PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամառն ու համակարգիչը

Artgeo
28.06.2011, 15:27
Կարծում եմ, բոլորն էլ գիտեն, որ համակարգչի առաջին թշնամին բարձր ջերմաստիճանն է: Երբ շրջակա օդի ջերմաստիճանը մոտենում է 40-ին, համակարգչի ջերմաստիճանը, սովորական քուլերով, 50-ից ցածր լինել չի կարող: Իմ մոտ հենց նոր 105 էր պրոցեսորի ջերմաստիճանը:

Ամառն էկավ, նորից սկսվեց... Նոր 105 էր պրոցի ջերմաստիճանը...

Եկեք այս թեմայում խորհուրդներ տանք ջերմաստիճանի դեմ պայքարելու:

http://www.joe-ks.com/archives_nov2004/WaterCoolant.jpg

Artgeo
28.06.2011, 15:28
Hardware monitor ACPI
Temperature 0 40°C (103°F) [0xC3C] (THRM)

Hardware monitor AMD Athlon 64 X2 5000+
Temperature 0 60°C (140°F) [0x161] (Core #0)
Temperature 1 60°C (139°F) [0x15E] (Core #1)

Hardware monitor Radeon HD 4350
Temperature 0 61°C (141°F) (GPU Core)

Hardware monitor ATI Radeon HD 4550
Temperature 0 62°C (142°F) (GPU Core)

Hardware monitor WDC WD50 00AAKS-00V1A
Temperature 0 47°C (116°F) [0x2F] (Assembly)

Սովորական մաքրելուց, տերմոպաստա փոխելուց և այլ ստանդարտ գործողություններից բացի, ի՞նչ կարելի է անել:
Օրինակ իմ մոտ հիմա քեյսը բացած վիճակում ա, մեջը մի հատ քուլեր ա պրոցի վրա, մի հատ սնուցման բլոկի և մի հատ փոքր վիդեո քարտի: Մտածում եմ պրոցի համար ավելի հզոր քուլլեր առնել, ներկայինը դնել քեյսի դիմացը, հարդ դիսկերի դիմաց փչելու վրա ու քեյսը փակեմ: Ի՞նչ եք կարծում, կօգնի՞:

Անցած ամառ, լրիվ անկեղծ սենց եմ անցկացրել
http://1.bp.blogspot.com/_dm-ziAGRM2A/SfLw_QojZmI/AAAAAAAAEao/Ug41GtFdEn0/s400/hot-computer+(4).jpg

Ապե Ջան
28.06.2011, 15:31
Իսկ ի՞նչպես է պետք ստուգել այս պահին քանի աստիճան է:

Կարապետ
28.06.2011, 15:38

Speccy ծրագրով կարող ես նայել

Freeman
28.06.2011, 15:38
Մեր գյուղում ամռանը ջերմաստիճանը մինչև 45 բարձրանում ա,նորմալ քուլլեր ա դրած,կոմպը դաժե գիշերը չենք անջատում(բան ենք քաշում:))),բայց հլը ոչ-մի պրոբլեմ չի եղել:))

Ապե Ջան
28.06.2011, 15:42
36 °C ցույց տվեց Speccy - ին, սա նորմալ ա՞:
Մինչև ինչքա՞ննա նորմալ, որ բարձրանա:

One_Way_Ticket
28.06.2011, 15:48
Մի բան կարող եմ ասել, որ եթե ջերմաստիճանը 105 աստիճան է ցույց տալիս ըստ Ցելսիուսի սանդղակի, ապա համակարգիչը պետք է անհապաղ անջատել: Եթե ասես` դե լավ, որոշ ժամանակ սենց յոլա տանեմ, հետո մի բան կմտածեմ, շուտով կարող է առանց պրոցեսորի մնաս:

Կարապետ
28.06.2011, 16:01
Այսքան ժամանակ ոչ մի անգամ կոմպիս ջերմաստիճանը թույլատրելին չի անցլել

Artyom
28.06.2011, 16:04
Երկու օր առաջ LinX-ով կոմպը 100% նագռուզկի տակ գցեցի մի քանի րոպե, ջերմաստիճանը հասավ 73°-ի: Հետո քանդեցի մեջի փոշիները մաքրեցի, էլ արդեն 100% ծանրաբեռնվածության դեպքում ջերմաստիճանը 63°-ից չի անցնում:
Հ.Գ. համակարգիչն արագացված է և քեյսի հովացուցիչներ չկան:

Բարձր ջերմաստիճանի դեմ պայքարելու հարցում կարող է օգնել թերմոպաստայի փոխումը և ինչպես վերը նշվեց՝ փոշու մաքրելը:

Ապե Ջան
28.06.2011, 16:05
Այսքան ժամանակ ոչ մի անգամ կոմպիս ջերմաստիճանը թույլատրելին չի անցլել

Պադվալում անգամ մրսումա համակարգիչս: :))

Artgeo
28.06.2011, 16:15
Մի բան կարող եմ ասել, որ եթե ջերմաստիճանը 105 աստիճան է ցույց տալիս ըստ Ցելսիուսի սանդղակի, ապա համակարգիչը պետք է անհապաղ անջատել: Եթե ասես` դե լավ, որոշ ժամանակ սենց յոլա տանեմ, հետո մի բան կմտածեմ, շուտով կարող է առանց պրոցեսորի մնաս:
Լրիվ հասկանում եմ, հենց դրա համար էլ թեման բացեցի:

Բարձր ջերմաստիճանի դեմ պայքարելու հարցում կարող է օգնել թերմոպաստայի փոխումը և ինչպես վերը նշվեց՝ փոշու մաքրելը:
Երկուսն էլ արել եմ, առայժ չօգնեց:

