PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայլանդ.ամ-ի Գրական Մրցաշար



Դավիթ
23.06.2011, 21:22
http://hayland.am/Blog/ViewPost.aspx?PostID=34376#addComment

Հայկօ
23.06.2011, 23:15
Շատ լավ նախաձեռնություն ա, ողջունում եմ: Hayland.am-ին բացարձակապես ծանոթ չեմ, բայց հուսով եմ, որ նախագիծը կհաջողվի, ու հայալեզու գրականության մեջ մի քանի լավ գործեր կավելանան:

Դավիթ
23.06.2011, 23:27
Բարև Հայկօ ջան: Հայալեզու գրականության իսկապես կարիք կա այնտեղ, քանի որ ֆորումի և բլոգների մեծամասնությունը ծանոթ-օտար լեզվով է գրված ::)

Դավիթ
21.09.2011, 21:10
http://i53.tinypic.com/2lld2j7.jpg


Հարգելի ակումբցիներ.

Հայլանդի գրական մրցանակը վերափոխվեց Հավաքածու գրական մրցանակի և անցկացվելու է առանձին բլոգում:
Մասնակիցներին հարկավոր չի գրանցվել` մասնակցելու մրցույթներին: Հիշեցնեմ, որ դեռ կա ժամանակ մասնակցելու երրորդ մրցույթին, որը սկսվելու է Սեպտեմբերի 23-ին: Ցանկացողները կարող են ուղարկել իրենց
ստեղծագործությունները(մինչև 10 էջ), արձակ և չափածո, իմ փոստի վրա, dakopia@gmail.com

Հիշեցնեմ նաև, որ այս մրցույթի թեման կրում է հումորային կոնտեքստ:

Lion
21.09.2011, 21:29
Գաղափարը լավն է, բայց կայքը վստահություն չի ներշնչում: Այս էլ քանի անգամ, տանջվել, թեմաներ եմ ստեղծել այնտեղի ֆորումում, մեկ էլ, օպպաաա, մի օր մտնում ես, տեսնում ես թեմաներդ չկան: Մոդեռները միշտ խոստանում են վերականգնել, բայց երբեք չեն կատարում իրենց խոստումը... :(

Գալաթեա
21.09.2011, 21:33
Գաղափարը լավն է, բայց կայքը վստահություն չի ներշնչում: Այս էլ քանի անգամ, տանջվել, թեմաներ եմ ստեղծել այնտեղի ֆորումում, մեկ էլ, օպպաաա, մի օր մտնում ես, տեսնում ես թեմաներդ չկան: Մոդեռները միշտ խոստանում են վերականգնել, բայց երբեք չեն կատարում իրենց խոստումը... :(

Լիոն ջան, լավ դու էլ... էդ մի ֆորումում էլ մի ունեցի թեմա :)

Դավիթ
21.09.2011, 21:42
Գաղափարը լավն է, բայց կայքը վստահություն չի ներշնչում: Այս էլ քանի անգամ, տանջվել, թեմաներ եմ ստեղծել այնտեղի ֆորումում, մեկ էլ, օպպաաա, մի օր մտնում ես, տեսնում ես թեմաներդ չկան: Մոդեռները միշտ խոստանում են վերականգնել, բայց երբեք չեն կատարում իրենց խոստումը... :(

Լիոն ջան, ես քեզ ասել եմ կարծեմ, որ ես եմ ջնջել բոլոր թեմաները, բացի Միայն Հայերեն բաժնից: Ահագին ավելորդ գրառումներ կար: Քո բոլոր թեմաները արխիվում են և կարծում եմ Արտաշեսը մի բան կանի վերականգնելու համար:

Մրցույթները չեն լինելու հայլանդում, այլ իմ բլոգում:

http://havaqatsu.wordpress.com/

Lion
21.09.2011, 22:27
hetanos ջան, երևի դու էիր :) Ասածիս առաջին մասը ճիշտ դուրս եկավ, գոնե երկրորդ մասում... սխալվեմ ;)

