PDA

Դիտել ողջ տարբերակը : Սարգիս Վահագն



Smokie
28.06.2011, 11:33
http://2.bp.blogspot.com/_VkaeWhhfrXo/SPFT7MvWkDI/AAAAAAAAAm4/CJe_zCBhEkk/s200/Sarkis.jpg


Սարգիս Վահագն,

Գրող՝ արձակ եւ բանաստեղծութիւն, պատմուածք, վէպ, թատրերգութիւն եւ գրախօսութիւն-փորձագրութիւն:

Կենսագրական գծեր

Ծնած է Պէյրութ,1927 Հոկտեմբեր 7-ին։ Նախնական ուսումը ստացած է Աբգարեան եւ Սահակեան վարժարաններուն մէջ, ապա երկրորդականը շարունակած՝ տեղւոյն ֆրանսական Լիսէն, եւ աւարտած Առեւտրական ճիւղը 1945՝ին։

Կանուխէն սիրած է գիրն ու գրականութիւնը։ Նախ փորձած է բանաստեղծութիւններ գրել, բայց շուտով ներգրաւուած է արձակի, գլխաւորաբար պատմուածքի սեռով։

Յիսունական թուականներէն սկսած է մաս կազմել այլազան գրական եւ մշակութային խմբաւուրումներու։ Գործօն մասնակցութիւն բերած է Պէյրութի «Գրական Շրջանակ»ի կազմաւորման եւ անոր յետագայ գործունէութեան։

Իր գրութիւնները, 1954-էն սկսեալ, հետզհետէ լոյս տեսած են «Մշակոյթ», «Լուսաբեր», «Նոր Գիր», «Անի», «Շիրակ», «Գարուն», «Նաւասարդ», «Համայնապատկեր» եւ «Առագաստ» գրական ամսագրերուն մէջ։ Վաթսունական թուականներու կէսէն մնայուն կերպով աշխատակցած է «Շիրակ» ամսագրին եւ ապա մօտ տասը տարի, մինչեւ 1986 մաս կազմած է անոր խմբագրական կազմին, վարելով միջազգային գրականութեան բաժինը։

Գրականութեան առընթեր, ան լուրջ հետաքրքրութիւն ցոյց տուած է շարժանկարի եւ թատրոնի արուեստներուն նկատմամբ։ 1958-1959-ին, Պէյրութի մէջ հրատարակած է սփիսռքի պատմութեան մէջ աննախադէպ երեւոյթ հանդիսացող «Նոր Սինեմա» արուեստի պարբերագիրքը։

2008-ին արժանացած է Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի շնորհած Ս. Սահակ-Մեսրոպ Մաշտոց շքանշանին։

Ան ամուսնացած է վաստակաշատ դաստիարակչուհի Հայկուհի Աճէմեանին հետ, ունի չափահաս երեք զաւակներ եւ 1987-էն ի վեր հաստատուած է Լոս Անճելըս։

Իր լոյս ընծայած երկերն են.

«Մատանիներ», պատմուածքներ, Պէյրութ, 1969, արժանացած՝ «Հայկաշէն Ուզունեան Գրական Մրցանակ»ին: «Արմատներ», պատմուածքներ, Երեւան, 1981: «Նայիրեան Մորմոք», թատրերգութիւն, Պէյրութ, 1982, արժանացած՝ «Ալէք Մանուկեան Գրական Մրցանակ»ին: «Աշոտ Ողորմած», թատրերգութիւն, Լոս Անճելըս, 1991: «Տագնապը», պատմուածքներ, Լոս Անճելըս, 2000: «Արշիլ Կորքի», վէպ, Լոս Անճելըս, 2004, արժանացած՝ «Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան Գրական Մրցանակ»ին ինչպէս նաեւ՝ «Հայկաշէն Ուզունեան Գրական Մրցանակ»ին: «Գրական Հմաստեղութիւն », փորձագրութիւններ, գրախօսականներ, Լոս Անճելըս, 2008: «Շուջը՝ Ոչինչ» , թարգմանութիւն՝ Արմէն Լիւպէն - Շահան Շահնուրի ֆրանսերէն ամբողջական բանաստեղծութիւններուն

Smokie
28.06.2011, 11:46
Այս թեմայում կտեղադրեմ պատմվածքներ «Արմատներ» գրքից::)

http://i038.radikal.ru/1106/96/d334bedd2c2b.jpg

Smokie
29.06.2011, 15:08
Արմատներ գրքի նախաբանը::) Գիրքը հրատարակվել է 1981թ-ին::)