Ենթադրում եմ, որ քուլերը լավը չի, սրանից ա
http://hardware.am/Photo/Products/Power/CPU_Cooler/Spire_SP804S3.jpg
Էս որ դնեմ, երևի շատ բան չի փոխվի
http://hardware.am/Photo/Products/Power/CPU_Cooler/Igloo_7200.jpg

5 000 ի սահմաններում նորմալ քուլլեր առաջարկեք 2АМ ի համար, գեյմերական շեղումներ ունեցող մարդու կոմպի համար :D

Vaio
28.06.2011, 16:26
Speccy ծրագրով կարող ես նայել

Իսկ PDA - երի համար ի՞նչ նմանատիպ app կա, որը հնարավոր կլինի բեռնել Android market-ից:

Ռուֆուս
28.06.2011, 17:21
Իսկ PDA - երի համար ի՞նչ նմանատիպ app կա, որը հնարավոր կլինի բեռնել Android market-ից:

Եթե հեռախոսդ HTC ա, կարող ես մտնել Add To Home - Widget - Get more HTC Widgets ու էստեղից քաշել Battery Widget-ը, որը բացի տարբեր բաներից ցույց ա տալիս հեռախոսի ակումլյատորի տաքությունը: Կամ էլ Market-ում Battery search արա, լիքը բան կբերի, օրինակ Gauge Battery Widget (երևի թե ամենալավը), BathingCat, Battery Indicator, ու տենց լիքը ուրիշ բաներ: Մի խոսքով Description-ով նայի, որն ա ջերմաստիճանը ցույց տալիս, դա էլ քաշի:

Իմ հեռախոսը սովորաբար 25-30 աստիճան ա, մաքսիմում 40 աստիճանի է հասնում մենակ էն ժամանակ, երբ ծանր գրաֆիկայով խաղ եմ խաղում, կամ լիքը ծրագրեր եմ բացում: Օդի ջերմաստիճանից առանձնապես շատ չի տաքանում, բայց նկատել եմ, որ ձմեռները երկար ժամանակ դուրսը պահելիս կարող ա իջնի 10-15 աստիճան:

Իսկ նոթբուքս միշտ ~40-45 աստիճանի վրա է, հենց 50 աստիճանը անցնում ա, վենտիլյացիան միանում ա ու արագ հովացնում:

0david0
28.06.2011, 21:10
AMD Athlon II X2 240 2.8GHz, Asus M2N-VM HDMI: Հանգիստ վիճակում CPU-ն 25-30 աստիճանա ցույց տալիս, աշխատանքի ժամանակ 35-40, իսկ HDD և Aux 44 աստիճան: Սա նորմա՞լա: Իսկ MCP-ն ի՞նչա (55-60 աստիճան) :think
AIDA64 (http://www.aida64.com/)

Artyom
28.06.2011, 21:27

AMD-ի համար ընտիր ա::)
MCP-ն չիփսեթն ա (nVidia nForce մոդելի):

Վահե-91
28.06.2011, 21:58
AMD Athlon II X2 240 2.8GHz, Asus M2N-VM HDMI: Հանգիստ վիճակում CPU-ն 25-30 աստիճանա ցույց տալիս, աշխատանքի ժամանակ 35-40, իսկ HDD և Aux 44 աստիճան: Սա նորմա՞լա: Իսկ MCP-ն ի՞նչա (55-60 աստիճան) :think
AIDA64 (http://www.aida64.com/)

HDD-ի համար շատա 44-ը :8

stepanyanarg
28.06.2011, 22:12
Կարծում եմ, բոլորն էլ գիտեն, որ համակարգչի առաջին թշնամին բարձր ջերմաստիճանն է: Երբ շրջակա օդի ջերմաստիճանը մոտենում է 40-ին, համակարգչի ջերմաստիճանը, սովորական քուլերով, 50-ից ցածր լինել չի կարող: Իմ մոտ հենց նոր 105 էր պրոցեսորի ջերմաստիճանը:

Ամառն էկավ, նորից սկսվեց... Նոր 105 էր պրոցի ջերմաստիճանը...

Եկեք այս թեմայում խորհուրդներ տանք ջերմաստիճանի դեմ պայքարելու:

Բայց հլը մի րոպե.Խիա պռոցեսսորի ջերմաստիճանը 105 աստիճան ու համակարգիչը միացած.Իմ AMD Athlon Xp 1700+ պրոցեսսորը հենց 90 աստիճանից անցնում ա ռեստարտ ա լինում.ուրեմն ինչ որ մի բան են չի կոմպիտ մեջ:8.Ընդհանրապես բոլոր պռոցեսսորների մոտ մաքսիմալի շեմը 80-90 աստիճաննա.Իսկ իմ կոմպի ջերմաստիճանը տատանվում ա 59-65 աստիճանների սահմանում.Հդդ էլ 41-50.

