PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոպա Ամերիկա 2011



Աբելյան
29.06.2011, 23:36
Հուլիսի 2-ին սկսվում ա Հարավային Ամերիկայի առաջնությունը: Ընդհանուր առմամբ հավաքականների մակարդակով աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից հետո երրորդ խոշորագույն մրցաշարն ա: Էս տարի անցկացվելու ա Չիլիում: Խաղալու ա 12 թիմ 3 խմբով: Մրցաշարին, ինչպես միշտ Մեքսիկան էլ ա մասնակցում որպես հյուր:

Ա
Արգենտինա
Բոլիվիա
Կոլումբիա
Կոստա Ռիկա

Բ
Բրազիլիա
Վենեսուելա
Պարագվայ
Էկվադոր

Գ
Չիլի
Ուրուգվայ
Մեքսիկա
Պերու

Առաջի 2 տեղ գրաված թիմերը, ենթադրաբար նաև 3-րդ տեղ գրաված լավագույն երկու թիմերը դուրս են գալիս 1/4 եզրափակիչ: Սպասվում ա դիտարժան առաջնություն, մանավանդ որ աշխարհի առաջնությունների համեմատ Կոպա Ամերիկան ավելի գոլառատ ա սովորաբար:

Ավելացնում եմ հարցում:

Sagittarius
30.06.2011, 00:15
ԿոլՈմբիա :)

Դե ի՞նչ, Պերու երկրպագե՞մ :think

Պինչե Ացտեկասներն են կրելու բայց այս անգամ

Vaio
30.06.2011, 13:34
H.a.y.k.o.

Հուլիսի 1-ինա սկսում!

Աբելյան
30.06.2011, 23:12
Համարենք::) Երևանի ժամանակով հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը:

Vaio
30.06.2011, 23:46
Համարենք::) Երևանի ժամանակով հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը:

Երևանի ժամանակով այո՝ Արգենտինա - Բոլիվիա, 00:45.

Ապե Ջան
01.07.2011, 04:51
Մեքսիկան ժարիտա՞ անելու: :)

Vaio
01.07.2011, 15:10
Եթե արտառոց բաներ չլինեն, օբյեկտիվ պետք է չեմպիոն դառնա Արգենտինան:

Vaio
01.07.2011, 15:11
Արգենտինա - Բոլիվիա - 4:0

Lion
01.07.2011, 16:46
Բայց ինչ հեռու եմ ֆուտբոլից - քվեարկեցի ու նոր միայն տեսա, որ Բրազիլիայի առայժմ հավատում եմ միայն... ես :)

romanista
01.07.2011, 18:42
պատրաստվենք մի ամիս անքուն գիշերներ անցկացնել Ուրուգվայի հավաքականի ուղեկցությամբ :)

Varzor
01.07.2011, 18:45
Գնդակն ա կրելու :D
Ցանկացած ֆուտբոլային հանդիպման արդյունքում գդակն ա կրում :D

Skeptic
01.07.2011, 18:52
Գնդակն ա կրելու :D
Ցանկացած ֆուտբոլային հանդիպման արդյունքում գդակն ա կրում :D
Ոչ միշտ: :))


http://www.youtube.com/watch?v=pJnzvr0UkRc&feature=related




Հ.Գ. Ուզում եմ՝ Արգենտինան հաղթի: :unsure

Varzor
01.07.2011, 18:56
Ոչ միշտ: :))


Հա, ճիշտա, մտքովս չէր անցել, եթե դաշտում մեխ, բիզ կամ ասեղ կա, ապա իրանք են կրում :)
Կամ էլ անձրևը, կամ ձյունը :)
Մեկ-մեկ էլ մրցավարն ա կրում :)

Lusinamara
02.07.2011, 06:48
Արգենտինա 1-1 Բոլիվիա











:(

Աբելյան
02.07.2011, 10:33
Էս էլ ձեզ հրաշագործ Մեսսին ու Տևեսը հավաքականի մակարդակով:

