PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներիր…



Arisol
18.02.2007, 23:55
Եկեք այս թեմայում գրենք ներողություններ, պարզապես ներողություններ, պարտադիր չի կոնկրետ մեկին լինի ուղղված, այլ պարզապես հայտնեք ձեր ներողությունը այն մարդուն/մարդկանց, ումից կցանկանայիք ներողություն խնդրել, սակայն որոշ հանգամանքների բերումով չեք կարող դա անել, կամ էլ այդ մարդը չի ուզում լսել ձեր ներողությունը, ու միգուցե մի օր նա նկատի այն այստեղ և ների ձեզ…

Որքան գիտեմ, այսօր քրիստոնյաների մոտ ինչ-որ մի նման տոն ա, երբ բոլորն իրարից ներողություն են խնդրում, եկեք և մենք այստեղ միմյանցից և մյուսներից խնդրենք ներողություն:

Եվ ասյպես. հարգելի ֆորումցիներ, եթե այս մի քանի ամսվա ընթացքում, ինչ ես կամ այս ֆորումում ինչ-որ մեկիդ վիրավորել եմ, ապա խնդրում եմ` ներեք ինձ, ես վիրավորելու նպատակ չունեի…

Cassiopeia
19.02.2007, 15:30
Ինչ լավ թեմա է…
Քանի որ ես եմ առաջին գրառում անողը, ուզում եմ ներում խնդրել բոլորից, ում հետ շփվելուց համբերությունս չի հերիքել ու կոպտել եմ…:( (վերջերս դա հաճախ է հետս պատահում)
Ներում եմ հայցում մի տղայից (անուն չեմ հայտնի, նա, եթե այս ֆորում էլ մտնի, կհասկանա, որ դա իր մասին է), ում հետ ևս չկարողացա համբերատար լինել ու հեռախոսով շատ կոպիտ խոսեցի հետը ու մինչ օրս ներված չեմ նրա կողմից :(
Մարդիկ, ներե՛ք ու ներողամիտ եղեք, բոլորս էլ սխալական ենք ու իդեալական մարդ հաստատ չկա…

Ֆելո
19.02.2007, 18:50
ներողություն եմ խնդրում էն ախչկանից, ում ձեռքը 4-րդ դասարանում ջառթել եմ ու մեր տակի հարևանից;)

StrangeLittleGirl
19.02.2007, 18:52
մեր տակի հարևանից
Իսկ կողքի հարևանից չե՞ս ուզում ներողություն խնդրել… ներողություն խնդրել, որ ինքը… ինքը… լավ, մի խոսքով:
Ես ներողություն եմ խնդրում Դավոյենց կողքի հարևանից, մեկ էլ էդ կողքի հարևանի կողքի հարևանից :D

Հեթանոս Հրեշտակ
19.02.2007, 19:01
N.I.G.G.A., ներիր, որ ես քեզ նեգռ (http://www.akumb.am/showpost.php?p=192069&postcount=10) անվանեցի

A<R<A<K<S
03.03.2007, 16:28
թող ներեն ինձ նրանք ում անգիտակցաբար ցավ եմ պատճառել:

Tumbler
03.03.2007, 21:24
Թող սաղ շենքի հարեվանները ներեն, որ գիշեր 12:00 բարձր երգեր եմ լսում (մեկա լսելու եմ, ինչ ուզում եք արեք). Թող ների ինձ այն անձնավորությունը, ում չուզենալով վատ վիճակիմ մեջ եմ քցել. Ուզենալովից ներեղություն չեմ ել խնդրելու.

John
03.03.2007, 23:41
Ներիր ինձ ՄԱՅՐԻԿ ջան՝ քեզ շա՜տ եմ անգիտակցաբար ցավ պատճառել…

