PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Սուրեն Գրիգոր



Անի Ներկարար
02.07.2011, 17:54
Սուրեն Գրիգորը ժամանակակից հայ բանաստեղծ է, որի յուրաքանչյուր տողը նրա հոգու արձագանքն է : Բանաստեղծի հոգին կարծես մի նվագարան է, որի լարերին ձև են առնում նրա մտորումները, դառնում խոսք, մեղեդի և ակամա ընթերցողի մեջ արթնացնում են անսպասելի զգացմունքներ, ու թվում է, թե նրանք այդ ամենի հետ անմիջական առնչություն ունեն:

Ստորև կներկայացնեմ բանաստեղծություններ նրա «Խրամատի հացը» գրքից:

Անի Ներկարար
02.07.2011, 17:57
բանաստեղծություններ «Հովվերգություն շարքից»

Վառվռուն երազների
թևերի տակ
մեր կարմիր ձին
ճերմակ մատակ ունեցավ:

Անի Ներկարար
02.07.2011, 17:59
Երջանիկ մարդը

Տիեզերքն է հուշում սրտիս,
երջանիկ մարդը
նոր թխած հացի պես տաք է
ու անձրևի պես՝ զուլալ:

Անի Ներկարար
02.07.2011, 18:10
Ինչ որ վեհ է,
Սիրելիս՝
Նրա մեջ հաղթահարված
Մահ կա,
Որ հրաշքներ է գործում:

Անի Ներկարար
03.07.2011, 17:09
Աղավնիները

Աղավնիները նստել են ճամփեզրին
ու նայում են...
և ամեն մեկը
Ին՞չ է մտածում իմ մասին:

Անի Ներկարար
03.07.2011, 17:11
Քաղցր կյանք

Խաղողի իմ հարազատ ողկույզ,
տերևների տակ ապահով...
հասունացել ես
ու ծածուկ կողոպտել են քեզ:

Անի Ներկարար
03.07.2011, 17:12
Առաքելություն

Անձրև է,
բայց մի մեղու համառորեն
պտտվում էր ծաղկի շուրջ: