանից արդյոք,
Որ տեսանելի լինես միայն,
իսկ ձայնդ չլսի ոչ ոք:
Չէ՞ին հանդիմանում
արդյոք նրանք քեզ,
Որ դու չափից շատ
էներգիա ունես:

Այդ նրանք չէի՞ն,
քո ծնողները,
Որ ստիպում էին,
պահանջում էին,
Որ դու մոռանաս,
որ դու չհիշես
Ամենաանհավանական
քո ցնորքները:

Իսկ չէ՞ որ դրանք
ցնորքներ չէին,
Այլ պատգամներս,
որ ստանում էիր:

Բայց քանի որ դրանք
համապատասխան
Չափանիշների
արժան չդարձան, -
Ոչ ոք չուզեցավ
դրանք Իմը համարել:
Ոչ ոք չցանկացավ
նրանք ընդունել:

Քեզ սովորեցրել են
քո ծնողները,
Որ պայմանավորված է
նույնիսկ սիրելը:
Եվ հենց այդ փոձն էլ
դու ներդնում ես
Քո` և նրանց մեջ,
ում որ սիրում ես:

Այդ նույն փոձը դու
տարածում ես նաև
Քո հարաբերությունների
վրա Ինձ հետ էլ:
ՈՒ այդ փոձից է,
որ դու քաղում ես
Իմ մասին քո բոլոր
եզրակացությունները:

Քո ճշմարտությունը
կայանում է նրանում,
Որ քո Աստված քեզ իրոք որ
սիրում է, սիրում:
Բայց եթե դու խախտես
գոնե մեկ պատվիրան,
Նա կվտարի քեզ հավերժ
և կանիծի հավիտյանս:

Չէ՞ որ գոնե մեկ անգամ
դու քեզ վրա զգացել ես,
Թե ինչպես ծնողներդ
քեզանից հրաժարվել են:
Չէ՞ որ տեսել ես
ու հիշում ես շատ լավ էլ
Սեփական ծնողների կողմից
դատապարտվելու ցավը:

Ինչպե՞ս էլ ուրեմն քեզ
կարող ես պատկերացնել,
Որ Ես քեզ հետ կարող եմ
լրիվ այլ կերպ վարվել:
Դու մոռացել ես,
որ երբ Ես եմ սիրում,
Իմ այդ սիրո համար
ինչ-որ պայմաններ չեմ դնում:

Ինձ ես վերագրել դու
քեզ ծնողի դերը
Եվ ստացել ես
այնպիսի մի կերպար,
Որը դատապարտում,
իսկ հետո պարգևատրում է,
Եվ կամ էլ պատժում է`
ինչպես կամենա:

Այսպիսով, քո սերը
դեպի քո Աստված`
Դա իրականություն է,
վախի վրա հիմնված:
Եվ գաղափարն այդ
ներարկված է նրանով,
Որ Աստված վրիժառու է,
ոխերիմ և անողոք:

Ինչ խոսք, որ սխալ է
սրա Կազմակերպող Միտքը,
Բայց անհնար է
ժխտել այդ միտքը:
Հակառակ դեպքում
դա կնշանակեր միայն,
Որ եկել է վերջը
ձեր աստվածաբանության:

Եվ չնայած եկող
նոր աստվածաբանությունը
Կարող էր, իրոք,
լինել ձեր փրկությունը,
Ցավում եմ, և սակայն,
կարող ես հավատալ.
Նրան ընդունել
դուք չեք կարողանա:

Որովհետև չդատապարտող
Աստծո գաղափարը,
Ով ահարկու չէ և չունի
ձեզ պատժելու պատճառ,
Չափազանց մեծ է
ձեր պատկերացման համար
Այն մասին, թե Ով Է
և Ինչ Է Աստված:

Վախն է ստեղծում
ձեր սիրո զգացմունքը:
Վախը ձեր սիրո
սկզբունքն է, երկունքն է:
Եվ նույնիսկ այն ժամանակ,
երբ դնում եք ձեր պայմանները,
Դուք համոզված եք, որ դա այն չէ,
ինչ իրոք հանդիսանում է սերը:

Ձեր սիրո մասին
ձեր սխալ մտքերը
Ձեզ թույլ չեն տալիս
ճանաչել մաքուր սերը:
Դրա հետ միասին
դուք չեք կարողանում
Ճանաչել Ինձ այնպիսին,
ինչպիսին եմ իրականում:

Եվ սա կտևի այնքան,
քանի դեռ խելքի չեք եկել,
Չէ՞ որ դուք չեք կարող
Ինձ անվերջ հերքել:
Ինչ խոսք, որ կգա
երջանիկ մի օր,
Երբ Ինձ կընդունեք,
կարբեք Իմ սիրով:

Ամեն գործողություն,
ձեր կողմից ձեռնարկված,
Կամ սիրո և կամ էլ
վախի վրա է հիմնված:
Եվ դա վերաբերվում է
ամեն ինչին,
Այլ ոչ միայն մարդկային
հարաբերություններին:

Լինի աշխատանք,
թե արդյունաբերություն:
Կրթություն, հավատ,
թե քաղաքականություն:
Թե ժողովուրդների
փոխհարաբերություն,
Կամ պատերազմներ,
կամ` խաղաղություն:

Ընտրել. հարձակվե՞լ,
գուցե պաշտպանվե՞լ:
Ագրեսի՞վ լինել,
թե՞ հպատակվել:
Տա՞լ կամ ստանա՞լ,
տիրե՞լ, թե՞ կիսվել:
Թե՞ - համախմբվել:
Գուցե անջատվե՞լ...

Երկու մտքերից մեկի արդյունքն են
քո բոլոր ընտրությունները.
Վախը մի մտքի տերն է,
մյուս մտքի տերն է` Սերը:

Վախը` էներգիա է,
որը սեղմում է, փակում է,
Փախչում է, թաքցնում է,
կուտակում է, վնասում:
Սերը` էներգիա է,
որ լայնեցնում է, բացահայտում է,
Արտահանում է ազատում է,
կիսվում է, նաև` բուժում:

Վախը թաքցնում է ձեզ
հագուստների մեջ,
Իսկ սերը թույլ է տալիս
ձեզ մնալ մերկ:
Վախն ամփոփվում է
նրանում, ինչ ունեք:
Սերը տալիս է
ամենն, ինչ ունեք:

Վախը քաշում է
ամեն ինչ դեպ իրեն:
Սերը դիպչում է
քնքշորեն, նրբորեն:
Վախը կաշկանդում է
քո ամեն մի ձգտումը,
Սերը` հակառակը,
միշտ բաց է թողնում:

Վախը ցավ է ծնում,
Սերը` թեթևություն:
Վախը` հարձակվում է,
Սերը` վերափոխում:

Մարդկային յուրաքանչյուր խոսք,
միտք կամ էլ արարք,
Այս երկու զգացմունքներից
մեկի վրա է հիմնված:
Գոյություն չունի
ուրիչ ընտրություն:
Սակայն դուք ունեք
ընտրելու ազատություն:

Քեզ մոտ ամեն ինչ
շատ հեշտ է ստացվում:
Բայց երբ հասնում է
ընտրության պահը,
Ինչո՞ւ շատ հաճախ
հենց վախն է հաղթում,
Իսկ ավելի քիչ
հաղթում է սերը:

Վախի մեջ ապրել է սովորեցրել ձեզ
ձեր սովորեցնողը:
Նա պատմել է, որ կենդանի է մնում
հարմարվողը:
Որ հաղթում է ավելի ուժեղը:
Հաջողակ է ավելի խելոքը:
Դարձիր ուրեմն այդ ուժեղը,
խելոքը, հարմարվողը:

Եվ ուրեմն, ձգտում եք
դուք լինել այդ ամենը:
Բայց երբ տեսնում եք,
որ անհնար է ամենը լինել,
Սկսում եք վախենալ,
որովհետև ձեզ ասել են,
Որ չլինել լավագույնը`
նշանակում է պարտվել:

Իսկ Ես սովորեցնում եմ
ձեզ ահա թե ինչի.
Ընտրելով սիրո վրա
հիմնված գործողությունը,
Կհասնեք ավելիին,
քան կենդանի մնալն է,
Քան հաղթանակն է,
քան հաջողությունը:

Միայն այդ ժամանակ
դուք լիովին կզգաք
Մեծությունը այն բանի,
թե Իրականում Դուք Ով Եք:
Միայն այդ ժամանակ
դուք իրոք կտեսնեք,
Թե որքան հզոր եք,
և Ո՜վ Լինել կարող եք:

ՈՒրեմն մի կողմ դրեք
ձեր խորհրդատուների`
Այո, բարեհարյալ,
բայց սխալ տեսությունը:
Լսեք ուսմունքները,
որոնց իմաստությունը
ՈՒրիշ սկզբնաղբյուրից
սկիզբ առնող գիտություն է:

Այդպիսի ՈՒսուցիչներ
հիմա էլ, ինչպես առաջ,
Ձեր մեջ շատ կան, քանզի Ես
ձեզ չէի թողնի առանց նրանց,
Ով կարող էր սովորեցնել,
ուղղություն տալ, և նաև
Այդ ճշմարտությունների մասին
ձեզ միշտ հիշեցնել:

Բայց ամենամեծ հիշեցնողը`
ձեր ներքին ձայնն է:
Դա առաջին գործիքն է,
որն օգտագործում եմ Ես:
Ձեր այդ ներքին ձայնը
ամենաբարձր ձայնն է,
Որով որ Ես խոսում եմ:
Այն ամենամոտն է ձեզ:

Այդ ձայնն է, որ ձեզ ասում է,
ինչն է ճիշտ կամ սխալ,
Ինչն է լավ և կամ վատ`
ըստ ձեր ընդորոշման:
Դա այն ռադարն է,
որ երբ դուք ճանապարհին եք,
Ընտրում է ձեր երթուղին
և հարթում է ձեր ճամփան:

Հենց այդ ձայնն է, որ ձեզ
ասում է հենց հիմա,
Թե բառերն այս, որ կարդում եք,
վախի՞ խոսքեր են, թե՞ սիրո:
Հենց այդպես դուք կարող եք
հասկանալ, ընդորոշել,
Լսել այս խոսքերին
կամ անել աչքիթող:

Sambitbaba
14.07.2011, 21:58
11.


- 11 -

Դու ինձ ասացիր, որ
եթե ես միշտ ընտրեմ
Այն գործողությունները,
որ բխում են սիրոց, -
Ես կկարողանամ
զգալ վեհությույնը
Այն բանի, թե ես Ով եմ
և Ով լինել եմ կարող:

Գոյություն ունի
միայն մեկ նպատակ
Յուրաքանչյուր
կյանքի համար.
Որպեսզի դու
և ողջ աշխարհը շնչավոր
Ամբողջական երջանկության
փորձ ձեռք բերեք մի օր:

Մնացած ամենը,
ինչ դուք ասում եք,
Մտածում եք կամ անում`
այդ նպատակին է միայն ծառայում:
Դրանից ավել ձեր հոգին
ոչինչ չունի անելու:
Դրանից ավել ձեր հոգին
անել չի էլ ցանկանում:

Եվ այդ նպատակի մեջ
այն է զարմանալի,
Որ այդ նպատակը մնում է
անհասանելի:
Քանզի հասանելիությունը`
սահմանափակություն է,
Իսկ Աստծո միտումը
զուրկ է դրանից:

Երբ գա ժամանակը
և դու կարողանաս
Զգալ քո երջանկության
ամբողջ էությունը,
Հենց այդ ակնթարթին
կկարողանաս տեսնել
Ավելի հզոր մի վեհություն,
որին կարելի է հասնել:

Եվ գիտե՞ս,
ինչքան մեծ որ դու կաս,
Այնքան ավելի մեծ
կարող ես դառնալ:
Որքան ավելի մեծ
դու կարող ես դառնալ` -
Այնքան ավելի մեծ
արդեն կարող ես լինել:

Խորագույն գաղտնիքն
այստեղ այն է, որ տես,
Որ կյանքը ոչ թե հայտնության,
այլ ստեղծման պրոցես է:
Այս կյանքում դուք ոչ թե
ձեզ բացահայտում եք,
Այս կյանքում դուք ձեզ
նորից Ստեղծում եք:

Դուք չեք ձգտում բացահայտել,
թե Ով Եք Դուք,
Դուք ձգտում եք որոշել,
թե Ով Եք Ցանկանում Լինել:

Sambitbaba
14.07.2011, 22:11
12.


- 12 -

Ոմանք ասում են,
որ կյանքը՝ դպրոց է:
Եվ մենք նրա համար ենք
գալիս այս աշխարհ,
Որպեսզի դպրոցում այդ
սերտենք ինչ-որ դասեր,
Որպեսզի որոշակի
ինչ-որ բան հասկանանք:

Ոչ: Դա՝ ձեր դիցաբանությունից
վերցրած պատմություն է:
Դա՝ մարդկային փորձի
վերարտադրությունն է:

Դու ցանկանում ես ասել,
որ դպրոց չէ՞ մեր կյանքը…
Այդ դեպքում, ինչների՞ս է
պետք այդ պատրանքը:

Որպեսզի վերհիշեք
ու նորից վերաստեղծեք
Այն, Ինչ Դուք արդեն Կաք,
Ինչ արդեն Կայացել Եք:
Ես ձեզ ասում եմ դա
նորից ու նորից,
Իսկ դուք, միևնույն է,
չեք հավատում Ինձ:

Բայց հենց այդպես է, որ կա,
և այդպես պետք է լինի,
Իմ տված Պատգամը
պետք է ճիշտ կատարվի.
Ինչպիսին որ դու կաս՝
այդ դու ես ստեղծել,
Եվ մի ուրիշ կերպ, հարկավ,
անկարող ես լինել:

Դու ինչ-որ լրիվ
ինձ շփոթեցրիր:
Եկ վերադառնանք
նորից դպրոցին:
Ես լսել եմ բոլորից.
Ուսուցիչ առ ուսուցիչ, -
Բոլորը ասում են,
որ կյանքը՝ դպրոց է:

Եթե ճիշտն ասեմ,
ցնցված եմ ես հիմա
Այն բանից, որ, Տեր,
Դու հերքում ես դա:

Դպրոցը՝ մի տեղ է,
ուր գնում ես, երբ մի բան
Չգիտես: Չգիտես, և սակայն,
ցանկանում ես այդ բանն իմանալ:
Դպրոցը՝ այն տեղը չէ,
ուր գնում ես, երբ արդեն
Դու գիտես ինչ-որ բան, և սակայն
ցանկանում ես այն փորձով վերապրել:

Կյանքը քեզ տալիս է
մեծ հնարավորություն.
Ճանաչել փորձով այն, ինչ արդեն
դու գիտես որպես հասկացություն:
Եվ ճանաչելու համար
քեզ պետք չէ ոչինչ սովորել.
Ինչ արդեն դու գիտես,
ուղղակի անհրաժեշտ է վերհիշել:

Եվ գործել դրանից ելնելով:

Ես համոզված չեմ,
որ Քեզ հասկացա:

Ուրեմն, եկ սկսենք
ահա թե ինչից.
Հոգին՝ քո Հոգին,
միշտ, ամենասկզբից
Գիտի ամենը,
ինչ հարկավոր է:

Քո Հոգու համար
չկա ոչ մի բան
Թաքնված կամ անհայտ:
Եվ սակայն միայն
Գիտելիքները
քո Հոգու համար
Չեն կարող լինել
լրիվ բավարար:

Հոգին ձգտում է փորձին:

Դու կարող ես գիտենալ,
որ առատաձեռն ես,
Բայց քանի դեռ չանես այն,
ինչը կվկայի դա`
Հասկացությունից բացի
ոչինչ չես ունենա:

Դու կարող ես գիտենալ,
որ դու՝ բարի ես,
Բայց մինչև մեկնումեկին
բարություն չանես,
Դու չես ունենա ոչինչ
ինքդ քո մասին,
Քո բարության մասին
գաղափարից բացի:

Քո Հոգու միակ,
վեհ ցանկությունն է
Այդ հիասքանչ,
վսեմ հասկացությունը
Ինքդ քո մասին՝
վերածել փորձի:

Քանի դեռ հասկացությունը
չի դառել զգացողություն,
Այդ ամենն ընդամենը
մտատեսություն է:

Ես Ինքս, օրինակ,
ենթադրություններ էի կազմում
Ինքս Իմ մասին
երկա՜ր ժամանակ:

Շա՜տ ավելի երկար,
քան դու և Ես մեկտեղ
Կարող ենք հիշել:
Երկա՜ր ավելի,
Քան, եթե վերցնենք
Տիեզերքի տարիքը
Եվ իրենով էլ
բազմապատկենք:

Հիմա դու տեսնու՞մ ես արդյոք,
թե որքա՜ն երիտասարդ է ու նոր
Իմ Ինքս Ինձ զգալը:

Sambitbaba
14.07.2011, 22:38
13.


- 13 -

Քո Ինքդ Քեզ զգալը՞…
Ես նորից շփոթվում եմ:
Ի՞նչ է նշանակում դա՝
Քո Ինքդ Քեզ զգալը…

Այո: Իմ Ինքս Ինձ զգալը,
դու ճիշտ ես լսել:
Եկ, հետևյալ կերպ
փորձեմ բացատրել:

Սկզբում՝ միայն մեկ բան կար.
այն, ինչ որ Կա:
Եվ չկար ուրիշ ոչինչ
այդ մեկ բանից բացի,
Էլ ուրիշ ոչինչ
գոյություն չուներ:
Ամբողջը, ինչ կար,
հենց այդ մեկ բանն էր:

Բայց այդ Ամենն, Ինչ Որ Կա,
չէր կարող Իրեն ճանաչել,
Քանզի Ամենն, Ինչ Որ Կա,
դա ամենն էր, ինչ կար,
Եվ ուրիշ ոչինչ չկար,
որ մի Ուրիշ Բան էլ լիներ:

Եվ այսպես, ստացվում էր,
որ Ամենն, Ինչ Որ Կա,
Այդ Ամենն, Ինչ Որ Կա՝
պարզապես գոյություն չուներ:
Քանի որ, եթե չկա
մի ինչ-որ ուրիշ բան, -
Ամենն, Ինչ Որ Կա,
նույնպես չի կարող լինել:

Ինչպե՞ս կունենաս,
ասենք, թե “աջը”,
Եթե չունես այն,
ինչը որ “ձախն” է:
Եվ չես հասկանա,
թե ինչ է սերը,
Եթե չգիտես,
թե ի՞նչ է վախը:

Հենց դա է այն մեծ
Էություն – Ան – Էությունը,
Ինչի մասին վաղուց արդեն
խոսում է մտավորականությունը:
Համ կա, համ՝ չկա.
սա է ճշմարտությունը,
Երբ միայն մեկ բանում է
ամփոփված Իրականությունը:

Քանզի գիտենալը՝
միայն հասկացություն է:
Եվ առանց փորձի
լրիվ ապարդյուն է
Փորձել հասկանալ,
թե այդ հասկացությունը,
Այդ “Ամենն, Ինչ Որ Կա” –ն՝
ինչպիսի՞ մեծություն է…

Եվ Ինքը ձգտեց
ճանաչել Ինքն Իրեն:
Ցանկացավ գիտենալ,
թե այդ ի՞նչ ասել է
Ամեն Ինչ լինելը,
այդքան մեծ լինելը:

Բայց դա՝ անհնար էր,
քանզի այդ “մեծ” սահմանումը
Արդեն հարաբերականություն է:
Դու հասկանու՞մ ես:
Երբ ասում ես “մեծ”,
ուրեմն, կա մի բան էլ,
Ինչ այդ “մեծը” չէ,
դու հասկանու՞մ ես:

Կարծում եմ, այո:
Շարունակիր, խնդրում եմ:

Միակ բանը, որ գիտեր
Ամենն, Ինչ Որ Կա, -
Դա այն էր, որ ուրիշ
էլ ոչինչ չկա:
Այսինքն, Նա երբեք
չէր կարողանա
Իր ով և ինչ լինելը
լիովին հասկանալ:

Չկար մի կոնկրետ
արտաքին տեսակետ:
Գոյություն չուներ
այդպիսի մի կետ:
Կար միայն մի կետ,
և այն գտնվում էր
Միայն մեկ տեղում՝
ներսում: Այո, ներսում:

“Էություն – Ան – Էություն”:
Ամենը, Ինչ Կա՝ Չը-Կա:

Եվ Ամենն, Ինչ Որ Կա,
կայացրեց որոշում.
Ճանաչել Ինքն Իրեն
հենց փորձի միջոցով:

Եվ անտեսանելի, անլսելի
էներգիան այդ մաքուր,
Այդ ուժը, որ հայտնի չէր
ուրիշ ոչ ոգու,
Որոշեց պարզապես
Ինքն Իրեն վերապրել
Ու փորձի միջոցով
Իրեն բացահայտել:

Նա հասկանում էր,
որ Իր ցանկությունը
Իրականացնելու
միակ հնարավորությունը
Հետևյալն է. օգտվել
մի ներքին հաշվակետից,
Ինչը որ կդառնա
այդ փորձի հենակետը:

Եվ Ամենն, Ինչ Որ Կա,
որոշեց մասնատվել:
Քանզի հասկացավ Նա
արդարացիորեն,
Որ եթե բաղդատվի
Նա բազում մասերի,
Ուրեմն ամեն մի Իր մասը
ամբողջից փոքր կլինի:

Լինելով ավելի փոքր,
Նա կկարողանա
Նայել ամբողջի վրա,
նայել ու հասկանալ,
Թե Ամենն, Ինչ Որ Կա՝
Ի՜նչ շքեղ էություն է:
Ընկալել Նրա ողջ
հրաշալիությունը:

Բաժանեց Ինքն Իրեն
Ամենն, Ինչ Որ Կա:
Դարձավ երկու մաս.
Համ սա, համ էլ՝ նա:
Բայց բաժանվեց նաև այն,
ինչ չէր նախատեսվել:
Դա այն էր, ինչ սա չէր,
նաև նա էլ չէր:

Եվ ստացվեց այնպես,
որ հանկարծակի
Սկսեցին գոյակցել
միանգամից երեք տարր.
Այն, Ինչ Կա Այստեղ,
Այն, Ինչ Կա Այնտեղ,
Եվ Այն, Ինչ ոչ Այստեղ
և ոչ էլ Այնտեղ Չկար:

Բայց այդ Չը-Եղողը
շատ հարկավոր էր:
Շատ պետք էր, որ նա
գոյություն ունենար:
Այն պետք է լիներ
հենց նրա համար, որ
Այստեղը և Այնտեղը
կարողանան գոյակցել:

Հենց ոչինչն է պարունակում
ամեն ինչ, հասկանու՞մ ես:
Տարածության բացակայությունը
տարածություն է պարունակում:
Ամբողջը պարունակում է մասեր,
դու հասկանու՞մ ես:
Իմ Մտքի հետևից
ի վիճակի՞ ես հասնել…

Այնքան պարզ Ես բացատրում Դու,
այնքան ընկալելի,
Որ մտքերդ, Աստված,
չհասկանալ չի կարելի:

Ուրեմն, Ես շարունակում եմ:
Այն Ոչինչը, որ պարունակում է
Ամեն Ինչ, հենց այն է,
ինչ դուք սովորաբար Աստված եք անվանում:
Բայց դա այնքան էլ ճիշտ չէ,
քանի որ ենթադրվում է,
Որ կա մի այլ բան էլ,
ինչն Աստված չի հանդիսանում:

Բայց Ես Եմ Ամեն Ինչը՝
տեսանելին ու անտեսանելին, -
Եվ ահա, թե ինչու
Ինձ տրված նկարագիրը,
Որպես Մեծն Անտեսանելին,
Ան-Էությունը, Տարածքը, -
Ոչ ավելի ճիշտ է,
քան պրակտիկ բնութագիրը,
Որ ամեն տեսանելի բան,
դա Ինքը՝ Աստված է:

Ով համարում է, որ Աստված՝
Ամենն է, Ինչ Որ Կա,
Նաև համարում է, որ Աստված՝
Ամենն է, Ինչ Չկա, -
Նա ճիշտ տեսակետ ունի և հասկանում է,
Որ, ստեղծելով “այստեղը” և “այնտեղը”,
Դրանով Աստված հնարավոր դարձրեց
Իր՝ Ինքն Իրեն ճանաչումը:

Այդ մեծ ներքին
բաղդատման ակնթարթին
Աստված ստեղծեց
հարաբերականությունը:
Հարաբերականությունը
ամենամեծ նվերն է,
Որ Աստված երբևիցէ
Ինքն Իրեն հրամցրել է:

Համապատասխանաբար,
հարաբերականությունը՝
Աստծո մեծագույն
նվերն է մարդկությանը:

Այդպիսով, Ոչնչից
դուրս թռավ Ամեն Ինչ:
Դա իրադարձություն էր,
որը համապատասխանում է
Նրան, ինչը Մեծ Պայթյուն են
անվանում ձեր գիտնականները:

Բայց դա պայթյուն է
այնքանով միայն,
Եթե համարենք,
որ պայթյուն է ամեն նոր բան.
Պայթյուն է նոր միտքը,
նոր գաղափարը,
Պայթյուն է նոր կյանքը,
պայթյուն է նաև մահը:

Սերմը պայթում է,
որ ծլարձակի:
Բողբոջը պայթում է,
որպեսզի ծաղկի:
Սպերման պայթում է՝
նոր կյանք է տալիս:
Միտքը պայթում է՝
հենց արարելիս:

Այսպես մենք կարող ենք
անվերջ թվարկել,
Բայց ավելի լավ է
պարզապես ասել,
Թե իրականում
ի՞նչ տեղի ունեցավ.

Աստված… ուղղակի…
ձեր մեջ… բազմացավ:

Sambitbaba
24.07.2011, 21:38
14.


- 14 -

Աստված գիտեր, որպեսզի
գոյություն ունենա սերը,
Եվ նրա համար, որպեսզի
Ինքդ Քեզ որպես սեր ճանաչես, -
Պետք է գոյություն ունենա նաև
այդ սիրո հակապատկերը,
Անհրաժեշտ է մի բան էլ,
ինչը այդ սերը չէ:

Եվ այդ պատճառով Աստված, կամավոր,
ստեղծեց մեծն բևեռականությունը,
Լրիվ հակապատկերը սիրո,
այդ սիրո հակադրությունը:
Ամենը, ինչ սերը չի հանդիսանում,
ինչը գործում է սիրոց լրիվ անկախ
Եվ այդ սիրոն լրիվ հակառակ բան է,
դա այն է, ինչը դուք անվանում եք վախ:

Այն ակնթարթին,
երբ վախը հայտնվեց,
Սիրո գոյությունը
հնարավոր դարձավ:
Հնարավոր դարձավ
սիրո գոյությունը
Որպես երևույթի,
որը կարելի է վերապրել:

Հենց այս երկվության՝
սիրո և վախի
Ստեղծման մասին է ասվում
դիցաբանություններում,
Որպես չարի ծնունդի,
Ադամի անկման,
Սատանայի խռովության մասին,
և այլն, և այլն, և այլն:

Որոշելով անձնականացնել
մաքուր սերը ձեր Աստծո միջոցով,
Դուք որոշեցիք պատկերականացնել
նաև խղճուկ վախը սատանայի միջոցով:

Եվ ոմանք նույնիսկ
այս իրադարձության շուրջ
Բավականին բարդ
դիցաբանություն ստեղծեցին:
Հրեշտակախմբերի և
սատանայի զինվորների մեջ
Բարու և չարի
պատերազմ սարքեցին:

Եվ դա՝ մարդկության
փորձն էր առաջին, -
Հասկանալ տիզերական
իրադարձությունները,
Որոնց, իհարկե,
տեղյակ է Հոգին,
Բայց խելքով ընդգրկելը՝
մեծ բարդություն է:

KiLa
24.07.2011, 22:32
Բարև հարգելիս...
Գիտե՞ս, չափսոսեցի իմ թանկ ժամանակը ու կարդացի վերը բերվածը: Չհասկացա... Չտեղավորվեց... Շա՜տ եմ հեռու աստծուց...
Ստեղծագործությու՞ն է այն, թե՞ իրոք երկխոսություն: Եթե առաջինը, ապա խոսք չեմ գտնում... Իսկ եթե երկրորդը, ապա ինչու՞ այս բաժնում: Ինձ թվում է, որ աստծո հետ խոսելու, կամ նրան լսելու համար կան դրա համար նախատեսված թեմաներ:

Sambitbaba
25.07.2011, 11:39
Բարև, սիրելի Կիլա:
Եվ երախտանքներս: Վերջիվերջո, այս երեք շաբաթվա լռության մեջ, 447 այցելուլությունների մեջ դու` նա ես, ով խախտեց այդ տխուր օրինաչափությունը. լռել: Սրտանց՝ շնորհակալ եմ:
Եվ, ինչ խոսք, որ հաճույքով կպատասխանեմ նամակիդ:


չափսոսեցի իմ թանկ ժամանակը
Ցավում եմ կորուստիդ համար: Ի հատուցում քո կորուստի, ես էլ որոշեցի զոհել իմ թանկարժեք ժամանակն ու սկսել կարդալ քո բալլադները: Բայց, հենց սկզբից խոստովանեմ, որ միայն այդ պատճառով ինչ խոսք որ չէի կարդա: Դրան դրդեցին ինձ քո հետևյալ խոսքերը.


Շա՜տ եմ հեռու աստծուց...
Քանզի ես մի բան գիտեմ հաստատ. անհնար է Աստծոց հեռու լինել: Բայց հնարավոր է Աստծոն… չնկատել:
Եվ՝ չսխալվեցի: Հասցրել եմ կարդալ պոեմներիդ առաջին էջն ու մի քիչ, և արդեն իսկ կարող եմ ասել, որ լրիվ սխալ կարծիք ունես քո և քո Աստծո միջև ընկած տարածության մասին… Կարող եմ նույնիսկ թվարկել մի քանի տեղեր, որտեղ չես կարողացել շրջանցել Աստծոն.

Եվ եղար նաև, որ ոչ թե խոսքով
Այլ օրինակով ցույց տաս բոլորիս,
Որ հողեղենը
Կարող է ոտնել երկնի սահմանը,

կամ՝

Ու բեմի վրա ընկած ավելն էլ
Պատմում էր արդեն երկնքի մասին:
կամ՝

Չարքերը իրենց ժողովն են անում,
Իրենց հավաքի ուժն են գումարում,
Երբեմն իրար վրա գռմռում,
Բայց գործի համար լուռ միաբանում.

_ Ծնունդից մինչ մահ ընկած հատվածը,
Աշխարհի համար այդ կյանք կոչվածը,
Մեզ է պատկանում ու մեզ ենթարկվում,
Ամեն ինչ իր հին հունով է գնում:

կամ...

Հա, ասեմ, որ խոսել չարքերի մասին և չնկատել Աստծո ներկայությունը, դա միևնույն է, եթե խոսես, ասենք, Արևի, Լուսնի, աստղերի մասին ու չնկատես Տիեզերքի առկայությունը:


Չհասկացա...
Չհասկացա՞ր, թե չցանկացար հասկանալ… Քանզի համարում ես, որ "Շա՜տ ես հեռու աստծուց..."


խոսք չեմ գտնում
...մի՞թե հիացմունքի...


Ստեղծագործությու՞ն է այն, թե՞ իրոք երկխոսություն
Իսկ ի՞նչ տարբերություն, սիրելիս:
Ի միջի այլոց, միգուցե չգիտես և քեզ կհետաքրքրի.
Քեզ (և ինձ էլ) շատ սիրելի Մհեր Մկրտչյանին, իր հիասքանչ դերասան լինելը բոլորովին չէր խանգարում շատ լավ նկարել: Մի անգամ, նկարահանման ժամանակ, փոքրիկ ընդմիջման պահին, հինգ րոպեում նկարեց դիմանկարս: Ասեմ, որ ես իմացա այդ մասին միայն այն ժամանակ, երբ նա ստորագրեց և ինձ մեկնեց արդեն ավարտած նկարը…
Մինչ այսօր պահում եմ որպես սրբություն:
Ի՞նչ տարբերություն, Կիլա: Իզուր ես կարծում, թե քո ստեղծագործությունները դու արարել ես առանց Աստծո միջնորդության:


Ինձ թվում է, որ աստծո հետ խոսելու, կամ նրան լսելու համար կան դրա համար նախատեսված թեմաներ:
Գիտե՞ս, հենց նոր մի միտք եկավ՝ քո այս կարծիքի պատճառով, ցանկանում եմ կիսվել:
Միգուցե մարդկության մեծամասնության կողմից հրեաներին չսիրելու պատճառներից մեկը հենց այն է, որ վերջիններս որոշեցին կոնկրետ տե՞ղ տեղադրել Աստծոն (հիշիր, Աստծո հետ շփվելու համար Մովսեսը բարձրացավ սարը, և նման այլ դեպքեր), կամ կոնկրետ ժամանա՞կ հատկացնել, Աստծո հետ շփման համար: Ամեն օր դու կարող ես անել ինչ կամենաս, բայց շաբաթ օրը՝ չես կարող ոչինչ անել. դա՝ Աստծո օրն է: Եվ այդ պատճառով, եթե վերելակ ես նստում, պետք է մեկին՝ ոչ հրեայի, - խնդրես, որ նա սեղմի քեզ անհրաժեշտ հարկի կոճակը, որ ոչ թե դու, այլ նա դժողք ընկնի: Կամ, երբ զուգարան ես գնում, խնդրես, որ մեկ ուրիշը ջուրը քաշի…

…Եվ սակայն… Միգուցե դու ճիշտ ես և հարկավոր էր այս գիրքն ուրիշ բաժնու՞մ տեղադրել: Ես ի նկատի չունեմ "Կրոն" բաժինը, քանի որ այս գիրքը՝ կրոնական գիրք չի և ես համոզված եմ, որ մեր կրոնավորները նույնիսկ անարգանքի կենթարկեին այն: Երևի ճիշտ կլիներ ընտրել "Փիլիսոփայություն" բաժինը, քանի որ սա՝ այսօրվա փիլիսոփայությունն է:

Sambitbaba
25.07.2011, 19:17
Սիրելի Կիլա: Վերանայեցի քեզ գրած պատասխանս և տեսա, որ չեմ պատասխանել քո հետևյալ հարցին.


Իսկ եթե երկրորդը, ապա ինչու՞ այս բաժնում:
Եթե հետաքրքիր է և եթե չես ափսոսա քո թանկ ժամանակից մի հատված ևս, նույն այս՝ "Ստեղծագործողի անկյուն" բաժնում, կարդա իմ, "Նոր դար, նոր էջ, նոր կյանք, «Նյու էյջ»" էջը: Հուսով եմ, այնտեղ կգտնես հարցիդ պատասխանը:

KiLa
26.07.2011, 07:57
Բարև սիրելի Սամվել... Գիտե՞ս, առաջինը որ ուրախացրեց ինձ, դա քո վերաբերմունքն էր, քո այսպես ասած ,,ռեակցիան՛՛ գրառմանս վերաբերյալ: Այսինքն մի բան արդեն շատ լավ է, որ գրառումս, որպես վիրավորանք կամ ,,պատերազմի հայտարարություն՛՛ չնդունեցիր, և ,,թուր ու թվանքով՛՛ չպատասխանեցիր: Թե չէ հկատած կլինես, թե ոմանք ինչ դժվար են համակերպվում ամենափոքր՝ քննադատությանը չասեմ, անհամաձայնությանը անգամ: Սա արդեն ,,ջրի երես՛՛ է հանում քո ով լինելու որոշ մանրամասներ:
Սիրելի Սամվել, ես բոլորովին էլ ինձ աստծուց հեռու չեմ համարում, և խոստովանեմ, որ գրառմանս մեջ դա ընդամենը բողոքի ու դժգոհության ալիք էր:
Ես հետևելով քո խորհրդին, կրկին անգամ զոհեցի իմ թանկ ժամանակը ու կարդացի քո ,,Նոր դար, նոր էջ, նոր կյանք...՛՛ էջը...
Գիտե՞ս, երբ ես ցանկանում եմ շախմատ կամ նարդի խաղալ, հաստատ պատկերասրահ չեմ գնում, երբ ես ցանկանում եմ գարեջուր խմել, ինչ խոսք թանգարան չեմ գնում... և իվերջո, երբ ես ցանկանում եմ եկեղեցի գնալ, ապա վերը նշվածները ոչ մի կերպ չեն կարողանում փոխարինել
եկեղեցուն:Երբ ես ,,Ստեղծագործողի անկյուն" եմ գալիս, իմ՝ իրոք որ թանկ ժամանակը զոհելով՝, ցանկանում եմ կարդալ մեր նոր ստեղծագործողներին կամ նրանց նոր գործերը: Եվ երբ այստեղ այլ բան եմ կարդում, բնական է... Ասելիքս նորից նույնն է, կարծում եմ, որ դրա համար ճիշտ տեղ չես ընտրել: Մարդ լավ գիտի թե աղոթելու, թե աստծուն հիշելու և թե այլ բաներով զբաղվելու իր ժամանակը: Քո արածը, իմ կարծիքով, քարոզչության մի ձև է, որի համար կրկնում եմ կա բաժին: Եվ ես հասցրեցի տեսնել, որ դուք այդ բաժնի տեղը գիտեք: ,,Կրոն" բաժնում նույնիսկ կար հենց այդպիսի թեմա. ,,Ի՞նչ է արել քեզ համար աստված՛՛: Սա հենց այն է ինչ քեզ է պետք: Եվ ինչու՞ ես անհանգստանում, թե այնտեղ քո գրածը չեն ընդունի: Չէ՞ որ աստծո խոսքը տեղ հասցնելու համար աստված ինքն է քեզ օգնում: Ես հասկանում եմ, որ քո՝ վերը նշված թեմայում հիշատակած ամերիկյան հեղինակի գրառումները ,,գիրք՛՛ է կոչվում, բայց դա ինչ խոսք գրականություն չի: Դա քարոզի մի նոր ձև է, որի ճիշտ ու սխալը ես չէ, որ պետք է որոշեմ:
Չգիտեմ կարողացա բացատրվել թե ոչ...
Աստված ձեզ հետ... Ց՛տեսություն:

Sambitbaba
26.07.2011, 10:07
Գիտե՞ս, առաջինը որ ուրախացրեց ինձ, դա քո վերաբերմունքն էր, քո այսպես ասած ,,ռեակցիան՛՛ գրառմանս վերաբերյալ: Այսինքն մի բան արդեն շատ լավ է, որ գրառումս, որպես վիրավորանք կամ ,,պատերազմի հայտարարություն՛՛ չնդունեցիր, և ,,թուր ու թվանքով՛՛ չպատասխանեցիր: Թե չէ հկատած կլինես, թե ոմանք ինչ դժվար են համակերպվում ամենափոքր՝ քննադատությանը չասեմ, անհամաձայնությանը անգամ: Սա արդեն ,,ջրի երես՛՛ է հանում քո ով լինելու որոշ մանրամասներ:
Շնորհակալություն: Նախ, ասեմ, որ վիճել ընդհանրապես չեմ սիրում և դեմ եմ բոլոր տեսակի պատերազմներին: Եվ երկրորդ, շատ լավ հասկանում եմ իմ առաջարկած նոր մտածելակերպի հակասականությունը՝ մեր դարերով, սերնդե սերունդ կազմավորված կոնսերվատիվ մտածելակերպի հետ: Դա ինձ լավ հայտնի է, քանզի ես ինքս անցել եմ այդ ճանապարհը, տարիներ շարունակ վիճելով, կռիվներ տալով ու պայքարելով ինքս ինձ հետ… Բայց ճշմարտությունը հաղթեց: Լավ, թող լինի "իմ ճշմարտությունը":
Ու հիմա ես այստեղ եմ ոչ թե նրա համար, որ վիճեմ բոլորի հետ այս "վիճելի" թեմայի մասին: Եվ ոչ էլ քարոզեմ, սիրելի ԿիԼա, ինչպես դու ես կարծում: Իմ ներկայացրածը ոչ կրոն է և ոչ էլ աղանդ, որպեսզի քարոզեմ: Սա՝ նոր աշխարհընկալում է կամ, եթե կուզես, նոր փիլիսոփայություն: Ես ավելի հակված եմ առաջինին, քանզի հենց այդպիսին եմ ես այսօր ընկալում աշխարհը և իմ կյանքն այդ աշխարհում. երջանիկ և հավերժ Աստծոց անբաժան: Ինչը և առաջարկում եմ քեզ և մյուսներին. կիսել իմ երջանկությունը: Չե՞ս ցանկանում: Ստիպող չկա. քո կյանքն է, քո ընտրությունը: Ի՞նչ եմ կրկնվում: Այս մասին դու արդեն կարդացել ես "Նոր Դար, Նոր Էջում...", Նյու Էյջի մասին տողերում:
Եթե դու ցանկանում ես կիսվել քո ունեցած մի լավ բանով՝ քո մերձավորի հետ, նշանակում է, դու քարոզո՞ւմ ես: Եթե ես քարոզում եմ, ուրեմն դու էլ փոխիր ավելի մասին գրած քո տողերը, դարձրու.
" Ու բեմի վրա ընկած ավելն էլ
Քարոզում էր արդեն երկնքի մասին:

Հ.Գ. Գիտես, Կիլա, երևի դու ճիշտ ես ու երևի համոզեցիր ինձ: Վերջիվերջո բոլորովին էլ կարևոր չի ինձ համար, թե ի՞նչ անուն կտաս դու կամ մյուսները այս թեմային: Եվ այդ պատճառով (և ի շնորհիվ քեզ, հենց հիմա կտեղդրեմ "Նոր Դար, Նոր Էջը..." "Կրոն" բաժնում: Կարևորն այն է, որ կարդաք: Չեմ կարծում, որ իմ այդ "քարոզչության" մեջ քեզ բացարձակապես ոչինչ դուր չեկավ… Քանզի, կարդալով քո գործերը, ես գալիս եմ այն եզրակացության, որ մենք խոսում ենք միևնույն բանի մասին, բայց մոտենում ենք դրան երկու հակառակ կողմերից:
Նորից, շնորհակալություն:

KiLa
26.07.2011, 12:52
Նորից բարև Սամվել ջան: Որոշումդ ինձ դուր եկավ: Այդպես էլ արա...

Չեմ կարծում, որ իմ այդ "քարոզչության" մեջ քեզ բացարձակապես ոչինչ դուր չեկավ… Քանզի, կարդալով քո գործերը, ես գալիս եմ այն եզրակացության, որ մենք խոսում ենք միևնույն բանի մասին, բայց մոտենում ենք դրան երկու հակառակ կողմերից:
Նորից, շնորհակալություն:
Իհարկե, կաին հետաքրքիր մտքեր, ինչպես նաև հետաքրքիր մոտեցումներ: Եթե աստված կամենա մենք դեռ կանդրադառնանք դրանց: Իսկ հիմա առայ=մ, աստված քեզ հետ...

Sambitbaba
26.07.2011, 18:31
Ցավոք, սիրելի Կիլա, չհաջողվեց օգտվել քո առաջարկից: Մոդերատորն ասաց, որ երկու բաժնում մի գործը լինել չի կարող և առաջարկեց որոշել, թե որտեղ եմ այն թողնում: Ես որոշեցի թողնել հին տեղում, քանի որ. նախ, կրկնում եմ, ես չեմ համարում, որ սա կրոնական գրականություն է, և երկրորդ, "Կրոն" բաժնում թողնելու դեպքում, ինձ բացատրեցին, որ մոդերատորները դեռ պետք է որոշեն. թողնե՞լ այդ գործն այնտեղ, թե՞ ոչ: Ստացվում է, որ նույնիսկ վտանգ կար ոչ մի տեղ այն չունենալու: Այդպիսի բաներ: Որոշեցի ռիսկի չդիմել: Ինչպես ռուսներն են ասում, ավելի լավ է ճնճղուկը՝ ձեռքումդ, քան արագիլը՝ երկնքում:
Իսկ ընթերցողը, ցանկության դեպքում, այստեղ էլ կկարդա:
Հիմա, ասենք թե Չուկը չի կարդում: Ի՞նչ տարբերություն, թե որտե՞ղ չի կարդում…

Հ.Գ. Հուսամ, որ մեր զրույցը շարունակելի կլինի:

KiLa
26.07.2011, 19:33
Չէի մտածի, որ ,,այս խմորին այդքան ջուր պետք կլինի՛՛, հակառակ դեպքում չէի անի այդ չարաբաստիկ գրառումը: Անկեղծորեն զղչում եմ Սամվել ջան: Ասա. այ մարդ ի՞նչ գործ ունես, ամեն ինչ ուղիղ էր ու միայն դա իր տեղում չէր: Ինչու՞ ,,քիթդ խոթեցիր՛՛...
Հուսանք, որ աստծո օգնությամբ ճիշտ լուծումը կգտնվի: Իսկ ես՝ ներեղություն: Խղճիս վրա ծանրացավ, կարծես մի վատ բան արած լինեմ...
Իհարկե եթե հաշվի չառնենք այն, որ բավականին ,,շփվեցինք՛՛ իրար հետ: Երև սա հենց դրա համար էր պետք, ինչ իմանանք: Առայժմ:

Sambitbaba
27.07.2011, 04:56
Ամենևին կարիք չունես որևէ զղջանքի կամ ներողության, սիրելի Կիլա: Առանձնապես ոչինչ էլ չի պատահել, ամեն ինչ նորմալ է: Ճշմարիտն ասած, ես անչափ զգացված եմ քո վերաբերմունքից այդ հարցին. հարցը չարժեր քո ապրումներին, իրոք: Իսկ շփումը, ճիշտ ես, շատ ավելին արժի…


Երևի սա հենց դրա համար էր պետք, ինչ իմանանք:
Իհարկե: Համաձայն եմ հազար տոկոսով. ոչինչ հենց այնպես տեղի ցի ունենում և պատահականություններ չկան:

Kanamar
27.07.2011, 07:28
Հարգելի Sambitbaba,երբեմն հետևում եմ Ձեր գրառումներին:«Նոր դարը» հետաքրքիր էիք շարադրել,մանավանդ մի քանի պատմություններ.արձակ գրել ավելի լավ է ստացվում Ձեզ մոտ:«Մատյանը» նույնպես կարդացի,որոշ հատվածներ նույնիսկ կլանված,որովհետև հետաքրքիր էր,թե ինչ կպատասխանի Աստված ինձ էլ շատ հետաքրքրող այդ հարցերին:Որոշ հատվածներ կարելի է մշակել,հղկել,կրճատել,որ ձանձրալի ու երկարաշունչ չլինեն:Միջնամասը ամենահաջողն էր,ըստ իս,թեև վերջնամասը մանրամասն չկարողացա կարդալ…Ամեն դեպքում փոխադրությունը վատը չէր:

Sambitbaba
27.07.2011, 09:25
Շնորհակալ եմ արձագանքի համար, սիրելի Կանամար: Ուրախ եմ, որ այնուամենայնիվ գտնվում են մարդիկ, ովքեր իրենց համար հետաքրքիր մտքեր են գտնում գրածիս մեջ:
Ինձ համար շատ կարևոր են Ձեր նկատողությունները, և ուրախ եմ, որ Դուք էլ մոտեցել եք նրանց ամենայն լրջությամբ: Եվ դա դրդում է ինձ փորձել հնարավորին չափ բացահայտել իրավիճակը:

Ինձ էլ է թվում, որ "Նոր Դարը..." քիչ թե շատ ստացվել է: Եվ դրա պատճառը լրիվ հասկանալի է, քանզի այն ուղղակի շարադրություն է, իրական, վավերագրական պատմություն այն մասին, թե ինչպես սկսվեց "Մատեան Երանությանը": Այն գրվել է անհավատալի կարճ ժամանակում, քանի որ ստեղծագործական ճիգերն այնտեղ մինիմալ են, ասենք, մի քանի տեղ որոշակի մտքեր եմ արտահայտել կամ ինչ-որ դատողություններ եմ արել: Իսկ հիմնականում, շարադրել եմ ընդամենը այն, ինչ կատարվել է ինձ հետ իրականում:

"Մատեանի…" հարցն ուրիշ է: Չնայած "Նոր Դարում..." ասել եմ կարծես, բայց կրկնեմ, որ այն էլ ես սկսեցի որպես արձակ, իսկ չաձածոյի վերափոխելու միտքն ավելի ուշ եկավ: Բայց նույնիսկ հետո էլ, աշխատանքի պրոցեսում, հիմնականում այն պահերին, երբ չափածոյի վերափոխելու ահավոր պրոբլեմներ էի ունենում, կրկին ու կրկին փորձել եմ վերադառնալ արձակի: Ապարդյուն ջանքեր: Այդպես էլ ոչինչ չստացվեց: Իրոք, այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ չէ, որ իմ կամքով է կատարվում: Մեկ-մեկ որոշում էի նույնիսկ խառնել իրար չափածոն և արձակը, բայց դրանից էլ ոչինչ դուրս չեկավ:
Եվ, քանի որ ժամանակը գնում է, իսկ ես այն հաստատ համոզմունքին եմ, որ ժամանակն է այս նյութը հասցնել մարդկանց, - որոշեցի առանձնապես չկենտրոնանալ գրելաոճի վրա և գրել, ինչպես կստացվի:

"Մատեանը…" դեռ շատ հեռու է ավարտված լինելուց և ես նույնիսկ չեմ կարող ասել, թե երբ կգա այդ ավարտը: Իսկ այն, ինչը Դուք, սիրելի Կանամար, վերջնամաս եք անվանել, դա ամենաբարդ և կարևոր տեղերից մեկն է, որտեղ բացատրվում է, թե ինչո՞ւ է ընդհանրապես տեղի ունեցել այդ ամբողջ Արարումը, ինչո՞ւ Աստված ստեղծեց այս ամենը: Ես շատ եմ չարչարվել այս տեղի վրա, քանզի միշտ թվացել է, թե ինչ-որ բան չի ստացվում, սխալ է, անհասկանալի է, անշնորհք է: Բայց հետո հասկացա, որ իրոք շատ բարդ ըմբռնելի տեղ է սա և իմ անտաղանդ լինելը չի պրոբլեմը: Ուղղակի այնքան է այս ամենը նոր մեր մտածելակերպի համար, մեր ընկալման համար, մեր ըմբռնման համար, որ ժամանակ է հարկավոր այն մարսելու համար: Եվ նա, ում իրոք կհետաքրքրի "Մատեանը…", ով կշարունակի կարդալ այն գոնե որոշ ժամանակ, հետագայում նա անպայման կվերադառնա իր համար անհասկանալի մնացած որոշ տեղերի և անպայման կվերընթերցի դրանք:

Լավ: Ինձ թվում է, թե այսօր ինչ-որ դժվարությամբ եմ արտահայտվում: Ավելի լավ է, ավարտեմ: Եթե ինչ-որ բան չկարողացա բացատրել, - ներող եղեք: Կշարունակենք հաջորդ անգամ:
Հարգանքներս:

Sambitbaba
28.07.2011, 08:23
15.


- 15 -

Ստեղծելով Տիեզերքը որպես
Իմ մասնատված տարբերակ,
Ես մաքուր էներգիայից ստեղծեցի
ամենն, ինչ գոյություն ունի հիմա.
Ինչպես տեսանելին,
այնպես էլ անտեսանելին:
Եվ նմանապես
“Կա”-ն և “Չկա”-ն:

Այդպես դրեցի Ես հիմքը
ոչ միայն ֆիզիկական՝
Նաև մետաֆիզիկական
ամբողջ Տիեզերքի:

Ինձ մասնատելու
Իմ ցանկությունը,
Իմ աստվածային
այդ մտադրությունը
Կայանում էր նրանում,
որ այդ կերպով Ես
Ինքս Ինձ փորձով
կարողանամ ճանաչել:

Եվ կա միայն մեկ միջոց,
թույլ տվող Արարչին
Ճանաչել Ինքն Իրեն
որպես Արարիչ.
Դա արարումն է:
Դու հասկանու՞մ ես:

Ես հասկանում եմ:
Շարունակիր, խնդրում եմ:

Իմ անթիվ մասնիկներից
յուրաքանչյուրին,
Բոլոր հոգևոր
Իմ զավակներին,
Տվեցի Ես արարելու
նույպիսի հատկություն,
Ինչին տիրապետում եմ Ինքս՝
որպես ամբողջություն:

Շատ կարևոր էր,
որ այդ նոր էությունը,
Այդ փոքրիկ մասը՝
մեծից մասնատված,
Այդ արարածը,
այդ մարդ – ասածը՝
Ոչ թե այլ ինչ էր,
այլ Ինքը՝ Աստված:

Եվ դա հենց այն է,
ինչ ի նկատի ունեն
Ձեր կրոնները,
երբ որ պնդում են,
Որ Աստված
ձեզ ստեղծել է
Իր կերպ և
նմանությամբ:

Եվ չնայած Աստված
կարող է ընդունել
Ցանկացած ֆիզիկական ձև
ինչ-որ նպատակի համար, -
Դա չի նշանակում բնավ,
ինչպես կարծում են ոմանք,
Որ մեր մարմիններն են,
որ նման են իրար:

Դա նշանակում է, որ միանման է
մեր էությունը:
Մենք բաղկացած ենք
միևնույն բանից:
Միանման են
մեր հատկությունները:
Մենք տիրապետում ենք
նույն կարողություններին:

Ձեր՝ Իմ հոգևոր սերնդի,
ստեղծելու նպատակը այն էր,
Որպեսզի Ես կարողանամ
Ինքս Ինձ որպես Արարիչ ճանաչել:
Միայն ձեր միջոցով
Ես այդ կարող էի անել:
Այդ անելու համար
Ես ուրիշ միջոց չեմ էլ ունեցել:

Այսպիսով, Ես ասել եմ շատ
և կասեմ դա ձեզ նորից,
Որ Իմ նպատակն է ձեզ համար,
որ դուք ճանաչեք ձեզ որպես Ինձ:

Դա շատ հասարակ է թվում,
բայց նաև դառնում է շատ բարդ,
Քանզի գոյություն ունի
միայն մեկ ճանապարհ,
Մեկ միջոց կա միայն
ճանաչել ձեզ որպես Ինձ.
Սկզբում անհրաժեշտ է
ճանաչել ձեզ որպես ոչ Ինձ:

Իսկ այժմ դու փորձիր
հասկանալ հետևյալը,
Եվ ուշադրությամբ
հետևիր Իմ մտքին:
Այս տեղը շատ նուրբ տեղ է,
այս տեղը՝ բարդ տեղ է:
Արդյո՞ք դու պատրաստ ես:

Պատրաստ եմ, սկսիր:

Բայց հիշիր, որ դու ես
խնդրել այս բացատրությունը:
Դու սպասել ես նրան
երկար տարիներ:
Այս բացատրությունը՝
քո ցանկությունն է:
Դու ես ինձ խնդրել:

Այո, ես եմ խնդրել:

Ուրեմն կստանաս,
եթե խնդրել ես:
Եկ, վերադառնանք
նրան, թե ինչպես
Պետք է աշխատի այդ
ինքնաճանաչման պրոցեսը,
Տեսնենք, թե ինչպես պիտի
Ինքդ Քեզ ճանաչես:

Կա միջոց, որով կարող էի
Ես անել այնպես,
Որ զավակներս գիտակցեն,
որ Իմ մասնիկներն են:
Ես կարող էի ուղղակի
այդ մասին նրանց ասել:
Դա էլ հենց արել եմ,
այդ մասին Ես ձեզ ասել եմ:

Բայց արի ու տես,
որ Հոգու համար իրեն
Որպես Աստծո ճանաչելը
այնքան էլ հեշտ չէր:
Դժվար էր Հոգու համար
Աստծո մասնիկ լինելը,
Ժառանգը լինելը
Աստծո Արքայության:

Ասացի Ես արդեն.
գիտենալ ինչ-որ բան
Եվ այն փորձով վերապրել՝
երկու տարբեր բան են:
Հոգին ծարավի էր
ճանաչել Ինքն Իրեն
Փորձով՝ ճիշտ այնպես,
ինչպես դա արեցի Ես:

Իսկ գիտակցելը միայն
որպես հասկացություն,
Ձեր համար քիչ էր,
մի բան պակաս էր մնում:
Եվ այդ ժամանակ
Իմ մեծությունը
Մի միտք հղացավ,
որը (ցնցող) նորություն էր:

Դա ամենաանհավանական
մտահղացումն էր,
Նաև՝ ամենացնցող
համագործակցությունը:
Ես իզուր չեմ ասում
“համագործակցություն”,
Քանզի դուք էլ Ինձ հետ
միաբան եք այդ գործում:

Իմ ծրագրի համաձայն
դուք, որպես մաքուր Հոգի,
Մտնում եք մեջն այդ նոր ստեղծված
ֆիզիկական Տիեզերքի:
Քանզի վիճակը ֆիզիկական՝
միակ միջոցն է, որպեսզի դուք ճանաչեք
Փորձի մակարդակի վրա այն,
ինչ որպես հասկացություն՝ գիտեք:

Մասնավորապես,
հենց այդ էր պատճառը,
Որ արարեցի Ես
ողջ Տիեզերքը:
Ինչից էլ ամեն ինչ սկսվեց,
ինչից սկիզբ առավ կյանքը:

Եվ նմանապես նաև
հարաբերականությունը,
Որը ղեկավարում է
այդ ամբողջ գոյությունը,
Ամբողջ Տիեզերքը,
աշխարհը ստեղծված:
Այսինքն, հարաբերականությունը՝
այդ Ես Եմ, Աստված:

Տիեզերքում ֆիզիկական դուք,
հոգևոր զավակներն Իմ,
Փորձով կարողացաք վերապրել այն,
ինչ արդեն գիտեիք ձեր մասին:
Բայց ցանկանում եմ ասել քեզ,
որ մի բան կա այստեղ խորամանկ.
Մինչև ձեր մասին գիտենալը՝
պետք է լրիվ հակառակը գիտենաք:

Հեշտ բացատրելու համար
ցանկանում եմ ասել.
Հնարավոր չէ գիտակցել,
որ դու բարձրահասակ ես,
Քանի դեռ չես գիտակցել,
քանի չես հասկացել,
Թե ինչ ասել է դրա հակառակը,
ինչ ասել է լինել ցածրահասակ:

Եվ նմանապես,
երբեք քո կյանքում
Չես հասկանա, թե գեր լինելը
ինչ է նշանակում,
Եթե դրա հակառակը
այդպես էլ չհասկացար,
Եթե չես գիտակցել,
թե ինչ ասել է նիհար:

Ըստ այս տրամաբանության,
դու այնքան ժամանակ
Չես կարող զգալ քեզ այն,
ինչ հանդիսանում ես,
Քանի դեռ չես ճանաչել այն,
ինչ չես հանդիսանում,
Քանի դեռ չգիտես այն,
ինչը դու չես իրականում:

Հենց դրանում է ամփոփված
ֆիզիկական կյանքի իմաստը,
Եվ նաև իմաստը
հարաբերականության տեսության.
Թե ո՞վ եք դուք և ի՞նչ եք
ձեզանից ներկայացնում,
Ընդորոշում եք նրանով,
ինչ չեք հանդիսանում:

Իսկ բացարձակ Իմացությանը
տիրապետելու համար,
Ինքդ Քեզ որպես Արարիչ
ընկալելու համար,
Դու չես կարող Ինքդ Քեզ
զգալ որպես Արարիչ,
Քանի չես սկսել արարել,
քանի դեռ չես ստեղծել ոչինչ:

Բայց այնքան ժամանակ
դու անկարող ես քեզ ստեղծել,
Քանի դեռ սկզբնականորեն
չես տարրաստեղծվել:
Որոշակի իմաստով,
լինելու համար,
Սկզբում անհրաժեշտ է “չլինել”:
Հասկացա՞ր:

Ջանում եմ… փորձում եմ…

Դե ինչ, արդեն վատ չէ:

Իհարկե, քեզ համար
իրոք որ անհնար է
Չլինել այն, ինչ կաս,
ով և ինչ հանդիսանում ես:
Քանզի քո էությունը
միշտ կա, միշտ կլինի
Այն, ինչ ուղղակի կաս դու՝
մաքուր, ստեղծագործ Հոգի:

Քո փորձի ամբողջ հրաշքը
ամփոփված է նրանում,
Որ դու ստիպում ես քեզ մոռանալ,
թե Ով Ես Իրականում:
Ամեն նոր անգամ
մտնելով ֆիզիկական Տիեզերք,
Դու մաքրում ես քո մասին
ողջ հիշողությունդ, ինչ ունես:

Դա քեզ թույլ է տալիս
կատարել ընտրություն,
Լինել այն,
Ով Դու Կաս,
Այլ ոչ թե ուղղակի
արթնանալ երկնքում:

Լինել Աստծո մասնիկը.
հենց սա է քո գործը,
Սրանում է կայանում
ընտրության քո համայն փորձը:
Սրանում է ամփոփված
այն, ինչը, ճիշտն ասած,
Ըստ ընդորոշման
հանդիսանում է Աստված:

Բայց այնտեղ, ուր ընտրություն չկա,
դու չես կարող ընտրել:
Որքան էլ որ ջանաս,
չես կարող Իմ ծնունդը չլինել:
Սակայն ուրիշ կերպ
կարող ես վիճակից դուրս գալ.
Դու հնարավորությու ունես
այդ մասին մոռանալ:

Դու կաս, միշտ եղել ես
և ընդմիշտ կլինես
Աստվածային մասնիկն
աստվածային ամբողջության:
Եվ Աստծո հետ վերամիավորման
քո գործողությունը
Հենց այդ պատճառով է,
որ վերհիշողություն է:

Այսպիսով, ձեր խնդիրը
ոչ թե սովորելն է
(Քանզի ամեն ինչ
դուք արդեն գիտեք),
Ձեր խնդիրը վերհիշելն է,
և վերամիավորվելը:
Վերամիավորվելը նրա հետ,
Ով Դուք Հանդիսանում Եք:

Եվ վերհիշել նաև այն,
թե ովքեր են մյուս բոլորը:
Այդ պատճառով ձեր խնդրի
մասն է նշանակալի՝
Այդ մասին հիշեցնել
նաև ուրիշներին էլ,
Որպեսզի վերհիշել
կարողանան ուրիշներն էլ:

Բոլոր նշանավոր
ուսուցիչները հոգևոր
Հենց դրանով էին
զբաղվում ամենուր:
Ճշմարիտն ասած,
դա ձեր միակ նպատակն է:
Կամ, այլ կերպ ասած,
նպատակն է ձեր Հոգու:

Աստվա՜ծ իմ,
ամեն ինչ ի մի է գալիս:
Անսպասելիորեն
ամեն ինչ համընկնում է:
Ես այժմ
տեսնում եմ պատկերը, որն ինձ
Երբեք ամբողջությամբ
ընդգրկել չի հաջողվել:

Որքա՜ն հասարակ է դա
և որքա՜ն… ներդաշնակ:

Հենց դա է մեր այս
երկխոսության նպատակը:
Չէ՞ որ դու խնդրեցիր
Ինձ տալ պատասխան,
Ես էլ խոստացա
այն քեզ տալ:

Այս երկխոսությունը
դու գիրք կդարձնես:
Դու Իմ խոսքերը
մարդկանց կհասցնես:
Դա քո աշխատանքի
մասն է հանդիսանում:
Ես գիտեմ, դու իրոք որ
շատ հարցեր ունես,
Շատ անհասկանալի
բաներ քո կյանքում:

Այժմ և այստեղ մենք
հիմնաքար դրեցինք,
Մենք հիմք ստեղծեցինք
հասկանալու համար:
Եվ մի անհանգստացիր,
վստահ առաջ անցիր.
Եթե նրանում,
ինչ մենք հենց նոր անցանք,

Ինչ-որ բան մնաց
քեզ անհասկանալի,
Շուտով, շատ շուտով
այն կբացահայտվի:
Իսկ հիմա, եկ անցնենք
մենք ուրիշ հարցերի:
Դու մի անհանգստացիր,
վստահ առաջ անցիր:

Sambitbaba
30.07.2011, 05:46
16.


- 16 -

Ես այնքան շատ բան եմ
ցանկանում Քեզ ասել:
Շատ բանի մասին եմ
ցանկանում հարցնել:
Ահա մեկը հարցերից
ամենամեծ և հավանական.
Ինչու՞ է աշխարհն այնպիսին,
ինչպիսին որ այն կա:

Բոլոր հարցերից,
որոնք մարդ Աստծոն է տվել,
Այս հարցն ամենից
հաճախ է կրկնվել:
Ամենասկզբից մինչ հիմա
տվել եք այս հարցը էլի ու էլի.
Ինչու՞ ամեն ինչ պետք է
հենց այսպես լինի:

Հարցի դասական դրվածքը
հնչում է մորավորապես այսպես.
Եթե Աստված՝ կատարելություն է
և բացարձակ սեր է,
Ինչու՞ է Նա ստեղծել ժանտախտը,
ինչու՞ է ստեղծել Նա սովը;

Պատերազմներն ու հիվանդությունները,
երկրաշարժերն ու փոթորիկնրը,
Եվ մրրիկները, և ամեն
բնական չարիքները;
Խորը անհատական
հիասթափություններն ու
Համաշխարհային
արհավիրքները:

Այս հարցի պատասխանը
հանդիսանում է Տիեզերքի
Ամենախորին գաղտնիքն ու
բարձրագույն իմաստը կյանքի:

Ստեղծելով ձեր շուրջ
այն ամենը, ինչ տեսնում եք,
Այն ամենը, ինչ դուք
համարում եք կատարելություն,
Ես չեմ ցուցադրում ձեզ
Իմ բարությունը:
Իմ սերը չպետք է խանգարի
ցուցաբերել ձեզ ձերը:

Ինչպես Ես արդեն
քեզ բացատրել եմ,
Դու չես կարող ապրել սերն
այնքան ժամանակ,
Քանի դեռ չես ապրել այն,
ինչ սիրո հակապատկերն է,
Քանի դեռ չես զգացել,
թե ինչ է չը – սերը:

Յուրաքանչյուր առարկա,
յուրաքանչյուր երևույթ,
Առանց իր հակադրության
չի ունենա գոյություն:
Այդ հնարավոր է միայն
բացարձակի աշխարհում,
Որտեղ գոյենում եմ Ես,
որտեղից դու ես սերում:

Բայց բացարձակի վիճակն
Ինձ ու քեզ չէր բավարարում,
Քանզի այնտեղ փորձ չկա,
կա միայն իմացություն:
Իհարկե, աստվածային
վիճակ է իմացությունը,
Բայց ամենամեծ երջանկությունը՝
լինելությունն է:

Իսկ վերջինս հասանելի է դառնում
փորձից հետո միայն.
Իմացություն, փորձ, լինելություն, -
սա է էվոլյուցիան:


Իմացությունը,
փորձի վերապրումը
Եվ լինելությունը՝
այս երեքն անկասկած, -
Դա Սուրբ Երրորդությունն է,
Եռամիասնությունն է,
Դա այն սրբությունն է,
որի անունն է Աստված:

Հայր-Աստված՝
դա իմացությունն է,
Ծնողն է ամեն մի
հասկացողության:
Ինչպես նաև նա՝
փորձի աղբյուրն է,
Քանզի ինչ չգիտես,
չես կարող վերապրել այն:

Որդի-Աստվածը՝ փորձն է,
նաև՝ վերապրումն է:
Նա՝ գործողության մեջ
Հոր արտահայտումն է:
Որդին՝ կերպարավորումն է,
նաև՝ դրսևորումն է
Բոլոր այն գիտելիքների,
ինչ Հայրն իր մասին գիտի:

Ես ցանկանում եմ,
որ դու գիտենաս:
Հարկավոր է, որ այս տեղը
դու շատ լավ սերտես.
Հայրը չի կարող
երբեք ունենալ այն,
Ինչը որ Որդին
փորձով չի վերապրել:

Սուբ-Հոգի Աստվածը՝
լինելությունն է:
Սուբ Հոգի կոչվածը՝
վերակերպարավորումն է
Ամենի, ինչ Որդին
վերապրել է Հոր մասին:

Հասարակ, տարրական
լինել-ությունը,
Որն, այսպես ասած,
երանություն է,
Փորձին հաջորդող
մի ատվածային վիճակ,
Ինքդ Քեզ ճանաչման
երջանիկ հետևանք:

Անշուշտ, մենք վաղուց
անցել ենք այն կետը,
Երբ անհրաժեշտություն կար
պարզաբանել,
Որ “հայր” և “որդի” բառերով
Աստծո նկարագրությունները
Իրականում ոչ մի կապ
չունի սեռի հետ:

Տվյալ դեպքում Ես
օգտագործում եմ
Ձեր վերջին
սուրբ գրերի լեզուն:
Նշանակալիորեն
ավելի հին գրերը
Մոր և դստեր
կերպարներն էին օգտագործում:

Բայց սրանցից ոչ մեկը
մոտ չէ ճշմարտությանը:
Իսկ ավելի մոտ են
ձեր բանականությանը
Այնպիսի հարաբերություններ,
ինչպիսին է “ծնող-զավակը”:
Մեկը հանդիսանում է պատճառը,
իսկ մյուսը՝ հետևանքը:

Սուրբ երրորդության
երրորդ մասի հավելացումը
Ծնում է “Պատճառ-Հետևանք-Արդյունք”
հարաբերությունը:
Այս երրորդական
իրականությունը
Աստծո կնիքնէ,
ստորագրությունը:

Եվ հանդիպում է այն
ամենուր, անընդմեջ՝
Ոչ ֆիզիկական
ոլորտների մեջ:
Եվ անհնար է
նրանից խուսափել,
Երբ շոշափում ես կյանքի
ինչ-որ նուրբ հարցեր:

Հոգևոր գործիչներն
այն նկարագրում են
Որպես Հոր, Որդու
և Սուբ Հոգու միասնություն:
Հոգեբանները միասնացնում են
վերգիտակցությունը,
Գիտակցությունն ու
ենթագիտակցությունը:

Ձեր Ուսուցիչներից
ոմանք ասում են.
Բանականությունը՝
մարմնի և հոգու հետ:
Ձեր գիտնականներից
ոմանք տեսնում են
Էներգիան, գումարած
մատերիա և եթեր:


Փիլիսոփաների համար
դա միտքը, խոսքն ու գործն է:
Ժամանակ հասկացության համար՝
անցյալը, ներկան և ապագան:
Տարածություն հասկացության համար
դա “այստեղն” է, “այնտեղն” ու “մեջտեղը”:
Ամեն ինչ երրորդություն է
նուրբ ոլորտների համար:

Եվ հակառակ սրան՝
կոպիտ հարաբերությունները
Իրարից միմիայն
զույգեր են ներկայացնում:
Կոպիտ հարաբերություններում,
հակադրություններից բացի՝
“Միջին” ոչ մի բան
դուք չէք ընդունում:

Եվ այսպես, գոյություն ունեն
ձախը և աջը,
Վերևը – ներքևը,
կա պարզ և կա բարդ:
Փոքրը և մեծը, տաքը և սառը:
Եվ երբևիցե ստեղծված զույգերից
Մեծագույն զույգը կա.
կին – տղամարդ:

Կոպիտ հարաբերություններում
չի կարող գոյություն ունենալ
Ոչ մի հասկացություն
առանց իր հակադրության:
Իսկ նուրբ հարաբերություններում
ոչ մի հասկացություն
Ոչ մի հակադրություն
չի կարող ունենալ:

Այդպիսի նուրբ ոլորտ է,
օրինակ, ժամանակը,
Որտեղ այն, ինչ անվանում եք
ապագա, ներկա, անցած,
Սրանք հակարդություններ չեն,
այլ ամբողջի մասերն են:
Նույն գաղափարի փուլերն են,
գոյատևում են համակցված:

Ու եթե դու հիմա
գաս այն եզրակացության,
Որ միաժամանակ կան
անցյալը, ներկան, ապագան, -
Դու ճիշտ կլինես: Բայց եկ քննարկենք
մենք դա քիչ ավելի ուշ,
Երբ կուսումնասիրենք
ժամանակի ամբողջ կոնցեպցիան:

Աշխարհն այնպիսին է,
ինչպիսին որ կա,
Քանզի նա չէր կարող
ուրիշ կերպ լինել:
Լինել ուրիշ կերպ
և նյութականության
Այդ կոպիտ ոլորտում
շարունակեր գոյակցել:

Փոթորիկներն ու երկրաշարժերը,
ջրհեղեղներն ու մրրիկները,
Ինչպես նաև բնության
ուրիշ արհավիրքները,
Որոնք դուք բնական
աղետներ եք անվանում,
Դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ տարրերի
մի բևեռից դեպի մյուսը շարժումը:

Ծննդյան և մահվան
ամբողջ շրջափուլը
Նույնպես այդ շարժման
մասն է հանդիսանում:

Այդ ամենը՝ կյանքի ռիթմն է,
և կոպիտ իրականության մեջ
Ամեն ինչ ենթակա է դրան,
քանզի կյանքն ինքը՝ ռիթմ է:
Դա ալիք է, տատանում է,
զարկերակում է
Հենց սրտում ամենի,
Ինչ Որ Կա, ինչ ապրում է:

Հիվանդություններն ու
վատառողջությունը
Հակադրվում են առողջությանն
ու լավ ինքնազգացողությանը,
Եվ նրանք ցուցաբերվում են
ձեր իրականության մեջ՝
Ձեր որոշումով,
նաև ձեր երևակայությամբ:

Չի կարելի հիվանդ լինել
ինչ-որ մակարդակի վրա,
Չկանչելով ինքդ քեզ
վիճակն այդ հիվանդության:
Եվ նորից, մեկ ակնթարթում
կարելի է առողջանալ,
Ուղղակի որոշելով
կրկին առողջ դառնալ:

Ներքին հիասթափությունները՝
դրդապատճառներ են,
Որոնք ձեր կյանքում
ընտրել եք հենց դուք:
Եվ ճիշտ նույնպես էլ
համաշխարհային աղետները՝
Համաշխարհային գիտակցության
պտուղն են հանդիսանում:


Քո հարցը ենթադրում է,
որ այդ Ես եմ ընտրողը,
Որ ամեն ինչ ձեր կյանքում
Իմ կամքով է կատարվում:
Բայց դա Իմ կամքը չէ, -
Ես ընդամենը դիտող եմ:
Ամեն ինչ ձեր կյանքում
ձեր կամքով է կատարվում:

Իսկ Ես ոչինչ չեմ անում
այն կասեցնելու համար,
Քանզի եթե Ես
այդ անեի,
Դա կնշանակեր,
որ Ես միջամտում եմ,
Խախտում եմ ազատությունը
ձեր կամքի:

Իսկ դա, իր հերթին,
կզրկեր ձեզ փորձից,
Կզրկեր փորձից
աստվածային:
Փորձից կարևոր,
նաև անհրաժեշտ փորձից,
Որն ընտրել ենք
դուք և Ես միասին:

Մի պարսավեք, ուրեմն,
այն ամենը,
Ինչ ձեզ վատ է թվում
աշխարհում:
Փնտրեք, թե որո՞նք են
պատճառները,
Որ ձեզ վատ մտածել են
թույլատրում:

Մտածեք, թե դուք արդյոք
ի՞նչ կուզենայիք անել՝
Եթե ընդհանրապես
կուզենայիք, -
Որպեսզի ինչ-որ կերպ
ինչ-որ բան փոխեք,
Որպեսզի էլ վատ
չմտածեք:

Մի փնտրիր դու հարցերն
ինչ-որ տեղ արտաքուստ,
Այնտեղ են հարցերը,
այնտեղ՝ քո ներսում:
Հարցրու ինքդ քեզ.
“Այս չարի դեմ կռվում
Իմ “Ես”-ի ո՞ր մի մասն եմ
վերապրել ես ուզում:

Կյանքում ամեն ինչ
կա որպես գործիք,
Եվ այդ գործիքները
դու ինքդ ես ստեղծել:
Դրանք գործիքներ են
քեզ համար, որոշելու,
Թե Ո՞վ Ես Դու այս կյանքում
և այդ “Ով”-ը լինել:

Սահմանումն այս ընդհանուր է
յուրաքանչյուր Հոգու համար:
Նաև անհրաժեշտ է,
որպեսզի դուք տեսնեք,
Որ Իմ արարման մեջ,
համայն Տիեզերքում,
Զոհեր, - հիշեք, - չկան,
կան միայն արարիչներ:

Բոլոր Վարպետները,
բոլոր Ուսուցիչները,
Որոնք որ Երկիր
մոլորակն են այցելել,
Ոչ ոք նրանցից
իրեն զոհ չի համարել,
Չնայած, որ ոմանք,
իրոք, խաչ են բարձրացել:

Sambitbaba
03.08.2011, 09:35
17.


-17 -

Մի դատապարտիր
ճակատագրական արահետները,
Որոնք որ պետք է
անցնեն ուրիշները:

Երբեք մի նախանձիր
հաղթանակին
Եվ երբեք մի ցավիր
անհաջողության մասին:
Քանզի դու չգիտես,
թե Հոգու մաշտաբով վերցրած՝
Ի՞նչ ասել է. հաղթող,
և ի՞նչ ասել է. պարտված:

Մի համարիր աղետ
կամ ուրախալի երևույթ
Ոչ մի բան, ոչ մի դեպք,
քանի չես որոշել,
Թե ինչպե՞ս ես այդ դեպքը
օգտագործելու,
Թե ինչպես դու այդ դեպքը
կորոշես ընկալել:

Հանդիսանու՞մ է արդյոք
մահն աղետ այն դեպքում,
Երբ այն հազարավոր
կյանքեր է փրկում:
Եվ արդյո՞ք երջանիկ
երևույթ է այն կյանքը,
Որը միայն վիշտ է ծնում,
որը՝ տառապանք է:

Բայց նույնիսկ այդ մասին էլ
հարկավոր չէ դատել:
Ինչ խոսք, որ կարող ես
քո կարծիքը կազմել,
Բայց թույլ տուր ուրիշին էլ
իր կարծիքն ունենալ,
Թույլ տուր ուրիշին էլ
իր փորձը ապրել:

Դա չի նշանակում՝
օգնության չհասնել,
Կամ ձգտումները Հոգուդ
ուղղակի զանց առնել,
Երբ Հոգիդ ցանկանում է
փոփոխել ինչ-որ բան,
Ցանկանում է կյանքի
նոր պայմաններ փորձել:

Դա նշանակում է.
փախչել պիտակներից,
Նաև դատողություններից
փախչել է նշանակում,
Քանի դեռ անում ես
դու այն, ինչ անում ես,
Ինչ էլ որ դու անես
և քանի անում ես դու:

Ամեն մի իրավիճակ
քո կյանքում, դա նվեր է:
Ամեն մի պատահար՝
նոր փորձ է քո կյանքում:
Քո կյանքը՝ փորձերի
շտեմարան է, շարան է:
Եվ ամեն մի նոր փորձ՝
իր մեջ գանձ է պարունակում:

Մի անգամ կար մի Հոգի,
որը գիտեր, որ ինքը՝ լույս է:
Նա շատ էր ձգտում փորձի:
“Ես լույս եմ”, - ասում էր: - “Լույս եմ”:

Սակայն այդ մասին
նրա բոլոր գիտելիքները
Եվ այդ մասին ասված
նրա բոլոր խոսքերը
Չէին կարողանում պարզել
ոչինչ լույսի մասին,
Չէին կարող նաև
փոխարինել փորձին:

Այն ոլորտներում,
որտեղից եկել էր Հոգին,
Համատարած լույս էր
և չկար ուրիշ ոչինչ:

Ամեն մի հոգի
այնտեղ հոյակապ էր,
Ամեն մի հոգի
այնտեղ Մեծ Էր Իմ փառքով:
Ամեն մի հոգի
այնտեղ հիասքանչ էր,
Ամեն մի հոգի
շողում էր Իմ հոծ փայլքով:

Եվ ստացվում էր այնպես,
որ իր ամբողջ փայլքով հանդերձ,
Նման էր այդ Փոքրիկ Հոգին
արևի ֆոնի վրա փայլող մոմի բոցին:
Որ փայլում է, վառվում,
սակայն չի երևում:

Գտնվելով մեծագույն լույսի մեջ
և լինելով այդ լույսի մասնիկը,
Նա չէր կարողանում տեսնել իրեն, զգալ իրեն,
որպես նա, Ով Իրականում Հանդիսանում Է Ինքը:

Եվ պատահեց այնպես,
որ այդ Փոքրիկ Հոգին
Չդադարեց տենչալ
ճանաչել ինքն իրեն:
Եվ այնքան մեծ էր նրա
ծարավն ինքնաճանաչման,
Որ մի անգամ Ես որոշեցի
վերջապես օգնել նրան:

“Իսկ գիտե՞ս դու արդյոք, -
ասացի Ես, - փոքրիկ,
Թե ի՞նչ է հարկավոր քեզ անել,
Որպեսզի վերջապես դու
կարողանաս մի օր
Ճանաչման քո այդ ծարավը հագեցնել”:

“Ի՞նչ, Աստված իմ, - հարցրեց
Ինձ Ձոքրիկ այդ Հոգին: -
Ես կանեմ այն ամենն,
ինչ կուզես, ինչ կասես”:
“Դու պետք է առանձնացնես, -
ասացի, - քեզ՝ մեզանից,
Դու պետք է քեզ
մթի մեջ պարփակես”:

“Իսկ ի՞նչ բան է մութը,
ով Սրբագույն”, -
Հարցրեց Փոքրիկ Հոգին
Ինձ զարմացած:
“Այն, ինչ որ դու չես”, -
ասացի Փոքրիկ Հոգուն:
Եվ նա
ամեն ինչ հասկացավ:

Սակայն, պարփակված
մթի մեջ, նա գոչում էր.
“Հայր իմ, Հայր իմ,
ինչու՞ես ինձ լքել…:
Ճիշտ այնպես, ինչպես դու էլ
գոչում էիր, հիշու՞մ ես,
Քանի դեռ այս զրույցը
մենք չէինք սկսել:

Եվ սակայն Ես քեզ երբեք
չեմ լքել, հակառակը,
Քո կողքին
միշտ կանգնած եմ եղել:
Միշտ պատրաստ եմ եղել
հիշեցնել, թե դու Ով Ես,
Միշտ պատրաստ եմ եղել
Տուն կանչել:

Այդ պատճառով, սիրելիս,
լույս եղիր մթի մեջ,
Եվ երբեք մի անիծիր
դու մութը:
Երբեք մի մոռացիր,
թե Ով Ես Իրականում,
Հիշիր դու միշտ այն,
ինչ հիմա Եմ ասում.

Դու փառաբանիր Տիեզերքն
այն դեպքում էլ,
Եթե նույնիսկ ձգտում ես
այն փոխել:
Ամենամեծ փորձություններիդ
ժամանակներում ինչ անում ես, -
Կարող է և մեծագույն
հաղթությունդ լինել:

Ես քեզ պատմեցի
Փոքրիկ Հոգու մասին,
Որպեսզի դու կարողանաս
հասկանալ,
Թե ինչու՞ է աշխարհն
այնպիսին, ինչպիսին կա,
Ինչպիսին որ իրականում
այն կա:

Բայց կարող է նաև
այն փոխվել մեկ վայրկյանում,
Եթե ձեզանից ամեն մեկը հիշի
Ճշմարտությունը կարևոր,
ճշմարտությունը բարձրագույն
Իր իրականության մասին:

Ձեր մեջ կան ոմանք,
որ ասում են, որ կյանքը
Դպրոց է, նաև՝ ուսուցում:
Որ քո կյանքում ամենը,
ինչ դիտում ես կամ զգում ես,
Ի հօգուտ այդ ուսուցման է կատարվում:

Բայց ասում եմ քեզ նորից,
դու այս աշխարհ ես եկել
Ոչ թե նրա համար,
որ ինչ-որ բան սովորես:
Եկել ես նրա համար,
որպեսզի արտահայտես,
Որպեսզի ցուցաբերես այն,
ինչ արդեն գիտես:

Այդպես, արտահայտելով
քո գիտելիքները,
Դու շարժման մեջ կդնես
ընդունակություններդ:
Եթե այդ բոլորը
դու աշխատեցնես,
Քո փորձի միջոցով
քեզ նորից կվերաստեղծես:

Այդպես դու կյանքիդ մեջ
սրբություն կներմուծես:
Այդպես դու իմաստ կտաս նրան,
այդպես կյանքդ կհաստատես:

Sambitbaba
04.08.2011, 22:02
18.


-18 -

Այսինքն, ամեն վատը,
ինչ կարող է պատահել,
Մեզ հետ մեր կյանքում,
մենք ինքնե՞րս ենք ընտրել…
Թող նույնիսկ աղետ է
դա համաշխարհային
Կամ դժբախտություն՝
այդ մե՞նք ենք ընտրում…

Մի ինչ-որ մեզ անհայտ
մակարդակի վրա
Մենք ինքներս
այդ ամենը ստեղծում ենք,
Որպեսզի “հակառակը
փորձել կարողանանք
Նրա, Ով Իրականում
Մենք Հանդիսանո՞ւմ ենք”:

Եվ եթե դա այդպես է,
ուրեմն մի՞թե չկա
Ավելի քիչ ցավալի
մեկ ուրիշ ճանապարհ,
Ավելի քիչ ցավալի
հնարավորություններ ստեղծել,
Որպեսզի կարողանանք
ինքներս մեզ ճանաչել:

Ոչ, ամեն ինչը չէ:
Կամ, ուրիշ կերպ ասած,
Դա ձեր գիտակցության
ընտրության արդյունքը չէ:
Բայց ըստ էության, դա այն է,
ինչ դուք եք ստեղծել:

Դու միշտ գտնվում ես
արարման պրոցեսի մեջ:
Ամեն ակնթարթ: Ամեն օր:
Ամեն րոպե: Անվերջ:
Բայց թե ինչպես կարող ես
ինչ-որ բան ստեղծել,
Այդ մասին մենք քեզ հետ
եկ, ավելի ուշ խոսենք:

Իսկ այժմ ուղղակի
հավատա Իմ խոսքին.

Դու՝ մեքենա ես
մեծ, արարիչ:
Եվ ամեն նոր դրսևորմանը
ծնունդ ես տալիս
Նույնպիսի արագությամբ,
ինչպես որ մտածում ես:

Իրադարձությունները,
իրավիճակները,
Զուգադիպությունները,
պատահականությունները,
Այս ամենը, հավատա,
ստեղծվում է գիտակցությամբ:
Բավական ուժեղ բան է
անհատական գիտակցությունը:

Այժմ դու կարո՞ղ ես
պատկերացնել,
Թե ինչ արարիչ էներգիա
կարող է դուրս պրծնել,
Երբ երկու կամ ավելի անհատ
Հավաքվում են հանուն Իմ անվան:

Իսկ գիտակցությունը
մասսայակա՞ն:
Այդ գիտակցությունն
այնքան է ուժեղ,
Որ ի վիճակի է
իրադարձություններ ստեղծել
Մոլորակային հետևանքների
և համաշխարհային նշանակության:

Քանզի դուք այլ իմաստ եք
դնում դրա մեջ,
Ուրեմն անբարեզուսպ
կլիներ ձեզ ասել
Որ դուք եք ընտրում
այդ հետևանքները,
Որ Դուք եք ստեղծում
հետևանքների պատճառները:

Դուք ընտրում եք նրանք
ոչ ավելի, քան Ես:
Դուք էլ, ինչպես Ես,
դիտում եք նրանց:
Եվ դիտելով նրանց,
որոշում եք ընդունում,
Թե նրանց նկատմամբ
Ո՞վ Եք Դուք Հանդիսանում:

Զոհեր և ոճրագործներ
չկան այս աշխարհում:
Եվ դու էլ՝ զոհը չես
ուրիշների ընտրության:
Ինչ-որ մակարդակի վրա
դուք բոլորդ եք ստեղծել այն,
Ինչ ատում եք հիմա:
Իսկ ստեղծելով դա, ընտրել եք դա:

Սա մտածելակերպի
բարձր մակարդակ է
Եվ նման մակարդակի
հասնում են Վարպետները:
Քանզի այն դեպքում միայն,
եթե նրանք կարողանան
Ընդունել պատասխանատվությունն
ամեն ինչի համար, -

Միայն այդ ժամանակ
նրանք ուժ են ձեռք բերում
Այդ “ամեն ինչի”
մի մասը փոխելու:

Քանի դեռ դու այն կարծիքին ես,
որ ինչ-որ տեղ կա ինչ-որ մեկը,
Ով քեզ հետ կատարվող դեպքերի
արարիչն է, հեղինակն է, -
Դու զրկում ես քեզ քո կյանքում
որևէ բան փոխելու ուժից,
Դու զրկում ես ինքդ քեզ
արարման քո կարողությունից:

Եվ միայն, երբ ասես.
“Այդ ե՛ս եմ արել,
Այդ ե՛ս, միայն ե՛ս եմ
իմ կյանքն արարել”, -
Դու այդ ուժը կգտնես,
Հավատա՛, կգտնե՛ս,
Եվ ի՛նչ որ ցանկանաս
քո կյանքում՝ կփոխես:

Կա պարզ, բայց կարևոր
մի հասկացություն,
Որ քեզ հարկավոր է
միշտ հիշել քո կյանքում.
Շատ ավելի հեշտ է փոխել
ինչ անում ես դու,
Քան թե փողել այն,
ինչ ուրիշն է անում:

Որևէ բան փոխելու
ճանապարհի վրա
Առաջին քայլն է՝ գիտենալ
և նաև ընդունել,
Որ այդ բանն ինչ ձևով,
ինչպիսին հիմա կա՝
Դու ինքդ ես ընտրել,
դու ինքդ ես արարել:

Եվ աշխատիր վերափոխել այն
ոչ թե այն պատճառով,
Որ դու սխալ ես ընտրել
կամ սխալ արարել,
Այլ, որովհետև այն
էլ չի համապատասխանում
Պնդմանն այն մասին,
թե Ով Ես Դու Իրականում:

Sambitbaba
10.08.2011, 09:46
19.


- 19 -

Գոյություն ունի միայն մեկ պատճառ՝
ինչ-որ բան անելու.
Հայտարարել Տիեզերքին այն մասին,
թե Ով Ես Դու:

Այդ կերպով օգտագործվող կյանքը
ինքնաարարչական է դառնում:
Դու օգտագործում ես այդ կյանքը,
որպեսզի ձեռք բերես հասկացում,
Որպեսզի ստեղծես քեզ որպես Նա,
Ով Իրականում ես եղել:
Որպեսզի ապրես որպես Նա,
Ով Դու Միշտ Ցանկացել Ես Լինել:

Եվ միայն մեկ պատճառ կա
ինչ-որ բան չանելու.
Երբ դա չի համապատասխանում քո այն մտքին,
թե Ով Ես Դու:

Եթե դու ցանկանում ես
ճիշտ ներկայացված լինել,
Դու պետք է աշխատես
քո կյանքում փոխել
Այն ամենն, ինչ այլևս
չի համապատասխանում
Կերպարիդ, որ հավերժության մեջ
ցուցադրաբերել ես ցանկանում:

Այն ամեն “վատը”,
ինչ տեղի է ունենում, -
Դա քո ընտրության
արդյունքն է, գիտե՞ս:
Սխալը այն չէ,
թե դու ի՞նչ ես ընտրել,
Այլ այն, որ այդ բաները
վատն ես անվանում:

Նրանց “վատ” անվանելով՝
դու քեզ ես անվանում “վատ”,
Քանզի այդ դու ես կերտել,
դու ինքդ ես ստեղծել դրանք:
Եվ քանզի գոռոզությանդ մեջ
դու չգիտես “վատ” լինել,
Քո սեփական արարումից
նախընտրում ես հրաժարվել:

Հենց այդ մտավոր
և հոգևոր անազնվությունն է
Քեզ թույլ տալիս ընդունել
արտաքին թերությունները:

Իսկ եթե քո կյանքի
ամեն մի հատվածում
Ընդունեիր անհատական
պատասխանատվություն
Քո կյանքի համար և
քո աշխարհի համար, -
Ուրեմն քո աշխարհը
լրիվ ուրիշ կդառնար:

Եվ դա անպայման
այդպես կլիներ,
Եթե պատասխանատու զգար
ամեն մեկն իրեն:
Եվ դրա բացարձակ
ակնհայտությունն է
Այսքան ցավալի դարձնում
իրադրությունը:


Վատ եղանակներն ու
բնական արհավիրքները,
Տորնադոներն ու
այդ բոլոր մրրիկները,
Հրաբուխներն ու
ջրհեղեղները,
Բոլոր բնական
անկարգությունները, -

Անմիջականորեն
քեզանով չեն ստեղծված:
Բայց ինչ խոսք, որ դու ես
ստեղծում անկասկած
Քո կյանքի վրա սրանց
ազդեցության աստիճանը:
Եվ լավ կլիներ, որ դու
ընդունեիր այդ բանը:

Իսկ Տիեզերքում
տեղի են ունենում
Այնպիսի իրադարձություններ,
որոնց ստեղծումը
Կամ նախաձեռնումը՝
չի կարող քեզ վերագրել անգամ
Ամենասանձարձակ մտքի
թռիչքն ու պատկերացումը:

Նրանք ստեղծվում են
միասնական գիտակցությամբ:
Ամբողջ աշխարհն է
արտադրում այդ փորձը:
Ամբողջ մարդկության
միասնական գիտակցության
Արդյունքն է այդ փորձը,
արարումն է և գործը:

Բայց դուք բոլորդ էլ
անհատականորեն
Անցնում եք այդ փորձի միջով,
որպեսզի որոշեք,
Թե ինչ է նշանակում
այդ փորձը ձեզ համար,
Եվ Ով և Ինչ Եք Հանդիսանում
Դուք այդ փորձի հանդեպ:

Այսպիսով, այդ դուք եք
խմբովի և անհատականորեն
Ստեղծում ձեր կյանքը
և նաև ժամանակը,
Որ կարողանա Հոգին
իր զարգացումն ապրել:
Հենց դա է ձեր Հոգու
ցանկությունը, նպատակը:

Sambitbaba
12.08.2011, 04:03
20.


- 20 -


Դու հարցրեցիր,
թե կա՞ ճանապարհ,
Որը կլինի ավելի
քիչ ցավալի:
Ես կասեմ քեզ, այո,
բայց դրա հետ միասին
Քո արտաքին փորձի մեջ
ոչինչ չի փոխվի:

Ցավը, որը դուք
միշտ զուգորդում եք
Ձեր և ուրիշների
երկրային փորձի հետ,
Այդ ցավը քչացնելու
միջոց հենց հանդիսանում է
Ձեր վերաբերմունքի
փոփոխումը ցավի հանդեպ:

Ինքստինքյան ոչինչ
ցավալի չի կյանքում:
Ցավը՝ դա խաբեական
մտքի արդյունք է:
Ձեր մտածողությունն է
այդ ցավը ստեղծում:
Ձեր մտածողության մեջ
ցավը՝ սխալմունք է:

Ցավը՝ արդյունքն է
քո դատողության,
Ինչը դու արել ես
ինչ-որ բանի մասին:
Եթե դատողությունիցդ
ազատվել կարողանաս, -
Այն կանհետանա
ցավիդ հետ միասին:

Դատողությունը
հաճախ հիմնվում է
Քեզ հետ կատարված
ինչ-որ նախկին փորձի վրա:
Քո որևէ բան
հասկանալը կատարվում է
Այդ մասին քո սկզբնական
գաղափարի հիման վրա:

Իսկ սկզբնական
գաղափարդ էլ ծնվում է
Ավելի վաղ գաղափարից,
և այդպես շարունակ.
Վաղն ավելի վաղից,
գաղափարը՝ գաղափարից,
Քանի դեռ դու չես հասել
ամենասկզբին, հասկացա՞ր:

“Առաջին Միտք” եմ
Ես այդ սկիզբն անվանում:
Եվ ինչ խոսք, որ ամեն միտք՝
ինքն արարումն է:
Բայց միշտ առաջինն է
միտքը սկզբնական
Եվ նրանից հզոր միտք
էլ չի լինի, չկա:

Այդ է պատճառը,
որ երբեմն այն
Կարող է կոչվել նաև
“Մեղք Սկզբնական”:

Sambitbaba
13.08.2011, 23:09
21.


- 21 -

Երբ քո առաջին միտքը
ինչ-որ բանի մասին
Իր մեջ մի ինչ-որ
սխալ է պարունակում,
Այդ առաջին միտքը
Ես Սկզբնական,
Կամ էլ Առաջնածին
Մեղք եմ անվանում:

Սխալն այդ շատ ու շատ
բազմապատկվում է,
Երբ նույն սխալի մասին
նոր մտքեր են առաջանում:
Եվ Սուրբ Հոգու խնդիրն է
քեզ հասկացում ներշնչել,
Որը քո սխալներից քեզ
կկարողանա ազատել:

Դու ի նկատի ունես, որ ես
պարտավոր չեմ ցավալու
Սոված մանուկների մասին
մի ինչ-որ երկրում,
Բռնության, անարդարության մասին
մի ինչ-որ այլ երկրում,
Կամ երկրաշարժի մասին,
որը բազում կյանքե՞ր է տանում:

Աստծո աշխարհում չկա
“պարտավոր” ես կամ չես:
Բայց հաստատ մի օրենք կա.
արա, ինչ ցանկանում ես:
Այն, ինչ արտացոլում է քեզ,
ինչ ներկայացնում է քեզ
Որպես քո իսկական “Ես”-ի
առավել մեծ տարբերակը:

Եթե ցանկանում ես քեզ վատ զգալ՝
վատ զգա քեզ:
Բայց մի դատիր ու մեղադրիր,
քանզի չգիտես,
Թե ինչու՞ է իրադարձությունը
տեղի ունենում,
Եվ տվյալ փորձությունը
դեպի ու՞ր է տանում:

Եվ հիշիր. այն, ինչը մեղադրում ես,
մի օր կմեղադրի քեզ:
Այն, ինչ դատապարտում ես,
մի օր ինքդ կդառնաս:
Փոխարենը միջոց փնտրիր
փոխել այդ բաները,
Կամ ջանա աջակցել նրանց,
ովքեր փոխում են դրանք:

Թույլ տուր կանգ առնել
այստեղ մեկ վայրկյան,
Ինձ պետք է շունչ քաշել,
պետք է հասկանալ:
Արդյո՞ք ես ճշմարիտ եմ լսել,
որ Աստծո աշխարհում
“Պարտավոր ես”, “պարտավոր չես” բառերը
չունեն գոյություն:

Այո, սիրելիս,
ճշմարիտ ես լսել:

Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս
կարող է դա լինել:
Եթե չկա ոչ մեկը,
ոչ է՝լ մյուսը Քո աշխարհում, -
Էլ որտե՞ղ կարող են լինել նրանք,
ասա, որտե՞ղ են լինում:

Իրոք որ, որտե՞ղ…
որտե՞ղ են նրանք լինում…

Ես կրկնում եմ իմ հարցը.
ուրիշ էլ որտեղի՞ց
Կարող են հայտնվել նրանք,
եթե ոչ Քո աշխարհից:

Քո պատկերացման միջից:
Քո պատկերացման միջից:
Քո պատկերացման միջից:
Քո պատկերացման միջից:

Բայց նրանք, ովքեր սովորեցրել են
մեզ այդ “ճիշտն” ու “սխալը”,
“Կարելին” և “չի կարելին”
և շատ ուրիշ բաներ, -
Նրանք մեզ ասել են,
որ այս բոլոր կանոնները,
Օրենքներն ու պատվիրանները
Քեզնով են սահմանվել:

Այդ դեպքում, քեզ կասեմ,
որ սովորեցնողներդ սխալվել են:
Ես երբեք չեմ սահմանել,
թե ինչն է ճիշտ կամ սխալ:
Կարելի է մի բան, թե ոչ
քո կյանքում, դա էլ քո գործն է,
Դու ես ապրում այդ կյանքը,
փորձիր ինքդ էլ որոշել:

Իսկ խառնվել քո կյանքին՝
կնշանակեր ամբողջապես
Քեզ զրկել Իմ տված
մեծագույն նվերից.
Ապրել այնպես, ինչպես կուզես,
անել այն, ինչ ցանկանում ես:
Լրիվ զգալ դրա արդյունքները
և ամբողջապես այն վայելել:

Ասել, թե “սխալ է”
ինչ-որ բան քո կյանում.
Կամ միտք և կամ խոսք,
կամ գործողություն,
Միևնույն է, ինչ արգելել
անել քեզ այդ բանը:
Իսկ արգելել, կնշանակեր
քեզ սահմանափակել:

Իսկ սահմանափակումը՝
կնշանակեր հերքումը
Այն բանի, թե Ով Եք
Դուք Իրականում:
Ինչպես նաև սահման դնել
ձեր հնարավորությանը՝
Ստեղծել ու վերապրել
այդ ճշմարտությունը:

Ոմանք ասում են,
որ Ես ձեզ տվել եմ
Կամքի ազատություն:
Բայց նրանք էլ պնդում են,
Որ եթե ձեր կյանքում
դուք Ինձ չհնազանդվեք,
Ուրեմն ձեր մահից հետո
ձեզ դժոխք կուղարկեմ:

Sambitbaba
19.08.2011, 00:53
22.

22.

Դե ինչ, մոտեցանք արդեն
մի բնագավառի,
Որը քննարկել Քեզ հետ
ես կցանականյի:
Այս բոլոր հարցերին
դրախտի ու դժոխքի մասին:
Որքան որ ես Քեզ հասկացա,
այնպիսի բան, ինչ դժոխքն է, չկա՞:

Դժոխքն, իհարկե,
ունի գոյություն,
Բայց դա այն բանը չէ,
ինչ դու ես կարծում:

Ուրեմն, ի՞նչ է
դժոխքը:

Դա քեզ համար հնարավոր
բոլոր որոշումներից,
Հնարավորություններից
և ստեղծագործություններից
Վատթարագույնների
արդյունքների վերապրումն է:

Դա յուրաքանչյուր մտքի
բնական հետևանքն է,
Որը հերքում է Ինձ,
կամ ասում է “ոչ” նրան,
Ինչը մեր հարաբերություններում
ամենակարևորն է.
Թե Ո՞վ Ես Հանդիսանում Դու
Աստծո նկատմամբ:

Դա այն ցավն է, որը դու զգում ես,
երբ սխալ ես մտածում:
Ընդ որում այդ տերմինը՝
“սխալ մտածելակերպ”,
Լրիվ պայմանական է,
քանզի գոյություն չունի
Այն, ինչը կարող էր
սխալ միտք լինել:

Ուրախության հակապատկերն է
դժոխքը:
Անիրականացվածություն է
դժոխքը:

Երբ գիտես դու այն բանը,
թե Ով և Ինչ Ես Դու
Եվ այդ գիտելիքը դու
անկարող ես վերապրել,
Հոգու համար դա նշանակում է
լինել ավելի փոքր,
Եվ դա էլ հենց դժոխքն է,
ուրիշ էլ ի՞նչ կարող է լինել:

Բայց դժոխքը գոյություն չունի
որպես մի ինչ-որ տեղ,
Որը որ դուք հնարել եք,
ուր պիտի այրվես հավերժ,
Կամ գոյատևես,
բայց՝ տանջվելով անվերջ:
Արդյոք դու որևէ իմաստ
տեսնո՞ւմ ես այդ ամենի մեջ:

Նույնիսկ, եթե համարենք,
որ Ինձ մոտ կարող էր ծնվել
Այդ միտքն անհավանական,
միտքն անաստվածային,
Որ դուք՝ Իմ զավակները,
դրախտին արժանի չեք, -
Ի՞նչը պետք է Ինձ ստիպեր
ձեզանից վրեժ լուծել:

Մի՞թե ավելի հեշտ
չէր լինի Ինձ համար,
Ասենք, անել այնպես,
որ դուք ուղղակի վերանաք:
Իմ այդ ի՞նչ վրիժառու մաս է
Ինձանից պահանջել
Հնարել տանջանքներ, որ նույնիսկ
նկարագրման ենթակա չեն:

Եվ եթե ձեր պատասխանն է.
“հանուն արդարության”, -
Ուրեմն, արդար չէ՞ր լինի
ուղղակի ձեզ զրկելը
Ինձ հետ վերամիանալու
հնարավորությունից:
Ի՞նչ մի անհրաժեշտ բան է
հավերժ տառապելը:

Ես ցանկանում եմ,
որ դուք գիտենաք.
Մահվանը հաջորդող
փորձի մեջ չկա ոչինչ,
Նման այն բանին,
ինչ որ դուք ստեղծել եք
Ձեր վախի հիման վրա
և անվանում եք “պատիժ”:

Թերևս, կա մի փորձ,
մի փորձ այնքա՜ն դժբախտ,
Այնքա՜ն անավարտ
և ամբողջությունից փոքրիկ,
Այնքա՜ն Աստծո ուրախությունից
առանձնացված Հոգու համար,
Որ քո Հոգու համար
այն հասար կլիներ դժոխքի:

Բայց Ես ցանկանում եմ,
որ պարզ լինի սա.
Այդ Ես չեմ այնտեղ ուղարկում,
և Ես չեմ պատճառը դրա:
Դուք ինքներդ եք ստեղծում այն,
երբ Ինձանից եք ձեզ առանձնացնում,
Երբ ժխտում եք, թե Իրականում
Ով և Ինչ Եք Հանդիսանում:

Բայց նույնիսկ դա էլ անվերջ չէ:
Այն չի կարող անվերջ լինել:
Իմ ծրագրի մեջ չի մտնում
ձեզանից հավերժ բաժանվել:
Իրականում դա անհնար է,
չէ՞ որ այդ դեպքում
Ես նույնպես պետք է հերքեի,
թե Ով Եմ Ես և Ով Եք Դուք:

Ես դա չեմ անի երբեք:
Եվ քանի դեռ մեզանից գոնե մեկը
Պահպանում է ճշմարտությունը
մեր հարաբերությունների մասին,
Ուրեմն, կարող ես հանգիստ լինել,
այնպես, ինչպես հանգիստ եմ Ես,
Քանզի երբևիցէ
այդ ճշմարտությունը կհաղթի:

Lion
19.08.2011, 08:31
Ինձ դուր եկավ այս ստեղծագործությունը, չնայած միշտ էլ չափածո դժվար եմ կարդում: Դուրս եկավ ամենից առաջ կառուցվածքը` մարդու երկխոսությունը աստծո հետ: Իրոք, բոլորս էլ երբեմն անպատասխան հարցեր ենք ունենում, որոնք մտովի ուղղում ենք Աստծուն և այս տեսանկյունից ստեղծագործությունը շատ հիշարժան է: Դուրս եկավ նաև ոճը,որը բավականին հղկված էր, ի տարբերություն շատ ու շատ չափածո ստեղծագործությունների...

Հեղինակին շնորհավորանքներս :) Գուցե սա մի օր դասական համարվի... ով գիտի?

Sambitbaba
21.08.2011, 08:23
23.


- 23 -

Բայց եթե դժոխք չկա,
արդյո՞ք դա նշանակում է,
Որ ես կարող եմ անել
ամենն, ինչ ցանկանամ:
Կարող եմ վարվել այնպես,
ինչպես կփչի խելքս,
Եվ էլ ոչ մի հատուցումից
կարող եմ չվախենալ:

Մի՞թե հենց վախն է պետք
քեզ այն բանի համար,
Որպեսզի անես այն,
ինչ ներքուստ ճիշտ է:
Մի՞թե իրականում
քեզ պետք է վախենալ,
Որպեսզի դու, սիրելիս,
“քեզ միշտ լավ պահես”:

Եվ ընդհանրապես,
դու երբևիցէ մտածե՞լ ես,
Թե ի՞նչ ասել է դա՝
այդ “քեզ լավ պահելը”:
Ո՞վ է ցուցմունք տվողը:
Ո՞ւմն է վերջին խոսքը:
Ո՞վ է նա, ով հիմնել է
այդ խաղի կանոնները:

Ահա թե ինչ կասեմ Ես քեզ.
դո՛ւ ես կանոն սահմանում:
Դո՛ւ ես ցուցմունքներ տալիս:
Եվ դու ի՛նքդ ես որոշում,
Թե որքանով ես լավ վարվել,
թե որքան լավ ես վարվում հիմա:
Դո՛ւ ես միակ որոշողը,
թե որքանով ես լավ կամ վատ:

Ուրիշ ոչ ոք և երբեք քեզ
դատել չի կարող: Նույնիսկ Ես:
Ինչո՞ւ և ինչպե՞ս
պետք է դատեմ Ես
Արարումս սեփական
ու վատ անվանեմ այն.
Ինչպե՞ս Ես կարող եմ
մի վատ բան արարել:

Եթե Ես ցանկանայի, որ դու
լինեիր կատարյալ,
Ապրեիր՝ կատարյալ,
գործեիր կատարյալ,
Ուրեմն կթողնեի քեզ
կատարելության վիճակի մեջ,
Սկսած առաջին ակնթարթից
քո մարդկային դրսևորման:

Իմաստն այս պրոցեսի
ամփոփված է նրանում,
Որ դու բացահայտես քեզ,
կերտես քեզ այս աշխարհում
Այնպիսին, ինչպիսին կաս,
այն, ինչ իրականում ես,
Եվ այնպիսին, ինչպիսին իրոք
լինել ես ցանկանում:

Շատ կարևոր մի բան կա
այս պրոցեսի մեջ:
Դու այդ բանն աշխատիր
հասկանալ և լավ հիշել.
Դու չես կարող լինել
քո փորձի մեջ ինչ-որ մեկը,
Եթե չունես ընտրություն
ուրիշ մեկն էլ լինել:

Ուրեմն, պարտավո՞ր եմ Ես
քո ընտրության համար պատժել քեզ,
Եթե այդ ընտրությունը
Ես Ինքս եմ հրամցրել:
Եթե չէի ցանկանում,
որ կարողանայիր ընտրել,
Ուրեմն այդ երկրորդ տարբերակը
քեզ ինչու՞ եմ տվել:

Կարծում եմ, հենց այս հարցով
արժի քեզ զբաղվել,
Նախքան պատժող Աստծո
դերն Ինձ վերագրելը:
Եթե չէի ցանկանում,
որ կարողանայիր դու ընտրել,
Այդ երկրորդ տարբերակն
էլ ինչո՞ւ եմ ստեղծել:

Քո հարցի ճիշտ պատասխանը
կհնչի մոտավորապես այսպես.
“Այո, դու կարող ես անել
ամենն, ինչ կուզես:
Ամենն, ինչ քո միտքը
կարող է հղանալ:
Ընդ որում, հատուցման համար
կարող ես չվախենալ”:

Այն, ինչը քեզ թվում է պատիժ,
չարիք կամ անհաջողություն,
Ոչ այլ ինչ է, քան բնական
օրենքների համագործակցությունը:
Այս ամբողջ քեզ տրված
կյանքը ֆիզիկական
Գործում է բնության
օրենքեներին համապատասխան:

Եթե դու միշտ հիշես
այդ օրենքները
Եվ եթե կարողանաս
ճիշտ օգտագործել նրանք,
Ուրեմն կտիրապետես դու
կյանքի վարպետությանը
Եվ կօգտագործես այն
ֆիզիկական մակարդակի վրա:

Նշանակում է, եթե գիտենայի
ես այդ օրենքները
Եվ այդ օրենքներին
միշտ հետևեի,
Հա՞րթ կլիներ ամեն ինչ
իմ կյանքում ուրեմն,
Եվ խոչնդոտների անգամ
երբեք չէ՞ի հանդիպի:

Դու չէիր զգա քեզ
քո այն վիճակում,
Որը որ դու հիմա
“խոչնդոտ” ես անվանում:
Ոչ մի կենսավիճակ
չէիր համարի պրոբլեմ:
Կյանքիդ ճանապարհին
չէիր սայթաքի երբեք:

Դու կդադարեիր
անհանգստանալ,
Մտքովդ անգամ չէր անցնի
կասկածել, վախենալ:
Դու կսկսեիր
կյանքդ ապրել այնպես
Ինչպես քո ցնորքների մեջ
Ադամն ու Եվան են ապրել:

Քեզ մոտ կպահպանվեին
քո ամբողջ ազատությունը,
Քո ամբողջ ուրախությունը,
հանգիստն ու իմաստությունը,
Հոգու ուժն ու հասկացողությունը,
ինչ դու հանդիսանում ես:
Դու լրիվ իրականացված
մի էակ կլինեիր, հասկանո՞ւմ ես:

Դա քո Հոգու նպատակն է.
լինելով մարմնի մեջ,
Կարողանալ ամբողջովին
իրականացնել ինքն իրեն:
Դառնալ մարմնավորումը
նրա, ինչ հանդիսանում է:
Դրանում է քո Հոգու
իրական իմաստը:

Եվ դրանում է նաև
Իմ ծրագիրը, նպատակը,
Որպեսզի ձեր միջոցով Ես
իրականանալ կարողանամ:
Որպեսզի հասկացողությունը
փորձ դառնա վերջապես,
Որպեսզի ձեր փորձով
Ինքս Ինձ ճանաչեմ:

Lion
21.08.2011, 12:10
Ժողովուրդ, վարանում էի ասել, որ հանկարծ անչափ խիստ հարձակումների չենթարկվեմ կարդացողների կողմից, բայց պիտի ասեմ: Այս զրույցը, մարդու զրույցը աստծո հետ, չեք կարծում, որ գործը մոտեցնում է Նարեկացու "Մատյան Ողբերգության" մակարդակին? Գիտեք, մենք կարծես թե սովոր ենք գովալ հին ու արդեն գովված ստեղծագործությունները, որոնք իրոք գովքի արժանի են, բայց գուցե, ինչքան էլ անսովոր լինի, ամրագրենք, որ նման ստեղծագործություններ հիմա էլ մեր կողքին կան, մեր ժամանակակիցների գրչով ստեղծված...:think

Sambitbaba
21.08.2011, 21:10
Ժողովուրդ...

Ես, իհարկե, անչափ զգացված և, նույնիսկ կարելի է ասել, հուզված եմ քո խոսքերից, սիրելի Լիոն, բայց…

Ժողովուրդ!!!

Հենց ամենասկզբից (քանզի սա իրոք որ ամենասկիզբն է և ես գաղափար անգամ չունեմ, թե երբ եմ մոտենալու վերջին), խնդրում եմ բոլորից. մի գերագնահատեք իմ կատարած աշխատանքը: Խնդրում եմ…
Համաձայն եմ, հեշտ գործ չեմ ձեռնարկել՝ բոլոր տեսակետերից, - բայց միևնույն է, ես ընդամենը նա եմ, ով ձեզ փոխանցում է ուրիշների արդեն ստեղծածը: Իմ անձնական մտահղացումներն այս գործի մեջ առայժմ մինիմալ են, ծառայում են, ասենք, որպես հանգույցներ կամ պարզաբանելու համար որոշ տեղեր, որոնք, ըստ ինձ, կարող է անհասկանալի մնային հայ ընթերցողին:

Լավ: Նախ, չեմ ցանկանում կրկնվել, և երկրորդ, շահագրգռված եմ, որպեսզի…

Խնդրում եմ, մի կարդացեք “Մատեանը…” Մի կարդացեք, քանի չեք կարդացել իմ “Նոր Դար, Նոր Էջ, Նոր Կյանք, Նյու Էյջ” գործը:

Նկատեցիք չէ՞, որ գրեցի “իմ գործը”: Անկախ իր հարյուր տոկոսով վավերագրական լինելուց, սա արդեն իրոք որ իմն է, և ես պատրաստ եմ ընդունել նրան բաժին ընկնող թե դափնիները և թե հոտած պոմիդորները: Ես իրոք որ շահագրգռված եմ, որ դուք կարդաք այն, շահագրգռված եմ որպես հեղինակ: Բայց ավելի կարևոր է կարդալ այն, որպեսզի ձեզ պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում “Մատեան Երանության” գիրքս:

Ոչ, ես ինձ չեմ հակասում, իհարկե իմ գիրքն է “Մատեանը…”, բայց…
Մի խոսքով, խնդրում եմ, կարդացեք սկզբում “Նոր Դար, Նոր Էջը…” և ամեն ինչ կհասկանաք:

Հ.Գ. Իսկ այստեղ մնում է ավելացնել մեկ բան: Իհարկե, դու ճիշտ նկատեցիր, սիրելի Լիոն, ես հատուկ եմ այս գիրքն անվանել “Մատեան Երանության”: Պատճա՞ռը: Պատճառը… դա ամենակարևոր բանն է մեր կյանքում, այն, ինչը ձևավորում է մեր կյանքը: Դա մեր հայացքն է, որը մենք նետում ենք մեր վրա, մեզ շրջապատող աշխարհի վրա, մեր Աստծո վրա…
Իսկ այդ հայացքը… Դա Արարիչի հայացք է: Այդ մենք ենք մեր կյանքի արարիչները, այլ ոչ թե Նա, ով մեզ է արարել: Եվ մենք արարում ենք մեր կյանքն այնպիսին, ինչպիսին մեր նետած հայացքն է մեր կյանքի վրա: Սկսած մեր կյանքի մեջ ամենա-ամենա-ամենա մանրուքի վրա նետած հայացքից մինչև մեր Աստծո վրա նետած հայացքը: Եվ փոքրը և մեծը քո կյանքում հենց այնպիսին է, ինչպիսին դու ես ցանկանում այն տեսնել: Նույնիսկ քո Աստված:

Որպես օրինակ. ժամանակին ես մի կողմ եմ նետել Աստվածաշունչը: Իսկ այսօր այն՝ իմ սեղանի գրքերից մեկն է:

Մենք բոլորս ենք զրուցում Աստծո հետ, համենայն դեպս, մենք բոլորս ունենք այդ կարողությունը: Կարևորն այն է, որ չսպասենք, որ Աստված պետք է գա ինչ-որ հեռուներից կամ մենք պետք է գնանք այդ հեռուները այդ զրույցի համար: Աստված չի հեռացել մեզանից երբեք, Նա միշտ մեզ հետ է: Եվ քեզ միայն մեկ բան է հարկավոր այդ զրույցի համար. բացել սրտիդ աչքերը:

Ասածիցս ելնելով.
Երկու գրքերն էլ, սիրելի Լիոն՝ “Մատեանները…”, իհարկե, զրույց են Աստծո հետ: Միայն մեկ տարբերությամբ. ես համարում եմ, որ բավական է զրույցը Աստծո հետ անվանել ողբերգություն: Զրույցը Աստծո հետ՝ երանություն է: Եվ եթե դու ընդունում ես այդ փաստը քո սրտի մեջ, ուրեմն քո կյանքն էլ է դառնում՝ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ…

Lion
21.08.2011, 21:17
Աստծու հետ զրուցելը մեծ երջանկություն է, երջանկություն, որը տրվում է միայն ընտրայլներին: Ինչ ասեմ - երջանիկ են Ձեզ նման մարդիկ, որոնց մեր Տեր Աստված հյուր է գալիս ու որոնք կարողանում են հարցեր ուղղել նրան: Ես ինքս չեմ սիրում չափածո կարդալ, անկեղծ ասեմ, բայց քո տողերը կարդում եմ, դրանք հեշտ են կարդացվում, երևի... դե, գիտես ինչու :)

Ամեն մարդ էլ իր կյանքում հնարավոր է ունենա մի ժամանակաշրջան, երբ կարիք ունենա այս ամենին...

Սենց բաներ...:think

Malxas
21.08.2011, 21:41
Ինձ շատ դուր է գալիս, երբ հոգևոր ստեղծագործությունը գրված է լինում զարգացած և բարձր մակարդակ ունեցող մարդու կողմից, ով չի կրկնում ուրիշներին և օրինակ է ցույց տալիս, թե ինչպես պետք է գնալ դեպի ճշմարտություն: Սամբիտբաբայի Մատյան երանությանը մեծ բացահայտում էր ինձ համար, որն արեցի շնորհիվ մեր շատ հարգարժան Լիոնի: Ինքս չէի նկատել, ինչ անեմ, անուշադիր մարդ եմ ես :oy
Կարդում եմ աստիճանաբար, օրական մեկ կամ երկուսը, քանի որ հեղինակի մտքերը խորհելու առիթ են տալիս:
Քանի որ սա առաջին գրառումս է, անկեղծ հաջողություններ մաղթեմ հեղինակին: :)

Malxas
21.08.2011, 21:47
Ինձ շատ դուր է գալիս, երբ հոգևոր ստեղծագործությունը գրված է լինում զարգացած և բարձր մակարդակ ունեցող մարդու կողմից, ով չի կրկնում ուրիշներին և օրինակ է ցույց տալիս, թե ինչպես պետք է գնալ դեպի ճշմարտություն: Սամբիտբաբայի Մատյան երանությանը մեծ բացահայտում էր ինձ համար, որն արեցի շնորհիվ մեր շատ հարգարժան Լիոնի: Ինքս չէի նկատել, ինչ անեմ, անուշադիր մարդ եմ ես :oy
Կարդում եմ աստիճանաբար, օրական մեկ կամ երկուսը, քանի որ հեղինակի մտքերը խորհելու առիթ են տալիս:
Քանի որ սա առաջին գրառումս է, անկեղծ հաջողություններ մաղթեմ հեղինակին: :)

E-la Via
21.08.2011, 23:46
Ողջույն, Sambitbaba…
Կարդացել եմ քո “Նոր Դար, Նոր Էջ, Նոր Կյանք, Նյու Էյջ”-ը ու հիմա էլ կարդում եմ "Մատեան երանությանը":
“Նոր Դար, Նոր Էջ, Նոր Կյանք, Նյու Էյջ”-ը ոչ թե որպես ստեղծագործություն ընդունեցի, այլ որպես նոթեր, որտեղ Սամբիթբաբան ընթերցողի հետ կիսվում է իր փորձով՝ դեպի Աստծուն տանող անցած ուղղով: Հետաքրքիր փորձ էր, ուրախ եմ, որ այն ապրել ես ու ապրում ես:
Ասեմ նաև, որ որոշ չափով ծանոթ եմ նաև Նյու Էյջին, նյուէյջերական գրականությանը: Ծանոթ եմ նաև Նիլ Դոնալդ Ուոլշի "Զրույց Աստծո հետ" գրքերին: Երբ առաջին անգամ կարդացի այդ գիրքը, ես էլ մտածեցի, որ կարելի է այն հայերեն թարգմանել կամ գոնե լավ կլիներ նրան այստեղ, թեկուզ ռուսերեն տարբերակով, շատերը ծանոթանային: Բայց ընդամենը մտածեցի.... Իսկ Դուք այն իրագործում եք՝ այն էլ դարձնելով չափածո: Բարդ խնդիր եք դրել Ձեր առջև: Նախ շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի համար, բայց պետք է մի բան ասեմ:
Երբ կարդում եմ Ձեր թարգմանությունը՝ կորում է Ուոլշի մոտ առկա անմիջականությունը: Այն, ինչ զգացել եմ այդ գիրքը կարդալիս, չեմ զգում "Մատեանը..." կարդալիս: Իսկ դա ինձ համար կարևոր է: Ես չէի ցանկանա, որ մարդիկ "մատեանում" միայն հետաքրքիր մտքեր տեսնեին, այլ շատ կցանկանայի "Զրույցում" բառերի ետևում թաքնված ուժը զգային: Միգուցե ավելին եմ պահանջում, միգուցե միայն ինձ մոտ է այդպես, ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում ձեր սկսած գործում:


Ինձ շատ դուր է գալիս, երբ հոգևոր ստեղծագործությունը գրված է լինում զարգացած և բարձր մակարդակ ունեցող մարդու կողմից, ով չի կրկնում ուրիշներին և օրինակ է ցույց տալիս, թե ինչպես պետք է գնալ դեպի ճշմարտություն: Սամբիտբաբայի Մատյան երանությանը մեծ բացահայտում էր ինձ համար, որն արեցի շնորհիվ մեր շատ հարգարժան Լիոնի: Ինքս չէի նկատել, ինչ անեմ, անուշադիր մարդ եմ ես :oy
Կարդում եմ աստիճանաբար, օրական մեկ կամ երկուսը, քանի որ հեղինակի մտքերը խորհելու առիթ են տալիս:
Քանի որ սա առաջին գրառումս է, անկեղծ հաջողություններ մաղթեմ հեղինակին: :)

Malxas, Sambitbaba-յի թույլտվությամբ ուզում եմ ասել, որ " Մատեան Երանություն"-ը Նիլ Դոնալդ Ուոլշի "Զրույց Աստծո հետ" գրքի թարգմանությունն է, որը նաև հենց Sambitbaba-յի կողմից վերածվել է չափածոյի:

Sambitbaba
22.08.2011, 05:42
Աստծու հետ զրուցելը մեծ երջանկություն է, երջանկություն, որը տրվում է միայն ընտրայլներին: Ինչ ասեմ - երջանիկ են Ձեզ նման մարդիկ, որոնց մեր Տեր Աստված հյուր է գալիս
ու որոնք կարողանում են հարցեր ուղղել նրան:

Կարծում եմ, սիրելի Լիոն, դու սա գրել ես հենց այն ակնթարթին, երբ ես պատասխանում էի քո նախկին գրառմանը: Հակառակ դեպքում, հավանաբար արդեն այլ կերպ կշարադրեիր միտքդ: Եվ, չնայած քո այս գրառման պատասխանն, ինձ թվում է կա վերևում գրածիս մեջ, երկու բան այնուամենայնիվ ցանկանում եմ կրկնել:

Նախ, որ ես չեմ այս գրքի հեղինակը: Ավելի մանրամասը կարդա, խնդրում եմ, “Նոր Դար, Նոր Էջ, Նոր Կյանք, Նյու Էյջ”-ում, Վեյի գրառման մեջ և իմ պատասխանի մեջ՝ Վեյին:

Եվ երկրորդ, ընտրյալներ են բոլորը: Որովհետև Աստված կատարյալ է ամբողջապես, այլ ոչ թե Նրա առանձին մասնիկներն են կատարյալ: Հասկանո՞ւմ ես: Չէ՞ որ մենք բոլորս էլ Աստծո մասնիկներն ենք:

…Նաև, չնայած չէի նախատեսել, երրորդ. "մեր Տեր Աստված հյուր է գալիս" բոլորին անխտիր: Յուրաքանչյուրին, որ այդ կցանկանա իր սրտում…


Ամեն մարդ էլ իր կյանքում հնարավոր է ունենա մի ժամանակաշրջան, երբ կարիք ունենա այս ամենին...

Կարծում եմ, մարդու ամբողջ գիտակից կյանքն է այդ ժամանակաշրջանը:


Հ.Գ. Մի միտք եկավ, չգիտեմ, որտեղից: Միգուցե դա՞ ի նկատի ունես, երբ ասում ես. "մեր Տեր Աստված հյուր է գալիս"…

Ի՞նչ ասել է "գիտակից ժամանակաշրջան": Դա կյանքիդ այն մասնիկն է, երբ դու ընտրում ես. կանչե՞լ մեր Տեր Աստծոն հյուր, թե՞ չկանչել:

Ի՞նչ ասել է "անգիտակից ժամանակաշրջան": Դա քո կյանքի սկիզբն է՝ երջանիկ մանկությունդ: Իսկ գիտե՞ս, թե ինչո՞ւ է երջանիկ քո մանկությունը: Որովհետև, անկախ քո հրավերքից, մեր Տեր Աստված միշտ քեզ հետ է: Եվ, որ ամենակարևորն է, դու գիտես այդ քո մանուկ հասակում:

Իսկ գիտե՞ս, թե ինչ ասել է "Քրիստոսի Գիտակցություն": Դա այն է, երբ դու քո ամբողջ կյանքում գիտես այն, ինչ ուրիշները գիտեն միայն մանուկ հասակում:

Ես առաջարկում եմ բոլորին՝ բաց թողեք ձեր Քրիստոսի Գիտակցության սանձերը:

Sambitbaba
22.08.2011, 05:52
Ինձ շատ դուր է գալիս, երբ...

Անչափ շնորհակալ եմ խոսքերիդ համար և զգացված, սիրելի Մալխաս: Բայց խնդրում եմ, մի չափազանցրու արժանիքներս: Մնացածը կրնել, կարծում եմ, չարժե: Շնորհակալություն Վեյին, նա արդեն ամեն ինչ ասեց:

Շատ ուրախ եմ, որ սկսել ես կարդալ "Մատեանը…"

Sambitbaba
22.08.2011, 10:52
Ողջույն, Sambitbaba…
“Նոր Դար, Նոր Էջ, Նոր Կյանք, Նյու Էյջ”-ը ոչ թե որպես ստեղծագործություն ընդունեցի, այլ որպես նոթեր, որտեղ Սամբիթբաբան ընթերցողի հետ կիսվում է իր փորձով՝ դեպի Աստծուն տանող անցած ուղղով: Հետաքրքիր փորձ էր, ուրախ եմ, որ այն ապրել ես ու ապրում ես:
Անսահման ուրախ եմ, սիրելի Վեյ, տեսնել քեզ "Մատեանն…" ընթերցողների շարքում: Ինձ միշտ էլ գրավել են քո գրառումները, քո մտածելակերպը: Եվ հենց այս երկու նախադասությունն արդեն բավական են, որպեսզի համոզվեմ, որ չեմ սխալվել քո մասին կարծիք կազմելիս: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ խոսում ես ոչ միայն հասկանալով և ընդունելով ասածներս, այլ նաև, կարծես թե ինքդ քո կաշվի վրա ես զգացել, քո սեփական փորձով:

Երբ սկսեցի գրել "Նոր Դար, Նոր Էջը…", Ուգոյի հետ հանդիպումից անմիջապես հետո, - այն մտքին էի, որ դա լինելու է նախաբան՝ "Մատեանի…" համար: Բայց աստիճանաբար, տեսնելով նրա ավելի ու ավելի ծավալվելը, հասկացա, որ անկախ ինձանից, առանձին մի գործ եմ գրել "Այն մասին, թե ինչպես… և այլն": Եվ, չնայած նրա ամբողջովին վավերագրական լինելուն, կամ, ինչպես դու ես ասում ու ես էլ համաձայն եմ՝ նոթեր, - այնուամենայնիվ ես այն ստեղծագութծություն եմ համարում: Ու կարծում եմ նաև, որ այն քիչ թե շատ ստացվել է:


Ասեմ նաև, որ որոշ չափով ծանոթ եմ նաև Նյու Էյջին, նյուէյջերական գրականությանը: Ծանոթ եմ նաև Նիլ Դոնալդ Ուոլշի "Զրույց Աստծո հետ" գրքերին: Երբ առաջին անգամ կարդացի այդ գիրքը, ես էլ մտածեցի, որ կարելի է այն հայերեն թարգմանել կամ գոնե լավ կլիներ նրան այստեղ, թեկուզ ռուսերեն տարբերակով, շատերը ծանոթանային: Բայց ընդամենը մտածեցի....
Համոզված եմ, որ դու էլ՝ ինձ նման, բազում հաճելի անակնկալների ու հայտնությունների ես եկել, հայտնաբերելով քեզ համար "Նյու Էյջը": Հուսով եմ, հետագայում կզրուցենք այդ թեմայով, և ոչ թե մեկ անգամ…

Դե, իսկ "Մատեանի…" ձեռնարկման դրդապատճառներին արդեն ծանոթ ես "Նոր Դար, Նոր Էջից…", ու տես, որ ծանոթանալով Ուոլշի փիլիսոփայությանը, մեր մտքերը միևնույն ուղղությամբ են սկսել շարժվել: Ուրախ եմ, որ Ակումբի էջէրին ես արդեն մենակ չեմ:

Հա, մի բան էլ. խնդրում եմ, եկ չանցնենք "Դուք"-ի: Այն կաշկանդում է միայն նորմալ շփմանը:


Երբ կարդում եմ Ձեր թարգմանությունը՝ կորում է Ուոլշի մոտ առկա անմիջականությունը: Այն, ինչ զգացել եմ այդ գիրքը կարդալիս, չեմ զգում "Մատեանը..." կարդալիս: Իսկ դա ինձ համար կարևոր է: Ես չէի ցանկանա, որ մարդիկ "մատեանում" միայն հետաքրքիր մտքեր տեսնեին, այլ շատ կցանկանայի "Զրույցում" բառերի ետևում թաքնված ուժը զգային:

Ես շատ եմ մտածել այդ մասին, Վեյ: Չեմ ստի նույնիկ, եթե ասեմ, որ արդեն իսկ պատրաստ էի քեզ պատասխանելու: Ու կարծես թե կիսվել եմ արդեն այս մտքերով… Մարտունի հետ:
Սկզբում սկսեցի ուղղակի թարգմանել "Զրույցը…", և իհարկե՝ արձակ: Հետո եկավ "Մատեանի…" և չափածոյի վերածելու միտքը: Եվ քանի որ դա շատ դժվար իրականացվող ու համարձակ միտք էր, երկար ժամանակ վախեցել եմ, կասկածել եմ իմ բռնած գործից: Մի քանի անգամ փորձել եմ վերադառնալ արձակի. ոչինչ չի ստացվել: Նման փորձերից հետո շաբաթներ շարունակ մոտենալ անգամ չեմ կարողացել տետրերիս:

Նման վիճակների մեջ ես գտնվել եմ ամենասկզբից, մինչև… մինչև Ուգոյի հետ հանդիպելը: Դրանից հետո ես հանգստացա իմ կասկածների մեջ ու այլևս չեմ մտածում այդ մասին: Ասեմ ավելին. առաջ ես ամիսներ շարունակ վերադառնում էի այն հատվածներին, որոնք համարում էի վատ, թույլ, չստացված: Հղկում էի երկար, մշակում… Իսկ ժամանակը գնալով ավելի ու ավելի չի հերիքում: Ես զգում եմ, որ պարտավոր եմ մարդկանց տեղյակ պահել այս ամենի մասին, շտապում եմ, քանի որ ժամանակը գնում է: Իսկ դրանից էլ տուժում է որակը… Ես ինձ չեմ արդարացնում դրանով, իհարկե: Ուղղակի ես շատ լավ զգում եմ իմ հնարավորությունները, հասկանում եմ, որ նույնիսկ ավելի շատ աշխատելու դեպքում էլ որակն առանձնապես բարձրացնել էլ չեմ կարող՝ ես շատ հեռու եմ ինձ պոետ կամ արձակագիր անվանելուց: Դու չես պատկերացնի, թե երբեմն ինչ հիասթափություններ եմ ապրում այն ակնթարթներին, երբ տեսնում եմ, որ ոչ ուժերս, որ էլ տաղանդս չեն բավարարում բռնածս գործին, ուզում եմ մի կողմ նետել ամեն ինչ ու ապրել հանգիստ անհոգ կյանքով…

Նման րոպեներին սովորաբար ինձ հյուր է գալիս իմ… Զատիկը: Ու ինձ հանում է այդ, ռուսերեն ասած՝ վնուշկեքից:
Ու ես մի բան եմ հասկանում. իմ հիմնական խնդիրն է՝ խոսել այն մասին, ինչի մասին խոսում եմ: Ազնվորեն, ջանքեր չեմ խնայում, որպեսզի ասածս լինի հասկանալի և ըմբռնելի:

Բայց… կան շատ բաներ, սիրելի Վեյ, որ գոյություն ունեն մեզանից անկախ, նույնիսկ հենց մեր կյանքում: Օրինակ, եթե հարցնես, թե ինչո՞ւ եմ ես գրում չափածո, ես չեմ կարողանա պատասխանել քո հարցին: Բայց մի բան գիտեմ, որ պոեզիան ըմբռնելու համար մարդ պետք է կանգնի զգայական մի ուրիշ մակարդակի վրա, պետք է գտնի միայն կոնկրետ ստեղծագործությանը յուրահատուկ շչառությունը և շնչի հենց այդ կերպ: Եվ դա օգնում է մտնել կոնկրետ գործի մեջ, այսպես ասած, անձնականացնում է այն:

Տես, օրինակ, թե ինչ է գրում Լիոնը նույն "Մատեանի…" մասին. "քո տողերը կարդում եմ, դրանք հեշտ են կարդացվում, երևի... դե, գիտես ինչու:" Միգուցե այն պատճառով, որ Լիոնը զգո՞ւմ է այդ շունչը…


Malxas, Sambitbaba-յի թույլտվությամբ ուզում եմ ասել, որ " Մատեան Երանություն"-ը Նիլ Դոնալդ Ուոլշի "Զրույց Աստծո հետ" գրքի թարգմանությունն է, որը նաև հենց Sambitbaba-յի կողմից վերածվել է չափածոյի:

Առայժմ իրոք, այդպես է, որ կա. աննշան կրճատումներով, փոքրիկ հավելացումներով: Բայց սկսած այն ժամանակից, երբ ես հասկացա, որ ապարդյուն են ջանքերս՝ հայերեն լեզվով կայք ստեղծել Նյու Էյջի վերաբերյալ, որտեղ էլ հենց ցանկանում էի տեղադրել Ուոլշի և մյուս նյուէյջականների գրքերի և հաղորդատվությունների (չեննելինգ) թարգմանությունները, - սկսած այդ ժամանակից, ես որոշեցի չբավարարվել միայն Ուոլշի "Զրույցով…": Ես մտադրվել եմ "Մատեանը…" սարքել որպես, կոպիտ ասած, նյուէյջական մի քրեստոմատիա, որտեղ տեղ կգտնեն նաև Քրայոնը, Կիրաելը, Ռամթան, Էլ Մորիան, Կուտ Խումին, Սեն Ժերմենը, Սանանդան և ուրիշներ:

Բայց դրանք ծրագրեր են միայն առայժմ: Իսկ թե ինչի մեզ կբերի իրականությունը, ո՞վ գիտի…

Sambitbaba
23.08.2011, 22:43
24.


- 24 -

Ես նա եմ, ով հիմնել է
Տիեզերքի Օրենքները:
Կատարյալ օրենքներ են դրանք
և այդ նրանք են ստեղծում
Ֆիզիկական աշխարհի
կատարյալ գործունեությունը:
Ես նա եմ, ում խոսքով են
Օրենքներն այդ գործում:

Ասա, հանդիպե՞լ ես դու
արդյոք քո կյանքում
Ավելի կատարյալ մի բան,
քան ձյան փաթիլը:
Նրա կառուցվածքը,
նրա սիմետրիան,
Տես, ինչ առանձնահատուկ է,
տես, ինչ անթերի է:

Միաժամանակ,
նրա նմանությունն ու
Տարբերությունը
ուրիշ փաթիլներից.
Չէ՞ որ դա չքնաղ
մի ստեղծագործություն է
Եվ ամփոփում է իր մեջ
մեծ գաղտնիք:

Դու զարմանում ես,
նայելով բնության
Արտահայտմանն այդ
զարմանահրաշ:
Բայց եթե դու նայես
իրականությանը
Ավելի լրջորեն՝
իսկույն կհասկանաս,

Որ եթե Ես կարողացա
դա անել փաթիլի հետ,
Ընդամենը փաթիլի հետ,
ուրեմն ի՞նչ ես կարծում,
Ի՞նչ կարող եմ անել Ես
ամբողջ Տիեզերքի հետ
Ինչե՜ր եմ արել Ես
և ինչե՜ր եմ անում…

Եվ եթե դու, սիրելիս,
ընդունակ լինեիր տեսնելու
Համաչափությունն այդ ամենի,
տարրերի կատարյալությունը, -
Դու չէիր կարողանա թաքցնել
քո իրականության մեջ
Իմաստությունն այդ ամենի,
այդ ամենի ճշմարտությունը:

Եվ նույնիսկ հիմա,
նշմարելով միայն
Կայծկլտող ցոլքերն
այդ ճշմարտության
Դու չես կարող պատկերացնել,
և կամ հասկանալ,
Թե դրա հետևում
ինչեր կան կանգնած:

Կասեմ Ես քեզ հիմա
և դու գիտեցիր,
Որ այդ ամենի հետևում,
ինչ որ դու զգացիր,
Ավելի բարդ ու անսովոր
մի ինչ-որ բան է կանգնել,
Քան ներկայիս քո ընկալումը
կարող է ընդգրկել:

Ձեր Շեքսպիրը
հիանալի է ասել.
“Շատ բաներ կան աշխարհում,
Հորացիո, իմ ընկեր,
Ինչ մեր իմաստունները
երազում էլ չեն տեսել”:

Ուրեմն, ինչպե՞ս ես կարող եմ
ճանաչել այդ օրենքները:
Ինչպե՞ս կարող եմ վստահ
ուսումնասիրել ես նրանց:

Բանն ուսումնասիրելը չէ,
այլ՝ վերհիշելը:

Ինչպե՞ս կարող եմ, ասա,
վերհիշել ես դրանք:

Փորձիր հանգստացնել
քո արտաքին աշխարհը,
Որպեսզի ներքին աշխարհդ
քեզ տա տեսիլքնր:
Հենց այդ տեսիլքներն էլ՝
այն է, ինչ դու փնտրում ես:
Բայց դու չես կարող ձեռք բերել այն
այնքան, քանի դեռ

Խորապես մտահոգված ես
քո արտաքին իրականությամբ:

Եվ ուրեմն, սիրելիս,
ձգտիր սուզվել քո ներսը:
Այնքան, որքան կարող ես:
Իսկ եթե չես ուզում սուզվել, -
Սկիզբ առ քո ներսից,
սկսվիր ներսից քո:
Փորձիր արտաքին աշխարհի հետ
համագործակցել:

Եվ միշտ հիշիր դու
այս աքսիոման,
Մի մոռացիր
այս խոսքերս.
Դու միշտ շարժվում ես
դեպի դուրս,
Եթե չես շարժվում
դեպի ներս:

Կրկնիր դա
առաջին դեմքով,
Որպեսզի ավելի
անձնականացնես.
Ես շարժվում եմ
դեպի դուրս,
Եթե չեմ շարժվում
դեպի ներս:

Եվ այսպես,
ամբողջ կյանքում
Դեպի դուրս ես
դու շարժվել:
Բայց պարտավոր չես
դու անել այդ,
Եվ պարտավոր էլ
չես եղել:

Գոյություն չունի այն,
ինչ դու չես կարող լինել:
Գոյություն չունի այն,
ինչ դու չես կարող անել:
Գոյություն չունի այն,
ինչ դու չես կարող ունենալ:

Դա հնչում է այնպես,
կարծես արագիլը երկնքում
Ինչ-որ բան
խոստացավ:

Իսկ ի՞նչ ուրիշ խոստում էիր
սպասում դու Աստծոց:
Կհավատայի՞ր, եթե ավելի
փոքր բան խոստանայի…
Հազարամյակներ շարունակ
դուք չեք հավատացել Աստծոն,
Չեք հավատացել Ինձ
ու Իմ տված խոստումներին,

Ամենաանհավանական պատճառով,
պատճառով ամենաանհավատալի.
Ճշմարտություն լինելու համար
այդ խոստումները չափից լավն էին:

Եվ այդ պատճառով է,
որ դուք միշտ ընտրել եք
Ավելի փոքր խոստումներ
և ավելի փոքր սեր:
Իսկ կատարյալ սերը դուք
ի վիճակի չեք ընկալելու:
Եվ կատարյալ խոստումներն էլ
անպահանջ են մնում:

Ինչպես և կատարյալ անձը:
Եվ զարմանալի էլ չէ,
Որ սեփական “Ես”-ին էլ
դուք հավատալ ընդունակ չեք:

Նշվածներից գոնե մեկին
հավատալու անընդունակությունը՝
Աստծոն հավատալու
անընդունակություն էլ է:

Հավատը Աստծո նկատմամբ
նոր հավատ է ծնում
Աստծո մեծագույն խոստումի՝
քո անսահման կարողությունների,
Եվ Աստծո մեծագույն նվերի՝
անպայմանական սիրո նկատմամբ:

Lion
24.08.2011, 08:28
Բացարձակ հավատի խնդիրն է արծարծվում, որը փիլիսոփայական ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է :think

Sambitbaba
24.08.2011, 09:03
Բացարձակ հավատի խնդիրն է արծարծվում, որը փիլիսոփայական ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է :think

Գիտե՞ս, թե ինչու է այն բարդ, սիրելի Լիոն: Որովհետև մենք դրան նայում ենք հակառակ կողմից: Երբ դու, կանգնած ափին, նայում ես այն նավին, որին դու ճանապարհ ես մաղթել, ասենք, երկու ժամ առաջ, այդ նավն արդեն անչափ հեռու է գտնվում քեզանից: Բայց եթե դու ինքդ ես գտնվում այդ նավի վրա, երկու ժամ անց քեզանից անսահման է հեռու է թվում արդեն հենց ինքը՝ ափը:
Որքան շատ ես հեռացնում քեզ քո Աստծոց, այնքան ավելի բարդ է դառնում Նրան հավատալը:
Իմ կարծիքով, բացարձակ հավատը՝ դա մինիմալ տարածությունն է քո և քո Աստծո միջև, երբ "հավատ" հասկացողությունն արդեն կորցրել է իր իմաստը: Նա զիջել է իր տեղը մի ուրիշ հասկացողության, որի անունն է. ճանաչում:

Lion
24.08.2011, 10:34
Համաձայն եմ, բայց... այդ ճանաչելն է հենց դժվար, էլի:

Sambitbaba
26.08.2011, 08:40
Համաձայն եմ, բայց... այդ ճանաչելն է հենց դժվար, էլի:

Երբ որ սկսում ես վստահել Աստծոն, դժվարություններդ աստիճանաբար սկսում են վերանալ:

Lion
26.08.2011, 10:55
Իհարկե, հավատի խնդիր է...

Mark Pauler
26.08.2011, 21:17
Երբ որ սկսում ես վստահել Աստծոն, դժվարություններդ աստիճանաբար սկսում են վերանալ:
Կարծում եմ դժվարությունները չեն վերանում, այլ ուղղակի այլ կերպ ես վերաբերվում: Գուցե ավելի թեթև ես նայում կամ հեշտ ես տանում կամ ..... ու էլի լիքը կամեր, բայց հավատից դժվարությունները չեն պակասում:
ինձ քո ստեղծագործությունների մեջ ներդրածդ բարությունն ա դուր գալիս:
Քանի որ ես նախընտրում եմ հավատն առանց բացատրության, սերն առանց պատճառի ու աստծուն առանց նյութական պատկերի, մի քիչ դժվարությամբ եմ կարդում, բայց կարդում եմ, որովհետև տեսնում եմ որ ասելիքներ ունես ու դրանք դատարկ չեն:

Sambitbaba
27.08.2011, 09:17
Կարծում եմ դժվարությունները չեն վերանում, այլ ուղղակի այլ կերպ ես վերաբերվում: Գուցե ավելի թեթև ես նայում կամ հեշտ ես տանում կամ ..... ու էլի լիքը կամեր, բայց հավատից դժվարությունները չեն պակասում:
ինձ քո ստեղծագործությունների մեջ ներդրածդ բարությունն ա դուր գալիս:
Քանի որ ես նախընտրում եմ հավատն առանց բացատրության, սերն առանց պատճառի ու աստծուն առանց նյութական պատկերի, մի քիչ դժվարությամբ եմ կարդում, բայց կարդում եմ, որովհետև տեսնում եմ որ ասելիքներ ունես ու դրանք դատարկ չեն:

Շնորհակալ եմ բարի խոսքերիդ համար, սիրելի Մարկ:
Ինձ հրճվանք է պատճառում այն հանգամանքը, որ շատ բաներում մենք համամիտ ենք: Չնայած, երբեմն ինձ թվում է, թե դու այդ կարծիքին չես:

Օրինակ.
հավատից դժվարությունները չեն պակասում
Լրիվ համամիտ եմ քեզ հետ, չնայած քո այս խոսքերով դու կարծես թե փորձում ես հակասել իմ վերևում գրած մտքին: Բայց այնտեղ ես ուղղակի քիչ այլ կերպ էի ձևակերպել միտքս: Ես գրել էի վստահելու մասին, այլ ոչ թե հավատի.

Երբ որ սկսում ես վստահել Աստծոն, դժվարություններդ աստիճանաբար սկսում են վերանալ:
Ու հիմա էլ պնդում եմ նույնը: Քանի որ Աստծոն վստահելու դեպքում, Նա իր վրա է վերցնում քո մասին հոգսը, աստիճանաբար ազատելով քեզ քո պրոբլեմներից: Ճիշտ նույնպես, ինչպես դու կցանկանայիր վերցնել քեզ վրա քո զավակի մասին հոգսը…

Կամ.
Քանի որ ես նախընտրում եմ հավատն առանց բացատրության, սերն առանց պատճառի ու աստծուն առանց նյութական պատկերի
Երկու վերջին մտքերն այնքան են ինձ մոտ, որ կարծես սրտիս միջից թռած լինեն: Եվ ամենը, ինչ ես ներկայացնում եմ այս թեմայում, հենց քո այս խոսքերը հաստատելու համար է արվում, հավատա:

Իսկ քո առաջին մտքից ես ուղղակի հրաժարվել եմ արդեն: Եվ այնքան եմ այդ կարծիքս օգտագործել "Ակումբի" էջերին, որ այն դևիզի պես մի բան է դարձել: Կրկնեմ մեկ անգամ ևս. բավական է հավատալ. ժամանակն է՝ ճանաչել:

Շնորհակալ եմ, որ չես լռում:

Sambitbaba
28.08.2011, 22:14
25.


- 25 -

Ամենից շատ չեմ սիրում
ես Աստծոն ընդհատել,
Երբ Աստված
մարգարեություն է անում:
Բայց Անսահման Կարողության մասին
ես լսել եմ արդեն,
Եվ փորձով դա՝
այնքան էլ չի հաստատվում:

Եկ առայժմ մոռանանք
այն խնդիրները,
Որոնց հետ բախվում է
միջին կարգի մարդը:
Իսկ ասա, ինչպե՞ս լինել
այն պրոբլեմների հետ,
Որոնց հանդիպում են
անդամալույծները:

Նրանց կարողությունը
նու՞յնպես անսահման է:

Դուք ինքներդ եք գրել
ձեր սուրբ գրքերում,
Ընդ որում, ոչ մեկ անգամ:

Բեր գոնե մեկ մեջբերում:

Տես, թե Աստվածաշնչում
դուք ինչեր եք գրել:
“Ծննդոց”, տասնմեկ, համար վեց,
կարո՞ղ ես գտնել:

Այնտեղ ասվում է.
“Եվ ասաց Տերը.
“Ահա մի ազգ են,
և մեկ լեզու ունեն,
Եվ ահա, թե ինչ
սկսեցին նրանք շինել,
Եվ չեն հրաժարվի
նրանք այն բանից,
Ինչ որ մտածել են,
մտադրվել են անել”:

Բայց չի համապատասխանում
դա իմ տված հարցին
Թույլերի, հիվանդների,
հաշմանդամների մասին:
Բոլոր նրանց մասին,
ովքեր սահմանափակ են:

Մտածո՞ւմ ես դու արդյոք,
որ, ինչպես դու ես ձևակերպում,
Նրանք սահամանափակված են
իրենց ընտրության մեջ:
Մի՞թե դու կարծում ես,
որ Հոգին հանդիպում է
Կյանքի փորձություններին
պատահականորեն:

Մի՞թե դու այդպես ես
դա քեզ պատկերացնում:

Ցանկանում ես ասել,
իր կյանքի ճանապարհը
Հոգին…
նախապե՞ս է ընտրում:

Ոչ: Հակառակ դեպքում
էլ իմաստ չէր լինի
Փորձությունների մեջ
ձեր ապրած:
Այն է իմաստը
քո ապրած փորձում,
Որպեսզի դու ինքդ
կարողանաս

Սեփական փորձդ ստեղծել
և այդպիսով
սեփական “Ես”-դ ստեղծես
Այն ակնթարթում փառահեղ,
որը դու
“Այժմ” կամ “Հիմա” ես կոչել:

Սակայն դուք կարող եք
ընտրել փորձությունները,
Իրավիճակները,
նաև տեղն ու մարդկանց,
Խոչնդոտներն ու
ընտրության հնարավորությունները,
Եվ ձեր փորձը ստեղծել
դրանց օգնությամբ:

Դու կարող ես ընտրել
լինել հաշմանդամ,
Կամ ատլետ, կամ գրող,
օդաչու, փաստաբան:
Կարմրամորթ, շիկահեր,
այլանդակ, գեղեցիկ:
Ցանկացած երկիր կարող ես
ընտրել քեզ հայրենիք:

Դու կարող ես ընտրել ներկեր՝
քո ներկապանակի համար,
Եվ հավաքել գործիքներ՝
նվագախմբիդ համար:
Ու թե ինչ կստեղծես
դու կյանքում այս, ներկա՝
Հենց դա է կյանքիդ գործը,
ինչպիսին որ այն կա:

Քո հնարավորություններն
իրոք որ անսահմանափակ են
Այն ամենի համար,
ինչ դու ընտրել ես անել:
Դրա հետ միասին
պետք չէ մտածել,
Որ մարմնավորված Հոգին
սահմանափակ է:

Դու համարում ես նաև,
որ սահմանափակ Հոգին
Չի հասել իր առավելագույն
հնարավորությանը, -
Չէ՞ որ նույնիսկ չգիտես,
թե ի՞նչ է նա փորձել անել,
Քեզ հայտնի չէ նրա ծրագիրը,
հայտնի չեն մտադրությունները:

Այդ պատճառով էլ
դու բարեմաղթիր
Յուրաքանչյուր մարդու
և ամեն պայման:
Եվ դրա հետ մեկտեղ
շնորհակալ եղիր,
Երախտապարտ եղիր
ներկա փորձիդ համար:

Նման վերաբերմունքով
դու կհռչակես
Կատարելությունը
Աստծո արարման
Եվ դրանով իսկ
դու կցուցաբերես
Նաև քո հավատը
դրա նկատմամբ:

Աստծո այս աշխարհում
պատահական ոչինչ չկա,
Չկա այնպիսի մի բան,
ինչ պատահականությունն է:
Եվ չեն ղեկավարում աշխարհը
ընտրություններդ պատահական
Կամ էլ ճակատագիր կոչվող
պայմանականությունը:

Դե, եթե իր կառուցվածքով
կատարյալ է ձյան փաթիլը,
Մի՞թե դու կարծում ես,
որ նույնը չի կարելի ասել
Նաև մի բանի մասին
այնպիսի հիասքանչ,
Այնքան սքանչելի,
ինչպիսին որ քո կյանքն է:

Բայց չէ՞ որ Հիսուս անգամ
բուժում էր հիվանդներին:
Ինչո՞ւ էր բուժում ուրեմն,
եթե վիճակն այդ “կատարյալ” էր:

Ոչ այն պատճառով, իհարկե,
որ կատարյալ չէր համարում
այդ մարդկանց վիճակը:
Նա անում էր այդ, տեսնելով,
որ մարդկանց խնդրանքը՝
դա փորձի ընթացքն է:

Նա տեսնում էր փորձի
կատարյալությունը:
Ճանաչում և հասկանում էր
տվյալ Հոգու մտադրությունը:

Եթե Հիսուս զգար,
որ բոլոր այդ հիվանդությունները,
Մտավոր, թե ֆիզիկական,
անկատարյալություն են, -
Մի՞թե նա չէր վերցնի
ու բուժի բոլորին
Այս մոլորակի վրա,
բոլորին միանգամից:

Կամ դու կասկածում ես,
թե նա կարող էր դա անե՞լ:

Ոչ: Ես հավատում եմ:
Իհարկե, նա կարող էր:

Լավ: Բայց այդ դեպքում էլ
բանականությունը տարակուսում է,
Եվ տարակուսանքի մեջ
բանականությունը հարցնում է.
Դե, ուրեմն ինչու՞ նա
այդ բանը չարեց:
Ոմանց թողեց տառապելու,
իսկ ոմանց՝ բժշկեց:

Եվ ընդհանրապես,
ինչու՞ է Աստված
Թույլատրում տառապանքները:
Ահա քեզ մի հարց,
Որ միշտ տրվել է
և պատասխանն էլ միշտ նույնն է.
Ամբողջ պրոցեսը կատարյալ է,
ամբողջ կյանքն ընտրության արդյունք է:

Կատարած ընտրությանը
չարժե միջամտել
Եվ հավասարապես
այն կասկածի ենթարկել:
Նաև բացարձակորեն
չարժե դատապարտել
Կամ պախարակել մեկի
կատարած ընտրությունը:

Պետք է ուղղակի
հետևել ընտրությանը
Եվ հետո ջանալ,
որքան դա հնարավոր է,
Օգնել հոգուն ավելի բարձր
ընտրության որոնումների մեջ,
Օգնել հոգուն ի կատար ածել
կատարած ընտրությունը:

Այնպես որ, իհարկե,
ուշադիր եղիր դեպի այն,
Թե ինչ ընտրություն են
կատարում ուրիշները:
Սակայն մի դատիր,
գիտցիր, որ այդ ընտրությունը
Ներկա ակնթարթին
նրանց համար կատարելություն է:

Եթե ցանկանում ես
դու հասկանալ
Ուրիշների հոգիների
նպատակներն ու մտադրությունները,
Ուրեմն ձգտիր դու
նրանց հետ միանալ,
Օգնիր նրանց գտնել իրենց
ավելի բարձր ընտրությունները:

Դա հենց այն է, ինչ արեց
Հիսուս նրանց հետ,
Ում բուժեց, և նրանց հետ,
ում կյանքին առընչվեց:
Նա բուժում էր նրանց միայն,
ով այդ մասին խնդրում էր,
Եվ երբեք չէր կատարում
պատահական բուժումներ:

Անել այդպես՝
կնշանակեր Հիսուսի համար
Խախտել Տիեզերքի
օրենքը սկզբնական:
Կնշանակեր խախտել
հիմնական Պատգամը Հոր.
Թող որ ամեն հոգի
գնա իր ճանապարհով”:

Sambitbaba
02.09.2011, 11:40
26.


- 26 -

Նշանակո՞ւմ է արդյոք դա,
որ մենք չպետք է օգնենք
Նրան, ով այդ մասին
նույնիսկ չի էլ խնդրել:
Ոչ: Հակառակ դեպքում
մենք չպետք է օգնեինք
Սոված երեխաներին,
տանջահար ազգերին,

Եվ բոլոր ճնշվածներին,
որտեղ էլ նրանք լինեն:

Բոլոր հումանիտար ծրագրերն
անիմաստ կլինեին:
Ամբողջ բարեգործությունն էլ
արգելված կլիներ:

Արդյո՞ք պետք է սպասենք մենք,
մինչև հուսահատված
Մեկն սկսի աղերսել:
Կամ աղերսի մի ամբողջ ազգ:
Օգնություն աղաչի և
միայն այդ ժամանակ
Մեզ թույլ տրվի անել այն,
ինչ ճիշտ է անկասկած:

Տես, որ հարցն ինքն իր մեջ
պատասխան է պարունակում.
Դու կարող ես անել այն,
ինչ ճիշտ ես համարում:
Բայց, երբ քննարկում ես,
թե ինչն է “սխալ”, ինչն է ”ճիշտ”,
Ծայրահեղ զգուշության մասին
դու մի մոռացիր:

Ամեն բան ճիշտ կամ սխալ է
այնքան ժամանակ,
Որքան որ դու ես
այդպես համարում:
Իսկ իրականում
իր կոնկրետ էությամբ
Ոչինչ ճիշտ կամ սխալ
ինքնին չի հանդիսանում:

Ինչպե՞ս կարող է դա լինել.
Բացատրիր ինձ, խնդրում եմ:

Աշխարհը հենց այնպիսին է,
ինչպիսին որ այն կա,
Որպեսզի դու կարողանաս
քո մտքերը հասունացնել:
Իսկ եթե այդ նույն աշխարհը
դառնար կատարյալ,
Քո “Ես”-ը ատեղծելու պրոցեսն արդեն
անհնար կլիներ:

Պրոցեսն ուղղակի
կավարտվեր, կվերջանար:

Դատապաշտպանի կարիերան
հենց վաղը կվերջանար,
Եթե վերանային
դատական պրոցեսները:
Բժշկի կարիերան
կավարտվեր հենց վաղը,
Եթե վերանային
հիվանդությունները:

Փիլիսոփայի կարիերան
կավարտվեր հենց վաղը,
Եթե տրվելիք
էլ ոչ մի հարց չմնար:

Եվ Աստծո կարիերան էլ
կավարտվեր հենց վաղը,
Եթե չմնար այլևս
էլ ոչ մի պրոբլեմ:

Լրիվ ճիշտ է: Հիանալի
ավարտեցիր դու այս միտքը:

Մենք բոլորս, այո,
կդադարեինք արարել,
Եթե արարելու
էլ ոչինչ չլիներ:

Որքան էլ մենք ասենք,
որ շատ կցանկանայինք
Վերջապես մի օր լուծել
մեր բոլոր խնդիրները,
Միևնույն է, մենք երբեք
չենք համարձակվի
Լուծել նրանք բոլորը,
քանզի հասկանում ենք,

Որ այն ժամանակ արդեն
էլ չէր մնա ոչինչ,
Որ մենք կարողանայինք անել:
Մեզ չէր մնա ոչինչ:
Ուրեմն, հետաքրքրված ենք
մենք բոլորս նրանում,
Որ խաղը, որ սկսել ենք
ամենասկզբում՝

Միշտ շարունակվի:

Ձեր զինաարդյունաբերական կոմպլեքսը
շատ լավ է դա հասկանում:
Հենց այդ պատճառով է նա
ամեն կերպ դիմադրում
Խաղաղասիրական
կառավարություն հիմնելու
Յուրաքանչյուր փորձի,
որտեղ էլ որ դա լինի:

Ձեր առողջապահությունը նույնպես
շատ լավ է դա հասկանում:
Հենց այդ պատճառով է նա
անկոտրում դիմադրում
Յուրաքանչյուր նոր հրաշագործ
գործիքի կամ դեղամիջոցի.
Իր կենսունակության համար
նա հենց այդպես պետք է գործի:

Ձեր հոգևորականությանն էլ
դա հայտնի է գերազանց:
Եվ փորձիր դու ասել նրանց,
թե իրականում Աստված
Ի նկատի չունի վախ,
դատապապարտում, հատուցում, -
Կհարձակվեն իսկույն նրանք,
նրանք կուտեն քեզ հում-հում:

Եթե Ես ասեմ քեզ.
“Աշխարհը կարգի է բերված”:
Որտե՞ղ կհայտնվեն ձեր
քաղաքագետները:
Եթե Ես ասեմ քեզ.
“Դու պետք է ապրես խաղաղ”:
Որտե՞ղ կհայտնվեն ձեր
խաղաղարարները:

Եթե Ես ասեմ քեզ.
“Դու արդեն բուժված ես”:
Որտե՞ղ կհայտնվեն ձեր
գիտությունն ու բժշկությունը:
Եթե Ես ասեմ քեզ,
որ “Դու՝ Աստված ես”…

Որտե՞ղ կհայտնվի մեր
հոգևորականությունը:

Աստված հրճվում է:
Աստված հիանում է.
Դու առաջադիմում ես,
դու՝ հասկանում ես:

Դու ցանկանում ես ասել,
որ իրոք ցանկանում ես,
Որ ամեն ինչ աշխարհում
հենց այսպե՞ս լինի:

Ես ասում եմ, որ աշխարհն
այնպիսին է, ինչպես կա՝
Ճիշտ այնպես, ինչպես ձյան փաթիլն է
այնպիսին, ինչպիսին կա:
Ուղղակի հենց այդպես է
ամեն ինչ կարգված:
Դուք ստեղծել եք ամեն ինչ,
այնպիսին, ինչպիսին կա:

Ճիշտ այնպես, ինչպես դու
ստեղծել ես քո կյանքն
Այնպիսին,
ինչպիսին նա է հիմա,
Իսկ Ես ցանկանում եմ Ինչ դուք

ընդամենը այն,
որոշում եք ցանկանալ:Հենց այն օրվանից,


երբ կուզենաք դուք
Իրոք, որ չլինի սով,
էլ չի լինի սով, հավատա:
Ես ձեզ եմ տվել
ռեսուրսները բոլոր
Անհրաժեշտ, որ թույլ կտան
անել դա:

Սակայն, մինչ այժմ
դուք այդ չեք արել,
Եվ ոչ միայն այն պատճառով,
որ չեք կարող:
Դուք կարող եք վերջ տալ
սովին հենց վաղն էլ,
Բայց ձեր ընտրությունն է՝
այդ չանել:

Ձեր իսկ սեփական
կենսամիջավայրը
Դուք ոչնչացնում եք
պարբերաբար,
Ու հետո համարում եք,
որ բնական արհավիրքները
Ապացույցն են Աստծո
խաբեության:

Իսկ դուք հրաժարվում եք
մասնակից լինելուց,
Դուք հերքում եք ձեր
պատասխանատվությունը:
Ոչ, դա ձեր մեղքը չէ,
ասում եք դուք:
Բայց բանը մեղքը չէ,
բանն ընտրությունն է:

Դուք կարող եք ընտրել
դադարել ոչնչացնել
Տրոպիկական անտառները
հենց վաղն էլ:
Դուք կարող եք ընտրել
դադարեցնել մթնոլորտի
Պահպանական շերտերի
սպառումը:

Ճիշտ այդպես էլ կարող եք
դուք վերջը դնել
Բոլոր պատերազմների
հենց վաղն էլ:
Ինչ երբևիցե ձեզ պետք է եղել անել՝
Ձեր բոլորիդ
համաձայնության գալն է:

Բայց եթե չեք կարող
դուք համաձայնվել,
Որպեսզի ոչ ոք
մեկմեկու չսպանի, -
Ուրեմն ինչպե՞ս կարող եք
սպառնալ Երկնքին,
Պահանջելով, որ նա ձեր կյանքը
կարգի բերի:

Ես չեմ անի ոչինչ,
ինչ դուք չեք ցանկանա անել:
Այդ իսկ են օրենքն ու
մարգարեները*:
Աշխարհն այնպիսին է,
ինչպիսին որ այժմ կա՝
Ըստ ընտրությունների, որ դուք արել եք
կամ չկարողացաք անել:

(Քանզի ոչինչ չանելը՝
դա նույնպես որոշում է:)

Քո սեփական կյանքն այնպիսին է,
ինչպիսին որ այժմ կա,
Ի շնորհիվ ընտրությունների,
որ արեցիր, կամ չկարողացար անել:


*-------------------------------Մատթեոս, 5;12.

Lion
02.09.2011, 13:23
Հետաքրքիր է - կարծես ժամանակակից մարդու հարաբերությունների ցանկալի պատկերացումն է Աստծո հետ...:think

Sambitbaba
02.09.2011, 21:37
Հետաքրքիր է - կարծես ժամանակակից մարդու հարաբերությունների ցանկալի պատկերացումն է Աստծո հետ...:think
Իհարկե, սիրելի Լիոն, այդպես է, որ կա: Քանզի Աստված միշտ էլ հենց այնպիսին է քեզ համար, ինչպիսին դու ես ցանկանում Նրան տեսնել…
Եվ ժամանակն է դադարել մտածել, որ Աստված կարող է խոսել մեզ հետ միայն և միայն երկու հազար տարեկան պատկառելի, և հաճախ արդեն նույնիսկ մեզ անհասկանալի՝ լեզվով…

Sambitbaba
03.09.2011, 00:08
27.


27.