Vaio
02.07.2011, 10:39
Ոչինչ ժողովուրդ ջան, հանգիստ, ամեն ինչ լավա լինելու:
Ի դեպ, հետաքրքիր բան ասեմ, ամեն ԼՈՒՐՋ առաջնության ԱՌԱՋԻՆ խաղը գրեթե միշտ պռավալիա ենթարկվում:

romanista
03.07.2011, 12:46
Կոլումբիան կարգին կազմ ունի, Ֆալկաո, Պերեա, Յեպես, Գուարին, Զունիգա) հաճելի կլինի իրանց խաղը նայելը) բոյց ոնց որ Կորդոբան չկա հ՞ա էլ հավաքականում:

էսօր տուֆտա բրազիլացիքին ենք նայելու, յախք :D

romanista
04.07.2011, 09:03
երեկ երկու խաղն էլ 0:0 պրծավ... վաբշե էս առաջին փուլը շատ ձանձրալի դուրս եկավ, տենանք էսօր ՈՒրուգվայը ի՞նչ կանի :)

John
04.07.2011, 13:54
էս մի մրցաշարն էչ մնացել հարձակվողական ու գոլառատ՝ էս էլ փչացավ... ոնց որ )

Աբելյան
04.07.2011, 16:52
Բրազիլացիները շատ ուրախացրին:

Ambrosine
04.07.2011, 17:06
Մոդերատորական. երեխեք, խաղերի ժամերն ու ալիքները քննարկեք համապատասխան թեմայում՝ Ֆուտբոլը հեռուստատեսությամբ և ինտերնետով (http://www.akumb.am/showthread.php/13445-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%A8-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D6%87-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF%D5%B8%D5%BE/page23): Հիմա ժամանակ չունեմ՝ խմբագրելու, բայց այսուհետ աշխատեք չխախտել կանոնները:

Maxpayne
05.07.2011, 10:06
Մրցաշարի ֆավորիտը բրազիլացիներն են: եթե Արգենտինան ունի Ագուերո ու Մեսսի բայց չի կարում ճիշտ օգտագործի, ի պատասխան դրան Բրազիլիան ունի Նեյմար, Ռոբինյո, որոնք շատ արդյունավետ ու սիրուն ֆուրբոլ են խաղում: Ստեղ էլ կասեմ, որ մի սպասեք Արգենտինայից Հարձակողական ֆուտբոլ: Իրանք Լավագույն հարձակումն ունեն, բայց միայն ակումբային ֆուտբոլում, հավաքականների մակարդակով դրանք հայաստանի հավաքականի խաղացողների կարգի ֆուտբոլիստներ են ..

Altair
05.07.2011, 22:43
Մրցաշարի ֆավորիտը բրազիլացիներն են: եթե Արգենտինան ունի Ագուերո ու Մեսսի բայց չի կարում ճիշտ օգտագործի, ի պատասխան դրան Բրազիլիան ունի Նեյմար, Ռոբինյո, որոնք շատ արդյունավետ ու սիրուն ֆուրբոլ են խաղում: Ստեղ էլ կասեմ, որ մի սպասեք Արգենտինայից Հարձակողական ֆուտբոլ: Իրանք Լավագույն հարձակումն ունեն, բայց միայն ակումբային ֆուտբոլում, հավաքականների մակարդակով դրանք հայաստանի հավաքականի խաղացողների կարգի ֆուտբոլիստներ են ..

Ես քեզ հետ համամիտ չեմ:
Նախ Արգենտինայում կան՝ Իգուային, Տեվեզ, Դի Մարիա, Մեսսի, Ագուերո, որոնցից յուրաքանչյուրը տիրապետում է անհատական լավ խաղի, ու կարող է խաղը փոխել: Հայաստանի հավաքականը նույնիս Արգենտինայի մինչև 21 տարեկաններին չի կարա գոլ խփի: Բրազիլյան ֆավորիտ չի այն վարկյանից, երբ չկարողացավ Նիդերլանդներին անցնել:

Maxpayne
06.07.2011, 10:44
Ես քեզ հետ համամիտ չեմ:
Նախ Արգենտինայում կան՝ Իգուային, Տեվեզ, Դի Մարիա, Մեսսի, Ագուերո, որոնցից յուրաքանչյուրը տիրապետում է անհատական լավ խաղի, ու կարող է խաղը փոխել: Հայաստանի հավաքականը նույնիս Արգենտինայի մինչև 21 տարեկաններին չի կարա գոլ խփի: Բրազիլյան ֆավորիտ չի այն վարկյանից, երբ չկարողացավ Նիդերլանդներին անցնել:

Համաձայն եմ որ նշածդ խաղացողները շատ վառ ԱՆՀԱՏԱԿՈՆՈՒՐՅՈՒՆՆԵՐ են, բայց պետք ա ընդունել որ իրանց խաղը հավաքականում նման չի ակումբում ցուցադրած խաղին: էս չեմ ասում Մեսսիին վատաբանելու համար որովհետև ռեալն էլ ներկայացուցիչներ ունի Արգենտինայում, բայց ես կմնամ իմ կարծիքին:

Հ.Գ. ամեն ֆուտբոլիստ չի որ կարա ու պիտի մարզիչ դառնա(Բատիստուտա, Մարադոնա)

Altair
06.07.2011, 20:12
Համաձայն եմ որ նշածդ խաղացողները շատ վառ ԱՆՀԱՏԱԿՈՆՈՒՐՅՈՒՆՆԵՐ են, բայց պետք ա ընդունել որ իրանց խաղը հավաքականում նման չի ակումբում ցուցադրած խաղին: էս չեմ ասում Մեսսիին վատաբանելու համար որովհետև ռեալն էլ ներկայացուցիչներ ունի Արգենտինայում, բայց ես կմնամ իմ կարծիքին:

Հ.Գ. ամեն ֆուտբոլիստ չի որ կարա ու պիտի մարզիչ դառնա(Բատիստուտա, Մարադոնա)

ՀԳ-տ շատ ճիշտ էր, մարզիչի մեղքն ա ;)

romanista
07.07.2011, 13:57
էն ախմախ հ1-ի սայթն էլ ծրագրերը չի թարմացնում, մտնեք ամեն օր նայեք, սենց չվիճեք))) օֆֆտոպը մի կողմ, մանրից սկսում ա չդզել մրցաշարը, որերորդ 0:0-ն էր արդեն Արգենտինա-Կոլումբիան: Հա, ջոկեցինք, որ երկուսի դարպասապահներն էլ շատ լավն են, բայց մի հատ գոլն ի՞նչ ա այ մարդ, որ 20 հոգով չեն կարում խփեն :) Կոլումբիան Արգենտինային մաղում էր, ափսոս 3-րդ տեղ գրաված 3 թմերից երկուսը անցնելու են փլեյ-օֆֆ ու եթե դաժե Արգենտինան 3-րդ էլ բռնի, նաղդ կանցնի, բայց արժանի չի բացարձակ !!

Raul Gonsalez
09.07.2011, 19:30
Նախ բարև բոլորին!(Որպես նորեկ) .Հետո գիտեիք որ Պերուի հավաքականի գլղավոր մարզիչը հայ է ...... դրա համրել ես ունեմ երկրպագած 3 թիմ Ուրուգվայ,Պերու .Բրազիլիա ,բայց ամենաշատը Բրազիլիա

Սերխիո
10.07.2011, 01:53
Ուրուգվայ, սիրում եմ ետ հավքականին, մեկել Կոլուբիա եմ ձգելու Ֆալկաոյի համար, ես սիրեցի իրան, վաղուց իրա նման գլխով սիրուն գոլ անող չեմ տեսել...

Ապե Ջան
10.07.2011, 01:59
Ուրուգվայ, սիրում եմ ետ հավքականին, մեկել Կոլուբիա եմ ձգելու Ֆալկաոյի համար, ես սիրեցի իրան, վաղուց իրա նման գլխով սիրուն գոլ անող չեմ տեսել...

Ո՞ւրա, կա գոլը դրեք մենք էլ տեսնենք:

Սերխիո
10.07.2011, 02:03
Պորտոյի էս տարվա գոլերի մասին ա,շատ են , օրինակ ֆինալինը


http://www.youtube.com/watch?v=qGuhiWTJfAk

http://www.youtube.com/watch?v=z6DJ7atKo_A&feature=related

romanista
10.07.2011, 11:29
Ուրուգվայ, սիրում եմ ետ հավքականին, մեկել Կոլուբիա եմ ձգելու Ֆալկաոյի համար, ես սիրեցի իրան, վաղուց իրա նման գլխով սիրուն գոլ անող չեմ տեսել...