Վահե-91
28.06.2011, 23:04

հնարավորա բիոսիցա անջատած էդ ֆունկցիան, համ էլ ոչ բոլոր պրոցեսորներն ու մայր պլատաները ունեն էդ ֆունկցիան, թեկուզ՝ նորերը: Բայց ինձ ավելի շուտ թվումա Artgeo-ի մոտ ուղղակի սխալա ցույց տալիս: Ասենք իմ մոտ AIDA64-ը պրոցեսորի ջերմաստիճանը 25-ա ցույց տալիս, ցանկացած ժամանակ: Իսկ մայր պլատի ծրագիրը՝ Fox One-ը կամ բիոսը ճիշտ են ցույց տալիս:

Հայկօ
28.06.2011, 23:18
BIOS-ից Cool & Quiet-ը գտիր միացրու, դադարի ժամանակ պրոցի հաճախականությունը կիսով չափ կրճատում ա, էլի բան ա: Հնարավոր ա, որ քուլերների մաքսիմալ արագությունը 100% դրած չլինի, էդ էլ ա կարելի բզբզալ: Քուլերները մանրամասն մաքրի, եթե կարող ես, տերմոպաստան փոխի ավելի լավը դիր, միջի բոլոր լարերը հնարավորինս քիփ ու կոմպակտ հավաքի իրար հետ ու ձգի մի անկյունի վրա, որ օդի հոսքին չխանգարեն: CPU-ի քուլերը փոխելու փոխարեն կարելի ա նաև կեյսի դիմացի ներքևում ու հետևի վերևում՝ հենց PSU-ի տակ, երկու ուրիշ քուլերներ դնել՝ դիմացինը՝ քաշող, իսկ հետևինը՝ դուրս փչող (եթե, իհարկե, տեղերը կան, ու էդ դեպքում նաև պետք ա կեյսի պատերը փակել):

Պատը հանելու ու մեծ սենյակային ֆռռիկ դնելու տարբերակն էլ ա լավը, ես մի երկու տարի իմ հին 2.0GHz 939 socket-ն ու 8800 GTS-ը տենց քշել եմ :):

davidus
28.06.2011, 23:40
Բայց հլը մի րոպե.Խիա պռոցեսսորի ջերմաստիճանը 105 աստիճան ու համակարգիչը միացած.Իմ AMD Athlon Xp 1700+ պրոցեսսորը հենց 90 աստիճանից անցնում ա ռեստարտ ա լինում.ուրեմն ինչ որ մի բան են չի կոմպիտ մեջ:8.Ընդհանրապես բոլոր պռոցեսսորների մոտ մաքսիմալի շեմը 80-90 աստիճաննա.Իսկ իմ կոմպի ջերմաստիճանը տատանվում ա 59-65 աստիճանների սահմանում.Հդդ էլ 41-50.

+ողովուրդ, ջերմաստիճանի չափման 2 հայտնի համակարգեր կան՝ ֆարենհեյթն ու ցելսիուսը: Դուք նայեք ձեր մոտ, թե ջերմաստի=անի կողքը C՞ ա գրած, թե՞ F: Ինտերնետում հազար տեսակի կոնվերտորներ կան: Ըստ դրանց էլ փոխակերպեք, իմացեք իսկական ջերմաստիճանը:

Լեո
28.06.2011, 23:47
Ջերմաստիճանի չափման՝ Կելվինի, Ցելսիուսի և Ֆարենհեյթի սանդղակները.

http://i.imgur.com/pgtxy.png

Հ.Գ. Գոյություն ունեն նաև Ռանկինի, Ռյոմերի, Նյուտոնի, Դելիլի և Ռեոմյուրի սանդղակներ:

40 Ցելսիուս = 313.15 Կելվին = 104 Ֆարենհեյթ = 563.67 Ռանկին = 28.5 Ռյոմեր = 13.2 Նյուտոն = 90 Դելիլ = 32 Ռեոմյուր

Artyom
29.06.2011, 00:03
HDD-ի համար շատա 44-ը :8
Շատ չի: 40-45 աստիճանը նորմալ ջերմաստիճան ա (էն էլ ես շոգի պայմաններում): 50 աստիճանից սկսած վինչեստրի ինտենսիվ օգտագործման դեպքում նոր հնարավոր ա սխալների առաջացում:;)

Vaio
30.06.2011, 00:15
Եթե հեռախոսդ HTC ա, կարող ես մտնել Add To Home - Widget - Get more HTC Widgets ու էստեղից քաշել Battery Widget-ը, որը բացի տարբեր բաներից ցույց ա տալիս հեռախոսի ակումլյատորի տաքությունը:

Xperia Arc.
Իսկ չկա ծրագիր, որը ցույցա տլիաս CPU-i ջերմաստիճանը, ոչ թե ակումուլյատորի?

stepanyanarg
30.06.2011, 10:14
եթե հեռախոսի մեջ չկա համապատասխան սարքը որ ցույց ա տալիս ջերմաստիճանը,ինչ ծրագրովել ուզում էս նայի,ցույց չի տա.

Varzor
30.06.2011, 12:02
Կարծում եմ, բոլորն էլ գիտեն, որ համակարգչի առաջին թշնամին բարձր ջերմաստիճանն է: Երբ շրջակա օդի ջերմաստիճանը մոտենում է 40-ին, համակարգչի ջերմաստիճանը, սովորական քուլերով, 50-ից ցածր լինել չի կարող: Իմ մոտ հենց նոր 105 էր պրոցեսորի ջերմաստիճանը:
Ամառն էկավ, նորից սկսվեց... Նոր 105 էր պրոցի ջերմաստիճանը...
Եկեք այս թեմայում խորհուրդներ տանք ջերմաստիճանի դեմ պայքարելու:

105 ըստ Ցելսիուսի ???:o
Վաղուց պետքա անջատված լիներ ինքն իրեն: Այդպիսի ջերմաստիճանում նույնիսկ կարող է շարքից դուրս գալ պրոցեսորը, էլ չեմ ասում, որ մայրական սալիկն էլ վարի կգնա` սոկետը կխաշի:

Կա ջեմաստիճանի դեմ պայքարի մի քանի ձև.