Firegirl777
05.03.2007, 19:53
Դե ինչ մի ներողություն էլ ավելացնեմ, որի նմանները շատ կան ու դեռ կլինեն,
Ներողություն այն մարդկանցից, որոնց սկզբից շատ լավ ու մոտիկ ընդունելով հանկարծ կորչում եմ ու գուցե, երբեմն ընդմիշտ, թող ներեն, որ շատ հաճախ առանց ցանկանալու շատ կոպիտ ու սառն եմ լինում.....
Գուցե հասկանան գուցե ոչ, բայց ես իմ բնույթը ուրիշներ ցուցադրել չեմ կարող, քանզի երկար ժամանակ այն եղել է թաքնված ու այն միանգամից բացելը ահավոր մի բան կլինի ինձ համար, դա է միակ պատճառը այդ ամենի ինչ կատարվում է ինձ հետ.....
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մասսագետ
05.03.2007, 20:47
Բյուր ո՞ւր ա քո ներողությունները: Չգրես քո տեղը ես եմ գրելու: Առաջինը գնաց:
1, Հով կներես, որ ես ծնվել եմ

Firegirl777
06.03.2007, 18:24
Բյուր ո՞ւր ա քո ներողությունները: Չգրես քո տեղը ես եմ գրելու: Առաջինը գնաց:
1, Հով կներես, որ ես ծնվել եմ

Դու սորտ ես:D :D :D

Mesrop
10.03.2007, 14:51
կներես, թեչե էս սեղանը կքաշեմ գլխիդ ախչի…

Ծով
31.08.2007, 01:23
Ների՛ր...մինչև հիմա մտածում եմ՝ արժեր արդյոք հենց քեզ չներել...ախր սխալներդ շատ էին, «քույրի՛կս»...:[/էս բառին չակերտը քիչ է, կներես:[/
Ների՛ր, որ ուզում եմ մոռանալ, որ դու՝ քեզ նմանը, գոյություն է ունեցել...որ ուզում էի սպանել քեզ...իսկ դու կա՞ս...
Ինչևէ ների՛ր քեզ, եթե կարող ես ու նշան տու՛ր, որ ես էլ ներեմ...
/իզուր գտա էս թեման, բայց քար շպրտեցի, մերսի/
....
Ների՛ր...չէ, որ քեզ արդեն վաղուց ներել եմ...ների՛ր քեզ պատժելու համար...հաստատ գիտեմ, որ կարոտում ես ինձ...
...իսկ էս ի՞նչ էր...ե՞ս էլ...ինձ չեմ ների, եթե միայն...

Vishapakah
31.08.2007, 01:49
Ներեղություն եմ խնդրում իմ պատանեկան տարիների այն բոլոր երեխաներից, որոնց փոքր ժամանակ ծեծել եմ.:(

Մանե
31.08.2007, 14:22
Ոչ մեկից էլ ներողություն չեմ խնդրում:P:B
Եթե ինչ-որ մեկին էլ նեղացնում եմ,ապա առանց ներողություն խնդրելու էլ էդ պահը անց եմ կացնում:B
Ու ինձ թվում ա տենց ավելի լավ ա,քան ձևական ներողությունը,մանավանդ որ դրանից հետո էլ սխալդ չես հասկանում ու ընդունում:8

tikopx
26.09.2010, 17:58
կներես, չգիտեի որ դու դա չես սիրում`քո փոխարեն փ.. ստանալ :(

VisTolog
31.05.2011, 13:39
Մ - կներես, որ ես քեզ չեմ կարա ընդունեմ նենց ոնց կուզեի: Դու ես մեղավոր:
Ա - կներես, որ վախտին շատ էի նեռվերիդ վրա ազդում::))
Մ - կներես, որ խաբել եմ: Չէի ուզում, բայց ստիպված էի:
Մ - կներես, որ երբ դու հեռախոսով խոսում էիր, ես հեռախոսը դնում էի մի կողմ ու չէի լսում քո քարոզները, հետո էլի վերցնում, իսկ դու դեռ շարունակում էիր խոսալը: :ճ
Մ - կներես, որ մեկ-մեկ ճիշտը երեսիդ եմ ասում, բայց դե մեկա էլի դու ես մեղավոր: Մի հասցրու էդ աստիճանի:
Մ - կներես, բայց չգիտեմ հետո ինչ կստացվի ու արդյոք դու քո ուզածին կկարողանաս հասնես թե չէ: Տարի. 365 օր:
Վ - կներես, որ քո համար չեղա ու երևի չեմ էլ լինի նա, ում կուզենայիր տենայիր քո կողքին:


Հով, կներես, բայց մի տարի հետո քո կյանքում ուժեղ ցնցումներ են սպասվում:aha

VisTolog
22.09.2012, 13:39
Հով, կներես բայց դու ես մեղավոր:


ՀԳ :pardon