Հարգվեց) ես էլ եմ ցավում ՈՒրուգվայի ու Կոլումբիայի համար, բայց օրինակ իմ սիրելի ՈՒրուգվայը էս մրցաշարում մի քիչ նի տո տեսք ունի( չնայած սաղ ֆավորիտներն էլ վատ տեսք ունեն, Արգենտինան էլ, Բրազիլիան էլ) Էն Բրազիլիան ոնց վերջում փրկվեց պարտությունից, ափսոս... իրանց խմբում առաջատարը Վենեսուելան ա :D

Աբելյան
18.07.2011, 07:38
Հարգանքներս Վենեսուելային, Պարագվային, Պերուին, Ուրուգվային:

Բա չէ Բրազիլիան…:lol

romanista
18.07.2011, 10:39
Հարգանքներս Վենեսուելային, Պարագվային, Պերուին, Ուրուգվային:

Բա չէ Բրազիլիան…:lol

Հիանալի մրցաշար ա, ոչ մի ֆավորիտ չանցավ կիսաեզրափակիչ: Սա վկայում ա, որ չկան ստեղ թույլ թիմեր, որոնց ֆավորիտը միանգամից ծնկի կբերի: Մենակ զարմանալին Կոլումբիայի թռնելն էր Պերույից, իսկ մնացած երեք խաղերի արդյունքները լրիվ իմ ասածով եղան: Արգենտինան ու Բրազիլիան սկի իրանց խմբերից մի կերպ, վերջին խաղում հաղթելով անցան 1/4, ինչպես նաև ՈՒրուգվայը, բայց վերջիններս գոնե 1/4-ում խելքի եկան ու իրենց կազմակերպվածության շնորհիվ թռցրին տանտերերին: Իրանք են հիմա միակ ֆավորիտը, իմ սիրելւ ՈՒրուգվայը :love իսկ Վենեսուելան ուղղակի արդեն ճակատագրի սիրաշահությունից ա օգտվում)) երեկ միլիոն հատ գոլ էր ուտելու, սաղ Չիլիի հարվածները բաժին հասան շտանգեքին ու պերեկլադինային)) ճակատագիրը ահավոր հիասթափվել էր բրազիլացիքից, քանի որ խփնվել էր վենեսուելացիների վրա :D բոց պենալներ էին Բրազիլիայի պենալները :D սաղ անարժան թմերը դուրս մնացին, բացի երևի Կոլումբիայից) սպասում եմ ՈՒրուգվայի 15-րդ չեմպիոնությանը :)

Yellow Raven
18.07.2011, 23:48
Սերխիո Մարկարյանը Պերուի հերոսնա արդեն:))

Սերխիո
21.07.2011, 00:15
ֆինալի ժամը գոնե նորմալ լինի

John
21.07.2011, 10:05
Պերու-Ուրուգվայ 0-2
Պարագվայ-Վենեսուելա 0-0 (5-3)
Այսպիսով՝ եզրափակիչում կհանդիպեն Ուրուգվայը և հիմնական ժամանակում ՈՉ ՄԻ հաղթանակ չտոնած Պարագվայը)))

Ambrosine
21.07.2011, 10:54
Փաստորեն, ընդամենը 3 ակումբցի էր գուշակել ապագա չեմպիոնին :mda:
Կարծում եմ, նոր հարցման կարիք էլ չկա, չէ՞ :)):

Ambrosine
21.07.2011, 11:29
Մոդերատորական. թեմայից դուրս գրառումները տեղափոխվել են կամ ջնջվել: Երբ կա որոշակի գրառումների համար համապատասխան թեմա, ավելի հարմար է, երբ գրառումները կատարվում են այդ թեմայում: Թեմա կա նաև խաղադրույքների մասին: Եթե խաղի ժամերի հետ կապված մեկ-երկու գրառում էլ կարող է «ներվեն», ապա խաղադրույքների հարցը շատ խիստ է դրված: Դրանք պետք է պարտադիր լինեն իրենց թեմայում, թեկուզ կապված լինեն կոնկրետ խաղի հետ, որի շուրջ քննարկում է ծավալվել այլ թեմայում: Ես ձեր ասածը հասկանում եմ, բնականաբար :)), բայց կանոններն են այդպիսին. թեման չենք կարող վերածել ժամի ու տեղի մասին քննարկումների: Մեսսին ճիշտ բան ասեց` էդպես լինի, մի թեմա կունենանք` Ֆուտբոլ անունով ու վերջ: Մի բան էլ. ոչ ոք իմ մոտ «աչյոկ» չի հավաքում: Ես հո պետական պաշտոնյա՞ չեմ :)): Բնականաբար, Մեսսիի ասածը հումոր էր, որ մոդերին չպետք է հակաճառեք:

Իհարկե, նախադեպեր կան, երբ մի գրառմամբ հեղինակը գրում է խաղի ժամը, վայրը, թիմերի կազմերը, իր կողմից որոշակի կանխատեսումներ է անում, կամ ինչ-որ պատմական ակնարկ է գրում` թիմերի նախորդ հանդիպումներից: Նման գրառումները ես չեմ տեղափոխում, որովհետև միայն ժամ կամ գործակից չի գրված. ծավալուն ու ինֆորմատիվ գրառում է: Հուսով եմ, պարզ է: Մեկ էլ, անպայման կարդացեք Սպորտ բաժնի կանոնադրությունը, որ հետո նոր տարաձայնությունների առաջ չկանգնենք:

romanista
21.07.2011, 11:50
Էս Պարագվայը մանրից չի դզում( չէ, նենց չի, որ ես Չիլավերտի հետնորդներին ( :))) չեմ սիրում, սիրում եմ, ու միշտ էլ բալետ եմ արել, էս մրցաշարում էլ ՈՒրուգվայից ու Կոլումբիայից հետո իմ երրորդ թիմն ա, բայց կարելի ա, չ՞է, գոնե խաղալ... հույսները դնում են գլուխոյ պաշտպանության վրա ու տոչնիությունը կորցրած բրազիլացիքի վրա :)) սաղ փլեյ-օֆֆը առանց հաղթանակի ու գոլի անցան ու մտան ֆինալ, բա հալալ չէ՞ր Վենեսուելային( ինչևէ, կիրակի օրը ՈՒրուգվայը արժանիորեն դառնալու ա չեմպիոն, որովհետև Պարագվայը էս խաղով ու արդյունքերով էդ տիտղոսին ուղղակի արժանի չի:

Աբելյան
21.07.2011, 13:10
Փաստորեն, ընդամենը 3 ակումբցի էր գուշակել ապագա չեմպիոնին :mda:
Ես կասեի ոչ ոք::))

Ambrosine
21.07.2011, 13:53
Ես կասեի ոչ ոք::))

Պարագվայը չի հաղթի :P:

Աբելյան
21.07.2011, 20:19
Պարագվայը չի հաղթի :P:
Ոչ-ոքի կանի::)
Վիլյարը իսկական Չիլավերտ ա::love

Yellow Raven
21.07.2011, 21:05
Վենեսուելան ավելի արժանի էր եզրափակչին:)
Ամեն դեպքում, ՈՒրուգվայը կդառնա չեմպիոն, իրանք Ֆոռլան ունեն :P

Աբելյան
21.07.2011, 21:20
Եզրափակիչը կիրակի 24:00-ին:

John
21.07.2011, 23:01
Ոչ-ոքի կանի::)
Վիլյարը իսկական Չիլավերտ ա::love

Չիլավերտին երբեք շատ լավ դարպասապահ չեմ համարել: Որպես դարպասապահ Բերեզովկսու կարգի ա եղել, ոչ ավելի: Ինքը գոլեր խփելու խաթր էր տենց հայտնի, ոչ թե լավ սեյվերով...

Sagittarius
21.07.2011, 23:10
Վենեսուելան ավելի արժանի էր եզրափակչին:)
Ամեն դեպքում, ՈՒրուգվայը կդառնա չեմպիոն, իրանք Ֆոռլան ունեն :P

Իրանք Սուարես ունեն :P

romanista
21.07.2011, 23:22
Չիլավերտին երբեք շատ լավ դարպասապահ չեմ համարել: Որպես դարպասապահ Բերեզովկսու կարգի ա եղել, ոչ ավելի: Ինքը գոլեր խփելու խաթր էր տենց հայտնի, ոչ թե լավ սեյվերով...