Երկու խոսք

Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո, միջազգային դեմոկրատական ուժերի հարաճուն վերելքի պայմաններում, գաղութային ու կիսագաղութային երկրներում նոր թափ ստացան ազգային ազատագրական պայքարները: Ազատագրվեցին այնպիսի գաղութային երկրներ, ինչպիսիք էին Սիրիան ու Լիբանանը: Այդ տարիներից էլ այդ երկրներում ապրող հայահոծ գաղութը իր ազգային դպրոցներով, մշակութային կենտրոններով ու գրականությամբ շեշտակի վերելք ապրեց եւ ստանձնեց առաջատարի դեր: Սկսեցին հրատարակվել բազմաթիվ հանդեսներ ու պարբերագրքեր, ամսագրեր ու շաբաթաթերթեր՝ արդեն առկա օրաթերթերի կողքին սկսեցին գործել գրական խմբակներ, որոնցից մեկն էլ հիսնական թվականների սկզբներից, Բեյրութի՝ «Գրական Շրջանակն» էր: Այս վերջինի սկզբնավորման առաջին օրերից նրա գործուն մասնակիցների շարքում էր Սարգիս Վահագնը: Իսկ մասնակիցները մեծ մասամբ նրանք էին, ովքեր սփյուռքահայ գրականության ասպարեզ մտան ետպատերազմյան շրջանում:
Սարգիս Վահագնը՝ Սարգիս Գաբրիելի Փաթափությանը ծնվել է 1927 թվականին Բեյրութում, նրա չքավորական թաղամասերից մեկում՝ Հյուղավանում, կոշկակար-արհեստավորի ընտանիքում: Սովորել է Բեյրութի Աբգարյան վարժարանում, ապա Սահակյան դպրոցում, որից հետո հաճախել է ֆրանսիական Լիցե Լայիկ եւ առեւտրահաշվապահական երկրորդական վարժարան: «Այս բոլորին սակայն սորվեր եմ գիտելիքներ միայն: Իսկական զարգացումս սկսեր է ինքնաշխատությամբ, ընթերցումներով: Կանուխեն սկսեր եմ սիրել գրականությունը, որովհետեւ ծնողքես ինձի ներշնչած վճիտ, անապակ հայրենասիրությունը կրցեր եմ հագեցնել միայն ու միայն գրականությամբ: Անոնց մեջեն ինձի փոխանցվեր են մեր փառավոր ու ողբերգական անցյալը, մեր հայրենի բնությունը՝ Արարատը, Սեւանը, եւ մեր լուսաշող ներկան: Իսկ պատանեկությունս ինքը ճաշակեր, ըմբռներ ու վերլուծեր էր արդեն կյանքի դառնությունները հյուղավաններուն: Ասոնք, երկու պատճառներ նաեւ՝ կանուխեն զիս ինքնամփոփի եւ խորհրդածության…»:
1953 թվականին էր, որ նրա առաջին պատմվածքը լույս տեսավ «Գրական Շրջանակի»՝ «Ժողովածու Գրականության եւ Արվեստի» պարբերականում: Կյանքում բարդվեց մի սիրելի հոգս եւս, սփյուռքում հայ գրող լինելու հոգսը:
«Անապահով առօրյա, լեցուն տնտեսական մտմտուքներով եւ ժամանակի անհաշիվ վատնում ի գին համեստ ապրուստի: Գրել՝ այս ամենքեն գողցված ժամերուն, հաճախ առանց կենտրոնանալու» գրել է Սարգիս Վահագնը: Գրել է իր մասին, բայց բնութագրել նաեւ սփյուռքահայ գրողի կացությունն ու կեցությունը: Ակամայից հիշում ես սփյուռքահայ գրականության խոշոր գրողներից մեկի՝ Հակոբ Մնձուրու հարցը. «Ուրեմն ինչու՞ կգրենք…», եւ իր իսկ տված պատասխանը… «որովհետեւ չենք կարող չգրել, կուգան…»:
Սարգիս Վահագնը նույնպես յուրովի է պատասխանել. «Բայց անկարելի է նաեւ չգրել, որովհետեւ գրելը ոչ ֆենթեզի է մեզի համար եւ ոչ ալ ժամանց: Այլ՝ պայքարի ձեւ մը, ընդվզում մը մեզի շրջապատող տգեղություններուն եւ անարդարություններուն դեմ: Տակավին կհավատամ գրելով հայրենասիրության ակտ կատարած ըլլալ, ուժերուս ներած չափով սատարել մեր ոսկեղենիկ լեզվի պահպանման ու տարածման: Ի՞նչ փույթ, թե քիչ է թիվը ընթերցողներուն: Բայց գոնե ունինք այն հավաստիքը, թե ունինք հայրենիք մը, որ կհասկնա մեր կացությունը եւ մեր կողքին է միշտ»: Ասված է ճիշտ ու խոր համողմամբ, որի փաստերը առկա են նրա գրականության մեջ: Պատմվածքներ, որոնք լույս են տեսել «Ժողովածու Գրականության եւ Արվեստի», «Հանդես Մշակույթի», «Անի», «Շիրակ» եւ «Նոր Գիր» առաջադիմական պարբերականներում եւ 1969 թվականին ամփոփվել «Մատանիներ» խորագրով ստվար մի ժողովածուի մեջ: Գիրքը, ի դեպ, շահել է նաեւ գրական մրցանակ: Սարգիս Վահագնը խմբագրել է նաեւ «Նոր Սինեմա» ամսագիրը, գրել հոդվածներ ժամանակակից կինոարվեստի եւ կինոֆիլմերի մասին, զբաղվել թարգմանչական աշխատանքներով:
Ներկա հատորում ընդգրկվել են «Մատանիներ» ժողովածուից լավագույն պատմվածքների մի շարք եւ պատմվածքների մի ընտրանի, որոնք վերջին տասնամյակի արգասիք են:
Սարգիս Վահագնը դեռեւս հայրենիք ոտք չդրած էլ ուներ, զգում էր հայրենի հողի ուժը, նրա որոշիչ դերը սփյուռքահայ գրականության ու գրողի համար: Նա հոգեկան անխզելի կապերով էր ագուցված հայրենիքի հետ: Առաջին գրքից հետո Սարգիս Վահագնը երկու անգամ եղավ հայրենիքում : Ինչ խոսք, այդ այցերից ստացված լիցքերը, նաեւ անցնող տարիների հետ, առավել առնականացրել եւ հասունացրել են նրա գրիչը, վկա՝ սույն ժողովածուն:
Բազմազան է Սարգիս Վահագնի երանգապնակը, գունեղ ու այլազան են նրա հերոսները: Ընդհանուր գծերով այդ հերոսները բաժանվում են երկու խմբի՝ այս աշխարհի «մեծերի» ու «փոքրերի»: Սարգիս Վահագնը փոքրերի կողմն է, այն փոքրերի, որոնք նրա գրչի տակ դառնում են մեծատառով գրված Մարդ: Գրում է պարզ, սահուն, անբռնազբոս ու անմիջական, ջերմ ոճով, թելադրված… «խղճի խայթե»: Արդարեւ, նրա պատմվածքների մեծ մասը արդյունք է հենց «հաճախանք դարձած խղճի խայթի մը», ինչպես ինքն է խոստովանում «Վրեժը» պատմվածքում: Մի գործոն, որ նախապայման է նաեւ գրականության համար:
Ներկա ժողովածուի լույս ընծայումը «Սովետական գրող» հրատարակչության կողմից մի անգամ եւս հաստատումն է այն ճշմարտության, որ Սփյուռքի գրականության համար կա «Հայրենիք մը, որ կհասկնա մեր կացությունը» եւ հերքումը այն տխուր փաստի, որ քիչ չէ, այլ բազմահազար «թիվը մեր ընթերցողներուն»:


Գեղամ Սեւան

Smokie
29.06.2011, 15:14
Հատորը կազմված է 16 պատմվածքից, որոնք զետեղված են երեք պատմվածքաշարերում` 1. Կարոտի թեւաբախումներ, 2. Կրակը, 3. Կռանին տակ:

Smokie
30.06.2011, 12:50
«Արսեն եւ Էռզեն» «Կրակը» շարքից::)

http://s011.radikal.ru/i318/1106/fc/bb6beb6fd8b9.jpg

http://i066.radikal.ru/1106/f7/4a7a09a33a5a.jpg

http://i063.radikal.ru/1106/25/eee0377b867f.jpg

http://s42.radikal.ru/i098/1106/39/1dcaf5af6a82.jpg

(Շարունակելի)

Smokie
30.06.2011, 13:02
http://s13.radikal.ru/i186/1106/89/a947f80e6a32.jpg

http://s48.radikal.ru/i121/1106/de/954324a915e3.jpg

http://i054.radikal.ru/1106/43/d78fad722f3b.jpg

http://i081.radikal.ru/1106/40/970e6387245b.jpg

http://s48.radikal.ru/i121/1106/02/2dcba93f931b.jpg

...

Smokie
30.06.2011, 13:27
http://s015.radikal.ru/i332/1106/e6/fb41dc097e68.jpg

http://s011.radikal.ru/i318/1106/70/a9367e95973c.jpg

http://i056.radikal.ru/1106/3e/9996d9837b9e.jpg

http://i082.radikal.ru/1106/1f/f795187ef316.jpg

http://s54.radikal.ru/i145/1106/03/d440b2d9cd5f.jpg

http://i063.radikal.ru/1106/08/6d17bda0f1f5.jpg

http://s43.radikal.ru/i100/1106/4c/d9a485f6bcca.jpg

Smokie
30.06.2011, 13:38
http://s12.radikal.ru/i185/1106/d6/b23d93b0b70c.jpg

http://i001.radikal.ru/1106/48/144a698c3987.jpg

http://s60.radikal.ru/i169/1106/02/b75e907a7cca.jpg

http://s55.radikal.ru/i149/1106/d9/09e0236da484.jpg

Վերջ

Smokie
12.07.2011, 17:03
«Խնձորը» «Կրակը» շարքից

http://i035.radikal.ru/1107/a5/4292e55dc7ef.jpg

http://s016.radikal.ru/i334/1107/04/d5be37caaa8c.jpg

http://s014.radikal.ru/i326/1107/5b/3062c4a1a883.jpg

http://s40.radikal.ru/i089/1107/31/4e79d8c23ca1.jpg

http://i040.radikal.ru/1107/b7/d57448fa8424.jpg

Smokie
12.07.2011, 17:16
http://s43.radikal.ru/i101/1107/9e/fb168be0210e.jpg

http://s58.radikal.ru/i159/1107/b3/65f81090660e.jpg

http://s003.radikal.ru/i203/1107/cd/aebf3578aa26.jpg

http://s50.radikal.ru/i128/1107/e7/756580a5c594.jpg

http://s008.radikal.ru/i303/1107/6c/2fa11e317cdc.jpg

Smokie
12.07.2011, 17:22
http://i077.radikal.ru/1107/a0/0ba32900a878.jpg

http://i004.radikal.ru/1107/f2/8004da6ab090.jpg

http://s42.radikal.ru/i097/1107/08/24e5be4ede80.jpg

Smokie
12.07.2011, 17:29
http://s52.radikal.ru/i138/1107/54/9183196dd8d6.jpg

http://i059.radikal.ru/1107/99/2e8ba404d3ac.jpg

http://s58.radikal.ru/i161/1107/ca/903f8d8850e3.jpg

Վերջ

Գրվել է 1966թ-ին

Smokie
20.07.2011, 15:31
«Ընկեր Խեչո» «Կարոտի թեւաբախումներ» շարքից:

http://s015.radikal.ru/i332/1107/92/377906b6c9eb.jpg

http://s42.radikal.ru/i095/1107/5c/f902bee632fc.jpg

http://i021.radikal.ru/1107/bc/05cb9f602098.jpg

http://s008.radikal.ru/i304/1107/22/ecc2296f7f00.jpg

http://s56.radikal.ru/i151/1107/7b/eb0438a55fa6.jpg

http://s009.radikal.ru/i310/1107/5f/80142dda3695.jpg

http://i032.radikal.ru/1107/46/546f5670a5bd.jpg

http://s56.radikal.ru/i154/1107/74/5ae9cdca9bcc.jpg

http://s016.radikal.ru/i336/1107/58/ba042e669ff4.jpg

http://s02.radikal.ru/i175/1107/44/ab1343ee7b62.jpg

http://s014.radikal.ru/i329/1107/22/dafc7e1a53b5.jpg

Վերջ

Smokie
18.04.2012, 12:38
Ինչքա՜ն ժամանակ ա էլ պատմվածքներ չեմ դնում ակումբում::)


***

«Ցանկապատին առջև» պատմվածքը՝ «Կռանին տակ» շարքից


http://s017.radikal.ru/i418/1204/88/5aa83b08d751.jpg

http://s019.radikal.ru/i625/1204/9b/58f1507aa2cc.jpg

http://s19.radikal.ru/i192/1204/56/22ceefd730b4.jpg

http://s019.radikal.ru/i607/1204/4a/9cb8fdeac1dc.jpg

http://s019.radikal.ru/i621/1204/f2/03cb2c2988f4.jpg

http://s017.radikal.ru/i406/1204/f7/1b228f113653.jpg

http://s017.radikal.ru/i406/1204/f7/1b228f113653.jpg

http://s019.radikal.ru/i628/1204/80/6771919d76dc.jpg

http://s54.radikal.ru/i146/1204/a2/dc331a5b28ec.jpg