Բայց չէ՞որ ես չեմ ընտրում,
որ մեքենայի տակ ընկնեմ:
Եվ նաև ես չեմ ընտրում,
որ ինձ թալանեն կամ բռնաբարեն:
Եվ մեծամասնությունը
կարող է այսպես ասել:
Բազում մարդիկ աշխարհում
համաձայն են ինձ հետ:

Դուք բոլորդ էլ սկզբնապատճառն եք
այն պայմանների,
Որոնց մեջ թալանողը
ցանկանում է թալանել:
Դուք բոլորդ ստեղծել եք
այնպիսի գիտակցություն,
Որը որ բռնաբարելը
հնարավոր է դարձնում:

Միայն ինքդ քո մեջ տեսնելով
սկզբնաղբյուրը չարագործության,
Կուղղես այն պայմանները,
որոնց մեջ դա կարող էր հանդես գալ:

Կերակրեք ձեր աղքատներին,
ապահովեք անհաջողակներին:
Վերջ տվեք չարություն կուտակող
նախախնամություններին:

Չեղյալ համարեք ձեր
տաբուներն ու սահմանափակումները՝
Կապված սեքսուալ
էներգիայի հետ:
Օգնեք ուրիշներին հասկանալ,
թե ինչ հրաշք է սերը,
Եվ փորձեք այն
պիտանի հունի մեջ դնել:

Արեք այդ և նշանակալիորեն
ավելի կմոտենաք նրան,
Որ ընդմիշտ վերջը դնեք
թալանքի ու բռնության:

Իսկ ինչ վերաբերում է
“դժբախտ պատահարներին”,
Երբ բեռնատարը հանկարծ
դուրս է թռչում անկյունից, -
Սովորեք դիմավորել այդ
պատահականություններից ամեն մեկը
Որպես ավելի մեծ մանրանկարչության
ընդամենը փոքրիկ մասնիկը:

Ձեզանից յուրաքանչյուրն այսօր
այստեղ է նրա համար,
Որ փրկության պլան մշակի
սեփական, իրեն հարմար:
Դրա հետ միասին,
երբ ասում ես “փրկվել”,
Չի նշանակում “սատանայի
թակարդներից խուսափել”:

Չկա սատանա էլ, դժողք էլ,
հավատա Ինձ:
Դուք փրկում եք
ինքներդ ձեզ
Անիրականացվածության
մոռացումից:

Դու չես կարող պարտվել
այդ ճակատամարտում:
Քեզ չի կարող բաժին ընկնել
անհաջողությունը:
Եվ նույնիսկ ճակատամարտ էլ
դա չի համարվում,
Այլ ինչ-որ մի պրոցեսի
շարունակությունը:

Հնարավոր է, կհավատաս դու
այդ պայքարին երկար:
Այնքան, որ նրա շուրջ
մի նոր հավատ կստեղծես:
Եվ այդ հավատը կսկսի
սովորեցնել ձեզ նրան,
Որ կյանքի իմաստը
հենց այդ պայքարի մեջ է:

Դա, հավատա Ինձ,
խաբուսիկ ուսմունք է:
Այդ Ես չեմ, որ դրան եմ
ձեզ սովորեցնում:
Իրականում դու հաղթում ես,
երբ հանձնվում ես:
Իրականում պրոցեսը գնում է,
երբ դու չես պայքարում:

Դու հասկանու՞մ ես:

Ես փորձում եմ հասկանալ:
Իրոք, ես ջանում եմ:
Բայց ինչ-որ բան,
միևնույն է, չեմ ընկալում:
Հաղթում եմ, երբ հանձնվո՞ւմ եմ…
Եթե պայքարում եմ՝ պարտվո՞ւմ եմ…
Խնդրում եմ, բացատրիր ինձ,
ես լավ չեմ հասկանում:

Կյանքի պրոցեսի
որոշակի բաղադրամասերը
Ինչ-որ կերպ և ժամանակ
միագումարվել են
Եվ առաջ են բերել
որոշակի արդյունքներ,
Որոնք որ դու ընտրում ես
“անբարեկից” անվանել:

Բայց այդ արդյունքները
կարող են ամենևին էլ
Չլինել անբարեկից,
եթե մենք նայենք դրան
Քո Հոգու ցանկության,
մտահղացման տեսակետից.
Հոգիդ, հնարավոր է,
հենց այդ փորձն էլ ընտրել է:

Ես ցանկանում եմ կրկնել.
չկա ոչ մի համընկնելիություն:
Եվ “պատահականորեն” էլ
ոչինչ տեղի չի ունենում:

Յուրաքանչյուր պատահար
և ամեն մի արկած
Դեպի քեզ է կանչում
քո իսկ “Ես”-ը,
Որպեսզի դու այնպիսին
քեզ վերապրել կարողանաս,
Ինչպիսին Ընտրել Ես Լինել,
Ինչպիսին Իրոք Կաս:

Բոլոր մեծ Վարպետները
գիտեն այդ:
Հասկանում են այդ բոլոր
մեծ Ուսուցիչները:
Գիտեն, Քրիստոս չէր վախենում
խաչ բարձրանալ.
Նա գիտեր, որ դա
իր ծրագիրն է:

Նա կարող էր թողնել-հեռանալ,
բայց չարեց:
Կարող էր դադարեցնել
պրոցեսը:
Նա բավական ուժ ուներ
այդ անելու համար,
Բայց տեսեք,
որ ոչինչ չփոխեց:

Նա թույլ տվեց իրեն
խաչված լինել, որպեսզի
Դառնա հավերժական
փրկության տիպարը:
“Տեսեք, - ասաց նա, -
այն, ինչ կարող եմ Ես Անել:
Նայեք նրան,ինչը
ճշմարտությունն է:

Եվ գիտեցեք, որ դա
և շատ ուրիշ բաներ,
Դուք էլ
ի վիճակի եք անել:

Քանզի չասացի՞ ես,
որ դուք աստվածներ եք:
Բայց դուք չեք կարողանում
ձեզ հավատալ:
Ուրեմն, եթե չեք ցանկանում
հավատալ ձեզ,
Կարող եք այժմ
ինձ հավատալ”:

Տես, թե որքան մեծ էր
կարեկցանքը Քրիստոսի,
Որ նա փնտրեց մի միջոց
և գտավ այն,
Թե ինչպես ազդի աշխարհի
վրա այն կերպով,
Որպեսզի բոլորը
կարողանան

Հասնել դրախտի կամ
ինքնաիրականացման
Գոնե իր միջոցով,
եթե ոչ այլ կերպ:
Նա հաղթեց տանջանքը,
նաև հաղթեց մահն էլ:
Ասաց. “Դուք էլ
այդ կարող եք անել”:

Մեծագույն հայտարարություն է
ոչ թե նրա խոստումը,
Որ դուք հավերժ կյանք
կունենաք,
Ավելի կարևոր է
Քրիստոսի պնդումը,
Որ հավերժ կյանք
դուք արդեն ունեք:

Եվ նաև, ինչ խնդրեք,
դուք ոչ թե կստանաք, -
Դուք արդեն
ամեն ինչ ունեք:

Անհրաժեշտ է միայն
գիտենալ այդ մասին:
Դու ես քո իրականությունը
ստեղծողը:
Ինչպիսին որ մտածում ես
դու կյանքդ կերտել,
Քո կյանքը կդառնա
այնպիսին:

Եվ ոչ այլ կերպ:

Sambitbaba
04.09.2011, 18:10
28.


- 28 -

Քո միտքը
իրականություն է ծնում:
Դա արարչագործության
քայլն է առաջին:
Հայր-Աստված՝ դա միտք է:
Քո միտքը՝ նախահայրն է,
Որը ծնում է
մնացած ամեն ինչ:

Դա՞ է օրենքներից մեկը,
որոնք պետք է հիշենք մենք:

Այո:

Իսկ Դու կարո՞ղ ես
թվարկել մնացածը:

Ես արդեն թվարկել եմ
քեզ մնացածը:
Պատմել եմ այդ մասին քեզ
ժամանակների սկզբից:
Նորից ու նորից
Ես կրկնել եմ նրանք քեզ:
Ուղարկել եմ ուսուցիչ
ուսուցչի հետևից:

Դուք չեք լսում Իմ ուսուցիչներին:
Դուք… սպանում եք նրանց:

Բայց ինչո՞ւ: Ասա,
ինչո՞ւ ենք մենք սպանում
Ամենասրբերին
մեզանից:
Մենք սպանում ենք նրանց
կամ վտարում:
Ասա,
ինչո՞ւ ենք այդ անում:

Որովհետև նրանք
հակառակվում են
Յուրաքանչյուր մտքի,
որը որ հերքում է Ինձ:
Իսկ դուք, երբ հերքում եք
ձեր սեփական “Ես”-ը,
Ինքնստինքյան ստիպված եք
հերքել նաև Ինձ:

Ինչի՞ց ելնելով
ես պետք է ցանկանամ
Հերքել ինձ կամ Քեզ,
կարելի՞ է, ասես…

Քանզի վախենում ես:
Նաև այն պատճառով,
Որ խոստումներս “չափից լավն են,
որպեսզի ճիշտ լինեն”:

Եվ այն պատճառով,
որ դուք ի վիճակի չեք
Ընդունել մեծագույն
ճշմարտությունը:
Ահա, թե ինչու դուք
հարկադրված եք փոքրացնել
Ձեր իսկ սեփական,
այո՝ ձեր, մեծությունը:

Դուք լիքն եք վախով,
և շատ ամենից
Ձեր այդ վիճակում
վախենում եք նրանից,
Որ Իմ մեծագույն
խոստումը ձեզ համար
Կարող է ձեր կյանքի
մեծագույն վախը դառնալ:

Եվ դուք, որքան կարող եք,
որպեսզի ձեզ պաշտպանեք,
Ձեր կյանքում ստեղծում եք
մեծագույն ցնորքներ:
Դուք պնդում եք, որ Աստծո սերը
հովանավորող ամեն բան
Խոստացել է ոչ թե Աստված,
այլ խոստացել է Սատանան:

Պնդում եք, որ Աստված երբեք
չէր տա նման խոստում,
Ասում եք, որ սատանան է
խաբում ձեզ, գայթակղում,
Որպեսզի դուք հերքեք այն,
որ Աստված՝ դատապարտող է,
Ահեղ ու վրիժառու է,
որ ձեր Աստված՝ պատժող է:

Եվ եթե գոյություն ունենար
իրոք սատանան,
Նման նկարագրությունն
ավելի կսազեր նրան:
Բայց այդ բնութագրությունները
դուք վերագրում եք Աստծոն,
Որ համոզեք ձեզ չընդունել
Աստծո ոչ մի խոստում:

Այդպիսին է վախի ուժը:

Ես ջանում եմ ազատվել վախից:
Ջանում եմ ազատվել:
Քո օրենքների մասին
կարո՞ղ ես նորից պատմել:

Առաջին օրենքն այն է,
որ դու կարող ես լինել՝
Ով որ հարմար ես գտնում,
ինչ հարմար ես գտնում՝ անել:
Ինչ հարմար ես գտնում,
կարող ես ունենալ:
Գոյություն չունի չափ,
չկա նաև սահման:

Երկրորդ օրենքն էլ, որը
քեզ հետաքրքրում է.
Դու դեպի քեզ ես քաշում այն,
ինչից վախենում ես:

Ինչո՞ւ է դա այդպես:

Զգացմունքը՝ մի ուժ է,
որը ձգում է դեպի իրեն:
Ինչից որ շատ ես վախենում,
ուրեմն այն էլ կճաշակես:
Յուրաքանչյուր կենդանի
շատ արագ հասկանում է.
Դու սիրո՞ւմ ես իրեն,
թե՞ իրենից վախենում ես:

Բույսերը, որոնց որ դուք
կյանքի ցածր ձև եք համարում,
Ավելի լավ են արձագանքում մարդկանց,
ովքեր իրենց են սիրում:

Այդ ամենը պատահական չէ:
Պատահականություններ
Չկան Տիեզերքում,
կա մեծագույն մտադրություն:

Անհավանականորեն բարդ
“Ձյան փաթիլ”:

Sambitbaba
07.09.2011, 22:51
29.


- 29 -

Զգացմունքը՝
էներգիան է շարժման մեջ:
Շարժելով էներգիան,
ստեղծում ես որոշակի էֆֆեկտ:
Եթե ունես բավարար էներգիա,
ստեղծում ես մատերիա:
Մատերիան ոչ այլ ինչ է,
քան խտացած էներգիա:

Կամ՝ տեղափոխված:
Եվ կամ էլ՝ սեղմված:

Սա՝ աքսիոման է
Տիեզերքի:
Ինչպես նաև գաղտնիքը
ամբողջ կյանքի:

Անցնենք մտքին: Այն՝ միտքը, -
էներգիան է մաքուր:
Մտքերից յուրաքանչյուրը,
որոնք ունես դու,
Որոնք ունեցել ես
և որոնք կունենաս, -
Արարիչ են ամենն էլ,
նաև հավերժ են, անմահ:

Էներգիան քո մտքի
չի մահանում էլ երբեք:
Այն լքում է քո էությունն
ու սլանում է Տիեզերք:
Եվ այնտեղ բոլոր մտքերը
հանդիպում են իրար,
Խառնվում են, հատվում են,
միահյուսվում են իրար,

Խտանում են էներգիայի
անհավանական լաբիրինթոսի մեջ,
Այդ կերպով գոյացնելով
անբացատրելի գեղեցկության
Եվ անսահման բարդության
անընդհատ ձևափոխվող
Աներևակայելի մի պատկեր:
Այդպես ձևավորվում է մատերիան:

Եվ որքան շատ են կուտակվում
մտքերը միանման,
Այնքան հաստատուն է դառնում
արարված մատերիան:

Այժմ քեզ պետք է,
որ լինի հասկանալի,
Որ միանման մտածելակերպ
ունեցող մարդիկ,
Տալով իրենց մտքին
միևնույն ուղղությունը,
Կարող են ստեղծել
ցանկացած իրականությունը:

Այսպիսով, նշանակալիորեն
ավելի խոր իմաստ է ստանում ֆրազան.
“Երբ երկուսը կամ երեքը
հավաքվել են հանուն Իմ անվան”: *

Երբ ամբողջ մարդկային խմբեր
միանման են մտածում,
Շատ հաճախ ցնցող բաներ են
մեր շուրջ կատարվում:
Եվ բոլորովին էլ պարտադիր չի,
որ դրանք լինեն ցանկալի,
Քանզի այն, ինչից վախենում ես շատ,
արարում ես անխուսափելի:

Եվ պետք է որ պարզ լինի,
որ նույնիսկ անհատները,
Եթե նրանց միտքը
բավականին ուժեղ է,
Կարող են իրենց մեջ
և իրենց համար
Արարել այն արդյունքները,
որոնք կգտնեն հարմար:

Հիսուս անում էր այդ
կանոնավորապես:
Նա հասկանում էր,
թե ինչպես վարվել
Էներգիա-մատերիայի հետ,
ինչպես վերափոխել այն,
Ինչպես վերաբաշխել նրան
և ինչպես վերահսկել:

Այդ մասին գիտեին նաև
ուրիշ շատ վարպետներ:
Շատերը գիտեն
այդ մասին հիմա էլ:
Այդ մասին կարող ես
իմանալ նաև Դու:
Կարող ես իմանալ
այդ մասին հենց հիմա:

Ես խոսում եմ բարին
և չարը ճանաչելու մասին,
Ինչը որ Ադամն ու
Եվան ըմբոշխնեցին:
Եվ քանի դեռ նրանք
այդ չէին հասկացել,
Չէր կարող լինել կյանքը
ինչպիսին դու այն գիտես:

Եվան և Ադանը,
զույգն այս առաջին,
Համայն մարդկային փորձի
Հայրն ու Մայրն էին:

Այն, ինչ նկարագրվում է
որպես Ադամի անկում,
Ճշմարիտն ասած,
նրա վսեմացումն էր՝
Մարդկային պատմության մեջ
մեծագույն իրադարձությունը:

Այս զույգի արարքը
ոչ թե առաջին մեղքն էր,
Այլ հիրավի առաջին
բարեմաղթությունը:
Գործելով այդ, այսպես ասած,
իրենց “սխալ “ ընտրությունը,
Նրանք հնարավորություն ստեղծեցին
կատարել ընտրություն:

Ձեր դիցաբանության մեջ
դուք Եվային “վատ” սարքեցիք,
Նրան “բոլոր դժբախտությունների
պատճառը” դարձրեցիք:
Եվ դա պատճառը դարձավ
ձեր իրականության
Ամեն մի հնարավոր
խեղաթյուրության:

Հիշիր, օրինակ,
սեքսի խեղաթյուրումները
Եվ դրա հետ կապված
թյուրիմացությունները:
(Կարո՞ղ ես ասել,
թե անելով այդքան վատ բան,
Ինչպե՞ս կարելի է
զգալ քեզ այդքան լավ:)

Քեզ բաժին կընկնի այն,
ինչից շատ ես վախենում:
Վախը մագնիսի նման
կձգի այն դեպի իրեն:
Ձեր բոլոր սուրբ գրքերում,
բոլոր ձեր ավանդույթներում՝
Պարզ խորհուրդ է ամփոփված.
“Մի վախեցիր”: Հիշեցի՞ր:

Բայց դու համարում ես,
որ դա՝ պատահականություն է:

Իմ օրենքները շատ հասարակ են:
Առաջին. “Միտքը՝ կերտում է”:
Երկրորդ. “Վախը՝ իր նման
էներգիա է ձգում դեպ իրեն”:
Եվ երրորդ օրենքն է սա.
“Սերը՝ ամենն է, ինչ կա”:

Սպասիր: Այ, այս վերջինը,
երրորդը՝ չհասկացա:
Այդ ինչպե՞ս կարող է Սերը
ամենը լինել,
Եթե վախն իր նման էներգիան
ձգում է դեպ իրեն:

Սերը՝ բացարձակ
իրականություն է:
Այն՝ միակ բանն է:
Այն՝ ամեն ինչ է:
Սիրո զգացմունքը՝
քո ապրումն է հիասքանչ,
Քո ապրումն է ամենաբարձր,
քո ապրումն է որպես Աստված:

Սերը՝ բարձրագույն
ճշմարտությունն է քո կյանքի,
Այն՝ ամենն է, ինչ եղել է
և ամենն, ինչ կլինի:
Երբ որ քո կյանքում
դեպի բացարձակն ես ձգտում,
Նշանակում է, որ դու
դեպի սերն ես գնում:

- - - - - - - - - - - - - - -
*Մատթեոս. 18;20.

Sambitbaba
11.09.2011, 18:40
30.


- 30 -

Ես ստեղծեցի ոլորտը
հարաբաերականության,
Որպեսզի Ինքս Ինձ
վերապրել կարողանամ:
Սակայն չի նշանակում,
որ հարաբերականությունը
Այդպիսով դարձավ
ձեր իրականությունը:

Դա շինծու իրականություն է,
որը Ես և դու ենք հորինել,
Որպեսզի կարողանանք
մեզ փորձով ճանաչել:
Բայց նրա նախասահմանումն է,
թվալ այնքան իրական,
Որպեսզի մենք ընդունենք այն
որպես իրոք գոյատևող մի բան:

Այդպես Աստված հնար գտավ,
իրենից բացի՝
Ստեղծել մի “ինչ-որ բան” էլ,
այն, ինչ “Ինքը չի”:
(Չնայած, անհնար է դա՝
խստորեն ասած.
Քանզի Ամեն Ինչն է,
“Ես Եմ”-ն է Աստված:)

Այդ կերպ ստեղծեցի Ես
քեզ համար միջավայր,
Որտեղ դու կարող ես
ընտրել լինել Աստված:
Ընտրել ինքդ քեզ համար,
այլ ոչ թե ուղղակի լսել,
Թե ինչպես են քեզ ասում,
որ դու Աստված ես:

Այդ միջավայրում
նույնիսկ ամենափոքրիկ Հոգին,
Նույնիսկ արևի վրայի
ամենափոքրիկ մոմն էլ
Կարող է ինքն իրեն
որպես լույս ճանաչել:
Դրա համար ընդամենը
հարկավոր է ընտրել:

Վախը՝ սիրո հակառակ կողմն է,
հարաբերականություն:
Դա այն է, ինչը կոչվում է
սկզբնական բևեռականություն:
Եվ այնտեղ, որտեղ ապրում եք դուք՝
ֆիզիկական մակարդակի վրա, -
Կա կյանքն ընկալելու
երկու տարածություն միայն.

Դրանք են. վախի
և սիրո տարածությունները:

Այսպիսով, վախից
սկիզբ առնող մտքերը
Ֆիզիկական մակարդակի վրա են
միշտ արտահայտվում:
Սիրոց սկիզբ առնող մտքերն էլ
մի ուրիշ ձև են ծնում:

Վարպետները, որ ապրել են
այս մոլորակի վրա,
Բացահայտեցին գաղտնիքը
հարաբերականության:
Եվ հրաժարվեցին ընդունել
նրա իրական լինելը:
Կարճ ասած, Վարպետները
նրանք են, ովքեր ընտրել են

Սերը: Յուրաքանչյուր դեպքում:
Յուրաքանչյուր ակնթարթին:
Ամեն մի պարագայում:
Յուրաքանչյուր հանգամանքին:
Նույնիսկ երբ սպանում էին նրանց,
նրանք սիրում էին իրենց սպանողներին:
Երբ հետապնդում էին նրանց, նրանք
սիրում էին հալածողներին:

Այդ հասկանալը
շատ դժվար է ձեզ,
Առավել դժվար է
այդպես վարվել:
Եվ սակայն դա հենց այն է,
ինչ միշտ արել է,
Ինչպես միշտ ապրել է
յուրաքանչյուր Վարպետ:

Ձեր բոլոր կյանքերի ընթացքում՝
ժամանակի ամեն մի ակնթարթին,
Տիեզերքն օգտագործել է
իր ամբողջ հնարավորությունը,
Որպեսզի ձեզ հասցնի
այդ բացարձակ ճշմարտությունը:

Երգերի և պարերի մեջ,
պոէզիայի և արձակի,
Խոսքերի և շարժումների մեջ,
ֆիլմերով, բեմահարթակից…

Այդ մասին գոչում էին
ամենաբարձր սարից:
Ամենախոր ծովի հատակում
լսվում էր այդ շշունջը:
Մարդկային փորձի
բոլոր միջանցքներում
Արձագանքը սփռել է
այդ ճշմարտությունը.

“Դու պատասխանը
կգտնես սիրո մեջ:”

Բայց դուք չեք լսել:
Բայց դուք չեք լսել:

Եվ ահա այսօր
դու հասել ես այս գրքին
Եվ հարցնում ես
Աստծոն այն մասին,
Ինչ Աստված ասել է
բազմաթիվ անգամներ:
Անվերջ միջոցներով,
շատերի միջոցով:

Ու նորից Ես կասեմ քեզ
այդ մասին՝ այստեղ,
Այս գրքի միջոցով:
Հիմա դու կլսե՞ս:
Ի՞նչն է, քո կարծիքով,
քեզ բերել այս տեքստին:
Ինչպե՞ս պատահեց,
որ բռնել ես այն ձեռքիդ:

Գուցե քեզ թվում է,
թե Ես չգիտե՞մ,
Թե ինչ եմ անում:
Թվո՞ւմ է քեզ արդյոք:
Տիեզերքում էլ երբեք
չեն լինում պատահական
Համընկնություններ, -
գիտե՞ս դու արդյոք:

Ես լսեցի քո սրտի լացը,
սիրտդ կանչում էր:
Ես տեսա քո Հոգու ճշմարտությունը.
Հոգիդ՝ տենչում էր:
Ես գիտեմ, թե ինչ խորն ես
ծարավել ճշմարտությանը:
Ցավի մեջ, ուրախության մեջ
դու կանչել ես ճշմարտությունը:

Դու անվերջ աղաչում էիր Ինձ,
որպեսզի Ինձ բացահայտեմ:
Դու անվերջ կանչում էիր Ինձ,
որ բացատրեմ Ինձ: Բացվեմ:

Եվ Ես անում եմ դա հիմա
և այստեղ՝ այնքան պարզ,
Որ դու արդեն չես կարող
Ինձ սխալ հասկանալ:
Այնքան հեշտ լեզվով,
որ դու չես կարող շփոթվել:
Այնքան հասկանալի բառերով,
որ էլ չես կարող նրանց մեջ կորչել:

Եվ այսպես, սկսիր:
Հարցրու Ինձ հարցերդ:
Ամեն ինչի մասին:
Ես կպատասխանեմ:
Ես կգտնեմ միջոց՝
հասցնել քեզ պատասխանը:
Ամբողջ Տիեզերքը
Ես կօգտագործեմ:

Այս գիրքը բոլորովին էլ
Իմ վերջին գործիքը չի:
Դու կարող ես տալ հարցերդ,
իսկ գիրքը մի կողմ դնել:
Բայց նայիր շուրջդ:
Միշտ եղիր ուշադիր:
Նկատիր ամեն ինչ:
Ընկալիր և լսիր:

Պատասխանը կարող է լինել
լսածդ առաջին երգի մեջ:
Կարդացածդ թերթի մեջ:
Դիտածդ կինոնկարի մեջ:
Քեզ հանդիպած առաջին իսկ
անցորդի խոսքերի մեջ:
Առվակի կարկաչի մեջ,
օվկիանոսի շշունջի մեջ:

Քո այտը շոյող,
համբուրող զեփյուռի մեջ:
Հորդառատ անձրևի մեջ:
Ամպրոպի մեջ, կայծակի մեջ:

Այդ բոլոր միջոցները՝
Իմ միջոցներն են:
Բոլոր հնարավորությունները
հասանելի են Ինձ:

Ես կխոսեմ քեզ հետ,
եթե դու Ինձ լսես:
Ես կգամ քեզ մոտ,
եթե Ինձ հրավիրես:

Եվ այն ժամանակ
Ես կհամոզեմ քեզ,
Որ միշտ եղել Եմ կողքիդ,
և ամենուր՝ քեզ հետ:

Sambitbaba
18.09.2011, 01:22
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ


"Դու ցույց կտաս ինձ կյանքի ճանապարհը:
Բազում ուրախությունները քո առջևում են,
Երանությունը աչքերումդ է հավերժ:"
(ՍԱՂՄՈՍ 15;11:)



31.

Իմ ամբողջ կյանքում
դեպի Քեզ
Ճանապարհ եմ ես
փնտրել…

Ես գիտեմ:

… և հիմա
ես գտել եմ այն
Ու չեմ կարողանում
հավատալ դրան:
Թվում է,
թե նստել եմ այստեղ
Ու զրույցներս
ինքս ինձ եմ ուղղել:

Հենց այդ էլ
դու անում ես հիմա:

Բայց որքանո՞վ է
արդյոք դա
Աստծո հետ
շփմանը նման:

Իսկ դու ցանկանում ես
որոտ ու կայծակնե՞ր:
Դե ինչ, Ես կմտածեմ,
թե ինչպես դա կազմակերպել:

Չէ՞ որ Դու գիտես, Աստված,
որ կգտնվեն ոմանք,
Ովքեր այս գիրքն, անկասկած,
կանվանեն անարգանք:
Առավել ևս, եթե Դու
շարունակես թվալ,
Չնայած իմաստուն,
և սակայն՝ “մեր տղա”:

Թույլ տուր մի կարևոր
բան քեզ բացատրել:
Դուք պատկերացնում եք, որ
ամեն տեղ կյանքում
Աստված հանդես է գալիս
միայն մի կերպարով:
Դա շատ վտանգավոր
և սխալ պատկերացում է:

Այն թույլ չի տալիս ձեզ
տեսնել Աստծոն ամենուր:

Եթե դու մտածում ես, որ Աստված
միայն այդ տեսքն ունի և ոչ ուրիշ այլ,
Կամ որ կարելի է լսել Նրան
միայն այս կերպ և ոչ ուրիշ այլ,
Կամ որ ընդհանրապես Նա կա
հենց այդպիսին և ոչ ուրիշ այլ, -

Թե գիշերը և թե ցերեկը դու կնայես Ինձ
և Ինձ նկատել չես կարողանա:

Դու կանցկացնես այդպես
քո ամբողջ կյանքը
Աստծո որոնումների մեջ
ու չես գտնի Նրան,
Միգուցէ այն պատճառով, որ…
երբ դու փնտրում էիր տղամարդու,
Հենց այդ պահին՝
կին էր Աստված…

Ասված է, որ եթե
դու չես տեսնում,
Որ միաժամանակ
թե աշխարհիկի
Եվ թե վեհի մեջ է
Աստված գտնվում, -
Ուրեմն բանի կեսը
դու չես նկատում:

Եվ ճշմարտություն է
դա մեծագույն:

Եվ թախծի մեջ է Աստված,
և ուրախության:
Եվ քաղցրի մեջ է Աստված,
և դառնության:
Ամեն ինչի հետևում կանգնած է
Աստծո մտադրությունը
Եվ ամեն ինչի մեջ կա
Աստծո ներկայությունը:

Այդ ձեր միակողմանի
պատկերացումն է,
Որ Աստված՝ միայն
“հարգարժանություն” է:
Բայց Աստված՝ և վեհն է, և նսեմը:
Համ տաքն է, համ էլ՝ սառը: Աջն ու ձախը:
Հարգարժանությունն է Աստված,
նաև անհարգարժանությունը:

Մի՞թե դու կարող ես համարել,
թե Աստված չգիտի ծիծաղել:
Կամ միգուցէ քեզ այնպես է թվում,
թե Աստված կատա՞կ էլ չի հասկանում:
Եվ կամ որոշել ես դու նույնիսկ,
որ Աստված զուրկ է հումորի զգացումի՞ց:
Մի՞թե դու համարձակվում ես կարծել,
թե հումորը՝ այդ Ես չեմ ստեղծել:

Մի՞թե դու կարող ես միայն
հարգալից շշունջով Ինձ հետ զրուցել:
Կարծում ես ժարգոնն ու պինդ խոսքերը
Ինձ անհասանելի՞ են մնացել:
Լսիր, Իմ մեծ ցանկությունն է,
որ դու Ինձ հետ խոսես այնպես,
Ինչպես քո ամենալավ
ընկերոջ հետ կխոսես:

Մի՞թե դու մտածում ես,
որ կա գոնե մեկ խոսք, որը Ես չեմ լսել:
Մի՞թե դու համարում ես,
որ կա գոնե մի տեսարան, որը Ես չե՞մ տեսել:
Կա մի ձայն,
որն Ինձ անծանո՞թ է:
Կա մի բան,
որն Ինձ համար ամո՞թ է:

Չե՞ս կարծում արդյոք,
որ մի բան
Ես արհամարհում եմ,
իսկ մի բան՝ սիրում:
Կամ համարում ես,
որ մի բան
Ինձ գրավում է,
իսկ մի բան՝ վանու՞մ…

Ահա թե ինչ կասեմ Ես քեզ.
Ես ոչինչ չեմ արհամարհում:
Ոչինչ զզվելի չէ Ինձ համար
այս համայն աշխարհում:
Դա՝ կյանքն է, իսկ կյանքը՝ Իմ նվերն է,
դա՝ երանություն է:
Անբացատրելի գանձ է դա,
ամենասրբությունը:

Դա՝ կյանքն է, իսկ կյանքը՝ Ես Եմ,
քանզի Ես Եմ Այն,
ինչից կյանքն է բաղկացած:
Եվ չկա ուրիշ ոչինչ՝
Իմ կողմից չհասկացված
և չքաջալերված:

Ինչպե՞ս կարող է դա լինել:
Իսկ այն չարի հետ
Ինչպե՞ս վարվել,
որն ինքը՝ մարդն է ստեղծել:

Դու ի վիճակի չես ստեղծել ոչինչ՝
ոչ միտք, ոչ առարկա,
Ոչ որևէ մի փորձ
կամ իրադարձություն,
Ոչինչ, ինչ Աստծո
ծրագրի մեջ չի մտնում:

Իմ ծրագիրն այն է,
որպեսզի դու ստեղծես
Ամենն, ինչ կամելի է,
Ամենն, ինչ կուզես:
Հենց այդ ազատության մեջ է
ամփոփված Աստծո փորձը, -
Եվ այդ փորձի համար Եմ
Ես ձեզ ստեղծել:

Չարը՝ այն է,
ինչ դուք եք անվանում “չար”:
Բայց Ես սիրում եմ
նույնիսկ այդ չարին,
Քանզի հենց միայն
այդ չարի միջոցով է, որ
Դուք, Իմ սիրելի զավակները,
կարող եք ճանաչել բարին:

Միայն այն բանի միջոցով,
ինչը ձեզանից շատերը
Համարում են
սատանայի գործերը,
Դուք կարող եք
տեսնել, ճանաչել
Եվ ստեղծել
Աստծո գործերը:

Ես չեմ սիրում
տաքը ավելի, քան սառը,
Բարձրը ավելի, քան ցածրը,
ձախը ավելի, քան աջը.
Այդ ամենը
հարաբերական է:
Այդ ամենը՝
մասն է նրա, ինչ կա:

Ես չեմ սիրում
“լավը” ավելի, քան “վատը”:
Դրախտում է գտնվում
նույնիսկ Հիտլերը:

Երբ դու հասկանաս դա,
ուրեմն Աստծոն էլ կհասկանաս:

Արէա
18.09.2011, 09:53
Իմն են հանդիսանում
քո ամենա Վեհ Մտքերը
Իմն են հանդիսանում
քո ամենա Պարզ Խոսքերը
Իմն են հանդիսանում
քո ամենա Մեծ Զգացմունքները
Ինչ որ դրանից քիչ է -
ուրիշ սկզբնաղբյուրից է:


Լավն ա, շարունակում եմ մեծ հետաքրքրությամբ կարդալ:



Թե՞ դու համարում ես, որ Ես`
քեզանից վատ ծնող եմ...



:)

Sambitbaba
20.09.2011, 20:59
32.

Բայց այն հավատով են
ինձ դաստիարակել,
Որ բարին ու չարը
գոյություն ունեն:
Որ որոշ բաներ
վատ են, սխալ են,
Աստծո աչքերին
ընդունելի չեն…

Աստծո աչքերին
“ընդունելի” է ամեն ինչ:
Ինձ համար, սիրելիս,
չընդունելի չկա ոչինչ:

Մերժել ինչ-որ բան՝
նշանակում է հերքել,
Թե այն
գոյություն ունի:
Ասել, թե ինչ-որ բան վատ է,
նշանակում է ասել,
Որ այն
Իմ մասը չի:

Դու կառչիր
քո համոզմունքներից
Մնա հավատարիմ
քո արժեքներին,
Չէ՞ որ քո պապերի,
ծնողների, ընկերների,
Քո հասարակության
արժեքներն են դրանք:

Նրանք կազմավորողներն են
քո կյանքի կառուցվածքի,
Եվ կորցնել նրանց, կնշանակեր
ազատվել քո կենսափորձից:

Սակայն դու զգուշորեն
ուսումնասիրիր դրանք:
Վերանայիր հերթով
քո բոլոր արժեքները:
Մի քանդիր ամբողջ
տունը հենց հիմքից,
Այլ փոխիր միայն
ճաք տված աղյուսները:

Գաղափարներ են միայն
ճշմարիտի և սխալի մասին
Քո գաղափարները:
Դրանք այն մտքերն են,
որ ձևավորում և ստեղծում են
Քո Ով և Ինչ Լինելը:

Եվ մի իմաստ կա միայն՝
փոխելու դրանք,
Միայն մեկ պատճառ՝
նման փոփոխության.
Եթե դու փորձով
հասկացել ես այն,
Որ քեզ չի բավարարում,
թե Ով Ես Դու Հիմա:

Միայն դու կարող ես գիտենալ,
երջանի՞կ ես դու արդյոք:
Միայն դու կարող ես ասել,
որ գոհ ես քո կյանքից:
Դու ես կյանքդ ստեղծել
և եթե գոհ ես քո կյանքով,
Պահպանիր քո արժեքները,
կառչիր պինդ նրանցից:

Պաշտպանիր քո արժեքները,
բայց պաշտպանիր այնպես,
Որպեսզի ուրիշներին
ոչ մի վնաս չպատճառես:

Sambitbaba
27.09.2011, 22:58
33.

Տես, հիմա Դու ասում ես.
“Կառչիր քո արժեքներից”,
Եվ միաժամանակ պնդում ես,
որ խաբուսիկ են նրանք:
Ո՞րն է, ուրեմն, ճիշտը,
նորից ես շփոթվում եմ:
Օգնիր ինձ պարզաբանել սա,
օգնիր ինձ հասկանալ:

Ես չեմ ասել, որ խաբուսիկ են
ձեր արժեքները:
Եվ սակայն, հավատա, որ
ճիշտ էլ չեն նրանք:
Ձեր արժեքներն ուղղակի
դատողություններն են:
Գնահատականներ են
և որոշումներ են դրանք:

Մեծամասնությամբ
դրանք որոշումներ են,
Որ կայացրել ես ոչ դու,
այլ մեկ ուրիշը:
Հնարավոր է, ծնողներդ:
Կամ՝ քո հավատը:
Ուսուցիչներդ: Պատմիչները:
Քաղաքական գործիչները:

Շատ քչերն այն դատողություններից,
որ դու ճշմարտություն ես համարել,
Սեփական փորձիդ վրա են
եղել հիմնված:
Իսկ չէ՞ որ դու աշխարհ ես եկել
հանուն այդ փորձի.
Ինքդ քեզ ստեղծելու համար
քեզ հենց այդ փորձն է տրված:

Ինքդ քեզ ստեղծելու համար
քեզ այդ փորձն է տրվել,
Իսկ դու քեզ ուրիշների
փորձից ես ստեղծել:

Հենց դա է այն “մեղքը”,
որը որ դուք գործում եք:
Փորձն ուրիշների
դարձնում եք Ավետարան,
Եվ նրանով ձեր սեփական փորձից
ծածկվում եք, պատնեշվում եք:
Ձեզ թվում է, թե արդեն
դուք գիտեք ամեն բան:

Եթե չանեիք այդ,
դուք կարող էիք դրանից
Շատ ու շատ տարբերվող
մեկ այլ փորձ ձեռք բերել:
Փորձ, որը կարող էր
ձեր ուսուցիչներին,
Պատմությունը, սկզբնաղբյուրները
ոչ ճիշտ դարձնել:

Բայց, հիմնականում,
դուք չեք ցանկանում
Սխալ համարել ձեր
ծնողներին, ձեր դպրոցը,
Ձեր հավատը, ավանդույթները,
նաև ձեր սուրբ գրքերը:
Եվ հենց այդ է պատճառը,
որ հերքում եք սեփական փորձը:

Քանզի ձեզ կարգադրվել է
այդպես մտածել:

Եվ ոչինչ չի լուսաբանում
դա ավելի,
Քան ձեր վերաբերմունքը
սեռական հարաբերություններին:

Բոլորդ էլ գիտեք, որ
ձեր սեռական փորձը
Ամենասիրող, ամենաուրախ,
ամենամիասնացնող մի փորձ է:
Ամենահզոր, ամենավոգևորիչ,
ամենավերանորոգող էներգիան,
Ամենահաստատող, ամենավերականգնող
փորձը ֆիզիկական:

Քո սեփական փորձով
բացահայտելով այս արժեքները,
Դու ընտրել ես այնուհանդերձ
ուրիշների գնահատականները:
Կարծիքներն ու դատողությունները
այն ուրիշների,
Ովքեր քո մտածելակերպի վրա
իրենց շահն ունեին:

Նրանց բոլոր գնահատականները,
դատողություններն ու գաղափարները
Լրիվ հակասում են փորձին
քո անհատական:
Բայց քեզ համար անհավանական է,
որ սխալ լինեն ուսուցիչներդ,
Եվ ստիպված համոզում ես քեզ,
որ քո փորձն է սխալ:

Արդյունքը հանդիսանում է այն,
որ դու դավաճանում ես
Քո ճշմարտությանը:
Ավերում ես էությունդ:

Նույն բանը դու նաև
փողի հետ ես արել:
Ամեն անգամ քո կյանքում,
երբ շատ փող ես ունեցել,
Երբ ունեցել ես դու այն՝
քեզ շատ լավ ես զգացել,
Երբ ծախսել ես դու այն՝
հրաշալի ես քեզ զգացել:

Դրանում վատ բան չի եղել,
“սխալ” ոչինչ չի եղել:
Բայց ուրիշների խրատները
դու ներծծել ես խորն այնքան,
Որ մերժել ես սեփական փորձդ
հօգուտ կեղծ ճշմարտության:

Ընդունելով այդ “ճշմարտությունը”
որպես քո սեփականը,
Նրա շուրջ դու բազում
մտքեր ես ձևավորել:
Դու սարքել ես փողի շուրջ
քո անհատական իրականությունը,
Որը վանում է փողը քեզանից,
քանզի “փողը լավ չէ”:

Զարմանալի է, բայց տես,
որ քեզ նույնիսկ հաջողվեց
Ստեղծել նման հակասություն
նաև քո Աստծո հանդեպ:

Քո ստրի բոլոր
զգացմունքներն ասում են ,
Որ Աստված՝ լավ է,
բարի է Աստված,
Իսկ ուսուցիչներդ
քեզ սովորեցնում են,
Որ ահեղ Աստծոց
պետք է վախենալ:

Քո սիրտն ասում է,
որ դու քո Աստծոն
Կարող ես սիրել
միշտ առանց վախի, -
Ուսուցիչներդ
անվերջ պնդում են,
Թե Աստծո ցասումից
դու միշտ սարսափիր:

Քո ամբողջ կյանքում
դու պետք է դողաս
Այդ ահեղ Աստծո
ներկայությունից,
Քանզի “արդար” է
ահարկու Աստված,
Սարսռա՛ Աստծո
լուրջ դատաստանից:

Ձեզ հարկավոր չէ
նույնիսկ մտածել
Մի շարք բանական
հարցերի մասին,
Որոնց հեշտորեն
պատասխանելով,
Ձեզ կազատեիք
սուտ պատրանքներից:

Եթե, օրինակ, Աստված
իրոք ցանկանում էր
Իր օրենքներին
շտապ հնազանդմանը,
Ո՞րն էր պատճառը,
որ Նա ստեղծեց նաև
Օրենքները խախտելու
հնարավորությունը:

Իհարկե, ձեր ուսուցիչները
պատրաստ են պատասխանել.
Որովհետև քեզ “ընտրության
ազատություն” է տրվել:
Բայց կարելի՞ է արդյոք
համարել ազատություն,
Եթե քո ընտրության համար
պատժվում ես դու:

Ինչպե՞ս կարող է լինել
կամքի ազատություն,
Երբ ոչ թե քո, այլ մեկի
կամքն ես կատարում:
Եվ նրանք, ովքեր ձեզ
սովորեցնում են դրան,
Ձեզ սիրող Աստծոն
երեսպաշտ են դարձնում:

Քեզ ասում են, որ Աստված՝
կարեկցանք է, ներում,
Բայց, երբ “գալիս ես Նրա մոտ”
ոչ հարկավոր ձևով, -
Նա չի նկատում արցունքներդ,
որքան էլ լացես դու,
Աղաչիր, որքան կուզես,
Նա աղաչանքդ չի լսում:

Ի դեպ, նույնիսկ վատ չէր լինի
ունենալ մեկ “հարկավոր ձև”:
Դա շատ կհեշտացներ
ձեր իրականությունն ընկալելը:
Բանն այն է, որ այդ “ձևերի”
քանակը ճիշտ նույնքան է,
Որքան որ բազմաթիվ են
ձեր ուսուցիչները:

Այնպես որ, ձեզանից
մեծամասնությունը
Իր կյանքի մեծ մասը
անց է կացնում,
Փնտրելով, թե ինչպես
Աստծոն “ճիշտ” ծառայել,
Կամ երկրպագել
և կամ ապաշխարել:

Եվ գիտե՞ս, թե որն է
սրա հեգնանքը.
Ինձ հարկավոր չէ
ձեր ապաշխարանքը:
Ես չեմ ցանկանում,
որ դուք Ինձ երկրպագեք,
Եվ կարիք էլ չունեմ,
որ Ինձ ծառայեք:

Ոչնչի կարիք
չունի Աստվածայինը,
Քանզի ամենը
հենց Ինքն է, որ կա:
Ինքն Իր մեջ
ամեն ինչ էլ պարունակում է:
Ոչինչի պակաս
երբեք չունի Նա:

Եթե դուք ընտրել եք
հավատալ մի Աստծո,
Որն ունի կարիքներ,
որոնք ձեզանից է հայցում,
Եվ դա բավական չէ,
երբ դուք անկարող եք
Տալ ցանկացածը,
Նա ձեզ է պատժում, -

Ուրեմն, դուք ընտրել եք
հավատալ մի Աստծո,
Որը նշանակալիորեն
Ինձանից փոքր է:
Ուրեմն, դուք իրոք,
ձեր ընտրած Աստծո,
Նրա, այլ ոչ թե Իմ
սիրելի զավակներն եք:

Ոչ, Իմ զավակներ,
մեկ անգամ ևս ասել եմ ուզում.
Ինձ ոչինչ պետք չէ,
ձեզանից ոչինչ Ես չեմ պահանջում:

Եվ դա չի նշանակում,
թե չունեմ Ես ցանկություններ:
Բայց նույն բանը չեն
ցանկություններն ու կարիքները,
Չնայած ձեզանից շատերը
դրանք նույնն են սարքել:

Ամբողջ արարման
սկիզբն է ցանկությունը,
Ամենասկզբնական
միտքն է ցանկությունը,
Ամենամեծագույն
զգացմունքը Տիեզերքի:
Դա Աստված է, որն ընտրում է,
թե հետո ի՞նչ ստեղծի:

Sambitbaba
06.10.2011, 01:52
34.

Իսկ ինչպիսի՞ք են
Աստծո ցանկությունները:

Առաջին. Ես ցանկանում եմ
ճանաչել ու զգալ ինձ
Իմ ամբողջ Փառքի մեջ:
Ճանաչել, թե Ով Եմ Ես:
Ինձ համար դա անհնար էր,
քանի դեռ չէի հորինել
Տիեզերքի ողջ աշխարհները,
և ամենակարևորը՝ ձեզ:

Երկրորդ.. Ես ցանկանում եմ,
որ դուք ճանաչեք և զգաք,
Թե Ով Եք Դուք Իրականում,
թե Ով Իրականում Կաք:
Արեք դա, օգտագործելով
ուժը, որը Ես տվել եմ ձեզ.
Ուժ, որը ստեղծում է ուժ,
զգալ քեզ այնպես, ինչպես կընտրես:

Երրորդ. Ես ցանկանում եմ,
որ պրոցեսն ամբողջ կյանքի,
Մշտական ուրախության,
անդադար արարման,
Անվերջանալիորեն ընդլայնման
և ամբողջական իրագործման
Երջանիկ զգացմունք լինի
ամեն ներկա ակնթարթին:

Ես սահմանել եմ
կատարյալ մի սիստեմ,
Որի մեջ ցանկությունները
կարող են իրականացվել:
Հենց հիմա էլ իրականացվում են նրանք,
չիրականացվել նրանք չեն կարող:
Միակ տարբերությունն է մեր միջև,
որ Ես՝ գիտեմ դա, իսկ դու՝ ոչ:

Հենց որ դու հասնես
բացարձակ իմացության
(Իսկ այդ ակնթարթը
կարող է գալ ամեն վայրկյան),
Դու կզգաս քեզ այնպես,
ինչպես Ինքս եմ միշտ Ինձ զգում.
Ուրախ, սիրող, ընդունող,
մաղթող և շնորհակալ:

Դրանք՝ Աստծո հինգ դիրքերն են,
և նախքան մենք կավարտենք
Մեր այս երկխոսությունը,
Ես ցույց կտամ քեզ,
Թե ինչպես քո կյանքում
այդ դիրքերի օգտագտործումը
Կարող է և կբերի քեզ
դեպի Աստվածակերպությունը:

Այս ամենը՝ շատ կարճ հարցի
շատ երկար պատասխանն է.

Այո, կառչիր արժեքներիցդ,
քանի դեռ զգում ես,
Որ նրանք քեզ անհրաժեշտ են,
որ ծառայում են նրանք քեզ:
Բայց նայիր, արդյո՞ք քո փորձի մեջ
նրանք ծառայում են այն բանին,
Որ ստեղծեն քո ամենաբարձր
գաղափարը քո մասին:

Վերանայիր քո արժեքները:
Դուրս հանիր լույս աշխարհ:
Թող բոլորը դիտարկեն դրանք,
թող տան գնահատական:
Եվ եթե կարողանաս ասել
աշխարհին, թե ով ես դու,
Ասել առանց տատանման,
թե ինչին ես հավատում,

Ուրեմն, ինքնաբավարարված ես,
չունես այս զրույցի կարիքը,
Արդեն իրականացված ես,
մի կողմ դիր դու այս գիրքը:

Sambitbaba
12.10.2011, 22:12
35.

Ոչ-ոչ, ես կատարյալ չեմ
ու մոտ էլ չեմ երևի:
Իրականում, ես կույտ եմ
անկատարելիությունների:
Ես ցանկանում եմ, ես ձգտում եմ,
ես տենչում եմ ամբողջ սրտով,
Կարողանալ վերականգնել իմ
կատարելիությունները բոլոր:

Ամենն, ինչ որոշում է վարքս,
կանխորոշում է անհաջողություններս:
Բազմապատկում է խնդիրներս
ու պատնեշում է ճանապարհս:
Այս ամենն էր, հավանաբար,
Քեզ մոտ գալուս պատճառը,
Քանզի չկարողացա ինքնուրույն
գտնել սրանց պատասխանները:

Ես ուրախ եմ, որ դու եկար:
Ես միշտ այստեղ էի, որ օգնեմ քեզ:
Եվ հիմա էլ Ես այստեղ եմ.
և չեմ էլ լքել քեզ երբեք:
Դու կարիք չունես փնտրելու
հարցերիդ պատասխանները,
Երբեք նրանք փնտրելու
կարիք չես էլ ունեցել:

Սակայն այս ամենը
այնքան արտասովոր է…
Ուղղակի նստել ու խոսել
հենց Իրեն՝ Աստծո հետ…
Ընդ որում, ահա, Աստված
հեշտ ու հանգիստ պատասխանում է:
Լսիր, չէ՞ որ անհնար է սա…
Մի՞թե սա՝ խելագարություն չէ…

Հասկանալի է: Աստվածաշնչի
բոլոր հեղինակները նորմալ էին,
Իսկ հիմա, երկու հազար տարի հետո
Ես ընտրել եմ խելագարի՞ն:

Բայց նրանք ականատեսներն էին
Հիսուս Քրիստոսի կյանքի,
Եվ ինչ որ տեսել, լսել էին,
ճշմարիտ արձանագրեցին…

Թույլ տուր, սիրելիս,
քեզ մի փոքր ուղղել:
Նրանք բոլորը Հիսուսին
նույնիսկ չեն էլ հանդիպել:
Նրանք ապրել են Հիսուսի մահից
շատ տարիներ անց
Եվ չէին ճանաչի Հիսուսին անգամ,
եթե հանդիպեին նրան հանկարծ:

Բայց…

Աստվածաշունչը ծնվել է
այն ավանդություններից,
Որոնք որ փոխանցվել են
ավագ սերնդի կողմից:
Եվ այդ վիճակը տևել է
այնքան ժամանակ,
Մինչև կատարվել են
առաջին գրառումները:

Բայց Աստվածաշնչի հեղինակների
ոչ բոլոր գրառումներն էին,
Որ արժանի տեղ գտան
վերջնական վավերագրում:
Շատ շուտով սկսեցին
Առաջ գալ “եկեղեցիները”,
Նաև նոր առաջնորդներ
այդ եկեղեցիներում:


Առանձին մարդիկ
սկսեցին որոշել,
Թե Հիսուսի պատմության
ո՞ր մասերը պատմել:
Իսկ հետո առաջ եկավ
մի կարևոր միտք էլ.
Թե այդ պատմությունները...
ինչպե՞ս պատմել:

Նույնիսկ բնագրերի ձևավորումից
հարյուրամյակներ հետո
Խորհուրդը Էկումենիկ
քրիստոնեական եկեղեցու
Հերթական մի անգամ ևս
ընդունեց որոշում,
Թե ո՞ր վարդապետությունները
կմտնեն Աստվածաշունչ:

Իսկ այն ճշմարտությունները,
որ Աստվածաշունչ չմտան,
Դարձան “վնասարար”
մասսաներին բացելու համար:
Կամ էլ, լավագույն դեպքում,
համարվեց, որ “ժամանակից շուտ” է
Վարդապետություններից ոմանց
դեռևս անվանել “սուրբ”:

Այդ իմաստով դու կարող ես
առայժմ ապրել հանգիստ,
Քանզի մոտակա հարյուրամյակներում
գրերդ չեն դառնա “սուրբ գիրք”:
Պատճառն այն է, որ չափազանց
ժամանակակից է մեր շփման լեզուն:
Մարդիկ չեն ուզում, որ Ինձ հետ խոսես,
ինչպես հարևանիդ հետ ես խոսում:

Աստծո լեզվի մեջ պետք է
լինեն որոշ երանգներ,
Որոնք կստիպեն ձեզ
Աստծոն երկրպագել:
Կամ, ծայրահեղ դեպքում,
լինի… շքեղություն:
Մի խոսքով, չերկարացնեմ,
որևէ աստվածայնություն:

Դուք համարում եք, որ Աստված
կարող է խոսել միայն մեկ ձևով.
Այնպես, որ դուք սարսռաք,
որ լսեք Նրան ահուդողով:
Եվ դա, ինչպես արդեն ասել եմ,
մասն է ձեր պրոբլեմների.
Ինչ չի տեղավորվում այդ ձևի մեջ՝
դասվում է շարքին անարգանքների:

Ինչպես և ես էի ասում:

Ինչպես և դու էիր ասում:

Բայց եկ վերադառնանք
հարցիդ բուն արմատին:
Ինչո՞ւ ես դու կարծում,
որ խելագարություն է վարելը
Աստծո հետ երկխոսություն:
Մի՞թե աղոթքին դու չես հավատում:

Հավատում եմ, բայց դա ուրիշ է:
Ինձ համար ես աղոթքը
Միակողմանի կապ եմ համարում:
Ես խոսում եմ, իսկ Աստված՝ լռում:

Ուրեմն, Աստված երբևիցէ
չի՞ պատասխանել աղոթքիդ:

Այո, պատասխանել է;
Իհարկե, պատասխանել է:
Ինձ հետ իմ կյանքում
պատահել են դեպքեր,
Որոնք, ես համոզված եմ,
եղել են պատասխաններ:

Բայց Աստված երբեք
չի խոսել ինձ հետ:

Հասկանալի է: Եվ այսպես,
Աստված, որին հավատում ես,
Կարող է անել ամեն ինչ,
բայց չգիտի Նա խոսել:

Իհարկե, Նա կարող է խոսել,
եթե ցանկանա:
Բայց, ախր… ինձ հետ խոսել…
ոչ, անհնար է դա:

Հենց դա է պատճառը
պրոբլեմների քո կյանքում.
Աստծո հետ խոսելու համար
դու քեզ արժանի չես համարում

Օ՜, Մեծն Երկինք: Դու ինչպե՞ս
կարող ես ընդհանրապես
Սպասել լսել Իմ ձայնը,
եթե չես կարող պատկերացնել,
Որ արժանի ես դու նրան,
որպեսզի Ես քեզ հետ խոսեմ:

Ահա, թե ինչ Ես քեզ կասեմ.
Հուսով եմ, կարող ես դու հիմա Ինձ լսել:

Հենց այս ակնթարթին
Ես հրաշք եմ արարում,
Քանզի ոչ միայն
քեզ հետ եմ Ես խոսում,
Այլ նաև յուրաքանչյուրի,
ով բռնել է այս գիրքը,
Հետն ամեն մի հոգու,
ով այս բառերն է կարդում:

Ես խոսում եմ հիմա
ձեզանից յուրաքանչյուրի հետ:
Ես գիտեմ, թե ձեզանից
ով՝ ով է կյանքում:
Գիտեմ, թե հիմա ո՞վ է
ճամփա գտնում դեպի այս խոսքերը,
Գիտեմ, թե ո՞վ է ականջ դնում,
բայց… ոչինչ չի լսում:

Լավ, և դա բերում է մեզ
մի ուրիշ խնդրի:
Գիտե՞ս, ես մտածում եմ
արդեն այն մասին,
Որ հրատարակեմ այս նյութը,
մտածում եմ արդեն հիմա,
Երբ նույնիսկ չեմ էլ ավարտել,
դեռևս գրում եմ ես այն…

Ահա: Եվ ինչո՞ւմ է “խնդիրը”…

Դե, չե՞ն ասի արդյոք, որ ես
գրում եմ եկամտի համար:
Չի՞ թվա կասկածելի արդյոք
հենց ինքը՝ գաղափարը:

Դու ցանկանում ես գրել,
որպեսզի շատ փո՞ղ աշխատես…

Ոչ: Դրա համար չէր,
որ սկսեցի այս ամենը:

Ես սկսեցի գրել,
քանզի ուղեղս էր տանջվում
Հարցերով բազում, արդեն
երեսուն տարվա ընթացքում:
Հարցերով, որոնց պատասխանը
ես տենչում էի ստանալ
Չափազանց, անսահման,
մեռնելու աստիճան:

Իսկ գիրք դարձնելու միտքն
ավելի ուշ եկավ:

Ինձանից:

Քեզանի՞ց…

Այո: Թե՞ դու կարծում ես,
որ թույլ կտայի Ես
Այս սքանչելի երկխոսությունը
դատարկ տեղը սպառել:

Այդ մասին մտածել
ես դեռ չէի հասցրել:
Ամենասկզբում ուղղակի
ցանկանում էի ստանալ
Պատասխանները հարցերիս,
վերջապես ազատվել
Այս ճնշված վիճակից,
որոնումներից հանգստանալ…

Այդ դեպքում, դադարիր
կասկածել քո շարժառիթներին՝
Դու անում ես դա անընդմեջ:
Եվ՝ եկ շարունակենք:

Sambitbaba
20.10.2011, 06:14
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ


36.

Դե ինչ, ես հարյուրավոր
հարցեր Քեզ ունեմ:
Բայց խնդիրն այն է,
թե ինչի՞ց սկսեմ…

Գրիր հարցերիդ ցուցակը:
Սկսիր, ինչից պատահի:
Ինչ հարցեր որ գալիս են քեզ,
հենց նրանցից էլ սկսիր:

Որ հենց հիմա՞ են գալիս…
Դե, ուրեմն, սկսեմ:
...Ե՞րբ իմ կյանքը կթողնի,
որ ես շունչ քաշեմ:
Ի՞նչ է պետք ինձ անել,
որ կարգավորվի ամեն բան,
Եվ կարողանամ ես հասնել
որոշակի հաջողության:

Կարո՞ղ է արդյոք այս պայքարը
երբևիցէ ավարտվել:

Ե՞րբ ես կկարողանամ
այնքան բան իմանալ
Մարդկային
հարաբերությունների մասին,
Որպեսզի նրանք ինձ մոտ
ավելի հարթ ընթանան:
Որպեսզի
չխանգարեն իմ կյանքին:

Կա՞ ինչ-որ մի միջոց
երջանիկ լինելու
Մարդկային այդ
հարաբերություններում:
Թե՞ չեմ կարողանա ես
մինչև կյանքիս վերջ էլ
Մարդկանց հետ
հարցերս լուծել:

Ինչո՞ւ ես, ինչպես երևում է,
չեմ կարողանում
Անհրաժեշտ քանակի փող
ունենալ իմ կյանքում:
Մի՞թե այդպես էլ
ես դատապարտված եմ
Մինչև օրերիս վերջը
կուտակել ու խնայել:

Ի՞նչն է պատճառը,
որ չեմ կարողանում
Իմ կարողություններն
իրականացնել այդ հարցում:
Ինչո՞ւ ես չեմ կարող հենց
նրանով փող աշխատել,
Ինչով որ իրականում
ցանկանում եմ զբաղվել:

Ինչպե՞ս կարող եմ լուծել
այն խնդիրները,
Որոնք վերաբերում են
իմ առողջությանը:
Ես իմ առողջական
պրոբլեմների գերին եմ:
Ինչո՞ւ եմ ես տկար:
Ինչո՞ւ հիվանդ եմ, Տեր իմ:

Ո՞րն է իմ դասը
կարմայական,
Ինչն, ըստ այնմի,
ես պետք է սերտեմ:
Ինչի՞ն եմ ես
ջանք թափում տիրանալ:
Ինչի՞ համար եմ ես
լույս աշխարհ եկել:

Գոյություն ունի՞ արդյոք
վերամարմնավորում:
Քանի՞ կյանք եմ ես
ունեցել անցյալում:
Ո՞վ եմ ես եղել,
ո՞րն է պատմությունս:
“Կարմայական պարտքը”
իրականությո՞ւն է:

Իսկ ի՞նչ ասել է.
լինել զգայուն:
Ես երբեք ինձ կյանքում
զգայուն չեմ զգում:
Գոյություն ունի՞ արդյոք
շնորհք հոգեկան:
Եվ արդյո՞ք չարից չի
շնորհքը նման:

Լավ արարքների համար
կարելի՞ է վարձատրվել:
Եթե ես ընտրեմ մի օր
մարդկանց բժշկել, -
Այդ աստվածահաճո
գործի համար արդյո՞ք
Կարող եմ հանգիստ սրտով
դրամ վաստակել:

Սեքսը՝ դա լա՞վ է:
Եվ ընդհանրապես,
Ի՞նչն է իրականում կանգնած
այդ փորձի հետևում:
Իրո՞ք սեքսը կա միայն
ցեղը շարունակելու համար,
Եվ հարկ է հրաժարվել նրանից,
եթե ուզում ես պայծառանալ:

Իսկ թույլատրելի՞ է արդյոք
սեքսն առանց սիրո…

Այլ մոլորակների վրա
գոյություն ունի՞ կյանք,
Թե՞ համայն Տիեզերքում
միայն մենք ենք, որ կանք:
Իսկ հետևո՞ւմ են արդյոք
նրանք մեզ այնտեղից:
Մինչև մեր կյանքի վերջը
դրա փաստեր կունենա՞նք:

Իսկ Աստված երբևիցէ
Իրեն կցուցաբերի՞…
Արդյո՞ք Երկրորդ Գալուստը
երբևիցէ կլինի…
Կգա՞ Աշխարհի վերջը,
կամ Ապոկալիպսիս…
Կա՞ միակ ճշմարիտ հավատ…
Եթե կա, ո՞րն է ճիշտ…

Ահա փոքրիկ մասը
հարցերիս բազմաթիվ:
Ոմանք շփոթեցնում են ինձ,
թվում են հիմար, միամիտ…

Կարիք չունես հարցերիդ համար
խնդրել ներողություն:
Դրանք հարցեր են, որ տրվել են
դարերի ընթացքում:
Եվ եթե, ինչպես ասում ես,
լինեին նրանք հիմար,
Արդյո՞ք սերնդե սերունդ
մարդ այդ հարցերը կտար…

Լավ: Սկսում ենք: Եկ անցնենք
հարցին քո առաջին:

Sambitbaba
30.10.2011, 07:50
37.

Ես Տիեզերքում այնպիսի
Օրենքներ եմ հաստատել,
Որոնք թույլ են տալիս
ունենալ և ստեղծել
Կոնկրետ այն, ինչ ընտրում ես,
այն, ինչ ցանկանում ես:
Այդ Օրենքներն անհնար է
արհամարհել կամ խախտել:

Դու չես կարող չհետևել նրանց,
քանզի այդպես է դրվել:
Դու չես կարող կողմ մնալ,
կամ դրանից դուրս գործել:
Կյանքիդ յուրաքանչյուր րոպեին
դրա սահմաններում ես գործել,
Եվ ամենն, ինչ վերապրել ես՝
հենց ինքդ ես ստեղծել:

Համագործակցության մեջ ես
գտնվում դու Աստծո հետ,
Եվ այդ համաձայնությունը
կնքված է հավերժ:
Ես խոստացել եմ
միշտ տալ, ինչ խնդրում ես,
Իսկ դու խոստացել ես
հասկանալ և խնդրել:

Ես չհասկացա.
Իսկ ի՞նչ հասկանալ…

Հասկանալ խնդրանքի
և պատասխանի պրոցեսը:
Այն բացատրեցի քեզ
արդեն մեկ անգամ Ես:
Ես կանեմ դա կրկին,
որ դու լավ հասկանաս:
Ես պատրաստ եմ կրկնել
քեզ համար դա, տղաս:

Եռակի էություն ես
դու հանդիսանում:
Բաղկացած ես մտքից,
մարմնից և հոգուց:
Դու այն ես, ինչը կոչվում է
Սուրբ Երրորդություն:
Գումարն ես Աստծո,
Որդու և Սուրբ Հոգու:

Փաստորեն, երեք տարբեր
ասպեկտներ է էությունդ,
Էներգիաներ, որոնք են.
միտք, խոսք և գործողություն:
Իսկ իրար միանալով,
նրանք ծնում են արդյունք,
Որը ձեր լեզվով և հասկացողությամբ
կոչվում է փորձ կամ զգացմունք:

Քո Հոգին՝ հանրագումարն է
քո բոլոր զգացմունքների,
Որոնք դու երբևիցէ
փորձել ես ստեղծել:
Ստեղծածիդ ըմբռնումը
դու հիշողություն ես կոչել.
Հիշելով, դու վերաստեղծում ես,
անջատվածը համախմբում ես:

Երբ ինքդ քո բոլոր մասերը
վերամիավորես,
Անհապաղ կվերհիշես,
թե Իրականում Դու Ով ես:

Sambitbaba
07.11.2011, 00:41
38.

Արարման պրոցեսը
սկսվում է մտքից,
Գաղափարից, հասկացողությունից,
տեսապատկերականացումից:*
Թե մի բան ցանկանում ես
ունենալ կամ տեսնել,
Սկզբում անհրաժեշտ է
այն մտքում պատկերացնել:

Այն ամենը, ինչ տեսնում ես,
ինչ-որ մեկի գաղափար է եղել:
Ամենն, ինչ ֆիզիկապես կա՝
ի սկզբանե մաքուր միտք է եղել:

Եվ ամբողջ Տիեզերքն է
անցել այդ ճամփան:

Միտքը՝ առաջին
մակարդակն է Արարման:

Իսկ երկրորդ մակարդակն են
հանդիսանում խոսքերը:

Ամենն, ինչ ասում ես,
միտքն է՝ արտահայտված:
Խոսքը՝ ստեղծագործ է,
արարիչ է անկասկած:
Խոսքերը՝ ստեղծարար են մտքից,
դինամիկ են ավելի,
Քանզի այլ մակարդակ են
ներկայացնում տատանումների:

Խոսքերն ավելի շատ են
ազդում Տիեզերքի վրա,
Նրանք Տիեզերքը փոխում են,
վերաստեղծում են նրան:

Հետո երրորդ մակարդակն է
գալիս արդեն՝ գործողությունը:

Գործողությունները՝
խոսքերն են, շարժման մեջ:
Խոսքերը՝
մտքերն են արտահայտված:
Մտքերը՝
ձևավորված գաղափարներ են:
Գաղափարները՝
էներգիաներ են կուտակված:

Էներգիաները՝
ուժեր են ազատագրված:
Ուժերը՝
էլէմենտներ են գոյատևող:
Իսկ էլէմէնտներն ըստ էության՝
մասնիկներն են Աստծո,
Մասերն Ամբողջի, ինչից
ամեն ինչ է բաղկացած:

Սկիզբը՝ մտահղացում է,
կամ Մտածող Աստված:
Վերջը՝ գործողություն է,
կամ Արարող Աստված:

Քո միտքը քո մասին
պատկերացնում է քեզ այսպես.
Դու բավարար լավը չես,
բավարար նշանավոր չես,
Բավարար անմեղ չես,
որ Աստծո մասը լինես:
Որ Աստծո հետ, քո Աստծո հետ,
գործընկեր լինես:

Դու այնքան երկար ես հերքել,
թե Ով Ես Դու,
Որ Արդեն մոռացել ես,
թե Ով Ես Դու:

Բայց դա տեղի է ունեցել
ոչ թե պատահաբար:
Այդ ամենը՝ մասն է
աստվածային ծրագրի:
Քանզի դու չէիր կարողանա
վերապրել այն, թե Ով Ես Դու,
Եթե քո ներկա կյանքում
արդեն դա լինեիր:

Քեզ անհրաժեշտ էր սկզբում մոռանալ,
հերքել քո կապն Ինձ հետ,
Որպեսզի հետո կրկին
ողջ լիությամբ այն վերապրես:
Հրաժարվել քո Աստծոց,
որ հետո նորից Նրան ստեղծես,
Հեռու վանել քո Աստծոն,
որպեսզի հետո նորից կանչես:

Այսպիսով,
դու վերապրում ես ինքդ քեզ
Ինքդ քեզ
անընդմեջ ստեղծելու միջոցով:
Ճիշտ այնպես,
ինչպես Ես ստեղծեցի քեզ
Եվ այդպես
վերապրում եմ Ինքս Ինձ՝ քո միջոցով:

Տեսնո՞ւմ ես, թե ինչում է
մեր գործընկերությունը:
Հասկացա՞ր նրա իմաստը,
նրա նշանակությունը:

Սուրբ համագործակցություն է այն,
սուրբ հաղորդություն է:

Եվ հենց որ այդ համագործակցությունը
դու ընտրել որոշես,
Քո կյանքը “կթողնի,
որ դու հանգիստ շունչ քաշես”:

Մինչև այժմ դու այն չես ընտրել,
անընդհատ հետաձգել ես,
Անընդհատ երկարացրել ես,
դանդաղել ես, հակառակվել ես:
Եկել է հիմա ժամանակը,
որպեսզի դու հայտարարես,
Որպեսզի արտաբերես այն,
ինչ Ես խոստացել եմ քեզ:

Դրա համար քեզ պետք է
հավատալ խոստացածին:
Հիմա դու պարտավոր ես
Աստծո խոստացածն ապրել:

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
* վիզուալիզացիա

Sambitbaba
11.11.2011, 20:40
39.

Աստծո խոստումն ասում է,
որ դու՝ Նրա զավակն ես:
Նրա ծնունդն ես, ժառանգը,
նմանակն ու հավասարը:

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Ահա… ահա… այո,
տեսնում եմ լռությունդ:
Դու կարող ես ընդունել
“նման”, “ծնունդ”, “զավակ”,
Բայց անհնար ես համարում
Աստծոն “հավասար” լինելը:
Ընդունելի լինելու համար
դա չափից շատ է քեզ համար:

Չափից շատ հիասքանչ է,
չափից շատ վեհություն է,
Չափից շատ, անսահման
մեծ պատասխանատվություն է:
Քանզի մեր հավասարությունը,
գիտե՞ս, թե ինչ է նշանակում.
Որ Ես ոչինչ չեմ անում քեզ համար,
ամեն ինչ քեզանով է արվում:

Եվ էլ չեն կարող լինել
զոհեր ու չարագործներ:
Դրանք ցնորքներ են միայն,
արդյունքները քո մտքի:
Այսինքն, քո աշխարհում
ամենը, ինչ տեսնում ես,
Արդյունքն է քո աշխարհի մասին
քո պատկերացումների:

Ուրեմն, եթե ցանկանում ես
“հանգիստ շունչ քաշել”,
Փոխիր քո պատկերացումը
քո աշխարհի մասին:
Քո մասին: Մտածիր,
խոսիր ու գործիր այնպես,
Ինչպես կաներ Աստված,
Որը Դու Ինքդ Ես:

Հավատա այդ ճշմարտությանը,
նրա հետ հեշտ է ապրել,
Այն ավելի շատ գեղեցկություն
կարող է առաջարկել,
Ավելի շատ հարմարավետություն,
ավելի շատ խաղաղություն,
Ավելի շատ ուրախություն
և ավելի շատ սեր:

Եվ այդ ճշմարտությունը,
եթե այն ընդունեն,
Պիտի նշանակի վերջը
բոլոր այլ ուղիների:
Այն վերջ կտա վախին,
վերջ կտա ատելությանը,
Վերջ կտա ֆանատիզմին
և պատերազմներին:

Վերջ կտա սպանություններին,
որ կատարվել են հանուն Ինձ:
Վերջ մեղադրանքներին:
Ուժեղի իրավունքին:
Վերջ վախի վրա հիմնված
հավատարմությանը:
Վերջ կտա վախի վրա
հիմնված հարգանքին:

Այսինքն, մի խոսքով,
վերջ այն աշխարհին,
Որը ճանաչում եք դուք
և որը ստեղծում էիր դու:

Բայց պատրաստ եղիր, բարի Հոգի,
եթե ընտրում ես ճշմարտությունը:
Քանզի “Ես”-ի իրականացումը՝
շատ լուրջ բարդություն է:
Քեզ կսկսեն վատաբանել,
պարսավել, վիրավորել,
Մեղադրել, դատապարտել
և ոճիրն ի կատար ածել:

Ուրեմն, էլ ինչո՞ւ անել այդ,
դու կհարցնես…

Բայց չէ՞ որ քեզ այլևս
չի անհանգստացնում,
Թե աշխարհն ընդունո՞ւմ է քեզ,
տալի՞ս է հավանություն:
Քեզ չի բավարարում այլևս այն,
ինչ նա տվել է քեզ:
Քեզ էլ չի ուրախացնում այն,
ինչ ուրիշներին է տվել:

Դու ցանկանում ես, որպեսզի
վերջապես վերանա ցավը:
Որ վերանան տանջանքները:
Ցնորքներ էլ չես ուզում:
Դու կշտացել ես աշխարհից,
ինչպիսին որ այն հիմա է:
Դու հոգնել ես նրանից,
դու նոր աշխարհ ես փնտրում:

Ես տեսնում եմ քո տանջանքները:
Լսիր դու Ինձ հիմա:
Էլ կարիք չկա այն փնտրելու.
այժմ ուղղակի կանչիր նրան:

Sambitbaba
18.11.2011, 09:54
40.

Իսկ կարո՞ղ եմ խնդրել Քեզ
օգնել ինձ՝ հասկանալ,
Թե ինչպես կարող եմ անել այդ,
կանչել նոր աշխարհ:

Իհարկե: Սկսիր
քո Ամենավեհ Մտքից,
Ինչը որ մտածում ես
ինքդ քո մասին:
Պատկերացրու քեզ այնպիսին,
ինչպիսին դու կլինեիր,
Եթե ամեն օր, ամեն րոպե
հենց այդ մտքով ապրեիր:

Թե ինչ կմտածեիր,
կանեիր և կխոսեիր,
Կամ ուրիշների արարքներին
ինչպե՞ս կվերաբերվեիր:
Տեսնո՞ւմ ես տարբերություն
քո այդ պատկերացման մեջ
Եվ քո կյանքի մեջ
այսօրվա, իրական:

Այո, տեսնում եմ:
Տարբերությունը մեծ է:

Դե, տեսնելով տարբերությունը,
սկսիր փոփոխությունները:
Փոխիր գիտակցաբար մտքերդ,
խոսքերդ ու գործողություններդ:
Մի կողմ վանիր կյանքի մասին
քո հին պատկերացումները
Եվ թույլ տուր կյանքդ գրավեն
քո ամենավեհ տեսիլքները:

Դա մեծ ջանքեր կպահանջի,
դա կպահանջի, որ մշտապես
Ամեն մտքիդ, խոսքիդ, գործիդ
անընդհատ դու հետևես:
Հարկ կլինի անընդհատ
քեզ գիտակցված գործել;
Եվ կնկատես, որ կյանքիդ կեսը
դու անգիտակցաբար ես ապրել:

Այսինքն, չես գիտակցել,
թե ինչ ես ընտրում մտքում,
Խոսքերիդ ու գործերիդ մեջ
այնքան ժամանակ,
Քանի դու դեռ չես փորձել
քեզ վրա, քո կյանքում
Հետևանքները բոլոր
վիճակների քո ընտրած:

Փորձելով էլ ինքդ քեզ վրա
այդ արդյունքները,
Դու հերքել ես, որ քո մտքերը,
խոսքերն ու գործողությունները
Նրանց հանդեպ գոնե ինչ-որ
հարաբերություն են ունեցել:

Ժամանակն է դադարել
ապրել անգիտակից:
Հոգիդ դա քեզ առաջարկել է
ժամանակների ամենասկզբից:

Այդ մշտական ինքնադիտարկումը
շատ տանջալից պետք է լինի…

Միգուցե, քանի դեռ չի դարձել
դա քո երկրորդ էությունը:
Իրականում, հենց դա է
քո երկրորդ էությունը,
Իսկ առաջին էությունդ՝
սերն է անպայմանական:
Երկրորդն՝ ընտրությունն է առաջինի
գիտակցականացված արտահայտման:

Բայց մտածածի, ասածի, արածի
անվերջ խմբագրությունից
Վերջիվերջո կարելի է դառնալ
անտանելի ձանձրալի…

Ոչ մի դեպքում: Փոխվել՝ այո:
Ձանձրալի դառնալ՝ ոչ:
Հիսուսն ինչ է, ձանձրալի՞ էր;
Դու այդպե՞ս ես կարծում:

Ոչ:

Բուդդայի հետ ինչ է, ձանձրալի՞ էր:
Ասեմ քեզ, որ երբեք:
Ամբոխներով էին նրա մոտ հոսում,
աղաչում՝ կողքին լինել:

Վարպետությանը հասածներից
ոչ ոք ձանձրալի չի եղել:
Արտասովոր, արտակարգ՝ այո,
բայց ձանձրալի՝ ոչ, երբեք:

Եվ այսպես, դու ցանկանում ես
“հանգիստ շո՞ւնչ քաշել”:
Սկսիր պատկերացնել կյանքդ,
ինչպիսին կցանկանայիր տեսնել:
Ի հայտ բեր քո մեջ ամեն բան,
ինչ համահնչյուն չէ նրան:
Վանիր այդ ամենը քեզանից,
հեռացիր շտապ դրանցից:

Երբ մի միտք ես հղանում,
ինչը չի համապատասխանում
Քո ամենավեհ տեսիլքին, -
նոր մտքով դու այն փոխիր:
Երբ ինչ-որ բան ես ասում,
ինչը չի համապատասխանում
Քո մեծագույն գաղափարին, -
էլ երբեք այն մի կրկնիր:

Երբ մի բան ես դու անում,
ինչը չի համապատասխանում
Ամենալավ քո միտումին, -
էլ երբեք չանել այն՝ որոշիր:

Եվ հասանելի դարձրու որոշումդ,
որքան որ հնարավոր է,
Յուրաքանչյուր անձի համար,
ով դրա հետ առընչվել է:

Sambitbaba
22.11.2011, 03:45
41.

Գիտես, նախկինում, բազմիցս արդեն
լսել եմ ես նման կարծիք,
Եվ միշտ էլ փորձել եմ դրան դիմադրել,
քանզի ինձ այն թվում է անազնիվ:
Ստացվում է, որ եթե հիվանդ ես,
չի կարելի դա ընդունել:
Եթե քեզ սնանկանալ է վիճակվել,
չի կարելի այդ մասին խոսել:

Եթե նույնիսկ չափազանց դժբախտ ես,
պետք է ցույց չտաս, պետք է թաքցնես:

Բայց Ես չեմ ասում, թե հարկավոր է
արհամարհել պրոբլեմը,
Կամ ձևացնել, թե պրոբլեմն այդ
չունի գոյություն:
Ես ասում եմ, որ պետք է
նշել հանգամանքները
Եվ առանձնացնել նրանց մեջ
քո ճշմարտությունը բարձրագույն:

Եթե դու սնանկացած ես,
ուրեմն՝ սնանկացած ես:
Եվ իմաստ չունի խաբել քեզ,
հնարել մի պատմություն,
Որը որ թույլ կտա քեզ
չընդունել այդ փաստը:
Այդպես դու քեզ վնասում ես,
ավելի թույլ ես դարձնում:

Հենց քո մտքերն են,
որ սահմանում են այն,
Թե ինչպես ես վերապրում դու
“սնանկացման” վիճակը:
Հենց քո խոսքերն են,
որ որոշում են այն,
Թե սնանկացած կմնաս դու
որքա՞ն ժամանակ դեռ:

Հենց քո գործողությունները
(կամ անշարժությունը),
Երբ խղճում ես ինքդ քեզ,
երբ շուրջդ՝ հուսահատություն է,
Չես փորձում որևէ ելք գտնել,
քանզի, իբր թե, “իսկ ի՞նչ իմաստ”…
Հենց դա էլ ստեղծում է քո
իրականությունը երկարաժամանակ:

Առաջինը, որ Տիեզերքի մասին
արժի քեզ պարզել.
“Լավ” կամ “Վատ” պայման չկա,
երբեք չի էլ եղել:
Տիեզերքն ուղղակի կա
այնպիսին, ինչպիսին կա:
Այդ պատճառով, սիրելիս,
դադարիր գնահատել:

Երկրորդ. բոլոր պայմանները՝
ժամանակավոր են:
Ոչինչ անփոփոխ չի մնում,
ստատիկ ոչինչ չկա:
Եվ թե դեպի ո՞ր կողմ է
փոխվում իրավիճակը,
Դա ամբողջովին, զավակս,
քեզանից է կախված:

Իսկ ինչպե՞ս լինել այն մարդու հետ,
ով հիվանդ է, բայց հավատում է,
Եվ կարող է անգամ սարեր
տեղաշարժել իր հավատով:
Նա մտածում է, որ կառողջանա,
ասում է այդ, հավատում է…
Բայց տես, որ… մահանում է
վեց շաբաթ հետո:

Դրական մտածելակերպին
ինչպե՞ս ես սա կցեմ:
Դրական գործողության հետ
ինչպե՞ս համաձայնեցնեմ:

Շատ լավ է, որ կտրական
հարցեր ես դու տալիս:
Լավ է, որ առանց մտածելու
խոսքերիս չես հավատում:
Բայց կգա ակնթարթ,
երբ կհասկանաս ասածներս,
Երբ դու հարկադրված կլինես
հավատալ Ինձ այդ հարցում:

Քանի որ կնկատես,
որ մենք կարող ենք խոսել
Այդ մասին հավերժ,
այնքան ժամանակ,
Երբ կմնա միայն մեկ բան.
կամ հերքել ասածներս,
Կամ փորձել ինքդ անել այդ,
որ փորձով հասկանաս:

Այնպես որ, եկ առայժմ
շարունակենք մեր զրույցը,
Եկ առայժմ շարունակենք
երկխոսությունն այս հաճելի:
Դու տվել ես հարցեր, որոնք
պարզաբանման կարիք ունեն:
Ցանկանո՞ւմ ես լսել արդյոք
պատասխանը հարցերիդ:

Այն մարդն, ով ունի “հավատ,
որն ընդունակ է սարեր շարժել”,
Եվ ով որ մահանում է
վեց շաբաթ հետո,
Ունի մի հավատ ուրեմն,
որը, ցավոք, այդ սարերը
Կարող էր տեղաշարժել
ընդամենը վեց շաբաթով:

Գուցե այդ վեց շաբաթը
բավական էր նրա համար:
Հնարավոր է, վերջին օրվա
վերջին ժամին նա որոշեց.
“Դե ինչ, իմ այս կյանքում
այսքան փորձն ինձ բավական է:
Հիմա ես արդեն պատրաստ եմ
մեկ այլ արկած էլ ապրել”:

Դու կարող էիր չիմանալ
նրա այդ որոշման մասին,
Քանի որ նա դեռ չէր հասցրել
այդ մասին քեզ ասել:
Կամ, գուցե չէ՞ր ցանկացել,
ո՞վ գիտի, չէ՞ որ դա նրա փորձն է,
Այդ նրա իրավունքն է՝
ասել, թե չասել:

Դուք ստեղծել եք
մի հասարակություն,
Որտեղ շատ “աննորմալ է”
մեռնել ցանկանալը:
“Աննորմալ է” ձեզ համար
ձեր այն հասկացությունը,
Եթե ինչ-որ մեկի համար
“նորմալ է” մահանալը:

Քանի որ դուք ինքներդ
չեք ցանկանում մահանալ,
Դուք չեք կարող պատկերացնել,
որ ինչ-որ մեկն այդ կցանկանա:

Բայց գոյություն ունեն
շատ իրավիճակներ,
Որտեղ մահը կյանքից
ավելի գնահատելի է:
Եվ Ես գիտեմ, որ դու կարող ես
դա պատկերացնել,
Եթե գոնե մի փոքր
այդ մասին մտածես:

Սակայն այդ ճշմարտությունները
քո միտքը չեն գալիս՝
Նրանք այդքան ակնհայտ չեն,
երբ նայում ես մեռնողին:
Իսկ մահացողը շատ լավ զգում է,
լավ տեսնում է իրավիճակը՝
Իր որոշման ընկալման մակարդակը
շրջապատողների կողմից:

Երբևիցէ դու նկատե՞լ ես,
որ մեռնելուց առաջ շատ մարդիկ
Սպասում են, ցանկանում են,
որ սենյակը դատարկվի:
Ոմանք անգամ հարկադրված՝
իրենց սիրելիներին ասում են.
“Գիտե՞ս, գնա, մի բան կեր”:
Կամ. “Գնա, մի քիչ քնիր”:

Եվ երբ հավատարիմ
պահապանը հեռանում է, -
Շուտով նաև հոգին է
հեռանում այդ մարմնից:

Եթե նա ուղղակի ասեր.
“Ես ցանկանում եմ մահանալ”: -
Իր ընկերներից ու բարեկամներից
ի՞նչ կլսեր ի պատասխան.
“Օ ո՜չ, դու այդպես մի՜ ասա”:
“Ո՜չ,ո՜չ, խնդրում ենք, մնա՜”:
“Ո՞ւմ ես դու լքում մեզ, գնու՜մ ես”…
“Ո՞ւր ես դու գնում. մի՜ գնա”…

Ձեր ամբողջ բժշկական
եղբայրությունը
Ջանում է, որ մեռնողը
կենդանի մնա,
Այլ ոչ թե ջանում է
ստեղծել պայմաններ,
Որ մեռնողը կարողանա
արժանապատվորեն մահանալ:

Բժշկի կամ բուժքրոջ համար
մահն անհաջողություն է:
Բարեկամի կամ ընկերոջ համար
այն՝ դժբախտություն է:
Եվ միայն հոգու համար է
մահը՝ թեթևացում:
Մահացողի համար է
այն միայն՝ ազատագրում:

Մեծագույն նվերը
մահացողի համար,
Նրա կյանքի ամենակարևոր,
անցման ակնթարթին, -
Թույլ տալ նրան գնալ խաղաղ,
չմտածելով այն մասին,
Որ նա պետք է շարունակի “մնալ”,
տանջվել ու հոգալ քո մասին:

Եվ հենց այդ է պատճառը,
որ մահացողն ասում է,
Որ ապրելու է: Հավատում է,
որ ինքը պետք է ապրի:
Բայց Հոգու մակարդակի վրա
նա արդեն որոշել է.
Ժամանակն է դեն նետել մարմինը,
որպեսզի հոգին ազատվի:

Երբ նման որոշում է
հոգին ընդունել, -
Մարմնի ոչ մի ձգտում
նրան չի կարող տատանել:
Ոչինչ այն ամենից,
ինչ որոշում է գիտակցությունը,
Էլ չի կարող փոխել
հոգու ընտրությունը:

Մահվան հենց այդ ակնթարթին է,
որ մենք հասկանում ենք,
Թե մարմնի, մտքի և հոգու միջև
ո՞վ է գլխավորը:

Ամբողջ կյանքում մտածում ես,
թե դու՝ քո մարմինն ես:
Երբեմն՝ մտածում ես,
թե քո գիտակցությունն ես:
Եվ միայն մահվան ակնթարթին,
այդ պահին ես հասկանում,
Թե ո՞ր մասդ է գլխավորը,
թե Ով Ես Դու Իրականում:

Իհարկե, լինում է այնպես,
որ մարմինն ու գիտակցությունը
Չեն լսում ուղղակի հոգուն,
չեն հասկանում նրա մտադրությունը:
Մարդու համար ամենադժվարը՝
իր սեփական հոգուն լսելն է
(Ուշադրություն դարձրու, թե որքան
քչերին է դա հաջողվում):

Բայց եթե հոգու համար պարզ է,
որ տվյալ մարմնի մեջ մնալը
Չի ծառայում այլևս
իր բարձրագույն մտքին, -
Էլ ոչինչ չի կարող արգելել,
և անգամ պետք չէ փորձել այդ.
Եթե հոգին որոշել է,
ուրեմն նա մարմինը կլքի:

Հոգուն վերջնականապես պարզ է
իր զարգացման նպատակը:
Դա նրա միակ նպատակն է,
և նրան չեն հետաքրքրում
Ոչ մարմնի նվաճումները և
ոչ էլ մտքի զարգացումը,
Այդ մարմնի մեջ, էլ իր համար
հոգին իմաստ չի տեսնում:

Եվ դրա հետ մեկտեղ
հոգին գիտի նաև,
Որ ոչ մի ողբերգություն չկա
մարմինը լքելու մեջ:
Հոգու համար, հակառակը,
շատ իմաստներով
Իրոք որ ողբերգություն է
լինել մարմնի մեջ:

Քեզ անհրաժեշտ է հասկանալ,
որ մահվան ամբողջ պրոցեսը՝
Հոգին
այլ կերպ է տեսնում:
Բայց հավատա, որ “կյանքի”
ամբողջ պրոցեսն էլ
Հոգին
ուրիշ կերպ է տեսնում:

Եվ դրանում է աղբյուրը
տագնապների և հիասթափությունների,
Որոնք ձեզանից յուրաքանչյուրը
փորձարկում է իր կյանքում:
Թե հիասթափությունները
և թե տագնապները
Հետևանքն են այն բանի,
որ մենք չենք լսում մեր Հոգուն:

Sambitbaba
01.12.2011, 22:28
42.


Եթե Հոգին, ինչպես ասում ես,
գլխավոր ղեկավարն է,
Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել
նրա կաբինետի հետ:
Ինչպե՞ս կարող եմ իմ հոգուն
ամենալավ ձևով լսել:

Առաջինը, կարող ես պարզել,
թե ի՞նչ է պետք հոգուդ,
Եվ դադարել քո հոգուն
անվերջ պարսավել:

Ես պարսավում եմ իմ հոգո՞ւն…

Անընդմեջ:

Ես հենց նոր ցույց տվեցի քեզ,
թե դու ինչպես ես
Կշտամբում ինքդ քեզ՝
մեռնելու քո ցանկության համար:
Նմանապես
դու դատապարտում ես քեզ
Ապրելու, բառի բուն իմաստով՝
քո ապրելու ցանկության համար:

Դու դատապարտում ես քեզ նաև
ծիծաղելու ցանկության համար,
Լաց լինելու ցանկության համար,
հաղթելու, պարտվելու ցանկության,
Ուրախություն և սեր զգալու
ցանկության համար:
Դատապարտում ես քեզ հատկապես
այս վերջինի համար:

Իրո՞ք…

Ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ,
դու հանգել ես այն գաղափարին,
Որ քո՝ ուրախությունից հրաժարվելը, -
հաճո է Աստծոն, Նրա կամքին:
Որ երկնային է չը-ուրախանալը:
Ասել ես քեզ, որ լավ է բացասումը:

Իսկ Դու… ասո՞ւմ ես, որ լավ է:

Ոչ լավ է, ոչ վատ: Դա՝ բացասում է:

Եթե դու լավ ես քեզ զգում,
երբ բացասում ես ինքդ քեզ,
Նշանակում է, որ դա լավ է
քեզ համար, քո աշխարհում:
Կամ էլ վատ է, եթե բացասում ես,
հետո՝ քեզ վատ ես զգում:

Դեպքերի մեծամասնության մեջ
դու չես կարողանում կողմնորոշվել:
Հրաժարում ես քեզ ինչ-որ բանում
ուղղակի այն պատճառով,
Որ “այդպես է պետք”: Հետո ասում ես,
որ լավ վարվեցիր: Եվ զարմանում ես,
Թե ուրեմն ինչո՞ւ, - տես, դու լավ վարվեցիր,
բայց քեզ լավ չես զգում:

Ուրեմն ահա, առաջինը,
ինչ իմաստ ունի անել, -
Դադարել ինքդ քեզ
անընդմեջ պարսավել:
Իմացիր հոգուդ ցանկությունը
և հետևիր նրան:
Եղիր քո հոգու հետ մեկտեղ:
Եղիր հոգուդ հետ համաձայն:

Գիտե՞ս, թե ինչն է ամենից
կարևոր քո հոգու համար.
Մեծագույն զգացումը սիրո,
որը կարող ես քեզ պատկերացնել:
Դա է հոգու ցանկությունը,
նրա իմաստն ու նպատակը:
Հոգուն զգացմունքներ են պետք,
այլ ոչ թե գիտելիքներ:

Քո հոգին արդեն ունի
գիտելիքներ անսահման:
Բայց գիտելիքներն ընդամենը
հասկացություններ են միայն:
Իսկ զգացմունքները՝ փորձ է:
Հոգին ցանկանում է զգալ իրեն,
Եվ, այդպիսով, ճանաչել իրեն
փորձով իր սեփական:

Հոգու համար՝ բարձրագույն
զգացմունքն է այդ փորձը,
Համենայն Էության հետ
միասնականության փորձը:
Դա մեծն վերադարձն է
դեպի Ճշմարտությունը,
Դա՝ կատարյալ սիրո
զգացմունքն է մեծագույն:

Կատարյալ սերը՝
զգացմունքների համեմատությամբ, -
Նույնն է, ինչ բացարձակ սպիտակը՝
գույների համեմատությամբ:
Շատերը մտածում են, որ սպիտակը՝
գույների բացակայությունն է:
Բայց դա այդպես չէ: Սպիտակը՝
գույների ներդաշնակությունն է:

Այդ կերպ էլ նաև սերը.
դա ոչ թե զգացմունքների,
Կրքի և ատելության,
խանդի և չարության,
Ժլատության և այլնի, -
բացակայությունն է, այլ
Գումարն է ամենի,
ինչը կարելի է զգալ:

Եվ որպեսզի հոգին
փորձի վրա զգա
Կատարյալ սիրո
զգացմունքը,
Անհրաժեշտ է, որ հոգին
զգա փորձի վրա
Ամեն մի մարդկային
զգացմունք էլ:

Ինչպե՞ս կարելի է
կարեկցել նրան,
Ինչ ինքդ չես հասկանում
ու երբեք չես ապրել:
Ինչպե՞ս կարելի է
ուրիշին ներել այն,
Ինչ ինքդ քո մեջ
երբեք չես զգացել:

Այստեղ է, որ մենք տեսնում ենք
հոգու պարզությունն ու
Միևնույն ժամանակ,
նրա ցնցող վեհությունը:
Վերջապես հասկանում ենք,
թե ինչ է հոգուն պետք.
Զգալ ամեն ինչ, որ կարողանա
նա Ամեն Ինչ Լինել:

Ինչպե՞ս կարող է հոգին
լինել վերևում,
Եթե նրան չի վիճակվել
լինել ներքևում:
Ինչպե՞ս լինել ձախ կողմից,
եթե չի եղել աջ կողմից:
Ինչպե՞ս կարող է նա շոգել,
եթե երբեք չի մրսել…

Եթե ընտրելու ինչ-որ բան
չկա հոգու կյանքում,
Ակնհայտ է, որ նա չի կարող
կատարել ընտրություն:
Որպեսզի նա կարողանա
ճանաչել իր հրաշալիությունը,
Հոգին պետք է գիտենա,
թե ինչ ասել է հրաշալիություն:

Բայց նա չի կարող դա իմանալ,
եթե չկա ոչինչ, բացի հրաշալիությունը:
Այդ պատճառով, հոգին չի մերժում այն,
ինչ հրաշալիություն չի:
Նա բարեմաղթում է դա, տեսնելով
դրա մեջ իր այն մասը,
Որը պետք է լինի, որպեսզի
լինի մյուս մասն էլ:

Իհարկե, հոգու խնդիրն է՝
ամեն բան անել,
Որպեսզի դու քո ընտրության մեջ
հրաշալիությունն ընտրես:
Ընտրես լավագույնը
նրանից, թե Ով Ես Դու,
Եվ սակայն չմերժես այն,
ինչը դու չես ընտրել:

Մեծ աշխատանք է դա,
շատ կյանքերի համար,
Քանզի դուք ունեք սովորություն,
համարում եք ավելի հարմար՝
Փոխանակ բարեմաղթելու,
ինչը դուք չեք ընտրել,
Իսկույն դատապարտել այն,
անվանել “վատ”, “սխալ”, “անբավարար”:

Դուք ոչ թե ուղղակի մերժում եք,
դուք ավելի վատ եք վարվում.
Ձգտում եք վնաս պատճառել
նրան, ինչը չեք ընտրում:

Կամ ձգտում եք ոչնչացնել:

Եթե կա մի մարդ,
տեղ կամ առարկա,
Ինչի հետ համաձայն չեք, -
դուք հարձակվում եք:
Եթե կա մի միտք,
որը հակառակում է
Ձեր սեփականին՝
դուք այն ծաղրում եք:

Եթե կա մի հավատ,
ձերի հետ տարաձայն, -
Հայտարարում եք,
որ սխալ է այն:
Թե կա մի գաղափար,
ձերից տարբերվող, -
Դուք հերքում եք այն,
նետում եք մի կողմ:

Դրանում է ձեր սխալը:
Այդ կերպ դուք ընդունում եք
Ընդամենը կեսը
համայն Տիեզերքի:
Եվ դուք ի վիճակի չեք
հասկանալ նույնիսկ ձեր կեսը,
Երբ այդպես հեշտորեն ձեզ
զրկում եք մյուս կեսից:

Sambitbaba
16.12.2011, 23:26
43.

Այս ամենը, ինչ ասում ես,
շատ խորն է և իմաստուն,
Եվ ես երախտապարտ եմ Քեզ
խորինս այդ հարցում:
Պատմության մեջ ոչ ոք
նման բաներ չի ասել:
Ծայրահեղ դեպքում, ոչ ոք
այսքան պարզ չի խոսել:

Եվ ես ջանում եմ հասկանալ:
Իրոք, ես ջանում եմ:
Սակայն ինչ-որ բաներ
ինձ բարդ է յուրացնել:

Տես, օրինակ, Դու ասում ես.
որպեսզի ճանաչենք մենք “ճիշտը”,
Որպեսզի հասկանանք, թե “ճիշտն” ինչ է, -
մենք պետք է “սխալը” սիրենք:
Ի՞նչ է, ուրեմն, ստացվում է,
պարզելու համար, թե Աստված ինչ է,
Մենք, այսպես ասած, սատանայի՞ն էլ
պետք է մեր գիրկն ընդունենք:

Իսկ ուրիշ էլ ի՞նչ կերպ դու
կարող ես ապաքինել նրան:
Անշուշտ, չունի գոյություն
իրականում սատանան,
Բայց Ես պատասխանում եմ քեզ
համատեքստով քո փոխաբերության:

Ապաքինումը՝
ամեն ինչ ընդունելու,
Իսկ հետո՝ լավագունն
ընտրելու պրոցեսն է:
Դու արդյոք սա
հասկանո՞ւմ ես:

Դու չես կարող ընտրել
լինել Աստված,
Եթե դու ընտրելու
էլ ուրիշ ոչինչ չունես:

Օհո՜: Իսկ մի՞թե ինչ-որ մեկն
այստեղ խոսեց հանկարծ
Այդպիսի մի ընտրության մասին.
լինել Աստված…

Բարձրագույն զգացմունքը՝
կատարյալ սերը չէ՞…
Ո՞րն է կարծիքդ,
արդյո՞ք այդպես չէ:

Կարծում եմ, այդպես է:

Իսկ կարո՞ղ ես Աստծոն
ավելի լավ ներկայացնել,
Մեկ ուրիշ, այլ կերպ,
այլ ոչ. “Կատարյալ Սեր”:

Իհարկե, չեմ կարող:

[B]Հասկանո՞ւմ ես, քո հոգին
քո կյանքի ճանապարհին
Փնտրում է միայն մեկ բան.
զգացմունք բարձրագույն:
Նա ձգտում է միայն մեկ բանի.
Կատարյալ սեր վերապրել,
Այսինքն լինել այն,
հենց այդ սերը լինել:

Եվ նա էլ հենց կա
այդ կատարյալ սերը
Եվ լավ գիտի այդ:
Բայց ցանկանում է
Ավելին, քան
ուղղակի գիտենալ:
Իր զգացմունքների մեջ է նա
ցանկանում այն լինել:

Իհարկե, դու ձգտում ես
լինել Աստված:
Ի՞նչ ես կարծում, ուրիշ էլ ի՞նչ
դու կարող էիր ցանկանալ:

Այդ մասին ես չեմ մտածել
երբեք ահա այսպես:
Ինձ թվում է, ինչ-որ անարգանք կա
նման մտածելակերպի մեջ:

Ինչպես միշտ, ձեր ընտրությունն
Ինձ մեծ հրճվանք է պատճառում.
Սատանա լինելու ցանկության մեջ
դուք անարգանք չեք տեսնում,
Իսկ Աստված լինելու ցանկությունը
ձեզ շատ է վիրավորում:

Ոչ: Սպասիր: Իսկ ո՞վ է արդյոք
ցանկանում սատանա լինել:

Իհարկե՝ դու: Դուք բոլորդ:
Դուք նույնիսկ կրոններ եք ստեղծել,
Որոնք ձեզ սովորեցնում են,
որ դուք ծնվել եք մեղքի մեջ:
Որ դուք՝ արդեն մեղավոր եք,
մեղսագործներ եք ի ծնե:

Եվ այդ բոլորը, որ համոզեք ձեզ,
որ դուք՝ չարի ծնունդ եք:
Իսկ եթե Ես ասեմ ձեզ,
որ դուք՝ Աստծո ծնունդ եք,
Որ դուք բոլորդ, ի ծնե,
Աստվածներ և Աստվածուհիներ եք, -
Իհարկե Ինձ չեք հավատա,
դուք Ինձ… կմերժեք:

Ձեր ամբողջ կյանքը
դուք անց եք կացնում,
Համոզելով ինքներդ ձեզ,
որ վատն եք դուք:
Եվ ոչ միայն դուք եք վատը,
այլ վատ է նաև այն,
Ինչին դուք ձգտում եք,
ինչը դուք ցանկանում եք:

Սեքսը՝ վատ է,
հարստությունը՝ վատ է:
Ուժը՝ վատ է,
ուրախությունը՝ վատ է:

Շատ ունենալը՝ վատ է,
վատ է ունենալ շատ ինչ ուզում է լինի:
Ձեր կրոններից ոմանք
թեքում են ձեզ նրան,
Որ պարելը՝ վատ է,
իսկ երաժշտությունը՝ վատ է ավելի:

Շուտով դուք կհամաձայնվեք նրան,
որ կյանքին ուրախանալը՝ վատ է:
Վատ է ժպտալը,
վատ է ծիծաղելը,
Իսկ սիրելը՝
վատ է ավելի:

Այո, սիրելիս, շատ բաներ
կարող են քեզ չլինել պարզ,
Բայց մի բան դու գիտես
ճշգրիտ ու հաստստ.
Դու և քո բոլոր ցանկությունների,
արարքների և գործողությունների,
Երազների և մտահղացումների
մեծամասնությունը՝ վատ է:

Անելով այդպիսի
դատողություն քո մասին,
Դու որոշել ես, որ քո խնդիրն է՝
դառնալ լավն ավելի:

Նկատիր, որ դա նորմալ է,
քանզի, ամեն դեպքում,
Նման կարծիքդ էլ միևնույն
նպատակակետին է տանում:

Ուղղակի կա ավելի
արագ միջոց, կարճ երթուղի:
Դու հեշտությամբ կարող ես ընտրել
արահետ ավելի ուղիղ:

Ո՞րը:

Ընդունել, թե Ով և Ինչ Ես
Հանդիսանում Դու հենց հիմա:
Ընդունել, հաստատել և
անմիջապես արտահայտել դա:

Դա այն է, ինչ արեց Հիսուսը:
Դա արահետն է Բուդդայի:
Կրիշնայի ճանապարհն է դա:
Երթուղին՝ Մուհամմեդի:

Դա ճանապարհն է
բոլոր Վարպետների,
Այս մոլորակի վրա
երբևիցէ հայտնված:
Եվ յուրաքանչյուրին
այդ Վարպետներից
Միևնույն ուղերձն է
հաղորդել Աստված.

Մենք բոլորս՝ նույնն ենք:
Դուք՝ նույնն եք, ինչ որ Ես:
Դուք էլ կարող ամենը,
ինչ որ կարող եմ Ես:

Սակայն դուք չլսեցիք:
Դուք այլ ճանապարհ ընտրեցիք:
Ավելի դժվար ճանապարհ:
Ընտրեցիք ճանապարհը նրա,
Ով պատկերացնում է իրեն,
թե ինքը՝ չար է:
Նրա, ով մտածում է,
որ ինքը՝ սատանա է:

Դուք ասում եք, որ դժվար է
գնալ ճանապարհով Հիսուսի,
Որ դժվար է հետևել
Բուդդայի ուսմունքին:
Դուք ասում եք, որ դժվար է
տանել Կրիշնայի լույսը,
Ասում եք, որ Վարպետ լինելու
ցանկությունն էլ՝ անհույս է:

Բայց ահա, թե ինչ կասեմ Ես.
ավելի դժվար է հերքել:
Հերքել, թե Ով Ես Դու,
քան այդ փաստն ընդունել:

Դու ես բարին և կարեկցանքը,
հասկացումը և գթասրտությունը:
Դու՝ այս ամբողջ աշխարհն ես,
լույսն ես և ուրախությունը:
Դու այս աշխարհի ներումն ես,
հույսն ու համբերությունը:
Դու անսահմանափակ ուժն ես,
հերոսն ես, քաջասրտությունը:

Դու օգնականն ես՝ կարիքի ժամին,
մխիթարողը՝ վշտի, սգի ժամին:
Դու ուսուցիչն ես՝ կասկածի ժամին:
Ապաքինողը՝ վիրավորվելու ժամին:
Դու խորին իմաստությունն ես և
բարձրագույն ճշմարտությունները:
Մեծագույն խաղաղությունն ես և
ամենանշանավոր սերը:

Դու՝ այդ ամենն ես:
Եվ քո կյանքում Տիեզերական
Եղել են ակնթարթներ,
երբ գիտեցել ես դու դա:

Գիտեիր և ճանաչել ես
դու այդպիսի Քեզ-ին:
Ընտրիր հիմա՝ հավերժ
ճանաչել Քեզ Այդպիսին:

Sambitbaba
26.12.2011, 21:50
ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ

44.

Ու՜-ուխ: Դու ինձ
ոգևորում ես:

Դե, եթե Աստված չկարողանա
քեզ ոգևորել,
Ուրիշ էլ ի՞նչ սատանա
կարող է այդ անել:

Նորի՞ց սրախոսում ես
բառախաղերով:

Ոչ, դա բառախաղ չէ:
Մեկ անգամ էլ կարդա:
Բայց, թե բառախաղ էլ լիներ,
կլիներ լրիվ նորմալ:

Դու համաձայն չ՞ես:

Չգիտեմ: Ես սովոր եմ,
որ Աստված քիչ ավելի լուրջ է:

Ուրեմն, բախտդ չի բերել:
Քանզի այնպես է ստացվել,
Որ քո Աստված հումորի
հոյակապ զգացում ունի:
Եվ երբ Ես տեսնում եմ,
թե դուք ինչ եք արել
Ձեր սեփական կյանքի հետ, -
չեմ կարող չծիծաղել:

Իրոք, որ առանց հումորի
դրան նայել չի կարելի:

Ի միջի այլոց, ասեմ քեզ,
որ կարիք չունես վրդովվելու,
Քանզի չէ՞ որ Ես գիտեմ,
որ ինչպես էլ որ ապրես, -
Վերջիվերջո ամեն ինչ
շատ լավ է լինելու:

Դու ի՞նչ ի նկատի ունես:

Ես ի նկատի ունեմ այն,
Որ այս խաղում դու երբեք
պարտվել չես կարողանա:
Դու չես կարող քո կյանքում
ինչ-որ բան անել սխալ:
Քանզի քո ծրագրի մեջ
սխալ ուղղակի չկա:

Գոյություն չունի միջոց,
որը կկարողանա խանգարել
Ձեզ չընկնել այնտեղ,
ուր դուք ճանապարհվում եք:
Եվ եթե քո թիրախն է Աստված՝
ուրեմն բախտդ բերել է,
Քանզի Աստված այնքան մեծ է,
որ դու չես կարող վրիպել:

Բայց ինչո՞ւ մենք անընդհատ
անհանգստանում ենք այն մասին,
Որ, հավանաբար, ինչ-որ կերպ
ամեն ինչ կփչացնենք:
Եվ արդյունքում էլ երբեք
չենք կարողանա Քեզ տեսնել,
Էլ երբեք չենք լինի
մենք Քեզ հետ միասին…

Դու ի նկատի ունես
“դրախտ ընկնե՞լը”:

Այո: Մենք բոլորս վախենում ենք,
որ դժողք կընկնենք:

Այսպիսով, դուք ամենասկզբից
ձեզ տեղավորել եք դժողքում,
Որպեսզի այնտեղ ընկնելուց
խուսափեք… հետագայո՞ւմ:
Հըմմ: Հետաքրքիր ստրատեգիա է,
խորիմաստ մոտեցում:

Դեհ, ահա, տես, նորից
Դու կատակ ես անում:

Ոչինչ չեմ կարող անել Ինձ հետ:
Բոլոր այս խոսակցությունները
Դժողքի մասին, Իմ մեջ
ամենավատ բաներն են արթնացնում:

Աստված իմ, իրոք որ
իսկական խեղկատակ ես Դու:

Եվ քեզ հարկավոր էր
այսքան ժամանակ,
Որպեսզի դու վերջիվերջո
այդ բանը հասկանա՞ս:
Ընդհանրապես, այս վերջերս
նայե՞լ ես արդյոք աշխարհին:

Դե, ուրեմն, մեկ հարց ևս,
պատասխանիր, խնդրեմ, այս հարցին:

Ինչո՞ւ Դու չես ուղղում աշխարհը:
Մի՞թե չես կարող ուղղել,
Փոխարենը թույլ տալու նրան
ուղիղ դժողք գլորվել:

Իսկ ինչո՞ւ հենց քեզ չանել այդ:

Ես ուժ չունեմ դրա համար:

Ի՜նչ ես դու բարբաջում:
Դու ունես թե ուժ, թե ընդունակություն,
Որպեսզի հենց հիմա, հենց այս րոպեին
վերջ դնես սովին,
Որը տիրում է ամբողջ աշխարհում:
Վերջը տալ բոլոր հիվանդությունների
Հենց այս ակնթարթին,
հենց այս րոպեին:

Իսկ ի՞նչ, եթե Ես ասեմ քեզ,
որ ձեր սեփական բժշկությունը
Թաքցնում է նոր դեղերը,
հրաժարվում է քաջալերել և
Ընդունել այլընտրանքային
դեղամիջոցներն ու բժշկումները,
Քանզի դրանք սպառնում են ձեր
“բժշկության” հենց կառուցվածքին:

Իսկ ի՞նչ, եթե Ես ասեմ,
որ ոչ մի կառավարություն
Չի ցանկանում վերացնել
սովն ամբողջ աշխարհում:

Կհավատա՞ս արդյոք դու Ինձ:

Ինձ դժվար կլինի:
Ես գիտեմ, որ այդպիսի
տեսակետ գոյություն ունի,
Բայց չեմ կարող հավատալ,
որ իրոք դա այդպես է:

Ոչ մի բժիշկ չի ցանկանա
հրաժարվել լավ դեղամիջոցից
Ու տեսնել, թե ինչպես են
մահանում իր հիվանդները:
Ոչ մի գործիչ չի ցանկանում
ժողովրդին մատնել սովի
Ու տեսնել, որ սովամահ են լինում
իր համաքաղաքացիները:

Ոչ մի կոնկրետ բժիշկ՝ այո, ճիշտ է:
Եվ ոչ մի կոնկրետ գործիչ էլ:
Բայց բժշկությունն ու քաղաքականությունը
դարձել են գործիքներ,
Եվ հենց այդ գործիքներն են
հակառակվում նման բաներին,
Երբեմն կարծես աննշան,
բայց միշտ՝ անխուսափելի:

Որովհետև դա խնդիրն է
նրանց կենսունակության:

Եվ եթե արևմտյան բժիշկն ընդունի
բժշկությունն արևելյան,
Ճանաչի, որ նրանց մեթոդները
կարող են ապաքինման բերել, -
Կնշանակեր իր, արևմտյան,
հիմքերը փլուզել:

Բժշկությունն այդպես վարվում է
ոչ այն պատճառով,
որ չարն է ցանկանում:
Նա անում է
դա ստիպված,
քանզի շատ է վախենում:

Յուրաքանչյուր հարձակում՝
կանչ է օգնության:

. . . . . . . . . . . . . . . . . .

Ամեն մի պատահական հարցին
Դու ունես պատասխան:

Sambitbaba
03.01.2012, 20:03
45.

Մենք հենց նոր սկսեցինք
պատասխանել քո հարցերին:
Եվ խոսում էինք, թե ինչպես կյանքդ
վերադարձնել ճիշտ ճանապարհի:
Ինչպե՞ս անել այնպես,
որ նա “թողնի քեզ շունչ քաշես”:
Եվ այստեղ հարկ է խոսել
արարման պրոցեսի մասին:

Կյանքը՝ արարման պրոցես է,
այլ ոչ թե պրոցես հայտնաբերման:

Ամեն ձեր նոր օրը
դուք ապրում եք նրա համար,
Որ ստեղծեք այն այնպիսին,
ինչպիսին կցանկանաք,
Այլ ոչ թե նրա համար,
որպեսզի հայտնաբերեք,
Թե ձեզ համար, այդ օրվա մեջ
թաքնված ինչե՞ր ունեք:

Ահա, թե ինչպես է դա գործում,
և ինչու է դա այդպես.

1.
Ես ստեղծել եմ ձեզ Աստծո
կերպ և նմանությամբ:

2.
Եվ արարիչ եք դուք բոլորդ,
քանզի արարիչ է Աստված:

3.
Դուք արարածներ եք
եռամիասնական:
Եվ տեսակներն այդ երեք
ձեր լինելության
Կարող եք անվանել դուք,
ինչպես ցանկանաք.
Ասենք՝ միտք, մարմին և հոգի,
կամ՝ Սուրբ Հոգի, Որդի և Հայր:

4.
Արարումը՝ ձեր էության
այդ երեք մասերից է սերում,
Կամ, այլ կերպ ասած,
ձեր ֆիզիկական աշխարհում
Այդ երեք մակարդակների
վրա եք դուք արարում:
Եվ ձեր արարման գործիքներն են.
միտք, խոսք, գործողություն:

5.
Ամբողջ արարումը
սկսվում է մտքից
(Հիշո՞ւմ եք, ասված է.
“Գալիս է Հորից”:*)
Հետո արարումը
անցնում է խոսքին
(“Փնտրեք և կգտնեք;
Խնդրեք և կտրվի”:**)

Ավարտվում է արարումն ամբողջ
գործողության մեջ
(“Եվ խոսքը մարմին դարձավ
և ապրեց նա մեզ հետ”:***)

6.
Այն, ինչի մասին մտածում եք,
բայց երբեք չեք խոսում՝
Մեկ մակարդակի վրա է
ընդամենն արարում:
Արարման մեկ ուրիշ
մակարդակ է ներկայացնում
Այն, ինչի մասին
և մտածում եք, և խոսում:

Իսկ այն, ինչի մասին
դուք ոչ միայն մտածում եք,
Ոչ միայն դուք խոսում եք,
այլ նաև այն անում եք, -
Արտահայտվում է ամբողջապես
ձեր իրականության մեջ:

7.
Անհնար է մտածել, խոսել
և ինչ-որ բան անել,
Եթե դու դրանում
համոզված չես ազնվորեն:
Այսինքն, համոզմունք է
արարումն ընդգրկում,
Եվ առանց գիտելիք
արարումը չի գործում:

Իսկ այդ գիտելիքը՝
հավատն է բացարձակ:
Դա այն է, ինչը դուրս է
սահմաններից հույսի:
Դա՝ գիտելիքն է
իր ամբողջ որոշակիությամբ
(“Դու պիտի ապաքինվես
չափով քո հավատի”:****)

8.
Սա՝ անհավանական,
հզոր երախտապարտությունն է,
Ազնիվ, վստահ, նախնական,
կանխավ երախտապարտությունը:
Եվ դրանում է արարման
բանալին հավանական.
Նախքան արարումը երախտապարտ լինել
ապագա արարման համար:

Ոչ միայն ողջունվում է,
այլ նաև՝ քաջալերվում,
Արարման, որպես անխուսափելիության,
ընկալումը:
Պարտադիր հատկանիշն է
դա վարպետության.
Գիտենալ նախապես, որ կատարված է
արդեն գործողությունը:

9.
Ուրախացիր և վայելիր այն,
ինչ դու ստեղծում ես
Եվ արդեն մինչ այսօր
կարողացել ես ստեղծել:
Ընդունիր քո ստեղծած ամեն բան:
Չընդունել՝ նշանակում է
Մերժել քո մի մասը, նշանակում է
ինքդ քեզ հերքել:

Ինչ էլ որ լինի այդ պահին
քո արարման քո այդ մասը՝
Եղիր նրա տերը,
տիրիր նրան և բարեմաղթիր:
Եվ քանի որ մերժել՝
նշանակում է մերժել ինքդ քեզ,
Քո արարումից, ինչ էլ լինի այն,
հրաժարվել մի ձգտիր:

10.
Եթե նկատես քո արարման
որևէ տեսանկյուն,
Որը քեզ հաճույք չի բերում, -
բարեմաղթիր այն և ուղղակի փոխիր:
Ընտրիր նորից: Կանչիր
նոր իրականություն:
Արա մի նոր բան: Նոր խոսք ասա:
Կամ մի նոր միտք մտածիր:

Եվ եթե կարողանաս
անել դա հրաշալիորեն,
Մնացած ողջ աշխարհը
սիրով կհետևի քեզ:
Խնդրիր նրան այդ մասին:
Կանչիր նրան դեպի քեզ:
Ասա. “Հետևեք ինձ, քանզի
Կյանքն ու Ճանապարհն Եմ Ես”:

Ահա, թե ինչպես է
Աստծո կամքն արտահայտվում
(“Երկրի վրա այնպես,
ինչպես որ երկնքում”:*****)
_____________________________________
* - “Նիկիական հանգանակ”
** - Մատթ. Է : 7; Ղուկ. ԺԱ : 9
*** - Հովհ. Ա : 14
**** - Մատթ. Թ : 29
***** - Մատթ. Զ : 11

Sambitbaba
07.01.2012, 18:36
46.

Եթե ամեն ինչ այդքան պարզ է
և մեզ անհրաժեշտ ամեն բան
Տեղավորվում է այս կետերի մեջ,
ուրեմն, խնդրում եմ, ասա,
Ինչո՞ւ մեծամասնության համար
դա հենց այդպես էլ չի գործում:
Ինչո՞ւ մենք, համարյա բոլորս,
ամենն այլ կերպ ենք ընկալում:

Դա գործում է հենց այդպես
բոլորի և յուրաքանչյուրի համար:
Ձեզանից ոմանք օգտագործում են
այդ “սիստեմը” գիտակցաբար,
Իսկ մնացածները դրանից
անգիտակցաբար են օգտվում,
Չգիտենալով նույնիսկ երբեմն,
թե ինչ են իրենք անում:

Նրանցից ոմանք ապրում են,
իսկ ոմանք՝ քնած են ընթացքում:
Բայց և այնպես դուք բոլորդ
ձեր իրականությունն եք ստեղծում:
Ստեղծում եք, այլ ոչ բացահայտում,
Ինձանից ձեզ տված ուժով,
Օգտագործելով այն պրոցեսը,
որ նկարագրեցի Ես հենց նոր:

Եվ այսպես, քո կյանքը
“կթողնի քեզ շունչ քաշես”,
Երբ դու կպարզաբանես
քեզ համար սկզբից,
Թե նրա՝ կյանքիդ, մասին
ի՞նչ ես դու մտածում,
Թե ի՞նչ ես դու սպասում
ինքդ քո կյանքից:

Մտածիր դու այն մասին,
թե ով ես ցանկանում լինել,
Ինչ ես ցանկանում անել
և ինչ ցանկանում ունենալ:
Մտածիր այդ մասին անընդհատ,
ու հենց որ պարզես,
Ուրիշ ոչինչի մասին
դու էլ չմտածես:

Միայն այդ հնարավորությունը
պատկերացրու և ուրիշ ոչինչ:
Ձգտիր ազատվել բոլոր
նեգատիվ մտքերից:
Լքիր քո հոռետեսությունը:
Ազատվիր կասկածներից:
Վանիր քո բոլոր վախերը:
Դարձիր ավելի գիտակից:

Վարժեցրու քո գիտակցությունն
այնպես, որպեսզի նա
Միշտ իր սկզբնական
արարիչ մտքի վրա մնա:

Եվ երբ որ քո մտքերը
դառնան պարզ ու հաստատուն,
Սկսիր արտահայտել նրանք
որպես ճշմարտություն:
Ասա նրանք հստակ ու բարձր,
այլ ոչ ցածր ու գողեգող:
Օգտագործիր մեծն հրամանը՝
արարիչ ուժեր կանչող:

“Ես Եմ”, - հայտարարիր բարձր,
լսելի ուրիշ մարդկանց:
Դա ամենահզոր արարիչ հրամանն է,
ողջ Տիեզերքում տարածված:
Ամենը, ինչ դու մտածում ես,
ամենը, ինչ դու ասում ես,
“Ես Եմ” խոսքերից հետո
ձգվում, շարժվում է դեպի քեզ:

Տիեզերքը գործունեության
ուրիշ միջոց չգիտի:
Չկա մեկ այլ ճանապարհ,
որը Տիեզերքը կընտրի:
Քո այդ “Ես Եմ” պնդմանը
Տիեզերքն արձագանքում է,
Ինչպես արձագանքում է
ջինը սափորի միջի:

Դու ասում ես. “Ազատվիր կասկածներից,
վանիր բոլոր վախերը,
Ազատվիր հոռետեսությունից…”
Ասում ես այնպես, կարծես
Ասում ես. “Խնդրում եմ,
մի կտոր հաց փոխանցիր Ինձ”:
Բայց, իհարկե, ավելի հեշտ է
ասել, քան կատարել:

“Ձգտիր ազատվել բոլոր
նեգատիվ մտքերից…”
Հմմմ… Կարող էիր ասել
նույնպիսի հաջողությամբ.
“Գնա, Էվերեստի գագաթը
մինչև ճաշ մագլցիր”:
Լավ կարգադրություն է:
Հոյակապ ասացիր:

Մտքերի սանձահարումը՝
հսկումը նրանց վրա, -
Այնքան էլ բարդ բան չէ,
որքան կարող է թվալ:
(Ինչպես նաև Էվերեստի
գագաթը բարձրանալը:)
Ամբողջ բանը՝ կարգուկանոնն է:
Խնդիրը՝ մտադրությունն է:

Առաջին քայլը՝ սովորել
հետևել սեփական մտքերին.
Ինչի մասին որ մտածում ես,
հենց այդ մասին էլ մտածել:

Եթե դու հասկանում ես,
որ մտածում ես մտքեր,
Որ նեգատիվ են քո մեծագույն
գաղափարի նկատմամբ, -
Վերամտածիր դրանք:
Եվ Ես ցանկանում եմ,
Որ բառի բուն իմաստով
դա անել կարողանաս:

Եթե մտածում ես դու,
որ հուսալքության մեջ ես
Եվ դրանից ոչ մի լավ բան
լինել չի կարող, -

մտածիր նորից:

Եթե դու մտածում ես,
որ քո կյանքը բաղդատվում է
Մասերի և քեզ թվում է, թե էլ
հավաքել դրանք չես կարող, -

մտածիր նորից:

Դու կարող ես
վարժեցնել քեզ
անել դա:
Տես, թե որքան լավ ես
վարժեցրել քեզ՝
չանել:

Sambitbaba
13.01.2012, 18:23
ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ


47.

Ինչպիսի՞ն է ճշմարիտ
ճանապարհը դեպի Աստված.
Ինչպես յոգերն են հավատում,
հրաժարման միջոցո՞վ:
Եվ ասա, ինչպե՞ս լինել այդ
“տանջանքի” հետ, այսպես կոչված:
Արդյո՞ք տանջանքն էլ է
ճանապարհ դեպի Աստված:

Արդյո՞ք իրականում մենք
դրախտին ենք արժանանում
Նրանով, որ, ինչպես կրոններն են ասում,
մենք մեզ “լավ ենք պահում”:

Թե՞ ազատ ենք գործել այնպես,
ինչպես կցանկանանք.
Խախտել և արհամարհել
մեր հին սկզբունքները,
Մի կողմ նետել տարբեր
ավանդական ուսմունքները,
Անտեսել այն, ինչ ասել են
մեր մեծերը, մեր կրոնները,

Սուզվել քմահաճույքների
թողտվության մեջ
Եվ ա՞յդ կերպով գտնել
խոստացած երանությունը,
Ինչպես որ ասում են
շատ նյու-էյջականներ:
Ո՞րն է ճիշտ ուղին:
Որտե՞ղ է ճշմարտությունը:

Ո՞րն է ճիշտը. տիպօրինակնե՞րը
խիստ բարոյական,
Թե՞. “Արա ամենը,
ինչ խելքիդ կգա”:
Ավանդական արժեքնե՞րը,
եկած մեզ հնուց,
Թե՞. “Կլուծենք խնդիրներն
ըստ իրենց ակնհայտանալու”:

Տաս Պատվիրանների՞ն
հետևել, ինչպես միշտ,
Թե՞ “Յոթ Քայլը Դեպի Պայծառացումն” է
այսօր արդեն ճիշտ:

Քեզ համար շատ կարևոր է,
որ կամ այսպես լինի, կամ այնպես:
Կամ էլ, հնարավոր է,
մեկ այլ, ուրիշ կերպ:
Իսկ չի՞ կարող ամեն ինչ
լինել միանգամից:

Ես չգիտեմ: Ես Քեզ եմ հարցնում:
Այդ Դու պատասխանիր ինձ:

Կպատասխանեմ, իհարկե,
բայց սկզբից Ես կասեմ քեզ,
Որ հարցերիդ պատասխանները
հենց իրենց՝ հարցերիդ մեջ են:
Ես ասում եմ դա բոլոր մարդկանց,
ովքեր լսում են Իմ խոսքերը:
Ասում եմ բոլոր նրանց,
ովքեր փնտրում են Իմ Ճշմարտությունները:

Ամեն սրտի, ով հարցնում է
ճշմարիտ ճանապարհի մասին՝
Այն տրվում է, և դրանում
դու երբեք մի կասկածիր:
Եվ ամեն մերկին Ես ա՛յն
ճշմարտությունն եմ տվել,
Որը որ ընդունակ է
հենց ա՛յդ սրտով ընկալվել:

Եկ Ինձ մոտ, սիրելիս,
քո սրտի ճանապարհով,
Այլ ոչ թե, ինչպես միշտ,
գիտակցությանդ արահետով:
Ժամանակն է հասկանալ,
քեզ հարկավոր է սերտել.
Դու երբեք Ինձ չես կարող
քո գիտակցության մեջ գտնել:

Թե ցանկանում ես իրոք
քո Աստծոն ճանաչել,
Քեզ անհրաժեշտ է, հավատա,
քո գիտակցությունից դուրս լինել:

Բայց քո հարցը սպասում է
իր պատասխանին,
Եվ Ես հետ չեմ կանգնի
քո որոնումների ուղղությունից:
Կսկսեմ Ես պնդումից,
որը, հնարավոր է, կցնցի քեզ
Եվ՝ շատ հնարավոր է, -
կվիրավորի շատ մարդկանց:

Աստված իմ, այս անգամ
էլ ի՞նչ Ես պատրաստել մեզ:

Ոչ մի Տաս Պատվիրաններ էլ
իրականում չկան:

Նրանք գոյություն չունե՞ն…
Ախ, Տեր իմ Աստված…

Այո, գոյություն չունեն:
Քեզ ասում է դա Աստված:

Ո՞ւմ պիտի տայի Ես
այդ պատվիրանները:
Ինքս Ի՞նձ: Իսկ ասա,
ինչի՞ս էին պետք դրանք:
Ինչ որ հարկավոր է Ինձ,
ամենն արդեն ունեմ Ես:
Թե ցանկանամ ինչ-որ բան,
այդ ամենն արդեն կա:

Եվ հարց է ծագում ըստ այնմ էլ.
ինչի՞ համար է Ինձ անհրաժեշտ
Ինչ-որ մեկին, ինչ-որ տեղ,
ինչ-որ բան պատվիրանել:

Իսկ եթե Ես այնուհանդերձ
հղեցի պատվիրաններ,
Ինչո՞ւ չարեցի այնպես, որ նրանք
մեխանիկորեն կատարվեն:
Որքա՞ն ուժեղ էր ցանկությունս,
որ արձակեցի Ես հրաման,
Իսկ հետո՝ նստել դիտում եմ,
թե ինչպես չի՞ կատարվում այն…

Ո՞ր մի թագավորը
նման բան կաներ,
Ո՞ր նորմալ մտածողը
այդպես կվարվեր:

Բայց ահա, թե ինչ կասեմ քեզ.
Ես ոչ թե թագավոր եմ:
Ես՝ ուղղակի և խստորեն ասած, -
հենց Ինքը՝ Արարողն եմ:
Եվ չի կառավարում Արարողը,
այլ ուղղակի՝ արարում է,
Արարում է ամենասկզբից
և միշտ շարունակում է արարել:

Ես ստեղծեցի ձեզ և բարեմաղթեցի ձեզ
Իմ կերպ և նմանությամբ:
Եվ պարտավորվեցի ինչ-որ բաներ անել,
որոշ բաներ ձեզ խոստացա:
Ա՛յն մասին ասացի ձեզ
շատ պարզ ու հասարակ,
Թե ինչ կլինի ձեզ հետ,
երբ դուք Ինձ հետ միասնանաք:

Մովսեսն, ինչպես դու հիմա,
կանգնել էր Իմ առջև,
Աղերսում էր, խնդրում էր
տալ պատասխաններ:

“Ով Աստված իմ հայրերի, -
Կանչում էր, - ով իմ Աստծո Աստված,
Աղերսում եմ, բարեհաճիր ինձ
ճանապարհն այն ցույց տալ:
Տուր նշան, որի մասին
իմ ժողովրդին կարող եմ ասել.
Ինչպե՞ս կարող ենք իմանալ մենք,
որ այդ մեզ ես Դու ընտրել”:

Եվ Ես Մովսեսի մոտ էլ եկա,
ինչպես քեզ մոտ հիմա,
Աստվածային Իմ խոստումով
և որոշակի պարտավորությամբ:
“Ինչպե՞ս կարող եմ համոզված լինել”, -
հարցրեց Մովսեսը թախծոտ:
“Քանզի Ես եմ ասում, - ասացի Ես, -
դու ունես խոսքը Աստծո":

Եվ Աստծո խոսքը պատվիրան չէր
կամ կարգադրություն,
Աստծո Խոսքը խոստում էր,
սրբազան մի երդում:

Եվ ահա, թե ինչպիսին են Իմ…

Sambitbaba
20.01.2012, 23:36
48.

ՏԱՍ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

1.
Դու կսիրես քո Աստծոն
քո ամբողջ սրտով,
Քո ամբողջ գիտակցությամբ
և քո ամբողջ հոգով:
Այնքան մեծ կլինի սերդ,
այնքան լայնատարած,
Որ մեր միջև էլ չի լինի
ուրիշ ոչ մի աստված:

Դու էլ չես խոնարհվի
մարդկային հաջողությանը,
Կամ սիրոն, կամ փողին,
կամ իշխանությանը
Եվ կամ նրանց պատկերող
որևէ խորհրդանիշի:
Եվ այս Իմ խոստումը,
խնդրում եմ, հիշիր.

Դու մի կողմ կնետես
այդ բոլոր իրերը,
Ինչպես երեխան է դեն նետում
իր խաղալիքները:
Ոչ թե այն պատճառով,
որ արժանի չեն քեզ,
Այլ այն պատճառով, որ
նրանց համար դու մեծացել ես:

Եվ դու կիմանաս,
որ բռնել ես դեպի
Աստված տանող լայն
ճանապարհը, քանզի.

2.
Իմ անունը հենց այնպես
դու չես օգտագործի:
Եվ ամեն մանրուքի համար
դու Ինձ չես կանչի:
Դու կհասկանաս խոսքերի
և մտքերի ուժը հզոր
Եվ չես կոչի անունն Աստծո
անաստվածային, այլ կերպով:

Եվ հենց այն պատճառով
դու այդպես կանես,
Քանզի էլ չես կարողանա
ուրիշ, այլ կերպ վարվել:
Չէ՞ որ Իմ անունը՝
“Ես Եմ”-ը Մեծագույն, -
Երբեք չի օգտագործվում
հենց այնպես, անարդյունք:

Եվ երբ դու գտնես Աստծոն,
դու կիմանաս դա:
Իսկ Ես կտամ քեզ ուրիշ
նշաններ էլ հիմա:

3.
Ինձ հետ շփվելու համար
դու չես մոռանա
Հոգսից, գործից ազատ թողնել
մեկ օր շաբաթվա:
Այն սուրբ կանվանես դու
և կանես այդ նրա համար,
Որպեսզի քո ցնորքների մեջ
չմնաս շատ երկար,

Այլ հիշես, թե Ով և Ինչ Ես
Դու Հանդիսանում:
Եվ շաբաթվա ամեն մի օր
կանվանես շուտով Սուրբ:

4.
Քո հորն ու մորը
դու միշտ կհարգես:
Սակայն կիմանաս դու,
որ Աստծո զավակ ես,
Երբ քո Հայր-և-Մայր Աստծոն
կհարգես ամեն ինչում,
Ինչ որ դու ասում ես,
մտածում ես կամ անում:

Եվ նույնպես, ինչպես դու քո
Հայր-Մայր Աստծոն կհարգես,
Երկրային հորդ ու մորդ էլ
կհարգես ճիշտ նույնպես,
Քանզի քեզ ֆիզիկական կյանքդ
նրանք են տվել:
Եվ այդպես դու կսկսես
ամեն մարդու հարգել:

5.
Դու կիմանաս, որ արդեն
գտել ես քո Աստծոն,
Երբ կհասկանաս, որ երբեք
սպանել էլ չես կարող:
Հասկանալով, որ հավերժ է
յուրաքանչյուր մարդու կյանք,
Դու չես ընտրի դադարեցնել այն
առանց սրբազան հիմնավորման:

Եվ այդպես, կյանքի նկատմամբ
հարգանքը քո նոր
Կստիպի քեզ հարգել նաև
կյանքի ձևերը բոլոր՝
Ընդգրկած խոտերը,
ծառերն ու կենդանիները:
Քեզ համար օրինաչափ կլինի
ամեն մի կյանք պաշտպանելը:

Եվ Ես կուղարկեմ քեզ
այլ նշաններ էլ, որ դու
Գիտենաս, որ ճշմարիտ
ճանապարհի վրա ես գտնվում:

6.
Ոչ անազնվությամբ,
և ոչ էլ խաբեությամբ,
Դու չես վարկաբեկի
սիրո մաքրությունը,
Քանզի, ճանաչելով Ինձ,
դու շուտով կիմանաս,
Որ վարկաբեկելը՝
դավաճանություն է:

Ես խոստանում եմ քեզ, որ երբ
դու քո Աստծոն գտնես,
Դավաճանություններ կատարել
էլ անկարող կլինես:

7.
Դու չես վերցնի իրերը,
որոնք որ քոնը չեն,
Ոչ կխաբես, և ոչ էլ
ստին կքաջալերես:
Չես վնասի ոչ մեկին
միայն այն բանի համար,
Որ ձեռք գցես ինչ-որ բան,
քանզի գողություն կլինի դա:

Ես խոստանում եմ քեզ, որ երբ
քո Աստծոն դու գտնես,
Էլ ոչինչ և երբեք
դու չես գողանա:

Ինչպես նաև դու չես…

8.
Ասի որևէ բան,
ինչը ճշմարիտ չէ,
Եվ այդպիսով, էլ երբեք
սուտ վկայություն չես տա:

Ինչպես նաև դու չես…

9.
Ցանկանա հարևանիդ կնոջը,
քանզի ինչո՞ւ նրան ցանկանալ,
Երբ գիտես, որ քո կինն են նաև՝
ըստ էության, - բոլոր կանայք:

Ինչպես նաև դու չես…

10.
Ցանկանա հարևանիդ ունեցվածքը,
քանզի ինչո՞ւ այն ցանկանալ,
Երբ գիտես, որ արդեն քոնն է
հարստությունը համայն:
Քանզի ամեն ինչ մեկտեղ է
քո Աստծո աշխարհում,
Եվ քո ամբողջ կարողությունն էլ
աշխարհին է պատկանում:

- - - - - - - - - -

Եվ կգա ժամանակ և բոլոր
այս նշանները կտեսնես
Եվ կիմանաս, որ դեպի Աստված տանող
ճանապարհը գտել ես:
Քանզի Աստծոն փնտրող ոչ ոք
նման բաներ չի անի.
Այդպիսի վարքի շարունակելն
ուղղակի անիմաստ կլինի:

Եվ դրանք՝ քո ազատություններն են,
այլ ոչ քո սահմանափակումները:
Դրանք Իմ պարտավորություններն են,
ոչ թե Իմ պատվիրանները:
Եվ դրանցով Իր զավակներին Աստված
ոչ թե հրամայում է, այլ ասում.
“Ահա, թե ինչպես դուք կիմանաք,
որ տուն եք վերադառնում”:

Մովսեսն ազնվորեն հարցրեց Ինձ.
“Ինչպե՞ս կարող եմ իմանալ”:
Մովսեսն Ինձ տվեց նույն հարցը,
ինչ դու տալիս ես հիմա:
Նույն հարցը, որը տալիս են
Ինձ մարդիկ ամենուր,
Սկսած ժամանակների սկզբից,
տալիս են մինչև այսօր:

Իմ պատասխանը նույնպես
հավերժ է ձեր բոլորի համար,
Բայց երբեք այն չի եղել
պատվիրան կամ հրաման:
Քանզի ո՞ւմ պետք է հրամայեմ,
պատվիրաններ հղեմ՝ ո՞ւմ:
Եվ ո՞ւմ պետք է Ես պատժեմ,
եթե հրամաններս չեն կատարվում:

ՉԷ՞ ՈՐ ԿԱՄ ՄԻԱՅՆ ԵՍ:

Sambitbaba
29.01.2012, 19:23
49.

Եվ այսպես, ստացվում է,
որ դրախտ ընկնելու համար
Ինձ պետք չէ՞ կատարել
Տաս Պատվիրանները:

Չկա այնպիսի մի բան,
ինչ “դրախտ ընկնելը”:
Կա գիտենալն այն հանգամանքի,
որ դու այնտեղ ես:
Կա դրա ընկալումը,
կա դրա հասկանալը,
Բայց ոչ թե, այսպես ասած,
դրան արժանանալը:

Դու չես կարող գնալ այնտեղ,
որտեղ արդեն գտնվում ես:
Ճանապարհ ընկնելու համար քեզ
անհրաժեշտ կլիներ լքել այն:
Եվ քանի որ արդեն այնտեղ ես,
ուր գնալ՝ դու մտադրվել ես, -
Արդյո՞ք տեսնում ես իմաստը
քո այդ ճամփորդության:

Ամբողջ հեգնանքը այն է,
որ շատերը մտածում են,
Որ հարկ է լքել այն տեղը,
որտեղ որ գտնվում ես,
Որպեսզի հասնես այնտեղ,
ուր ցանկանում ես լինել:

Չկասկածելով անգամ,
որ արդեն դրախտում են,
Նրանք լքում են դրախտը՝
դրախտ ընկնելու հույսով,
Եվ այդպես երկար փնտրում են,
տանջվում են, չարչարվում են,
Հետ՝ դրախտ ընկնելու համար նրանք
անցնում են դժողքի միջով:

Ասեմ քեզ, որ պայծառանալը
այն բանի հասկանալն է,
Որ դու գնալու տեղ չունես,
անելու ոչինչ չունես
Եվ ոչ մեկը դառնալու
կարիքն էլ չունես,
Բացի նա, հենց ով որ դու
ճիշտ այժմ հանդիսանում ես:

Դու ճամփորդություն ես կատարում
ոչ մի տեղ:
Դրախտն էլ է գտնվում
ոչ մի տեղ:
Բայց, դրա հետ միասին,
դրախտը՝
Հենց այժմ է
և՝ այստեղ:*

Բոլորն այդպես են ասում:
Բոլորը դա են ասում:
Իսկ ես լսում, և արդեն
խելագարվում եմ դրանից:
Եթե դրախտն “այստեղ է, հիմա”, -
ուրեմն ինչո՞ւ ես դա չեմ տեսնում:
Ինչո՞ւ ես դա չեմ զգում անգամ:
Եվ ինչո՞ւ է աշխարհն այսքան անմիտ:

Ես հասկանում եմ
քո հուսահատությունը:
Երբ փորձում ես հասկանալ
այս ամեն իրադրությունը,
Գալիս ես համարյա
նույնպիսի հուսահատության,
Ինչպես, երբ փորձում ես
ուրիշի բացատրել այն:

Օհո՜, մեկ րոպե:
Արդյո՞ք ասել ես ուզում,
Որ երբեմն Աստված է
անգամ հուսահատվում:

Իսկ ո՞վ է, քո կարծիքով,
հուսահատությունը հնարել:
Մի՞թե դու կարող ես զգալ մի բան,
ինչը Ես չեմ զգացել:
Մի՞թե դու չես տեսնում,
որ Ես զգում եմ Ինձ քո միջով:
Ուրիշ էլ ինչի՞ համար է այս ամենը,
ինչի՞ է պետք, ի՞նչ ես կարծում:

Ինձ հասանելի է ամեն
քեզ հասանելի զգացմունք:
Ես չէի կարողանա ճանաչել Ինձ ,
եթե չլինեիր դու:
Եվ հենց նրա համար
Ես ստեղծեցի քեզ,
Որ կարողանամ վերջապես
հասկանալ, թե Ով Եմ Ես:

Բայց Իմ վերաբերյալ
քո բոլոր պատրանքները
Ես չեմ փշրի այստեղ,
այս մի քանի տողի մեջ:
Կասեմ միայն, որ Իմ
ամենանուրբ ձևի մեջ,
Որը դուք կոչում եք Աստված,
Ես հուսահատված չեմ:

Օ՜ֆֆֆ, դա արդեն լավ է:
Թե չէ Դու վախեցրիր ինձ:

Բայց Ես հուսահատված չեմ
ոչ թե այն պատճառով,
Որ իրականում անկարող եմ
հուսահատություն զգալ:
Ես հուսահատված չեմ
ուղղակի այն պատճառով,
Որ Իմ էության մեջ
Ես չեմ ընտրում դա:

Դու էլ, ի միջի այլոց,
կարող ես նույն կերպ վարվել:

Լավ, հուսահատության մեջ է, թե ոչ,
բայց ես չեմ կարողանում հասկանալ,
Թե ինչպե՞ս է, որ դրախտն այստեղ է,
իսկ ես չեմ կարողանում նրան զգալ:

Քանզի դու անկարող ես
զգալ այն, ինչ չգիտես:
Եվ այն, որ հենց հիմա
դրախտում ես, չգիտես
Շատ պարզ մի պատճառով.
դու երբեք դեռ չես փորձել
Զգալ քեզ դրախտում,
դրախտում քեզ պատկերացնել:

Ամենը, ինչին կոչում է
քեզ Պայծառացումը, -
Ճանաչել ինչ-որ բան,
ինչը դու դեռ չես փորձել:
Գիտելիքը բացում է
փորձի դարպասները,
Իսկ դու ճիշտ հակառակն ես
քեզ միշտ պատկերացրել:

Իրականում, քո գիտելիքը
շատ ավել է, քան փորձը:
Դու ուղղակի չգիտես,
որ դու այդ գիտես:

Օրինակ, դու գիտես,
որ իրականում Աստված կա:
Բայց դու կարող ես նաև
չիմանալ, որ գիտես դա:


---------------------------------
* Անգլերենում՝ բառախաղ.
Nowhere - ոչ մի տեղ;
Now…here - այժմ, այստեղ:

Sambitbaba
02.02.2012, 19:09
50.

Հանդիսանո՞ւմ է արդյոք
հրաժարումը
Իրական հոգևոր կյանքի
մասը կարևոր:

Այո, հանդիսանում է, քանզի,
վերջին հաշվով, հոգին
Հրաժարվում է այն ամենից,
ինչն իրական չի:
Իսկ այն կյանքիդ մեջ,
որը որ դու վարում ես,
Ինձ հետ քո կապից բացի
իրական չի ոչինչ:

Բայց պարտադիր էլ չի
քո հրաժարումը,
Այսինքն, ինքնահերքումը, -
իր դասական հասկացողությամբ:

Ճշմարիտ Վարպետը
ոչինչից չի “հրաժարվում”:
Ճշմարիտ Վարպետն
ուղղակի մի կողմ է դնում
Այն, ինչը դադարել է
իրեն բավարարել,
Այն, ինչ դադարել է այլևս
նրան անհրաժեշտ լինել:

Ոմանք ասում են, որ դու
պետք է հաղթահարես
քո ցանկությունները:
Ես ասում եմ, որ դու
ուղղակի պետք է փոխես
նրանք՝ ցանկություններդ:

Ոմանք ասում են, որ
Աստծոն ճանաչելու համար
Դու պետք է հաղթահարես
բոլոր երկրային կրքերը:
Իսկ Ես ասում եմ, որ
հասկանալ և ընդունել նրանց, -
Աստծոն ճանաչելու համար
արդեն իսկ բավական է:

Ինչին դու դիմադրում ես՝
այն ուժեղանում է:
Ինչի հանդեպ ուշադիր ես՝
անհետանում է:

Մարդիկ, ովքեր ձգտում են
երկրային կրքերը հաղթահարել,
Հաճախ այնքան համառորեն են
աշխատում դրա վրա,
Որ հաղթահարելու փոխարեն՝
ձեռք են բերում մի նոր կիրք էլ.
Հենց “հաղթահարելն” էլ դառնում է
այդ նոր կիրքը նրանց:

Նրանք բռնկվում են
“Աստծո հանդեպ կրքով”,
Աստծոն “ճանաչելու” կրքով:
Բայց կիրքը՝ կիրք է:
Եվ մի կրքի փոխարինումը
մեկ ուրիշ կրքով,
Բոլորովին էլ թույլ չի տալիս
քեզ կրքից ազատվել:

Դրա համար մի դատիր այն,
ինչի հանդեպ դու կիրք ունես:
Ուղղակի նկատիր ու հիշիր այն,
իսկ հետո արդեն տես,
Թե իրականում որքանո՞վ է
այդ բանը ծառայում քեզ,
Ելնելով այն հանգամանքից, թե
ով և ինչ ես ցանկանում լինել:

Հիշիր, որ դու միշտ գտնվում ես
քեզ արարելու պրոցեսում:
Ամեն նոր ակնթարթին որոշում ես,
թե ով և ինչ ես հանդիսանում:
Եվ նշանակալիորեն դու որոշում ես դա
այն ընտրությունների միջնորդությամբ,
Որոնց հանդեպ դու որոշակիորեն
ինչ-որ կրքեր ես զգում:

Կիրքը՝ դա սերն է դեպի
լինելությունը գործողություն դարձնելը:
Կիրքը փորձ է դարձնում
մեր բոլոր հասկացությունները:
Երբեք մի հերքիր կիրքը, քանզի դա
հավասարազոր կլինի հերքելուն այն,
Թե Ով Ես Դու Իրականում
և Ով Ես Դու Ազնվորեն Լինել Ցանկանում:

Հրաժարումը հերքում է ոչ թե կիրքը,
այլ արդյունքից կախված լինելը:
Իսկ կիրքը՝ դա սերն է
դեպի գործողությունը:
Փորձի հետ միասին,
գործողությունը՝ լինելությունն է,
Եվ սրա բաղկացուցիչ մասն է
հաճախ դառնում սպասումը:

Ապրել կյանքդ,
չունենալով սպասումներ,
Առանց կոնկրետ
արդյունքների կարիքի, -
Դա է հենց ազատությունը:
Դա՝ աստվածայնությունն է:
Այդպես ապրում եմ Ես:

Դու կախված չես արդյունքների՞ց:

Իհարկե, Ես բացարձակ
կախված չեմ, սիրելիս:
Իմ հաճույքը՝ ստեղծելու մեջ է,
այլ ոչ նրա հետևանքների:
Հրաժարումը՝ արդյունքներից
հրաժարվելու որոշումն է,
Այլ ոչ թե գործողությունից:
Եվ սա մեծ տարբերություն է:

Իսկ երբ Դու ասում ես,
որ “Կիրքը՝ դա սերն է
Դեպի լինելությունը
գործողություն դարձնելը”, -
Կարո՞ղ ես բացատրել ինձ,
թե ի՞նչ ի նկատի ունես:

Գոյության բարձրագույն
վիճակն է լինելությունը:
Լինելությունը՝ գոյության
ամենամաքուր էությունն է:
Մաքուր լինելությունը՝
մաքուր Աստված-ությունն է:
Բայց մեզ բավական չի
ուղղակի լինելը:

Մեզ ճանաչելու համար
մեզ փորձ է հարկավոր:
Եվ այդ փորձի համար է,
որ Ես հորինել եմ
Աստվածայնության մի վիճակ,
որը կոչվում է գործողություն:

Ենթադրենք հիմա, որ դու,
քո “Ես”-ի ամենակենտրոնում,
Աստվածայնության քո այն վիճակն ես,
որը կոչվում է “սեր”:

(Եվ դա, ի միջի այլոց,
մեծ ճշմարտություն է:)

Այսպես ուրեմն, մի բան է
ինքը՝ սերը լինելը,
Եվ լրիվ ուրիշ է
ինչ-որ բան սիրով անելը:

Հոգին ծարավի է
այնպիսի մի բան անել,
Որ այդ գործով կարողանա
ինքն իրեն ճանաչել:
Այդ փորձով հոգին
ձգտում է իրականացնել
Իր ամենաբարձր գաղափարը
գործողության մեջ:

Այդ ջերմ ցանկությունը
կիրք է կոչվում:
Սպանիր այդ կիրքը՝
և դու կսպանես Աստծոն:
Կիրքը՝ Աստված է,
որ ցանկանում է ասել. “Ողջույն”:

Եվ տես, հենց որ Աստված
ավարտում է գործողությունը,
Նա դառնում է Ինքնահաստատված
և ուրիշ ոչինչի կարիք չունի:
Իսկ մարդը՝ հակառակը,
երբ գործողությունն ավարտվում է,
Անհրաժեշտություն է զգում ստանալ
շահաբաժին իր ներդրումից:

Եթե դու պատրաստվում ես
ինչ-որ մեկին սիրել,
Վատ չէ, բայց փոխարենը
սեր ստանալ ես երազում:
Եվ կամ նման մի բան:
Եվ դա կիրք չէ: Դա՝ սպասում է:
Դա՝ մարդկային դժբախտության
աղբյուրն է մեծագույն:

Դա այն է, ինչը մարդուն
առանձնացնում է Աստծոց:

Իսկ հրաժարումը
վերջ է դնում առանձնացմանը՝
Ձեր ինքնաճանաչման
փորձի միջոցով,
Աստծո հետ ընդհանրանալու
և միասնանալու,
Աստվածայինի մեջ
հալվելու միջոցով:

Այսպիսով, հրաժարումը
ենթադրում է հրաժարվելը
Արդյունքից, բայց կրքից՝
ոչ մի դեպքում:
Իրականում Վարպետը
գիտի ենթագիտակցորեն,
Որ կիրքը՝ ճանապարհն է
դեպի Ինքնաիրականացում:

Նույնիսկ օգտագործելով
երկրային հասկացությունները,
Լրիվ համոզված
կարելի է ասել,
Որ եթե դու ոչինչի հանդեպ
որևէ կիրք չես զգում,
Ուրեմն, չես էլ ապրում
դու ընդհանրապես:

Sambitbaba
04.02.2012, 23:32
51.

Կարո՞ղ ես բացատրել ինձ
Քո արտահայտությունը,
Որը հնչեցրեցիր Դու
քիչ առաջ վերևում.
“Ինչին դիմադրում ես՝
ուժեղանում է,
Իսկ ինչն ընդունում ես՝
անհետանում է”:

Դու երբեք չես կարող
դիմադրել մի բանի,
Ինչը որ չես ընդունում
որպես իրականություն:
Հենց ինքը՝ ինչ-որ բանի
դիմադրելու գործողությունը
Նշանակում է, որ դու այդ “բանին”
կյանք ես նվիրում:

Երբ դու դիմադրում ես
որևէ էներգիայի,
Նշանակում է, որ դու
տեղ ես տալիս նրան:
Եվ ստացվում է, որ որքան
շատ ես դու դիմադրում, -
Այնքան ավելի շատ ես
իրական դարձնում այն:

Իսկ եթե դու նայես նրան,
թե իրոք ուշադիր նայես, -
Կգտնես էությունը նրա,
կարծես նրա միջով կտեսնես:
Հայացքով կշամփրես ամեն պատրանք,
ամփոփված նրա մեջ քեզ համար,
Չի մնա այնտեղ էլ ոչ մի խաբկանք,
կատարյալ իրականությունը կմնա:

Սրա առջև քո թույլ պատրանքն ուժ չունի.
նա չի կարող մատներով իր թուլացող
Երկար մնալ կառչած քո ուշադրությունից,
իր վրա պահել երկար ուշադրությունը քո:

Երբ դու տեսնում ես
իրականությունը,
իրականությունը
դարձնում է քեզ ազատ:

Իսկ եթե ես չե՞մ ցանկանում,
որ չքանա այն, ինչին նայում եմ:

Բայց հարկավոր է, հասկանո՞ւմ ես,
հարկ է միշտ ցանկանալ դա:

Քո իրականության մեջ չկա ոչինչ,
ինչից կարելի կլիներ կառչել:
Եվ եթե դու ընտրում ես պատրանքը կյանքիդ,
այլ ոչ բարձրագույն իրականությունը, -
Դու կարող ես հեշտությամբ
վերաստեղծել այն,
Քանի որ ստեղծելն է
հենց քո էությունը:

Այդպիսով, քո կյանքում
կարող ես ունենալ այն,
Ինչ որ ընտրում ես
ունենալ քո կյանքում:
Նաև կարող ես քո կյանքից
հեռացնել ամեն բան,
Ինչ որ վերապրել
էլ չես ցանկանում:

Բայց ոչինչի մի դիմադրիր:
Մի դիմադրիր երբեք:
Թե կարծում ես, որ դիմադրելով
դու այդ բանը կհեռացնես, -
Մտածիր մեկ անգամ էլ.
իսկ իրականում դու միայն
Շատ ավելի խորը
կարմատավորես այն:

Մի՞թե Ես քեզ չեմ ասել,
որ ամեն մի միտք արարիչ է:

Նույնիսկ միտքն այն մասին,
որ ես ինչ-որ բան չե՞մ ցանկանում:

Իսկ ինչո՞ւ ընդհանրապես
մտածել այն մասին,
Ինչը դու չես ցանկանում:
Էլ մի՛ հոգա այդ մասին:
Բայց եթե այնուհանդերձ
պարտավոր ես մտածել,
Եթե դու չես կարող
չմտածել այդ մասին, -

Մի՛ դիմադրիր ուրեմն:
Ընդունիր այն, ինչ որ կա
Որպես մի իրականություն,
քո կողմից ստեղծված:
Ընդունիր քո արարումը
էությամբ իր ամբողջ,
Եվ հետո միայն ընտրիր՝
պահե՞լ այն, թե ոչ:

Իսկ ինչո՞վ պետք է բնորոշվի
իմ այդ ընտրությունը:

Թե դու, քո կարծիքով,
Ով և Ինչ Ես Հանդիսանում:
Եվ թե Ով և Ինչ
Դու Ընտրում Ես Լինել:
Դրանով է բնորոշվում
քո յուրաքանչյուր ընտրություն,
Որոնք քո ամբողջ կյանքում
դու հասցրել ես կատարել:

Կամ երբևիցէ կկատարես:

Ուրեմն ինչ է, հրաժարումը
ճիշտ ճանապարհ չէ՞:

Գիտես, “հրաժարում” բառը
այնքան էլ հաջող չէ:
Փաստորեն, դու չես կարող
ոչինչից հրաժարվել,
Քանզի ինչին դիմադրում ես,
ուժեղանում է այն:
Իսկ զրկանքը՝ չի հրաժարվում,
այլ ընտրում է ուրիշ մի բան:

Որտեղ էլ դու լինես,
դու չես կարող հեռանալ
Արդեն գոյություն ունեցող
ինչ-որ բանից:
Դրա համար մի դիմադրիր
դու գայթակղությանը,
Խնայիր քո ուժերը
և շուռ եկ նրանից:

Դարձիր դեպի Ինձ
և շուռ եկ ամենից,
Ինչը դու համարում ես,
որ արժանի չէ Ինձ:

Սակայն գիտեցիր,
որ չկա այնպիսի բան,
Ինչը դու սխալ
ճանապարհ ես անվանել:
Քանզի դու չես կարող
այս ճամփորդության մեջ
Չհասնել այնտեղ,
ուր ճանապարհ ես ընկել:

Ամբողջ հարցը նրանում է,
թե երբ տեղ կհասնես:

Ուրեմն, էլ ո՞րն է
այս ամենի իմաստը:
Ուրեմն, ինչո՞ւմ է
մեր կյանքի իմաստը:
Ուրեմն ինչի՞ համար ենք
անհանգստանում մենք
Այն մասին, ինչի մասին որ
անհանգստանում ենք:

Դե իհարկե, չարժի քեզ
երբեք անհանգստանալ:
Բայց քեզ համար վատ չէր լինի
դիտունակ դառնալ:
Ուղղակի ուշադրություն դարձրու,
թե այն, ինչ անում ես,
Ունես, հանդիսանում ես, -
արդյո՞ք քեզ ծառայում է:

Քո կյանքի իմաստը
ոչ թե նրանում է,
Որպեսզի զուր ճիգեր թափես
ընկնելու ինչ-որ տեղ,
Այլ նրանում, որ հասկանաս,
որ իզուր են որոնումներդ,
Որ արդեն դու այնտեղ ես
և միշտ էլ եղել ես այնտեղ:

Ուղղակի դու ստեղծում ես այն,
ով և ինչ հանդիսանում ես,
Որպեսզի հետո սեփական
փորձով դա վերապրես:

Sambitbaba
11.02.2012, 18:10
ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ

52.

Հանդիսանո՞ւմ է արդյոք տառապանքը
ճանապարհ դեպի Աստված:
Ոմանք նույնիսկ ասում են,
որ միակ ճանապարհն է դա:

Ինձ դուր չի գալիս տառապանքը
և երբեք դուր չի եկել:
Իսկ հակառակն ասողը չի ճանաչում Ինձ,
և երբեք չի էլ ճանաչել:

Տառապանքը մարդկային փորձի
անհրաժեշտ տեսանկյունը չէ:
Այն ոչ միայն ձեզ պետք չէ, -
այն խելացի չէ, հարմար էլ չէ:

Ինչպես նաև վնասակար է
ձեր առողջության համար:

Որեմն այդքան տառապանք
գոյություն ունի ինչի՞ համար:

Ինչո՞ւ Դու, եթե Դու իրոք
Ամենակարող Աստված ես, -
Չես կարող վերջ դնել նրան,
ինչն այդքան դուր չի գալիս Քեզ:

Ես դրեցի դրա վերջը:
Ուղղակի դուք հրաժարվում եք
Օգտագործել այն գործիքները,
որոնք Ես առաջարկում եմ,
Որպեսզի դուք հասկանաք,
որ չկա ոչ մի տառապանք:

Տես, որ քո տառապանքն
ընդհանուր ոչինչ չունի
Քեզ հետ կատարվող
իրադարձությունների հետ:
Նա՝ այդ տառապանքը, -
անմիջականորեն կապված է
Այդ իրադարձությունների նկատմամբ
քո վերաբերմունքի հետ:

Այն, ինչ տեղի է ունենում՝
դա ուղղակի այն է,
ինչ տեղի է ունենում:
Թե ինչպես ես դու քեզ զգում
այդ կապակցությամբ, -
լրիվ այլ բան է:

Ես արդեն տվել եմ ձեզ
բազում գուրծիքներ,
Որոնցով դուք կարող եք
հակազդել և պատասխանել
Ձեզ հետ տեղի ունեցող
իրադարձություններին այնպես,
Որպեսզի ցավը քչացնեք
կամ, ըստ էության, վերացնեք:

Բայց դուք չեք օգտագործում
Իմ տված գործիքները:

Բայց ինչո՞ւ չվերացնել Քեզ
հենց իրենք՝ իրադարձությունները:

Շատ լավ առաջարկ է: Ցավոք,
Ես չեմ հսկում նրանց:

Դու իրադարձությունները
չե՞ս հսկում, Աստված…

Իրադարձությունները տեղի են ունենում
որպես ձեր ընտրության արդյոունք,
Եվ Ես երբեք չեմ խառնվի
ձեր կատարած ընտրությանը,
Երբեք չեմ փոխի այն,
ինչ ընտրել եք դուք:

Անել այդպես, կնշանակեր վերացնել
Իմ՝ ձեզ ստեղծելու պատճառը:
Անել այդպես, կնշանակաեր
Ինքս Ինձ հերքել:

. . . . . . . . . . . . . . . .

Որոշ իրադարձություններ
դուք կատարում եք ձեր կամքով,
Ուրիշները՝ անգիտակցաբար
դեպի ձեզ եք քաշում:
Իսկ առանձին իրադարձություններ՝
ձեր համար դրանցից են
Բնական արհավիրքները, -
“ճակատագրին” եք վերագրում:

Բայց ճակատագիրը,
այլ կերպ ասած,
Մոլորակի գիտակցության
ընդհանուր հոմանիշն է:

Ցանկանում ես ասել.
“կոլլեկտի՞վ” գիտակցության:

Հենց այդպես, սիրելիս:
Դու կատարյալ ճիշտ ես:

Sambitbaba
20.02.2012, 04:21
53.

Ոմանք ասում են, որ աշխարհը
դեպի դժողք է գլորվում:
Ինչպես նաև մեր էկոլոգիան
կործանման եզրին է գտնվում:
Մեր մոլորակը գեոֆիզիկական
գլոբալ արհավիրքի առաջ է կանգնել:
Երկրաշարժներ: Հրաբուխներ:
Նույնիսկ կարող է պատահել

Երկրագնդի առանցքի փոփոխությունը:
Իսկ ոմանք ասում են, որ
Մեր կոլլեկտիվ գիտակցությունը
այդ ամենը կարող է փոխել:
Այսօր շատերն ասում են,
որ միահամուռ մեր մտքերով
Մենք կարող ենք
մեր մոլորակը փրկել:

Գործի դրված մտքերով:

Եթե ամենուր մարդկանց
բավարար քանակություն
Համոզվի նրանում,
որ պետք է անել ինչ-որ բան
Շրջապատող միջավայրը
փրկելու համար, -

Դուք Երկիրը կփրկեք:
Բայց ձեզ պետք է շտապել:

Առանց այն էլ բավականին
վնաս է հասցված,
Իրոք, ցավալի վիճակ է
և այդպես է շատ վաղուց:
Արմատական փոփոխություն է
պետք ի համեմատ նրա,
Ինչ որ ներկայումս
տեղի է ունենում:

Դու ի նկատի ունես,
որ եթե մենք չանենք դա,
Ուրեմն շուտով կլինենք
ականատեսը նրա,
Թե ինչպես մեր Երկիրը՝
և նրա հետ էլ մենք, -
Դժողքի՞ կարժանանանք,
աշխարհի վե՞րջը կտեսնենք…

Բայց եկ՝ տառապանքի խնդրին
առայժմ վերադառնանք:
Որտեղի՞ց մենք վերցրեցինք,
որ լավ է տառապանքը:

Եվ այն, որ սրբերը
“տառապում են լուռ”:

Իրոք, որ սրբերը
“լուռ են տառապում”:
Բայց դա չի նշանակում,
որ տառապանքը՝ լավ է:
Բոլոր աշակերտները
վարպետության դպրոցում
Լուռ տառապում են,
քանի որ հասկանում են,

Որ այդ տառապանք ասածը
Աստծո ճանապարհը չէ,
Այլ ավելի շուտ, դա ճիշտ
նշանն է այն բանի,
Որ դեռ հարկավոր է ձեզ
էլի ինչ-որ բան վերհիշել,
Էլի ինչ-որ բան իմանալ
Աստծո ճանապարհի մասին:

Ճշմարիտ Վարպետը
չի էլ տառապում լուռ,
Վարպետը տառապում է
առանց բողոքելու:
Նա նույնիսկ չի տառապում,
այլ ուղղակի ապրում է
Այն, ինչը որ դուք
անտանելի եք համարում:

Գործնական Վարպետը
տառապում է լուռ,
Քանզի փորձի մեջ հստակ
հասկանում է խոսքի ուժը:
Խոսքն ուշադրություն է ծնում,
ուշադրությունն՝ իրականություն, -
Եվ ահա, Վարպետն ընտրում է
տառապանքի մասին չխոսել:

Այսպիսով, Վարպետը
գիտի ամենակարևորը,
Եվ Վարպետն ապրում է
ընտրության ակնթարթի մեջ,
Դարձնելով իրականություն
այն, ինչ ընտրում է:

Ժամանակ առ ժամանակ
դուք բոլորդ էլ անում եք դա:
Ձեր մեջ չի գտնվի մեկը,
ով գոնե մեկ անգամ
Չի ստիպել վերանալ
իր գլխացավը
Կամ ցավազերծել է
ատամնաբուժին այցելելը,

Ուղղակի որոշելով,
որ այդպես կլինի:

Վարպետն էլ է ընդունում
այդպիսի որոշում,
Միայն թե վերաբերյալ
ավելի գլոբալ բաների:

Բայց ինչո՞ւ
ընդհանրապես տառապել:
Եվ ինչո՞ւ
ընդհանրապես թույլ տալ
Տառապանքի
հնարավորությունն անգամ:

Ժամանակն է արդեն քեզ հիշել
այս հարցիդ պատասխանը,
Քանզի շատ հաճախ ենք
մենք դրան վերադառնում.
Դու չես կարող ճանաչել և
դառնալ այն, ինչ հանդիսանում ես,
Եթե բացակայում է այն,
ինչ դու չես հանդիսանում:

Եվ միևնույն է, չեմ կարողանում
ես հասկանալ,
Որտեղի՞ց ենք մենք վերցրել,
որ լավ է տառապելը:

Շատ իմաստալի է, որ այդպես
համառն ես դու այս հարցում:
Լուռ տառապանքն ամփոփող
սկզբնական իմաստությունն
Այսօր այնքան աղավաղված է,
որ շատերը հավատում են,
Որ տառապանքը՝ լավ է,
իսկ ուրախությունը՝ վատ է:

Իսկ որոշ կրոններ, ըստ էության,
սովորեցնում են հենց դրան:

Եվ դուք որոշել եք, որ
եթե մեկն ունի քաղցկեղ
Եվ այդ մասին լռում է, -
ուրեմն նա սուրբ է:
Իսկ եթե, ասենք, մի կին
առողջ սեռականություն ունի
Եվ այդ չի էլ թաքցնում, -
ուրեմն՝ մեղսագործ է:

Հը, դուրդ եկա՞վ այս
պայթյունավտանգ թեման…

Ճիշտ, ավելի պայթյունավտանգ
բան չես հնարի:
Եվ Դու այն խորամանկորեն
կնոջը վերագրեցիր:
Ասա, արեցիր դա
հատուկ նրա համար,
Որպեսզի ինչ-որ բան ընդգծե՞ս,
որ ցո՞ւյց տաս ինչ-որ բան:

Նրա համար, որ ցույց տամ ձեզ
ձեր նախապաշարումները:
Դուք գերադասում եք
տեսնել տղամարդուն,
Որն առանց տնքոցի
մեռնում է կռվի դաշտում,
Քան կնոջը, որը տնքոցով
սիրով է զբաղվում:

Իսկ Դու ի՞նչ
կգերադասեիր:

Ոչ, սիրելիս: Ես ոչ մի
դատողություն չունեմ:
Իսկ դուք ունեք դրանք
շատ մեծ քանակով,
Զանազան ու տարբեր, -
և Ես համարում եմ,

Որ հենց ձեր դատողությունները
ձեզ չեն թողնում ուրախանալ,
Իսկ ձեր սպասումներն էլ
դարձնում են ձեզ դժբախտ:

Այդ ամենը միասին վերցրած,
հենց ձեր դժվարություններն է ծնում
Եվ այդպիսով, կարճ ասած,
ձեզ տառապանքներ է բերում:

Որտեղի՞ց ես իմանամ,
որ Քո խոսքերը ճշմարիտ են:
Որտեղի՞ց ես իմանամ,
որ իրոք Աստված է խոսում:
Ինչպե՞ս կարող եմ հավատալ,
որ սրանք իրոք Քո խոսքերն են,
Այլ ոչ թե իմ բորբոքված
պատկերացումն է մորմոքում:

Դու արդեն հարցրել ես այդ մասին:
Իմ պատասխանն էլ անփոփոխ է մնում:
Եվ լսիր, ընդհանրապես,
արդյոք ունի՞ դա նշանակություն:
Նույնիսկ եթե պատկերացնես,
որ “ճիշտ” չէ Իմ ասած ոչ մի խոսք, -
Կարո՞ղ ես արդյոք դու հնարել
կյանքի ավելի լավ ինչ-որ միջոց:

Ոչ:

Եվ ահա, թե Ես ինչ քեզ կասեմ,
որ դուրս պրծնես այդ երկընտրանքից.
Մի հավատա ոչինչին նրանից,
ինչ որ ասում եմ Ես քեզ:
Ուղղակի ապրիր դա: Զգա դա:
Իսկ հետո փորձիր նույնն ապրել
Կանքի յուրաքանչյուր տարբերակով,
որը կցանկանաս կամ կընտրես:

Իսկ հետո վերանայիր քո փորձը,
հետո՝ ընտրիր այլ տարբերակ:
Եվ մի օր, վերջապես, կգտնես
ճշմարտությունը քո սեփական:

Մի անգամ, երբ բավական
քաջություն ձեռք բերեք,
Դուք վերջապես կզգաք
Աստծո այն աշխարհը,
Որտեղ համարվում է,
որ սիրով զբաղվելը
Շատ ավելի լավ է,
քան պատերազմելը:

Այդ
օրը
դուք
շատ
Կու-
րա-
խա-
նաք:

Sambitbaba
07.03.2012, 09:36
ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ


54.

Կյանքն այնքան սարսափելի է:
Եվ այնքան խճճված:
Իսկ չէ՞ր կարող ամեն ինչ
ավելի պարզ լինել, Աստված:

Կյանքի մեջ ոչինչ
չկա սարսափելի,
Եթե դու արդյունքներին
կապված չես, սիրելիս:

Դու ցանկանում ես ասել.
եթե չես ցանկանում ոչի՞նչ:

Ապրես: Հենց այդպես:
Ընտրիր, բայց մի ցանկացիր:

Դա հեշտ է նրա համար,
ումից ոչ ոք կախում չունի:
Իսկ կին ու երեխաներ
ունեցողն ի՞նչ անի:

Ընտանիքավորի ճանապարհը
միշտ ամենադժվարն է եղել:
Հեշտ է “ոչինչ չունենալ”,
երբ միայնակ ես դու:
Բայց եթե քո կյանքում
կան նրանք, ում սիրում ես,
Դու նրանց համար ամենալավ
բաներն ես ցանկանում:

Եվ ցավալի է, երբ նրանց չես կարող
տալ ամենն, ինչ կցանկանայիր.
Հագուստներ գեղեցիկ,
լավ տուն, ուտելիք…
Ինձ մոտ այնպիսի զգացում է,
որ արդեն քսան տարի պայքարում եմ
Այն բանի համար միայն,
որ ծայրը ծայրին հասցնեմ:

Եվ այդպես էլ դեռ ոչնչով
հպարտանալ ես չեմ կարող:

Դու խոսում ես նյութական
բարեկեցության մասի՞ն:

Ես խոսում եմ ընդամենը
այն անհրաժեշտի մասին,
Ինչ ամեն մարդ կցանկանար
տալ իր երեխաներին:
Ես ի նկատի ունեմ այն
ամենահասարակ բաները,
Ինչով ամեն մի տղամարդ
կուզենար կնոջը բավարարել:

Հասկանում եմ: Դու մտածում ես,
որ այն է քո խնդիրը կյանքում,
Որ ամենով նրանց բավարարես:
Դու այդպե՞ս ես կարծում:

Ոչ: Դա այն չէ, ինչում
իմ ամբողջ կյանքն է կայանում,
Բայց վատ չէր լինի, եթե դա
լիներ կողմնակի արդյունք:

Լավ, ուրեմն այդ դեպքում
եկ հետ վերադառնանք:
Ինչի՞ մեջ ես դու տեսնում
կյանքիդ իմաստն իրական:

Հասարակ հարց չի դա:
Իմ ողջ կյանքում ես
Նրա համար շատ տարբեր
պատասխաններ եմ ունեցել:

Իսկ ո՞ր մի պատասխանը
դու կցանկանայիր տեսնել:

Ես կցանկանայի…
որ իմ ամբողջ կյանքը
Հոգուս զարգացմանը
լիներ նվիրված:
Որ կյանքս այն որակներիս
արտահայտությունը լիներ,
Որոնք ամենաշատն են
իմ կողմից սիրված:

Իմ այն մասի, որը որ
ցավակցություն է,
Համբերություն, օգնություն
և նվիրվածություն է:
Իմ այն մասի, որը
կարող եմ ես անվանել
Հասկացում և ներում,
իմաստություն և սեր:

Հնչում է այնպես, կարծես
դու շարունակում ես
Ուղղակի այս գիրքը
կարդալ բարձրաձայն:

Այո, սա հիանալի գիրք է:
Բայց ես փորձում եմ
Հասկանալ, թե ինչպե՞ս
“գործով” իրականացնել այն:

Իսկ քո հարցի համար
գոյություն ունի պատասխան,
Որը որ շատ հստակ
ես տեսնում եմ հիմա:

Պատասխանը հետևյալն է.

Իմ կյանքը ամբողջ
նրան է նվիրված,
Որպեսզի ես օրեցօր
ընդամենը ողջ մնամ:

Ահա: Եվ դու մտածում ես,
որ մեկը մյուսին խանգարո՞ւմ է:

Դե…

Դու համարում ես,
որ հոգևոր ճանապարհը
Պատնեշ է հանդիսանում
քո ողջ մնալո՞ւն:

Ճշմարիտն ասած,
ես կուզեի ավելի շատ,
Քան մեր հիշատակած
այդ ուղղակի “ողջ մնալը”:
Բոլոր այս տարիները
ես “ողջ եմ մնում”:
Նկատեմ, որ հիմա էլ
դրանով եմ զբաղված:

Բայց ցանկալի կլիներ,
որ ողջ մնալու համար
Այս տաղտուկ և անվերջ
պայքարը դադարեր:
Եվ հետո, ես ցանկանում եմ
ոչ միայն “ողջ մնալ”,
Ես ցանկանում եմ
նաև բարգավաճել:

Իսկ ի՞նչն ես անվանում
դու բարգավաճել:

Ունենալ բավական,
որպեսզի չմտածել,
Թե հաջորդ կոպեկը
որտեղի՞ց ճարել:
Որ ստիպված չլինես
լարված, ճնշված լինել,
Քանզի տան վարձը՝
ինչո՞վ վճարել:

Չէի ուզենա հասնել
այս առօրեականությանը,
Բայց հիմա մենք խոսում ենք
իրական կյանքի մասին,
Այլ ոչ թե հորինված
այն հեքիաթային
Ռոմանտիկ-հոգևոր
կյանքի կտավի մասին,
Որը որ այս գրքում
դու նկարագրում ես:

Ինձ թվա՞ց, թե իրոք
դու բարկանում ես:

Ոչ այնքան բարկանում,
որքան հուսահատվում:
Ես այս հոգևոր
խաղերն եմ խաղում
Արդեն մոտ քսան տարի: Եվ տես,
թե ինչի եմ հասել ես:

Աղքատների համար օթևանից
ինձ բաժանում է գեթ մեկ հաշիվ,
Որ հարկավոր է վճարել:
Իսկ ես նոր, հենց նոր,
Աշխատանքս եմ կորցրել
և թվում է ինձ, թե
Դրամի սպասելիքներ նորից
ոչ մի տեղից չունեմ:

Եվ ես իրոք, սկսում եմ
հոգնել այս պայքարից:
Արդեն երիտասարդ չեմ,
և ցանկալի կլիներ ինձ
Ինչ-որ ապահովություն գտնել,
որպեսզի ես կարողանայի
Շատ ժամանակ հատկացնել
իմ “Աստվածայինին”:

Այնտեղ է իմ սիրտը,
և ձգտում է հոգևոր “զարգացման”:
Բայց կյանքն ինձ այնտեղ չի թողնում,
չի թողնում մոտենալ դրան:

Sambitbaba
21.03.2012, 03:24
55.

Ոսկե խոսքեր են,
և Ես ենթադրում եմ,
Որ դու խոսում ես
շատ մարդկանց անունից:
Ես քո թողությանը
մանրամասն կպատասխանեմ,
Որպեսզի դու կարողանաս
գլուխ հանել դրանից:

Քսան տարվա ընթացքում
այդ հոգևոր խաղերը
դու չես խաղացել:
Դու քայլել ես միայն
նրանց բուն էությունից դուրս
երկար տարիներ:

Դու դիտել ես նրանք,
խաղացել ես նրանց հետ,
Ժամանակ առ ժամանակ
համարձակվել ես փորձարկել…
Բայց երբեք չես զգացել
քո ճշմարիտ ու իրական
Տարվածությունն այդ խաղի մեջ,
մինչև վերջին ժամանակներս:

Այո, ճիշտ ես նկատել:

Ամբողջ քո մարմինը,
ամբողջ գիտակցությունը
և ամբողջ քո հոգին,
Հարկավոր է նվիրել
Աստծո կերպ և նմանությամբ
ինքդ քեզ ստեղծելուն:

Ահա, թե ինչ ասել է
“խաղալ հոգևոր խաղեր”:

Դա պրոցես է
Ինքնաիրականացման,
Ինչի մասին գրել են
Արևելքի միստիկները:
Դա պրոցես է
Հոգու Փրկության,
Ինչին նվիրված է
Արևմուտքի աստվածաբանությունը:

Դա ամենօրյա գործունեությունն է
ձեր գիտակցության:
Անվերջանալի պրոցեսն է
ձեր ընտրության:
Դա անդադարելի արարումն է:
Գիտակցված արարումը:
Արարումը՝ նպատակադրված
և ամենաբարձր միտումներից դրդված:

Ահա, թե ինչ է այդ
“հոգևոր խաղեր խաղալը”:
Եվ, ուրեմն, ասում ես,
որքա՞ն ես դրանով զբաղվել…

Ստացվում է, որ ես
նույնիսկ չեմ էլ սկսել…

Ծայրահեղությունից
ծայրահեղություն մի գցվիր
Եվ այդքան խիստ մի եղիր
ինքդ քո հանդեպ:
Դու իրոք նվիրել ես
քեզ այդ պրոցեսին
Ավելի երկար, քան կարող ես
քեզ պատկերացնել:

Ի միջի այլոց, ասեմ քեզ,
որ կարևոր էլ չէ,
Թե որքան երկար ես
դու դրանով կլանված:
Կլանվա՞ծ ես դու հիմա
արդյոք դրանով,
Սրանում է ողջ խնդիրը,
հենց սա է կարևոր:

Եկ, գնանք առաջ:
Դու Ինձ խնդրեցիր
“Տեսնել, թե այդ խաղերը
քեզ ինչի հասցրեցին”:
Եվ, ինչպես նկարագրում ես,
դու արդեն գտնվում ես
“Մի քայլ հեռավորության վրա
աղքատների օթևանից”:

Իսկ Ես նայում եմ քեզ
և ուրիշ պատկեր եմ տեսնում:
Ես տեսնում եմ Իմ առջև
կանգնած մի մարդու,
Ում որ հարուստի տնից
մի քայլ է բաժանում:

Դու ասում ես, որ մեկ հաշիվ
ևս կվճարես
Եվ դրանից հետո
կսուզվես անհայտությունը:
Իսկ Ես տեսնում եմ, որ
այդ հաշիվդ կվճարես,
Եվ դրանից հետո
կգա երանությունը:

Բայց, իհարկե, շատ բան
կախված է նրանից,
Թե ի՞նչն ես որպես “վարձ” ընկալում
և հանուն ինչի՞ ես ջանում:

Եթե կյանքիդ նպատակն է
նյութական պաշտպանվածությունը,
Ուրեմն Ես հասկանում եմ,
թե դու ինչ ես զգում,
Երբ ասում ես, որ քեզ
աղքատների համար օթևանից
Ընդամենը մի վերջին
հաշիվ է բաժանում:

Բայց այդ մտածելակերպդ էլ
կարելի է ճշտել:

Քանզի բոլոր բարիքները,
եթե դա Իմ վարձն է՝
դեպի քեզ են գալու:
Այդ թվում նաև փորձը՝
նյութական մակարդակի վրա
քեզ պաշտպանված զգալու:

Իմ վարձը՝ պարգևը,
որը դու ստանում ես,
Երբ “համագործակցում ես”
Ինձ հետ, -
Քեզ ապահովում է
ավելի շատ բանով,
Քան ուղղակի հոգեկան
հանգստությունը:

Դու կարող ես ունենալ
նյութական բարեկեցություն էլ:

Հեգնանքը նրանում է,
որ երբ դու ճաշակում ես
Այն հոգևոր հանգիստը,
որը քեզ Ես Եմ նվիրում, -
Դու հայտնաբերում ես,
որ նյութական ապահովությունը
Ամենավերջին հերթին է
քեզ հետաքրքրում:

Նույնիսկ քեզ շատ սիրելի
ընտանիքիդ անդամների
Նյութական ապահովությունն էլ
քո հոգսը չի լինի:

Հասնելով աստվածային
գիտակցության, կհասկանաս,
Որ պատասխանատու չես մարդկային
ուրիշ ոչ մի հոգու համար:

Եվ չնայած արժանավայել է,
որ ամեն հոգու համար
Դու հանգիստ կյանք ես
սրտանց ցանկանում,
Ամեն հոգի պետք է ընտրի
ճակատագիրն իր սեփական:
Եվ իհարկե, հենց ինքն էլ
ընտրում է իրականում:

Հասկանալի է, որ ուրիշներին
մտադրված նեղացնելը
Կամ ոչնչացնելը՝
ամենավեհ վարմունքը չէ:
Նաև անհանդուրժելի է
չնկատել կարիքները
Նրանց, ում դու քեզանից
կախյալ ես դարձրել:

Քո խնդիրն այն է,
որպեսզի օգնես
Քո մոտիկներին
կյանքում դառնալ անկախ:
Արագ և հիմնավորապես
նրանց սովորեցնես,
Թե ինչպես իրենց հարցերը
լուծեն առանց քեզ:

Քանզի, քանի դեռ
“ողջ մնալու համար”
Քո հարազատները
ունեն քո կարիքը,
Կարող ես չկասկածել,
որ հարազատներիդ համար
Դու բոլորովին էլ
բարիք չես:

Դու դառնում ես բարիք
միայն այն ակնթարթին,
Երբ նրանք հասկանում են,
որ քո կարիքը չունեն:

Իմ ամենաերջանիկ պահն էլ
գալիս է այն ժամանակ,
Երբ դու հասկանում ես,
որ Աստծո կարիքը չունես:

Sambitbaba
04.04.2012, 20:19
56.

Իհարկե, Ես գիտեմ,
որ դա հակասում է
Ամենին, ինչ երբևիցէ
քեզ սովորեցրել են:
Քո ուսուցիչները միայն
զայրացկոտ, խանդոտ,
Խիստ Աստծո մասին է,
որ քեզ պատմել են:

Այն Աստծո մասին,
ում որ շատ պետք է,
Որ բոլորն ամենուր
իր կարիքն ունենան:
Բայց դա բոլորովին էլ
իրական Աստված չէ,
Այլ նենգափոխված
պատճենը նրա:

Իրական Վարպետը նա չէ,
ով ավելի շատ աշակերտներ ունի,
Այլ նա, ով նրանցից մեծամասնությանը
Վարպետներ կդարձնի:

Իրական առաջնորդը նա չէ,
ով ավելի շատ հետնորդներ ունի,
Այլ նա, ով մեծամասնությունից
առաջնորդներ կդաստիարակի:

Իրական արքան նա չէ,
ով շատ հպատակներ ունի,
Այլ նա, ով հպատակներից
արքաներ կմեծացնի:

Իրական ուսուցիչը նա չէ,
ով ամենից շատ գիտի,
Այլ նա, ով մնացածներին
դեպի ճանաչումը կարթնացնի:

Եվ իսկական Աստված նա չէ,
ով ամենաշատ ծառայողներ ունի,
Այլ Նա, ով հենց Ինքն է
ամենաշատը ծառայում,
Եվ դրանով իսկ դարձնում է
աստվածներ մնացածներին:

Դրանում է փառքը
և նպատակն Աստծո.
Որ էլ չլինեն նրանք, ովքեր
երկրպագում են Աստծոն;
Որ դադարեն մտածել, թե Աստված՝
անհասանելիություն է,
Եվ սկսեն հասկանալ, որ Աստված՝
անխուսափելիություն է:

Ես կցանկանայի,
որ դու հասկանաս.
Քո երջանիկ ճակատագիրը՝
անխուսափելի է:
Եվ ոչ մի կերպ դու չես կարող
չլինել “փրկված”:
Եվ գոյություն չունի այլ դժողք,
բացի դա չիմանալը:

Իսկ ինչ վերաբերվում է
ծնողներին ու երեխաներին,
Ամուսիններին ու սիրելիներին,
մոտիկներին ու հարազատներին, -
Մի ջանիր քո սիրոց սարքել
նրանց համար սոսինձ:

Ավելի լավ է սերդ լինի
ճիշտ մագնիսի նման.
Սկզբում ձգի դեպ իրեն,
իսկ հետո՝ վանի նրանց:
Որ, ովքեր ձգտել են դեպի քեզ,
չմտածեն, որ հավերժ,
“Ողջ լինելու” համար պետք է
ընդմիշտ քեզ մոտիկ լինեն:

Ճշմարտությունից ավելի
հեռու բան, քան սա է՝
լինել չի կարող:
Մերձավորիդ համար ավելի
կործանարար բան, քա սա է՝
լինել չի կարող:

Թող քո սերը դրդի
քո սիրելիներին
Թաթախվել կյանքի մեջ
և փորձել լիովին,
Թե իրենք՝ ո՞վ են:
Եվ միայն դրանում
Քո ճշմարիտ սերը
իրոք կարտահայտվի:

Ընտանիք ունեցողի ճանապարհը
շատ ավելի դժվար է:
Այնքա՜ն տարաձայնություններ կան
ու կենցաղային հարցեր:
Մենակյացը դրանցից
ոչնչով ծանրաբեռնված չէ
Եվ նման բաները
նրա հոգսը չեն:

Եթե նա ունի հաց ու ջուր,
և համեստ մի քնելատեղ, -
Կարող է նվիրվել հանգիստ
մեդիտացիային կամ աղոթել:
Հեշտ է այդ պայմաններում
սրբությունը տեսնելը,
Հեշտ է այդ պայմաններում
աստվածայինի մեջ լինել:

Բայց փորձի՛ր սրա նման մեկին
տալ կին ու երեխաներ,
Եվ կտեսնես, թե ինչ կարող է
դրանից ստացվել:

Փորձի՛ր աստվածայինը տեսնել
այն երեխայի մեջ,
Որի բարուրը պետք է փոխել
գիշերվա ժամը երեքին:
Փորձի՛ր աստվածայինը տեսնել
քո այն հաշվի մեջ,
Որը հարկավոր է վճարել
մինչև ամսվա վերջ…

Ճանաչի՛ր Աստծո ձեռքը
այն վատառողջության մեջ,
Որը քո սիրելի
կնոջն է համակել:
Քո մեծահասակ ծնողների
հիվանդությունների՛ մեջ;
Քո աշխատանքի՛ մեջ, որը
հասցրել ես կորցնել:

Եվ մենք՝ այո, - խոսում ենք
բարեպաշտ կյանքի մասին:

Ես հասկանում եմ
քո հոգնածությունը:
Ես գիտեմ, որ դու արդեն
զզվել ես պայքարից:
Բայց Ես քեզ ասում եմ.
երբ դու Ինձ հետևում ես, -
Պայքարն անհետանում է,
այն փախչում է քեզանից:

Քեզ ապրել եմ առաջարկում
մեջն Աստծո տարածության,
Որտեղ ամեն մի իրադարձություն
կդառնա բարեմաղթանք:

Ինչպե՞ս կարող եմ ես ընկնել
տարածությունն իմ Աստծո,
Երբ կորցրել եմ աշխատանքս
և տանս վարձը պիտի վճարեմ… ինչո՞վ:
Երբ դեռահաս երեխաներս
ատամնաբույժի կարիք ունեն…
Երբ ինձ նոր մեքենա է պետք,
քանզի հինը՝ գողացել են…

Ինձ թվում է, որ այդ փիլիսոփայական,
վեհ տարածության մեջ գտնվելը՝
Այս խնդիրներից յուրաքանչյուրը լուծելու
ամենաանհուսալի ձևն է:

Սելավի
04.04.2012, 23:19
Սիրելի Smbitbaba, դու իրոք շատ հրաշալի աշխատանք էս կատարում: Շնորհակալություն քեզ:
Ես չէի սպասում, որ հայերենով այսքան հաջողված էր լինելու այս երկխոսությունը:

Sambitbaba
05.04.2012, 09:03
Սիրելի Smbitbaba, դու իրոք շատ հրաշալի աշխատանք էս կատարում: Շնորհակալություն քեզ:
Ես չէի սպասում, որ հայերենով այսքան հաջողված էր լինելու այս երկխոսությունը:
Շնորհակալ եմ քաջալերանքիդ համար, Սելավի ջան: Չնայած, եթե նայենք արձագանքներին, ավելի շատ պետք է հուսախաբված լինեի…
Գիտես, բավական հաճախ եմ հիշում քո այն մտքերը, որ պետք չէ ժողովրդին շտապեցնել, որ ժողովուրդը հիմնականում պատրաստ չէ այսպիսի աշխարհընկալմանը…
Հասկանում եմ, սիրելիս: Բայց մի բան գիտեմ հաստատ. սպասելու ժամանակ չկա այլևս: Եվ, ինչ արած, թեկուզ քչերը, բայց թող գոնե մի թեթև տեղեկանան…
Սա միակ պատճառն է երևի, որ թույլ չի տալիս ինձ հուսահատվել ու ստիպում է շարունակել իմ այդ, առաջին հայացքից, ապարդյուն աշխատանքը…

Sambitbaba
27.04.2012, 03:17
57.

Ոչ-ոչ, լսիր, սիրելիս,
մի՛ հրաժարվիր ինձանից,
Երբ Իմ կարիքն ունես
դու շատ ամենից։
Հասել է ժամը
քո ամենամեծ փորձության։
Եկել է ժամանակը
քո ամենաերջանիկ պատահականության։

Եվ այն ամենը,
ինչ գրված է այստեղ,
Հնարավորություն ունի
հենց այսօր հաստատվել։

Հենց այն ժամանակ,
երբ անտանելի է դառնում, -
Դու մոռանում ես այն մասին,
թե Ով Ես Իրականում։
Նաև մոռանում ես
այն գործիքների մասին,
Որոնք տվել եմ Ես քեզ,
որ քո ընտրած կյանքը ստեղծես։

Այժմ քեզ համար,
ինչպես երբեք,
Այժմեական է մտնել
քո Աստծո տարածության մեջ։

Առաջինը, քո գիտակցությունը
կգտնի հանգիստ այնտեղ։
Հենց խաղաղ միտքն է ծնում
մեծ գաղափարներ,
Որոնք կարող են ծառայել
ամենամեծ խնդիրների լուծմանը,
Որոնք դու քեզ քո երազներում
կարող ես պատկերացնել։

Երկրորդ, շատ կարևոր է այն,
որ հենց քո Աստծո տարածության
Մեջ ես դու ամբողջովին
ինքնաիրագործվում։
Իսկ դա՝ Հոգու նպատակն է,
և միակ նպատակը։
Դրանից բացի Հոգին
ոչինչ չի ցանկանում։

Երբ դու գտնվում ես
քո Աստծո տարածության մեջ,
Դու գիտես և հասկանում ես,
որ ամենը, ինչ հիմա կրում ես, -

Անցողիկ և ժամանակավոր է։

Ժամանակավոր է ամենը,
ինչ հիմա դու ունես,
Բայց դու՝ հավերժ կաս։
Եվ Ես ասում եմ քեզ.
կվերանան մի օր Երկինքն ու Երկիրը,
Իսկ դու՝ կմնաս։

Քանզի, ի՞նչ ես դու կարծում,
դու ո՞վ ես։
Իսկ ի՞նչ ես դու կարծում,
ո՞վ եմ Ես…

Ո՞վ ես դու կյանքի
այն փորձի համեմատ,
Որը որ անվանում ես
“կորցնել աշխատանաք”։
Դու ենթադրում ես,
որ քո Աստծո համար
Այդ խնդիրը լուծելը
բա՞րդ է չափազանց։

Այդ դժվար վիճակից դուրս գալը
Ինձ համար չափազանց մեծ հրա՞շք է։

Ես հասկանում եմ,
դու կարող ես մտածել,
Որ դա չափազանց վեր է
քո ուժերից։
Եվ այդ հարցում, իհարկե,
քեզ չեն կարող օգնել
Իմ՝ քեզ տված բոլոր
գործիքները նույնիսկ։

Բայց ի՞նչ է, դու իրո՞ք,
լրջորեն համարում ես,
Որ այդ խնդիրների լուծումը վեր է
նույնիսկ Ի՞մ ուժերից…

Մտքով ես հասկանում եմ,
որ Աստծո համար
Չափազանց բարդ ոչինչ
չի կարող լինել։
Բայց հուզականորեն,
ինչպես ինձ է թվում,
Ես չեմ կարող դրանում
լրիվ համոզված լինել։

Բանը ոչ թե այն է, թե
ի վիճակի՞ ես Դու արդյոք
Հաղթահարել այն,
ինչ բարդ է ինձ համար,
Այլ այն, որ ես չեմ կարողանում
հավատալ այն բանին,
Որ ինձ համար Դու իրոք
դա անել կցանկանաս։

Հասկանում եմ։ Ստացվում է,
որ ամբողջ խնդիրը՝ հավատն է։

Այո։

Իմ ընդունակության հաշվով
քեզ մոտ հարց չի ծագում,
Դու Իմ ցանկության վրա ես
ուղղակի կասկածում։

Հասկանում ես, ես դեռ ապրում եմ
այն աստվածաբանությամբ,
Որը պնդում է, որ ինչ-որ տեղ
ինձ համար դաս է նախատեսված։
Ես համոզված չեմ, որ ինձ սահմանված է
գտնել ճշմարիտ պատասխան։
Իսկ կարող է, ինձ սահմանված է
ունենալ պրոբլե՞մ հերթական։

Կարող է, դա հենց մեկն է
այն “փորձություններից”,
Որոնց մասին ինձ պնդում են
մեր աստվածաբաննե՞րը։
Կարող է, դա մեկն է
այն բազում խնդիրներից,
Որոնց շնորհիվ Դու մտադիր ես
թողնել ինձ այստեղ թափառե՞լ…

Այդ պատճառով է,
որ ես անհանգստանում եմ,
Որ այդ խնդիրը
չի կարող լուծվել։

Հնարավոր է, որ այժմ
հարմար ժամանակ է
Մեկ անգամ ևս
ա՛յն հարցին վերադառնալ,
Թե այդ ինչպե՞ս ստացվեց,
որ վերջիվերջո Աստված
Լսեց քեզ և քեզ հետ
շփման մեջ մտավ։

Չէ՞ որ դու մտածում ես,
որ Իմ ցանկության մեջ է
խնդիրը ամբողջ։
Իսկ Ես ասում եմ, որ ո՛չ,
մեր շփումն սկսվել է
միայն քո՛ կամքով։

Ես ցանկանում եմ քեզ այն,
ինչ դու ես ցանկանում քեզ։
Ոչ ավել, ոչ պակաս.
Ես քեզ դա խոսք եմ տվել։
Եվ չեմ նստել այստեղ,
որ գցեմ-բռնեմ,
Թե քո խնդրանքները
տա՞մ քեզ, թե՞ մերժեմ։

Իմ օրենքը՝ օրենք է
պատճառի և հետևանքի,
Այլ ոչ քո պատկերացրած
“կապրենք-կտեսնենքի”։
Չկա ոչինչ, ինչ չես կարող
ունենալ, եթե ընտրում ես,
Եվ նախքան կխնդրես դու Ինձ,
Ես այն արդեն կտամ քեզ։

Դու հավատո՞ւմ ես դրան։

Ոչ։ Ներիր։ Ես գիտեմ,
որ չափազանց շատ աղոթքներ
Մնում են անպատասխան։

Sambitbaba
04.05.2012, 23:38
58.


Ներողություն մի խնդրիր։
Միշտ ճշմարտության հետ մնա,
Թեկուզ այն լինի միայն
ճշմարտությանունը քո փորձի։
Ես հասկանում եմ դա։
Ես՝ քաջալերում եմ դա։

Ես չեմ կարողանում հավատալ,
որ ստանում եմ, ինչ խնդրեմ։
Իմ ամբողջ կյանքն ապացուցում է,
որ դա այդպես չէ։
Չէ, երբեմն ինչ-որ բան
ես, իհարկե, ստանում եմ,
Բայց այնքա՜ն քիչ է պատահում դա
և այնքա՜ն հազվադեպ։

Ես ասում եմ քեզ. դու միշտ
ստանում ես այն, ինչ ստեղծում ես,
Իսկ քո կյանքում՝ դու միշտ
ստեղծում ես ինչ-որ բան։
Ես գնահատականներ չեմ հանում
ստեղծածիդ կապակցությամբ,
Ես հնարավորություն եմ քեզ տալիս
ստեղծել նորից և ավելի շատ։

Եթե քեզ դուր չի գալիս
այն, ինչ ստեղծել ես,
Դու մի՛ կաշկանդիր քեզ,
ընտրիր մի նոր բան։
Իմ՝ որպես Աստծո,
աշխատանքն այն է,
Որ միշտ քեզ այդպիսի
հնարավորություններ տամ։

Հիմա դու եկել ես
և ասում ես Ինձ,
Որ ոչ միշտ ես ստացել այն,
ինչ ցանկացել ես։
Իսկ Ես լսեցի քեզ
և պատասխանում եմ,
Որ դու միշտ ստացել ես այն,
ինչ որ կանչել ես։

Քո կյանքը քո մտքերի
արդյունքն է կյանքիդ մասին,
Այդ թվում, քո ստեղծագործ մտքի
արդյունքն է այն մասին,
Որ դու հազվադեպ ես
ստանում այն, ինչ ընտրում ես։
Ուրեմն, միգուցէ կարծիքդ
քո կյանքի մասին փոխե՞ս…

Տես, ներկա ակնթարթին
դու ընկալում ես քեզ որպես
Աշխատանքը կորցնելու հետ կապված
իրավիճակի զոհի։
Իսկ Ես կցանկանայի,
որ դու լուրջ մտածես,
Թե արդյո՞ք ազնվորեն ես
մոտենում այդ հարցին։

Բանն այն է, որ իրականում,
դու ինքդ, քո հոգում
Քո այդ աշխատանքն
այլևս չէիր ընտրում։
Դու սկսեցիր առավոտյան
արթնանալ երկյուղի մեջ,
Այլ ոչ թե աշխատանքիդ
հաճույքն էիր վայելում։

Դու դադարեցիր երջանիկ զգալ քեզ՝
աշխատանքիդ հետ կապված։
Քեզ մոտ նոր զգացում ծնվեց.
զգալ քեզ վիրավորված։
Դու նույնիսկ սկսեցիր
ա՛յն մասին անրջել,
Թե ինչպե՞ս թողնես գործդ
և մի այլ բանով զբաղվես։

Եվ դու համարում ես,
որ այս ամենը
ոչինչ չի՞ նշանակում։
Գիտե՞ս, սիրելիս,
Իմ՝ քեզ տված Ուժը
դու սխալ ես հասկանում։

Կրկնում եմ. քո կյանքը
միշտ դասավորվում է
Քո կյանքի նկատմամբ
քո մտադրություններից։

Դե, ուրեմն, ո՞րն է
քո մտադրությունը հիմա.
Դու մտադիր ես ապացուցել
քո առաջարկած թեորիան
Այն մասին, որ կյանքը
հազվադեպ է բերում
Քեզ այն, ինչ դու ի՞նքդ ես
քեզ համար ընտրում։

Թե՞ մտադիր ես ցույց տալ,
թե Ով Ես Դու և Ով Եմ Ես։

Ես սրտնեղություն եմ զգում։
Սթափում։ Շփոթություն։

Իսկ ինչո՞ւ ուղղակի
չընդունել ճշմարտությունը
Եվ ինչո՞ւ չգնալ
ճշմարտությանն ընդառաջ։
Եվ ոլորովին կարիք չունես
դու մեղադրել ինքդ քեզ.
Վերլուծիր քո ընտրությունը
և փոխիր այն, թե ցանկանաս։

Բայց ինչո՞ւ եմ ես ընտրում վատն
այդպիսի պատրաստակամությամբ
Եվ հետո՝ դատապարտում եմ
միշտ ինքս ինձ դրա համար։

Իսկ ուրիշ էլ ի՞նչ կարելի է
սպասել քեզանից։
Որ դու վատն ես, ասել են քեզ
քո առաջին իսկ օրերից։
Քեզ ստիպել են, որ ընդունես,
որ “մեղքի” մեջ ես ծնվել,
Եվ հենց մեղքի զգացումն էլ
քո իրականությունն է դարձել։

Քեզ կարգադրել են անգամ
մեղք զգալ արդեն մինչ այն,
Ինչ դու կհասցնեիր
կատարել որևէ բան։
Քեզ սովորեցրել են ամոթ զգալ
նույնիսկ այն բանի համար,
Որ դու, իբր, ծնվել ես
ոչ այնքան կատարյալ։

Վիճակն այս կարծեցյալ՝
քո անկատարյալության,
Որի հետ, ինչպես պնդում են քեզ,
դու լույս աշխարհ ես եկել, -
Հենց հանդիսանում է այն,
ինչն, անամոթաբար
Ձեր հոգևոր մոլեռանդներն
առաջին մեղք են անվանել։

Այո, դա առաջին մեղքն է,
բայց նրանցը, այլ ոչ քոնը։
Քանզի առաջին մեղք է
արդեն իսկ այդ անվանումը։
Առաջին մեղքն է քո հանդեպ,
ստեղծված այն աշխարհի կողմից,
Որը Իրական Աստծո մասին
բացարձակապես չգիտի ոչինչ։

Չգիտի, եթե համարում է,
որ Աստված կստեղծեր,
Կամ կկարողանար ստեղծել
ոչ կատարյալ ինչ-որ բան։

Ձեր կրոններից ոմանք
այդ անհեթեթության շուրջ
Անգամ աստվածաբանական
ուսմունքներ են ստեղծել։
Իսկ դու մի զարմանա,
Ես խոսում եմ լրիվ լուրջ
Եվ բառի բուն իմաստով եմ
դա անհեթեթություն համարել։

Որովհետև ամենը,
ինչ Ես մտադրել եմ,
Ամենը, ինչին
Ես կյանք եմ տվել, -
Կատարյալ է։ Կատարելիության
կատարյալ արտացոլումն է,
Քանզի այն Իմ Կերպ
և Նմանությամբ է ստեղծվել։

Առաջին մեղքի գաղափարը
շատ կարևոր մի բան է
Քաղաքականության համար
ձեր բոլոր կրոնների։
Դրանով կարելի է “փրկել”
նույնիսկ բոլոր նրանց,
Ովքեր իրենց կյանքն
ապրում են օրինակելի։

Այդպես ծնվում են վայրի,
վրիժառու, չար կրոնները։
Այդպես հավերժացնում են
իրենց այդ կրոնները։
Այդպես Աստված դառնում է
սեփականությունն անհատների.
Այդպես Նա անհասանելի է
մնում շատերին։

Եվ իհարկե, դու միշտ ընտրում ես
քիչ կարևոր միտքը,
Քիչ նշանակալից գաղափարն ու
ոչ պիտանի պատկերացումը
Քո մասին, քո ուժի մասին,
քո հնարավորությունների մասին։
Քո կարողության մասին,
քո հզորության մասին։

Դու այդպես մտածում ես
Իմ հզորության մասին էլ,
Քանզի քո ուսուցիչները
քեզ այդպես են սովորեցրել։

Աստված իմ, ասա՜ ինձ,
ինչպե՞ս հետ սովորեմ ես…

Լավ հարց է։ Եվ կարևորը,
ճիշտ հասցեով ես դիմել։

Դու կարող ես հետ սովորել,
վերընթերցելով այս գիրքը։
Կարդա նորից ու նորից այն,
կարդա այնքան անգամ,
Մինչև ամեն մի պարբերություն
կդառնա քեզ հասկանալի,
Մինչև որ ամեն մի խոսք
դառնա քո խոսքը սեփական։

Երբ ամեն հարմար պահին
մեջ կբերես նրա խոսքերը,
Ամենաչարաբաստիկ ժամին
մտքիդ կգան նրա ֆրազները, -

Դու “հետ կսովորես” անպայման։

Sambitbaba
20.05.2012, 01:27
ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ

59.

Իսկ մարդկային հարաբերությունների մասին
ես ե՞րբ կիմանամ այնքան,
Որպեսզի նրանք ինձ մոտ
քիչ ավելի հարթ ընթանան։
Եվ կա՞ արդյոք ընդհանրապես
ինչ-որ միջոց, որևէ ձև,
Որ մարդ կարողանա երջանիկ լինել
այդ հարաբերությունների մեջ։

Դու նրանց մասին ոչինչ
իմանալու կարիք չունես։
Քեզ պետք է արտահայտել այն,
ինչ դու արդեն գիտես։

Կա՛ միջոց երջանիկ լինել
այդ հարաբերությունների մեջ,
Եվ այն հետևյալն է.
դու պետք է օգտագործես
Ամեն մի հարաբերություն
իր նպատակի համար,
Այլ ոչ այն նպատակի համար,
որն ինքդ ես ծրագրել։

Հարաբերությունները միշտ ստուգում են,
թե ինչի ես դու ընդունակ։
Կոչում են քեզ, որ դու ինքդ,
փորձի վրա քո սեփական
Ստեղծես, արտահայտես, փորձես.
քո ավելի բարձր հատկանիշները,
Քո ավելի վեհ աշխարհընկալումը,
քո ավելի մեծ պատկերացումները՝

Ինքդ քո մասին։

Ուրիշ ոչ մի տեղ
դու չես կարող դա անել
Այնպես անմիջականորեն,
գործունորեն և ակնհայտորեն,
Ինչպես կարող ես անել դա
քո հարաբերությունների մեջ։

Իսկ թե խոսենք ավելի լուրջ,
դու չես կարող ընդհանրապես
Քո հարաբերություններից դուրս
այդ ամենն իրականացնել։

Միայն ուրիշ մարդկանց,
տեղերի և իրադարձությունների հետ
Քո հարաբերությունների միջոցով է,
որ դու կարող ես գոյատևել։

Դու ահնպիսին ես,
ինչպիսին որ կաս,
Միայն մեկ այլ բանի համեմատ,
ինչն այդպիսին չի։
Այդպես է կառուցված
հարաբերականության աշխարհը՝
Որպես հակադրություն
բացարձակի աշխարհի։

Հենց որ խորը համակվես դրանով,
հենց որ գիտակցես դա հստակ, -
Ներըմբռնողաբար կբարեմաղթես
յուրաքանչյուր փորձ կենսական,
Յուրաքանչյուր մարդու հետ
քո բոլոր հանդիպումները,
Հատկապես՝ անհատական
մարդկային հարաբերությունները։

Դու կսկսես ընկալել նրանք
որպես հիմնակառույց,
Կհասկանաս, որ այդ նրանք են,
որ քեզ են ստեղծում։

Այդ “կառուցումը” կարող է
լինել մարմնավորումը
Քո սեփական, գիտակցված
ծրագրի։ Բայց նաև,
Կարող է ձևավորվել այն
բացարձակ տարերայնորեն։

Դու կարող ես ընտրել
լինել նրա՛ արդյունքը,
Ինչ որ տեղի է ունենում
կամա, թե ակամա։
Կամ էլ արդյունքը նրա,
ինչ դու որոշել ես լինել
Եվ անել այն բանի հետ,
ինչ տեղի է ունենում հիմա։

Այ, այդ վերջին դեպքում է,
որ “Ես”-ի արարումը
գիտակցական է դառնում։
Փորձի հենց այդ երկրորդ
տարբերակի մեջ է
“Ես”-ն իրականանում։

Ուրեմն բարեմաղթիր
փոխհարաբերություններդ բոլոր,
Ընկալիր նրանք որպես
բաղադրամասեր կարևոր
Նրա, Ով Դու Կաս
և ով ընտրում ես լինել։
Քո հոգին հենց այդ փորձն է
քեզ համար ծրագրել։

Հիմա քեզ հետաքրքիր են
ռոմանտիկ փոխհարաբերությունները։
Ուրեմն, դու Ինձ թույլ տուր
հատուկ և հանգամանորեն
Կանգ առնել սիրային
հարաբերությունների վրա,
Ինչը շարունակում է դեռ
քեզ անհանգստացնել։

Եթե չեն հաջողվում
սիրային հարաբերությունները,
Նշանակում է, որ նրանց
շարժառիթն է սխալ։
(Բայց մարդկային իմաստով է միայն
այդ “չհաջողվել” ասածը.
Իրականում մարդու փորձի մեջ
անհաջողություններ չկան։)

Մարդկանց մեծամասնությունը
իր փոխհարաբերություններից
Պարտադիր նպատակ է դնում
մի ինչ-որ բան քաղել,
Չմտածելով վայրկյան անգամ,
որ ինքն էլ կարող էր
Այդ փոխհարաբերությունների մեջ
ինչ-որ բան ներդնել։

Կարևորագույն նպատակն է
յուրաքանչյուր փոխհարաբերության,
Որոշել, թե քո ո՞ր մասը
դու կցանկանայիր “արտահայտել”,
Այլ ոչ թե այն, թե այլ մարդու՝
այդ փորձում քեզ օգնական, -
Ո՞ր մասը կցանկանայիր
բռնագրավել և պահել։

Փոխհարաբերությունների մեջ,
յուրաքանչյուր կյանքի համար,
Մեկ նպատակ ընդամենը
կարող է լինել։
Մեկ նպատակ ընդամենը
և մեկ որոշում.
Ո՛վ Ես Դու Իրականում։
Ընտրել և Լինել։

Շատ հուսավառ է հնչում,
երբ դու ասում ես,
Որ դու “ոչինչ” էիր,
մինչ “Նա” կհայտնվեր։
Բայց դրանով մոտիկ մարդու վրա
դու ճնշում ես գործադրում,
Ստիպելով նրան ոչ թե ինքը,
այլ մեկ ուրիշը լինել։

Չցանկանալով “տխրեցնել” քեզ,
մոտիկներդ շատ են ջանում
Քեզ համար լինել այնպիսին,
ինչպիսին դու ես ցանկանում։
Քո կամքին համապատասխան
խաղում են իրենց դերերը
Այնքան, մինչև կհասկանան,
որ չեն կարող այդպես այլևս։

Սկզբում նրանց սրտում
կուտակվում է վիրավորանք։
Իսկ հետո՝ դժգոհություն։
Բարկություն։ Տանջանք։

Վերջիվերջո, որպեսզի փրկեն իրենց
(և ձեր փոխհարաբերությունները),
Իրենց իրական “Ես”-ն են սկսում
ի հայտ բերել մոտիկներդ։
Ավելի ու ավելի այն բանի
համեմատ են գործում,
Որ ոչ թե դու, ոչ, ոչ դու,
այլ Ով Են Իրե՛նք Իրականում։

Մոտավորապես այդ ժամանակ
դու սկսում ես նկատել,
Որ նրանց վերաբերմունքը քո հանդեպ
ինչ-որ “շատ է փոխվել”։

Շատ անրջական է հնչում,
երբ դու ասում ես,
Որ հիմա, երբ քո մոտիկը
քո կյանքն է մտել, -
Դու քեզ լիակատար ես զգում,
զգում ես սքանչելի,
Կարծում ես, ավելի լիակատար կյանք
չի եղել ու չի լինի։

Բայց այն չէ նպատակը
քո փոխհարաբերությունների,
Որպեսզի ինչ-որ մեկը
քեզ լիակատար դարձնի,
Այլ այն, որ քո կյանքում
ինչ-որ մեկը լիներ,
Ում հետ կկարողանայիր դու
լիակատարությունդ կիսել։

Ահա, թե ինչում է
տարիմաստությունը
Բոլոր մարդկային
փոխհարաբերությունների.
Ոչ ոք քեզ պետք չէ,
որ փորձես, թե Դու Ով Ես,
Բայց նաև՝ դու ոչինչ ես
առանց ուրիշների։

Դրանում է մարդկային փորձի
գաղտնիքը և հրաշքը։
Նրա ուրախությունը։
Եվ՝ հիասթափությունը։
Խորին իմացություն
և պատրաստվածություն է
Պահանջվում, ապրելու համար
այդ տարիմաստությունը։

Խնդիրն այնքան կարևոր է,
ակնհայտ է այնքան,
Իսկ մարդիկ… ցավալիորեն
թյուր են հասկանում այն։

Ձեր բոլոր մտքերը,
հույսերը, երազանքը՝
Կապված են “սիրելի ուրիշի”,
այլ ոչ ձեր “Ես”-ի հետ։
Բայց քո փորձությունը
իրականում այն է,
Թե որքա՞ն համերաշխ ես ապրում դու
քո գաղափարների հետ։

Փոխհարաբերությունները սուրբ են,
քանզի ապահովում են
Քո կյանքի ամենամեծ,
նույնիսկ միակ հնարավորությունը.
Ստեղծել, մարմնավորել
և իմաստավորել
Քո մասին քո ամենամեծ
պատկերացման փորձությունը։

Բայց նրանք դատապարտված են
անհաջողության,
Երբ նրանց մեջ դու տեսնում ես
հնարավորությունն ամենամեծ՝
Ստեղծել, մարմնավորել
և իմաստավորել
Ուրիշ մարդու մասին
քո պատկերացման փորձությունը։

Փոխհարաբերություններում ամեն մարդ
թող Ի՛ր մասին հոգ տանի՝
Թե ո՞վ է Ինքը, ի՞նչ է անում
և այս կյանքում ի՞նչ ունի;
Ինչի՞ մասին է խնդրում,
ի՞նչ է Ինքը տալիս;
Ի՞նչ է Ինքը փնտրում, ստեղծում, փորձում, -
ինչի՞ համար է այս աշխարհ գալիս։

Եվ այն ժամանակ
փոխհարաբերությունները բոլոր
Իրենց նպատակին կծառայեն
նշանակալի կերպով։

Sambitbaba
02.06.2012, 21:25
60.

Իհարկե, տարօրինակ է թվում
քեզ այս խրատը իմ,
Քանզի մինչև օրս
քեզ ասում էին,
Որ հարաբերությունների
ձևի մեջ բարձրագույն
Միայն ուրիշի մասին է
մարդ անհանգստանում։

Ո՞վ է հանդիսանում Ուրիշը։
Ի՞նչ է Ուրիշն անում։
Կամ՝ ի՞նչ ունի Ուրիշը։
Ի՞նչ է Ուրիշն ասում։
Ի՞նչ է ցանկանում։ Պահանջում։
Ինչի՞ մասին է մտածում։
Ինչի՞ է սպասում Ուրիշը։
Ի՞նչ անել է պատրաստվում…

Եվ քո համակվածությունն
Ուրիշով,
Քո կենտրոնանալը
Ուրիշի վրա՝
Քեզ համար ստեղծում է
այն վիճակը, որ շուտով
Քո հարաբերությունները
հանգում են անհաջողության։

Իսկ Վարպետը հասկանում է,
որ բոլորովին էլ կարևոր չէ,
Թե ո՛վ է ուրիշը,
ի՛նչ է անում, ունի, ասում,
Ի՛նչ է ցանկանում ուրիշը,
կամ ի՛նչ է պահանջում։
Կարևոր է միայն, թե դու
ինչպես ես վերաբերվում դրան։

Ամենասիրող մարդը նա է,
ով կենտրոնացած է Ի՛ր վրա։

Ես կասեի, որ դա
շատ արմատական ուսմունք է…

Բոլորովին էլ ոչ, եթե
ավելի ուշադիր նայես նրան։

Եթե դու չես կարող
սիրել ինքդ Քեզ՝
Ուրեմն, ուրիշին էլ
սիրել անկարող ես։
Այս հարցում շատ մարդիկ
սխալվում են, ջանալով
Սերը դեպի Ինքը ձեռք բերել
ուրիշին սիրելու միջոցով։

Նրանք մտածում են.
“Եթե ես կարողանամ
Սիրել ուրիշներին՝
նրանք էլ կսիրեն ինձ։
Այդ կերպ, ես նույնպես
հրապուրիչ կդառնամ
Եվ կկարողանամ
սիրել ինքս Ինձ։”

Բայց հակառակ կողմն էլ
մեդալի՝ հետևյալն է.
Շատ ու շատ մարդիկ
իրենց ատում են,
Քանզի լավ զգում են
փաստը ցավալի,
Որ չկա ուրիշ մեկը,
ով իրենց սիրում է։

Առաջինը, նրանք
չեն հավատում քեզ։
Նրանք մտածում են,
թե դու փորձում ես
Իրենց օգտագործել,
կամ շահագործել։
Խաբել։ Կամ ծաղրել։
Ինչ-որ բան կորզել։

(Քանզի ինչպե՞ս կարելի է
սիրել իրենց պես մեկին։
Ո՜չ։ Պետք է, որ այստեղ
ինչ-որ բա՜ն լինի։
Քեզ հավանաբա՛ր նրանցից
ինչ-որ բա՜ն է պետք։
Ո՞րն է միտքդ ուրեմն։
Ի՞նչ գաղտնիք ես թաքցրել…)

Նրանք փորձում են հասկանալ,
թե ինչպե՞ս կարելի է իրենց սիրել,
Եվ, քանի որ կասկածում են
ու չեն հավատում քեզ, -
Փորձում են քեզ ստիպել,
որ դու սերդ ապացուցես.
Քեզ հարկավոր է ցուցադրել,
որ նրանց սիրում ես։

Դրա համար նրանք
կարող են քեզ խնդրել,
Որ դու սկսես քեզ
այլ կերպ դրսևորել։

Երկրորդ, եթե կարողանան
նրանք վերջապես հավատալ,
Որ դու իրենց սիրում ես, -
ուրեմն կսկսեն անհանգստանալ,
Թե արդյոք որքա՞ն երկար
կկարողանան պահել քո սերը,
Որքա՞ն ժամանակ կարող են
իրենց սիրող ունենալ։

Եվ, որպեսզի կարողանան
քո սիրոն տիրապետել,
Նրանք ստիպված սկսում են
իրենց վարքը փոխել։

Այսպիսով, մարդիկ մտնում են
փոխհարաբերությունների մեջ
Այն հույսով, որպեսզի
գտնեն իրենք Իրենց։
Բայց ստացվում է այնպես,
որ փոխհարաբերությունների մեջ
Իրենց գտնելու փոխարեն
մարդիկ կորցնում են Իրենց։

Հենց դա էլ հաճախ
պատճառ է դառնում,
Որ հարաբերությունները միայն
դառնություն են բերում։

Երկու հոգի դառնում են
գործընկեր այն հույսով,
Որ ավելի կհարստանան
իրենց համատեղ ունեցվածքով։
Իսկ հետո հայտնաբերում են,
որ ավելի աղքատ են,
Ավելի քիչ ինքնաբավարար են,
քան՝ երբ միայնակ էին։

Ավելի քիչ ընդունակ են,
ավելի քիչ հրապուրիչ են,
Ավելի քիչ ուրախ են,
ավելի քիչ երջանիկ են։
Ավելի քիչ գոհ են,
ավելի քիչ՝ գիտեցող։
Եվ այդ ամենն այն պատճառով միայն,
որ այդպիսին են դարձել իրոք։

Շատ բաներում հրաժարվել են
այնպիսի իրենցից,
Ինչպիսին որ նրանք
կան իրականում,
Որպեսզի փորձում իրենց
ունենան գործընկեր
Եվ պահպանեն նրանց իրենց
փոխհարաբերություններում։

Երբեք նախատեսված չի եղել
լինել այդպիսին
ոչ մի փոխհարաբերություն։
Բայց հենց այդպես է ապրում
իր փոխհարաբերությունները
մարդկանց մեծամասնությունը։

Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ։

Քանզի մարդիկ կորցրել են
(եթե ընդհանրապես ունեցել են այն)
Իրենց փոխհարաբերությունների
նպատակի զգացումը։

Երբ Սրբազան Ճանապարհին
դուք դադարում եք
Որպես Սրբազան Հոգիներ
տեսնել մեկմեկու, -
Դուք դադարում եք տեսնել
նպատակներն ու պատճառները,
Որոնք ընկած են բոլոր
փոխհարաբերությունների հիմքում։

Հոգին մտավ մարմնի մեջ,
իսկ մարմինը կենդանացավ՝
Մեկ բանի համար միայն.
բարեշրջության։

Դու՝ զարգանում ես։
Դու՝ լսո՞ւմ ես, - դառնում ես։

Sambitbaba
18.06.2012, 03:15
61.

Եվ դու օգտագործում ես
քո փոխհարաբերությունները՝
Ինչի հետ որ ասես,
նրա համար, որպեսզի
Որոշես վերջապես,
թե դու ուր ես գնում։
Որպեսզի որոշես,
թե դու ինչ ես դառնում։

Հենց դրա համար ես
այստեղ եկել դու։
Դրանում է ուրախությունն
Ինքդ Քեզ արարելու.
Ինքդ Քեզ ճանաչել։
Գիտակցված դառնալ Նա,
Ով դու ինքդ այստեղ
ցանկանում ես լինել։

Եվ երբ հիշատակում ենք
քո Ինքնագիտակցությունը, -
Մենք ի նկատի ունենք
հենց այս հասկացությունը.
Դու Նա ես, ով դու ես
ինքդ քեզ արարում՝
Մնացած ամեն ինչի հետ
փոխհարաբերություններում։

Եվ այդ պրոցեսի մեջ
ամենակարևոր շղթան են
Փոխհարաբերությունները
քո անհատական։
Նրանք մարտադաշտ են
քեզ համար սրբազան
Եվ կապ չունեն ուրիշ մարդու հետ
ըստ իրենց էության։

Բայց, քանի որ նրանց մեջ
ներգրավված է մեկ ուրիշը,
Ամեն ինչում հարաբերությունները
ուրիշի հետ էլ են կապված։

Դա աստվածային
երկճյուղավորում է։
Դա փակօղակ է։
Այնպես որ, երբ ասվում է.
“Երանի՜ ստրով մաքուրներին,
քանզի Աստծոն կտեսնեն նրանք” *, -
Ոչ այնքան արմատական
հայտարարություն է այն։

Ճանաչել քո “Ես”-ի
մասը բարձրագույն
Եվ մնալ կենտրոնացված
այդ բարձրագույնի վրա, -
Մի՞թե վատ նպատակ է դա
քո կյանքի համար։

Եվ այսպես, ամենից առաջ
դու պետք է կարգավորես
Քո փոխհարաբերությունները
քո սեփական “Ես”-ի հետ։
Սկզբում դու պետք է
օրհնված տեսնես քեզ,
Այդժամ միայն կկարողանաս
տեսնել օրհնված ուրիշին էլ։

Սկզբում քեզ անհրաժեշտ է
սուրբ ճանաչել Քեզ,
Եվ հետո միայն կընդունես դու
սրբությունն ուրիշի մեջ։

Եթե դու լծես սայլը
ձիու առջևից,
Եվ քեզանից առաջ
ուրիշին ընդունես սուրբ, -
Ուրեմն կգա մի օր, երբ քեզ
դա լուրջ կզայրացնի.
Դուք չեք կարող հանդուրժել,
երբ մեկն ավելի սուրբ է, քան դուք։

Իսկ ձեր կրոնների
մեծամասնությունը
Ձեզանից պահանջում է,
որ հենց այդպես անեք։
Ամեն կերպ համոզում է ձեզ,
խնդրում է, խաբում է,
Որ ուրիշին՝ ձեզանից
ավելի սուրբ անվանեք։

Եվ որոշ ժամանակ դուք
այդպես էլ վարվում եք։
Իսկ հետո… զայրանում եք
և ձեր սրբերին՝ խաչում եք։

Հենց այդպես դուք խաչեցիք
Իմ բոլոր ուսուցիչներին։
Կրկնում եմ, բոլորին,
այլ ոչ թե միայն մեկին։
Եվ ոչ թե այն պատճառով,
որ նրանք ավելի սուրբ էին,
Այլ այն պատճառով, որ դուք
նրանց այդպիսին դարձրեցիք։

Իմ բոլոր ուսուցիչները
միևնույն ուղերձով են եկել.
Ոչ թե։ “Ես ավելի սուրբ եմ, քան դու”,
այլ. “Դու նույնպիսի սուրբ ես, ինչպես ես”.

Դա այն ուղերձն է, որը դու
չկարողացար լսել,
Այն ճշմարտությունն է, որը
չկարողացար ընկալել։

Եվ ահա թե ինչու
դու չես կարողանում
Իսկապես և մինչև վերջ
սիրել ուրիշ մարդու.
Դա լուրջ հետևանքն է
այն բանի, որ դու երբեք
Իսկապես և մինչև վերջ
չես սիրել ինքդ քեզ։

Եվ այդ պատճառով էլ
ասում եմ Ես քեզ.
Այժմ և հավիտյան,
ամեն մի ակնթարթ
Դու կենտրոնացած մնա
ինքդ քեզ վրա։

Քանզի ոչ թե ուրիշ
մարդու արարքների,
Այլ քո պատասխան
արարքների մեջ է միայն,
Որ դու կտեսնես
քո ճշմարտությունը,
Նաև կգտնես դու
քո փրկությունը։

Ես գիտեմ, գիտեմ։
Բայց դա հնչում է
Այնպես, կարծես թե
այդ փոխհարաբերություններում
Հարկ չկա բոլորովին
դարձնել ուշադրություն,
Թե ուրիշները մեզ հետ
արդյոք ի՞նչ են անում։

Նրանք կարող են անել
ամենն, ինչ ցանկանան։
Բայց եթե մեր հավասարակշռությունը
մենք պահպանել կարողանանք,
Կենտրոնանանք մեր “Ես”-ի վրա
և պահպանենք մեր արժանապատվությունները, -
Ոչ մի դեպքում չեն վնասի մեզ
մեր փոխհարաբերությունները։

Բայց չէ՞ որ ուրիշներն
այնուամենայնիվ առընչվում են մեզ։
Երբեմն նրանց արարքներն
այնուհանդերձ վիրավորում են մեզ։
Հենց այն ժամանակ, երբ հարաբերությունների մեջ
վիրավորվածություն է մտնում,
Ես չգիտեմ, թե ինչպես վարվել
իմ փոխհարաբերություններում։

Կգա օրը, երբ այլևս
այդպես չի լինի։
Այն օրը, երբ կտեսնես,
որ քո կյանքը քեզ բերում է
Իսկական իմաստը
քո փոխհարաբերությունների,
Քո փոխհարաբերությունների
իսկական նախասահմանումը։

Դու մոռացել ես
այդ նախասահմանման մասին
Եվ այդ պատճառով էլ
արձագանքում ես այսպես։
Բայց դա նորմալ է։
Դա աճման պրոցեսի մասն է.
Չէր կարող քո փորձը
չզարգանալ և չաճել։

Հոգու աշխատանքն է դա՝
քեզ համար նախատեսված։
Բայց միևնույն ժամանակ, դա՝
քո իմաստավորումն է,
Քո մեծագույն վերհիշումն է,
թաքնված, քողարկված։

Քանի դեռ չես վերհիշել դա
և քանի չես վերհիշել,
Թե քո փոխհարաբերություններն
ինչպես օգտագործել
Որպես կարևորագույն
գործիքն արարման, -
Որտեղ գտնվում ես հիմա՝
այնտեղ էլ կմնաս.

Քո հասկացողության,
քո ցանկության
Եվ քո հիշողության
ներկա մակարդակի վրա։

Ինչ-որ բան այնուհանդերձ
կարող ես դու անել։
Առաջինը, կարող ես
ազնվորեն խոստովանել
Ինքդ քեզ և ուրիշին,
թե ինչ ես դու զգում.
Շատերը ձեզանից հենց
այդ անելն են վախենում։

Ինչ-որ տեղ խորը
քո ներսում, դու հասկանում ես,
Որ ինչ-որ անհեթեթություն կա
այն բանում, որ դու
“Այդպես ես զգում քեզ”։
Եվ հնարավոր է, դա քեզ
Իրոք նսեմացնում է.
Դու իրոք “դրանից վեր ես”։


Կա մի բան ընդամենը,
ինչ դու կարող ես անել։
Քո զգացմունքները քեզ
հարկավոր է հարգել։
Քանզի դա նշանակում է
հարգել Ինքդ Քեզ։
Դրանից հետո միայն կարող ես
մերձավորիդ էլ հարգել։

Եթե բացասական է
քո առաջին զգացմունքը
Եվ դու ցանկանում ես
նրանից հեռանալ, -
Ուրեմն առաջինը,
ինչ հարկավոր է անել քեզ,
Ուղղակի անհրաժեշտ է
այդ զգացմունքը զգալ։

Հենց այն ժամանակ, երբ քեզ
այցելել է չարությունը,
Երբ քո հյուրն է անտրամադրությունը,
կամ զզվանքը, կամ զայրույթը,
Կամ, երբ քեզ տիրել է
“պատասխան տալու” հաճույքը, -

Այդ առաջին տպավորություններից
դու կարո՛ղ ես հրաժարվել,
Որովհետև դա “այն չէ՛,
Ով Դու Ցանկանում Ես Լինել”։

Վարպետը նա է,
ով ի սկզբանե
Գիտի, թե վերջին հաշվով
ի՛նչ է ինքն ընտրում։
Նա հագել է նախկինում արդեն
իր այսօրվա հագուստները
Եվ գիտի, որ դրանք այլևս
իրեն չեն համապատասխանում։

Իսկ քանի որ նրա կյանքը
նվիրված է անընդմեջ
Ըստ իր ճանաչման
Ինքն Իրեն իրականացվելուն, -
Ուրեմն անհամապատասխան
բոլոր այդ զգացմունքները
Երբեք վերջիվերջո
հաշվի չեն առնվում։

Ահա, թե ինչու անխռով են
մնում Վարպետները
Նրա դեմ, ինչ ուրիշները
չարիք են անվանում։
Վարպետը բարեմաղթում է
ցնցումները, քանզի գիտի, որ
Դժբախտության սերմերից էլ
այն նույն “Ես”-ն է ծլում։

Իսկ Վարպետի կյանքի
նպատակը երկրորդ՝
Աճն է անընդմեջ։
Եվ ուրեմն, քանի որ
Իր Ինքնաճանաչմանն է
նա արդեն հասել,

Անելու էլ ուրիշ
ոչինչ չունի Վարպետը,
Բացի այն, որ ձգտի
ավելի իրականացված լինել։

Այդ աստիճանի վրա
մարդ Հոգու աշխատանքից
Աստծո աշխատանքին է
արդեն սկսում անցնել։
Որովհետև բոլոր
ժամանակների ամենասկզբից
Այդ է եղել Իմ Կամքը,
Ես այդպես եմ մտադրել։
______________
* ՄԱՏԹ., Ե-8

Sambitbaba
23.06.2012, 07:37
62.

Մեր այս խոսակցությունը
շարունակելի է, քանի որ
Դու Հոգու աշխատանքի
փուլի վրա ես գտնվում։

Դու դեռ ձգտում ես
իրականացնել այն,
թե Ով Ես Դու Իրականում։
Եվ կյանքը (այսինքն՝ Ես)
շատ հնարավորություններ կտա
քեզ դա իրագործելու։

Քանզի կյանքը ոչ թե հայտնության,
այլ արարման պրոցես է։

Դու նորից ու նորից կարող ես
ստեղծել ինքդ քեզ։
Հենց դրանով էլ դու ամեն օր,
ըստ էության, զբաղված ես։
Բայց բանն այն է, որ կյանքիդ
այդ ամենօրյա եռուզեռում
Ոչ միշտ է, որ միանշանակ
պատասխանի ես դու հանգում։

Միևնույն կենսավիճակներում
լինելով անդադար,
Մի անգամ նախընտրում ես լինել
բարի ու համբերատար,
Իսկ հաջորդ անգամ, հնարավոր է,
որ դու որոշես
Մռայլ, չար ու այլանդակ
ինչ-որ մեկը լինել։

Իսկ Վարպետը նա է, ով միշտ
նույն պատասխանին է հանգում,
Եվ այդ պատասխանը միշտ էլ
նրա ընտրությունն է բարձրագույն։
Դրանում Վարպետն արդեն
անխուսափելիորեն գուշակելի է։
Աշակերտն էլ, հակառակը,
անխուսափելիորեն անգուշակելի է։

Բայց դրա հետ միասին
նաև հարց է ծագում,
Թե ի՞նչ ասել է, վերջապես,
բարձրագույն ընտրություն։

Դա հարց է, որի շուրջ
ժամանակներից անհիշելի
Պտտվել են անդադրում
մարդու միտքն ու հոգին։
Եվ եթե հարցն այդ իրոք,
լուրջ հետաքրքրում է քեզ,
Ուրեմն դու արդեն դեպի
վարպետության ճանապարհին ես։

Իհարկե, մարդկանց
ճնշող մեծամասնությունը
Փնտրում է ոչ թե “Ո՞րն է
բարձրագույն ընտրությունը”,
Այլ։ “Ի՞նչն է, որ կարող է
ամենաշատ օգուտ բերել”,
Կամ։ “Ինչպե՞ս կարելի է
ավելի քիչ կորցնել։”

Երբ հսկում ես կորուստներն ու
լավագույն առավելությունները,
Երբ հսկողության տեսանկյունից ես
դու քո կյանքն ապրում, -
Կորչում է կյանքի
իսկական երանությունը։
Կորչում է հաջողության
հավանականությունը։

Որովհետև կյանքդ
այդ կերպ ապրելով,
Ապրում ես ինքդ քեզ
քո մասին խաբելով։
Քանի որ կյանքը՝
այդ կերպ ապրվող,
Կյանք է՝ ապրված
վախից ելնելով։

Բայց դու՝ վախ չես, սիրելիս,
վախ չես, սեր ես դու։
Սեր, որը կարիք չունի
անգամ պաշտպանվելու։
Սեր, որը ստեղծել եմ Ես,
որ լինի միշտ ցանկալի։
Սեր, որը կորցնել
անհնար է, չի կարելի։

Բայց քո փորձը երբեք
քեզ չի բերի դրան,
Եթե փնտրում ես ոչ առաջին,
այլ երկրորդ հարցին պատասխան։
Քանզի միայն նա է փնտրում
պատասխան երկրորդ հարցին,
Ով կարծում է, իբր ինքն ունի,
թե ինչ կշահի, կամ ինչ կկորցնի։

Եվ միայն նա, ով իր կյանքը
լրիվ այլ կերպ է տեսնում,
Ով իրեն որպես ավելի բարձր
արարած է ընկալում;
Ով հասկանում է, որ ոչ թե շահը
կամ կորուստն է փորձությունը,
Այլ միայն և միայն սերը
կամ սիրելու անհնարինությունը, -

Միայն այդպիսի մարդն է
տալիս առաջին հարցը։

Ով տալիս է երկրորդ հարցը,
նա ասում է. “Ես իմ մարմինն եմ”։
Ով տալիս է առաջին հարցը,
նա ասում է. “Ես Իմ Հոգին Եմ”։

Այո, կլսի Ինձ նա,
ով ականջներ ունի։
Ես ասում եմ. բոլոր
մարդկային փոխհարաբերությունների
Կրիտիկական ակնթարթին
մեկ հարց կա միայն.
“Ինչպե՞ս կվարվեր սերը,
ի՞նչ կաներ նա հիմա”։

Ուրիշ ոչ մի հարց
արդեն տեղին չի։
Ոչ մի ուրիշ հարց
ոչինչ չի նշանակում.
Ոչ մի ուրիշ հարց
քո հոգու համար
Չունի այդպիսի
կարևորություն։

Մենք մոտեցանք հիմա մեկնության
նրբանկատ մի ակնթարթի,
Երբ ըստ սիրո գործելու սկզբունքը
մարդիկ սխալ էին հասկանում։
Իսկ դա բերում էր կյանքի վրա
վիրավորվածությանն ու զայրույթին,
Որն իր հերթին, շա՜տ շատերին
իրենց ճանապարհից էր շեղում։

Դարերով քեզ սովորեցրել են,
որ ըստ սիրո գործելը
Բխում է ընտրությունից.
լինել, անել և ունենալ
Ամենը, ինչը կյանքի
լավագույն բարիքները
Ստեղծում է ոչ թե քեզ,
այլ ուրիշներին տալու համար։

Ինչպես նաև յուրաքանչյուր
հոգևոր ճշմարտություն խորին,
Այս պնդումը շատ հեշտ է
սխալ մեկնաբանել։
Եվ գաղտնիքը բացահայտվում է
հենց այն ակնթարթին,
Երբ ինչ-որ մեկը որոշում է
իր համար պարզաբանել,

Թե ո՛րն է, վերջիվերջո,
այն մեծագույն “բարիքը”,
Որը որ նա կարող է
իր համար արարել։

Երբ բացարձակ բարձր
ընտրություն է կատարվում,
Գաղտնիքը բացահայտվում է,
օղակը փակվում է
Եվ բարիքը, որը
բարձրագույն էր քեզ համար,
Դառնում է բարձրագույն
արդեն ուրիշի համար։

Հարկավոր է մի քանի կյանք
ապրել, որ դա հասկացվի, -
Եվ ավելի շատ կյանքեր,
որպեսզի դա իրականացվի,
Քանզի ճշմարտությունն այդ,
այդ մեծ աքսիոման
Մեզ հանգեցնում է
ավելի խորը ճշմարտության.

“Այն, ինչ անում ես դու
ինքդ Քեզ համար,
Դու անում ես դա
ուրիշի համար։
Այն, ինչ անում ես
ուրիշի համար,
Դու անում ես դա
ինքդ Քեզ համար։”

Այն պատճառով, որ անբաժանելի եք
Ուրիշը և Դու։
Իսկ դա… որովհետև գոյություն չունի
ոչինչ, բացի Դու։

(Ճշմարիտ եմ ասում ձեզ.
քանի որ Իմ եղբայրներից
Մեկի համար արեցիք այդ՝
ի՛նձ համար արեցիք”։*)

Բոլոր վարպետները,
ովքեր ապրել են
Ձեր մոլորակի վրա՝
դրան են սովորեցրել։
Բայց մեծամասնության համար
դա միայն որպես
Մի մեծ էզոթերիկական
ճշմարտություն է մնացել։

Եվ գործնականորեն այն
շատ քիչ է օգտագործվում։
Իսկ իրականում դա
կարելի է ընդունել որպես
Բոլոր ժամանակների
ամենագործնական
“Էզոթերիկական”
մեծ ճշմարտություն։

Կարևոր է հասկանալ այն
փոխհարաբերությունների մեջ։
Առանց նրա փոխհարաբերությունները
շատ բարդ կլինեն։
__________________
ՄԱՏԹ., ԻԵ-40

Sambitbaba
22.07.2012, 21:56
63.

Իսկ հիմա եկ հեռանանք առայժմ
այդ իմաստության
Տեսանկյունից հոգևոր
և էզոթերիկական
Եվ վերադառնանք
նրա պրակտիկ կիրառմանը։

Շատ հաճախ, ազդեցության տակ
հին պատկերացումների,
Բարյացկամ, բարի և նույնիսկ
շատ հավատացյալ մարդիկ,
Զոհում են իրենց շահերն անգամ,
բայց անում են այն,
Ինչ համարում են ամենալավը
ուրիշ մարդու համար։

Տխուր է, բայց հաճախ
(մեծամասնությամբ դեպքերի),
Դա բերում է վիրավորանքների
այդ ուրիշ մարդու կողմից։
Մշտական ծաղրուծանակի։
Անդադար պառակտման։
Նաև ձեր փոխհարաբերությունների մեջ
մշտական անհամաձայնության։

Վերջիվերջո խեղճ մարդը՝
նման կյանքով ապրող, -
Դառնում է շատ նեղացկոտ,
չար ու չվստահող։
Սկսում է չհանդուրժել իր շուրջ
նա ոչ միայն մարդկանց,
Նրա համար թշնամի է դառնում
անգամ Ինքը՝ Աստված։

Քանզի ինչպե՞ս կարող է Աստված՝
արդար և ամենակարող,
Այսքան զոհողություններ պահանջել,
նույնիսկ հանուն սիրո։

Պատասխանը հետևյալն է։
Աստծոն դա պետք չէ։
Աստված խնդրում է միայն,
որ դու քեզ ընդգրկես
Բանակի մեջ բոլոր նրանց,
ում որ դու սիրում ես,
Եվ բոլոր նրանց սիրելուց առաջ՝
սկզբում, - սիրես քեզ։

Դա՛ է Աստծո խորհուրդը քեզ
և Ես անում եմ դա
Լրիվ գիտակցելով,
որ եթե ամեն մարդ
Բարձրագույն իմաստով իրեն
առաջին տեղը դնի,
Դա երբեք չի բերի ձեզ
ան-Աստվածային գործերի։

Ընդ որում, եթե դու
ուրիշներին ես սիրում,
Քո այդ սեր տածելը
բոլորովին չի նշանակում
Թույլ տալ ուրիշներին
պահել իրենց այնպես,
Ինչպես խելքներին կփչի,
ինչպես իրենք են ցանկանում։

Չի կարելի թողնել,
որ բռնացողները ծաղկեն։
Նրանց դեսպոտիզմին
հարկ է վերջ դնել։

Դու հարցնում ես. “Եթե սերը՝
ամենն է, ինչ կա,
Ինչպե՞ս ուրեմն մարդ կարող է
գնալ պատերազմ։
Ինչպե՞ս կարող է մարդ
սերն ընկալել, ընդունել,
Եվ դրանից հետո, ընդհանրապես,
ինչպե՞ս պատերազմն արդարացնել”։

Այո, երբեմն մարդ
պետք է գնա՛ պատերազմ,
Որպեսզի կարողանա
հստակորեն և բարձրաձայն
Հայտարարությունն անել այն,
իր կյանքում կարևորագույն.
“Լսեցե՛ք, ես նա՛ եմ,
ով պատերազմն է ատո՛ւմ”։

Լինում են ժամանակներ,
երբ դու հարկադրված ես
Հրաժարվել նրանից,
թե Ով Ես Դու,
Որպեսզի հասկանաս,
որպեսզի վերապրես,
Որպեսզի լինես Նա,
Ով Դու Ես։

Ձեր պատմության մեջ
եղել են Վարպետներ,
Ովքեր սովորեցրել են.
դու չես կարող տիրել,
Քանի դեռ պատրաստ չես
ամեն ինչից հրաժարվել։

Այսպիսով, որպեսզի “գտնես” քեզ
որպես խաղաղ մարդ,
Կարող է պատահել,
որ քեզ հարկ կլինի հրաժարվել
Քո մասին պատկերացումից
որպես այնպիսի մարդու,
Ով սկզբունքորեն, երբեք
պատերազմ չի գնում։

Պատմությունը մարդկանց
հնարավորություն է տվել
Ժամանակ առ ժամանակ
նման որոշումներ կայացնել։

Այնքան էլ դժվար չէ
այդ բանը հասկանալ,
Եթե դու որոշակի
տարիներ ես ապրել։
Բայց կարող է նաև դա
լրիվ հակասություն թվալ,
Եթե դու երիտասարդ ես
և կյանքի փորձ չունես։

Ավելի հասուն, գիտակից,
փորձառու հայացքի դեպքում
Ամեն մի անձնական
կամ միջանձնային հարաբերություն
Շատ ավելի հեշտորեն
կարող է ներկայանալ
Որպես հարաբերությունների
աստվածային երկճյուղավորում։

Փոխհարաբերությունների մեջ
դա չի նշանակում,
Որ, եթե նեղացնում են,
դու պետք է “պատասխան տաս”։
Ուղղակի դա նշանակում է,
որ արժանավայել չէ
Անվերջ տանջանք պատճառելը
ուրիշներին թույլ տալ։

Անգամ, եթե հանուն սիրո է ճիչդ
դեպի քեզ կամ դեպի ուրիշը։

Ժամանակն է թոշակի ուղարկել
այն պացիֆիստական տեսակետները,
Թե իբր բարձրագույն սերը
չի հանդուրժում ուժը
Որպես պատասխան այն բանի,
ինչը դուք համարում եք չարիք։

Այստեղ մեր զրույցը նորից
դառնում է էզոթերիկ,
Որովհետև ոչ մի լուրջ
հետաքննություն այդ պնդման,
“Չարիք” բառը և նրա հետ
կապված դատողությունները
Չի կարող անտեսել
և նրանց չանդրադառնալ։

Իրականության մեջ ոչինչ
գոյություն չունի չար։
Կյանքի փորձն է դա, ֆենոմեններ են
դրանք անաչառ։
Բայց կյանքիդ նպատակն է
պահանջում քեզանից,
Որ ընտրես նրանցից ոմանք
և անվանես դրանք “չարիք”։

Ու քանի դեռ չես արել դա,
դու չես կարողանա
Ընտրել մեկ ուրիշ բան,
ինչը “բարիք” կդառնա։
Եվ այդ պատճառով արդեն
անկարող կլինես
Ինքդ Քեզ ճանաչել,
կամ ստեղծել Ինքդ Քեզ։

Այսպիսով, ամենամեծ
չարիքը կլիներ
ոչինչ ընդհանրապես
“չարիք” չանվանել։

Այս կյանքում դու գոյատևում ես
հարաբերականության աշխարհում,
Ուր մի բան կարող է գոյություն ունենալ
միմիայն այնքանով,
Որքանով որ այն մեկ այլ բանի հետ
կարող է հարաբերակցվել։
Առանց դրա դու անկարող կլինեիր
քո ներկա կյանքն ապրել։

Եվ դա փոխհարաբերությունների
ֆունկցիան և նպատակն է.
Փորձի համար ապահովել
այնպիսի մի պլացդարմ,
Որտեղ դու քեզ գտնում ես,
որտեղ քեզ բնութագրում ես,
Նաև վերաստեղծում ես քեզ,
եթե ընտրում ես դա։

Ընտրել աստվածակերպ լինել,
երբեք չի նշանակել,
Որ դու ընտրում ես
լինել տառապյալ։
Եվ իհարկե, բոլորովին
չի նշանակում քո այդ քայլը,
Որ դու ընտրում ես
լինել զոհ, հասկացա՞ր։

Բայց այն, ինչ ուրիշները
ասում են կամ անում են,
Երբեմն կվիրավորի քեզ
այնքան ժամանակ,
Մինչև որ ինչ-որ բանից
վիրավորվելու հատկությունը
Քո մտածելակերպի համար
անհնարին կդառնա։

Եվ մի վիճակից մյուսը
քեզ կարող է տանել
Բացարձակ ազնվությունը՝
վստահորեն հաստատել,
Ընդունել և արտահայտել
հենց այն, ինչ դու զգում ես
Քո կյանքում քեզ հանդիպած
ամեն ինչի կապակցությամբ։

Բարյացկամորեն,
բայց լրիվ և ամբողջությամբ
Ասա քո ճշմարտությունը։
Ապրի՛ր քո ճշմարտությամբ
Հանգիստ, բայց ամբողջական
և հետևողականորեն։

Փոխիր նրա մասին կարծիքդ
արագ և հեշտորեն,
Եթե քեզ քո կենսափորձը
նոր որոշակիություն է բերել։

Sambitbaba
27.07.2012, 23:58
64.

Նշանակում է, ինձ պետք չէ՞
լինել բազմաչարչար կին,
Կամ ստորացված ամուսին,
կամ զոհ իմ փոխհարաբերություններում,
Որպեսզի սրբության տեսք տամ
այդ փոխհարաբերություններին,
Կամ ինձ դուրեկան դարձնեմ
Աստծո աչքերում …

Իհարկե՝ ոչ։

Եվ իմ արժանապատվության վրա
հարձակումների հետ,
Իմ հպարտությունը
վիրավորելու հետ,
Իմ հոգեկան աշխարհը
քարուքանդ անելու հետ,
Նաև իմ սրտի վրայի
չսպիացած վերքերի հետ,

Ինձ պետք չէ՞ հաշտվել,
որպեսզի ես ասեմ,
Որ “տվել եմ լավագույնը,
ինչին ընդունակ եմ”,
Կամ “ի կատար եմ ածել պարտքս”,
“կատարել եմ պարտականություններս”
Իմ փոխհարաբերություններո՞ւմ…
Աստծո և մարդու աչքերո՞ւմ…

Ոչ մի րոպե։

Այդ դեպքում, Քեզ աղաչում եմ,
ասա ինձ, ի՞նչ խոստումներ
Ես պետք է տամ և կատարեմ
իմ փոխհարաբերություններում։
Ի՞նչ պայմանավորվածություններ
ես պետք է պահպանեմ։
Ի՞նչ պարտականությունների են
փոխհարաբերությունները բերում։

Եվ ի՞նչ ցուցմունքների
ես պետք է հետևեմ։

Իմ այս պատասխանի հետ
դու չես համաձայնվի,
Քանզի այն քեզ թողնում է
առանց ցուցմուքների,
Եվ ամեն մի համաձայնություն
որևէ ուժից զրկում է
Հենց այն ակնթարթին,
երբ դու այն կնքում ես։

Պատասխանն այսպիսին է.
դու չունես ոչ մի պարտականություն։
Ոչ փոխհարաբերությունների մեջ
և ոչ էլ ընդհանրապես կյանքում։

Պարտականություններ չկա՞ն…

Պարտականություններ չկան։
Չկան սահմանափակումներ։
Վերապահություններ չկան։
Չկան ցուցմունքներ էլ։
Եվ դու կաշկանդված չես
որևէ իրավիճակով,
Ինչպես նաև ճզմված չես
որևէ օրենքով։

Դու արժանի չես պատժի
քո ոչ մի արարքի համար.
Դու ընդունակ չես ուղղակի
կատարել նման արարք։
Եվ պատճառն այն է, սիրելիս,
որ քո Աստծո աշխարհը
Զուրկ է մի հասկացությունից,
ինչպիսին է “արարքը”։

Ես լսել եմ արդեն
նախկինում այդպիսի
“Առանց կանոնների”
հավատամքի մասին։
Դա հոգևոր անարխիա է,
և ես չեմ կարող պատկերացնել,
Թե ինչպե՞ս նման սկզբունքը
կարող է աշխատել։

Դա չի կարող չաշխատել,
եթե դու ձգտում ես
Ստեղծել Քեզ այնպիսին,
ինչպես Ինքդ ես ուզում։
Բայց եթե պատկերացնես քեզ,
որ քո միակ խնդիրն է
Լինել այնպիսին,
ինչպես մեկ ուրիշն է ցանկանում, -

Ուրեմն կանոնների
և ցուցմունքների բացակայությունը
Իրոք, որ կարող է
բարդեցնել իրադրությունը։

Պրպտող, փնտրող միտքը
կարող է հարցնել.
“Եթե Աստված ցանկանում էր
մի կոնկրետ կերպ ինձ տեսնել, -
Ուրեմն ի՞նչն է պատճառը,
որ ամենասկզբից
Նա չի ցանկացել ինձ
հենց այդպիսին էլ ստեղծել”։

Այո, “փնտրող բանականությունը”
պատասխան է պահանջում։
Եվ դա արդարացի է,
Դու այդպես չե՞ս կարծում։

Հոգևոր մոլեռանդերը
ցանկանում են քեզ ստիպել
Հավատալ այն բանին,
որ այդ Ես եմ քեզ ստեղծել
Ավելի փոքր, քան Ես Եմ,
որպեսզի դու կարողանաս
Հակառակ ամեն ինչի,
Ինձ նման մեկը դառնալ։

Հակառակ, - պատկերացնո՞ւմ ես,
այն բնական ձգտումների,
Որոնք որ հենց Ինքս էլ
փաթաթել եմ ձեր վզին։

Այդ ձգտումների մեջ
մեղք գործելու հակում կա։
Բայց ձեզ սովորեցրել են,
որ դուք ծնվել եք մեղքի մեջ,
Որ կմեռնեք դուք մեղքի մեջ,
և որ մեղքը՝ ձեր բնությունն է։
Իսկ Ես ասում եմ, որ դա սխալ է.
ձեր այդ հակումը՝ Իմ ցանկությունն է։

Կարո՞ղ ես բացատրել,
թե ինչպե՞ս դա հասկանալ։

Ես հենց այդ էլ անում եմ.
պարզորեն քեզ բացատրում եմ,
Քանզի արդեն ժամանակն է
և հարկավո՛ր է ձեզ արթնանալ։

Ձեր կրոններից մեկը
նույնիսկ սովորեցնում է,
Որ մեղքի հետ ոչինչ
դու չես կարող անել։
Որ քո սեփական արարքներն էլ
անիմաստ և անօգուտ են,
Եվ ամենալավ արարքներով անգամ
անկարող ես “դրախտ ընկնել”։

Եվ միայն մեկ ճանապարհ կա,
որ քեզ տալիս է “փրկություն”։
Ոչ թե այն է դա, թե քո կյանքում
դու ինչ գործեր ես կատարում,
Այլ այն, որ Աստծո տված
միակ շնորհից ես օգտվում
Եվ Աստծո Միակ Որդուն ձեր մեջ
որպես միջնորդ ես ընդունում։

Հենց որ դա կատարվեց,
ուրեմն դու “փրկված” ես։
Բայց, քանի դեռ այդ բանը
տեղի չի ունեցել,
Ոչ կյանքը, որ դու վարում ես,
ոչ որոշումները, որ ընդունում ես,
Ոչինչ, ինչ ձեռնարկում ես, -
քեզ չի կարող “փրկել”։

Ամենը, ինչ դու անում ես
կամքով քո սեփական,
Որպեսզի կատարելագործես քեզ,
որ արժանի մեկը քեզ ցույց տաս, -
Անիմաստ է և չունի այն
ոչ մի նշանակություն,
Քո “փրկության” վրա այն ոչ մի
ազդեցություն չի գործում։

Դու ի վիճակի չես արտահայտել
քո արժանապատվությունը,
Չէ՞ որ ըստ էության, դու անարժան ես,
դու այդպիսին ես ստեղծված։
Ինչո՞ւ… Աստված գիտե։
Միգուցե Նա… սխալվե՞լ է։
Ինչ-որ բան… չի՞ հասկացել։
…Բայց այդպես է, ինչ արած։

Դու ինձ ձեռք ես առնում…

Ոչ, այդ դո՛ւք եք Ինձ ձեռք առնում։

Դուք պնդում եք, որ Ես՝ Աստված,
ստեղծել եմ իրենց էությամբ
Ոչ կատարյալ արարածներ,
իսկ հետո պահանջել եմ,
Որ նրանք կատարյալ դառնան։
Ինչպես նաև սպառնացել եմ,
Որ հակառակ դեպքում՝ հավերժ
տանջանքների կարժանանան։

Բայց, իբր թե մի քանի
հազարամյակներ հետո
Ես, այնուհանդերձ, գթացի ձեզ,
ասելով, որ այսուհետև
Ձեզ բոլորովին էլ պետք չէ,
որ բարեպաշտ լինեք դուք։
Ուղղակի, երբ մեղանչում եք,
ձեզ քիչ վատ զգացեք,

Քանզի հիմա կա Միակ Արարածը՝
միշտ ճիշտ և կատարյալ,
Ով կարող է, և դա անկասկած է, -
իր ուսերի վրա բառնալ
Ձեր բոլորի մեղքերը,
Իմ պատժից ձեզ փրկել,
Եվ դրանով իսկ, կատարելիության
Իմ ծարավն էլ հագեցնել։

Այլ խոսքերով ասած,
Աստծո Որդին ձեզ փրկեց
Նրանից, ինչ նրա Հայրը
ձեզ համար էր ստեղծել։
Ահա, թե ձեզանից շատերը
ինչպես են հասկանում,
Թե ինչպես է ձեր Աստված
ամեն ինչ կազմակերպել։

Ուրեմն, ո՞վ և ո՞ւմ է
իրականում ձեռք առնում…

IrosCrible PerLa
28.07.2012, 13:29
Եթէ իմաստութեան ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատուիրանները, և Տէրը քեզ կը պարգևի այն։

Sambitbaba
04.08.2012, 09:17
65.

Կարծես թե այս գրքի մեջ,
արդեն երկրորդ անգամ,
Դու հարձակվում ես
ֆունդամենտալ քրիստոնեության վրա։

Եվ, եթե ճիշտն ասեմ,
ես զարմացած եմ։

“Հարձակում” բառը
քո ընտրությունն էր,
Իսկ Ես ուղղակի
օրինակ էմ բերում։
Եվ բանը՝ ֆունդամենտալ
քրիստոնեությունը չէ,
Այլ, թե ինչպե՞ս է Աստված
մարդուն վերաբերվում։

Այս թեման ծագեց
հենց հիմա, քանզի
Մենք քննարկում էինք
պարտականությունների մասին
Հարցը՝ փոխհարաբերություններում
և ընդհանրապես կյանքում։

Առանց պարտավորությունների
փոխհարաբերություններին
դու չես հավատում,
Քանի որ չես կարող
ընկալել, թե ով ես
ինքդ իրականում։

Քեզ համար ազատ կյանքը
“հոգևոր անարխիա” է։
Ինձ համար այդ կյանքը՝
Իմ մեծագույն խոստումն է,
Որի ենթատեքստի մեջ
կարող է իրագործվել միայն
Աստծո մեծագույն
մտադրությունը։

Փոխհարաբերությունների մեջ
դու չունես պարտականություններ։
Ունես միայն բարենպաստ
հնարավորություններ։

Բարենպաստ պայմանը,
այլ ոչ թե պարտքն է
Հավատի անկյունաքարը
և կրոնների հիմքը։
Եվ քանի դեռ հակառակն ես
տեսնում դու այդ բոլորը,
Անպայման բաց կթողնես
ամենագլխավորը։

Քո հարաբերությունները
ամեն ինչի հետ՝
Քո կատարյալ գործիքներն են
հոգուդ աշխատանքում։
Ուրեմն մի արա ոչինչ,
պարտքի զգացումից դրդված,
Արա այն, ինչ կօգնի դառնալ նա՛,
Ով Դու Ես Իրականում։

Ես դա լսում եմ։
Բայց քանիերորդ անգամ
Իմ փոխհարաբերությունների մեջ
ես հանձնվում եմ,
Երբ դիմացինս ասես թե
ինձ չի հասկանում,
Երբ ամեն ինչ ինձ համար
անտանելի է դառնում։

Թվում է, թե անկարող եմ ես
հարաբերությունները քաջալերել։
Դու կարծում ես, ես կարո՞ղ եմ
երբևիցէ դրան սովորել։

Դու մի կարծիր, որ եթե շարունակելի է
որևէ փոխհարաբերություն,
Ուրեմն քեզ մոտ ամեն ինչ
շատ բարեհաջող է ընթանում։
Քո հարաբերությունների երկարությունը չէ
այս մոլորակի վրա քո աշխատանքը,
Այլ այն, որպեսզի որոշես,
թե Ով Ես Դու Իրականում։

Ոչ ոք չի պահանջում քեզանից
երկարատև հարաբերություններ,
Ինչպես նաև չի գովերգում
կարճատև հարաբերությունները։
Բայց այնուամենայնիվ, պետք է ասել,
որ երկարատև հարաբերությունները
Իրենց մեջ պարունակում են
հիանալի հնարավորություններ

Երկու գործընկերների
փոխադարձ աճի համար,
Անհատական կարողությունների
փոխադարձ արտահայտման համար,
Փոխադարձ իրականացման համար
նույն այդ կարողությունները։
Եվ հենց դա է Իմ կողմից
ձեզ տված մեծագույն նվերը։

Ես գիտեմ դա, գիտեմ։
Դե, ցանկանում եմ ասել,
Որ հենց այդպես եմ
ես միշտ մտածել։
Բայց չեմ կարողանում պատկերացնել,
չեմ կարողանում հասկանալ,
Չեմ կարողանում ընկալել,
թե ինչպե՞ս դրան հասնել։

Նախ և առաջ, համոզվիր,
որ փոխհարաբերությունների մեջ
Մտել ես բարի, ազնիվ
և լուրջ մտադրություններով։
(Ես ի նկատի ունեմ,
որ մտադրություններդ կապված են
Քո կյանքում քեզ ուղեկցող
նպատակի հետ գլխավոր։)

Ինչպես Ես արդեն ասել եմ,
մարդիկ հիմնականում
Փոխհարաբերությունների մեջ են մտնում
“ոչ ճիշտ” մտադրություններով.
Վերջ տալ միայնությանը,
լցնել դատարկությունը,
Գտնել սիրո օբյեկտ, և սրանք՝
պատճառներից լավագույններն են։

Ուրիշներն անում են դա, որպեսզի
մխիթարեն իրենց ինքնասիրությունը,
Կամ դուրս գան լճացումից,
հոգան սեռական կյանքի բարելավումը,
Վերակենդանանան, բուժվեն
նախորդ հարաբերություններից,
Կամ՝ կուզես հավատա, կուզես ոչ, -
որպեսզի ազատվեն թախծից։

Այս պատճառներից ոչ մեկը
չի աշխատում։ Եվ քանի դեռ
Որևէ դրամատիկ փոփոխություն
քեզ հետ չի կատարվել, -
Չեն աշխատի նաև հին ու նոր
քո փոխհարաբերություններն էլ։

Այդ պատճառներից ոչ մեկից էլ
ես երբեք չեմ օգտվել։

Ես կվիճարկեի դա։
Եվ չեմ կարծում, որ դու գիտես,
Թե ինչու ես ամեն նոր անգամ
նոր հարաբերությունների մեջ մտել։
Ես չեմ կարծում, որ դու մտածել ես
դրա մասին հենց այս կերպով։
Կամ, որ հարաբերությունների մեջ ես մտել
որևէ որոշակի նպատակով։

Ես կարծում եմ, որ դու սկսել ես
քո հարաբերություններն ամեն անգամ,
Որովհետև սիրահարվել ես։

Այո, հենց այդպես է, որ կա։

Մարդկանց անվիճելի
մեծամասնության համար
Սերը՝ պատասխանն է
պահանջի բավարարման։
Եվ ամեն մեկն
իր պահանջներն ունի.
Քեզ պետք է այս,
մյուսին պետք է այն։

Հետաքրքիր է, որ երկուսդ էլ
մեկմեկու մեջ տեսնում եք
Ձեր պահանջը բավարարելու
մեծ հնարավորություն։
Նա վաճառում է քեզ այն,
ինչին ինքը տիրում է,
Իսկ դու քո ունեցածն ես
նրան վաճառում։

Դա գործարք է։ Բայց դրանում
դուք ձեզ չեք խոստովանում։
Չէ՞ որ դուք չեք ասի.
“Ես շատ բան եմ վաճառում”։
Ոչ, իհարկե։ Դուք ասում եք.
“Ես քեզ շատ եմ սիրում”։

Ասում եք և սկսվում է
ձեր հիասթափությունը։

Դու արդեն դա նշել ես։

Այո, բայց դու էլ կատարել ես
Արդեն ոչ թե մեկ,
այլ բազում անգամներ։

Sambitbaba
07.08.2012, 08:16
66.


Թվում է, թե շրջապտույտներով է
այս գիրքն առաջ գնում,
Անընդհատ վերադառնալով
միևնույն գլխավոր հարցերին։

Այո, ճիշտ նկատեցիր.
գրքում՝ ինչպես կյանքում։

Դիպուկ կրակոց էր։

Պրոցեսն է այդպիսին.

Եթե նույն հարցը տալիս ես
երեք ձևերով տարբեր,
Միևնույն է, այդ հարցին Ես
պարտավոր եմ պատասխանել։

Հնարավոր է, ես դեռ հուսում եմ,
որ կտաս այլ պատասխան։
Երբ որ ես Քեզ հարցնում եմ
փոխհարաբերությունների մասին,
Դու անուշադրության ես
մատնում ռոմանտիկան։
Ի՞նչ վատ բան կա նրանում,
երբ մինչև ականջիդ ծայրն ես սիրահարվում,
Առանց դրա մասին մտածելու
որևէ անհրաժեշտության։

Ոչ մի։ Սիրահարվիր այնքան,
որքան կցանկանաս։

Բայց եթե դու մտադրված ես
երկար հարաբերությունների մեջ մտել,
Հիշիր, որ օգտակար է
նաև քիչ մտածել։

Մյուս կողմից, եթե քեզ դուր է գալիս
անցնել հարաբերությունների միջով,
Այնպես, ինչպես ջուրն է անցնում
ավազների միջով, -
Կամ, ավելի վատ, միայն այն պատճառով
հարաբերությունների մեջ լինել,
Որ դու մտածում ես, թե դու
“պարտավոր ես” այդ անել,

Եվ դրանով ապրել կյանքդ
լրիվ անխոհեմության մեջ, -
Եթե իրոք հաճույք է պատճառում
կրկնել քեզ անվերջ
Անիմաստ և անօգուտ
այդ օրինակները քո անցյալից,
Ուրեմն շարունակիր անել այն,
ինչ մինչ այժմ անում էիր։

Դե լավ, ես հասկացա։
Դու, ճիշտ որ, անդրդվելի ես։

Ամբողջ բանը, սիրելիս,
իր՝ ճշմարտության մեջ է։
Հենց ճշմարտությունն է անդրդվելի,
այդ նա՛ քեզ բաց չի թողնի։
Ճշմարտությունը վրա է հասնում
գաղտնի, բոլոր կողմերից,
Ցույց տալով քեզ, թե քո կյանքում
ինչն է իրական, ինչն է թերի։

Ասենք թե։ Նշանակում է,
ես ցանկանում եմ գտնել
Երկարատև հարաբերությունների
համար միջոցներ,
Եվ Դու էլ ասում ես,
որ այդ միջոցներից մեկն է՝
Որոշակի նպատակով
հարաբերությունների մեջ մտնել։

Այո։ Համոզվիր, որ դու
և քո զուգակիցը
Համաձայնության եք գալիս
այդ նպատակի վերաբերյալ։
Եվ եթե դուք երկուսդ էլ
գիտակցաբար համաձայն եք,
Որ ձեր փոխհարաբերությունները
ունեն նպատակ.

Ստեղծել հնարավորություն,
այլ ոչ թե պարտավորություն, -
Ձեր հոգևոր աճի համար,
Ինքդ Քեզ ամբողջապես
Արտահայտելու համար,
ինչպես նաև ձեր կյանքերը
Բարձրագույն հզորության
մակարդակին հասցնելու համար,

Քո մասին ամեն մի
խաբուսիկ մտքի,
Կամ խեղաթյուրված
գաղափարի ապաքինմնան համար,
Եվ ձեր երկու հոգիների
միավորման շնորհիվ
Աստծո հետ ամբողջականորեն
ներլուծվելու համար, -

Եթե դուք ընդունեք այդ
երդումը մինչև այժմ
Ընդունած ձեր բոլոր
երդումների փոխարեն, -
Նշանակում է, ներկայիս
ձեր փոխհարաբերությունները
Շատ լավ նոտայի
վրա են սկսվել։

Եվ ասեմ քեզ, որ սկիզբ է դա
շատ բարենպաստ։

Բայց չէ՞ որ դեռ հաջողության
գրավականը չէ այն։

Եթե քեզ կյանքում
գրավականներ են հարկավոր,
Ուրեմն դու ցանկանում ես խաղալ
նախապես գրված սցենարով։
Իր էությամբ չի կարող
գրավականներ ունենալ կյանքը,
Հակառակ դեպքում, աղավաղված կլինի
նրա ամբողջ իմաստը։

Լավ, ես հասկացա։
Ասենք, թե ես հասել եմ
Նրան, որ փոխհարաբերություններս
“շատ լավ սկիզբ” ունեն։

Կլինեն փորձություններ,
կգան դժվար ժամանակներ։
Բայց դու ջանք մի՛ թափիր
խուսափել նրանցից։
Ընդունիր փորձություններն այդ
պատրաստակամորեն,
Որպես Իմ մեծագույն նվերը քեզ
դու նրանց ընկալիր։

Ընդունիր որպես հրաշալի
հնարավորություններ՝
Կատարել այն, ինչի համար
հարաբերությունների մեջ ես մտել։
Երբ գան այդպիսի ժամանակներ,
իսկ նրանք անխուսափելի են, -
Ջանա քո գործընկերոջ մեջ
հակառակորդ չտեսնել։

Եվ ընդհանրապես, ջանա
չընկալել ինչ-որ բան
Որպես թշնամու
և նույնիսկ որպես պրոբլեմ։
Զարգացրու քեզ մոտ միջոց,
ընկալել քո պրոբլեմները
Որպես հնարավորություններ։
Հնարավորություններ…

Գիտեմ. “Լինել և որոշել,
թե Ով Ես Դու Իրականում”։

Գերազա՛նց է։
Տես, այժմ
Դու իրո՛ք, որ հասկանում ես։
Եվ ճիշտ ես հասկանում։

Եվ կարծես, թե դա ինձ
բավական թախծոտ,
Ինչպես նաև տաղտուկ
կյանք է խոստանում։

Նշանակում է, քո նպատակները՝
շատ աշխարհիկ նպատակներ են։
Ուրեմն, խորեցրու տեսունակությունդ,
լայնեցրու հորիզոնիդ սահմանները։
Տես քո մեջ ավելին,
քան ըստ քեզ կարելի է տեսնել։
Եվ տես ավելի շատ բան
քո գործընկերոջ մեջ էլ։

Դու երբեք վնաս չես պատճառի
քո փոխհարաբերություններին
Նրանով, որ կտեսնես
ուրիշների մեջ ավելին,
Քան քեզ ցույց են տալիս նրանք։
Իսկ այնտեղ հենց շատ էլ կա։
Այդ նրանց սեփական վախն է,
որ չի թողնում արտաբերել դա։

Եթե ուրիշները նկատեն,
որ ավելի խորն ես իրենց ընկալում,
Նրանք ապահով կզգան իրենց քեզ հետ
և քո առջև կբացվեն։

Իրենց նկատմամբ մեր սպասումները
մարդիկ հակված են արդարացնել։

Մոտավորապես՝ այդպես։
Բայց, ճիշտն ասած… գիտե՞ս,
Սպասումները քայքայում են
փոխհարաբերությունները։
Ավելի լավ է ասել,
որ մարդիկ ջանում են տեսնել
Իրենց մեջ հենց այն,
ինչ տեսնում են ուրիշները։

Եվ որքան մեծ է այդ տեսիլքը,
այնքան մեծ է պատրաստակամությունը՝
Ընդունել և արտահայտել
իրենց մասին մեր ցանկությունը։
Մի՞թե այդպես չեն աշխատում
բարեմաղթված հարաբերությունները։
Եվ մի՞թե Ես նույն բանը չեմ անում
քո վերաբերյալ։

Այո։

Եվ դա էլ, սիրելիս,
հենց Աստծո աշխատանքն է։
Հուսով եմ, որ հիմա
հասկանում ես դու Ինձ.
Հոգու աշխատանքը
քեզ արթնացնելն է։
Իսկ Աստծո աշխատանքն է՝
արթնացնել բոլորին։

Վարպետներից շատերը
Երկիր են ուղարկվել,
Որպեսզի Հավերժական
Ճշմարտությունն արտաբերեն։
Ուրիշները ուղարկվել են
որպես պատգամաբերներ,
Որպեսզի ճարտար խոսքերով
Ճշմարտության մասին պատմեն։

Առանձնահատուկ էին նրանք,
օժտված խորաթափանցությամբ,
Յուրահատուկ ուժով՝ Հավերժական
Ճշմարտութփյունը տեսնել,
Եվ դրա հետ կարողանալ
այդ բարդ հասկացությունները
Մարդկանց համար շատ պարզ
և հասկանալի շարադրել։

Դու է՛լ նման պատգամաբեր ես։

Sambitbaba
12.08.2012, 01:53
67.

Ե՞ս…

Այո։
Դու հավատո՞ւմ ես դրան։

Դժվար է այդ ընդունել։
Ես ցանկանում եմ ասել,
Որ մենք բոլորս էլ ցանկանում ենք,
իհարկե, յուրահատուկ լինել…

Դուք բոլորդ էլ յուրահատուկ եք։

Եվ հենց այստեղ է,
որ էգոն գլուխն է բարձրացնում,
Եվ այսպես թե այնպես
մեզ ստիպել է փորձում
Զգալ մեզ որպես “ընտրյալներ”
մի ինչ-որ գերագույն առաքելության…

Եվ հարկադրված եմ պայքարել
ես ամբողջ ժամանակ
Այս ինքնահավանության հետ,
նորից, նորից ջանալ,
Որպեսզի ամեն միտք,
ամեն խոսք կամ արարք
Ավելի շատ մաքրվի
և ինքնամեծարում չդառնա։

Եվ հեշտ չէ լսել այն,
ինչ հենց նոր Դու ասում էիր,
Չէ՞ որ ես գիտեմ, որ դա
խաղակցում է իմ էգոյին։
Իսկ պայքարն իմ էգոյի հետ
ինձ երբեք հեշտ չի տրվել,
Ավելին, ես իմ ամբողջ կյանքն
այդ պայքարի մեջ եմ ապրել։

Գիտեմ, որ այդպես է եղել։
Եվ ոչ միշտ՝ շատ հաջող։

Ցավալի է, բայց Քեզ հետ
չհամաձայնվել չեմ կարող։

Մինչև այժմ, երբ Աստծո մասին
միտք է ծագել, ամեն անգամ
Քո էգոյին դու հեշտորեն
թույլ ես տվել անէանալ։

Որքա՜ն գիշերներ ես դու կոչել
հստակության մասին,
Երկնքին ես անվերջ խնդրել
մտքիդ պայծառացման մասին
Ոչ թե նրա համար, որ կարողանաս
հռչակվել կամ հարստանալ,
Այլ ելնելով խորինս հստակ
և մաքուր ձգտումից. գիտենալ։

Այո։

Եվ դու խոստացել ես Ինձ նորից,
խոստացել ես Ինձ կրկին,
Որ, եթե հանկարծակի
քեզ ճանաչել վիճակվի,
Դու կանցկացնես մնացած կյանքդ,
արթնացման ամեն մի ակնթարթ,
Կիսելով ուրիշ մարդկանց հետ
Ճշմարտությունը Հավերժական։

Ոչ թե փառքի պահանջից,
այլ խորագույն ցանկությունից՝
Վերջ տալ ուրիշ մարդկանց
ցավին ու տանջանքներին։
Բերել նրանց ուրախություն,
օգնություն, ապաքինում էլ;
Նաև մարդկանց մեջ վերականգնել
Աստծո հետ կապի զգացումը։

Այո։ այո։

Եվ ահա, Ես ընտրեցի քեզ
որպես Իմ պատգամաբեր։
Քեզ և շատ ուրիշների։
Քանզի շուտով աշխարհին
Բազմաթիվ շչափողներ
հարկավոր կլինեն,
Բազում, անթիվ ձայներ
անհրաժեշտ կլինեն,

Որպեսզի կոչն ավետեն,
որպեսզի հայտարարեն
Խոսքերը ճշմարտության,
խոսքերն ապաքինման։
Խոսքերը, որոնց ծարավի են
և անհամբեր սպասում են
Միլիոնները։ Ո՛չ. սպասում է
մարդկությունը ամբողջ։

Աշխարհին՝ հոգու
աշխատանքի մեջ համախմբված
Եվ աշխատանքն Աստծո
կատարելու պատրաստ
Շատ սրտեր, հոգիներ
հարկավոր կլինեն։

Կարո՞ղ ես դու արդյոք
ազնվորեն խոստովանել,
Որ դու ինքդ այդ մասին
ոչինչ չգիտես։

Ոչ։

Իսկ կարո՞ղ ես խոստովանել,
որ հենց դրա համար ես եկել։

Այո։

Պատրա՞ստ ես դու ուրեմն,
սկսած այս գրքից,
Հայտարարել քո սեփական
Հավերժական Ճշմարտության մասին,
Ինչպես նաև, Իմ փառքը
շարադրել և ավետել։

Պարտավոր եմ վերջին խոսքե՞րդ էլ
այս գրքում ներառնել…

Դու ոչինչ պարտավոր չես անել։
Հիշիր, մեր հարաբերություններում
Դու պարտավորություններ չունես։
Ունես միայն հնարավորություն։
Եվ մի՞թե սա չէ հնարավորությունը,
որին սպասել ես ողջ կյանքում։
Եվ մի՞թե այդ առաքելությանը չէիր
քեզ վաղուց նախապատրաստում։

Քո ամենավաղ պատանեկությունից։

Այո։

Ուրեմն, արա ոչ թե այն,
ինչ դու պարտավոր ես անել,
Այլ այն, և միայն այն,
ինչ ի վիճակի ես անել։

Իսկ ինչ վերաբերվում է նրան,
թե արդյո՞ք Ես ցանկանում եմ,
Որ դու մեր այս մտքերը
մեր գրքի մեջ տեղադրես, -
Իսկ ինչո՞ւ ոչ։ Թե՞ դու կարծում ես,
որ Ես ցանկանում եմ
Որ դու Իմ գաղտնի
պատգամաբերը լինես։

Կարծում եմ, որ ոչ։

Մեծ տղամարդկություն է
հարկավոր, որ ինքդ քեզ
Աստծո կողմից առաքված
մեկը հայտարարես։
Հասկանո՞ւմ ես, աշխարհն
ավելի շուտ քեզ կընկալի
Որպես ով ասես, բայց ոչ
որպես Իմ պատգամաբերի։

Անարգվել է անխտիր
ամեն մի Իմ պատգամաբեր,
Եվ տանջանքներից բացի ոչինչ
նա ձեռք չի բերել։

Համաձա՞յն ես դու դրան։
Ցանկանո՞ւմ է սիրտդ դեռ
Իմ մասին իրականությունը,
ճշմարտությունը պատմել։
Համաձա՞յն ես դու տանել
ծաղրանքը եղբայրներիդ։
Իսկ պատրա՞ստ ես հրաժարվել
երկրային ամբողջ փառքից։

Դու ինչ-որ հանկարծ
սկսեցիր խոսել մռայլ չափազանց։

Իսկ դու ցանկանում ես, որ Ես
այս թեմայի շուրջ քեզ հետ կատակե՞մ։

Դու կարող էիր ուղղակի
քիչ ավելի լուսավոր ներկեր գործածել…

Այո, իհարկե։
Ես լրիվ և ամբողջությամբ
Մեծ կողմնակիցն եմ
լուսավորվածության։

Իսկ ի՞նչ, եթե այս գլուխն
ավարտենք կատակով։

Հոյակապ մտահղացում է։
Իսկ Դու՝ այն ունե՞ս։

Ոչ։ կատակ ունես դու։
Հիշիր այն աղջկան փոքրիկ,
Որ նկար էր նկարում,
և պատմիր այդ մասին։

Ուրեմն, այս աղջկա մայրը
մտնում է խոհանոց
Եվ տեսնում է, որ իր դստրիկը
նստած է սեղանի մոտ.
Ամեն կողմ գունավոր
մատիտներ են թափթփված,
Իսկ աղջնակն էլ լրջորեն
նկարելով է զբաղված։

“Ի՞նչ ես նկարում, աղջիկս” –
հարցնում է մայրը սիրով։
“Աստծոն”, - մորն է նայում աղջիկն
իր շողացող աչքերով։
“Ինչ լա՜վ է, - ասում է մայրը,
գրկելով իր աղջկան։ -
Բայց գիտե՞ս, ոչ ոք չի տեսել,
թե ի՞նչ տեսք ունի Աստված”։

“Դե ուրեմն, - պատասխանում է
փոքրիկը լրջորեն, -
Թող միայն ավարտեմ նկարս,
և բոլորդ կտեսնե՛ք”։

Շատ զվարճալի կատակ է
քո պատմած կատակը։
Եվ գիտե՞ս, թե ինչն է
նրանում ամենանշանակալին.
Որ այդ փոքրիկ աղջնակը
երբեք չի էլ կասկածել,
Որ ինքը գիտի ճշգրիտ,
թե ինչպես Ինձ նկարել։

Այո։

Իսկ այժմ Ես քեզ
մի պատմություն կպատմեմ,
Ու դրանով էլ, եկ, ավարտենք
գրքի այս գլուխը։

Մեկ անգամ, լինում է, չի լինում,
մի մարդ է լինում,
Ով իրեն հանկարծակի
գտավ նրանում,
Որ ինքն ամեն շաբաթ,
և օրեր շարունակ,
Կտրված աշխարհից,
մի գիրք էր գրում։

Օր՝ օրի վրա,
նաև գիշեր՝ գիշերի,
Տետրի առջև նստած,
գրիչը ձեռքին
Կտեսնեիր նրան
ցերեկ թե գիշեր, -
Երբ էլ որ ոգեշնչումը
նրան այցելեր։

Վերջապես ինչ-որ մեկը
հարցրեց այդ մարդուն,
Թե ինչո՞վ է նա զբաղված,
ի՞նչ է անվերջ գրում։
“Օ՜, - պատասխանեց նա, -
ես գրի եմ առնում
Երկա՜ր մի զրույց,
որն Աստծո հետ եմ վարում”։

“Ինչ լա՜վ է, - ասում է հարցնողը
հուզված, հիացած։ -
Բայց գիտե՞ս, ոչ ոք չգիտի,
թե ի՞նչ կասեր Աստված”։

“Դե ուրեմն, - պատասխանում է
տղամարդը լրջորեն, -
Շուտով բոլորդ կիմանաք,
թող միայն գիրքս ավարտեմ…”

Sambitbaba
17.09.2012, 02:19
ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ

68.

Դու կարող ես մտածել,
որ “լինել այն, Ով Դու Ես Իրականում”, -
Հեշտ զբաղմունք է: Բայց ամենից,
ինչ քեզ սպասվում է քո կյանքում,
Ուժերի ամենաշատ ներդրում
կպահանջի հենց սա:
Ընդ որում, դու կարող ես երբեք
դրան չհասնել անգամ:

Շատ քչերին է դա հաջողվում,
և այն էլ ոչ թե մեկ կյանքում:
Իսկ երբեմն էլ չի հաջողվում անգամ
բազում կյանքերի ընթացքում:

Ուրեմն, ինչո՞ւ փորձել:
Ինչո՞ւ խրվել այդ ամենի մեջ:
Ո՞րն է պատճառն, ասա:
Եվ ո՞ւմ է դա պետք:
Ուրեմն, ինչո՞ւ չխաղալ
կյանքի հետ այնպես,
Ինչպիսին, հավանաբար, այն կա.
անիմաստության պրոցես:

Խաղ, որը կպարտվես,
ինչպես էլ խաղաս:
Պրոցես, որը բոլորին էլ
նույն արդյունքին է բերում:
Այսինքն, վերջում
նույն պարգևը կստանաս, -
Լինես թե՛ հրեշտակ,
թե՛ հրեշ քո կյանքում:

Դու ասում ես, դժողք չկա,
գոյություն չունի պատիժ,
Եվ չկա որևէ ճանապարհ,
որից կարելի է շեղվել:
Ուրեմն ինչո՞ւ ենք այսպես
անվերջ կռիվ տալիս,
Ծանրաբեռնում ինքներս մեզ`
ջանալով մի կերպ հաղթել:

Ո՞րն է դրդապատճառը,
հաշվի առնելով այն,
Թե որքան դժվար է հասնել
այնտեղ, ուր փորձում ենք գնալ:
Գուցե ավելի լավ է,
որ հանգստանա՞նք մենք
Եվ իզուր գլուխներս էլ
Աստծով չլցնե՞նք…

Վա՜հ: Ուրեմն, ստացվում է,
որ մենք հիասթափվա՞ծ ենք:

Լսիր, ես ձանձրացել եմ:
Ես ջանում եմ, ջանում,
Եվ միայն նրա համար,
որպեսզի հայտնվես Դու
Եվ պատմես, թե ինչ դժվար է դա
և թե ինչպես այս կյանքում
Ջանում են միլլիոնները,
բայց հազիվ մեկին է հաջողվում:

Այո, Ես տեսնում եմ,
որ դու ձանձրացել ես:
Թույլ տուր մտածել,
թե ինչով կարող եմ օգնել:
Բայց նախ և առաջ ասեմ,
որ դու արդեն “հանգստացել ես”:
Մի՞թե դու մտածում ես,
թե առաջին անգամ ես այստեղ:

Պատկերացում անգամ չունեմ:

Քեզ չի՞ թվում, որ այս վիճակի մեջ
դու նախկինում արդեն եղել ես:

Երբեմն:

Իհարկե, եղել ես:
Եղել ես, և շատ անգամ:

Քանի՞:

Շատ անգամ:

Դու կարծում ես, թե ինձ
ավելի հե՞շտ է դրանից:

Ես կարծում եմ, որ քեզ
դա պետք է որ ոգեշնչի:

Այդ ինչպե՞ս:

Առաջինը, քանզի դա
մեկուսացնում է տագնապը:
Դա ներմուծում է քո մեջ
այն տարրն “անպարտվելիության”,
Որի մասին քիչ առաջ
հենց դու ինքդ էլ խոսում էիր:
Դա ապացուցում է, որ քո նպատակը չէ
մատնվել անհաջողության:

Ապացուցում է, որ կունենաս
հնարավորություններ այնքան,
Որքան կցանկանաս
և որքան պետք կլինի:
Դու կարող ես նորից ու նորից
հետ վերադառնալ, այնքան,
Որքան քո փորձի համար
անհրաժեշտ կլինի:

Եթե դու իրոք հասնում ես
մինչև քո հաջորդ քայլը,
Եթե զարգացման հաջորդ
մակարդակին ես հասնում,
Ուրեմն, ոչ թե այն պատճառով,
որ դու պարտավոր ես,
Այլ այն պատճառով, որ դու
այդպես ես ցանկանում:

Ես կրկնում եմ. դու ոչինչ
պարտավոր չես անել:
Եթե քեզ դուր է գալիս
կյանքդ այդպես ապրել,
Եթե դու զգում ես,
որ դա լավագույնն է,
Ինչին ընդունակ ես
և ինչ կարող ես անել,

Դու կարող ես շարունակել
այդպես մեկ անգամ էլ,
Իսկ հետո` կրկնել նորից,
էլի ու էլի:
Փաստորեն, այդ ամենը
արդեն կրկնվել է
Հենց այդ պատճառով
և նորից ու նորից:

Դու սիրում ես տանջանքը:
Սիրում ես “չգիտենալը”:
Չբացահայտվածությունը:
Նաև` անորոշությունը:
Այդ ամենը, հավատա,
դու շատ ես սիրում,
Այդ պատճառով էլ կրկին
այստեղ ես գտնվում:

Դու ինձ ձե՞ռք ես առնում:

Մի՞թե Ես կկատակեի
նման բաների մասին:

Չգիտեմ: Ես ի՞նչ իմանամ,
թե ինչի՞ վրա է կատակում Աստված:

Չափազանց շատ մարդիկ են
խաղացել քո գիտակցության հետ:
Իսկ Ես` նրա համար չեմ այստեղ,
որ քեզ ավելի շատ մոլորեցնեմ:
Ես այստեղ եմ նրա համար,
որպեսզի քեզ բացատրեմ,
Որպեսզի քեզ օգնեմ
բացահայտել շատ բաներ:

Դե ուրեմն, բացահայտիր:
Եվ այսպես, Դու ասում ես,
Որ ես այստեղ եմ, քանզի
այդպես ցանկանում եմ ե՞ս…

Իհարկե: Այդպես է, որ կա:

Եվ ես դա ընտրո՞ւմ եմ:

Այո:

Եվ ընտրել եմ շատ անգա՞մ:

Շատ:

Քանի՞:

Ու՜ֆֆ, նորի՜ց: Դու ցանկանում ես
ճշգրիտ հաշի՞վն իմանալ:

Գոնե թվերի կարգը: Մի քանի՞ անգամ,
թե՞ տասնյակ անգամներ:

Հարյուրավոր անգամներ:

Հարյուրավո՞ր… ես հարյուրավոր
կյանքեր եմ ունեցե՞լ…

Այո:

Եվ սա… ամենն է,
ինչին ես հասե՞լ եմ…

Ճշմարիտն ասած,
դա արժանավոր ճանապարհ է:

Իհարկե, ճանապա՜րհ:

Ճիշտ այդպես:
Չէ՞ որ անցած
Կյանքերում դու նույնիսկ
սպանել ես մարդկանց:

Եվ ի՞նչ: Չէ՞ որ Ինքդ էիր ասում,
որ երբեմն անգամ
Հարկավոր է պատերազմ`
չարին վերջ տալու համար:

Ոչ, մեզ հարկավոր է
այս հարցը պարզել:
Քանզի Ես տեսնում եմ,
որ այդ պնդումից օգտվում են
Եվ այն չարաշահում են`
ինչպես հիմա դու, -
Որպեսզի արդարացնեն
յուրաքանչյուր անմտություն:

Ելնելով ամենաբարձր
մարդկային չափանիշներից,
Սպանությունը երբեք չի կարող
արդարացվել, որպես զայրույթի
Արտահայտման միջոց կամ
ժայթքում ագրեսիվության,
Նեղացնողին պատժելու ձև կամ
“վերականգնում արդարության”:

Պնդումը, թե պատերազմն
անհրաժեշտ է երբեմն,
Որպեսզի նրա միջոցով
վերջ տրվի չարին, -
Արդարացի է, որովհետև
դուք եք այդպես որոշել,
Համարելով, որ այդպես միայն
կհաղթանակի բարին:

Արարելով Ինքներդ Ձեզ,
դուք հիմնել եք, որ ամեն
Մարդկային կյանքի հանդեպ հարգանքն է
առաջին և ամենաբարձր արժեքը:
Ես գոհ եմ ձեր որոշումից:
Ես գոհ եմ, որովհետև
Ես չեմ ստեղծել այնպիսի կյանք,
որը կարելի է ոչնչացնել:

Հենց կյանքի հանդեպ
հարգանքն է երբեմն
Անհրաժեշտ դարձնում
պատերազմները,
Քանզի պատերազմելով
հանկարծահաս աղետի դեմ,
Եվ պաշտպանելով
ուրիշների կյանքերը, -

Դուք ձեր կարծիքն եք ձեռք բերում`
անվիճելի և անխախտ,
Հայտարարում եք, թե Ով Եք Դուք
այդ ամենի նկատմամբ:

Բարձրագույն բարոյական
օրենքի համաձայն,
Դու ունես իրավունք
և պարտականություն, -
Դադարեցնել հարձակումները
ուրիշի անհատականության,
Նաև անհատականության վրա
քո սեփական:

Բայց դրանից չի բխում,
թե թույլատրելի է
Սպանությունը որեպես պատիժ
կամ որպես վրեժ օգտագործել,
Եվ կամ միջոց, որով,
իբր, կարելի է
Քո կյանքի մանր ու մեծ
կոնֆլիկտները կարգավորել:

Անցյալում կնոջ հանդեպ
կրքի պատճառով,
Հաճախ դու սպանում էիր
մենամարտերում,
Եվ անվանում էիր դա
քո պատվի պաշտպանությունը,
Չնայած հենց պատիվդ էիր
այն ճամանակ կորցնում:

Վեճի համար աբսուրդ է
օգտագործել մահաբեր ուժ,
Բայց շատերը մինչև օրս էլ
հենց այդպես են վարվում:

Sambitbaba
27.10.2012, 10:45
69.

Հասնելով գագաթնակետին
երեսպաշտության,
Որոշ մարդիկ սպանում են
հանուն Աստծո անվան`
Եվ աստվածանարգանքն է
դա մեծագույն,
Քանզի Քո Ով Լինելու մասին
այն ոչինչ չի ասում:

Ուրեմն, ստացվում է,
որ այնուհանդերձ,
Ինչ-որ մի վատ բան
կա՞ սպանության մեջ:

Ոչ-ոչ, սիրելիս,
եկ վերադառնանք հետ:
Ոչ մի “վատ բան” չկա
ոչ մի բանի մեջ:
“Վատն”` ընդամենը տերմին է
մի հարաբերական,
Որը հակառակն է նրա,
ինչը հանդիսանում է “լավ”:

Բայց ի՞նչն է “լավ”: Դու կարո՞ղ ես
արդյոք իսկապես
Նման բարդ հարցերում
լրիվ օբյեկտիվ լինել:

Միգուցէ “լավն” ու “վատը”
ուղղակի տերմիններ են,
Որ դու կպցնում ես
իրադրություններին,
Կախված, թե այդ պահին
դու ի՞նչ կորոշես,
Ի՞նչ անուն կուզենաս տալ
այլևայլ հանգամանքներին:

Եվ ի՞նչ է, ասա, ընկած
քո որոշման հիմքում:
Դեպքերի մեծամասնության մեջ
դու ընտրում ես և ընդունում
Ոչ թե քո սեփական փորձը,
այլ ինչ-որ մեկի որոշումը:
Նրա, ով քեզանից առաջ է եկել
և, ինչպես համարվում է,

Գիտի ավելի լավ:

Հատկապես ճիշտ է դա,
երբ խոսքը գնում է
Ինչ-որ կարևոր
հարցերի մասին:
Եվ որքան կարևոր է հարցն,
այնքան անհավանական է,
Որ դուք կլսեք
ձեր սեփական փորձին:

Այդ դեպքում դուք պատրաստ եք
որպես սեփականն ընդունել
Գաղափարներ, որոնք ինչ-որ
մեկ ուրիշն է ծնել:

Այդ պատճառով է, որ դուք,
փաստորեն, լրիվ կորցրել եք
Հսկողությունը` կյանքի որոշ
ոլորտների և խնդիրների վրա:
Իսկ այդ ոլորտներն ու
խնդիրներն ընդգրկում են
Կենսականորեն կարևոր
հարցեր քո Հոգու համար.

Արարիչ Աստծո բնությունը;
բնույթն իսկական բարոյականության;
Բացարձակ իրականության
մասին կարևոր հարցը;
Խնդիրներ, կապված պատերազմի հետ,
նաև կյանքի և մահվան:

Բժշկումը, վիժեցումը;
նաև` էվթանազիան;
Անհատական արժեքները;
դատողություններն անհատական:

Մի խոսքով, կենսականորեն
կարևոր մի շարք հարցեր,
Որոնցից ձեզանից շատերը
հանգիստ մի կողմ են քաշվել:

Դուք չեք ցանկանում ընդունել
սեփական որոշում:
“Ես համաձա՛յն եմ, համաձա՛յն եմ, -
անվերջ գոչում եք, գոչում: -
Թող մեկ ուրիշն ինձ ասի,
թե ինչն է լավ, ինչն է վատ,
Իսկ ինձանից դուք ձեռք քաշեք,
թողեք հանգիստ մնամ” :

Իմիջիայլոց, ասեմ քեզ,
որ հենց այդ պատճառով
Մարդկային բոլոր կրոնները
համբավավոր են մինչ այսօր:
Եվ գործնականորեն կարևոր էլ չէ,
թե կոնկրետ ինչի՞ հավատալ,
Միայն թե հավատամքները
դավանողի համար լինեն պարզ:

Լինեն անտատանելի,
հետևողական լինեն,
Լինեն սպասելի
և խտրականորեն պահպանվեն:
Հաշվի առնելով այս բնորոշումները,
կարելի է գտնել մարդկանց,
Ովքեր պատրաստ են հավատալու,
ինչի որ կամենաս:

Ամենատարօրինակ վարքն ու
հավատի ուսմունքը
Կարող են` և արդեն, -
վերագրվել են Աստծոն:
Ասվում է, որ դա
Աստծո ճանապարհն է,
Ասում են, դա սրբազան
Խոսքն է Աստծո:

Եվ ոմանք ընդունում են դա
հաճույքով և ուրախությամբ նույնիսկ,
Քանզի այն ազատում է իրենց
մտածելու անհրաժեշտությունից:

Sambitbaba
21.11.2012, 01:23
70.


Իսկ հիմա` սպանության
մասին եկ խոսենք:
Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է
ընդհանրապես լինել
Սպանությունն արդարացնող
մի որևէ պատճառ:
Մտածիր այդ մասին:
Մտածիր անպատճառ:

Դու կհայտնաբերես,
որ քեզ հարկավոր չի
Ոչ մի արտաքին
խորհրդատու հեղինակություն,
Ոչ մի բարձրագույն
սկզբնաղբյուր, որպեսզի
Պատասխաններ տա,
օգնի քեզ այդ հարցում:

Եթե մտածես այդ մասին,
եթե նայես և հասկանաս,
Թե ինչ ես զգում այդ առթիվ,
ուրեմն քեզ համար
Ակնհայտ կդառնան
պատասխանները բոլոր
Եվ դու ինքդ կվարվես
համապատասխան կերպով:

Դա կոչվում է. գործել
սեփական հայեցողությամբ:

Եվ այսպես.

Հարկավո՞ր է պետություններին
օգտվել սպանությունից`
Սեփական նպատակներին
հասնելու համար:
Հարկավո՞ր է արդյոք կրոններին
դիմել սպանությանը`
Իրենց դավանանքների կատարումն
ապահովելու համար:

Հարկավո՞ր է հասարակություններին
օգտագործել սպանությունը`
Ի պատասխան բարոյական
օրենքները խախտողների:
Հանդիսանու՞մ է սպանությունը
որոշում քաղաքական,
Հոգևոր փաստարկ, լուծում
սոցիալական խնդիրների:

Այնուհետև. կարելի՞ է սպանել
քեզ սպանել ցանկացողին…
Կամ սպանել, սիրելի մարդու կյանքը
պաշտպանելու համար:
Իսկ պաշտպանելու համար
կյանքը անծանոթի՞…
Ի՞նչ տարբերություն, նախատեսվա՞ծ է այն,
թե չնախատեսված:

Պետությանն անհրաժեշտ է
քեզ ստիպել հավատալ նրան,
Որ արդարացի է սպանել`
հանուն քաղաքական ծրագրի:
Նրան անհրաժեշտ է, որ դու
իր խոսքին հավատաս,
Որ կարողանա գոյատևել նա
որպես քաղաքական մարմին:

Կրոններին անհրաժեշտ է
քեզ ստիպել հավատալ նրան,
Որ արդարացի է սպանել`
հանուն իրենց ճշմարտության:
Եվ նրանք պահանջում են,
որ դու հավատաս դրան,
Որ կարողանան գոյատևել նրանք
որպես մարմին կառավարական:

Հասարակությանն անհրաժեշտ է
քեզ հավատալ ստիպել,
Որ արդարացի է որոշ
ոճրագործների սպանել:
Նա պարտավոր է ստիպել քեզ
իր խոսքին հավատալ,
Որ որպես կառավարական մարմին
գոյատևել կարողանա:

Այս դիրքավորումները
դու ճի՞շտ ես համարում:
Թե՞ ինչ-որ մեկ ուրիշի
խոսքին էիր հավատում:

Իսկ ի՞նչ կարող է քո “Ես”-ն
այդ մասին քեզ ասել…

Նման գործերի մեջ չի՛ կարող
“լավ” ու “վատ” լինել:

Բայց քո որոշումներով
դու դիմանկարդ ես նկարում:

Եվ իրոք, ձեր պետություններն
իրենց որոշումներում
Իրենց դիմանկարները
հաջողությամբ նկարել են:

Իրենց որոշումներով
ձեր կրոնները ստեղծել են
Արդեն հաստատուն
անմոռաց կերպարներ:

Իրենց որոշումներով
ձեր հասարակություններն էլ
Իրենց անմոռանալի
պատկերներն են ստեղծել:

Դու գո՞հ ես նրանցից:
Արդյո՞ք դրանք այն կերպարներն են,
Որոնք որ դու ցանկանում ես,
որոնք որ երազել ես:
Արտացոլու՞մ են արդյոք
այդ դիմանկարները
Այն, թե Ով Ես Դու,
կամ քո հոգու մտքերը:

Զգույշ եղիր այս հարցերի հետ:
Նրանք կարող են պահանջել,
Որ դու ուղեղդ գործի դնես,
որպեսզի դու մտորես:

Իսկ ձեր մեծամասնությանը
դա չի հետաքրքրում:
Ձեր մեծամասնությունը
դա ուրիշներին է թողնում:
Եվ այդ պատճառով էլ,
ձեր մեծամասնությամբ,
Դուք` ինքնաստեղծ չեք, -
ուրիշներով եք ստեղծված:

Sambitbaba
10.01.2013, 09:02
71.


Եվ հետո, երբ ուրիշները
քեզ ասում են, թե ինչ զգաս,
Եվ դա հակասում է
քո իրականում զգացածին, -
Դու սկսում ես կասկածել
քո ճշմարտության վրա,
Դու սկսում ես ապրել
կոնֆլիկտներ խոր, ներքին:

Ինչ-որ բան քո ներսում
քեզ սկսում է ասել,
Որ ուրիշների ասածը
քեզ չի համապատասխանում:
Ուրեմն` հարց. Ինչպե՞ս վարվել
այդ կոնֆլիկտների հետ:
Ու՞ր գնալ: Ի՞նչ անել:
Միտքդ ելք է փնտրում:

Սկզբում դու գնում ես
ձեր եկեղեցականների մոտ,
Ովքեր հենց առաջին հերթին են
քեզ այդ վիճակի մեջ դրել:
Դու գնում ես, դե, նրանք էլ
հաճույքով կարգադրում են
Անմիջապես ինքդ քեզ
լսելը դադարել:

Եվ Սատանայի մասին
նրանք քեզ կպատմեն,
Կպատմեն դևերի
և չար ոգիների մասին:
Դժոխքով և անեծքներով
նրանք քեզ կվախեցնեն,
Կպատմեն հազար ու մի
սարսափների մասին:

Այդ ամենը, որպեսզի
ստիպեն քեզ “հասկանալ”.
Այն, ինչ բնազդաբար
դու գիտեիր և զգում էիր, -
Սխալ էր: Իսկ քո հանգիստը,
քո ճշմարտությունը միակ`
Նրանց մտածողության մեջ է
և նրանց գաղափարների:

Նրանց մեկնաբանումների մեջ է
ճշմարիտի և սխալի մասին,
Նաև նրանց հասկացման մեջ է
Քո Ով Լինելու մասին:

Եվ հրապուրանքն այն է,
որ ամենն, ինչ պետք է անես,
Որպեսզի անմիջապես
ստանաս քաջալերանք, -
Ուղղակի համաձայնվելն է:
Համաձայնվիր, և անմիջապես
Կսկսեն քաջալերել քեզ,
կգոչեն. “Փա՜ռք քեզ, փա՜ռք…”

Բայց քաջալերանքներն ու
ճանաչումը մասսայական
Հազվադեպ են ուղեկցում
ներքին որոնումներին:
Ուրախությունը ոչ հաճախ է
ուղեկցում այն ընտրություններին,
Որոնք որ հետևում են
ընտրությանն անհատական:

Իրականում ամեն ինչ
հենց հակառակն է:
Իրականում ամեն ինչ
տխուր է ավելի.
Ուրիշները կարող են
ոչ միայն ուրախանալ,
Նրանք կարող են դարձնել
քեզ առարկա ծաղրի:

Ի՞նչ, դու մտածում ես ի՞նքդ:
Դու ի՞նքդ ես որոշում:
Ամեն ինչին քո սեփական
չափանիշներո՞վ ես մոտենում:
Ամեն ինչ գնահատում ես
սեփական գնահատականներո՞վ:
Եվ ընդհանրապես, դու քեզ
ինչի՞ տեղ ես դնում:

Եվ իրոք, սա հենց այն հարցն է,
որին դու պատասխանում ես:

Բայց քո այդ աշխատանքը
հարկավոր է, որ կատարվի
Առանաց օտար օգնության,
պարգևների, խրախուսանքների:
Եվ նույնիսկ, չհուսահատվես,
բայց կարող է և պատահել,
Որ քո աշխատանքը ոչ ոք
նույնիսկ չի էլ նկատի:

Բայց դու լավ հարց ես տալիս.
ինչու՞ շարունակել:
Եվ ինչու՞ ընդհանրապես
սկսել այդ ճանապարհը:
Եվ այդ ճամփորդությունից
ի՞նչ է նկատառվում քաղել:
Ի՞նչն է դրա շարժառիթը:
Ո՞րն է դրա պատճառը:

Իսկ պատճառը, սիրելիս,
ծիծաղելիորեն հասարակ է.
Ուղղակի քեզ ԱՆԵԼՈՒ
ԷԼ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ ՉԿԱ:

Դու ի՞նչ ի նկատի ունես:

Ես ցանկանում եմ քեզ ասել,
Որ դա միակ ճանապարհն է:
Անելու ուրիշ ոչինչ չկա:

Փաստորեն, չկա մի այլ բան,
ինչ դու կարող ես անել:
Եվ այն, ինչ որ անում ես, -
քեզ նախադրված է անել,
Այնպես, ինչպես արել ես
դա ծնունդիցդ սկսած:
Այնպես, ինչպես կանես
ողջ կյանքումդ մնացած:

Եվ միակ խնդիրն է այս հարցում,
որ պահանջում է պատասխան.
Դու կանես դա գիտակցաբա՞ր,
թե՞ անգիտակցաբար:

Հասկացիր, դու չես կարող
շեղվել քո ճանապարհից:
Դու ոտք ես դրել նրա վրա
ծննդյանդ օրվանից:
Դու ինքդ, մինչև ծնվելդ,
քո ճանապարհն ընտրել ես,
Եվ քո ծնունդն ուղղակի նշան է,
որ ճանապարհը սկսվել է:

Եվ այն չէ այժմ հարցը,
թե ինչու՞ ես սկսել,
Այլ. ցանկանու՞մ ես դու արդյոք
այն գիտակցաբար անցնել:
Լրիվ անիմացության մե՞ջ,
թե՞ գործի իմացությամբ:
Որպես Իմ կենսափորձի պատճա՞ռ,
թե՞ նրա ազդեցության տակ:

Քո կյանքի մեծ մասը
դու անց ես կացրել
Քո սեփական կենսափորձի
ազդեցության տակ:
Այժմ քեզ առաջարկում են
դառնալ նրա պատճառը:
Դա այն է, ինչը հայտնի է
որպես “գիտակցական կյանք”:

Դա այն է, ինչն անվանում են
լիակատար գիտակցություն:

Ձեզանից շատերն արդեն
որոշ ճանապարհ անցել են:
Եվ դու էլ հասել ես
ոչ քիչ առաջխաղացման:
Եվ չարժե մտածել, որ,
ապրելով բոլոր այդ կյանքերը,
Անցնելով քո այդ ճանապարհը,
դու հասել ես “միայն սրան”:

Շատերն այսօր էակներ են
բարձր զարգացած,
Եվ շատ համոզվածորեն են
իրենց զգում կյանքում:
Եվ դու էլ` հետ չես մնում
նրանցից, հավատա:
Դու գիտես, թե Ով Ես Դու,
և թե ուր ես գնում:

Ավելին, գիտես ճանապարհը,
թե ինչպես հասնել այնտեղ:
Եվ դա ստույգ նախանշան է:
Դա նշան է շատ մեծ:

Ինչի՞:

Նրա, որ արդեն շատ քիչ
կյանքեր են քեզ մնացել:

Sambitbaba
21.01.2013, 06:55
72.

Դա լա՞վ է:

Այժմ, քեզ համար` այո:
Ոչ շատ վաղուց, ամենն,
Ինչ դու ցանկանում էիր անել , -
քո այստեղ մնալն էր:
Իսկ այսօր ամենն,
ինչ ցանկանում ես անել, -
Այստեղից գնալն է:
Դա շատ լավ նշան է:

Դեռ ոչ վաղուց դու սպանում էիր
կենդանի արարածներին,
Միջատներին, բուսականությունը,
ծառերին, մարդկանց:
Իսկ այժմ, եթե լրիվ
չգիտակցես քո վարմունքը,
Անկարող ես դու այլևս
սպանել որևէ էակ:

Դա շատ լավ նշան է:

Դեռ ոչ վաղուց դու ապրում էիր
քո կյանքն այնպես, ասես,
Թե քո կյանքը չուներ
ոչ մի նպատակ:
Իսկ այժմ դու գիտես,
որ քո կյանքը չունի
Այլ նպատակ, բացի այն,
որը դու ես կանխորոշել:

Դա շատ լավ նշան է:

Դեռ ոչ վաղուց դու խնդրում էիր
Տիեզերքին, աղաչում էիր
Ինչ-որ կերպ, ինչ-որ ձևով
քեզ ճշմարտությունը հասցնել:
Իսկ այսօր դու ունես արդեն
քո ճշմարտությունը,
Եվ չես հոգնում օրեցօր
Տիեզերքին այն պատմել:

Դա շատ լավ նշան է:

Դեռ ոչ վաղուց դու ձգտում էիր
դառնալ ճանաչված և հարուստ:
Իսկ այժմ ուզում ես լինել
ուղղակի Ինքդ Դու:
Եվ դեռ ոչ վաղուց դու վախենում էիր
Ինձանից: Այսօր` սիրում ես:
Եվ սիրում ես այնքան, որ Ինձ
քեզ հավասար ես համարում:

Այս ամենը, հավատա,
նշաններ են շատ լավ:

Աստված իմ… Դու ստիպում ես
զգալ ինքս ինձ հիասքանչ:

Հենց քեզ համար է, որ ամեն ինչ
պետք է լինի շատ լավ:
“Աստված իմ” ասողի համար
էլ ոչինչ չի կարող լինել վատ:

Դու իրոք որ հումորի
անսահման զգացում ունես:

Իսկ դու ինչ է, մոռանու՞մ ես,
Ես եմ հումորը հնարել:

Այո, Դու արդեն ասել ես:

Լավ, ընդունենք, որ պատճառը,
ըստ որի հարկ է շարունակել, -
Այն է, որ մեզ էլ ուրիշ
ոչինչ չի մնում անել:

Այո, այդպես է, որ կա:

Ուրեմն, ես կարո՞ղ եմ
արդյոք հարցնել Քեզ.
Դառնու՞մ է, ծայրահեղ դեպքում,
գոնե քիչ ավելի հեշտ:

Օ՜, սիրելի Իմ ընկերս,
եթե միայն իմանաս,
Թե որքա՜ն ավելի հեշտ է քեզ,
քան երեք կյանք առաջ…
Ես չեմ կարող նույնիսկ
քեզ այդ նկարագրել:
Այո, իրոք որ հեշտ է,
կարող ես չկասկածել:

Բայց կյանքերիդ մեջ առանձնապես
դաժան ոչինչ չի եղել,
Ես ցանկանում եմ ասել, որ քեզ
ամեն ինչ դուր է եկել:
Մինչև վերջին րոպեն,
մինչև վերջին վայրկյանը:
Ի՜նչ զարմանալի բան է
այդ կյանք կոչեցյալը:

Մի՞թե հիանալի չէ այն:

Ենթադրում եմ, այո:

Ի՞նչ… ենթադրու՞մ ես…
Դու ենթադրում ես…

Այո:

Որքա՞ն ավելի հիասքանչ
Ես կարող էի այն ստեղծել:
Մի՞թե քեզ թույլատրված չի
ամեն ինչ փորձել:
Արցունքներ, ուրախություն,
երջանկություն, ցավ, հիացմունք,
Չարչարանքներ, դեպրեսիա,
հաղթանակ, պարտություն…

Միգուցէ, ավելի քիչ ցա՞վ…

Ավելի քիչ ցավ` առանց
ավելի շատ իմաստության, -
Քո նպատակի օգտին չէ,
ոչ էլ ծրագրիդ է համաձայն:
Այդպես դու չես կարող զգալ
ուրախությունն անսահման.
Որ ուրախությունը` քո Աստված է,
այդ հենց Ես Եմ, որ Կամ:

Համբերատար եղիր: Դու
իմաստություն կգտնե՛ս:
Առանց ցավի ուրախություններն էլ
հասանելի կլինեն քեզ:

Դու սովորում ես, թե ինչպես
սիրել առանց ցավի:
Դու վերհիշում ես, թե ինչպես
առանց ցավի լաց լինել:
Դու ընդունակ ես նույնիսկ
ունենալ ցավ առանց ցավի,
Եթե հասկանում ես, թե ինչ
Ես ի նկատի ունեմ:

Կարծես, թե հասկանում եմ:
Ես նույնիսկ սկսում եմ
Ավելի շատ սիրել
իմ կենսական ապրումները:
Ես կարող եմ նայել նրանց
կողքից և հասկանալ,
Թե ինչ են իրականում դրանք,
անգամ ծիծաղել դրանց վրա:

Հենց այդպես: Եվ մի՞թե դու
դա չես անվանում “աճ”:

Այո, ես կարծում եմ:

Ուրեմն, գնա առաջ:

Շարունակիր միշտ աճել,
շարունակիր կայանալ:
Շարունակիր որոշել,
թե ի՛նչ ես ցանկանում դառնալ
Քո հաջորդ, ավելի բարձր
մեկնակերպի ընթացքում:
Շարունակիր աշխատե՛լ դրա վրա:
Շարունակի՛ր: Եղի՛ր գործուն:

Այն, ինչով զբաղված ենք մենք, -
աշխատանքն է Աստծո:
Ուրեմն, սկսել եմ Ես,
իսկ շարունակիր այն Դու՛:

Sambitbaba
24.01.2013, 09:09
ՄԱՍ ՏԱՍԵՐՈՐԴ


73.


Ես Քեզ սիրում եմ:
Դու գիտե՞ս այդ:

Այո:
Իսկ Ես սիրում եմ քեզ:

Sambitbaba
30.01.2013, 09:19
ՄԱՍ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ


74.

Ես կցանկանայի վերադառնալ
մեր հարցերի ցուցակին:
Եկ, եթե կարելի է, խոսենք
իմ հաջորդ հարցի մասին:
Ինչու՞ չեմ կարողանում կյանքիս մեջ
բավարար փող ներգրավել:
Մի՞թե դատապարտված եմ անվերջ
կուտակել ու խնայել:

Ի՞նչը թույլ չի տալիս ինձ
իրականացվել այդ հարցում:

Այդպիսի վիճակի մասին
շատ-շատերն են հայտարարում:

Ինձ ասում են, թե իբր
ինքնահաստատման մեջ է խնդիրը:
Ինձ ասում են, որ ես
ինձ ցածր եմ գնահատում:
Ինձ ասում են, որ ցածր
ինքնագնահատումը
Ի վերջո ինչ-որ բանից
անբավարարվածություն է բերում:

Դա հարմար պարզեցում է,
բայց սխալ է քո նկատմամբ:
Դու չես տառապում ցածր
ինքնագնահատմամբ:
Իրականում քո կյանքում
դու ամենաշատ ուժը ծախսել ես
Հիմնականում նրա վրա,
որ քո “Ես”-ը չկորցնես:

Ես կասեի, դու ինքդ քեզ
չափից բարձր ես գնահատում:

Այո, դա ամոթալի է,
բայց Դու ճիշտ ես ասում:

Երբ Ես ճիշտն եմ քեզ ասում,
դու խոստովանում ես, որ շփոթված ես,
Կամ ամաչում ես, կամ սրտնեղված ես,
կամ նման մի այլ բան:
Բայց շփոթությունը նրա՛ ռեակցիան է,
ում էգոն մտահոգված է
Այն բանով, թե ուրիշներն
ինչպե՞ս են ընկալում նրան:

Մի՛ կենտրոնացիր դրա վրա:
Արձագանքի՛ր այլ կերպ:
Կատակի՛ վերափոխիր դա,
փորձիր վրան ծիծաղել:

Լավ, եթե պատճառը
ինքնահաստատման մեջ չէ, -
Ուրեմն, այդ կարևոր հարցում
ինձ խանգարում է ի՞նչը:

Դու ոչ լրիվ ես հասկանում
սկզբունքը բարեկեցության:
Դու սխալ ես մեկնաբանում,
թե ինչն է “Բարի”, ինչը` “Չար”:

Թույլ տուր, օրինակ բերեմ:

Այո: Խնդրում եմ, բեր:

Դու ապրում ես այն մտքով,
որ շատ վատ բան է փողը:
Ինչպես նաև այն մտքով,
որ շատ լավ բան է Աստված:
Եվ համատեղվել Աստված
ու փողը` չարիք բերողը…
Նման բան քո գիտակցոությունն
անկարող է հասկանալ:

Այո, կարծում եմ, որ այդպես է:
Ես իրոք այդպես եմ համարում:

Դա հետաքրքիր է, քանզի տես,
թե ինչ է դրանից ստացվում:

Ստացվում է, որ եթե մի բան
դու գնահատում ես “շատ լավ”, -
Դու գնահատում ես այն ավելի քիչ
փողային հարաբերականությամբ:
Եվ այդպիսով, անհնար է,
ամոթալի է և անարժան
Քեզ փող վերցնել քո կատարած
յուրաքանչյուր բարի գործի համար:

Ստացվում է, որ ինչ-որ բան`
որքան այն “ավելի լավ” է,
(Այսինքն, ավելի պետքական է), -
այնքան ավելի է էժան:

Եվ դու, սիրելի զավակս,
միայնակ չես այդ հարցում:
Ձեր ամբողջ հասարակությունն է
այդպես համարում:
Եվ այդ է պատճառը, որ ձեր
ուսուցիչներն աղքատ են,
Իսկ ձեր մերկապարուհիները
հարստություն են կուտակում:

Ձեր հոգևոր առաջնորդներին
ժամն է թալանով զբաղվել,
Որպեսզի կարողանան սպորտի
աստղերի հետ համեմատվել:
Եվ ձեր հոգևոր դեմքերն էլ
հաց ու ջրով են ապրում,
Իսկ դուք նետում եք փողը նրանց,
ով ձեզ հաճույք է պատճառում:

Մտածիր այդ մասին, որդիս.
դու համառորեն պնդում ես,
Որ քո բոլոր իրական արժեքները
էժանորեն են ձեռք բերվում:

ՁԻԱՀ դեղամիջոցը
որոնող գիտնականը
Դռնեդուռ ընկած փող է
հայթհայթում ապարդյուն,
Իսկ սեքսի նոր դիրքերի մասին
ծավալուն գիրք գրող տիկինը
Սեմինարներ է անց կացնում
և միլիոնատեր է դառնում:

Դրանում դու հակված ես
ընկալել իրականությունը
Ճիշտ հակառակ կերպ, քանզի
սխալ ես հասկանում:
Այո, քո պատկերացումը
փողի մասին սխալ է,
Եվ այդ պատճառով փողը
քո կյանքում տեղ չի գտնում:

Դու սիրում ես փողը,
բայց դրա հետ մեկտեղ
Պնդում ես, որ նրա մեջ են
չարիքի արմատները:
Դու հարգում ես փողը,
բայց դրա հետ մեկտեղ
“Անարժան մետաղ” անունն ես
փողին կպցրել:

Դրա համար էլ բժշկին
չափազանց շատ փող, -
Ո՛չ, ո՛չ, ոչ մի դեպքում
չի կարելի աշխատել:
Իսկ հոգևոր գործիչի՞ն…
- Ո՛չ, ոչ մի դեպքու՛մ, ո՛չ, ո՛չ:
Հակառակ դեպքում հաստատ
անախորժություններ կլինեն:

Եվ այդպիսով, ստացվում է
ըստ քո դատողության, որ մարդ,
Ով բարձրագույն կոչն է ընտրում,
պարտավոր է ցածր վարձ ստանալ:

Հըմմ…

Այո, քո այդ “հըմմ”-ն այստեղ
իրոք, որ շատ տեղին է:
Եվ քեզ հետևում է
լավ գլուխ կոտրել:
Որովհետև դա շատ
սխալ մեկնաբանություն է:
Այս հարցի վրա անհրաժեշտ է
քեզ լուրջ մտածել:

Եվ դու մի մոռացիր,
որ մտքերն արարող են:
Եթե դու մտածում ես,
որ վատ է փողը,
Եվ դրա հետ մեկտեղ
քեզ լավն ես համարում…
Մի խոսքով, ինքդ էլ տեսնում ես,
որ դա կոնֆլիկտի է բերում:

Այսպիսով, ակնհայտ է
երկակի վերաբերմունքը:
Ձեզանից ոմանք հերքում են
փողի հենց սկզբունքը,
Մյուսները բողոքում են,
թե փող չունեն իրենք:
Եվ Տիեզերքը չգիտի,
թե ինչ անի դրա հետ:

Երկու տարբեր մտքեր է
ձեզանից նա ստացել:
Եվ քանի որ դու ինքդ
դեռ չես կողմնորոշվել, -
Ուրեմն Տիեզերքից էլ
մի սպասիր ավելին.
Փողի հարցում քո կյանքը
անհաստատ կլինի:

Դու համոզված չես լրիվ,
թե ինչն ես ճիշտ համարում:
Իսկ Տիեզերքը` նա ուղղակի
քո մտքերն է արտահայտում:
Եվ քեզ համար կա այդ ամենը
փոխելու միայն մեկ ձև.
Քեզ անհրաժեշտ է այդ մասին
սեփական մտքերդ փոխել:

Ինչպե՞ս կարելի է փոխել այն,
թե ինչպես ես մտածում:
Չէ՞ որ բոլոր իմ մտքերը
ստեղծվել են ոչ մեկ օրում:
Իմ մտքերը, մոտեցումները,
իմ պատկերացումները`
Շատ տարիների իմ փորձը, -
ապրումների արդյունքներ են:

Թե ինչպես եմ ես մտածում
փողի մասին, Դու ճիշտ ես,
Բայց վերցնել և մեկ վայրկյանում
այդ ամենը փոխել… Ինչպե՞ս:

Մարդկանց մեծամասնության համար
արարման սովորական մեթոդը`
Երեքաստիճանավոր պրոցես է,
ընդգրկում է միտքը, գործը, խոսքը:
Սկզբում գալիս է միտքը,
ձևակերպող գաղափարը,
Սկզբնական հասկացությունը:
Դրան հետևում է խոսքը:

Մտքերի մեծամասնությունը
վերափոխվում է խոսքերի,
Խոսքերն էլ որոշ դեպքերում
վերափոխվում են գործողության,
Եվ դու ստանում ես այն,
ինչն սկսվել էր մտքից.
Արտաբերումը մտքիդ
ոլորտի վրա ֆիզիկական:

Ձեր աշխարհում ամեն ինչ
քո շուրջ ստեղծվել է այդպես,
Դա է ֆիզիկական
ձեր աշխարհի սկզբունքը:
Օգտագործվել են բոլոր
երեք արարչական կենտրոնները
Եվ հարց է ծագում. ինչպե՞ս
փոխել Կազմակերպող Միտքը:

Դա իրոք, լավ հարց է:
Եվ շատ է կարևոր:
Եթե դուք չփոխեք
ձեր Մտքերը Կազմակերպող,
Կարող եք ինքներդ ձեզ
մեծ աղետի հասցնել.
Կարող եք ինքներդ ձեզ
մեռնելու դատապարտել:

Sambitbaba
04.03.2013, 06:59
75.

Կազմակերպող Միտքը փոխելու
միջոցն է ամենաարագ`
“Միտք – խոսք - գործողություն”
ընթացքը շուռ տալ:

Բացատրի՞ր դա:

Արա ա՛յն գործը,
որի վերաբերյալ
Ինչ-որ նոր խոսք ես
ցանկանում դու ասել:
Ասա ա՛յն խոսքերը,
որոնց վերաբերյալ
Դու նոր մտքեր ես
ցանկանում ունենալ:

Արա այդ հաճախ
և կսովորեցնես
Քո գիտակցությանը
նոր ձևով մտածել:

Սովորեցնել իմ գիտակցությա՞նը…
Իսկ նման չէ՞ դա արդյոք
Գիտակցության վրա հսկմանը:
Ձեռնածություն չէ՞ դա արդյոք:

Ունե՞ս դու գոնե ինչ-որ
փոքր պատկերացում,
Թե ինչպե՞ս են քո ուղեղում
մտքերդ հայտնվում:

Մի՞թե չգիտես. եթե դու
մի բան ես մտածել, -
Այդ աշխարհն է ուղեղիդ վրա
ձեռնածություն արել:
Մի՞թե ավելի լավ չէ,
որ դու, այլ ոչ թե աշխարհը
Սեփական ուղեղիդ վրա
ձեռնածություն անես:

Մի՞թե ավելի լավ չէ
ինքնուրույն մտածել,
Մի կողմ նետել մտքերը,
որ ուրիշներն են ստեղծել:
Ավելի լավ չէ՞ ունենալ
մտքեր ստեղծագործող,
Այլ ոչ թե զինված լինել
ռե-ակտիվ* մտքերով:

Իսկ քո միտքը լցված է
ռե-ակտիվ մտածողությամբ,
Որը, ցավոք, ուրիշների
փորձից է ծնված:
Քիչ մտքերդ են առաջանում
քո սեփական փորձից,
Էլ չխոսենք քո կողմից արված
նախընտրություններից:

Փողի մասին քո միտքը
գերազանց օրինակ է:
Դու մտածում ես, որ ինքը
փողը` շատ վատ է:
Եվ դա լրիվ հակառակն է
գնում փորձիդ հետ,
Քանզի փորձդ ասում է,
որ փող ունենալը` հոյակապ է:

Այդ պատճառով դու ստիպված ես
խաբել ինքդ քեզ,
Որպեսզի քո “փողը` վատ է”
միտքն արդարացնես:
Եվ քո այդ մտքի մեջ
այնքան ես արմատավորվել ,
Որ մտքովդ էլ չի անցնում,
թե այն կարող է սխալ էլ լինել:

Իրականում քեզ պետք է
ելնել տվյալներից,
Որոնք հենց դու ինքդ ես
ստացել քո փորձից:
Հենց այդպես ենք փոխում
միտքն արմատական,
Արմատական ենք դարձնում
միտքը մեր, սեփական:

Դու փողի մասին մեկ այլ
արմատական միտք էլ ունես,
Ինչի մասին հարկ է,
որ Ես հիշեցնեմ քեզ:

Ինչպիսի՞:

Որ փողը միշտ էլ քիչ է:
Ասեմ, որ ըստ էության
Քեզ մոտ ամեն ինչի մասին է
միտքն այս` արմատական:
Փողը բավարար չէ,
ժամանակը բավարար չէ,
Սերը բավարար չէ,
ուտելիքը բավարար չէ:

Քեզ մոտ բավարար չէ նույնիսկ
ցավակցությունը կյանքում…
Այն, ինչ լավ է, միշտ էլ
բավարար չի լինում:
Եվ “անբավարարության”
այդ մասսայական գիտակցությունը
Ստեղծում է այն աշխարհը,
որը դու տեսնում ես:

Լավ, եկ ընդունենք,
որ փողի վերաբերյալ
Ես երկու կազմակերպող միտք ունեմ,
որոնք պետք է փոխել:

Օ՜, ամենաքիչը` երկու:
Հնարավոր է, ավելի շատ:
Եկ տեսնենք. փողը` վատ է…
Փողի հետ շատ է դժվար…
Չի կարելի փող վերցնել,
եթե Աստծո գործն ես անում
(Քեզ մոտ սա առանձնահատուկ տեղ է)…
Փողը հենց այնպես չի տրվում…

Փողը ծառերին չի աճում
(Իսկ Ես կասեի` աճում է)...
Փողը փչացնում է մարդուն
(Ոչ թե փողն է փչացնում):

Ես տեսնում եմ, որ ինձ
մեծ աշխատանք է սպասվում:

Մյուս կողմից, իհարկե,
կարևոր է հասկանալ,
Որ դու, իհարկե, դժգոհ ես
քո ֆինանսական վիճակից,
Որովհետև դժգոհ ես
վիճակիցդ ֆինանսական:

Քո դատողությունների ընթացքին
երբեմն դժվար է հետևել:

Երբեմն դժվար է
քեզ դրան տանել:

Լսի՛ր, բայց չէ՞ որ
Աստվածը` Դու՛ ես:
Չե՞ս կարող այնպես անել,
որ հեշտ հասկանամ Քեզ:

Ես արդեն արել եմ ամենը,
որ դու հեշտ հասկանաս:
Ես իրոք ցանկանում եմ այն,
ինչ դու քեզ կցանկանաս,
Ուրիշ ոչինչ ավելին,
և մի՞թե դու չես տեսնում,
Որ դա` քեզ տրված
Իմ նվերն է մեծագույն:

Եթե Ես ցանկանայի քեզ
մի ուրիշ ինչ-որ բան,
Այլ ոչ այն, ինչ դու ինքդ ես
քեզ ցանկանում,
Եվ մտքովս անցներ
այնքան հեռու գնալ,
Որ ստիպեի քեզ ունենալ այն,
ինչ որ Ես եմ ուզում, -

Ուրեմն էլ ու՞ր կմնար
քեզ տված Իմ խոստումը:
Մի՞թե դա կլիներ
քո ընտրության ազատությունը:

Էլ ինչպե՞ս ուրեմն
ստեղծագործ էություն
Դու կարող ես լինել,
եթե Ես եմ թելադրում,
Թե դու ո՛վ պետք է լինես,
ի՛նչ պետք է անես,
Ի՛նչ պիտի ունենաս,
կամ ի՛նչ կամենաս:

Ո՛չ, սիրելի զավակս,
Իմ ուրախությունը
Քո ազատության մեջ է,
այլ ոչ՝ հնազանդության:

- - - - - - - - - - - - -
*Ռե-ակտիվ մտքեր – մտքեր, որ առաջացել են որպես ռեակցիա ինչ-որ բանի:

Sambitbaba
26.04.2013, 06:29
76.

Դու ասում ես, որ ես դժգոհ եմ
իմ ֆինանսական վիճակից,
Որովհետև ես դժգոհ եմ
վիճակից իմ ֆինանսական…

Դու կաս հենց այնպիսին,
ինչպիսին քեզ տեսնում ես:
Երբ ինքդ քո մասին
վատ ես մտածում, -
Ամեն ինչ անտանելի
վիճակի է վերածվում:
Քեզ պետք է ելք գտնել,
որ այդ շրջանակը պատռես:

Շարունակիր:

Շնորհակալություն:

Առաջինը, ինչ պետք է անել, -
քեզ պետք է լրիվ փոխել
“Միտք – խոսք - գործողություն”
հերթականությունը:
Հիշու՞մ ես հին ասացվածքը.
“Մտածիր, նախքան անելդ”:

Այո:

Ուրեմն, մոռացի՛ր այն:

Եթե արմատական միտքը
դու ցանկանում ես փոխել,
Ուրեմն, գործիր մինչ այն,
երբ սկսում ես մտածել:

Ահա մի օրինակ.
դու անցնում ես փողոցով
Ու տեսնում ես մի պառավի,
ով ողորմություն է խնդրում:
Դու տեսնում ես, որ նա աղքատ է,
որ դա է նրա ապրուստը,
Գիտակցում ես, որ դու ինքդ
բավական փող ունես քո գրպանում

Եվ կարող ես քեզ թույլ տալ
այդ կնոջ հետ կիսվել:
Քո մի մասն արդեն պատրաստ է
նույնիսկ գրպան մտնել:
Դու հիշում ես, որ գրպանումդ
հինգդոլարանոց ունես
Եվ որոշել ես խեղճ կնոջը
հաջող օր նվիրել…

Բայց մեջ է ընկնում միտքը.
“Դու ինչ է, գժվե՞լ ես:
Գրպանումդ ընդամենը
յոթ դոլար ունես,
Որպեսզի կարողանաս
այսօրվա օրըդ ապրել,
Իսկ դու ցանկանում ես այդ կնոջը
հինգ դո՞լար նվիրել”:

Քո մատները ձգվում են
հինգդոլարանոցի հետևից:
“Է՛յ, լսի՛ր ինձ, լսի՜ր, -
խոսում է միտքդ նորից: -
Հենց քեզ, քո կյանքի համար
փողդ չի՛ հերիքում,
Իսկ դու հեշտությամբ այն
ուրիշին տա՞լ ես ուզում:

Հանու՜ն բոլոր սրբերի,
տուր մի քանի մետաղադրամ
Ու հանգստացիր. լսիր,
ե՛կ այստեղից գնանք”:

Ա՛յդ է քո էությունը:
Դու` շփոթված ես:
Դու մինչև կոկորդդ
լա՜վ կերած-խմած ես,
Եվ գրոշներով պատրաստվում ես
բարերարություն անել
Օրվա հաց չունեցող
այդ խեղճ կնոջ առջև…

Ապարդյուն փորձում ես
գոնե մի երկու
Քառորդ դոլարանոց
գտնել գրպանումդ…
Բայց արդեն անցել ես
պառավի կողքով,
Ամաչկոտ ու խղճուկ,
թուլորեն ժպտալով:

Չափազանց ուշ է արդեն
վերադառնալու համար,
Եվ պառավն այդպես էլ
ոչինչ չստացավ:

Եվ դու էլ, ցավոք,
ոչինչ չես ստանում:
Գիտակցելու փոխարեն
այն ուրախությունը,
Որ բարեկեցիկ
կյանք ես դու վարում
Եվ մերձավորի հետ
կարող ես կիսվել…

Այժմ քեզ զգում ես
նույնքան նվաստացած
Եվ նույնպիսի մի աղքատ,
ինչպիսին այն կինն էր:

Ինչու՞ թղթադրամը
չտվեցիր այն կնկան,
Նախքան միտքդ ցանկությանդ
բռնանալ կհասցներ.

Հաջորդ անգամ որոշիր
անել մինչև մտածելդ:
Տու՛ր փողը: Գործի՛ր:
Դու ունե՛ս փող, և այնտեղ,
Որտեղից այն եկել է,
դու գիտես, որ դեռ շա՛տ կա.
Եվ քեզ այն կնոջից տարբերողը
հենց քո այդ միտքն է:

Երբ ցանկանում ես փոխել
արմատական միտքը, գործիր
Համապատասխան քո նոր
ծնված գաղափարի:
Բայց քեզ անհրաժեշտ է
շատ արագ գործել,
Այլ կերպ, միտքդ կարող է
նոր գաղափարդ սպանել

Նախքան կգիտակցես:
Բառի բուն իմաստով:
Գաղափարդ նորաստեղծ,
ճշմարտությունը քո նոր
Կարող է մեռնել
քո մեջ մինչև այն,
Նախքան դու կհասցնես
նրա հետ ծանոթանալ:

Այդ պատճառով գործիր
հնարավորինս անմիջապես,
Եվ եթե դու դա անում ես
բավականին հաճախ, -
Շուտով քո գիտակցությունը
կընկալի այդ գաղափարը:
Շուտով այդ գաղափարը
քո նոր միտքը կդառնա:

Օ՜, կարծես թե հիմա ես
ինչ-որ բան հասկացա.
Ամեն կողմից հաճախ լսվող
“Նոր Մտածելակե՞րպն” է սա…

Եթե նույնիսկ ոչ,
բայց պե՛տք է լինի այդպես:
Քո միակ հնարավորության անունն է`
Նոր Մտածելակերպ:
Այսօր դու ունես միակ
իրական հնարավորություն.
Արթնանալ, աճել և դառնալ այն,
Ով Դու Ես Իրականում:

Այժմ ուղեղդ խցանված է
մտքերով օտար և հնացած:
Ժամանակն է դրանք փոխել:
Եվ դա՛ է էվոլյուցիան:

Sambitbaba
29.04.2013, 21:49
ՄԱՍ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ


77.