0. Քեյսը բացել :)
1. Արտաքին հովացում:
2. Ներքին հովացուցիչների ավելացում, կամ պտույտների արագության ավելացում:
3. Պրոցեսորի հովացուցիչի ավելի "հովացնեղ" մոդելով փոխարինում, թերմոքսուկի փոխարինում:
4. Պրոցեսորի հովացուցիչի վրա երկրորդ հովացուցիչի ավելացում:

Այ հիմա ուշադիր :)
5. Պրոցեսորի աշխատանքային տակտայինն հաճախականության միտումնավոր իջեցում (BIOS-ից, կամ էլ հատուկ ծրագրերի միջոցով)
6. Պրոցեսորի կողքին ինդիվիդուալ ինքնաշեն սառնարանի տեղադրում (մի հատ պահածոի ժեշտից տարրա+վինտիլյատոր+սովորական սառույց :))
:)

Varzor
30.06.2011, 12:04
36 °C ցույց տվեց Speccy - ին, սա նորմալ ա՞:
Մինչև ինչքա՞ննա նորմալ, որ բարձրանա:

36-ը նորմալ ա:
Կախված խրոցեսորի մոդելից, կրիտիկական անջատման և կրիտիկական աշխատանքային ջերմաստիճանները տարբեր են, բայց 67-75 աստիճանների արանքում են :)

Varzor
30.06.2011, 12:09
Լրիվ հասկանում եմ, հենց դրա համար էլ թեման բացեցի:
Երկուսն էլ արել եմ, առայժ չօգնեց:
Ենթադրում եմ, որ քուլերը լավը չի, սրանից ա
http://hardware.am/Photo/Products/Power/CPU_Cooler/Spire_SP804S3.jpg
5 000 ի սահմաններում նորմալ քուլլեր առաջարկեք 2АМ ի համար, գեյմերական շեղումներ ունեցող մարդու կոմպի համար :D
Էդ քուլերը կարծեմ լրիվ ալյումին ա, ու շփման մակերեսն էլ փոքր ա :)
Igloo 7200-y հաստատ ավելի լավն ա, մանավանդ եթե նորմալ թերմոպաստա քսես:)
Իսկ 5000 դրամով, դժվարանում եմ ասել, բայց մի հատ Nest հարցրու, մեկ ել ստեղ նայի
http://upgrade.am/?c=14

Artyom
30.06.2011, 12:15
105 ըստ Ցելսիուսի ???:o
Վաղուց պետքա անջատված լիներ ինքն իրեն: Այդպիսի ջերմաստիճանում նույնիսկ կարող է շարքից դուրս գալ պրոցեսորը, էլ չեմ ասում, որ մայրական սալիկն էլ վարի կգնա` սոկետը կխաշի:
Դատչիկը երևի սխալ է ցույց տալիս::think

Vge
30.06.2011, 12:17
6. Պրոցեսորի կողքին ինդիվիդուալ ինքնաշեն սառնարանի տեղադրում (մի հատ պահածոի ժեշտից տարրա+վինտիլյատոր+սովորական սառույց :))
:)
ետ ոնց են սարքում:)

Varzor
30.06.2011, 12:23
Դատչիկը երևի սխալ է ցույց տալիս::think

տենց էլ կա, օրինակ իմ գործի տեղի կոմպը միշտ բիոսում երևում ա 88 C, Բայց Everest-ը ցույց ա տալիս` 35 ու 30` տարբեր միջուկների համար :)

Ապե Ջան
30.06.2011, 12:28
«Լինուքսի» տակից կոնսոլով ինչպե՞ս ստուգել ջերմաստիճանը: :)

Varzor
30.06.2011, 12:30
ետ ոնց են սարքում:)
մոտավորապես սենց
http://www.umeivse.ru/kak-samomu-sdelat-kondicioner/5113/

Varzor
30.06.2011, 12:33
«Լինուքսի» տակից կոնսոլով ինչպե՞ս ստուգել ջերմաստիճանը: :)

Փորձի սենց,
http://alexwinner.blogspot.com/2010/02/linux-debian-ubuntu.html
Եթե խնդիրներ կլինեն նայի ստեղ
http://www.gentoo.ru/node/14310

Ապե Ջան
30.06.2011, 12:35
Փորձի սենց,
http://alexwinner.blogspot.com/2010/02/linux-debian-ubuntu.html
Եթե խնդիրներ կլինեն նայի ստեղ
http://www.gentoo.ru/node/14310

Չստացվեց, եթե հնարավոր է հայերեն նկարագրությունը: :)

Vge
30.06.2011, 12:36
մոտավորապես սենց
http://www.umeivse.ru/kak-samomu-sdelat-kondicioner/5113/
Բա սառուցը չի հալվի տափվի՞

Artyom
30.06.2011, 12:40
Բա սառուցը չի հալվի տափվի՞
Վտանգավոր գործ ա, մի արա, իզուր տեղը կոմպը վառելու ես::P

Varzor
30.06.2011, 12:43
Բա սառուցը չի հալվի տափվի՞
Չի թափվի, ուղղակի ջուր կդառնա :)
Պետք աուղղակի ժամանակ առ ժամանակ ջուրը թափել ու նոր սառույց լցնել :)

Վտանգավոր գործ ա, մի արա, իզուր տեղը կոմպը վառելու ես::P

Հո կոմպի մեջ չի դնում, որ վառի, ընդամենը կողքը կամ դիմացը, որտեղից որ կոմպը օդ ա քաշում :)

VisTolog
30.06.2011, 12:44
Ժող էս հարցը նենց եք ծանրացրել, ոնցոր առաջին ամառնա, որ կոմպ ունեք::think

Փոշիները մաքրեք, կողքի «դուռը» բաց թողեք թող մնա էլի:

Varzor
30.06.2011, 19:17
Ամառը կոմպի դեմը նստելու համար չի :D
Ով ձև ունի, պետք ա քիչ նստի :)

Life
01.07.2011, 21:26
Ժող ջան,մի հատ 120մմ օդափոխիչ ունեմ,3պին ա,պլատայի վրա էլ ազատ տեղ չկա,կարամ ինչ որ ձև մոլեքսին կցեմ?