օֆտոպ` հա ո՞վ ա ասում Չիլավերտը թույն դարպասապահ ա եղել, ուղղակի դաշտում իրա դիրքի համար ինքը սուպեր ռմբարկու ա եղել :)) ինչի համար սաղ իրան սիրում ու մինչև հիմա հիշում են:

Անկասկած, ֆինալին վենեսուելացիք ավելի արժանի են)) ինձ թվում ա ՈՒրուգվայի հետ գոլազուրկ ոչ-ոքին ու հետխաղյա պենալներով հաղթելը Պարագվայի մոտ չի անցնի) քանի որ ՈՒրուգվայը ձեռքից բաց չի թողնի մի տիտողոսով Արգենտինայից առաջ անցնելու, նոր ռեկորդ սահմանելու առիթները ու կձգտի հենց հիմնական ժամանակում լուծել հաղթողի հարցը)

John
21.07.2011, 23:31
օֆտոպ` հա ո՞վ ա ասում Չիլավերտը թույն դարպասապահ ա եղել,
Մարդ կա ասում ա)))

Վիլյարը իսկական Չիլավերտ ա:
Եթե Հայկոն լավ դարպասապահ լինելու առումով չէր ասում՝ ուրեմն սխալ համեմատություն էր անում՝ հեչ էլ նման չեն, եթե լավ դարպասապահ լինելու պահով էր ասում՝ էլի համամիտ չեմ, որտև Չիլավերտը լավ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ չէր)

Աբելյան
22.07.2011, 00:13
Չիլավերտին երբեք շատ լավ դարպասապահ չեմ համարել: Որպես դարպասապահ Բերեզովկսու կարգի ա եղել, ոչ ավելի: Ինքը գոլեր խփելու խաթր էր տենց հայտնի, ոչ թե լավ սեյվերով...
Չէ, ասենք որպես ավագ ու պաշտպանության խաղը ղեկավարող, շատ էլ լավ դարպասապահ էր: Հիմա նույն հատկանիշները Վիլյարն էլ ունի: Չնայած, չէի ասի, որ Չիլավերտը իրա դարպասապահի կարողություններով վատն էր:

Սերխիո
22.07.2011, 00:32
Ես զարմանում եմ, որ 14 հոգ ու Արգենտինա են գուշակել, ախր ովա են փսլնքոտը Արգենտինայում ? , այ Սուարեսը կամ Ֆոռլանը հզոր են:hands

Maxpayne
22.07.2011, 09:42
Ժող պատկերացնում եք եզրափակիչում նորից 0-0 լինի ու պենալներով պարագվայը կրի:D էէէէհ, էս առաջնությունն է փչացրին....

John
24.07.2011, 11:36
3-րդ տեղի համար մրցամարտում Պերուն 4:1 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի նկատմամբ:
Էդ Սերխիո Մարգարյանին հալալ ա բայց: Թե ասա Պերուն ո՞ւմ շուննն էր, որ 3-րդ տեղ ընկներ)))

Yellow Raven
24.07.2011, 12:28
Մարկարյանը մի բան գիտեր, որ չեկավ Հայաստան:))

Ambrosine
25.07.2011, 01:37
Էս ի՜նչ հավես խաղ էր... :hands
Հալալ ա Ուրուգվայի հավաքականին: Շատ գեղեցիկ եզրափակիչ էր, ու դա հենց Ուրուգվայի շնորհիվ:
Իհարկե, անընդհատ շեշտում են, որ Ֆորլանն է առաջատարը, բայց Սուարեսը կամաց-կամաց հավաքականի ղեկը իր ձեռքն է վերցնում: Լավ է, որ մրցավարը չկարողացավ կամ չհաջողացրեց փչացնել խաղը ու իր անհասկանալի որոշումներով փոխել խաղի ելքը: Սկզբում նյարդային համակարգս էր ոչնչացնում, բայց երկու գոլերից հետո արդեն ասում էի` ինչ ուզում ես արա :P :)):