Ինչու՞ ես չեմ կարող
զբաղվել նրանով,
Ինչով որ իրականում
ցանկանում եմ զբաղվել,
Այնպես, որ կարողանամ
գոհանալ իմ գործով
Ու նաև դրանով
կյանքս ապահովել:


Ի՞նչ: Դու ցանկանում ես
հաճույքի հետ մեկտեղ,
Քո ապրուստի համար
դրա՞մ վաստակել:

Ա՜յ քեզ երազող…


Ինչի՞մասին ես խոսում:


Ես ուղղակի կատակում եմ,
քիչ էլ մտքերդ եմ կարդում:
Չէ՞ որ դա քո միտքն էր
այդ հարցի վերաբերյալ:


Դա իմ կենսափորձն էր:


Այո: Եվ դուք բոլորդ էլ
անցել եք դրա միջով:
Նրանք, ովքեր փող են վաստակում
իրենց սիրած գործով, -
Մարդիկ են, ովքեր պնդում են,
որ հենց այդպես պետք է անել:
Նրանք չեն նահանջում:
Նրանք չեն հանձնվել:

Նրանք համարձակվում են
միշտ անել այնպես,
Որպեսզի կյանքը չը-խլի այն,
ինչ իրենք սիրում են անել:

Բայց կա մեկ այլ էլեմենտ,
որը պետք է դաստիարակել:
Այդ էլեմենտը բացակայում է
ձեր հասկացողության մեջ:
Մարդկանց մեծամասնությունն է
դառնում այդպիսին,
Երբ խոսքը գնում է ամբողջ
կյանքի գործի մասին:


Ի՞նչ է դա:


Լինել և անել`
տարբեր հասկացություններ են,
Որտեղ դուք ուշադրություն եք
դարձնում վերջինին:


Պետք է ա՞յլ կերպ լինի:


“Պետք է”, թե “պետք չէ”`
այստեղ կապ չունի:
Կարևոր է միայն այն,
թե դու ինչ կընտրես,
Իսկ հետո, երբ արդեն
ընտրությունդ կայացավ, -
Ինչպե՞ս կարող ես
ընտրածդ ստանալ:

Հանգստությունը, ուրախությունը
կամ սերը եթե ընտրես քեզ համար,
Քչի կհասնես նրա՛ միջոցով,
ինչ դու, սիրելիս, անում ես հիմա:
Երջանկություն և բավարարվածությու՞ն…
Ճանապարհիդ ոչինչ չես գտնի համարյա:
Բարձրագույն գիտելիք և Աստծո հետ միացու՞մ, -
արածդ գործից շատ բան չես ստանա:

Այսպիսով, եթե ընտրում ես
հոգու բարեշրջումը, -
Միայն մարմնիդ գործունեությամբ
չես կարող այն կատարել:
Մարմինը միշտ զբաղված է,
միշտ ինչ-որ բան անում է:
Մարմնի ֆունկցիան է` անել:
Բայց հոգու ֆունկցիան է` լինել:

Մարմինը չի հանգստանում,
երբեք կանգ չի առնում,
Նա մշտապես ինչ-որ
գործողություններ է կատարում:
Անում է հոգու կանչով,
կամ հոգուն հակառակ:
Եվ հարցն այն է, թե կշեռքի
ո՞ր նժարն է ավելի ծանր:

Հոգին միշտ կա: Այո,
նա կա այն, ինչ որ կա,
Անկախ նրանից, թե
ինչ է մարմինն անում:
Թե կարծում ես, որ կյանքը
նվիրված է անելուն,
Ուրեմն հենց դու ինքդ
քեզ չես հասկանում:

Քո հոգուն չի հետաքրքրում,
թե դու ինչ ես անում,
Որ հանապազօրյա
հացդ հայթհայթես:
Երբ կյանքդ վերջանա,
ինքդ էլ, հավատա,
Մեծ անտարբերությամբ
այդ հարցին կնայես:

Հոգուդ հետաքրքրում է միայն,
թե ինչ ես դու այն պահին,
Երբ ինչ-որ բան անում ես, -
ինչ էլ որ դու անես:


Եվ ի՞նչ է հոգին ուրեմն
այդքան ձգտում լինել:


Ես:


Դու:


Այո, Ես:
Քո հոգին է` Ես:
Եվ դու այդ գիտես:
Նա զբաղված է նրանով,
Որ ջանում է վերապրել դա
սեփական փորձով:

Եվ այն ամենը,
ինչ նա հիշում է,
Այդ փորձը ստանալու
ամենալավ միջոցն է:
Ոչինչ չանել: Պետք չէ
ոչինչ անել`
Պետք է լինել, պետք է
ուղղակի լինել:


Լինել ինչպիսի՞ն:


Ինչպիսին ցանկանում ես դու:

Երջանիկ: Տխուր:
Ծույլ: Ուժեղ: Ուրախ:
Վրիժառու: Սկզբունքային:
Խենթ: Լավը: Վատը:
Տղամարդ կամ կին:
Ինքդ անվանիր:
Բառացիորեն եմ ասում,
անվանիր ինքդ:


Այդ ամենն, իհարկե,
իմաստուն և խորն է,
Բայց ի՞նչ կապ ունի դա
իմ հաջողության հետ:
Ես ջանում եմ ելք գտնել,
թե ինչպե՞ս ապահովեմ կյանքս,
Ընտանիքս, - անելով այն,
ինչ սիրում եմ անել:


Աշխատիր լինել այն,
ինչ ցանկանում ես լինել:

Sambitbaba
06.05.2013, 05:52
78.


Դու ի՞նչ նկատի ունես:

Շատերն իրենց արած գործով
շատ փող են վաստակում,
Իսկ ուրիշները հաջողակ
չեն կարողանում լինել,
Չնայած այս վերջիններն էլ
նույն բանն են անում:
Ո՞րն է տարբերությունը,
կարո՞ղ ես ասել:

Միգուցէ… տ՞եղը:

Տե՞ղը:

Այդպես է, որ կա:

Հըմմ: Դա կարող է լինել
Իմ հարցի պատասխանն էլ.
Հոգուն կարևոր է, թե դու
որտեղ ես պատրաստվում լինել:
Այն վիճակի մեջ, որը
դու կոչում ես “վա՞խ”,
Թե՞ այն վիճակի մեջ, որը
դու կոչում ես “սեր”:

Որտե՞ղ էիր դու
և որտեղի՞ց եկար, -
Երբ առնչվեցիր կյանքիդ
դժվարությունների հետ:

Նույն մասնագիտությունն ունեցող
մարդկանց օրինակում.
Մեկը հաջողակ է, մյուսի
բախտը չի բերում, -

Քանզի մեկը` բաց,
ընկերասեր, հոգատար,
Չհուսահատվող, ուշադիր,
իրենում համոզված
Մարդ է,
գոհ իր կյանքից
Եվ հաճույք է ստանում
կատարած աշխատանքից, -

Իսկ անհատը երկրորդ`
միշտ մռայլ, ինքնամփոփ,
Անտարբեր, անուշադիր,
զայրացած, գրգռվող
Եվ բոլորից նեղացած է
այն պատժառով, թե ինչու՞
Ամեն ինչ թողել
և այդ գործն է անում:

Իսկ հիմա պատկերացրու,
որ կցանկանայիր քո կյանքում
Լինելու շատ ավելի
վեհ վիճակներ ընտրել:

Ասենք, թե դու ընտրել ես
մեծահոգությունը, ներումը,
Հասկանալը, ցավակցությունը,
Սերը, գթասրտությունը:
Իսկ ի՞նչ, եթե գերադասեիր
Աստվածայնությունը:
Այնժամ կենսափորձդ
ինչպիսի՞ն կլիներ:

Ահա, թե ինչ կասեմ Ես քեզ.

Դու նրա համար չես
այս մոլորակի վրա,
Որ քո մարմնի միջոցով
ինչ-որ բան արտադրես:
Դու նրա համար ես
այս մոլորակի վրա,
Որպեսզի քո հոգով
ինչ-որ բան ստեղծես:

Քո մարմինն ընդամենը
քո հոգու գործիքն է:
Գիտակցությունդ` ուժ է,
որ շարժում է հոգուդ:
Եվ այն, ինչ ունես այստեղ, -
գործիք է, որ օգտագործվում է,
Որպեսզի իրականացվի
հոգուդ ամեն ցանկություն:

Եվ ուրեմն, ի՞նչ է
հոգին ցանկանում:

Իրոք որ, ի՞նչ…

Չգիտեմ:
Ես Քեզ եմ հարցնում:

Չգիտեմ:
Ես հարցնում եմ քեզ:

Այսպես կարելի է
շարունակել հավերժ:

Միշտ էլ եղել է
հենց այդպես:

Սպասի՛ր, բայց րոպե առաջ
Ինքդ էիր ասում,
Որ հոգին միայն մեկ բանի է
ձգտում. լինել Դու:

Դա այդպես է:

Դե, նշանակում է, հենց դա՛ էլ
հոգու ցանկությու՞նն է:

Լայն իմաստով` ճիշտ է:
Բայց այն “Ես”-ը, հասկանում ես,
Ում փնտրում է հոգին, -
շատ բարդ “Ես” է: Դա “Ես” է
Բազմատարածքային:
Ես միլիոն ասպեկտներ ունեմ:
Բազմազգացմունքային:
Միլիարդ: Տրիլիոն: Հասկանու՞մ ես:

Խորը և ծանծաղ,
նաև փոքր ու մեծ,
Մահկանացու և սուրբ:
Աստվածային: Ունայն:

Հասկանու՞մ ես:

Այո, լավ եմ հասկանում.
վերևում և ներքևում,
Աջ – ձախ, այստեղ – այնտեղ,
վատ – լավ, հետո – մինչև…

Հենց այդպես է, որ կա,
Ես Էմ Ալֆան և Օմեգան:
Եվ դա ոչ թե կարմիր
խոսքի համար է ասված:
Դա բացահայտ
ճշմարտություն է:
Եվ այդ պատճառով լսիր,
թե ինչ է ասում Աստված:

Մեծ աշխատանք է սպասվում
“Ես” լինել ձգտող հոգուն:
Գոյության ցանկացուցակում
նա պետք է կատարի ընտրություն,
Թե առաջարկված տարբերակներից
ո՞ր տարբերակն ընտրել:
Հենց այդ էլ նա անում է հիմա`
ընտրում է գոյության վիճակներ:

Հետո ճիշտ և կատարյալ
պայմաններ է արտադրում,
Որոնց մեջ հարկավոր է
համապատասխան փորձը ստեղծել:
Ուրեմն ճիշտ է, որ քեզ հետ
տեղի չի ունենում ոչինչ,
Ինչը չի կարող բարձրագույն
բարիքին ծառայել:

Sambitbaba
26.05.2013, 08:16
79.

Ստացվում է, որ հոգիս
ստեղծում է իմ ողջ փորձը,
Ընդգրկելով ոչ միայն
այն, ինչ անում եմ ես, -
Նաև այն, ինչ ինձ հետ
իմ կյանքում կատարվում է…
Այդ ամենը նու՞յնպես
իմ հոգին է ընտրել:

Ասենք այսպես. հոգին
տանում է քեզ դեպի
Հնարավորությունները բոլոր`
կատարյալ և ճիշտ, -
Փորձարկելու հենց այն,
ինչ դու պլանավորել ես,
Ինչ ընտրել ես` տրված
բոլոր տարբերակներից:

Բայց դու՛ պետք է որոշես,
թե ինչ փորձել իրականում:
Եվ դա կախված է նրանից,
թե դու ի՛նչ ես ընտրում:

Իսկ ինչու՞ ես պետք է ընտրեմ այն,
ինչ չեմ ցանկանում փորձել:

Չգիտեմ, դու պարտավո՞ր ես…

Դու նկատի ունես,
Որ երբեմն հոգին
ցանկանում է մի բան,
Իսկ մարմինն ու միտքը
ցանկանում են ա՞յլ…

Ինչպե՞ս ես դու կարծում:

Բայց մի՞թե հոգին ոչ միշտ է
իր ցանկացածն ստանում:

Լայն իմաստով հոգին
փնտրում է այն մեծ պահը,
Երբ դու վերջիվերջո
ամբողջապես կգիտակցես
Նրա ցանկությունները,
նրա երազանքը, -
Եվ մեծ ուրախությամբ
կմիասնանաս նրանց հետ:

Բայց քո հոգին երբեք,
երբեք, ոչ մի դեպքում,
Չի պարտադրի կամքն իր
իր ֆիզիկական մասին:
Հայրն իր կամքը երբեք
չի պարտադրի Որդուն.
Դա չի համապատասխանում նրա
փորձի իմաստին:

Իսկ հաճախ միտքն իրոք
ձգտում է կամավոր
Ճնշում գործադրել
ֆիզիկական մարմնի վրա,

Եվ անում է դա:

Ճիշտ նույնպես մարմինն էլ
միշտ փորձում է հսկել
Մտքին, և դա նրան
հաջողվում է հաճախ:

Բայց նույնիսկ միացյալ ուժերով
մարմինն ու գիտակցությունը
Չեն կարող անել ոչինչ
հոգուն հսկելու համար,
Քանզի հոգին ամբողջովին
զուրկ է պահանջներից,
Ինչ չէի ասի մարմնի մասին,
ինչպես նաև` գիտակցության:

Սրանք չափազանց խիստ
ծանրաբեռնված են դրանցով,
Ուստի հոգին նրանց թույլ է տալիս
գնալ իրենց ճանապարհով:

Հոգին այլ կերպ չի կարող,
որովհետև եթե նա
Ստեղծում է քեզ պես մեկին
իրեն ճանաչելու համար, -
Ուրեմն դա պետք է լինի միայն
գիտակցված կամքի արտահայտմամբ,
Այլ ոչ մի դեպքում միջոցով
անգիտակից հնազանդության:

Հնազանդվելն արարում չի
և երբեք չի բերի փրկության:

Հնազանդվելը` ռեակցիա է,
այն դեպքում, երբ արարումը`
Ընտրություն է, չթելադրված,
չպահանջված, այլ մաքուր:
Իսկ մաքուր ընտրությունը,
գաղափարի մաքուր արարմամբ, -
Ամեն պահի տանում է
դեպի փրկությունը հոգու:

Հոգու պարտականությունն է`
ցույց տալ իր ցանկությունը,
Այլ ոչ թե պարտադրել այն:

Գիտակցության պարտականությունն է`
իր հնարավորությունների մեջ
Կատարել ընտրություն:

Մարմնի պարտականությունն է`
ի կատար ածել
Այդ ընտրությունը:

Երբ մարմինը, գիտակցությունը և հոգին
միասին են արարում,
Այդ միասնության և ներդաշնակության մեջ
Աստված է մարմնավորվում:

Եվ հոգին ճանաչում է
վերջապես պահին այդ
Ինքն Իրեն իրականում,
սեփական փորձի վրա:

Եվ այդ ժամանակ
երկունքի մեջ է Երկինքը:

Հենց հիմա, հենց այս պահին,
հենց վերջին այս տողերում
Քո հոգին քեզ նորից
տվեց հնարավորություն
Լինել, անել և ունենալ
ամենն, ինչ անհրաժեշտ է,
Որպեսզի դու ճանաչես,
թե Ով Ես Իրականում:

Քո հոգին բերել է քեզ
դեպի այն բառերը,
Որոնք հիմա կարդում ես, -
ինչպես նաև առաջ
Նա բերում էր քեզ բառերին
իմաստության և ճշմարտության.
Ի՞նչ լինել ես դու ընտրում:
Ի՞նչ ես անում դու հիմա:

Քո հոգին սպասում է:
Նա ուշադրությամբ դիտում է,
Ինչպես արդեն եղել է
մինչ այս, շատ-շատ անգամ:

Արդյո՞ք ճիշտ հասկացա Քեզ,
որ իմ հաջողությունն իմ կյանքում
Կանխորոշված է այն վիճակով,
որը որ ես եմ ընտրում:

Իհարկե: Ինձ չի մտահոգում
քո հաջողությունը կյանքում:
Դա քո գործն է: Քո հաջողությունը
ինքդ ես սահմանում:

Ճշմարիտ է այն, որ երբ դու,
ժամանակի երկար հատվածում
Քո գոյության որոշակի
վիճակների ես հասնում, -
Երբեմն դժվարանում է
հաջողությունից խուսափելը
Այն գործում, ինչով դու
երկար ժամանակ զբաղվել ես:

Բայց պետք չէ անհանգստանալ
“փող սարքելու” պատճառով:
Իսկական Վարպետն ընտրում է
“սարքել” կյանք, այլ ոչ թե փող:

Գոյության որոշ վիճակներից
այնպիսի կյանք կծնվի,
Որ “կենցաղային հաջողությունը”
քեզ մտահոգել կդադարի:
Եվ հենց որ բարեկեցիկ կյանքը
մտահոգել դադարեց,
Ճանապարհը նրա համար բաց է
և այն գալիս է դեպի քեզ:

Հիշիր, որ չես կարող ունենալ այն,
ինչ ցանկանում ես,
Բայց կարող ես ապրել փորձով
ամենն, ինչ ունես:

Sambitbaba
11.06.2013, 19:34
80.


Ես չեմ կարող ունենալ
այն, ինչ ցանկանու՞մ եմ:

Ոչ:

Դու ասել ես այդ մասին արդեն
առաջ, ամենասկզբում:
Եվ ցավոք, այնուամենայնիվ
ես դա չեմ հասկանում:
Ես մտածում էի, թե Դու ասում ես
այն մասին, որ ես կարող եմ
Իմ կյանքում ունենալ
ամենն, ինչ ցանկանում եմ:

“Ձեր հավատի չափով,
չափով ձեր մտքերի…*”
Եվ նման այլ բաներ:
Հիմա կտրվի՞, թե՞ չի տրվի:

Այդ երկու պնդումները
չեն հակասում իրար:

Մի՞թե. Իսկ ինձ թվում է,
թե անհամատեղելի են դրանք:

Դա հետևանքն է նրա,
որ լրիվ չես հասկանում:

Ընդունում եմ: Այդ պատճառով էլ
Քեզ հետ եմ խոսում:

Այդ դեպքում
Ես բացատրում եմ:

Դու չես կարող ունենալ
Ամենն, ինչ ցանկանում ես:

Ինչպես առաջին մասում
քեզ արդեն ասացի,
Ցանկության գործողությունը
քեզնից վանում է ցանկալին:

Լավ, այդ մասին, հնարավոր է,
Դու ասել ես առաջ էլ,
Բայց արդեն Քո հետևից
ես չեմ կարողանում հասցնել:

Ես նորից կկրկնեմ,
համառոտ ավելի:
Եկ վերադառնանք այն կետին,
որն ավելի է քեզ հասկանալի:
Ասա, համաձա՞յն ես,
որ միտքը ստեղծում է:

Այո:

Իսկ կարո՞ղ ես սերտել,
որ խոսքն էլ է ստեղծում:

Սերտեցի, ասենք թե:

Գործաղությունն էլ` ստեղծում է:
Միտքը, խոսքը և գործը`
Արարման երեք տարբեր
մակարդակներ են:

Դու ըմբռնու՞մ ես:

Դեռևս այո:

Լավ է: Դե ուրեմն,
որպես մեր խոսակցության
Թեմա եկ վերցնենք հիմա
“հաջողությունը կյանքում”:
Քանի որ ամենից շատ
քեզ այդ է հետաքրքրում:

“Ես ցանկանում եմ կյանքում
հասնել հաջողության”:
Ասա, այս միտքը
ծագու՞մ է քեզ մոտ:

Երբեմն այո:

Իսկ պատահու՞մ է, որ երբեմն
այս միտքն էլ ունենաս.
“Ես ցանկանում եմ
ավելի շատ փող”:

Այո:

Այդ դեպքում ոչ հաջողություն
կունենաս, ոչ…

Ինչու՞ չեմ ունենա:

Որովհետև Տիեզերքի
միակ ընտրությունն է
Քո մասին քո մտքի
ուղիղ արտահայտումը:
Ստեղծագործող ուժը նման է
շշի միջի ջինին.
Քո խոսքերը նրա համար
հրաման են առաջին:

Իսկ քո միտքն է. “Ես ցանկանում եմ
հաջողություն ունենալ կյանքում”:

Դե ուրեմն, ինչու՞ ես
չունեմ հաջողություն:

Չէ՞ որ Ես ասացի,
որ հրաման են խոսքերդ:
Հիշիր, քո խոսքերն էին.
“Հաջողություն եմ ցանկանում ես”:
Դե, Տիեզերքն էլ ասում է.
“Լավ, դու ցանկանում ես”:

Ես դեռևս համոզված չեմ,
թե ըմբռնում եմ իմաստը:

“Ես” բառը գործի է գցում
մեխանիզմն արարման:
“Ես Էմ”` այս բառերը
հզոր են անսահման:
Համայն Տիեզերքի համար
դրանք հաստատումներ են,
Նաև լուրջ պնդումներ են,
կարևոր հրամաններ են:

Հենց որ ասացիր “Ես”, -
գործի ես գցում “Ես Էմ”-ը:
Եվ ինչ միտք էլ որ հետևի
քո արտահայտած բառին,
Այն ձգտում է արտահայտել իրեն
ֆիզիկական իրականության մեջ,
Ձգտում է համապատասխանել
Երկրի ֆիզիկական մակարդակին:

Եվ եթե “Ես”-ին ավելացնենք
քո “ցանկանում եմ հաջողություն”-ը,
Կստացվես դու, ում հաջողություն
չի հերիքում կյանքում:
Եթե, ուրեմն, ավելացնենք քո
“ես ցանկանում եմ փող”-ը, -
Կստացվես դու, ում կյանքում
փող չի հերիքում:

Ուրիշ ոչինչ դրանից
էլ չի կարող ստացվել,
Քանզի մտքերն ու խոսքերը
իրականություն են ստեղծում:
Եվ գործողություններն էլ:
Եթե քո գործողությունները
Խոսում են այն մասին,
որ քեզ հաջողություն չի հերիքում,

Ուրեմն քո մտքերը,
խոսքերն ու գործողությունները
Աստիճանաբար սկսում են
հարմարվել հենց դրան,
Եվ քո կյանքի փորձում,
ֆիզիկական Երկրի վրա
Դու անպայման ձեռք կբերես
այդ փորձն անբավարարության:

Հասկանու՞մ ես:

Այո՛: Այո՛: Աստված իմ,
մի՞թե իրոք այդպես է:

Իհա՛րկե: Քանզի դու իրոք որ
շատ հզոր արարիչ ես:

Բայց դրա հետ մեկտեղ,
եթե քեզ մոտ հանկարծ
Մի ինչ-որ մեկ անգամվա
միտք է հասունացել,
Ասենք, չարության մեջ,
կամ ամտրամադիր, -
Հավանականությունը քիչ է,
որ այն կիրականանա:

Այսինքն, կարիք չկա
անհանգստանալ քո բոլոր
“Գետինը մտնեմ”-ների կամ
“գնա գրողի ծոց”-երի համար,
Կամ էլի բազմաթիվ
այլ խոսքերի համար,
Որոնք երբեմն կարող ես
ասել կամ հղանալ:

Շնորհակալ եմ Քեզ, Աստված:

Խնդրեմ: Բայց եթե դու կրկնում ես
քո միտքը կամ քո խոսքը
Ոչ թե մեկ, ոչ երկու,
այլ բազում անգամներ, -
Ունե՞ս արդյոք գոնե
մի ինչ-որ պատկերացում,
Թե դրա ստեղծարար ուժը
ինչի կարող է հասնել:

Միտքը կամ խոսքը,
արտահայտվելով անգամներ,
Հենց այդպիսին էլ դառնում են,
դառնում են արտահայտված:
Այսինքն, արտամղված:
Արտաիրականացված:
Նրանք դառնում են քո
իրականությունը ֆիզիկական:

Ինչպիսի՜ դժբախտություն:

Քեզ համար հաճախ դա
հենց դժբախտություն էլ կա:
Դու սիրում ես դրամա,
սիրում ես պրոբլեմներ:
Եվ այդպես կշարունակվի
մինչև այնքան ժամանակ,
Քանի դեռ այդ ամենը
քեզ չի զզվեցրել:

Կգա մի պահ, երբ քեզ
էլ դուր չի գա դրաման:
Ինչպես նաև կդադարի
դուր գալ այն “սյուժեն”,
Որում մինչ օրս ապրում էիր.
և դա կլինի այն օրը,
Երբ դու իրոք որոշես
քո այդ սյուժեն փոխել:

Շատերը չգիտեն այդ,
բայց դու արդեն գիտես.
Եթե ցանկանում ես փոխել
քո իրականությունը,
Նրա մասին դադարիր
մտածել առաջվա պես:
Ձևակերպիր նոր միտք:
Դու այդ կարող ես:

Տես, հիմա դու մտածում ես.
“Ես հաջողություն եմ ցանկանում”:
Վերջ տուր: Դա անիմաստ է:
Մտածիր. “Ես հաջողակ եմ”:

- - - - - - - - - - - -
*Մատթ. Թ, 29.

Sambitbaba
27.06.2013, 17:59
81.

Բայց ես կխաբեի ինքս ինձ,
եթե այդպես ասեի:
Գիտակցությունս կապստամբեր.
“Ի՞նչ անհեթեթություն ես դուրս տալիս”:

Այդ դեպքում ձևակերպիր միտք,
որը կարող ես ընդունել:
“Շուտով հաջողությունը կգա դեպի ինձ, -
այսպես կարող ես սահմանել:
Կամ. “Ամեն ինչ իմ կյանքում
ինձ դեպի հաջողություն է տանում”:

Այդ խորամանկ քայլն ընկած է հաստատումների
նյու-էյջական պրակտիկայի հիմքում:

Հաստատումները չեմ աշխատում,
եթե ուղղակի հայտարարում ես
Այն մասին, թե ինչի
կցանկանայիր դու հասնել:
Նրանք աշխատում են միայն
այն դեպքում, երբ դու
Հայտարարում ես այն մասին,
ինչ արդեն ձեռք ես բերել:

Եվ լավագույն, այսպես կոչված
“աֆֆիրմացիան”` հաստատումը, -
Երախտագիտության և շնորհակալության
բարձրաձայն հայտարարումն է:

“Շնորհակալ եմ, Աստված,
Քեզ այն բանի համար,
Որ իմ կյանքում Դու ինձ
հաջողություն ես տալիս”:
Այդ գաղափարը, միտքն ասված
և արարքների մեջ կերպարանավորված,
Պատկերացրու, որ զարմանալի
արդյունքների է գալիս,

Երբ գալիս է այն իրոք
ճշմարիտ գիտելիքներից.
Ոչ թե ինչ-որ արդյունքի
հասնելու ցանկությունից,
Այլ այն բանից, որ դու
վստահորեն գիտակցում ես,
Որ ապրած փորձիդ արդյունքներն
արդեն իսկ նվաճել ես:

Մտքի նման պարզությունն
առանձնահատուկ էր Հիսուսին:
Նախքան որևէ հրաշք գործելը
նա շնորհակալություն էր հայտնում Ինձ
Այն բանի համար, որ հրաշքն
արդեն իսկ կատարվել է:

Երբեք նրա մտքով չի անցել
շնորհակալություն չհայտնել,
Որովհետև նա երբեք
պահ անգամ չի կասկածել,
Որ այն, ինչի մասին նա
վստահորեն հայտարարել է,
Ինչ-ինչ պատճառներով
կարող է չկատարվել:

Այդպիսի միտք երբեք
նրա գլուխը չի եկել:

Նա այնքան համոզված էր,
թե Ով Է Ինքն Իրականում
Թե անձամբ և թե Ինձ հետ
Իր հարաբերություններում,
Որ արտացոլում էին նրա
այդ մեծ իմացությունը
Իր յուրաքանչյուր միտքը,
խոսքը և գործողությունը:

Ինչպես քո մտքերը, խոսքերը, գործերը`
արտացոլում են քոնը:

Եթե հիմա քո կյանքում
կա մի ինչ-որ բան,
Ինչը կցանկանայիր
ենթարկել փորձության, -
Ո՛չ թե ցանկացիր դա`
ընտրի՛ր դա:

Դու փորձում ես հաջողությու՞նը
քո կենսական գործերում: -
Ընտրի՛ր դա:

Ապրում ես հարստանալու
փո՞րձը քո կյանքում: -
Լա՛վ: Ուրեմն ընտրի՛ր դա:

Ո՛չ թե ցանկացիր դա`
ընտրի՛ր դա:

Ո՛չ թե կես ուժով:
Իսկականի՛ց:
Ամբողջությա՛մբ:

Հուսով եմ,
հիմա
Դու Ինձ հասկացար:

Բայց մի զարմացիր զարգացման
քո մակարդակի մի գալիք պահի,
Երբ “հաջողությունը կյանքում”
քեզ այլևս չի հետաքրքրի:

Sambitbaba
07.07.2013, 20:43
82.

Ի՞նչ կարող է դա նշանակել:

Հոգու բարեշրջման մեջ
գալիս է մի պահ,
Երբ գլխավոր հոգսը դառնում է
արդեն ոչ թե ֆիզիկական
Մարմնի ողջ մնալը,
այլ հոգու աճը:
Ոչ թե հաջողությունը,
այլ “Ես”-ի իրականացումը:

Որոշակի իմաստով
դա ժամանակաշրջան է վտանգավոր,
Հատկապես ամենասկզբում,
երբ ֆիզիկական մարմնի մեջ գտնվող
Հոգին արդեն գիտի,
թե ով է ինքն իրականում.
Էություն մարմնի մեջ,
այլ ոչ մարմին որպես էություն:

Քանզի իր հասունացման
այդ աստիճանի վրա
Զարգացուղ էությունը
սկսում է կարծել,
Թե ֆիզիկական մարմնի
կարիքների մասին
Հոգ տանելը արդեն
անիմաստ է դարձել:

Հոգին այնքա՜ն ուրախ է, որ իրեն
վերջապես “հայտնաբերել են”:

Գիտակցությունը լքում է մարմինը
և բոլոր հոգսերը մարմնի:
Գիտակցությունն այլևս ազատ է
մարմնի բոլոր հոգսերից:
Էլ ոչ մի բանի վրա նրա ուշադրությունը
չի կենտրոնանում:
Մարդկային բոլոր հարաբերությունները
մի կողմ են դրվում:

Քայքայվում են ընտանիքները:
Չեն վերադրձվում պարտքերը:
Աշխատանքը նահանջում է
հետին պլան:
Հաշիվները մնում են
չվճարված:
Անգամ մարմինը կարող է
սնունդ չստանալ երկար:

Ինչու՞:

Քանզի այժմ էության
ամբողջ ուշադրությունը
Կենտրոնացած է հոգու վրա,
հոգու հոգսերի վրա:

Դա կարող է մարդու հասցնել
լուրջ անհատական ճգնաժամի,
Չնայած դրա հետ մեկտեղ
նրա գիտակցությունը չի վնասվի:

Գիտակցությունը ճախրում է երկնքում:

Ուրիշներն ասում են քեզ,
որ խելքդ գցել ես դու, -
Եվ հավատա, որ դա ճիշտ է
որոշակի իմաստով:

Երբ դու բացահայտում ես, որ կյանքն
ընդհանուր ոչինչ չունի մարմնի հետ,
Հակառակ ուղղության վրա դա քեզ
աններդաշնակության կարող է բերել:

Եթե էությունը սկզբում
գործում էր, ելնելով նրանից,
Որ մարմինն
ամեն ինչ է կյանքում, -
Հիմա նույն էությունն
իրեն պահում է այնպես,
Կարծես մարմինն ընդհանրապես
ոչինչ չի նշանակում:

Եվ իհարկե, դա ճիշտ չէ,
ինչպես շատ շուտով,
Երբեմն, ցավալիորեն շուտով,
հիշում է էությունը:

Դու բաղկացած ես մարմնից,
գիտակցությունից և հոգուց,
Դու` եռամիասնական
սուրբ էություն ես:
Եվ ոչ միայն քանի դեռ
ապրում ես Երկրի վրա, -
Եռամիասնական
կմնաս դու հավերժ:

Ոմանք ենթադրում են,
որ մահից հետո
Մարմինն ու գիտակցությունը
դեն են նետվում:
Բայց դա այդպես չէ,
կարող ես վստահել Ինձ.
Մարդու այդ կարևոր մասերը
միշտ քեզ հետ են մնում:

Հետևում թողնելով
իր ամենաթանձր մասը,
Մարմինը ձևափոխվում է,
սակայն միշտ մնալով
Պատյանի մեջ արտաքին:
Գիտակցությունը ևս
Ճանապարհ է ընկնում
քեզ հետ միասին,

Համախմբվելով հոգու
և մարմնի հետ մեկտեղ
Որպես մի էներգետիկ
ծավալ երեքտարածքային:

Եթե երբևիցէ նորից
ընտրես վերադառնալ
Եվ նոր ֆիզիկական փորձ
ապրել Երկրի վրա,
Քո էությունն աստվածային
նորից կբաժանի
Քո ասպեկտները հոգու,
մարմնի և գիտակցության:

Իրականում դու մի
միասնական էներգիա ես,
Բայց ունես երեք
տարբեր բնութագրումներ:

Երբ դու որոշում ես
բնակություն հաստատել
Նոր ֆիզիկական մարմնի մեջ
այստեղ, Երկրի վրա,
Քո հոգևոր մարմինը
դանդաղեցնում է իր թրթիռները
Այնքան, որպեսզի մարդիկ
իրեն տեսնել կարողանան:

Այլ կերպ ասած, միայն
որոշակի արագության վրա
Կարելի է մատերիա
և ծավալ արտադրել:
Եվ այդ իրական մատերիան
ստեղծագործությունն է մաքուր
Մտքի և գիտակցության:
Քո եռամիասնական
Էության բարձրագույն
մտավոր տեսանկյան աշխատանքը:

Այդ մատերիան գիտակցության կողմից
անմիջականորեն ղեկավարվող
Անթիվ մասնիկների համախմբումն է
մի մեծ ծավալի մեջ:
Եվ երբ այդ մասնիկները
ծախսում են իրենց էներգիան,
Գիտակցությունն այդ էներգիան
վերականգնում է անվերջ:

Նոր էներգիան գիտակցությունը
ստեղծում է իր նոր մտքից,
Իր անընդհատ նոր մտքից
այն մասին, թե Ով Ես Դու:
Իսկ հոգևոր մարմինն էլ
այդ մտքերը “որսում է”,
“Կարծրացնում է” դրանք
և մատերիայի է վերածում:

Քո մարմնի բոլոր
բջիջները վերականգնվում են
Այդ կերպ մի քանի
տարին մեկ անգամ:
Բառի բուն իմաստով ասած,
դու արդեն նա չես,
Ով եղել է ընդամնեը
մի քանի տարի առաջ:

Եթե գլխումդ կան մտքեր
հիվանդության, ցավի մասին
(Կամ զայրույթ, ատելություն,
տրամադրություն նեգատիվ),
Ուրեմն քո մարմինը
մտքերդ այդ անպայման
Շուտով ֆիզիկական
ձևի կվերածի:

Տարեցտարի, օրեցօր,
ակնթարթ առ ակնթարթ,
Հոգին անվերջ դիտում է
զարգացող այս դրաման
Եվ միշտ քո մասին
ճշմարտությունն է պահանջում:
Իր սկզբնական նախագիծը
նա երբեք չի մոռանում:

Նրա աշխատանքն է, որպեսզի
ժամանակ առ ժամանակ
Ստիպի քեզ վերամտածել,
վերամտածել և վերահասկանալ,
Եվ նորից վերհիշել
ճշմարտությունը, թե Ով Ես Դու,
Հետո ընտրել, թե Դու Ով Ես
Ցանկանում Լինել Հիմա:

Այդպես շարունակվում է
փորձի և արարման,
Կերպարների ստեղծման
և նրանց իրականացման,
Նաև անհայտության մեջ
ճանաչման և աճի
Բոլորաշրջանը` այժմ
և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Այո, հենց այդպես:
Ինչ մեղքս թաքցնեմ,
Շատ բան կա դեռևս,
որ պետք է բացատրել:
Բայց մեկ գրքի մեջ անհնար է,
և կարող է պատահել,
Որ անհնար է բացատրել դա
մեկ կյանքի մեջ էլ:

Լավն այն է, որ դու
սկսել ես արդեն:
Իսկ հիմա պետք է փորձես
այդ մասին միշտ հիշել:

Ինչպես բոլոր ժամանակների
ձեր մեծ ուսուցիչներից
Ուիլյամ Շեքսպիրն է
արդարացիորեն նկատել.
“Շատ բաներ կան այս աշխարհում,
եղբայր իմ Հորացիո,
Ինչ մեր իմաստունները
երազում էլ չեն տեսել”:

Sambitbaba
15.07.2013, 06:55
83.


Երբ Դու ասում ես,
որ մահից հետո
Իմ գիտակցությունը
գալիս է ինձ հետ, -
Նշանակու՞մ է դա արդյոք,
որ մահից հետո
Ես շատ լավ կիմանամ,
թե ով եմ եղել:

Այո: Անպայման:
Եվ ով ես միշտ եղել:
Քեզ համար անպայման
կբացահայտվի այդ ամենը,
Քանզի մահից հետո մեծ օգուտ կբերեն
քեզ քո գիտելիքները:
Օգուտ, որ ներկա պահին
բերել անկարող են:

Իսկ կլինի՞ ինձ համար ինչ-որ
“հաշվետվություն”, գնահատական…

Նրանում, ինչ դու անվանում ես
“կյանք մահից հետո”,
Հավատա, գոյություն չունի
ոչ մի դատաստան:

Քանի որ դու հակված ես
քեզ դատապարտելու
Եվ անողորմ ես այս կյանքում
ինքդ քո հանդեպ,
Իսկ դատելիս անկասկած
քեզ ցածր կգնահատես, -
Քեզ նույնիսկ թույլ չի տրվի,
որ դու քեզ դատես:

Ոչ, ոչ, հավատա,
ոչ մի հաշվետվություն չկա:
“Դեմ” կամ “կողմ” ոչ ոք
չի քվեարկում:
Ձեր ապրած կյանքի
“ճիշտն” ու “սխալը”
Միայն մարդիկ են
հակված դատելու:

Եվ քանի որ դուք այդպիսին եք,
դուք մտածում եք, ենթադրում եք,
Որ Ես էլ, հետևաբար,
այդպիսին պետք է լինեմ:
Բայց Ես այդպիսին չեմ, -
և դա մեծ ճշմարտություն է,
Որը դուք ոչ մի կերպ
չեք կարողանում ընդունել:

Չնայծ մահից հետո
դատաստան չի լինի,
Այնուամենայնիվ կլինի
մեծ հնարավորություն`
Նորից հայացք գցել
այն ամենի վրա,
Ինչ մտածել ես, ասել ես,
ինչ այստեղ արել ես դու:

Հայացք գցել և որոշել,
կընտրե՞ս արդյոք դա նորից,
Ելնելով, թե Ով Ես Դու
և Ով Ես Ցանկանում Լինել:

Ըստ արևելյան միստիցիզմի մեջ
Կամա-Լոկայի ուսմունքի,
Մարդուն հնարավորություն է տրվում
հետմահու վերապրել
Երբևիցէ մտածած
իր ամեն մի միտք,
Երբևիցէ արտասանած
իր ամեն մի խոսք,

Երբևիցէ նախաձեռնած
իր ամեն մի գործ, -
Եվ ոչ թե մեկ տեսանկյունով,
ինչպես ներկա կյանքում,
Այլ բազում տեսանկյուններով
յուրաքանչյուր այլ մարդու,
Ում վրա դրանք ունեցել են
որոշակի ազդեցություն:

Այսինքն, մենք արդեն փորձել ենք
այն, ինչ զգացել ենք,
Երբ մտածել, կամ ասել ենք,
կամ ինչ-որ բան ենք արել:
Իսկ հիմա մենք ստանում ենք
փորձը նրա, ինչ այլ մարդ է
Հիշատակած այդ պահերից
յուրաքանչյուրում զգացել:

Եվ հենց դրա վրա ենք
մենք հիմնավորում
Մեր որոշումը, թե արդյոք
մեր հետագա կյանքերում
Այդ կերպ նորից կմտածե՞նք,
կխոսե՞նք, կգործե՞նք…

Այդ մասին ինձ համար
կա՞ն մեկնաբանություններ:

Այն, ինչ տեղի է ունենում
քո կյանքում հետո,
Չաձազանց անսովոր է,
որպեսզի նկարագրվի այստեղ
Քեզ հասկանալի
այնպիսի տերմիններով,
Որոնք դու կարող ես
այժմ ընկալել:

Չէ՞ որ այդ փորձն արդեն
այլտարածքային է,
Այսինքն, վերաբերվում է
մի այլ տարածքի:
Եվ այն սահմանափակ միջոցներով,
ինչպիսիք բառերն են,
Նման փորձը հստակորեն
երբեք չես նկարագրի:

Բավական է ասել,
որ հնարավորություն կունենաս
Կրկին վերանայել
ամբողջ կյանքդ իրական
Առանց ցավի, առանց վախի
և առանց դատապարտման,
Որ որոշես, թե ինչպե՞ս ես
ընկալում քո այդ փորձը
Եվ դեպի ու՞ր ես ցանկանում
այդ փորձից հետո գնալ:

Ձեզանից շատերը կորոշեն,
որ հարկ է մեկ անգամ ևս
Խտության և հարաբերականության
այս աշխարհը վերադառնալ,
Որպեսզի հնարավորություն ունենան
մեկ անգամ ևս
Փորձել իրենց ընտրություններն
այս մակարդակի վրա:

Ուրիշները կվերադառնան
մեկ այլ պատգամով:

Իսկ դու կվերադառնաս
հոգուդ այն մտադրությամբ,
Որ խտությունից և մատերիայից
ուրիշներին ազատես:
Երկրագնդի վրա ձեր մեջ
միշտ էլ կան նրանք,
Ովքեր հենց այդպիսի
ընտրություն են կատարել:

Նրանց իսկույն կարելի է
տարբերել մյուսներից,
Քանզի ավարտված է
աշխատանքը նրանց:
Նրանք նորից եկել են
միայն և հատկապես
Նրա համար, որ ուրիշներին
օգնել կարողանան:

Դա է նրանց հրճվանքը,
նրանց ուրախությունը:
Նրանք չունեն այլ ձգտում, բացի
ուրիշներին օգնելու հնարավորությունը:

Դու անպայման կհանդիպես
այդպիսի մարդկանց:
Նրանք ամենուր են:
Նրանք կան ավելի շատ,
Քան դու կարծում ես:
Հնարավոր է, որ մեկին
Դու արդեն ճանաչում ես,
կամ լսել ես նրա մասին:

Իսկ ես նրանց թվու՞մ եմ:

Ոչ: Եթե հարցնում ես,
ուրեմն արդեն գիտես,
Որ դու նրանց թվին
այսօր չես պատկանում:
Այդպիսիները չեն տալիս
այլևս հարցեր,
Քանզի արդեն հարցնելու
ոչինչ չկա այստեղ:

Այս կյանքում, որդյակս,
դու պատգամաբեր ես:
Ճշմարտությունը փնտրողը,
նրա մունետիկը երբեմն էլ:
Եվ մեկ կյանքի համար
դա լրիվ բավական է:
Դրանով արդեն կարող ես
դու երջանիկ լինել:

Օ՜, ես երջանիկ եմ:
Բայց չէ՞ որ ինձ համար
Ես միշտ կարող եմ
ավելի շատը հուսալ:

Այո՛: Հենց այդպե՛ս է:
Միշտ այդպես էլ կլինի՛:
Քո կյանքում դու միշտ
կհուսաս ավելին:
Դա հիմնադրված է
քո բնավորության մեջ,
Դա` բնությունն է
քո աստվածային:

Քեզ տրված է միշտ ձգտել
ավելի շատ լինել:
Եվ ուրեմն, ձգտիր:
Ինչ էլ որ լինի, ձգտի՛ր:

Sambitbaba
05.10.2013, 03:50
84.


Իսկ այժմ Ես ցանկանում եմ
պատասխանել այն հարցին,
Ինչով որ դու սկսեցիր
այս բաժինը մեր զրույցի:

Շարունակի´ր, արա այն,
ինչ իրոք սիրում ես անել:
Մի´ արա ուրիշ ոչինչ:
Դու այդքան ժամանակ չունես:

Ինչպե՞ս կարելի է մտածել,
որ կորցնես կյանքիդ մի պահ
Ընդամենն այդ քո կյանքի
ապրուստ հայթհայթելու համար,
Անելով այն, ինչ իրականում
դու ինքդ չես սիրում:
Ի՞նչ կյանք է դա: Հավատա,
դա կյանք չէ, այլ մահացում:

Եթե դու ասես.
“Այո, և սակայն
Ես ունեմ նրանց,
ով ինձանից է կախված…
Փոքրիկ բերաններ,
որ հարկավոր է կերակրել…
Կին, ով իր հույսը
ինձ վրա է դրել…”, -

Քեզ կպատասխանեմ Ես.
եթե դու պնդում ես,
Որ կյանքը կախված է
մարմնի գործերից, -
Ուրեմն, դու չգիտես,
թե ինչու ես այստեղ եկել:
Զբաղվիր գոնե նրանով,
ինչը հաճույք կպատճառի:

Նրանով, ինչն ասում է
քեզ ծայրահեղ դեպքում
Այն մասին, թե Ով Ես
Դու Իրականում:

Այդպես գոնե կխուսափես
զայրույթից նրանց նկատմամբ,
Ով, ըստ քո պատկերացման,
քեզ խանգարում է ուրախանալ:

Այն, ինչ քո գործն է անում,
չի կարելի արհամարհել:
Դա շատ կարևոր է:
Բայց դրա հետ մեկտեղ

Դա այն չէ, ինչի մասին
դու ես մտածում:
Նախատեսված էր, որ մարմնի
գործողություններում
Պետք է արտացոլվեն կեցության
որոշակի վիճակներ,
Այլ ոչ թե այդ վիճակներին
հասնելու փորձեր:

Իրական կարգում իրերի
մարդ ոչինչ չի անում նախապես,
Որպեսզի լինի երջանիկ, -
մարդ երջանիկ է արդեն:
Մարդ արդեն երջանիկ է
և հենց այդ պատճառով
Նա անում է ինչ-որ բան
իր ընտրությամբ, իր կամքով:

Ցավակցող լինելու համար
մարդ չի անում ինչ-որ բան,
Նա ուղղակի տիրապետում է
ցավակցող բնավորության,
Եվ այդ պատճառով նա իրեն
համապատասխանաբար է պահում:

Անհատի մեջ, ով ունի
բարձր մակարդակի գիտակցություն,
Հոգու մտադրությունը նախորդում է
մարմնի բոլոր գործողություններին:
Եվ միայն անգիտակից մարդն է,
որ փորձում է այդ գործողությունների
Միջնորդությամբ վերջապես հասնել
հոգուն ցանկալի վիճակին:

Հենց այս նկատի ունենք,
երբ պնդում ենք որ քո կյանքը
Կապ չունի այն բանի հետ,
թե ինչ է մարմինդ անում:
Բայց ճշմարիտ է նաև
մեկ այլ բան իրականում.

Այն, ինչ անում է մարմինդ,
արտացոլումն է նրա,
Ինչի հետ քո կյանքը
կարող է կապ ունենալ:

Սա ևս մեկ ասվածային
երկճյուղավորում է:

Դու իրավունք ունես
միշտ ուրախանալ,
Ունես երեխաներ կամ ոչ,
ունես դու կին թե ոչ:
Քո կյանքում քեզ անհրաժեշտ է
միշտ ձգտել դրան:
Քո կյանքում այն քեզ
շատ է հարկավոր:

Եվ դու կունենաս
երջանիկ ընտանիք,
Անկախ, թե որքան
փող ես վաստակում:
Իսկ եթե նրանք
դժբախտ են քեզ հետ,
Քեզ հետ երջանիկ
լինել չեն կարող, -

Ուրեմն, թող փնտրեն
սեփական ուրախությունը:
Թույլ տուր նրանց քեզ լքել,
բաց թող նրանց սիրով:

Եթե դու արդեն հասել ես
կատարելության այն աստիճանին,
Երբ մարմնի պահանջներն
էլ քեզ չեն հետաքրքրում, -
Առավել ևս ազատ ես
փնտրել քո ուրախությունը
Երկրի վրա ճիշտ նույնպես,
ինչպես երկնքում:

Աստված քեզ ասում է,
որ երջանիկ լինելը
Նորմալ է, նույնիսկ
քո աշխատանքում:
Աշխատանքդ հաստատում է
այն, թե Դու Ով Ես:
Եթե այդպես չէ, ուրեմն
ինչու՞ ես աշխատում:

Դու պատկերացրեցիր,
որ դու պարտավո՞ր ես:

Ո´չ: Դու ոչ ոգու
ոչինչ պարտավոր չե´ս:

Եթե դու այն “տղամարդն ես,
ով դժվարությամբ, զոռով
Պահպանում է ընտանիքը`
սեփական երջանկության գնով” –
Եթե այդ տղամարդը
հենց Նա Է, Ով Դու Կաս, -

Ուրեմն սիրիր աշխատանքդ,
քանզի այն օգնում է
Ձևակերպել քեզ Քո մասին
Քո պատկերացումը:

Եթե դու այն “կինն ես,
ով իր գործը չի սիրում,
Բայց իր պարտականությունները
դրանում է տեսնում”, -
Եթե այդ կինը
հենց Դու Ես, Որ Կաս, -

Ուրեմն մեծ ուրախությամբ
սիրիր գործդ, սիրիր,
Քանզի այն համապատասխանում է
Քո մասին Քո կերպարին:

Այն պահին, երբ կհասկանան,
թե ինչ են անում և ինչու են արել,
Բոլորն անխտիր կկարողանան
ամեն ինչ սիրել:

Ոչ ոք չի ցանկանում
այնպիսի ոչինչ,
Ինչը որ անել
նա չի ցանկանում:

Sambitbaba
17.10.2013, 18:00
ՄԱՍ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ

85.

Ինչպե՞ս կարելի է լուծել
առողջության հետ կապված խնդիրները:
Այնպիսի քանակություն են
կազմում հիվանդություններս,
Որ երեք կյանքերի համար էլ
կհերիքեր հավանաբար:
Ինչու՞ եմ իմ այս կյանքում
ես այդ ամենով հիվանդ:

Սկզբի համար, եթե դեմ չես,
եկ ճշմարիտն ասենք մի բան:
Դու հիվանդություններդ սիրում ես:
Այո, դու սիրում ես դրանք:

Ի՞նչ…

Կամ, ծայրահեղ դեպքում,
դրանցից շատերին:
Դու հոյակապ օգտագործել ես
դրանք, որպեսզի
Ամեն կողմից խղճմտանք
զգաս դեպի քեզ,
Քեզ վրա ամենուր
ուշադրություն գրավես:

Հիմա եկ հասկանանք այն,
ինչ արդեն դու գիտես.
Իր ամեն մի հիվանդություն
մարդ ինքն է ստեղծում:
Նույնիսկ ամենաշարքային
բժիշկներն արդեն հասկանում են,
Որ մարդիկ հենց իրենք են
իրենց հիվանդ դարձնում:

Մարդիկ ծխում են՝
և զարմանում են,
Թե ինչու են իրենք
հիվանդանում քաղցկեղով:
Ուտում են յուղալի
և զարմանում են,
Թե ինչու՞ իրենց անոթները
խցանվում են ճարպով:

Մարդիկ բարկանում են
և զարմանում են,
Թե ինչու են սրտի
նոպաներ ունենում:
Ստրեսային պայմաններում
անողոք մրցակցում են,
Եվ զարմանում են, թե ինչու են
կաթվածք ստանում:

Այն է առաջին հայացքից
անտեսանելի ճշմարտությունը,
Որ այս մոլորակի վրա ապրող
մարդկանց մեծամասնությունը
Իր անուշադրությամբ,
նաև իր անհանգստությամբ
Ինքն իրեն հասցնում է
մինչև դուռը մահվան:

Անհանգստությունը ստեղծում է
բիոքիմիական ռեակցիաներ,
Որոնք կարող են մարմնին
լուրջ վնաս պատճառել.
Ստամոքսի խախտումից,
հոգեկան խանգարումից
Մինչև սրտի կանգ առնելը
և այլ հիվանդություններ:

Համարյա անմիջապես
կբարելավվի առողջությունը,
Հենց որ մարդու մոտ
դադարի անհանգստությունը:

Անհանգհստությունն
այն գիտակցության գործունեությունն է,
Որը չի գիտակցում Ինձ հետ
իր միասնությունը:

Մտավոր ամենաավերիչ
վիճակն է ատելությունը:
Այն թունավորում է մարդու
մարմինը, էությունը:
Հետևանքներն էլ նրա՝
փաստորեն անվերականգնելի են:
Լրջորեն վերաբերվելը
նրան գերադասելի է:

Վախը՝ հակապատկերն է
այն ամենի,
Ինչ դու ներկայացնում ես
ինքդ քեզանից:
Հակասության էֆֆեկտով՝
վախը ղեկավարում է
Քո թե ֆիզիկական և թե
մտավոր առողջությունը:

Վախը՝ չափազանցացված
անհանգստություն է:

Վախը, ատելությունը,
անհանգստությունը,
Նաև նրանցից ծնունդ առած
դառնությունը,
Տագնապը, շահամոլությունը,
անհանդուրժողականությունը,
Դատելը, մեղադրելը,
անբարյացկամությունը, -

Սրանց հարձակումների տակ է
ձեր մարմինն անվերջ:
Անհնար է նման պայմաններում
մարմինն առողջ պահել:

Ճիշտ նույն կերպ, քիչ ավելի
ցածր մակարդակներում,
Սնափառությունը, սեփական
քմահաճույքների թողտվութնունը,
Նախանձը, քծնանքը,
նաև ժլատությունը , -

Այս բոլորը ֆիզիկական
հիվանդություններ են բերում:
Յուրաքանչյուր ձեր հիվանդություն
սկսվում է ձեր մտքում:

Sambitbaba
23.10.2013, 04:28
86.

Բայց ինչպե՞ս կարող է
դա լինել: Ինչպե՞ս:
Իսկ այն հիվանդությունների
հաշվով ի՞նչ կասես,
Որոնցով որ ուրիշ
մարդկանցից են վարակվում:
Կա գրիպը: Կա ՁԻԱՀ:
Ի՞նչ կասես սրանց համար:

Քո կյանքում բառացիորեն
տեղի չի ունենում ոչինչ,
Ինչը մինչև կատարվելը,
միտք չի եղել սկզբից:
Մագնիսների են նման
քո բոլոր մտքերը,
Եվ դեպի քեզ են ձգում
իրենց ազդեցությունները:

Միտքը ոչ միշտ է ակնհայտ
այնքան, ինչպես, երբ ասում ես.
“Ես հաստատ կվարակվեմ
սարսափելի հիվանդությամբ”:
Միտքը կարող է լինել
(և սովորաբար լինում է)
Շատ ավելի նուրբ,
քան այս վերին սահմանումը:

“Ես չեմ կարողանում ապրել”;
“Խառնաշփոթ է կյանքն իմ”;
“Ես անհաջողակ եմ”;
“Աստված կպատժի ինձ”;
“Ես մինչև կոկորդս
կուշտ եմ ամենից”;
“Հոգնել եմ, զզվել եմ
այսպիսի կյանքից”:

Մտքերն՝ էներգիայի բարակ,
բայց հզոր ձև են:
Բառերն՝ ավելի քիչ բարակ,
բայց շատ ավելի խիտ:
Գործողությունը՝ էներգիա է,
որը տարածվում է
Մտքի հզոր շարժման միջև
և խիտ ֆիզիկական ձևի:

Երբ դու մտածում ես,
խոսում և գործում ես,
Ելնելով “Ես անհաջողակ եմ”
և նման հասկացություններից,
Դու շարժման ես բերում
մի հսկայական էներգիա,
Եվ զարմանալի կլիներ, որ ընդամենը
դու մրսեիր դրանից:

Շատ դժվար է նեգատիվ մտքերի
ազդեցությանը հակառակվել,
Երբ նրանք արդեն ֆիզիկական
ձև են ընդունել:
Անհնար չէ, իհարկե,
բայց շատ դժվար է:
Դրա համար մեծագույն
հավատ է անհրաժեշտ:

Դա Տիեզերքի դրական ուժի նկատմամբ
մեծ համոզմունք է պահանջում,
Ինչպես էլ որ անվանես դա.
Աստվածուհի, Աստված, Աբսոլյուտ,
Սկզբնական Ուժ, կամ ասենք,
հենց Սկզբնապատճառ,
Արարիչ մեր Ամենաստեղծ,
կամ էլի մի ինչ-որ բան:

Հեքիմները տիրապետում են
այդպիսի հավատի:
Դա այն հավատն է, որը դառնում է
Բացարձակ Գիտելիք:
Նրանք գիտեն, որ քեզ
նախատեսված է ավարտուն,
Ամբողջական և կատարյալ լինել
քո հենց այս պահին:

Այդ գիտելիքներին տիրապետելն էլ
միտք է շատ ուժեղ,
Գործող միտք, որը կարող է
տեղահան անել սարեր:
Դե պատկերացրու, թե ինչ ուժ ունեն
մարդու մարմնի բջիջները:
Ահա թե ինչու,նույնիսկ տարածության վրա
կարող են բուժել հեքիմները:

Մարդու միտքը չի ճանաչում
ոչ մի տարածություն:
Միտքը միշտ ճամփորդում է
այս մոլորակի շուրջ.
Եվ կտրում-անցնում է Տիեզերքը
շատ ավելի արագ,
Քան կկարողանաս խոսք ասելու համար
դու բերանդ բանալ:

“Միայն մի խոսք ասա,
և իմ ծառան կառողջանա”:*
Եվ հենց այդպես էլ եղել է.
հենց նույն պահին, նախքան
Հարյուրապետի խոսքը
կհասնի ավարտին, -
Հիվանդ ծառան առողջացավ:
Սա է ուժը հավատի:

Բայց դուք բոլորդ՝ բոլորդ,
մտավոր բորոտներ եք:
Ձեր գիտակցությունը կերված է
նեգատիվ մտքերով:
Այդ մտքերից շատերը
ձեզ պարտադրած մտքեր են,
Իսկ շատերն էլ, փաստորեն,
ինքներդ եք հնարում:

Սկզբում հնարում եք,
իսկ հետո նրանց կանչում եք,
Կրում եք ձեր մեջ նրանց,
փայփայում եք, գուրգուրում,
Օրերով, տարիներով
նրանց հոգատար խնամում եք…
Եվ զարմանում եք հետո,
թե ինչու եք հիվանդանում:

Դու կարող ես լուծել
քո “առողջական խնդիրները.,
Լուծելով մտածելակերպիդ հետ
կապված խնդիրներդ:
Այո, դու կարող ես
բուժել ինքդ քեզ,
Եթե հիվանդություններիդ մասին
մտածելակերպդ փոխես:

Ես ցավում եմ, որ ստիպված եմ
քեզ այս խորհուրդը տալ,
Բայց աշխատիր քո մասին
քիչ ավելի լավ հոգալ:

Դու շատ վատ ես հոգում
քո մարմնի կարիքները,
Շատ քիչ ուշադրություն ես
դարձնում քո մարմնին,
Մինչև այն ժամանակը,
քանի չես սկսել կասկածել,
Որ ինչ-որ բան կարող է
սպառնալ քո կյանքին:

Ըստ էության, դու ոչինչ
չես անում նախապես,
Որպեսզի մարմնիդ նորմալ
աշխատանքն ապահովես:
Քո ավտոմեքենայի մասին
դու ավելի շատ ես հոգում,
Քան քո մարմնի մասին:
Ես չեմ չափազանցնում:

Դու չես փորձում անգամ կանխել
առողջական խանգարումներդ
Բուժաքննության օգնությամբ
գոնե տարին մեկ անգամ:
Թե դիմում ես բժշկի՝
նա երբեմն օգնում է,
Բայց հետո՝ չես կատարում երբեք
խորհուրդները նրա:

Դու չես վարժեցնում մարմինդ,
այդ պատճառով այն ճլորում է,
Եվ, որ ավելի վատ է,
թուլանում է անգործությունից:
Դու չես սնուցում նրան,
ինչպես հարկավոր է,
Դրանով իսկ դարձնելով նրան
անկարող ավելի:

Հետո լցնում ես մարմինդ
թույներով, տոքսիններով
Եվ նյութերով, որ ներկայացվում են
որպես ուտելիք:
Եվ այդ ամենից հետո
դեռևս ծառայում է քեզ
Մարմինդ, մեխանիզմն այդ
հրաշալի, զարմանալի:

Ահավոր է: Զզվելի են
պայմանները, որոնց մեջ
Դու առաջարկում ես
գոյատևել քո մարմնին:
Իսկ նա շարունակում է
տքնել, հերոսաբար
Առաջ ընթանալով ընդդեմ
հարձակմանն այդ կատաղի:

Բայց դու շատ քիչ բան ես
անում կամ ընդհանրապես
Պայմանների բարելավման համար
չես անում ոչինչ:
Հիմա դու կկարդաս սա,
ի նշան համաձայնության
Կտմբտմբացնես գլուխդ
և կվերադառնաս հնին:

Իսկ գիտե՞ս, թե ինչու:

Ես վախենում եմ հարցնել:

Որովհետև չունես կամք
կյանքի նկատմամբ:

Դա դաժան մեղադրանք է:

Ես չէի ցանկանա,
որ դա դաժան թվար,
Չէի ցանկանա, որ ընկալվեր
որպես մեղադրանք:

“Մեղադրանքը” ենթադրում է մեղք,
“մեղք”՝ նշանակում է զանցանք:
Այստեղ չկա զանցանք, չկա մեղք,
ուրեմն չկա նաև մեղադրանք:

Ես ուղղակի ասացի քեզ
բացարձակ ճշմարտությունը:
Ինչպեսամեն ճշմարտություն,
սա էլ կարող է քեզ արթնացնել:
Որոշ մարդիկ չեն սիրում,
երբ իրենց արթնացնում են:
Շատերը: Մեծամասնությունը
գերադասում է քնած լինել:

Աշխարհն իր ներկայիս
վիճակի մեջ է հայտնվել
Այն պատճառով, որովհետև
լիքն է լուսնոտներով:
- - - - - - -
·ՄԱՏԹ. Ը, 8

Sambitbaba
13.11.2013, 19:04
87.

Թե դեմ չես, մի հարց էլ
իմ պնդման վերաբերյալ.
Ասա, իսկ այնտեղ ի՞նչն է,
որ քեզ թվում է սխալ:
Դու իրոք որ չունես
կամք քո կյանքի հանդեպ:
Ծայրահեղ դեպքում՝ մինչ այժմ
չես ունեցել այն երբեք:

Եթե ասես, որ արդեն
ակնթարթորեն “վերափոխվել” ես,
Ուրեմն, Ես կվերանայեմ
Իմ պատկերացումն այն մասին,
Թե ինչ ես անելու դու հիմա:
Հուսով եմ, ձևակերպե՞լ ես
Նոր ծրագիրը նոր կյանքիդ,
սկսած քո այս պահից:

Ես ընդունում եմ, որ կարծիքս կազմված է
քո անցած փորձի հիման վրա:
Այն նախատեսված էր, որ ստիպի քեզ
քո խորը քնից արթնանալ:
Առայժմ դու կարող ես հերքել դա,
բայց հասկացիր, որ արարքներդ
Քո մասին ավելի բարձր են խոսում,
քան քո մասին խոսում են խոսքերդ:

Եթե գոնե մեկ անգամ
կյանքում ծխել ես գլանակ,
Առավել ևս եթե քսան տարի
օրեկան ծխել ես մի տուփ, -
Ուրեմն շատ քիչ կամք ունես
դու քո կյանքի նկատմամբ.
Քեզ չի անհանգստացնում, թե ինչ ես
քո մարմնի հետ անում:

Բայց տաս տարուց ավել է արդեն,
ինչ ես թողել եմ ծխելը:

Ամբողջ քսան տարի մարմինդ
ծաղրի ենթարկելուց հետո՞:

Եթե երբևիցէ ստիպել ես
մարմնիդ ալկոհոլից հարբել,
Ուրեմն շատ քիչ կամք
ունես կյանքիդ հանդեպ:

Ես շատ չափավոր եմ խմում:

Մարմինը նախատեսված չէ
ալկոհոլ ընդունելու համար:
Այն թուլացնում է գիտակցությունը,
դարձնում է միտքը տկար:

Բայց չէ՞ որ Հիսուս ինքն էլ
ալկոհոլից չի հրաժարվել:
Հիշում եմ, նա գնաց հարսանիք
և ջուրը գինի դարձրեց:

Իսկ ո՞վ ասաց քեզ,
թե Հիսուս կատարյալ էր:

Ա՛խ, Աստծո սիրո´:

Լսիր, Ես ինչ է, սկսում եմ
արդեն քեզ բարկացնե՞լ:

Դե, ես հեռու եմ նրանից,
որ ինձ Աստված բարկացնի:

Այսինքն, այդպես ասելն
ինքնավստահ չի՞ փոքր ինչ:
Բայց ես համարում եմ, որ մենք
իրոք որ, սահմանն անցնում ենք:
Իմ հայրն ինձ սովորեցրել է, որ
“լավ է, որ ամեն ինչ լինի չափավոր”:
Եվ այս հարցում ալկոհոլի մասին
ես կիսում եմ կարծիքն իմ հոր:

Մարմինը հեշտությամբ
կարող է ապաքինվել
Միայն չարաշահումներից
փոքրիկ, աննշան:
Եվ այդ իմաստով
հորդ խորհուրդը,
Ինչ խոսք, ընդունելի է,
նույնիսկ գործնական:

Բայց և այնպես Ես պնդում եմ
իմ սկզբնական դրույթի վրա.
Մարդու մարմինը նախատեսված չէ
ալկոհոլ ընդունելու համար:

Բայց նույնիսկ կան դեղամիջոցներ,
որ ալկոհոլ են պարունակում:

Ես իշխանություն չունեմ նրա վրա,
ինչը դուք դեղամիջոց եք անվանում:

Դու անկոտրում ես, ճիշտ չէ՞:

Լսիր, սիրելիս, ճշմարտությունը
մնում է ճշմարտություն:

Եթե ինչ-որ մեկն ասեր.
“Մի փոքր ալկոհոլը
Քեզ չի վնասի երբեք, -
և տեղադրեր դա քո ներկա
Կյանքի կոնտեքստի մեջ, -
Ես կհամաձայնվեի ստիպված:
Բայց դա չի փոխում արդեն
ճշմարտությունն Իմ ասած:

Ուղղակի դու թույլ ես տալիս քեզ
ասածս արհամարհել:

Սակայն խորհիր. ներկայումս
դուք ձեր մարմինները մաշում եք
Սովորաբար հիսուն-
ութսուն տարվա ընթացքում:
Ոմանք՝ քիչ ավելի,
իսկ մյուսները դադարում են
Գործել ավելի շուտ,
բայց ոչ մեծամասնությունը:

Մենք կարո՞ղ ենք այստեղ
իրար հետ համաձայնվել:

Այո, ես համաձայն եմ:

Հրաշալի է:

Եվ այսպես, երբ Ես ասացի,
որ կարող եմ համաձայնվել
Պնդման հետ, որ քիչ ալկոհոլը
ձեր մարմնին չի վնասի, -
Ես ճշտեցի, ավելացնելով.
“Կյանքի այն կոնտեքստում, որով
Դու հիմա ապրում ես կյանքդ,
ապրում են մարդիկ բոլոր”:

Տես, որ շատ մարդիկ,
թվում է, թե բավարարված են
Այն կյանքով, որով ապրում եք,
որն առայժմ ունեք:
Դու կարող ես զարմանալ,
բայց կյանքը նախատեսված էր
Նրա համար, որ դուք այն
լրիվ այլ կերպ ապրեք:

Մտածված էր, որ քո մարմինը
շատ ավելի երկար կպահպանվի:

Մի՞թե…

Այո:

Որքա՞ն երկար:

Անվերջ երկար:

Ի՞նչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որդիս,
որ մտածված էր, որ մարմինը
Պետք է գոյատևի հավերժ:

Sambitbaba
07.12.2013, 21:38
88.


Հավե՞ժ…

Այո: Կարդա սա.
“Հավիտյանս հավիտենից”:

Դու ցանկանում ես ասել,
որ մտադրված էր…
Մտադրված է, - որ մենք
չենք մահանա երբե՞ք:

Այո: Դուք իրոք որ
երբեք չեք մահանում:
Կյանքը՝ հավերժ է: Դուք՝ անմահ եք:
Դուք չեք մահանում երբեք:

Անգամ հիմա դուք ուղղակի
փոխում եք ձևը ձեր:
Բայց հավատա, որ նույնիսկ այդ էլ
ձեզ անել պետք չէր:
Այդ դուք այդպես որոշեցիք,
դուք, այլ ոչ թե Ես:
Ես ստեղծեցի ձեզ մի մարմնով,
որը պետք է ապրեր հավերժ:

Դու իրո՞ք համարում ես,
որ լավագույնը,
Ինչին ընդունակ է
Ամենակարող Աստված, -
Ստեղծել մի մարմին,
որը ճկռելով, հազիվ,
Կձգի մի յոթանասուն տարի,
հետո կլինի քարուքանդ:

Եվ դու պատկերացրել ես քեզ, որ դա
Իմ հնարավորությունների սահմա՞նն է:

Ընդհանրապես,
նույնիսկ երբևիցէ
Մտքովս անգամ չի անցել
այդպես մտածել…

Ես նախորոշեցի
քո հիասքանչ մարմնին
Երբեք չմահանալ
և գոյատևել հավերժ:
Եվ ձեզանից առաջինները
հենց այդպես էլ ապրում էին՝
Առանց ցավի, առանց
վախի մահվան հանդեպ:

Ձեր աստվածաբանության մեջ
դուք սիմվոլիկ կերպով
Ունեք ձեր այդ հիշողությունն
Ադամի և Եվայի տեսքով:
Բայց իրականում, իհարկե,
նրանք, այդ անմահները
Շատ ավելի շատ էին,
քան այդ երկու վտարվածները:

Սկզբնական մտահղացումն էր,
որպեսզի դուք, հոգիներդ,
Ճանաչեք Ձեզ այնպիսին,
ինչպիսին Իրականում Կաք, -
Ձեր ֆիզիկական մարմնի մեջ
ձեր ձեռք բերած փորձով, -
Ինչպես Ես բացատրել եմ ձեզ
արդեն ոչ թե մեկ անգամ:

Դրա համար դանդաղեցվել է
ձեր թրթիռների հաճախականությունը,
Որպեսզի ստեղծվի մատերիա,
որն ունի “ֆիզիկական մարմին” անունը:

Կյանքը զարգացել է մի քանի
ակնթարթային փուլերով,
Որոնցից ամեն մեկը ձեր համար
տարիներ են միլիոնավոր:
Եվ այդ սուրբ ակնթարթին,
ծովից, կյանքի ջրից,
Դու մտար քո այն ձևի մեջ,
որը պահպանում ես մինչ այսօր:

Նշանակում է, ճի´շտ են
էվոլյուցիոնիստները, երբ ասում են…

Ինձ թվում է զվարճալի,
ինչպես նաև զարմանալի,
Որ դուք պահանջ ունեք ամեն ինչ
բաժանել ճշտի և սխալի:
Ձեր մտքով երբեք չի անցնում,
որ դուք հնարել եք այդ պիտակները,
Որպեսզի օգնեք ձեզ սահմանել
ձեր “Ես”-ի հանդեպ ձեր սերը:

Երբեք ձեր մտքով չի անցնում՝
ամենալուսավոր ուղեղների բացառությամբ, -
Որ առարկան կարող է թե ճիշտ,
և թե սխալ լինել միաժամանակ:
Որ միայն հարաբերականության աշխարհում է, որ
մի բան կամ մի այլ բան կարող են լինել:
Իսկ Բացարձակի աշխարհում, Իմ աշխարհում,
ամեն ինչ են բոլոր առարկաներն էլ:

Չկա արական և իգական,
չկա հետո և մինչև,
Չկա արագ և դանդաղ,
չկա այստեղ և այնտեղ,
Ներքևում և վերևում,
նաև ձախից և աջից,
Չկա ուրախ, չկա տխուր,
չկա սուտ և ճշմարիտ:

Այդպիսին է իրավիճակը
ձեր Աստծո աշխարհում՝
Ոչ, ձեր և Աստծո աշխարհում, -
մեր իրականության ոլորտում:
Այո, այստեղ վերանում են
բոլոր նախորոշումները,
Եվ կոնկրետ բառերով խոսելն է
անգամ դժվարանում:

Կրոնը՝ ձեր փորձն է
խոսել այն մասին,
Ինչը բառերով երբեք
չես արտահայտի:
Եվ դուք չարչարվում եք,
դուք շատ եք ջանում,
Բայց ձեր մոտ դա այնքան էլ
հաջող չի ստացվում:

Ոչ, որդյակ Իմ, ճիշտ չեն
ձեր էվոլյուցիոնիստները,
Ես ստեղծել եմ այդ ամենը
մի ակնթարթում:
Մի սուրբ պահի, ինչպես ասում են
ձեր կրեացիոնիստները,* -
Եվ դա տեղի է ունեցել
էվոլյուցիայի ընթացքում:

Բայց ակնթարթն այդ ձեր համար
միլիարդավոր տարիներ են,
Ճիշտ այնպես, ինչպես պնդում են
ձեր էվոլյուցիոնիստները:
Ստացվում է, որ ճշմարիտ են
մեկն էլ, և մյուսն էլ,
Եվ դա կախված է նրանից,
թե որ կողմից նայես:

Այդ դեպքում հարց է ծագում.
ակնթարթ մի սուրբ՝
Եվ միլիարդավոր տարիներ, -
ո՞րն է տարբերությունը:
Կարո՞ղ ես դու ուղղակի
համաձայնվել նրա հետ,
Որ չափազանց խորն է գաղտնիքը
կյանքի որոշ հարցերում:

Ինչու՞ ուղղակի չընկալել այն
որպես սուրբ գաղտնիք:
Ինչու՞ թույլ չտալ աստվածայինին
լինել աստվածային,
Մի փոքրիկ պահ ուղղակի
նրան հանգիստ թողնել,
Համարել, որ հիմա այն
անկարող ես ըմբռնել:

Ենթադրում եմ, որովհետև
մենք ծարավի ենք ճանաչման:

Բայց դու արդե´ն ճանաչում ես:
Ճանաչում ես, և սակայն
Չես ցանկանում գիտենալ այդպես էլ
ճշմարտությունն իսկական:
Դու ցանկանում ես գիտենալ
ճշմարտությունն իր ա´յն տեսքով,
Ինչպես դու´ ես ըմբռնում այն,
ինչպես դու´ ես այն հասկանում:

Դա խոչընդոտն է քո ամենամեծ՝
քո պայծառացման դժվար ճանապարհին:
Դու համաձայն ես միայն այն ամենի հետ,
ինչը համապատասխանում է մակարդակին
Քո ըմբռնման: Իսկ ինչ քո ըմբռնման
մակարդակին չի համապատասխանում,
Դու հերքում ես այդ ամենը
և անվանում ես դա “ճանաչում”:

Դու համարում ես, որ բաց ես
սովորելու համար, ճի՞շտ է:
Բայց ավաղ, դու երբեք
չես կարող բաց լինել,
Քանի դեռ քո սեփական
ճշմարտությունից բացի,
Մնացած ամեն ինչի հանդեպ
դեռ փակ ես մնացել:

Այդ կերպ ոմանք այս գիրքն էլ
աստվածանարգանք կկոչեն՝
Կկոչեն գիրք անաստվածային,
կհամարեն գործը սատանայի:
Բայց ով ականջ ունի՝ կլսի**,
ով սիրտ ունի՝ կհասկանա:
Եվ Ես ասում եմ, որ քեզ
նախատեսված չէր մահանալ:

- - - - - - - - - -
* Կրեացիոնիստներ – ոչինչից՝ աշխարհի աստվածային արարման համախոհները և էվոլյուցիոնեստների հակառակորդները, ովքեր պաշտպանում են մատերիայի հավերժական գոյության գաղափարը:
**ՄԱՏԹ. ԺԱ ; 15-16.

Sambitbaba
30.12.2013, 06:18
89.


Քո ֆիզիկական կաղապարը,
քո մարմինը հրաշալի,
Ստեղծված էր որպես գործիք,
որպեսզի քեզ ծառայի,
Որպես միջոց, քեզ թույլ տվող
քո ա´յն իրականությունն ապրել,
Որն ստեղծել ես քո գիտակցությամբ,
որպեսզի կարողանաս ճանաչել

Այն “Ես”-ը, որը դու ստեղծել ես
քո հիասքանչ հոգու ներսում:
Դրանից բացի, հոգիդ քեզանից
ոչինչ ավելին չի ուզում:
Հոգին մտահղանում է,
գիտակցությունն արարում է,
Միտքը՝ փորձ է ստանում:
Եվ շրջանը փակվում է:

Եվ հոգին ճանաչում է
ինքն իրեն իր փորձով:
Եթե նրան դուր չի գալիս
այն, ինչ ինքն ապրում է
Կամ ինչ-ինչ պատճառներով
այլ փորձ է ցանկանում, -
Հոգին ուղղակի Իր նոր
փորձ է մտահղանում,
Հոգին բառացիորեն
մտքափոխվում է:

Եվ շուտով մարմինը հայտնվում է
շուրջպարի մեջ նոր փորձի
(“Ես եմ էությունը և կյանքը”, * -
մի՞թե ասված չէ հիանալի:
Ի՞նչ ես կարծում, Հիսուս
ինչ որ ասաց, այդ արե՞ց:
Թե՞ չես հավատում, որ երբևիցէ
դա կարող էր պատահել:

Այդպես եղե´լ է, հավատա´:)

Ակնհայտ է, որ հոգին երբեք
մարմնից, մտքից չի հրաժարվել:
Ես քեզ որպես եռամիասնական
արարած եմ արարել:
Դու երեք էություն ես մեկի մեջ,
ստեղծված Իմ կերպ և նմանությամբ,
Եվ “Ես”-ի այդ երեք տեսանկյունները
հավասար են մեկմեկու նկատմամբ:

Եվ երեքից յուրաքնաչյուրը
իր ծրագիրն է կատարում:
Ոչ մեկն ավելի կարևոր չէ:
Մեկը մյուսին չի նախորդում:
Այս երեքը փոխադարձորեն
կապնված են մեկմեկու հետ
Եվ ամենուր, միշտ, գործում են
բացարձակորեն համարժեք:

Մտահղանալ – արարել – վայելել՝
սա է ծրագիրը, Ես այս եմ քեզ տվել:

Ինչ մտահղանում ես,
այն էլ արարում ես:
Ինչ որ արարում ես,
այն էլ վայելում ես:
Ինչ որ վայելում ես,
այն մտահղանում ես:

Եթե, օրինակ, մարմնիդ
ստիպես ինչ-որ բան, ասենք,
Բարեկեցություն ապրել,
ապահովված զգալ իրեն, -
Ուրեմն շուտով կգա մի պահ,
որ կսկսես զգալ դա հոգուդ մեջ,
Սա էլ գիտակցությանդ մեջ կներդնի
նոր միտք՝ հարուստ լինել:

Նոր մտքից ծնվում է նոր փորձ,
և մարմինդ շուտով կսկսի
Ապրել իր իրականությամբ նոր՝
որպես մշտական վիճակի:

Միասնական են քո մարմինը,
գիտակցությունը և հոգին:
Եվ քո Ամբողջականության մեջ
դու Իմ՝ Աստվածային
Սուրբ Հանրագումարի և Հիմքի
Միկրոտիեզերքն ես:
Իսկ Ես՝ Ամենը, սկիզբն ու վերջը, -
այժմ դու հասկանում ես:

Իսկ հիմա Ես ավելի մեծ
գաղտնիք կբացահայտեմ քեզ,
Քո իսկական և ճշմարիտ
առընչվածությունն Ինձ հետ.

ԴՈՒ՝ ԻՄ ՄԱՐՄԻՆՆ ԵՍ:

Ինչ որ քո մարմինն է
քո գիտակցության և հոգու համար,
Այն էլ, հավատա, դու ես՝
Իմ գիտակցության և հոգու համար:

Եվ այդ պատճառով…

Ամենը, ինչ Ես ապրում եմ, -
ապրում եմ քո միջոցով:

Եվ այդ պատճառով…

Հիսուսն անխախտելի
ճշմարտություն հաստատեց,
Երբ “Ես և Իմ Հայրը մի ենք” **,
բարձրաձայն հայտարարեց:
Իսկ կան նույնիսկ ավելի մեծ
շատ ճշմարտություններ,
Որոնց մենք երբևիցէ
անշուշտ կհաղորդակցվենք:

Քանզի ինչպես դու ես Իմ մարմինը,
այնպես էլ Ես եմ ուրիշինը:

- - - - - - - - - - -
* Հովհ. ԺԱ; 25.
**Հովհ. Ժ; 30.

Sambitbaba
15.01.2014, 09:41
90.


Ուրեմն, Դու ինչ է, Աստված չե՞ս…

Այո, Ես՝ Աստված եմ,
ինչպես դու այժմ Այն հասկանում ես:
Ես՝ Աստվածուհի եմ,
ինչպես դու Նրան գիտակցում ես:
Ես՝ Հիմնադիրն ու Արարիչն եմ Ամենի,
ինչ որ դու հիմա գիտես և ապրում ես,
Իսկ դուք՝ երեխաներն եք Իմ սիրելի,
ինչպես նաև Ես եմ երեխան ուրիշի:

Դու ցանկանում ես ասել ինձ,
որ նույնիսկ Աստված՝ ունի Աստվա՞ծ:

Ես ցանկանում եմ ասել.

Բացարձակ Իրականության մասին
քո պատկերացումը
Սահմանափակ է ավելի,
քան դու կարծում ես:
Իսկ ճշմարտությունն
ավելի անսահման է,
Քան երևակայությունդ
կարող է պատկերացնել:

Մի րոպե´: Դու ցանկանում ես
ասել, որ իրականում,
Հիմա, այս պահին,
ես Աստծո հետ չե՞մ խոսում:

Ես արդեն ասել եմ քեզ.
եթե դու ընկալում ես
Աստծոն, որպես քո ստեղծողին,
ինչպես նաև տիրոջը,
Ուրեմն, չնայած նրան,
որ դու ես քո սեփական
Մարմնի արարիչը,
նաև տերն իրական, -

Ես՝ քո ըմբռնման Աստվածն եմ:
Այո, դու խոսում ես Ինձ հետ:
Դա հիասքանչ զրույց էր,
և մի՞թե այդպես չէ:

Հնարավոր է, այդպես է,
հնարավոր է նաև՝ ոչ:
Բայց ես կարծում էի, թե խոսում եմ
հետն իսկական Աստծո:
Աստվածների Աստծո հետ, -
դե, Դու հասկանում ես:
Ամենաթունդ տղու հետ,
Բոսի հետ Գլխավոր:

Այդպես էլ կա: Հավատա Ինձ:
Որդիս, այդպես էլ կա:

Բայց Դու ասում ես, որ վերևում
Քեզնից բարձր մեկն էլ կա…

Այժմ մենք ցանկանում ենք
հասնել անհնարին,
Այսինքն, խոսել այն մասին,
ինչ խոսքով չես արտահայտի:
Դա այն է, ինչ փորձում են
անել ձեր կրոնները:
Եկ մտածենք, թե ինչպես
ամփոփենք այս ամենը:

“Միշտը”՝ ավելի երկար է,
քան դու կարծում ես:
Բայց “Հավերժը”՝ երկար է
շատ ավելի , քան “Միշտը”:
Աստված՝ ավելի մեծ է,
քան կարող ես պատկերացնել:
Նա կա հենց այն էներգիան,
ինչ պատկերացնում ես անվանել:

Աստված ինքն՝ Արարումն է:
Աստված՝ առաջին միտքն է:
Աստված՝ վերջին փորձն է:
Ամբողջ ակնկալիքն է:
Աստված՝ անժամանակ է:
Անսկիզբ է և անվերջ :
Աստված նաև ամենն է,
ինչ գտնվում է դրանց մեջ:

Վիճակվե՞լ է քեզ երբևէ
նայել մոլեկուլներին,
Ուժեղ մանրադիտակի տակ
բազմիցս մեծացրած,
Եվ ասել. “Աստված իմ,
այնտեղ, ներքևում,
Մի ամբողջ Տիեզերք կա,
մեզանից թաքնված:

Եվ այդ Տիեզերքի հանդեպ
ես՝ ներկա դիտորդս,
Հանգիստ կարող եմ
զգալ ինձ Աստված”:
Վիճակվե՞լ է արդյոք քեզ
երբևիցէ ասել դա,
Վիճակվե՞լ է արդյոք քեզ
նման մի բան զգալ:

Այո: Ես կարծում եմ,
որ նման բան հանդիպել է
Մտածող յուրաքանչյուր
մարդու իր կյանքում:

Այո: Եվ դու ինքդ էլ
շատ լավ պատկերացնում ես
Այն, ինչ որ հիմա
Ես քեզ եմ բացատրում:
Իսկ ի՞նչ, եթե ասեի քեզ,
որ քո պատկերացրած
Այդ իրականությունը
երբեք չի ավարտվում:

Բացատրիր: Դու կարո՞ղ ես
այդ ինձ բացատրել:

Եկ վերցնենք Տիեզերքի
ամենափոքրիկ մասնիկը,
Որը դու կարող ես
քեզ պատկերացնել:

Ասենք թե:

Այժմ կիսիր այն:

Լավ:

Ի՞նչ ստացվեց:

Երկու ավելի փոքրիկ կեսեր:

Բացարձակ ճշմարիտ է:
Իսկ հիմա դու կարո՞ղ ես
Դրանք էլ կիսել…
Եվ ի՞նչ ստացվեց:

Երկու ավելի փոքրիկ կեսե՞ր:

Ճիշտ է: Իսկ հիմա՝
էլի ու էլի:
Եվ ի՞նչ կմնա:

Ավելի ու ավելի
փոքրիկ մասնիկներ:

Այո, բայց վերջիվերջո
դա ե՞րբ կդադարի:
Քանի՞ անգամ կարելի է
կիսել այդ մատերիան,
Մինչև այն կդադարի
գոյություն ունենալ:

Չգիտեմ… Ես կարծում եմ,
որ, հավանաբար, երբե՞ք:

Դու ցանկանում ես ասել,
որ երբեք չես կարողանա
Կիսել նրան այնպես,
որ այն լրիվ վերանա՞:
Ամենը, ինչին կարող են
բերել քեզ գործողություններդ,
Ամենը, ինչ դու կարող ես, -
փոխել նրա ձև՞ը…

Ստացվում է այդպես:

Ուրեմն, Ես ասում եմ քեզ.

Հենց նոր դու իմացար
ամբողջ կյանքի գաղտնիքը
Եվ լուրջ հայացք նետեցիր
անվերջության մեջ:

Հիմա Ես հարցնում եմ քեզ:

Հարցրու…

Ի՞նչն է քեզ ստիպում մտածել,
որ անվերջությունը
Կարող է տարածվել
միայն մեկ ուղղությամբ:

Այսինքն… նշանակում է,
որ սահմաններ չկան
Ինչպես ներքևում,
այնպես էլ վերևու՞մ…

Պարզապես գոյություն չունի
վերև ու ներքև,
Բայց Ես հասկանում եմ,
թե ինչ նկատի ունես:

Բայց եթե սահման չկա փոքրին,
ուրեմն սահման չկա և մեծի՞ն…

Ճիշտ է:

Իսկ եթե չկա սահման մեծին,
ուրեմն Մեծագույնն էլ՝ չկա՞…
Ուրեմն, ամենամեծ հաշվով,
Աստված նու՞յնպես չկա…

Կամ էլ, Աստված է այս ամենը,
և ուրիշ ոչինչ չկա:

Sambitbaba
22.01.2014, 19:32
91.

Ես ասում եմ քեզ.
ԵՍ ԱՅՆ ԵՄ, ԻՆՉ ԵՄ:

Եվ ԴՈՒ՝ ԱՅՆ ԵՍ, ԻՆՉ ԵՍ:
Դու չես կարող չլինել:
Դու կարող ես փոխել ձևդ
այնպես, ինչպես կուզես,
Բայց քեզ երբեք, ոչ մի դեպքում
չի հաջողվի չլինել:

Դրա հետ միասին
դու կարող է չկարողանաս
Ճանաչել, թե Ով Ես Դու, -
և այդ պատճառով,
Անհաջողություն համարելով
քո կյանքը, քո “Ես”-ը,
Կարող ես ապրել միայն
այդ ամենի կեսը:

Դա դժոխք կլիներ:

Հենց այդպես է, որ կա:

Բայց քեզ ոչ ոք
դրան չի մատնել:
Հավերժ ոչ ոք քեզ
դրան չի դատապարտել:
Եվ դժոխքից դուրս պրծնելու համար
ամենն, ինչ պահանջվում է,
Նորից գիտենալն է
քո ամբողջականությունը:

Շատ ճանապարհներ կան
և շատ տարածքներ,
Որտեղ դու կարող ես
այդ ամենին հասնել:
Այժմ դու գտնվում ես
այդ տարածքներից մեկում:
Քո ընկալմամբ այն կոչվում է
եռաչափ տարածություն:

Իսկ կան ուրիշնե՞րն էլ:

Մի՞թե Ես չեմ ասել.

Իմ Արքայության մեջ
կան բազում օթևաններ*:
Ես չէի ասի դա քեզ,
եթե այդպես չլիներ:

Այդ դեպքում դժոխք չկա՝
դժոխք իրոք որ չկա:
Այսինքն, չկա մի տեղ,
կամ մի այնպիսի տարածք,
Որտեղ մենք կարող էինք
մնալ հավերժ բանտարկված:

Ի՞նչ իմաստ կլիներ դրանում,
կարո՞ղ ես Ինձ ասել…

Բայց քո ճանաչումներով
դու միշտ սահմանափակված ես,
Քանզի դու, ավելի ճիշտ՝ մենք, -
մի էություն ենք:
Այնպիսի մի էություն,
ով արարում է ինքն իրեն:

Դու չես կարող լինել նա,
որպես ով՝ Քեզ չգիտես:

Ահա, թե ինչի համար է
քեզ այս ամենը տրվել՝
Որ քո սեփական փորձի վրա
կարողանաս քեզ ճանաչել:
Եվ դու կարող ես հասկանալ,
թե Ով Ես Դու Իրականում,
Եվ արարել քեզ այնպիսին,
ինչպիսին փորձով ես ճանաչում:

Եվ շրջանը նորից փակվեց…
միայն թե ավելի այն լայնացավ:
Եվ այսպես, դու գտնվում ես
քո աճման պրոցեսի մեջ՝ կամ, -
Ինչպես արդեն ոչ մեկ անգամ
կոչեցի Ես այս գրքում,
Քո այս կյանքում դու գտնվում ես
քո դառնալու պրոցեսում:

Եվ սահման չկա նրան,
ինչ դու կարող ես դառնալ:

Դու ցանկանում ես ասել,
որ ես կարող եմ դառնալ…
Ինչպե՞ս համարձակվեմ ասել…
Դառնալ… նույնիսկ… Աստվա՞ծ…

…Ինչպես Դու՞…

Իսկ ինչպե՞ս ես դու կարծում:

Չգիտեմ:

Դե, մինչև չգիտենաս,
չես էլ կարող գիտենալ:

Հիշիր մեր եռանկյունին,
Սուրբ Երրորդություն.
Հոգի – միտք – մարմին:
Գաղափար – արարում - ապրում:

Հիշիր, ձեր սիմվոլիզմում.

ՍՈՒՐԲ ՀՈԳԻ = ՈԳԵՇՆՉՈՒՄ = ՄՏԱՀՂԱՑՈՒՄ

ՀԱՅՐ = ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆ = ԱՐԱՐՈՒՄ

ՈՐԴԻ = ՍԵՐՈՒՆԴ = ՓՈՐՁ

Որդին
իր փորձով վերապրում է
Ծնողական
մտքի արարումը,
Որը մտահղացել է
Սուրբ Հոգին:

Կարո՞ղ ես արդյոք
դու մտահղանալ,
Որ մի անգամ ինքդ էլ
Աստված կդառնաս:

Խելագարության ակնթարթներին:

Լավ, քանի որ Ես
ասում եմ հիմա քեզ.
Դու՝ արդեն Աստված ես:
Ուղղակի այդ չգիտես:

Մի՞թե Ես չեմ ասել.
“Դուք Աստվածներ եք”:**
- - - - - - - - - -
* Հովհ. ԺԴ; 2.
** Հովհ. Ժ; 34-35.

Sambitbaba
13.02.2014, 19:08
ՄԱՍ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

92.

Ահա: Ես վերջապես
ամեն ինչ բացատրեցի:
Կյանքը: Թե ինչպես է
այն կառուցված:
Նրա իմաստն ու դերը,
նախասահմնանումը:
Էլ ինչո՞վ կարող եմ
լինել քեզ օգտակար:

Ոչ, ես այլևս
հարցնելու ոչինչ չունեմ:
Այս հրաշք-զրույցի համար
այնքա՜ն երախտապարտ եմ:
Այնքա՜ն հագեցված էր այն և
այնքա՜ն համապարփակ:
Եվ սիրտս արդեն հանգիստ է,
և մտքերս են հստակ:

Ես նայում եմ հարցերին,
որ տվեցի Քեզ սկզբում, -
Եվ հանգիստ է իմ հոգին,
և բերկրանք է իմ սրտում:

Եվ սակայն, մենք ընդգրկեցինք
հարցերից հինգը՝ կյանքի,
Մարդկային հարաբերությունների,
փողի, գործունեության
Եվ առողջության մասին:
Իսկ դու այլ հարցեր էլ տվեցիր:
Եկ անհապաղ պարզենք դրանք:
Եկ վերադառնանք քո հարցերին:

6. Կարմայական դասերից ո՞րն է
ամենակարևորն ինձ համար,
Որը ես, ըստ երևույթին,
պետք է անցնեի անպատճառ:
Ի՞նչ կարևոր փորձի համար եմ
ես այս կյանք եկել:
Ի՞նչն է այն, ինչին
ես ձգտում եմ տիրապետել:

Սիրելիս, այստեղ դու
ոչինչ չես սովորում:
Հավատա, դու այստեղ
սովորելու ոչինչ չունես:
Քեզ ուղղակի անհրաժեշտ է
վերհիշել իմացածդ:
Այսինքն, քեզ պետք է
վերամիավորվել* Ինձ հետ:

Ինչի՞ն ես դու փորձում
տիրապետել քո կյանքում:
Դու փորձում ես տիրապետել
հենց իրեն՝ տիրապետելուն:

7. Գոյություն ունի՞ արդյոք
վերամարմնավորում:
Քանի՞ կյանք եմ մինչ այժմ
ունեցել նախկինում:
Քանի՞ փորձ եմ ապրել:
Ո՞վ եմ ես եղել:
Իսկ “կարմայական պարտքը”
իրականությու՞ն է:

Դժվար է հավատալ,
որ այս առիթիվ
Մարդկանց մեջ մինչ օրս
հարցեր են ծագում:
Այնքա՜ն հայտնություններ են
մինչև օրս եղել,
Այնքա՜ն շատ մարդիկ են
կյանքն անցած վերհիշել:

Ընդ որում, ապացուցված է,
որ բացառվել է
Ամեն մի հնարավորություն,
որ նրանք դա հնարել են:
Ես Ինձ դժվարությամբ եմ
պատկերացնում,
Էլի որքա՞ն անհերքելի
փաստեր եք դուք ուզում…

Եթե քեզ կոնկրետ
ինչ-որ թիվ է անհրաժեշտ, -
Դու ունեցել ես վեց հարյուր
քառասունյոթ անցած կյանքեր:
Սա՝ քո կյանքն է վեց հարյուր
քառասունութերորդ:
Նրանցում դու եղել ես
ամենը. Թագավոր:
Թագուհի: Ստրուկ նաև:
Սարկավագ: գործավոր:

Թե ուսուցիչ, թե աշակերտ:
Վարպետ: Կին: Տղամարդ:
Պացիֆիստ: Նաև զինվոր:
Փրկիչ: Մարդասպան:
Թե հերոս, և թե վախկոտ:
Թե հիմար, թե իմաստուն:
Այդ ամենը դու եղել ես
կյանքերի քո ցուցակում:

Ոչ, գոյություն չունի այդ
“կարմայական պարտք” ասածը
Այն իմաստով, ինչ որ
ենթադրում է քո հարցը:
Պարտքն՝ այն է, ինչը պետք է
անպայման վերադարձնել:
Իսկ քո կյանքերից և ոչ մեկում
դու ոչինչ պարտք չես եղել:

Բայց կան բաներ, որն անել
հենց ինքդ ես ցանկանում :
Որոնք սեփական կամքով
ընտրում ես վերապրել:
Եվ այդ որոշումներից ոմանք
ըստ այնմ ես ընդունում,
Թե ինչ է նախկին կյանքում
քեզ փորձել վիճակվել:

Եթե կարման՝ ներքին
ցանկություն է, լինել լավը,
Լինել ավելի մեծ,
զարգանալ և աճել;
Նայել իրադարձություններին
և փորձին անցյալի
Որպես դաս անգնահատելի
և այդ աճի չափանիշ, -

Ուրեմն՝ այո, կարման
իրոք գոյություն ունի:

Բայց դրա համար քեզանից
ոչինչ չի պահանջվում:
Եվ երբեք էլ, հավատա,
ոչինչ չի պահանջվել:
Դու կաս որպես էակ
քո ազատ ընտրության,
Եվ միշտ, ամենասկզբից,
հենց այդպիսին ես եղել:

- - - - - - - - -
· Այս ամբողջ պարբերությունը կերտված է անգլերեն բառախաղի վրա: “Անդամ” – կլինի member, “վերհիշողություն” – rememberance:
Remember խոսքը նշանակում է վերհիշել, բայց անջատ գրելու դեպքում, re-member, ինչպես օգտագործված է այստեղ, կարող է նշանակել նաև “վերամիավորվել”:

Sambitbaba
16.02.2014, 19:02
93.


8. Ես երբեք չեմ զգում ինչ-որ
ակտիվ հոգեզգայունություն:
Գոյություն ունի՞ արդյոք
պայծառատեսություն:
Իսկ կա՞ այն ինձ մոտ:
Իսկ… արդյոք նրանք,
Ում մենք էքստրասենս
անունն ենք տվել,
Իրո՞ք “Սատանայի հետ
դաշինք են կնքել”:

Այո, իրականություն է
պայծառատեսությունը:
Եվ քեզ մոտ այն կա:
Նաև` յուրաքանչյուրի:
Չկա մարդ, ով չունի
այնպիսի ունակություններ,
Որոնք դու անվանեցիր նոր
հոգեակտիվ:

Բայց կան մարդիկ, ովքեր
այն օգտագործել չգիտեն:

Օգտագործել պայծառատեսությունը
և նման ունակություններ`
Կնշանակեր վեցերորդ
զգայարանից օրգտվել:

Եվ սակայն ոչ մի կերպ
դա չի կարող նշանակել,
Թե ինչ-որ մեկը սատանայի հետ
պայմանագիր է կնքել:
Հակառակ դեպքում Ես չէի տա
ձեզ այդ զգայարանը:
Եվ, իհարկե, սատանա էլ չկա,
որպեսզի պայմանավորվեք:

Երբևիցէ` հնարավոր է
մեր Երկրորդ Գրքում, -
Ես համառոտ կբացատրեմ քեզ,
թե ինչպես են աշխատում
Պայծառատեսությունն ու
հոգեակտիվ ունակությունները…

Ուրեմն, նշանակում է,
մենք Երկրորդ Գիրք կգրե՞նք:

Այո: Միայն թե եկ,
սկզբից սա ավարտենք:

9. Բարի գործերի համար
արդյո՞ք լավ է փող վերցնել:

Ես այդ մասին արդեն ասել եմ,
եկ նորից չկրկնվենք:

Ջիմի Փեյջ
16.02.2014, 22:59
Մի քանի օր առաջ էր,կարդացի Ձեր գրառումը ` http://www.akumb.am/showthread.php/64599-%D5%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D6%80%D5%B8%D5%B6-%D6%87-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A1%D5%A9%D5%A5%D5%AB%D5%A6%D5%B4 եւ ցանկանում էի ծանոթանալ Ձեր ''Մատեան Երանության '' հետ,եւ այսօր պատահական տեսա,որ Դուք տեղադրել եք այն Ակումբում,որի համար ցանկանում եմ Շնորհակալություն հայտնել,սկսեմ կարդալ,ինձ այն շատ էր հետարքրել:

Sambitbaba
17.02.2014, 06:16
Մի քանի օր առաջ էր,կարդացի Ձեր գրառումը ` http://www.akumb.am/showthread.php/64599-%D5%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D6%80%D5%B8%D5%B6-%D6%87-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A1%D5%A9%D5%A5%D5%AB%D5%A6%D5%B4 եւ ցանկանում էի ծանոթանալ Ձեր ''Մատեան Երանության '' հետ,եւ այսօր պատահական տեսա,որ Դուք տեղադրել եք այն Ակումբում,որի համար ցանկանում եմ Շնորհակալություն հայտնել,սկսեմ կարդալ,ինձ այն շատ էր հետարքրել:

Զգացված եմ ուշադրության համար, Ջիմի ջան... Եթե հանկարծ հարցեր առաջանան, ասա, հաճույքով կպատասխանեմ:

Հ Գ: Եվ բարի գալուստ Ակումբ::)

Ջիմի Փեյջ
17.02.2014, 21:17
Շնորհակալ եմ :)

Sambitbaba
25.02.2014, 08:30
94.

10. Սեքսը` լա՞վ է: Եվ ընդհանրապես
ի՞նչ է իրականում գտնվում
Կյանքում այսքան մեծ տեղ գրավող
մարդկային փորձի հետևում:
Արդյո՞ք իրականում այն միայն
սերունդը շարունակելու համար է,
Ինչպես որոշ կրոններ են
անդադար պնդում:

Արդյո՞ք իրականում ճշմարիտ
սրբությունն ու պայծառացումը
Հասանելի են միայն այն դեպքում,
երբ դու հերքում ես
Քո սեքսուալ էներգիան,
և կամ փոխակերպում ես այն:

Իսկ սեքսն առանց սիրո`
թույլատրելի՞ է արդյոք:
Սեքսի համար միայն հաճույքը
բավարա՞ր է արդյոք:

Իհարկե, սեքսը` “լավ է”:

Եթե Ես չցանկանայի, որ դուք
խաղաք որոշ “խաղեր”,
Ի՞նչ եք կարծում, մի՞թե
կտայի ձեզ “խաղալիքներ”:
Դուք տալի՞ս եք ձեր երեխային
որևէ խաղալիք,
Որի հետ, ձեր կարծիքով,
խաղալ չի կարելի:

Խաղացե՛ք սեքսի հետ: Խաղացե՛ք:
Դա հիանալի, զարմանալի ժամանց է:
Ձեր մարմնի ֆիզիկական ապրումների համար
դա, կարելի է ասել, ամենամեծ գանձն է:

Բայց հանուն ամենայն սրբության,
մի՛ ավերեք սեքսի անարատությունը,
Այդ զվարճանքի, այդ ուրախության
հաճույքը, բերկրանքն ու մաքրությունը:

Մի՛ օգտագործեք այն, որպեսզի
ցույց տաք ձեր ուժը,
Կամ ինչ-որ ծածուկ
այլ նպատակների համար;
Ձեր սեփական էգոյին
սիրաշահելու համար;
Բռնանալու համար
կամ իշխելու համար;

Յուրաքանչյուր այլ նպատակի համար,
բացի մաքուր ուրախությունը,
Բացի բարձրագույն էքստազը
և սիրո վերակենդանացումը:

Ինչ վերաբերվում է հերքելուն,
Ես դա էլ արդեն բացատրել եմ:
Հերքելու միջոցով երբեք ոչինչ
ձեզ հասանելի չի դառնում:
Առավել ևս սրբությունները:
Բայց ցանկությունները փոխվում են,
Երբ տեսանելի են դառնում կյանքի
ավելի մեծ իրականությունները:

Այդ պատճառով տարօրինակ
ոչինչ չկա նրանում,
Որ մարդ ավելի քիչ սեռական
ակտիվություն է ցանկանում
Կամ ընդհանրապես շրջանցում է
սեռական այդ ակտիվությունը
Ընդ որում, չկիրառելով մարմնական
որևէ այլ գործունեություն:

Իսկ ոմանց համար մարմնի գործն
ամենակարևորն է դառնում`
Եվ շատ ավելի հաճելի,
քան մտքի գործունեությունը:

Ահա, այդ պատճառով է,
որ “ամեն մեկին` իրենը”:
Եվ “մի՛ մեղադրիր ուրիշին”, -
սա է նշանաբանը:

Հարցիդ վերջին մասին էլ
կպատասխանեմ Ես այսպես.
Բավարար պատճառ ունենալու
անհրաժեշտություն դու չունես:
Ինչ-որ բան անելու համար,
ինչ-որ բան ունենալու համար,
Պատճառ փնտրելու կարիք չունես, -
ուղղակի ինքդ եղիր պատճառ:

Եղիր քո սեփական
փորձի պատճառը:

Ամեն փորձ` Ինքն Իր մասին
հասկացություն է ծնում:
Հասկացությունն իր հերթին
ծնում է արարում:
Դե, արարումն էլ, իհարկե,
նորից նոր փորձ է ծնում:

Եվ միակ բանը, ինչը կարող է
միշտ դրդել քեզ դադարեցնել
Այդ կամ յուրաքանչյուր
այլ գործողություն, -
Նորից առաջնահերթ դարձած
այն սկզբնական միտքն է,
Քո միտքն այն մասին,
թե Ով Ես Դու Իրականում:

Ամեն ինչ այնքան…
թե հասարակ է և թե բարդ է…

Sambitbaba
06.03.2014, 17:51
95.

11. Ինչու՞ ես Դու սեքսը
սարքել այդքան հզոր,
Գեղեցիկ և հաճելի
մարդկային մի փորձ,
Եթե ամենն, ինչ մեզ պետք է,
նրանից խուսափելն է:

Ինչու՞ բոլոր հաճելի բաները
կամ “անբարոյական” են,
Կամ “անօրինական” են,
կամ “փչացնում են մարմինդ”:

Այդ հարցի վերջին էլ
Ես պատասխանեցի հենց նոր:
Բոլորովին էլ անբարոյական չեն
հաճելի բաները բոլոր:
Անօրինական էլ չեն և
ճարպակալման չեն հասցնում:
Հաճելին որոշելու համար է կյանքը
և զվարճալի վարժություն:

Ոմանց համար “հաճելին”`
մարմնական զգացողություն է,
Ուրիշների համար այն լրիվ
այլ բան կարող է լինել:
Ամեն ինչ կախված է
քո մտքերից այն մասին,
Թե ով ես դու իրականում
և ինչ ես անում այստեղ:

Սեքսի մասին կարելի է
ասել շատ ավելին,
Քան դուք համարում եք,
թե կարելի է ասել:
Սեքսը` ուրախություն է,
բայց շատերի համար այն
Կարող է լինել ամեն ինչ,
իսկ ուրախություն` երբեք:

Սեքսը` սրբազան է:
Եվ ուրախությունն ու սրբությունն,
Իհարկե, համատեղելի են,
համատեղելի են և համահունչ:
Ավելին, ըստ էության,
այդ երկուսը նույն բանն են,
Թերևս ձեզանից շատերը
համարում են, որ ոչ:

Քո վերաբերմունքը սեքսի հանդեպ,
վերաբերմունքդ է նաև կյանքի հանդեպ,
Կամ մոդելն է` կյանքի հանդեպ
քո վերաբերմունքի:
Կյանքը պետք է տոն լինի,
պետք է ուրախություն լինի,
Իսկ այն ապրումներ է դարձել
նախանձի, վախի, զայրույթի:

Դուք ճնշել եք սեքսը,
ինչպես ճնշել եք կյանքն էլ,
Փոխանակ նրանց մեջ
ձեզ ամբողջապես արտահայտելու:
Դուք վարկաբեկել եք սեքսը,
ինչպես նաև կյանքը,
Փոխանակ որպես մեծագույն նվեր
և հաճույք ընկալելու:

Մինչդեռ կհակաճառես,
թե չեք վարկաբեկել կյանքը,
Նայիր ձեր կոլեկտիվ
վերաբերմունքին դեպի այն.
Աշխարհի չորս հինգերորդը
համարում է, որ այն տանջանք է,
Աղետ ու դժբախտություն է,
փորձության ժամանակաշրջան;

Կարմայական պարտք է,
որը պետք է վերադարձնել;
Դպրոց` դաժան դասերով,
որոնք պետք է սովորել,
Եվ ընդհանրապես փորձ է,
որը պետք է ապրել
Քանի դեռ սպասում ես
իրական ուրախությանը,
Որն իբր քո մահից հետո
միայն կարող է լինել:

Ցավոք, շատ-շատերն են
այդպես մտածում:
Եվ զարմանալի չէ, որ
“մեղք” հասկացողության հետ
Դուք կապել եք Իմ ձեզ տված
ամենահաճելի նվերը,
Ամենաուրախ գործիքը,
որը կյանք է արարում:

Ձեր սեռական էներգիան`
հենց կյանքն է, որ կա՛:
Սեռական հակումները,
զգացմունքը և հաճախ
Ուժեղ և անհաղթահարելի
ցանկությունը մերձեցման, -

Դա ամբողջ կենդանի աշխարհի
կյանքի շարժիչ ուժն է:
Եվ ամեն ինչ ի ծնե
դրանով է օժտված:

Կոդեքսները բարոյական,
սահմանափակումները կրոնական,
Արգելքները հասարակական
և պայմանականությունները զգացողական, -
Սեքսի, սիրո, կյանքի շուրջ այս ամենն
ինքներդ եք ստեղծել
Եվ փաստորեն կյանքով ուրախանալն
անհնար եք դարձրել:

Ամենն, ինչ մարդ ցանկացել է
ժամանակների սկզբից, -
Սիրել և նմանապես
լինել սիրելի:
Բայց ժամանակների սկզբից
մարդ արել է ամեն ինչ,
Որպեսզի իր ցանկությունների
իրականացմանը խանգարի:

Շուտով մեր հաջորդ գրքում
մենք կվերադառնանք սեքսին,
Մաս առ մաս կուսումնասիրենք
նրա դինամիկան:
Իսկ առայժմ` անձամբ դու, -
ուղղակի գիտեցիր.
Սեքսում ամոթալի ոչինչ
բացարձակապես չկա:

Ոչ մի ամոթալի բանով
Ես քեզ չեմ օժտել,
Եվ դա վերաբերվում է
նաև քո մարմնին:
Չկա ոչ մի անհրաժեշտություն
մարմինդ թաքցնել
Եվ բռնանալ մարմնիդ
առողջ ֆունկցիաներին:

Sambitbaba
15.03.2014, 18:30
96.


12. Կա՞ արդյոք կյանք
այլ մոլորակների վրա:
Ունեցե՞լ ենք մենք արդյոք
հյուրեր այնտեղից:
Հետևու՞մ են արդյոք
նրանք մեզ հիմա:
Կտեսնե՞նք մենք արդյոք
մեր կյանքի օրոք
Այլմոլորակային կյանքի
փաստեր անհերքելի:

Ճշմարի՞տ է արդյոք,
որ ողջ Տիեզերքում
Ամեն մի կենսաձև
իր Աստվածն ունի:
Թե՞ այնուամենայնիվ
միայն Դու ես, որ կաս,
Միակ և անփոխարինելի
Աստված Ամենի:

“Այո”, - պատասխանում եմ
հարցմանդ առաջին:
“Այո”, - երկրորդին:
Եվ “Այո”, - երրորդին:
Բայց չեմ ցանկանում պատասխանել
Ես քո չորրորդ հարցին,
Քանզի ապագա գուշակելն
Իմ մտադրությունը չի:

Այն մասին, ինչը
դուք ապագա եք կոչում,
Համառոտ կխոսենք մենք
մեր Երկրորդ Գրքում:
Երրորդ Գրքում կշոշափենք
կյանքն այլմոլորակային
Եվ կխոսենք Աստծո
բնույթների մասին:

Ահա թե ինչ: Ուրեմն
Երրորդ Գիրք էլ կինի՞:

Թույլ տուր շարադրել
համառոտ ծրագիր:

Առաջին Գիրքը պարունակում է.

Գլխավոր ճշմարտությունները,
հիմնական հասկացությունները
Եվ նվիրված է կենսականորեն
կարևոր խնդիրներին:

Երկրորդ Գիրքը բովանդակում է.

Ավելի բարդ ճշմարտություններ,
ավելի բարդ հասկացություններ
Եվ նվիրված է ավելի գլոբալ
խնդիրների և հարցերի:

Իսկ Երրորդ Գրքում կգտնեք
մեծագույն Ճշմատրություններ,
Որոնք հասկանալն այսօր
ձեզ դարձել է հասանելի:
Այն նվիրված է համընդհանուր
խնդիրների և հարցերի,
Առընչվող Տիեզերքի
բոլոր բնակիչներին:

Պարզ է: Դա հրամա՞ն է:

Ոչ: Եթե դու այդպիսի
հարց ես Ինձ տալիս,
Ուրեմն այս գրքում
ոչինչ ես հասկացել:
Այդ դու ես ընտրել
կատարել այս աշխատանքը:
Ընտրել ես` ընտրվել ես:
Եվ շրջանը փակվեց:

Դու հասկանու՞մ ես:

Այո:

13. Կլինի՞ երբևիցէ ուտոպիա
Երկիր մոլորակի վրա:
Իր տված խոստման համաձայն
Աստված իրեն ցույց կտա՞:
Տեղի կունենա՞ արդյոք
Երկրորդ Հայտնությունը:
Իսկ Աշխարհի Վերջը
երբևիցէ կգա՞:

Գոյություն ունի՞ արդյոք
“միակ ճշմարիտ” կրոն:
Եթե գոյություն ունի,
ուրեմն ո՞րն է դա:

Համընդհանուր բնույթի
ավելի ծավալուն հարցերին
Ես կանդրադառնամ քեզ հետ
մեր հաջորդ զրույցների մեջ:
Այնպես որ, եկ սպասենք
մեր Հաջորդ Գրքին,
Իսկ այժմ ժամանակն է
դնել վերջակետ:

Sambitbaba
27.03.2014, 18:31
97.

Ի՞նչ: Այսօրվա համար` վե՞րջ:
Մենք էլ չե՞նք զրուցելու…

Ինչ է, դու Ինձ նախապես
արդեն կարոտու՞մ ես:

Այո: Դա սքանչելի էր:
Մենք բաժանվու՞մ ենք:

Քեզ հանգստանալ է պետք:
Եվ քո ընթերցողներին էլ:
Ձեզ շատ բան է անհրաժեշտ
առայժմ ըմբռնել:
Կշռադատել: Խորհել,
նաև` գլուխ կոտրել:
Ձեզ ժամանակ է պետք,
որ այս ամենը մարսեք:

Մի կողմ դիր “Զրույցը”
որոշ ժամանակ:
Որոշ ժամանակ դու լուրջ
մտածիր նրա վրա:
Քեզ լքված մի զգա:
Ես միշտ քեզ հետ եմ:
Ես քո կողքին եմ
ամեն ակնթարթ:

Թե հարցեր կառաջանան`
ամենօրյա հարցեր, -
Իսկ Ես գիտեմ, արդեն հիմա էլ
դու ունես դրանք,
Եվ այդ վիճակը քո
միշտ շարունակվելու է, -
Դիմիր Ինձ, և Ես
կպատասխանեմ նրանց:

Պարտադիր չէ, որ պատասխանը
լինի գրքի ձևով:
Գիրքը միակ ձևը չէ, որով
Ես շփվում եմ քեզ հետ:
Դու կարող ես լսել Ինձ
հոգուդ ճշմարտության մեջ:
Սրտիդ զգացմունքների մեջ:
Մտքիդ հանգստության մեջ:

Լսիր Ինձ ամենուր:
Երբ հարց կունենաս,
Գիտեցիր, որ Ես արդեն
պատասխանել եմ հարցիդ:
Փակիր աչքերդ մի պահ
և կենտրոնացիր,
Իսկ հետո բացիր
և նայիր աշխարհին:

Այդ Ես Եմ: Հիշու՞մ ես:
Այդ Ես Եմ, որ Կամ:
Ուր էլ դու նայես:
Ինչ էլ որ զգաս:
Առանց Ինձ` դու էլ
գոյություն չունես:
Առանց Ինձ` չկա
ուրիշ ոչ մի բան:

Պատասխանս կարող է լինել
հոդվածի մեջ արդեն տպված,
Որ կընթերցես առավոտյան
սուրճդ խմելիս;
Քարոզի մեջ, որ եկեղեցում
տերտերը կկարդա;
Երգի մեջ, որը
հենց նոր գրեցին:

Ֆիլմի մեջ, որն այժմ
նկարահանվում է;
Խոսքերի մեջ, որ կասի քեզ
շուտով քո սիրելին;
Նաև այն նոր ընկերոջ
սրտակցության մեջ,
Ում հետ կծանոթանաս
մոտակա օրերին:

Իմ Ճշմարտությունը
զեփյուռի շշունջի մեջ է,
Առվակի կարկաչյունի մեջ
և ամպրոպի որոտի:

Դա հողի հոտն է նաև,
և արևի ջերմությունը,
Ջրաշուշանի բուրմունքը նրբագեղ,
և լուսնի գրավիչ գեղեցկությունը:

Իմ Ճշմարտությունը`
ամենահուսալի օգնությունն է
Քեզ, կարիքի ժամին,
քո կասկածների պահին:
Այն հսկայական է,
ինչպես գիշերային երկինքը,
Եվ հասարակ ու վստահելի,
ինչպես թոթովանքը նորածնի:

Իմ Ճշմարտությունն աղմկոտ է,
ինչպես սրտի տրոփյունը,
Եվ ցածր, ինչպես Իմ շնչին
համընկնող շնչառությունը:

Ես չեմ լքում քեզ,
Ես չեմ կարող հեռանալ քեզանից,
Քանզի դու Իմ ստեղծածն ես,
քանզի Իմ արարումն ես,
Իմ որդին ես և Իմ դուստրը,
Իմ մտահղացումը, Իմ…

“Ես”-ը:
“Ես”-ն Իմ:

Ուրեմն, կանչիր Ինձ,
երբ և որտեղ էլ հանկարծ
Քեզ առանձնացված կզգաս
այն հանգստությունից,
Որը` Ես Եմ: Էլ ո՞վ ուրիշ…
Եվ Ես կլինեմ այնտեղ
Ճշմարտության հետ մեկտեղ:
Եվ Լույսի հետ մեկտեղ:

Եվ Սիրով:



ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐԻ

unknown
02.10.2015, 11:03
ԵՍ ինչքան ժամանակա սպասում են 2-րդ մասին կլինի թ՞ե չէ:)

Sambitbaba
02.10.2015, 18:18
ԵՍ ինչքան ժամանակա սպասում են 2-րդ մասին կլինի թ՞ե չէ:)

Հեչ չէի սպասում, թե Ակումբում նման բան կլսեմ... Իսկ վերջերս ավելի շատ սրան լրիվ հակառակ արտահայտությունների եմ սովորել...

Շնորհակալ եմ, սիրելի Աննոուն, որ ցույց տվեցիր սխալս:

Քանի որ չէի կարծում, թե քեզպեսները դեռ կան, որոշել էի "Զրույց Աստծո հետ" գրքի մյուս երկու հատորներն էլ թագրմանել ամբողջովին ու հետո նոր անցնել չափածոյի վերածելուն: Ներկայումս թարգմանում եմ երրորդ հատորը` մեկ երրորդն արդեն ավարտել եմ: Բայց քո հետաքրքրությունը չչարաշահելու համար, խոստանում եմ սկսել երկրորդ հատորի փոխակերպումը: Ճիշտ է, չգիտեմ, թե ինչ արագությամբ սկտացվի դա անել, քանզի միանգամից լիքը ուրիշ բաներ էլ եմ անում: Ամենայն հավանականությամբ, սկսզբում այնուհանդերձ ավարտեմ "Կյանքն առանց սահմանափակումների" գրքի թարգմանությունը` շատ քիչ բան է մնացել: Բայց "Մատեանը..." կսկսեմ անպայման:

Շնորհակալ եմ քեզ, սիրելիս, տրամադրությունս բարձրացնելու համար::love

unknown
02.10.2015, 22:07
Ուրախ եմ , որ կարողացա Ձեր տրամադրությունը բարձրացնել...կսպասեմ թարգմանությանը ու Ձեր մյուս թարգմանություններն էլ կնայեմ:)

Erevanci83
28.05.2016, 22:17
Եթե գոյություն չունի սատանան, այդ դեպքում ինչպեսա ստացվում, որ «ոգեկանչության» ժամանակ եղելա դեպքեր, գրելա որ եկած հոգին «լուցիֆերնա»
Ասեմ ավելին, հենգ լուցիֆեր ներկայացաց հոգինշ համոզելա, որ հանկարց սատանայի մասին վատ (հակա) բաներ չգրենք ու չտարածենք կայքերում, իսկ դրա դիմաց խոստացելա մեծ գումարներ ինչ-որ մեկի միջոցով, ու էտ ինչ-որ մեկը 1 օր հետո գրումա էլ փոստով, ասումա հաշվեհամար ասեք, ես պիտի գումար ուղարկեմ ձեզ, ինձ ասելեն, որ դուք տեղյակեք...

(ԴԵՌ ԱՅՍՔԱՆԸ)

S.L.V.
28.05.2016, 23:58
Ինձ էլա հաճելի կարդալ Ձեր գրածները, շատ բաներ անգամ օգնում են որոշ բաներ հասկանալ, իհարկե շարունակեք )

Sambitbaba
29.05.2016, 10:11
Եթե գոյություն չունի սատանան, այդ դեպքում ինչպեսա ստացվում, որ «ոգեկանչության» ժամանակ եղելա դեպքեր, գրելա որ եկած հոգին «լուցիֆերնա»
Ասեմ ավելին, հենգ լուցիֆեր ներկայացաց հոգինշ համոզելա, որ հանկարց սատանայի մասին վատ (հակա) բաներ չգրենք ու չտարածենք կայքերում, իսկ դրա դիմաց խոստացելա մեծ գումարներ ինչ-որ մեկի միջոցով, ու էտ ինչ-որ մեկը 1 օր հետո գրումա էլ փոստով, ասումա հաշվեհամար ասեք, ես պիտի գումար ուղարկեմ ձեզ, ինձ ասելեն, որ դուք տեղյակեք...
(ԴԵՌ ԱՅՍՔԱՆԸ)


Ահագին վախտ է, փորձում եմ պատասխանել, Երևանցի ջան, բայց մի տեսակ չի ստացվում... Չգիտեմ, ինչ ասեմ քեզ...:8

Մի բան միայն. սատանան ու Լյուցիֆերը նույն բանը չեն:

Sambitbaba
29.05.2016, 10:17
Ինձ էլա հաճելի կարդալ Ձեր գրածները, շատ բաներ անգամ օգնում են որոշ բաներ հասկանալ, իհարկե շարունակեք )

Շնորհակալ եմ::)

Ճիշտն ասած, արդեն սկսել եմ շարունակությունը... Շուտով հավանաբար կսկսեմ տեղադրել: Ուղղակի շատ է դժվար արձակից չափածոյի վերածելը...

Բայց ուրախ եմ շատ, որ սպասողներ կան::oy

Erevanci83
29.05.2016, 13:24
Իսկ եթե ասեմ, որ ներկայացելա նաև (սատանա, 666) դրան ինչ կասեք ?
ինձ ճիշտ հասկացեք խնդրումեմ, ես ուղակի իրոք ուզումեմ հասկանամ ինչա կատարվում,
ուզումեմ հասկանամ եթե գրքում շատ հստակ ու շատ պարզ բացատրումա, որ չկա սատանա,
պարզապես չի կարող լինել, այդ դեպքում ովա ետ (լուցիֆեր, սատանա, 666) ներկայացողը ?

S.L.V.
29.05.2016, 13:27
https://ru.wikipedia.org/wiki/%D0%9B%D1%8E%D1%86%D0%B8%D1%84%D0%B5%D1%80

Люцифе́р (лат. Lucifer «светоносный», от lux «свет» + fero «несу»; в том же значении — др.-греч. Эосфор или Фосфор[1], др.-рус. Денница[2]) — образ «утренней звезды» в римской мифологии; в христианстве с XVII века — синоним падшего ангела, отождествляемого с Сатаной и дьяволом[3][4][5].

Слово Lucifer состоит из латинских корней lux «свет» и fero «несу». Люцифером называли планету Венера, видимую только во время утренней или вечерней зари, когда Солнце уже неярко светит. В древности считалось, что это две разные планеты. Собственно, Люцифером римляне называли «утреннюю звезду»[6], тогда как «вечерняя звезда» называлась Веспер (греч. Геспер или Фосфор — «светоносец»[7])[8][9]. В этом же значении[10] Люцифер присутствует в румынской культуре[источник не указан 52 дня] и топонимах[источник не указан 52 дня] (рум. Luceáfăr — Лучафэр). Греки называли «утреннюю звезду» Эосфором («зареносец»)[11][12][13][6], и поэтически считали сыном богини зари Эос и титана Астрея[13].

Люцифер в христианстве[править | править вики-текст]

Падение Люцифера с небес, ил. Гюстава Доре к поэме «Потерянный рай», 1866 г.

Статуя Люцифера в Льеже (Бельгия).
Первое упоминание утренней звезды с негативным оттенком встречается в Книге пророка Исаии, написанной на древнееврейском. Здесь династия вавилонских царей сравнивается с падшим ангелом, благодаря чему читатель узнаёт историю о том, как один из херувимов возжелал стать равным Богу и был за это низвергнут с небес. В оригинале использовано еврейское слово הֵילֵל («хейлель» — утренняя звезда), которое в библии короля Якова было переведено как англ. Lucifer (в синодальном переводе — «Денница»):

« Как упал ты с неба, денница, сын зари! Разбился о землю, попиравший народы. А говорил в сердце своём: «Взойду на небо, выше звезд Божиих вознесу престол мой и сяду на горе в сонме богов, на краю севера; взойду на высоты облачные, буду подобен Всевышнему». Но ты низвержен в ад, в глубины преисподней. Видящие тебя всматриваются в тебя, размышляют о тебе: "Тот ли это человек, который колебал землю, потрясал царства, вселенную сделал пустынею и разрушал города её, пленников своих не отпускал домой?
(Ис. 14:12-17) »
Иудеи и ранние христиане не использовали «хейлель» как имя Сатаны, для них это слово не имело негативного оттенка. Для сравнения, в Новом Завете с утренней или предрассветной звездой сравнивали Иисуса Христа (Отк. 22:16; 2Пет. 1:19).

« Я, Иисус, послал Ангела Моего засвидетельствовать вам сие в церквах. Я есмь корень и потомок Давида, звезда светлая и утренняя.
(Отк. 22:16) »
« И притом мы имеем вернейшее пророческое слово; и вы хорошо делаете, что обращаетесь к нему, как к светильнику, сияющему в темном месте, доколе не начнет рассветать день и не взойдет утренняя звезда в сердцах ваших.
(2Пет. 1:19) »
Византийская церковная поэзия уподобляет и деву Марию «звезде, являющей солнце» («Акафист богородице», VI или VII век)[14].

На рубеже IV-V веков Иероним Стридонский при переводе указанного места из Книги Исайи применил в Вульгате латинское слово lucifer («светоносный», «свет несущий»), использовавшееся для обозначения «утренней звезды». А представление о том, что, подобно царю Вавилона, низвергнутому с высот земной славы, и Сатана некогда был низвергнут с высот славы небесной (Лк. 10:18; Откр. 12:9), привело к тому, что имя Люцифер было перенесено на Сатану. Это отождествление подкреплялось также замечанием апостола Павла о Сатане, который «принимает вид Ангела света» (2Кор. 11:14)[15].

Однако у самого Иеронима слово «светоносный» не использовалось как имя собственное, а лишь как метафора. Создатель Вульгаты использовал это слово и в других фрагментах Писания, даже и во множественном числе[16]. Однако именно перевод Иеронима, который пользовался огромным авторитетом в христианском мире, в конечном итоге послужил основой для придания латинскому эквиваленту еврейского «хейлель» значения личного имени Сатаны. В Библии короля Якова (1611 год) фраза обрела иной смысл: «How art thou fallen from heaven, O Lucifer, son of the morning!». Написанное с большой буквы, обращение больше не воспринималось, как метафора. Слова эти уже нельзя было воспринять, как песнь о победе над царем Вавилона, это было прямое обращение к Сатане.

В начале XIV века издаётся знаменитая поэма по христианской тематике «Божественная комедия» Данте. В ней Люцифер описан как вмёрзший в лёд в самой глубине ада, и имеющий 3 пасти. Там он грызёт предателей и изменников, из них величайшие — Иуда Искариот, Брут и Кассий.

S.L.V.
29.05.2016, 13:28
http://ezoteric.polbu.ru/taksil_biblia/ch04_v.html

Нужно поистине непостижимое нахальство, чтобы утверждать, что здесь Исаия говорит о Люцифере-Сатане. Речь идет, конечно, о царе вавилонском - и только о нем; это - излияние гнева, злобы и угроз по адресу Навуходоносора - поработителя еврейского народа.

Теперь посмотрим, каким образом "святой" Иероним. переводивший Библию на латинский язык, подделал текст.

Пользуясь тем, что Исаия сравнивает царя вавилонского с утренней звездой (планета Венера), имевшей название Хелел (Заря) у евреев и Люцифер (Светоносец) у римлян, он позволил себе так изложить по-латыни первую часть двенадцатого стиха: "Quomodo cecidisti de coelo, Lucifer, qui mane oriebaris" ("Как упал ты с неба, Люцифер, ты, который вставал по утрам"). Подлинный еврейский текст, упоминая имя Хелел, говорит о царе вавилонском. Царь сравнивается с утренней звездой - Венерой. А богословы восклицают с торжественным видом: "Падение Люцифера отмечено Библией! Об этом говорит сам Исаия".

Уверенно до наглости! Еще раз скажем: в древних "священных" книгах евреев нет никаких оснований для легенды о возмущении и поражении Люцифера!

Мы возвращаемся к ангелам главы шестой книги Бытие и снова обращаемся к источникам не менее священным, чем предыдущие, в которых найдем некоторые подробности относительно сожительства этих небожителей с красивыми девушками человеческой породы.

Школьные учебники "священной истории", составленные для обихода простых смертных, не содержат, конечно, ни малейшего намека на приключения, разоблаченные вышеприведенными четырьмя стихами, но эти четыре стиха не вычеркнуты из Библии. Это еще не все: служители религии имеют для себя, и только для себя, еще одну книгу, которую они окружают большим почетом, не распространяя ее, однако, широко. Это Книга Еноха. Енох - вы не забыли? - был патриарх, проживший 365 лет, в которого влюбился бог и которого он забрал к себе на небеса "во плоти и в костях", как Юпитер Ганимеда. Однако, согласно одной легенде, Енох якобы написал книгу, которую он, по счастью, не унес с собой в рай. Он завещал ее своему сыну Мафусалу, а Ной захватил драгоценную рукопись с собой в ковчег. Правда, этой книги Еноха долгое время никто не видел. Утверждают, что во "времена апостолов" (то есть 19 веков назад) она уже имелась, хотя, впрочем, неизвестно где. Доказательство этому находят в Новом завете. Послание апостола Иуды говорит так (стихи 14-15): "о них (грешниках. - Ред.) пророчествовал и Енох, седьмый от Адама, говоря: "се, идет господь со тьмами святых ангелов своих - сотворить суд над всеми и обличить всех между ними нечестивых..."

S.L.V.
29.05.2016, 13:33
Եսայի մարգարեն գրել էր Բաբելոնի Փառավոնի մասին, համեմատելով նրան վեներա մոլորակի հետ, որին անվանում էին հնում լուսաբեր:

Հեյլել - սենցա բնորինակում գրված անունը: Լատիներեն թարգմանելուց Հեյլել նշանակումա Լուցիֆեր: Քանի որ փառավոնի ըմբոստության մասինա խոսում Եսային ( քանի, որ փառավոնը չէր ուզում բաց թողնել ջհուդներին, ինչ որ Եհովայի անունից պահանջում էր Եսային փառավոնից ), թարգմանիչներից մեկը համեմատականությունա մտցնում Ենովքի գրքում գրված հրեշտակների ըմբոստության հետ ( Ենովքի գիրքը ճանաչվելա հերետիկոսություն ու չի մտցվել բուն Աստվածաշնչի մեջ ), ասումա որ խոսքը գնումա ըմբոստացած հրեշտակի մասին:

Ու տենց աղավաղելով Եսայի խոսքերը` չեղած տեղից հորինում են Լուցիֆեր սատանային:

S.L.V.
29.05.2016, 13:38
Անունն ու բնութագիրը հորինելուց հետո սկսվումա հորինվածքի իրական գոյությունը հաստատող բազմադարյա Փիառ: Տենց ստեղծվումա Լուցիֆերի սարսափելի պատկերն ու դարեր շարունակ դրա շնորհիվ վախի մեջ են պահել մարդկային լայն զանգվածների:

Erevanci83
29.05.2016, 15:24
Բայց եթե ոգեկանչության ժամանակ գալիս ու ներկաեանումա վորպես ետպիսին,
ասումա 30 րոպեից քո էլ փոստին էսինչ անունով մարդ կգրի, ու 30 րոպեից իրոք տենց անունով մարդա գրում,
ու մի քանի նամակ գրվելուց հետո ասումա, ինչիեք իմ տիրոջը ջղայնացնում, որ իրա մասին նյութերեք գրելու, որ հերքեկ իրա գոյությունը...
Սա ոնց կարելիյա հասկանալ ?
ով էր, որ եկել ու էտ էր ներկայանում ?
Փաստորեն մեկ ուրիշինել էր տենց ներկայացել. թեչե ով էր են մարդը, որ էլ փոստով գրումեր

Sambitbaba
29.05.2016, 18:11
Իսկ եթե ասեմ, որ ներկայացելա նաև (սատանա, 666) դրան ինչ կասեք ?
ինձ ճիշտ հասկացեք խնդրումեմ, ես ուղակի իրոք ուզումեմ հասկանամ ինչա կատարվում,
ուզումեմ հասկանամ եթե գրքում շատ հստակ ու շատ պարզ բացատրումա, որ չկա սատանա,
պարզապես չի կարող լինել, այդ դեպքում ովա ետ (լուցիֆեր, սատանա, 666) ներկայացողը ?

Երևանցի ջան, ոգեկանչության կամ սպիրիտուալիզմի մասին շատ համառոտ գրել է Ելենա Բլավացկայան: Ինչու եմ հիշատակում այս կնոջ անու՞նը... Որովհետև, նախքան սպիրիտուալիզմի բացասական կողմերը քննադատելը, նա ինքն էլ շատ լուրջ սպիրիտուալիստ է եղել: Իհարկե, Բլավացկայայի մասին քչերից է, որ դրական կարծիքներ կարող ես լսել, բայց ինչ-որ մեկի կարծիքը լսելուց առաջ, հարցրու նրան, նա իր կարծիքը կազմել է Բլավատսկայայի աշխատանքները կարդալու՞ց հետո, թե վերջինից մասին շառլատանությունները լույս աշխարհ սփռողների նյութերը կարդալուց հետո:

Ինչու եմ սա քեզ ասում: Որովհետև ինքդ զբաղվում ես նրանով, ինչին լրջորեն վերաբերվում են շատ քչերը միայն, իսկ շատերը հենց շառլատանություն էլ համարում են սպիրիտուալիզմը: Ես չեմ համարում: Բայց և այնպես շատ բացասական կարծիք ունեմ սպիրիտուալիզմի վերաբերյալ, որովհետև շատ տրամաբանական ու խելամիտ եմ համարում այն ամենն, ինչ ասում է հենց Բլավացկայան սպիրիտուալիզմի մասին: Այնպես որ, ավելի լավ է, կարդաս նրա գործերը` նա ավելի լավ քեզ ամեն ինչ կբացատրի: Նրա տարբեր գրքերում շատ տարածված է այդ թեման, գրքերից մեկում կարծեմ մի ամբողջ բաժին հենց դրան է նվիրված, վերնագիրն էլ մոտավորապես պետք է լինի "Սպիրիտուալիզմի մերկացումը" կամ նման մի բան: Կներես, վաղուց եմ կարդացել, լավ չեմ հիշում...

Գիտե՞ս, թե ինչ ասել է "էլեմենտալ": Դրանք, մոտավորապես ասած, այն հոգիներն են, ովքեր ֆիզիկական կյանքով չեն ապրել: Այսպես ասած, ցածր կարգի հոգիներ են և հիմնականում կապված են կոնկրետ մոլորակի հետ (սա նշում եմ, որ հրեշտակների և այլնի հետ չխառնես):) Իսկ մարդու հոգին պատկանում է բարձր կարգի հոգիների շարքին և տիեզերական ծագում ունի: Ոգեկանչության ժամանակ հարցերին պատասխանում են հենց այս էլեմենտալները, ընդ որում կարող են ներկայանալ որպես ով կուզես, և ասել, ինչ ասես...
Մարդու հոգին կարող է ներկայանալ շատ հազվադեպ դեպքերում, ու մոտիկներին միայն: Խորանալ ոչ ուզում եմ, ոչ կարող եմ` գիտելիքներ չունենալու պատճառով: Իմ հասկացածը մոտավորապես սա է, դրա համար էլ առաջարկեցի Բկավացկայա կարդալ, ես նրան վստահում եմ...:)

Լյուցիֆերի և Սատանայի հարցը...

Սա շատ լուրջ, երկար ու խորը թեմա է: Բայց երկու խոսքով կարող եմ ասել իմ հասկացածը միայն: Լյուցիֆերը նա է, ով համարձակվել է պատերազմի դուրս գալ Աստծո դեմ, իսկ Սատանան նա է, ով խաբեությամբ մարդուն վտարել է տվել դրախտից: Սա է իմ հասկացած հիմնական տարբերությունը: Եվ եթե հիշենք այստեղ դժոխքի մասին էլ (որի գոյությունը հիշատակածդ գրքում նույնպես հերքվում է), իմ միտքն այն կապում է հենց Սատանայի հետ, իսկ Լյուցիֆերի համար այնտեղ տեղ չի գտնում...

Եթե փորձեմ քիչ ավելի խորը մտածել...

Լյուցիֆեր, հայերեն` Լուսաբեր:
Ինչպես գիտենք, Աստծո ամենասիրելի հրեշտակներից մեկը, ով հետագայում նրա ամենամեծ թշնամին դարձավ...
Գիտե՞ր արդյոք Աստված, երբ ստեղծում էր Լուսաբերին (ուրիշ էլ ո՞վ կարող էր ստեղծել Լյուցիֆերին, եթե ոչ Աստված, չէ՞ որ հենց Աստված է, որ ստեղծել է Ամեն Ինչ), որ մի օր վերջինս պատերազմի է ելնելու Իր դեմ... Իհարկե, գիտեր, չէ՞ որ Աստված ամենագետ է: Ուրեմն, եթե գիտեր, ինչու՞ հենց ամենասկզբից իր ապագա ամենաոխերիմ թշնամուն անվանեց Լուսաբեր...
Այստեղից հարց է ծագում. արդյո՞ք ամեն ինչ այնպես է, ինչպես մեզ են մատուցում...

Սատանա, հայերեն` Սա Տա Նա: Այսինքն. Նա, ով Տալիս է, կամ կը-Տա Սա:
Պատկերացրու հետևյալը: Աստված ստեղծեց մարդուն և տեղադրեց դրախտում: Իսկ Սատանան այդպես էլ չերևաց օձի կերպարանքով ու չխաբեց ու չտվեց մարդուն իմացության ծառի պտուղները... Հետո՞... Պատկերացնու՞մ ես դրախտից չարտաքսված, բայց մինչև օրս դրախտում անգիտակից ոչխարի պես ֆռֆռացող մարդու վիճակը... Արդյո՞ք Սատանայի խաբեությունն այդքան մեծ վատություն էր մարդու համար... Իսկ միգուցէ մարդու դրախտից արտաքսվելն ինչ-որ այլ, ավելլի կարևոր նպատա՞կ ուներ, հենց Աստծո կողմից նախատեսված: Հակառակ դեպքում, մի՞թե Ամենագետ Աստված չգիտեր, որ Սատանան գալու է ու մարդու գլուխն ուտի... Միգուցէ Սատանա` նշանակում է Իմացություն Տվո՞ղ...
Եվ նորից նույն հարցը. արդյո՞ք ամեն ինչ այնպես է, ինչպես մեզ են մատուցում...

Եգիպտացիների Տոտը` գիտությունները տվեց մարդկանց;
Հույների Պրոմեթևսը` արհեստները տվեց մարդկանց;
Սատանան` իմացություն/դատողություն/ճանաչում տվեց մարդկանց:
Միգուցէ այսպե՞ս... :think

Sambitbaba
29.05.2016, 18:57
служители религии имеют для себя, и только для себя, еще одну книгу, которую они окружают большим почетом, не распространяя ее, однако, широко. Это Книга Еноха. Енох - вы не забыли? - был патриарх, проживший 365 лет, в которого влюбился бог и которого он забрал к себе на небеса "во плоти и в костях", как Юпитер Ганимеда. Однако, согласно одной легенде, Енох якобы написал книгу, которую он, по счастью, не унес с собой в рай. Он завещал ее своему сыну Мафусалу, а Ной захватил драгоценную рукопись с собой в ковчег. Правда, этой книги Еноха долгое время никто не видел. Утверждают, что во "времена апостолов" (то есть 19 веков назад) она уже имелась, хотя, впрочем, неизвестно где. Доказательство этому находят в Новом завете. Послание апостола Иуды говорит так (стихи 14-15): "о них (грешниках. - Ред.) пророчествовал и Енох, седьмый от Адама, говоря: "се, идет господь со тьмами святых ангелов своих - сотворить суд над всеми и обличить всех между ними нечестивых..."

Սկսած արդեն մ.թ. երկրորդ դարից, "Ենոքի գիրքը" ինչպես նաև շատ ուրիշ հոգևոր գրքեր, շատ թունդ կերել է նորաստեղծ քրիստոնեական հոգևորականության/քաղաքականության ներվերը: Նրանցից մեկը, Ֆիլաստրիոսը, նույնիսկ գիրք ունի դրան նվիրված, որն անվանել է "Հերետիկոսության գիրքը": Բայց ինչ խոսք, որ մ.թ. առաջին հարյուրամյակներում այն քաջ հայտնի է եղել շատերին: Համենայն դեպս, Նոր Կտակարանում հստակորեն երևում է, որ թե Հիսուս և թե առաքյաները ծանոթ են եղել նրան:

Ասում են, որ "Ենոքի գիրքը" աշխարհի երեսից վերացնելու քրիստոնեական մոլեռանդ ջանքերից հետո, հազար տարուց ավել այն անհետացել է Եվրոպայից: Բայց, բախտի բերմամբ, պահպանվել է ղպտերի մոտ և 1773 թ. շոտլանդացի Ջեյմս Բրյուսին հաջովել է գնալ Եթովպիա և ձեռք բերել գրքի երեք օրինակ ու վերադարձնել Եվրոպա: Իսկ 1821 թ. Ռիչարդ Լոուրենսը թարգմանել է գիրքն անգլերեն:

Ինչ խոսք, որ շատ են եղել խոսակցություններն այն մասին, որ դա հորինած գիրք է և Ենոքը դրա հետ ոչ մի կապ չունի: Բայց երբ 1947 թ. Մեռյալ Ծովի ափին գտնվող Քումրան վայրում հայտնաբերած մի քանի հազար մագաղաթների մեջ գտան նաև "Ենոքի Գրքի" օրինակն էլ, այդ խոսակցություններն սկսեսին արդեն մարել:

Էլիզաբեթ Քլեր Փրոֆիթը մի հետաքրքիր գիրք ունի. "Ընկած հրեշտակները և Չարի աղբյուրները": Այդ գրքում ամբողջովին կա "Ենոքի գիրքը" Լոուրենսի թարգմանությամբ:

S.L.V.
29.05.2016, 20:06
Սկսած արդեն մ.թ. երկրորդ դարից, "Ենոքի գիրքը" ինչպես նաև շատ ուրիշ հոգևոր գրքեր, շատ թունդ կերել է նորաստեղծ քրիստոնեական հոգևորականության/քաղաքականության ներվերը: Նրանցից մեկը, Ֆիլաստրիոսը, նույնիսկ գիրք ունի դրան նվիրված, որն անվանել է "Հերետիկոսության գիրքը": Բայց ինչ խոսք, որ մ.թ. առաջին հարյուրամյակներում այն քաջ հայտնի է եղել շատերին: Համենայն դեպս, Նոր Կտակարանում հստակորեն երևում է, որ թե Հիսուս և թե առաքյաները ծանոթ են եղել նրան:

Ասում են, որ "Ենոքի գիրքը" աշխարհի երեսից վերացնելու քրիստոնեական մոլեռանդ ջանքերից հետո, հազար տարուց ավել այն անհետացել է Եվրոպայից: Բայց, բախտի բերմամբ, պահպանվել է ղպտերի մոտ և 1773 թ. շոտլանդացի Ջեյմս Բրյուսին հաջովել է գնալ Եթովպիա և ձեռք բերել գրքի երեք օրինակ ու վերադարձնել Եվրոպա: Իսկ 1821 թ. Ռիչարդ Լոուրենսը թարգմանել է գիրքն անգլերեն:

Ինչ խոսք, որ շատ են եղել խոսակցություններն այն մասին, որ դա հորինած գիրք է և Ենոքը դրա հետ ոչ մի կապ չունի: Բայց երբ 1947 թ. Մեռյալ Ծովի ափին գտնվող Քումրան վայրում հայտնաբերած մի քանի հազար մագաղաթների մեջ գտան նաև "Ենոքի Գրքի" օրինակն էլ, այդ խոսակցություններն սկսեսին արդեն մարել:

Էլիզաբեթ Քլեր Փրոֆիթը մի հետաքրքիր գիրք ունի. "Ընկած հրեշտակները և Չարի աղբյուրները": Այդ գրքում ամբողջովին կա "Ենոքի գիրքը" Լոուրենսի թարգմանությամբ:

Ենոքի գիրքը կարդացել եմ: Կարամ ասեմ, որ Թումանյանի ֆանտազիան ավելի լավ էր աշխատում :D

S.L.V.
29.05.2016, 20:17
Բայց եթե ոգեկանչության ժամանակ գալիս ու ներկաեանումա վորպես ետպիսին,
ասումա 30 րոպեից քո էլ փոստին էսինչ անունով մարդ կգրի, ու 30 րոպեից իրոք տենց անունով մարդա գրում,
ու մի քանի նամակ գրվելուց հետո ասումա, ինչիեք իմ տիրոջը ջղայնացնում, որ իրա մասին նյութերեք գրելու, որ հերքեկ իրա գոյությունը...
Սա ոնց կարելիյա հասկանալ ?
ով էր, որ եկել ու էտ էր ներկայանում ?
Փաստորեն մեկ ուրիշինել էր տենց ներկայացել. թեչե ով էր են մարդը, որ էլ փոստով գրումեր

Ումա գալիս ու ներկայանում? Դա քեզ հետա եղել?
Նախ ասեմ որ եթե ես մեռնեի ու տենց մի օր տենայի մեկը հոգիա կանչում լիքը բոցեր կանեյի :crazy

Երկրորդն էլ ասեմ որ երբ որ մարդ ինչ որ բանի իրոք հավատումա ու սպասում որ էտ տենց կլինի, էտ մարդու մոտ անգամ հալյուցինացիաներ կարող են առաջանալ վախի պատճառով

Sambitbaba
29.05.2016, 20:48
Ենոքի գիրքը կարդացել եմ: Կարամ ասեմ, որ Թումանյանի ֆանտազիան ավելի լավ էր աշխատում :D

Ես ավելի շատ Սերգեյ Դովլաթով եմ սիրում...:)

Sambitbaba
29.05.2016, 20:50
Երկրորդն էլ ասեմ որ երբ որ մարդ ինչ որ բանի իրոք հավատումա ու սպասում որ էտ տենց կլինի, էտ մարդու մոտ անգամ հալյուցինացիաներ կարող են առաջանալ վախի պատճառով
Ավելի: Ինքը կարող է հեշտ ու հանգիստ ստեղծել իր իրականությունը և հավատալ դրան:

Erevanci83
30.05.2016, 03:40
Շնորհակալ եմ շատ, քանզի այսոր Արարիչը արդեն ինձ ուղարկելեր պատասխանը, որ դրանք երկրի վրա գտնվող հոգիներնեն,
որոնք չեն բարցրացել երկինք.
Դուք հաստատեցիք դա, համոզվեցի, որ դրանք իմ երեվակայությունը չեին, այլ իրոք Արարչի պատասխաններ իմ հարցին ))

Erevanci83
30.05.2016, 03:46
Այո իմ հետա եղել որոշ ժամանակ առաջ.
հալյուցինացիաներ չեր կարող լիներ, վորտև արդեն ասելեմ, որ ասեց (30 րոպեից քո էլ փոստին էսինչ անունով մարդ կգրի, ու 30 րոպեից իրոք տենց անունով մարդա գրեց)
Բայց լավ էտ արդեն հասկացանք թե, որ հոգիներնեն եղել, որ համ ինձ, համ ուրիշ մեկին ներկաեացելեն տենց ))
Շնորհակալ եմ բոլորիցտ, որ արձագանքումեք ))

S.L.V.
30.05.2016, 03:48
Այո իմ հետա եղել որոշ ժամանակ առաջ.
հալյուցինացիաներ չեր կարող լիներ, վորտև արդեն ասելեմ, որ ասեց (30 րոպեից քո էլ փոստին էսինչ անունով մարդ կգրի, ու 30 րոպեից իրոք տենց անունով մարդա գրեց)
Բայց լավ էտ արդեն հասկացանք թե, որ հոգիներնեն եղել, որ համ ինձ, համ ուրիշ մեկին ներկաեացելեն տենց ))
Շնորհակալ եմ բոլորիցտ, որ արձագանքումեք ))

Շատ տարօրինակա... քո հետ մարդ եղելա էտ ժամանակ? Չես մտածում որ ասենք կարողա ընկերներդ հետտ կատակ արած լինեն իմանալով դրա մասին?

Erevanci83
30.05.2016, 03:56
Ախպերսա եղել հետս, բայց չեր անի ինքը տենց բան, որտև մենք հարցերի պատասխան էինք ուզում ստանալ,
որը երկուսիս էր պետք

Erevanci83
19.06.2016, 06:03
Շնորհակալ եմ ձեր կատարած մեծ աշխատանքի համար.
Հաճույքով կարդացի և շատ բան իմացա. իրոք որ հոգիս հենց սա էր փնտրում:
Իսկ հաջորդ հատորը երբ կլինի ?

Sambitbaba
19.06.2016, 06:57
Շնորհակալ եմ ձեր կատարած մեծ աշխատանքի համար.
Հաճույքով կարդացի և շատ բան իմացա. իրոք որ հոգիս հենց սա էր փնտրում:
Իսկ հաջորդ հատորը երբ կլինի ?

Հաջորդ երկու հատորների թարգմանությունը վերջերս ավարտեցի, և արդեն սկսել եմ փոխակերպումը չափածոյի: Ժամանակի սուղության պատճառով գործն այնքան էլ արագ չի ընթանում, բայց շուտով արդեն կամաց-կամաց կսկսեմ տեղադրել::)

Երևանցի ջան, ուրախ եմ շատ, որ "Մատեանը..." քեզ դուր է եկել...

Erevanci83
20.06.2016, 23:27
Մի բան հարցնեմ.
Վերջում որ գրվածեր 2-րդ 3-րդ գրքերելա լինելու, և կոնկրետ թեմաներ, որ նշվածեր դրանց մեջ կլինի,
խոսքը այս գրքի 2-րդ 3-րդ հատորների մասինա, թե ուրիշ գրքերեն դրանք ?

Sambitbaba
21.06.2016, 06:16
Մի բան հարցնեմ.
Վերջում որ գրվածեր 2-րդ 3-րդ գրքերելա լինելու, և կոնկրետ թեմաներ, որ նշվածեր դրանց մեջ կլինի,
խոսքը այս գրքի 2-րդ 3-րդ հատորների մասինա, թե ուրիշ գրքերեն դրանք ?

Այո: Դրանք առաջին գրքի երեք հատորներն են, որը հենց այդպես էլ կոչվում է. "Զրույց Աստծո հետ": Բայց ինքը "Զրույց Աստծո հետ" շարքը բավական մեծ է: Եթե հետաքրքիր է, կարող եմ թվարկել քեզ համար.

1. "Զրույց Աստծո հետ" - երեք հատորով
2. "Ընկերություն Աստծո հետ"
3. "Միասնություն Աստծո հետ" (այս գիքրը համարյա ամբողջովին տեղադրված է "Հակակրոն և հակաաթեիզմ" թեմայում)
4. "Երանության ակնթարթներ"
5. "Զրույց Աստծո հետ. նոր հայտնություններ"
6. "Զրույց Աստծո հետ` նոր սերնդի համար"
7. "Վաղվա Աստված"
8. "Ինչ է ցանկանում Աստված"
9. "Տանն Աստծո հետ"
10. "Զրույց Աստծո հետ"` երեք հավաքական բրոշյուրներ.
ա) "Փոխհարաբերությունների մասին"
բ) "Լիառատության մասին"
գ) "Ամբողջական կյանքի մասին"

Նաև` Ուոլշի մի քանի գրքեր, ոչ "Զրույց Աստծո հետ" շարքից.
"Աստծոց ավելի երջանիկ"
"Փոփոխությունների ժամանակը"
"Միակ բանը, որ նշանակություն ունի"
"Կյանքի ոչ մեծ գիրք"

:)

Erevanci83
22.06.2016, 20:38
Շնորհակալ եմ շատ.
Խնդրումեմ, որ գրքի հայերեն տարբերակը ունեք, կամ այստեղ կա, ասեք որ բաժնում կարդամ, կամ եթե դժվար չի լինքը ուղարկեք

Sambitbaba
22.06.2016, 22:45
Շնորհակալ եմ շատ.
Խնդրումեմ, որ գրքի հայերեն տարբերակը ունեք, կամ այստեղ կա, ասեք որ բաժնում կարդամ, կամ եթե դժվար չի լինքը ուղարկեք

Ցավոք, առայժմ համար երեքը միայն...:(

Sambitbaba
22.06.2016, 23:09
Մ Ա Տ Ե Ա Ն
Ե Ր Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն


ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ


ԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ


ՀԱՏՈՐ ԵՐԿՐՈՐԴ




ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


Ձեր առջև արտասովոր
մի փաստաթուղթ է:
Սա` ուղերձ է Աստծոց:
Աստված առաջարկում է.

Այս մոլորակի վրա`
սոցիալական, սեռական,
Կրթական, քաղաքական,
էկոնոմիկական և աստվածաբանական
Մի մեծ հեղաշրջում,
որի նմանը մինչև օրս
Մենք չենք տեսել և նույնիսկ
պատկերացնել չենք կարող:

Այդ առաջարկն արվել է մեր`
այս մոլորակի բնակիչների
Սեփական, հոժարակամ
ցանկությունների կոնտեքստում:

Մենք ասել ենք, որ մտադրվել ենք
ամբողջ մոլորակի վրա
Բարելավել մարդկանց կյանքը,
ամենուր բարձրացնել
Գիտակցության մակարդակը, -
ձգտել այլ ապրելակերպի:
Եվ ինչպիսին էլ լինի մեր այդ ընտրությունը,
Աստված մեզ չի դատի:

Բայց եթե մենք ընտրենք,
և եթե ցանկանանք, -
Նա ուրախ և պատրաստ է
մեր ուղեցույցը դառնալ:
Եվ սակայն Նա չի ստիպի
հետևել Իր ցուցմունքներին
Եվ այժմ,
և երբեք:


* * *

Այս գիրքը` հափշտակում է,
իսկ երբեմն` վշտացնում է:
Մարտահրավեր է նետում:
Կամ հույս է տալիս:

Հափշտակում է, քանզի,
իմ շունչն, օրինակ, կտրվում է
Քննարկվող հարցերի
մաշտաբից ու թափից:

Այն պատճառում է տագնապ,
քանզի ինձ և մարդկային ցեղին
Հաճախ ցուցադրում է
շատ անհրապույր լույսի տակ:

Նետում է մարտահրավեր,
ինչպես ոչ ոք և երբեք
Նախկինից մինչև օրս
մարդկությանը չի նետել:

Հրավեր` լինել ավելի լավը,
լինել ավելի մեծ,
Հրավեր` լինել աղբյուրը
հստակ խաղաղության,
Որտեղ զայրույթը, խանդը,
սեռական խտրականությունը,
Էկոնոմիկական
անարդարությունը,

Սոցիալական անհավասարությունն ու
քաղաքական խճճվածությունը,
Իշխանության խենթ խաղերն ու
քաշքշուկասիրությունը,
Նաև մտքերի թմրացումը
կրթության բնագավառում, -
Այլևս մարդկային փորձի
մասը չեն կազմում:

Այն ոգեշնչում է նաև,
որովհետև հուսադրում է,
Որ ամենն, ինչ ասվեց այստեղ`
լիովին հնարավոր է:

Իրո՞ք մենք կարող ենք
կառուցել նման աշխարհ:
Աստված ասում է, որ կարող ենք:
Եվ ամենն, ինչ անհրաժեշտ է մեզ
Այդ անելու համար, -
վճռել և անել:


* * *

Դարձնելով այս գիրքը
հասարակության սեփականություն,
Ես ձեր հանգիստը խռովելու
նպատակ չեմ հետապնդում:
Ես ցանկանում եմ միայն
ուղիղ և ազնվորեն
Հասցնել ձեզ ամենն,
ինչ ինձ Աստված է պատմել:

Հարցերիս պատասխանելուց առաջ
Նա Ինքն է ինձ խնդրել,
Եվ հիմա ես չեմ կարող այլևս
խոստումս դրժել:

Եվ դուք էլ չեք կարող,
քանզի դուք էլ` խոստացել եք:

Դուք խոսացել եք, որ կասկածի
կառնեք ձեր մտքերը,
Խոստացել եք, որ կվերանայեք
ձեր գաղափարներն ու հայացքները:
Այո, դուք գիտակցված
պարտականություն եք վերցրել,
Որ մշտապես աճելու եք,
որ աճելու եք հավերժ:

Ես ուրախ եմ, որ դուք էլ
որոշել եք ինձ հետ
Այս զարմանահրաշ ու հետաքրքիր
ճամփորդությունը կատարել:
Եկեք միասին անցնենք
էջերով այս գրքի:
Բայց նախապես զգուշացնում եմ,
որ դժվար կլինի:

Աստծո հետ այստեղ հեշտ չէ,
ինչպես Առաջին Գրքում,
Երբ համբերատար և սիրով
Նա ձեր ուսերն էր գրկում:
Այստեղ արդեն, թեթևակի,
թեև նույն սիրով, Աստված,
Թափ է տալիս ձեր ուսերը:
Կոչում է ձեզ արթնանալ:

Դա հաջորդ, ավելի բարձր
մակարդակ բարձրանալու կոչ է:
Դուք գիտեք, որ միշտ էլ կա
ավելի բարձր մակարդակ:
Հոգու մարմնավորվելու իմաստը`
հոգու ամենահարուստ փորձն է,
Եվ նա չի ցանկանում, որ մարմինը
հանգստի մեջ մնա:

Եվ չնայած ընտրությունը
միշտ ձերն է և կլինի,
Բայց ձեր հոգին կարող է
և հենց այդպես էլ կանի,
Որ երբեք գոհ ու բավարարված
չլինեք դուք ձեզանով,
Եվ ինչ խոսք, որ երբեք
հուլության մեջ չեք ընկնի:

Չէ՞ որ կյանքում ամեն բան
միշտ կարելի է փոխել,
Դուք կյանքում անվերջ կարող եք
արարել և արարվել:
Չնվաճված ինչ-որ գագաթ
միշտ կարելի է գտնել:
Կամ անհայտ սահման, կամ վախ,
որը պետք է հաղթահարել:

Միշտ էլ կա տեղ` ավելի լավ,
ավելի մեծ գաղափար,
Ավելի վեհ երազանք,
սեր` ավելի անսահման:

Եվ այդ պատճառով,
այս գիրքը կարդալով,
Դուք կարող եք ձեզ զգալ
ոչ այնքան հարմարավետ,
Որքան հարմարավետ էիք զգում
Առաջին Գրքի հետ:

Եթե հանկարծ զգաք դա,
մի՛ վախեցեք անհարմարությունից:
Երբ նավակն սկսի ճոճվել,
բռնեք նրա կողերից:
Նոր աշխարհայացք կերտեք:
Ապրեք նոր աշխարհայացքով:
Իսկ ավելի լավ է, օգնեք կերտել այն
ձեր սեփական կյանքի օրինակով:


* * *

Եթե դուք ձեր ձեռքն եք վերցրել
այս գիրքը պատահաբար,
Չմտածելով, թե ինչ եք
անում և ինչու, -
Կարող են հանելուկային
թվալ հավանաբար
Ինչ-որ բաներ, և, կարծում եմ,
կուզեիք բացատրություն:

Սկսենք ահա ինչից:
Ես ցանկանում եմ ձեզ ասել,
Որ այս գիրքն անհրաժեշտ պահին է
ձեր կյանքում հայտնվել:
Դուք կարող եք ինձ հետ
չհամաձայնվել անշուշտ,
Բայց ոչինչ պատահական լինել
չի կարող կյանքում:

Սա այն է, ինչ դուք փնտրել եք
երկար տարիներ,
Ինչին ձգտել եք: Սա այն է,
ինչը ոմանց հերթական,
Իսկ ոմանց համար առաջին
շփումն է Աստծո հետ:
Այո, շփում է, որ կա,
հենց շփում է իսկական:

Կարևոր է, որ դուք
հասկանաք, որ մասամբ
Ինքներդ եք հրահրել
այս իրադարձությունը,
Ինքներդ եք, որ դարձել եք
պատճառը նրա,
Որ այս պահին այս գիրքը
ձեռքներդ եք առել:

Մեր մեջ է ընկած պատճառը
բոլոր իրադարձությունների,
Որ կատարվում են մեզ հետ
մեր կյանքի ընթացքում:
Եվ մենք բոլորս Ամենայն
Մեծ Արարչի հետ միասին
Համա-արարիչներ ենք և միասին ենք
իրավիճակները կերտում:

Sambitbaba
26.06.2016, 19:26
1.

Այսօր Զատկի Կիրակին է:
Եվ ես նորից այստեղ եմ:
Ես այստեղ եմ, քանզի
այդպես ասվել էր ինձ:
Ձեռքիս ունեմ մատիտըս,
և նոթատետրս էլ հետս է,
Հանգստացած և նորից
պատրաստ` անցնել գործի:

Ես չգիտեմ դեռ, թե ինչի մասին
կլինի այս երկրորդ գիրքը,
Չգիտեմ նույնիսկ, թե ինչ հարցեր
մենք այստեղ կշոշափենք:
Գրքի ծրագիր ես չունեմ,
քանզի ես չեմ որոշողը:
Եվ թե ինչ կմտնի այնտեղ,
Աստված Ինքն է որոշել:

Բայց գիտեմ, որ այսօր Աստծոն
կգտնենք մենք միասին:
Դա միշտ ամենալավ ձևն է`
միասին որոնելը:
Որովհետև Աստծո հետ
միասնանալու առաջին քայլը,
Ըմբռնումն է, որ արդեն իսկ
միասին ենք մենք, մարդիկ:

Մենք բաժան չենք Աստծոց:
Այդ միայն թվում է մեզ,
Որ մենք մեզ համար ենք,
իսկ Աստված` Իր համար:
Դա տիպիկ մոլորություն է,
ուղղակի, ես կարծում եմ,
Որ Աստծոն "գտնելուց" առաջ
պետք է գտնել իրար:

Մեկմեկու գտնելու համար պետք է
դադարել թաքնվել իրարից:
Իսկ առաջին հերթին պետք է դադարել
թաքնվել ինքներս մեզանից:
Դրա ամենաարագ միջոցն է`
ճշմարտությունն ասել բոլորին:
Սկսիր անել այդ հենց հիմա
և երբեք մի դադարիր:

Սկզբում ասա ճշմարտությունն
ինքդ քեզ` քո մասին:
Հետո քո մասին ճշմարտությունն
ասա մեկ ուրիշին:
Հետո ճշմարտությունն ուրիշին
ասա հենց իր մասին:
Վերջապես բոլորին ասա
ճշմարտությունն ամենի մասին:

Դրանք ճշմարտությունն ասելու
հինգ մակարդակներն են:
Հինգաստիճանային ճանապարհ է դա
դեպի ազատություն:
Սա գիրք է ճշմարտության մասին,
և ոչ թե իմ, այլ Աստծո:
Ճշմարտությունն է, որ իրոք
մեզ ազատ է դարձնում:

Աստծո հետ մեր առաջին
երկխոսության ժամանակ
Ես սովորաբար հարցնում էի,
Նա` տալիս էր պատասխան:
Կարծում եմ, որ այս զրույցն էլ
նույն ձևով կընթանա:
Թերևս, ես ընդհատվեմ
և հարցնեմ Նրան հենց հիմա:


Աստված, ասա, ամեն ինչ
տեղի կունենա հենց այդպե՞ս:


Այո:


Ես այդպես էլ կարծում էի:


Բացառությամբ, որ այս գրքում
Ես
Կբարձրացնեմ որոշ խնդիրներ
Ինքս,
Առանց քո հարցերի:
Ինչպես հիշում ես,
Առաջին գրքում
ոչ հաճախ է եղել այդպես:


Ճիշտ է: Իսկ ինչի՞դ է պետք
նման շրջադարձն այստեղ:


Որովհետև այս գիրքը
գրվում է Իմ խնդրանքով:
Եվ ինչպես դու արդեն
ասացիր այդ մասին,
Ես Ինքս եմ քեզ խնդրել,
որ լինես այստեղ:
Իսկ առաջին գիրքը ծրագիր էր,
որ ինքդ ստեղծեցիր:

Առաջին գրքի վերաբերյալ
դու պատրաստի հարցեր ունեիր:
Այժմ, բացի Իմ Կամքի կատարումը,
նախնական ծրագիր դու չունես:


Այո: Ճշմարիտ է:


Եվ դա շատ լավ է,
Որ դու եկել ես այստեղ
հանուն Իմ կամքի կատարման:
Հուսով եմ, թե դու,
և թե ուրիշները
Ձեր կյանքում այսուհետև
հաճախ կդիմեք դրան:


Բայց ես կարծում էի, թե Քեզ հետ`
մենք ընդհանուր Կամք ունենք:
Ուրեմն, եթե իմն ու Քոնը` նույնն է, -
ինչպե՞ս այն չը-կատարել:


Դժվար հարց է և ոչ վատ սկիզբ`
մեր զրույցը սկսելու համար:
Բայց Ես չեմ ասել, որ Իմ Կամքը` քոնն է:
Եկ քիչ հետ վերադառնանք:


Դե ո՜չ, Դու ասե՜լ ես: Առաջին գրքում
ասացիր շատ հստակ.
"Քո կամքը` Իմ Կամքն է":


Իրոք որ: Բայց նույն բանը չէ դա:


Մի՞թե: Դու ինձ ձեռ ես առնում...


Երբ Ես քեզ ասում եմ
"քո կամքը` Իմ Կամքն է", -
Դա նույն բանը չէ, ինչ ասել.
"Իմ Կամքը` քո կամքն է":

Հասկանում ես, եթե Իմ Կամքը
դու միշտ կատարեիր,
Քեզ պայծառացման հասնելու համար
էլ ոչինչ պետք չէր լինի:

Պրոցեսը կավարտվեր և դու
արդեն կլինեիր այնտեղ:

Կատարելով Իմ Կամքը
գոնե մեկ օրվա ընթացքում,
Դու արդեն կհասնեիր
կատարյալ պայծառացման:
Եթե կատարեիր Իմ Կամքը
քո ամբողջ կյանքում,
Այս գրքի անհրաժեշտությունն
այլևս չէիր ունենա:

Ակնհայտ է, որ մինչև օրս
դու Իմ Կամքը չես կատարել:
Փաստորեն ժամանակի մեծ մասը
դու այն չես էլ իմացել:


Չե՞մ իմացել:


Ոչ:


Ուրեմն Դու ինչու՞
այդ մասին ինձ չես ասել:


Ես ասել եմ: Բայց դու
երբեք չէիր լսում:
Իսկ եթե լսում էիր, ըստ էության,
ականջ չէիր դնում:
Իսկ եթե դնում էիր ականջ,
չէիր հավատում, որ լսել ես:
Իսկ եթե հավատում էիր անգամ,
ցուցմունքներին չէիր հետևում:

Այդ պատճառով, ասել,
որ Իմ Կամքը` նաև քոնն է,
Ճիշտ չէր լինի, հասկանու՞մ ես,
դա սխալ է ակնառու:

Մյուս կողմից, իհարկե,
քո կամքը` նաև Իմ Կամքն է:

Նախ, քանի որ Ես գիտեմ այն:
Երկրորդ, ընդունում եմ այն:
Երրորդ, հավանություն եմ
տալիս քո կամքին:
Չորրորդ, Ես սիրում եմ այն:
Հինգերորդ, որովհետև
Տիրում և անվանում եմ այն
Կամք Իմ Սեփական:

Դա նշանակում է, որ դու
ունես ազատ կամք
Եվ ցանկացած բան անում ես
քո հոժար կամքով,
Իսկ Ես քո կամքը
դարձնում եմ Իմը
Մեծ սիրով և շնորհիվ
անշահախնդիր սիրո:

Եվ որպեսզի Իմ Կամքը
լինի նաև քոնը,
Քեզ էլ պետք է, հասկանու՞մ ես,
ճիշտ նույն կերպ վարվել:

Առաջին, պետք է գիտենաս այն:
Երկրորդ, պետք է ընդունես:
Երրորդ, պետք է Ինձ պես
հավանություն տաս նրան:
Չորրոդ, պետք է սիրես:
Եվ վերջապես, հինգերորդը,
Պետք է տիրանաս նրան
և այն քոնը համարես:

Ձեր ռասայի ամբողջ
պատմության ընթացքում
Այդ ամենը հետևողականորեն
միայն անհատներ են արել:
Մի խումբ ուրիշներ վարվել են
այդպես համարյա միշտ:
Շատերը`այդպես
արել են հիմնականում:

Հիմնական մարդկությունն արել է դա
ժամանակ առ ժամանակ:
Եվ փաստորեն ամեն մարդ
այդպես է վարվել
Հազվադեպ դեպքերում միայն,
չնայած և ոմանք
Թվարկածից ոչ մի բան
երբեք չեն էլ արել:


Ո՞ր կատեգորիային եմ
ես պատկանում:


Իսկ մի՞թե դա ունի
ինչ-որ նշանակություն:
Մի՞թե ավելի կարևոր չէ,
թե սկսած այս պահից,
Որ կատեգորիայում ես
դու լինել ցանկանում:
Արդյո՞ք իրականում տեղին չէ
հենց այդ հարցն այստեղ:


Այո:


Եվ ո՞րն է քո պատասխանը:


Ես կուզենայի միշտ առաջին
կատեգորիայում լինել:
Կուզենայի միշտ Քո Կամքը
գիտենալ և կատարել:


Դա խրախուսելի է,
բայց կարծում եմ, անհնար է:


Ինչու՞:


Որովհետև նման բանի
հավակնելու համար
Քեզ անհրաժեշտ է աճել
դեռևս շատ ավելի:
Բայց դու կարող ես հայտարարել
այդ մասին, եթե ընտրում ես դա,
Կարող ես Աստվածայնության
հասնել հենց այդ պահին:
Քո աճը չի խլի քեզանից
շատ երկար ժամանակ:


Իսկ ինչու՞ առաջ այդքան շատ
ժամանակ էր ծախսվում:


Իրոք, ինչու՞: Ինչի՞ ես
դու այդքան սպասում:
Դու, հուսով եմ, չե՞ս կարծում,
որ այդ Ես եմ քեզ կաշկանդում:


Ոչ: Պարզ է, որ ես ինքս եմ
պատճառն ամեն ինչի:


Լավ է, Պարզությունը` դեպի վարպետություն
քայլն է առաջին:


Ես կուզենայի տիրապետել
այդ վարպետությանը:
Ինչպե՞ս սովորել դրան:
Ինչպե՞ս են դրան հասնում:


Ընդամենը շարունակիր
կարդալ այս գիրքը,
Նրանով Ես քեզ
հենց այնտեղ եմ տանում:


* * *

Erevanci83
30.06.2016, 11:37
Շատ շնորհակալ եմ, որ արդեն տեղադրումեք 2-րդ մասը, բայց մի բան եմ ուզում խնդրել...
Ավելի լավ է չափածոյի չվերածեք, որ շուտ լինի.
Ուղակի խնդրանք, որ շուտ կարդամ ))

Sambitbaba
30.06.2016, 20:03
Շատ շնորհակալ եմ, որ արդեն տեղադրումեք 2-րդ մասը, բայց մի բան եմ ուզում խնդրել...
Ավելի լավ է չափածոյի չվերածեք, որ շուտ լինի.
Ուղակի խնդրանք, որ շուտ կարդամ ))

Ցավոք, սիրելիս... :(

Շուտ լինելու համար կարող ես կարդալ Ուոլշի գրքերը ցանկացած տարածված լեզվով:

Իսկ եթե այդքան լրջորեն հետաքրքրել է քեզ թեման, խորհուրդ կտայի առայժմ հետ վերադառնալ առաջին գրքին. մի կարծիր, թե այնտեղ արդեն ամեն ինչ պարզել ես քեզ համար...:B Ես, օրինակ պարզում եմ մինչև օրս...:aha


Հ.Գ Բայց ուրախ եմ շատ, որ կարդում ես...:)

Erevanci83
02.07.2016, 21:42
Այո ճիշտ ես, սկսեմ նորից կարդալ առաջին գլուխը :think

Erevanci83
08.07.2016, 16:31
Փաստորեն այսքան ուշ-ուշ էք տեղադրելու ? ))

Sambitbaba
08.07.2016, 17:19
Փաստորեն այսքան ուշ-ուշ էք տեղադրելու ? ))

Ցավում եմ, որ չեմ կարող բավարարել անհամբերությունդ...:(
Բայց ուզում եմ, որ ամեն ինչ քիչ թե շատ որակով լինի:

Ինչպես ասում են, շտապել պետք է ոջիլ որսալիս::)

Իսկ դու, ինչ է, առաջին գիրքն այդքան շուտ կարդացի՞ր...:o

Sambitbaba
08.07.2016, 20:17
2.


Ես չգիտեմ, թե ինչի մասին
կլինի այս գիրքը:
Չգիտեմ, ինչից սկսել:

Եկ, սկսենք ժամանակից:

Եվ ուրեմն, մենք որքա՞ն
Ժամանակ կծախսենք:
Ինձ հինգ ամիս պահանջվեց,
Մինչև առաջին գլխից
այս երկրորդին կացնեմ:

Ես դա նկատի չունեի:
Ես ցանկանում էի ասել,
Որ կարելի է "ժամանակը"
որպես թեմա վերցնել:

Հա՜... Լավ: Բայց քանի որ արդեն
խոսեցինք այս մասին,
Ուրեմն ինչու՞ այնուհանդերձ երբեմն
ամիսներ են ացնում, մինչ վերստին
Հասարակ պարբերությանը
հետ վերադառնանք
Եվ վերջիվերջո այն
ավարտել կարողանանք:

Ինչու՞ Դու երբեմն,
այցից մինչև այց
Կորում ես այդքան
երկար ժամանակ:

Իմ թանկագին, Իմ սիրելի,
Իմ հիանալի զավակ,
Ես չեմ կորել երբևիցէ,
չկա "այցից այց":
Չի լինում երբեք այնպես,
որ Ես քեզ հետ չլինեմ:
Ուղղակի դու ոչ միշտ ես
կարողանում դա գիտակցել:

Ինչպե՞ս: Ինչպե՞ս կարելի է
չզգալ Քո ներկայությունը,
Եթե Դու միշտ այստեղ ես,
եթե Դու միշտ "տեղում" ես:

Քանզի քո կյանքը գցել է
քեզ վազվզուքի ցանցը:
Այս հինգ ամիսների ընթացքում
դու շատ էիր զբաղված:

Այո: Այո: Իրոք որ
շատ բան տեղի ունեցավ:
Աստված իմ, Դու նորից
ճիշտ ես, ինչպես միշտ:

Եվ դու ինքդ որոշեցիր,
որ այդ ամենն ավելի
Կարևոր է, քան Ես:

Ես այդպես չէի ասի:

Եկ տեսնենք, թե դու
ինչպես էիր քեզ պահում:
Ամբողջովին կուլ էիր գնացել
կյանքի նյութական կողմին
Եվ շատ քիչ ժամանակ էիր
հոգուդ հատկացնում:

Դա լարված ժամանակ էր:

Այո: Եվ առավել ևս հոգուդ,
ինչ խոսք, որ հոգուդ էլ
Այդ պրոցեսի մեջ
կարելի էր ներգրավել:
Իմ օգնությամբ ամեն ինչ
ավելի բարեհաջող կընթանար:
Կարելի՞ է քեզ առաջարկել
մեր կապը չմոռանալ:

Ես ջանում եմ, ջանում եմ,
բայց ինձ թվում է, մոլորվում եմ.
Մոլորվում եմ սեփական
դրամայի ցանցերում:
Չեմ խորհրդածում: Չեմ աղոթում:
Եվ, իհարկե, չեմ գրում էլ:
Պարզվում է, որ Քեզ համար էլ
ժամանակ չեմ գտնում:

Գիտեմ: Եվ հեգնանքն այն է,
որ դու նահանջում ես,
Երբ մեր կապի կարիքը
ամենաշատն ունես:

Ինչպե՞ս դադարեմ անել այդ:

Դադարիր այդ անել:

Ես էլ հենց այդ եմ ասում:
Բայց ինչպե՞ս եմ կարող:

Դու դադարում ես անել այդ
այդ անել դադարելով:

Այդքան հեշտ չէ ամեն ինչ:

Այնքա՜ն հեշտ է ամեն ինչ:

Կուզենայի, որ այդպես լիներ:

Ուրեմն այդպես էլ կլինի:

Քանզի քո ցանկությունը`
Ինձ համար հրաման է:
Հիշիր, որ քո ցանկությունները`
Իմ ցանկություններն էլ են:

Քո կամքը` Իմ Կամքն է:

Այդ դեպքում ես ուզում եմ,
եթե կարող եմ ուզել,
Ընդամենը վեց ամսում
այս գիրքն ավարտել:
Թող այս հատորը գրելու
ամբողջ ընթացքում
Հնգամսյա ընդմիջումները
մեզ այլևս չկասեցնեն:

Եթե ուզում ես, նշանակում է
հենց այդպես էլ կլինի:

Լավ է:

Եթե միայն, իհարկե,
այլ կերպ չլինի:

Նորի՛ց: Լսիր, պե՞տք է արդյոք
խաղալ մեզ այդ խաղերը:

Ոչ: Բայց առայժմ
դու հենց այդ ես ընտրել:
Դու անընդհատ փոխում ես
քո որոշումները:
Իսկ հիշու՞մ ես, ինչ է կյանքը.
արարման անվերջ պրոցես:

Ամեն րոպե դու նոր
իրականություն ես ստեղծում:
Եվ հաճախ որոշումները,
որ ընդունել ես այսօր,
Վաղվա ընտրություններ լինել
այլևս չեն կարող:
Բոլոր Վարպետների գաղտնիքն է.
Միշտ նույն բանն ընտրել:

Նորից ու նորի՞ց: Բայց մի՞թե բավական չէ
անել դա մեկ անգամ:

Նորից ու նորից,
քանի չի իրականացվել
Քո կամքը, քո որոշումը
քո իրականության մեջ:

Ոմանց մոտ տարիներ կտևի:
Ոմանց մոտ` ամիսներ:
Ուրիշների մոտ կարող է
տևել շաբաթներ:
Նրանց մոտ, ովքեր
վարպետությանն են մոտենում`
Օրեր, ժամեր, կամ, կարող է,
նույնիսկ րոպեներ:

Վարպետներն արարում են,
պատկերացրու, վայրկենապես:

Երբ տեսնես, որ կամքի
և նրա կատարման
Միջև տարածությունը
կրճատվում է, կհասկանաս,
Որ փորձիդ հիմնական
խոչընդոտներն անցել ես:
Կհասկանաս, որ արդեն
ճանապարհին ես վարպետության:

Դու ասացիր. "Որոշումները,
որ ընտրում ես այսօր,
Հաճախ վաղվա ընտրություններ
այլևս չեն հանդիսանում":
Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում:
Դու ցանկանում ես ասել,
Որ մենք չպե՞տք է մեզ թույլ տանք
մեր մտադրությունները փոխել:


Փոխիր, որքան կուզես:
Բայց հիշիր, որ ամեն
Նոր որոշման հետ փոխվում է
Տիեզերքի ուղղվածությունն էլ:
Երբ ինչ-որ բանի մասին
որոշում ես ընդունում,
Դու շարժման մեջ ես դնում
ամբողջ Տիեզերքը:

Շատ ավելի նուրբ ու բարդ ուժեր,
քան կարող ես պատկերացնել,
Ներգրավված են մի պրոցեսի մեջ,
որի բարդ դինամիկան
Դու նոր միայն սկսում ես
աստիճանաբար հասկանալ:

Այդ ուժերն ու պրոցեսը
մասն են էներգիաների
Մեկմեկու հետ ներգործող
արտասովոր այն ցանցի,
Որոնք էլ հենց գոյատևության
ողջ ամբողջականությունն են կազմում,
Եվ որը ձեր իրականության մեջ
դուք կյանք եք կոչում:

Ըստ էության դրանք`
հենց Ես Եմ, որ Կամ:

Նշանակում է, երբ ես
փոխում եմ որոշումներս,
Դու դժվարություններ ես ապրում:
Ես ճի՞շտ եմ հասկանում:


Գիտեցիր, որ Ինձ համար
ոչինչ չկա դժվար:
Շատ բան դու բարդեցնում ես
հենց ինքդ քեզ համար:
Այդ պատճառով աշխատիր
մնալ մի որոշման և
Մի ընդհանուր նպատակի`
ինչի մասին էլ այն լինի:

Մի շեղվիր, քանի մտադրածդ
իրականություն չի դարձել:
Կենտրոնացրու ուշադրությունդ:
Համախմբիր ուժերդ էլ:
Եղիր նպատակասլաց:
Թուլություն մի ցուցաբերիր:
Շարժվիր դեպի մտացածդ:
Որոշող եղիր: Գործիր:

Պատասխան մի համարիր "ոչ"-ը:

Հենց այդպես: Ապրե՛ս:

Իսկ ի՞նչ, եթե այդ "ոչ"-ը
պատասխան է ճշմարիտ:
Եթե այն, ինչ ցանկանում ենք,
չի համապատասխանում մեր շահերին:
Այդ դեպքում մեր ուզածը
Դու չես տա մեզ, ճի՞շտ է:

Ճիշտ չէ: Ես "տալիս եմ"
ամենն, ինչ դու կանչում ես:
Իսկ "լավ" է դա կամ "վատ" քեզ համար, -
ինքդ կորոշես:
Հիշիր, ինչպե՞ս էիր ապրում
վերջին ժամանակները:
Ինչո՞վ էիր զբաղված,
կարո՞ղ ես ասել:

Բայց մեզ սովորեցրել են,
որ մենք ոչ միշտ կարող ենք
Ունենալ, ինչ երազում ենք,
այն, ինչ ցանկանում ենք:
Աստված մեզ չի տալիս այն,
ինչը մեզ հանուն բարիքի չէ:

Այդ մարդիկ ուղղակի
ցանկանում էին պաշտպանել քեզ
Հիասթափություններից, երբ դու
ցանկացածդ չէիր ստանում:
Թե կուզես, նախ և առաջ
եկ, վերականգնենք հստակությունը
Իմ և քո միջև եղած
փոխհարաբերություններում:

Նախ, Ես ոչինչ չեմ "տալիս" քեզ, -
դու ինքդ ես դա կյանքի կոչում:
Եվ Առաջին Գիրքը բացատրում է,
թե ինչպես ես այդ անում:

Երկրորդ, Ես դատողություններ էլ
չեմ անում այն մասին,
Ինչ դու խնդրում ես. խնդրածդ
Ես "լավ" ու "վատ" չեմ անվանում:

(Դու էլ, լավ է, այդ չանես: )

Դու` արարող էություն ես,
Աստծո կերպ և նմանությամբ:
Դու կարող ես ունենալ
ամենն, ինչ ընտրում ես:
Բայց դու չես կարող ունենալ
ամենն, ինչ ցանկանում ես,
Դու երբեք չես ստանա այն,
ինչ էլ ցանկանաս:

Գիտեմ: Դու ասացիր այդ
առաջին գրքում:
Դու ասացիր, որ ինչ-որ բան
ցանկանալու գործողությունը,
Հենց ինքը վանում է
մեր ցանկությունը մեզանից:

Այո: Իսկ հիշու՞մ ես,
թե ինչու է այդպես:

Քանզի մտքերն արարիչ են,
և մի բան ցանկանալու միտքը
Հայտարարություն է հանդիսանում
Տիեզերքի համար`
Պնդում ճշմարտության, որը
Տիեզերքն իրականացնում է,
Եվ վստահորեն կարելի է
շարունակել ցանկանալ:

Կատարյա՛լ ճշմարտություն է:
Հենց այդպե՛ս: Դու գիտե՛ս:
Հրաշալի է, որ դու այդ
իրոք հասկանում ես:

Այո, հենց այդպես է
ամենն աշխատում:
Այն պահին, երբ դու ասում ես.
"Ես ցանկանում եմ", -
Տիեզերքը պատասխանում է.
"Դու հենց այդ էլ անում ես",
Եվ անմիջապես տալիս է
քեզ փորձը ցանկանալու:

Ինչ էլ որ ասում ես
"Ես" բառից հետո,
Դա Քո հրամանն է
դառնում արարիչ:
Իսկ "Ես Եմ" անունը կրող,
շշում բնակվող ջինը
Գոյություն ունի նրա համար,
որ քեզ հպատակվի:

Ես իրականացնում եմ այն,
ինչ դու կյանքի ես կոչում:
Դու իրականություն ես դարձնում այն,
ինչ մտածում ես, զգում, ասում:
Հենց այդպես հեշտորեն է
ամեն ինչ կատարվում
Իմ ստեղծած աշխարհում:
Քո ստեղծած աշխարհում:

Ուրեմն, ինչու՞ ինձ այդքան
շատ ժամանակ է պետք,
Որպեսզի իրականություն դարձնեմ
իմ ընտրությունը:


Մի ամբողջ շարք պատճառներով:

Քանզի չես հավատում, որ կարող ես
ունենալ այն, ինչ ընտրում ես:
Երբեմն էլ, որովհետև
չգիտես, ինչ ընտրել:
Որովհետև անընդհատ
ջանում ես հաշվարկել,
Թե "ամենալավը" քեզ համար
ի՛նչը կարող է լինել:

Որովհետև քեզ նախ և առաջ
անհրաժեշտ են գրավականներ,
Որ քո բոլոր որոշումները
կլինեն "ճիշտ" որոշումներ:
Եվ իհարկե, որովհետև
դու ամբողջ ժամանակ
Փոխում ես որոշումներդ, չունես
հաստատուն որոշումներ:

Ինձ պետք է եզրակացության գալ.
արդյո՞ք ճիշտ եմ հասկանում:
Մի՞թե չպետք է հաշվեմ, թե ինչն է
ամենալավն ինձ համար:


"Ամենալավը"... "Ամենալավը"`
հարաբերական հասկացություն է,
Եվ այն ձևավորվում է
հարյուրավոր փոփոխականներով:
Եվ դա բարդեցնում է
քո ընտրությունը,
Քանզի ընտրությունն էլ կատարվում է
բազում նկատառումներով:

Բայց ինչ պատճառներով էլ
ընտրությունը կատարվի,
Պետք է հաշվի առնել
միայն մեկ նկատառում.
Հաստատու՞մն է արդյոք
դա նրա, թե Ով Ես Դու:
Հայտարարությու՞ն է դա, թե Դու
Ով Լինել Ես Ընտրում:

Պետք է ամբողջ կյանքը լինի
այդպիսի հայտարարություն:
Փաստորեն այդպես էլ կա,
բայց մի բան է կարևոր.
Դու կարող ես հայտարարությունն այդ
անել պատահաբար,
Իսկ կարող է հայտարարությունդ
լինել ընտրություն:


* * *

Erevanci83
10.07.2016, 13:32
Ուղակի շատ հետաքրքիրա եղբայր, ուզումեմ շուտ կարդամ ))
իսկ առաջին մասը 2-րդ անգամ արդեն կեսից ավել կարդացելեմ:
շնորհակալ եմ, որ նոր նյութ ես դրել :hands

Sambitbaba
23.07.2016, 21:19
* * *

Ընտրությամբ ապրվող կյանքը`
գիտակցված գործունեություն է:
Պատահաբար ապրվող կյանքն`
անգիտակից հակազդեցություն է:

Ռեակցիան` գործողություն է,
որն արդեն նախկինում կատարել ես*:
Երբ դու հակազդում ես, դու
ուղղակի գնահատում ես
Ստացածդ տեղեկությունը.
հիշողություններիդ պահեստում
Փնտրում ես նմանատիպ
մի փորձ և նորից գործում ես

Այնպես, ինչպես առաջ
արել ես դա արդեն:

Եվ այդ ամենն աշխատանք է
մտքի, այլ ոչ հոգու:

Քո հոգին պետք է հարկադրի քեզ
գտնել իր "հիշողությունը",
Որ հասկանաս, թե ինչպես
դու կկարողանայիր ստեղծել
Քո Ներկա Պահի կարևորագույն
սեփական ապրումները:
Դա "Հոգու որոնումների" փորձն է,
և այդ մասին դու գիտես:

Բայց բառի բուն իմաստով
պետք է լինես "մտքից դուրս",
Որպեսզի ի վիճակի լինես
այդ փորձը կատարել:

Երբ դու ծախսում ես ժամանակդ,
ջանալով բացահայտել,
Թե ինչն է ավելի լավ քեզ համար, -
դու հենց այդ ես անում.
Ծախսում ես ժամանակդ:
Եվ ահա թե ինչ կասեմ քեզ.
Իզուր ծախսելու փոխարեն,
ավելի լավ է այն խնայես:

Քեզ թույլ է տալիս
այդ "մտքից դուրս" վիճակը
Նշանակալիորեն խնայել
քո ժամանակը:
Որոշումները միտքդ են
գալիս արագորեն,
Ընտրությունները կատարվում են
անհապաղորեն:

Ինչու՞: Որովհետև
քո հոգին արարում է,
Ելնելով միայն և միայն
քո փորձից ընթացիկ,
Չհիշելով, չվերհիշելով,
ինչպես նաև` հիշիր, -
Առավել ևս չքննադատելով
քո փորձն անցյալի:

Հիշիր. Հոգին ստեղծում է,
միտքը` հակազդում է:

Հոգին իր իմաստության մեջ
գիտի, որ այն փորձը,
Որը դու ապրում ես
կյանքիդ Տվյալ Պահին,
Իր մեծ սիրով Աստված
նախա-ուղարկել է քեզ,
Այսինքն, ուղարկել է, նախքան
դու այն կցանկանայիր:

Ահա թե ինչ նկատի ունենք,
երբ ասում ենք փորձ "Ներկա".
Այն ճանապարհվել է դեպի քեզ,
այնինչ դու դեռ որոնում ես այն:
Չէ՞ որ նախքան այն պահը,
երբ դու հարցրեցիր,
Ես տվել էի արդեն
Իմ պատասխանը քո հարցին:

Ամեն Տվյալ Պահ`
Աստծո հրաշալի նվեր է:
Այդ պատճառով է, որ այն
անվանում են ներկա**:

Հոգին ներըմբռնողաբար
փնտրում է ամենահարմար
Պայմանն ու պարագան,
որոնք անհրաժեշտ են
Հենց այժմ, հենց հիմա
սխալ միտքը ճշտելու,
Եվ քեզ ներկայացնելու համար
այն փորձն իսկական,
Թե կոնկրետ Տվյալ Պահին
Ով Կաս Դու Իրականում:

Այդ ամենի մեջ քո հոգին
մեն մի բան է ցանկանում.
Քեզ հետ բերել դեպի Աստված,
հետ բերել քեզ տուն:

Հոգու մտադրությունն է`
ճանաչել իրեն փորձով,
Եվ այդ կերպ ճանաչել Աստծոն էլ,
ճանաչել նաև Ինձ:

Հոգին հասկանում է նաև,
որ Մեկ Ենք Ես և Դու, -
Եթե նույնիսկ միտքը հերքում է այդ,
իսկ մարմինը լսում է մտքին:

Այնպես որ քո նշանակալի
որոնումների պահին
Դուրս եղիր մտքիցդ,
մարմնիցդ դուրս եղիր:
Մտքի փոխարեն դիմիր
հոգուդ որոնումներին:
Հոգին հասկանում է այն,
ինչին մտքով չես հասնի:

Եթե ծախսում ես ժամանակդ,
"ավելի լավը" հաշվարկելու վրա, -
Ուրեմն ընտրություններդ
շատ զգուշավոր են լինելու:
Որոշումներ ընդունելու համար
կանցնեն հավերժություններ
Եվ դու կսկսես քո ճանապարհը
սպասումների օվկիանոսում:

Եղիր ուշադիր, եթե ոչ`
կխեղդվես քո սպասումներում:

Ա՜յ քեզ պատասխան:
Բայց ես ինչպե՞ս լսեմ իմ հոգուն,
Ինչպե՞ս հասկանամ,
թե ինչ է հոգիս ինձ ասում:

Հոգիդ քեզ հետ խոսում է
միայն զգացմունքներով:
Լսիր և հարգիր նրանց:
Հետևիր նրանց սիրով:

Ինձ թվում է, որ ես դժվար
իրավիճակների մեջ հայտնվում եմ
Առաջին հերթին հենց զգացմունքներս
հարգելու հետևանքով:

Որովհետև դու աճը`
անվանում ես "դժբախտություն",
Իսկ անգործության մեջ լինելը`
համարում ես "անվտանգ":
Ես ասում եմ. քեզ երբեք
չեն բերի "դժբախտություն"
Զգացմունքները, քանզի
քո ճշմարտությունն են նրանք:

Եթե ցանկանում ես ապրել
դու այն կյանքով, որտեղ
Չես հետևում բոլորովին
քո սեփական զգացմունքներին,
Որտեղ ամեն զգացմունք զտվում է
մտքի մեխանիզմի միջով, -
Շարունակիր նույն ոգով,
շարունակիր նույն ոճով:

Ընդունիր որոշումներ, հիմնվելով
քո մտքի աշխատանքի վրա,
Որը նա կատարում է իրավիճակի
վերլուծության պրոցեսում:
Բայց դրա մեջ չհուսաս գտնել
ոչ ուրախություն, ոչ հրճվանք,
Այն առիթով, թե վերջիվերջո
Ով Ես Դու Իրականում:

Հիշիր. իսկական ուրախությունը`
մտքից դուրս է գտնվում:

Եթե լսում ես հոգուդ,
կարող ես իմանալ,
Թե որն է, կամ ինչում է
"ամենալավը" քեզ համար:
Քանզի քեզ համար այն է
այդ ամենալավը,
Ինչն իրոք ճշմարիտ է
և աշխատում է քեզ համար:

Երբ դու գործում ես
ելնելով նրանից,
Թե ինչն է կեղծ քեզ համար,
և ինչն է ճշմարիտ,
Այդպիսով արագացնում ես
անցնելիք ճանապարհդ:

Երբ ստեղծում ես քո փորձը
Ներկա Պահի վրա,
Այլ ոչ թե արձագանքում ես
"անցյալ ճշմարտության" փորձին, -
Դեն ես նետում ուրեմն "քեզ",
ինչպիսին կայիր անցյալում, -
Եվ, ազատվելով "քեզանից",
սկսում ես ստեղծել "նոր քեզ":

Իսկ թե ինչու է այդքան
շատ ժամանակ պահանջվում
Ստեղծելու համար իրականություն,
որը որոշում ես ընտրել,
Դա այն պատճառով է, որ դու
քո ճշմարտությամբ չես ապրել:
Ճանաչիր ճշմարտությունդ, և այն
քեզ կտա ազատություն:

Բայց հենց ճանաչեցիր նրան,
վերջ տուր նորից ու նորից
Այն կշռադատել: Վե՛րջ տուր:
Լքիր սահմանները
Խելքիդ: Նաև փորձիր
հետ վերադառնալ կրկին
Դեպի քո զգացմունքների
անսահմանությունները:

Երբ ասում ենք "ուշքի գալ", -
այս նկատի ունենք:
Դա վերադարձ է նրան,
թե դու ինչ ես զգում,
Այլ ոչ թե ինչպես
կամ ինչ ես մտածում:

Մտքերդ` մտքեր են,
խելքի կոնստրուկցիա:
Քո գիտակցության
"հորինած" արարումները:
Իսկ զգացմունքներդ`
իրականը նրանք են:
Նրանք` քո ճշմարտությունն են:
լեզուն են Քո հոգու:

Ահա, թե ինչն է բանը:
Հիմա քեզ հասկանալի՞ է,
Թե ինչպես է այդ ամենն
իրար հետ կապված:

Նշանակու՞մ է դա արդյոք,
որ մենք կարող ենք
Արտահայտել ցանկացած
մեր զգացմունքներ,
Անկախ այն բանից,
թե որքան են նրանք
Կործանիչ մեզ համար
կամ բացասական:

Ոչ բացասական են, ոչ էլ կործանիչ
քո զգացմունքները:
Նրանք ուղղակի ճշմարտություն են,
դա է նրանց դերը:
Կարևոր է միայն,
թե դու ինչպես ես
Պատրաստվում նրանց
արտահայտել քո կյանքում:

Երբ ճշմարտությունդ
արտահայտում ես սիրով,
Բացասական կամ ավերիչ հետևանքներ
տեղի չեն ունենում:
Իսկ եթե պատահում են,
ուրեմն այն պատճառով,
Որ մեկ ուրիշն է ընտրել
քո այդ ճշմարտությունն`

Իր փորձում կենսական, -
ավերիչ կամ բացասական
Ինչ-որ նպատակով
փորձարկելու համար:

Այդ դեպքում, նման ելքը
կանխելու համար, կարծում եմ,
Որևէ բան անել
դու, հավանաբար, անկարող ես:

Հազիվ թե տեղին է
ճշմարտությունից հրաժարվելը:
Բայց մարդիկ համարյա միշտ
հենց այդպես էլ վարվում են:
Այնքան են վախենում
անախորժության մեջ ընկնելուց,
Որ իրենց ճշմարտությունը
հմտորեն թաքցնում են:

Հիշիր. ոչ այնքան կարևոր է,
թե ինչպես է ընդունվել ուղերձը,
Որքան ավելի կարևոր է,
թե ինչպես է այն ուղարկվել:

Դու չես կարող պատասխանատվություն կրել
այն բանի համար,
Թե ինչպես են ուրիշներն
ընդունում քո ճշմարտությունը:
Դու կարող ես ապահովել միայն
ներկայացնելու այն միջոցը,
Որով ներկայացնում ես
ճշմարտությանդ բովանդակությունը:

Թե որքան հասկանալի,
որքան սիրով է դա արվում,
Թե որքան ես դու ինքդ
այդ ճշմարտությունը զգացել:
Թե որքան խիզախ ես
նրա հետ հարաբերություններում,
Եվ որքան բոլորանվիրված ես
դու այդ ամենն արել:

Այստեղ տեղ չունեն
կիսաճշմարտությունը,
"Դառը ճշմարտությունը"
և նույնիսկ "մերկ ճշմարտությունը":
Այստեղ կա մի բան.
ճշմարտություն ամբողջական:
Ոչինչ, բացի ճշմարտությունը,
և Աստված քեզ օգնական:

Հենց "Աստված քեզ օգնական"
ֆրազն է, որ ներմուծում է
Սիրո և կյանքի
Աստվածային որակներ,
Որովհետև Իմ` քեզ տված
այդ խոստումը նշանակում է,
Որ եթե խնդրես, Ես կօգնեմ քեզ
հենց այդ ոգով միշտ շփվել:

Այդ պատճառով, այո,
կարող ես արտահայտել
Այն, ինչ քո "ամենաբացասական"
զգացմունքներ ես անվանում:
Անվանիր "ամենաբացասական",
դա քո ներկա "իրականությունն" է, -
Բայց ոչ ապակազմավորված,
կա շատ մեծ տարբերություն:

Քո բացասական զգացմունքներն
արտահայտելուց հրաժարվելը
Քեզ չի ազատում նրանցից`
նրանք մնում են քո ներսում:
"Ներս քշված" նեգատիվիզմը
վնաս է պատճառում մարմնին,
Քայքայում է քո միտքը,
ծանրաբեռնում է հոգուն:

Բայց եթե մեկը լսի բոլոր
այն բացասական մտքերս,
Որոնք, հնարավոր է, ես ունեմ
իր անձի վերաբերյալ,
Իր ազդեցությունը կթողնի դա
մեր փոխհարաբերությունների վրա,
Որքան էլ սիրով ցանկանամ
ներկայացնել ես դրանք:

Անհրաժեշտություն չկա
ամբողջ բացասականը
Կիսել այն մարդու հետ,
ում հանդեպ այն ունես:
Այն դեպքում պետք է միայն
ասել նրան ճշմարտությունը,
Երբ քո ազնվությունը
կասկածի տակ է դրվել:

Երբեք բացասականությունը
վերջնական ճշմարտություն չէ,
Եթե նույնիսկ տվյալ պահին
այն ճշմարտություն է քեզ թվում:
Այն կարող է բխել նաև
քո դեռ չապաքինված ինչ-որ մասից,
Եվ փաստորեն, կարելի է ասել,
հենց այդպես է միշտ լինում:

Ահա թե ինչու է ստացվում,
որ այդքան կարևոր է
Ելք տալ բացասականին,
ազատ արձակել դրանք:
Միայն այդ ճանապարհով
դու կարող ես հասկանալ,
Թե արդյո՞ք իրականում
հավատում ես նրանց:

Ձեզ բոլորիդ վիճակվել է
ասել ինչ-որ վատ բան,
Եվ նրա համար միայն,
որ հետո հայտնաբերեք,
Որ դրանք, արտահայտվելով
արդեն իսկ մեկ անգամ,
Չեն արտահայտում այլևս այն,
ինչ "իրականում" զգում եք:

Այդ իմաստով նրանք կարող են
նաև խաբուսիկ լինել:

Զգացմունքները` հոգու լեզուն են,
բայց պետք է լինես վստահ,
Որ դու իրոք լսում ես
քո իսկական զգացմունքները,
Այլ ոչ մտքիդ կառուցած
կեղծ, շինծու մոդելը:

Տեսնու՛մ ես: Ստացվում է,
որ ես նույնիսկ չեմ կարող
Վստահել ու հավատալ
զգացմունքներիս սեփակա՛ն:
Սքանչելի՛ է: Իսկ կարծում էի,
թե հենց դրանում է
Դեպի ճշմարտություն տանող
ճամփան իսկական:

Ես կարծում էի, թե Դու
հենց դրան ես սովորեցնում:

Այդպես էլ կա: ուղղակի քեզ
դժվար է այդ հասկանալ:
Կան իսկական զգացմունքներ,
որ ծնվել են հոգում, -
Եվ կան կեղծ զգացմունքներ:
Սրանք մտքում են ստեղծված:
Այլ կերպ ասած, դրանք
բոլորովին էլ "զգացմունքներ" չեն:
Դրանք մտքեր են: Մտքեր`
զգացմունքների տակ քողարկված:

Այդ մտքերը հիմնված են
քո նախկին փորձի վրա,
Կամ փորձի, երբ դու
ուրիշի փորձն ես դիտարկում:
Դու տեսնում ես մեկի դեմքը,
երբ հեռացնում են նրա ատամը,
Եվ քո ատամը հեռացնելիս `
սեփական դեմքդ ես ծամածռում:

Դու կարող ես այդ պահին
ցավ էլ չզգալ անգամ,
Բայց միևնույն է, ծամածռվում ես:
Եվ քո այդ ռեակցիան
Վերաբերվում է ոչ թե
քո ներկա իրականությանը,
Այլ միայն և միայն
այդ իրականության ընկալմանը:

Իսկ ընկալում ես այն, հիմնվելով
ուրիշների փորձի վրա,
Կամ նրա, ինչ քեզ հետ արդեն
տեղի է ունեցել անցյալում:

Մարդու ամենամեծ կոչն է`
Լինել Այժմ և Այստեղ,
Դադարել ամեն պահ
հորինել նոր մտքեր:
Մտքեր ներկա պահի մասին,
պահի, որը դուք ինքներդ
"Ուղարկում" եք ձեզ արդեն մինչ այն,
երբ ծնվում են այդ մտքերը:

Եղիր այդ պահի մեջ:
Հիշիր, որ դու ինքդ ես
Ուղարկել քեզ այդ պահը
որպես մեծ նվեր:
Այդ պահի մեջ ամփոփված է
Մեծագույն ճշմարտության սերմը:
Դա ճշմարտություն է, որը
դու ցանկանում էիր վերհիշել:

Բայց հենց որ եկավ այն,
պահն այդ սպասելիք,
Դու անմիջապես կառուցել սկսեցիր
մտքեր նրա մասին:
Եվ փոխարենը գտնվես
պահի մեջ այդ եկած,
Դու կանգնել էիր մի կողմ
և դատում էիր այն:

Իսկ արձագանքեցիր հետո:
Եվ դա նշանակում է,
Որ դու վարվեցիր, ինչպես
երբևիցէ արդեն վիճակվել էր:
Երբ սխալ ես տեսնում իրերը,
դու` Արձագանքող ես:
Երբ սկսում ես տեսնել ճիշտ, -
արդեն Արարող ես դու:

Շատ խելոք է ասված:

Այո, այդպիսին է Աստված:

Յուրաքանչյուր նոր պահի,
պահի ամեն կոնկրետ,
Ինչպես մաքուր թղթի
դու կարող ես մոտենալ:
Առանց որևէ նախնական
մտքի այդ պահի մասին,
Կարող ես ստեղծել քեզ այնպիսին,
ինչպիսին կաս հենց հիմա:

Այլ ոչ թե կրկնես քեզ այնպիսին,
ինչպիսին երբևիցէ եղել ես:

Կյանքը` պրոցես է արարման,
իսկ դու ապրում ես այնպես,
Ասես համարում ես, որ այն
ընդամենը կրկնելու պրոցես է:

- - - - - - - - - - -
* "Re-action" - բառացիորեն. "կրկնվող գործողություն":
** "Ներկա" - անգլ."pre-sent", - բառացիորեն. նախապես ուղարկված:

Sambitbaba
05.08.2016, 09:44
* * *


Բայց ինչպե՞ս գիտակից մարդ
կարող է արհամարհել
Իր նախկին փորձն այն պահին,
երբ ինչ-որ բան է պատահել:
Մի՞թե նորմալ չէ, երբ մարդ,
նախկին փորձը վերհիշելով,
Վարվում է համապատասխանաբար,
այդ փորձից ելնելով:

Կարող է և նորմալ է,
բնական չէ սակայն:
"Բնական" է այն, ինչ ապրում ես
չփորձելով լինել "նորմալ":
Դու կարող ես անել այն,
ինչ որպես օրենք անում ես,
Կամ անել այն, ինչ բնական է
տվյալ իրավիճակի համար:

Նորմալը և բնականը
լրիվ տարբեր բաներ են:
Եվ հիշիր. ոչինչ ավելի
բնական չէ, քան սերը:

Եթե սիրով ես գործում`
բնականորեն ես վարվում:
Թե արձագանքում ես վախով,
նեղացած, զայրույթով,
Ուրեմն հնարավոր է,
որ դա էլ նորմալ է,
Բայց այդպես անկարող ես
վարվել բնականորեն:

Ինչպե՞ս կարող եմ գործել սիրով,
եթե նախկին փորձս ճչում է,
Որ կոնկրետ այդ պահը, հավանաբար,
ցավալի է լինելու:

Նախկին փորձիդ ճիչերին
ուշադրություն մի դարձրու:
Եղիր Այստեղ և Հիմա:
Գտնվիր պահի վիճակում:
Աշխատիր հնարավորինս տեսնել,
թե ինչի՞ հետ պետք է աշխատել
Հենց հիմա, ինքդ քեզ
վերաստեղծելու պրոցեսում:

Հենց դրա համար ես դու այստեղ:

Դու լույս աշխարհ ես եկել
այս ժամանակ, այս տեղում,
Որ ճանաչես քեզ և տեսնես այն,
Ինչ Լինել Ես Ցանկանում:
Դա նպատակն է կյանքիդ,
իսկ կյանքը` վերա-ստեղծման
Միշտ շարունակվող և անդադար
պրոցես է հավիտենական:

Դուք շարունակում եք վերա-ստեղծել ձեզ
ձեր մասին ձեր ապագա
Գաղափարների կերպով`
ամենավեհ և ամենաբարձր:

Չի՞ հիշեցնում դա Քեզ արդյոք
նման մի բան, երբ մարդ, ասենք,
Թռչում է տանիքից, համոզված,
որ կարող է թռչել:
Նա վստահորեն արհամարհել է
"նախկին փորձն" իր կյանքի,
Անտեսել է նաև "փորձը`
հետևել այլոց վարքին",

Եվ թռչում է ցած, չմոռանալով
ընթացքում կրկնել անվերջ.
"Ես Աստված եմ, ես Աստված եմ:
Ես ապրելու եմ հավերժ":

Այնքան էլ խելոք բան չէ:
Այդպե՞ս է, թե՞ այդպես չէ:

Մարդիկ, քան ուղղակի թռչելը,
հասել են ավելի շատին:
Մարդիկ, օրինակ, սովորել են
ապաքինել հիվանդներին:
Մարդիկ, մի՞թե մոռացել ես,
կյանք են տվել մեռածներին:

Մի մարդ:

Դու կարծում ես, թե ամբողջ
Տիեզերքում այս անվերջ
Ընդամենը մեկ մարդու՞ եմ
Ես նման ուժ տվել:

Միայն մեկն է դա ցուցադրել:

Այդպես չէ:
Բոլորովին:
Հիշու՞մ ես, ով բաժանեց
ջրերը Կարմիր Ծովի:

Աստված:

Իրոք որ:
Այդպես է:
Բայց ո՞վ կոչեց Աստծոն
այդ անել, կասե՞ս:

Մովսեսը:

Տեսնու՞մ ես:
Իսկ ո՞վ խնդրեց, որ Ես
Կյանքի բերեմ մեռյալներին,
հիվանդներին ապաքինեմ...

Հիսուս:

Այո: Իսկ այն, ինչ արեցին
Հիսուս և Մովսեսը,
Դու ինքդ, ի՞նչ ես կարծում,
անել անկարո՞ղ ես:

Բայց նրանք չեն արել դա:
Նրանք խնդրել են, որ անես Դու՛:
Իսկ դրանք տարբեր բաներ են,
և հակառակը ես չեմ պնդում:

Լավ: Եկ հետևենք քո մտքին:
Իսկ դու համարում ես,
Որ այդ հրաշքների մասին ինքդ
Ինձ խնդրել անկարո՞ղ ես:

Կարծում եմ, կարող եմ:

Հենց դրանում է տարբերությունը
քո և Մովսեսի միջև:
Հենց դա է, որ բաժանում է
քեզ և Հիսուսին:

Շատ մարդիկ հավատում են, որ,
դիմելով Քեզ Հիսուսի անունից,
Ավելի մեծ են հույսերը,
որ իրենց խնդրանքը կկատարվի:

Այո, շատերը հավատում են,
ցավոք, հենց դրան:
Մտածում են, որ ինքնուրույն
անել այդ չեն կարողանա:
Բայց նրանք հավատում են
ուժին Հիսուսի
Եվ այդ պատճառով խնդրում են
Հիսուսի անունից:

Չնայած Հիսուս ասել է.
"Ինչի՞ն եք զարմանում:
Այն, ինչ արել եմ ես,
դուք նույնպես կանեք":
Բայց մարդիկ նրա խոսքերին
չէին հավատում:
Շատերը չեն հավատում
Հիսուսին այսօր էլ:

Դուք բոլորդ ենթադրում եք,
որ արժանի չեք:
Այդ պատճառով Ինձ դիմում եք
Հիսուսի անունից:
Կամ Կույս Մարիամի անունից:
Այս կամ այն սրբի անունից:
Արևի Աստծո անունից:
Արևելքի Ոգու անունից:

Ցանկացած անունից`
ում ասես, - միայն ոչ ձե՛ր:
Բայց Ես ձեզ ասում եմ.
Խնդրեք, և կտրվի;
Փնտրեք, և կգտնեք;
Թակեք, և դռները
կբացվեն
ձեր առջև:*

Թռեք տանիքից, և կթռչեք:

Եղել են նմաններն էլ:
Դու հավատու՞մ ես դրան:

Այո: Այդ մասին լսել եմ:

Եղել են նաև նրանք, ովքեր
պատերի միջով են անցել:
Ոմանք նույնիսկ սեփական
մարմիններն են լքել:

Այո, այո: Բայց ես
չեմ տեսել երբեք, թե ինչպես
Ինչ-որ մեկն ինչ-որ տեղ
անցավ պատի միջով:

Եվ չեմ կարծում նմանապես,
թե տանիքից պետք է թռչել:
Առողջության համար պիտանի մի բան
դրանում կարո՞ղ է լինել:

Այն մարդը զոհվեց
ոչ թե այն պատճառով,
Որ, ելնելով գոյության կարգավիճակից,
նա չէր կարող թռչել:
Զոհվեց, քանզի, փորձելով
արտահայտել իր անհատականությունը,
Աստվածայնությունը սեփական
արտահայտել չմտածեց:

Բացատրիր, խնդրում եմ:

Տանիքի վրա` մարդն ապրում էր
ինքնախաբեության աշխարհում,
Որտեղ առանձնահատուկ մեկն էր
իր անձը պատկերացնում.

Ոչ այնպիսին, ինչպես
մնացած բոլոր մարդիկ:

Հայտարարելով "Ես Աստված եմ",
այդ մարդը սկսեց
Արտահայտել իրեն ստի մեջ:
Նա ցանկացավ տարբերվել.
Դառնալ ավելի մեծ,
ավելի հզոր, քան մյուսները:

Դա` էգոիզմի ակտ էր:
Իսկ էգոն` առանձնացված է,
Անհատական է, և երբեք
չի կարող արտահայտել
Այն, ինչ ամբողջական է,
այն, ինչ Միասնական է:

Ձգտելով ցուցադրել
իր Աստվածայնությունը,
Այդ մարդը ցույց տվեց
իր անջատվածությունը,
Այլ ոչ թե միասնությունն
աշխարհի հետ, քեզ հետ,
Տիեզերքի հետ,
Աստծո հետ:

Այսպիսով, նա ծարավի էր,
արտահայտելով ան-աստվածություն,
Դրա հակառակ որակն արտահայտել`
Աստվածայնություն:
Եվ մատնվեց անհաջողության:
Իսկ Հիսուս` հակառակը,
Ցուցաբերեց Աստվածայնություն`
արտահայտելով Միասնությունը:

Ուր էլ (ում էլ) նայեր,
Հիսուս տեսնում էր
Միայն Միասնությունն ու
Ամբողջականությունը:
Եվ դրանում
մի Ամբողջություն էին
Նրա՛ գիտակցությունն ու
Ի՛մ Գիտակցությունը:

Այդ վիճակում ամենն,
ինչ նա կոչեր կյանքի,
Կարտահայտվեր նրա Իրականության մեջ
Աստվածային այդ Սուրբ Պահին:

Հասկանում եմ: Նշանակում է,
որպեսզի հրաշքներ գործես,
"Քրիստոսի գիտակցություն" է
անհրաժեշտ ձեռք բերել:

Նշանակում է, ուրեմն,
ամեն ինչ հեշտ է շատ:

Ծիծաղիր: Բայց գիտեցիր,
որ հենց այդպես էլ կա:

Ամեն ինչ ավելի հեշտ է,
քան դու կարծում ես:
Եվ շատերն են հասել
գիտակցության այդ մակարդակին:
Շատերը, հիրավի
եղել են Քրիստոսներ,
Շատերն, այլ ոչ միայն
Հիսուս Նազովրեցին:

Դու էլ կարող ես լինել:

Ինչպեեե՞՜ս...

Ձգտելով: Բայց դա այն
ընտրությունն է, որը դու
Պետք է կատարես
ամեն օր, ամեն ժամ:
Հենց դա պետք է դառնա
քո կյանքի նպատակը:

Իրականում հենց դա էլ
նպատակն է կյանքիդ,
Ուղղակի դու չգիտես այդ:
Իսկ թե գիտես էլ նույնիսկ,
Եթե հիշում ես անգամ պատճառը
գոյության քո իսկական, -
Չգիտես, թե ինչպես հասնես դրան
այնտեղից, որտեղ կաս:

Այ, հենց այդ է բանը:
Ինչպե՞ս ես կարող եմ
Այնտեղից, որտեղ գտնվում եմ,
հասնել, ուր ցանկանում եմ:

Ես նորից ասում եմ քեզ.
Փնտրիր, և կգտնես:
Թակիր, և կբացեն:
Խնդրիր, և կտան:

Ես "փնտրել" և "թակել" և "խնդրել" եմ:
Արդեն երեսունհինգ տարի:
Ներիր, եթե դա արդեն
ինձ ձանձրացրել է հիրավի:

Եթե չասենք` հիասթափեցրել է,
ճի՞շտ է:

Եկ համաձայնվենք, Իմ որդյակ,
որ դու թակել ես ու փնտրել
Ժամանակ առ ժամանակ,
բայց ավելի հաճախ այդ չես արել:

Անցյալում դու ինձ մոտ էիր գալիս
այն ժամանակ միայն,
Երբ դժբախտության մեջ էիր հայտնվում,
Երբ անհրաժեշտ էր լինում ինչ-որ բան:
Դառնալով ավելի հասուն,
դու հասկացար, որ Աստծո հետ
Նման հարաբերությունները սխալ էին,
և սկսեցիր ձգտել

Ստեղծել ավելի մեծ,
նշանակալի ինչ-որ բան:
Բայց նույնիսկ այդ ժամանակ էլ
Ես ոչ ավելին էի քեզ համար,
Քան երբեմնի, ոչ մշտական,
դիպվածային ինչ-որ բան:

Իսկ ավելի ուշ, երբ հասկացար,
որ միասնությանն Աստծո հետ
Կարելի է հասնել միայն Ինձ հետ
հանրության գալու միջոցով,
Սկսեցիր նախաձեռնել քայլեր,
որոնց միջոցով կարելի է
Հասնել հանրության, բայց դա էլ
անում էիր անկանոն:

Դու, իհարկե, խորհրդածում էիր,
պահպանում էիր ծեսերը,
Աղոթքներով դիմում էիր Ինձ,
ժամերգություններով քո մեջ
Արթնացնում էիր Իմ հոգին,
բայց այն ժամանակ էիր այդ անում,
Երբ ոգեշնչում էիր ապրում,
երբ դա քեզ ձեռք էր տալիս:

Եվ չնայած հրաշալիորեն
զգում էիր Ինձ, այնուհանդերձ
Իննսունհինգ տոկոսը կյանքիդ
անց կացրեցիր, համակված
Պատրանքով մեկուսացվածության,
և ժամանակ առ ժամանակ միայն
Պոռթկումներ էիր ունենում գիտակցելու
Բարձրագույն Իրականությունը:

Դու մինչև օրս համարում ես,
որ կյանքը հանգեցվում է
Ավտոմեքենադ վերանորոգելուն
և հեռախոսավարձդ վճարելուն,
Անձնական փոխհարաբերություններդ
կարկատելուն ու կարգավորելուն:

Համարում ես, որ քո կյանքը
պտտվում է քո ստեղծած
դրամաների շուրջ, այլ ոչ նրա,
ով ստեղծել է դրանք:

Դու դեռ չես հասկացել,
թե ինչու ես շարունակում
Այդ դրամաները ստեղծել:
Դու դեռ չես հասկանում,
Որ չափազանց մտահոգված ես,
որ դրանցից ազատվես:

Ասում ես, որ հասկանում ես
քո կյանքի իմաստը,
Բայց այդ հասկացմամբ
երբեք չես ապրում:
Ասում ես, որ գիտես
դեպի Ինձ տանող ճանապարհը,
Բայց քո կյանքում երբեք
նրանից չես օգտվում:

Պնդում ես որ ճանապարհին ես,
բայց դու այնտեղ չես:
Հետո գալիս ու Ինձ ասում ես,
որ երեսունհինգ տարի փնտրել ես:

Ես չեմ ուզում լինել նա,
ով կցրի պատրանքներդ, բայց...
Ժամանակն է դադարել
զբաղվել ինքնախաբեությամբ
Եվ ժամանակն է ազնվորեն
նայել ինքդ քեզ:

Այդ պատճառով Ես ասում եմ քեզ.
ցանկանու՞մ ես դառնալ Քրիստոս:
Ուրեմն ամեն օր և րոպե
գործիր, ինչպես Քրիստոս:
(Մի ասա, թե չգիտես ինչպես:
Նա ձեզ ցույց է տվել ճանապարհը: )
Ինչպես Քրիստոս եղիր ամեն պահ:
(Նա հրահանգներ է թողել, թե ինչպես: )

Եթե իրոք ձգտում ես դրան,
առանց օգնության չես մնա:
Ես Ինքս քեզ ուղղություն կտամ
ամեն րոպե, ամեն պահ:

Ես այն ցածր ու հանգիստ
ձայնն եմ, քո մեջ բնակվող,
Որ գիտի, թե ուր գնա,
թեքվի ո՛ր ճանապարհով,
Ինչպես գործի, ինչ ասի, -
ինչ իրականություն արարի:
Ես կարող եմ քեզ հուշել,
դու ուղղակի Ինձ լսիր:

- - - - - - - - - -
* Մատթ. Է-7; Ղուկ. ԺԱ-9.

Sambitbaba
05.08.2016, 09:47
* * *


Ինձ թվում է, ես չգիտեմ,
թե ինչպես է դա արվում:

Դու անում ես դա հենց հիմա:
Ուղղակի արա այդ միշտ:

Ես չեմ կարող ամբողջ օրը
ման գալ տետրը ձեռքիս:
Չէ՞ որ չեմ կարող իմ կյանքում
մի կողմ նետել ամեն ինչ
Եվ սկսել գրել Քեզ,
հուսալով, որ Դու,
Քո փայլուն պատասխաններից մեկի հետ
միշտ կլինես կողքիս:

Շնորհակալություն:
Նրանք իրոք փայլուն են:
Եվ ահա ևս մեկը.
Այո, դու կարող ես:

Ես նկատի ունեմ, որ եթե
ինչ-որ մեկը քեզ ասեր,
Որ դու անմիջական կապի
հնարավորություն ունես Աստծո հետ,
Ունես անմիջական միացում, -
և ամենն, ինչ քեզ պետք է, -
Թուղթ ու գրիչ ունենալ
ամբողջ օրվա ընթացքում...

Դու կհետևեի՞ր դրան:

Դե, իհարկե, այո՛:

Իսկ քիչ առաջ ասացիր ոչ:
Ասացիր, որ "չես կարող":
Ուրեմն, ի՞նչ է կատարվում քեզ հետ:
Ո՞րն է ճշմարտությունդ, կասե՞ս:

Եվ հետո, գիտե՞ս ինչ...
Քեզ հեչ պետք էլ չէ թուղթ,
Ոչ էլ պետք է գրիչ:
Ես գրչի մեջ չեմ ապրում:
Ես քո մեջ եմ ապրում:
Ես քեզ հետ եմ միշտ:

Դա իրո՞ք այդպես է:
Կարո՞ղ եմ դրան հավատալ:

Իհարկե, կարող ես:
Դա այն է, ինչին Ես
Խնդրեցի քեզ հավատալ
ամենասկզբից: Դա այն է,
Ինչ ամեն Վարպետ, Հիսուսը ներառյալ,
միշտ ասել է քեզ:
Դա է հիմնական ուսմունքը:
Ճշմարտությունը կենտրոնական:

Ես քեզ հետ եմ միշտ,
մինչև վերջը ժամանակների:

Դու հավատու՞մ ես դրան:

Այո, հիմա հավատում եմ:
Ցանկանում եմ ասել`
ավելի, քան երբևիցէ:

Լավ է: Լավ է: Լավ է:
Օգտագործիր Ինձ, ուրեմն:
Եթե դրա համար քեզ պետք է
տետր ու գրիչ վերցնել, -
Վերցրու դրանք, ուրեմն:
Վերցրու դրանք հաճախ:
Ամեն օր, եթե պետք է:
Եթե պետք է` ամեն ժամ:

Ինձ մոտ եղիր: Մոտ եղիր Ի՛նձ:
Դրա համար արա ամենն,
Ինչ կարող ես անել: Արա,
ինչ պարտավոր ես անել:

Ստեղծիր աղոթք:
Համբուրիր քարերը:
Կարդա սաղմոս:
Արևելքին խոնարհվիր:
Ճոճիր ճոճանակ:
Կոփիր մկաններդ:
Արա այն, ինչ պահանջվում է:
Կամ գիրք գրիր:

Արա այն, ինչ քեզ պետք է դրա համար:

Ձեզանից յուրաքանչյուրն
իր պատկերացումն ունի Իմ մասին:
Յուրաքանչյուրը ձեզանից`
արարել է Ինձ յուրովի:

Մեկի համար Ես տղամարդ եմ:
Մեկի համար` կին:
Մեկի համար` երկուսն էլ:
Մեկի համար էլ` ոչ մեկը երկուսից:
Ձեզանից մեկի համար`
Ես մաքուր էներգիա եմ:
Ինչ-որ մեկի համար`
բարձրագույն զգացմունք,

Որը դուք կոչում եք սեր:
Իսկ ոմանք պատկերացում չունեն,
Թե ով եմ Ես, ինչ եմ Ես:
Նրանք ուղղակի գիտեն, որ Ես Եմ:

Եվ դա ճշմարիտ է:

ԵՍ ԵՄ:

Ես` քամին եմ, որ շոյում է մազերդ:
Ես` արևն եմ, որ ջերմացնում է մարմինդ:
Ես` անձրևն եմ, որ պարում է դեմքիդ:
Ես` օդի մեջ, հոտն եմ ծաղիկների:
Ես` ծաղիկներն եմ, իրենց բույրն արձակող:
Ես` ինքը օդն եմ, այդ բույրը սփռող:

Եվ Ես` քո մասնիկն եմ,
այն մասնիկը փոքրիկ,
Որը ձգտում է զգացմունքն այդ
ապրել կրկին ու կրկին:

Ամենն, ինչ կամենաս,
ինչ աշխատում է քեզ համար,
Ինչն օգնում է դրան
իրականանալ, -
Ամեն մի արարողություն,
ծես, խորհդրածում,
Միտք, երգ, խոսք կամ գործ, -
ինչ քո սիրտն է ուզում,

Ինչ կուզես այն ամենից,
ինչ կուտակել ես կյանքում,
Եթե պետք է քեզ` Ինձ հետ
"վերամիասնանալու" համար, -

Արա այդ:

Արա այդ, որպեսզի
վերհիշես Իմ մասին:

Erevanci83
16.08.2016, 19:56
(Եթե դու ծնվել ես առանց թևերի, մի արա ոչինչ, ինչը կխանգարի նրանց աճել:) սա ում խոսքերնա ?

Sambitbaba
17.08.2016, 04:40
(Եթե դու ծնվել ես առանց թևերի, մի արա ոչինչ, ինչը կխանգարի նրանց աճել:) սա ում խոսքերնա ?

Ես ինքս մոռացել եմ, թե որտեղից վերցրեցի... Հարցրեցի համակարգչին, ասում է, Կոկո Շանելի աֆորիզմներից է: :o
Բայց հաստատ կարող եմ ասել, որ Կոկո Շանելի աֆորիզմները չեմ կարդացել...

Sambitbaba
18.08.2016, 00:34
3.


Այսպիսով, վերադառնալով հետ
և ի մի բերելով այն,
Ինչ Դու ասել ես ինձ,
ինձ սկսել է թվալ,
Թե ինձ մոտ կազմավորվել են
հետևյալ հիմնական պահերը.


* Կյանքը` մշտական
պրոցես է արարման:

* Բոլոր Վարպետները հետևում են
մեն-միակ գաղտնիքի.
Դադարել փոխել որոշումներդ
և հակել մեկին:

* Ինչ էլ անես այս պահին, -
"Ոչ"-ի հետ չհամաձայնվես:

* Այն ենք մենք կյանքի կոչում,
ինչ մտածում ենք և ասում:

* Կյանքը կարող է արարման
պրոցես լինել, կամ անդրադարձման:

* Հոգին արարում է,
իսկ միտքն` անդրադարձնում:

* Դադարիր հաշվել, թե ինչն է
"ամենալավը" քեզ համար,
(Ինչպես կորցնել ավելի քիչ,
ինչպես շահել ավելի շատ,
Կամ ստանալ այն,
ինչ ցանկանում ես),
Եվ սկսիր զգալ,
թե Դու Ով Ես:

* Քո զգացմունքները`
քո ճշմարտությունն են:
Եվ ինչը ճշմարիտ է քեզ համար`
այն էլ քեզ համար լավագույնն է:

* Մտքերը` զգացմունքներ չեն:
Դրանք գաղափարներ են
Այն մասին, թե ինչպես է
քեզ "հետևում" զգալ:
Երբ մտքերն ու զգացմունքները
խառնվում են իրար,
Ճշմարտությունը մշուշապատվում
և վերանում է:

* Որպեսզի վերադառնաս
քո զգացմունքներին,
Եղիր "խելքիցդ դուրս"
և դիմիր զգացմունքներիդ:

* Ճանաչելով քո ճշմարտությունը,
ապրիր նրանով:

* Բացասական զգացմունքները`
ճշմարիտ զգացմունքներ չեն:
Ավելի շուտ, ինչ-որ բանի մասին
քո մտքերն են դրանք,
Հիմնված քո իսկ սեփական
նախկին փորձի վրա,
Կամ այլ մարդկանց նախկին
փորձի վրա հիմնված:

* Մաքուր Ճշմարտությունը ստեղծվում է
այստեղ և հիմա,
Այլ ոչ թե վերարտադրվում է
նախկին փորձի հիման վրա:
Եվ ուրեմն նախկին փորձը
ցուցանիշ չէ ճշմարտության:

* Որպեսզի ինչ-որ բանի հանդեպ
քո արձագանքը փոխես,
Ներկա եղիր պահի մեջ,
այն պահի, որը նախապես
Ուղարկված էր քեզ և այդպիսին էր,
նախքան նրա մասին մտածում էիր:
Ոչ թե անցյալում կամ ապագայում,
այլ Հիմա և Այստեղ եղիր:

* Անցյալը կամ ապագան
միայն մտքում է, որ կարող են
Գոյություն ունենալ:
Ներկա Պահը` միակ
Իրականությունն է:
Ներկայի մեջ մնա:

* Փնտրիր` և կգտնես:

* Արա ամենն, ինչ պետք է
Աստծո հետ, Աստվածուհու հետ,
Միակ Ճշմարտության հետ
կապված մնալու համար:

Մի դադարիր պրակտիկադ,
աղոթքներդ, ծեսերդ,
Գրելը, կարդալը,
խորհրդածումներդ`
Ամենն, ինչ աշխատում է
քեզ համար, որպեսզի
Կապված մնաս նրա հետ,
հետն Ամեն Ինչի:


Ճի՞շտ է առայժմ այն,
ինչ այստեղ ասացի:

Սքանչելի՛ է: Առայժմ
ամեն ինչ գերազանց է:
Դու հասկացա՛ր: Իսկ կարո՞ղ ես
դու այդպես ապրել:

Մտադիր եմ փորձել:

Լավ է:

Դե լավ: Այժմ կարող ենք
մենք վերադառնալ այնտեղ,
Որտեղ կանգ առանք:
Պատմիր ժամանակի մասին:

Ներկայից բացի
այլ ժամանակ չկա՛:

Համոզված եմ, որ այդ մասին
դու առաջ էլ ես լսել:
Բայց չես հասկացել այդ:
Իսկ հիմա հասկացար:

Չկա այլ ժամանակ,
բացի այս ժամանակը:
Ուրիշ այլ պահ չկա
ներկա պահից բացի:
"Այժմ", - սա ամենն է,
ինչ քո կյանքում կա:

Իսկ ու՞ր մնաց "երեկը",
իսկ "վաղն" ի՞նչ եղավ:

Դա հորինած խաղն է
քո երևակայության:
Բարձրագույն Իրականության մեջ
նման բաներ չկան:
Ամենն, ինչ երբևիցէ եղել է,
լինում է և կլինի, -
Առանց որևէ բացառության
տեղի է ունենում հենց հիմա:

Ես չեմ հասկանում:

Դու չես էլ կարող
հասկանալ մինչև վերջ:
Բայց դու կարող ես
սկսել հասկանալ:
Չէ՞ որ ամենն, ինչ պետք է, -
իմաստը նշմարել:
Եվ այդ պատճառով...
ուղղակի սկսիր լսել:

"Ժամանակը"` համատարած մի բան չէ:
Դա` հարաբերական տարր է, -
Եվ ունի ոչ թե հորիզոնական,
այլ ուղղահայաց գոյավիճակ:
Մի մտածիր նրա մասին`
Որպես "աջից ձախ" ինչ-որ բանի, -
Այսինքն, ժամանակի գծի մասին`
Ծնունդից մինչև մահ:

Տիեզերքի մի կետից
մեկ ուրիշը տանող:

"Ժամանակը" - այն է,
ինչը "վերև" ու "ներքև" է:
Դու կարող ես պատկերացնել այն
մի առանցքի տեսքով,
Որի վրա ցուցադրված է
Ներկա Պահը Հավերժական:

Պատկերացրու թղթի էջեր`
վերևում մեկը մյուսի, -
Մի առանցքի վրա շարված:
Դրանք տարրերն են ժամանակի:
Ամեն մի տարր` որոշակի է,
նաև առանձին, սակայն
Ամեն մեկը գոյություն ունի
մյուսի հետ միաժամանակ:

Միանգամից բոլոր թղթերը
նույն առանցքի վրա են:
Որքա՞ն այնտեղ թուղթ կլինի, -
որքա՞ն է այնտեղ եղել...

Գոյություն ունի միայն Մեկ Պահ`
այս պահը, - Այս Հավերժական Պահը:

Ամեն ինչ տեղի է ունենում
հենց հիմա` և Ես
Մեծարված եմ: Այլևս
կարիք չկա սպասել
Աստծո փառքին, - ամեն ինչ
արված է արդեն:

Ես ամեն ինչ արել էի
հենց այդպես,
Որովհետև Ես չէի
կարողանա սպասել:

Ես այնքան երջանիկ էի
Լինել Այնպիսին, Ինչպիսին Կամ,
Որ ուղղակի չէի կարող սպասել,
թե երբ դա կդառնա ակնհայտ

Իմ իրականության մեջ:

Եվ այդ պատճառով`
ԲՈՒ՛Մ, -
Ահա՛ այն,
հենց այստե՛ղ,
Հենց հիմա՛,
ԱՄԵՆ Ի՛ՆՉ,
ՄԻԱՆԳԱՄԻ՛Ց.
Ստացե՛ք:

Դա չունի սկիզբ,
և դա չունի վերջ:
Դա`
Ամենահնարավոր
Ամեն Ինչը, -
ուղղակի
ԿԱ:
Հավերժ:

Հենց իր` Գոյատևման մեջ է
ընկած քո փորձը:
Գաղտնիքդ մեծագույն:
Լինելով գոյատևման մեջ,
Դու կարող ես գիտակցված
փոխադրվել ցանկացած
"Ժամանակ" և ցանկացած "տեղ",
որն ինքդ կընտրես:

Դու ցանկանում ես ասել,
որ մենք, մարդիկ,
Հնարավորություն ունենք
ճամփորդել ժամանակի մե՞ջ:

Իրոք որ: Եվ ձեզանից շատերն
արդեն արել են այդ: Փաստորեն,
Դուք բոլորդ կանոնավորապես
անում եք այդ "երազում",
Ինչպես դուք եք այն կոչում,
այդ սքանչելի ճամփորդությունը:
Եվ մեծամասնությունը ձեզանից
այդ մասին չի էլ կասկածում:

Դուք չեք կարող պահպանել
այդ տեղեկությունը:

Բայց էներգիան կպչում է
ձեզ սոսնձի պես,
Եվ այն, ինչ մնում է,
բավական է երբեմն,
Որպեսզի ուրիշներն,
ովքեր զգում են էներգիան, -
Կարողանան գուշակել
ձեր "անցյալը" և "ապագան":

Նրանք զգում են կամ "հաշվում են"
այդ մնացորդները,
Եվ նրանց դուք անվանում եք
պայծառատեսներ:

Երբեմն, նույնիսկ ձեր
սահմանափակ գիտակցությամբ,
Այդ հետքերը բավական են,
որպեսզի դուք հասկանաք,
Որ արդեն "եղել եք
այստեղ նախկինում":
Հանկարծ շվարած հասկանում եք,
որ "այդ արել եք արդեն":

Դեժա վյու:

Այո: Կա այդ հաճելի զգացումը,
երբ ինչ-որ մեկին ես հանդիպում,
Եվ քեզ թվում է, թե դուք ծանոթ եք
մի ամբողջ հավերժություն:
Դա հափշտակիչ զգացում է:
Դա զարմանալի զգացում է:
Եվ դա իսկական զգացում է.
դու իրոք հավերժ ճանաչում ես այդ Հոգուն:

Հավերժությունը` այն է,
ինչը հենց հիմա է:

Դու շատ անգամ ես
վեր ու վար նայել
Առանցքի վրայի
քո "թղթի էջից",
Եվ տեսել ես էջերը
մնացած բոլորի:

Եվ տեսել ես
այնտեղ քեզ էլ
Պատճառով այն
հասարակ,
Որ Քո մասնիկը,
Քո մի կտորը
Կա բոլոր այդ էջերից
ցանկացած էջի վրա՛:

Ինչպե՞ս է դա հնարավոր:

Ես ասում եմ քեզ. Դու միշտ եղել ես,
կաս ու կլինես:
Երբեք չի եղել ժամանակ,
երբ դու չես եղել, -
Եվ այդպիսի ժամանակ
չի լինի երբեք:

Sambitbaba
25.08.2016, 18:40
Բայց սպասիր: Ինչպե՞ս լինել ուրեմն
հին հոգիների հետ:
Մի՞թե չկան հոգիներ,
որոնք ծեր են մյուսներից:

ԱՄԵՆ ԻՆՉ
Ես ստեղծել եմ ՄԻԱՆԳԱՄԻՑ,
Եվ Այդ Ամենը
գոյություն ունի հենց հիմա:
Եվ, հետևաբար,
ոչինչ մյուսից "ծեր" չկա:

"Ծեր" և "երիտասարդ" պատկերացումը,
ինչը դու հիմա վկայակոչում ես,
Վերաբերվում է կոնկրետ հոգու
գիտակցության մակարդակներին,
Կամ այդ նույն հոգու
Տեսանկյանը Գոյության:
Դուք բոլորդ Գոյության Տեսանկյուններ եք,
ուղղակի մասերն Ամբողջի, Ինչ Կա:

Ամեն մասնիկ ապրում է ամբողջի
տպավորված գիտակցությամբ:
Ամեն էլեմենտ հավերժ
ամբողջի դրոշմն է կրում:
"Գիտակցվածությունը"` փորձն է
արթնացած գիտակցության.
Սկսում է իրեն գիտակցել ԱՄԵՆԻ
ամեն մի տեսանկյուն:

Բառացիորեն ասած, նա`
ինքնագիտակցող է դառնում:

Իսկ հետո աստիճանաբար
նա սկսում է գիտակցել
Մյուս բոլոր տեսանկյունները,
իսկ դրանից հետո` նաև
Այն փաստը, որ ուրիշներ
երբեք չեն եղել, չկան,
Եվ Ամեն Ինչ Մեկ Է,
միասին, Ամբողջական:

Հետո` վերջիվերջո, -
նա սկսում է գիտակցել Ինձ.
Հետո նա գիտակցում է
Ինձ, հրաշալիիս:

Բարեկամս, Դու իրոք որ
սիրում ես Քեզ, այնպես չէ՞:

Այո: Իսկ դու` ո՞չ:

Այո՛, Այո՛: Ես համարում եմ,
որ Դու սքանչելի՛ ես:

Համաձա՛յն եմ: Ես համարում եմ,
որ դու՛ էլ սքանչելի ես:

Եվ սա այն հարցն է, որտեղ
մեր կարծիքները չեն համընկնում,
Քանզի դու ինքդ քեզ
սքանչելի չես համարում:

Ինչպե՞ս կարող եմ ես ինձ
համարել սքանչելի,
Երբ տեսնում եմ թերություններս:
Սխալներս: Չարությու՛նն իմ:

Ես ասում եմ քեզ. Չարիք
գոյություն չունի:

Ես կուզենայի, որ իրոք
հենց այդպես լինի:

Եվ այնպիսին, ինչպիսին կաս,
դու` կատարյալ ես:

Կուզենայի, որ դա էլ
ճշմարիտ լիներ:

Դա էլ հենց կա՛ ճշմարտությունը:
Փոքրիկ երեխան
Պակաս կատարյալ չէ,
քան ցանկացած մեծ մարդ:
Եվ եթե նա դեռևս
ինչ-որ բան չի կարող,
Ինչ-որ բան չգիտի,
կամ ինչ-որ բան չի ասում, -
Դրանից նա պակաս
կատարյալ չի դառնում:

Փոքրիկ աղջնակը սխալվում է:
Նա կանգնել է: Նա սովորում է
Քայլել: Նա ընկնում է,
կանգնում է նորից,
Եվ, թեթևակի ճոճվելով,
կառչում է մոր ոտքից:

Մի՞թե դա ոչ կատարյալ է
դարձնում փոքրիկին:

Ես ասում եմ քեզ. ամեն ինչ
ճիշտ հակառակն է:
Այդ երեխան, այդ փոքրիկ
սքանչելի հրեշտակը
Հենց կատարելություն է, որ կա,
սիրելի և պաշտելի:

Եվ դու էլ այդպիսին ես,
Իմ զավակ սիրելի:

Բայց փոքրիկը ոչ մի
վատ բան չի արել:
Նա երբեք գիտակցաբար
ոչ ոքու չի հակաճառել:
Ուրիշին չի՛ վիրավորել:
Իրեն էլ չի՛ փչացրել:

Երեխան չգիտի,
թե լավն ու վատն իրարից
ինչով են տարբերվում:

Կատարյալ ճշմարտություն է:

Դու նույնպես չգիտես:

Բայց ես գիտեմ: Գիտեմ,
որ մարդկանց սպանելը` վատ է,
Իսկ սիրելը նրանց` լավ:
Գիտեմ, որ վատ է
ցավ պատճառելը,
Իսկ ապաքինելը` լավ:

Գիտեմ, որ վատ է
ուրիշինը վերցնելը,
Մարդկանց օգտագործելը,
դժբախտացնելը:

Ես կարող եմ օրինակներ
բերել քեզ այնպիսի,
Որտեղ այդ "սխալ" արարքները
կդառնան ճշմարիտ:

Հիմա Դու ինձ հետ
ինչ-որ խաղ ես խաղում:

Բոլորովին: Ուղղակի
փաստերի կողմն եմ պահում:

Եթե նկատի ունես,
որ յուրաքանչյուր օրենք
Ունի բացառություններ, -
ես համաձայն եմ դրա հետ:

Ամեն ինչ կախված է նրանից,
թե ինչ ես պատրաստվում անել:

Լավ: Հասկանում եմ:
Բայց չէ՞ որ դրանից
Լավը չեն դառնում
նման բաները:
Լավ արդյունքի համար
ստիպված ես երբեմն
Անվայել ու տգեղ
արարքներ կատարել:

Ուրեմն ստացվում է,
որ դրանից նրանք
Բոլորովին էլ "վատը"
չեն դառնում, այդպես չէ՞:
Նրանք ուղղակի միջոց են,
որ դու քո վերջնական
Արդյունքին ինչ-որ կերպ
կարողանաս հասնել:

Դու ցանկանում ես ասել,
որ վերջնական արդյունքն
Արադարացնում է միջոցնե՞րը:

Իսկ դու ի՞նչ ես կարծում:

Ես կարծում եմ, որ ոչ:
Ոչ: Ոչ մի դեպքում:

Թող լինի այդպես:

Բայց մի՞թե չես տեսնում,
թե ինչ ես հիմա անում:
Հենց ընթացքում դու հորինում ես
ինչ-որ նոր կանոններ:

Եվ մի՞թե չես տեսնում:
Դա կատարելապես նորմալ է:
Հենց դրանով է, որ դու
պարտավոր ես զբաղվել:

Քո ամբողջ կյանքի ընթացքում
դու որոշում ես, թե Դու Ով Ես,
Իսկ հետո հնարավորինս ապրում ես
որոշմանդ փորձով:
Եվ որքան ավելի ես մեծացնում
քո տեսունակությունը,
Այնքան ավելի շատ կանոններ ես
քո կյանք ներմուծում:

Կանոններն այդ քեզ պետք են
այդ ամենն ընդգրկելու համար:
Որքան ավելի ես լայնացնում
Քո մասին քո գաղափարը,
Այնքան ավելի շատ
"կարելի է" և "չի կարելի",
"Այոներ" և "ոչեր" ես ստեղծում,
որ այդ ամենն ընդգրկես:

Դրանք այն սահմաններն են,
որոնք "ամփոփում են"
Այն, ինչն իրականում
անհնար է ամփոփել:
Դու չես կարող "ամփոփել"
ինքդ քեզ, քանզի
Նույնքան անսահման ես,
որքան Տիեզերքը:

Բայց կարող ես հասկացություն ստեղծել
քո էության մասին,
Պատկերացնելով, հետո ճանաչելով
քո անսահման սահմանները:
Եվ, ինչ խոսք, որոշ իմաստով
դա միակ միջոցն է, որով
Դու կարող ես քեզ որպես
ինչ-որ կոնկրետ բան ճանաչել:

Այն, ինչ անսահման է, -
անսահման է:
Այն, ինչ անվերջ է, -
անվերջ է:

Այն չի կարող գոյություն ունենալ
ինչ-որ կոնկրետ տեղում,
Որովհետև այն ամենուր է:
Եվ եթե այն ամենուր է,
Ուրեմն մասնավորապես
ոչ մի տեղ էլ չէ:

Աստված` ամենուր է:
Այդ պատճառով ստացվում է,
Որ Աստված, մասնավորապես,
ոչ մի տեղ էլ չէ:
Որովհետև, եթե Նա լիներ
ինչ-որ կոնկրետ տեղում,
Ուրեմն չէր լինի մեկ այլ
կոնկրետ տեղում էլ:

Եվ դա այն է, ինչն Աստծո համար
բացարձակապես անհնար է:
Միակ "անհնար" բանն Աստծո համար`
Աստված չլինելն է:

Աստված չի կարող
Աստված "չլինել",
Ինչպես դու չես կարող
Ինքդ չլինել:
Աստված չի կարող Իրեն
ապա-աստվածացնել:

Ես ամենուր եմ,
և դրանում է ամենը:
Եվ քանի որ ամենուր եմ,
Ես` ոչ մի տեղ եմ:
Իսկ եթե ԵՍ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԵՄ,
ուրեմն ու՞ր Եմ Ես:

ԱՅԺՄ ԱՅՍՏԵՂ*:

Դա ինձ դուր է գալիս:
Դու արդեն ասել ես սա
Առաջին գրքում,
բայց լավ է, որ կրկնեցիր:

Շատ սիրալիր է քո կողմից:
Իսկ ավելի լավ հասկանալ
Դու հիմա սկսեցի՞ր:
Հիմա տեսնու՞մ ես, որ ստեղծեցիր
"Ճշմարիտի" և "սխալի" մասին
քո պատկերացումները,
Ուղղակի որոշելու համար,
թե Իրականում Ով Ես Դու:

Տեսնու՞մ ես, որ առանց
որոշումների` սահմանների, -
Դու անճանաչելի ես,
դու չկաս, դու` ոչինչ ես:

Եվ տեսնու՞մ ես արդյոք,
որ դու էլ, ինչպես Ես,
Շարունակում ես անվերջ
փոխել քո սահմաններն,
Ըստ այնմ, ինչպես
գաղափարներդ ես փոխում
Այն մասին, թե Դու
Ով Ես Իրականում:

Այո, ես հասկանում եմ,
թե ինչի մասին ես խոսում,
Բայց ինձ թվում է, որ ես
այնքան էլ չեմ փոխել
Իմ անձնական սահմաններն ու
իմ սեփական գաղափարները:

Ինձ համար սպանելը
միշտ վատ բան է եղել:
Գողանալն ինձ համար
միշտ վատ բան է եղել:
Ուրիշին նեղացնելը
միշտ վատ բան է եղել:

Հիմնական հասկացությունները,
որոնք ղեկավարում են
Մեր գործողությունները
ժամանակների սկզբից,
Անփոփոխ են մնացել
և մարդկանց մեծամասնությունը
համաձայն է դրանց հետ:

Ուրեմն որտեղի՞ց եք
դուք վերցնում պատերազմները:

Որովհետև միշտ կա մեկն,
ով խախտում է կանոնները:
Յուրաքանչյուր հոտում էլ
կարելի է քոսոտ ոչխար գտնել:

Այն, ինչ պատրաստվում եմ
Ես ասել քեզ այստեղ,
Որոշ մարդկանց, գիտեմ,
դժվար է ըմբռնել:
Այն քարուքանդ կանի
շատ ու շատ բաներ,
Ինչը դուք մինչև օրս
ճշմարտություն եք համարել:

Ես չեմ կարող այլևս
ձեզ թույլ տալ շարունակել
Ապրել այդպիսի
թյուր պատկերացումներով:
Եվ այս երկխոսությունը
պետք է որ ձեր համար
Բարի ծառայություն կատարի
իր խորհուրդներով:

Այնպես որ այս գրքում
մենք պետք է դեմ առ դեմ
Հանդիպենք այսպիսի
հասկացությունների հետ:
Եվ որոշ ժամանակ
մեզ ոչ այնքան հարթ
Ճանապարհներ են սպասվում:
Պատրա՞ստ ես դրանք անցնել:

Կարծում եմ, այո:
Եվ շնորհակալ եմ
Զգուշացման համար:
Իսկ ի՞նչ այդքան բարդ
Հասկացության մասին ես
պատրաստվում ինձ պատմել:

Ես մտադիր եմ այստեղ
պատմել քեզ հետևյալը.
"Քոսոտ ոչխարներ" չկան:
Կան միայն նրանք,
Ովքեր համաձայն չեն
քո տեսանկյան հետ,
Եվ կառուցում են
մոդել սեփական:

Եվ դրա հետ մեկտեղ,
չկան նրանք, ովքեր,
Ելնելով աշխարհի
իրենց մոդելից, -
Անում են ինչ-որ
անպատեհ բաներ:
Դուք բոլորդ էլ իդեալական
մոդելներ ունեք:

Ոչ, նշանակում է, նրանց
"մոդելը"` խառնաշփոթություն է:
Ես գիտեմ, թե ինչն է
ճշմարիտ կամ սխալ:
Իսկ այն, ինչ ես գիտեմ,
իմ իմացությունն է,
Իսկ թե մեկը չգիտի,
նա է խելագար:

Ներիր, բայց քեզ պետք է
ցուցաբերել զգուշություն.
Հենց այսպիսի վերաբերմունքից են
պատերազմներ սկսվում:

Ես գիտեմ, գիտեմ:
Ես դիտավորյալ ասացի:
Ուղղակի կրկնեցի
այստեղ այն, ինչ շատ անգամ
Լսել եմ ամենուր
շատ տարբեր մարդկանցից
Կհուշե՞ս, թե ես ինչ
կարող էի ասել նրանց:

Դու կարող էիր ասել,
որ գաղափարները մարդկանց
Փոխվել են` և փոխվում են
բազմաթիվ անգամներ
Նորից ու նորից,
նաև դարից դար,
Մշակույթից մշակույթ
և կրոնից կրոն,
Տեղից տեղ... նույնիսկ
մի ընտանիքից մյուսը

Եվ անհատից անհատ:

Որպես օրինակ
դու կարող էիր նշել,
Որ եղել է ժամանակ,
երբ շատերն են համարել,
Որ հմայության համար մարդուն
խարույկի վրա այրելը` "ճշմարիտ" է,
Իսկ հիմա, ինչ էլ լինի,
դա համարվում է "ոչ-ճշմարիտ":

Դու կարող էիր ասել նրանց,
որ "ճիշտն" ու "սխալը" որոշելը
Կախված է ոչ միայն ժամանակից`
աշխարհագրությունից էլ է կախված:

Դու կարող էիր գրավել նրանց
ուշադրությունն այն փաստի վրա,
Որ գործունեության որոշ ձևեր
ձեր մոլորակի վրա
Մի տեղ անթույլատրելի են,
մեկ այլ տեղ` օրինական:

(Օրինակ, մարմնավաճառությունը:)

Այդ պատճառով, ասել,
որ մարդ "վատ" բան է արել,
Կախված չէ նրանից, թե իրոք
ինչ է այդ մարդը կատարել,
Այլ միայն և միայն նրանից,
թե որտեղ է նա այդ արել:

Այժմ Ես ցանկանում եմ կրկնել
ինչ ասել եմ Առաջին Գրքում.
Ես գիտեմ, որ մեծ դժվարությամբ են
մարդիկ այս միտքն ըմբռնում:

Հիտլերը` դրախտում է:

- - - - - - - - -
Անգլ. Nowhere (ոչ մի տեղ) = now (այժմ) + here (այստեղ):

Sambitbaba
05.09.2016, 19:12
Ես համոզված չեմ, որ մարդիկ
պատրաստ են նման բանն ընկալել:

Այս, և բոլոր գրքերի,
որ մենք ստեղծում ենք, նպատակն է`
Պատրաստվածություն հարուցել
դեպի նոր պարադիգմ,
Դեպի նոր ըմբռնում,
ավելի լայն հայացք,
Ավելի մեծ գաղափար,
ավելի խոր իմաստություն:

Բայց ես ստիպված կլինեմ
տալ հարցեր այդ առումով,
Որոնք, ես համոզված եմ,
ծագում են շատ մարդկանց մոտ:
Ինչպե՞ս կարող է պատահել,
որ այդքան զարհուրելի մարդ,
Այդպիսի չարագործը` Հիտլերը...
ընկնի դրախտ:

Աշխարհի բոլոր կրոնները...
յուրաքանչյուր, այսօր գործող,
Համոզված եմ, որ հայտարարել են.
նա անիծված է և ուղարկվել է դժոխք:

Նախ, քանի որ դժոխք չկա,
նա չէր կարող ընկնել այնտեղ:
Այդ պատճառով կա միայն մեկ տեղ,
ուր նա կարող էր ընկնել:

Բայց այստեղ Ես ցանկանում եմ
քննարկել հարցի էությունը.
Արդյո՞ք դա իրականություն է,
որ "սխալ" էին Հիտլերի գործերը:

Եվ Ես արդեն ասել
և ասում եմ նորից ու նորից,
Որ ամբողջ Տիեզերքում
"սխալ" կամ "ճիշտ" չկա ոչինչ:
Ըստ էության ինչ-որ բան
չի կարող լինել ճիշտ կամ սխալ:
Եվ իրականությունը միակ այն է,
որ դա ուղղակի կա:

Քո միտքն այն մասին,
որ Հիտլերը հրեշ էր,
Հիմնված է փաստի վրա,
որ նա միլիոնավոր մարդիկ է սպանել:

Հենց այդպես է, որ կա:

Իսկ եթե Ես ասեմ քեզ,
որ այն, ինչը դու կոչում ես "մահ",
Ամենասքանչելի բանն է,
որ պատահում է մարդու հետ, -
Ի՞նչ կպատասխանեիր
դու այդ ժամանակ:

Ես կասեի, որ դա
դժվար է ընդունել:

Դու մտածում ես,
որ կյանքը Երկրի վրա
Ավելի լավ բան է,
քան կյանքը դրախտու՞մ:
Ես ասում եմ քեզ,
որ պահին քո մահվան
Դու կապրես երջանիկ,
գերագույն ազատություն,

Գերագույն հանգստություն,
գերագույն ուրախություն
Եվ գերագույն սեր, որ իմացել ես
քո ողջ կյանքի ընթացքում:

Եվ ուրեմն պե՞տք է պատժել
Եղբայր Աղվեսին,
Որ նա փշե մացառուտն է գցել
Եղբայր Ճագարին*:

Դու հաշվի չես առնում
այն փաստը կարևոր,
Որ որքան էլ հրաշալի լինի
կյանքը մահից հետո,
Մեր կյանքը չպետք է ընդհատվի
մեր կամքին հակառակ,
Չէ՞ որ մենք կյանք ենք եկել
ինչ-որ բանի համար:

Որ հասնենք մի բանի,
կատարենք ինչ-որ բան,
Ինչ-որ բան սովորենք,
և կլիներ շատ սխալ,
Եթե այն ավարտվեր
ինչ-որ մի մոլագարի
Խելագար գաղափարի
իրականացմամբ:

Նախ, դու այստեղ ես
ոչ թե նրա համար,
Որ ինչ-որ բան սովորես
(վերընթերցի՛ր Առաջին Գիրքը):
Կյանքը` դպրոց չէ,
և քո նպատակն էլ
Վերհիշելն է, հիշու՞մ ես,
այլ ոչ թե սովորելը:

Եվ հետո, մեծ հաշվով,
կյանքը "կրճատվում է"
Բազմաթիվ պատճառներով...
փոթորիկ, երկրաշարժ...

Դա այլ բան է: Դու Աստծո
գործերի մասին ես խոսում:

Աստծո ևս մեկ գործ է
յուրաքանչյուր իրադարձություն:

Կամ դու ենթադրում ես,
որ ինչ-որ իրադարձություն
Կարող է կատարվել,
երբ Ես չե՞մ ցանկանում:
Դու կարծում ես, թե դու
կշարժեիր ճկույթդ,
Եթե Ես որոշեի, որ քեզ
պետք չէ այդ անե՞լ:

Դու չես կարող որոշել ոչինչ,
եթե Ես դեմ եմ:

Բայց եկ շարունակենք քննել
"սխալ" մահվան մասին միտքը:
Սխա՞լ է, եթե կյանքն ընդհատվում է
հիվանդության պատճառով:

Այս դեպքում "սխալ" բառը,
կարծում եմ, անընդունելի է:
Դա այն է, ինչ բնականաբար է
տեղի ունենում:
Դա չի կարելի համեմատել
այնպիսի դեպքի հետ,
Երբ Հիտլերի նման մեկը
մարդիկ է սպանում:

Իսկ դժբախտ պատահարների
մասին ի՞նչ կասես:
Կույր պատահականությունների մասին
ի՞նչ կարծիքի ես:

Միևնույնը: Դա դժբախտություն է,
դա պատահականություն է,
Բայց դա Կամքն է Աստծո:
Չէ՞ որ մենք չենք կարող
Ներթափանցել Աստծո
մտքի, գիտակցության մեջ
Եվ բացահայտել, թե ինչու է
այդ ամենը կատարվում:

Մեզ պետք չէ այդ ամենը
նույնիսկ փորձել հասկանալ,
Քանզի Կամքը Աստծո`
անճանաչելի է և անխախտ:
Ձգտելով գուշակել
Գաղտնիքն Աստվածային,
մենք խախտում ենք սահմանները
մեր հնարավորությունների:

Դա մեղք է:

Որտեղի՞ց գիտես:

Եթե Աստված ցանկանար,
որ մենք այդ ամենը հասկանանք,
Ուրեմն այդպես էլ կլիներ:
Պարզ կլիներ ամեն բան:
Փաստը, որ չենք հասկանում`
որ հասկանալ չենք կարող, -
Վկայում է այն մասին,
որ հենց դա է Կամքն Աստծո:

Հասկանալի է: Փաստը,
որ դուք չեք հասկանում,
Աստծո Կամքի մասին է
ձեզ հայտարարում:
Իսկ փաստը, որ նման բան
տեղի է ունենում,
Աստծո Կամքի վկայությունը
չի հանդիսանում:

Հըմմմ...

Դժվարանում եմ բացատրել,
բայց ես դրան հավատում եմ:

Դու հավատու՞մ ես Աստծո Կամքին,
հավատու՞մ ես, որ Նա` Ամենակարող է:

Այո:

Եթե դա չի վերաբերվում Հիտլերին:
Իսկ Հիտլերի դեմ Նա անկարող էր:

Ոչ:

Ինչպե՞ս կարող է դա լինել:

Հիտլերը գործում էր
Աստծո Կամքին հակառակ:

Իսկ ինչպե՞ս, քո կարծիքով,
նա կարող էր այդ անել,
Եթե դու համաձայն ես,
որ Իմ Կամքն ամենակարող է:

Դու թույլատրեցիր նրան:

Եթե Ես թույլատրեցի,
չի՞ նշանակում, ուրեմն,
Որ ինչ էլ որ նա արել է,
Իմ Կամքով է արել:

Ստացվում է, որ այդպես է...
Բայց հնարավոր է, դրա համար
Դու ունեիր ինչ-որ
կարևոր մի պատճա՞ռ:
Ոչ: Քո Կամքի համաձայն
նա ուներ ազատ ընտրություն:
Իսկ ամենն, ինչ արել է,
արել է իր կամքով միայն:

Դու այնքան մոտ ես ըմբռնմանը:
Այնքա՜ն մոտ ես դու:

Իհարկե, դու ճիշտ ես:
Իհարկե, դա Իմ Կամքն է,
Որ Հիտլերը` և դուք բոլորդ էլ, -
Ազատ Ընտրություն ունենաք:
Եվ իհարկե, Իմ Կամքն այն չէ,
որ դուք չկատարեք այն,
Եվ հետո Ես կարողանամ պատժել ձեզ
անվերջ ու անդադար:

Եթե լիներ այդպես,
մի՞թե "ազատ" կլիներ
Ձեր ընտրությունը: Ինչպե՞ս:
Էլ ի՞նչ ազատ ընտրություն:

Ի՞նչ ազատ ընտրություն է դա,
եթե դուք գիտեք,
Որ ձեզ կստիպեն հավերժ
տառապել, եթե
Դուք չեք ցանկանում այն,
ինչ ցանկանում եմ Ես:
Ի՞նչ ընտրություն է դա,
դու Ինձ կբացատրե՞ս:

Բանը պատիժը չէ: Դա`
ուղղակի Օրենք է Բնական:
Դա ընդամենը
հետևանքների խնդիր է:

Տեսնում եմ, քեզ լավ են
սովորեցրել հիրավի
Աստվածաբանական
այդ բոլոր դատողություններին,
Որոնք քեզ թույլ են տալիս
հեշտորեն ու անվրդով
Ինձ պատկերացնել որպես
ահեղ, պատժող Աստծո:

Եվ ընդ որում ստացվում է,
որ այդ դաժան հարցում
Ես չեմ կրում որևէ
պատասխանատվություն:

Բայց ո՞վ է ստեղծել այդ
Բնական Օրենքները:
Չէ՞ որ, եթե ընդունենք,
որ Ես եմ դրանք հիմնել,
Ուրեմն, ինչու՞ Ես,
հիմնելով այդ օրենքները,
Հետո ձեզ իշխանություն եմ տվել
դրանց չհնազանդվել:

Եթե Ես չէի ուզում,
որ նրանք գործեն, -
Եթե Իմ Կամքն էր,
որ դուք չտանջվեք, -
Ուրեմն ինչու՞ Ես
ձեր տառապանքների
Հնարավորությունն անգամ
պետք է ստեղծեի:

Մեզ գայթակղում ես ոչ Դու:
Գայթակղում է Սատանան:

Եվ նորից դու վիճակն
այնպես ես պատկերացնում,
Որ Ես չեմ կրում ոչ մի
պատասխանատվություն:

Մի՞թե դու չես տեսնում,
որ ձեր աստվածաբանությունն
Արդարացնելու միակ
հնարավորությունն է,
Պատկերացնել սեփական
Աստծոն` անօգնական:

Հասկանու՞մ ես արդյոք,
որ ձեր դատողությունները
Կարող են իմաստ
ունենալ այն դեպքում,
Եթե իմաստ չկա
Իմ գործողություններում:

Քեզ իրո՞ք բավարարում է
այն Աստծո մասին գաղափարը,
Ով ստեղծել է քեզ, բայց գործերդ
հսկել անկարող է:

Ես չեմ ասել, թե չես կարող
Դու հսկել սատանային:
Դու` Աստված ես: Դու կարող ես
հսկել ամեն ինչ:
Ուղղակի ինչ-որ պատճառով
որոշել ես այդ չանել:
Ուղղակի Դու թույլատրում ես
սատանային մեզ գայթակղել:

Թույլատրում ես սատանային
տիրանալ մեր հոգիներին:

Բայց ինչի՞ համար Ես պետք է
անեի այդ: Ինչու՞,
Եթե Ես ցանկանում եմ,
որ դուք վերադառնաք Տուն:

Որովհետև Դու ցանկանում ես,
որ մենք հետ գանք Քեզ մոտ
Մեր ընտրությամբ, այլ ոչ թե
այն չունենալու պատճառով:
Եվ Դրախտն ու Դժոխքն էլ
այդ պատճառով ես հիմնել.
Որպեսզի ըստ ընտրության
կարողանանք մենք գործել,

Այլ ոչ թե Քեզ մոտ գանք
պատճառով այն հասարակ,
Որ չկա այլ ճանապարհ
և մենք չունենք այլընտրանք:

Ես հասկանում եմ, թե ինչպես եք
դուք հանգել այդ գաղափարին:
Դուք համարում եք, որ ձեր Աստված է
այդ ամենը բարդել ձեր գլխին:
Եվ քանի որ Ես այդ կարգը
սահմանել եմ ձեր աշխարհում,
Դուք կարծում եք, որ Իմ աշխարհում էլ
ամենն այդ կերպ պետք է լինի:

Ձեր աշխարհում չի կարող Լավը
գոյատևել առանց Վատի:
Եվ դուք կարծում եք, որ Իմ աշխարհում էլ
այլ կերպ ոչինչ չի աշխատի:

Բայց Ես ասում եմ.
Որտեղ Ես Եմ,
"վատ" չկա:
Չկա նաև "չար":
Կա Ամեն Ինչ միայն `
Ամենահնարավոր
Ամենաընդունելի
Ամենակատարյալ:

Կա Ընտրություն:
Եվ Գիտելիք:
Եվ Փորձը նրա`
Գիտելիքի:

Իմ աշխարհը`
Աշխարհն է
Կատարյալի
և Բացարձակի,
Որտեղ Մի Բանը կա
ոչ թե համեմատ մեկ ուրիշի,
Այլ ամբողջովին անկախ է
որևէ այլ Բանից:

Իմ աշխարհը` մի տեղ է,
որեղ Ամենն, Ինչ Կա, - Սերն է:

Եվ չկան հետևանքները նրա,
ինչ մենք մտածում,
Ասում կամ անում ենք
Երկրի վրա՞:

Էհ, հետևանքներ կան:
Շուրջդ նայիր:

Մահից հետո: Ես այդ
նկատի ունեի:

"Մահ" չկա: Կյանքը շարունակվում է
հավերժ և անվերջ:
Կա Կյանք միայն: Ուղղակի
դուք փոխում եք ձեր ձևը:

Լավ, թող ասածդ լինի, -
այն բանից հետո,
Երբ մենք "փոխում ենք
մեր ձևը":

Այն բանից հետո,
երբ դուք փոխում եք ձեր ձևը,
Հետևանքները դադարում են
գոյություն ունենալ:
Ձևը փոխելուց հետո
կա Գիտելիք միայն:

Հետևանքները` տարրերն են
հարաբերականության:
Բացարձակի մեջ նրանք տեղ չունեն,
քանզի կախված են նրանք
"Ժամանակից" գծային
և հաջորդող իրադարձություններից:
Իսկ Բացարձակի Տարածքում
"ժամանակ" գոյություն չունի:

Այդ տարածքում չկա ոչինչ,
բացի ուրախությունը,
Բացի հանգստությունը
և բացի, իհարկե, սերը:

Այդ տարածքում դու, վերջապես,
կիմանաս Լուրը Բարի.
Ձեր չար, կեղծ, անբարոյական
"սատանան" Գոյություն չունի:

Դու կաս այն, ինչպիսին միշտ քեզ
գիտեիր. Բարություն և Սեր:
Քո գաղափարն այն մասին,
որ կարող ես մեկ այլ բան էլ լինել, -
Եկել է խելագար արտաքին աշխարհից,
դրդելով քեզ գործել անմտորեն:

Դատապարտման և մեղադրանքի
արտաքին աշխարհից,
Որտեղ ուրիշները դատապարտում էին քեզ
ինչ-ինչ պատճառներով,
Եվ դու էլ դատապարտում էիր քեզ
նրանց դատողություններից ելնելով:

Այժմ դու ցանկանում ես,
որ քեզ դատապարտի Աստված:
Բայց Ես չեմ անի այդ,
որքան էլ դու ցանկանաս:
Եվ քանի որ չես հասկանում Աստծոն,
Ով չի վարվի այդպես, -
Դու շվարած ես, դու շփոթված ես,
թե ինչ անել` չգիտես:

Ձեր աստվածաբանությունը`
ձեզ նորից վերագտնելու
ձեր անհաջող փորձն է:

- - - - - - - - - - -
* Այստեղ հիշատակվում է ամերիկացի գրող Ջոել Հարիսի "Քեռի Ռիմուսի հեքիաթները" գրքից մի հեքիաթ:

Sambitbaba
17.09.2016, 18:55
Դու խելագար ես անվանում
մեր աստվածաբանական ուսմունքները,
Բայց ինչպե՞ս կարող է ընդհանրապես
աստվածաբանությունը գործել
Առանց խրախուսանքի
և Դատապարտման համակարգի:

Ամեն ինչ նրանից է կախված,
թե դու ինչն ես ընկալում
Որպես կյանքի նպատակ,
քանզի քո ընկալածը
Հենց ինքն էլ, բնականաբար,
հիմքն է աստվածաբանության:

Եթե դու հավատում ես,
որ կյանքը գոյություն ունի
Որպես քննություն, կամ
քննությունների մի ժամանակաշրջան,
Որպեսզի գնահատես,
"արժանի՞" ես դու արդյոք, -

Ուրեմն իմաստ են ձեռք բերում նաև
ուսմունքներն աստվածաբանական:

Եթե դու հավատում ես,
որ կյանքը գոյություն ունի
Որպես մի պրոցես,
մի հնարավորություն,
Որի միջով անցնելով,
դու բացահայտում ես,
Կամ վերհիշում ես,
որ արժանի ես, -

Ուրեմն ձեր աստվածաբանություններն
անիմաստ են դառնում:

Եթե դու հավատում ես,
որ Աստված` կենտրոնացում է
Էգոիզմի, Ով պահանջում է
երկրպագում, հիացում,
Եվ կարող է սպանել նույնիսկ
դրան հասնելու համար, -

Ուրեմն ձեր աստվածաբանությունները
ձեռք են բերում իմաստ:

Եթե դու հավատում ես,
որ Աստվաած` հիրավի
Ոչ էգո, և ոչ էլ
կարիքներ չունի
Եվ որ Նա` աղբյուրն է
ամենի և տեղը,
Որտեղ բնակվում է ողջ
իմաստությունն ու սերը, -

Քայքայվել են սկսում ուրեմն
ձեր աստվածաբանությունները:

Եթե դու համարում ես,
որ Աստված խաղաղասեր է
Եվ ուրախ` Իր սիրո մեջ
և կրքոտ` Իր էքստազում, -

Ուրեմն ձեր աստվածաբանություններն
անիմաստ են դառնում:

Աստծոն սիրաշահելը
քո կյանքի նպատակը չէ:
Քո կյանքի նպատակն է,
որ դու ճանաչես Աստծոն:
Եվ, ճանաչելով Աստծոն,
փորձես վերականգնել նրան,
Ով Դու Կաս Իրականում, -
այդ Ես Եմ քեզ ասում:

Վարվելով այդպես,
դու իրոք սիրաշահում ես
Աստծոն և միաժամանակ
փառաբանում ես Աստվածուհուն:

Ինչու՞ "Աստվածուհի":
Մի՞թե Աստված` "ուհի" է:

Ես ոչ "Աստված" եմ,
ոչ էլ "Աստվածուհի":
Ես երբեմն ակնարկում եմ
կանացի սեռի առկայությունը,
Որպեսզի ազատեմ քեզ
սահմանափակ մտածողությունից:

Եթե դու մտածում ես,
որ Աստված` ինչ-որ մի բան է,
Ուրեմն կմտածես,
որ Նա` մեկ այլ բան չէ:

Դա մեծ սխալ կլիներ:


Հիտլերը դրախտ ընկավ
հետևյալ պատճառներով.

Դժոխք գոյություն չունի,
և հետևաբար
Չկա որևէ այլ տեղ,
ուր կարելի է ընկնել:

Նրա գործողությունները,
ինչպես դու կանվանեիր,
"Սխալներ" էին, վարմունք
չզարգացած արարածի:

Այդ սխալները չհասցրեցին
վնաս կամ կորուստ նրանց,
Ում համար նա մահվան
պատճառ հանդիսացավ:
Նրանց հոգիներն ազատվեցին
երկրային ծանր լծից,
Ինչպես ազատվում են
թիթեռները՝ բոժոժից:

Մարդիկ, ովքեր մնացին,
սգում են այն ժամանակվա
Զոհերին այն պատճառով միայն,
որ իրենք են անտեղյակ
Այն ուրախության մասին,
որն այդ հոգիները գտան:
Ով երբևիցէ ապրել է մահ,
երբեք այն չի ողբա:

Քո պնդումը, որ նրանց
մահն անժամանակ էր,
Եվ այդ իսկ պատճառով
որոշակիորեն "սխալ",
Եբթադրում է, որ Տիեզերքում
կարող է տեղի ունենալ այն,
Ինչը սահմանված չէ,
չպետք է տեղի ունենա:

Բայց, հաշվի առնելով,
թե Ով և Ինչ Եմ Ես, -
Կարող եմ հավաստիացնել քեզ,
որ դա անհնար է:

Ամենն, ինչ Տիեզերքում
կատարվել և կատարվում է,
Կատարվել և կատարվում է
կատարյալ կերպով:
Աշխարհի արարումից հետո
շատ ժամանակներ են անցել,
Եվ այդ ժամանակների ընթացքում
Աստված դեռ չի սխալվել:

Երբ դու կատարելություն ես
տեսնում ամենում,
Այլ ոչ միայն այնտեղ,
ինչի հետ համաձայն ես,
Դու ձեռք ես բերում
մեծ վարպետություն:
Կարծում եմ, այդ ամենն
ինքդ էլ լավ գիտես:

Իհարկե: Գիտեմ:
Մենք խոսել ենք այդ մասին
Առաջին գրքում:
Բայց ես կարծում էի,
Որ նրանց համար,
ով չի կարդացել այն,
Կարևոր է ըմբռնել սա
երկրորդ գրքի սկզբում:

Այդ էր պատճառը, որ սկսեցի
այս հարց ու պատասխաններից:

Իսկ հիմա, նախքան
մենք կշարունակենք,
Ես ուզում եմ խոսել
աստվածաբանական
Այն բարդ և անհասկանալի
ուսմունքների մասին,
Որոնք ստեղծել ենք
ինքներս, մարդիկ:

Օրինակ, երբ ես փոքր էի,
ինձ սովորեցրեցին,
Որ ես մեղավոր եմ
բոլորի հետ միասին,
Եվ որ դրա հետ ոչինչ
չի կարելի անել, -
Այդպիսին ենք մենք ծնվել:
Մեղքի մեջ ենք ծնվել:

Շատ հետաքրքիր մոտեցում է:
Բայց հետաքրքիր է ավելի շատ,
Թե ինչպե՞ս ինչ-որ մեկին հաջողվել է
քեզ ստիպել դրան հավատալ:

Մեզ պատմել են պատմությունն
Ադամի և Եվայի մասին:
Մենք կարող էինք մեղք չգործել,
բայց Ադամն ու Եվան գործեցին:
Իսկ մենք նրանց հետնորդներն ենք,
և, այդպիսով, ժառանգել ենք
Նրանց մեղքն, ինչպես նաև
մեղավոր էությունը նրանց:

Ուտելով արգելված միրգը
և ճանաչելով Չարն ու Բարին,
Ի ծնե վտարման են մատնել նրանք
իրենց ժառանգներին ու սերունդներին:
Եվ մենք բոլորս, երբ ծնվում ենք,
երբ այս աշխարհ ենք մուտք գործում,
Նախապես արդեն կրում ենք
այդ "Նախածին Մեղքը" մեր հոգում:

Այդ պատճառով Դու մեզ տվել ես
կամքի ազատ ընտրություն,
Որպեսզի, ինձ այդպես թվում է,
մենք ունենանք հնարավորություն
Տեսնել, կկրկնե՞նք արդյոք
սխալը մեր նախնիների,
Թե՞ կընտրենք ճիշտը, չնայած
կյանքի գայթակղություններին:

Իսկ ի՞նչ, եթե այնուհանդերձ
դուք "վատ" եք վարվում:

Այդ ժամանակ մեզ, իհարկե,
Դու դժոխք ես ուղարկում:

Ահա՛, թե ինչպես:

Այո: Եթե մենք չմեղանչենք:

Հասկանում եմ:

Եթե մենք ասենք,
որ ափսոսում ենք`
Եվ կատարենք Ազնիվ
Զղջման Գործողություն, -
Դու կփրկես մեզ դժոխքից,
Դու խոստացել ես,
Բայց ոչ բոլոր տանջանքներից է
ներում շնորհվում:

Եվ որոշակի ժամանակ
մենք ստիպված կլինենք
Այցելել Քավարան,
որ մեղքերից մաքրվենք:

Իսկ որքա՞ն երկար դուք պետք է
Քավարանում գտնվեք:

Ամեն ինչ, որքան հասկանում եմ,
իրավիճակից է կախված:
Մեր մեղքերի այրվելու համար
անհրաժեշտ է ժամանակ:
Պետք է ասեմ, որ պրոցեսն այդ
այնքան էլ հաճելի չէ:
Եվ որքան ավելի շատ
մեղքեր մենք ունենք,

Այնքան ավելի շատ
ժամանակ է անհրաժեշտ
Դրանք ոչնչացնելու համար, -
և, հարաբերաբար,
Այնքան երկար ենք մնում
մենք Քավարանում:
Ահա, թե ինձ ինչ են
գիտակ մարդիկ պատմել:

Հասկանում եմ:

Ծայրահեղ դեպքում,
մենք դժոխք չենք ընկնում,
Չէ՞ որ դժոխքը հավերժ է:
Մյուս կողմից, եթե
Մեռնենք այնուամենայնիվ
մեղքի մեջ մահացու,
Այդ դեպքում միանշանակ
ուղիղ դժոխք ենք ընկնում:

Մահացու մեղքը ո՞րն է:

Դա լրիվ հակառակ մի բան է
ներելի մեղքին:
Ներելի մեղքով մահանալիս,
մեզ Քավարան են տանում,
Իսկ մահացու մեղքի մեջ մեռնելով`
ուղիղ դժոխք ենք ընկնում:

Դու կարո՞ղ ես Ինձ այդ մեղքերի
տարբեր օրինակներ բերել:

Իհարկե: Եվ ուրեմն. ծանր չեն
ոչ մահացու մեղքերը:
Ասենք, կրոնական
ծիսակատարությունները չկատարելը:
Ինչպես նաև ներելի
մեղք կարելի է համարել
Կիրակի օրերը
եկեղեցի չհաճախելը:

Նախկինում ներելի մեղք էր նաև
ուրբաթ օրը միս ուտելը:

Մի րոպե: Ձեր Աստված
ձեզ Քավարան էր ուղարկում,
Եթե դուք ուրբաթ օրը
մի՞ս էիք ուտում:

Այո: Բայց հիմա այլևս
դադարել է ուղարկել:
Վաթսունական թվականների
հենց ամենասկզբից:
Բայց եթե վաթսունականներից առաջ
փորձեինք միս ուտել,
Մեզ իսկույն բազմաթիվ
չարիքներ էին ուղարկվում:

Իրո՞ք:

Հենց այդպես:

Իսկ վաթսունականների սկզբին
այդ ի՞նչ պատահեց,
Որ այդ "մեղքն" այլևս
մեղք լինել դադարեց:

Այդ մասին Հռոմի Պապը
մեզ հայտարարեց:

Հասկանում եմ: Եվ ուրեմն,
ձեր Աստված ձեզ ստիպում է
Ամեն կիրակի
հաճախել եկեղեցի:

Այո, պատարագին
չհաճախելը` մեղք է:
Եվ եթե թողություն
չես ստանում և մահանում ես
Այդ մեղքը հոգումդ, -
ուրեմն, նշանակում է,
Որ ստիպված ես դեպի
Քավարան ճանապարհվել:

Իսկ փոքրիկ երեխա՞ն:
Չէ՞ որ մանուկն այդ անմեղ
Չգիտի ձեր "օրենքները",
որոնց համաձայն
Աստված սիրում է իրեն:

Դե, եթե երեխան մահանում է
մինչև իրեն կնքելը, -
Այլընտրանք լինել չի կարող,
երեխան գնում է լիմբո:

Գնում է... ու՞ր...

Լիմբո: Այնտեղ չեն պատժում,
բայց դա դրախտ էլ չէ:
Դա... դե... դրան ուղղակի
լիմբո են ասում:
Այնտեղ... դեռ չես կարող
լինել Աստծո հետ,
Բայց սատանայի մոտ գնալու
անհրաժեշտություն էլ չունես:

Բայց ինչու՞ այդ սքանչելի
մանկիկը ամեղ
Չի կարող իրեն սիրող
Աստծո հետ լինել:
Չէ՞ որ երեխան
վատ ոչինչ չի արել...

Ճիշտ է: Բայց երեխան
դեռևս կնքված չէր:
Նշանակություն չունի,
թե տվյալ դեպքում
Որքան են անմեղ
թե մարդիկ, թե երեխաները, -
Դրախտ ընկնելու համար նրանք
պետք է կնքված լինեն:

Հակառակ դեպքում Աստված
նրանց չի ընդունի:
Եվ այդ պատճառով
շատ կարևոր է երեխաներին
Ծնվելուց հետո
հնարավորինս արագ կնքել:

Ո՞վ է դա քեզ ասել:

Աստված: Եկեղեցու միջոցով:

Ո՞ր եկեղեցու:

Հռոմեա-կաթոլիկական:
Այդ եկեղեցին է, որ Աստծոց է:
Եվ եթե դու կաթոլիկ ես,
իսկ ուրիշ եկեղեցի ես հաճախել, -

Մեղք է նաև դա:

Իսկ Ես կարծում էի, թե մեղք է
եկեղեցի չգնալը...

Դա էլ: Բայց նաև
ոչ-ճիշտ եկեղեցի գնալը:

Իսկ ի՞նչ է նշանակում
"ոչ-ճիշտ եկեղեցի":

Յուրաքանչյուր եկեղեցի, որը
Հռոմեա-կաթոլիկական չի:
Չի կարելի կնքվել
ոչ-ճիշտ եկեղեցում:
Երբեք չպսակադրվես
ոչ-ճիշտ եկեղեցում:
Ոչ-ճիշտ եկեղեցի
այցելել չի կարելի:

Ու դա ես գիտեմ ճշգրիտ,
քանզի, երբ երիտասարդ էի,
Ծնողներիս հետ ուզում էինք
գնալ իմ ընկերոջ
Հարսանիքը և նույնիսկ
ինձ խնդրել էին լինել վկա
Այդ հարսանիքին:
Եվ սակայն...

Տերտերներն ասացին, որ ես
հրավերքը չընդունեմ,
Քանզի պսակադրությունը լինելու է
ոչ-ճիշտ եկեղեցում:

Եվ դու նրանց լսեցի՞ր:

Ոչ: Ես համարեցի,
որ Աստված` Դու, - անպայման
Եվ հաճույքով ներկա կլիներ
ցանկացած եկեղեցում
Ցանկացած հարսանիքի,
և հանգիստ գնացի:
Ես կանգնել էի բեմի մոտ
և ինձ հոյակապ էի զգում:

Լավ: Դե ինչ, հիմա եկ,
տեսնենք, թե մենք ինչ ունենք.
Ունենք դժոխք, ունենք դրախտ,
ունենք նաև Քավարան:
Ունենք լի՛մբո, մահացու մեղք,
բայց ներելի մեղք էլ ունենք:

Ունե՞նք էլի ինչ-որ բան:

Կա նաև... խորհուրդ օծման,
հաղորդություն, թողություն,
Կա չար ուժի վտարում,
վերջին օծում: Նաև կան...

Մի շտապիր:

...կան Սուրբ Հովանավորներ
և Եկեղեցական Տոներ, -
Այդ օրերին մենք պարտավոր ենք
գնալ եկեղեցի:

Նորից մենք թվարկում ենք
այն, ինչ դուք "պարտավոր" եք:
Իսկ ի՞նչ կպատահի,
եթե այդ չանեք:

Դա մեղք է:

Եվ դու դեպի դժոխք
ճանապարհ կընկնես:

Դե, եթե մահանում ես
այդպիսի մեղքով,
Քավարան ես ընկնում:
Եվ այդ պատճառով է,
Որ այդքան կարևոր է
խոստովանանքի գնալը:
Եվ կարևոր է անել այդ
հնարավորինս հաճախ:

Ոմանք այնտեղ գնում են
շաբաթը մեկ անգամ:
Ուրիշներն` ամեն օր:
Այդ կերպ նրանք կարող են
Փակել անցյալի հետ
իրենց հաշիվն ամբողջ,
Պահպանել անբասիր հեղինակություն,
և մահանալու դեպքում...

Ի՞նչ է ուրեմն ստացվում, -
զրույց մշտական վախի մեջ
Անցնող կյանքի մասի՞ն...

Այո, չէ՞ որ կրոնի նպատակն է,
Որ մեր մեջ Աստծո առջև
նա մեծ վախ պատվաստի:
Այդ դեպքում մենք մեզ
կարող ենք ճիշտ պահել,
Եվ կկարողանանք դիմադրել
գայթակղություններին:

Օհո՜... Իսկ, ասենք թե դու
խոստովանանքների արանքում
Հանկարծ "մեղք" ես գործում,
իսկ հետո տեղի է ունենում
Մի դժբախտ պատահար,
և դու մահանում ես
Լրիվ պատահաբար...
Այդ դեպքում` ինչպե՞ս:

Դա նորմալ է: Ոչ մի խուճապ:
Ուղղակի քեզ պետք է շտապ
Վերջին օծում: "Ո՜վ, Աստված իմ,
ազնվորեն ես զղջում եմ..."

Լավ, լավ, հերիք է:
Բավական է:

Սպասիր:

Բայց չէ՞ որ սա ընդամենը
համաշխարհային կրոններից մեկն է:
Չե՞ս ուզում ուրիշներին էլ
արդյոք հայացք գցել:

Ոչ: Ես պատկերացում ունեմ:

Դե ուրեմն, հուսով եմ,
մարդիկ չեն մտածի,
Թե ես ուղղակի ծաղրում եմ
իրենց հավատամքները:

Դու չես ծաղրում, ուղղակի
ասում ես այն, ինչ կա:

Այդպես պրեզիդենտ Թրումենն էր
վարվում սովորաբար:
"Դժո՛խք սարքիր նրանց գլխին, Հարրի", -
գոչում էին մարդիկ:
Իսկ նա գոչում էր. "Ես ուղղակի
մեջբերում եմ նրանց խոսքերը,
Եվ դա արդեն ընկալվում է
որպես դժոխք իսկական":

Sambitbaba
18.10.2016, 23:41
4.

Լսիր, մենք, կարծես թե,
նորից շեղվեցինք:
Սկսեցինք ժամանակից՝
կրոնով ավարտեցինք:

Այո: Ահա թե ինչ է նշանակում
Աստծո հետ զրուցել:
Դժվար է ինչ-որ շրջանակների մեջ
զրույցը սահմանափակել:

Լավ: Փորձեմ ամփոփել
իմ հասկացածը,
Այստեղ, այս երրորդ գլխում
Քո ամբողջ ասածը.

* Չկա ուրիշ ժամանակ,
բացի այս ժամանակը,
Չկա մեկ այլ պահ,
քան պահը ներկա:

* Ժամանակը՝ բազմակիություն չէ:
Այն՝ տեսանկյուն է հարաբերականության,
Որը գոյություն ունի միայն
"վերև-ներքև" պարադիգմում,
Որտեղ "պահերն" ու "իրադարձությունները"
մեկը մյուսի վրա են
Եվ միաժամանակ են
տեղի ունենում:

* Ժամանակի այս տարածքում
մենք անվերջ ճամփորդում ենք
Իրականությունների միջև՝
ժամանակից դուրս և ժամանակի մեջ, -
Եվ սովորաբար դա տեղի է ունենում
քնի մեջ: Իսկ "դեժա վյուն"՝
Միջոց է, որի օգնությամբ
դա գիտակցել ենք սկսում:

* Երբեք չի եղել ժամանակ,
երբ մենք "չենք եղել", -
Եվ երբեք չի լինի,
որ մենք չլինենք:

* "Տարիքը"՝ հոգիների հետ
հարաբերվելու իմաստով, -
Իրականում կապ ունի միայն
գիտակցման մակարդակի հետ:

* Չարիք գոյություն չունի:

* Այնպիսին, ինչպիսին կանք,
մենք արդեն իսկ կատարյալ ենք:

* "Սխալը"՝ հասկացություն է
մտահայեցողական,
Եվ հիմնված է փորձի վրա
հարաբերական:

* Մեր կյանքի ընթացքում
մենք հորինում ենք օրենքներ,
Իսկ հետո փոփոխում ենք
այնպես, որ նրանք
Համապատասխանեն
մեր ներկա իրականությանը:
Եվ դա նորմալ է: Դա անհրաժեշտ է,
որպեսզի մենք զարգանանք:

* Հիտլերը՝ դրախտում է:

* Ամենն, ինչ տեղի է ունենում,
լինում է Աստծո Կամքով:
Ամեն ինչ: Սրան են
վերաբերվում ոչ միայն
Մրրիկները, փոթորիկներն
ու երկրաշարժերը,
Այլ նաև Հիտլերը:
Եվ գաղտնիքն ըմբռնման՝

Աստծո նպատակը գիտենալն է,
որը կանգնած է, գտնվում է
Բացարձակապես բոլոր
իրադարձությունների հետևում:


* Հետմահու "պատիժ" չկա,
բոլոր հետևանքները
Գոյություն ունեն միայն
Ֆիզիկական Փորձի մեջ:
Իսկ Բացարձակի, այսինքն,
Աստծո աշխարհում
"Պատիժ" հասկացողություն անգամ
չի կարող լինել:

* Մարդկանց ստեղծած կրոնները՝
մարդկանց խելագար փորձն է՝
Արդարացնել անգիտակից Աստծոն,
որպիսին գոյություն չունի:

* Աստվածաբանություններն իմաստավորելու
միակ հնարավոր միջոցն է.
Ընդունել այնպիսի Աստծո,
որը զուրկ է իմաստից:


Դե ի՞նչ: Ե՞վս մեկ ռեզյումե:

Այո: Ռեզյումե գերազանց:

Թե չէ ես արդեն ունեմ
մոտ մեկ միլիոն հարց:
Օրինակ, պետք է պարզաբանել
որոշ պնդումներ:

Այնուհանդերձ, ինչու՞ է
Հիտլերը երկնքում:
(Հասկանում եմ, որ Դու
փորձել ես դա բացատրել,
Բայց ես, միևնույն է,
կուզենայի շարունակել: )
Ի՞նչ նպատակ է կանգնած
դրա հետևում:

Ի՞նչ կապ ունի Մեծ Նպատակը
Հիտլերի և այլ բռնակալների հետ:

Սկզբում եկ խոսենք
Մեծ Նպատակի մասին:

Բոլոր իրադարձությունների նպատակն է՝
ստեղծել հնարավորություններ:
Իրադարձությունները և ապրումները՝
հենց այդ հնարավորություններն են:

Ոչ ավել, ոչ պակաս:

Եվ, իհարկե, սխալմունք կլիներ
գնահատել դրանք
Որպես "սատանայի խաղեր",
"Աստծո պատիժներ",
"Նվերներ Երկնքից
կամ նման այլ մի բան:

Դրանք ուղղակի Ապրումներ
և Իրադարձություններ են,
Դրանք այն են, ինչ ուղղակի
տեղի է ունենում:

Իսկ թե ինչ եք մտածում դուք
այդ ամենի մասին,
Ինչպես եք ձեզ պահում
նրանց վերաբերյալ,
Ինչպիսին եք դառնում
ի պատասխան այդ ամենի, -
Հենց այդ է, որ որոշակիորեն
իմաստավորում է դրանք:

Իրադարձություններն ու ապրումները
դեպի քեզ ձգված հնարավորություներ են՝
Ստեղծված անձամբ քեզանով
կամ խմբակային գիտակցությամբ:
Գիտակցությունը ծնում է փորձ:
Դու փորձում ես բացատրել
Քո գիտակցությունը: Դեպի քեզ ես
ձգում այդ հնարավորությունները,

Որ նրանցից օգտվես,
որպեսզի ստեղծես
Եվ փորձարկես իրականությունը
նրա, Ով Դու Կաս:

Իսկ Նա, Ով Դու Կաս,
էություն է, ավելի բարձր
Գիտակցությամբ, քան դու
արտահայտում ես քեզ հիմա:

Քանի որ Իմ Կամքը հայտարարում է,
որ դու պետք է ճանաչես
և փորձես, թե Ով Ես Դու, -
Ես թույլատրում եմ դեպի քեզ
Ձգել ցանկացած իրադարձություն
և ապրում, որը կընտրես
Քո վերջին նպատակին
հասնելու սուրբ գործում:

Ժամանակ առ ժամանակ
Տիեզերական այդ խաղի մեջ
Քեզ միանում են նաև
բազմաթիվ խաղընկերներ՝
Որպես Պատահական Ծանոթներ,
Երկրորդական Մասնակիցներ,
Ժամանակավոր Ուղևորներ,
Երկարաժամկետ Միջնորդներ,
Ընտանիք և Ազգականներ,
Սիրելիներ և Ամուսիններ:

Դու ես դեպի քեզ ձգել
այդ հոգիներին:
Նրանք ձգել են քեզ:
Դա արարման փոխադարձ փորձ է,
Որ այդ կերպ արտահայտում է
ձեր՝ երկու կողմերի
Ընտրություններն ու
ցանկությունները:

Պատահական համընկնումներ
երբեք չեն լինում:

Գոյություն չունի այնպիսի բան,
ինչ պատահականությունն է:

Պատահաբար տեղի չի ունենում
ոչինչ և երբեք:

Եվ պատահականություն չէ
ձեր կյանքը նաև:

Իրադարձությունները և մարդիկ
ձգվում են դեպի քեզ
Քո իսկ սեփական
նպատակների համար:
Իսկ մոլորակային
բոլոր փորձությունները
Արդյունք են խմբակային
հզոր գիտակցության:

Ասելով "խմբակային",
Դու ի՞նչ նկատի ունես:

Քչերն են առայժմ,
որ գիտեն, թե ինչ է
Խմբակային գիտակցությունը:
Եվ սակայն այն չափազանց
Հզոր բան է և ընդունակ է,
եթե լինեք անզզգույշ,
Հեշտությամբ հաղթել ձեր
գիտակցությունն անհատական:

Բայց դուք պետք է անվերջ
ձգտեք ստեղծել
Գիտակցությունը խմբակային,
դեպի ուր էլ շարժվեք,
Ինչով էլ զբաղվեք, -
եթե ցանկանում եք,
Որ ձեր մեծ՝ մոլորակային փորձը
ներդաշնակ լինի:

Եթե դու մի խմբում ես,
ում գիտակցությունը
Գիտակցությունը քո սեփական
չի արտացոլում,
Եվ եթե դու ինքդ էլ,
դրա հետ մեկտեղ,
Գիտակցությունն այդ խմբակային
փոխել չես կարողանում,

Ուրեմն ավելի ճիշտ կլինի,
եթե լքես այդ խումբը,
Որպեսզի ինքնությունդ
ինչ-որ կերպ պահպանես,
Հակառակ դեպքում խումբը,
որը քեզանից ավելի ուժեղ է,
Կդառնա գերիշխող
և կկառավարի քեզ:

Դու կգնաս այնտեղ,
ուր խումբը կուզենա,
Անկախ նրանից, թե դու ինքդ
ուր ես ցանկանում գնալ:

Եթե չես կարողանում գտնել
խումբ համապատասխան,
Ուրեմն ինքդ սկիզբ եղիր,
դու այդ կարող ես անել:
Կգտնվեն ուրիշներն էլ
նման գիտակցությամբ
Եվ կձգվեն դեպի քեզ:
Իսկ դու՝ նրանց կընդունես:

Այդ կերպ անհատները,
նաև խմբերը ոչ մեծ
Պետք է ազդեն խմբերի վրա
ավելի մեծաքանակ,
Եվ վերջիվերջո բոլոր
խմբերից ամենամեծ
Խմբի վրա, որն է
մարդկությունը ՀԱՄԱՅՆ, -

Որպեսզի ձեր մոլորակի վրա
տեղի ունենան վերջապես
Մշտական և նշանակալի
արմատական փոփոխություններ:

Ձեր աշխարհը՝ և վիճակը,
որում այն գտնվում է, -
Ձեր բոլորի միասնական
գիտակցության արտացոլումն է:
Եվ, նայելով ձեր շուրջ,
դուք կարող եք տեսնել,
Որ շատ բաներ դեռևս
անհրաժեշտ է անել:

Եթե միայն, իհարկե,
ձեզ չի բավարարում աշխարհն
Այն տեսքով, որի մեջ
նա գտնվում է հիմա:

Զարմանալի է, բայց մարդկանց
մեծամասնությանն այն բավարարում է:
Այդ պատճառով է, որ այն
անփոփոխ է մնում:

Մեծամասնությանն իրոք
բավարարում է աշխարհը,
Որտեղ նմանությունների փոխարեն
տարբերություններն են հարգված,
Իսկ տարաձայնությունները կարծիքներում
հարթվում են պատերազմներով,
Կամ, լավագույն դեպքում, հարթվում են
կոնֆլիկտներով բազմազան:

Մարդկանց մեծամասնությունը
բավարարված է աշխարհով,
Որտեղ կենդանի են մնում
առավել համակերպվածները,
Որտեղ պարտադիր
կենսապայման է մրցակցությունը,
Որտեղ ընդունելի է,
որ "ճշմարիտ է ուժեղը":

Որտեղ բարձրագույն
բարիք է հաղթանակը:
Եվ եթե "անհաջողակներ" է
ծնում նման համակարգը,
Նշանակում է, դա "ճիշտ" է,
թող այդպես էլ լինի,
Բայց պայմանով, որ ինքդ
նրանցից մեկը չես լինի:

Մարդկանց մեծամասնությունն
իրոք բավարարված է,
Չնայած այդպիսի մոդելը
ծնում է մարդկանց,
Ում սպանում են, ովքեր
սոված են, անտուն են,
Եթե իրենց կյանքում
դարձել են "անհաջողակ":

"Սխալի" տակ մարդկանց
մեծամասնությունը նկատի ունի
Այն, ինչ որոշակիորեն
տարբերվում է իրենցից:
Մասնավորապես անհանդուրժողականորեն
վերաբերվում են կրոնական,
Սոցիալական, էկոնոմիկական
և մշակույթային տարբերություններին:

Հասարակության ցածր խավերի
շահագործումն արդարացնում են
Բարձր խավի ինքնահավան
հայտարարություններն այն մասին,
Թե որքան ավելի լավ են
ապրում ցածր խավերը,
Քան ապրում էին, նախքան
իրենց կշահագործեին:

Նրանք անտեսում են, թե ինչպես է
անհրաժեշտ վերաբերվել
Բոլոր մարդկանց, եթե ուզում ես
իսկապես լինել ազնիվ,
Այլ ոչ թե սոսկալի վիճակը
հարթել թեթևակիորեն
Եվ հետո անամոթաբար
շահ կորզել դրանից:

Մարդկանց մեծամասնությունը
ծիծաղում է, երբ առաջարկվում է
Գոյություն ունեցողից տարբերվող
ցանկացած այլ համակարգ,
Ասելով, որ այնպիսի բաներն,
ինչպիսիք են մրցակցությունը,
"Հաղթողին չեն դատում" միտքը,
սպանությունը, դավաճանությունը, -

Բոլոր այդ երևույթները
հզորացնում են քաղաքակրթությունը:

Մարդկանց մեծամասնությունը
համարում է նույնիսկ,
Որ լինելու այլ բնական ճանապարհ
ուղղակի գոյություն չունի,
Որ այդ կերպ վարվելը մարդու
էության մեջ է վերստին,
Եվ այլ կերպ վարվել՝ կնշանակեր
սպանել հաջողության ոգին:

(Ոչ ոքու մոտ հարց չի ծագում.
իսկ "հաջողություն..." ինչու՞մ: )

Ասեմ քեզ, որ իսկապես
պայծառացած էություններին
Այդպիսի մոտեցումը հարցին
շատ դժվար է հասկանալ:
Բայց ձեր մոլորակի վրա
մարդկանց մեծամասնությունը
"Հասկանում" է և ապրում է
հենց այդ փիլիսոփայությամբ:

Այդ պատճառով ձեր մեծամասնությունը
գործ չունի մասսաների
Շահագործման, փոքրամասնությունների
ճնշման ու կեղեքման հետ,
Հասարակության ներքին խավերի
տառապանքների և ցասման հետ,
Իրենից կամ մերձավորներից բացի
մեկ ուրիշի կենսունակության հետ:

Մարդկանց մեծամասնությունը
չի տեսնում, որ ավերում է
Հենց իրեն կյանք տվող
իր Երկիր-մոլորակը, -
Բավական խորաթափանց չի,
որպեսզի նկատի,
Որ երկարաժամկետ կորուստներ է բերում
կարճատև հաղթանակը:

Նրանց արարքներն ուղղված են միայն
սեփական եկամուտը բազմապատկելուն:

Մարդկանց մեծամասնությունն
ընկալում է որպես սպառնանք
Խմբակային գիտակցության
այնպիսի հասկացություններ,
Ինչպես ամբողջ մարդկության
շահերն ամբողջությամբ,
Կամ Արարչի գոյությունն
ամբողջ Տիեզերքի հետ

Միասնության մեջ, այլ ոչ թե
Տիեզերքից անջատ:

Վախը նրանից,
ինչը համախմբում է,
Եվ փառաբանումն
Ամենի, Ինչն Անջատում է, -
Բերում է ձեր մոլորակի վրա
տառապանքների,
Աններդաշնակության և
տարաձայնությունների:

Բայց դուք, կարծես թե,
ընդունակ չեք անգամ
Սովորել սխալների վրա
փորձի սեփական
Եվ շարունակում եք պահել ձեզ
նույն կերպ,
Նույնպիսի արդյունքներով:
Եվ մեծ վստահությամբ:

Այլ մարդու տանջանքները
որպես սեփական
Տանջանքներ ընկալելու
անընդունակությունը՝
Հենց դա է պատճառը,
որ սեփական տանջանքները
Հարատևում են
և երբեք չեն դադարում:

Բաժանվածությունն
անտարբերություն է ծնում,
Կեղծ առավելություն, նաև
կեղծ գերազանցություն:
Միասնությունը՝ սեր
և կարեկցանք է ստեղծում,
Ստեղծում է հարգանք,
իսկական հավասարություն:

Երեք հազար տարվա ընթացքում
ձեր մոլորակի վրա
Պարբերաբար տեղի ունեցող
բոլոր իրադարձությունները, -
Ձեր Կոլեկտիվ Գիտակցության՝
որպես ամբողջի, արտացոլումն են:
Դա ամենապրիմիտիվ մակարդակն է
Տիեզերական Գիտակցության:

Sambitbaba
11.11.2016, 18:54
Հմմ: Այո: Բայց մենք,
շեղվեցինք, կարծես թե
Մտքից, որը դրել էինք
մեր առջև ամենասկզբում:

Ոչ: Դու Ինձ Հիտլերի
մասին էիր հարցնում:
Հիտլերի փորձը
հնարավոր դարձավ
Միայն կոլեկտիվ
գիտակցության արդյունքում:

Շատերը կասեն հիմա,
իբր, անկասկած,
Հիտլերը թոզ էր փչում
աչքերին մարդկանց՝
Տվյալ դեպքում սեփական
իր հայրենակիցների, -
Ճարտարախոսության
ու խարդախության օգնությամբ:

Դա շատ հարմար ու նաև
մարսելի գաղափար է,
Որպեսզի ամբողջ մեղքը
գցենք Հիտլերի վրա՝
Եվ հենց այդ են ցանկանում
մարդկանց մասսաները:

Բայց Հիտլերը ոչինչ
չէր կարողանա անել
Առանց միլիոնավոր մարդկանց
համագործակցության,
Համաձայնության, աջակցության
և կամավոր հնազանդության:

Ենթախումբը, որն իրեն
անվանել է Գերմանացիներ,
Պետք է իր վրա վերցնի
հսկայական պատասխանատվության
Ամբողջ ծանրությունը
նրա համար, որ երկրագնդի վրա
Մարդկային փորձի մեջ
Հոլոկոստ է եղել:

Որոշակիորեն նույն բանը
պետք է անի նաև
Իրեն "Մարդիկ" անվանող
ավելի մեծաքանակ մի խումբ,
Որն իրեն թույլ է տվել
(եթե ուրիշ ոչինչ չի արել)
Անտարբեր և անհոգի մնալ
տառապանքների հանդեպ

Ողջ Գերմանիայում, մինչև
այն ժամանակները,
Երբ դրանք հասան
այնպիսի մաշտաբների,
Որ նույնիսկ ամենաանսիրտ
իզոլյացիոնիստները
Չկարողացան այլևս
այդ բանն անտեսել:

Հասկանում ես, հատկապես
կոլեկտիվ գիտակցությունն է
Բերրի հող նախապատրաստել
նացիստական շարժման համար:
Հիտլերը կառչեց պահից,
նա պահն այդ օգտագործեց,
Պահը հրեշավոր զենք դարձրեց, -
բայց նա չէր ստեղծել այն:

Դրանից կարևոր է դաս քաղել:

Բաժանման և առավելության
մասին անվերջ խոսող
Կոլեկտիվ գիտակցությունը՝
մասսայական մաշտաբով
Ծնում է ցավակցելու
և կարեկցանքի մեծ կորուստ,
Ինչին ախուսափելիորեն
խղճի կորուստն է հետևում:

Այլատյաց և անհաշտելի
նացիոնալիզմի վրա հիմնված
Կոլեկտիվ գիտակցությունն
անկարեկից է ուրիշների
Թշվառ վիճակի հանդեպ
և ուրիշների վրա հեշտությամբ
Դնում է պատասխանատվությունն
իր գործած չարիքների,

Դրանով իսկ արդարացնելով
"արդարության վերականգնումը",
Վրեժը, բռնությունը,
պատերազմն ու սպանությունը:

Հիտլերի հարցում ամբողջ
արհավիրքը ոչ թե այն է,
Թե մարդկային ռասայի հետ
մեկ Հիտլերն ինչ արեց,
Այլ այն, թե ինչպես
ամբողջ մարդկային ռասան
Այդ ամենը նրան
անել թույլ տվեց:

Զարմանալի է ոչ թե այն,
որ ինչ-որ Հիտլեր հայտնվեց,
Այլ այն, որ այդքան շատ մարդ
նրան աջակցեց:

Ամոթ է ոչ միայն
այն, որ Հիտլերը
Միլիոնավոր անմեղ
հրեաներ սպանեց, -
Առավել ամոթ է,
որ պետք է սպանվեին
Միլիոնավոր հրեաներ,
նախքան նա կկասեցվեր:

Հիտլերի դերն այն էր,
որպեսզի մարդկությունն
Ունենա հնարավորություն
տեսնել ինքն իրեն:

Դուք ունեցել եք բազում
հիանալի ուսուցիչներ
Մարդկության ամբողջ
պատմության ընթացքում,
Ովքեր ձեզ հիանալի
հնարավորություններ են ընձեռնել
Վերհիշել, թե Դուք
Ով Եք Իրականում:

Նրանք ձեզ ցուցադրել են
մարդու ներուժի ամենաբարձր
Եվ ամենացածր օրինակնրը՝
կենդանի, հափշտակիչ և վառ,
Թե ինչի կարող է հասնել
և կհասնի ձեր մեծամասնությունը
Ձեր այսօրվա նյութապաշտական
և հոգեատյաց գիտակցությամբ:

Ձեզ անհրաժեշտ է հիշել.
Գիտակցությունն՝ ամեն ինչ է:
Նա՛ է ծնում ձեր փորձը:
Իսկ գիտակցությունը խմբակային՝
Շատ հզոր է և կարող է
ստեղծել հետևանքներ
Աննկարարգելի գեղեցկության,
կամ հետևանքներ նողկալի:

Ընտրությունը միշտ ձերն է:

Եթե գիտակցությունը խմբի,
որի անդամն ես դու,
Քեզ չի բավարարում, -
ձգտիր փոխել այդ խումբը:

Ուրիշ մարդկանց գիտակցությունը
փոխելու լավագույն օրինակն է՝
սեփական գիտակցությունը փոխելը,
քո սեփական օրինակը:

Եթե դա բավական չէ՝
քո՛ խումբը կազմակերպիր
Եվ աղբյուրը դարձիր
այն գիտակցության,
Որին ձգտելու են հասնել
բազմաթիվ այլ մարդիկ:
Եվ եթե դու անես այդ,
նրանք կգտնվեն անպայման:

Դա քեզանից է սկսվում:
Ամեն ինչ: Ամեն բան:
Ուզում ես, որ աշխարհը փոխվի՞:
Փոխիր կյանքդ սեփական:

Հիտլերը քեզ ոսկի
հնարավորություն է տվել այդ անել:

Հիտլերի փորձը՝ ինչպես նաև
փորձը Հիսուս Քրիստոսի, -
Հիմնային է այն իմաստով,
որ քո առջև բացվեցին
Քո մասին ճշմարտությունները
և նրանց հետևանքները:
Բացի այդ, հսկայական
այս գիտակցումները

Կենդանի են (ինչպես
Հիտլերի կամ Բուդդայի,
Չինգիսխանի կամ Քրիշնայի,
Աթիլլայի կամ Հիսուս
Նազովրեցու դեպքում)
այնքան, քանի դեռ
Կենդանի է այս անձանց
մասին հիշողությունը:

Այդ պատճառով հրեաները
կոթողներ են կանգնեցնում
Հոլոկոստի հիշատակին
և ձեզ խնդրում են երբեք
Չմոռանալ նրա մասին:
Քանզի ձեր բոլորի մեջ
Մեկի մեջ շատ, մյուսի մեջ՝ քիչ,
կա ինչ-որ բան... թե Հիտլերից, թե Հիսուսից:

Նշանակում է, Հիտլերը
մարդկանց էր ուղարկվել,
Որպեսզի դաս տար մեզ
այն սարսափների մասին,
Որոնց ընդունակ է մարդը,
և ցուցադրեր աշխարհին,
Թե մարդ-արարած որքան
ցա՞ծ կարող է ընկնել:

Հիտլերին ոչ ոք
ձեզ չի ուղարկել:
Հիտլերին ստեղծել եք
հենց դուք ինքներդ:
Նա ծնվեց միայն և միայն
ձեր խմբակային գիտակցությունից
Եվ առանց այդ գիտակցության
չէր կարող լինել:

Դասը հենց սա է:

Մասնատվածության,
մեկուսացածության,
Առավելության
գիտակցությունը,
"Մենքը" և "նրանքը",
"մերը" և "ձերը",
Բաժանումը "մերոնց"
և "թշնամիների", -

Ահա թե ինչն է ծնում
Հիտլերի նմաններին:

Սուրբ եղբայրության
գիտակցությունը,
Համախմբման, միասնության
գիտակցությունը,
"Իմը/քոնի" փոխարեն
"մերը" և մենքը", -
Ահա թե ինչն է ծնում
փորձը Քրիստոսի:

Երբ ցավը ոչ միայն
"քոնը", այլև "մերն" է,
Երբ ամբողջ կյանքի փորձը
միասնական է, Մերն է,
Այդ դեպքում դա իսկական
իմաստով դառնում է
Ամբողջական Կենսական փորձ,
փորձ միասնական:

Ինչու՞ է Հիտլերը
դրախտում հայտնվել:

Որովհետև "սխալ" ոչինչ
նա չի կատարել:
Նա ուղղակի արել է
այն, ինչ արել է:
Կրկին հիշեցնում եմ քեզ,
որ երկար տարիներ
Միլիոնավոր մարդիկ համարում էին,
որ Հիտլերը "ճիշտ" է:

Ուրեմն ինչու՞ նա էլ չպետք է
նույն կարծիքին լիներ:

Եթե դու հղում ես
մի խելագար գաղափար,
Եվ տաս միլիոն մարդ համարում է
գաղափարդ արդար,
Ուրեմն, հնարավոր է,
որ մտքովդ էլ չանցնի,
Որ գաղափարդ խելագար է և որ դու՝
խելակորույս ես այդքան:

Իսկ հետո աշխարհը որոշեց,
որ Հիտլերը "սխալ" էր:
Այսինքն, մարդկությունն արեց
նոր դատողություն
Այն մասին, թե Ով Է
Ինքն Իրականում
Եվ այսուհետև
Ով Լինել Է Ընտրում

Հիտլերի համամատ:

Հիտլերը չա՛փ հիմնեց:
Նա նախորոշեց չափանիշ,
Սահման, ըստ որի դուք
կկարողանայիք չափել
Եվ սահմանափակել
ձեր մասին ձեր գաղափարները:

Կարելի է ասել, որ Հիսուս էլ
նույն բանն է արել,
Ելնելով հակառակ
հայեցողությունից:

Եղել են ուրիշ Քրիստոսներ էլ,
նաև եղել են Հիտլերներ,
Եվ անշուշտ նրանք նորից կլինեն:
Այդ պատճառով միշտ զգոն եղիր:
Այդ երկու մակարդակների մարդիկ էլ՝
ամենաբարձր և ամենացածր, -
Հանդիպում են ձեր մեջ ճիշտ նույնպես,
ինչպես դուք էլ հանդիպում եք նրանց մեջ:

Ո՞ր մի տարբերակն է
քեզ ավելի դուր գալիս:

Ես այնուհանդերձ
չեմ կարողանում հասկանալ,
Թե ինչպես կարող էր Հիտլերը
հայտնվել դրախտում,
Ինչպե՞ս էր հնարավոր
պարգևատրել նրան
Այն ամենի համար,
ինչ նա արեց իր կյանքում:

Առաջինը, ինչ պետք է
հասկանալ հիմնավորապես,
Որ մահը՝ սկիզբ է,
և բոլորովին ոչ վերջ:
Ոչ թե սարսափ,
այլ ուրախություն,
Ոչ թե ավարտ, այլ նոր
հորիզոնների բացահայտում:

Քո կյանքի ամենաերջանիկ պահը
կլինի այն ակնթարթը,
Երբ կգա ժամանակը
և կավարտվի քո կյանքը:

Եվ դա այն պատճառով,
որ այն ոչ թե ավարտվում,
Այլ շարունակվում և դառնում է
այնքան հրաշալի,
Այնքան լիքը հանգիստով,
իմաստությամբ և ուրախությամբ,
Որ Ինձ դժվար է բացատրել քեզ,
իսկ քեզ՝ անհնար է հասկանալ:

Այնպես որ, հասկացիր.
ինչպես արդեն բացատրեցի,
Հիտլերը ոչ ոքու
ցավ չի պատճառել:
Որոշակի իմաստով,
նա վերջացրել է տանջանքները
Այլ ոչ թե, ինչպես ասում ես,
պատճառել է դրանք:

Բուդդան ասել է.
"Կյանքը՝ տանջանք է":
Եվ Բուդդան ճիշտ էր:
Ընդունել սա կկարողանա՞ս:

Բայց եթե ես նույնիսկ
ընդունեմ Քո այս միտքը,
Չէ՞ որ Հիտլերը,
միևնույն է, չգիտեր,
Որ ինքն իրականում
բարի գործ է անում:
Չէ՞ որ նա համոզված էր,
որ չարիք է գործում:

Ոչ, նա չգիտեր,
որ "վատ" բան է կատարում:
Իրականում նա համարում էր,
որ օգնում է ազգին:
Եվ դա այն է, ինչը դու այդպես էլ
հասկանալ չես կարողանում:

Ըստ կյանքի մասին
սեփական պատկերացումների,
Ոչ մի մարդ ոչինչ
"սխալ" չի անում:

Եթե դու կարծում ես, որ Հիտլերն
անում էր խելագար բաներ
Եվ այդ ամբողջ ժամանակ գիտեր,
որ ինքն է խելագար, -
Ուրեմն մարդկային փորձի
խրթինության մասին
Ցավում եմ, բայց ստացվում է,
որ ոչինչ չգիտես:

Հիտլերը մտածում էր,
որ ինքն իր ազգի համար
Բարիք է գործում:
Եվ ազգն էլ էր այդպես մտածում:
Ահա թե ինչում է
խելագարությունը:
Նրա հետ համաձայն էր
ազգի մեծամասնությունը:

Դուք հայտարարեցիք,
որ Հիտլերը "սխալ" է:
Այդ չափանիշով դուք
սահմանել սկսեցիք
Ձեր վերաբերմունքը
ձեր հանդեպ, նաև
Սկսեցիք ավելի շատ բան
իմանալ ձեր մասին:

Լավ: Բայց մի՛ դատեք
Հիտլերին խելագար
Այդ ամենը հստակորեն
ձեզ ցույց տալու համար:

Ինչ-որ մեկը պետք է այդ աներ:

Դու չես կարող իմանալ,
թե ինչ է "ցուրտը",
Եթե "շոգը" չկա;
Դու չես կարող տարբերել
"Վերևը", եթե չկա "ներքևը";
"ձախը", եթե չկա "աջը":
Պետք չէ դատապարտել մեկը
և բարեմաղթել մյուսը:

Այդպես վարվել, նշանակում է
չհասնել ըմբռնման:

Հազարամյակներ շարունակ
մարդիկ դատապարտում էին
Ադամին և Եվային
այն բանի համար,
Որ նրանք Նախնական
Մեղքը գործեցին:
Բայց Ես ասում եմ ձեզ. Դա՝
Բարեմաղթանք էր Նախնական:

Եթե տեղի չունենային
այնպիսի իրադարձություններ,
Երբ ձեզ հնարավոր է լինում
ճաշակել գիտելիքներ
Բարու և չարի մասին, -
դուք չէիք էլ գիտենա
Այդ երկու հնարավորությունների
գոյության մասին անգամ:

Իրականում մինչև
Ադամի այսպես կոչված Անկումը,
Այդ երկու հնարավորությունները
գոյություն չունեին:
"Չարը" գոյություն չուներ,
և մարդիկ գտնվում էին
(Երանելի) վիճակում
մշտական կատարելության:

Բառի բուն իմաստով՝
դա էր հենց դրախտը:
Բայց դուք չգիտեիք,
որ ապրում եք դրախտում՝
Չէիք կարող ձեր փորձով
ապրել այդ կատարելությունը, -
Քանզի դրախտից բացի
ուրիշ ոչինչ չգիտեիք:

Եվ ուրեմն դրա համար
մենք պե՞տք է պարսավենք
Ադամին և Եվային,
թե՞ լինենք երախտապարտ:

Իսկ ինչպես Հիտլերի՞ հետ
վարվել, - դու կհարցնես:

Ես ասում եմ քեզ. Աստծո սերը
և Աստծո կարեկցանքը,
Աստծո իմաստությունն ու
Աստծո ներողամտությունը,
Աստծո մտադրությունը
և Աստծո նպատակը
Բավական մեծ են,
որ իրենց մեջ տեղավորեն

Ոճրագործությունն ամենազարհուրելի
և ամենանողկալի ոճրագործին:

Դու կարող ես դրա հետ
իհարկե, չհամաձայնվել,
Եվ այս ամենը քեզ, ինչ խոսք,
կարող է դուր չգալ:
Բայց մեր մեջ ասած,
դա չունի նշանակություն.
Ուղղակի դու իմացար այն,
ինչ քեզ նախատեսված էր իմանալ:

Sambitbaba
06.01.2017, 00:00
5.


Մեր Առաջին Գրքում
Դու խոստացել էիր,
Որ Երկրորդում կբացատրես
մեծամաշտաբային իրերի
Մի երկար ցուցակ, -
այնպիսի, ինչպիսիք են.

Ժամանակը և տարածությունը,
սերը և պատերազմը,
Չարը և բարին,
բարձր կարգի մոլորակային
Աշխարհաքաղաքական
որոշ նկատառումներ:
Ինչպես նաև խոստացար
մանրամասն պատմել
Համամարդկային
սեռական փորձի մասին:

Ճիշտ է, այդ ամենը
Ես խոստացել եմ:

Մեր Առաջին Գրքում
հիմնականում դիտարկվել են
Անձնական բնույթի հարցեր,
անհատի կյանքի հետ կապված:
Իսկ այս, Երկրորդ Գիրքը
հիմնականում վերաբերվում է
Ձեր համատեղ կյանքին
ձեր մոլորակի վրա:

Երրորդ Գիրքն էլ կավարտի
մեր այս եռագրությունը
Ամենամեծ դիապազոնի
ճշմարտություններով, ինչպես.
Տիեզերաբանության կտավն
ամբողջությամբ վերցրած,
Եվ Ճանապարհը հոգու՝
նրա վերադարձը Տուն:

Ժամանակի մասին արդեն
Դու ասացիր ամենն,
Ինչ ունեիր և ցանկանում էիր
ասել մեզ համար:

Ես ասացի այն, ինչ ձեզ
անհրաժեշտ էր գիտենալ:

Ժամանակ գոյություն չունի:
Ամեն բան գոյություն ունի
և կա Միաժամանակ:
Բոլոր իրադարձությունները
Տեղի են ունենում
միանգամից, միասին:

Հիմա այս գիրքը գրվում է,
և երբ գրվում է,
Այն արդեն գրված է,
կա, գոյություն ունի:

Փաստորեն, դու տեղեկություն ես ստանում
Գրքից, որն արդեն կա:
Իսկ հիմա դու ընդամենը
նրան տալիս ես մարմին:

Ահա թե ինչ է ենթադրում
ասույթը հետևյալ.
"Ես պատասխանել եմ քեզ, նախքան
դու որոշել ես հարցդ տալ":

Այդ ամբողջ տեղեկությունները
ժամանակի մասին...
Հետաքրքիր է, իհարկե,
բայց ավելի շուտ, ես կասեի,
Որոշակի մակարդակի վրա է
էզոթերիկական,
Այսինքն, ոչ բոլորն
այն կարող են հասկանալ:

Իրական կյանքում ինչ-որ կերպ
դա կարելի՞ է կիրառել:

Ժամանակի ճշմարիտ ըմբռնումը
թույլ է տալիս հարաբերականության
Քո կենսական տարածքում,
այնտեղ, որտեղ ժամանակը
Ընթանում է որպես շարժում ՝
ավելի շուտ որպես հոսանք,
Քան որպես մշտական մեծություն, -
ապրել շատ ավելի հանդարտ:

Տիեզերքում ընթանում ես դու՛,
այլ ոչ թե ժամանակը:

Ժամանակը չունի շարժում:
Ամենը, ինչ կա՝ ընդամենը Մեկ Ակնթարթ է:

Որոշակի մակարդակի վրա
դու խորինս հասկանում ես դա:
Ահա թե ինչու, երբ երբեմն
քո կյանքում կատարվում է
Մի որևէ սքանչելի
կամ կարևոր ինչ-որ բան,
Դու ասում ես հաճախ.
"ժամանակը կանգ առավ":

Եվ դա իրոք այդպես է:
Եվ երբ դա պատահում է,
Դու ապրում ես մեկը քո կյանքի
ամենահրաշալի պահերից:

Դժվար է դրան հավատալ:
Ինչպե՞ս է դա հնարավոր:

Ձեր գիտությունը դա արդեն
բացատրել է մաթեմաթիկորեն:

Կան բանաձևեր, ցուցադրող,
որ եթե դու տիեզերանավով
Բավարար մեծ արագությամբ
թռչես բավարար տարածություն, -
Կարող ես հետ նայել Երկրին,
և այդ պահին կտեսնես,
Թե ինչպես ես դու ինքդ
պատրաստվում թռիչքի:

Դա ցույց է տալիս հստակորեն,
որ Ժամանակն իրականում
ոչ թե շարժում, այլ մեծ մի դաշտ է,
Որի վրա շարժվում ես դու:

Դուք ասում եք, որ տարին
ունի երեք հարյուր վաթսունհինգ օր:
Բայց ի՞նչ ասել է "օր", գիտե՞ս:
Ինքնակամորեն դուք որոշել եք,
Որ "օրը"՝ այն "ժամանակն" է,
որն անհրաժեշտ է Երկրին
Իր առանցքի շուրջ մի ամբողջ
պտույտ իրագործելու համար:

Որտեղի՞ց դուք գիտեք,
որ նա պտույտ է կատարել:
Չէ՞ որ դուք բոլորովին
չեք զգում նրա շարժվելը:
Եվ ձեր հաշվարկի կետն էլ
երկնքում, ձեր Արևը, -
Նորից բացարձակապես
ինքնակամորեն եք ընտրել:

Քսանչորս ժամերի եք օրը բաժանել,
և նորից, լիովին ինքնակամորեն:
Նույնպիսի հաջողությամբ ժամերի քանակը
կարող էիք ընտրել "տաս" կամ "յոթանասուներեք":

Հետո՝ "րոպեների",
հետո՝ "վայրկյանների":

Իսկ մի անգամ նկատեցիք,
որ, պտտվելու հետ մեկտեղ,
Երկիրը նաև թռչում է:
Տեսաք, որ Տիեզերքում
Ձեր մոլորակն՝ Արևի
շուրջ էլ, պտտվում է:

Հաշվեցիք, որ այդ պտույտը
կատարելու համար
Երկիրն իր սեփական
պտույտներն է կատարում...
Ոչ քիչ և ոչ շատ, -
երեք հարյուր վաթսունհինգ հատ:
Եվ պտույտների այդ քանակը
դուք "տարի" կոչեցիք:

Իսկական խառնաշփոթություն
սկսվեց, երբ որոշեցիք,
Որ տարին էլ ցանկանում եք
բաժանել միավորների,
Որոնք "տարուց" ավելի փոքր են,
բայց ավելի մեծ են "օրից":
Այդպես ստեղծեցիք "շաբաթ",
այդպես ստեղծեցիք "ամիս":

Բայց դա էլ չլուծեց
ձեր բոլոր խնդիրները,
Քանզի ստիպված էիք
"ժամանակը" հարմարեցնել
Համեմատ ձեր նախկին
հայտնագործությունների,
Իսկ դուք չգիտեիք,
թե ինչպես վարվել:

Ինչպես նաև հասկացաք,
որ ժամանակ առ ժամանակ
Տարին մի ամբողջ
ավելորդ օր կունենա:
Այդ տարին դուք Նահանջ
Տարի անվանեցիք
Եվ այդ առիթով բազմաթիվ
հեքիաթներ հորինեցիք:

Զարմանալի է, բայց դուք ապրում եք
ձեր այդ հորինած սխեմայով,
Իսկ "ժամանակի" Իմ բացատրությունն էլ
"անհավանական" եք համարում:

Ճիշտ նույնպես ինքնակամորեն
ստեղծեցիք "դեկադաներն" ու "դարերը",
Եվ այստեղ դուք փոխեցիք նույնիսկ
ձեր թվային հաշվարկները.
Տասներկուսից անցաք տասին
այն պարզ բացատրությամբ,
Որ դա ձեզ պետք է "ժամանակի" ընթացքն
ավելի հեռու չափելու համար:

Այսպիսով, մենք տեսնում ենք,
որ "անցնում է" ոչ թե ժամանակը,
Այլ օբյեկտները, որոնք շարժվում են
անշարժ Տիեզերքում:
Ժամանակն ինքը՝ անշարժ է,
բայց այդ անշարժ "ժամանակը"
Ուղղակի շատ լավ միջոց է
այդ տեղափոխությունները չափելու:

Գիտնականները խորինս
հասկանում են այդ կապը
Եվ այդ պատճառով օգտագործում են
այնպիսի հասկացություն,
Որը ճշգրիտ բնութագրում է
բոլոր այդ շարժումները.
Այն կոչվում է "Տարածքա-
Ժամանակային կոնտինուում":

Այնսթայնը և ուրիշ
գիտնականներ հասկացան,
Որ ժամանակը՝ հարաբերականություն է,
մտավոր կառուցվածք:
Այն է, ինչ կա օբյեկների միջև
տարածության համեմատ:

Եթե Տիեզերքը լայնանում է՝
իսկ այն լայնանում է իրոք, -
Ուրեմն այսօր Արևի շուրջ
մեկ պտույտ կատարելով,
Ձեր մոլորակը ծախսում է
ավելի շատ ժամանակ,
Քան պահանջվում էր այդ պտույտի համար,
ասենք, միլիարդ տարի առաջ:

Նշանակում է, անհրաժեշտ են
ավելի շատ րոպեներ,
Ավելի շատ ժամեր,
օրեր և շաբաթներ,
Ամիսներ և տարիներ,
տասնամյակներ և դարեր
Ցիկլային այդ բոլոր
երևույթների համար այսօր,
Քան անհրաժեշտ էին նույն բանի համար
շատ ու շատ դարեր առաջ:

Եվ ինչ, ուրեմն ստացվում է,
որ "օրն" այլևս օր չէ՞:
Կարո՞ղ ենք համարել նաև,
որ "տարին" էլ՝ էլ տարի չէ:

Ժամանակը չափելու ձեր
այսօրվա շատ բարդ գործիքները
"Ժամանակի" մեջ արձանագրում են այդ
անհամապատասխանությունները,
Եվ ամեն օր ամբողջ
աշխարհի ժամացույցները
Ճշգրտվում են իր տեղում կանգնած
Տիեզերքի համեմատ:

Դա կոչվում է. "Ըստ Գրինվիչի՝
Միջին Ժամանակ":
"Միջին", քանզի Տիեզերքին
դա դարձնում է խաբեբա:

Այնսթայնը թեորետիկական
ենթադրություն կատարեց.
Որ ոչ թե "ժամանակը", -
այլ ինքն է, որ տրված
Արագությամբ շարժվում է
տարածության մեջ տիեզերական:

Ուրեմն ամենն, ինչ պետք է,
որ այդ "ժամանակը" փոխես, -
Փոխել օբյեկտների միջև
ընկած տարածությունը
Եվ փոխել տեղաշարժվելու
քո սեփական արագությունը:

Դա՝ նրա Հարաբերականության
Ընդհանուր Տեսությունն էր,
Որը բավական լայնացրեց
ձեր ներկայիս պատկերացումը
Տարածության և ժամանակի միջև
փոխադարձ կապի մասին:
Այսինքն, նրանք միշտ գործում են
պարտադիր միասին:

Այժմ դու կարող ես
հասկանալ, թե ինչու,
Տարածության մեջ երկարատև
ճամփորդությունից հետո,
Դու կարող ես ծերանալ
ընդամենը տաս տարով,
Իսկ տանը, Երկրի վրա մնացած
քո ընկերները՝ երեսուն:

Որքան ավելի հեռու ես թռչում,
այնքան ավելի ուժեղ թեքում ես
Հիշատակածս տարածքաժամանակային
կոնտինուումը և ունես
Նույնքան ավելի քիչ հնարավորություն
գտնել Երկրի վրա կենդանի
Մեկին նրանցից, ում հետ դու
բաժանվել էիր թռիչքիդ պահին:

Եթե "ապագայում"
գիտնականներին հաջողվեր
Տեղաշարժվելու ավելի արագ
միջոցներ հնարել,
Նրանք կկարողանային
"խաբել" Տիեզերքին
Եվ "իսկական ժամանակի" հետ
համապատասխանությունը պահպանել:

Այդ դեպքում, վերադառնալով,
նրանք կհայտնաբերերին,
Որ Երկրի վրա անցել է ժամանակ նույնքան,
որքան տիեզերանավի:

Ակնհայտ է, որ եթե
հանկարծ հաջողվեր
Ավելի արագացնել
տեղաշարժը Տիեզերքում,
Ուրեմն կարելի կլիներ
վերադառնալ Երկիր
Դեռևս Երկիրը լքելուց
առաջ, պատկերացրու՞:

Մեծացրեք արագությունը
և տաս տարին Տիեզերքում
Կնշանակի տաս րոպե
Երկրագնդի վրա:
Այժմ քեզ պետք է որ
ավելի հեշտ լինի հասկանալ,
Որ "ժամանակը" գոյություն ունի միայն
որպես մտավոր կառուցվածք:

Ամենն, ինչ երբևիցէ
տեղի է ունեցել,
Եվ ամենն, ինչ երբևիցէ
պետք է տեղի ունենա, -
Կատարվում է հենց այժմ,
հենց այստեղ, հենց հիմա:

Դիտելու այդ ունակությունը
կախված է քո տեսանկյունից,
Ինչպես նաև կախված է
"տարածության մեջ քո տեղից":

Եթե դու լինեիր Իմ տեղում,
կտեսնեիր այդ Ամենը՝ հենց հիմա՛:

Հասկանու՞մ ես:

Sambitbaba
06.01.2017, 00:01
Այո՛: Հիանալի՛ է: Ես սկսում եմ
տեսաբանական մակարդակի վրա, -
հասկանա՛լ:
Ստացվում է, որ նյութական
աշխարհի օբյեկտները
սահմանափակված են արագությամբ:

Բայց, ասա, օբյեկտները
ոչ նյութական աշխարհի ՝
Հոգիս... մտքերս...
իսկ ինչպե՞ս նրանք...
Երկնային տարածության մեջ,
տեսաբանորեն, այս վերջինները
Կարող էին շարժվել
անհավանական արագությամբ...