Վահե-91
01.07.2011, 21:33
Ժող ջան,մի հատ 120մմ օդափոխիչ ունեմ,3պին ա,պլատայի վրա էլ ազատ տեղ չկա,կարամ ինչ որ ձև մոլեքսին կցեմ?

3-րդ լարը ընդամենը սենսորա, որի ազդանշանը ցույցա տալիս պտույտների թիվը: Քուլերի սև լարը միացրա բլոկից դուրս եկող սևից, կարմիրը՝ դեղինից:

stepanyanarg
02.07.2011, 09:06
Ժող ջան,մի հատ 120մմ օդափոխիչ ունեմ,3պին ա,պլատայի վրա էլ ազատ տեղ չկա,կարամ ինչ որ ձև մոլեքսին կցեմ?

օրինակ իմ պլատի վրա nb fan(2 pin) վինտիլիատորի տեղ կա ազատ,եթե քոննել կա,են 3(սենսորի) լարը հան են 2-ով միացրա ըտեղ.

Սամվել
30.07.2011, 17:45
Կոմպս նենց էր տաքանում որ անջատվում էր, դաժը կորպուսը բացել էի, բայց խաղերի ժամանակ էլի անջատվում էր, մի հատ 13,000 ով կես կիլո քաշով Պղնձե հարթակով ու լարերով 92 շառավղով քուլեր դրեցի, + իրա փչած օդը պերեխվատ անող մի հատ էլ ուրիշ քուլեր նենց որ 2ն էլ մի գծով են աշխատում, մեկը փչումա Ռադիատորի վրա, մեկը էտ ռադիատորից դուս եկած տաք օդը կոմպի հետևի մասից հանումա դուս, Արդյունքում կոմպիս ջերմաստիճանը 30 աստիճանով իջավ. :B

Գնամ Մասս էֆեկտ խաղամ :B

Artgeo
22.05.2012, 22:09
Ժող, ես էլի կրակի մեջ եմ, բառիս բուն ու բացահայտ իմաստով:

Պրոցի նորմալ քուլեր, որտեղի՞ց առնեմ

Varzor
23.05.2012, 14:19
Ժող, ես էլի կրակի մեջ եմ, բառիս բուն ու բացահայտ իմաստով:
Պրոցի նորմալ քուլեր, որտեղի՞ց առնեմ

Ասա ինչ պրոցա, ինչ քեյսա (mini, mid, max, desktop, low profile ...)
Եթե էս գրառման (http://www.akumb.am/showthread.php/60960-Ամառն-ու-համակարգիչը?p=2258087&viewfull=1#post2258087)կոմպնա դեռ էս քուլերը (http://www.akumb.am/showthread.php/60960-Ամառն-ու-համակարգիչը?p=2258111&viewfull=1#post2258111)և չես փոխել, և նույն գումարի սահմաններում ես ուզում, ապա բարդ բան է այդ գնով բարձր արտադրողականության AM2 սոկետի քուլեր գնելը:
Ստեղ նայի (http://upgrade.am/?c=14&s=29)` մի քանի տեսակ կան, այ սա պիտի որ ամենաէժանը (http://upgrade.am/?c=14&p=97) լինի
Եթե պայմաններ են փոխվել` գրի, մի բան կմտածենք ;)

Artgeo
23.05.2012, 17:37

նույնն ա մնացել հարդի մասով, բայց թանկից էժան չկա

մի քիչ ավել, բայց ոչ ասենք 20 000:

Varzor
25.05.2012, 19:02
նույնն ա մնացել հարդի մասով, բայց թանկից էժան չկա
մի քիչ ավել, բայց ոչ ասենք 20 000:

Դե 20 չէ, բայվ մի 10-12.000-ով նույնիսկ ջերմախողովակներով հովացուցիչ կգնես:

Մի բան գտար: Էլի փնտրեմ?

Artgeo
29.05.2012, 12:10
http://led.am/products/category/arctic-cooling-alpine-64-pro-rev2-s-am2am3_11979.html

գոհ եմ

ARMbrain
29.05.2012, 12:48
Ժողովուրդ ջան ինչ կասեք ոնցա կոնպիս վիճակը?
54292
Հիմա նոռմալ վիճակումա գտնվում? Ու արդյոք նոռմալ հզորությամբ կոնպա?

Varzor
29.05.2012, 13:40
Ժողովուրդ ջան ինչ կասեք ոնցա կոնպիս վիճակը?
54292
Հիմա նոռմալ վիճակումա գտնվում? Ու արդյոք նոռմալ հզորությամբ կոնպա?
Նորմալ կոմպա, "հզորությունը" պիտի որ բավարարի առօրյա աշխատանքների համար, դե խաղերի առումով` էդքան էլ "գազան" չի:
Բայց այ ջերմաստիճանների առումով` վիճակը լավ չի: Եթե դեոռ շոգերը չընկած HDD_ների ջերմաստիճանը 39-է, ապա շոգերին կարողա տխուր լինի: Մայրական սալիկի համար էլ 54-ը վատ չի, բայց դե էդ չափումները հանգիստ ռեժիմի ժամանակ են, թե բեռնված?

ARMbrain
29.05.2012, 14:11

Ոչ հանգիստ ոչել բեռնված, սովորական բրոաուզերում մի 5-6 հատ կայքա բացված, ու միհատել երգա միացված, ըտենց ելի, բայց ոչմի ամառ չեմ հետաքրքրվել կոպիս ջերմաստիճանով բայց խնդիրներ չեն եղել, հիմա ինչ անեմ ինչ խորհուրդ կտաք?