Մի խոսքով, շնորհավորում եմ Ուրուգվայի հավաքականին ու նրա բոլոր երկրպագուներին. արժանի հաղթանակ էր :good:

Life
25.07.2011, 01:43
Իրոք որ շատ դիտարժան հանդիպում էր:Պետք ա նաև արժանին մատուցել Պարագվայի հավաքականին,հալալ ա տղերքին մինչև վերջ խաղացին :)

Ambrosine
25.07.2011, 01:54
Իրոք որ շատ դիտարժան հանդիպում էր:Պետք ա նաև արժանին մատուցել Պարագվայի հավաքականին,հալալ ա տղերքին մինչև վերջ խաղացին :)

Արժանին էլի մատուցենք, բայց վիճակագրությունը իրոք մահացու է. Պարագվայի հավաքականը կրել է միայն մեկ պարտություն, այն էլ` եզրափակիչում, բայց, միևնույն ժամանակ, չտանելով ոչ մի հաղթանակ :D:
http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%83%D0%B1%D0%BE%D0%BA_%D0%90%D0%BC%D0%B5%D1%80%D0%B8%D0%BA%D0%B8_%D0%BF%D0%BE_%D1%84%D1%83%D1%82%D0%B1%D0%BE%D0%BB%D1%83_2011

Ապե Ջան
25.07.2011, 10:58
Սուարեսը՝ Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ Պարագվայի հետ կայացած եզրափակիչ հանդիպմանը, Սուարեսը բացեց հանդիպման հաշիվը, որից հետո ուրուգվայցիները կարողացան ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը և հռչակվել այդ մրցաշարի հաղթողներ:

Իսկ ընդհանուր առմամբ, Սուարեսը դարձավ չորս գոլի հեղինակ, այսինքն՝ մեկով պակաս լավագույն ռմբարկու, պերուացի Գերերոյի ցուցանիշից:

Gol-bet.com

romanista
26.07.2011, 12:20
ՈՒրուգվայը դարձավ իր մայրցամաքի ուժեղագույն հավաքական, իր հետևում թողնելով Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականներին: Ավելի լավ չեր էլ կարող լինել) Օսկար Տաբարեզին հաջողվել է ստեղծել թիմ, որը հիմա չի վախենում ոչ մի մրցակցից ու միշտ գիտե, թե որ հակառակորդի հետ ինչպես պետք է խաղալ, հաջողության հասնելու համար:

Շնորհակալություն Լուիս Սուարեսին, որը ունիկալ ֆուտբոլիստ է խաղադաշտում խաղին ու թմին նվիրվելու առումով: Նրան իրոք որ փայլուն ֆուտբոլային ապագա է սպասվում, որը արդեն երևում է:

Շնորհակալություն Դիեգո Ֆորլանին, որը աչքի չընկնելով ոչ մի խաղում, իր խոսքն ասաց եզրափակիչում, և նրա դուբլը այդ խաղում դաձրեց նրան ՈՒրուգվայի ընտրանու պատմության մեջ 31 գոլով լավագույն ռմբարկու:

Շնորհակալություն Ֆերնանդո Մուսլերային (հաշվի չառնելով, որ նա հիմա էլ "Լացիոյի" ֆուտբոլիստ է, չնայած, որ վարձավճարով տրվել է "Գալաթասարային":) ) ամբողջ մրցածարի ընթացքում հիասքանչ խաղ ու ժամանակ առ ժամանակ անհավանական սեյվերի համար:

Շնորհակալություն մնացած բոլոչ խաղացողներին ու ամենակարևորը Օսկար Վաշինգտոն Տաբարեզին, որի առաջ հիմա խոնարհվում է ամբողջ ուրուգվայական ժողովուրդը:

Էս թիմը առանց չափազանցնելու, եթե պահպանեց տվյալ խաղն ու խաղի որակը, կարող է պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, և ես սպասում եմ դրան ;)

իսկ մինչ այդ ցավում ենք ՈՒրուգվայի համար ԱԱ հարավամերիկյան գոտու ընտրական փուլում և 2013-ի Կոնֆեդերացիաների Գավաթի ժամանակ)