Իհա՛րկե: Հենց այդպես է, որ կա՛:
Հենց այդ է տեղի ունենում հաճախ
Ձեզանից յուրաքանչյուրի երազներում
և գերզգայական երևույթների դեպքում:

Այժմ դու հասկանում ես,
թե ինչ ասել է դեժա վյու.
Դու, հավանաբար, արդեն
այստեղ եղել ես նախկինում:

Բայց... եթե ամեն ինչ արդեն
տեղի է ունեցել,
Նշանակում է, ես չեմ կարող
իմ ապագան փոխել:

Դա ճակատագի՞ր է:

Ո՛չ: Մի՛ խաբվիր դրան:
Իրականում, քեզ պետք է օգնի
Այդպիսի կարգավիճակն,
այլ ոչ թե խանգարի:

Դու միշտ կամքի ազատություն ունես
և լիակատար ընտրություն:

"Ապագա" այցելելու հնարավորությունը
պետք է մեծացնի նաև քո ունակությունը
Ապրել այն կյանքով, որով ցանկանում ես,
չսահմանափակելով քո ցանկությունը:

Բայց ինչպե՞ս այդ անել:
Ինձ օգնություն է պետք այստեղ:

Եթե դու "տեսնում ես"
ապագա իրադարձություն,
Կամ ապագա ապրում, որը
քեզ հաճույք չի բերում,
Ուրեմն մի՛ ընտրիր այն:
Փորձիր ընտրել նորից:
Ընտրիր մեկ ա՛յլ բան:
Ամեն ինչ կախված է քեզանից:

Ոչ ցանկալի արդյունքից
խուսափելու համար,
Ուղղիր, վերանորոգիր
կամ փոխիր քո վարքը:
Ամեն ինչ դարձրու այնպես,
ինչպես քեզ է հարմար:

Ինչպե՞ս կարելի է խուսափել
արդեն տեղի ունեցած բանից:

Քեզ հետ՝ առայժմ, -
այն տեղի չի ունեցել:
Քանզի դու գտնվում ես
Տարածքաժամանակային
Կոնտինուումի այն տեղում,
որտեղ այդ իրադարձությունը
Քո "ներկայի" մեջ
դեռևս չես գիտակցում:

Դու դեռ "չգիտես",
որ այն "տեղի է ունեցել":
Քո ապագան առայժմ
դու չես "վերհիշել":

(Այդ մոռացկոտությունը գաղտնիքն է
բոլորաժամանակների:
Նրա շնորհիվ կյանքի խաղը
դու խաղում ես անթերի:)

Եթե դու ինչ-որ բան "չգիտես",
նշանակում է, դա "այդպես" չէ:
Եթե "դու" չես հիշում քո ապագան, -
այն չի "պատահել" դեռ "քեզ" հետ:
Իրադարձությունները տեղի են ունենում
միայն այն ժամանակ,
Երբ դա արդեն "հայտնի է", և այդպիսով
արդեն հնարավոր է դարձել:

Տեսնելով "քո ապագա
գիտելիքից" պոկված
Մի անցողիկ կայծկլտոց,
դու բարեմաղթանք ես ստացել:

Եվ այդ պահին տեղի ունացավ այն,
որ քո ոգին՝ քո մասը ոչ-նյութական, -
Ուղղակի արագորեն տեղափոխվեց մեկ այլ
Տարածքաժամանակային Կոնտինուում,
Եվ իր հետ տեղափոխեց
էներգիայի մնացորդներ՝
Անցած պահի կամ իրադարձության
կերպարներ կամ տպավորություններ:

Դու կարող ես դրանք "զգալ":
Երբեմն մեկ ուրիշը,
Ով զարգացրել է իր մեջ
շնորհ մետաֆիզիկական,
Կարող է "զգալ", "տեսնել"
կերպարներ և էներգիաներ,
Որոնք պտտվում են քո շուրջ
և ուղեկիցներդ են մշտական:

Եթե այն, ինչ "զգում ես"
քո "ապագայի" վերաբերյալ,
Քեզ դուր չի գալիս, ուրեմն
մի կո՛ղմ քաշվիր դրանից:
Այդ պահին, իմացիր,
դու փոխում ես քո փորձը,
Եվ թեթևացած շունչ է քաշում
ամեն մեկը Քեզանից:

Սպասի՛ր մի րոպե: Ես
ինչ-որ բան չեմ հասկանում...

Դու պետք է գիտենաս դա:
Ես վստահ եմ, որ դու արդեն
Պատրաստ ես, որ ասես քեզ,
որ միաժամանակ գոյություն ունես
Տարածքաժամանակային կոնտինուումի
ամեն մակարդակի վրա:

Դա նշանակում է, որ քո կողքին
Միշտ Եղել Է, Միշտ Կա,
Եվ Ես քեզ խոստանում եմ,
որ Միշտ Կլինի

Անվերջանալի մի աշխարհ:

Ամեն:

Ուրեմն ես գոյություն ունեմ
ավելի քան մեկ տեղու՞մ:

Իհա՛րկե:

Դու գոյություն ունես ամենուր՝
և բոլոր ժամանակներու՛մ:

"Ես" կամ ապագայում
և "ես" կամ անցյալու՞մ:

Դե, ինչպես մենք հենց նոր
փորձեցինք հասկանալ,
Իրականում գոյություն չունի
"ապագա" և "անցյալ":
Բայց օգտագործելով այդ բառերը
քո կիրառած իմաստով, -
Այո, դու գոյություն ունես
թե ապագայում, թե անցյալում:

Ես ավելին եմ, քան մե՞կը:

Ոչ, դու միայն մեկն ես,
բայց շատ ավելին ես,
Քան մտածում ես:

Նշանակում է, երբ "ես"-ը,
ով գոյություն ունի "հիմա",
Փոխում է այն, ինչ իրեն
դուր չի գալիս "ապագայում", -
Ուրեմն, այդ "ապագայում"
գոյություն ունեցող "ես"-ը
Դա որպես իր փորձի մաս
այլևս չունի՞ իր կյանքում:

Ըստ էության, հենց այդպես է:
Փոխվում է խճանկարը:
Բայց "ես"-ը չի կորցնում փորձը,
որը ծրագրավորել էր:
Նա ուղղակի թեթևություն է
զգում և երջանիկ է,
Որ "դու" դրա միջով անցնելու
անհրաժեշտություն էլ չունես:

Իսկ եթե "ես"-ն "անցյալում"
այնուհանդերձ պետք է "փորձի" դա,
Ուրեմն, ինչ էլ լինի,
նա դրա մեջ կներգրավվի՞:

Որոշ իմաստով՝ այո:
Բայց անշուշտ,
"Դու" կարող ես
օգնել "նրան":

Կարո՞ղ եմ:

Իհարկե: Առաջին հերթին,
փոխելով ամեն ինչ հետևյալ կերպ.

Այն, ինչը քո առջևում եղած
"դու"- ն արդեն փորձել է, -
"Դու"-ն, որ քո հետևում է,
կարող է խուսափել:

Հենց այդ կերպ է քո հոգին
բարեշրջվում իր փորձում:

Այդպիսով, ապագայում
դու օգնություն ես ստանում
Քո սեփական ապագա "ես"-ից.
այդ կերպ "նա" օգնում է
"Քեզ"՝ խուսափել այն փորձից,
որից խուսափել "իրեն"
Իր փորձում՝ չհաջողվեց:
Հասկացա՞ր իմաստը:

Այո: Շատ հետաքրքիր է:
Բայց ծագեց մեկ այլ հարց:
Իսկ ինչպե՞ս լինել անցած
կյանքերի վերաբերյալ:
Եթե ես միշտ "ես" եմ եղել
և "անցյալում" և "ապագայում", -
Ուրեմն ևս մեկը լինել
ինչպե՞ս էի կարողանում...

Ինչ-որ մի այլ մարդ լինել
ինչ-որ անցյալ կյանքում:

Դու Աստվածային Էություն Ես,
և կարող ես միաժամանակ
Մի քանի տարբեր կյանքերի
տարբեր փորձեր ունենալ, -
Եվ կարող ես կիսել քո "Ես"-ը
այնքան "ես"-երի,
Որքան ինքդ կընտրես,
որքան կցանկանաս:

Կարող ես "նույն կյանքն"
ապրել ու վերապրել
Տարբեր կերպ, այնպես,
ինչպես ինքդ ես ցանկանում:
Նաև Ժամանակատարածքային
Կոնտինուումի մեջ
Կարող ես տարբեր կյանքեր ապրել
տարբեր "ժամանակներում":

Այսպիսով, դու միշտ ինքդ ես,
այստեղ և հիմա:
Բայց կարող ես նաև լինել
(և արդեն եղել ես)
Այլևայլ "ես"-եր
տարբեր "ժամանակներում"
Եվ տարբեր "ես"-եր
"տեղերում" տարբեր:

Ա՛յ քեզ բան: Դառնում է "ավելի
վախինելի ու վախինելի":*

Եվ մենք բացահայտեցինք միայն այն,
ինչ գտնվում է մակերեսին:

Ուղղակի գիտեցիր.

Դու՝ Աստվածային
Մեծագույն Էություն Ես
Եվ բոլորովին ծանոթ չես
սահմանափակումներին:

Քո մի մասը փոքրիկ
իրեն ճանաչել է ընտրում
Որպես Անհատ, ով այժմ
կենսափորձ է ձեռք բերում:
Բայց դա բոլորովին էլ
սահմանը չէ քո Գոյության,
Չնայած դու մտածում ես,
որ հենց այդպես է, որ կա:

Ինչու՞:

Դու պետք է այդպես մտածես,
քանզի այլ կերպ չես կարող
Կատարել այն, ինչի համար ինքդ
այս կյանքը քեզ ես նվիրել:

Եվ ի՞նչ է դա: Դու արդեն
ասել ես ինձ այդ մասին:
Բայց ասա մեկ անգամ ևս,
"այստեղ" և "հիմա":

Դու օգտագործում ես քո Կյանքն
ամբողջովին, - անկախ,
Թե քո բազում կյանքերից որ մեկն ես
այս պահին դու ապրում, -
Որպեսզի լինես և որոշես,
թե Ով Ես Իրականում:
Ընտրես և ստեղծես այն,
Ինչ Իրականում Դու Կաս:
Փորձես և իրականացնես քո մասին
քո գաղափարը ներկա:

Դու՝ քեզ արարելու Հավերժական
Պահի մեջ ես գտնվում՝
Քեզ արտահայտելու պրոցեսի միջոցով
Քեզ իրականացնելում:

Դու դեպի քեզ ես ձգել
քո կյանքում մարդկանց,
Իրադարձություններ ու իրավիճակներ,
որպես գործիքներ,
Որպեսզի ձևավորես
Բարձրագույն Պատկերացման
Այն Մեծագույն Պատկերը,
որը երբևիցէ (քո կյանքում)
Քո մասին ունեցել ես:

Անընդմեջ, անդադար
և, անշուշտ, բազմաշերտ է
Արարման և վերա-ստեղծման
պրոցեսը կարևորագույն:
Եվ պրոցեսն այդ կյանքիդ,
արարում-վերաստեղծումը,
Տեղի է ունենում "հենց հիմա"
և բազում մակարդակներում:

Քո կյանքի գծի վրա
դու ընկալում ես քո փորձը,
Որպես փորձ անցյալի,
ներկայի և ապագայի:
Դու պատկերացնում ես, որ ունես
ընդամենը մեկ կյանք,
Կամ, կարող է, պատահել,
որ շատ են նրանք,
Բայց միայն նրանցից մեկն է
մի որոշակի պահին:

Իսկ ի՞նչ, եթե "ժամանակն"
ընդհանրապես չլիներ:
Այդ ժամանակ կունենայիր միայն
միաժամանակ կյանքեր:

Եվ իրականում, սիրելիս,
հենց դա է տեղի ունենում:

Դու ապրում ես այս կյանքով,
որն այժմ ընտրում ես, -
Միաժամանա՛կ քո Ներկայում,
Անցյալում և Ապագայում:

Ունեցե՞լ ես երբևիցէ
որևէ "վատ նախազգացում"
Մի ինչ-որ ապագա
իրադարձության վերաբերյալ
Եվ այնքան հզոր, որ այն քեզ ստիպել է
այդ իրադարձությունից հեռու մնալ:

Ձեր կողմից, դուք այդ պահն
անվանել եք "նախանշան":
Իմ տեսանկյունից՝ դա ուղղակի
գիտելիք է, բացված
Քո առջև հանկարծակի,
այն մասին, ինչ հենց նոր
Քո "ապագա" ներկա կյանքում
այս պահին դու ապրեցիր:

Քո "ապագա" "դու"-ն
"ներկայիս" "քեզ"-ին ասում է.
"Հե՛յ, լսի՛ր, այնքան էլ
զվարճալի չէ քո այդ քայլը:
Ավելի լավ է, եթե դու
այդ քայլը չանես":

Հենց հիմա դու ապրում ես
ուրիշ կյանքերով էլ՝
Դու ընտրել ես կոչել դրանք
քո "անցած կյանքեր":
Քանզի ընկալում ես որպես
"անցյալից" եկած բաներ
(Եթե, ասենք, ընդհանրապես
դու դրանք ընկալում ես):

Եվ դա էլ ճիշտ է,
ավելի լավ է այդպես:

Քեզ դժվար կլիներ խաղալ
կյանք կոչվող հրաշք-խաղը,
Եթե հասնեիր ամենի
լիակատար գիտակցմանը:
"Խաղը" կավարտվե՛ր, եթե
դա տեղի ունենար:
Պետք չէ, որ տեղեկացվածությունդ
լինի ամբողջական:

Այդ պատճառով բարեմաղթիր
Ընթացքը և ընկալիր
Այն որպես մեծագույն նվերն
Ամենաբարի Արարչի:
Ընդունիր Ընթացքը և հետևիր
նրան հանգստությամբ,
Հետևիր իմաստությամբ,
հետևիր ուրախությամբ:

Օգտագործիր Ընթացքը,
և այն, ինչը հանդուրժում ես,
Դարձրու այն, ինչը գրավում է
քեզ որպես մի գործիք,
Քո բոլոր ժամանակների
ամենահրաշալի փորձի՝
Քո Աստվածային Էության
իրականացման համար:

Ինչպե՞ս ես կարող եմ այդ անել,
որ ամենից լավ լինի:

Կյանքի բոլոր գաղտնիքները
բացահայտելու համար
Քո ներկա իրականության
թանկագին պահերը մի՛ ծախսիր:
Բոլոր այդ գործիքների մեջ
կա մեծագույն իմաստ:
Դու անորոշությունը որպես
Աստծո բարյացկամություն ընկալիր:

Օգտագործիր Ներկա Պահը
Բարձրագույն Նպատակի համար՝
Ստեղծել և փորձել Նրան,
Ով Դու Կաս իրականում:

Որոշիր, թե Ով Ես Դու՝
Ով Ես ցանկանում Լինել, -
Եվ հետո արա ամենն,
ինչ կարող ես, որ դա լինես:
Որպես հիմք օգտագործիր
ժամանակի մասին պատմածներս,
Որի վրա կտեղադրես քո սեփական
Մեծագույն Գաղափարի կառուցվածքները:

Եթե քեզ մոտ ծագում է
պատկերացում "ապագայի" մասին, -
Հարգիր քո պատկերացումը:
Եթե ծագում է որևէ միտք
"Անցյալ կյանքի" մասին,
ուրեմն փորձիր հասկանալ,
Թե ինչ կերպ այն կարող է պետք գալ, -
մի՛ արհամարհիր քո միտքը:

Եվ, ամենակարևորը,
եթե քեզ հայտնի է դարձել
Ճանապաարհը, թե ինչպես ստեղծել,
թե ինչպես արտահայտել,
Արտաբերել և փորձել
քո Աստվածային Էությունը
Քեզ մինչև օրս անհայտ
իր հրաշալիության մեջ
Հենց այստեղ, հենց հիմա, -
չկասկածես, չհապաղես՝

Այդ ճանապարհով գնա՛:

Եվ թող անպայման բացահայտվի քեզ,
քանզի դու խնդրել ես:
Այս գիրքը ստեղծելը
սուրբ նշանն է դրա:
Դու չէիր կարող ստեղծել այն
աչքերիդ առջև հենց հիմա,
Եթե բաց չլինեին միտքդ ու սիրտդ,
և հոգիդ պատրաստ չլիներ իմանալ:

Դա արդար է նաև
հենց այս պահին այս գիրքն
Ընթերցողների վերաբերյալ:
Այս գիրքը ստեղծել են նրանք էլ:
Այլ կերպ, ինչպե՞ս կկարողանային
փորձարկել այն հենց հիմա:

Ամեն մեկը ստանում է
ամենն, ինչ ապրում է, -
Կամ կարելի է ասել նաև,
որ Ես ստեղծում եմ
Ամենն, ինչ ապրվում է,
ապրվում է հենց հիմա,
Որովհետև Ես Ինքս՝
ձեզանից յուրաքանչյուրն եմ:

Որսու՞մ ես համաչափությունը:
Տեսնու՞մ ես Կատարելությունը:

ՄԵՆՔ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԵՆՔ

Հենց այստեղ:
Հենց հիմա:

- - - - - - - - - - -
* Լյուիս Քերոլ - "Ալիսան հրաշքների աշխարհում"

Sambitbaba
19.02.2017, 07:18
6.


Պատմիր ինձ տարածության մասին:

Տարածությունը՝ դա ժամանակն է...
ակնառու տեսքով:

Բայց ճշմարիտն այն է,
որ մաքուր, "դատարկ" իր ձևով,
Ընդհանրապես գոյություն չունի
որևէ տարածություն,
Որտեղ ոչինչ չկա: Չկա
լիակատար դատարկություն:

Ամեն ինչ՝ ինչ-որ բան է:
Նույնիսկ "ամենադատարկ"
Տարածությունը լիքն է
նոսրացած ու ցրված,
Այնքան մեծ, հսկայական
չափերի գոլորշիներով,
Որ թվում է, թե նրանք
ընդհանրապես չկան:

Իսկ երբ վերանում են
գոլորշիներն էլ,
Մնում է էներգիան:
Մնում է մաքուր էներգիան:

Եվ այն արտահայտվում է
թրթիռների ձևով:
Ձևով տատանումների:
Ամեն ինչի:
Շարժման
որոշակի հաճախականությամբ:

Անտեսանելի "էներգիան"
այն "տարածությունն" է,
Որը "միասին" է պահում
"նյութը" Տիեզերական:

Մի անգամ
(եթե կիրառենք
Ձեր պատկերացումը
գծային ժամանակի մասին), -
Տիեզերքի ամբողջ
նյութը խտացավ
Մինչև փոքրագույն
մասնիկների չափերի:

Այդպիսի խտություն դուք նույնիսկ
պատկերացնել էլ չեք կարող,
Չէ՞ որ կարծում եք, որ նյութն արդեն իսկ խիտ է
ինչպիսին կա հիմա՝ իր այ՛դ ձևով:

Իրականում նաև այն,
ինչը դուք "նյութ" եք կոչում,
Հենց դա էլ, հիմնականում,
ինքը տարածությունն է:
Քանզի երկու տոկոս "նյութը"
և իննսունութ տոկոս "օդը", -
Բոլոր "պինդ" առարկաների
բաղադրությունն է:

Բոլոր իրերի մեջ էլ
հսկայական է
Հյուլեների միջև ընկած
տարածությունը:
Այն նման է ձեզ տեսանելի
երկնային տարածություններին,
Որոնք բաժանում են
մոլորակներին և լուսատուներին:

Բայց միևնույն է, առարկաները
դուք "պինդ" եք անվանում:

Մի ինչ-որ ակնթարթ
ամբողջ Տիեզերքը
իրոք որ "պինդ" էր:
Փաստորեն, չկար
ոչ մի դատարկ տեղ
նյութի մասնիկների միջև:

"Տարածությունը"
հանված էր նյութից,
Եվ նյութն ավելի փոքր էր,
քան ծայրն ասեղի:

Մինչ այդ, իրականում,
ժամանակը՝ "ժամանակ" էր,
Երբ նյութն ընդհանրապես
գոյություն չուներ,
Այլ կար միայն Թրթիռների
Էներգիա Ամենաբարձրագույն,
Մաքուր վիճակում, և դուք
դա կանվանեիք Հականյութ:

Դա ժամանակ էր
"նախքան" ժամանակը՝
Նախքան գոյատևումը
Տիեզերքի ֆիզիկական
Իր այն ձևի մեջ, որն
այսօր հայտնի չէ ձեզ:
Այո, նյութի տեսքով ոչինչ
գոյություն չուներ դեռևս:

Ոմանք ընկալում են դա
որպես դրախտ կամ "երկինք",
Քանի որ նյութ չկար:
Չկար որևէ հիմք:

Այլ կերպ ասած, որովհետև
"ոչինչ նշանակություն չուներ":*

Սկզբում Ես՝ մաքուր էներգիան, -
թրթռում էի այնքան արագ,
Որ առաջացավ նյութ՝
ամբողջ Տիեզերքի նյու՛թը:

Դու նույնպես կարող ես
նման բան կատարել:
Փաստորեն, դու այդ անում ես,
անում ես ամեն օր:
Քո մտքերը բոլոր՝
մաքուր թրթիռներ են
Եվ նրանք կարող են
ստեղծել և ստեղծում են

Նյու՛թը ֆիզիկական:

Եթե մարդկության
բավարար քանակություն
մնա հավատարիմ մեկ մտքի,
Ուրեմն դուք կարող եք
ազդել ձեր Տիեզերքի վրա
և ստեղծել նոր մասեր Տիեզերքի:

Այդ մասին մանրամասն
ասված է Առաջին գրքում:

Իսկ Տիեզերքը լայնանում է հիմա՞ էլ:

Այնպիսի արագությամբ,
որ չես կարող պատկերացնել:

Այն լայնանում է հավե՞րժ:

Ոչ: Կգա ժամանակ,
երբ էներգիաները, որոնք
Կառավարում են լայնացումը,
կցրվեն, իսկ իրերը
Միասին պահող էներգիաները
կվերցնեն ղեկավարությունն
Իրենց վրա և նորից
կսկսեն ձգել ամեն ինչ:

Դու ցանկանում ես ասել,
որ Տիեզերքը կսեղմվի՞:

Բառացիորեն, ամեն ինչ
"իր տեղը կգա":
Եվ նորից դուք բոլորդ
դրախտ կունենաք:
Չկա նյութ: Կա միայն
մաքուր էներգիա:

Այլ խոսքերով ասած, - Ե՛ս:

Վերջիվերջո ամեն ինչ
Ինձ կվերադառնա:
Ահա, թե որտեղից է
ծագում "ամեն ինչ
Գնում է դրան" իմաստուն
արտահայտությունը:

Դա նշանակում է, որ մենք
այլևս չե՛նք լինի:

Ֆիզիկական ձևի մեջ:
Բայց դուք միշտ կլինեք:
Դուք չեք կարող չլինել:
Դուք՝ Այն Է, Ինչ Կա:

Ի՞նչ տեղի կունենա այն բանից հետո,
երբ Տիեզերքը "սեղմվի", ասա:

Ամբողջ պրոցեսը
կսկսվի նորից:
Նորից տեղի կունենա
մեկ այլ "Մեծ պայթյուն",
Եվ նորից կծնվի
մի նոր Տիեզերք:

Հետո այն նույնպես
կլայնանա ու կսեղմվի:
Հետո ամեն ինչ
կսկսվի նորից:
Եվ նորից: Եվ նորից:
Հավերժ և անվերջ:
Հավիտյան աշխարհ:
Աշխարհ առանց վերջ:

Դա Աստծո ներշնչում
և արտաշնչումն է:

Իհարկե, հետաքրքիր է
այդ ամենը շատ,
Բայց ի՞նչ կապ ունի
առօրյա կյանքի հետ:

Ես արդեն ասել եմ,
որ բոլորովին հարկ չկա
Չափից դուրս ժամանակ ծախսել
բացահայտելու համար
Ամբողջ Տիեզերքի
գաղտնիքները խորին:
Համենայն դեպս, դա չէ
նպատակը քո կյանքի:

Բայց խորամաշտաբային
ու մեծ այդ պրոցեսի
Հստակ և հասկանալի
նկարագրություններից
Կարելի է և պետք է
որոշ օգուտ քաղել:

Ինչպիսի՞, օրինակ:

Օրինակ, հասկանալ,
որ ամեն ինչ ցիկլային է, -
ինչպես նաև կյանքը:

Տիեզերքի կյանքը
հասկանալը քեզ կօգնի
Հասկանալ Տիեզերքի
կյանքը քո ներսում:
Կյանքի շարժումը միշտ
ցիկլերով է կատարվում:
Ամեն ինչ ցիկլային է
համայն Տիեզերքում:

Երբ դու հասկանում ես դա,
դու ընդունակ ես դառնում
Ավելի և ավելի
ուրախանալ ընթացքին՝
Այլ ոչ միայն լինել
նրա մեջ կենդանի:

Ամեն ինչ ցիկլերով է շարժվում:
Կյանքն ունի հատուկ ռիթմ,
Եվ ամեն ինչ շարժվում է
համաձայն այդ ռիթմի:
Այդ շարժման, այդ հոսքի
մեջ է ամեն ինչ:

Այդ պատճառով է, որ գրված է.
"Կա ամեն բանի ժամանակը,
Եվ երկնքի տակ եղող
ամեն գործի ժամանակը"**:

Եվ իմաստուն է նա,
ով հասկանում է դա:
Խելացի է նա,
ով կիրառում է դա:

Քիչ տղամարդիկ են
հասկանում կյանքի իմաստն
Ավելի լավ, քան կանայք:
Կանայք
Իրենց ամբողջ կյանքը
ռիթմի մեջ են ապրում:
Կանայք ռիթմի մեջ են
հենց իրեն կյանքի հետ:

Կանայք ավելի են ընդունակ
"լողալ հոսանքի ուղղությամբ":
Նրանք սկզբում չեն զգում այն,
իսկ հետո հարմարվում են նրան,
Որպեսզի, հարմարվելով,
ներդաշնակություն ստեղծեն:
Տղամարդիկ ցանկանում են հոսանքին
հակամարտել, կառավարել:

Քամու աղմուկի մեջ կինը
ծաղիկների երգն է լսում:
Նա տեսնում է ամենի
անտեսանելի գեղեցկությունը:
Նա զգում է պոռթկումներն
ու ձգտումները կյանքի:

Նա գիտի, թե երբ պետք է վազել,
իսկ երբ է ժամանակը հանգստի;
Երբ է ծիծաղելու ժամանակը
և երբ է ժամանակը լացի:

Եվ երբ է բռնելու ժամանակը
և երբ է ժամանակը՝ թողնել:

Շատ կանայք նույնիսկ լքում են
իրենց մարմինը նրբագեղորեն:
Իսկ տղամարդկանց մեծամասնությունը
կռիվ է տալիս մահի հետ:

Ընդ որում, կանայք
ավելի բարենկատ են
Իրենց մարմնի հանդեպ,
երբ գտնվում են նրա մեջ:
Իսկ տղամարդիկ
զարհուրելի են վարվում
Ինչպես իրենց կյանքի,
այնպես էլ մարմնի հետ:

Իհարկե, չկա օրենք
առանց բացառությունների:
Ես այստեղ ընդհանուր
առմամբ եմ խոսում:

Բայց եթե նայես կյանքին,
եթե դու գիտակցես,
Ինչ տեսել և տեսնում ես,
եթե դու՝ այն ես, ինչ կաս,
Ուրեմն այդ ընդհանրացման մեջ
ճշմարտություն կհայտնաբերես:

Ես սկսում եմ տխրել:
Եվ սկսում է թվալ ինձ,
Թե կանայք, ի տարբերություն մեզ,
արարածներ են բացառիկ:
Եվ նրանք "ավելի ճիշտ են
կառուցված", քան տղամարդիկ:

Սքանչելի ռիթմի մասերն են
Ինը և Յանը:
Ինը՝ սկիզբն է կնոջ,
իսկ յանը՝ տղամարդունն է:

"Գոյության" մի կողմն
"ավելի կատարյալ"
Եվ "ավելի լավը" չէ,
քան մյուս կողմը:
Երկու կողմերն էլ՝
ուղղակի և հրաշալիորեն, -
Ինչ խոսք, որ կատարյալ,
բայց տարբեր կողմեր են:

Անկասկած, տղամարդիկ
իրենց մեջ մարմնավորում են
Աստվածայինի
լրիվ այլ հատկանիշներ:
Բայց ասված է, որ լինել
տղամարդ՝ քննություն է:
Քո տղամարդկությունը
քո հոգու փորձությունն է:

Երբ դու տղամարդ ես եղել
բավական երկար ժամանակ՝
Երբ տառապել ես բավական
քո խենթության պատճառով;
Երբ բավական ցավ ես պատճառել քեզ
քո իսկ ստեղծած դժբախտություններով;

Երբ նեղացրել ես շատ մարդկանց
և դադարել ես այդպես վարվել;
Երբ փոխել ես վերջապես
քո ագրեսիան՝ ըմբռնման;
Երբ գերադասել ես ի վերջո
կարեկցանքն՝ արհամարհանքին;
"Հաղթանակ-ամեն-գնով"-ը փոխարինել ես
"պարտվողներ-չկան" տարբերակի, -

Ուրեմն այդ ժամանակ արդեն
դու կարող ես դառնալ կին:

Դա տեղի կունենա,
երբ դու գիտենաս,
Որ նա, ով ուժեղ է,
միշտ չէ, որ "ճիշտ" է;
Որ ուժը մեկի "վրա"՝
բոլորովին էլ իշխանություն չէ,
Իսկ իրական իշխանությունը՝
իշխանությունն է մեկի "հետ";

Որ բացարձակ ուժն՝ ուրիշներից
չի պահանջում ոչինչ, -

Երբ հասկանաս դա, արդեն կարող ես
կրել արժանապատվորեն
Կանացի մարմինը, որովհետև վերջապես
կհասկանաս նրա էությունը:

Ստացվում է, որ կինը
տղամարդուց ավելի լավն է:

Ո՛չ: Ոչ թե "ավելի լավը"՝
ուղղակի նա ուրի՛շ է:
Այդ դու ես դատում այդպես,
իսկ օբյեկտիվ իրականության մեջ
"Ավելի լավ" կամ "ավելի վատ" չկա:
Կա միայն Այն, Ինչ Կա,
Կա այն միայն, ինչ Դու
Ցանկանում Ես Լինել:

Ինչպես նաև, դու կաս,
ինչ որ Կաս:

Տապն ավելի լավ չէ,
քան ցուրտը:
Վերն ավելի լավ չէ,
քան վարը, -
Ես արդեն հատուկ ուշադրություն
դարձրել եմ դրան:

Կինն էլ "ավելի լավ" չէ,
քան տղամարդը:
Ամեն ինչ կա ինչպես Կա:
Եվ դու էլ կաս, ինչպես Կաս:

Սահմանափակված չէ
ձեզանից ոչ ոք:
Դու կարող ես լինել Այն,
ինչ ցանկանում ես Լինել,
Կարող ես ընտրել այն,
ինչ ցանկանում ես փորձել:

Այս կյանքում, և հաջորդում,
և ավելի, և ավելի, և ավելի հեռվում:

Միշտ ընտրության առջև է
յուրաքանչյուրը ձեզանից:
Ամեն մեկը ձեզանից
ծեփված է Այդ Ամենից:
Ամեն մեկիդ մեջ ամփոփված է
թե տղամարդ և թե կին:
Արտահայտիր քո այն տեսանկյունը,
որը քեզ դուր է գալիս:

Նախքան այլ թեմաների անցնելը,
ես դեռ լսել եմ ուզում
Տղամարդկանց և կանանց մասին:
Առաջին Գրքի վերջում
Դու խոստացար ավելի
մանրամասնորեն քննարկել
Մարդկային այդ երկվության
ամբողջ սեռական տեսանկյունը:

Այո: Իրոք որ մեզ՝ քեզ և Ինձ, -
ժամանակն է խոսել սեքսից:

- - - - - - - - - - - -
* "Nothing was the matter" - "Ոչինչ նշանակություն չուներ": Այս արտահայտությունը բառացիորեն կարելի է թարգմանել նաև. "ոչինչ նյութ չէր":
**Ժող. 3;1

Erevanci83
11.03.2017, 17:28
որ խնդրեմ միքիչ շուտ-շուտ կտեղադրեք մնացածը ?

Erevanci83
11.03.2017, 17:30
կամ եթե հարմար չի շուտ-շուտ կտեղադրել , գոնե թարգմանածը կուղարկեք իմ էլ փոստին ???

Sambitbaba
11.03.2017, 20:49
որ խնդրեմ միքիչ շուտ-շուտ կտեղադրեք մնացածը ?
կամ եթե հարմար չի շուտ-շուտ կտեղադրել , գոնե թարգմանածը կուղարկեք իմ էլ փոստին ???

Ցավոք, Երևանցի ջան, ավելի արագ չեմ հասցնում... Դժվար է::(
Իսկ թարգմանությունները ձեռագիր վիճակում են միայն և ոչ մաքուր, ոչ ամբողջական, սևագիր, որովհետև թարգմանում եմ հիմնականում ավտոմեքենայի մեջ: Մաքրագրելու և տպելու վրա երևի թե ավելի շատ ժամանակ ծախսեմ, քան անելով այն, ինչ անում եմ:
Շատ ներողություն եմ խնդրում, սիրելիս, բայց ստիպված ես սպասել...
Կամ կարող ես օրիգինալը կարդալ անգլերենով: Կամ ռուսերեն թարգմանությունը: Կամ որևէ այլ լեզվով՝ համոզված եմ, որ ցանկացած լեզվով կարելի է գտնել:

Հ.Գ. Շնորհակալ եմ շատ, որ կարդում ես, ընդ որում այդպիսի անհամբերությամբ...:)

Erevanci83
12.03.2017, 03:05
Այս գիրքը 1 տարի առաջ փոխեց իմ կյանքը...
Սա հաստատումն էր իմ բոլոր կասկածների.
Այս գրքի շնորհիվ վերջնական համոզվեցի, որ կրոնը խաբկանքա...
Եվ հիմա շատ եմ կարողանում լսել Աստծուն, և ստանում եմ շատ հարցերի պատասխաններ.
Մի խոսքով գտա այն, ինչը իմ գիտակցական կյանքում չէի ունեցել

Sambitbaba
21.03.2017, 22:19
7.


Ինչու՞ ես երկու սեռ ստեղծել:
Մի՞թե դա ճանապարհն էր միակ,
Որը Դու հորինեցիր մարդկային
ցեղի վերարտադրման համար:
Ինչպե՞ս մենք վերաբերվենք
"սեռականություն" կոչվող
Այդ աներևակայելի փորձին,
փորձին այդ անհավանական:

Առաջին հերթին՝ չամաչելով:
Եվ առանց մեղքի զգացման:
Եվ, իհարկե, անտարակույս,
առանց վախի, սարսափի:
Քանզի ամոթն՝ առաքինություն չէ,
իսկ մեղքի զգացումը՝ բարիք չէ,
Եվ վախն էլ ոչ ոքու պատիվ
երբևիցէ չի բերել:

Ոչ էլ տռփանքով, իհարկե,
քանզի տռփանքը՝ կիրքը չէ:
Եվ ոչ գլխակտուր, քանզի
ազատություն չէ անզսպությունը:
Եվ ոչ համառորեն, որովհետև
կրակոտ սեր չէ հաստատամտությունը:
Եվ առանց գերիշխելու մտքի էլ, -
դա էլ կապ չունի Սիրո հետ:

Բայց... կարո՞ղ է արդյոք
լինել սեքս առանց սիրո,
Սեքս, ուղղակի ինքը
հաճույքի համար:
Զարմանալի է, և սակայն
պատասխանն է "այո",
Որովհետև "հաճույքն ինքը"՝
ևս մեկ սահմանումն է

Քո Հանդեպ Քո Սիրո:

Ինքնին հաճույքը
վատ համբավ է ձեռք բերել
Շատ երկար
տարիների ընթացքում,
Եվ հենց այդ է հիմնական
ու գլխավոր պատճառը նրա,
Որ շատերը սեքսը
մեղքի հետ են կապում:

Ձեզ ասվել է, որ այն,
ինչ մեծ հաճույք է պատճառում,
Դուք չպետք է օգտագործեք
անձնական հաճույքի համար:
Որ դա ակնհայտ հակասություն է՝
դու շատ լավ ես հասկանում,
Բայց ի՞նչ կարող ես անել,
երբ այդպես է կարգված:

Եվ դու որոշել ես, որ եթե
սեքսով զբաղվելիս,
Ապրես որոշակի
մեղքի զգացում,
Ուրեմն դա երևի թե
ինչ-որ բան կարգավորի...
Դրանով դու նմանվում ես
մի հայտնի երգչուհու:

Երբ նրան խնդրեցին մեկնաբանել
իր անհավանական հաջողությունը,
որի շնորհիվ երգչուհին
միլիոններ էր վաստակում,
Նա ասաց. "Ինչ-որ չափով
ես ինձ մեղավոր եմ զգում,
Որովհետև երգել, իրոք,
անսահման շատ եմ սիրում ":

Ենթատեքստը պարզ է. եթե դու
շատ ես սիրում զբաղվել դրանով,
Ուրեմն դրա համար չպետք է
ստանաս վարձատրություն կամ փող:

Մարդկանց մեծամասնությունը
փող է վաստակում
Անելով այն, ինչ անում է, -
կամ ծայրահեղ դեպքում
Մի ինչ-որ ծանր
գործի համար խորթ,
Այլ ոչ անվերջանալի
ուրախություն պարգևող:

Ստացվում է, որ կյանքը
սովորեցնում է այսպես.
Եթե որևէ բացասական
զգացմունքներ դու ունես
Ինչ-որ բանի հանդեպ,
միայն այդ ժամանակ ուրեմն
Կարող ես դրա հաճույքը
լիովին վայելել:

Մեղքի զգացումով դու
փորձում ես վատ վերաբերվել
Նրան, ինչից իրականում
հաճույք ես ստացել, -
Որպեսզի դրանով հանդերձ
իբր կարգավորես
Հարաբերություններդ Աստծո հետ...
ով, ինչպես թվում է քեզ,

Չի ցանկանում, որ դու հաճույք վայելես
ինչից էլ որ լինի:

Դու չպետք է հաճույք ստանաս
մարմնի ուրախություններից:
Եվ իհարկե, անշուշտ...
"ո՜վ Աստված իմ"... "Ս-Ե-Ք-Ս-Ի-Ց"...

Այս բառը, տառ առ տառ,
և շշնջալով միայն,
Արտասանում էր տատիկդ, քանզի
վախենում էր ասել բարձրաձայն:

Բայց այսօր Իմ բերած
լավ նորությունն այն է,
Որ սեքսը սիրելը՝
բացարձակապես նորմա՛լ բան է:

Ինքդ Քեզ սիրելը
նու՛յնպես նորմալ է:
Նորմալ է և, փաստորեն,
ուղղակի անհրաժե՛շտ:

Քեզ պետք չէ սեքսը
սովորական բան դարձնել,
Ինչպես պետք չէ սովորական դարձնել
ցանկացած ուրիշ բան,
Բայց սեքսը սիրելը՝
լիովին նորմալ է:

Վարժեցրու քեզ ամեն օր
արտասանել տաս անգամ.

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԵՔՍ:

Վարժեցրու քեզ ամեն օր
տաս անգամ արտասանել.

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՓՈՂ:

Իսկ հիմա, կուզե՞ս արդյոք
ավելի թունդ մի բան փորձել:
Ուրեմն, վարժվիր ամեն օր
տաս անգամ արտասանել.

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ:

Ահա մի քանի բաներ էլ,
ինչ քեզ պետք է սիրել:
Վարժեցրու քեզ սիրոն
այդ ամենի հանդեպ.

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԲԱՎ

ՓԱՌՔ

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂԹԱՆԱԿ

Կուզե՞ս էլի բաներ:
Խնդրեմ: Սրանք էլ փորձիր:
Ըստ էության, դու պետք է
ապրես իսկական
Մեղքի զգացում, եթե
սիրում ես սրանք.

ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ

ԼԻՈՒԹՅՈՒՆԸ

ԳԻՏԵՆԱԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ

ԳԻՏԵՆԱԼ, ԹԵ ԻՉՈՒ

Բավակա՞ն է: Սպասի՛ր:
Ահա մեղքը մեծագույն:
Դու մեղքի գերագույն
զգացում ես ապրում,
Երբ մտածում ես, որ դու

ՃԱՆԱՉՈՒՄ ԵՍ ԱՍՏԾՈՒՆ:

Մի՞թե զարմանալի չէ դա:
Քո ամբողջ կյանքի ընթացքում
Քեզ ստիպել են մեղավոր զգալ
այն բանի համար, ինչը դու

ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ:

Բայց Ես ասում եմ քեզ.
սիրիր, սիրիր, սիրիր,
Սիրիր այն, ինչ կուզես, -
սիրիր, սիրիր, սիրիր,

Քանզի սերն այդ ամենի հանդեպ
այդ ամենը ձգում է դեպի քեզ:

Դրանք են քո կյանքի
ամբողջ բովանդակությունը:
Եթե դու սիրում ես դրանք,
նշանակում է, սիրում ես կյա՛նքը:

Երբ դու հայտարարում ես,
որ ցանկանում ես դրանք, -
Դու հայտարարում ես, որ ընտրում ես
այն բոլոր բարիքները,
Որոնք կյանքը կարող է
քեզ տրամադրել պարբերաբար:

Այդ պատճառով ընտրի՛ր սեքսը՝
այնքան, որքան ցանկանում ես:
Ընտրիր իշխանությունը՝ այնքան,
որքան կկենտրոնացնես ձեռքիդ:
Եվ ընտրիր փառքը՝ այնքան,
որքան քեզ հասանելի է:
Ընտրիր հաջողությունը՝ ամբողջը,
որին կարող ես հասնել:
Եվ ընտրիր հաղթանակն՝ այնքան,
որքան կարող ես փորձարկել:

Բայց ընտրիր սեքսը ոչ թե
սիրո փոխարեն,
Այլ որպես սիրո
տոնակատարություն:
Ընտրիր իշխանությունը
ոչ թե մարդկանց վրա,
Այլ որը մարդկանց հետ
կիսել կկարողանաս:

Ընտրիր հաջողությունը
ոչ թե ուրիշների հաշվին,
Այլ որպես գործիք՝ քեզ օգնող
օգնել ուրիշներին:
Եվ ընտրիր հաղթանակը, որի համար
ուրիշները ոչինչ չեն վճարում
Եվ որի շնորհիվ ուրիշներն էլ
ինչ-որ բան են շահում:

Շարունակիր գործել
և ընտրիր գովասանքը՝
Բայց ընկալիր բոլորին
որպես արժանավորների
Նրա համար, որպեսզի
կարողանաս դու նույնպես
Շռայլորեն գովել նրանց,
և արա՛ դա անպայման:

Շարունակիր գործել
և ընտրի՛ր բարեկեցությունը,
Բայց ոչ թե նրա համար,
որ ապրես ուրիշներից լավ,
Այլ որպեսզի դու ինքդ
քո սեփական կյանքում
Ապրես ավելի լավ,
քան առաջ էիր ապրում:

Եվ իհարկե, ընտրիր
"գիտենալ, թե ինչպես"
Եվ "գիտենալ, թե ինչու", -
ցանկացած հարցում, -
Որպեսզի կարողանաս
կիսել այդ գիտելիքներդ
Ուրիշների հետ քո
և ուրիշների կյանքում:

Եվ անպայման ընտրիր
ՃԱՆԱՉԵԼ ԱՍՏԾՈՆ:

Փաստորեն ԸՆՏՐԻՐ ԴԱ
ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ,
Իսկ մնացած ամեն ինչ
կհաջորդի դրան:

Քո ամբողջ կյանում
քեզ սովորեցրել են,
Որ ավելի լավ է տալ,
այլ ոչ վերցնել:

Բայց ինչպե՞ս կարելի է
տալ այն, ինչ չունես:

Ահա թե ինչու
շատ է կարևոր,
Որ առաջին հերթին
հաճույք ստանաս ինքդ՝
Եվ ահա թե ինչու
կարեկցանքի է արժանի
Փաստը, որ այդ մասին
տհաճորեն են խոսում:

Անշուշտ, այստեղ խոսք անգամ
չի կարող լինել
Ուրիշների հաշվին
հաճույք ստանալու մասին:
Եվ դա չի նշանակում նաև,
որ պետք չէ հաշվի առնել
Ուրիշների կարիքներն ու
պահանջն ուրիշների:

Բայց քո սեփական շահերն էլ
դու չպետք է արհամարհես:

Նախ լիիրավ հաճույք
պատճառիր ինքդ քեզ,
Եվ կկարողանաս լիակատար
հաճույք պատճառել ուրիշներին էլ:

Տանտրական սեքսի
գիտակներին դա լավ հայտնի է:
Այդ պատճառով նրանք
խրախուսում են ձեռնաշարժությունը,
Ինչը ձեզանից շատերը
մեղք են համարում:

Ձեռնաշարժությու՞նը... Այ քեզ բա՜ն, -
Դու անցար բոլոր սահմանները:
Ինչպե՞ս Դու կարող ես
նման հարցեր շոշափել՝
Ինչպե՞ս Դու կարող ես նույնիսկ
դրանց մասին խոսել՝
Ուղերձում, որը... կներես,
բայց Աստծո՜ց է գալիս:

Հասկանում եմ: Դու դատապարտում ես
ձեռնաշարժությունը:

Դե... ես, կարող է, և ոչ:
Բայց չէ՞ որ ընթերցողների
Մեծամասնությունը
Կարող է հենց այդպես վերաբերվել դրան:
Չէ՞ որ Դու ասում էիր,
որ գիրքը նախատեսված է
Բոլորի, այսինքն, մասսայական
ընթերցողի համար:

Այդպես էլ կա:

Ուրեմն ինչու՞ ես Դու
կանխամտածված վիրավորում
Նրանց զգացմունքները:

Ես ոչ ոքու կանխամտածված
չեմ "վիրավորում":
Մարդիկ ազատ են ընտրել՝
"վիրավորվել" կամ ոչ:
Իսկ դու իրո՞ք համարում ես,
որ մենք կարող ենք
Այնպես խոսել սեքսի մասին,
որ "չվիրավորենք" ոչ ոքու:

Ոչ: Բայց այսպես մենք կարող ենք
հասնել շատ հեռու:
Ես չեմ կարծում, որ շատ մարդիկ
պատրաստ են լսել,
Թե ինչպես է Աստված խոսում
ձեռնաշարժության մասին:

Եթե այս գրքում մենք
սահմանափակվենք նրանով,
Թե ինչ են մարդիկ
պատրաստ լսել Աստծոց,
Ուրեմն շատ փոքրիկ
գրքույկ կստացվի:

Ձեզանից շատ-շատերը
երբեք պատրաստ չեն լինում
Լսել այն, ինչ ասում է
Աստված այն պահին,
Երբ Նա այդ անում է:
Լսելու համար սովորաբար
Նրանք սպասում են առնվազն
երկու հազար տարի:

Լավ շարունալիր:
Կարծես թե սկզբնական
Կաթվածքից ես հասցրեցի
քիչ թե շատ խելքի գալ:

Ուղղակի Ես օգտագործեցի
ձեր կենսափորձի այդ տեսանկյունը
(Որի մեջ ներգրավված են
ձեզանից շատերը,
Բայց որի մասին ոչ ոք
չի ցանկանում խոսել),
Որպեսզի կարողանանք պարզել
հարցի բուն էությունը:

Հիմա Ես կկրկնեմ,
թե որն է այդ էությունը.
Մի զրկիր քեզ երբեք
հաճույքից լիարժեք,
Եվ կկարողանաս լիարժեք հաճույք
պատճառել ուրիշներին էլ:

Այսպես կոչված տանտրական
սեքսի ուսուցչիները
(Իսկ դա, ընդ որում, սեռական
փորձի պայծառացած ձև է)
Գիտեն, որ եթե զբաղվում ես սեքսով
սեռական "քաղց" ունեցած ժամանակ,
Ընկերոջդ հաճույք տալու շանսերը
փոքրանում են շատ ու շատ:

Այդ պատճառով գիտեցիր,
որ հաճախ տանտրիստները
Նախքան համատեղ
սեքսով զբաղվելը
Նախքան մեկմեկու
հաճույք կպատճառեն, -
Նախապես պատճառում են
այդ հաճույքն իրենք իրենց:

Եվ հաճախ այդ անում են
հենց զուգընկերոջ առջև:

Նրանք սովորաբար
ոգևորում են մեկմեկու,
Օգնում են և նրբորեն
հուշում են իրար:
Իսկ հետո, երբ բավարարում են
իրենց ծարավը սեփական,
Կարող են բավարարել իրար
շատ ավելի երկար:

Փոխադարձ ինքնա-հաճույքի
ամբողջ խաղը, ուրախությունը
Լիակատար արտահայտված
սեռական սիրառատությունն է:
Այն, ինչը դուք անվանում եք
կոիտուս կամ մերձեցում,
Կարող է ծավալվել նույնիսկ
երկժամյա սիրախաղում:

Այն կարող է նույնիսկ
տեղի էլ չունենալ:
Իսկ ձեզանից շատերի համար
դա քսանրոպեանոց
Մարմնամարզության
նպատակն է միակ:
Ավելի ճիշտ, քսան րոպե,
եթե բախտ ունենաք:

Ես չէի կարծում, թե այս հարցը
կվերածվի սեքսի ձեռնարկի:

Այդպես չէ: Բայց եթե հենց այդ էլ
տեղի ունենար,
Վատ չէր լինի: Մարդկանց
մեծամասնության համար
Անհայտ են սեքսի
օգուտը և ուրախությունները,
Այդ մասին մարդ կարիք ունի
շատ ավելին իմանալ:

Ես ցանկանում եմ սակայն
ավելի բացահայտել
Գործի բնույթը: Որքան
ավել հաճույք պատճառես քեզ,
Այնքան ավելի հաճույք
կպատճառես ուրիշին էլ:

Նույն կերպ, եթե դու
հաճույք ես ստանում
Այն բանից, որ ինքդ
ուժեղ ես, ուրեմն,
Այնքան ավելի շատ
ուժ ունես, որպեսզի
Այդ ուժը կիսես
նաև ուրիշների հետ:

Նույնը ճիշտ է նաև
հարստության, փառքի,
Հաջողության և ամենի
վերաբերյալ, ինչը քեզ
Հաճույք է պատճառում
կյանքիդ տարբեր պահերին:

Իմիջիայլոց, Ես մտածում եմ,
որ ժամանակն է դիտարկել
Հարցը, թե ինչու՞ որևէ բան
քեզ համար "Ի հուրախություն" է:

Լավ: Ես հանձնվում եմ: Ինչու՞:

Ուրախության զգացմունքը՝
հոգու միջոցն է գոչել.
"Տեսե՜ք, թե Ով Եմ Ես":
Հիշու՞մ ես, երբ դասարանում
Ուսուցիչն ամեն անգամ
անվանականչ էր անում,
Եվ երբ տրվում էր քո անունը,
դու պետք է ասեիր. "Ներկա.:

Այո:

Ահա, ուրեմն, ճիշտ այդպես,
"ուրախության վիճակը"՝
Դա հոգու միջոցն է
բարձրաձայնել. "Ներկա՛":

Sambitbaba
08.04.2017, 21:59
Շատերը քմծիծաղում են
"բարի մտադրությունների" մասին
Գաղափարի վրա:
Շատ մարդիկ ասում են,
Որ անիմաստ և անօգուտ
այդ բարի մտադրություններով
"Սալարկված է դեպի
դժոխք տանող ճամփան":

Ես ասում եմ, որ դեպի
Երկի՛նք է այդ ճանապարհը:

Շատ բան, իհարկե,
նրանից է կախված,
Թե "բարի մտադրությունները"
ինչ են քեզ համար:
Կամ, այլ խոսքերով ասած,
եթե ուզում ես,
Ի՞նչն է հովանավորում
քո լավ ինքնազգացողությունը:

Բայց, Ես ասել եմ քեզ
և հիմա էլ կրկնեմ.
Ոչ մի բարեշրջում երբեք
առանց հերքման չի եղել:

Սա չի նշանակում, որ դու
պետք է զրկես քեզ ամենից,
Ինչը քո կյանքում քեզ համար
"ի հուրախություն" է:
Ոչ, պետք է նվիրես քեզ
այդ հաճույքները, որպեսզի
Նրանց տակ մի ինչ-որ
ավելի մեծ բան հայտնաբերես:

Այլ կերպ ինչպե՞ս կարելի է
իմանալ "ավելին",
Եթե դու դեռ "պակասը"
ճանաչել չես հասցրել:

Կրոնն անխուսափելիորեն
քեզ իր միանշանակ
Հայացքն է թելադրելու
այս ամենի վերաբերյալ:
Այդ պատճառով է, որ
կրոնները բոլոր
Հարատև չեն, նրանք
տապալվում են ի վերջո:

Իսկ հաջողության է հասնում
միշտ հոգևորը:

Կրոնը պահանջում է սովորել
ուրիշների փորձի վրա:
Հոգևորը խթանում է սեփական
որոնումներ ձեռնարկել:

Կրոնը՝ Հոգևորին
տանել չի կարողանում:
Ոչ մի կերպ չի կարողանում
Հոգևորի հետ հաշտվել:
Քանզի այլ եզրակացության
կարող է բերել Հոգևորը, -
Իսկ հենց դա էլ ոչ մի կերպ
չի հանդուրժի կրոնը:

Կրոնն առաջարկում է հետազոտել
ուրիշների մտքերը
Եվ օտար այդ մտքերը
որպես սեփական ընդունել:
Հոգևորն առաջարկում է
դեն նետել դրանք
Եվ մտածել ու գործել
գլխով սեփական:

"Ուրախության վիճակը"՝
միջոց է, քեզ ասելու,
Որ քո վերջին միտքը՝
ճշմարտություն էր,
Որ քո վերջին խոսքը՝
իմաստություն էր,
Իսկ արարքդ վերջին՝
ինչ խոսք, որ սեր էր:

Որպեսզի գիտենաս, թե որտեղ ես
քո առաջընթացի մեջ գտնվում,
Ուղղակի նայիր և հասկացիր,
թե ինչն է քեզ "ի հուրախություն":

Բայց մի ջանա ուժով
հասնել քո կատարելությանը,
Բարեշրջվել ավելի արագ
և ավելի հեռու, -
Հերքելով այն, ինչից
դու քեզ լավ ես զգում,
Եվ կամ էլ դրանից
քեզ հեռու պահելով:

Ինքնահերքումը՝
ինքնաոչնչացում է:

Բայց պետք է նաև գիտենաս,
որ ինքնակարգավորումը
Ինքնահերքում չէ բնավ:
Սեփական վարքը հսկելը՝
Անես մի բան կամ չանես, -
ակտիվ ընտրություն է,
Ելնելով սեփական որոշումից,
թե Իրականում Դու Ով Ես:

Եթե հայտարարում ես,
որ դու այն մարդն ես,
Ով լրջորեն հարգում է
իրավունքն ուրիշների,
Ուրեմն նրանց չթալանելու
և չկողոպտելու որոշումը
Քեզ որպես "ինքնահերքում"
երբեք չի ծառայի:

Դա ինքնահաստատում է:
Ահա թե ինչու են
Համարում, որ մարդու
զարգացման ցուցանիշն է
Հենց այն, ինչը նրան
ուրախություն է պատճառում:

Եթե ուրախանում ես,
որ անպատասխանատու ես,
Որ քո արարքներով
ստիպում ես մարդկանց
Տանջվել և կարող ես
նրանց ցավ պատճառել,
Ուրեմն դու այնքան էլ
հեռու չես գնացել:

Գիտակցությունը՝ ահա,
թե ինչն է բանալին:
Եվ ձեր ընտանիքներում
ու հասարակարգերում
Մեծերի լուրջ խնդիրն է,
որ պատանիների հոգում
Պատվաստեն և աճեցնեն
այդպիսի գիտակցվածություն:

Ճիշտ այնպես, ինչպես
Աստծո պատգամաբերների գործն է
Միջնորդել այդ նույն աճին
բոլոր մարդկանց միջև,
Որ բոլորը հասկանան.
ինչ անում ես մեկի համար,
Դու նմանապես անում ես
բոլոր մարդկանց համար:

Չէ՞ որ ասել եմ արդեն,
որ մենք բոլորս՝ Մեկ Ենք:

Եթե ելնենք գիտակցումից
"համընդհանուր Միասնության",
Ուրիշին ցավ պատճառելուց
անհնար է հաճույք ստանալ:
Պայծառացած էությունները
հենց այդպիսի չափանիշներով են
Ձգտում գնահատել կենսափորձն
իրենց ընդհանուր և անհատական:

Եվ հենց այդ կոնտեքստում
Ես ասում եմ. թույլ տուր քեզ
Ունենալ ամենն, ինչ կյանքում
առաջարկում է քեզ կյանքը,
Եվ կհասկանաս, կտեսնես,
որ նրանում կա շատ ավելին,
Քան քո կյանքում երբևիցէ
դու քեզ պատկերացրել ես:

Դու՝ այն ես,
ինչ ապրում ես փորձով:
Փորձում ես այն,
ինչ արտահայտում ես:
Իսկ արտահայտում ես
այն, ինչ դու ունես:
Եվ ունես միայն այն,
ինչ քեզ նվիրաբերում ես:

Sambitbaba
21.04.2017, 05:14
Ինձ դա դուր է գալիս:
Բայց միգուցէ, հիմա,
Մեր հարցի՞ն վերադառնանք:

Այո: Ես ստեղծեցի
երկու սեռ նույն պատճառով,
Ճիշտ ինչպես հիմնեցի
"Յանն" ու "Ինն" ամենում:
Իսկ Յանի և Ինի մասերն են
արականն ու իգականը:
Եվ կինն ու տղամարդը դրանց
բարձրագույն արտայհայտումն են:

Նրանք Ինն ու Յանն են
նյութականացած, մարմնավորված,
Բազմաթիվ ֆիզիկական ձևերից
մեկի մեջ իրականացած:

Ին և Յան,
այստեղ և այնտեղ;
Այս և այն...
վերև և ներքև;
Սառը և տաքը,
մեծը և փոքրը;
Արագն ու դանդաղը,
նյութը և հակա-նյութը:

Այդ ամենը քեզ պետք է,
որպեսզի դու ապրես
Կյանքն այն ձևի մեջ,
որի մեջ այն գիտես:

Իսկ ինչպե՞ս մենք ամենալավ
կերպով արտահայտենք այն,
Ինչը անվանել ենք
"էներգիա սեռական":

Սիրելով: Բացահայտորեն:
Խաղաղ: Ուրախությամբ:
Կրքոտ: Խելահեղորեն:
Ռոմանտիկ: Սրբությամբ:
Հումորով: Անմիջականորեն:
Սրտառուչ: Հնարամտությաբ:
Առանց ամոթի: Զգացմունքայնորեն:
Եվ, իհարկե, հաճախ:

Ոմանք համարում են,
որ սեռական հարաբերությունների
Միակ արդարացված նպատակը՝
զավակածնությունն է:

Դա անմտություն է:
Զավակածնությունը՝
Երջանիկ արդյունքն է
մարդկային ուրախության,
Այլ ոչ թե մարդկանց
սեռական փորձի
Նախապես ծրագրավորված
հետևանքը տրամաբանական:

Գաղափարն այն մասին,
որ սեքսը գոյություն ունի
Միայն երեխաներին
լույս աշխարհ բերելու համար, -
Շատ է միամիտ:
Իսկ միտքը, որ սեքսին
Պետք է վերջ տալ վերջին
երեխայի հետ միասին, -
Անհեթեթ է և դեմ է
մարդու բնությանը:

Իսկ այդ բնությունը
ձեզ նվիրել եմ Ես:

Ֆիզիկական կյանքի մեջ
ամեն ինչ սնուցող
Ձգողականության պրոցեսի
և էներգիայի ռիթմիկ հոսքի
Անխուսափելի արդյունքն է
սեռականության արտահայտումը:

Ամեն ինչի մեջ
Ես ներդրել եմ էներգիա,
Որն իր ազդերը
Տիեզերք է ուղարկում:
Ամեն մարդ, կենդանի,
բույս, ծառ կամ քար,
Ամեն մի առարկա
նյութական աշխարհի,

Ինչպես ռադիոընդունիչ,
դուրս է հղում էներգիա:

Դու տարածում ես էներգիա՝
էներգիա ես ճառագում, -
Հենց հիմա, հոգուդ խորքերից
և բոլոր ուղղություններով:
Այդ էներգիան, որը հենց դու ես, -
դուրս է գալիս քեզանից,
Ալիք-ալիք լքում է քեզ,
անցնում է միջով պատերի,
Ցատկում է սարերի վրայից,
թռչում է Լուսնից այն կողմ,
Հասնում է հեռու աստղերին
և ուղղվում դեպի հավերժություն:

Ամեն միտք, որը երբևիցէ
քո գլուխն է եկել,
Երանգ է տալիս նրան,
ներկում է այդ էներգիան:
Ամեն արտասանածդ խոսքը՝
մտքիդ ձև է տալիս:
Ամեն կատարածդ քայլը՝
ազդում է մտքիդ վրա:

Թրթիռները, արագությունը,
ալիքի երկարությունը,
Քո ճառագայթումների
հաճախականությունը, -
Տեղաշարժվում և փոխվում են
քո մտքերի, զգացմունքների,
Տրամադրությունների, խոսքերի
և արարքների հետ մեկտեղ:

Լսե՞լ ես երբևիցէ
"ուղարկել դրական
Հոգեհոսանք" արտահայտությունը, -
դա իրոք որ այդպես է,
Եվ շատ ճիշտ է նկատված:
Եվ ստացվում է, որ Եթերը՝
Ձեզ շրջապատող "Օդը", -
էներգիայով է լցված:

Դա ձեր անհատական
"հոգեհոսանքների"
Հյուսվածքների և խճճվածքների
Դրոշմամայրն է, որը
Շատ ավելի խորամանկ
և իմաստուն միահյուսվածք է,
Քան դու կարող ես,
ի վիճակի ես պատկերացնել:

Դա համահյուսված
ձեր էներգիաների
Այն անսահման դաշտն է,
որտեղ ապրում եք դուք:
Եվ այնքան հզոր է,
որ ազդում է իր շուրջ
Ամեն ինչի վրա:
Եվ քեզ վրա անշուշտ:

Հետո դու ուղարկում ես
քո նորաստեղծ "թրթիռները",
Որոնց վրա ազդել են
դեպի քեզ եկող թրթիռները,
Որոնց ազդեցությանը
դու ենթակա ես,
Եվ նրանց հետ լրացնում
ու փոխում ես Դրոշմամորը, -

Որը, իր հերթին,
ազդեցություն է թողնում
Յուրաքանչյուր այլ մարդու
էներգետիկական դաշտի վրա, -
Որն ազդում է վերջիններիս
ուղարկած թրթիռների վրա...

Եվ հանկարծ միաժամանակ
դուք բոլորդ միասին
Եկաք խնդրի միևնույն լուծմանը, -
ընդ որում, մեկմեկուց առանձին:

Սրանք երևույթներ են,
շատ սովորական,
Ըստ որոնց կարելի է
բավականին հաճախ
Ի հայտ բերել Դրոշմամոր
առկայությունը:

Դրոշմամայրը՝ խառնված
տեղաշարժվող էներգետիկական
Դաշտ է ցանկացած
տրված պարամետրի ներսում:
Նրա հզոր թրթիռները կարող են
անմիջականորեն ազդել
Եվ ստեղծել նոր նյութեղեն
օբյեկտներ և իրադարձություններ:

(Որտեղ հավաքվել են
երկուսը կամ երեքը
հանուն Իմ անվան..."*)

Ձեր ժամանակակից
հոգեբանությունն այդ էներգետիկական
Դրոշմամորը "Կոլեկտիվ
Գիտակցություն" է անվանել:
Այն կարող է ազդել՝
և իրոք որ ազդում է, -
Մոլորակի վրա գտնվող
ամեն ինչի վրա:

Պատերազմների պատրվակներ
կամ խաղաղության հնարավորություններ;
Գեոֆիզիկական փոփոխություններ
կամ հանգիստ կյանքի մոլորակ;
Հիվանդությունների համաճարակներ
կամ առողջ աշխարհ:
Այդ ամենը արդյունք է
կոլեկտիվ գիտակցության:

Եվ նույնը կարելի է ասել
նաև քո անձնական կյանքին
Բնորոշ իրադարձությունների
և իրավիճակների մասին:

- - - - - - - - - - -
Մատթ. ԺԸ ; 20

Sambitbaba
07.05.2017, 19:57
Այդ ամենը հետաքրքիր է,
բայց ի՞նչ կապ ունի սեքսի հետ:

Համբերություն: Հիմա
Ես անցնում եմ հենց դրան:

Էներգիաներով ամբողջ աշխարհը
փոխանակվում է անընդհատ:

Քո էներգիան դուրս է պրծնում
և սկսում է ներգործել
Մնացած ամեն ինչի վրա՝
քեզ շրջապատող:
Մնացած ամեն ինչը
(կենդանին և "անկենդանը")
Ներգործում է քեզ վրա
միևնույն օրենքներով:

Բայց հետաքրքիրն այն է,
որ ինչ-որ տեղ մեջտեղում
Քո և մեկ այլ բանի
էներգիաները հանդիպում են:

Որպեսզի ավելի պարզ
նկարագրենք ամբողջ պատկերը,
Եկ պատկերացնենք մի սենյակ,
որտեղ կա երկու մարդ:
Եկ նստեցնենք նրանց
սենյակի տարբեր անկյուններում,
Եվ մեկի անունը դնենք Մերի,
իսկ մյուսին անվանենք Թոմ:

Թոմի անհատական էներգիան Թոմի մասին
Տիեզերք է ուղարկում ազդանշան,
Եվ այդ էներգիայի ալիքների մի մասը
հասնում է Մերիին:
Այդ ընթացքում նաև Մերին
ճառագում է սեփական էներգիան,
Որի մի մասն, անշուշտ,
բաժին է ընկնում Թոմին:

Այդպիսով, այդ էներգիաները
հանդիպում են իրար
Թոմի և Մերիի միջև
կես ճանապարհին:
Եվ այստեղ այդ էներգիաները,
համախմբվում և միանում են,
Որպեսզի որակապես
մի նոր էներգիա դառնան:

Դա ընդհանուր էներգիան է
Թոմի և Մերիի:
Էներգիայի նոր միավոր է դա:
Եկ անվանենք նրան "Թոմերի":

Նույն հաջողությամբ
Թոմն ու Մերին նրան
Կարող էին անվանել
"Մարմին Մեր Միջև", -
Քանզի դա անտարակույս
հենց մարմին էլ կա,
Եվ այդ մարմնի հետ են կապված
նրանք երկուսն էլ:

Անընդհատ սնուցում են
նրան դեպի նա հոսող
Իրենց էներգիաներով
մեր Թոմն ու Մերին:
Իսկ Թոմերին անընդհատ
սեփական էներգիաները
Հետ է ուղարկում
իր "հովանավորներին":

Դա տեղի է ունենում
Դրոշմամոր ներսում
Գոյություն ունեցող
փոխանցքի միջոցով:
(Եվ իրականում
այդ կարևոր փոխանցքը
Ոչ այլ ինչ է, քան
ինքը Դրոշմամայրը:)

Թոմի և Մերիի մասին ճշմարտությունը
հենց "Թոմերի" կոչվող այդ զգացողությունն է:
Այդ երկուսին կապում է Սուրբ Հաղորդությունը,
որի հետ երկուսն էլ մեծ առընչություն ունեն:
Եվ այդ փոխանցքով նրանք զգում են
Միջանկյալ Մարմնի, (կամ)
Սուրբ Միասնության
մեծագույն ուրախությունը:

Թոմն ու Մերին, նույնիսկ հեռու
գտնվելով մեկմեկուց,
Կարող են զգալ, թե ինչ է կատարվում
Դրոշմամոր ներսում:
Նրանք երկուսն էլ անմիջապես
իրար մոտենալ են ցանկանում,
Բայց այստեղ, ցավոք, նրանց
"դաստիարակությունն" է մեջ ընկնում...

Կյանքը սովորեցրել է նրանց
զսպել իրենց եռանդը,
Չվստահել զգացմունքներին,
"լինել զգոն", զուսպ լինել:
Իսկ հոգին ցանկանում է
ճանաչել "Թոմերիին"
Հենց հիմա: Հոգին ցանկանում է
ճանաչել Անմիջապես:

Եվ եթե այս երկուսը
երջանիկ են, ուրեմն
Իրենց կզգան ազատ,
ուրեմն դեն կնետեն
Իրենց վախերը բոլոր,
ուրեմն կհավատան,
Որ իրենց համար սերը՝
միակ իրականությունն է:

Նրանք, այդ երկուսը,
անվերադարձորեն
Դեպի իրենց են գրավել
Իրենց Միջանկյալ Մարմնին:
Թոմերին արդեն զգացվում է
մետաֆիզիկապես,
Բայց ֆիզիկապես են ապրել ուզում
դա Թոմն ու Մերին:

Եվ նրանք սկսում են
մոտենալ մեկմեկու:

Բայց, ինչպես կթվա
կողմնակի դիտողին,
Նրանք չեն հասնում իրար:
Նրանցից ամեն մեկը
Ջանում է իրականում
հասնել ԹՈՄԵՐԻԻՆ:

Նրանք փորձ են անում
հասնել այն տեղին,
Որն արդեն գոյություն ունի
նրանց երկուսի միջև,
Աստվածային Միասնությանն՝
Իրենց Միջանկյալ Մարմնին:
Նրանք գիտեն, թե ինչ է դա՝
Մի Ամբողջություն Լինել:

Եվ նրանք ընդառաջ են շարժվում
զգացմունքին, որն ապրում են:
Եվ երբ նրանց միջև
տարածությունը կրճատվում է,
Երբ նրանք կարճեցնում են "պորտալարը"՝ էներգիան,
որը երկուսով ԹՈՄԵՐԻԻՆ են ուղարկում, -
Նրանց զգացմունքը մտնում է մի նոր տարածք
և այդ պատճառով ավելի ուժգին է դառնում:

Ավելի մոտիկ:

Որքան կարճ է տարածությունը,
այնքան ավելի մեծ է լարումը:

Ավելի մոտիկ:

Եվ լարումը նորից մեծանում է,
հասնում հսկայական չափերի:
Եվ ահա նրանք գտնվում են
մի քանի քայլի վրա իրարից:

Նրանց միջև միջանկյալ Մարմինը
վառվում է ջերմությամբ:
Թրթռում է սարսափելի,
անհավանական արագությամբ:
Եվ ավելի խիտ, ծավալուն,
ավելի վառն է դառնում
Թոմերիի հետ նրանց
"կապը" հետադարձ:

Եվ էլի մոտիկ:

Եվ այժմ նրանք
դիպչում են մեկմեկու:

Համարյա անտանելի է հիմա
նրանց զգացմունքը:
Մեկմեկու հետ շփման
գագաթնակետին նրանք զգում են
ԹՈՄԵՐԻԻ ամբողջ էներգիան՝
նրանց Միասնական էության
Խտացած, միասնացած
ամբողջ հիմնանյութը:

Եթե դու բացահայտես
քո ամենամեծ
Զգայունակությունը,
որին ընդունակ ես,
Այդ նուրբ, մաքուր էներգիան
կարող ես զգալ
ձևով մի ինքնատիպ,
առանձնահատուկ տրոհման, -

Եվ այն կհամակի
քեզ ամբողջովին:
Կամ էլ դիպչելու պահին
կզգաս ջերմություն,
Կզգաս ամբողջ մարմնով,
սակայն այն կուտակված է,
Կենտրոնացած է միայն
քո ներքևի չակրայում:

Այնտեղ, այդ պահին,
առանձնապես զգալի կլինի "այրումը":
Եվ այդ ժամանակ կարելի է
նրանց մասին ասել,
Որ Թոմն ու Մերին իրար
"շատ ցանկանում են":

Եվ ահա այդ երկուսը
գրկում են մեկմեկու:

Տարածությունը նրանց միջև
կրճատվում է այնքան,
Որ ամեն ինչ կենտրոնանում է
համարյա նույն տարածքում:
Թոմն ու Մերին Թոմերիին
զգում են իրենց մեջ, -
Եվ, իհարկե, ավելի շատ
մերձեցում են ցանկանում:

Բառացիորեն, միաձուլվել
Թոմերիի հետ:
Ֆիզիկապես դառնալ
Թոմերի:

(Ձեր մարմինները ստեղծելիս,
Ես նախատեսել եմ, թե ինչպես այդ անել:)

Եվ Թոմի մարմինն արդեն,
բառի բուն իմաստով,
Պատրաստ է մտնել
Մերիի մարմնի մեջ:
Մերիի մարմինն էլ,
բառի բուն իմաստով,
Պատրաստ է Թոմին
իր մեջ ընդունել:

Թրթիռներն ու ջերմությունն
արտասովոր ուժեղ են:
Դա... դժվար է բառերով
արտահայտել, անկասկած:

Երկու մարմին միանում են:

Այդպիսով, Թոմը, Մերին
և Թոմերին դառնում են
Այդ պահին երանության՝
Ամբողջություն: Մարմնացած:

Բայց նրանք դեռ փոխանակում են
իրենց էներգիաները:
Բուռն: Նաև կրքոտ:
Մարմնի շարժումներ:
Նրանք դեռևս չեն կարող
հագենալ մեկմեկով:
Նրանց մոտիկությունը
չի բավարարում իրենց:

Ավելի մոտիկ:

ԱՎԵԼԻ ՄՈՏԻԿ:

. . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . .

Նրանք, բառացիորեն, պայթում են, -
և նրանց մարմինները ցնցվում են,
Դողը ոտքից գլուխ
պատում է նրանց:
Այդ պայթյունի մեջ նրանք ճանաչում են
Աստծոն և Աստվածուհուն,
Ամեն Ինչ և Ոչինչ՝
կյանքի Էությունը,
Ալֆան և Օմեգան,
Փորձը Նրա, Ինչ Կա:

Ֆիզիկական փոփոխությունները
տեղի են ունենում նաև
Քիմիական մակարդակի վրա:
Երկուսը դարձան Մեկ՝
Եվ այդ միասնությունից
հաճախ նաև մի երրորդ
Էություն է ծագում, -
ֆիզիկական ձևի մեջ:

Ահա այսպես
մարմնավորվում է Թոմերին:
Մարմնից՝ մարմին:
Արյուն արյունից:

Նրանք բառացիորեն
կյա՜նք ստեղծեցին:

. . . . . . . . . . .

Մի՞թե Ես չեմ ասել,
որ դուք՝ Աստվածներ եք:

Sambitbaba
25.05.2017, 18:41
Սա սեքսի ամենասքանչելի նկարագրությունն էր,
որ երբևիցէ վիճակվել է ինձ լսել:

Դու տեսնում ես գեղեցկությունն այնտեղ,
որտեղ ցանկանում ես այն տեսնել:
Դու տեսնում ես գարշելին այնտեղ,
որտեղ վախենում ես գեղեցկություն տեսնել:

Դու կզարմանայիր, եթե իմանայիր,
թե որքան մարդիկ կան,
Որոնք ընկալում են այդ հրաշքը
որպես գարշելի մի բան:

Ոչ, չէի զարմանա:
Ես գիտեմ, թե շատ մարդիկ
Ինչ վախով և տհաճությամբ են
վերաբերվում սեքսին:

Բայց Դու շատ հարցեր
նորից բաց թողեցիր:

Ես այստեղ եմ, որպեսզի
նրանց պատասխանեմ:
Բայց թույլ տուր Իմ պատմածը
շարունակել մի փոքր ևս,
Նախքան դու վերջնականապես
Ինձ հարցախեղդ կանես:

Այո, այո, խնդրեմ:

Այդ... սերը, որը հենց նոր
Ես նկարագրեցի՝
Էներգիաների
այդ փոխանակությունը, -
Տեղի է ունենում
ամեն ինչի հետ,
Տեղի է ունենում
մշտապես և ամենում:

Քո էներգիան, որը
ճառագում է, որպես Ոսկե Լույս,
Մշտապես փոխներգործում է
հետն ամեն ինչի:
Որքան ավելի մոտ եք դուք,
այնքան այն ավելի ուժեղ է:
Որքան հեռու եք, համապատասխանաբար
այն թույլ է ավելի:

Բայց դու երբեք ամբողջովին
առանձին չես ոչնչից:

Քո և յուրաքանչյուր մարդու,
տեղի, առարկայի միջև
Գոյություն ունի մի կետ,
որտեղ ձեր էներգիաները միանում
Եվ ձևավորում են մի նոր,
ավելի քիչ լարված,
Բայց ոչ պակաս կարևոր
երրորդ իրական միավոր:

Ամեն մարդ կամ առարկա,
թե ձեր մոլորակի վրա,
Եվ թե ամբողջ Տիեզերքում,
էներգիա է ճառագում
Հավերժ և ամենուր,
բոլոր կողմերի վրա:

Այդ հատվող, խառնվող,
միահյուսվող էներգիաները,
Նպատակասլաց տեղաշարժվելով
տարածքում տիեզերական,
Այն սոսինձն են, այն թելը,
որը սոսնձում է, կապում է,
Միասնության մեջ է պահում
ողջ աշխարհը նյութական:

Դա էլ հենց Դրոշմամայրն է,
Մատրիցան, որի մասին ասել եմ:
Հենց նրա միջոցով եք դուք ուղարկում
ուղերձներ, ազդանշաններ,
Մտահղացումներ, ապաքինումներ
և այլ ֆիզիկական ազդեցություններ,
Ստեղծված թե անհատների կողմից,
և թե մասսայական գիտակցությամբ:

Այդ անթիվ էներգիաները
ձգում են մեկմեկու:
Այդ պրոցեսը՝ Ձգողականության
Օրենք է կոչվում:
Համաձայն այդ օրենքի,
այդ օրենքի հիման վրա,
Ամբողջ նյութական աշխարհում
նման իրերը ձգում են իրար:

Միանման մտքերն էլ
ամբողջ Դրոշմամոր միջով
Դեպի իրենց են սկսում ձգել
իրենց նման մտքեր:
Եվ երբ կուտակվում է միանման
մտքերի բավարար քանակություն,
Նրանց թրթիռները ծանրանում են,
արագությունը դանդաղում է,

Եվ վերջիվերջո, այդ մտքերից
ոմանք նյութականանում են:

Մտքերն իրոք ֆիզիկական
մարմիններ են ծնում:
Երբ շատ մարդիկ մտածում են
միևնույն բանի մասին,
Ավելի հաճախ նրանց մտքերը
Իրականություն են ստեղծում:

(Ահա թե ինչու այդքան հզոր են
"Մենք քեզ համար կաղոթենք" խոսքերը:
Կարելի է գրքեր գրել
այդ հրաշագործ աղոթքի
Փաստացի ապացույցներով,
երբ աղոթում են համատեղ:)

Բայց ճշմարիտ է նաև այն,
որ ոչ միայն աղոթքային
Մտքերն են, որ կարող են
ստեղծել "հետևանքներ":

Ձեր մեջ մեծ տարածում գտած
վախի գիտակցությունը,
Գիտակցությունը չարության,
կարիքի, անբավարարության, -
Կարող է առանձին վերցրած
մի ինչ-որ տեղում,
Կամ նույնիսկ մի ամբողջ
մոլորակի տարածքում, -
Կախված այդ համոզմունքների
քանակից և ուժից, -

Նույնպիսի փորձ ծնել:

Օրինակ, ժողովուրդը
Միացյալ Նահանգներում
Համարում է, որ ինքն Աստծո
հովանու տակ է գտնվում,
"Անբաժանելի, ազատությամբ
և բոլորի համար արդարությամբ":

Այդ ազգը բարգավաճում է
ոչ պատահականորեն:
Եվ զարմանալի չէ նաև այն,
որ նա աստիճանաբար
Կորցնում է ամենն,
ինչ ստեղծել էր դժվարությամբ:
Թվում է, թե այդ ազգն
իր հայացքներն է կորցրել:

"Աստծո հովանու տակ
անբաժանելի" խոսքերը
Նշանակում էին այն,
ինչ նրանք արտահայտում էին՝
Ճշմարտությունը Համընդհանուր
ազգային Միասնության:
Միասնություն: Դրոշմամայր,
որը շատ դժվար է ավերել:

Բայց Դրոշմամայրը թուլացվել էր:
Եվ կրոնական ազատությունը
Դարձավ կրոնական
անհանդուրժողականությանը
Համահունչ կրոնական
մեկ այլ ճշմարտություն:
Անխուսափելիորեն վերացավ
անձի ազատությունը՝
Համընթաց անհատական
պատասխանատվության վերանալուն:

Անհատական պատասխանատվության
հասկացությունը խեղաթյուրվեց
Եվ վերափոխվեց "ամեն մարդ
իր համար" հասկացմամբ:
Դա նոր փիլիսոփայություն է,
որն իրեն երևակայում է
Որպես շարունակություն նախկին
ընդգծված անհատականության:

Բայց անհատական պատասխանատվության
հին, նախկին իմաստը,
Որից բխել էին ամերիկյան
երազանքն ու աշարհայացքը,
Իր ամենախորին իմաստն
ու ամենավեհ արտահայտումը
"Եղբայրական սեր" հասկացության
մեջ էր, որ գտնում էր:

Ամերիկան դարձել է մեծ
ոչ թե այն պատճառով,
Որ ամեն մարդ պայքարում էր
սեփական կյանքի համար,
Այլ որովհետև ամեն մարդ
պատասխանատվություն էր վերցրել
Բոլոր մարդկանց կյանքերը
պահպանելու համար:

Ամերիկան այն ազգն էր,
որը երես չթեքեց
Սովյալներից, երբեք
չմերժեց կարիքավորներին,
Հուսահատվածներին և անտուններին
գրկաբաց ընդունեց,
Իր լիառատությամբ կիսվեց
հետն ամբողջ աշխարհի:

Բայց երբ Ամերիկան
մեծ երկիր դարձավ,
Շռայլ ամերիկացիները
սկսեցին ժլատանալ:
Ոչ բոլորը, բայց շատերը:
Եվ ժամանակի հետ
Այս վերջիններս ավելի
ու ավելի շատացան:

Ամերիկացիները հասկանում էին,
որ այդքան լավ են ապրում
Այն պատճառով, որ այդ ամենը
հնարավոր էր ունենալ:

Բայց ժամանակի հետ նրանք
ավելի շատ ունեցան,
Իսկ ավելի ու ավելի
շատ ունենալու համար
Կա, ցավոք, միայն մեկ,
եզակի ճանապարհ.
Պետք է, որ ինչ-որ մեկն
ավելի քիչ ունենա:

Երբ ամերիկյան բնավորության մեջ
վեհությունը փոխարինվեց
Ժլատությամբ, մարդկանց մեջ
կարեկցանքը դադարեց
Առաջնահերթ զգացմունք լինել
ընչազուրկների հանդեպ:

Անհաջողակներն ասում էին,
որ եթե իրենք չեն կարող
Ավելի շատ ունենալ, ուրեմն
իրենց ճակատագիրն է դա,
Ուրեմն իրենք են մեղավոր
իրենց վիճակի համար:

Վերջիվերջո, ասված է,
և ոչ թե մեկ անգամ,
Որ հավասար հնարավորությունների
երկիր է Ամերիկան:

Ոչ ոք, անհաջողակներից բացի,
չցանկացավ ընդունել,
Որ գոյություն ունեցող հասարակական
նման կարգավիճակի մեջ
Ամերիկյան հեռանկարը
սահմանափակվում էր "մերոնքականներով", -
Նրանցով, ովքեր գնում էին
բանուկ դարձած ճանապարհով:

Մեծ հաշվով, դա չէր վերաբերվում
բազում փոքրամասնությունների,
Սեռով կամ մաշկի գույնով
կամ այլ տարբերվողներին:

Այդպիսով, միջազգային
մակարդակի սահմաններում
Ամերիկացիները սկսեցին
իրենց մեծամիտ պահել:

Երբ սոված էին մնում
աշխարհում միլիոնները,
Ամերիկացիները կարող էին
աղբարկղը նետել
Սննդի այնպիսի
ահավոր քանակություն,
Որով կարելի էր
ամբողջ ազգեր կերակրել:

Այո, Ամերիկան շռայլ էր
ոմանց վերաբերյալ,
Բայց արտաքին քաղաքականությամբ
ավելի ու ավելի շատ
Հանգում էր սեփական
շահերի լայնացմանը:
Օգնում էր ուրիշներին, երբ դա
շահաբեր էր իր համար:

(Այսինքն, հարմար էր իր
կառավարական համակարգերին,
Հարուստների վերնախավին,
կամ այդ հարուստների սեփական
Ֆոնդերը պաշտպանող
ռազմական ապարատին:)

Ամերիկայի հիմնական իդեալը՝
սերը եղբայրական, -
Ավերվեց ու վերացավ:
Եվ հիմա "եղբայրության
Պահապաններ" լինելու մասին
ամեն նոր խոսակցություն
Այսպես ասած նոր ամերիկանիզմի
ցայտուն երանգ է կրում՝

Սրված հետաքրքրություն
դեպի այն, թե ինչպես
Կուտակածդ հարստությունը
ձեռքերումդ պահես, -
Եվ խայթողություններ նրանց դեմ,
ով ավելի քիչ հաջողակ էր,
Ով համարձակվել էր պահանջել
վերականգնումն արդարության:

Ամեն մարդ պետք է իր վրա
պատասխանատվություն վերցնի:
Դա անվիճելի է: Բայց Ամերիկան,
ինչպես յուրաքանչյուր այլ երկիր,
Կարող է իսկապես բարեկեցիկ
լինել միայն այն ժամանակ,
Երբ ամեն մարդ պատրաստ է
պատասխանատվություն կրել

Բոլոր մարդկանց համար,
որպես ամբողջի համար:

Sambitbaba
03.06.2017, 20:50
Ստացվում է, որ ընդհանուր
արդյունքներ է ծնում
կոլեկտիվ գիտակցությունը:

Հենց այդպես: Եվ վկայություններով
դա արդեն շատ անգամ
ապացուցվել է ընթացքում
ձեր ամբողջ պատմության:

Դրոշմամայրն աստիճանաբար
ներքաշվում է իր մեջ, -
Եվ դա Տեղի է ունենում
ճիշտ այնպես, ինչպես
Ձեր գիտնականները նկարագրում են
Սև Անցքի գործունեությունը.
Այն դեպի իրար է ձգում
նման էներգիաները
Եվ իրար է մոտեցնում նույնիսկ
ֆիզիկական օբյեկտները:

Հետո այդ օբյեկտնեը
պետք է հրեն մեկմեկու
Եվ հեռանան իրարից:
Եթե ոչ, ուրեմն
Նրանք կմիաձուլվեն, -
կդադարեն գոյատևել
Իրենց ներկա ձևի մեջ
և ձեռք կբերեն նոր ձև:

Բոլոր գիտակից էությունները
գիտեն դա բնազդաբար,
Այդ պատճառով խուսափում են
վերջնական միաձուլումից՝
Իրար հետ հարաբերությունները
պահպանելու համար:

Եթե նրանք այդ չանեն,
կլցվեն մնացած
Բոլոր էությունների մեջ
և բնազդաբար կապրեն
Բոլոր էությունների հետ
Հավերժական Միացումը:

Իսկ դա հենց այն վիճակն է,
որտեղից դուք եկել եք:

Հեռանալով նրանից, դուք
նորից դեպի այն եք ձգտում:

Մակընթացություններն ու տեղատվությունները,
շարժումը "հետ-առաջ", -
Դա Տիեզերքի, նրա ողջ պարունակության
ռիթմն է հիմնական:

Դա սեքս է՝ փոխանակություն,
փոխադարձաբար ուժեղացող էներգիաներով:

Դուք անընդհատ ձգվում եք,
այսինքն, ներգրավվում եք
Մեկմեկու հետ միասնանալու
պրոցեսի մեջ անվերջանալի:
Հետո, միանալու պահին,
գիտակցված ընտրության շնորհիվ
Հետ եք մղվում նորից
ձեր այդ միասնությունից:

Դա քո ընտրությունն է՝
հրաժարվել նրանից,
Ինչը կարող էիր ապրել
միացման քո փորձով:
Քանզի, երբ դառնում ես
մասն այդ Միասնության,
Որպես Միասնություն
ճանաչել այն չես կարող :

Որովհետև քեզ այլևս
անհայտ է բաժանումը:

Այլ խոսքերով ասած,
որպեսզի Ես, Աստված,
Կարողանամ ճանաչել Ինձ
որպես Այս Ամենը,
Ես, Աստված, պետք է
ճանաչեմ Ինձ որպես
Ոչ Այս Ամենը:
Հիմա դու հասկանու՞մ ես:

Այո: Դա հիանալի է:

Ձեր՝ մարդկանց միջոցով,
ինչպես նաև Տիեզերքում
Էներգիայի յուրաքանչյուր
այլ միավորի միջոցով, -
Աստված գիտի Իրեն
որպես Ամբողջի մասեր:

Դրանով Նա Իրեն
տալիս է հնարավորություն
Ճանաչել Իրեն որպես
Ամեն Ինչ Ամենում:
Իր Սեփական Փորձի վրա
ճանաչել, թե Ով Ինքը Կա:

Ես կարող եմ փորձարկել այն,
ինչ իրականում կամ,
Միայն փորձարկելով այն,
ինչ իրականում չկամ:

Դու տեսնու՞մ ես Աստվածային
այս Երկվությունը.
Այն, ինչ Ես չեմ, նույնպես
հենց Ես Ինքս Եմ, Որ Կամ:

Այստեղից է այն պատմական
"Ես Նա Եմ Ով Եմ" պնդումը:

Ինչպես արդեն ասացի,
այդ բնական տատանումները,
Տիեզերքի հավերժական
այդ ռիթմը բնական՝
Սովորական երևույթ է,
ներառյալ այն շարժումները,
Որոնք իր համար ստեղծում է
ամեն կյանք անհատական:

Ասես մի անճանաչելի ուժ
ձեզ դեպի իրար է տանում,
Որպեսզի հետո դուք
հետ ցատկեք ու անջատվեք,
Որ հետո նորից նետվեք
ընդառաջ մեկմեկու
Եվ նորից բաժանվեք,
իսկ հետո, անշուշտ,
Կրքոտ, անսանձահարելի
նորից ձգտեք դեպի

Միացումն ամբողջական:

Միասին-առանձին,
միասին-առանձին,
Միասին-առանձին
պարում են ձեր մարմինները,
Եվ շարժվում են այնքան
բնականորեն ու բնազդաբար,

Որ դուք շատ քիչ եք գիտակցում
գործողության նախամտածվածությունը:

Եվ վերջիվերջո գալիս է,
հասնում է մի պահ,
Երբ ամեն ինչ ձեր մոտ
կատարվում է մեքենայաբար:
Ձեր մարմիններին պետք չէ
սովորեցնել, թե ինչ անեն:
Նրանք ուղղակի անում են այդ՝
կյանքի պես աննահանջորեն:

Դա էլ հենց կյանքն է,
և նա արտահայտում է
Իրեն որպես կյանք:
Եվ կյանքը ինքը
Նոր կյանք է ծնում՝
գրկում փորձի սեփական:

Այո, ամբողջ կյանքն է
հետևում ռիթմին:
Եվ ամբողջ կյանքն էլ
հենց այդ ռիթմը կա:

Իսկ դա նշանակում է,
որ կյանքը լիքն է
Աստծո ռիթմով բարերար, -
նրանով, ինչը
Դուք անվանում եք
կյանքի բոլորաշրջան:

Սնունդն աճեցվում է
բոլորաշրջաններով:
Տարվա եղանակները
գալիս ու գնում են:
Մոլորակները շարժվում են
իրենց ուղեծիրով:
Արևները պայթում են,
արևները սեղմվում են:
Տիեզերքները շնչում
և արտաշնչում են:

Եվ այդ ամենը՝
բացարձակապես ամեն ինչ, -
Տեղի է ունենում
բոլորապտույտներով, ռիթմի մեջ,
Ամեն Ինչի Աստծո -
Ամեն Ինչի Աստվածուհու
Հաճախականությանը
համապատասխան թրթիռներով:

Որովհետև Աստված՝
Ամեն Ինչն է միասին վերցրած,
Եվ Աստվածուհին՝
Ամենն Է, Ինչ Կա:
Եվ Աստծոց/Աստվածուհուց բացի
չկա ուրիշ ոչինչ:

Ամենն, ինչ երբևիցէ
եղել է,
Եվ ամենն, ինչ այժմ
կա,
Եվ ամենն, ինչ երբևիցէ
կլինի,
Կյանքն է քո
անվերջանալի:

Ամեն:

Sambitbaba
28.06.2017, 20:58
8.


Ամենահետաքրքիրն այն է,
որ երբ զրուցում եմ Քեզ հետ,
Ինձ մոտ ավելի շատ հարցեր,
քան պատասխաններ են մնում:
Այժմ ծագեցին հարցեր,
զարմանալի է, բայց միաժամանակ
Ինչպես քաղաքականության,
նույնպես և սեքսի հարցում:

Ոմանք պնդում են, որ դա
նույն բանն է, որովհետև
Քաղաքականությունը քեզ անընդհատ...

Մի րոպե՛: Մի րոպե՛:
Սպասի՛ր մի րոպե:
Չե՞ս պատրաստվում Դու արդյոք
անպարկեշտություն ասել...

Այո, Ես հենց այդպես էլ մտածում էի,
որ դու քեզ վատ ես զգալու փոքր ինչ:

Հե՛յ, հե՜յ: Վե՛րջ տուր: Այդպես
Աստված չպե՛տք է արտահայտվի:

Ուրեմն ինչու՞ եք
դուք այդպես անում:

Մեր մեծամասնությունն
այդպես չի՛ արտահայտվում:

Սատանան Ինձ տանի,
եթե չեք արտահայտվում:

Ով վախենում է Աստծոց,
նա չի արտահայտվում:

Հասկանում եմ: Աստծոն
չնեղացնելու համար
Դուք մի պայման ունեք միայն.
նրանից վախենալ:

Իսկ ո՞վ է ձեզ ասել,
թե գոյություն ունի
Ինչ-որ խոսք, որն ինչ-որ կերպ
Ինձ կարող է նեղացնել:

Եվ, վերջապես, ձեզանից ոմանք
ցնցող սեքսը նկարագրում են
Հենց այն նույն խոսքերով,
որը, մեր մեջ ասած,
Ձեր կողմից ընկալվում է
որպես ամենամեծ անարգանք:

Հետաքրքիր է, այնպես չէ՞:

Կարելի՞ է արդյոք,
ելնելով դրանից,
Հասկանալ, թե դուք ինչպես եք
վերաբերվում սեքսին:

Կարծում եմ, Դու մոլորվում ես:
Չեմ կարծում, թե մարդիկ
Ասում են այդ խոսքերը,
երբ նկարագրում են սեքսի
Սքանչելի և գեղեցիկ,
իսկապես ռոմանտիկ պահը:

Մի՞թե: Վերջին ժամանակներս
դու ննջարաններում եղե՞լ ես:

Ոչ: Իսկ Դու՞:

Ես բոլոր ննջարաններում
գտնվում եմ անընդհատ:

Եվ մենք, ինչ է, դրանից
մեզ պետք է լա՞վ զգանք...

Եվ ի՞նչ: Դու ցանկանում ես ասել,
որ քո ննջարանում
Անում ես այն, ինչ Աստծո առջև
չէիր անի ոչ մի դեպքու՞մ:

Մարդկանց մեծամասնությունն
իրեն անհարմար է զգում,
Երբ ինչ-որ մեկը գաղտնի
իրեն է հետևում:

Առավել ևս Աստված:

Բայց որոշ մշակույթներում՝
պոլինեզացիների, հնդիկների մոտ, -
Չէ՞ որ սիրով հիմնականում
բացահայտորեն են զբաղվում:

Այո, բայց շատ մարդիկ ուղղակի
մինչև ազատության այդպիսի
Մակարդակ դեռ չեն հասունացել:
Եվ նման վարվելաձևը նրանք
Կարծում եմ, կհամարեին ռեգրես,
վերադարձ դեպի հեթանոսությունը,
Վերադարձ դեպի մշակույթը
հնամենի, նախնադարյան:

Նրանք, ում դու հաճույքով
անվանում ես "հեթանոսներ",
Կյանքի հանդեպ հարգանքի
հսկայական զգացում ունեն:

Նրանք չգիտեն, թե ինչ
ասել է բռնաբարություն,
Եվ նրանց հասարակություններում
մարդասպաններ չկան:
Իսկ ձեր հասարակարգը
թաքցնում է սեքսը
(Շատ բնական և հիանալի
մարդկային գործողություն)
Եվ միաժամանակ բացեիբաց
սպանում է մարդկանց:

Դուք սեքսն այնքան կեղտոտ
և ամոթալի բան եք դարձրել,
Որ ինքներդ էլ ամաչում եք
դրանով զբաղվել:

Դա անիմաստություն է:

Մարդկանց մեծամասնությունն
ուղղակի այլ կերպ է ընկալում
Սեքսում՝ պատշաճությունը:
Ես կասեի, ավելի վեհ:
Եվ այդ պատճառով
շատերը համարում են,
Որ սեքսով անհրաժեշտ է
մենության մեջ զբաղվել:

Ոմանց համար դա նույնիսկ ինչ-որ
վեր-երկրային հարաբերություն է:

Մեկուսացվածության բացակայությունը
չի նշանակում, որ բացակայում է
նաև սրբությունը:
Ամենասուրբ արարողությունների
ծիսակատարությունները
մասսայականորեն են կատարվում:

Ձեր ամենազազրելի
արարքների մեծամասնությունը
միայնակ է կատարվում,
Իսկ հանդիսատեսի համար
դուք ձեր վարքի միայն
ամենալավն եք պահում:

Այնպես որ մեկուսացման հետ
մի խառնիր սրբությունը:

Իսկ ինչ վերաբերվում է
ձեր պարկեշտությանը, -
Այն ավելի, քան որևէ այլ բան,
արգելել է հենց այն,
Ինչը թե կանանց,
թե տղամարդկանց կյանքում
Կարելի է համարել
ուրախություն մեծագույն:

Երևում է, պարկեշտությանը
Դու չես հավատում:

"Պարկեշտության" խնդիրն այն է,
որ ինչ-որ մեկը պետք է
Հիմնի նորմաներ:
Իսկ դա մեքենայաբար
Նշանակում է, որ ինչ-որ մեկի
կարծիքը սահմանափակում է
Քո վարքը, ղեկավարում է
քեզ և թելադրում է,
Թե ինչը քեզ պետք է
ուրախություն պատճառի:

Սեքսի, ինչպես նաև
մնացած ամեն ինչի մեջ,
Դա կարող է ավելին,
քան "սահամանափակում" լինել:

Դա կարող է ավերել:

Ուրիշ էլ ու՞մ մասին կարելի է
մտածել առավել դառնությամբ,
Քան այն տղամարդու
և այն կնոջ, ովքեր
Ցանակնում են սեքսի մեջ
փորձել ինչ-որ բան,
Բայց խուսափում են դրանից,
քանզի նրանց ցնորքներն
Ու երազանքները կխախտեին
"Պարկեշտության Կանոնները":

Ոչ միայն նրանում,
ինչ վերաբերվում է սեքսին,
Այլ ընդհանրապես
ամեն ինչում կյանքում՝
Երբեք, երբեք, երբեք
դու մի մտածիր,
Որ չես կարող անել մի բան
այն պատճառով միայն,

Որ դա կարող է, իբր,
քարուքանդ անել
Ինչ-որ մեկի հիմնած
պարկեշտության կանոնները:

Եթե Ես մտածեի
ինչ-որ լոզունգ կախել
Ավտոմեքենաների թափքին,
ուրեմն կնախընտրեի սա.

ԽԱԽՏԵՔ ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Եվ, իհարկե, բոլոր
ննջարաններում նույնպես
Կկախեի անպայման
մի ցուցանակ դրան նման:

Բայց "ճշմարիտի" և "սխալի"
զգացումը համախմբում է
Մարդկանց, համախմբում է
մեր հասարակարգը:
Այլ կերպ ինչպե՞ս կարող ենք
մենք ապրել միասին,
Եթե հասարակարգում
համաձայնություն չկա:

"Պարկեշտությունն" ընդհանուր
ոչինչ չունի "սխալի"
Եվ "ճշմարիտի" մասին
աժեքների հետ ձեր հարաբերական:

Դուք կարող եք համաձայնվել,
որ սխալ է մարդ սպանելը:
Բայց արդյո՞ք սխալ բան է
անձրևի տակ մերկ վազելը:
Կհամաձայնվեք, որ սխալ է
հարևանի կնոջը "վերցնելը":
Բայց մի՞թե սեփական կնոջը "վերցնելը"
սխալ է համարվում:
Կամ թույլատրելը նրան՝ "վերցնել"
ձեզ հաճույքով գերագույն:

"Պարկեշտությունն" ամենաքիչ կապ ունի
իրավաբանական արգելքների հետ
Եվ ավելի շատ վերաբերվում է նրան,
ինչը համարում են "արժանի":

"Պարկեշտ" վարքը ոչ միշտ է այն,
ինչն ամենալավն է քո կյանքում
Եվ հազվադեպ է "պարկեշտությունը"
մեծ ուրախություն պատճառում:

Վերադառնանք սեքսին: Դու ասում ես,
որ յուրաքանչյուր վարմունք
Կարող է լինել թույլատրելի՞,
եթե կա փոխադարձ
Համաձայնությունը նրանց,
ովքեր մասնակից են դրան
Եվ ում վրա այդ գործողությունը
թողնում է իր ազդեցությունը:

Մի՞թե չպետք է կյանքում
հենց այդպես էլ լինի:

Բայց մենք երբեմն չգիտենք,
թե ում հետ դա կառնչվի, կամ ինչպես...

Դու պետք է շատ դյուրընկալ լինես
այդպիսի բաների հանդեպ:
Դու պետք է զգաս դա նախապես,
պետք է գիտակցես նրբորեն:
Իսկ այնտեղ, որտեղ իրոք չգիտես
կամ չես կարող հասկանալ, -
Դու պետք է ամբողջովին տրվես
սիրո իշխանությանը:

Ընդունելով ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ որոշում,
տուր քեզ ամենագլխավոր հարցը.
"Այս պահին այս մասին
ի՞նչ կասեր սերը":

Սերը դեպի քեզ,
և սերը դեպի մնացած բոլորը,
Ով ներգրավված է դրա մեջ
և ում վրա դա ազդել կարող է:

Եթե սիրում ես դիմացինիդ,
ուրեմն չես անի այն,
Ինչը դեմ է նրա կամքին,
ինչը վնաս կպատճառի նրան:

Իսկ եթե դրանում
ունես կասկածներ,
Ուրեմն կսպասես այնքան,
մինչև ամեն ինչ պարզես:

Բայց ստացվում է, որ ուրիշները
կարող են քեզ "պատանդ" պահել:
Բավական է ասեն, որ քո
այս կամ այն գործողությունը
Կարող է "նեղացնել" իրենց, -
և քո գործողությունները
Քեզ համար անբավարար
և սահմանափակ կլինեն:

Եվ դու ինքդ կսահմանափակես
քո գործողությունները:
Մի՞թե դու չէիր ցանկանա
քո սեփական արարքները
Սահմանափակել նրանցով միայն,
որոնք քո սիրելիին
Հաճույքից բացի, ուրիշ
ոչինչ չեն պատճառի:

Բայց ի՞նչ, եթե դու քեզ
խոցված ես զգում նրանից,
որ ինչ-որ բան չես արել:

Այդ դեպքում պարտավոր ես
ասել քո սիրելիին
Ամբողջ ճշմարտությունը.
ինչն է քեզ նեղացնում,
Ինչից ես հիասթափված,
կամ խոցված, որովհետև
Քեզ ինչ-որ կոնկրետ բան
անել չհաջողվեց,
Իսկ դու կուզենայիր անել:
Եվ որ այդ անելու համար
Քեզ պետք է քո սիրելիի
համաձայնությունն անպայման:

Դու պետք է ջանաս գտնել
այդ համաձայնությունը:
Գործիր այնպես, որպեսզի
հասնես փոխզիջման:
Գտիր ա՛յն ճանապարհը,
որից կշահեն բոլորը:

Իսկ եթե դա անհնա՞ր է:

Ես կկրկնեմ այն,
ինչ արդեն ասել եմ.

Երբ դավաճանում ես
ինքդ քեզ,
Որպեսզի չդավաճանես ուրիշին,
դա
Միևնույն է
դավաճանություն է:
Եվ դա
Բարձրագույն Դավաճանությունն է:

Ձեր Շեքսպիրն այլ կերպ է
այդ միտքն արտահայտել.

"Վեր է ամենից. հավատարիմ եղիր ինքդ քեզ:
Այդժամ, ինչպես ցերեկը հաջորդում է գիշերին,
Կհաջորդի դրան
քո հավատարմությունը բոլորին":*

Բայց իր ցանկություններին "խրախուսողը"
մեծ էգոիստ է դառնում:
Չեմ կարող հավատալ,
թե Դու խրախուսում ես դա:

Դու ենթադրում ես, որ մարդ,
ինչպես դուք եք ասում,
Միշտ "էգոիստական"
ընտրությու՞ն է կատարում:
Ես ասում եմ քեզ,
որ մարդը նաև
Ընդունակ է բարձրագույն
ընտրություն կատարել:

Բայց նմանապես ասում եմ.

Բարձրագույն ընտրությունը՝
ոչ միշտ է այն ընտրությունը,
Որը հարմար է թե քեզ,
և թե ուրիշներին:

Այլ կերպ ասած, երբեմն
մենք պետք է դնենք
մեզ առաջին տեղը:

Օ՜: Դու միշտ պարտավոր ես
առաջին տեղը դնել քեզ:
Հետո, կախված նրանից,
թե ինչ ես փորձում անել,
Կամ ինչ ես ցանկանում փորձել, -
կատարում ես քո ընտրությունը:
Դա չի նշանակում լինել էգոիստ:
Դա նշանակում է գիտենալ ինքդ քեզ:

Դու լայն հիմք ես դնում
մարդկային հարաբերությունների
վարքային տեսանկյան մեջ:

Միայն վարժվելով
բարձրագույն ազատությանը,
Կարելի է հասնել
բարձրագույն զարգացման:

Այլ ճանապարհ չկա:

Եթե միակ բանը,
ինչ դու անում ես,
Անընդհատ հետևելն է
մեկնումեկի կանոններին,
Դա նշանակում է, որ դու
դեռ չես հասել աճի, -
Դա նշանակում է, որ դու
հնազանդ ես ուղղակի:

Հակառակ ձեր պատկերացումների,
հնազանդությունը չէ, որ Ինձ
Հարկավոր է ձեզանից,
քանզի հնազանդությունը՝
Աճ չէ, իսկ Ես պնդում եմ,
որ Ես հենց աճ եմ ուզում:

- - - - - - - - - - -
"Համլետ". Ար.1, տես.3

Sambitbaba
19.07.2017, 18:40
Լավ: Եթե հաշվի առնենք
այն լայն չափանիշները,
Որոնք Դու հիմնեցիր այստեղ, -
նախքան կփակենք այս թեման
Եվ (հանգիստ) կանցնենք առաջ, -
մնացել է մի վերջին հարց:

Խնդրեմ:

Եթե սեքսը՝ կենսափորձի
այդքան հրաշալի մաս է, ուրեմն
Ինչու՞ ինքնազսպում են քարոզում
բազմաթիվ հոգևոր ուսուցիչները:
Եվ ինչու՞ շատ վարպետներ
կուսակրոնության ուխտ են կրում:

Նրանք, ովքեր իրենց
բարեշրջման մեջ հասնում են
Ըմբռնման որակապես
ավելի բարձր մակարդակի,
Իրենց մանկական ցանկությունները
բերում են ներդաշնակության
Իրենց մտքի, ինչպե նաև
իրենց գիտակցության հետ:

Դուք, ըստ էության,
երեք մասից եք բաղկացած,
Բայց մեծամասնությունը մարդկանց
ընկալում է իրեն որպես մարմին միայն:

Նույնիսկ միտքն է մոռացված մնում
այն բանից հետո,
Երբ դուք ձեր երեսուն տարին եք
արդեն բոլորել:
Ոչ ոք չի կարդում:
Ոչ ոք չի գրում:
Ոչ ոք չի սովորում:
Եվ չի սովորեցնում էլ:

Միտքը մոռացված է:
Այն չեն սնուցում:
Չեն վարժեցնում: Նրան
նոր ոչինչ չեն տալիս:
Նրանից ամենաքիչ
գործունեություն են պահանջում:
Նրան ննջեցնում են,
քնեցնում են մտքին:

Դու անում ես ամեն ինչ,
որ նրան գործի չդնես:
Քաղքենիական ընթերցանելիք,
Հհռուստատեսություն, ֆիլմեր:
Եվ ուրեմն, բթացում մտքի:
Մտքի թերասնուցում:
Անել ամենն, ինչ հնարավոր է,
միայն թե չմտածել:

Չմտածել, չմտածել, չը-մը-տա-ծել:

Եվ այդպես, մեծամասնությունը
մարդկանց իր կյանքն ապրում է
մարմնի մակարդակի վրա միայն:

Կերակրել մարմինը, "լցոնել",
հնարավորինս քողարկել...

Շատ տարիների ընթացում
մարդկանց մեծամասնությունը
Գոնե մեկ լավ գիրք չի կարդում՝
Ես նկատի ունեմ այնպիսի,
Որը կարող է մարդուն
ինչ-որ բան սովորեցնել:
Բայց ծրագիրը հեռուստատեսության՝
անգիր գիտեն, - ողջ շաբաթվա՛:

Այո, դրանում իրոք
ինչ-որ տխուր բան կա:

Այն է ճշմարտությունը,
որ մարդկանց մեծամասնությունը
Չի ցանկանում մտածել:
Մարդիկ ընտրում են առաջնորդներ,
Աջակցում են կառավարություններին,
հետևում են կրոններին,
Որոնք իրենց օգնում են
ինքնուրույն չմտածել:

"Հեշտացրեք իմ խնդիրը:
Ասեք ինձ ինչ անեմ":

Հենց այս է ցանկանում
մարդկանց մեծամասնությունը:
Որտե՞ղ ես նստեմ:
Որտե՞ղ ես կանգնեմ:
Ինչպե՞ս ողջունեմ:
Իսկ ե՞րբ վճարեմ:
Ասեք, ի՞նչ անեմ:
Ինչ ասեք՝ կանեմ:

Ինչպիսի՞ կանոններ:
Ի՞նչ սահմանափակումներ:
Ասացեք ինձ, ասացեք ինձ,
ասացեք ինձ, ասացե՜ք:
Ես կանեմ այդ,
միայն մեկնումեկդ
Ասացեք ինձ,
թե ի՜նչ...

Իսկ հետո գալիս է
անբավարարվածությունը:
Հետո գալիս է
հիասթափությունը:

Նրանք հետևեցին
բոլոր կանոններին,
Արեցին ամենն,
ինչ իրենց կարգադրել էին:

Եվ ե՞րբ ուրեմն ամեն ինչ
իր հունից շեղվեց:
Ի՞նչն ուրեմն այնպես չէր,
ինչպես պետք է լիներ:
Ինչու՞ ուրեմն ամեն ինչ
ի վերջո տապալվեց:

Ամեն ինչ քարուքանդ
եղավ այն պատճառով,
Որովհետև քո միտքը՝
գործիքը ստեղծագործական,
Մեծագույն, որը երբևիցէ
ունեցել ես քո կյանքում, -
Քո կողմից այդպես էլ
մնաց չպահանջված:

Եկել է նրա հետ
ընկերանալու ժամանակը:
Եղիր նրա ընկերը՝
նա շատ միայնակ է:
Օգնիր նրան կոփվել՝
նա շատ է թուլացել:
Դարձիր նրան կերակրողը՝
նա քաղցած է մնացել:

Շատ քչերն են, որ հասկանում են,
որ մարմնից բացի նաև միտք ունեն
Եվ իրենց մտքին որոշակիորեն
լավ են վերաբերվում:

Բայց նույնիսկ նրանց մեջ էլ,
ովքեր միտքը հարգում են,
Հարգում են մտքի մտավոր
գործունեությունն անգնահատելի, -
Միայն հաշվածներն են,
որ սովորել են "օգտագործել"
Մտքի հնարավորությունների
մեկ-տասներորդից ավելին:

Եթե դու գիտենայիր,
թե ինչի է ընդունակ քո միտքը,
Նրա հրաշագործ ուժին դիմել
երբեք չէիր դադարի:

Եվ եթե մարմնով ու մտքով
ապրողների քանակը մեծ չէ,
Նրանց, ովքեր իրենց տեսնում են
որպես եռամիասնական էություն,
Ովքեր իրենց համարում են
թե մարմին, թե միտք, թե հոգի, -
Քանակն առավել ևս չնչին է,
համարյա հավասար է զրոյի:

Եվ այնուամենայնիվ դուք՝
եռամիասնական էություններ եք:
Դուք ավելին եք, քան
ուղղակի մարմինը:
Եվ ավելին եք, քան
մտքով օժտված մարմինը:

Հոգու՞մ ես դու արդյոք
քո հոգու մասին:
Խորհիր ազնվորեն,
նկատու՞մ ես նրան:
Ապաքինու՞մ ես հոգուդ,
թե ցավ ես պատճառում:
Ավելի ծավալու՞մ ես քեզ,
թե սահմանափակում ես:

Աճու՞մ ես, թե թոշնում:

Հոգիդ է՞լ միայնակ է նույնքան,
որքան միտքդ է միայնակ:
Թե՞ դու ավելի շուտ նրան
ուղղակի քամահրում ես:
Ե՞րբ ես վերջին անգամ զգացել,
որ հոգիդ իրեն արտահայտում է:
Ե՞րբ ես վերջին անգամ
ուրախությունից լացել:

Բանաստեղծություններ գրե՞լ ես:
Երաժշտություն հորինե՞լ ես:
Պարե՞լ ես անձրևի տակ:
Թխե՞լ ես կարկանդակ:
Ինչ-որ բան նկարե՞լ ես:
Ինչ-որ բան վերանորոգե՞լ ես:

Համբուրե՞լ ես երեխայի:
Հոտոտե՞լ ես կատվի ձագին:
Մագլցե՞լ ես սարերում:
Մերկ՝ լողացե՞լ ես ծովում:
Թափառե՞լ ես մինչ այգաբաց:
Մինչև լույս զրուցած մեկի հետ կա՞ս:

Խոսե՞լ ես բնության հետ:
Երբևիցէ գրկե՞լ ես ծառեր:
Լողափին (իսկ անտառու՞մ)
զբաղվե՞լ ես սեքսով:

Որոնե՞լ ես քո Աստծուն:

Վերջին անգամ ե՞րբ ես միայնակ
նստել լռության գրկում:
Ճամփորդել ժամանակ առ ժամանակ
քո էության ամենախոր թավուտներում:

Ե՞րբ ես վերջին անգամ
ասել հոգուդ. "Ողջու՜յն":

Երբ ապրում ես որպես
միակողմանի արարած,
Դու խորինս սուզվում ես
մարմնի հոգսերի մեջ:
Փող: Իշխանություն: Սեքս:
Ֆիզիկական կարիքներ:
Անվտանգություն: Փառք:
Ապահովություն ֆինանսական:

Երբ ապրում ես որպես
երկկողմանի արարած,
Հետաքրքրություններդ ուղղում ես
մտքիդ գործունեության վրա:
Շփում: Արվեստ: Նաև նոր
մտքերի, գաղափարների զարգացում:
Նոր նպատակադրումներ: Աճ
անհատական: Նոր խնդիրներ:

Երբ ապրում ես որպես
եռամիասնական էություն,
Դու ինքդ քո մեջ
հավասարակշռության ես հասնում:
Քո գործերն իրենց մեջ
ընդգրկում են նաև
Շահերը քո հոգու:
Դու ամբողջական ես դառնում:

Փոխհարաբերություններ Աստծո հետ:
Հոգևոր ինքնաճանաչում:
Հոգևոր աճ և ներդաշնակություն՝
ահա նպատակը կյանքիդ:
Բարեշրջական ճանապարհ:
Նաև բարձրագույն ճակատագիր:

Բարեշրջվելով դեպի գիտակցության
ավելի բարձր վիճակների,
Դու հասնում ես իրականացմանը
էությանդ բոլոր տեսանկյունների:

Բայց դա չի նշանակում հրաժարվել
քո գոնե մեկ տեսանկյունից:
Դա ուղղակի նշանակում է
աշխարհայացքդ լայնացնել,
Մի տեսանկյան մեջ լիովին
ներգրավված լինելուց անցնել
Դեպի բոլոր տեսանկյունները
գնահատելն ու սիրելը:

Ինչու՞ ուրեմն այդքան շատ
ուսուցիչներ կողմնակից են
Սեքսից ամբողջապես
հրաժարվելու գաղափարին:

Որովհետև չեն հավատում,
որ մարդիկ իրոք կարող են
Ներդաշնակության հասնել
իրենց փորձի ճանապարհին:

Նրանք գիտեն, որ սեփական
էներգիան (ինչպես նաև
Տարբեր կենսափորձերի հետ
կապված այլ էներգիաներ)
Չափազանց հզոր է,
որպեսզի կարելի լինի
Նրան զսպել, նրան
հավասարակշռության բերել:

Նրանք մտածում են,
որ ինքնազսպումը
Միակ ճանապարհն է դեպի
հոգևոր բարեշրջումը:

Մի՞թե ճշմարիտ չէ այն,
որ մարդիկ, ովքեր հասել են
Հոգևոր զարգացման՝
"հրաժարվել են սեքսից":

Ոչ թե "հրաժարվել" բառի
ընդունված իմաստով:
Դա հարկադրանք չէ
ինչ-որ բանի վերաբերյալ,
Ինչը դու մինչև օրս
ցանկանում ես, բայց գիտես,
Որ դա "լավ չէ": Ավելի շուտ,
ազատագրում է դա:

Դա քայլ է մի կողմ, -
ինչպես մեկն, օրինակ,
Կարող է հրաժարվել
լրացուցիչ անուշեղենից:

Եվ ոչ թե այն պատճառով,
որ անուշեղենը վատ բան է:
Եվ նույնիսկ ոչ այն,
որ դա օգտակար չէ քեզ:
Այլ ուղղակի որովհետև,
որքան էլ այն համեղ է,
Կա ավելի կարևոր բան.
դու արդեն կուշտ ես:

Նույնը կարող է լինել նաև
սեքսի վերաբերյալ:
Դու կարող ես վարվել
ճիշտ և ճիշտ նույն կերպ:
Բայց նորից. կարող ես
նաև չհասկանալ,
Կարող է մտքովդ էլ
չանցի, որ "բավական է", -

Եվ դու միշտ կարող ես
ցանկանալ այդ կենսափորձը
Քո փորձի բոլոր այլ ձևերի հետ
ներդաշնակ համատեղման մեջ:

Եվ դա էլ լավ է:
Դա էլ՝ նորմալ է:
Սեռականորեն ակտիվ
մարդիկ ավելի պակաս չեն
Ընդունակ պայծառացմանը
և հոգևոր զարգացման հարցում
Սեռականորեն պասիվ մարդկանցից
ոչնչով չեն տարբերվում:

Իսկ թե իբր պայծառացումն ու
բարեշրջումը խթանում են
Սեքսից հրաժարվել, -
դա մոլորություն է:

Պայծառացման հետ մեկտեղ,
բարեշրջման մղումով՝
Քո մտահոգվածությունն
իշխանությամբ, փողով,
Անվտանգությամբ, ունեցվածքով
և մնացած ամենով,
Ինչ կարող է փորձել
մարմինդ, կվերանա:

Բայց չի վերանա և չպետք է
վերանա քո բարձրագույն
Իսկական գնահատականն
այդ ամենի առումով:

Հենց կյանքում եղած ամեն ինչի
համար երախտագիտության մեջ է
Արտահայտվում քո հարգանքն
Իմ ստեղծած Պրոցեսի հանդեպ:
Արհամարհանքը կյանքի և նրա
ուրախությունների հանդեպ
(Թող նույնիսկ ամենապրիմիտիվ),
արհամարհանք է հենց Իմ՝ Արարչի հանդեպ:

Քանզի, երբ դուք Իմ ստեղծածը
մեղսական եք անվանում,
Ուրեմն ինչպե՞ս եք անվանում Ինձ,
դու ի՞նչ ես կարծում:

Բայց երբ դուք Իմ ստեղծածին
վերաբերվում եք որպես սրբության,
Որպես սրբություն եք ընկալում
դրա ապրումը ձեր փորձով, -
Ինձ էլ վերաբերվում եք
հենց դրան համապատասխան:

Ես ասում եմ քեզ. մեղսական
Ես ոչինչ չեմ ստեղծել:

Եվ ձեր Շեքսպիրն էլ ասել է.
"Ոչինչ չարիք չի լինում,
Քանի դեռ մենք ինքներս
այն չենք հորինել":

Sambitbaba
28.07.2017, 23:31
Այդ դեպքում ես մի քանի վերջին
հարցեր ունեմ սեքսի մասին:
Չափահասների համաձայնության դեպքում
ցանկացած սեքս ընդունելի՞ է:

Այո:

Նույնիսկ սեքսն "այլասերվա՞ծ":
Նույնիսկ սեքսն առանց սիրո՞:
Եվ ընդունելի են նույնիսկ
հարաբերություննե՞րը համասեռամոլ:

Նախ, եկ մեկ անգամ ևս
պարզենք, որ չկա ոչինչ,
Ինչին Աստված, ինչպես ասում ես,
հավանություն չի տալիս:

Ես չեմ նստում ու զատում
քո արարքներն իրարից,
Երբեք չեմ ասում, որ քո կյանքում
Սա՝ Չարիք է, իսկ սա՝ Բարիք:
Դա քեզ արդեն լավ հայտնի է
մեր նախկին զրույցներից:
Ավելի համառոտ արդեն
Ես քեզ պատմել եմ այդ մասին:

Միայն դու կարող ես դա որոշել,
ելնելով այն հանգամանքից,
Օգնու՞մ է դա քեզ, թե ոչ
քո Բարեշրջման Ճանապարհին:

Սակայն գոյություն ունի
նաև ունիվերսալ սկզբունք,
Որի հետ համաձայն են բոլոր
առաջադեմ էությունները.

Ոչ մի արարք, եթե այն
ուրիշին ցավ է պատճառում,
Դեպի արագ բարեշրջում
ոչ ոքու և երբեք չի տանում:

Կա նաև երկրորդ
կարևոր սկզբունք.

Ոչ մի գործողություն,
որն իր մեջ նախատեսում է
Այլ մարդու մասնակցությունը, -
երբեք, ոչ մի դեպքում
Առանց նրա համաձայնության
ձեռնարկվել անկարող է:

Իսկ հիմա, հաշվի առնելով
այս կարևոր սկզբունքները,
Եկ վերադառնանք հետ
և քննարկենք քո հարցերը:

"Այլասեված" սե՞քս: Դե, եթե այն
ոչ ոքու չի պատճառում ցավ,
Ընդ որում տեղի է ունենում
բոլորի համաձայնությամբ,
Ուրեմն ի՞նչ պատճառներ կան,
որ այն համարվի "սխալ":

Սեքս առանց սիրո՞: Սեքսի՝
"հանուն սեքսի" մասին վիճել են
ժամանակների ամենասկզբից:

Երբ Ես լսում եմ այս հարցը,
ցանկություն է առաջանում
Մտնել մի բազմամարդ սենյակ
և ասել. "Թող ձեռք բարձրացնի նա,
Ով բացի խորը, երկար
և նվիրված սերը,,
Երբեք չի զբաղվել սեքսով,
ով միշտ սեքսն անտեսել է":

Բայց թույլ տուր Ինձ ասել.
Ամենն, ինչ առանց սեր է,
Ձեզ դեպի Աստված տանող
ամենաարագ ճանապարհը չէ:

Ու թող որ լինի դա
սեքս առանց սիրո,
Կամ լինի առանց սիրո
սպագետի կոլոլակի հետ,

Եթե քեֆ ես սարքել
և կուլ ես տալիս
Աշխարհի այդ բարիքները
առանց որևէ հաճույքի, -
Ուրեմն բաց ես թողնում
քո կենսափորձի
Պահերն առավել հաճելի
և ամենազարմանալի:

Արդյո՞ք սխալ է դրանից
ինքդ քեզ զրկելը:
Կրկին. "սխալն" այստեղ
ամենահարմար բառը չէ:
Ավելի դիպուկ կլիներ
ասել "անշահաբեր",
Եթե հաշվի առնենք
քո՝ հնարավորինս արագ
Հոգևոր և բարձրզարգացած
մարդ դառնալու ձգտումը:

Համասեռամոլների սե՞քս:

Մեծ ցանկություն կա այստեղ
ասել շատ-շատերին,
Որ Ես դեմ եմ սեռականության
այդպիսի արտահայտմանը:
Բայց Ես չեմ դատապարտում
ոչ այդ, և ոչ այլ
Որևէ ընտրություն,
որը դու կատարում ես:

Մարդիկ ցանկանում են
դատավճիռ կայացնել
ամեն ինչի հանդեպ:

Ես երբեք նրանց հետ
Համամիտ չեմ լինի
Նման դատողություններում,
և դա հատկապես
Շփոթեցնում է նրանց,
ովքեր պնդում են,
Որ այդ ամենը
Ես եմ կազմակերպում:

Ահա, թե ինչն է
Ինձ համար ակնհայտ.
Կար ժամանակ, երբ մարդիկ
համարում էին, որ տարբեր
Ռասաների միջև ամուսնությունը
ոչ միայն անխոհեմ է,
Այլ նաև հակասում է
Աստծո Օրենքին:

(Որոշ մարդիկ մինչև օրս էլ
այդպես են համարում:)

Նրանք հիմնվում էին
իրենց Աստվածաշնչի վրա,
Որը նրանց համար
մեծ հեղինակություն էր, -
Եվ հիմա էլ օգտագործում են
այդ հեղինակությունը
Համասեռականության հետ կապված
խնդիրների լուծման հարցում:

Իսկ Դու ցանկանում ես ասել,
որ տարբեր ռասաների մարդկանց
ամուսնությունն ընդունելի՞ է:

Դա անիմաստ հարց է,
բայց անիմաստ չէ այնքան,
Երբ համոզված ես, որ պատասխանը
պետք է լինի բացասական:

Իսկ համասեռականության հետ կապված
հարցերը նու՞յնպես անիմաստ են:

Ինքներդ որոշեք:

Այդ առիթով Ես որևէ
դատողություններ չունեմ,
Ինչպես չունեմ նաև որևէ
այլ բանի առիթով:
Գիտեմ, դուք կուզենայիք,
որ Ես այն ունենայի,
Քանզի դա կհեշտացներ ձեր կյանքը
շատ ու շատ ավելի:

Ոչինչ պետք չէր լինի որոշել:
Ոչ մի գայթակղություն:
Ձեր փոխարեն ամեն ինչ
որոշված կլիներ:
Ոչինչ, որ այդպես կորցնում եք
ձեր ուժն ու կարողությունը,
Բայց, սատանան տանի, փոխարենը
գլուխդ էլ չի ցավում:

Ես ցանկանում եմ մի քանի հարց տալ Քեզ
սեքսի և երեխաների մասին:
Ի՞նչ տարիքում կարելի է երեխաներին
ծանոթացնել այդ ամենին:

Իրենց կյանքի ամենասկզբից
երեխաներն արդեն իսկ
Գիտակցում են իրենց
սեռական պատկանելիությունը, -
Այսինքն, կարելի է ասել,
որ նրանք գիտակցում են՝
Ճիշտ ինչպես դուք եք գիտակցում, -
իրենց մարդկային բնությունը:

Այսօր մոլորակի վրա
բազմաթիվ ծնողներ
Փորձում են սպանել այդ նկատելու
նրանց տրամադրվածությունը:
Եթե երեխայի թաթիկը
"ոչ այն կողմ" է ձգվում,
Այնտեղից այդ թաթիկը
դուք հապճեպ հեռացնում եք:

Եթե իր անմեղ խաղերի մեջ
մատնաչափ երեխան
Սեփական մարմնի հետ խաղալով,
փորձում է հաճույք ստանալ, -
Դուք մեծ սարսափով եք
դրան արձագանքում
Եվ այդ նույն սարսափը
փոխանցում եք նրան:

Երեխան զարմացած է.
"Ես ի՞նչ վատ բան եմ արել...
Բայց մայրիկը սարսափած է...
Այս ի՜նչ վատ բան եմ արել"...

Ինչ վերաբերվում է ձեր ռասային,
ձեզ մոտ չկար նույնիսկ հարց էլ,
Թե ե՞րբ ձեր զավակներին
ծանոթացնեք սեքսի հետ:
Հարցը դրված էր այլ կերպ.
ե՞րբ դադարել պահանջել,
Որ իրենց սեռը տարբերող հատկանիշները
նրանք դադարեն չնկատել:

Ինչ-որ տեղ տասներկուսից
տասնյոթ տարիների միջև
Ծնողների մեծամասնությունը
սկսում է համաձայնվել.
"Լավ: Այժմ կարող ես նկատել,
որ սեռական օրգաններ ունես,
Եվ դու գիտես, թե ինչի համար է
այդ բանը քեզ տրվել":

Բայց մինչ այդ՝
վնասը հասցված է:
Տաս կամ ավելի տարի
ձեր երեխաներին ներշնչել եք,
Որ նրանք պետք է ամաչեն
իրենց սեռական օրգաններից:

Դուք նույնիսկ չեք ասում նրանց
դրանց իրական անունը:
Նրանք լսում են՝ "պուպուլիկ"
և "այն, ինչը ներքևում է",
Կամ ամենատարբեր այլ բառեր,
որ հարկադրված եք հորինել,
Միայն թե ուղղակի "արգանդ"
կամ "առնանդամ" չասեք:

Հստակորեն յուրացնելով,
որ պետք է թաքցնել
Ամենն, ինչ կապ ունի
սեռական օրգանների հետ,
Լռել այդ մասին և դրա հետ
էլ ոչ մի գործ չունենալ, -

Ձեր երեխաները սեռական
հասունության են հասնում սրընթաց
Եվ չգիտեն, թե ինչպես
վերաբերվեն այն բանին,
Ինչ տեղի է ունենում իրենց հետ:
Նրանք պատրաստ չեն դրան:

Նրանք շատ խղճուկ են զգում իրենց
առանց գիտելիքների,
Եվ ամենաանհաղթահարելի
ու նոր ցանկություններին
Արձագանքում են անփորձությամբ,
եթե չասենք անպատեհությամբ:

Այն, ինչ անում եք դուք,
կարիք չկա անել,
Եվ Ես չեմ տեսնում, որ դրանում կարող է
ինչ-որ օգուտ լինել:
Ձեր երեխաներից շատերը
մտնում են հասուն կյանք
Տաբուների, արգելքների
և կոմպլեքսների մեջ խճճված:

Քաղաքակրթված հասարակարգում երբեք
երեխաներին չեն խանգարում:
Երբ երեխաները սկսում են
իրենց առաջին հաճույքները
Գտնել սեփական բնույթը
ճանաչելու ճանապարհին, -
Երբեք նրանց չեն կշտամբում
և "պատառ-պատառ" չեն անում:

Մերկ մարմիններին վերաբերվում են
ինչպես բնական և նորմալ բանի,
Եվ չեն թաքցնում սեռական տարբերությունը
ոչ զավակների, ոչ ծնողների:

Դուք նրանց կարող եք "հեթանոսներ"
կամ "պրիմիտիվ" անվանել:
Բայց փաստորեն կրքի հողի վրա կատարվող
ոճրագործություններ նրանք չունեն,
Անբարոյականության վրա ծիծաղում են
և համարում են անհեթեթություն,
Իսկ սեռական արգելքների մասին
անգամ չեն էլ լսել:

Չնայած նման պարզամտություն
ձեր հասարակության համար
Այսօր բացարձակապես
անմիտ կլիներ առաջարկել,
Քանզի ձեր յուրաքանչյուր
կուլտուրական միջավայրում
Այն, անկասկած, որպես
խայտառակություն կընկալվեր, -

Բայց և այնպես, արդեն եկել է
ժամանակն անել ինչ-որ բան,
Որպեսզի վերջ տաք ճնշվածությանը,
ամոթի և մեղքի զգացումին,
Որոնք չափազանց հաճախ
ցուցադրում են ձեր կաշկանդվածությունը,
Ինչպես նաև բնութագրում են
ձեր վերաբերմունքը սեքսին:

Առաջարկություննե՞ր, գաղափարնե՞ր:

Դադարեք սկսած մանկությունից
խրատել ձեր երեխաներին,
Որ մարմնի հետ կապված ամեն ինչ
ամոթալի է և պարսավելի:
Դադարեք ցուցադրել նրանց
տխուր օրինակը նրա,
Որ սեքսին վերաբերվող ամեն ինչ
պետք է գաղտնի մնա:

Թույլ տվեք նրանց տեսնել
և դիտել ռոմանտիկը ձեր մեջ:
Թող տեսնեն, որ իրար գրկում եք,
դիպչում եք, գուրգուրում եք:
Թող տեսնեն, որ ծնողները
սիրում են իրար,
Եվ որ սերը ֆիզիկապես արտահայտելը՝
շատ բնական է և լավ:

Եվ հանույն ամենայն
սրբության, դադարեք
Ձեր մարմինները
երեխաներից թաքցնել:

Դա նորմալ է, երբ
երեխաները տեսնում են,
Թե ինչպես դուք, մեծերդ,
մերկ լողանում եք
Անտառի լճակում,
երբ հանգստանում եք
Բնության գրկում,
կամ բակի լողավազանում:

Մի եղեք ուշագնաց,
եթե նրանք տեսնեն հանկարծ,
Որ լոգարանից ննջարան
առանց խալաթ եք գնում:

Դեն նետեք սովորությունը
կողպվել, թաքնվել,
Զրկել երեխաներին
ամեն հնարավորությունից՝
Որքան էլ այն ձեզ
չթվա պարզամիտ, -
Գիտակցել որոշակի սեռի
ձեր պատկանելիությունը:

Երեխաները կարծում են,
թե իրենց ծնողներն անսեռ են,
Քանզի ծնողներն իրենց
հենց այդպես են ցուցաբերում:
Երեխաները պատկերացնում են,
որ իրենք էլ պետք է նույնը լինեն,
Չէ՞ որ նրանք ամեն ինչում
ծնողներին են ընդօրինակում:

(Հոգեբանները կասեն ձեզ,
որ որոշ դեռահասներ
Ոչ մի կերպ չեն կարողանում
պատկերացնել, թե ինչպես
Իրենց ծնողներն ընդհանրապես
կարող են "դրանով զբաղվել":

Եվ այդ պատճառով նրանք
ապրում են մեղքի, ամոթի
Եվ ցասման զգացումներ,
որովհետև, բնականաբար,
Չեն կարողանում հասկանալ,
թե "ի՞նչն այն չէ իրենց հետ":)

Այդ պատճառով ձեր երեխաների հետ
խոսեք սեքսի մասին,
Եղեք միշտ բարյացակամ,
ծիծաղեք սեքսի առիթով,
Խրատեք նրանց, թույլատրեք նրանց,
հիշեցրեք և ծառայեք օրինակ,
Թե ինչպես պետք է ուրախ լինել
հենց սեռ ունենալու համար:

Հենց դրանով դուք կարող եք
օգնել ձեր երեխաներին:
Արեք դա սկսած նրանց
ծննդյան առաջին իսկ օրից,
Այն պահից, երբ նրանք զգում են
ձեր առաջին համբույրը,
Եվ թող տեսնեն, որ այդ ամենը
դուք իրար եք նվիրում:

Շնորհակալություն Քեզ:
Շնորհակալություն:
Մեկ վերջին հարց ևս.
ի՞նչ ես կարծում,
Կոնկրետ ե՞րբ է պետք երեխաների հետ
խոսել սեքսի մասին,
Քննարկել և ծանոթացնել նրանց
սեռական առանձնահատկություններին:

Երբ գա ժամանակը, նրանք իրենք
այդ մասին ձեզ կասեն:
Դուք կզգաք դա ինքներդ
անսխալ և հստակորեն,
Եթե դուք իրոք լսում
և հետևում եք երեխաներին:
Դա մի պահի բան չէ, դա
աստիճանաբար է գալիս:

Իսկ ինչպե՞ս ավելի լավ անել այդ:

Արեք ամենն, ինչ անհրաժեշտ է
այդ անելու համար:
Այցելեք բժշկի:
Հաճախեք սեմինար:
Պարապմունքների համար
գնացեք ակումբ:
Կարդացեք շատ գրքեր:
Մտորեք անկոտրում:

Բայց, նախ և առաջ,
նորից բացահայտեք
Մեկդ մյուսի մեջ
կնոջն ու տղամարդուն:

Բացահայտեք, նորից զգացեք,
վերականգնեք, կատարելագործեք,
Կատարելագործեք ձե՛ր իսկ
սեփական սեռականությունը:
Հաճույք գտեք դրանում:
Վայելեք դա հիրավի:
Թող որ սերը ձեր կյանքում
իր արժանի տեղը գրավի:

Հատուցեք արժանին
ձեզ ուրախություն բերող
Ձեր սեռականությանը,
և այդպես, ձեր աջակցությամբ
Կօգնեք երեխաներին գտնել
նաև իրենց սեռականությունը:

Նորից շնորհակալություն Քեզ:

Իսկ հիմա, սեռի վերաբերյալ
երեխաների Հարցից
Անցնելով համամարդկային
սեռականության թեմային,
Մեկ հարց ևս, որը կարող է
անհամեստ ու լպիրշ թվալ,
Բայց, ներիր, այնուհանդերձ
ես չեմ կարող այն չտալ:

Վերջ տուր ներողություններիդ
և ուղղակի հարցրու:

Լավ: Կարո՞ղ է սեքսը
լինել չափից դուրս, "շատ":

Ոչ: Իհարկե, ոչ:
Բայց կարող է լինել
Սեքսի չափազանց մեծ,
հսկայական պահանջ:

Ես առաջարկում եմ ահա թե ինչ.

Վայելիր ամեն ինչ:

Ոչնչի կարիք
երբեք մի ունեցիր:

Այդ թվում նաև մարդկա՞նց:

Այդ թվում նաև մարդկանց:
Հատկապես մարդկանց:
Ինչ-որ մեկի հետ
քո հարաբերությունները
Կործանելու, քանդելու
ամենաարագ միջոցն է
Այդ ինչ-որ մեկի
կարիքն ունենալը:

Բայց չէ՞ որ մենք սիրում ենք,
երբ մեր կարիքն ունեն:

Ուրեմն հետ սիրեք:
Դրա փոխարեն
Թող ձեզ դուր գա զգալ,
որ ձեր կարիքը չունեն,
Որովհետև ամենալավ
Նվերը, որը կարող ես
Դու անվերապահորեն
մատուցել ինչ-որ մեկին, -

Ուժը և հնարավորությունն է
չունենալ քո կարիքը,
Որպեսզի ոչ ոքու՝ քեզանից
ոչինչ պետք չլինի:

Sambitbaba
04.09.2017, 21:27
9.


Ես պատրաստ եմ առաջ շարժվել:
Դու խոստացել ես զրուցել
Երկրի վրա կյանքի որոշ
ավելի խոշոր տեսանկյուններից:

Չկա ավելի խոշոր հարց,
քան ձեր երեխաների դաստիարակությունը:

Մեզ մոտ այդ հարցի հետ կապված
ամեն ինչ չէ, որ կարգին է, ճի՞շտ է...

Այդ "ամեն ինչն" էլ, ինչ խոսք,
հարաբերական է աշխարհում:

Վերաբերյալ ձեր խոսքերի,
թե ինչ անել եք դուք ջանում,
Ես կասեմ, այո, ձեր մոտ
դա այնքան էլ չի ստացվում:

Բայց ամենն, ինչի մասին
Ես խոսում եմ այստեղ,
Ամենն, ինչ մինչև այժմ
շոշափվել է և քննարկվել,
Որևէ իմաստ և նշանակություն
կունենա այն դեպքում,
Եթե միայն հարաբերականության
կոնտեքստում է դիտարկվում:

Ես չեմ դատում "ճշտության"
կամ "անճշտության" մասին,
Ես չեմ դատում այն մասին,
թե ինչն է "լավ", ինչը "վատ":
Ես անում եմ ուղղակի
որոշակի դատողություններ,
Թե այն, ինչ դուք փորձում եք անել,
որքանով է արդյունավետ:

Ես հասկանում եմ դա:

Ես գիտեմ, որ խոսքերով այդպես է:
Բայց կարող է ժամը գալ՝
Եվ նույնիսկ, նախքան
մեր այս զրույցը կավարտվի, -
Երբ դու կմեղադրես Ինձ,
որ Ես դատում եմ քեզ:

Ես լավ գիտեմ, որ ո՛չ մի դեպքում
չէի մեղադրի Քեզ դրանում:

Այդ "լավ գիտենալը" ոչ մի կերպ
չխանգարեց, որ նախկինում էլ
Մարդկությունը համարի,
որ Աստված իրենց դատում է:

Ինձ հետ այդպիսի բան չի լինի:

Դե ինչ, կտեսնենք:

Դու ասացիր, որ ցանկանում ես
կրթության մասին խոսել:

Իրոք որ: Ես տեսնում եմ,
որ ձեզանից շատերը
Ոչ ամբողջովին են հասկանում
սերունդների կրթության դերը,
Նպատակը, նշանակությունը,
էլ չխոսենք այն մասին,
Որ չեն հասկանում, թե ինչպես
այդ կրթությունը կազմակերպել:

Դա շատ լայն է ասված, և ես
կուզենայի ըմբռնել:

Մարդկանց մեծամասնությունը որոշել է,
որ կրթության նպատակն ու դերը,
Ինչպես նաև նշանակությունը,
գիտելիքներ փոխանցելն է,
Որ սովորեցնել ինչ-որ մեկի՝
նշանակում է տալ գիտելիքներ:

Բայց գիտելիքների հարաբերությունը՝
շատ հեռու է կրթության հետ:

Մի՞թե: Դու կատակում ես:

Ես ճիշտ արտահայրտվեցի:

Այդ դեպքում, ասա, ինչի՞ հետ է
ուրեմն կապված կրթությունը:

Իմաստության:

Իմաստության:

Այո:

Լավ: Ես համաձայն եմ:
Եվ ո՞րն է տարբերությունը:

Իմաստությունը՝
կիրառվող գիտելիք է:

Ստացվում է, մենք պետք է
ջանանք մեր երեխաներին
Թե իմաստություն տալ,
և թե գիտելի՞ք:

Նախ և առաջ, պետք չէ
"ջանալ" ինչ-որ բան անել:
Պետք չէ: Մի ջանացեք:
Դուք ուղղակի արեք:

Երկրորդ, Ես չասացի քեզ,
որ ի հաճո իմաստության
Դուք գիտելիքները հանգիստ
կարող եք արհամարհել:

Դա կարող է ճակատագրական
մեծ սխալ դառնալ:

Մյուս կողմից, մի արհամարհեք
իմաստությունն ի հաճո գիտելիքների:
Դա նույնպես ձեր երեխաների համար
ճակատագրական կլինի:
Դա կկործանի կրթությունը:
Եվ, Ես շատ եմ ցավում,
Բայց ձեր մոլորտակի վրա
դա արդեն տեղի է ունենում:

Մի՞թե ի հաճո գիտելիքների
մենք արհամարհում ենք իմաստությունը:

Մեծամասամբ՝ այո:

Ինչպե՞ս կարող է դա լինել:

Դուք երեխաներին սովորեցնում եք,
թե ինչ մտածել,
Փոխարենն ուսուցանելու,
թե ինչպես մտածել:

Բացատրիր, խնդրում եմ:

Իհարկե: Երբ երեխաներին
տալիս եք գիտելիքներ,
Դուք սովորեցնում եք նրանց,
թե ինչ մտածեն:
Դա նշանակում է, որ ասում եք նրանց,
որ ճշմարիտ է միայն այն,
Ինչը հենց ձեր կարծիքով նրանք
պետք է գիտենան ու հասկանան:

Երբ դուք ձեր երեխաներին
իմաստություն եք տալիս,
Դուք չեք ասում նրանց, թե հատկապես
ինչ իմանան և ինչն է ճիշտ,
Այլ ավելի շուտ, թե ինչպես հասնել
սեփական ճշմարտությանը:

Բայց չի լինում իմաստություն
առանց գիտելիքների:

Համաձայն եմ: Եվ այդ
պատճառով Ես ասացի,
Որ պետք չէ արհամարհել գիտելիքներն
ի հաճո իմաստության:
Գիտելիքների որոշ ծավալ
մի սերնդից մյուսը
Պետք է անցնի անպայման,
բայց որքան քիչ, այնքան լավ:

Թող ճանաչի ինքը երեխան:
Լավ գիտեցիր սա:
Գիտելիքը մոռացվում է:
Իմաստությունն անհնար է մոռանալ:

Ստացվում է, որ դպրոցներում
պետք է հնարավորինս քի՞չ ուսուցանել:

Ձեր դպրոցներին պետք է փոխել
իրենց նախընտրությունները:
Այժմ ամբողջ ուշադրությունը
գիտելիքների վրա է կենտրոնացված,
Եվ շատ քիչ ուշադրություն է
հատկացվում իմաստությանը:

Դասերը, որտեղ սովորեցնում են
մտածել քննադատորեն,
Ուսուցում է պրոբլեմային
և ծնողները հասկանում են,
Որ այդպիսի դասերին պետք է
վերաբերվել զգուշորեն:
Նրանք վախվորած են ընկալում
այդ դասերի տրամաբանությունը:

Նրանք, անշուշտ, համարում են,
որ դպրոցը դրա տեղը չէ:
Նրանց հաճելի է իրենց
ապրելակերպը պահպանելը:
Չէ՞ որ եթե երեխաները
մտածեն քննադատորեն,
Նրանք կսովորեն հերքել
ծնողների բարոյականությունը,
Ինչպես նաև արժեքներն
ու ամբողջ ապրելակերպը:

Ձեր ապրելակերպը
պաշտպանելու համար
Դուք հնարել եք կրթության
մի այնպիսի համակարգ,
Որի հիմքում ընկած է
ոչ թե ունակությունների,
Այլ ձեր երեխաների
հիշողության զարգացումը:

Երեխաներին սովորեցնում են
հիշել անհեթեթ փաստեր
Եվ հնարովի բաներ, որոնք
իրականության հետ կապ չունեն,
Բայց ամեն հասարակարգ
հորինում է իր մասին:

Իսկ ինքդ քո մասին
իսկական ճշմարտությունը
Գտնելու և ստեղծելու
կարևոր ունակությունը
Ձեր երեխաների մեջ
դուք չեք զարգացնում,
Դա երկրորդական
ինչ-որ բան եք համարում:

Բայց այն, ինչին սովորեցնում էիք,
ձեր աշխարհին բերեց
Դեպի տգիտությունը,
այլ ոչ թե հեռացրեց:

Մեր դպրոցներում չեն սովորեցնում
հնարովի բաներին:
Մեր դպրոցներում սովորեցնում են
միայն և միայն փաստերին:

Դուք ստում եք ինքներդ ձեզ
և ստում եք ձեր երեխեներին:

Ստում ենք մեր երեխաների՞ն:

Իհարկե: Վերցրու պատմության
ցանկացած դասագիրք և կարդա այն:
Ձեր պատմությունը գրել են մարդիկ,
ովքեր ցանկացել են,
Որ երեխաներն աշխարհը տեսնեն
որոշակի լույսի տակ:

Պատմական փաստերի ավելի
ծավալուն հետազոտության
Յուրաքանչյուր փորձ մերժվում է,
դուք դա "ռևիզիոմիզմ" եք անվանում:
Եվ չեք պատմի երեխաներին
ճշմարտությունն այնքան ժամանակ,
Քանի նրանք չեն տեսել ձեզ այնպիսին,
ինչպիսին դուք կաք իրականում:

Պատմությունը հիմնականում գրվում է,
ելնելով ձեր հասարակության
Այն մասի հայացքներից, ում դուք
անվանում եք սպիտակներ,
Անգլոսաքսեր, բողոքականներ,
ինչպես նաև տղամարդիկ:

Այն ժամանակ, երբ կանայք,
սևամորթները և փոքրամասնությունները
Կարող են ասել. "Հե՜յ, սպասե՛ք:
Ամեն ինչ այդպես չի՛ եղել:
Մենք մեր պատմության մասին
այլ կարծիք ունենք:
Դուք շատ բան հաշվի չեք առել:
Դուք շատ բան չգիտե՛ք":

Դրանից դուք կնճռվում եք,
պահանջում և գոչում եք,
Որ նրանք դադարեցնեն
դասագրքերը փոխելու իրենց փորձերը:
Դուք չեք ցանկանում,
որ ձեր երեխաներն իմանան,
Թե ինչպես, ելնելով սեփական
տեսակետից, արդարացրել եք
Այն, ինչ տեղի է ունեցել:
Քեզ պե՞տք է օրինակ:

Այո, այո, խնդրում եմ:

Միացյալ Նահանգներում
ձեր երեխաներին,
Ինչ խոսք, չեք սովորեցնում
դուք այն ամենին,
Ինչ նրանց անհրաժեշտ է
գիտենալ ձեր եկրի
Անիմաստ և ոճրագործ
մի որոշման մասին՝

Ատոմային ռումբեր գցել
երկու ճապոնական
Քաղաքների վրա, սպանել
ու դարձնել խեղանդամ
Հարյուր հազարավոր մարդկանց:
Դուք նախընտրում եք տալ
Փաստերն այն ձևով, որով, ըստ ձեզ
երեխաներին պետք է գիտենալ:

Իսկ երբ փորձ է արվում
ձեր այդ տեսակետը
Հավասարակշռության բերել
ճապոնացիների տեսակետի հետ, -
Դուք բղավում եք, զայրանում եք,
մոլեգնում եք, թռչկոտում եք,
Երկար ճառեր եք ասում,
վազվզում և պահանջում եք,

Որ դպրոցները հանկարծակի
մտածել անգամ չհամարձակվեն
Այդ կարևոր իրադարձության մասին
ճշգրիտ տվյալները բացահայտել:

Ստացվում է, որ ձեր երեխաներին
դուք ոչ թե պատմություն,
Այլ իրականում ընդամենը
քաղաքականություն եք սովորեցնում:

Պատմությունը պետք է իրականության
ճշգրիտ վերլուծությունը լինի:
Իսկ քաղաքականությունն իրականության հետ
ոչ մի կապ չունի:

Քաղաքականությունը՝ տեսակետ է
տեղի ունեցածի մասին:

Պատմությունը բացահայտում է փաստերը, -
քաղաքականությունը՝ դատում է:
Պատմությունը մերկացնում է,
քաղաքականությունը՝ քողարկում է:

Քաղաքագետներն ատում են
ճշգրիտ գրված պատմությունը:
Ճշգրիտ գրված պատմությունը
քարկոծում է քաղաքագետներին:
Բայց եթե ձեր երեխաները
տեսնում են ձեր մերկությունը,
Նշանակում է, որ ձեր հագին
նոր հագուստն է արքայի:

Եթե երեխաներին սովորեցնեք
մտածել քննադատորեն,
Ձեր պատմությանը նայելով,
ձեր երեխաները կասեն.
"Որքա՜ն մոլորված էին
մեր ծնողներն ու մեծերը":

Իսկ դուք չեք հանդուրժի, որ նրանց մտքով
նման բան անցնի, ճի՞շտ է:
Դուք չեք ուզում, որ ձեր երեխաները
տեղյակ լինեն փաստերին:
Դուք ցանկանում եք, որ իրերի վրա
նրանք ձեր հայացքն ունենան:

Ինձ թվում է, որ այստեղ
Դու փոքր ինչ չափազանցում ես:
Այդ փաստարկով Դու ինչ-որ
շատ հեռու գնացիր:

Մի՞թե: Ձեր հասարակարգում
մարդկանց մեծամասնությունը
Չի ցանկանում նույնիսկ,
որ իրենց երեխաներն
Իմանան իրական կյանքի
ամենահիմնական փաստերը:

Մարդիկ սարսափեցին,
երբ դպրոցներն սկսեցին
Սովորեցնել, թե ինչպես է
գործում մարդու մարմինը:

Հիմա էլ ասում են,
որ երեխաներին
Չի կարելի պատմել,
թե ինչպես է ՁԻԱՀ-ը
Փոխանցվում և ինչպես անել,
որ այդ վարակը չլինի:

Թերևս կպատմեք նրանց հանգամանորեն,
թե ինչպես կարելի է դրանից խուսափել:

Այդ դեպքում ամեն ինչ կարգին է:

Իսկ ինչու՞ ուղղակի
փաստերը չտալ նրանց
Եվ թույլատրել, որ ինքնակամորեն
նրանք գան եզրակացության:

Ոչ մի դեպքում:

Երեխաները դեռ պատրաստ չեն
ինքնուրույն որոշել:
Այդ հարցում նրանց պետք է
հանգամանորեն խրատել:

Դու հետևու՞մ ես, թե վերջերս
աշխարհում ինչ է կատարվում:

Ինչի՞ մասին է խոսքը:

Այն մասին, թե առաջ ինչպես էիք
երեխաներին դաստիարակում:

Ոչ, մենք մոլորության մեջ էինք
գցում միայն նրանց:

Եթե աշխարհն այդքան սարսափելի
վիճակի մեջ է շատ հարցերում, -
Ոչ այն պատճառով, որ երեխաներին
մենք հին արժեքներին ենք սովորեցնում,
Այլ որովհետև թույլատրել ենք նրանց
"նոր ճշմարտություններին" սովորեցնել:

Եվ դու իրոք դրան հավատու՞մ ես:

Դու ճիշտ ես: Ես իրոք
հավատում եմ դրան:
Եթե մենք բավարարվեինք
նրանց գրել-կարդալ սովորեցնելով,
Այլ ոչ թե կերակրեինք
ամենատարբեր "մտածողություններով",
Այսօր շատ ավելի լավ կապրեինք
թե մենք, և թե նրանք:

Եթե դեն նետեինք դասարաններից
"սեռական լուսավորությունը",
Այսօր չէինք տեսնի բազում
դեռահաս մայրիկների՝
Որոնք, սեփական երեխաները գրկներին
արդեն տասնյոթ տարեկանում
Իրենց համար նախատեսնված
հատուկ թոշակի են հավակնում:

Մենք չէինք տեսնի,
թե աշխարհն ուղղակի
Ինչպես է դուրս պրծնում
հսկողության տակից:

Եթե ստիպեինք երիտասարդությանն
ապրել բարոյականության
Հնուց հաստատված
ավանդական նորմերով,
Թույլ չտայինք նրան ստեղծել
իր նորմերը սեփական,
Մեր հզոր ու կենսունակ ազգն
իր իսկ խղճուկ նմանակը չէր դառնա:

Հասկանում եմ:

Ու նաև: Մի պնդիր
և ինձ մի ասա,
Որ մենք պետք է մեզ "սխալ"
ճանաչենք այն բանի համար,
Ինչ արել ենք այն քաղաքներում՝
Նագասակիում և Հիրոսիմայում:

Աստծո սիրո, մենք վաղուց
պատերազմին վերջ ենք տվել:
Դրանից հետո մենք հազարավոր
կյանքեր ենք փրկել:

Երկու կողմից էլ:

Եվ դրա համար մենք
պատերազմի գնով ենք վճարել:
Ոչ ոքու դուր չի եկել այդ որոշումը,
բայց այն պետք էր ընդունել:

Հասկանում եմ:

Իհա՛րկե, Դու հասկանում ես:

Դու նման ես այդ բոլոր
կոմունիստ-լիբերալներին:
Ցանկանում ես, որ մենք
մեր պատմությունը վերանայենք:
Ցանկանում ես, որ վերցնենք
և փոխենք ամեն ինչ,
Ցանկանում ես, որ ինքներս
վռնդենք մեզ այս աշխարհից:

Եվ այդ ժամանակ դուք, լիբերալներդ,
կհասնեք ձեր ցանկացածին.
Կտիրեք աշխարհին, հարստությունները
ձեր մեջ կվերաբաշխեք:
Կստեղծեք դեկադենտական
ձեր հասարակարգերը:
Իշխանությունը ժողովրդին
և նման այլ անհեթեթություններ:

Միայն թե ոչնչի
դա ձեզ չբերեց:
Այն, ինչ պետք է մեզ, -
Վերադարձ դեպի անցյալը,
Դեպի մեր նախնիների,
մեր հայրերի արժեքները:

Ահա՛, թե ինչ է մեզ պետք:

Sambitbaba
21.09.2017, 21:25
Էլ ասելու բան ունե՞ս:

Ոչ: Ես ամեն ինչ ասացի:
Եվ ի՞նչ:

Դու լավ ասացիր:
Իրոք, լավ ասացիր:

Երբ տարիներ շարունակ
լսում ես ռադիո,
Բոլորովին էլ դժվար չէ
եզրակացություններ անել:

Այդպես մտածում են մարդիկ
ձեր մոլորակի վրա, այո՞:

Կարող ես չկասկածել:
Եվ ոչ միայն Ամերիկայում:

Այսինքն, կարելի է փոխել
թե երկրի անունը,
Թե պատերազմի անունը
դնել. ցանկացած ազգի
Հարձակողական բնույթի
ռազմական գործողություն՝
Պատմության մեջ ցանկացած
ժամանակահատվածում:

Չունի ոչ մի կապ:

Քանզի բոլորը
համարում են, որ ճշմարիտը
Հենց իրենք են, որ կան:
Յուրաքանչյուրը կասի,
Որ ուրիշն է "սխալ":
Մոռացիր Հիրոսիման:
Վերցրու Բեռլինը:
Կամ վերցրու Բոսնիան:

Ամեն մեկը գիտի,
որ հենց հին արժեքներն էին,
Որ իսկական էին:
Ամեն մեկը գիտի,
Որ կյանքը դեպի
դժոխք է գլորվում:
Եվ ոչ միայն Ամերիկայում:
Ամբողջ աշխարհում:

Ամենուր հնչում են
մեր հին արժեքներին
Վերադառնալու համար
բողոքի կոչերը:

Ես գիտեմ, որ այդպես է:

Ես ուղղակի փորձեցի
Քեզ համար շարադրել
Այդ զգացմունքները,
մտահոգությունը, վրդովմունքը:

Քեզ մոտ լավ ստացվեց:
Դու համարյա համոզեցիր Ինձ:

Եվ ի՞նչ: Ի՞նչ կասես Դու նրանց,
ով իրոք այդպես է մտածում:

Ես կասեմ, որ դուք ինչ է,
իրո՞ք մտածում եք,
Որ երեսուն, քառասուն,
հիսուն տարի առաջ
Ամեն ինչ ավելի լավ էր:
Այդպես մտածողներին
Ես կասեմ. դուք գիտե՞ք,
որ հիշողությունը կույր է:

Դուք հիշում եք ամենալավը
և մոռանում եք ամենավատը:
Դա նորմալ է, բայց միայն թե
մի խաբվեք դրան:
Մտորեք քննադատորեն,
այլ ոչ թե ջանացեք
Հիշել այն, ինչ ուրիշներն են
ցանկանում, որ հիշեք:

Խոսելով մեր օրինակի մասին,
դուք իրո՞ք համարում եք,
Որ Հիրոսիմայի վրա ատոմային
ռումբ գցելն անհրաժեշտ էր:
Ի՞նչ են ասում ձեր ամերիկյան
պատմաբանները հարցումների մասին,
Որ կատարել են նրանք,
ում իրականությունն է անհրաժեշտ:

Դեռևս մինչև ռումբ գցելը
ճապոնական կայսրությունը
Գաղտնի հայտնեց պատերազմը
դադարեցնելու իր պատրաստակամությունը:
Ինչպիսի՞ դեր խաղաց այստեղ
Փըրլ Հարբորի սարսափների համար
Վրեժ լուծելու ցանկությունը
այդ սարսափելի ռմբակոծության
Որոշումն ընդունելու համար:

Եվ եթե դու ընդունում ես,
որ անհրաժեշտ էր ռումբ գցելը
Հիրոսիմայի վրա, - կարո՞ղ ես
բացատրել Ինձ տրամաբանորեն,
Թե ինչի՞ համար էր անհրաժեշտ
երկրորդ ռումը գցել
Արդեն երկրորդ քաղաքի՝
Նագասակիի վրա:

Հնարավոր է, իհարկե,
որ այդ ամենի մասին
Ավելի ճշմարիտ է
քո կարծիքը սեփական:
Հնարավոր է, ամերիկյան
տեսանկյունն էլ այդ հաշվով
Ամեն ինչ արտացոլում է,
ինչպես իրականում կա:

Քննարկման էությունն այդ չէ:
Այստեղ գլխավորն այն է,
Որ համակարգը կրթական՝
այդ և ուրիշ հարցերի
Քննադատական իմաստավորումը
չի թույլատրում՝ ըստ էությա՛ն:

Դու կարո՞ղ ես պատկերացնել,
թե ինչ տեղի կունենա
Պատմության ուսուցչի հետ
Այովա նահանգում,
Որը մեր թվարկած
այս հարցերը կտա,
Մղելով և խթանելով
աշակերտներին դասարանում

Ուսումնասիրել այս հարցերը
և խորինս ըմբռնել,
Իսկ հետո սեփական
ենթադրություններ անել:

Ահա՛, թե որն է իմաստը:
Դու չեք ուզում, որ ձեր
Երիտասարդներն իրենց
սեփական ամփոփումն անեն:
Ցանկանում եք, որ նրանք գան
այն նույն եզրակացություններին,
Ինչին դուք եք եկել:
Ինչին դուք եք հասել:

Այսպիսով, դուք դատապարտում եք
ձեր զավակներին կրկնել
Նույն սխալները, որոնք
ինքներդ եք կատարել:

Սխալներ, որոնք ձեզ բերեցին
ձեր ամփոփումներին:

Իսկ ի՞նչ կասես բազմաթիվ
մարդկանց պնդումների հաշվով
Հին արժեքների և մեր հասարակության
այսօրվա մեկուսացվածության մասին:

Ինչպե՞ս վերաբերվել
դեռահասների մոտ
Ծննդաբերության
անհավանական աճին
Կամ հսկայական քանակությամբ
ուսումը թողած
Եվ մանկական նպաստով ապրող
պատանի մայրերի մասին:

Կամ նրան, որ աշխարհը
խելակորույս է դառնում:

Ձեր աշխարհն, ինչ խոսք,
անկառավարելի է դարձել:
Եվ դրա հետ թերևս
Ես կհամաձայնվեմ:

Բայց ձեր աշխարհը հսկողության
տակից դուրս է պրծել
Ոչ թե այն պատճառով,
որ դուք թույլատրեցիք
Դպրոցներին ձեր երեխաներին
ինչ-որ բան սովորեցնել:

Այն անկառավարելի դարձավ
հենց այն պատճառով,
Որ դուք չթույլատրեցիք
նրանց սովորեցնել:
Չթուլատրեցիք սովորեցնել,
որ սերն՝ ամեն ինչ է:
Չթուլատրեցիք նրանց խոսել
անաչառ սիրո մասին:

Սատանան տանի, մենք նույնիսկ
մեր կրոններին
Թույլ չենք տալիս երբևիցէ
խոսել այդ մասին:

Այդպես է: Եվ դուք
թույլ չեք տա, որ ձեր
Երեխաներին սովորեցնեն
հրճվել իրենցով
Եվ իրենց հրաշալի,
աստվածային բնույթով:

Դուք թույլ չեք տա ձեր
երեխաներին գիտենալ,
Որ նրանք մարմնավորված
հոգևոր էություններ են:
Եվ ինքներդ էլ չեք ընկալում,
որ հենց այդպես է:

Հասարակարգերում,
որտեղ բաց խոսում են
Սեռականության մասին,
որտեղ բաց քննարկում
Եվ ճանաչում են այն
սեփական փորձով, -
Սեռական ոճրագործություններ
գոյություն չունեն, -

Անսպասելիորեն
կամ պատահաբար
Լույս աշխարհ կարող է գալ
նորածին երեխաների
Չնչին քանակ միայն,
և չկան "անօրինական"
Կամ ոչ ցանկալի
ծննդաբերություններ:

Այնտեղ ամեն ծնունդ՝
երջանկություն է,
Եվ հոգ է տարվում
բոլոր մայրերի
Ու երեխաների մասին:
Նման հասարակարգում
Որևէ այլ կերպ
լինել չի կարող:

Հասարակարգերում,
որտեղ պատմությունը
Չի կարող լինել
ուժեղների և իշխողների
Սեփականությունը, -
անցյալի սխալներն
Ընդունվում են բացահայտորեն
և չեն կրկնվում:

Հասարակարգերում,
որտեղ սովորեցնում են
Քննադատական մտածողությանը,
խնդիրները լուծելուն
Եվ կյանքի հմտություններին,
այլ ոչ թե փաստերը
Մեխանիկորեն հիշելուն, -
անցյալի բոլոր գործողությունները
Մանրակրկիտ ուսումնասիրվում են
և առաջին տպավորությամբ
Որպես հավատ երբեք
ոչինչ չի ընդունվում:

Եվ ինչպե՞ս է դա գործում:
Եկ վերցնենք, եթե դեմ չես,
Մեր Երկրորդ Համաշխարհային
պատերազմի օրինակը:

Ինչպե՞ս կդիտարկվեր
Հիրոսիմայի պատմական փաստը
Դպրոցական համակարգում,
որտեղ սովորեցնում են
Կյանքի հմտություններին,
այլ ոչ մերկ փաստերին:

Ձեր ուսուցիչները
ճշգրիտ կներկայացնեին
Ամենն, ինչ այնտեղ
տեղի է ունեցել:
Անպայման կընդգրկեին
բոլոր փաստերը՝
Բոլորը, որոնք նախորդել էին
այդ իրադարձությանը:

Գիտակցելով, որ ցանկացած
հարցում գոյություն ունի
Ոչ թե մեկ կարծիք,
նրանք կփորձեին
Գտնել ամեն կողմի
պատմաբանների հայացքները:

Եվ չէին խնդրի աշակերտներին
հիշել փաստերը:
Հակառակը, նրանք
կդրդեին դասարանին
Կասկածի առնել
իրենց լսածը:
Փորձել ավելի լավ
որոշում ընդունել:

Դե իհարկե: Այո:
Այնքան հեշտ է դա:
Մենք բոլորս "ամուր ենք
մեր հետին մտքով":
Յուրաքանչյուրը կարող է
հետ նայել և հանգիստ
Կրակել ուսի վրայից.
"Ես այլ կերպ կանեի":

Եվ ուրեմն ինչու՞
դուք այդ չեք անում:

Ի՞նչ, չհասկացա:

Ես ասացի, ուրեմն ինչու՞
դուք այդ չեք անում:
Ինչու՞ հետ չնայեցիք,
ինչու՞ չսովորեցիք
Ձեր պատմության վրա
և այլ կերպ չվարվեցիք:

Ես կասեմ, թե ինչու:

Որովհետև թույլատրել
երեխաներին անցյալի վրա
Լուրջ հայացք նետել
և քննադատորեն այն իմաստավորել՝
Եվ, փաստորեն, պահանջել,
որ դա պարտադիր լինի
Նրանց ուսման մեջ, -
համարձակ կլիներ:

Քանզի նրանք կարող են
չհամաձայնվել ձեզ հետ,
Թե դուք ինչպես եք
գործերը վարում:

Դուք այդպիսի դասեր
թույլ չեք տա երբեք:
Հակառակ դեպքում
նրանք դուրս կգան փողոց:
Կսկսեն թափահարել
տարբեր պլակատներ:
Պատռել զորահավաքի
ծանուցագրերը:
Այրել կրծկալներն
ու ձեր դրոշները:

Անել ամեն բան,
ինչ մտքներին կգա,
Որ ուշադրություն դարձնեք
դուք իրենց վրա:
Որպեսզի ստիպեր ձեզ
տեսնել վերջապես,
Ձեր երիտասարդությունը
բացահայտորեն կգոչեր.

"Լսե՜ք, մենք հարցի
ավելի լավ լուծում ունենք":

Իսկ դուք նրանց լսել
չեք կարողանում:
Ավելի ճիշտ, նրանց լսել
դուք չեք ցանկանում...
Եվ, իհարկե, չեք ցանկանում
ոգևորել նրանց
Իրենց տրվող փաստերին
քննադատորեն մոտենալ:

"Վերցրեք, ինչ ձեզ տալիս ենք, -
ասում եք դուք նրանց: -
Պետք չէ գալ և ասել մեզ,
որ մենք վարվել ենք սխալ:
Ուղղակի քթներիդ օղ արեք,
որ ամեն ինչ ճիշտ է
Եվ վերջ: Մեր ճշմարտությունը
վերջնական է և ընդմիշտ է":

Ահա, թե ինչպես եք դուք
ձեր երեխաներին սովորեցնում:
Եվ հանգիստ խղճով
անվանում եք դա կրթություն:

Բայց կգտնվեն մարդիկ,
ովքեր համոզված կասեն,
Որ հենց երիտասարդներն
իրենց խելակորույս,
Ցնորամիտ, լիբերալ
գաղափարներով եկան
Եվ այս աշխարհն իջեցրին
ամենահատակ:

Ուղարկեցին դժոխք,
հասցրին մոռացման եզրին:

Քարուքանդ արեցին
արժեքների վրա հիմնված
Մեր մշակույթը:
Այն փոխարինեցին
"Արա, ինչ կուզես"
կամ "մեզանից հետո
Թեկուզ ջրհեղեղ" տիպի
բարոյականությամբ, -

Եվ դա սպառնում է
մեզ համար ընդունելի,
Մեր հին ապրելակերպը
կործանել ամբողջությամբ:

Այո, երիտասարդությունն իրոք
կործանում է ձեր ապրելակերպը:
Երիտասարդությունը միշտ էլ
այդպես է վարվել:
Եվ ձեր ամենակարևոր գործն է՝
ոգևորել նրանց,
Այլ ոչ թե երիտասարդության
տրամադրվածությունը սպանել:

Երիտասարդությունը չի շահագործում
աղքատների աշխատանքը, -
Այդ նրանք են ձեզ խնդրում՝
այդպես չվարվել:

Երիտասարդությունը չի, որ մահու չափ
ուժասպառ է անում ձեզ հարկերով,
Օգտագործելով այդ փողը
սպառազինվելու վրա:
Երիտասարդությունը խնդրում է ձեզ
վերջ տալ դրան:

Երիտասարդությունը չի, որ արհամարհում է
թույլերի ու թշվառների խնդիրները,
Թույլատրելով հարյուրավոր մարդկանց
մահը մի մոլորակի վրա,
Որտեղ կա բավական սնունդ
յուրաքանչյուրին կերակրելու համար: -
Այդ նրանք են ձեզ խնդրում
չանել այդ:

Երիտասարդությունը չի, որ ապրում է
սեռական ճնշվածության պայմաններում,
Որ սեփական մարմիններից ամաչում է
և սեփական սերունդներին փոխանցում է
Այդ անիմաստ ճնշվածությունը,
այդ ամոթն ու շփոթմունքը: -
Այդ նրանք են ձեզ խնդրում
չանել այդ:

Երիտասարդությունը չի, որ հիմնել է
արժեքների մի համակարգ,
Որտեղ "ճիշտ է նա, ով ուժեղ է",
և հասարակություն, որտեղ
Խնդիրները լուծվում են
ստիպողաբար և բռնությամբ:
Այդ նրանք են ձեզ խնդրում
չանել այդ:

Ավելին, նրանք չեն խնդրում...
նրանք ձեզ աղաչում են:

Այո, բայց չէ՞ որ
հենց երիտասարդությունն է մոլեգնում:
Նրանք են կազմակերպում
հրոսակախմբեր և սպանում մեկմեկու:
Նրանք են շուռ տալիս քթները
օրենքից ու կարգուկանոնից:
Երիտասարդությունը խելագարեցնում է մեզ:
Ի՞նչ կարող ենք սպասել մենք նրանից:

Եթե աշխարհը փոխելու
գոչերը երիտասարդության
Չլսվեն ձեր կողմից
և ուշադրության չարժանանան;
Եթե նրանք տեսնեն,
որ դուք շարունակում եք
Ընթանալ ոչ իրենց,
այլ ձեր ընտրած ճանապարհով, -

Ուրեմն երիտասարդությունը
(իսկ նրանք տգետ չեն)
"Բոլոր չարիքներից
կընտրի ամենափոքրը":

Եթե չկարողանան նրանք
ձեզ հաղթել, ուրեմն
Կթողնեն իրենց մտքերն
ու համամիտ կդառնան ձեզ հետ:

Ձեր երիտասարդությունը
մեկ տեղ է ձեզ հետ
Եվ ձեր արարքներում:
Եթե նրանք դաժանացել են,
Դա այն պատճառով միայն,
որ դաժանացել եք դուք:
Եթե խելակորույս են, ուրեմն
խելակորույս եք դուք:

Եթե ձեռնածում են սեքսը,
ուրեմն թեթևամիտ եք հենց դուք:
Եթե "նյութապաշտացած" են,
"նյութապածշտացած" եք դուք:
Եվ միակ տարբերությունը,
որ գոյություն ունի ձեր միջև.
Դուք այդ ամենն անում եք գաղտնի,
իսկ նրանք՝ բացահայտորեն:

Մեծերը թաքցնում են իրենց վարքը:
Մեծերը մտածում են,
Որ երիտասարդությունը
չի տեսնում ոչինչ:
Բայց նրանք տեսնում են: Նրանցից
չես թաքցնի ոչինչ:

Նրանք շատ լավ տեսնում են
իրենց մեծերի երեսպաշտությունը
Եվ փորձում են փոխել ինչ-որ բան:
Բայց, մատնվելով անհաջողության,
Մեծերին կրկնօրինակելուց բացի,
որևէ այլ ելք չեն տեսնում նրանք:

Այստեղ նրանք սխալ են, բայց ոչ ոք
այլ կերպ չի սովորեցրել նրանց:
Նրանք երբեք քննադատորեն
չեն վերլուծել այն,
Ինչ անում են մեծերը: Նրանց
թույլ էր տրվում միայն հիշել այդ:

Իսկ այն, ինչ հիշում ես,
վերջիվերջո հավերժացնում ես:

Sambitbaba
11.10.2017, 21:18
Իսկ ուրեմն ինչպե՞ս
մեր երիտասարդությանը կրթենք:

Նախ, վերաբերվեք նրանց
որպես հոգիների:
Նրանք՝ հոգիներ են, որոնք
ֆիզիկական մարմին են մտել:
Հոգուն հեշտ չէ այդ անել,
հեշտ չէ դրան սովորել:
Ֆիզիկական մարմնի մեջ
հոգին բանտարկել է իրեն:

Եթե երեխային շատ սահմանափակես,
նա բողոք կցուցաբերի:
Լսե՛ք այդ ճիչը:
Ճիչն այդ հասկացե՛ք:
Եվ տվեք ձեր զավակներին
զգացում "անսահամանափակության",
Զգացում ազատության,
այնքան, որքան կարող եք:

Հետո նրանց ձեր ստեղծած
աշխարհ մտցրեք,
Առաջնորդ եղեք նրանց համար
հոգատարությամբ և սիրով:
Զգու՛յշ եղեք այն առումով,
թե ինչ եք դուք բեռնում
Նրանց ուշադրությանը:
Նրանց հիշողությանը:

Երեխաները հիշում են ամենն,
ինչ տեսնում և ապրում են:

Ինչու՞ եք դուք ապտակում
ձեր երեխաներին,
Երբ նրանք
լույս աշխարհ են գալիս:
Դուք իրո՞ք մտածում եք,
որ միայն այդ կերպ
Նորածին օրգանիզմին
կարելի է ստիպել գործել:

Ինչու՞ եք հետ սովորեցնում
երեխաներին մայրերից
Նրանց ֆիզիկական կյանքի
առաջին իսկ րոպեներին,
Այն պահին, երբ հենց նոր
նրանք բաժանվեցին
Իրենց համար սովորական
կյանքի միակ ձևից:

Ինչու՞ չսպասել մի պահ,
հնարավորություն տալ նրանց
Գնահատել, հայացք գցել
նոր աշխարհի վրա,
Որպեսզի անվտանգություն զգան
նրանք, նաև բերկրանքը,
Եվ կոմֆորտն այն բանի,
ինչ իրենց տվեց կյանքը:

Ինչու՞ եք թույլատրում,
որ ամենաառաջին զգացմունքները,
Որոնց երեխան է ենթարկվում,
կապված լինեն բռնության հետ:
Ո՞վ է ձեզ ասել,
որ դա երեխայի օգտին է:
Ինչու՞ եք դուք թաքցնում
սիրո պատկերները:

Ինչու՞ եք սովորեցնում
ձեր երեխաներին
Ամաչել և նեղվել
իրենց սեփական մարմնից,
Թաքցնելով ձեր մարմինը
նրանցից և չթույլատրելով
Ձեռք տալ սեփական մարմնին
սիրով և հաճույքով:

Հաճույքի մասին այդ դասից
նրանք ի՞նչ կքաղեն:
Եվ ընդհանրապես, մարմնի մասին
ի՞նչ կսկսեն մտածել:

Ինչու՞ եք ձեր երեխաներին
դպրոցներ ուղարկում,
Որտեղ մրցակցությունն են
խրախուսում և թույլատրում,
Խրախուսվում է նա, ով պահում է
իրեն "ավելի լավ",
Ով սովորել է դասերը
մյուսներից "ավելի շատ",

Որտեղ գնահատական դնում են
քո "վարքի" համար
Եվ չեն հանդուրժում, երբ փորձում ես
սեփական տեմպով ընթանալ:

Եվ ի՞նչ է ձեր երեխան
քաղում դրանից:

Ինչու՞ չեք սովորեցնում
ձեր երեխաներին
Արվեստների շարժմանը,
երաժշտությանն ու ուրախությանը,
Հեքիաթների գաղտնիքին,
նաև կյանքի հրաշքին:

Ինչու՞ ջանք չեք թափում
երեխայի մեջ բացահայտել
Նրա բնական ձիրքերը,
այլ փորձում եք ներդնել
Նրա մեջ հենց այն,
ինչը հատուկ չէ նրան:

Ինչու՞ թույլ չեք տալիս նրանց
ճանաչել տրամաբանությունը,
Մտածել քննադատորեն,
լուծել խնդիրները,
Ստեղծագործել, օգտվել իրենց
բնազդի մեխանիզմներից
Եվ իրենց ամենախորին
ներքին գիտելիքներից,

Այլ ստիպում եք գործադրել ձեր
սխեմաներն ու կանոնները
Եվ ձեր հասարակության
պատրաստի եզրակացությունները,
Որոնց անկայունությունն
արդեն փորձով եք ստուգել,
Բայց այդպես էլ շարունակում եք
դրանցից օգտվել:

Եվ, վերջիվերջո, ձեզ ասեմ,
որ շատ ավելի լավ կվարվեք,
Եթե նրանց ոչ թե առարկաներ,
այլ հասկացություններ սովորեցնեք:

Մշակեք կրթական նոր կուրս
ձեր երեխաների համար
Եվ կառուցեք այն հետևյալ հիմնական
երեք հասկացությունների վրա.

Գիտակցում:

Ազնվություն:

Պատասխանատվություն:

Ամենավաղ մանկությունից
այս հասկացությունները
Սովորեցրեք երեխաներին:
Թող սովորեն նրանք դրան
Իրենց ամբողջ կյանքում
մինչև օրը վերջին:

Թող հենց իրենք, երեխաները
հիմքը հանդիսանան
Ուսուցման մոդելի:
Եվ թող ընթացքն ուսուցման
Բխի երեխաների խորը
ներքին պահանջներից:

Ինձ անհասկանալի է,
թե ինչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որ ամենն,
ինչին դուք սովորեցնում եք,
Պետք է ելնի հենց այս
և միայն այս հասկացություններից:

Կարո՞ղ ես բացատրել:
Ինչպե՞ս ուրեմն սովորեցնենք
Կարդալուն, գրելուն
և թվաբանությանը:

Սկսած այբբենարանից
մինչև ամենակարևոր գրքերը՝
Ամեն ինչի հիմքում, -
բոլոր հեքիաթներում,
Բոլոր պատմվածքներում
և պատմություններում
Պետք է լինեն բազային
այդ երեք հասկացությունները:

Այսինքն, պետք է, որ դրանք
լինեն պատմվածքներ
Գիտակցման, ազնվության
և պատասխանատվության մասին:
Պետք է ծանոթացնել նրանց
այդ հասկացությունների հետ,
Ներդնել և սուզել դրանց մեջ
ձեր երեխաներին:

Գրավոր հանձնարարություններն ու
աշխատանքների այլ ձևերն էլ
Պետք է կողմնորոշված լինեն
այս հասկացությունների վրա,
Համաձայն երեխայի
ինքն իրեն արտահայտելու
Եվ ինքն իրեն դրսևորելու
ունակության կատարելագործման:

Նույնիսկ հաշվելը պետք է
այդ շրջանակներում սովորեցնել:
Թվաբանությունն ու մաթեմաթիկան
վերացական ինչ-որ բան չեն:
Դրանք գործիքներն են
ամենակարևոր և հիմնական՝
Լայնածավալ Տիեզերքում
պրակտիկ կյանքի համար:

Հաշվելու ունակությանը
պետք է սովորեցնել
Կենսափորձի ավելի լայն
կոնտեքստում այնպես,
Որպեսզի ածանցյալ
մեծությունների վրա
Գրավվի և կենտրոնացվի
երեխաների ուշադրությունը:

Իսկ ի՞նչ ածանցյալ
մեծություններ են դրանք:

Ամբողջ կրթական մոդելը
կարելի է կառուցել
Այդ ածանցյալ հասկացությունների վրա,
նրանցով փոխարինելով
Ներկայումս գոյություն ունեցող
կրթական առարկաները,
Որոնք էլ հենց հիմնականում
ուսումնասիրում են փաստեր:

Օրինա՞կ:

Օրինակ, եկ պատկերացնենք:
Ասա Ինձ, կյանքում
Ինչպիսի՞ հասկացություններ են
ձեզ համար կարևոր:

Դե... Օրինակ, ազնվությունը:

Այդպես, շարունակիր:
Դա հիմնական հասկացություն է:

Նաև... հըմմ... արդարացիությունը:

Ինձ համար դա նույնպես
կարևոր հասկացություն է:

Լավ: Ուրի՞շ էլ ինչ:

Լավ վերաբերվել ուրիշներին:
Դա էլ շատ կարևոր է:
Միայն թե չգիտեմ,
թե ինչպես դա անվանեմ:

Շարունակիր: Ուղղակի ասա
այն, ինչ մտածում ես:

Առաջադիմել: Հանդուրժող լինել:
Չնեղացնել ուրիշներին:
Ուրիշներին վերաբերվել
որպես հավասարների:
Ահա, թե ինչի կուզեի
սովորեցնել երեխաներիս:

Լա՛վ է: Հոյակա՛պ է:
Ես լսում եմ: Շարունակիր:

Դե... հավատալ ինքդ քեզ:
Չէ՞ որ դա էլ կարևոր է:
Եվ... սպասիր-սպասիր...
ինչպե՞ս ճիշտ արտահայտվել:
Ահ... այո. պահպանել
սեփական արժանապատվությունը:
Չգիտեմ, թե ինչպես
ավելի լավ արտահայտվել,

Բայց, հաստատ, դա էլ կապ ունի
այն ամենի հետ,
Թե ինչպես է մարդ իրեն
տանում կյանքի միջով,
Թե ինչպես և որքանով է
հարգում ուրիշներին,
Եվ ինչպես է վերաբերվում
ուրիշների ընտրություններին:

Դա էլ լավ հատկություն է:
Եվ կարևոր են թվարկածդ
Բոլոր հատկությունները:
Դուք սկսում եք դա հասկանալ:

Բայց կան նաև շատ այլ
կարևոր հասկացություններ,
Որոնք բոլոր երեխաները
պետք է խորինս գիտակցեն,
Եթե նրանց նախատեսված է
զարգացած անձիք դառնալ
Եվ աճել որպես մարդ՝
բառի իմաստով լիիրավ:

Այն, ինչի մասին խոսում ենք,
շատ կարևոր է:
Բայց դուք դպրոցներում
դրանք չեք ուսուցանում:

Դուք չեք սովորեցնում, թե ազնիվ լինել
ինչ է նշանակում:
Չեք սովորեցնում, թե ինչ է նշանակում
լինել պատասխանատու:
Չեք սովորեցնում, թե ինչ է նշանակում
գիտակցել նաև ուրիշների զգացմունքները:
Եվ հարգել ուրիշների
ընտրություններն էլ չեք սովորեցնում:

Դուք ասում եք, որ դրանք
պետք է ծնողները սովորեցնեն:
Բայց ծնողներն էլ կարող են
փոխանցել միայն այն,
Ինչ իրենց դպրոցներում
իրենց է փոխանցվել:
Իսկ մի՞թե ժամանակին դուք նրանց
սովորեցրել եք այլ բան:

Եվ հայրական մեղքերը
փոխանցվում են զավակներին:

Տանն էլ երեխաներին
դուք սովորեցնում եք այն,
Ինչ ձեզ ժամանակին
ձեր ծնողներն են սովորեցրել:

Եվ ի՞նչ, ուրեմն: Դրանում
ինչ-որ վատ բան կա՞:

Ես արդեն ստիպված եմ եղել
կրկնել ոչ մեկ անգամ.
Դու գիտե՞ս, թե ինչ է
կատարվում աշխարհում:

Դու անընդհատ դրա վրա ես
գրավում մեր ուշադրությունը:
Դու նորից ստիպում ես մեզ
նայել այդ ամենին:
Բայց չէ՞ որ դա մեր մեղքը չէ:
Եվ ինչու՞ մեզ մեղադրել
Այն բանի համար, թե ինչպես է
մնացած աշխարհն ապրում:

Մեղքի զգացումը չէ խնդիրը:
Ամբողջ հարցն ընտրությունն է:
Եթե դու պատասխանատու չես
այն որոշումների համար,
Որոնք ընդունել և շարունակում է
ընդունել մարդկությունը՝

ՈՒՐԵՄՆ ԷԼ Ո՞Վ:

Բայց չէ՞ որ ամեն ինչի համար
մենք պատասխան տալ չենք կարող:

Ես ասում եմ քեզ.
Քանի դուք չեք ցանկացել
Պատասխանատվություն կրել
ամեն ինչի համար,
Ինչ տեղի է ունենում աշխարհում, -
դուք ոչինչ չեք կարողանա փոխել:

Չի կարելի անվերջ պնդել,
որ այդ նրանք են արել,
Որ այդ նրանք են դեռևս
շարունակում այդ անել,
Եվ որ դու մեղավոր չես,
դու պատասխանատու չես,
Եվ որ իրենց սխալը
թող հենց իրենք էլ ուղղեն:

Հիշի՛ր սքանչելի ֆրազը,
որն ասում է Պոգոն,
Ուոլտ Քելլիի կոմիքսի
սքանչելի պերսոնաժը.

"Մենք հանդիպեցինք մեր թշնամուն,
և այդ թշնամին ինքներս ենք":

Միևնույն սխալները մենք կրկնել ենք
հարյուրամյակներրի ընթացքում, -
Այդպես է ստացվում...

Հազարամյակների, զավակս:

Միևնույն սխալները դուք գործել եք
հազարամյակների ընթացքում:

Մարդկությունն իր բնազդներում
առաջ չի գնացել ավելի,
Քան դա կար քարանձավային
մարդու դարաշրջանում:

Բայց ինչ-որ բան փոխելու
յուրաքանչյուր նոր փորձ
Ձեր կողմից դիմավորվում է
հերթական արհամարհանքով:
Ամեն կոչ՝ նոր հայացք նետել
ձեր արժեքների վրա,
Հանդիպում է ցասման,
դիմավորվում է վախով:

Եվ ահա, Ես ձեզ տալիս եմ
գաղափար, երեխաներին
Բարձրագույն արժեքներին
սովորեցնել դպրոցներում:
Գիտեմ, հիմա մենք բարակ
սառույցի վրայով ենք քայլում,
Բայց բարձրզարգացած հասարակարգերում
հենց այդպես է արվում:

Բայց խնդիրն այն է,
որ ոչ բոլոր ծնողներն են
Համաձայն այս հասկացությունների
դասավանդման մտքի հետ:
Այնպես որ մենք չենք կարող
հենց այնպես որոշել
Եվ այդ հասկացությունները
երեխաներին մատուցել:

Ծնողները սարսափահար կլինեն
ուսուցման այդպիսի ծրագրից:
Նրանք հայտարարում են, որ դպրոցը
տեղը չէ նման "արժեքների":

Նրանք սխա՛լ են: Եվ կրկին,
ելնելով նրանից,
Որ դուք, որպես մարդկային
ռասա, խոսում եք
Ձեր համոզմունքներից բխող
ձեր մտադրություններից,
Որ դուք ցանկանում եք
ավելի լավ կյանք կառուցել, -

Նրանք սխալ են:

Հենց դպրոցներում է պետք
սովորեցնել այդ ամենին:
Քանզի դպրոցները զուրկ են
ծնողական նախախնամություններից:
Չէ՞ որ արդեն տեսել եք,
թե ինչ ստացվեց ձեր՝
Ծնողների արժեքները
երեխաներին փոխանցելուց:

Ձեր մոլորակի վրա
այսօր՝ անկարգություն է:

Դուք չեք հասկանում
քաղաքակրթված հասարակությունների
Ամենահիմնական սկզբունքները:

Դուք չգիտեք,
թե առանց բռնության
Ինչպե հաղթել կոնֆլիկները:

Դուք չգիտեք,
թե ձեր կյանքում
Ինչպես ապրեք առանց վախի:

Դուք չգիտեք,
ինչպես ապրել
Առանց շահի գիտակցության:

Դուք չգիտեք,
ինչպես սիրել,
Անտեսելով ամեն պայման:

Սրանք բոլորը՝
բազային սկզբունքներ են,
Իսկ դուք դեռ չեք էլ
մոտեցել նրան,
Որպեսզի դրանք գոնե
սկսեք հասկանալ,
Էլ չխոսենք այն մասին,
որ իրագործեք կյանքում
Գոնե... հազար ու հազար
տարիներ հետո:

Erevanci83
12.10.2017, 05:50
Մեղքի զգացումը չէ խնդիրը:
Ամբողջ հարցն ընտրությունն է:
Եթե դու պատասխանատու չես
այն որոշումների համար,
Որոնք ընդունել և շարունակում է
ընդունել մարդկությունը՝

ՈՒՐԵՄՆ ԷԼ Ո՞Վ:


Ես ասում եմ քեզ.
Քանի դուք չեք ցանկացել
Պատասխանատվություն կրել
ամեն ինչի համար,
Ինչ տեղի է ունենում աշխարհում, -
դուք ոչինչ չեք կարողանա փոխել:

Չի կարելի անվերջ պնդել,
որ այդ նրանք են արել,
Որ այդ նրանք են դեռևս
շարունակում այդ անել,
Եվ որ դու մեղավոր չես,
դու պատասխանատու չես,
Եվ որ իրենց սխալը
թող հենց իրենք էլ ուղղեն:


Այս խոսքերը հիշեցրեցին (Հո՝օպոնոպոնո) մեթոդի մասին ))

Sambitbaba
25.10.2017, 18:23
Կա՞ գոնե ինչ-որ ելք
այդ խառնաշփոթից:

Այո՛: Եվ այդ ելքը
ձեր դպրոցներում է:
Կրթության մեջ է
ձեր երիտասարդությա՛ն:
Ձեր հույսը՝ հաջորդ
սերնդի վրա է
Եվ նրանից հետո
հաջորդ սերնդի վրա:

Դադարե՛ք բեռնել նրանց
անցյալի վագոնները,
Դրանք լավ ծառայություն
ձեզ չեն մատուցել:
Դրանք չբերեցին այնտեղ,
ուր դուք ուզում էիք գնալ,
Եվ ձեր զավակներին էլ
չեն հասցնի այնտեղ:

Բայց եթե շարունակեք այդպես,
եթե այդ մասին չհոգաք,
Անխուսափելիորեն կընկնեք այնտեղ,
ուր գնում եք հիմա:

Ուրեմն կա՛նգ առեք,
նայե՛ք շուրջներդ:
Նստեք համատեղ
և հավաքե՛ք մտքերդ:

Ձեր մասին որպես
մարդկային ռասայի մասին
Ձեր բարձրագույն պատկերացումներից
ստեղծեք ամենաբարձրագույնը,
Այնպիսին, ինչպիսին երբեք
դեռ չեք ունեցել:

Հետո վերցրեք արժեքներն այն
և հասկացությունները,
Որոնք աջակցում էին
այդ գաղափարին,
Եվ ուսուցանեք դրանք
ձեր դպրոցներում:

Ինչու՞ չներմուծել
դասընթացներ, ինչպես...

. Ըմբռնման ուժը

. Կոնֆլիկտների լուծումը
խաղաղ ճանապարհով

. Վստահելի հարաբերությունների
բաղկացուցիչ մասերը

. Անհատականությունը և
սեփական անձը ստեղծելը

. Մարմին, միտք, հոգի.
ինչպես են նրանք գործում

. Հետաքրքրաշարժ արվեստ

. Ինչպես գոհ լինել
սեփական անձից
Եվ կարողանալ
գնահատել ուրիշներին

. Ինչպես ուրախությամբ
ինքնաարտահայտվել սեքսում

. Դաս արդարության

. Դաս համբերության

. Դաս տարբերությունների
և նմանությունների

. Դաս բարոյական
էկոնոմիկայի

. Մտքի ուժ և ստեղծագործական
վառ գիտակցություն

. Ինքնագիտակցում,
նաև զգոնություն

. Պատասխանատվություն
և ազնվություն

. Տեսանելիություն
և հստակություն

. Գիտելիք և հոգևորություն

Այդ կետերից շատերն
արդեն ուսումնասիրվում են:
Մենք դա հասարակական
գիտություններ ենք անվանում:

Խոսքը շաբաթվա մեջ
երկու անգամ կարդացվող
Դասընթացները չեն
սեմեստրների ընթացքում:
Ես նկատի ունեմ
առանձին կուրսեր
Թվարկածս բոլոր
այս առարկաներով:

Ես խոսում եմ ուսումնական
ծրագրերի վերանայման մասին:
Խոսում եմ արժեքների վրա
կողմնորոշված դասընթացների մասին:
Իսկ դուք այժմ հիմնականում
սովորեցնում եք երեխաներին
Դասընթացներով, որոնք հենվում են
միայն դատարկ փաստերին:

Ես ասում եմ, որ ձեր
աշակերտների ուշադրությունը
Դուք պետք է կենտրոնացնեք
հիմնական հասկացությունների
Եվ տեսական սխեմաների
գերազանց ճանաչմանը,
Որոնց շուրջ աշակերտները
հնարավորություն կունենան
Կառուցել համակարգերն
իրենց արժեքների:

Եվ դուք պետք է հատկացնեք
դրան նույնքան ժամանակ,
Որքան տարեթվերին,
փաստերին ու վիճակագրությանը:

Ձեր գալակտիկայի
և ձեր Տիեզերքի
Բարձր զարգացած
հասարակություններում
(Որոնց մասին ավելի համառոտ
կխոսենք Երրորգ գրքում),
Կյանքի մասին
հասկացություններին
Երեխաներին սովորեցնում են
ամենավաղ հասակից:

Այն, ինչը դուք այստեղ
անվանում եք "փաստեր",
Նրանց մոտ համարվում է
շատ ավելի քիչ կարևոր,
Եվ դրան սովորեցնում են
ավելի ուշ տարիքում,
Երբ աշակերտներն արդեն կուտակել են
իրենց գլխավոր գիտելիքները:

Ձեր մոլորակի վրա
դուք ստեղծել եք հասարակարգ,
Որտեղ փոքրիկ Ջոննին
արդեն կարող է կարդալ
Նախադպրոցական տարիքում,
բայց դեռ չի հասկանում,
Թե ինչպես դադարի կծել
իր մեծ եղբորը:

Սյուզին անգիր գիտի
բազմապատկման աղյուսակը,
Բայց չգիտի, որ չի կարելի
ամաչել սեփական մարմնից:

Ձեր դպրոցները հիմնականում
տալիս են պատասխաններ:
Բայց երեխաների համար
ավելի օգտակար կլիներ,
Եթե հարցեր դնե՛լը
լիներ դպրոցների ֆունկցիան:
Ի՞նչ է նշանակում լինել ազնիվ:
Կամ պատասխանատու: Կամ արդար:

Իսկ ի՞նչ է նշանակում,
ասենք, մասնավորապես,
"Երկուսին գումարած երկու՝
հավասար է չորս" -ը:
Ի՞նչ է դրանից հետևում:
Ինչպե՞ս դրան վերաբերվել:

Երեխաներին բարձրզարգացած
հասարակություններում խթանում են,
Որ պատասխանները պրպտեն,
փնտրեն ու գտնեն հենց իրենք:

Բայց... բայց չէ՞ որ դա
քաոսի կբերի:

Իսկ այն պայմանները,
որոնցում դուք հիմա ապրում եք...

Լավ, լավ... Ասենք, որ դա
ավելի մեծ քաոսի կբերի:

Ես չեմ ասում, որ դպրոցները
չպետք է կիսվեն
Իրենց գիտելիքներով
ու պատրաստի պատասխաններով:

Ճիշտ հակառակը:

Դպրոցները կատարում են
իրենց նշանակությունը,
Երբ երիտասարդների հետ
կիսվում են նրանով,
Ինչ մեծերը բացահայտել,
որոշել և ընտրել են
Անցյալում կուտակած
իրենց սեփական փորձով:

Երբ աշակերտները
կարող են հետևել,
Թե այդ ամենն ինչպես է
անցյալում գործել:

Բայց ձեր երեխաներին
դուք ներկայացնում եք
Տվյալներն այնպես,
իբր Այդ Ամենը Ճիշտ Է:
Իսկ իրականում
տեղեկություններն ընդամենը
Որպես տեղեկություններ
պետք է առաջարկվեն:

Անցյալի տվյալները
չպետք է երբեք
Հիմք ծառայեն այժմյան
ճշմարտության համար:
Նախկին ժամանակներից
եկող տվյալները
Պետք է միայն հիմք ծառայեն
նոր հարցերի համար:

Ոչ թե պատասխանի մեջ
պետք է լինի Գանձը:
Գանձը՝ ինքը հարցում
պետք է լինի թաքնված:

Իսկ հարցերը միշտ նույնն են:

"Ինչ վերբերվում է փաստերին,
որոնք մենք ձեզ շարադրեցինք, -
Արդյո՞ք դուք համաձայն եք
նրանց հետ, թե՞ ոչ":

"Ի՞նչ եք դուք մտածում":
Սա միշտ առաջնային հարցն է:
Հենց սա է, որ պետք է լինի
ուշադրության կենտրոնում:

"Ի՞նչ եք դուք մտածում":

"Ի՞նչ եք դուք մտածում":

"Ի՞նչ եք դուք մտածում":

Իհարկե, այդ հարցին
պատասխանելիս, երեխաները
Հիմնականում կհենվեն
ծնողների արժեքների վրա:
Ծնողները կշարունակեն
մեծ ազդեցություն թողնել
Երեխաների մոտ արժեքների
համակարգի ստեղծման վրա:

Դպրոցը պետք է ձգտի
և տեսնի իր դերը
Նրանում, որ երեխաների մոտ
ամենավաղ տարիքից
Խթանի և մինչ ուսուցումն
ավարտելն ուսուցանի
Այդ արժեքները, և դրանցից
օգտվել սովորեցնի:

Սովորեցնի նաև կիրառել
դրանք գործի մեջ,
Ինչպես և սովորեցնի դրանք
կասկածի տակ առնել:

Եթե ծնողները չեն ուզում,
որ երեխաները
Կասկածի տակ առնեն
իրենց արժերքները, -
Ուրեմն չեն սիրում նրանք
իրենց երեխաներին,
Իրենց երեխաների միջոցով
նրանք սիրում են իրենց:

Կուզենայի ես, իրոք,
ինչպե՜ս կուզենայի,
Որ այդպիսի դպրոցներ
իրականում լինեին:

Կան դպրոցներ, որոնք մոտ են
ուսուցման այդ մոդելին:

Մի՞թե:

Այո: Կադրա Ռուդոլֆ
Շտայների աշխատությունները:
Ուսումնասիրիր Վալդորֆյան
դպրոցի նրա մեթոդները:

Իհարկե, ես գիտեմ
այդ դպրոցների մասին:
Սա գովա՞զդ է:

Սա ընդամենը
հավաստումն է փաստի:

Բայց Դու գիտեիր, որ նրանց
ես ծանոթ եմ վաղուց:

Իհարկե, գիտեի:

Ամեն ինչ քո կյանքում
քո օգտին է եղել,
Ամեն ինչ քո կյանքում
այս պահին է քեզ բերել:

Չէ՞ որ Ես սկսել եմ խոսել քեզ հետ
ոչ թե այս գրքի սկզբում:
Քո ապրումների և պատկերացումների միջոցով
մենք զրուցել ենք քո ողջ կյանքում:

Դու ասում ես, որ Վալդորֆյան
դպրոցն ամենալա՞վն է:

Ոչ, Ես ասում եմ, որ դա
մոդել է, որ աշխատում է:

Ես աում եմ նաև, որ դա
այն օրինակներից մեկն է,
Երբ կրթությունը կարող է
հասնել դրված նպատակին,
Իրեն որպես ուղղորդ
ունենալով "իմաստությունը",
Այլ ոչ թե (չոր ու ցամաք)
գիտելիքն ուղղակի:

Ձեր հասարակության մեջ
շատ հազվադեպ են
Նման օրինակները:
Թե՞ Ես սխալ եմ:

Այո, ես շատ եմ
խրախուսում այդ մոդելը:
Վալդորֆյան դպրոցները
տարբեր են մյուսներից:
Ես ցանկանում եմ այստեղ
մի օրինակ բերել:
Այն շատ լավ պատկերում է
էությունը գործի:

Վալդորֆյան դպրոցում
ուսուցիչն ուղեվարվում է
Աշակերտի նախնական ուսուցման
բոլոր աստիճաններով:
Աշակերտները չեն անցնում
մեկ ուսուցչից մյուսին,
Ուսուցիչը միշտ նույնն է
տարիներին այդ բոլոր:

Կարելի՞ է պատկերացնել,
թե ինչ կապ է ծագում
Ուսուցչի և աշակերտի միջև
այդ տարիների ընթացքում:
Կարելի՞ է հասկանալ
դրա նշանակությունը,
Թե ինչպիսի դրական
արդյունքների է բերում:

Ուսուցչի հետ հարաբերություններում
երեխան բարձրանում է
Սիրո և վստահության
մի մակարդակ, որտեղ
Ձեռք է բերում հնարավորություններ,
որոնց գոյության մասին
Ավանդական դպրոցները նույնիսկ
չեն էլ կարող կասկածել:

Իր ողջ կարիերայի ընթացքում
Վալդորֆյան դպրոցի ուսուցիչը
Կարող է աշխատել չորս
դասարանների հետ միայն:
Բայց նա այնպիսի դեր է խաղացել
իր աշակերտների համար,
Որ ավանդական դպրոցներում
նույնիսկ պատկերացնելն է անհնար:

Կրթության այդ մոդելն
ընդունում և հաստատում է,
Որ մարդկանց միջև
փոխհարաբերությունները,
Նաև նրանց համատեղ
գործունեությունն ու սերը,
Որով նրանք կիսվում են
Վալդորֆյան դպրոցներում,

Նույնքան կարևոր են, որքան
նրանց տրված բոլոր փաստերը:
Դա նման է տնային ուսուցմանը,
բայց տանից դուրս պայմաններում:

Այո, դա լավ մոդել է:

Իսկ կա՞ն այլ լավ մոդելներ:

Կան: Ուսուցման վերաբերյալ
ձեր մոլորակի վրա
Այսօր որոշակի
պրոգրես է նկատվում, -
Բայց ամեն ինչ, ցավոք,
ընթանում է շատ դանդաղ:

Ամեն նորարական փորձ
մեծ դիմադրությամբ է դիմավորվում:
Մարդիկ արդյունավետ չեն համարում դա
կամ դրա մեջ սպառնալիք են տեսնում:

Նրանք շարունակում են ցանկանալ,
որ երեխաները սովորեն փաստերը:

Ճիշտ է, առանձին փորձեր կան:
Բայց դեռ շատ բան է պետք անել:

Հաշվի առնելով, թե ով եք դուք՝
մարդիկ, - ցանկանում դառնալ,
Դա ամբողջ մարդկային փորձի
մեկ ոլորտն է ընդամենը,
Որը, մյուսների հետ միասին,
կարիք ունի փոփոխությունների:

Այո, ես կարծում եմ,
որ քաղաքական արենայի վրա էլ
Անխուսափելիորեն, բազմաթիվ
փոփոխություններ են անհրաժեշտ:

Անկասկած:

Sambitbaba
19.11.2017, 22:05
10.


Ես սպասում էի դրան:

Բայց նախքան մենք կանցնենք
քաղաքականության թեմային,
Կարո՞ղ եմ Քեզ տալ մի հարց:
Այն... հմմ... կարող է թվալ ծեծված:

Անպետք և անարժան
հարցեր գոյություն չունեն:
Հարցերն՝ ինչպես մարդիկ են:

Լավ է ասված: Ուրեմն
ես ցանկանում եմ հարցնել.

Ելնելով սեփական
երկրի շահերից
Արտաքին քաղաքականություն վարելը՝
սխա՞լ է, թե՞ ճիշտ:

Սխալ չի: Նախ, քանզի,
Իմ տեսանկյունից,
"Սխալ" ոչինչ չկա
համայն աշխարհում:
Բայց Ես հասկանում եմ,
թե այս պարագային
Դու ինչ իմաստով ես
այդ բառն օգտագործում:

Եվ կխոսեմ, հաշվի առնելով
ձեր տերմինաբանությունը:
Տվյալ դեպքում սեփական
երկրի շահերից ելնող
Քաղաքականությունը վարելը՝
ոչ, սխալ չեմ համարում:

Բայց սխալ է ձևացնել,
թե դուք այդ չեք անում:

Իհարկե, շատ երկրներ են
հենց այդպես վարվում:
Նրանք անում կամ չեն անում
ինչ-որ բան ինչ-որ պատճառով,
Իսկ հետո որպես հիմնավորում
այլ պատճառներ են հայտարարում:

Ինչու՞: Ինչու՞ է
երկրներին դա պետք:

Որովհետև կառավարությունները գիտեն,
որ եթե մարդիկ գիտակցեն
Քաղաքականության մեջ որոշումների
մեծամասնության իսկական պատճառները,
Նրանք երբեք չեն աջակցի
իրենց կառավարություններին:

Դա արդարացի է բոլոր
կառավարությունների վերաբերյալ:
Կան շատ քիչ կառավարություններ,
որոնք մտադրված
Իրենց ժողովուրդներին
մոլորության մեջ չեն գցում:

Սուտը՝ բաղկացուցիչ մասն է
յուրաքանչյուր կառավարման,
Քանզի քչերը կհամաձայնվեին
կառավարվել այն դեպքում,
Եթե կառավարությունը
չկարողանար համոզել,
Որ իր ընդունած որոշումները
բարեկեցության համար են արվում:

Համոզել, ինչ խոսք, հեշտ չէ,
քանզի մարդկանց մեծամասնությունը
Հստակորեն տեսնում է,
որ կառավարությունն իրենց խաբում է:

Այդ պատճառով կառավարությունը
պետք է ժողովրդին ստի,
Որպեսզի գոնե փորձի
պահպանել իր օրինապահությունը:
Շատ ճշգրտորեն կառավարությունն
արտացոլում է այն աքսիոման,
Որ եթե ստես շատ և երկար,
սուտը "ճշմարտություն" կդառնա:

Ղեկին կանգնած մարդիկ
երբեք չպետք է թույլատրեն,
Որ ժողովուրդը մի օր
հանկարծ բացահայտի,
Թե ինչպես են իրենք հասել
իրենց իշխանությանը,
Եվ ինչ են արել կամ անում,
այնտեղ մնալու համար:

Ճշմարտությունն ու քաղաքականությունն
իրար հետ չեն կարողանում
Ապրել և չեն էլ կարող,
որովհետև քաղաքականությունը՝
Արվեստ է՝ ասել միայն այն,
ինչ անհրաժեշտ է ասել, -
Եվ ասել միայն ցանկալի
արդյունքի հասնելու համար:

Ոչ ամեն քաղաքականություն է վատ:
Բայց քաղաքականության արվեստը՝
Արվեստ է շատ գործնական:
Այն բացահայտորեն հենվում է
Մարդկանց հոգեբանության վրա, -
մարդկանց մեծամասնության:

Այն ուղղակի տեսնում է,
որ մեծամասնությունը գործում է,
Ելնելով միայն և միայն
անձնական շահերից:
Այդ պատճառով քաղաքականությունը
միջոց է, որով իշխանությունը
Ջանում է համոզել քեզ, որ քո
և իր շահերը համընկնում են:

Կառավարությունները լավ հասկանում են
իրենց անձնական շահերը:
Այդ պատճառով կարողանում են
հորինել բազմաթիվ ծրագրեր,
Որոնք մարդկանց անդադար
առաջարկում են ինչ-որ բան:

Նախկինում շատ սահմանափակ էին
կառավարությունների ֆունկցիաները:
Նրանց նպատակն էր ուղղակի
"պաշտպանել" և "հոգալ":
Հետո ինչ-որ մեկն ավելացրեց
մի նոր բան՝ "ապահովելը":
Եվ կառավարությունները դարձան նաև
ձեր "կերակրողներն" ու "պահապանները":

Ավելի շուտ, նրանք դարձան
հասարակություն ստեղծողները:

Մի՞թե կառավարությունները
չեն անում այն, ինչ ցանկանում են
Մարդիկ: Մի՞թե նրանք իրենցից
չեն ներկայացնում մեխանիզմ,
Որի միջնորդությամբ մարդիկ
իրենց լիովին ապահովում են
Ամբողջ երկրի, ամբողջ
հասարակության մաշտաբով:

Օրինակ, Միացյալ Նահանգներում
մենք շատ բարձր ենք գնահատում
Մարդու կյանքի արժանապատվությունը,
նրա անձնական ազատությունը,
Հնարավորությունների նշանակությունը,
երեխաների ապահովությունը:

Այդ պատճառով մենք ստեղծել ենք
բազմաթիվ օրենքներ
Եվ խնդրել ենք կառավարությանը
ստեղծել ծրագրեր,
Որոնք կօգնեն մեծահասակներին
ապահովել եկամուտով,
Երբ նրանք այլևս չեն կարողանա
դրամ վաստակել:

Ապահովել հասարակությունն
աշխատատեղերով
Եվ հավասար հնարավորություններ
բնակարանային հարցերում
Բոլոր մարդկանց համար, նույնիսկ նրանց,
ով մեզանից տարբերվում է
Կամ ում ապրելակերպի հետ
մենք չենք համաձայնվում:

Աշխատանքային գործունեության մասին.
օրենքով ապահովել,
Որ ազգի երեխաները
չդառնան ստրուկներ,
Որպեսզի ամեն ընտանիք,
որտեղ կան երեխաներ,
Կյանքի համար միշտ ունենա
անհրաժեշտ ատրիբուտներ:

Այդ օրենքներն արտացոլում են
հասարակության շահերը:
Բայց և այնպես, ապահովելով
մարդկանց կարիքները,
Պետք է զգույշ լինեք, որ չզրկեք նրանց
իրենց մեծագույն արժանապատվությունից՝
Սեփական ուժերի զգացումից
և անհատականորեն ստեղծագործելուց,

Եվ նպատակասլաց հնարամտությունից,
որը թույլ է տալիս որոշել,
Թե մարդիկ կոնկրետ իրենց համար
ինչ կարող են անել:

Այստեղ նուրբ բալանս է պետք:
Դուք, մարդիկ, հակված եք
Մի ծայրահեղությունից
դեպի մյուսը նետվելու:
Մեկ ցանկանում եք, որ մարդկանց համար
կառավարությունն "անի ամեն ինչ", -
Մեկ ցանկանում եք հիմնահատակ անել
բոլոր օրենքները
Եվ կառավարության ծրագրերից
չթողնել ոչինչ:

Այո: Ուղղակի խնդիրն այն է,
որ շատ մարդիկ դեռևս
Չեն կարողանում ապահովել
իրենց մի հասարակարգում,
Որը կյանքում լավագույն
հնարավորություններն ընձեռնել է
Նրանց, ում ձեռքերում են
"անհրաժեշտ" լիազորությունները:

Շատերը նաև չեն կարողանում
ապահովել իրենց մի երկրում,
Որտեղ մեծ ընտանիքին
դժվարությամբ է հաջողվում
Գտնել մի տանտիրոջ,
ով մեծ ուրախությամբ
Այդպիսի ընտանիքին
կտա հարմար բնակարան:

Որտեղ գործընկերությունները
շատ մեծ դժվարությամբ են
Ծառայողական աստիճաններով
առաջ քաշում կանանց:
Որտեղ արդարությունը
շատ հաճախ կախված է
Հասարակության մեջ
դիրքից քո գրաված:

Որտեղ առողջության
նախապահպանությունը
Հասանելի է միայն բարձր
եկամուտ ունեցող մարդկանց:
Եվ որտեղ մասսայական
մաշտաբով խտրականության
Դեռևս շատ բազմաթիվ
և տարբեր ձևեր կան:

Ստացվում է, որ կառավարությունները
պետք է մարդկանց համար լինեն
Խղճի փոխարինողնե՞ր:

Ոչ: Նրանք հենց արտահայտված
խիղճն են մարդկանց:
Հենց նրանց միջոցով են
մարդիկ որոնում, հուսում
Եվ որոշում ապաքինել
հասարակության հիվանդությունները:

Լավ է ասված: Բայց Ես
կրկնում եմ, որ դուք
Պետք է միշտ հոգաք,
պետք է լինեք զգույշ,
Որ ձեզ չխեղդեք
օրենքներով, երբ փորձում եք
Ձեր երկրներում ապրող մարդկանց
տալ օդի գրավական:

Օրենսդրության ճանապարհով դեռևս ոչ ոք
չի կարողացել լուծել բարոյականության խնդիրները:
Դուք չեք կարող հավասարության
մանդատ տալ մարդկանց:
Անհրաժեշտ է տեղաշարժ
կոլեկտիվ գիտակցության մեջ,
Այլ ոչ արմատավորում
կոլեկտիվ գիտակցության:

Վարքը (ինչպես նաև
կառավարության բոլոր
Օրենքներն ու ծրագրերը)
պետք է բխի ձեր կյանքից
Եվ արտացոլի ձեր
իրական էությունը:

Բայց մի՞թե մեր օրենքները
չեն ասում բոլորին.
"Այստեղ, Ամերիկայում,
հենց այսպես է, որ կա՛:

Այսպե՛ս ճանաչեք բոլորդ
ամերիկացիներին":

Դե, բացառիկ դեպքերում
գուցէ այդպես էլ կա:

Բայց ավելի հաճախ
ձեր օրենքները հաստատում են
Մտքերը նրանց,
ով ղեկին է կանգնած:

"Ընտրյալների էլիտան"
օրենքների միջոցով
Խրատում է "տգետ
մեծամասնությանը":

Ճիշտ այդպես:

Ի՞նչ վատ բան կա դրանում:

Եթե մի քանի ամենալավերը
և ամենախելացիները
Ցանկություն են հայտնել
լինել գլուխ հասարակության
Աշխարհիկ խնդիրներում
և առաջարկել լուծումներ, -
Մի՞թե դա չի ծառայում
բոլորի շահերին:

Ամեն ինչ կախված է
նրանց նպատակներից,
Ինչպես նաև նրանց
մտադրությունների մաքրությունից:

Ասեմ, որ ոչինչ չի ծառայում
"մեծամասնությանն" ավելի,
Քան հնարավորություն տալ նրանց
ինքնուրույն կառավարվել:

Անարխիա: Դրանից երբեք
լավ բան չի եղել:

Sambitbaba
12.12.2017, 21:23
Դուք չեք կարող զարգանալ,
դառնալ մեծ, երբ ձեզ
Միշտ մատնանշում են,
թե ինչ պետք է անեք:

Կարելի է վիճաբանել,
որ կառավարությունը
Արտացոլում է ազգի
ուժն ու մեծությունը
(Կամ ուժի և մեծության
ցավալի բացակայությունը),
Որ հասարակության մեծերը
մեծ օրենքներ են ընդունում:

Կառավարություն ասելով,
ես նկատի ունեմ այն համակարգը,
Որը մեզ կառավարելու
համար ենք մենք ստեղծում:

Միայն առանձին դեպքերում:
Որովհետև մեծ հասարակություններին
Իրականում շատ քիչ
օրենքներ են անհրաժեշտ:

Բայց օրենքները՝ մարդու
փորձն է, սահմանափակել
Խաղադաշտը, համոզել,
որ կգերիշխի ճշմարիտը՝
Անկախ ուժի կամ թուլության:
Ինչպե՞ս կարող ենք գոյատևել մենք
Առանց արժեքների հետ
մեր համընդհանուր համաձայնության:

Ես չեմ առաջարկում աշխարհ
առանց վարքի կոդեքսների
Եվ առանց համաձայնության:
Ես առաջարկում եմ, որ ձեր
Կոդեքսներն ու համաձայնությունները
հիմնվեն ըմբռնման ավելի
Բարձր մակարդակի և անձնական շահերի
ավելի ազնիվ ձևակերպման վրա:

Իրականում ձեր օրենքների
մեծ մասն արտահայտում է
Ձեզանից ամենաազդեցիկների
շահադիտական խաղերը:

Եկ, թե դեմ չես, դիտարկենք
մի օրինակ: Ծխելը:

Օրենքն ասում է, որ չի կարելի
աճեցնել և օգտագործել
Բույսի որոշակի տեսակ,
որի անունն է կանեփ,
Որովհետև, ինչպես
պնդում է կառավարությունը,
Կանեփը՝ ձեր օգտին չէ,
այն քայքայում է ձեր առողջությունը:

Բայց նույն օրենքն ասում է,
որ կարելի է աճեցնել
Եվ օգտագործել բույսի
մեկ այլ տեսակ, ծխախոտը,
Եվ ոչ թե այն պատճառով,
որ այն ձեզ օգտակար է,
Այլ որովհետև, ենթադրաբար,
դուք միշտ դրանով եք զբաղվել:

Այսպիսով, ձեր օրենքները
չեն արտացոլում այն,
Ինչ հասարակությունը մտածում է
և ինչ ցանկանում է դառնալ:
Ձեր օրենքները ցուցադրում են,
թե որտեղ է իշխանությունը:

Դա անազնիվ է: Դու
ընտրեցիր իրավիճակ, որտեղ
Հակասություններն ակնհայտ են:
Բայց ես համոզված եմ,
Որ շատ ուրիշ դեպքերում
ամեն ինչ այլ կերպ է:

Ընդհակառակը: Իրավիճակների
մեծամասնությամբ ամեն ինչ
Հենց այդպես էլ կա:
Կարող ես լինել վստահ:

Ո՞րն է, ուրեմն, լուծումը:

Ունենալ հնարավորինս
քիչ օրենքներ ու սահմանումներ
(Ձեր օրենքներն ինքնին՝
արդեն իսկ սահմանափակումներն են):

Պատճառը, որ կանեփն
օրենքից դուրս է, կապված է
Իբր թե առողջության հետ, -
դա է տարբերակը:

Բայց հանուն արդարության
հարկ է նկատել,
Որ օրգանիզմի համար այն
ավելի մեծ ռիսկ չի հանդիսանում,
Քան ծխախոտն ու ալկոհոլը,
որոնք օրենքով պաշտպանված են:

Այդ դեպքում ինչու՞
կանեփը չեն թույլատրում:

Քանզի, եթե այն աճեցնեն,
ուրեմն բամբակի, նեյլոնի
Եվ արհեստական մետաքսի,
Ինչպես նաև անտառանյութերի
Արտադրության մեջ զբաղված
մարդկանց մոտավորապես կեսը
Կկորցնեին իրենց աշխատատեղերը
և անգործ կմնային:

Ու նաև պարզվում է,
որ ձեր մոլորակի վրա կանեփը՝
Ամենաօգտակար, ամենաամուր
և հարատև նյութերից մեկն է:

Չի կարելի արտադրել
ավելի լավ թել հագուստի համար,
Ավելի պինդ նյութ պարանների համար,
հումք ցելյուլոզի համար,
Որը կարելի է այդքան հեշտորեն
աճեցնել ու հավաքել:

Դուք ամեն տարի կտրում եք
հարյուր հազարավոր ծառեր,
Որպեսզի կիրակնօրյա թերթեր ունենաք,
որտեղ կարող եք կարդալ
Ամբողջ աշխարհում անտառաշերտերի
մասսայական ոչնչացման մասին:

Կանեփը կարող էր ապահովել
ձեզ միլիոնավոր շաբաթաթերթերով
Առանց անտառները ոչնչացնելու
հանցավոր անհրաժեշտության:
Իրականում կանեփը կարող էր
փոխարինել հսկայական քանակության
Հումքանյութերի, ընդ որում դա կլիներ
տասնյակ անգամներ ավելի էժան:

Ահա, թե որտեղ է թաքնված
խնդրի իսկական պատճառը:
Եթե թույլատրեն աճեցնել
բույսն այդ զարմանալի,
Որն այդ ամենի հետ մեկտեղ
նաև բուժիչ հատկություններ ունի, -

Ուրեմն ինչ-որ մեկը
կկորցնի իր փողերը:

Ահա թե ինչու օրենքով
կանեփ աճեցնելն արգելված է:

Նույն պատճառով էլ ձեզ մոտ
գնում է այդքան շատ ժամանակ
Էլեկտրոմոբիլների սերիական
արտադրությունը կարգավորելու համար,
Առողջության հասանելի և գիտակից
խնամքն ապահովելու համար
Կամ արևի ջերմությունն ու էներգիան
տանն օգտագործելու համար:

Ամբողջ այս տարիների ընթացքում
դուք ունեք անհրաժեշտ միջոցներ,
Նաև անհրաժեշտ տեխնոլոգիաներ
այդ ամենն արտադրելու համար:
Ուրեմն ինչու՞ մինչև օրս
դուք այդ ամենը չունեք:

Նայեք լուրջ և կտեսնեք,
թե ով կկորցներ իր փողերը,
Եթե այդ ամենը
դուք ունենայիք:

Այդպես դուք կգտնեք
ձեր հարցերի պատասխանները:

Եվ դա այն Մեծն Հասարակությունն է,
որով դուք հպարտանում եք:

Համընդհանուր բարեկեցության մասին
հարցը քննարկելու համար
Ճիչերով ու քացիներով լարել է պերք
ձեր "մեծն հասարակությանը":

Հենց մեկը փորձում է խոսել
համընդհանուր կամ հասարակական
Բարեկեցության մասին,
"կոմունի՛զմ", - գոչում են բոլորը:

Եթե մեծամասնության
բարեկեցության պատկերացումը
Ինչ-որ մեկին հսկայական
եկամուտ է բերում, -
Ամենայն հավանականությամբ՝
կա միայն մեկ տարբերակ.
Ավելի շուտ, մեծամասնության
շահերն արհամարհվում են:

Այդ տեղի է ունենում
ոչ միայն ձեր երկրում,
Այդ տեղի է ունենում նաև
ամբողջ աշխարհում:

Այդ պատճառով, հիմնական,
ամենահիմնական հարցը,
Որի հետ մարդկությունը
բախվեց դեմ առ դեմ,
Հետևյալն է. Կարո՞ղ է
արդյոք անձնական շահը
Համայն մարդկության համընդհանուր
շահերով դուրս մղվել:

Եթե այո, ուրեմն ինչպե՞ս:

Միացյալ Նահանգներում
օրենքի միջոցով
Դուք փորձեցիք ապահովել
ձեր ընդհանուր շահերը:
Փորձեցիք ապահովել նաև
ձեր անձնական եկամուտը:
Բայց ... շատ ցավալիորեն
անհաջողության մատնվեցիք:

Ձեր երկիրն՝ ամենահարուստը
և ամենահզորն է աշխարհում,
Եվ սակայն ձեր երկրում
մանկանց մահկանացիությունն էլ
Աշխարհում ամենաբարձրերից է:
Ցավոք, բայց դա ճշմարտություն է:

Ինչու՞: Քանզի չունևոր մարդիկ
ի վիճակի չեն վճարել
Նախա- և հետ-ծննդյան խնամքի
համար, որովհետև
Օտար խնդիրներին անտարբեր
հասարակարգը ձեր երկրում
Առաջին հերթին իր նյութական
շահերով է առաջնոդրվում:

Եվ սա ձեր զարհուրելի վարքի
մեկ օրինակ է միայն:
Ինքը փաստը, որ ձեր
երեխաները մահանում են
Շատ ավելի հաճախ,
քան այլ զարգացած երկրներում,
Պետք է ձեզ շատ ավելի
լրջորեն անհանգստացներ:

Այլ երկրները հոգ են տանում
հիվանդների ու կարիքավորների մասին,
Ծերերի և անուժների մասին:
Իսկ դուք ապահովում եք
Հարուստներին և ունևորներին,
ազդեցիկներին և անհոգներին:

Եվ դա ձեզ բավարարում է:

Ամերիկյան թոշակառուների
ութսունհինգ տոկոսը
Իր գոյությունը քարշ է տալիս
ծայրահեղ աղքատության մեջ:
Շատ ծերերի համար նույնիսկ
"ընտանեկան բժիշկը"՝
Շտապ օգնության կաբինետն է
տեղի հիվանդանոցում:

Իհարկե, ի՞նչ օգուտ նրանցից,
ովքեր չեն կարող վճարել...
Իրենց օգտակարությունը
նրանք հասցրել են սպառել...

Եվ դա ձեր մեծն հասարակարգն է...

Ես կասեի, որ Դու չափազանց
խտացնում ես գույները:
Չէ՞ որ թե այստեղ,
և թե ուրիշ երկրներում
Ընչազուրկների համար
Ամերիկան արել է
Ավելին, քան երկրագնդի վրա
մեկ այլ ազգ է անում:

Ամերիկան շատ բան է արել, -
դա ակընհայտ է:
Բայց գիտե՞ս դու արդյոք,
որ տոկոսային հարաբերությամբ,
Նրա՝ այլ երկրներին օգնելու համար
հատկացված գումարն ավելի քիչ է,
Քան բազմաթիվ շատ ավելի
փոքր երկրներինը:

Հարցն այն է, որ նախքան
ինքնափառաբանմամբ զբաղվելը
Կարելի է նայել նաև
ձեզ շրջապատող աշխարհին:
Եթե ձեր արածը՝ լավագույնն է,
ինչ ընդունակ եք անել,
Ուրեմն դուք սովորելու
դեռևս շատ բան ունեք:

Դուք ապրում եք ամայացող
և ավերվող աշխարհում:
Դուք գրավ եք դրել ամենն,
ինչ ինքներդ եք արտադրում:
Ձեր շինարարները դրան
տվել են հնարամիտ
Եվ շատ արտահայտիչ անուն.
"ծրագրավորված ծերացում":

Ավտոմեքենաների գներն աճում են
երեք անգամ ավելի,
Իսկ շահագործման ժամկետը
երկարում է մեկ երրորդով:
Ձեր հագուստները չես հագնի
տաս անգամից ավելի.
Քրքրվում և շատ արագորեն
նրանք փալաս են դառնում:

Որպեսզի երկարացնեք ժամկետը
սննդամթերքի պահպանման,
Նրանց մեջ ավելացնում եք
բազմաթիվ քիմիկատներ,
Եվ ցավալի է, որ մտքերովդ էլ
չի անցնում անգամ,
Որ դրանով դուք կարճեցնում եք ձեր՝
մոլորակի վրա գտնվելու ժամկետը:

Ուսուցիչները, հոգևորականները,
մահացու հիվանդների դեմ
Միջոցներ փնտրող գիտնականները,
մի կերպ դրամ են հայթհայթում
Այն դեպքում, երբ սպորտային
թիմերն ու աստղերը
Ձեր խրախուսանքի և աջակցման շնորհիվ
միլիոններ են կուտակում:

Ռեստորաններում, կամ հենց ձեր տանը
թափում եք այնքան ուտելիք,
Որով դուք հեշտությամբ
աշխարհի կեսին կկերակրեիք:

Բայց Ես չեմ մեղադրում,
Ես ընդամենը դիտում եմ:
Եվ դա ոչ միայն Միացյալ
Նահանգներին է վերաբերվում,
Որովհետև տենդենցները,
որոնցից մարդու սիրտը ցավում է,
Հավասարապես տարածված են
ձեր ամբողջ աշխարհում:

Ստեղծվում է տպավորություն,
որ վիճակը փոխելու համար
Ձեր մոլորակի վրա ոչ ոք
չունի իշխանություն:
Բայց ճշմարտությունն այն է,
որ խնդիրն իշխանությունը չէ:
Ուղղակի ոչ ոք կամք չունի
ձեր ամբողջ աշխարհում:

Եվ միշտ կլինի այդպես,
քանի դեռ մարդն իր սրտում
Ուրիշի դժբախտությունը որպես
սեփականը չի ընկալում:

Ինչու՞ ուրեմն մենք այդ չենք անում:
Մի՞թե կարելի է ամեն օր
Տեսնել այդ դժբախտությունները
և թողնել, որ այդպես շարունակվի:

Որովհետև դուք հոգ չեք տանում:

Ամբողջ մոլորակը
դեմ առ դեմ բախվել է
Գիտակցության ճգնաժամի հետ:
Եվ ձեզ պետք է որոշել,
Թե մեկմեկու մասին
արդյո՞ք դուք հոգալու եք:

Հռետորական հարց է:
Իսկ մի՞թե մենք չենք կարող
Սիրել մեր ընտանիքները:

Դու իրականում
սիրում ես քո ընտանիքը:
Ուղղակի շատ սահմանափակ
պատկերացում ունես
Այն մասին, թե ինչպիսի
ընտանիք դու ունես:

Դու մարդկանց մեծ ընտանիքի
մասը քեզ չես համարում,
Ըստ այդմ մարդկության խնդիրներն
անձամբ քեզ չեն հուզում:

Ինչպե՞ս մենք կարող ենք փոխել
մեր հայացքն աշխարհի վրա:

Կոնկրետ ի՛նչ եք ցանկանում փոխել:
Ամեն ինչ դրանից է կախված:

Ինչպե՞ս քչացնենք ցավը,
վիշտը, տառապանքները:

Քչացրեք անջատվածությունը:
Ստեղծեք աշխարհի նոր մոդել:
Հաստատեք այդ նոր մոդելը
նոր գաղափարի շրջանակներում:

Ի՞նչ գաղափար է դա:

Սպասվում է արմատական հեռացում
ներկա աշխարհայացքից:

Այժմ դուք ընկալում եք աշխարհը
(աշխարհաքաղաքական մաշտաբով)
Որպես ազգային պետությունների
մի մեծ ամբողջություն,
Որոնցից յուրաքանչյուրը
մյուսների հանդեպ սովերեն է,
Եվ նրանք բոլորն առանձին են
և անկախ մեկմեկուց:

Նրանց ներքին խնդիրները
չեն դիտարկվում որպես
Ամբողջ խմբի՝ որպես
ամբողջության խնդիրներ,
Եթե, և քանի դեռ
այդ խնդիրները ներքին
Խմբի, որպես ամբողջության վրա
ազդեցություն չեն գործել:

Եթե այդ իրավիճակից մյուսները
չեն կորցնում ոչ մի բան,
Ուրեմն կոնկրետ այդ պետությունը
կարող է գրողի ծոցը գնալ:

Հազարավոր մարդիկ
կարող են սովամահ լինել:
Հարյուրավոր մարդիկ
կարող են զոհվել,
Բռնապետները կարող են
կողոպտել իրենց ժողովրդին,
Ավազակները կարող են
կողոպտել և բռնաբարել,

Իշխանությունները կարող են
զրկել մարդկանց հիմնական
Մարդկային պարագաներից
համատիեզերական, -
Իսկ մնացածներն ինչ-որ բան փոխել
չեն մտածի անգամ:
Դա, ըստ քեզ, նրանց
"ներքին գործն" է միայն:

Բայց երբ ձեր շահերն են
գտնվում վտանգի տակ,
Երբ ձեր ներդրումները,
ձեր անվտանգությունը,
Ձեր կյանքի բարեկեցությունը
վտանգի տակ են,

Դուք համախմբում եք ձեր ազգը,
կհամախմբեք նաև աշխարհը,
Եվ չգրված օրենքներ
այլևս չկան ձեզ համար:

Հետո պատրաստում եք
Մեծ Սուտը, պնդելով,
Որ եթե շահ չունեք,
ուրեմն հոգս էլ չունեք:

Ամբողջ աշխարհում
քաղաքականության մեխանիզմը
Հենվում է հենց այդ
անձնական շահի վրա:
Եվ մի՞թե դրանում
ինչ-որ վատ բան կա:

Եթե ցանկանում եք,
որ ձեր աշխարհը փոխվի,
Պետք է մտածողության մեջ էլ
ինչ-որ նոր բան լինի:
Սկսեք օտար շահերը
որպես սեփականն ընկալել:

Իսկ դա տեղի կունենա
միայն այն ժամանակ,
Երբ դուք վերակառուցեք
աշխարհի իրականությունը
Եվ սկսեք համապատասխան
ձևով ղեկավարվել:

Նկատի ունես աշխարհի
միասնական կառավարությու՞նը:

Այո:

Sambitbaba
26.03.2018, 20:49
11.


Դու խոստացար, որ Երկրորդ
Գրքում շոշափելու ես
Մեր մոլորակի մեծամաշտաբային
աշխարհաքաղաքական խնդիրները,
Ի տարբերություն Առաջինի,
որտեղ հիմնականում
Մարդկանց անհատական
խնդիրներին էին դիտարկվում:

Բայց ես չէի կարծում,
թե Դու կուզես վիճել:

Եկել է ժամանակը,
որ աշխարհը դադարի
Խաբել ինքնիրեն,
արթնանա և գիտակցի,
Որ մարդկության միակ խնդիրը
սիրո պակասությունն է:

Սերը ծնում է հանդուրժողականություն,
հանդուրժողականությունը՝ հանգիստ:
Իսկ անհանդուրժողականությունը
պատերազմների պատճառ է դառնում
Եվ անտարբերությամբ է վերաբերվում
անտանելի իրավիճակին:
Սերն անտարբեր լինել չի կարող:
Անտարբերությունն անհայտ է սիրոն:

Ամբողջ մարդկության հանդեպ
հոգատարության և սիրո հասնելու
Ամենաարագ միջոցն է՝ մարդկությանը
որպես սեփական ընտանիք ընկալելը:
Իսկ դրան հասնելու ամենաարագ
և լավագույն միջոցն է՝
Մնացած աշխարհից առանձնանալ
ցանկանալ դադարելը:

Ձեզ պետք է, որ համախմբվեն
բոլոր երկրները:

Մենք ունենք Միացյալ
Ազգերի Կազմակերպություն:

Անօգնական և անուժ:

Այդպիսի օրգանիզմը
գործել ստիպելու համար
Այն ամբողջովին
վերափոխել է հարկավոր:
Չի կարելի ասել,
թե դա անհնար է,
Բայց դժվար է և մեծ
ջանքեր է պահանջում:

Լավ, - իսկ Դու՝ ի՞նչ կառաջարկես:

Ես առաջարկություններ չունեմ:
Միակ խորհուրդս է՝ դիտել:

Զրուցելով, դու ասում ես Ինձ
ձեր նոր որոշումների մասին,
Իսկ ընթացքում Ես խոսում եմ
Իմ դիտարկումների մասին,
Որպեսզի դրա իմաստը
դու տեսնես ակընհայտորեն.

Ի՞նչ եք դուք հիմա ընտրում
ձեր մոլորակի վրա
Ազգերի և մարդկանց միջև
փոխհարաբերությունների վերաբերյալ:

Լիներ իմ կամքը, հաճույքով
ես կընտրեի մեզ համար.
"Հասնել ամբողջ մարդկության հանդեպ
սիրո և հոգատարության":

Դրա համար աշխարհում
պետք է ստեղծվի քաղաքական
Նոր հանրություն, որտեղ ամեն մի
ազգային պետություն
Ունի հավասար իրավունք
աշխարհի գործերը քննարկելու հարցում
Եվ հավասար բաժին համաշխարհային
պաշարներին տիրապետելու հարցում:

Դա երբեք չի գործի:
"Ունևորները" չեն հրաժարվի
Իրենց գերիշխանությունից
և բնական պաշարներից
Հանուն "աղքատների":
Հանուն ինչի՞ պետք է այդ անեն:

Որովհետև դա նաև իրենց
լավագույն շահերի համար է:

Նրանք այդպես չեն համարում՝
և ես նույնպես համոզված չեմ,
Որ այդպես չեմ մտածում:

Եթե դուք կարողանայիք
ձեր էկոնոմիկայի մեջ
Ավելացնել տարեկան
միլիարդավոր դոլարներ,
Որոնցով կկարողանայիք
կերակրել սովածներին,
Հագցնել կարիքավորներին,
բնակարան տալ աղքատներին,

Ապահովել ծերերի վստահությունը
վաղվա օրվա համար,
Ապահովել առողջությունը,
և արժանապատվությունը
Կյանքի նորմա դարձնել
բոլոր մարդկանց համար, -
Մի՞թե դա չէր համապատասխանի
ձեր երկրի լավագույն շահերին:

Ամերիկայում կան մարդիկ,
որոնք համաձայն չեն,
Որ աղքատների օգտին կլինի
ուրիշների հաշվին օգնությունը:

Եվ հետո, երկիրը շարունակում է
գլորվել դեպի դժոխք,
Հանցագործությունը դատարկում է
ազգն ու հասարակությունը,
Արժեքազրկումը կողոպտում է
մարդկանց կուտակումները,
Արագ տեմպերով ամենուր
աճում է գործազրկությունը,

Իսկ կառավարությունը ճոխանում է
և ավելի գիրանում է,
Եվ դպրոցներում երեխաներին
պահպանակներ են բաժանում:

Դու խոսում ես, ասես ռադիոյով
հարցազրույց ես տալիս:

Այո: Եվ հենց դա է մտահոգում
շատ ամերիկացիների:

Նշանակում է, նրանք կարճատես են:
Մի՞թե դուք չեք տեսնում,
Որ եթե այդ միլիարդները
վերադառնային ձեր համակարգ, -
Եթե դուք կարողանայիք
օգտագործել այդ կապիտալները
Ձեր ժողովրդի կարիքները
բարելավելու համար, -

Ուրեմն հանցագործությունների
պատճառներն էլ կվերանային:
Մի՞թե դուք չեք տեսնում,
որ սնկի պես կաճեին
Ձեր աշխատատեղերը,
եթե ձեր դոլարները
Հաջողվեր նորից ձեր
էկոնոմիկայի մեջ ներգրավել:

Եվ նույնիսկ ձեր կառավարությունն էլ
ավելի կփոքրանար,
Քանի որ նա անելու
շատ ավելի քիչ գործ կունենար:

Ես կարծում եմ, որ ինչ-որ բան
դրանից իրոք կարող էր
Իրականություն դառնալ
(չնայած ես անկարող եմ
Պատկերացնել, որ կառավարությունը
երբևիցէ փոքրանա),
Բայց որտեղի՞ց կհայտնվեն
այդ միլիոններն ու միլիարդները:

Եվ հետո, ինչպե՞ս լինել
այն վարկերի հետ, որոնք
Քո նոր կառավարությունը
կդնի այդ կապիտալների վրա:

Դրամները կհայտնվեն
ոչ թե ինչ-որ տեղական
Կառավարության կողմից
պարտադրած նոր վարկերից:
Իրականում որոշ
տեղական կառավարություններ
Որոշ վարկեր կարող են
նույնիսկ պակասեցնել:

Այդ ամենը՝ բոլոր
այդ առավելությունները, -
Կարող են արդյունքը դառնալ
ձեր աշխարհի փոխակերպման,
Նաև ձեր համաշխարհային
քաղաքական հեռանկարի
Ավելի հստակ և պարզ
վերապլանավորման:

Ինչպե՞ս է դա հնարավոր:

Ի հաշիվ գումարների,
որոնք դուք ծախսում եք
Օտար երկրների վրա
հարձակման միջոցներ
Եվ սեփական երկրի համար
նորանոր ու ավելի բարդ
Պաշտպանական համակարգեր
ստեղծելու վրա:

Այո՜, հասկանում եմ:
Դու ցանկանում ես,
Որ մենք լիկվիդացնենք
ռազմական ուժերը:

Ոչ միայն դուք: Բոլորը:

Բայց ոչ թե լիկվիդացնել,
այլ արմատապես կրճատել այն:
Ձեզ անհրաժեշտ է պահպանել
ներքին կարգուկանոն միայն:
Դուք կարող էիք ամրապնդել
տեղական ոստիկանությունը
Եվ միաժամանակ կրճատել
ծախսերը ռազմական:

Ես մտածում եմ, որ Քո թվերը
որոշակիորեն չափազանցված են:
Եվ չեմ կարծում, որ կհամոզես մարդկանց,
որ իրենց պաշտպանելու կարիք չունեն:

Եկ նայենք թվերին:

Ներկա պահին ամբողջ
աշխարհի կառավարությունները
Մոտավորապես կվինտրիլիոն
դոլար են ծախսում,
Որպեսզի իրագործեն իրենց
ռազմական նպատակները:
Դա միլիոն դոլար է
մեկ րոպեում:

Ազգերը, որոնք կատարում են
ամենաշատ ծախսերը,
Այդ գումարի մեծ մասը
կարող են վերակողմնորոշել
Այլ բազում և տարբեր
նախընտրությունների վրա,
Որոնց մասին մենք այստեղ
խոսել ենք արդեն:

Այդպիսով, ավելի խոշոր
և հարուստ պետությունները
Կհասկանային, որ դա իրենց
լավագույն շահերի համար է,
Եթե գիտակցեին,
որ դա հնարավոր է:

Բայց այդ պետությունները դեռևս
չեն կարող պատկերացնել,
Որ կարող են գոյատևել
առանց սեփական պաշտպանության,
Քանզի վախենում են այն ազգերի
ագրեսիայից և հարձակումից,
Որոնք իրենց նախանձում են
և ցանկանում են տիրանալ իրենց ունեցվածքին:

Այդ վտանգը փոքրացնելու համար
կա երկու միջոց:

Առաջին: Համաշխարհային
բոլոր հարստությունների
Եվ բնական պաշարների
բավական քանակություն
Պետք է բաժանել աշխարհի
բոլոր ժողովուրդներին:

Որպեսզի ոչ ոք չցանականա
կամ չունենա պահանջը նրա,
Ինչ ունի մեկ ուրիշը,
և որ բոլորը կարողանան
Ապրել արժանապատվորեն
և ազատ վախից:

Երկրորդ: Որպեսզի լուծեք
ձեր տարաձայնությունները,
Ստեղծեք մի համակարգ,
որը կփոքրացնի
Պատերազմի անհրաժեշտությունը
և նույնիսկ հնարավորությունը:

Հնարավոր է, աշխարհի ժողովուրդները
երբեք այդ չանեն:

Նրանք արդեն այդ արել են:

Մի՞թե:

Այո: Այժմ աշխարհում
պետական համակարգի հետ կապված
Նման տիպի մի մեծ
փորձ է տեղի ունենում:

Եվ այդ փորձն Ամերիկայի
Միացյալ Նահանգներ է կոչվում:

Sambitbaba
01.04.2018, 22:57
Որն, ինչպես Դու ասացիր նոր,
տապալվում է խայտառակ կերպով:

Այո: Նախքան հաջող համարվելը,
այն դեռ հեռու պետք է ընթանա:
Բայց այսօր անց կացվող
ձեր լավագույն փորձն է դա:

"Դեմոկրատիան՝ ամենավատ
համակարգն է, - ասել է Չերչիլը: -
Եթե մնացածները
չարժանացնենք ուշադրության":

Ձեր ազգն առաջինն է
կազմակերպել համադաշնությունն
Առանձին նահանգների,
համախմբելով նրանց կուռ խմբում, -
Այնպիսի մի խմբում,
որտեղ ամեն նահանգ
Պարտավոր է ենթարկվել
կենտրոնական իշխանությանը:

Եվ կար ժամանակ, երբ նրանք
այդ չէին ցանկանում:
Վախենալով կորցնել
իրենց մեծությունը,
Նրանք դիմադրում էին:
Նրանք պնդում էին,
Որ այդպիսի միությունն
ի հօգուտ չի ծառայելու:

Կարճ ասած, ձեր նահանգները
գործում էին ճիշտ այնպես,
Ինչպես անկախ երկրները
գործում են այսօր,
Չնայած հասցրել էին
արդեն համախմբվել
Համադաշնության կազմավորման
մասին պայմանագրով:

Բայց ժամանակ անց երևան եկան
մի քանի առաջնորդներ,
Որոնց առաջադեմ կարծիքը
սկսեց գերիշխել:
Նրանք համոզեցին ժողովրդին,
որ դաշնությունից նրանց քսակը
Ավելի շատ կշահի,
քան ընդհակառակը:

Առևտրականները կխնայեն փողն
ու կավելացնեն եկամուտը,
Քանզի նահանգները վարկ չեն դնի
ապրանքների վրա, դա կորուստ է:

Կառավարությունները կխնայեն փողն
ու ավելի շատ կներդնեն այն
Ծրագրերի և ծառայությունների մեջ,
որոնք կկարողանան
Իսկապես օգնել մարդկանց,
քանզի այլևս կարիք չկա
Միջոցներ ծախսել մի նահանգը
մյուսից պաշտպանելու համար:

Մարդիկ ավելի վստահ
կլինեն վաղվա համար,
Ավելի պաշտպանված կլինեն
և ավելի ապահովված:
Եվ ամեն մի նահանգ,
չկորցնելով իր մեծությունը,
Հնարավորություն կունենա
ավելի մեծը դառնալ:

Իրականում հենց այդպես էլ եղավ
Միացյալ Նահանգների հետ:

Նույն բանը կարող էր
տեղի ունենալ այժմ
Աշխարհի հարյուր վաթսուն
երկրների հետ,
Եթե նրանք Միասնական
Համադաշնություն կազմեին:
Եվ դա կնշանակեր
վերջ պատերազմներին:

Ինչպե՞ս: Չէ՞ որ տարաձայնություններ
միևնույն է կմնան:

Դա ճշմարիտ է, քանի դեռ
մարդիկ մնում են կախված
Արտաքին իրերից:
Եվ սակայն լավ միջոց կա
Ազատվել պատերազմներից
և ցանկացած ապրումներից,
Ցանկացած հուզումներից
և ցանկացած տագնապներից:

Բայց դա հոգևոր որոշում է:

Եվ աշխարհաքաղաքական մակարդալի վրա
մենք այժմ դիտարկում ենք հենց դա:
Ամբողջ գաղտնիքն այն է,
որ իրար միացնեք երկու բան.
Որպեսզի կարողանաք փոխել
ձեր ամենօրյա փորձը,
Պրակտիկ կյանքում անհրաժեշտ է
ապրել հոգևոր ճշմարտությամբ:

Քանի դեռ փոփոխությունն այդ
տեղի չի ունեցել,
Ձեր միջև տարաձայնությունները
դեռևս կլինեն:
Բայց դու ճիշտ ես: Պատերազմներ
այլևս պետք չեն:
Բռնություններ պետք չեն:
Սպանություններ պետք չեն:

Մի՞թե Օրեգոնը և Կալիֆոռնիան
պատերազմում են ջրային
Տարածքն օգտագործելու համար:
Մերիլենդն ու Վիրջինիան՝
Ձկնորսության պատճառով:
Մի՞թե պատերազմում են
Վիսքոնսինն ու Իլինոյսը,
Մասաչուսեցն ու Օհայոն:

Ոչ:

Իսկ ինչու՞ ոչ: Մի՞թե
այս տարիների ընթացքում
Նրանց միջև երբեք վեճեր
ու տարաձայնություններ չեն ծագել:

Կարծում եմ, բոլոր այս
տարիների ընթացքում ծագել են:

Ճիշտ ես: Եվ սակայն
այդ առանձին պետությունները
Հոժարակամորեն
միշտ համաձայնվել են
Պահպանել միասնաբար
հիմնված օրենքները
Եվ փոխզիջման մեջ լինել
համատեղ գործերում,

Պահպանելով սեփական
գործերի վերաբերյալ
Սեփական օրենքներն ընդունելու
անհատական իրավունքը:

Եթե նահանգների միջև վեճեր
այնուհանդերձ ծագում են
Դաշնության օրենքները տարբեր կերպ
մեկնաբանելու պատճառով՝
Կամ եթե մեկն ուղղակի
խախտում է օրենքը, -
Ուրեմն ինչ խոսք, որ գործը
դատարան է տրվում:

Իսկ նահանգներն իշխանություն և
լիազորություններ են տվել
Դատարանին, որը կարող է
այդ բոլոր վեճերը լուծել:

Եթե դեպքն աննախադեպ է
և հարմար օրենքներ չկան,
Ուրեմն գործն ուղարկվում է
կառավարություն կենտրոնական,
Որտեղ փորձում են համաձայնության գալ
և ստեղծել նոր օրենք,
Կամ, ծայրահեղ դեպքում, գալ
խելամիտ փոխզիջման:

Հենց այդպես է գործում
ձեր համադաշնությունը:

Այդպիսին է օրենսդրությունը.
դատարանների համակարգը,
Որոնց դուք վստահել եք
այդ օրենքների մեկնաբանությունը,
Եվ արդարադատության համակարգը,
որն անհրաժեշտության դեպքում
Ապահովում է դատարանի
որոշումների պահպանումը:

Եվ, չնայած այդ համակարգը
կատարելագործման կարիք ունի,
Այն աշխատել է ավելի քան
երկու հարյուր տարի:
Չկա կասկածելու պատճառ,
որ այդ նույն դեղատոմսն
Ընդունելի կլինի նաև
համաշխարհային մաշտաբով:

Sambitbaba
01.04.2018, 23:06
Եթե ամեն ինչ այդքան հեշտ է,
ուրեմն ինչու՞ մինչև օրս
Ոչ ոք չի փորձել
այդ դեղատոմսը կիրառել:

Փորձել են: Առաջին փորձն էր
ձեր Ազգերի Լիգան:
Միասնական Ազգերի Կազմակերպությունը՝
ձեր փորձն է վերջին:

Բայց մի փորձը ձախողվեց,
իսկ մյուսն արդյունավետ էր
Նվազագույն աստիճանի,
քանզի ներկայացուցիչ-անդամները
Վախենում են, որ իրենք
ավելի շուտ կվնասվեն,
Քան կշահեն ինչ-որ բան
այդ փոխակերպումներից:

Դա տեղի է ունենում, որովհետև
նրանք, ովքեր "ղեկին" են,
Ավելի շատ անհանգստանում են
իրենց ձեռքում իշխանությունը
Պահելու համար, այլ ոչ թե
այն մասին, թե ինչպես
Լավացնեն կյանքի որակը
բոլոր մարդկանց համար:

"Ունեևորները" գիտեն,
որ այդպիսի Համաշխարհային
Դաշնությունն անխուսափելիորեն
ավելի շատ բան կտա
"Չունևորներին", - և սակայն
համարում են, որ դա
Կլինի իրենց հաշվին...

Իսկ նրանք իրենցը
Ոչ մի դեպքում, երբեք
չեն զիջի ուրիշին:

Իսկ մի՞թե նրանց վախն անհիմն է:
Մի՞թե երկար աշխատանքով
Կուտակածը պահպանելու ցանկությունը
զուրկ է առողջ իմաստից:

Նախ, եթե ավելին տաք նրանց,
ով սոված է և տանիք չունի,
Դա չի նշանակում, որ ուրիշները
կզրկվեն իրենց բարեկեցությունից:

Ինչպես Ես արդեն ասել եմ,
ամենն, ինչ ձեզ պետք է անել, -
Վերցնել ռազմական նպատակների համար ծախսվող
տարեկան տրիլիոն դոլարը
Եվ հումանիտար կարիքների վրա
դրանք վերակողմնորոշել:

Դուք կլուծեք խնդիրը,
չծախսելով ոչ մի ավել ցենտ
Եվ թողնելուվ հարստությունն
իր նախկին տերերին:

(Վիճելու հարց է, իհարկե,
կհայտնվե՞ն "պարտվածի" դերում
Միջազգային կոնգլոմերատները,
որոնք եկամուտ են ստանում
Պատերազմներից ու զենքերից,
նրանց աշխատավորները
Եվ բոլորն, ով հարստանում է
աշխարհում կոնֆլիկտներ հրահրող
Գիտակցության հաշվին:

Բայց ամեն դեպքում, նրանց առատության
աղբյուրը կցամաքի:

Եթե կենդանի մնալու համար
ինչ-որ մեկին անհրաժեշտ է,
Որ աշխարհը պառակտված լինի,
ուրեմն, հնարավոր է,
Դա բացատրում է, թե ինչու
ձեր աշխարհը հրաժարվում է
Հաստատուն խաղաղություն ստեղծելու
ցանկացած փորձերից:)

Ինչ վերաբերվում է կուտակածը
պահպանելու ցանկությանը,
Ուրեմն, վերաբերվում է
անհատի թե ազգի, -
Համոզված եղիր, որ դա
այնքան էլ խելքից դուրս բան չի,
Եթե ելնենք միայն
արտաքին աշխարհի գիտակցումից:

Ինչի՞ց:

Եթե ձեր կյանքի
ամենամեծ երջանկությունը
Հիմնված է ֆիզիկական
աշխարհից ստացվող փորձի վրա, -
Ուրեմն, իրոք, ոչ ոք
և երբեք չի ցանկանա
Իր կուտակածի գոե մի կաթիլը տալ
երջանիկ լինելու համար:

Քանի դեռ "չունևորներն"
իրենց դժբախտության պատճառը
Տեսնում են նյութական
իրերի պակասության մեջ, -
Նրանք նույնպես անվերջ
կլինեն ու կմնան ծուղակում:

Նրանք միշտ կցանկանան
այն, ինչ ունեք դուք,
Իսկ դուք երբեք չեք ցանկանա
ձեր ունեցածից փայ տալ նրանց:

Ահա թե ինչու
Ես սկզբում ասացի,
Որ պատերազմներից,
ցանկացած տագնապներից,
Անհանգստություններից
և ապրումներից
Մեկընդմիշտ ազատվելու միջոցը՝
հոգևոր ճանապարհն է:

Վերջին հաշվով յուրաքանչյուր
աշխարհաքաղաքական խնդիր,
Ինչպես նաև ցանկացած
անհատական խնդիր,

Հանգում է հոգևոր խնդրի:

Ամբողջ կյանքը՝ հոգևոր է,
և այդ պատճառով
Բոլոր կենսական խնդիրները ևս
ունեն հոգևոր
Ծագում, կողմնորոշում
և հոգևոր որոշում:

Պատերազմները տեղի են ունենում
այն պատճառով, որ ինչ-որ մեկն
Ունի ինչ-որ բան, և այդ "ինչ-որ բանը"
ցանկանում է ունենալ մեկ ուրիշն էլ:
Դա մղում է ինչ-որ մեկին
կատարել գործողություններ,
Որոնք ուրիշների համար
բացարձակապես ցանկալի չեն:

Յուրաքանչյուր կոնֆլիկտ ծագում է
անհամազոր ցանկությունից:

Միակ հաստատուն խաղաղությունը՝
ներքին Խաղաղությունն է:
Թող ամեն մարդ խաղաղություն
գտնի իր ներսում:
Երբ ձեռք ես բերում այն,
սկսում ես հասկանալ նաև,
Թե առանց ինչի դու
բավարարվել չես կարողանում:

Դա նշանակում է, որ ուղղակի
արտաքին աշխարհի
Որոշակի ինչ-որ բաներ
քեզ այլևս պետք չեն:

"Ան-հարկավորությունը"՝
որևէ պահանջներով
Չը-ծանրաբեռնվածությունը, -
մեծ ազատություն է:

Նախ և առաջ, դա ազատում է
քեզ վախից՝ այն վախից,
Որ կա մի բան, ինչը դու
չես կարող ունենալ:
Վախից, որ կա ինչ-որ բան,
ինչը կարող ես կորցնել:
Վախից, որ չունենալով ինչ-որ բան,
չես կարող երջանկանալ:

Երկրորդ, "ան-հարկավորությունն"
ազատում է քեզ զայրույթից:
Զայրույթն՝ արտահայտված վախն է:
Եվ ուրեմն, երբ դու
Վախենալու ոչինչ չունես,
հստակորեն կարող ես
Համարել, որ հավասարապես
բարկանալու էլ ոչինչ չունես:

Դու չես բարկանում, չստանալով
այն, ինչ ցանկանում ես,
Քանզի այդ ցանկությունն՝
ուղղակի նախասիրություն է,
Այլ ոչ թե կյանքիդ
հրատապ անհրաժեշտությունը:

Այդ պատճառով, այն չստանալու
հնարավորությունն ինքնին
Արդեն դադարում է քեզ մոտ
զուգորդվել վախի հետ:
Եվ ուրեմն, նշանակում է,
զայրույթն էլ է վերացել:

Դու չես բարկանում, երբ տեսնում ես,
որ ուրիշներն անում են
Այն, ինչը հակասում է
քո ցանկություններին, -
Որովհետև կարիք չունես,
որ նրանք ընդհանրապես
Անեն ինչ-որ բան
կամ ինչ-որ բան չանեն:

Դու չես բարկանում, երբ ինչ-որ մեկը
բարի չի, որովհետև
Դու նրա բարության
անհրաժեշտությունը չունես:
Դու չես բարկանում, երբ ինչ-որ մեկը
քեզ չի սիրում, որովհետև
Դու նրա սիրելու
անհրաժեշտությունը չունես:

Դու չես բարկանում նաև,
երբ ինչ-որ մեկը դաժան է,
Նեղացնում կամ ցանկանում է
քեզ վնաս պատճառել,
Քանզի անհրաժեշտություն չունես,
որ իրենց այլ կերպ պահեն,
Եվ պարզ է ուրեմն, որ անհնար է
քեզ վնաս պատճառել:

Եթե պատահի, որ ինչ-որ մեկը
ցանկանա քեզ զրկել կյանքից,
Դու նույնպես չես զայրանա, քանզի
չես վախենում մահից:
Երբ դու զուրկ ես վախից,
կլինի ամեն ինչ,
Եվ կանցնի ամեն ինչ
և դու չես բարկանա ոչնչից:

Քո ներքին զգացմունքներով,
բնազդաբար, դու գիտես,
Որ ամենն, ինչ ստեղծել ես,
կարելի է ստեղծել
Նորից, կամ՝ և սա
կարևոր է ավելի, -
Այդ ամենն առանձնապես
նշանակություն էլ չունի:

Երբ ձեռք ես բերում
ներքին խաղաղություն,
Ինչ-որ բանի կամ հանգամանքի
ներկայությունը կամ բացակայությունը
Չի կարող քո գիտակցության
Արարիչը լինել:
Կամ լինել ապրումներիդ
պատճառը քո կյանքում:

Դա չի նշանակում, որ դու հերքում ես
մարմնիդ կարիքները:
Դու լիովին փորձարկում ես
քո՝ մարմնի մեջ գտնվելը
Եվ այնպիսի հաճույք ես
դրանից ստանում,
Ինչպիսին չէիր ստացել
երբեք նախկինում:

Բայց մարմնիդ կարիքներով
դու հիմա կզբաղվես
Իհարկե, հոժարակամորեն,
այլ ոչ թե ստիպողաբար:
Կապրես մարմնի հետ
կապված զգացումներ
Ոչ թե երջանկություն կամ թախիծ
ապրելու համար:

Այդպիսի հասարակ
փոփոխություններից մեկն է
Քո ներքին հանգիստը
փնտրելն ու գտնելը:
Եվ եթե դուք բոլորդ
վարվեք հենց այդպես,
Կվերանան պատերազմները
և կչեզոքանան կոնֆլիկտները:

Կկանխվի անարդարությունը
և ամբողջ աշխարհում
Կհիմնվի լիակատար
հաստատուն խաղաղություն:

Ուրիշ ոչ մի բանաձև
պետք չէ և հնարավոր չէ:
Խաղաղությունն աշխարհում՝
սուղ անձնական հարց է:
Պետք է փոխել ոչ թե
տիրող իրավիճակները,
Պետք է մարդկային
գիտակցությունը փոխել:

Ասա, իսկ երբ քաղցած ենք,
երբ մեր երեխաները քաղցած են,
Մենք ինչպե՞ս այդ ներքին
հանգստությունը գտնենք:
Լինենք անխռով,
երբ ծարավ ենք զգում:
Երբ թրջված ենք, մրսում ենք
և տանիք էլ չունենք:

Ասա, իսկ ինչպե՞ս
խուսափենք զայրույթից,
Երբ մեր սիրելիները մահանում են
առանց որևէ պատճառի:

Դու այնքա՜ն վեհափառ ես խոսում,
բայց ի՞նչ օգուտ այդ պոեզիայից:

Ինչո՞վ դա կօգնի մորը,
ում աչքերի առջև
Նրա սովահար փոքրիկը
մահանում է քաղցից:
Սպանված տղամարդուն,
որը փորձում էր խանգարել
Իր գյուղը գրավել փորձող
հրոսակախմբերին:

Քո պոեզիան ի՞նչ կարող է
ասել այն կնոջը,
Ում կողոպտիչները բռնաբարեցին
ամբողջ ութ անգամ:
Կամ կիրակնօրյա ժամերգության
ժամանակ պայթեցրած
Ռումբի պատճառով զոհված
ընտանիքին բազմանդամ:

Հեշտ չէ այդ ամենը լսելը,
բայց Ես ասում եմ քեզ.

Ամեն ինչում կա կատարելություն:
Ձգտիր կատարելություն տեսնել:
Ես խոսում եմ հենց գիտակցության
փոխակերպման մասին:

Ոչնչի կարիք մի զգա:
Ամեն ինչ ցանկացիր:
Ընտրիր այն, ինչ ակընհայտ է:
Թերի մի մնացիր:

Զգա քո զգացմունքներով:
Լացիր քո արցունքներով:
Ծիծաղիր քո ծիծաղով:
Քո ճշմարտությունը հարգիր:

Բայց երբ քո բոլոր
հուզումները կանցնեն,
Հանգիստ եղիր և գիտեցիր,
որ Դու՝ Աստված Ես:

Նույնիսկ ամենաթեժ պահին
ողբերգության մեծագույն
Տես պրոցեսի մեջ նրա
ամբողջ հրաշալիությունը:
Նույնիսկ եթե մահանում ես
փամփուշտը կրծքումդ:
Նույնիսկ եթե բռնաբարում է
քեզ հրոսակախումբը:

Հիմա սա ընկալվում է որպես
ինչ-որ անհասկանալի բան:
Բայց երբ դու մոտենաս
Աստվածային Գիտակցությանը,
Քեզ մոտ ամեն ինչ
կստացվի, ինչպես հարկն է,
Դու կտեսնես իրականության
իսկական տարբերակը:

Իհարկե, դու պարտավոր չես
այդ ամենն անել:
Դա կախված է նրանից,
թե ինչպես ես դու
Ցանկանում քո կյանքում
Տվյալ Պահն ապրել:

Մեծ ողբերգության րոպեին
խնդիրը միշտ այն է,
Որպեսզի հանգստացնես միտքդ
և խորը թափանցես հոգուդ մեջ:
Դուք այդ, սովորաբար,
անում եք մեքենայորեն,
Երբ իրավիճակը դուրս է գալիս
հսկողության տակից:

Քեզ երբևիցէ վիճակվե՞լ է
խոսել մարդու հետ,
Ում ավտոմեքենան անսպասելիորեն
ցած է ընկել կամուրջից:
Կամ նա գտնվել է
զենքի թիրախի տակ:
Կամ հազիվ է պրծել
խեղդվելուց: Հրդեհից:

Ավելի հաճախ այդ մարդիկ
կպատմեն քեզ, որ ժամանակը
Կասեցրել էր իր ընթացքը,
կպատմեն, որ իրենց
Ինչ-որ շատ տարօրինակ
հանգստություն էր համակել,
Իսկ ինչ վերաբերվում է վախին՝
այն չկար բացարձակապես:

"Մի վախիր, քանի Ես քեզ հետ եմ"*:
Ահա, թե պոետիկորեն
Ինչ կարելի է ասել մի մարդու,
որը դժբախտության է հանդիպել:

Քո ամենամռայլ ժամին
Ես քո լույսը կլինեմ:
Քո ամենածանր րոպեին
Ես քո սփոփանքը կլինեմ:
Քո ամենադժվար փորձություններում
Ես քո ուժը կլինեմ:
Այդ պատճառով հավատա՛:
Հավատա՛ Ինձ, խնդրում եմ:

Քանի Ես քո հովիվն եմ,
դու դժբախտության մեջ չես ընկնի:
Ես քեզ ցույց կտամ խաղաղ ջրեր:
Ես կբերեմ քեզ եդեմական հովանի:

Ես կվերադարձնեմ քո հոգուն
իր նախկին հանգստությունը
Եվ Հանուն իմ Անվան կուղեկցեմ
արդարության ճանապարհներով:

Եվ Մահվան դաշտավայրով քայլելիս էլ,
մի վախեցիր չարից, քանզի Ես քեզ հետ եմ:
Իմ ցուպն ու գավազանը
օգնական կլինեն քեզ սիրով:

Ես քեզ հացկերույթ եմ պատրաստում
քո թշնամիների ներկայությամբ,
Ես սպեղանի կլինեմ քո գլխին
և լիքը կլինի քո գավաթը:

Բարությունն ու ողորմածությունը
մինչև օրդ վերջին
Քո ողջ կյանքի ընթացքում
կուղեկցեն քեզ պարտադիր:

Եվ դու Իմ տանը կմնաս,
Իմ սրտում կմնաս, -

Հավերժ:

- - - - - - -
Ծննդ. 24; 24

Erevanci83
11.04.2018, 01:00
Ճիշտն ասած չհասկացա, այս վերջի տողերը աստվածաշնչիցա, ծննդոցից ?? (Ծննդ. 24; 24) ???

Sambitbaba
11.04.2018, 04:45
Ճիշտն ասած չհասկացա, այս վերջի տողերը աստվածաշնչիցա, ծննդոցից ?? (Ծննդ. 24; 24) ???

Շնորհակալություն հարցիդ համար, Երևանցի ջան... Ամենայն հավանականությամբ ես եմ սխալվողը, տարբեր մեջբերումներ եմ խառնել: Կներես:
Ստուգեցի: Մեջբերումը "Եսայայ"-ից է, 41,10. "Մի՛ վախեցիր, քանզի ես հիմա քեզի հետ եմ. Մի՛ զարհուրիր, վասնզի ես քու Աստվածդ եմ..." և այլն:

Պատասխան չունեմ, թե ինչպես է այսպես ստացվել, որովհետև սովորաբար նման հարցերում ուշադիր եմ հնարավորինս...
Ամենայն դեպքում, ներողություն: Ցավոք, արդեն հնարավորություն չունեմ ուղղելու...:(

Erevanci83
19.04.2018, 17:49
Խնդիր չկա... ես եմ շնորհակալ պատասխանելու համար.
Ուղակի խնդիրն այն է, որ գրքի 1-ին գլխում ասվում էր, որ աստվածաշունչը գրվելա մարդկանց ձեռքով ու Հիսուսից մի 200-300 տարի հետո (ինչ-որ թեթև իրանց հասած խոսակցություններից վերցրել ու մնացածը մարդիկ են հորինել) որ այդ գրքում գրվածը կապ չունի Աստծո խոսքի հետ, Հիսուսի ասածների հետ...
ուղակի կոնկրետ տեղն ու կոնկրետ բառերը չեմ հիշում, բայց միտքը սա էր...

Sambitbaba
19.04.2018, 20:44
Ուղակի խնդիրն այն է, որ գրքի 1-ին գլխում ասվում էր, որ աստվածաշունչը գրվելա մարդկանց ձեռքով ու Հիսուսից մի 200-300 տարի հետո (ինչ-որ թեթև իրանց հասած խոսակցություններից վերցրել ու մնացածը մարդիկ են հորինել) որ այդ գրքում գրվածը կապ չունի Աստծո խոսքի հետ, Հիսուսի ասածների հետ...

Եկ հատ առ հատ չհիշենք բոլորին, ուղղակի թվարկենք առանձին գլուխների հեղինակներից ոմանց. Մովսես, Դավիթ, Եսայա, Երեմիա, Եզեկիել, Դանիել, Զաքարեա, Մաղաքյա, Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես... Սրանց մեջ դու տեսնու՞մ ես "Յեհովա" անունը: Սրանցից ո՞ր մեկն է Աստված, մեր հասկացած իմաստով, այլ ոչ այն իմաստով, ինչ նկատի ունի, ասենք, Հիսուս... Սա հատկապես նշում եմ, քանզի Հիսուսի ամբողջ փիլիսոփայությունն այն է, որ մենք բոլորս ենք աստվածներ, ոսկ մենք դա չենք ընդունում: Հետևաբար, եթե դու համաձայն են, որ մենք բոլորս ենք աստվածներ, ուրեմն այո, Աստվածաշունչը աստվածներն են գրել...


ուղակի կոնկրետ տեղն ու կոնկրետ բառերը չեմ հիշում, բայց միտքը սա էր...
Կոնկրետ տեղ փնտրելու կարիք էլ չկա, չնայած երևի դու նկատի ունես հինգերորդ էջի վրա գտնվող #67 գրառումը: "Մատեանի..." մեջ շատ են այդպիսի տեղերը, - որտեղ լրիվ դեմ է խոսվում աստվածաշնչյան քաղաքականությանը: Այդ առումով, ըստ իս, շատ կարևոր տեղ է առաջին գրքի հինգերորդ մասը: Կորհուրդ կտայի վերընթերցել վեցերորց էջի վրա գտնվող ## 79,80 գրառումները՝ Աստծո տաս... ոչ թե պատվիրանների, այլ խոստումների մասին::)

Sambitbaba
19.05.2018, 22:55
12 .


Հրաշալի է: Այն, ինչ Դու ասացիր,
ուղղակի հրաշալի է:
Ես կուզենայի,
որ աշխարհն այդ իմանա:
Ես կուզենայի,
որ աշխարհն այդ հասկանա:
Ես կուզենայի անչափ,
որ դրան հավատա աշխարհը:

Գիրքը կօգնի դրան:
Եվ դու էլ՝ օգնում ես:
Դու խաղում ես քո դերը,
դու շատ հաջող կատարում ես
Քո ներդրումը Կոլեկտիվ
Գիտակցության զարգացման գործում:
Ընդ որում, դրանով այսօր
պետք է զբաղվեն բոլորը:

Այո: Այժմ մենք կարո՞ղ ենք
խոսել այլ թեմայից:
Ես կարծում եմ, կարևոր է խոսել
մի տեսակետի մասին,
Որը որոշ ժամանակ առաջ
Դու ցանկանում էիր ներկայացնել:

Ես նկատի ունեմ շատ մարդկանց
սևեռուն միտքն այն մասին,
Որ աղքատներին բավարար է տրված,
որ անարդար է հարուստներին
Խեղդել չափից դուրս վարկերով,
դրանով պատժելով նրանց
Եվ "ստիպելով" այդպիսով,
ապահովել աղքատներին:

Այդ մարդիկ համարում են,
որ աղքատներն աղքատ են
Այն պատճառով, որ իրենք են
ցանկանում այդպիսին լինել:
Աղքատներից շատերը ոչինչ
չեն էլ փորձում անել,
Չեն ուզում իրենց կյանքի համար
պատասխանատու լինել:

Կան շատերը, որոնք մտածում են,
որ հարստությունների վերաբաշխումը՝
Նրանց համատեղ օգտագործումը, -
չարիքն է սոցիալիզմի:
Մեջբերում են Կոմունիստական
Կուսակցության Մանիֆեստը.
"Յուրաքանչյուրին ըստ ունակությունների
և յուրաքանչյուրին ըստ պահանջի":

Այդ մարդիկ համոզված են,
որ "ամեն մեկն իր համար է":
Երբ նրանց ասում են, որ դա
անհոգի և անտարբեր է հնչում,
Նրանք քողարկվում են
համոզմունքով, որ հնարավորությունը
Բոլոր մարդկանց դռները
միանման է ծեծում:

Նրանք պնդում են, որ անբարեհաջողությունն
ի ծնե չի տրված մարդկանց,
Եվ որ եթե իրենց հաջողվել է
"հասնել հաջողության",
Ուրեմն դրան կարող է
հասնել ամեն մեկը:
Իսկ եթե քեզ մոտ չի ստացվում,
ուրեմն դա քո մեղքն է:

Չէ՞ որ դու զգում ես,
որ դա անշնորհակալության
Վրա հիմնված դաժան
և ինքնահավան կարծիք է:

Այո: Իսկ ի՞նչ ես զգում Դու:

Ես չեմ դատում:
Դա ընդամենը միտք է:
Միայն մեկ հարց կա
այն բանի վերաբերյալ,
Թե այս կամ այն միտքը
որքանո՞վ է տեղին:

Արդյո՞ք դա քո օգտին է,
եթե հենվես նրան:

Կան մարդիկ՝ իրականում
ամբողջ խմբեր մարդկանց,
Որոնք, ինչպես դուք եք անվանում,
ծնվել են անհաջողակ:

Դա ակնհայտ է: Եվ սակայն
ճշմարիտ է նաև այն,
Որ բարձր մակարդակի վրա
"անհաջողակներ" չկան,

Քանզի ամեն մեկը ստեղծում է
իրեն անհրաժեշտ մարդկանց,
Իրադարձություններ և իրավիճակներ,
որոնք անհրաժեշտ են,
Որ հասնես այն ամենին,
ինչին ցանկանում ես հասնել:

Ամեն ինչ դու ինքդ ես ընտրում:
Ծնողներիդ: Շրաջապատդ:
Երկիրը, որտեղ ծնվում ես:
Քեզ հետ կապված իրավիճակները:

Այլ կերպ ասած, ոչ ոք չի կարող
"անբարեհաջող" լինել,
Եթե հաշվի առնենք, թե հոգին
ինչի է ցանկանում հասնել:

Օրինակ, նա կարող է ցանկանալ
աշխատել թերի մարմնում
Կամ քաղաքական և էկոնոմիկական
հսկայական սահմանափակումներում,
Որպեսզի պայմաններ ստեղծի
առավելագույնս կատարել այն,
Ինչ մտադրվել է կատարել
մարմնի մեջ ֆիզիկական:

Այդ պատճառով, ստացվում է,
որ երբ ֆիզիկական իմաստով
Մարդիկ իրոք բախվում են
"պակասությունների" հետ, -
Մետաֆիզիկական տեսանկյունից
այդ "պակասությունները" կարող են
Լինել լիովին անհրաժեշտ
և կատարյալ պայմաններ:

Իսկ ի՞նչ է նշանակում դա
մեզ համար պրակտիկ իմաստով:
Պե՞տք է մենք մեր օգնությունն
առաջարկենք "անբարեհաջողներին",
Թե՞ ընկալենք դա այնպես,
որ նրանք ուղղակի
Գտնվում են այն վիճակում,
որում ցանկանում են լինել,
Եվ այդպիսով թույլատրել նրանց
"իրենց կարման աշխատել":

Շատ լավ և կարևոր հարց է:

Առաջին հերթին հիշիր,
որ ամենն, ինչ դու մտածում ես,
Ասում և անում ես, -
արտացոլումն է նրա,
Ինչը հենց քո վերաբերյալ
դու ինքդ ես որոշել:

Դա հաստատումն է
նրա, Ով Դու Կաս:

Որոշումներ կայացնելու
և ընդունելու պրոցեսում
Դա ստեղծումն է նրա,
ով դու ցանկանում ես լինել:
Չէ՞ որ դա միակ բանն է,
ինչ այստեղ անում եք դուք,
Եվ այստեղ հենց դրանով է,
որ դուք պետք է զբաղվեք:

Ուրիշ ոչ մի բանի համար
հոգին նախատեսված չի:
Դու նորից վերաստեղծում ես քեզ
ամեն Ներկա Պահի:

Ասվածի կոնտեքստում,
երբ հանդիպում ես
Մեկին, ով ըստ ձեր
հասկացման, անբարեհաջող է,
Առաջին հարցը, որը պետք է քեզ տաս,
այսպիսին է. "Ո՞վ եմ ես
Եվ ո՞վ եմ ընտրում լինել
այս մարդու վերաբերյալ":

Այլ խոսքերով ասած,
յուրաքանչյուր իրավիճակում
Քո առաջին հարցը պետք է լինի.
"Ի՞նչ եմ ես այստեղ ցանկանում":
Լսու՞մ ես: Այլ ոչ թե.
"Ի՞նչ են ցանկանում ուրիշները":

Մարդկանց հետ փոխհարաբերություններ
ունենալու նման ըմբռնումը՝
Ամենատարօրինակն է բոլոր
ինձ հանդիպած ըմբռնումներից:
Այն հակասում է ամենին,
ինչ երբևիցէ ինձ սովորեցրել են:

Գիտեմ:

Փոխանակ փորձես հասկանալ,
թե ինչ ես ցանկանում դու,
Դու միշտ փորձում ես հասկանալ,
թե ինչ են ցանկանում ուրիշները:
Եվ հետո, քեզ պետք է որոշել,
կտա՞ս անվերապահորեն՝
Կարո՞ղ ես, ի վիճակի՞ ես, -
նրանց ցանկացածն իրենց:

Դու, իհարկե, տալիս ես հիմա էլ,
բայց նախ և առաջ
Դիտելով, թե ինչ կարող ես ինքդ
նրանցից ստանալ:
Եվ եթե մտածում ես, որ մեկ է,
չունես որևէ ստանալիք,
Տալու ցանկությունդ էլ վերանում է,
այդ պատճառով դուք հազվադեպ եք տալիս:

Մյուս կողմից, եթե գիտես,
որ ինչ-որ պետք ունես նրանցից,
Կամ նրանք կարող են
տալ քեզ ինչ-որ բան,
Այդ դեպքում մեջ է ընկնում
քո ինքնապահպանման բնազդը
Եվ դու արդեն ջանում ես տալ
ինչ նրանք կցանկացան:

Հետո դու նեղանում ես,
թե ինչու ուրիշը
Չի ցանկանում տալ քեզ այն,
ինչ դու ես ցանկանում:

Այդ "եկ առևտուր անենք" խաղում
դուք բոլորդ շատ խախուտ
Հավասարակշռություն եք հիմնում.
դու՝ ինձ, ես՝ քեզ:
Բայց մարդկային բոլոր
փոխհարաբերությունների
Նպատակն ընդհանուր ոչինչ
չունի դրա հետ:

Ցանկացած այլ մարդու,
տեղի կամ առարկայի հետ
Քո սուրբ փոխհարաբերությունների
նպատակը չէ հիմնել,
Թե ինչ են նրանք ցանկանում
և ինչ է նրանց պետք,
Այլ թե ինչ ես դու ցանկանում
և ինչ է պետք քեզ

Քո աճի համար, որպեսզի լինես
Նա, Ով Ցանկանում Ես Լինել:

Ահա, թե ինչու եմ Ես
ստեղծել ուրիշների հետ
Քո Փոխհարաբերությունները:
Եթե դա չլիներ,
Դու կշարունակեիր ապրել
դատարկության մեջ, վակուումի մեջ,
Հավերժական Համընդհանրության մեջ,
որտեղից եկել ես:

Այդ Համընդհանրության մեջ
դու ուղղակի կաս,
Բայց չես կարող զգալ
քո "գիտակցվածությունը",
Որպես կոնկրետ ինչ-որ բան,
քանզի Համընդհանրության մեջ
Ուղղակի չկա ոչինչ,
ինչ դու չես եղել:

Ես հորինել եմ շատ լավ
միջոց ձեզ համար,
Թե ինչպես նորից
արարել և գիտենալ,
Թե Ով Ես դու՝
քո սեփական փորձով:
Ես արել եմ այդ
քեզ ապահովելով.

Առաջին. Հարաբերականությամբ:
Սա մի համակարգ է,
Որի ներսում դու կարող ես
գոյատևել որպես սուբյեկտ
Ինչ-որ մի այլ բանի հետ
քեզ համեմատելով:

Երկրորդ. Մոռացությամբ:
Սա պրոցերս է, որի օգնությամբ
Դու ինքնակամորեն ենթարկվում ես
ամբողջական ամնեզիայի,
Որպեսզի չիմանաս,
որ հարաբերականությունն՝
Ուղղակի խորամանկություն է
և որ դու՝ Այդ Ամենն Ես:

Երրորդ. Գիտակցությամբ:
Սա գոյության այն վիճակն է,
Որի մեջ դու աճում ես
այնքան, մինչև հասնես
Լիակատար գիտակցվածության
և հետո դառնաս Իսկական
Եվ Կենդանի Աստված,
որը ստեղծում և փորձում է

Իր սեփական իրականությունը,
լայնացնում և ուսումնասիրում է
Այդ իրականությունը,
փոխում և փոխակերպում է
Այդ իրականությունն
ըստ այնմ, ինչպես դու
Լայնացնում ես գիտակցությունդ
մինչև նոր սահմաններ՝

Կամ, ասենք, նույնիսկ
մինչև անսահմանություն:

Այդ պարադիգմի մեջ՝
ամեն ինչ է Գիտակցությունդ:

Գիտակցությունն, այսինքն այն,
ինչ դու իրոք գիտակցում ես, -
Ամբողջ ճշմարտության, ուրեմն նաև
ամբողջ հոգևորի հիմքն է:

Բայց այդ ամենի իմաստը ո՞րն է:

Սկզբում Դու ստիպեցիր մեզ
մոռանալ, թե Մենք Ով Ենք,
Որպեսզի հետո վերհիշենք
նորից, թե Ով Ենք Մե՞նք:

Այնքան էլ այդպես չէ:
Որպեսզի ստեղծես քեզ
Այնպիսին, ինչպիսին Դու Կաս
և Ով Ցանկանում Ես Լինել:

Դա արարողություն է Աստծո,
Որը հենց Աստված էլ Կա:
Դա՝ Ես Նա Եմ Ով Եմ, -
արդեն քո միջոցով:

Դրանում է ողջ կյանքի իմաստը:

Քո միջոցով Ես փորձարկում եմ,
թե Ով Եմ Ես և Ինչ Եմ:

Առանց քեզ Ես կարող էի
գիտենալ դա, բայց ոչ ապրել:

Իսկ գիտենալ և ապրել՝
երկու տարբեր բաներ են:
Եվ ամեն անգամ
Ես փորձությունը կընտրեմ:

Իրականում, Ես
հենց այդպես էլ անում եմ:

Քո միջոցով:

Sambitbaba
09.08.2018, 20:24
Կարծես թե ես արդեն
մոռացա տվածս հարցը:

Այո, դժվար է պահել Աստծոն
մեկ հարցի շրջանակներում:
Ես հակված եմ մեկնությունների՝
ավելի լայն և ծավալուն:

Հարցն այն էր, թե ինչ անել
ավելի անհաջողակների հետ:

Նախ, քեզ պետք է որոշել,
թե Ով և Ինչ Ես Դու
Այդ մարդկանց հետ ունեցած
քո փոխհարաբերություններում:

Երկրորդ, եթե որոշել ես,
որ ցանկանում ես փորձել քեզ
Որպես Օգնություն, որպես Սեր,
Կարեկցանք և Հոգատարություն,
Ուրեմն աշխատիր հասկանալ,
թե ինչպես դու կարող ես
Արտահայտել քեզ հենց այդպես,
հենց այդ շրջանակներում:

Ուշադրություն դարձրու,
որ այդ ամենը լինելու
Քո ունակությունը ոչ մի կերպ
կախված չէ նրանից,
Թե ով է այդ ուրիշը
և ինչով է զբաղվում:

Երբեմն սերդ արտահայտելու
և ի լավագույնս օգնելու
Քո ամենալավ միջոցն է՝
հանգիստ թողնել նրանց
Եվ տալ նրանց ինքն իրեն
օգնելու հնարավորություն:

Հիշիր, որ ամենամեծ օգնությունը,
որ կարող ես ցուցաբերել մարդուն, -
Նրան արթնացնելն է, հիշեցնելը,
թե Ով Է Նա Իրականում:
Եվ այդ անելու համար
կան տարբեր միջոցներ:
Երբեմն փոքր-ինչ հրել,
թափ տալ, մտքի բերել...

Իսկ երբեմն հնարավորություն տալ
գնալ իր ճանապարհով,
Իր քայլերով, առանց քո կողմից
որևէ միջնորդության:
(Բոլոր ծնողները գիտեն,
թե ինչ ասել է դա,
Եվ նման որոշումներից
նրանք տանջվում են ամեն օր:)

Անհաջողակների համար
ինչ-որ բան անելու
Քո առաջին գործողությունը՝
նախ և առաջ հիշեցնելն է:
Դա նշանակում է հրահրել,
որ այդ անհաջողակները
Վերջապես դադարեն համարել,
որ իրենք անհաջողակ են:

Դու նույնպես պետք է փոխես
կարծիքդ նրանց մասին,
Քանզի եթե ընկալում ես նրանց
որպես անհաջողակների,
Ուրեմն քեզ համար այդ մարդիկ
հենց այդպիսին էլ կլինեն:

Հիսուսի մեծագույն շնորհն այն էր,
որ նա բոլորին տեսնում էր
Այնպիսին, ինչպիսին
նրանք իրականում կային:
Նրա պատկերացումը մարդկանց մասին
միշտ ավելի բարձր էր,
Եվ նա միշտ խթանում էր
նույնն անել բոլորին:

Բայց նա նաև հարգում էր
ուրիշի ընտրությունը:
Ոչ թե պահանջում, այլ հրավիրում էր
իր գաղափարն ընդունել:

Ու նաև կարեկցանքով էր նա
վերաբերվում ուրիշներին, -
Եվ եթե նրանք համարում էին,
որ տեղին կլիներ օգնությունը,
Նա թույլ էր տալիս նրանց
սիրել իրենց իրականությունը
Եվ սիրով օգնում էր մինչև վերջ
հասնել իրենց ընտրությանը:

Որովհետև Հիսուս գիտեր,
որ ոմանց՝ որպեսզի հասկանան,
Թե Իրականում Իրենք Ով Են, -
ամենաարագ ճանապարհն է՝
Ճանաչել իրենց այնպիսին,
Ինչպիսին Իրենք Չեն:

Նա համարում էր, որ այդ ուղին
նույնպես "կատարյալ է",
Եվ բոլորին օգնում էր լինել այն,
ինչ ցանկանում են լինել:
Նա ոչ ոքու չէր մերժում, սակայն
միշտ ուշադիր հետևում էր,
Որ իր օգնությունը լիովին
աջակցի մարդու ցանկությանը:

Եթե ուրիշները խորինս
ձգտում էին պայծառացման,
Եթե պատրաստ էին անցնել
ավելի բարձր մակարդակ,
Հիսուս ուժ էր տալիս նրանց,
տալիս էր արիություն,
Իմաստություն էր նրանց տալիս
ուզածին հասնելու համար:

Շատերն իրոք իրենց հավատը
դեպի Հիսուս էին դարձնում:
Բայց չհավատացողներին նույնպես
նա երբեք չէր լքում:

Այդ պատճառով նա էլ,
ինչպես և իր Հայրը, -
Ոչ մի դեպքում չէր համարում
իրեն միակ արդարը:

Եվ երբեք ոչ ոքու չէր դատում:

Նա երբեք և ոչ ոքու
օգնել չի հրաժարվել,
Նա երբեք չի համարել,
որ եթե դու ինքդ
Քո գլխին ինչ-որ
խնդիրներ ես բարդել,
Ուրեմն ինքդ էլ
պետք է կարգավորես:

Հիսուս մարդկանց տվել է
կոնկրետ ա՛յն օգնությունը,
Որը նրանք են խնդրել,
այլ ոչ թե ինքն է ցանկացել:
Նա թույլ է տվել նրանց գործել
հենց այն մակարդակի վրա,
Որտեղ նրանք պատրաստ էին
հնարավորությունն ընկալել:

Դա ճանապարհն է բոլոր
մեծ Վարպետների:
Նրանց, ով եղել է
ձեր մոլորակի վրա անցյալում,
Նրանց, ով ձեր մոլորակի վրա
հիմա է քայլում :

Ես լրիվ խճճվեցի: Ուրեմն ե՞րբ է,
որ օգնությունը մարդուն ի հօգուտ չի:
Ե՞րբ է, որ այն խանգարում է, այլ ոչ թե օգնում է
ուրիշ մարդու աճին:

Երբ օգնությունն առաջարկվում է
այնպես, որ դրանից
Ոչ թե արագորեն աճող
ինքնուրույնություն է ծագում,
Այլ ծագում է կախվածություն
հենց այդ նույն օգնողից:
Երբ դու, ելնելով խղճից,
ուրիշին թույլ ես տալիս
Հույսը դնել քո՛ ուժերի վրա,
այլ ոչ իր:

Դա կարեկցանք չէ,
դա՝ հարկադրանք է:

Դու ցուցադրում ես
ուժի ազդեցություն:
Քո օգնությունը մարդուն
զրկում է սեփական ուժից:
Այստեղ բարակ է սահմանը
և հաճախ ինքդ էլ չգիտես,
Որ դու ուժով ես հարկադրում
գործել ինչ-որ մեկին:

Դու կարող ես ազնվորեն
հավատալ, որ ուղղակի
Ուժ չես խնայում, որպեսզի
օգնես ուրիշ մարդու:
Բայց զգույշ եղիր, որ չստացվի,
որ դրանով ընդամենը
Դու ավելի շատ սեփական
կարևորությունդ ես ընդգծում:

Չէ՞ որ այն չափով,
որքան դու թույլ ես տալիս
Քեզ վրա դնել իր մասին
իր պատասխանատվությունը,
Ճիշտ այդ նույն չափով
դու թույլ ես տալիս
Նրան բազմապատկել նաև
քո հզորությունը:

Խնդիրն այն է, որ թույլերին
օգնես ուժեղանալ,
Այլ ոչ թե, որ թույլերն
ավելի թուլանան:

Այդ է օգնություն ցուցաբերող
շատ պետական ծրագրերի խնդիրը,
Որովհետև նրանք ավելի հաճախ
հենց վերջինին են հակում:
Նրանց ավելի կարևոր է
հոգատարությունն ի ցույց դնելը:
Ըստ այդմ՝ կարող են ձգվել դրանք
մինչև անվերջություն:

Եթե այդ օգնությունները
սահմանափակ լինեին,
Եթե լուրջ կարիքի դեպքում միայն
մարդիկ այն ստանային,
Երբեք օգնությունը չէր վերածվի
պահանջի և մարդիկ
Չէին դադարի ապավինել
սեփական ուժերին:

Կառավարությունները հասկանում են,
որ օգնությունն՝ իշխանություն է:
Այդ պատճառով էլ օգնում են
ում ասես, չէ՞ որ որքան
Շատ մարդիկ կառավարությունից
օգնություն ստանան,
Այնքան շատ մարդիկ
կօգնեն կառավարությանը:

Նրանք, ում աջակցում է կառավարությունը,
աջակցում են կառավարությանը:

Նշանակում է, հարստության
վերաբաշխում պե՞տք է լինի:
Եվ արդյո՞ք սատանիզմ է
Մանիֆեստը կոմունիստական:

Դե, իհարկե, չկա
և ոչ մի Սատանա:
Բայց ինչ խոսք, որ քո ասածը
Ես ի վիճակի եմ հասկանալ:

"Յուրաքանչյուրից ըստ ունակությունների,
յուրաքանչյուրին՝ ըստ պահանջի"
Պնդման հիմքում ընկած
գաղափարն՝ առանց չար մտքերի, -
Ուղղակի սքանչելի է:
Դա ևս մեկ գերազաց միջոց է
Ասել, որ դուք այդ եղբայրության
հրաշալի պահապաններն եք:

Իսկ սարսափելի կարող է
լինել միայն այդ գաղափարի
Մարմնավորումը կյանքում:
Ես չէի ուզենա, որ մարդիկ
Այդ ճանապարհն ընտրեին
այն պատճառով, որ "ունևորները"
Իրենց հարստությունը
"չունևորների" հետ չեն կիսում:

Ուրիշների հետ կիսվելու
սովորությունը պետք է
Կենսակերպ, այլ ոչ թե
կառավարության պարտադրած
Հրահանգը լինի:
Ուրիշների հետ կիսվելու
Սովորությունը պետք է կամովի,
այլ ոչ թե հարկադրաբար լինի:

Եվ ահա մենք հասանք
հարցի բուն էությանը.

Կառավարությունը՝
նույնպես մարդիկ են
Եվ նրա ծրագրերն՝
ուղղակի մեխանիզմներ են,
Որոնց օգնությամբ ոմանք
կիսվում են ուրիշների հետ,
Եվ դա ոչ այլ ինչ է,
քան նրանց ապրելակերպը:

Ռուս գյուղացին կարող էր
սպասել, թե երբ է
Ազնվականությունն իր հարստությամբ
կիսվելու այնքան,
Մինչև դժոխքի խարույկները
Հանգչեին ի վերջո:
Իսկ այդ հարստությունը
կուտակվել, բազմապատկվել էր
Գյուղացիների տաժանակիր
աշխատանքի միջոցով:

Նույնիսկ այսօր հարցրեք
մեքսիկացի գյուղացիներին:
Ասում են, որ քսան,
թե երեսուն ընտանիք՝
Ընտրախավ հարուստ և հզոր, -
բառացիորեն տիրում է երկրին
(Հիմնականում, որովհետև
դա նրանց սեփականությունն է),

Այն ժամանակ, երբ քսան,
թե երեսուն միլիոն մարդիկ
Ապրում են ծայրահեղ
աղքատության վիճակում:

Այդ պատճառով իննսունական
թվականների կեսերին
Գյուղացիները շատ մեծ
խռովություն կազմակերպեցին,
Ջանալով ընտրախավին ստիպել
ճանաչել իրենց պարտքը՝
Պահպանել գոնե մարդկանց
ամենասուղ կենսամակարդակ:

Մի՞թե կառավարությունները
ստեղծված չեն եղել
Մարդկային էության
բնական էգոիզմի առջև
Իրենց անկարողությունը չզգացող
զայրացած մարդկանց կողմից:

Մի՞թե կառավարական
ծրագրերը չեն ստեղծվում
Որպես դեղամիջոց մարդու՝
ինքն իրեն ապահովել չցանկանալու դեմ:

Մի՞թե այդ պատճառով չէր,
որ ծագեցին բնակարանի,
Երեխաներին որպես վարձու
աշխատուժ օգտագործելու,
Երեխամայրերին օգնության
ծրագրերի մասին օրենքները:

Մի՞թե սոցիալական
ապահովության համակարգը
Փորձը չէր կառավարության՝
մեծահասակներին ապահովել
Նրանով, ինչով նրանց
ընտանիքները չէին կարողանում,
Իսկ երբեմն էլ չէին
ցանկանում ապահովել:

Ասում են, որ որոշ
նահանգներում հանքափորներն
Աշխատում էին սարսափելի
պայմաններում, նախքան
Կառավարությունը կպահանջեր,
որ հարուստ հանքատերերը
Կարգի բերեն իրենց
հանքերն անպայման:

Ինչու՞ նրանք ինքներն
այդ բանը չէին անում:
Պատճառը պարզ է. իրենց
եկամուտն էր քչանում:

Իսկ հարուստների համար,
անշուշտ, միևնույն էր,
Թե որքան աղքատներ են
զոհվում հանքերում:

Նրան, ով համարում է,
որ պետք է հարգել
Աշխատավորների արժանապատվությունը,
ում աշխատանքից է կախված
Սեփականատերերի բարեկեցությունը,
կոմունիստ են անվանում:

Նրան, ով համարում է,
որ կնոջը չի կարելի
Ճնշել աշխատանքի
տեղավորելու հարցերում,
Ծառայողական աստիճանով
վեր բարձրանալու հարցում
Միայն այն պատճառով,
որ նա այլ սեռի է պատկանում,
Միանշանակորեն ռադիկալ
ֆեմինիստ են անվանում:

Իսկ կառավարությունները,
որոնք իրենց ընտրած
Ներկայացուցիչների միջոցով
սկսում են լուծել
Խնդիրներ, որոնք
հրաժարվում են լուծել
Ղեկին կանգնածները՝
ճնշող կառավարություններն են:

Ոչ մի տեղ դա այնքան ակնհայտ չէ,
որքան առողջապահության մեջ:

Հազար ինը հարյուր
իննսուներկու թվականին
Ամերիկայի պրեզիդենտն
ու կինը պրեզիդենտի
Որոշեցին, որ ազնիվ չէ,
որ միլիոնավոր մարդիկ
Զուրկ են պրոֆիլակտիկ
բուժման հնարավորությունից:

Սկսվեցին վիճաբանություններ,
որոնք այդ պայքարի մեջ
Քաշեցին նույնիսկ բժիշկներին
և ապահովագրական ծառայությունները:

Եվ հարցն այն չէ, թե ում
որոշումն էր ավելի լավը.
Վարչությա՞ն, թե՞ մասնավոր
ինչ-որ կոնկրետ հիմնարկության:
Հարցը այն է, թե ինչու՞
մասնավոր կապիտալը
Ավելի շուտ չառաջարկեց
որոշումն իր սեփական:

Ես կասեմ Քեզ, թե ինչու:
Որովհետև ոչ ոք
Ոչ ոքուց ինչ-որ կոնկրետ
որոշում չէր պահանջում:
Չէր բողոքում ոչ ոք:
Իսկ արդյունաբերությունը
Ընդամենը զբաղված էր
եկամուտ կուտակելով:

Եկամուտ, եկամուտ, եկամուտ:

Մենք կարող ենք լալ,
գոռալ ու բողոքել:
Բանն այն է, որ կառավարությունները
որոշումներ են ընդունում,
Երբ մասնավոր կապիտալն
ի վիճակի չէ այդ անել:

Նմանապես կարող ենք պնդել,
որ այն, ինչ անում են
Կառավարությունները, անում են
ոմանց կամքին հակառակ:
Բայց քանի դեռ մարդիկ հսկում են
ամերիկյան կառավարությանը,
Այն շարունակելու է որոշումներ ընդունել
սոցիալական հացերի վերաբերյալ:

Ընդունելու է և պահանջելու է
իր որոշումների կատարումը,
Որովհետև ներկայումս
մարդկանց մեծամասնությունը
Չունեն նման հնարավորություններ
և այդ պատճառով նրանք
Օրենքի օգնությամբ ստանում են այն,
ինչ հասարակությունն ինքնակամ չի տա:

Միայն այն երկրներում, որտեղ
մարդկանց մեծամասնությունը
Չի հսկում սեփական
կառավարության գործունեությունը,
Կառավարությունը քիչ է լուծում
կամ ընդհանրապես չի լուծում
Անարդարության հետ կապված
հասարակական խնդիրները:

Այդ առումով հարց է ծագում.
որքա՞ն շատ բան է անում
Կառավարությունը որպես
արժանի կառավարություն:
Կամ որքա՞ն քիչ բան՝
մեծամասնության համար:
Եվ որտե՞ղ և ինչպե՞ս է
խախտվում հավասարակշռությունը:

Sambitbaba
27.08.2018, 23:18
Ու՜խ: Դու դեռևս երբեք
այսքան շատ չէիր ծավալվել:

Դե, չէ՞ որ դու ասում էիր,
որ այս գրքում կդիտարկվեն
Որոշ մեծ, համընդհանուր
հարցեր, որոնց հետ
Բախվում է մարդկությունը:
Սա մեկը չէ՞ր նրանցից:

Դու անառարկելիորեն ճիշտ ես:

Բոլորը՝ սկսած Թոյնբիից,
մինչև Ջեֆերսոնն ու Մարքսը, -
Այդ խնդիրները ջանում են լուծել
հարյուրամյակների ընթացքում:

Լավ, - իսկ ի՞նչ լուծում ունես Դու:

Այստեղ մենք մի փոքր
հետ կվերադառնանք,
Մի բան մեկ անգամ ևս
կրկնելու համար:

Լավ: Ինձ չի խանգարի
մեկ անգամ ևս լսել:

Ուրեմն, սկսենք նրանից,
որ Ես "լուծում" չունեմ:
Որովհետև Ինձ համար
"սխալ" ոչինչ չկա:
Ամեն ինչ այնպես է,
ինչպես որ այն կա
Եվ Ես ոչ մի բանի
նախընտրություն չունեմ:

Ուղղակի ես նկարագրում եմ
այն, ինչ ակնհայտ է
Եվ ինչ յուրաքանչյուր ոք
կարող է տեսնել հեշտորեն:

Լավ, Դու չունես որոշումներ
և նախընտրություններ էլ չունես:
Ուրեմն, ասա, խնդրում եմ,
թե տեսնում ես՝ ինչպե՞ս:

Ես տեսնում եմ, որ ելք գտնել է պետք
ստեղծված իրավիճակից
Օգնությամբ կառավարական
մի համակարգի,
Որն ապահովում է ամբողջ
խնդրի լուծումը, -
Եվ ձեր կառավարությունն ամենաշատն է
մոտեցել այդ հսրցի լուծմանը:

Խնդիրն այն է, որ բարությունն ու
ազնվությունն առնչվում են
Բարոյականությանն, այլ ոչ թե
քաղաքականությանը:

Կառավարությունը՝
մարդկային փորձն է
Օրինականացնել բարությունը
և ապահովել ազնվությունը:

Բայց կա միայն մեկ տեղ,
որտեղ ծնվում է բարությունը, -
Դա մարդկային սիրտն է:
Կա միայն մեկ տեղ,
Որտեղ որպես ազնվություն է
գիտակցվում ազնվությունը, -
Դա մարդու մաքուր
և չպղտորված միտքն է:

Եվ կա միայն մեկ տեղ
որտեղ հնարավոր է
Ապրել իսկական սեր.
մարդկային հոգին:
Քանզի մարդկային հոգին
հենց ինքը սերն է:

Օրենքի օգնությամբ
անհնար է հիմնել
Որևէ բարոյականություն:
Հնարավոր չէ հրապարակել
Օրենք և հարկադրել.
"Սիրե՛ք մեկմեկու":

Հիմա մենք կրկնում ենք այն,
ինչի մասին խոսել ենք:
Բայց դա նորմալ է
մեր զրույցի համար,
Եվ կրկնակի կամ եռակի անգամ
նույն միտքը կրկնելը
Ավելորդ չէ. մենք ջանում ենք
իմաստը որսալ:

Ուրեմն, ես կտամ հիմա հարցը,
որը տվել եմ արդեն.
Մի՞թե օրենքներն՝ ուղղակի
մարդկանց փորձը չէ համակարգել
Գաղափարները բարոյականության:
Մի՞թե "օրենսդրությունը"՝
Համընդհանուր համաձայնություն չէ
այն մասին, թե ինչն է "ճշմարիտ" կամ "սխալ":

Այո: Եվ որոշ
քաղաքացիական օրենքներ
Ուղղակի անհրաժեշտ են
ձեր պրիմիտիվ հասարակարգում:
(Հուսով եմ, հասկանում եք,
որ ոչ պրիմիտով հասարակարգերում
Չկա նման օրենքների
այդպիսի անհրաժեշտություն:)

Ձեր հասարակարգում
դուք դեռևս ստիպված եք
Բախվել բազմաթիվ
տարրական հարցերի հետ:
Պե՞տք է նայես շուրջդ,
երբ անցնում ես փողոցը:
Երբ առևտուր ես անում,
պե՞տք են կանոններ:

Կամ ինչպե՞ս պահել քեզ
ուրիշների հետ շփվելիս:

Իրականում նույնիսկ հիմնական՝
սպանության, խարդախության,
Վնաս հասցնելու կամ կարմիր լույսի տակ
անցում արգելելու օրենքները,
Պետք չէին լինի և չէին պահանջվի,
Եթե մարդիկ հետևեին
Ուղղակի Սիրո Օրենքին:
Այսինքն Աստծո Օրենքին:

Ձեզ ոչ թե կառավարության,
այլ գիտակցության աճ է անհրաժեշտ:

Դու ցանկանում ես ասել,
որ եթե մենք հետևեինք
Տաս Պատվիրաններին, ուրեմն
ամեն ինչ նորմա՞լ կլիներ:

Չկա՛ն Տաս Պատվիրաններ:

Առաջին Գրքում այդ մասին
Մենք համառոտ խոսել ենք:
Աստծո Միակ Օրենքը ՝
Օրենքների բացակայությունն է:
Հենց այդ դու ոչ մի կերպ
հասկանալ չես կարողանում:

Ես ոչինչ չեմ պահանջում:

Քո այս վերջին հայտարարությանը
շատ մարդիկ չեն հավատա:

Թող Առաջին Գիրքը կարդան:
Այնտեղ ամեն ինչ
Համառոտ բացատրվում է:

Ուրեմն ահա թե ինչ ես
Դու առաջարկում.
Լիակատար անա՞րխիա:

Ես ոչինչ չեմ առաջարկում:
Ես ուղղակի դիտում եմ,
Թե ինչպես է ամեն ինչ
տեղի ունենում:
Ես ասում եմ այն մասին,
ինչն ակնհայտ է,
Ասում եմ այն, ինչ առանց ինձ էլ
դու շատ լավ ես գիտակցում:

Ոչ, Ինձ չի թվում, թե անարխիան՝
այսինքն, ղեկավարման
Կանոնների, նորմերի բացակայությունը
գործուն կլիներ:
Նման մեթոդն ընդունելի է միայն
առաջադեմ էությունների վերաբերյալ,
Ում շարքին Ես առայժմ
մարդկանց չեմ կարող դասել:

Այդ պատճառով կառավարումը
որոշ չափով անհրաժեշտ է,
Քանի դուք չեք հասել զարգացման
այնպիսի մակարդակի,
Երբ դուք բնականաբար
անում եք հենց այն,
Ինչը բնականաբար ճիշտ է
ձեր բոլորի համար:

Ընդ որում, դուք բավական
իմաստություն ունեք,
Որպեսզի հենց ինքներդ էլ
ձեզ կառավարեք:

Քո արտահայտած մտքերն
ուղղակի անհերքելի են:
Երբ մարդիկ թողնված են
առանց կառավարման,
Հաճախ անում են ոչ այն,
ինչ "ճիշտ" է իրենց համար:

Հարցն այն չէ, թե ինչու են
կառավարություններն այդքան
Օրենքներ ու նորմատիվներ
մարդկանց վզին փաթաթել,
Հարցն այն է, թե ինչու՞ են
նրանք ստիպված այդ անել:

Պատասխանը պետք է փնտրել ձեր
Մասնատվածության Գիտակցության մեջ:

Նրանում, որ մենք ընկալում ենք մեզ
մեկմեկուց առանձին:

Այո:

Բայց եթե մենք առանձին չենք,
նշանակում է՝ Մի էություն ենք:
Ստացվում է, որ պատասխանատու՞ ենք
մեկմեկու համար:

Այո:

Մի՞թե դա մեզ բոլորիս
չի զրկում հնարավորությունից
Հասնել իր սեփական,
անձնական մեծությանը:
Եթե ես պատասխանատու եմ
բոլորի համար,
Ուրեմն ճ՛իշտ էր Մանիֆեստը
Կոմունիստական կուսակցության.
"Ամեն մեկին ըստ պահանջի,
ամեն մեկից՝ ըստ ունակության":

Ինչպես Ես արդեն ասել եմ,
դա հիանալի գաղափար է:
Բայց զրկվում է իր վեհությունից,
երբ դրան ստիպում են ուժո՛վ:
Եվ հենց դա էր կոմունիզմի
ամենամեծ խնդիրը:
Ոչ թե գաղափարն ինքը,
այլ նրա մարմնավորումը կյանքում:


Ոմանք ասում են, որ անհնար էր
ներդնել այն առանց ուժի,
Որովհետև այն հակառակ է
էությանը մարդկային:

Դիպար հենց նշանակետին:
Քանզի հենց մարդու էությունն է,
Որ հարկավոր է փոխել:
Այստեղ է պետք ջանք թափել:

Տեղաշարժ գիտակցության մեջ,
որի մասին Դու ասում էիր:

Այո:

Sambitbaba
27.08.2018, 23:19
Բայց նորից. մի՞թե խմբակային
գիտակցությունը չի խանգարի
Ամեն մարդու, ամեն մեկի
անհատական հնարավորություններին:

Եկ խոսենք այդ մասին:

Եթե մոլորակի վրա
ամեն մարդու մոտ
Նրա բոլոր պահանջներն
իրականանային՝
Եթե մարդկային մասսաները
կարողանային պահպանել
Իրենց արժանապատվությունը
և խուսափեին
Կենդանի մնալու համար
տարրական պայքարից, -

Մի՞թե մարդկության համար
չէր բացվի ճանապարհ
Դեպի նորանոր ձգտումներ
ավելի վեհ ու կենսարար:

Մի՞թե կտուժեր
ամեն մեկի մեծությունը,
Եթե ապահովված լիներ
նրա կենսունակությունը:

Անհրաժե՞շտ է արդյոք,
որ համընդհանուր արժանապատվությունը
Զոհաբերվի փառքին
առանձին անհատի:

Եվ ի՞նչ փառք է դա,
եթե դրան հասնում ես
Ոչ թե քո գործերով,
այլ ուրիշների հաշվին:

Ես ձեր մոլորակի վրա
տեղադրել եմ ռեսուրսներ
Ավելի, քան անհրաժեշտ է
ձեր բոլորի համար:
Եվ ուրեմն ինչու՞
հազարավոր մարդիկ
Ամեն տարի անխտիր
լինում են սովամահ:

Ինչու՞ հարյուրավորներն
անտուն են մնում:
Ինչու՞ միլիոնները
տարրական արժանապատվության
կոչ են անում:

Օգնությունը, որը կարող էր
վերջ տալ այդ ամենին, -
Այն օգնությունը չէ, որը զրկում է
հնարավորություններից:

Եթե նրանք, ովքեր բարգավաճում են,
բարձրաձայն հայտարարում են,
Որ անտուններին ու սովածներին
չեն օգնում, որովհետև
Չեն ուզում զրկել նրանց
հավասար հնարավորություններից,

Ուրեմն ձեր բարգավաճողներն
ընդամենը երեսպաշտներ են:

Որովհետև ոչ ոք չի կարող
իսկապես "բարգավաճել",
Եթե բարգավաճում է այնժամ,
երբ ուրիշները սովից մեռնում են:

Հասարակության զարգացածությունը
չափվում է նրանով,
Թե որքան լավ է վերաբերվում նա
"ամենացածրերին":
Խնդիրն այն է, որ պետք է
գտնել այն սահմանը,
Թե երբ ես օգնում մարդկանց,
և երբ ես ցավ պատճառում:

Եվ Դու կարող ես
ինչ-որ բա՞ն առաջարկել:

Ընդհանուր սկզբունքը
կարող է լինել այսպիսին.
Թե ունես կասկածներ, -
որոշումներ ընդունիր
ցավակցության դիրքերից:

Ահա թեսթ, որով դու կարող ես
հեշտորեն որոշել,
Օգնու՞մ ես իրոք մարդկանց,
թե՞ նրանց նեղացնում ես.
Քո օգնության շնորհիվ
պակասե՞լ, թե ավելացել են
Քո եղբայրակիցների
հնարավորությունները:

Ավելացրեցի՞ր դու դրանք,
թե՞ պակասեցրեցիր:
Սովորեցի՞ն նրանք մի բան,
թե՞ չսովորեցին:

Արդեն ասվել է, որ եթե
մարդկանց տաս ամեն ինչ,
Սեփական աշխատանքով նրանք
կապահովեն իրենց ավելի քիչ:

Բայց ինչու՞ պետք է մարդիկ
աշխատեն անպայման
Հանուն տարրական մարդկային
արժանապատվության:
Մի՞թե ամեն ինչ
բոլորին բավական չէ:
Ինչի՞ համար դա պետք է
անպայման "վաստակել":

Չէ՞ որ տարրական
մարդկային արժանապատվությունը
Մարդուն պատկանելիք
անքակտելի իրավունքն է:

Եթե մեկը ցանկանում է
ավելի շատ ունենալ,
Ուրեմն թող աշխատի,
թող ջանա հասնել դրան:
Բայց արդյո՞ք պետք է պայքարել
կենդանի մնալու համար
Մի մոլորակի վրա, որտեղ
կան պաշարներ բավարար:

Ահա գլխավոր հարցը,
որի հետ բախվում է մարդկությունը:

Խնդիրն այն չէ, հավատա,
որ հավասարեցնենք բոլորին,
Այլ այն, որ ամեն մեկին
տանք ապահովագիր՝
Ծայրահեղ դեպքում տարրական
իրավունքի համար
Ապրել ապժանապատվորեն, որպեսզի
հնարավորություն ունենաս
Ընտրել, թե բացի այդ
ցանկանու՞մ ես ուրիշ մի բան:

Ասում են, ոմանք
չեն օգտագործում
Այդ հնարավորությունը,
նույնիսկ երբ այն տրվում է:

Այո, ճիշտ է նկատված:
Եվ ծագում է այլ հարց.
Նրանց, ովքեր չեն օգտվել
իրենց հնարավորություններից,
Տալի՞ս եք դուք արդյոք
հնարավորություններ նորից,
Իսկ հետո նորից,
նորից ու նորից:

Ոչ:

Եթե Ես այդպես վարվեի,
ուրեմն դուք հավերժ կկորչեիք դժոխքում:

Ես ասում եմ քեզ.

Կարեկցանքը երբեք չի վերջանում,
Սերը երբեք չի դադարում,
Համբերությունը երբեք չի ցամաքում
Քո Աստծո Աշխարհում:

Միայն մարդկային աշխարհում է,
որ բարություն չի հերիքում:

Իսկ Իմ Աշխարհում
բարությունն անվերջ է:

Եթե նույնիսկ մենք
արժանի չե՞նք դրան:

Դուք մի՛շտ
արժանի եք դրան:

Եթե նույնիսկ Քո բարությունը
մենք Քո դեմքի՞ն ենք շպրտում:

Հատկապես, երբ դուք
այդպես եք վարվում:
("Եթե մեկը քո աջ
ծնոտին է ապտակում,
Դու նրան մյու՛սն էլ դարձրու"*
Եվ, "Եթե մեկը հարկադրի քեզ
Անցնել մի մղոն ճանապարհ,
դու նրա հետ երկու՛սն էլ գնա"**:)

Երբ դուք Իմ բարությունը
շպրտում եք դեմքիս
(Դուք այդպես եք վարվում
հազարամյակներ շարունակ),
Ես հասկանում եմ, որ դուք
մոլորվել եք ուղղակի:
Դուք ուղղակի չգիտեք,
թե ինչն է բարի ձեզ համար:

Եվ Ես ներողամիտ եմ,
քանզի ձեր մոլորությունը
Ոչ թե չարությունից է,
այլ անգիտությունից:

Բայց չէ՞ որ ոմանք
ըստ էության չար են:
Այդ մարդիկ ներքուստ
անբարոյական են:

Ո՞վ է դա քեզ ասել:

Դե, դրանք դիտարկումներն են
իմ սեփական:

Նշանակում է, դու հստակ
տեսնել չես կարողանում:
Ոչ ոք անբարոյական
ոչինչ չի կատարում,
Եթե հաշվի չառնենք կյանքի մասին
նրա պատկերացումները:
Հիշու՞մ ես, այդ մասին
մենք արդեն խոսել ենք:

Այլ խոսքերով ասած,
ամեն կոնկրետ պահի
Ամեն մարդ կատարում է
լավագույնն իր հնարավորությունների:

Բայց երբ մարդիկ հարձակվում են
մեզ վրա, նեղացնում են,
Վնաս են պատճառում մեզ
և նույնիսկ սպանում են,
Թող, որ հետևելով իրենց
սեփական նպատակներին, -
Մի՞թե չարիք չէ դա,
մի՞թե դա էլ է ներելի:

Ես արդեն ասել եմ քեզ առաջ.
ամեն մի հարձակում՝ կոչ է օգնության:

Իրականում ոչ ոք չի ցանկանում
նեղացնել ուրիշի:
Ովքեր այդպես են վարվում՝
ներառյալ ձեր կառավարություններն էլ, -
Կատարում են դա հղված
պատկերացումներից այն մասին,
Որ միայն այդ կերպ կարող են
իրենց ցանկացածին հասնել:

Ես արդեն ասել եմ
ավելի բարձր մակարդակի վրա
Այդ խնդրի լուծման մասին:
Ուղղակի պետք չի
Ոչ մի բան ցանկանալ:
Թող չլինեն երբեք
Կարիքներ ձեր կյանքում,
այլ նախասիրություններ միայն:

Բայց դա գոյության
շատ բարձր մակարդակ է՝
Դա՝ Վարպետների
գոյության մակարդակն է:

Իսկ ինչ վերաբերվում է
աշխարհաքաղաքականությանը, -
Ինչու՞ ձեզ չաշխատել
համատեղ հասնել նրան,
Որ ապահովեք ամենահիմնական
պահանջների կատարումը,
Որպեսզի կատարեք դա
ամեն մեկի համար:

Մենք այդպես էլ անում ենք՝
կամ գոնե փորձում ենք:

Անցնելով մարդկային
պատմության հազարամյակներ,
Դա ամենն է, ինչ դուք
կարող եք ասե՞լ:

Փաստորեն, դուք որևէ
առաջընթացի չեք հասել:

Դուք այդպես էլ շարունակում եք
գործել, ելնելով
Այն պրիմիտիվ մտայնությունից,
որ "ամեն մեկն իր համար է":

Դուք ամայեցնում եք Երկիրը,
ցամաքեցնում եք նրա պաշարները,
Շահագործում եք մարդկանց
և սիստենատիկաբար զրկում եք
Իրավունքից նրանց,
ով համաձայն չէ ձեզ հետ
Այդ ամենի վերաբերյալ,
կոչելով նրանց "ռադիկալ":

Դուք անում եք այդ ամենը
համաձայն ձեր էգոիստական
Նպատակների, որովհետև
կյանքի մի ոճ եք ստեղծել,
Որն այլ կերպ, ստացվում է,
չէիք էլ կարող կառուցել:

Տարեցտարի դուք պարտավոր եք
կտրել միլիոնավոր ծառեր,
Հակառակ դեպքում չեք ստանա
ձեր կիրակնօրյա շաբաթաթերթը:
Դուք պարտավոր եք քայքայել
օզոնի պաշտպանական շերտը,
Հակառակ դեպքում ձեր մազերի համար
լաքից կզրկվեք:

Արդյունաբերության համար պարտավոր եք
կեղտոտել մեծ ու փոքր գետերը:
Պարտավոր եք շահագործել նրանց,
ովքեր ցածր հասարակական դիրքում են,
Եվ, վերջապես, դուք պարտավոր եք
հերքել, որ այդ ամենն անում եք,
Հակառակ դեպքում չեք կարողանա
դրա հետ համակերպվել:

"Ապրիր պարզունակ,
որ ուրիշներն էլ
Ապրել կարողանան"
խոսքերի համար
Ձեր սրտում տեղ չկա:
Ճշմարտությունն այդ գրված
Չափազանց, հասկանու՞մ ես,
միամիտ է ձեզ համար:

Դա ուժից վեր բան է
պահանջում ձեզանից:
Դա ձեզ զրկում է
չափազանց շատ բանից:
Չէ՞ որ, վերջիվերջո,
այդ ամենը ստանալու համար
Երկար ժամանակ
դու աշխատել ես համա՛ռ:

Եվ դու մտադիր չե՛ս
այդ ամենից բաժանվել:

Իսկ եթե մարդկանց մեծ մասը՝
ձեր թոռների մասին չխոսենք, -
Ստիպված է տառապել դրանից,
դա արդեն իրենց գործն է:
Այդպե՞ս է ստացվում:
Չէ՞ որ դու բանել ես,
Որ կենդանի մնաս,
որ "կարողություն" ստեղծես:

Թող նրանք էլ ջանան:
Չէ՞ որ ամեն մեկն
Ապրում է իր համար, -
և մի՞թե այդպես չէ:

Դրանից՝ որևէ ելք կա՞:

Այո: Կրկնեմ նորի՞ց:
Գիտակցության տեղաշարժ:

Մարդկության տանջող խնդիրները
դուք չեք կարող լուծել
Կառավարության գործողություններով
կամ քաղաքական չափանիշներով:
Հազարամյակներ շարունակ
դուք արդեն փորձել եք այդպես վարվել:

Փոփոխությունները, որոնց մասին
մենք խոսում ենք ու խոսում,
Կարող են տեղի ունենալ
միայն մարդկանց հոգիներում:

Խնդրում եմ Քեզ, նորից
մեկ ֆրազով ասա,
Թե ինչպիսի՞ փոփոխություններ
պետք է տեղի ունենան:

Ես արդեն շատ անգամ
ասել եմ այդ մասին:

Դադարեք ընկալել Աստծոն
ձեզանից առանձին:
Դադարեք ընկալել ձեզ էլ
իրարից առանձին:

Միակ որոշումը, և դա՝
Ճշմարտություն է Տարրական, -
Ամբողջ Տիեզերքում ոչինչ
իրարից առանձին չկա:
Ըստ էության, ամեն ինչ
իրար հետ փոխկապակցված է,
Անխուսափելիորեն փոխկախված է,
փոխներգործում է, միահյուսված է:

Յուրաքանչյուր կառավարության,
յուրաքանչյուր քաղաքականության
Հիմքը պետք է լինի հենց այդ
Տարրական Ճշմարտությունը:

Դա ձեր ռասայի միակ հոգսն է,
ամբողջ մոլորակի միակ հույսն է:

Ինչպե՞ս է գործում Սիրո Օրենքը,
որի մասին Դու ասացիր:

Սերը տալիս է ամեն ինչ
և չի պահանջում ոչինչ:

Ինչպե՞ս կարող ենք մենք
ոչինչ չպահանջել:

Եթե ձեր ռասայում յուրաքանչյուրը
տալիս է ամեն ինչ,
Ասա, ուրիշ էլ ի՞նչ է
քեզ մնում պահանջել:
Միակ պատճառը, ըստ որի
դու պահանջում ես ինչ-որ բան, -
Այն է, որ մեկն այդ պահել է:
Ուրեմն դադարե՛ք թաքցնել:

Դա չի գործի, քանի դեռ մենք բոլորս
չենք սկսել այդպես վարվել:

Այո, Ես հասկանում եմ,
գլոբալ գիտակցություն է պետք:
Բայց այլ կերպ ինչպե՞ս
այդ ամենը կլինի:
Չէ՞ որ անհրաժեշտ է,
որ ինչ-որ մեկը սկսի:

Դու ունես հնարավորություն:

Դու կարող ես դառնալ
Նոր Գիտակցության աղբյուրը:

Դու կարող ես լինել
Նոր Գիտակցության ոգեշնչողը:

Եթե կուզես, իրականում,
դու պարտավոր ես այն լինել:

Ե՞ս եմ պարտավոր...

Իսկ ուրիշ էլ ո՞վ:

- - - - - - - -
Մատթ. Ե- 39
Մատթ. Ե- 41

Sambitbaba
04.09.2018, 20:17
13.


Ուրեմն ինչի՞ց ես սկսեմ:

Եղիր լույս աշխարհում,
և աշխարհին մի վնասիր:
Միշտ ձգտիր կառուցել,
և երբեք մի ավերիր:

Իմ մարդկանց դու բեր Տուն:

Ինչպե՞ս:

Քո վառ օրինակով:
Ձգտիր միայն դեպի Աստվածայինը:
Ասա միայն ճշմարտությունը:
Գործիր միայն ըստ սիրո:
Ապրիր Սիրո Օրենքով
այժմ և հավիտյան:
Բոլորին տուր ամեն ինչ
և մի պահանջիր ոչինչ:

Հնարավորինս խուսափիր
աշխարհիկ մտադրություններից:

Մի ընդունիր անընդունելին:

Սովորեցրու բոլորին,
ով ձգտում է
Ճանաչել Իմ մասին
ճշմարտությունը:

Թող ամեն պահ քո կյանքի
սիրո արտահայտում լինի:

Օգտագործիր ամեն պահ
բարձրագուն մտադրությունների համար,
Ամենաազնիվ խոսքերի համար,
ամենաարժանապատիվ արարքների համար:

Այդ ամենով փառաբանիր
քո սրբությունը
Ինչպես նաև Ինձ
փառաբանիր դրանով:

Խաղաղություն բեր նրանց,
ում հետ շփվում ես կյանքում,
Եվ դրանով Երկրի վրա նույնպես
ներմուծիր խաղաղություն:

Եղիր խաղաղություն:

Քո ամեն Աստվածային պահի
զգա և արտահայտիր
Քո կապն ամեն ինչի հետ,
քո կապն ամեն մարդու հետ,
Նաև ամեն տեղի,
ամեն առարկայի հետ:

Ընդունիր ամեն իրավիճակ
և պարագա յուրաքանչյուր,
Մեղքն ամեն ինչի համար
քեզ վրա վերցրու,
Կիսվիր բոլոր ուրախություններով,
խորհիր խորհրդավորի մասին,
Քեզ դիր ամեն մարդու տեղ,
ներիր ամեն վիրավորողի,

Ապաքինիր ամեն սիրտ,
հարգիր ամենքի ճշմարտությունը,
Սիրիր բոլոր Աստվածներին,
որոնց մարդը երկրպագում է:
Պաշտպանիր ամեն մեկի իրավունքները,
աջակցիր նրանց արժանապատվությանը,
Աջակցիր ուրիշների պահանջներին,
վստահիր ամեն մեկի սրբությանը:

Բացահայտիր ամեն մարդու
մեծագույն տաղանդները,
Օժանդակիր ամեն մարդու
երջանկությանը, ուրախությանը
Եվ հաստատիր ամեն մարդու
ապագան անխռով՝
Երջանկության վրա հիմնված՝
հանուն Աստծո պարգևած սիրո:

Եղիր քո մեջ ապրող
Բարձրագույն Ճշմարտության
Կենդանի, շնչող օրինակը:
Քո մասին խոսիր իմաստորեն,
Որ ինչ-որ մեկը չկարծի հանկարծ,
թե դու սիրում ես գլուխ գովել:

Խոսիր ցածր, որ չմտածեն,
թե ուշադրություն ես գրավում:
Խոսիր բացահայտորեն, որ չկարծեն,
թե ինչ-որ բան ես թաքցնում:

Խոսիր հանգիստ, որպեսզի
յուրաքանչյուրը զգա Սեր:

Խոսիր ազնվորեն՝
և չես սխալվի երբեք:

Խոսիր հաճախ, որ խոսքդ
հասնի բոլորին:

Խոսիր սիրով, որպեսզի
քո ամեն հնչյուն ապաքինի:

Խոսիր Իմ մասին քո ամեն
արտահայտության մեջ:

Կյանքդ դարձրու նվեր և հիշիր,
որ դու ինքդ էլ՝ նվեր ես:

Նվեր եղիր ամեն մեկի համար,
ով քո կյանք է մտնում,
Եվ ամեն մեկի համար,
ում կյանք մտնում ես դու:

Զգույշ եղիր և մի մտիր
կյանքն ուրիշ մարդու,
Եթե հասկանում ես, որ նվեր
լինել չես կարողանալու:

(Դու միշտ կարող ես նվեր լինել,
քանզի հենց նվեր էլ միշտ կաս, -
Միայն թե երբեք թույլ չես տալիս
քեզ գիտակցել դա:)

Երբ ինչ-որ մեկը քո կյանք է
մտնում անսպասելիորեն,
Փնտրիր նվերը, հանուն որի
նա քեզ մոտ է եկել:

Ի՜նչ արտասովոր ձևակերպում է:

Ուրիշ էլ ինչի՞ համար է
մարդ եկել քեզ մոտ:

Ամեն մարդ, ով երբևիցէ
քեզ մոտ է եկել՝
Եկել է, որ քեզանից
ստանա ինչ-որ նվեր:
Վարվելով այդ կերպ՝
նա նվեր է տալիս քեզ՝
Նվեր, իրականանալ
և ապրել որպես

Նա, Ով Իրականում Դու Կաս:

Երբ դու տեսնում ես
այդ հասարակ ճշմարտությունը,
Երբ հասկանում ես
այն, դու ճանաչում ես
Բոլոր ճշմարտություններից
ամենախոշորագույնը.

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՑ ԲԱՑԻ ՈՉ ՈՔՈՒ
ԵՍ ՔԵԶ ՉԵՄ ՈՒՂԱՐԿԵԼ:

Sambitbaba
18.09.2018, 18:40
14.


Ես շփոթմունքի մեջ եմ:
Կարո՞ղ ենք մենք, խնդրում եմ,
Փոքր ինչ հետ վերադառնալ
մեր այս զրույցի մեջ:
Ինձ թվում է, թե այստեղ
կան որոշ հակասություններ:

Կարծես, թե Դու ասում էիր,
որ ամենալավ օգնությունը,
Որը երբեմն կարող ենք
մատուցել մենք մարդու, -
Նրան մենակ թողնելն է:
Իսկ հետո Դու ասում էիր,
Որ պետք չէ հրաժարվել
որևէ մեկին օգնելուց,
Երբ տեսնում ես, որ նա
դրա կարիքն ունի:

Այս երկու պնդումները
հակասում են իրար:

Բացատրեմ:

Երբեք մի առաջարկիր
օգնություն, որը մարդուն
Զրկում է իր սեփական
հնարավորություններից:
Երբեք մի պնդիր
օգնել մի հարցում,
Որը, քեզ թվում է,
թե անհրաժեշտ է ամենից:

Թող մարդը կամ մարդիկ,
ում օգնություն է պետք,
Գիտենան, թե դու ինչ
կարող ես տալ իրենց:
Հետո լսիր, թե ինչ են
նրա՛նք ցանկանում
Եվ հասկացիր, թե ինչ են
պատրաստ ընդունել:

Տուր ա՛յն օգնությունը,
որն անհրաժեշտ է իրե՛նց:

Հաճախ մարդիկ կուզեն,
որ իրենց հանգիստ թողնես:
Եվ անկախ այն բանից,
թե ինչ կարող էիր տալ դու,
Մեծագույն նվեր կլիներ
նրանց մենակ թողնելը:

Հետագայում, երբ տեսնես,
որ էլի ինչ-որ բան է պետք,
Կիմանաս, արդյո՞ք քո գործն է՝
օգնություն ցուցաբերել:

Եթե այո՝ օգնիր:

Բայց աշխատիր ցուցաբերել
ոչ այն օգնությունը,
Որը կզրկի մարդուն
սեփական հնարավորություններից:
Այն, ինչը զրկում է
սեփական հնարավորություններից,
Օժանդակում է կախվածությանը,
կախման մեջ է դնում:

Իրականում միշտ կա միջոց
օգնել ուրիշներին այնպես,
Որպեսզի նրանք իրենց մեջ
գտնեն ավելի շատ ուժեր:

Ելք չէ՝ արհամարհել
ծանր վիճակը մարդու,
Որը հույսով քեզանից
օգնություն է սպասում,
Նաև ելք չէ ցուցաբերել
այնքան քիչ օգնություն,
Որն ավելի մեծ հնարավորություններ
չի տալիս մարդուն:

Նույնը վերաբերվում է նաև
չափազանց մեծ օգնությանը:

Տիրապետելով գիտակցության
բարձր մակարդակի,
Անհնար է ուշադրություն չդարձնել
եղբայրների և քույրերի
Խնդիրներին, ասելով, որ
"սեփական հյութի մեջ եփվել թողնելը"՝
Մեծագույն նվերն է, որը դուք
նրանց կարող եք մատուցել:

Նման վերաբերմունքը
մեծամտություն է,
Նաև բարձր կարգի
գոռոզամտություն է:
Եվ այն ձեր անտարբերության
մասին է վկայում:

Եկ, նորից հիշեցնեմ քեզ
Հիսուսի կյանքն ու գործերը:

Հիսուս ձեզ ասում էր,
որ Ես կասեմ նրանց,
Ովքեր Իմ աջ կողմում են
ցանկացել գտնվել.
Եկեք, զավակներ Իմ
օրհնյալ և ժառանգեք
Արքայությունը, որը սիրով
Ես ձեզ համար եմ պատրաստել:

Քանզի քաղցած էի Ես,
և դուք ինձ կերակրեցիք;
Ծարավ էի Ես, և դուք
հագեցրիք Իմ ծարավը;
Օտարական էի Ես,
և դուք Ինձ ընդունեցիք:
Ես մերկ էի և դուք
Ինձ հագուստ տվեցիք;

Հիվանդ էի Ես, և դուք
եկաք տեսակցության:
Բանտում էի Ես, և դուք
Ինձ այցելեցիք:

Այդժամ նրանք կասեն Ինձ.
"Տե՛ր: Ասա, այդ ե՞րբ
Մենք տեսանք Քեզ քաղցած
և կերակրեցինք:
Կամ ծարավ, և հագեցրեցինք:
Այդ ե՞րբ մենք տեսանք
Քեզ հիվանդ կամ բանտում
և Քեզ մոտ եկանք":

Եվ Ես կպատասխանեմ նրանց.

Հիրավի, հիրավի եմ ասում ձեզ.
այնպես, ինչպես դուք այդ արել եք
Իմ կրտսեր եղբայրներից մեկի համար,
ուրեմն Ինձ համար եք արել*:


- - - - - - -
* Մատթ. ԻԵ; 34-40

Sambitbaba
20.09.2018, 18:09
15.


Ես սիրում եմ Քեզ,
Դու գիտե՞ս:

Գիտեմ: Եվ Ես էլ
սիրում եմ քեզ:

Sambitbaba
17.10.2018, 21:04
16.


Դե, եթե մենք խոսում ենք
մոլորակային մակարդակի վրա
Կյանքի կարևոր հարցերից,
և դրա հետ վերադառնում ենք
Ամեն մարդու կյանքի
որոշ տեսանկյունների,
Որոնց մասին Առաջին Գրքում
արդեն խոսել ենք, -

Ես կուզենայի հարցնել Քեզ
շրջապատող միջավայրի մասին:

Ի՞նչ է քեզ հետաքրքրում:

Այն իրո՞ք կործանվում է,
ինչպես ոմանք պնդում են,
Թե՞ այդ մարդիկ խելագարներ
կամ լիբերալ կոմունիստներ են,
Որոնք սովորել են Բերկլիում
և թմրախոտեր են ծխում:
Օզոնի շերտը քայքայվու՞մ է:
Տրոպիկական անտառները կտրվու՞մ են:

Այո: Բայց բանը միայն այդ չէ:
Կան ավելի քիչ ակնհայտ բաներ,
Որոնք նույնպես ձեզ պետք է
լրջորեն անհանգստացնեն:

Այստեղ ինձ անհրաժեշտ է
Քո օգնությունը:

Լավ: Օրինակ, ասեմ,
որ ձեր մոլորակի վրա
Մեծ տեմպերով աճում է
ուժասպառությունը:
Այսինքն, սննդամթերքի
աճեցման համար հողը
Ձեզ ավելի ու ավելի
քիչ է բավարարում:

Դրա պատճառն այն է,
որ վերականգնվելու համար
Հողին ժամանակ է պետք,
իսկ ձեր ֆերմերները
Հանգստի այդ ժամանակը
հողին չեն հատկացնում:

Իսկ պտղաբերությունն ինչ-որ կերպ
լրացնելու համար
Նրանք սկսեցին հողին
խառնել քիմիկատներ,
Որպեսզի կարողանան
արագորեն վերականգնել
Ուժասպառ եղած հողի
պտղաբերական հատկությունները:

Բայց Ես քեզ ասում եմ,
որ այդ կերպ անհնար է
Մայր Բնությանն արհեստական
փոխարինող ստեղծել:

Արդյունքում մի քանի տեղ արդեն
փոքրացել է հողի
Սնուցիչ շերտը մինչև
մի քանի դյույմ խորության.
Այսինքն, դուք ավելի ու ավելի շատ
սննդամթերք եք աճեցնում
Ավելի քիչ սնուցիչ հումք պարունակող
հողի շերտի վրա:

Չկա երկաթ: Չկան
նաև միներալներ:
Չկա այն, ինչ սպասում եք
հողից ստանալ:

Եվ ավելի վատ է այն,
որ ուտում եք մթերքներ,
Որոնք լիքն են քիմիկատներով,
որոնցով առատորեն
Դուք սպասարկել եք հողին,
անհույս փորձելով
Այդ միջոցով ձեզ կերակրող
հողը վերականգնել:

Ճիշտ է, մարմնի համար
առանձնապես նկատելի
Ինչ-որ վտանգ չկա
կարճ ժամանակահատվածում,
Բայց ժամանակի հետ տխրությամբ
դուք կնկատեք, որ օրգանիզմում
Կուտակված քիմիկատների
թունավոր մնացորդները
Ձեր առողջությանը ոչ մի
օգուտ չեն բերում:

Հնարավոր է, որոշ մարդիկ
չեն գիտակցում դաշտերի
Գերշահագործման հետևանքով
հողի էրոզիայի խնդիրը:
Բայց այդ խնդիրը հավասարազոր է
լուրջ համաճարակի:
Դա վտանգավոր է: Դա ձեր ամբողջ
մոլորակն է ընդգրկել:

Սա մեկն է շատ օրինակներից,
որը ցուցադրում է
Դեպի բնության կարիքները
ձեր լիակատար անտարբերությունը:
Այդ և ամենատարբեր
անտարբեր վարմունքներով
Դուք քայքայում և հյուծում եք
ձեզ կյանք տվող Մայր-Երկիրը:

Բացի սեփական
կրքերի բավարարումը,
Բացի սեփական
քմահաճույքների իրագործումը,
Ամեն ինչ ավելի շատ,
ավելի լավն ունենալու
Ձեր այդ անհագուրդ
ցանկության հանդեպ ներողամտությունը...

Ցավոք, ուրիշ ոչինչ
ձեզ չի անհանգստացնում:

Ե՞րբ վերջապես, սիրելիներս,
դուք կհասկանաք, կգիտակցեք,
Որ լավ բանից պետք է
խնայողաբար օգտվել:

Ուրեմն ինչու՞ մենք չենք լսում
բնապաշտպաններին:
Ինչու՞ նրանց նախազգուշացումների վրա
ուշադրություն չենք դարձնում:
Ինչպե՞ս լրջորեն մոտենալ
այդ մեծ խնդիրների լուծմանը:

Հեշտորեն: Հրաժարվեք փողից:

Հրաժարվել փողի՞ց:

Այո: Կամ, ծայրահեղ դեպքում,
վերջ տվեք փողի անտեսանելիությանը:

Ես չեմ հասկանում:

Շատ մարդիկ թաքցնում են այն,
ինչից կամ ամաչում են,
Կամ չեն ցանկանում, որ ուրիշները
դրա մասին իմանան:
Այդ պատճառով ձեր մեծամասնությունը
թաքցնում է իր սեռը
Եվ համարյա բոլորը
թաքցնում են իրենց փողերը:

Դուք համարում եք, որ փողը
շատ անձնական բան է:

Ամբողջ խնդիրն այդ է:

Եթե ձեզանից ամեն մեկն
իմանար ամեն ինչ
Յուրաքանչյուր այլ մարդու
դրամական գործերի մասին,
Ձեր մոլորակի վրա
կլիներ այնպիսի վերելք,
Որի նմանը դուք դեռ
չեք տեսել երբեք:

Դրա հետևանքը կլիներ
արդարությունն ու անշահախնդրությունը,
Բոլոր գործերը վարելու համար
ազնվությունն ու բարեկեցությունը:

Իսկ այժմ անհնար է
արդարությունն ու անշահախնդրությունը,
Ազնվությունն ու համընդհանուր
բարեկեցությունը ներդնել
Շուկայական հարաբերությունների մեջ,
որովհետև ձեզ համար
Լրիվ նորմալ և հեշտ բան է
իրարից փող թաքցնելը:

Դուք իրոք կարող եք ֆիզիկապես
վերցնել և թաքցնել այն:
Բացի այդ, գոյություն ունեն
բազում միջոցներ,
Որոնցով հնարամիտ
ֆինանսական աշխատողները
Կարող են անել այնպես,
որ փողերն "անհետանան":

Եվ եթե փողը կարելի է թաքցնել,
ուրեմն ոչ ոք չի կարող իմանալ,
Թե որքան փող ունի մեկ ուրիշը
և ինչպես է այն ծախսում:

Այդ պատճառով հնարավոր են
անհավասարությունն ու երեսպաշտությունը:

Մեծ կոոպերացիաները
կարող են, օրինակ,
Միևնույն աշխատանքը
կատարող աշխատավորներին
Տարբեր աշխատավարձ վճարել
այն պատճառով միայն,
Որ մեկն ունի ինչ-որ բան,
իսկ մյուսը չունի:

Ի՞նչ, օրինակ:

Առնանդամ:

Օ... օ...:

Այո, այո: Հենց այն:

Բայց Դու չես հասկանում:
Եթե մարդ ունի առնանդամ,
Ուրեմն ավելի է գնահատվում,
քան այն չունեցողը, -
Նա ավելի խելամիտ է,
քան այն չունեցողը,
Կիսով չափ ավելի խելոք է
և ավելի հասկացող:

Ստացվում է, որ առնանդամը՝
տղամարդու խելքն է:

Հմմմ: Ես չեմ հիշում, թե կարող էի
ձեզ այդ կերպ ստեղծել:
Ուզում եմ ասել՝ այդպիսի
անհավասար ունակություններով:

Դու՛ ես մեզ այդպիսին ստեղծել,
զարմանում եմ, որ չգիտես:
Այս մոլորակի վրա
դա հասկանալի է բոլորին:

Ավելի լավ է, եկ վերջ տանք,
թե չէ մարդիկ կմտածեն,
Որ այս ամենի մասին
մենք լուրջ ենք խոսում:

Դու ցանկանում ես
ասել, որ կատակու՞մ ես:
Բայց մենք լրջորեն ենք
դրան վերաբերվում:
Մարդիկ այս մոլորակի վրա
հենց այդպես էլ մտածում են:

Այդ պատճառով կանայք չեն կարող
լինել հոգևորական,
Չեն կարող Երուսաղեմում
մոտենալ Լացի Պատին,
Հասնել ծառայողական աստիճանի
բարձրագույն հարկերին,
Ղեկավարել ինքնաթիռի
թռիչքը և կամ...

Լավ, իմաստը պարզ է:
Եվ Ես համարում եմ,
Որ այդ ամենից ազատվելն
ավելի հեշտ կլիներ,
Եթե ոչ թե գաղտնի,
այլ բաց կատարվեին
Ձեր բոլոր դրամական,
ֆինանսական գործարքները:

Դու կարո՞ղ ես պատկերացնել,
թե ինչ կկատարվեր
Ամբողջ մոլորակի վրա
գործող արդյունաբերություններում,
Եթե բոլոր գործընկերությունները
պարտադրեին հրապարակել
Իրենց աշխատակիցների
ճշգրիտ աշխատավարձները:

Ոչ թե մասնագիտական
տարիֆային ցանկերը,
Այլ մարդկանց իրական
դրամական վարձատրությունները:

Նրանք կարծում են, թե
"որքան քիչ գիտես,
Այնքան լավ ես քնում":

Այո:

Մտածում են այսպես.
"Հեյ, եթե մենք կարող ենք
Ձեռք բերել բանվորուհի
և վճարել ավելի քիչ, -
Ուրեմն ինչու՞ վերցնենք բանվոր
և ավելի շատ վճարենք":

Ահա՛:

Եվ ղեկավարության առջև ծաղկում է
քծնանքն ու ստորաքարշությունը,
"Տեղական քաշքշուկներն"
ու ներքին ինտրիգները...

Այդ և շատ ու շատ
նման բաներ կվերանան
Հիմնարկություններում
և ընդհանրապես կյանքից
Դրամի տեղաշարժերը
ժողովրդականացնելու
Պարզ և հասարակ
միջոցի հաշվին:

Մտածիր. եթե դուք իմանայիք,
թե որքան փող ունի
Ձեզանից յուրաքանչյուրը,
իմանայիք ձեր արդյունաբերական
Մասնաճյուղերի, միավորումների
և նրանց ղեկավարության
Իսկական եկամուտը,
ինչպես նաև, թե ինչպես է
Ամեն մարդ և հիմնարկություն
ծախսում ունեցած փողը, -

Դու չե՞ս կարծում, որ իրերի
վիճակը կարող էր փոխվել:
Մտածիր. ի՞նչ փոփոխություններ
կարող էին կատարվել:

Ծամծմված փաստ. մարդիկ
երբեք չէին համակերպվի
Տեղի ունեցող դեպքերի
իննսուն տոկոսի հետ,
Եթե իմանային, թե իրականում
ինչ է կատարվում:

Հասարակությունը
երբեք չէր խրախուսի
Հարստությունների
անհամաչափ բաշխումը,
Իսկ ավելի քիչ՝ բոլոր
այն գաղտնի միջոցները,
Որոնց օգնությամբ ոմանք
անասելի հարստանում են:

Ոչինչ չի նպաստում
համապատասխան վարքին
Ավելի, Քան երբ այն
դառնում է հասարակության
Սևեռուն հայացքի
համընդհանուր սեփականությունը:

Ժամանակն է լույս սփռել
այն բանի վրա,
Թե ինչպես եք դուք վերաբերվում
ձեր ունեցվածքին:

Ի՞նչ ես Դու առաջարկում:

Դա առաջարկություն չէ, այլ կոչ:
Փորձեք ազատվել
Ձեր փողից ամբողջ,
ամբողջ թղթադրամից
Եվ մետաղադրամից,
բոլոր երկրների
Դրամական արժեքներից՝
և սկսեք նորից:

Կազմակերպեք միջազգային
դրամական համակարգ,
Լիովին տեսանելի,
ամբողջովին հաշվետվական,
Որին կարելի է
ամեն պահ հետևել:

Հիմնեք Փոխհատուցման
Միջազգային Համակարգ,
Որի հաշվին վարկեր
կտրվեն մարդկանց
Իրենց աշխատանքի
և արտադրանքի համար
Եվ պարտքեր՝ նրանց անձնական
ծախսերի համար:

Վարկերի ու պարտքերի սկզբունքով
թող լինի ամեն ինչ:
Ներդրված կապիտալի վրա
ձեր եկամուտը
Ժառանգությունները,
շահած խաղագումարները,
Աշխատավորների
և ծառայողների աշխատավարձը,
Դրամական պարգևները
և մնացած ամեն ինչ:

Ոչինչ ձեռք չի բերվի
առանց վարկերի:
Որևէ այլ արժույթ
ուղղակի չի լինի:
Ցանկության դեպքում
ամեն մարդ հեշտությամբ
Ուրիշի փաստաթղթերի հետ
կկարողանա ծանոթանալ:

Մարդիկ ավելի շատ
կիմանան իրար մասին:
Ավելի շատ կիմանան
արտադրությունների մասին:
Կիմանան, թե որքան են
վճարում մեծ միավորումները
Եվ որքան են նրանց
իսկական ծախսերը:

Ինչպիսին են ապրանքի
գինն ու ինքնարժեքը
(Ձեզ դժվար է պատկերացնել ամգամ
այդ ամենի հետևանքը:)

Համաշխարհային Փոխհատուցման
Համակարգի պայմաններում
Վարկերի ու պարտքերի տեղաշարժերը
տեսանելի կլինեն և արագ:
Նշանակում է, կարելի կլինի
ստուգել ուզած մարդու
Կամ կազմակերպչության հաշիվները
ցանկացած ժամանակ:

Չի լինի ոչ մի գաղտնիք,
ոչինչ չի լինի "սեփական":

Չի լինի եկամտահարկ,
ոչ էլ հաշվարկային փաստաթփուղթ,
Պետք չի լինի հաշվել
գումարները պահվող,
Պետք չի լինի հնարել
ինչ-որ "սողանցքներ",
Եկամուտը պահելու համար
իզուր գլուխ կոտրել:

Եկամտի տարեկան տաս տոկոս
կպահվի նրանցից,
Ովքեր անձամբ, կամովի
կխնդրեն այդ մասին:
Եվ եթե ամբողջ հաշվարկը
լինի հասանելի,
Յուրաքանչյուր նվիրաբերող նույնպես
տեսանելի կլինի:

Բոլորը կտեսնեն,
թե ով է հոգացել,
Ներդրում արել ընդհանուր
բարեկեցության համար:
Ամեն ներդրում
կլինի տեսանելի,
Ամբողջ համակարգը
կաշխատի շատ պարզ:

Աշխարհը երբեք
դրան չի գնա:

Իհարկե, ոչ: Իսկ դու
գիտե՞ս, թե ինչու:

Որովհետև նման
համակարգի դեպքում
Ոմանց համար անհնար կլիներ
անել այն, ինչ նրանք
Կցանկանային անել
առանց ուրիշների գիտենալու:

Ցավոք, դուք ստիպված եք
անել այդպես, քանզի
Ապրում եք սոցիալական
փոխհարաբերությունների
Մի համակարգում, որը հիմնված է
միայն "շահ ունենալու",
"Առավելությունների հասնելու",
"հնարավորինս շատ գռփելու" վրա,

Համակարգում, որտեղ "կենդանի
մնում է նա, ով համակերպվում է":

Երբ ձեր հասարակության
գլխավոր նպատակն ու խնդիրը
Լինի հավասարապես
բոլորի բարեկեցությունը,
Կկորչի ընդհատակյա
գործարքներ կատարելու
Թե ցանկությունը և թե
անհրաժաշետությունը:

Հասկանու՞մ ես, թե որքան
հնաոճ միավորումներ,
Անազնվություններ և
անարդարություններ
Կվերանային նման համակարգ
ներդնելու հետ մեկտեղ:

Եվ գաղտնիքն այստեղ, բանալին,
ընդամենը՝ բաց լինելն է:

Sambitbaba
26.10.2018, 23:48
Հոյակա՛պ է:
Ա՜յ քեզ կոնցեպտ:
Ա՜յ քեզ գաղափար:
Դրամական բոլոր
Գործողությունները վարելու
տեսանելիություն բացարձակ...

Ես ջանում եմ գտնել մի պատճառ,
թե ինչու՞ դա կլիներ "ոչ ճիշտ",
Եվ ի՞նչն "այնպես չէ" այստեղ,
բայց չեմ գտնում... ոչինչ...

Իհարկե, որովհետև դու ինքդ
թաքցնելու ոչինչ չունես:
Բայց կարո՞ղ ես պատկերացնել,
թե ինչ կանեին նրանք,
Ում ձեռքին է ինչպես փողը,
այնպես էլ իշխանությունը,
Եթե իմանային, որ ամեն մարդ
կարող է տեսնել իրենց

Ամեն քայլ, ամեն նոր գնում,
ամեն գործարք, ամեն
Կորպորատիվ գործողություն,
գների ընտրություն,
Ամեն բանակցություն
վճարումների մասին
Եվ ամեն մի որոշում
ինչ հարցով էլ լինի, -

Ուղղակի նայելով փաստաթղթերը:

Ես ասում եմ քեզ. ոչինչ
չի ծնում ազնվություն
Ավելի արագ, քան ամենը
բացահայտ դարձնելը:

Բացահայտությունը՝ ուղղակի
ճշմարտության մեկ այլ անվանումն է:

Իմացիր ճշմարտությունը,
և այն քեզ ազատ կդարձնի:

Կառավարությունները, միավորումները,
նրանք, ովքեր ղեկին են,
Գիտեն դա և երբեք թույլ չեն տա,
որ սովորական ճշմարտությունը
Լինի յուրաքանչյուր
քաղաքական, սոցիալական
Կամ էկոնոմիկական համակարգի ներսում,
որը նրանք ստեղծում են:

Պայծառացած հասարակարգերում
գոյություն չունեն գաղտնիքներ:

Ամեն մեկը գիտի,
թե ինչ ունի մյուսը,
Որքան է նրա աշխատավարձը,
որքան են նրա ծախսերը,
Ինչ միջոցներ ունի
յուրաքանչյուր միավորում,
Ինչ է նա գնում
և ինչ է վաճառում,

Ինչ գնով է՝ գնում
և ինչպիսի եկամուտով, -
Գիտի ամեն ինչ:
ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԻ:

Գիտե՞ս, թե ինչու է
դա հնարավոր
Միայն պայծառացած
հասարակարգերում:
Որովհետև այնտեղ
ինչ-որ մեկի հաշվին
Ինչ-որ բան ունենալ
ոչ ոք չի ցանկանում:

Բայց դա ռադիկալ
մոտեցում է կյանքին:

Այո, պրիմիտիվ հասարակարգում
դա այդպես է դիտվում:
Պայծառացած հասարակարգերում
դա լրիվ բնական բան է:

Իմ հետաքրքրությունը գրգռեց
"բացահայտություն" հասկացությունը:
Իսկ կարելի՞ է այն կիրառել
ավելի լայն հարցերում:
Կարո՞ղ է արդյոք
այն լինել բանալի
Դեպի անձնական
փոխհարաբերությունները:

Արժի հուսալ այդ մասին:

Իրականում դա տեղի չի ունենում:

Որպես օրենք, ոչ:
Համենայն դեպս,
Ձեր մոլորակի վրա:
Շատ մարդիկ դեռևս
Ունեն չափից դուրս այն,
ինչ ստիպված են թաքցնել:

Ինչու՞: Ինչու՞մ է բանը:

Անձնական փոխհարաբերություններում
(իրականում բոլոր
Փոխհարաբերություններում էլ)
ամբողջ խնդիրը կորուստն է:

Մարդ վախենում է, որ կարող է
ինչ-որ բան կորցնել,
Կամ, որ իրեն չի հաջողվի
ինչ-որ բան ստանալ:
Բայց ամենալավ անձնական
փոխհարաբերությունները
Եվ իհարկե, ամենա -
ռոմանտիկականները, -
Նրանք են, երբ ամեն մեկը
ամեն ինչ իմանա:

Որտեղ "բացահայտությունը"՝
ոչ միայն բանալին է,
Այլև խոսքն է գլխավոր:
Որտեղ չկան գաղտնիքներ:
Նման հարաբերություններում
ոչինչ չի թաքցվում,
Ոչինչ չի զարդարվում
կամ դիմակավորվում:

Ոչինչ աչքից բաց չի թողնվում
և ոչնչի մասին չեն լռում:

Կարիք չկա գուշակել,
ինչ-որ խաղեր խաղալ:
Ոչ ոք քեզ չի ստիպում
"պարել իր դուդուկի տակ",
Չի ձգտում "մենակատար լինել"
և "քեզ նսեմացնել":

Բայց եթե բոլորն իմանային
ամենն, ինչ մենք մտածում ենք...

Մի շտապիր եզրակացություններ անել:

Բանն այն չէ, որ չի կարելի
մեկուսանալ հոգևոր հարցերով,
Եվ ոչ այն, որ չպետք է լինի
մի անվտանգ տարածություն,
Որտեղ կարելի կլիներ իրականացնել
սեփական աճն անհատական:

Ես այդ մասին չեմ խոսում:

Ուղղակի ուրիշների հետ
պետք է ազնիվ լինել:
Պետք է ասել ճշմարտությունը
և այն չթաքցնել:
Պետք չէ ստել այլևս,
քողարկաներկել,
Խաղալ բառերով
և ինչ-որ բան հորինել,

Խեղաթյուրել ճշմարտությունը
հարյուր մեկերորդ անգամ,
Ինչը ձեր փոխհարաբերություններին
յուրահատուկ է այդքան:

Պետք է խոսել բացեբաց,
այնպես, ինչպես կա, ուղիղ:
Կա երաշխիք, որ բոլոր մարդիկ
տիրապետում են այդ տվյալներին
Եվ գիտեն ամենն, ինչ իրենց
անհրաժեշտ է այդ հարցում:
Ուղղակի ազնվություն է պետք,
անկեղծություն և... բացահայտություն:

Բայց դա չի նշանակում,
որ ամեն առանձին միտք,
Ամեն վախ կամ զգացում,
ամեն գաղտնի հիշողություն,
Ամեն թռուցիկ դատողություն,
կարծիք կամ գործողություն
Պետք է դուրս հանել քննարկման
և անպայման հետաքննել:

Դա բացահայտություն չէ,
դա՝ խելագարություն է,
Եվ դրանից դու վերջիվերջո
կխելագարվես:

Մենք այստեղ խոսում ենք
հասարակ, պարզ, սրտաբաց,
Բացահայտ, ազնիվ,
լիակատար շփման մասին:
Եվ չնայած այդ ամենը
զարմանալի մի կոնցեպտ է,
Ցավոք, հազվադեպ են
այն կիրառում մարդիկ:

Ասա դա ևս մեկ անգամ:

Դա զարմանալի կոնցեպտ է,
բայց կիրառվում է հազվադեպ:

Դու, ինչպես երևում է,
եղել ես կոմեդիայի թատրոնում:

Կատակու՞մ ես: Ես հենց հիմա էլ
այնտեղ եմ գտնվում:

Բայց եթե լրջորեն,
հիանալի միտք է դա:
Պատկերացրու միայն՝
ամբողջ հասարակարգը
Կառուցված է Բացահայտության
Սկզբունքի վրա:
Արդյո՞ք այն կգործի:
Դու իրո՞ք համոզված ես:

Ես կասեմ քեզ մի բան:

Հիվանդությունների կեսն աշխարհում
կանհետանա հենց վաղը:
Աշխարհիկ գաղտնիքների կեսը,
ձեր համաշխարհային կոնֆլիկտների կեսը,
Ձեր զայրույթի կեսը,
հուսահատության կեսը...

Այո, բայց սկզբում՝
և դա հաստատ է, -
Կլինի հենց զայրույթ
և հիասթափություն:
Երբ վերջապես հայտնաբերվի,
թե որքան երկար եք
Խաղացել նրբագույն
զգացմունքների վրա մարդու,

Օգտագործել եք նրան
որպես միանգամյա
Օգտագործման ինչ-որ բան,
ձեռնածել եք նրան,
Որքան հնարավոր է,
ստել ու խաբել եք, -
Ինչ խոսք, շատ զայրույթ կլինի,
շատ հիասթափություն:

Բայց վաթսուն օրվա ընթացքում
"բացահայտությունն" իր գործը կանի,
Երկու ամսում հիմնավորապես
կմաքրի Երկրագունդն այդ ամենից:

Ես նորից հրավիրում եմ քեզ՝
խորհիր:

Ի՞նչ ես կարծում, դու կարո՞ղ ես
ապրել այդպիսի կյանքով:
Ոչ մի գաղտնի՞ք: Լիակատար
բացահայտությու՞ն:

Եթե ոչ, ուրեմն ինչու՞:

Ի՞նչ ես թաքցնում ուրիշներից
ու չես ցանկանում,
Որ նրանք իմանան
այդ մասին:

Ի՞նչ ես ասում ինչ-որ մեկին,
ինչը ճշմարտություն չի:

Ի՞նչ չես ասում ինչ-որ մեկին
այնպես, ինչպես կա:

Գործից կամ անգործությունից ծագած
սուտը բերե՞լ է արդյոք
Ձեր աշխարհն այնտեղ,
ուր ցանկանում էիք, ասա՛:
Լռելու կամ գաղտնիք պահելու
օգնությամբ ակնածությունը
Ձեզ օգուտ երբևիցէ բերե՞լ է:
Արդյո՞ք այն օգուտ բերել է:

Իրո՞ք "բացահայտությունն" այն է,
ինչն առաջ է տանում
Կառավարությունները,
միավորումները,
Կամ գոնե առանձին վերցրած
մարդու, անհատի կյանքը:

Ի՞նչ տեղի կունենար, եթե
ամեն մեկը կարողանար
Ամեն ինչ տեսնել:

Այստեղ կա իրոնիա:
Մի՞թե դու չես տեսնում,
Որ դա հենց այն է,
ինչից դուք վախենում եք,
Երբ Աստծո հետ ձեր առաջին
հանդիպման մասին եք մտածում:

Մի՞թե դու չես հասկանում,
որ դուք վախենում եք նրանից,
Որ կվերջանա համարձակությունը
և կավարտվի խաղը,
Որ պարն ավարտված է,
և ստվերների պայքարն էլ՝
Որ այնքան իրական էր թվում, -
մնացել է հետևում,

Եվ մեծ ու փոքր ստերի
շարանը երկա՜ր-երկար, -
Բառացիորեն իր մեռյալ
ավարտին է մոտենում:

Բայց վախի պատճառ չկա,
վախենալու հիմք չկա:
Ոչ ոք քեզ մեղադրել,
դատել չի պատրաստվում:
"Ճիշտ չլինելու" համար ոչ ոք
չի ուզում քեզ խարազանել,
Չի պատրաստվում քեզ դժոխքի
հավերժական խարույկները գցել:

Ես չեմ սիրում ասել ձեզ
այդ ամենը, քանզի տեսնում եմ,
Թե այդ ամբողջ դրաման
ինչպես է ձեզ զվարճացնում,
Բայց... սիրելի զավակս,
այդպես ուղղակի չի լինում:

Հնարավոր է, երբ վերանա վախը,
որ իբր ձեր կյանքը
Լիովին բացահայտվելու է
ձեր մահվան պահին, -
Դու կհաղթահարես վախդ
և կընդունես կյանքը,
Որն ամբողջովին բացահայտվում է՝
քանի դեռ դու այն ապրում ես:

Այո, դա մի այլ բան կլինի...

Իսկ ի՞նչ մի արտակարգ
բան կա դրանում:

Ահա մի բանաձև,
որը քեզ կօգնի սկսել:
Հետ վերադարձիր
գրքի ամենասկիզբն
Ու նորից կրկնիր
Հինգ Կանոններն Այն Մասին,
Թե Ինչպես Է Պետք
Ճշմարիտ Խոսել:

Տրամադրվիր սովորել
մոդելն այդ հիանալի,
Ընդունիր քո սրտում
և կիրառիր կյանքում:
Փնտրիր ճշմարտությունը,
խոսիր ճշմարիտ,
Ապրիր ճշմարտության մեջ
օրդ յուրաքանչյուր:

Կատարիր այդ ամենը
քեզ հետ և բոլորի,
Ով շրջապատում է քեզ,
ում հետ դու առնչվում ես:

Հետո պատրաստ եղիր
մերկացնել ինքդ քեզ:
Պատրաստ եղիր բաց լինել,
ոչինչ չթաքցնել:

Սարսափելի է:
Իրոք, սարսափելի է...

Ուսումնասիրիր և հասկացիր,
թե ինչից ես վախենում:

Ես վախենում եմ, որ բոլորը
հեռու կփախչեն:
Վախենում եմ, որ ոչ ոք
ինձ չի սիրի այլևս:

Հասկանում եմ: Դու զգում ես,
որ պետք է ստե՞ս,
Որպեսզի ուրիշներին
ստիպես քեզ սիրել:

Ոչ այն է ստել: Ուղղակի
չասել ամենը նրանց:

Հիշիր, թե ինչ էի
Ես ասում առաջ:
Բանն այն չէ, որ պետք է
անկեղծորեն ցուցադրել
Ամեն առանձին զգացմունք,
միտք կամ գաղափար,
Վախ, հիշողություն,
խոստովահություն,

Կամ ինչ էլ որ լինի:

Ուղղակի պետք է միշտ
խոսել ճշմարիտ:
Մինչև վերջ, ամբողջովին
բացահայտել քեզ:
Չէ՞ որ նրանց հետ,
ում դու սիրում ես,
Կարող ես մարմնով
մերկ լինել, ճիշտ չէ՞:

Այո, այդպես է:

Ուրեմն ինչու՞
չես կարող մերկանալ
նաև զգացմունքներով:

Երկրորդն ավելի դժվար է
անել, քան առաջինը:

Հասկանում եմ: Բայց և այնպես
դրանից երաշխավորումն
Իր ուժը չի կորցնում,
քանզի մեծ են պարգևները:

Այո, այստեղ Դու իրոք որ
առաջ քաշեցիր
Մի քանի անսահման
հետաքրքիր գաղափարներ:
Լուծարքի ենթարկել բոլոր
գաղտնի օրակարգերը,
Հասարակությունը կառուցել
բացահայտության վրա,
Բոլորին ամեն ինչի մասին
ասել ճշմարտությունը...

Ա՛յ քեզ բան...

Այդ մի քանի հասկացությունների վրա
հասարակարգեր են կառուցվել:
Պայծառացած հասարակարգեր:

Այդպիսիներին դեռևս
ես չեմ հանդիպել:

Ես խոսում եմ ոչ ձեր
մոլորակի մասին:

Օ...օ...օ...

Եվ նույնիսկ ոչ ձեր
Արեգակնային համակարգի:

Օ:

Բայց քեզ պետք չէ լքել
այս մոլորակը,
Նույնիսկ դուրս գալ տանից,
որպեսզի սկսես փորձել,
Թե այդ նոր մտածելակերպն
ինչպիսին կլինի:
Սկսիր քո սեփական
ընտանիքից, տանից:

Եթե սեփական գործդ ունես,
սկսիր հենց հիմնարկիցդ:
Աշխատողներիդ պատմիր,
թե կոնկրետ ինչով ես զբաղվում,
Թե ինչ է անում հիմնակրդ
և որքան փող է ծախսվում,
Եվ թե քո ամեն աշխատող
ինչով է զբաղված:

Եթե իր արդյունաբերությունն ունեցող
ամեն մեկը վարվեր այդպես,
Շատ մարդիկ իրենց աշխատանքը
չէին ընկալի որպես
Դժոխքային մի բան՝
շնորհիվ արդարության
Ավելի մեծ ընկալման,
շնորհիվ ազնիվ խաղի:

Եվ այդ ժամանակ
տրամաբանորեն
Աշխատանքն էլ կվարձատրվեր
համապատասխանորեն:

Ասա քո պատվիրարտուին,
թե իրականում
Որքան արժի ապրանքը
և ծառայությունը,
Որը դուք մատուցում եք:
Գնացուցակի վրա
Երկու թիվ դրեք.
ինքնարժեքը և ձեր գինը:

Դու դեռևս հպարտանու՞մ ես,
թե որքան ես ուզում ապրանքիդ համար,
Ծագու՞մ է արդյոք քեզ մոտ
վախի փոքր զգացում անգամ,
Որ ապրանքի գնի և ինքնարժեքի
հարաբերականությունն իմանալու դեպքում
Ինչ-որ մեկը կմտածի հանկարծ,
որ դու "իրեն կողոպտելով" ես զբաղված:

Եթե այդպես է, ուրեմն
նայիր և մտածիր, թե ինչպես
Կարգավորես գնագոյացումը,
որ հնարավորինս "չգռփես":

Արա այդ, փորձիր:

Դրա համար, իհարկե,
կպահանջվի ամբողջովին
Փոխել մտածելակերպդ:
Ու նաև հարկ կլինի
Հոգալ գնորդներիդ
և պատվիրատուներիդ մասին էլ:
Օգնել նրանց նույնպես
իրենց մտածելակերպը փոխել:

Այո, դուք կարող եք
սկսել կառուցել
Նոր հասարակարգ հենց հիմա,
հենց այսօր և այստեղ:
Կարող եք շարունակել
պահպանել հին պարադիգմը՝
Կամ դառնալ նորարար և նոր
ճանապարհ ցույց տալ աշխարհին:

Դու կարող ես լինել
այդ նոր ճանապարհը:

Ոչ միայն գործի մեջ,
ոչ միայն անձնական
Փոխհարաբերություններում,
ոչ միայն քաղաքականության,
Էկոնոմիկայի, կրոնի մեջ,
ոչ միայն կենսափորձի
Այս կամ այն տեսանկյան մեջ՝
այլ ամեն ինչում:

Եղի՛ր այդ նոր ճանապարհը:
Եղիր բարձրագույն ուղին:
Եվ այդ ժամանակ ասել
կկարողանաս հիրավի.
"Ես Եմ Ճանապարհը
և Կյանքը:* Հետևեք Ինձ":

Եթե ամբողջ աշխարհը
գնար քո հետևից, -
Դու կլինեի՞ր ուրախ,
թե ուր ես նրան տանում:

Թող որ սա օրվա
հրատապ հարցը լինի:

- - - - - - -
* Հովհ. ԺԴ, 6

Sambitbaba
06.12.2018, 23:07
17.


Ես լսում եմ Քո կոչը:
Լսում եմ: Խնդրում եմ,
Պատմիր ինձ ավելին,
մաշտաբով ավելի լայն՝
Մեր կյանքի մասին
այս մոլորակի վրա:

Պատմիր, ինչպե՞ս ազգերն
իրար հետ լեզու գտնեն,
Որպեսզի պատերազմներ
այլևս չլինեն:

Ազգերի մեջ միշտ էլ
կլինեն տարաձայնություններ,
Քանզի դա ընդամենն
անհատականության նշան է:
Եվ դա նորմալ է:
Բայց ուժի օգնությամբ
Հակասությունների լուծումը՝
ծայրահեղ տհասության նշան է:

Աշխարհում չկա որևէ պատճառ,
ըստ որի չէր կարելի
Խուսափել ցանկացած հարցի
ուժային լուծումից,
Հաշվի առնելով ազգի
դրանից խուսափելու ցանկությունը:

Ինչ-որ մեկը կմտածի,
որ հսկայական կորուստներն
Ու խոշտանգված կյանքերը բավական են,
որ նման ցանկություն ծագի,
Բայց պրիմիտիվ մշակույթներում,
ինչպիսին ձերն է, այդպես չէ:

Քանի դեռ դուք մտածում եք,
որ վեճը կարելի է հաղթել, -
Դա շարունակվելու է:
Քանի դեռ մտածում եք,
Որ պատերազմում կարելի է հաղթել,
դուք դրա համար պայքարելու եք:

Եվ ո՞րն է պատասխանը:

Ես չունեմ պատասխան,
Ես ունեմ միայն...

Գիտե՛մ, գիտե՛մ: Դիտարկում:

Այո: Հիմա Ես տեսնում եմ այն,
ինչ առաջ էլ եմ տեսել:
Եվ մեկ անգամ ևս
կարող եմ կարճ ասել.
Հիմնել համընդհանուր
համաշխարհային կառավարություն,
Համաշխարհային դատարան՝
վեճերը լուծելու համար

Եվ բանակ, խաղաղությունը
պահպանելու համար,
Որպեսզի ապահովեք,
որ նույնիսկ ամենահզոր
Եվ ամենաազդեցիկ ազգը
երբեք չկարողանա
Ագրեսիա ցուցաբերել
այլ ազգերի հանդեպ:

Բայց Ես հասկանում եմ,
որ Երկրի վրա
Բռնությունը դեռևս
կարող է չվերանալ:
Հնարավոր է, խաղաղությունը
պահպանող բանակները
Ստիպված կլինեն դեռևս
նաև ուժ կիրառել:

Քանզի ազգերի մեջ
կմնան դեռ նրանք,
Ում ստիպված ես ստիպել,
որ բռնությանը վերջ դնեն:

Եթե չկասեցնես բռնակալին,
նա ավելի շատ չարիք կգործի:

Երբեմն դու ստիպված ես
անել այն, ինչ չես ուզում,
Որ ապահով լինես, որ այլևս
ստիպված չես լինի այդ անել:

Այդ ակներև հակասությունը
Աստվածային Երկճյուղման
Մասն է, որի համաձայն
երբեմն ինչ-որ մեկը՝
Տվյալ դեպքում՝ խաղաղասեր, -
լինելու միակ ձևը,
Հնարավոր է, սկզբում
հենց այդ ձևը չլինելն է:

Այսինքն, որպեսզի ճանաչես,
թե Իրականում Դու Ով Ես, -
Պետք է ճանաչես քեզ այնպիսին,
Ինչպիսին Դու Չես:

Այդպիսով, ակնհայտ
կդառնա ճշմարտությունը,
Որ ձեր աշխարհում
այլևս իշխանությունը
Չպետք է պատկանի
որևէ առանձին ազգի,
Այլ պետք է կենտրոնացած լինի
բոլորի ձեռքերում:

Միայն այդ կերպ վերջապես
կհաստատվի խաղաղություն,
Հիմնված գիտելիքի վրա,
որ ոչ մի բռնակալ աշխարհում,
Որքան էլ լինի հզոր
առանձին վերցրած ազգ,
Չի ցանկանա ոտնձգություն անել
ուրիշ ազգերի վրա:

Փոքր երկրներն այլևս
ստիպված չեն լինի
Կախված լինել խոշոր
երկրների բարի կամքից՝
Չնչին գներով նրանց տալ
սեփական պաշարները,
Եվ օտար ռազմական բազաներին
տրամադրել իրենց հողերը:

Իսկ եթե ինչ-որ երկիր
հարձակվի մեկ ուրիշի վրա, -
160 երկիր ոտքի կկանգնի
նրան պաշտպանելու համար:
Եվ նրանք բոլորը կասեն "Ո՛չ",
եթե մի ինչ-որ երկիր
Որևէ բռնության
կամ վտանգի ենթարկվի:

Էկոնոմիկական մակարդակի վրա նույնպես
պետություններն այլևս չեն զգա վտանգ,
Խոշոր առևտրական գործընկերներն
այլևս շանտաժի չեն ենթարկի նրանց
Եվ չեն պահանջի, որ էկոնոմիկական
օգնություն ստանալու համար
Նրանք իրենց որոշակի "ցուցմունքների"
կամակատարները դառնան:

Ձեր մեջ կգտնվեն նրանք,
որոնք կսկսեն վիճել,
Որ համընդհանուր կառավարման
այդպիսի համակարգը
Կքայքայի առանձին
վերցրած երկրների
Ինչպես անկախությունը,
այնպես էլ մեծությունը:

Ես կասեի, որ չի քայքայի,
այլ ընդհակառակը, կուժեղացնի:

Հենց դրանից են վախենում
այն խոշոր պետությունները,
Ում անկախությունն ապահովված է
ուժով, այլ ոչ արդարությամբ:
Քանզի ոչ միայն իրենք
կհարթեն իրենց ճանապարհը,
Այլ հավասարապես հաշվի կառնվեն
բոլոր երկրների կարծիքները:

Նրանք էլ չեն կարողանա հսկել
և թաքցնել պաշարները,
Այլ ստիպված կլինեն կիսել
դրանք ուրիշների հետ,
Բոլորին հասանելի համարել
ավելի մեծ պատրաստակամությամբ
Եվ ապահովել բարիքներով
աշխարհի բոլոր մարդկանց:

Նման կառավարությունը հավասարեցնում է
բոլորի հնարավորությունները
(Այս գաղափարը նզովք է
աշխարհի "ունևորների" համար,
Որոնք ցանկանում են անձամբ
հսկել իրենց կարողությունը,
Ինչպես նաև "ուրիշներին"
մոտ չթողնել դրան):

Այնպիսի տպավորություն է,
որ մենք այստեղ խոսում ենք
Այն մասին, թե ինչպես
վերաբերվել հարստությանը:

Ինչպե՞ս կարող ենք աջակցել
մենք մտադրություններին նրանց,
Ովքեր ավելի շատ են ուզում
և դրան հասնելու համար
Աշխատել են ցանկանում,
բայց դրա հետ նաև գիտեն,
Որ պետք է կիսվեն նրանց հետ,
ովքեր չեն ցանկանում աշխատել:

Նախ, դա հարց է ոչ միայն
նրանց մասին, ով ցանկանում է
"Աշխատել համառորեն",
կամ նրանց, ով չի ցանկանում:
Դա հապճեպ փաստարկ առաջարկելու
պարզեցված, հեշտ միջոց է
(Այդ կերպ այն սովորաբար
"ունևորներն" են ներկայացնում):

Հաճախ այստեղ խոսքը գնում է
հնարավորության մասին, ոչ ցանկության:
Այդ պատճառով մեծ խնդիրը
հասարակության վերակառուցման ՝
Խնդիրն իրոք առաջնահերթ
և կատարելապես կարևոր, -
Ամեն մարդու, ազգի, ապահովելն է
հավասար հնարավորություններով:

Նման բան տեղի ունենալ
երբեք չի կարող,
Քանի դեռ նրանք,
ովքեր տիրում են ամբողջ
Համաշխարհային
պաշարներին և հարստությանը,
Իրենց ձեռքում պինդ բռնել են
ամբողջ հսկողությունը:

Այո: Ես հիշատակեցի
Մեքսիկան: Մեզ համար
Նա կարող է ակնառու
օրինակ հանդիսանալ:

Հարուստ և ազդեցիկ
ընտանիքների մի փոքրիկ խումբ
Ամբողջ ազգի հարստությունն
իր հսկողության տակ է պահում, -
Եվ դա շարունակվում է արդեն
քառասուն տարուց ավելի:

Այդ երկրում "ընտրությունները"
ուղղակի կատակերգություն են,
Քանզի տասնյակ տարիներ
այդ նույն ընտանիքները
Կառավարել են միևնույն
քաղաքական կուսակցությունը
Եվ լուրջ ընդդիմության մասին
երբեք խոսք էլ չի եղել:

Եվ արդյու՞նքը... "Հարուստներն
ավելի են հարստանում,
Իսկ աղքատները, բնականաբար,
ավելի են աղքատանում":

Մասսաների կարիքների
բացարձակ արհամարհանքը
Ծնում է բնակչություն,
որը չի կարող իրեն
Թույլ տալ ձեռք բերել
նույնիսկ այն ապրանքները,
Որն ինքն է արտադրում,
որոնք ինքն է ստեղծել:

Իսկ հարուստ արդյունաբերողները
դրա վրա թքած ունեն:
Ուրիշ երկրներում այդ ապրանքների համար
գնորդներ միշտ կգտնվեն:

Բայց Ես սրտանց հավատում եմ,
որ վաղ թե ուշ այդ պարույրը
Հետ կբացվի զարհուրելի,
անուղղելի հետևանքներով:
Եվ ոչ միայն Մեքսիկայում,
այլև աշխարհում ամենուր,
Որտեղ շահագործվում է
աշխատանքը մարդու:

Անխուսափելի են հեղափոխություններն,
ինչպես նաև պատերազմները,
Քանի դեռ "ունևորները"
ձգտում են շարունակել
Շահագործել "աղքատներին",
ձևանալով, թե իբր
Ընձեռնում են նրանց
լայն հնարավորություններ:

Հարստության և պաշարների
թաքցնելն այնքան է
Օրինականացված, որ նույնիսկ
լրիվ օրինավոր մարդիկ
Արդեն թույլ են տալիս
այդպիսի իրավիճակ,
Ընկալելով այն որպես բաց
շուկայական էկոնոմիկա:

Բայց միայն հարուստ անձանց
և ազգերի կողմից հովանավորվող
Իշխանությունն է հնարավոր դարձնում
այդ պատրանքն արդարության:
Անհրաժեշտ է արմատապես
տեղաշարժել հավասարակշռությունը,
Մղել իշխանություններին դեպի
ռեսուրսների արդար բաշխման:

Նրանք, ովքեր իշխում են,
հենց դրանից էլ վախենում են:

Այո: Այդ պատճառով
աշխարհում ստեղծված
Խնդիրների կարճաժամկետ
լուծումը կարող էր
Դառնալ ստեղծումը նոր
սոցիալական կառուցվածքի՝
Նոր համաշխարհային
կառավարության ստեղծումը:

Դուք ունեցել եք խիզախ
և խորաթափանց ղեկավարներ,
Որոնք առաջարկում էին նոր
կարգեր հիմնել աշխարհում:
Ամբողջ աշխարհում նրանք
մեծ հռչակ ունեին,
Բայց բարձրաձայն հերքվում էին
սեփական երկրներում:

Ասում են, որ հայրենիքում
մարգարեներ չեն լինում:

Դրա պատճառն այն է,
որ այդ մարդիկ տեսնում են
Ավելին, քան ժողովուրդը,
որն ի վիճակի է մտածել միայն
Սահմանափակ գործերի մասին
և համարում է,
Որ նորարարությունները
կորուստների կբերեն:

Ամեն մի առաջնորդ,
որը հանդգնել է հետ կանգնել
Բոլորի կողմից ընդունվածից,
որը կոչ է արել դադարեցնել
Ճնշումն ազդեցիկ ուժերի կողմից, -
արատավորվել է և պարսավվել:

Այդպես կլինի միշտ,
քանի դեռ չի սկսել
Գործել ոչ քաղաքական
երկարատև որոշումը:
Այդ երկարատև և միակ
իրական որոշումն է՝
Նոր Գիտակցությունը
և Նոր Գիտակցումը:

Միասնության Գիտակցումը
և Սիրո Գիտակցությունը:

Կյանքում մեծ նվաճումների
և հաջողության հասնելու դրդապատճառը
Չպետք է լինի էկոնոմիկական
կամ նյութական պարգևատրումը:

Sambitbaba
06.12.2018, 23:08
Իսկ մի՞թե երեխաների համար
ավելի բարեկեցիկ,
Ավելի լավ կյանք ստեղծելը՝
լավ դրդապատճառ չէ:

"Ավելի բարեկեցիկ կյանքն"՝
արժանավայել դրդապատճառ է:
"Ավելի լավ կյանք" ստեղծելն՝
արժանի մտադրություն է:

Բայց ահա թե որն է հարցը.

Այդ ինչի՞ց է, որ կյանքն
"ավելի լավն" է դառնում:
Ի՞նչ է ձեր հասկացմամբ
այդ "ավելի լավը":
"Կյանք" հասկացության մեջ
դուք ի՞նչ եք ներդնում:

Եթե ըստ ձեր նախասահմանաման
"ավելի լավը"՝ ավելի շատն է,
Ավելի շահութաբերը,
կամ ավելի շատ փողը,
Իշխանությունը, սեքսը
և նյութական իրերը,
(Տներ, ավտոմեքենաներ,
հագուստ՝ ինչ էլ լինի)...

Եվ եթե դուք ձեր կյանքը
սահմանում եք որպես
Մի հատված ծննդյան
և մահվան արանքում, -
Ուրեմն ոչինչ չեք անում,
որ դուրս պրծնեք թակարդից,
Որը ձեր մոլորակն այս դժվար
իրավիճակի մեջ է դնում:

Բայց եթե "ավելի լավը"
ձեզ համար նշանակում է
Ավելի լայն փորձ և գոյության
ավելի մեծ արտահայտում,
Իսկ "կանքը"՝ հավերժական,
երբեք չդադարող պրոցես, -
Ուրեմն դուք կարող եք
ձեր ճանապարհը գտնել:

"Լավագույն կյանքը" ստեղծվում է
ոչ թե իրերի կուտակմամբ:

Ձեզանից շատերն, ինչ խոսք,
այդ բանը լավ գիտեն,
Դուք բոլորդ ասում եք,
որ դա լավ հասկանում եք,
Եվ սակայն ձեր կյանքը,
ինչպես նաև որոշումները, -
Ավելի շատ կապված են
հենց "իրեր" ձեռք բերելու հետ:

Դուք ձգտում եք դեպի իրերը,
հանուն նրանց եք աշխատում,
Եվ երբ ձեռք եք բերում դրանք,
այլևս բաժանվել չէք ցանկանում:

Քանի որ վեհության հասնելու
ձեր առաջնահերթ դրդապատճառը
Կապված է աշխարհի առաջարկած
արժեքների կուտակման հետ,
Մարդկության հսկայական մասը
մինչև օրս պայքարում է
Ֆիզիկական գոյատևման համար
և շարունակում է պայքարել:

Ձեր ամեն օրը լիքն է
մեծ անհանգստությամբ,
Ինչ-որ բանի հասնելու
վհատ փորձերով:
Իսկ միտքն ունայնության մեջ է,
միտքը մտահոգված է
Ձեր առօրեական կյանքի
հիմնական հարցերով:

Ուտելիք կհերիքի՞:
Կա՞ տանիք գլխավերևում:
Արդյո՞ք մենք չենք մրսում:
Շոր ունե՞նք հագնելու:

Մարդկանց հսկայական
քանակություն աշխարհում
Դեռևս անհանգստանում է
այս ամենի մասին:

Ամեն ամիս, ամեն օր,
ամեն տեղ, ամենուր,
Միայն սովից՝ հազարավոր
մարդիկ են մահանում:

Շատ քչերն են, որ ընդունակ են
գոհանալ իրենց կյանքում
Գոյությունը պահպանելու համար
ամենաանհրաժեշտով միայն,
Բայց նրանք ևս պայքարում են,
ձգտում են ապահովության,
Թող փոքր, բայց քիչ ավելի լավ
վաղվա օր ունենալ:

Նրանք համառորեն աշխատում են,
նրանք անհանգստանում են,
Կարո՞ղ են արդյոք իրենք
երբևիցէ "բարգավաճել"...
Նրանց միտքը մտահոգված է
անհապաղ և տագնապալի,
Ճնշող և սևեռուն հարցերով,
թե ինչպե՞ս այդ անել:

Շատ ավելի քչերն են,
որ ունեն այն ամենը,
Ինչի համար պայքարում են
մյուս երկու խմբերը:
Եվ հետաքրքիրն այն է,
որ այս վերջին խմբից շատերը
Դեռևս ցանկանում են ավելի շատ,
քան այն երկու խմբերը:

Բայց, բացի այս երեք խմբերը,
կա նաև չորրորդը:
Ըստ էության, այն շատ փոքր է,
ամենափոքրը բոլորից:
Այդ խումբը մտահոգված է
հոգևոր ճշմարտությամբ,
Վերաճել է նյութական իրերի
կուտակման անհրաժեշտությունից:

Կյանքն այդ խմբում մարդիկ
ընկալում են որպես
Հանդիպում հոգևորի հետ՝
որպես հոգու ճամփորդություն,
Եվ մարդկային կյանքի
բոլոր իրադարձություններին
Նրանք արձագանքում են
հենց այդ կոնտեքստում:

Ամբողջ մարդկային փորձը
նրանք դիտարկում են
Այդ պարադիգմի
շրջանակների մեջ:
Նրանց պայքարը կապված է
Աստծո որոնումների,
Ինքնաիրականացման և
ճշմարտության արտահայտման հետ:

Նրանց բարեշրջմանը համընթաց՝
պայքարը լիովին դադարում է
Լինել ընդամենը պայքար
և դառնում է ընթացք:
Եվ հետևաբար, դա ընթացք է
լինելու (այլ ոչ՝ անելու),
Ինքնա-նախորոշման (ոչ ճանաչման)
և Աճի (այլ ոչ ուսուցման):

Նվաճումների, ձգտումների,
ջանքեր թափելու, որոնումների,
Հաջողության հասնելու
շարժառիթը լրիվ փոխվում է:

Փոխվում է ամեն մի
գործողության դրդապատճառ,
Եվ փոխվում է նաև նա,
ով կատարում է դրանք:
Նա, ով անում է,
դառնում է նա, ով ուղղակի կա:
Իսկ դրդապատճառը
դառնում է ընթացք:

Եթե առաջ հասանելու,
ինչ-որ ջանքեր թափելու,
Ամբողջ կյանքում ջանասիրաբար
աշխատելու դրդապատճառ էր
Քեզ ամեն նյութականով,
կենսականով ապահովելը,
Ուրեմն հիմա քո մոտիվն է
Աստվածայինը փորձարկելը:

Եթե առաջ քո մարմնի
հոգսերն էին հոգսերդ,
Այժմ դրանք հիմնականում՝
քո հոգու հոգսերն են:

Ամեն ինչ փոխակերպվել է,
ամեն ինչ տեղաշարժվել է:
Փոխվել է կյանքի նպատակը,
ինքը կյանքն է փոխակերպվել:

Երբ բոլորը ցանական,
որ հենց այդպես լինի,
Հարկերը վճարել ստիպելու
նույնիսկ կարիք չի լինի:
Դուք կամովի կցանկանաք
միջոցներ հատկացնել
Քիչ եկամուտ ունեցողների համար
ստեղծված ծրագրերին:

Սովը, այդ ցավալի
անամոթությունը բարոյական,
Որը պատկանելիությունն է
ձեր պրիմիտիվ հասարակության,
Հավերժ կջնջվի Երկրի
երեսից հենց այն օրը,
Երբ դուք փոխեք ձեզ դեպի
վեհություն տանող դրդապատճառը:

Քո նոր դրդապատճառն է՝
դառնալ Այն, ինչ Ես
Ստեղծել եմ քեզ, որ լինես.
հենց Իր՝ Աստվածության
Ֆիզիկական արտահայտումը,
ֆիզիկական արտացոլումը:
Ֆիզիկական դրսևորումը
քեզ ստեղծած Աստվածության:

Երբ դուք ընտրում եք լինել
այն, Ինչ Իրականում Կաք՝
Նա, ում մեջ Իրեն
արտահայտում է Աստված, -
Դուք այլևս երբեք,
երբեք չեք վարվի այնպես,
Որ հետո ձեզ ամոթ լինի
ձեր Աստծո առաջ:

Ձեզ այլևս երբեք
հարկ չի լինի խնդրել,
Որ ձեր ավտոմեքենայի
թափարգելի վրա գրեն.

ԱՍՏՎԱԾ, ՓՐԿԻՐ ԻՆՁ
ՔՈ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻՑ:

Sambitbaba
11.02.2019, 23:11
18.


Տեսնենք, թե արդյո՞ք ինձ մոտ
ամեն ինչ տպավորվեց:

Այստեղ հետամուտ է լինում
հավասարության և հանգստության
Նոր հայացք աշխարհի վրա,
որտեղ բոլոր ազգերը
Ենթարկվում են համաշխարհային
միայն մեկ կառավարության,
Եվ հարստությունները բաժանվում են
բոլոր ազգերի միջև:

Բայց նկատի ունենալով միայն
հավասար հնարավորությունները,
Այլ ոչ թե ընդհանրապես
հավասարությունն ըստ փաստի:

"Հավասարությունը"՝ բառի
ամբողջական իմաստով,
Երբեք հասանելի չի լինի,
և դա հանուն բարիքի է:

Ինչու՞: Որովհետև
հավասարությունը՝ նույնություն է,
Իսկ Նույնությունը՝ վերջին բանն է,
ինչ անհրաժեշտ է աշխարհին:

Ոչ, այստեղ Ես պայքարում եմ
ոչ թե հանուն նրա,
Որ ձեր ամբողջ աշխարհը
ռոբոտների աշխարհ դառնա,
Որտեղ ամեն մեկը
հավասար բաժին կունենա
Ավագի իրավունքով պայմաններ թելադրող
Կենտրոնական Կառավարությունից:

Ես այստեղ խոսում եմ
մի աշխարհի մասին,
Որտեղ ապահովված են
երկու շատ կարևոր բան.

1. Մարդկային հիմնական
պահանջների բավարարումը:
2. Ավելի վեր բարձրանալու
մշտական հնարավորությունը:

Ձեր բոլոր պաշարներով հանդերձ,
ամբողջ առատությամբ հանդերձ,
Ողջ աշխարհում ձեզ չհաջողվեցին
այս երկու տարրական բաները:

Փոխարենը թակարդ քշեցիք
նրանց, ով սոցիալական
Զարգացման ամենավերջին
տեղում է գտնվում,
Եվ հորինեցիք հասարակական
կարծիք, որը մեթոդիկորեն
Նրանց անտեղյակ է պահում,
առաջադիմել չի թողնում:

Տարեցտարի հազարավոր
մարդկանց դուք թույլ եք տալիս
Մեռնել ամենատարրականի
բացակայությունից, պակասից:

Փաստորեն, թույլ եք տալիս,
որ ձեր աչքերի առջև
Սովամա՜հ լինեն երեխաները:
Եվ դա ահավոր է:
Իրականում դուք նույնիսկ
սպանում եք մարդկանց
Այն բանի համար, որ նրանք
համաձայն չեն ձեզ հետ:

Դուք պրիմիտիվ եք:

Իսկ մենք մտածում էինք,
թե շատ առաջադեմ ենք:

Պրիմիտիվ հասարակարգի
առաջին հատկանիշն այն է,
Որ նա իրեն լիովին
առաջադեմ է համարում:
Պրիմիտիվ գիտակցության
առաջին հատկանիշն այն է,
Որ այդ գիտակցությունն իրեն
պայծառացած է համարում:

Եկ ի մի բերենք արդյունքը:

Սանդուղքի առաջին սանդղակին
հասնելու միակ միջոցը,
Որտեղ ամեն մեկին տրված են
երկու հիմնական երաշխիքներ...

Կապված է ձեր քաղաքական
հայացքների համակարգում
Եվ ձեր հոգևորի մեջ
արմատական տեղաշարժի հետ:

Համաշխարհային կառավարությունն
իր մեջ կարող է ընդգրկել
Արտոնություններով օժտված դատարան
և խաղաղությունը պահպանող զորքեր,
Որպեսզի ընթացքի մեջ
ներդրվեն օրենքներ,
Որոնց օգնությամբ ազգերը
Կընտրեն իրենց կառավարել:

Համաշխարհային կառավարությունն
իր մեջ կընդգրկի
Ազգերի կոնգրես՝ երկու
ներկայացուցիչ ամեն ազգից, -
Եվ Ազգային Ընդհանուր Ժողով
ամեն ազգի քանակական
Կազմին համեմատ
անդամների ներկայացչությամբ:

Հենց այդպես է կառուցված
ԱՄՆ կառավարությունը՝
Հավասար ձայների քանակով
և համեմատական ներկայացչությամբ:

Այո: Ձեր սահմանադրությունն
Աստվածաշնչված էր:

Ուժերի նույն բալանսը
պետք է կանխորոշված լինի
Նաև նոր Համաշխարհային
Սահմանադրության մեջ:
Այնտեղ նույնպես կլինեն
օրենսդրական իշխանություն,
Արդարադատական իշխանություն
և գործադիր կոմիտե:

Ամեն պետություն կունենա
խաղաղությունը պահպանելու
Իր ներքին քաղաքականությունը,
բայց ազգային բանակները
Կզորացրվեն ճիշտ նույնպես,
ինչպես ձեր նահանգները
Զորացրեցին իրենց բանակները
և ստեղծեցին ֆեդերալ ուժեր,

Որոնք բոլոր նահանգներին
հավասարապես են ծառայում,
Ծառայում են հանրությանը,
որը դուք ազգ եք կոչում:

Ազգերը կպահպանեն իրենց
իրավունքն՝ ունենալ
Ոստիկանական բանակներ,
ինչպես ձեր նահանգներից
Ամեն մեկը սահմանադրական
իրավունք ունի պահպանել,
Զարգացնել և ակտիվացնել
իր ոստիկանությունը սեփական:

Եվս մեկ անգամ նրանց համար,
ով արագ չի ընկալում.
Այդ միասնական
համաշխարհային ֆեդերացիան...

Կդնի.

1. Վերջն ազգերի միջև
պատերազմների,
Եվ կոնֆլիկտների լուծմանը՝
սպանությունների միջոցով:

2. Վերջ թշվառ գոյատևմանը,
սովամահ լինելուն,
Պաշարների և մարդկանց
մասսայական շահագործմանը
Երկրի իշխանության ղեկին
կանգնածների կողմից:

3. Վերջ Երկրագնդի վրա
շրջապատող միջավայրի
Սիստեմատիկ ավերմանը:

4. Վերջ անվերջանալի
պայքարին՝ ավելի շատ,
Ավելի լավ, ավելի հաճախ
ունենալու համար:

5. Իրոք հավասար հնարավորություն
բոլոր մարդկանց համար, -
Բարձրանալ մինչև ինքնաարտահայտման
ամենաբարձր մակարդակ:

6. Վերջ մարդկանց աճը կաշկանդող
բոլոր սահմանափակումներին,
Վերջ մարդկանց մեջ տարածված
բոլոր խտրականություններին:

Քո նոր համաշխարհային
կարգը պահանջելու՞ է
Արդյոք հարստությունների
արդարացի վերաբաշխում:

Այն ոչինչ չի պահանջելու:
այն կամավոր և ինքնին
Պաշարների և հարաբերությունների
վերաբաշխում կստեղծի:

Օրինակ, բոլորին արժանի
կրթություն կառաջարկվի:
Եվ այն հնարավոր կլինի
կիրառել աշխատավայրում,
Որպեսզի վարպետության հասնես
այն բնագավառում,
Որը քեզ իսկական
ուրախություն է պատճառում:

Բոլորի համար ապահովված
կլինի առողջապահությունը,
Երբ և ինչ աստիճանի
բուժում էլ պահանջվի:

Բոլոր մարդկանց համար
երաշխավորված կլինի,
Որ մինչև կյանքի վերջը
նրանք սոված չեն լինի,
Ոչ ոք առանց անհրաժեշտ
հագուստի չի մնա
Եվ ամեն մարդ տարրական
բնակարան կունենա:

Սեփական արժանապատվության
զգացում կլինի,
Եվ կենդանի մնալն էլ
կյանքի հարց չի լինի:
Իսկ անհրաժեշտ հարմարություններն
ու հարգանքը տարրական
Ապահովված կլինեն
բոլոր մարդկանց համար:

Նույնիսկ եթե նրանք
արժանի չե՞ն դրան:

Քո միտքն այն մասին,
որ դրանց պետք է արժանանալ,
Ընկած է հիմքում
ձեր այն գաղափարի,
Որ դու պետք է արժանանաս
դրախտի ճանապարհին:

Բայց դա սխալ տեսակետ է,
քանզի դու արդեն դրախտում ես
Եվ այնտեղ հասնելու համար Աստծո
ողորմածության պետքը չունես:
Դա այն է, ինչը դու
չես կարողանում ընդունել,
Քանզի դա այն է, ինչը դու
առայժմ տալ անկարող ես:

Երբ դու սովորես տալ
անշահախնդրորեն
(Կամ, այլ խոսքերով ասած,
անշահախնդիր սիրել),
Այդժամ արդեն հաստատ
կսովորես նաև ընդունել:

Կյանքը ստեղծվել է
որպես մի միջոց,
Որի շնորհիվ այդ ամենը
կարելի է ապրել փորձով:

Բայց... ասա, այդ ժամանակ
ի՞նչը կխանգարի մարդկանց,
Որ նրանց կյանքն անգործությունից
անիմաստ չդառնա:

Նախ և առաջ այդ դու չէ,
որ պետք է դատես,
Թե ինչ է նշանակում կյանքն
իզուր տեղը ծախսել:

Եթե մարդ յոթանասուն տարի
ոչինչ չի արել,
Այլ երկար ու տաղտկալի
բանաստեղծություններ է հորինել,
Իսկ հետո հանկարծ շարադրել է
իր այն միակ սոնետը,
Որը հազարավոր մարդկանց համար
դուռ է բացել
Դեպի իրականության
ըմբռնումն ու պայծառացումը, -

Կարելի՞ է համարել, որ նա
կյանքն անիմաստ է ծախսել:

Եթե մարդ ամբողջ կյանքում ստում է,
խարդախություն է անում,
Հյուսում է տարբեր ինտրիգներ,
վնաս է հարուցում,
Շահագործում և նեղացնում է
ուրիշներին, իսկ հետո
Արդյունքում հանկարծ վերհիշում է իր
էությունն իսկական ու դրանով
Վերջապես բարձրանում է զարգացման
մակարդակն իր հաջորդ, -

Ասա, այդպես ծախսած կյանքը
"ապարդյու՞ն" է արդյոք:

Դու չէ, որ պետք է դատես
ուրիշի հոգու ճանապարհը:
Դու պետք է որոշես,
թե ով ԴՈՒ կաս իրականում:
Իսկ թե ով է եղել,
կամ չի եղել մեկ ուրիշը, -
Քո խնդիրը չէ բոլորովին,
դա քեզ չի վերաբերվում:

Դու իրո՞ք կարծում ես,
թե դա կաշխատի:
Իսկ չե՞ս կարծում, որ նրանք,
ովքեր հանուն իրենց
Բարիքի են աշխատում,
կդժգոհեն նրանցից,
Ով այդ չի անում:

Այո, կդժգոհեն,
եթե չեն պայծառացել:
Բայց պայծառացածներն
ուղղակի կկարեկցեն:

Կկարեկցե՞ն:

Այո, որովհետև
նրանք, ովքեր իրենց
Ներդրումն են կատարում,
կհասկանան, որ նրանք,
Ովքեր այդ չեն անում,
բաց են թողնում մեծագույն
Փառք և հնարավորություն.
փորձարկել մեծագույն
Տարբերակը նրա,
թե Ով Ես Դու Իրականում:

Իսկ նախանձ կլինի՞:

Այո, նախանձ կլինի:
Բայց չի լինի խանդ:
Նախանձը՝ բնական զգացում է,
որը քեզ մղում է
Դեպի ձգտումը՝ լինել
ավելին, քան դու կաս:
Նախանձը՝ շարժիչ ուժ է:
Դա մաքուր ցանկություն է:
Այն ծնում է վեհություն
և դրանում վատ բան չկա:

Իսկ խանդը՝ զգացում է,
որը վախից է ծնվում:
Նրա շնորհիվ ինչ-որ մեկին
միշտ վատ բան ես ցանկանում:
Դա զգացում է, որը հաճախ
դառնության վրա է հիմնված:
Այն ծագում է զայրույթի մեջ
և դեպի զայրույթ է տանում:

Խանդը նաև սպանում է:
Այն կարող է սպանել:

Այո, խանդը սպանում է,
իսկ նախանձը՝ ծնում է:

Նրանց, ովքեր նախանձում են,
կտրվի հնարավորություն,
Որպեսզի նրանք կարողանան
հասնել հաջողության:
Էկոնոմիկական, քաղաքական
կամ սոցիալական խոչընդոտներ
Նրանց կյանքում երբեք
տեղի չեն ունենա:

Այո, "հարուստեներ" և "աղքատներ"
դեռ կարող են լինել:
Բայց "սովածներն" ու "կարիքավորներն"
ընդմիշտ կվերանան:

Չի՛կարելի հեռացնել կյանքից
նրա խթանիչ ուժը...
կարելի է հեռացնել
հուսահատությունը միայն:

Իսկ ո՞րն է երաշխիքը,
որ "ներդրողները"
Կլինեն այնքան շատ,
որ "իրենց վրա քարշ կտան"
Նրանց, ով իր կյանքում
"ներդրում" չի կատարում:

Մարդկային ոգու վեհությունը:

Ինչպե՞ս:

Հակառակ քո ակնհայտորեն
մռայլ կանխատեսումների,
Միայն անհրաժեշտ մինիմումով
մարդը չի բավարարվի:

Բացի այդ, վեհության
հասնելու դրդապատճառն էլ՝
Կփոխվի ամբողջովին,
երբ հասկացությունների համակարգում
Տեղի ունենա երկրորդ՝
հոգևոր տեղաշարժը:
Իսկ երկրորդն առաջինին
անխուսափելիորեն է հետևում:

Իսկ ի՞նչն այդ տեղաշարժի
պատճառ կհանդիսանա:
Դա չի եղել ընթացքում
վերջին եկու հազար տարվա:

Դու վերցրու պատմության
երկու միլիարդ տարիներ...

Բայց ինչու՞ դա պետք է
տեղի ունենա հիմա՛:

Հեռանալով նյութականապես
կենդանի մնալու հոգսից,
Բացառելով հաջողության հասնելու
անպայմանության անհրաժեշտությունը, -
Վեհության հասնելու համար
միակ պատճառը կլինի այն,
Որպեսզի փորձով ապրես
քո սեփական վեհությունը:

Եվ դա բավարա՞ր
մոտիվացիա կլինի:

Հասկանու՞մ ես, մարդկային
ոգին է վեր հառնում:
Իսկական հնարավորության առջև
այն վայր չի ընկնում:
Հոգին միշտ ձգտում է ապրել
իր բարձրագույն փորձը:
Դրանից ավելի փոքր բան
հոգուն չի հետաքրքրում:

Իսկ ի՞նչ ասել պետական
իշխանության վերաբերյալ:
Այդ վերակառուցման ժամանակ
կլինեն նաև նրանք,
Ում ձեռքին նորից հարստություններ
և իշխանություն կհայտնվի:

Անշուշտ, վերակառուցումից հետո
սահմանափակ կլինեն
Վարձատրումները՝ ձևով
դրամական վճարումների:

Լսիր, տես, թե ուր հասանք:
Միգուցէ կբացատրե՞ս,
Թե ինչպես մեր կյանքում
դա կարող է աշխատել:

Այո: Եթե լինեն եկամտի
ամենացածր սահմանները,
Ուրեմն, ինչ խոսք,
ամենաբարձրերն էլ կլինեն:
Եվ համարյա բոլոր մարդիկ
համաշխարհային կառավարությանը
Իրենց եկամտի
տաս տոկոսը կվճարեն:

...Վաղուց հայտնի նախադասությունը
"հավասար հարկի" մասին:

Ներկա ժամանակներում
դուք բավարար պայծառացած չեք,
Որպեսզի համընդհանուր
բարեկեցության համար
Տրվող կամավոր
ամենաբարձր ներմուծումը
Կարողանաք բարիք
համարել ձեզ համար:

Բայց երբ գիտակցության մեջ
տեղաշարժն ավարտվի, -
Եկամտից անշահախնդրորեն
պահվող այդ գումարը
Կընկալվի որպես մի բան
ինքնստինքյան հասկանալի:

Sambitbaba
18.02.2019, 23:43
Ես պետք է Քեզ մի բան ասեմ:
Դեմ չե՞ս, եթե խոսքդ կտրեմ:

Ոչ: Շարունակիր:

Այս խոսակցությունն ինձ համար
շատ տարօրինակ է դարձել:
Ես երբեք չեմ մտածել,
որ կունենամ զրույց Աստծո հետ,
Որտեղ Նա կառաջարկի ինձ
քաղաքական քայլեր:

Ասա ինձ, ինչպե՞ս
ես համոզեմ մարդկանց,
Որ Աստված՝ միօրինակ
հարկի կողմնակից է:

Դե, Ես տեսնում եմ,
որ դու շարունակում ես
Հարկն ընկալել որպես "վարկ":
Բայց դա Ինձ հասկանալի է,
Որովհետև ձեր եկամտի
տաս տոկոսը հենց այնպես
Տալու գաղափարը
ձեզ թվում է օտար:

Բայց և այնպես, դու ինչու՞ ես
համարում, որ դժվար է
Հավատալ, որ այդ առումով
Ես ինչ-որ գաղափար ունեմ:

Ես մտածում էի, որ Աստված
հակված չէ դատել,
Մարդկային բաների մասին
Իր կարծիքն ունենալ:
Եվ կարծում էի, որ նման
աշխարհիկ հարցերը
Աստծո հետաքրքրությանը
չեն կարող արժանանալ:

Սպասիր, եկ պարզաբանենք:

Մեր վերջին զրույցում՝
մեր Առաջին Գրքում, -
Չէ՞ որ Ես պատասխանեցի
ամենատարբեր հարցերի:

Հարցերի, թե ինչպես են
կառուցվում փոխհարաբերությունները:
Հարցերի՝ արժանի
աշխատավարձի մասին:
Նույնիսկ պատասխանել Եմ
դիետայի մասին հարցերի էլ:
Իսկ հիմա՞... կասե՞ս Ինձ,
ի՞նչ է փոխվել այս պահին:

Չգիտեմ: Ուղղակի ինչ-որ բան
ինչ-որ այլ տեսք ունի:
Ես նկատի ունեմ, Դու իրո՞ք
քաղաքականության հարցում
Քո տեսակետն ունես:
Դու ակնհայտ հանրապետակա՞ն ես:
Ա՜յ թե ճշմարտությունների ենք
մենք գալիս այս գրքում...

Աստված՝ հանրապետական է:

Իսկ քեզ պետք է, որ Ես
լինեմ դեմոկրա՞տ:
Ա՛ռ քեզ լավ Աստված:

Սրամիտ է ասված:
Ոչ, ըստ իս, ավելի լավ կլիներ,
Որ Դու ընդհանրապես
քաղաքականությունից դուրս լինեիր:

Ես քաղաքականությունից դուրս եմ:
Ես ընդհանրապես ոչ մի
Քաղաքական տեսակետ չունեմ:

Ահա՛: Մոտավորապես
Բիլ Քլինթոնի պես:

Հե՛յ, վատ չէ՛: Տես, որ
դու՛ էլ սրամտում ես:
Ես սիրում եմ հումոր,
իսկ դու՞: Սիրու՞մ ես:

Ինձ թվում է, ես չէի սպասում,
որ Աստված հումորիստ,
Կամ քաղաքականության
մասնագետ կլինի:

Եվ ընդհանրապես՝ կունենա
մարդկային ինչ-որ բա՞ն...

Լավ, թույլ տուր մեկ անգամ ևս
այս երկու գրքերը
Որոշակի կոնտեքստի մեջ
դնել քեզ համար:

Ես նախընտրություններ չունեմ
այն բանի վերաբերյալ,
Թե դու ինչպես ես
քո կյանքը ապրում:

Իմ միակ ցանկությունն է,
որպեսզի դու ամբողջովին
Գիտակցես քեզ որպես
արարիչ էություն,
Որպեսզի դրանով
դու կարողանաս
Ճանաչել, թե Դու
Ով Կաս Իրականում:

Լավ: Ես դա հասկանում եմ:
Ինձ համար առայժմ
Ամեն ինչ հասկանալի է:

Ամեն հարց, որին Ես
այստեղ պատասխանեցի,
Եվ ամեն հարց, որին պատասխանեցի
Առաջին Գրքում,
Լսվեց և արձագանք ստացավ
հետևյալ կոնտեքստում.

Թե որպես արարիչ էություններ
դուք ով եք փորձում լինել
Եվ, ինչպես ասում եք դուք,
ինչպես եք ջանում այդ անել:

Օրինակ, Առաջին Գրքում
դու շատ հարցեր տվեցիր
Այն մասին, թե ինչպես անել,
որպեսզի հարաբերությունները
Վերջիվերջո դասավորվեն հարթ:
Ասա, դու հիշու՞մ ես այդ:

Այո, իհարկե:

Դու Իմ պատասխանները
պրոբլեմային ես համարում:
Դու կարծում ես, որ դժվա՞ր է
հավատալ, որ այդ հաշվով
Ես կարող եմ Իմ սեփական
տեսակետն ունենալ:

Այդ մասին ես երբեք
չէի մտածել:
Ես ուղղակի կարդում էի
Քո պատասխանները:

Բայց չէ՞ որ Ես դրանք տալիս էի,
ելնելով քո՛ հարցերից:
Այսինքն, հաշվի առնելով
ձե՛ր տեսանկյունը՝
Լինել այս և այն, -
Եվ ինչպես ավելի
մոտենալ դրան:

Եվ Ես ձեզ ցույց էի տալիս
հնարավոր ուղիներ:

Այո, դա այդպես է:

Այստեղ, երկրորդ Գրքում էլ
Ես նույնն եմ անում:

Ուղղակի... չգիտեմ նույնիսկ...
ավելի դժվար է հավատալ,
Որ Աստված կարող է խոսել
այս բաների մասին,
Քան այն ժամանակ, երբ խոսում էր
այլ բաների մասին:

Իսկ դու համարում ես,
որ այստեղ Իմ ասած
Որոշ բաների հետ
ավելի դժվա՞ր է համաձայնվել:

Դե...

Եթե "այո", - ուրեմն "այո":
Եվ դա նորմալ է:

Մի՞թե:

Իհարկե:

Մի՞թե նորմալ է
Աստծո հետ չհամաձայնվելը:

Իհարկե: Իսկ դու կարծում ես,
թե Ես քեզ հետ ի՞նչ կանեմ, -
Կճզմեմ միջատի պե՞ս:

Իրականում այդպիսի բան
իմ մտքով չէր անցել:

Բայց նայիր միայն շուրջդ:

Աշխարհն ամենասկզբից էլ
Ինձ հետ չի համաձայնվել:
Դժվար թե որևէ մեկը վարվել է
ըստ Իմ ցանկության,
Սկսած այն ժամանակներից,
երբ ամեն ինչ սկսվեց:

Այո, կարծում եմ,
որ այդպես էլ է եղել:

Վստահ եղիր, որ ամեն ինչ
հենց այդպես է եղել:
Եթե մարդիկ հետևեին
Իմ խրատներին,
Որոնք գալիս են հարյուրավոր
ուսուցիչների միջոցով,
Ձեր աշխարհն այսօր, ինչ խոսք,
ուրիշ կլիներ:

Այդ պատճառով, եթե մտադիր ես
հիմա էլ չհամաձայնվել, -
Խնդրեմ: Եվ բացի այդ,
Ես կարող եմ սխալվել:

Ի՞նչ:

Ես ասացի. "Բացի այդ,
Ես կարող եմ սխալվել":

Ա՜հ, երկնային ուժեր...
մի՞թե դու այս ամենը որպես
Կտակարան ես ընկալում:

Դու ցանկանում ես ասել,
որ ես չպե՞տք է վստահորեն
Վերաբերվեմ այս զրույցին...

Օհո՜, մի շտապիր:

Ես կարծում եմ, որ դու
շատ բան բաց ես թողնում:
Եկ վերադառնանք նրան,
ինչից սկսեցինք.
Դու այս ամենը
ինքդ ես հորինում:

Ա՜հ, ինչպիսի՜ թեթևություն:
Իսկ ինձ ինչ-որ պահ թվաց,
Որ ինձ ղեկավարում են:

Հետևիր սրտիդ կանչին, -
ահա ղեկավարությունը,
Որը դու ստանում ես:

Լսիր քեզ, քեզ ասում Եմ:
Լսիր քո հոգուն:
Եթե նույնիսկ Ես տալիս եմ քեզ
ընտրության հնարավորություն,
Գաղափար, տեսակետ, -
դու պարտավոր չես
Այդ ամենն ընդունել
որպես իրականություն:

Համաձայն չե՞ս, -
նշանակում է, մի՛ համաձայնվիր:
Հենց սա է ամբողջ իմաստը
զարգացնող պրակտիկայի:

Մտահղացումն այն չէր,
որ ինչ-որ մեկից
Կամ ինչ-որ բանից
ձեր կախվածությունն
Ընդամենը փոխարինվեր
այս գրքից կախվածությանը:
Իմ մտահղացումը՝
ձեզ մտածել դրդելն էր:

Մտածել ինքնուրույն:
Հասկանու՞մ ես, դա այն է,
Ով Ես Կամ Հենց Հիմա:
Ես՝ դու եմ, մտածող:
Ես՝ դու եմ, մտածող,
մտածող բարձրաձայն:

Դու նկատի ունես,
որ այս նյութը, որը մենք
Շարադրում ենք, ծագում է
ոչ Բարձրագույն Աղբյուրի՞ց:

Իհա՛րկե այնտեղից:
Միայն թե կա մի բան,
Ինչը դու ոչ մի կերպ
չես ուզում հասկանալ.
Դուք, հենց դուք էլ կաք
այդ Բարձրագույն Աղբյուրը:

Այստեղ կա մի բան,
ինչը դու չես յուրացրել.
Այս ամենը դուք եք
ստեղծում ձեր կյանքում, -
Հենց այստեղ, հենց հիմա,
կամովի, ինքնուրույն:

Դուք... ԴՈՒՔ... ստեղծում եք դա:
Ոչ թե Ես: Ստեղծում եք ԴՈՒՔ:

Այսպիսով... եթե կան
ինչ-որ քաղաքական հարցեր,
Որոնք ձեզ դուր չեն գալիս, -
ուրեմն փոխեք դրանք:
Արեք այդ հենց հիմա,
քանի չեք իրականացրել:
Նախքան դուք կլսեք այն
ավետարանի տեսքով:

Քանի դեռ ինչ-որ բանի մասին
ձեր վերջին գաղափարը
Չեք կոչել ավելի կարևոր,
ավելի ճշմարիտ,
Ավելի հիմնավորված,
քան ձեր հաջորդ միտքը:

Հիշիր, քո իրականությունը միշտ
հենց քո նոր միտքն է ստեղծում:

Միշտ:

Եվ ուրեմն, քաղաքականության մասին
մեր այս զրույցի մեջ
Կա՞ ինչ-որ բան, ինչը
դու կուզեիր փոխել:

Իրականում՝ ոչ:

Այսպիսով, ստացվում է,
որ ես նրանցից եմ,
Ով իրականում
համաձայնվում է Քեզ հետ:
Ուղղակի, չգիտեի, թե ինչպես
այդ ամենից օգտվե՞լ:

Արա, ինչ կուզես:
Մի՞թե չես հասկանում:
Հենց այդ էլ դու անում ես
քո ամբողջ կյանքում:

Sambitbaba
28.02.2019, 21:18
Լավ, լավ, հասկացա:
Կարծում եմ, հասկացա:
Եկ շարունակենք: Եկ հիշենք,
թե որտեղ կանգ առանք:

Հրաշալի է: Շարունակենք:

Դու ցանկանում էիր ասել...

Ես ցանկանում էի ասել,
որ պայծառացած հասարակարգում
Եկամտի որոշ մասը
հանուն ամբողջ հասարակության
Բարիքի համար օգտագործելը
շատ սովորական բան է:

Այն համակարգի օրոք,
որը մենք դիտարկում էինք
Ձեր հասարակության ապագա
կենսունակության համար, -
Բոլոր մարդիկ կաշխատեն
տարեկան որքան կարող են
Եվ աշխատավարձից կպահեն
որոշակի գումար:

Ինչպիսի՞:

Դա ընտրում են ինքնակամորեն,
որ բոլորը համաձայն լինեն:

Իսկ հիմնված լիմիտից վե՞ր:

Դա կներդրվի վարկատրման
համաշխային բարեգործական
Ֆոնդի մեջ վարկատուի
անունով, որպեսզի
Աշխարհը ճանաչել կարողանա
իր բարեգործներին:

Բարեգործներն իրավունք ունեն
անմիջականորեն հսկել
Իրենց նվիրատվությունների
վաթսուն տոկոսը,
Եվ կբավարարվեն նրանց
իրավունքները՝ ներդնել
Իրենց միջոցներն այնտեղ,
որտեղ իրենք ցանկանան:

Մնացած քառասուն տոկոսը
նախատեսված կլինի
Համաշխարհային ղեկավարության կողմից
իրագործվող ծրագրերի համար:

Եթե մարդիկ իմանան,
որ հիմնված սահմանից ավել
Եկամուտը հաստատ
վերցվելու է իրենցից,
Ուրեմն ի՞նչը կստիպի նրանց
շարունակել աշխատել:
Ի՞նչը կստիպի նրանց
կես ճամփին կանգ չառնել:

Ոմանք կանգ կառնեն: Եվ ի՞նչ:
Թող լինի այդպես:
Պետք չէ պարտադիր կերպով
աշխատել լիմիտից վեր:
Զենքի արդյունաբերությունների
կրճատումներից խնայված փողերը
Բավական կլինեն, որ բավարարեն
բոլորի տարրական պահանջները:

Իսկ ամբողջ աշխարհում բոլորի
վաստակած դրամի տաս տոկոսը
Կբարձրացնի ողջ մարդկության
արժանապատվությունն ու բարեկեցությունը:
Այնպիսի լայն հնարավորություններ
կստեղծվեն ամեն մեկի համար,
Որ խանդն ու սոցիալական զայրույթը
կվերանան իսպառ:

Այդ պատճառով նրանք,
ովքեր ակտիվությունը կյանքում
Միայն որպես իսկական
աշխատանք են ընկալում, -
Կդադարեն աշխատել:
Իսկ նրանք, ովքեր ընկալում են
Որպես իսկական ուրախություն, -
կանգ չեն առնի երբեք:

Ոչ բոլորը կարող են
նման աշխատանք ունենալ:

Ճիշտ չէ: Բոլորը:

Աշխատանքում ուրախությունը
կապ չունի ֆունկցիաներ
Կատարելու հետ և ամբողջովին
նպատակի հետ է կապված:

Դա լիովին հասկանալի է մորը,
որն արթնանում է առավոտյան չորսին,
Որպեսզի սիրով փոխի
իր փոքրիկի բարուրը:
Նա ղունղունում ու երգում է
իր փոքրիկի համար,
Եվ ողջ աշխարհը նրա գործը
աշխատանք չի համարում բնավ:

Հենց նրա վերաբերմունքը
այն բանին, ինչ ինքն անում է,
Հենց նրա մտադրությունն ու
գործողությունների նպատակն են
Իսկական ուրախություն դարձնում
նրա կատարած աշխատանքը:

Եվ այնուհանդերձ, ասա,
ինչպիսի՞ն կարող էր լինել
"Փող աշխատելու անսահման
հնարավորությունների" վերացման նպատակը:
Արդյո՞ք դա չէր զրկի
մարդկային փորձն իր ամենամեծ
Հնարավորություններից մեկից,
իր փառահեղ արկածներից մեկից:

Դուք դեռևս կունենաք
հնարավորություն և ռիսկ
Վաստակելու համար դրամ
անմիտ քանակության:
Եկամտի վերին սահմանն
այնքան բարձր կլինի,
Որ շատ կլինի ոչ թե մեկ,
այլ նույնիսկ տաս հոգու համար:

Իսկ մնացածը կծախսվի
ծրագրերի ու հնարավորությունների վրա,
Որոնք օգտակար կլինեն
ամբողջ մարդկությանը:

Ինչ վերաբերվում է սահմանի
անհրաժեշտության պատճառին.

Այդ սահմանը՝ գիտակցության
տեղաշարժի արտացոլումը
Կլինի մոլորակի վրա,
գիտակցման, որ կյանքի
Բարձրագույն նպատակը
ոչ թե անհամար
Հարստությունների կուտակումն է,
այլ բարիքների ստեղծումը:

Անխուսափելի գիտակցումը,
որ հարստությունների կենտրոնացումը,
Այլ ոչ թե նրանց բաժանումն է
պառակտումներ ծնող գործոնը:

Անսահմանափակ հարստություն
կուտակելու հնարավորությունը
Կապիտալիստական համակարգի
հաստատուն անկյունաքարն է,
Ազատ և բաց մրցակցության
համակարգների հիմքը,
Որն ստեղծել է աշխարհին հայտնի
ամենամեծ հասարակությունը:

Խնդիրն այն է, որ դրան
դու իրոք հավատում ես:
Իսկ ովքեր հավատում են, -
սարսափելի մոլորվում են:
Նրանք ապրում են պատրանքներում
և ձեր մոլորակի վրայի
Ներկայիս իրականության մեջ
ոչինչ չեն տեսնում:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում
"վերին խավի" մեկ ու կես տոկոսը
Իր ձեռքին է պահում
ավելի շատ հարստություն,
Քան ձեր երկրի "ներքին խավի"
իննսուն տոկոսը:

Ութ հարյուր երեսունչորս հազար
ամենահարուստների եկամուտը
Համարյա կվինտրիլլիոն
դոլարով ավելի շատ է,
Քան ութսուն չորս միլիոն մարդկանց
եկամուտը միասին վերցրած:

Եվ ի՞նչ: Նրանք վաստակել են այդ:

Դուք, ամերիկացիներդ,
ձեր իրավիճակն ընկալել եք
Որպես անհատական ճիգերի
փոփոխական մեծություն:
Ինչ-որ մեկին հաջողվել է
"բարգավաճել", և դուք կարծում եք,
Որ այդպես կարող է լինել
յուրաքանչյուրի կյանքում:

Ասեմ, որ դա տեսակետ է
պարզեցված և միամիտ:
Դու ենթադրում ես, որ ամեն մեկը
նույն հնարավորությունն ունի,
Չնայած փաստորեն Ամերիկայում,
ինչպես նաև Մեքսիկայում,
Իշխողները իշխում են,
իսկ հարուստները՝ հարստանում:

Եվ ի՞նչ վատ բան կա դրանում:

Նրանք անում են դա՝ պարբերաբար
մրցակցությունը վերացնելու,
Բազում մարդկանց հնարավորությունները
նվազագույնին հասցնելու
Եվ հարստության հոսքն ու աճը
միատեղ հսկելու հաշվին:

Նրանք հասնում են դրան
ամենատարբեր միջոցներով՝
Սկսած աշխատանքի
անազնիվ օգտագործումից,
Ամբողջ երկրագնդի վրա
աշխատավորներին շահագործելուց,
Մինչև անձնական կապերի
և ծանոթությունների շահագործումը,
Ինչն ուղղակի անհնար է դարձնում
նոր հարուստների առաջացումը:

Նաև նրանք փորձում են հսկել
պետական քաղաքականությունը
Եվ կառավարական ծրագրերն
ամբողջ աշխարհում,
Որպեսզի հետագայում նույնպես
ապահովեն այն կարգը,
Որի ներքո մասսաները մնում են
ենթակա վիճակում:

Ես չեմ հավատում, որ հարուստները
զբաղվում են դրանով:
Ոչ նրանց մեծամասնությունը:
Դավադիրների ինչ-որ խու՞մբ...

Հարուստներն այդ անում են
ոչ թե որպես անհատներ:
Այդ անում են հասարակական
համակարգերն ու ինստիտուտները,
Որոնք ստեղծվել են ազդեցիկ
և հարուստ մարդկանց կողմից,
Որոնք ցանկանում են աջակցել
այդ հաստատությունները:

Քողարկվելով դրանց տակ,
արդեն առանձին մարդիկ՝
Հարուստներից շատ-շատերը, -
լվանում են իրենց ձեռքերը,

Չցանկանալով պատասխանատվություն կրել
այն պայմանների համար,
Որոնց ներքո հնարավոր է
ժողովրդի ճնշումը
Եվ որոնք նպաստում են
երևելիներին միայն:

Վերադառնանք առողջապահությանը:
Միլիոնավոր չունևորներ
Հասարակ բժշկական ծառայություն ստանալու
հնարավորություն չունեն:
Եվ հնարավոր չէ մատնացույց անել
մի որևէ բժշկի,
Եվ ասել, որ դա "նրա ձեռքի գործն է",
որ դա մեղքն է հենց այդ մեկի:

Եվ այդպես միլիոնավոր մարդիկ
աշխարհի ամենահարուստ երկրում
Բժշկի օգնությանը
դիմել չեն կարողանում,
Քանի դեռ առողջական
լուրջ խնդիրներ չունեն,
Քանի անհետաձգելի օգնության
անհրաժեշտությանը չեն հասել:

Առանձին վերցրած ոչ մի բժշկի
դրանում չես մեղադրի,
Բայց դա, ինչ խոսք, շահավետ է
բոլոր բժիշկների համար:
Նրանք չտեսնված եկամուտ
ունեն ձեր համակարգից,
Որն օրինականացրել է աշխատավոր
չքավորության հանդեպ խտրականությունը:

Ամբողջ բանն այն է, որ հենց
հարուստներն ու ազդեցիկներն են
Աջակցում այդպիսի
հասարակական կառուցվածքներին,
Ինչպես նաև համառորեն
նրանք ընդդիմանում են
Այդ կառուցվածքները փոխելու
յուրաքանչյուր իրական փորձի:

Իհարկե, հարուստներից
և ազդեցիկներից շատերը,
Եթե առանձին-առանձին
նայենք նրանց վրա, -
Բավական հաճելի մարդիկ են
և նույնքան կարեկցանք ունեն,
Որքան յուրաքանչյուր ոք
պետք է որ ունենա:

Բայց խոսք գցեք նրանց համար
սպառնալի մի կոնցեպտի մասին,
Ինչպիսին է, օրինակ, տարեկան
եկամտի սահմանափակումը, -
Եվ նրանք սկսում են սրտմտել
առանձին քաղաքացիների
Իրավունքների բռնատիրման վրա,
"ամերիկյան ապրելակերպի"
Եվ "շարժառիթների" կորստյան վրա:

Իսկ ի՞նչ ասել գոնե նվազագույնս
կարգին պայմաններում ապրելու,
Քաղցած չմնալու համար
բավարար ուտելիք ունենալու,
Չմրսելու համար բավարար
հագուստ ունենալու հաշվով,
Հիշեցնում եմ, աշխարհի
ամենահարուստ երկրում:

Ձեր մոլորակի պաշարները
պատկանում են բոլորին,
Այլ ոչ նրանց, ով իշխում է,
որպեսզի շահագործի:

Ահա, թե ինչպես է
գործում շահագործումը.
Ձեր հարուստ արդյունաբերողները
գալիս են մի տեղ,
Որտեղ աշխատելու համար
ոչ մի գործ չկա
Եվ որտեղ մարդիկ ապրում են
ծայրահեղ կարիքի մեջ:

Կառուցելով իրենց ֆաբրիկան, նրանք
աղքատներին տալիս են աշխատանք, -
Տասներկու, տասնչորս ժամանոց
աշխատանքային օրով,
Շատ ցածր, անմարդկային
աշխատավարձ վճարելով:

Նրանք չեն անում այնպես,
որպեսզի աշխատավորները
Լքեն իրենց ավերված
և առնետախեղդ եղած գյուղերը, -
Այլ թույլ են տալիս նրանց
ապրել, ինչպես առաջ,
Տարբերությամբ, որ հիմա նրանք
էլ չեն լինի սովամահ:

Իսկ երբ այդ մասին հարցնում ես,
կապիտալիստները պատասխանում են.
"Դե իհարկե, նրանք
ավելի լավ են ապրում:
Մենք բարելավե՛լ ենք նրանց կյանքը,
տեսեք, նրանք աշխատա՛նք ունեն:
Այդ մե՛նք ենք, որ ամեն ինչ
վտանգի տակ ենք դնում":

Բայց ո՞րն է նրանց վտանգը,
եթե նրանք մարդկանց
Ժամական յոթանասունհինգ ցենտ են
վճարում այն բանի համար,
Որ սրանք կարում են կոշիկներ,
որոնք հետո խանութում
Պետք է արժենան զույգը
հարյուր քսանհինգ դոլար:

Դա վտանգավոր գործունեությու՞ն է,
թե ամենաիսկական շահագործում:

Բարձր խավերի այդպիսի
անամոթության համակարգը
Կարող է գոյատևել
միայն այն աշխարհում,
Որին մղում է ժլատությունը,
որտեղ եկամտի չափը,
Այլ ոչ թե մարդկային
արժանապատվությունն է առաջնորդում:

Նրանք, ովքեր ասում են,
որ այդ գյուղացիները
Հիմա ապրում են անհամեմատ
ավելի լավ պայմանների մեջ, -
Ուղղակի երեսպաշտներ են:
Նրանք պարան են նետում
Խեղդվողին, բայց հրաժարվում են
վերջինիս ափ հանել:

Բայց պարծենում են, որ պարանը
շատ ավելի լավ է, քան քարը:

Փոխարենը հասցնեն մարդկանց
իսկական արժանապատվության,
Այդ "ունևորները" տալիս են
"չունևորներին" ճիշտ այնքան,
Որպեսզի նրանց կախված դարձնեն,
բայց երբեք ոչ բավարար
Նրա համար, որ երբևիցէ
ուժեղ դարձնեն նրանց:

Որովհետև այն մարդը,
ով իսկական ուժ ունի,
Ընդունակ է ազդել, այլ ոչ միայն զգալ
համակարգի ազդեցությունը:
Իսկ դա վերջին բանն է,
ինչը կարող են ցանականալ,
Ինչը կարող են թույլատրել նրանք,
ով այդ համակարգը ստեղծում է:

Այդ պատճառով, որդյակս,
դավադրությունը շարունակվում է:
Եվ դա՝ ոչ թե գործունեությամբ,
այլ լռությամբ դավադրություն է:

Այդ պատճառով, շարունակեք,
գնացեք ձեր ճանապարհով,
Եվ ոչ մի դեպքում մի ասեք ոչինչ
անպարկեշտության մասին,
Անվանեք դա ազատ
շուկայական էկոնոմիկա
Եվ ասացեք բոլորին,
որ ձեր պարծանքն է դա:

Ասված է.

Եթե կամենում ես լինել կատարյալ,
գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ
Եվ աղքատների՛ն տուր,
և գանձեր կունենաս երկնքում...
Լսելով խոսքն այս,
պատանին հեռացավ դառնացած,
Քանի որ ուներ
մեծ կալվածք*:


- - - - - - -
ՄԱՏԹ. ԺԹ, 21-22.

Sambitbaba
11.04.2019, 21:11
19.


Ես հազվադեպ եմ Քեզ
այսքան վրդովված տեսել:
Աստված չի վրդովվում:

Դա ապացուցում է,
որ Դու աստված չես:

Աստված՝ ամեն ինչ է,
և Աստված, թույլ տուր կրկնել,
Որ Նա կարող է լինել
ինչ էլ պատահի:
Չկա ոչինչ, ինչ Աստված
չէր կարող լինել:
Աստված՝ ամեն ինչ է,
ինչ մտքովդ կանցնի:

Քանզի ամեն ինչ Աստված
հենց Ինքն է փորձարկում,
Նա փորձարկում է քո մեջ,
փորձարկում է որպես դու:
Քո մեջ, որպես դու,
և քո միջոցով,
Եվ հենց քո վրդովմունքն ես
դու այս պահին զգում:

Դու ճիշտ ես: Համաձայն եմ:

Գիտեցիր, որ ամեն միտք,
որը Ես ուղարկում եմ քեզ,
Դու ստանում ես քո սեփական փորձի
զտիչի միջոցով,
Քո սեփական ըմբռնման,
քո սեփական որոնումների,
Ընտրությունների, պնդումների
միջոցով այն մասին,

Ով Դու Կաս Այս Պահին
և Ով Ընտրում Ես Լինել:

Ուրիշ այլ կերպ ոչինչ
դու ստանալ չես կարող:
Ուրիշ այլ կերպ ոչինչ
դու չպետք է ստանաս:

Ահա, թե ուր հասանք:
Դու ցանկանում ես ասել,
Որ այդ բոլոր գաղափարները
և զգացմունքները Քոնը չեն
Եվ որ ամբողջ այս գիրքը
կարող է լինել սխա՞լ:

Որ Քեզ հետ զրույցների
իմ ամբողջ այս փորձը
Ընդամենն իմ մտքերն են
և զգացմունքնե՞րը սեփական:

Քննարկիր հնարավորությունը,
որ այդ Ես եմ քեզ տալիս
Քո մտքերն ու զգացմունքները
(որտեղի՞ց է, քո կարծիքով, այդ ամենը վերցվում),
Որ Ես՝ քո որոշումների,
ընտրությունների և պնդումների մասն եմ, -
Որ Ես քեզ հետ միասին
քո այս փորձն եմ ստեղծում:

Քննարկիր հնարավորությունը,
որ Ես ընտրել եմ քեզ,
Որպեսզի, ինչպես շատ ուրիշներ,
Իմ պատգամաբերը լինես,
Եվ արել եմ Ես դա
շատ ավելի առաջ,
Նախքան մեր այս գիրքը
կգար լույս աշխարհ:

Ինձ դժվար է դրան հավատալ:

Այդ մասին մենք զրուցել ենք
մեր Առաջին Գրքում:
Այս աշխարհի հետ Ես խոսելու եմ
շատ տարբեր միջոցներով,
Ինչպես նաև Իմ ուսուցիչների
և պատգամաբերների միջոցով:

Իսկ այս գրքում ձեր աշխարհին
Ես ցանկանում եմ պատմել,
Որ ձեր բոլոր համակարգերը
շատ պրիմիտիվ են:
Ես տեսնում եմ, որ դուք
ձեր կոլեկտիվ մեծամասնությամբ
Գերադասում եք համարել,
որ ամենալավն են նրանք:

Ես տեսնում եմ, որ մեծամասնությամբ
դուք ընդդիմանում եք
Յուրաքանչյուր փոփոխության
կամ բարելավման,
Որն ինչ-որ բան ձեզանից վերցնում է՝
և նշանակություն չունի,
Որ դա կարող է օգտակար լինել
մեկ ուրիշի համար:

Ես նորից եմ ասում,
որ ձեր մոլորակին
Անհրաժեշտ է գիտակցության
մասսայական տեղաշարժ:

Անհրաժեշտ են փոփոխություններ
ձեր գիտակցության մեջ:
Ամբողջ կյանքի հանդեպ
հարգանքի աճ հաստատուն
Եվ ամենի հետ ներքին կապի
ավելի խորին ըմբռնում:

Բայց չէ՞ որ Դու՝ Աստված ես:
Եվ եթե չես ցանկանում,
Որ իրերը լինեն
այնպիսին, ինչպիսին կան,
Ուրեմն ինչու՞
Դու դրանք չես փոխում:

Ինչպես Ես արդեն
բացատրել եմ առաջ,
Ամենասկզբից Իմ որոշումն է եղել
քեզ տալ ազատություն՝
Արարելու քո կյանքը,
նշանակում է, նաև Քեզ,
Այնպես, ինչպես կամենում ես,
ինչպես ինքդ կուզես:

Դու չես կարող ճանաչել
քեզ որպես Արարիչ,
Եթե Ես ասեմ քեզ,
թե ինչ պետք է ստեղծես,
Ինչպես պետք է ստեղծես,
Իսկ հետո պարտադրեմ,
Պահանջեմ կամ մղեմ
քեզ անել հենց այդպես:

Այնպես որ, եթե Ես
զբաղվեմ դրանով,
Ուրեմն Իմ նպատակը
կարելի է կորած համարել:

Իսկ հիմա եկ ուշադրություն
դարձնենք մենք նրան,
Ինչ հասցրել եք դուք ստեղծել
ձեր մոլորակի վրա,
Եվ տեսնենք, թե արդյոք
չե՞ս վրդովվի այդ դեպքում,
Կամ տեսնենք ուղղակի, թե ինչպես ես
դու դրան վերաբերվում:

Եկ նայենք մի որևէ
շաբաթաթերթի չորս էջերը:

Վերցնենք այսօրվա թերթը:

Լավ: Այսօր շաբար է,
1994 թվականի
Ապրիլի 9-ը, և ես նայում եմ
"Սան Ֆրանսիսքո Քրոնիքը":

Գերազանց է: Շարունակիր:

Ա-7 էջում պատմվում է
արդյունաբերականորեն զարգացած
Եվ զարգացող երկրների միջև
աշխատանքի իրավունքի հարցում
"Հին ճեղքվածքի" մասին...
Խոսվում է, որ որոշ
Զարգացող երկրների
ղեկավարներ վախենում են,

Որ "աշխատանքի իրավունքի
լայնացմամբ զբաղվող գործընկերությունը
Հնարավորություն ունի ստեղծել
միջկուլիսային միջոցներ
Էժան աշխատուժի
արտադրած ապրանքները
Հարուստ երկրների սպառողական
շուկաներից վերացնելու համար":

Հետո ասվում է, որ Բրազիլիայի,
Մալազիայի, Սինգապուրի,
Հնդկաստանի և այլ զարգացող
երկրների բանակցությունների
Մասնակիցները հրաժարվել են
կազմակերպել աշխատանքային
Իրավունքի մասին օրենքի
ծրագրի պատասխանատվությունը կրող
Առևտրի Համաշխարհային
մշտական գործող Կոմիտե:

Ի՞նչ իրավունքների մասին է
խոսվում հոդվածում:

Ինչպես, օրինակ, հարկադրական
աշխատանքի արգելումը,
Աշխատավայրում անվտանգության
նորմերի հիմնումը
Եվ կոլեկտիվ համաձայնությունների
ապահովագրումը:

Իսկ ինչու՞ զարգացող
երկրները չեն ցանկանում
Հաստատել այդ իրավունքները:
Ես կասեմ քեզ, ինչու:

Այստեղ աշխատավորները չէ,
որ ընդդիմանում են,
Ընդդիմանում են "բանակցողները":
Եվ արդյո՞ք նրանք կապված չեն
Նրանց հետ, ով տիրում է
և ղեկավարում է արդյունաբերությունները:
Այլ խոսքերով ասած՝
հարուստներն ու երևելիները:

Ինչպես դա Ամերիկայում էր
արհմիությունների շարժումից առաջ,
Նրանք եկամուտ են քաղում
աշխատավորների շահագործումից:

Դու կարող ես համոզված լինել,
որ գաղտնի նրանց օգնում են
ԱՄՆ կամ այլ հարուստ
պետությունների մեծ փողերը,
Որտեղ արդյունաբերողները,
որոնք սեփական երկրներում
Աշխատավորներին անազնիվ
շահագործել չեն կարող,

Այդ զարգացող երկրներում
արդյունաբերությունների տերերի հետ
Պայմանագրեր են կնքում
(կամ իրենց սեփական
Գործարաններն են կառուցում),
որպեսզի շահագործեն
Տեղի, օրենքով մինչև օրս
անպաշտպան աշխատավորներին:

Բայց հոդվածում ասվում է,
որ հենց մեր կառավարությունը
Ամեն կերպ օժանդակում է
նրան, որպեսզի
Այդ կանոնադրությունն ընդունվի
և աշխատավորների իրավունքները
Համաշխարհային առևտրական
համաձայնության մասը դառնան:

Ձեր ներկայիս պրեզիդենտ
Բիլ Քլինթոնը՝ մարդ է,
Որն աշխատավորների
տարրական իրավունքներին
Հավատում է նույնիսկ
այն ժամանակ, երբ հզոր
Արդյունաբերական մագնատները
համաձայն չեն դրան:

Նա արիաբար պայքարում է
հետաքրքրված խմբերի
Խոշոր ֆինանսական
ներդրումների դեմ:
Ուրիշ ամերիկյան
և այլ երկրների ղեկավարների
Ամբողջ աշխարհում սպանել են
ավելի քիչ բաների համար էլ:

Դու ցանկանում ես ասել,
որ նրան կարող են սպանե՞լ:

Ասենք, հսկայական
ջանքեր կգործադրվեն,
Որպեսզի հեռացնեն նրան
պրեզիդենտի պաշտոնից:
Նրանք, ինչ խոսք, ստիպված են
դրանով զբաղվել,
Ինչպես առաջ ստիպված էին
վերացնել Ջոն Քենեդիին:

Ձեր պրեզիդենտն, օրինակ, համարում է,
որ ամեն մարդ պետք է
Բժշկական օգնություն ստանա
անկախ նրանից,
Ի վիճակի՞ է արդյոք վճարել
այն չափից դուրս հաշիվները,
Որոնց արդեն շատ սովոր է
ձեր բժշկական եղբայրությունը:

Նա ասաց, որ այդ ծախսերը
պետք է փոքրանան:

Դա նրան ճանաչում չի ավելացնի
հարուստների ու երևելիների մեջ՝
Դեղագործական արդյունաբերողներից
մինչև ապահովագրական կոնգլոմերատները,
Բժշկական սարքեր արտադրողներից
մինչև գործատերերը,
Որոնք իրենց աշխատավորներին պետք է
արժանի պայմաններ տրամադրեն:

Իսկ դա մարդկանց մեծ քանակություն է,
որոնք ստիպված կլինեն
Վաստակել քիչ ավելի քիչ,
եթե մարդկանց ամենուր
Տրվի հանընդհանուր
բժշկական ծառայություն:

Այդ ամենը պարոն Քլինթոնին
ճանաչված մարդ չի դարձնում:
Համենայն դեպս, որոշ խմբերում,
որոնք այս հարյուրամյակում
Ապացուցեցին բոլորին, որ կարող են
պրեզիդենտին պաշտոնից ազատել:

Դու ասում ես...

Ես ասում եմ, որ "ունևորների"
և "չունևորների" միջև պայքարը
Հավերժական համաճարակ է դարձել
ձեր մոլորակի վրա:
Եվ այդպես կլինի միշտ,
քանի դեռ մարդու հոգսն են
Էկոնոմիկակա՛ն հարցերը,
այլ ոչ թե հասարակական:

Դու ճիշտ ես, ինչպես միշտ:

Այս թերթի Ա-14 էջում
կա մի վերնագիր.
"ԷԿՈՆՈՄԻԿԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ
ԶԱՅՐՈՒՅԹ Է ԾՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ":

Ենթավերնագրում կարդում ենք.

"Վերջին ժամանակներս
գործազրկության աճի հետ
Մեծանում է շերտավորումը
հարուստների և աղքատների միջև":

Այո: Ի՞նչ է ասվում այդ հոդվածում:

Որ լարվածություն է ծագում
գործից հեռացված
Ինժեներների, պրոֆեսորների,
գիտնականների, գործարանային
Աշխատավորների, հյուսների,
խոհարարների միջև:

Ասվում է, որ երկիրը բախվել է
որոշ էկոնոմիկական
Անհաջողությունների հետ,
և որ կա տարածված կարծիք,
Որ այդ բարդությունները ծագել են
անարդարության հետևանքով":

Դա ճիշտ է: Իսկ այնտեղ
ասվու՞մ է ինչ-որ բան
Այն մասին, թե որտեղից
գործազուրկներ այդքան:

Այո: Քանզի գործատերերը
գնացել են երկրներ,
Որտեղ աշխատուժը
շատ ավելի էժան է:

Ահա: Իսկ հետաքրքիր է,
այդ թերթն ընթերցողներից շատե՞րն են,
Որ կապ են տեսնում Ա-7
և Ա-14 էջերի միջև:

Հոդվածում նաև ասվում է,
որ երբ սկսվում է գործազրկություն,
Աշխատանքից առաջին հերթին
կանանց են ազատում:
Որ "գործազուրկների կեսից ավելին
կանայք են աշխարհում,
Իսկ արևելքում նրանք
համարյա երկու երրորդն են":

Իհարկե: Բայց ես
շարունակում եմ շեշտել,
Որ ձեզանից շատերը
չեն ցանկանում ընդունել,
Որ մեխանիզմը ձեր
սոցիալ-էկոնոմիկական
Պարբերաբար ժողովրդին
ենթարկում է խտրականության:

Դուք ստիպված եք հավատալ
ձեր հեքիաթներին,
Որպեսզի լավ պատկերացում
պահպանեք ձեր մասին
Եվ սովորաբար վրդովվում եք,
երբ ինչ-որ մեկը
Ազնվորեն ճշմարտությունը
շպրտում է ձեր դեմքին:

Դուք հերքում եք նույնիսկ
մակերեսին եղած ճշմարտությունը:

Ձեր հասարակությունը՝
ջայլամների հասարակություն է:

Sambitbaba
22.04.2019, 22:40
Ուրեմն, է՞լ ինչ է գրում
շաբաթաթերթն այսօր:

Ա-4 էջի հոդվածը
կոչվում է այսպես.
"ՖԵԴԵՐԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆՈՐ ՃՆՇՈՒՄԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ
ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ
ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ":

Այնտեղ ասվում է,
որ. "Բնակարանային հարցերով
Զբաղվող ֆեդերալ ծառայողները
մշակում են ծրագիր,
Որը կուժեղացնի այդ հարցում
մինչև օրս նախաձեռնված փորձերը՝
Ռասայական խտրականությանը
վերջ տալու նպատակով":

Ահա թե ինչի մասին
դուք պետք է ձեզ հարցնեք.
Ինչու՞ այդպիսի փորձերը
պետք է ուժեղացվեն:

Անշուշտ, օրենքով արգելվում է
ռասայական պատկանելիության,
Մաշկի գույնի, հավատի,
սեռական կողմնորոշման,
Ֆիզիկական թերությունների
և ընտանեկան վիճակի
Հատկանիշներով կատարվող
ամեն խտրականություն:

Բայց միևնույն ժամանակ
տեղական գերատեսչությունները
Ոչինչ չեն արել վերացնելու համար
նման նախախնամությունները:
Շատերը դեռ համարում են,
որ մարդ պետք է իրավունք ունենա
Իր սեփականության հետ վարվել այնպես,
ինչպես ինքը կցանկանա:

Բայց եթե այդպես լիներ,
ուրեմն բնակչության
Որոշակի շերտեր
կարող էին պարբերաբար
Զրկվել իրենց կամ իրենց
ընտանիքի պահանջներին
Համապատասխան բնակարան
գտնելու հնարավորությունից:

Իսկ հասանելի բնակարանի
բացակայության դեպքում
Հողի և հետնախորշերի
տերերը կարող են
Չափից դուրս գներ պահանջել
զարհուրելի պայմանների համար:
Եվ շահագործումը կլինի արդեն
"սեփականության իրավունքի" անվան տակ:

Բայց չէ՞ որ սեփականատերը պետք է
ունենա ինչ-որ իրավունքներ:

Իսկ եթե փոքրամասնության
իրավունքները ոտնձգություն են
Անում մեծամասնության
իրավունքների վրա՞:
Այս հարցը միշտ եղել է,
մնում է և կա,
Եվ ամեն քաղաքակիրթ հասարակություն
անշուշտ բախվել է սրան.

Կգա՞ արդյոք ժամանակ,
երբ բոլորի համար
Բարձրագույն բարիքը
կփոխարինի առանձին
Անհատների իրավունքներին:
Արդյո՞ք հասարակությունն
Ինքն իրեն առջև
պատասխանատվություն կզգա:

Բնակարանային հարցի վերաբերյալ
օրենքները ձեր նոր՝
Ձեր միջոցն է, այս հարցին
պատասխանել. "Այո՛":

Այդ օրենքներն իրագործելու
ամեն ձախողված փորձ
Իհարկե, հարուստների
միջոցն է ասել. "Ո՛չ:
Հաշվի են առնվում
միայն մեր իրավունքները":

Եվ նորից. ձեր պրեզիդենտը
և նրա ադմինիստրացիան
Ակտիվ ուշադրություն են
հատկացնում այդ հարցին:
Անցյալի ոչ բոլոր
ամերիկյան պրեզիդենտները
Հարուստների և երևելիների հետ
պայքարի մեջ կմտնեին:

Գիտեմ: Հոդվածում ասվում է,
որ Քլինթոնի ադմինիստրացիան
Շատ կարճ ժամանակաշրջանում
նախաձեռնել է բնակարանային
Եվ խտրականության հարցերի
ավելի շատ հետաքննություններ,
Քան դա արվել է նախկին
տաս տարիների ընթացքում:

Եվ այդ պատճառով ավելի շատ
թշնամիներ է վաստակել պրեզիդենտը.
Արդյունաբերողներն ու ձեռնարկատերերը,
դեղագործական ընկերությունները,
Ապահովագրական ֆիրմաները,
բժիշկներն ու բժշկական
Բազում կոնգլոմերատները,
խոշոր սեփականատերերը:

Հիշիր, թե որքան դժվար էր Քլինթոնին
իր դիրքում գտնվելը:

Նույնիսկ այժմ, երբ գրում են նրա մասին՝
1994 թվականի ապրիլին, -
Սարսափելի ուժով աճում է
Քլինթոնի վրա ճնշումը:

Իսկ 1994 թվականի
ապրիլյան այդ թերթն ասու՞մ է
Արդյոք քեզ ինչ-որ բան
մարդկային ռասայի մասին:

Վերադառնանք Ա-14 էջին:

Այստեղ կա մի լուսանկար,
որի վրա ռուսական
Քաղաքական մի առաջնորդ
ձեռքերն է թափահարում:
Այդ լուսանկարի տակ
հոդված կա, անվանված.
"ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ
ԿՈԼԵԳԱՆԵՐԻՆ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ":

Հոդվածում ասվում է,
որ Վլադիմիր Ժիրինովսկին
Ներգրավվեց ևս մեկ
տուրուդմբոցի մեջ,
Ծեծեց իր ընդդիմախոսին
և նրա երեսին գոչեց.
"Ես կփտեցնե՛մ քեզ բանտում:
Ես մորու՛քդ կպռճոկեմ":

Եվ դու զարմանում ես,
թե ինչու են երկրները
Մինչև օրս դիմում զենքին:
Այդ հոդվածում խոսվում է
Լայն քաղաքական շարժման
խոշոր առաջնորդի մասին,
Եվ նա պառլամենտում
ցուցադրում է իր ուժը
Շուկայական գողի պես
ծեծելով իր ընդդիմախոսին:

Ձեր ռասան շատ պրիմիտիվ է,
դուք միայն ուժն եք ընդունում:
Ձեր մոլորակի վրա դեռևս
իսկական օրենքներ չկան:
Իսկ իսկական օրենքը՝
Օրենք է Բնական, -
Բացատրել կամ սովորեցնել պետք չէ,
քանզի ակնհայտ է այն:

Կյանք ներդնելու կարիք
չունեն այդպիսի օրենքները,
Նրանք ուղղակի իրագործվում են,
քանզի այդ օրենքները
Նպատակահարմար են դարձնում իրենց
անխուսափելի հետևանքները:

Թույլ տուր օրինակ բերել:

Բարձր զարգացած էությունները
իրենց գլխին երբեք
Մուրճով չեն հարվածում,
որովհետև դա ցավոտ է:
Նույն պատճառով նրանք
չեն հարվածում նաև
Ուրիշ մեկի գլխին,
որ ցավ չպատճառեն:

Եթե այդպես վարվես,
այդ մարդը կսկսի բարկանալ:
Իսկ եթե դու շարունակես
այդ կերպ բարկացնել նրան,
Նա կգտնի մեկ այլ մուրճ
և քեզ պատասխան կտա:
Եվ այդ պատճառով նրանք գիտեն,
որ մուրճով հարվածելով մեկին,
Դու վերջիվերջո, միևնույն է,
հարվածում ես ինքդ քեզ:

Արդյունքն առկա է:

Զարգացման որոշակի
մակարդակի չհասած
Մարդիկ՝ Տիեզերքի
պրիմիտիվ էությունները, -
Ապրում են այդ փորձը:
Բայց, համեմատ զագացման
Ցածր մակարդակի՝
դա չի անհանգստացնում նրանց:

Բարձրզարգացած էությունները
չեն ցանկանում խաղալ
"Ով ավելի մեծ մուրճ ունի,
նա է հաղթում" խաղը:
Իսկ պրիմիտիվ էությունները
շատ են սիրում այդ խաղը
Եվ նրանից բացի ուրիշ խաղ
խաղալ չեն ցանկանում:

Մեր մեջ ասած, հիմնականում
դա՝ տղամարդկանց խաղ է:
Նույնիսկ ձեզ մոտ կանայք
մուրճերով խաղը չեն խաղում:

Կանայք խաղում են այլ խաղ:
Նրանք ասում են. "Եթե
Ես մուրճ ունենամ, ապա
այդ մուրճի օգնությամբ
Ձեռք կբերեմ արդարություն
և սիրո հարաբերություններ
Կհաստատեմ ողջ աշխարհում
բոլոր մարդկանց միջև":

Ուրեմն, Դու ասում ես,
որ մեր մոլորակի վրա
Կանայք տղամարդկանցից
ավելի զարգացա՞ծ են:

Ես դատողություններ չեմ անում:
Ես ուղղակի դիտում եմ:

Ճշմարտությունն ինքնին ակնհայտ է,
ինչպես և բնական օրենքը:

Բայց յուրաքանչյուր ոչ բնական
օրենք՝ ակնհայտ չէ,
Եվ այդ պատճառով այն
ձեզ պետք է բացատրել:
Հասկացնել, թե այդ օրենքը
ինչի համար է ձեզ պետք:
Ձեզ պետք է ցուցադրել:
Իսկ դա այնքան էլ հեշտ չէ,
Քանզի օգտակար բանն արդեն
ակնհայտ է ինքնին:

Պահանջվում է շատ արտասովոր
և բազմիցս վստահելի մարդ,
Որպեսզի համոզի ձեզ այն,
ինչ ինքնին ակնհայտ չէ:

Այդ նպատակի համար դուք
հորինել եք քաղաքագետներին:

Նաև հոգևորականներին:

Գիտնականները շատ չեն խոսում:
Սովորաբար նրանք շատախոս չեն:
Եթե նրանք փորձ են կատարում
և հասնում են հաջողության,
Ուղղակի ցույց են տալիս ձեզ,
թե իրենք ինչ են արել:
Այդ պատճառով գիտնականները
լռակյաց են սովորաբար:

Իսկ քաղաքական գործիչների հետ
ամեն ինչ այլ կերպ է:
Եթե նրանք անհաջողության են մատնվել,
ուրեմն նրանք խոսում են:
Եվ որքան ավելի մեծ է
նրանց անհաջողությունը,
Այնքան ավելի շատ են խոսում
ձեր քաղաքական գործիչները:

Կետ առ կետ այս ամենը կարելի է
ասել հոգևորականների մասին էլ:

Բայց ահա թե ինչ
հիմա կասեմ Ես քեզ.

Ճշմարտությունը և Աստված գտնվում են
նույն տեղում՝ լռության մեջ:

Երբ գտնում ես Աստծոն
և գտնում ես ճշմարտությունը,
Դու այդ մասին խոսելու
անհրաժեշտություն չունես:

Դա ակնհայտ է ինքնին:

Եթե չափից շատ ես
խոսում Աստծո մասին,
Ավելի հավանական է այն,
որ դու նրան դեռ փնտրում ես:
Բայց դա նորմալ է լրիվ,
և այդպես պետք է լինի:
Ուղղակի գիտեցիր այն տեղը,
որտեղ որ գտնվում ես:

Բայց Ուսուցիչներն ամբողջ ժամանակ
Աստծո մասին են խոսում:
Եվ այս գրքում էլ մենք ամբողջ ժամանակ
Աստծո մասին ենք խոսում:

Դու սովորեցնում ես նրան,
ինչ ինքդ ես որոշել սովորել:
Եվ այո, այս գրքում մենք խոսում ենք
Իմ մասին և կյանքի մասին:
Եվ այս գիրքն օգնում է քեզ
քո Աստծո որոնումներում:
Դու մասնակցում ես այս գրքի գրմանը,
որովհետև դեռ փնտրում ես:

Այո:

Այդպես է, որ կա:
Եվ ճշմարիտ է դա
Նաև նրանց համար,
ով այն կարդում է:

Բայց մենք քննարկում ենք
այստեղ արարումը:
Եվ դու հարցրեցիր Ինձ
այս գլխի սկզբում,
Թե ինչու՞ չփոխեցի Ես
իրավիճակն աշխարհում,
Եթե ի սկզբանե այն
Ինձ դուր չէր գալիս:

Բայց Ես չեմ դատում այն,
ինչ դուք անում եք:
Ես ընդամենը դիտում եմ:
Եվ ժամանակ առ ժամանակ
Ուղղակի նկարագրում եմ
ձեր վարքը, ձեր արածը,
Ինչպես անում եմ, օրինակ,
մեր այս Երկրորդ Գրքում:

Բայց հիմա պետք է ասեմ քեզ.
մոռացիր Իմ դիտարկումներն
Ու մոռացիր խոսքերս: -
Դիտելով իրավիճակը
Ձեր մոլորակի վրա,
ի՞նչ ես դու ինքդ զգում:

Դու վերցրեցիր հոդվածներն
ընդամենը մեկ թերթից,
Եվ արդյունքում արդեն
ահա, թե ինչ նկատեցիր.

* Տարբեր եկրներում
հրաժարվում են աշխատավորներին
տալ նրանց կենսական
հիմնական իրավունքները:

* Գերմանիայում, էկոնոմիկական
անկման ֆոնի վրա
Հարուստները հարստանում են,
իսկ աղքատները սնանկանում են:

* Ամերիկայում կառավարությունը
հարկադրված է ստիպել
Սեփականատերերին ենթարկվել
բնակարաններն արդարացիորեն
Հատկացնելու օրենքներին:

* Քաղաքական առաջնորդն
ասում է իր ընդդիմախոսին.
"Ես քեզ կփտեցնեմ բանտում,
մազ առ մազ կփետեմ մորուքդ", -
Եվ դրա հետ մեկտեղ
գռեհիկաբար բռունցքները
Թափ է տալիս ռուսական
պառլամենտի դահլիճում:

Կա՞ այդ թերթում արդյոք
էլի ինչ-որ բան
Ձեր "քաղաքակիրթ"
հասարակության մասին:

Sambitbaba
03.05.2019, 19:09
Դե, Ա-13 էջին կա հոդված
"ԱՆԳՈԼԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏԸ
ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ Է ՏՈՒԺՈՒՄ" վերնագրով:

Ասվում է. "Ապստամբությամբ
համակված շրջաններում
Ռազմական վերնախավը
շքեղության մեջ է ապրում
Այն ժամանակ, երբ սոված են
հազարավոր մարդիկ":

Բավական է: Պատկերը պարզ է:
Եվ դա միայն մեկ թե՞րթ է:

Մեկ թերթի մեկ բաժին:
Ես նույնիսկ դուրս չեմ եկել "Ա" բաժնից:

Եվ այդ պատճառով
Ես նորից քեզ կասեմ.
Պրիմիտիվ են ձեր բոլոր
համաշխարհային համակարգերը:
Դրանք պետք է փոխել,
բայց փոխողը Ես չեմ:
Դուք ունեք ընտրության
և կամքի ազատություն
Նրա համար, որ ամենը
հենց ինքներդ փոխեք:

Բայց մինչև այժմ, այս բոլոր
հազարամյակներից հետո,
Ահա, թե որքան եք
դուք տեղաշարժվել:
Ահա, թե ինչ եք ստեղծել:
Մի՞թե դա ձեզ չի վրդովում:

Բայց և այնպես, ի վերջո
մի լավ գործ արեցիք:
Վերջապես, դուք Ինձանից
խորդուրդ հարցրեցիք:

Անգամ անգամի հետևից
ձեր "քաղաքակրթությունը"
Դիմել է Աստծոն հարցով.
"Ասա, որտե՞ղ շեղվեցինք
Մենք մեր ճանապարհից:
Ասա, ինչպե՞ս ուղղենք ամեն ինչ":

Եվ չնայած դուք միշտ քամահրել եք
Իմ բոլոր խորհուրդները,
Ես չեմ դադարել առաջարկել
դրանք նորից ու նորից:

Ես նորից առաջարկում եմ ձեզ
Իմ դիտարկումները,
Ես շարունակում եմ սիրել ձեզ
նույնիսկ այն ժամանակ,
Երբ դուք նորից չեք լսում Ինձ,
երբ Ինձ նորից արհամարհում եք:

Այդ պատճառով Ես նկարագրում եմ
ձեզ ամենն, ինչպես կա:
Համբերատար Ես բացատրում եմ,
թե ինչպես ապրել ավելի լավ:
Ես դա անում եմ այնպես,
որպեսզի ստիպեմ ձեզ զգալ
Եվ վրդովվել, քանզի ցանկանում եմ
ձեր ուշադրությունը գրավել:

Եվ դա Ինձ հաջողվեց:

Ես տեսնում եմ, որ ամեն ինչ
կամաց-կամաց կարգավորվում է:
Մարդկային փորձի ապառաժը
մենք տաշում ենք աստիճանաբար:
Ինչպես քանդակագործը,
հեռացնելով ավելորդ կտորները,
Սքանչելի ստեղծագործություն է կերտում
գալիք սերունդների համար:

Տաշում ենք "մե՞նք":

Դու և Ես այս գրքի օգնությամբ,
և ուրիշ շատ ավետաբերներ.
Գրողներ, նկարիչներ,
Հեռուստատեսային և կինո - ռեժիսորներ:
Երաժիշտներ, երգիչներ,
դերասաններ, պարողներ,
Ուսուցիչներ, գուրուներ,
շամաններ, Վարպետներ:

Քաղաքագետներ, իշխողներ,
(այո, նրանց մեջ էլ կան
Շատ լավ և ազնիվ մարդիկ),
բժիշկներ, իրավաբաններ
(Լավ և ազնիվ մարդիկ
նրանց մեջ էլ են հանդիպում),
Մայրեր ու հայրեր,
տատիկներ ու պապիկներ,
Ինչպես Ամերիկայում,
այնպես էլ ողջ աշխարհում:

Դուք ռահվիրաներ եք
և նախակարապետներ:

Եվ այսօր շատ մարդկանց
գիտակցությունը փոխվում է:

Ձեր շնորհիվ:

Կպահանջվի՞ արդյոք դրա համար
համաշխարհային աղետ,
Չտեսնված արհավիրք,
ինչպես համարում են ոմանք:
Պե՞տք է երկրագունդը շուռ գա,
բախվի գիսաստղի հետ,
Կուլ տա իր մայր ցամաքները,
որ մարդը լսել կարողանա:

Պե՞տք է արդյոք ձեզ հյուր գան
այլմոլորակայինները
Եվ վախեցնեն այնպես,
որպեսզի ձեր խելքը
Հերիքի գիտակցել,
որ մենք բոլորս Մեկ Ենք:

Պե՞տք է արդյոք վախեցնել ձեզ
մահվան աստիճանի,
Որպեսզի վերջապես սկսեք
նոր կյանք կառուցել:

Այդպիսի իրադարձությունների
կարիք, անշուշտ, չկա,
Բայց դրանք, այնուամենայնիվ,
կարող են պատահել:

Նրանք տեղի՞ կունենան:

Դու համարում ես, նույնիսկ Աստծո կողմից,
ապագան գուշակելի՞ է:
Տես, Աստված ասում է քեզ.
ապագան ստեղծելի է:

Ստեղծեք այն այնպիսին,
ինչպիսին կցանկանաք:

Բայց մինչ այդ Դու ասում էիր,
որ ժամանակի իրական
Բնույթն այն է, որ գոյություն չունի
ոչ մի ապագա:
Որ ամեն ինչ տեղի է ունենում
միևնույն Պահին և վերջ,
Այսինքն՝ Հավերժական
Ներկա Պահի մեջ:

Դա այդպես է:

Նշանակում է, այդ երկրաշարժերը,
ջրհեղեղները, բախումները...
Այդ ամենը տեղի է
ունենում հենց հիմա՞:
Եվ չասես ինձ, թե Դու՝
Աստված, այդ չգիտես:

Իսկ դու ցանկանու՞մ ես,
որ դա տեղի ունենա:

Իհարկե ոչ: Բայց Դու
ասացիր, որ ամենն,
Ինչ պետք է լինի,
պետք է տեղի ունենա, -
Այդ ամենն արդեն
տեղի է ունեցել,
Այդ ամենը տեղի է
ունենում հենց հիմա:

Ադպես է: Բայց Հավերժական
Ներկա Պահն անվերջ փոխվում է:
Չես հասցնում թարթել աչքդ,
և այն ուրիշ է արդեն:
Հետևի՛ր: Դիտարկի՛ր:
Դու Ինձ հասկանու՞մ ես:
Քո իրականության մեջ
ԵՍ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈԽՎՈՒՄ ԵՄ:

Ի՞նչն է ստիպում Քեզ փոխվել:

Քո պատկերացու՛մը
քո Աստծո մասին:
Քո մտքերն աշխարհում
Ամեն ինչի մասին՝
Ահա թե ինչն է ստիպում
Ամեն Ինչ փոխվել, -
Եվ Ամեն Ինչ փոխվում է
անվերջ, ակնթարթորեն:

Երբեմն այդ փոփոխությունը
համարյա անընկալելի է:
Այդ փոփոխությունը կախված է
քո մտքի ուժից:
Եվ երբ միտքն ուժեղ է,
կամ դա կոլեկտիվ միտք է,
Ծագում են հետևանքներ,
անհավանական էֆեկտ...

Ամեն ինչ փոխվում է:

Եվ ուրեմն կլինի՞ համաշխարհային
արհավիրքի պես ինչ-որ բան:

Ես չգիտեմ: Կլինի՞:
Դու ես որոշողը:
Քո իրականությունը դու ինքդ
ընտրում ես հենց հիմա:

Ես ընտրում եմ, որ դա
տեղի չունենա:

Այդ դեպքում այն տեղի չի ունենա:
Եթե տեղի չունենա:

Դե ահա, Դու նորի՛ց:

Այո: Դու պետք է սովորես ապրել
հակասությունների պայմաններում:
Եվ պետք է հասկանաս
ամենամեծ ճշմարտությունը.

Ոչինչ նշանակություն չունի:

Ոչինչ նշանակություն չունի՞:

Ես դա կբացատրեմ քեզ
մեր Երրորդ Գրքում:

Դե... լավ: Չնայած
ես չէի ուզենա սպասել:

Դու դեռ այնքա՜ն շատ
բան ունես իմանալու:
Քիչ ժամանակ տուր քեզ:
Տուր քեզ մի փոքր տարածություն:

Մի՞թե մենք արդեն բաժանվում ենք:
Ես զգում եմ, որ Դու գնում ես:
Դու միշտ սկսում ես խոսել այդպես,
երբ պատրաստվում ես գնալ:
Իսկ ես կուզենայի դեռ
էլի ինչ-որ բաների մասին խոսել:
Օրինակ, այլմոլորակայինների մասին՝
նրանք գոյություն ունե՞ն:

Դրա մասին նույնպես
կխոսենք Երրորդ Գրքում:

Գոնե ակնարկի՞ր հիմա:

Դու ցանկանում ես իմանալ,
թե արդյոք կա գիտակից կյանք
Ինչ-որ տեղ Տիեզերքու՞մ:

Այո: Իհարկե կա:

Եվ նրանք նույնքան
պրիմիտիվ են, որքան մե՞նք:

Կյանքի որոշ ձևեր ավելի պրիմիտիվ են,
որոշներն՝ ավելի քիչ:
Իսկ ոմանք շատ ավելի
առաջ են գնացել:

Այլմոլորակայինները երբևիցէ
մեզ այցելե՞լ են:

Այո: Շատ անգամ:

Իսկ ի՞նչ նպատակով:

Հիմնականում այցելել են
որպեսզի ճանաչեն:
Իսկ որոշ դեպքերում՝
որ անտեսանելի օգնեն:

Իսկ ինչպե՞ս են նրանք օգնում:

Ժամանակ առ ժամանակ
նրանք աջակցում են ձեզ:
Քեզ քաջ հայտնի է, որ վերջին
յոթանասունհինգ տարիներում
Դուք ավելի մեծ տեխնիկական
առաջընթաց եք կատարել,
Քան մինչ այդ մարդկության ամբողջ
պատմության ընթացքում:

Այո, ես ենթադրում եմ,
որ հենց այդպես է, որ կա:

Բայց ենթադրում ես, որ ամենը,
սկսած համակարգչային տոմոգրաֆիայից
Եվ գերձայնային թռիչքներից
մինչև միկրոչիպերը,
Որոնք ներաճեցնում եք
ձեր մարմինների մեջ
Ձեր սրտի գործունեությունը
կարգավորելու համար, -
Այդ ամենը ստեղծվել է
մարդկային գիտակցությա՞մբ:

Դե... այո:

Այդ դեպքում ինչու՞
այդ մասին մարդկությունը
Չի մտածել հինգ հարյուր
կամ հազար տարի առաջ:

Չգիտեմ: Կարծում եմ,
տեխնոլոգիաներ չկային:
Այսինքն, ասածս այն է,
որ մեկը բխում է մյուսից:
Կարծում եմ, այդ ամենը
բարեշրջման ընթացք է:

Քեզ տարօրինակ չի՞ թվում,
որ միլիարդավոր
Տարիների մարդկության
բարեշրջման ընթացքում՝
Ընդամենը յոթանասունհինգ -
հարյուր տարի առաջ
Տեղի ունեցավ հսկայական
"ճանաչողական պայթյուն":

Դու արտասովոր ոչինչ
չե՞ս տեսնում նրանում,
Որ մոլորակի վրա շատ մարդիկ
իրենց կյանքի ընթացքում
Տեսան զարգացումն ամենի՝
սկսած ռադիոն,
Մինչև ռադարն ու
ռադիոէլեկտրոնիկան:

Մի՞թե դու չես հասկանում,
որ այդ ողջ տեղի ունեցածը
Իրենից քանակական
թռիչք է ներկայացնում:
Եվ այդ թռիչքն այնպիսի
չափերի և մեծության է,
Որ անկասկած հակասում է
առողջ դատողությանը:

Ինչի՞ մասին ես Դու խոսում:

Ես ասում եմ. գիտակցիր
հնարավորությունը, որ ձեզ օգնել են:

Դե լավ: Եթե մեզ
օգնում են տեխնիկապես,
Ուրեմն ինչու՞
հոգեպես էլ չեն օգնում:
Այդ՝ "գիտակցության մեջ
տեղաշարժի" հարցում,
Զարգացած քաղաքակրթություններն
ինչու՞ մեզ չեն օգնում:

Քեզ օգնում են:

Ի՞նձ:

Կարծում ես,
ինչի՞ համար է այս գիրքը:

Հըմմ:

Բացի այդ, ամեն օր
ձեզ ներկայացվում են
Նոր գաղափարներ, մտքեր,
նոր ըմբռնումներ:

Գիտակցության փոխակերպման
պրոցեսը, նաև հոգևոր
Գիտակցման լայնացումը՝
պրոցես է երկար:
Դրա համար ժամանակ
և համբերություն է հարկավոր:
Ընդ որում, ոչ թե մեկ կյանք:
Հարկավոր են սերունդներ:

Բայց դուք ուշքի եք գալիս:
Կամաց-կամաց փոխվում եք:
Դանդաղ տեղի է ունենում
ձեր փոխակերպումը:

Եվ Դու ասում ես, որ այլմոլորակայիններն
այդ հարցում մեզ օգնու՞մ են:

Իհարկե: Հիմա նրանք,
նրանցից շատերը, ձեր մեջ են:
Եվ օգնել են ձեզ այդ կերպ
նրանք տարիներ երկար:

Ուրեմն ինչու՞ մենք
նրանց մասին չգիտենք:
Ինչու՞ նրանք մեր մեջ
իրենց չեն դրսևորում:
Մի՞թե դա չի կրկնապատկի
նրանց ազդեցությունը:

Նրանց նպատակն է՝ օգնել ձեզ
այն փոփոխություններում,
Որոնք դուք ինքներդ եք
ցանկանում ձեր կյանքում:
Նրանք չեն ցանկանում սեփական
փոփոխություններ ստեղծել:
Նրանք ցանկանում են միջնորդել,
այլ ոչ թե ստիպել:

Եթե նրանք իրենց ցուցադրեին,
դուք ստիպված կլինեիք,
Դրդված նույնիսկ ընդամենը
նրանց ներկայությամբ,
Մեծ հարգանք ցուցաբերել
նրանց հանդեպ ու նաև
Հսկայական քաշ տալ
նրանց խոսքերին:

Գերադասելի է, որ մարդիկ իրենք
հասնեն իրենց ճշմարտությանը:
Ճշմարտությունը, որը ծնվում
և գալիս է քո ներսից,
Այնքան հեշտ չէ մերժել,
որքան ճշմարտությունը,
Որը քոնը չէ, որը ծնվել
և քեզ է եկել ուրիշից:

Իսկ ասա, երբևիցէ
մենք կտեսնե՞նք նրանց:
Կճանաչե՞նք նրանց այնպիսին,
ինչպիսին իրականում կան:

Օ, այո: Կգա ժամանակ,
երբ ձեր գիտակցությունը կաճի,
Ձեր վախը կհանդարտվի,
և նրանք իրենց ցույց կտան:

Իմիջիայլոց, նրանք արդեն
այդ բանն արել են,
Բայց մարդկանց շատ սակավաթիվ
խմբերի առջև:

Իսկ ի՞նչ կասես տեսության մասին,
որը լայն ճանաչում է ստանում:
Այն մասին, որ այդ
էություններն իրականում
Շատ չար են: Ասա,
կա՞ն նրանց մեջ նրանք,
Որոնք կցանկանային
մեզ պատճառել վնաս:

Իսկ կա՞ն մարդիկ, որ ցանկանում են
ձեզ վնաս պատճառել:

Այո, իհարկե, կան:

Որոշ էություններ՝ ավելի քիչ զարգացած, -
կարող են քննարկվել ձեր կողմից նույն կերպով:
Բայց հիշիր Իմ խրատը: Մի՛ դատիր: Ոչ ոք
անպատեհ ոչինչ չի անում Տիեզերքի մակարդակով:

Որոշ էություններ առաջ են գնացել
զարգացման մեջ տեխնիկական,
Բայց ոչ մտածելակերպի մեջ:
Այդպիսին է նաև ձեր ռասան:

Ուրեմն կարող են մեզ ոչնչացնել:
Ի՞նչը կարող է նրանց կանգնեցնել:

Դուք պաշտպանված եք:

Պաշտպանվա՞ծ ենք:

Այո: Ձեզ տրված է սեփական
ճակատագիրն ապրելու հնարավորությունը:
Ձեր կյանքի արդյունքը ստեղծողն է
ձեր սեփական գիտակցությունը:

Ի՞նչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որ ինչպես ամենի,
այնպես էլ այդ հարցի վերաբերյալ,
Ինչ որ դու ինքդ մտածում ես,
հենց այդ էլ կստանաս:

Ինչից վախենում ես՝
այն էլ ձգում է քեզ:

Ինչին դիմադրում ես՝
այն համառորեն մնում է:

Այն, ինչ փնտրում ես, -
կանհետանա, և քեզ
Հնարավորություն կտա նորից
ամեն ինչ սկսել սկզբից,
Եթե դու ցանկանում ես:
Կամ վռնդել քո փորձից:

Քանզի ինչ դու ընտրում ես,
հենց այն էլ ապրում ես:

Հըմմ: Իմ կյանքում ամեն ինչ
ինչ-որ այլ տեսք ունի:

Այո: Որովհետև դու
կասկածի ես առնում ուժը:
Դու կասկածում ես քո մեջ:
Դու կասկածում ես Իմ մեջ:

Այո: Հավանաբար
պետք չէ այդ անել:

Իհարկե, պետք չէ:

Sambitbaba
17.05.2019, 21:00
20.


Ինչու՞ են մարդիկ
կասկածում Քեզ վրա:

Որովհետև մարդիկ
կասկածում են իրենց վրա:

Իսկ ինչու՞ են նրանք
կասկածում իրենց վրա:

Որովհետև նրանց
այդպես պարտադրել են:
Այդպես սովորեցրել են
նրանց:

Ո՞վ:

Մարդիկ, որոնք պնդում էին,
թե Իմ անունից են խոսում:

Չեմ հասկանում, ինչու՞:

Որովհետև դա եղել է
և մինչ օրս էլ կա
Ձեզ, մարդկանց, հսկելու
միակ և հեշտ միջոցը:

Դու անպայման պետք է
կասկածես քեզ վրա,
Հակառակ դեպքում կօգտագործեիր
քո ամբողջ հզորությունը:

Իսկ դա անթույլատրելի է:
Դա քեզ պետք չէ անել:
Դա նրանց համար է,
ում ձեռքին իշխանությունն է:
Նրանք իրենց ձեռքին են
պահում իշխանությունը,
Բայց լավ գիտեն, որ այն՝
քո սեփականությունն է:

Եվ գիտեն, որ իշխանությունը
պահպանելու միակ միջոցն է՝
Ամեն կերպ կանխել
այն շարժումը համաշխարհային,
Որի նպատակն է բացել
ձեր տեսողությունը,
Հետո լուծել ամենամեծ երկու
խնդիրները մարդկային:

Որո՞նք:

Դե, մենք քննարկել ենք դա
նորից ու նորից:
Նշանակում է, հիմա պետք է
բերել հանրագումարի...

Համաշխարհային և ձեր սեփական
խնդիրների ու կոնֆլիկտների
Մեծ մասը՝ եթե ոչ բոլորը, -
կլուծվեն և կվերացվեն,
Եթե որպես հասարակություն
դուք կատարեք հետևյալը.

Առաջին, հրաժարվեք
անջատվածության կոնցեպտից:
Եվ երկրորդ, ընդունեք
կոնցեպտը բացահայտության:

Այլևս երբեք մի ընկալեք ձեզ
մեկմեկուց առանձին
Եվ այլևս երբեք մի ընկալեք ձեզ
Ինձանից առանձին:
Երբեք և ոչ ոքու մի ասեք
ոչինչ, բացի ճշմարտությունը,
Եվ երբեք մի ընդունեք ավելի քիչը,
քան մեծագույն ճշմարտությունն Իմ մասին:

Առաջին ընտրությունը
կծնի երկրորդը, քանզի
Երբ տեսնում և հասկանում ես,
որ Մեկ Ես Բոլորի Հետ,
Այլևս չես կարող ստել
կամ թաքցնել տվյալները,
Կամ լինել ուրիշների հետ
ուրիշ ինչ-որ կերպ,

Բացի ամբողջովին
և ազնվորեն բաց լինելը,
Որովհետև այդպես վարվելը
քո լավագույն շահերի համար է:

Բայց նման փոփոխությունների համար
հասկացությունների համակարգում՝
Կպահանջվի մեծ իմաստություն,
արիություն և վճռականություն:
Քանզի Վախն այդ հասկացությունների
հենց միջուկին է հարվածելու,
Քանզի Վախը դրանք անպայման
կեղծ է անվանելու:

Վախը կսկսի քայքայել
այդ ճշմարտությունների էությունը,
Եվ այդ ճշմարտությունների մեջ
դատարկություն կգոյանա:
Վախը կխեղաթյուրի,
կավերի ճշմարտությունները
Եվ Վախը քո ամենաուժեղ
թշնամին կդառնա:

Դուք երբեք չեք ունենա
և չեք կարողանա երբեք
Ստեղծել այն հասարակությունը,
որին միշտ ձգտել եք,
Մինչև ամենայն հստակությամբ
և ամենայն իմաստությամբ
Չհասկանաք տարրական
և միակ ճշմարտությունը.

Այն, ինչ անում ես ուրիշին, -
դու անում ես ինքդ քեզ:
Ուրիշի ուրախությունը՝
քո ուրախությունն է,
Եվ ուրիշի ցավն էլ՝
քո ցավն է նույնպես:

Երբ դու հրաժարվում ես
սրա մի որևէ մասից,
Ուրեմն գիտեցիր, որ դու
քո մասից ես հրաժարվում:

Այլ տարբերակ չկա:

Եկել է դեպի լավը
փոխվելու ժամանակը:
Եկել է ժամանակը
նորից սկսել ընկալել
Քեզ այնպիսին, ինչպիսին
Դու Կաս Իրականում,
Եվ այդպիսով աշխարհի առջև
նորից բաց լինել:

Որովհետև, երբ դու բաց ես,
Մենք՝ անբաժանելի ենք:

Եվ չնայած դեռևս
բաժանվածության պատրանքը
Որպես գործիք ուղեկցում է քեզ,
որ դու քեզ նորից ստեղծես, -

Բայց այսուհետև դու կսկսես
մարմնավորվել պայծառացած,
Հասկանալով պատրանքայնությունն
ամենի, ինչ քո շուրջ կա,
Օգտվելով դրանից
խաղով և ուրախությամբ,
Որ փորձարկես ամեն մի
տեսանկյունը նրա, -

Ով Մենք Կանք, - և դա
քեզ բավականություն կպատճառի,
Բայց դու այլևս երբեք
այն իրականություն չես համարի:

Քեզ վերաստեղծելու համար
դու այլևս երբեք
Ստիպված չես լինի օգտագործել
մոռացության մեխանիզմը,
Բաժանվածությունը նույնպես
կօգտագործես գիտակցված,
Ուղղակի դիտելով, թե ինչ է
նշանակում բաժանվածությունը՝
Կոնկրետ վիճակի հետ կապված,
կոնկրետ նպատակի համար ստեղծված:

Այսպիսով, երբ դու
ամբողջովին պայծառանաս՝
Այսինքն, նորից
վերալցվես լույսով, -
Նույնիսկ ուրիշներին հուշելու համար
ֆիզիկական կյանք վերադառնալը
Կարող է լինել քեզ համար
արդարացուցիչ պատճառ:

Ոչ թե որպեսզի ստեղծես, փորձես
քո ինչ-որ մի նոր տեսանկյուն,
Այլ որ ճշմարտության լույս բերես
պատրանքների տարածություն,
Որպեսզի ուրիշները ևս
կարողանան տեսնել:
Իսկ այդ ժամանակ դու ինքդ
"Լուսակիր" կլինես:

Այդ ժամանակ դու կլինես
մասնիկն արթնացման:
Դու գիտես, կան նրանք,
ով արդեն արել է այդ:

Նրանք եկել են այստեղ,
որպեսզի մեզ օգնեն
Փորձարկել և իմանալ,
թե Իրականում Մենք Ով Ենք:

Այո: Դրանք
պայծառացած հոգիներ են,
Որոնք արդեն
կատարելության են հասել:
Բարձրագույն փորձ ապրել
նրանք այլևս չեն ձգտում:
Նրանք արդեն ունեցել են այն
անցած կյանքերում:

Այժմ այդ հոգիների
միակ ցանկությունն է
Ձեզ հասցնել լուրը
այդ փորձի մասին:
Նրանք ցույց կտան Աստծո
ճանապարհն ու կյանքը,
Կասեն. "Ես եմ ճանապարհն
ու կյանքը: Ինձ հետևիր":

Հետո նրանք քեզ համար
կստեղծեն պատկերը նրա,
Ինչը նշանակում է ապրել
Աստծո հետ միասնացած:
Փառքի մեջ հավերժական:
Աստվածագիտակցված:

Մենք միշտ միասին ենք, -
դու և ես:
Մենք չենք կարող այդ միասնությունը
չլինել:

Դա ուղղակի անհնար է,
բայց հիմա դու ապրում ես,
Ապրելով այդ միասնության
փորձն անգիտակցական:

Բայց Աստծո հետ գիտակցված
միասնության մեջ ապրելու փորձն էլ
Կարելի է ապրել անշուշտ
մարմնում ֆիզիկական, -
Գիտակցելով ամենապարզ
և տարրական ճշմարտությունը;
Գիտակցված արտահայտելով,
թե Իրականում Դու Ով Ես:

Երբ դուք այդպես եք անում,
դուք օրինակ եք ծառայում
Մյուս բոլորի համար, ով դեռևս
մոռացության մեջ է ապրում:
Նրանց համար դուք դառնում եք
կենդանի հիշեցում:
Փրկում եք նրանց և նրանք
մոռացության մեջ չեն կորչում:

Հենց ձեր հասկացած դժոխքն է՝
մոռացության մեջ կորելը:
Բայց Ես խոստանում եմ, երբեք
ձեզ թույլ չեմ տա կորել:
Ես թույլ չեմ տա, որ նույնիսկ
մեկ գառ հետ մնա հոտից,
Ես՝ անպայման, լսու՞մ եք, -
ձեզ հովիվ կուղարկեմ:

Այո, այո, շատ ու շատ
հովիվներ Ես կուղարկեմ,
Եվ դու կարող ես ընտրել
նրանցից մեկը լինել,
Եվ երբ այդ հոգիները,
ում դու քնից կարթնացնես,
Վերջապես կվերհիշեն
Իրենց Ով Լինելը, -

Այդ հոգիների համար կցնծան
բոլոր հրեշտակները երկնքի,
Չէ՞ որ, կորչելով երբևիցէ,
դուք նորից գտնվեցիք:

Այժմ մեր մոլորակի վրա
այդպիսի արարածներ կա՞ն:
Ոչ թե անցյալում,
այլ հիմա, հենց հիմա:

Այո, միշտ եղել են:
Եվ միշտ կլինեն:
Ես առանց Ուսուցիչներ
ձեզ երբեք չեմ թողել:
Հենց հիմա ձեր մոլորակի վրա
այդպիսիք շատ ու շատ են,
Ինչպես նաև Տիեզերքի
բազմաթիվ այլ մասերում:

Իսկ Տիեզերքի որոշ տեղերում
այդ էություններն ապրում են
Միասին անփոփոխ ընդհանրության
և բարձրագույն ճշմարտության
Անընդմեջ արտահայտման
կատարյալ պայմաններում:

Դրանք պայծառացած
հասարակություններն են,
Որոնց մասին արդեն
Ես ձեզ ասել եմ:
Նրանք կան, իրական են,
և նրանք ձեզ ուղարկել են
Իրենց էմիսարներին,
և հիմա դուք այդ գիտեք:

Ուրեմն Բուդդան, Քրիշնան, Հիսուսը
Տիեզերքի՞ց են եկել:

Այդ դու ասացիր, ոչ թե Ես:

Դա ճշմարի՞տ է:

Ասա, այդ մասին դու
առաջին անգա՞մ ես լսում:

Ոչ: Բայց դա ճշմարի՞տ է:

Դու կարծում ես, որ այդ Վարպետները,
մինչև Երկիր գալը, գոյատևել են
Ինչ-որ տեղ, և նորից վերադարձել են
այդ տեղը հետմահու՞:

Այո, ես այդպես եմ կարծում:

Իսկ ի՞նչ ես կարծում,
այդ տեղը որտե՞ղ է:

Միշտ համարել եմ, որ դա այն է,
ինչը մենք "դրախտ" ենք կոչում:
Ես կարծում եմ, որ այդ Վարպետները
երկնքից են եկել:

Իսկ ի՞նչ ես կարծում,
որտե՞ղ է այդ դրախտը:

Չգիտեմ: Ենթադրում եմ,
դա ինչ-որ այլ իրականություն է:

Այլ աշխա՞րհ:

Այո... Օ, ես հասկացա:

Այդ վայրը ես կանվանեի
հոգևոր աշխարհ,
Այլ ոչ թե "այլ աշխարհ", -
ոչ թե այլ մոլորակ:

Այո: Դա էլ հենց կա
հոգևոր աշխարհը:
Բայց ի՞նչն է, ասա,
քեզ ստիպում մտածել,
Որ այդ Սուրբ Ոգիները
չեն կարող կամ չէին ընտրի
Այս անծայրածիր Տիեզերքի
մեկ այլ տեղում էլ ապրել:

Կարծում եմ, ուղղակի երբեք
ես այդ մասին չեմ մտածել:
Առաջ դա երբեք
իմ միտքը չի եկել:

"Շատ բան կա աշխարհում,
իմ ընկեր Հորացիո,
Որ ձեր իմաստունները
երազում էլ չեն տեսել":

Սա գրել է ձեր հիանալի
Վիլյամ Շեքսպիրը:

Նշանակում է, Հիսուս
այլմոլորակային էր:

Ես նման բան չեմ ասել:

Ուրեմն եղե՞լ է: Թե՞ չի եղել:

Համբերություն, զավակս:
Դու շատ առաջ ես ընկնում:
Պետք է ևս մեկ գիրք գրել,
դեռ շատ բան կա ասելու:

Ուրեմն, ես ստիպված եմ
երրորդ գրքի՞ն սպասել:

Ես ասել եմ քեզ:
Ամենասկզբից խոստացել եմ:
Ես ասել եմ քեզ,
որ երեք գիրք կլինի:
Առաջինը խոսում էր
առանձին վերցրած մարդու կյանքի
Ճշմարտության և ճակատագրի
փոփոխականության մասին:

Երկրորդը քննարկում է
մոլորակի բոլոր մարդկանց
Որպես մեկ ընտանիքի
կյանքի ճշմարտությունը:
Իսկ երրորդը կշոշափի
մեծագույն ճշմարտությունները,
Որոնք վերաբերվում են
հավերժական հարցերին:

Նրա մեջ բացահայտվելու են
Տիեզերքի գաղտնիքները:

Եթե միայն բացահայտվելու են:

Հեյ, լսիր: Ես չգիտեմ,
թե որքան կհամբերեմ:
Այսինքն, ուզում եմ ասել,
որ ես իրոք հոգնել եմ,
Ինչպես Դու ես ընդգծում միշտ,
"ապրել հակասությունների մեջ":
Ես ուզում եմ, որ ամեն ինչ
հենց այդպես էլ լինի:

Ուրեմն, նշանակում է,
հենց այդպես էլ կլինի:

Եթե միայն լինի:

Հենց այդպե՛ս: Այդպե՛ս:
Հիմա դու ՀԱՍԿԱՑԱ՛Ր:
Հիմա դու հասկանում ես
Սուրբ Երկճյուղավորումը:
Հիմա դու տեսնում ես
պատկերն ամբողջական:
Հիմա դու հասկացար
մտադրությունը:

ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ
ՄԻԵՎՆՈՒՅՆԸ ՉԻ ԼԻՆՈՒՄ:
Եվ սա նշանակում է,
որ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ՝ ՉԿԱ:

Դե... ներիր ինձ, դմբոյիս,
բայց ա՜խ, Դու իմ Աստված:
Ինչպե՞ս ուրեմն ինչ-որ բան կարող է
նշանակել ինչ-որ բան:

Եվ չի էլ նշանակում:
Բայց դու նորից, սիրելիս,
Առաջ ես ընկնում:
Որդյակ Իմ, ամեն ինչ
Իր ժամանակին:
ամենն իր ժամանակին:

Դու կճաանաչես այդ և ուրիշ
մեծագույն գաղտնիքներ,
Երբ գա ժամանակը և դու
Երրորդ Գիրքն ընթերցես:

Եթե միայն... հիմա եկ,
ասենք միասին...

ԵԹԵ ՄԻԱՅՆ ՃԱՆԱՉԵՆՔ:

Հենց այդպես:

Sambitbaba
21.05.2019, 21:07
Լավ, լավ...համաձայն եմ:

Բայց եթե խոսեցինք
արդեն այս մասին, -
Այսօրվա և հետոյի միջև
ընկած ժամանակահատվածում
Ինչպիսի՞ հնարավորություններ
կարող են օգտագործվել:

Հենց այստեղ, հենց հիմա,
որպեսզի վերադառնանք
Մեր իմաստությանը,
վերադառնանք պարզությանը,
Աստծոն վերադառնանք:
Ի՞նչ պետք է մենք անենք:
Պետք է դիմենք կրոնի՞ն:
Դա՞ է պակասող օղակը:

Մոռացեք կրոնը:
Դիմեք հոգևորին:

Այդ հայտարարությունը
շատերին կզայրացնի:

Դե, մարդիկ զայրույթով
կարձագանքեն ամբողջ գրքին...

Եթե արձագանքեն:

Ինչու՞ ես Դու ասում,
որ պետք է մոռանալ կրոնը:

Որովհետև կրոնը
ձեզ բարիք չի բերում:

Կրոնին անհրաժեշտ է ստիպել
մարդկանց հավատալ,
Որ առաջին հերթին հենց ինքն է,
որ անհրաժեշտ է նրանց:
Ուրեմն, այլ բանի հավատալու
հակում ունենալու համար
Մարդ նախ պետք է կորցնի հավատը
կրոնի վերաբերյալ:

Կրոնին անհրաժեշտ է,
որ քեզ ստիպի տեսնել,
Որ ինքն ունի այն պատասխանները,
որոնք որ դու չունես:
Իսկ երկրորդ, ամենակարևոր
խնդիրն է կրոնի համար, -
Քեզ ստիպել իր պատասխաններին
առանց հարցերի հավատալ:

Եթե դու տալիս ես հարցեր,
նշանակում է, սկսում ես մտածել:
Եթե մտածես, սկսում ես
վերադառնալ ներքին Սկզբնաղբյուրիդ:

Իսկ կրոնը չի կարող
քեզ թողնել այդ անել,
Չէ՞ որ դու կարող ես
գտնել այլ պատասխաններ,
Ոչ այն, ինչ քեզ համար
կրոնն է հորինել:

Այդ պատճառով կրոնը
պարտավոր է քեզ ստիպել
Քո առողջ մտածելու
ունակության վրա կասկածել:

Հաճախ նման փիլիսոփայությունը
հենց կրոնին էլ խանգարում է,
Քանզի եթե դու կասկածի ես առնում
քո սեփական մտքերը,
Ուրեմն ինչպե՞ս կարող ես
առանց կասկածի ընդունել
Ինչ-որ մեկի, և կրոնի էլ, -
քեզ հրամցրած մտքերը:

Շուտով դու նույնիսկ սկսում ես
կասկածել Իմ գոյությանը, -
Ինչը, հավատա, նախկինում
դու երբեք չես արել:
Իսկ եթե ապրեիր բնազդով,
առանց կրոնի միջնորդության,
Երբեք ստիպված չէիր լինի
քո Աստծոն "ճանաչել", -

Դու հաստատ կգիտենայիր, որ Ես Կամ:

Հենց կրոնն է ագնոստիկներին ստեղծել:

Յուրաքանչյուր առողջ դատող մարդ,
երբ նայում է, թե ինչեր է արել կրոնը,
Պետք է ենթադրի ամենայն հավանականությամբ,
Որ կրոնի մեջ Աստված... բացակայում է:

Որովհետև հենց կրոնն է
մարդկանց սրտերը լցրել
Վախով Աստծո հանդեպ,
Աստծո պատժի սարսափով, -
Չնայած կար ժամանակ,
երբ մարդ սիրում էր Ամենն,
Ինչպես Կա՝ իր ամբողջ
շքեղության փառքի ներքո:

Հենց կրոնն է հրամայել մարդկանց
խոնարհվել Աստծո առջև,
Չնայած կար ժամանակ, երբ Աստծով
մարդն ուրախանում էր լիիրավ:

Հենց կրոնն է ծանրաբեռնել մարդուն
Աստծո պարժի գաղափարով,
Չնայած կար ժամանակ,
երբ հոգսերը թեթևացնելու համար
Մարդը փնտրում էր Աստծոն:

Հենց կրոնն է պարտադրել մարդուն
ամաչել սեփական մարմնից,
Չնայած կար ժամանակ,
երբ իր մարմինը մարդ համարում էր
Մեծագույն ընծա, տրված վերևից:

Հենց կրոնն է սովորեցրել քեզ,
որ Աստծոն ճանաչելու համար,
Աստծոն հասանելու համար
քեզ միջնորդ է հարկավոր,
Չնայած կար ժամանակ,
երբ համարում էիր, որ արդեն իսկ
Ճանաչում ես Աստծոն, քանզի
ապրում ես կյանքդ բարի և հավատով:

Ամենուր, ուր ոտք է դրել կրոնը,
նա բաժանվածություն է ստեղծել, -
Իսկ դա՝
Աստծո հակադրությունն է:

Կրոնն անջատել է մարդուն Աստծոց,
մարդուն՝ մարդուց, տղամարդուն՝ կնոջից, -
Որոշ կրոններ նույնիսկ
խրատում են տղամարդուն,
Որ նա ավելի բարձր է
կնոջից և պնդում են,
Որ Աստված ոչ թե կնոջ,
այլ տղամարդու վերևում է, -

Դրանով ամրացնելով հիմքերն
այն ամեն խեղաթյուրումների,
Որոնք երբևիցէ փաթաթվել են
մարդկային ռասայի կեսի վզին:

Ես ասում եմ քեզ. Աստված
տղամարդու վերևում չէ,
Ինչպես նաև վերջինս էլ
կնոջ վերևում չէ:
Այս անիմաստ դիրքորոշումն
"իրերի բնական կարգը" չէ:

Նրանք, ովքեր ավելի ուժեղ են
(այսինքն տղամարդիկ),
Կուզենային, որ այդպես լիներ,
որ իրենց շոյված զգային:
Եվ երբ տղամարդկանց մեծարող
կրոններ էին ստեղծում,
Բացառեցին կոնկրետ նյութն
իրենց "սուրբ գրքից",

Փոխելով մնացածն այնպես,
որ դա համապատասխանի
Աշխարհի՝ միայն իրենց,
տղամարդկային մոդելին:

Հենց կրոնն է մինչև օրս
պնդում, որ կանայք
Որոշ ինչ-որ իմաստով
ավելի քիչ նշանակալի են,
Որ հոգևոր առումով նրանք
երկրորդական քաղաքացիներ են:

Մինչև օրս դուք վիճում եք
փոքրիկ երեխաների պես,
Թե որ սեռին եմ Ես նախընտրել
Իմ հոգևորականները լինե՛լ:
Ես ասում եմ, դուք բոլորդ
Իմ հոգևորականներն եք:
Յուրաքանչյուրը ձեզանից
Իմ քարոզիչն է:

Չկա մարդ կամ մարդկանց
որոշակի կատեգիորիա,
Որոնք ավելի "կհամապատասխանեին"
Իմ աշխատանքը կատարելու համար:

Բայց ձեր տղամարդիկ նման են
ձեր երեխաներին:
Նրանք ձգտում են իշխանությունն
ունենալ իրենց ձեռքերին:
Նրանց դուր չի գալիս
կիսել իշխանությունը, -
Նրանք գերադասում են
իշխել միայնակ:

Եվ նրանք հորինել են
ճիշտ նույնպիսի Աստծո,
Որը նույնպես չի սիրում
կնոջ իշխանությունը,
Որը նույնպես գերադասում է
իշխել միայնակ:

Բայց Ես ասում եմ. Աստծո
ամենամեծ նվերը՝
Աստծո հետ Աստծո
իշխանությունը կիսելն է:

Ինձ պետք է, որ դուք
լինեք, ինչպես Ես:

Բայց չէ՞ որ մենք չենք կարող
ինչպես Դու լինել:
Չէ՞ որ Քեզ համար դա
անարգանք կլիներ:

Անարգանքն այն է, որ ձեզ
նման բան են սովորեցրել:
Ես ասում եմ. Դուք ստեղծվել եք
Աստծո կերպ և նմանությամբ, -
Եվ դա հենց այն ճակատագիրն է,
որը դուք եկել եք կատարելու:

Ոչ թե նրա համար եք
դուք այստեղ եկել,
Որ ձգտեք, պայքարեք
և երբեք "այնտեղ չընկնեք":
Եվ Ես չեմ ուղարկել ձեզ
այնպիսի առաքելությամբ,
Որը մեկ կյանքի ընթացքում
հնարավոր չէ կատարել:

Հավատացեք Աստծո մեծահոգությանը
և ձեր սեփական սրբությանը:

Այս գրքում Դու ասացիր մի բան,
ինչը շարժեց իմ հետաքրքրությունը:
Որ "բացարձակապես ոչինչ չի պահանջում
բացարձակ իշխանությունը":

Դա՞ է Աստծո բնությունը:

Հիմա դու հասկացար:

Ես ասացի. "Աստված՝ ամեն ինչ է,
և Աստված ամեն ինչ է դառնում:
Չկա ոչինչ, ինչ Աստված չի եղել,
և ամենն, ինչ Աստված ինքն է փորձում,
Աստված փորձում է ձեր մեջ,
որպես դուք և ձեր միջոցով":

Իմ մաքուր վիճակում
Ես՝ Բացարձակն էմ:
Բացարձակապես Ամեն Ինչ Եմ
և այդ պատճառով
Բացարձակապես ոչինչ
Ես չեմ պահանջում,
Ոչնչի կարիք չունեմ
և ոչինչ չեմ ցանկանում:

Այդ բացարձակ մաքուր ձևից Ես այնպիսին եմ,
ինչպիսին դուք Ինձ կերտում եք:
Ինչպես եթե դուք վերջիվերջո
տեսնեիք Աստծոն և ասեիք.
"Եվ ինչպե՞ս սա հասկանալ":
Բայց ինչպես էլ Ինձ պատկերացնեք,
Ես չեմ մոռանում Իմ ամենամքուր ձևը
և միշտ վերադառնում եմ նրան:

Մնացած ամենը հնարանք է:
Դա այն է, ինչ դուք եք հորինում:

Գտնվում են նրանք, որոնք կցանկանային
Ինձ բարկացկոտ Աստված սարքել:
Բայց ի՞նչը կարող է Ինձ բարկացնել, եթե
չի կարելի ոչնչով նեղացնել Ինձ կամ վնաս պատճառել:

Գտնվում են նրանք, որոնք կցանկանային
Ինձ վրիժառու Աստված սարքել:
Բայց ու՞մ վրա Ես կթափեի Իմ վրեժը,
եթե ամենն, ինչ գոյություն ունի, - Ես եմ:

Եվ ինչու՞ Ես պետք է պատժեի Ինձ
ուղղակի արարման համար:

Կամ, եթե պետք էր
մտածել ձեր մասին
Որպես մի ինչ-որ առանձին
գոյություն ունեցող բանի մասին, -
Ուրեմն ինչու՞ Ես պետք է ստեղծեի ձեզ,
ձեզ արարման ուժ տայի,
Տայի ազատություն ընտրել այն,
ինչ ցանկանում եք փորձել,

Իսկ հետո պատժեի ձեզ
այն բանի համար,
Որ ԱԶԱՏ ընտրության մեջ
"սխալ" ընտրություն եք կատարել:

Ես ասում եմ քեզ, որ Ես
նման ոչինչ չեմ անի, -
Եվ այդ ճշմարտության մեջ է քո ազատությունն
Աստծո բռնակալությունից:

Իսկ իրականում ոչ մի
բռնակալություն չկա,
Բացառությամբ "բռնակալությունը"
քո երևակայությունից ելած:

Դու կարող ես տուն վերադառնալ,
երբ որ ցանկանաս:
Եվ քոնն է էքստազը
Ինձ հետ միասնության:
Եվ դու նորից կճաշակես այն,
կճաշակես անպայման

Քո դեմքին զեփյուռի
շունչը զգալու մեջ:
Ծղրիդի երգի մեջ
երեկոյան երկնքի տակ:

Առաջին ծիածանի մեջ
և հենց նոր ծնված երեխայի
առաջին կանչի մեջ:
Մայրամուտի վերջին շողի մեջ
և զարմանալի կյանքի
վերջին շնչի մեջ:

Ես միշտ քեզ հետ եմ,
հավիտյանս հավիտենից:
Դու ամբողջական
միասնության մեջ ես Ինձ հետ՝
Այդպես եղել է միշտ,
այդպես կլինի միշտ:
Դու և Ես՝ Մենք Ենք, -
այժմ և հավերժ:

Դու կյանքդ այս ճշմարտության
հաստատումը դարձրու:
Թող քո օրերն ու գիշերները
բարձրագույն այս գաղափարի
Բացարձակ արտացոլանքը
լինեն քո ներսում:

Թույլ տուր քո Ներկա պահերին
մշտապես հագեցված լինել
Աստո՝ քո միջոցով
արտահայտված էքստազով:

Արա այդ, - արտահայտելով
քո հավերժական Սերը,
Քո անշահախնդիր Սերը
հանդեպ ամենի,
Ինչի հետ երբևիցէ
առնչվում ես կյանքում:
Լույս եղիր խավարի մեջ
և խավարը մի անիծիր:

Եղիր լուսակիր:

Դու այդպիսին էլ կաս:

Եվ ուրեմն եղիր այն:




ՎԵՐՋ ԵՐԿՐՈՐԴ ԳՐՔԻ