Հա մեկել ես արթեն մի 2 տարիա խաղեր չեմ խաղում:)

Varzor
29.05.2012, 16:52

Եղբար, եթե պրոբլեմ չկա մոտդ ինչ ես ուզում խորհուրդ տաքն? Քանի աշխատումա` ձեռ մի տուր :D
Մենակ եթե կարող ես ավելացրու քեյսի օդափոխությունը` մի 2 հատ վինտիլյատոր դիր մեջը, որ համ HDD_ներին հովացնեն, համ էլ մի քիչ սկվազնյակ սարքեն մեջը:

Հա մեկել ես արթեն մի 2 տարիա խաղեր չեմ խաղում:)
???
Լավ չի ... :))

ARMbrain
29.05.2012, 18:30
???
Լավ չի ... :))

Ինչի լավ չի? լավ չի որ ժամանակս ավելի լավ և օգտակար բաների վրայ եմ ծախսում, ասենք ոնց համացանցում գումար վաստակես, հավայի տեղը խաղեր խաղալու և օդնո մտնելու տեղ, 15 տարեկանում կարծում եմ ետի լավա, եթե ասենք փոքր լինեի մի 13 ետ ժամանակ կարելի էր խաղերով զբաղվել, ինչ կասեք? :)

ARMbrain
30.05.2012, 22:12
http://clip2net.com/clip/m0/1338401395-clip-53kb.png
Ժողովուրդ նայեք, համակրգիչս միքիչ նագռուզկի տակ քցեցի տաքացավ մի 2 ժամում, ու անջատվեց, ետ նկարնել արդյունքը, ինչ անեմ ինչ խորհուրդ կտաք?

0david0
30.05.2012, 23:40
Ժողովուրդ նայեք, համակրգիչս միքիչ նագռուզկի տակ քցեցի տաքացավ մի 2 ժամում, ու անջատվեց, ետ նկարնել արդյունքը, ինչ անեմ ինչ խորհուրդ կտաք?

Մի հատ ՀԴԴ-ի վրա քուլեր (http://led.am/products/category/coolerhdd.html) դիր, մի հատ կոմպի հետևը, տես էլ որտեղ կարաս հարմարացնես/որտեղա նախատեսված: Մեկ էլ cool'n'quiet-ը միացրա բիոսից, եթե միացրած չի: Ըստ ԱՄԴ-ի սայտի (http://products.amd.com/pages/DesktopCPUDetail.aspx?id=425) մաքսիմում 70 աստիճանա պրոցի աշխատանքային ջերմաստիճանը: :think

Varzor
30.05.2012, 23:57
Ժողովուրդ նայեք, համակրգիչս միքիչ նագռուզկի տակ քցեցի տաքացավ մի 2 ժամում, ու անջատվեց, ետ նկարնել արդյունքը, ինչ անեմ ինչ խորհուրդ կտաք?
Նայի այս գրառման (http://www.akumb.am/showthread.php/60960-%D4%B1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%B9%D5%A8?p=2346249&viewfull=1#post2346249) առաջին հատվածը:

Պրոցեսորի վիճակը մի քիչ բուրդա՝ աչքիս պիտի քուլերը փոխես:

0david0
31.05.2012, 00:34

Ես կասեի ավելի լավա պրոցը փոխի, մի հատ վերջին սերնդի պրոց դնի :))

Varzor
31.05.2012, 01:13
Ես կասեի ավելի լավա պրոցը փոխի, մի հատ վերջին սերնդի պրոց դնի :))
Բայց ախր վատը չի, ճիշտա դրա հաջորդ սերիան ավելի լավնա, բայց էդ սերիան մի հատ տրյուկ ունի՝ 3 յադրոյի փոխարեն կարողանում ես ակտիվացնել 4-ը !!!

ARMbrain
31.05.2012, 14:14
Բայց ախր վատը չի, ճիշտա դրա հաջորդ սերիան ավելի լավնա, բայց էդ սերիան մի հատ տրյուկ ունի՝ 3 յադրոյի փոխարեն կարողանում ես ակտիվացնել 4-ը !!!

Իսկ յադրոն ոնց ավելացնեմ? դա ինչ օգուտա տալիս համակարգչի աշխատանքին?

ARMbrain
01.06.2012, 11:58
Իսկ յադրոն ոնց ավելացնեմ? դա ինչ օգուտա տալիս համակարգչի աշխատանքին?

Մեկել պռոցեսրիս մեջ 3 հատ վինտիլյատոռ կա, բայց ետե բրաուզերիս մեջ 3 հատ կյաք բացված եղավ, ասենք ֆբ օդնո մեկե յութուբե, ու երեքովել երք 2 րոպե չի ձգում կոնպս ու անջատվումա,

Varzor
01.06.2012, 15:29
Իսկ յադրոն ոնց ավելացնեմ? դա ինչ օգուտա տալիս համակարգչի աշխատանքին?
Դե դա կախված է ինչպես պրոցեսորի կոնկրետ նմուշից, այնպես էլ մայրական սալիկից:
Ու ընենց չի, որ էդ 4-րդ միջուկը ակտիվացրեցիր կոմպդ թռնելույա: Որոշ խնդիրների պարագայում` հակառակը: Հո իզուր չի, որ AMD-ի ինժեներները էդ 4-րդը անջատել են ;)

Մեկել պռոցեսրիս մեջ 3 հատ վինտիլյատոռ կա, բայց ետե բրաուզերիս մեջ 3 հատ կյաք բացված եղավ, ասենք ֆբ օդնո մեկե յութուբե, ու երեքովել երք 2 րոպե չի ձգում կոնպս ու անջատվումա,
Պրոցի մեջ ասելով քեյսը ինկատի ունես?
Իսկ կարողա պրոցեսորի ուլերի պաստան չորացելա?
Ստուգել ես?

ARMbrain
01.06.2012, 16:11
Պրոցի մեջ ասելով քեյսը ինկատի ունես?
Իսկ կարողա պրոցեսորի ուլերի պաստան չորացելա?
Ստուգել ես?
Եթե քեյսը հովացուցիչնա, ապա հա քեյսերի քանակը 3 հատա,
Իսկ ուլերի պաստայից տեղյակ չեմ ու չգիդեմ անգամ ոնցեն ստուգում ու որտեղա գտնվում, որ խնդրեմ ավելի կմանրամասնեք?
Ու եթե չորացած լինի ոնց կարող եմ այն թարմացնել?

ARMbrain
01.06.2012, 16:23

Իսկ կարողա ավելի ճիշտ կլինի մասնագետի դիմեմ?թե բարդ գործ չկա, ես գլուղ կհանեմ?

Varzor
01.06.2012, 18:00

Չէ, քյեսը էդ են ժեշտից յաշիկնա, որի մեջ հավաքած են մայրական սալիկը, վինչեստրը, պրոցեսորը, սնուցման բլոկը և այլն :)
Եթե հովացուցիչների քանակաը 3 հատա, էդ չի նշանակում որ լավա հովացվբում: Պիտի ճիշտ բաշխված լինի:

Երբևէ պրոցեսոր քանդած հանած կամ տեղադրած կաս?
Եթե չես արել, ապա ավելի լավ կլինի մասնագետի դիմես կամ հասկացող ընկերոջ-ծանոթի:

Հ.Գ.
Ներող, պաստան ոչ թե "ուլերի" էր, այլ "քուլերի"` տառ էի բաց թողել:

ARMbrain
01.06.2012, 18:28

Պաստայի մոմենդով ոչինչ, հա քանդած հավաքած կամ, բայց ետ պաստան ոնց ստուգ եմ թե չորացելա թե չե?

Varzor
01.06.2012, 19:14
Պաստայի մոմենդով ոչինչ, հա քանդած հավաքած կամ, բայց ետ պաստան ոնց ստուգ եմ թե չորացելա թե չե?
Դե որ պրոցը սոկետի վրից հանում ես` երևում ա: Եթե այլևս մածուցիկ չի` վիճակը լավ չի: Էդ պաստներից խանութներում ծախում են, Եթե ArcticCooling MX2 պաստա ճարես` դրանից լավը չկա, բայց Երևանում ճարվողներից ամենավալը ռուսական KPT-8 պաստան ա:
Ինչքան վախտվայա կոմպդ? Դատելով պրոցի մոդելից պիտի որ էդքան էլ թարմ չլինի:

ARMbrain
01.06.2012, 19:23

Երեք տարվա համակարգիչա, բայց առաջի տարին նոռմալ չի օգտագործվել, մենակ ես վերջի երկու տարումա նոռմալ օգտագործվել

ARMbrain
01.06.2012, 19:43
http://s002.radikal.ru/i200/1206/48/c5724037c94d.jpg
Հեսա բացեցի ու նկարեցի քեյսի մեջը, նայեք ոնցա դասավորված վինտիլյատոռները, 2 վինտիլյատոռ երեվացողներն են, միհատել են կողքի տուփի մեչա, որ մեջը չի երևում, ու համել չկարողացա քտնեմ մածուկը:(

Varzor
01.06.2012, 19:49

Նկարը կցորդեվ դիր` իմ մոտ չի բացում, անվտանգության համակարգը բողոքումա էդ կայքից:

ARMbrain
01.06.2012, 19:56
Նկարը կցորդեվ դիր` իմ մոտ չի բացում, անվտանգության համակարգը բողոքումա էդ կայքից:

http://s002.radikal.ru/i200/1206/48/c5724037c94d.jpg
Հեսա

Freeman
01.06.2012, 20:10
http://s002.radikal.ru/i200/1206/48/c5724037c94d.jpg
Հեսա բացեցի ու նկարեցի քեյսի մեջը, նայեք ոնցա դասավորված վինտիլյատոռները, 2 վինտիլյատոռ երեվացողներն են, միհատել են կողքի տուփի մեչա, որ մեջը չի երևում, ու համել չկարողացա քտնեմ մածուկը:(

Վինտիլյատորի արանքում լար ա լռվել, թե՞ իմ մոտ տենց երևաց

պաստայի համար ուղղակի պրոցը հանի, տես իրա տակ խոնավ ա՞։ Եթե չոր եղավ ցանկացած կոմպերի հետ կապված խանութում քեզ կտան դրանից

ճիշտն ասած պաստաների տարբերությունները չգիտեմ, բայց որ Վարզորն ասում ա, դրանից էլ առ ։))

Sent from my WT19i using Tapatalk

ARMbrain
01.06.2012, 20:14
Վինտիլյատորի արանքում լար ա լռվել, թեհրանի իմ մոտ տենց երևաց

Չե լար չի լռվել ուղակի վերևիցա ըտենցա երևում.

Sent from my WT19i using Tapatalk

Ինչա նշանակում?

Freeman
01.06.2012, 20:17
Չե լար չի լռվել ուղակի վերևիցա ըտենցա երևում.

Ինչա նշանակում?

ես հեռախոսով եմ ակումբ մտնում, հատուկ ծրագիր կա ֆորումների համար։ Դրանով որ գրում եմ, վերջում իրա ռեկլամն ա ցույց տալիս, անջատելու ձև կա, բայց հավես չունեմ))

նախորդ գրառումս երկարացրել եմ ։)

Sent from my WT19i using Tapatalk

Varzor
01.06.2012, 20:19
http://s002.radikal.ru/i200/1206/48/c5724037c94d.jpg
Հեսա
Չէ, հղումով չէ` կցորդով դիր, հղումը իմ մոտ բոկա անում:

ARMbrain
01.06.2012, 20:24
Վինտիլյատորի արանքում լար ա լռվել, թե՞ իմ մոտ տենց երևաց

պաստայի համար ուղղակի պրոցը հանի, տես իրա տակ խոնավ ա՞։ Եթե չոր եղավ ցանկացած կոմպերի հետ կապված խանութում քեզ կտան դրանից

ճիշտն ասած պաստաների տարբերությունները չգիտեմ, բայց որ Վարզորն ասում ա, դրանից էլ առ ։))

Sent from my WT19i using Tapatalk

Ճիշտն ասած ես չգիդեմ ստեղից որնա պռոցեսորը :)

ARMbrain
01.06.2012, 20:24
Չէ, հղումով չէ` կցորդով դիր, հղումը իմ մոտ բոկա անում:

http://s17.postimage.org/gba63epr1/c5724037c94d.jpg

Եղավ?

Freeman
01.06.2012, 21:02
Ճիշտն ասած ես չգիդեմ ստեղից որնա պռոցեսորը :)

էդ դեպքում հենց կոմպով մտա, նկարի վրա ցույց կտամ, սենց չեմ կարա ։)

Sent from my WT19i using Tapatalk

Rammstein
01.06.2012, 22:23
Ճիշտն ասած ես չգիդեմ ստեղից որնա պռոցեսորը :)

Պրոցեսորը նկարիդ մեջտեղի հովահարի տակ ա գտնվում: Պորցը տեսնելու համար պիտի քուլերը (էդ հովահարը իրա ռադիատորի հետ միասին) հանես: Հանելու համար էլ հաստատ չգիտեմ, էդ սոկետին ծանոթ չեմ, բայց երեւի էն աջ կողմի (ըստ նկարի եմ ասում աջ, իրականում` ներքեւի) սեւ բանը բացես: Մի խոսքով` հովահարի տակի էն շերտավոր ալյումինի կտորը պիտի հանես, դրա տակ ա տերմոպաստան: Բայց մի բան հաշվի առ, որ եթե իրոք չորացել ա, ապա հանելուց հետո անպայման պիտի հինը մաքրես ու նորը քսես, թե չէ տենց չորացած վիճակում եթե էլի տեղը դնես, շատ ավելի վատ կհովացնի, քան առաջ էր:

Վահե-91
15.06.2012, 20:09
:hands

http://www.youtube.com/watch?v=Eub39NaC4rc

Ներսես_AM
04.07.2012, 13:34
Ռամշն ու Կլօրը մյուս թեմայում գրածս բանի տեղ չդրեցին: Ես էլ որոշեցի նույն կերպ երկրորդին հերձել:
Սկսեմ նրանից, որ ես ուզում եմ տեսնեմ էս կոմպը նախագծողին: Մարդ ինչքա՞ն տխմար պիտի լինի որ, քուլերը նենց տեղադրի որ մինչև վերջին վինտը պիտի քանդես որ դուրս գա: Մարդ ինչքա՞ն տխմար պիտի լինի որ ռամի մի սլոտը լինի տակից առանձին դռնակի տակ, իսկ մյուսը պիտի կեսը քանդես որ ստեղնաշարի տակ հասնես:

Լավ ինչևէ վերջնական տեսքը :)

https://fbcdn-sphotos-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/s720x720/600093_10150922594443339_950825535_n.jpg

Բացի Էդ եթե Սոնիի դեպքում պետք չեկավ ռադիատորը հանելու, էս դեպքում դա էլ պիտի հանեի: Մի կերպ հինգ տարվա չորացած ջերմաքսուքը քերեցի բանկային քարտով: Նորը քսեցի, դրեցի հավաքեցի:

Հիմա տակը էլ չի տաքանում, կարող ես հանգիստ դնել ծնկներիդ: Առաջ կարելի էր սուրճ եփել: Սակայն պրոցեսսորի ջերմաստիճանը այնքան էլ դուրս չի գալիս: Հանգիստ վիճակում մոտ 58-60 է: Ու հովացուցիչը մշտական պտտվում է, չնայած ոչ առաջվա նման իրեն ճղելով:
Մի քանի տարբերակ եմ մտածում.
ա. ջերմաքսուքը լավը չէր:
բ. ջերմաքսուքը հաստ եմ քսել:
գ. իրա նորմալ վիճակը այդպիսին է:

Ի՞նչ մտքեր կան: Տենց թողնե՞մ, թե՞ էլի բզբզեմ:

Rammstein
04.07.2012, 14:37

Ներսես ջան, տխմար ասիր, պրծա՞ր: Մարդիկ ադնառազըվի ապրանք են արտադրում: Ես hp dv6-ի քանդելու վիդեոն որ նայեցի Յութուբում, ինքնուրույն քանդելու գաղափարը մտքիցս հանեցի: :fool
Շեֆիս միայն երկու խորհուրդ կարողացա տալ, մեկ որ տանի սերվիս կենտրոն, մյուսն էլ որ էլ կյանքում hp նոթբուք չառնի: :pardon

Freeman
12.07.2012, 11:08
Հնարավոր լուծում՝

http://i.imgur.com/cRx7X.jpg

Հեղինակային իրավունքները պաշտպանված են :))