Դավիթ
21.09.2011, 22:44
hetanos ջան, երևի դու էիր :) Ասածիս առաջին մասը ճիշտ դուրս եկավ, գոնե երկրորդ մասում... սխալվեմ ;)


Դե ես չէի անի դա, եթե չիմանայի, որ արխիվում չեն լինի թեմաները: Հիմա կայքը մոդերատորներ չունի ընդհանրապես: Ես Արտաշեսին մոտ մեկ ամիս առաջ հարցրեցի արխիվային թեմաների մասին, բայց ինքը խորհրդավոր ձևով ասաց, թե դեռ չգիտեն ինչ են ուզում անել ֆորումի հետ:
Գուցե ընդհանրապես ֆորում չլինի հետագայում, ո՞վ է իրենցից գլուխ հանում:

Շինարար
23.09.2011, 21:22
Ովքեր կարոտել են գրական քննարկումները, անհայտ հեղինակների ստեղծագործությունների ջախջախումները և փոշիացումները կամ ուղղակի նոր գործեր են ուզում կարդալ, համեցեք hetanos-ի նախաձեռնած գրական մրցույթի բլոգ (http://havaqatsu.wordpress.com/category/%D5%A5%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9/): Ակումբցիներ ջան, լավ նախաձեռնություն ա, էսօր ամենաակտիվ ստեղծագործող կամ ստեղծագործությամբ հետաքրքրվող մարդկանց մի ստվար հատվածը դուք եք ներկայացնում: Արժե ակտիվացնել, ավելի ուշադրության կենտրոն բերել, հիմա մտեք կարդացեք, կարծեմ կարաք արտահայտվեք էլ, ես բլոգային համակարգից էդքան լավ գլուխ չեմ հանում, գուցե հետո ուզենաք մասնակցել էլ:)

Դեկադա
24.09.2011, 16:20
Իսկ մենք կարո՞ղ ենք քվեարկել ու ո՞նց պիտի դա անենք:

Շինարար
24.09.2011, 16:27
Իսկ մենք կարո՞ղ ենք քվեարկել ու ո՞նց պիտի դա անենք:
Չէ, կարող ենք պարզապես քննարկել, կարծիք հայտնել:

Դեկադա
24.09.2011, 16:30
Չէ, կարող ենք պարզապես քննարկել, կարծիք հայտնել:

Լավ չի: Իսկ մեր կարծիքները ժյուրին հաշվի կառնի,՞ թե՞ հենց էնպես «օդում կրակելու» ենք:

Շինարար
24.09.2011, 16:38
Լավ չի: Իսկ մեր կարծիքները ժյուրին հաշվի կառնի,՞ թե՞ հենց էնպես «օդում կրակելու» ենք:Դեկադա ջան, ճիշտն ասած բոլորի անունից չեմ կարող ասել, թե ով ինչը հաշվի կառնի: Բայց մի քիչ անհասկանալի էր ինձ օդում կրակելու մասին միտքդ: Մասնավորապես, ֆորումային քննարկման և բլոգային գործունեության որոշակի փորձ ունենալով՝ դու կարող ես ասել, թե արդյոք ինչ-որ կարծիք հաշվի է առնվում, թե մնում է օդում: Երբեք չես կարող չէ՞ նախապես իմանալ, թե գրածդ ինչ ազդեցություն կունենա: Ինձ թվում ա՝ էս դեպքում մեր կարծիքները ավելի հետաքրքրիր կլինեն ոչ թե ժյուրիին, այլ հեղինակներին՝ անկախ նրանից՝ հաշվի կառնե՞ն, թե՞ ոչ:

Դեկադա
24.09.2011, 17:16
Դեկադա ջան, ճիշտն ասած բոլորի անունից չեմ կարող ասել, թե ով ինչը հաշվի կառնի: Բայց մի քիչ անհասկանալի էր ինձ օդում կրակելու մասին միտքդ: Մասնավորապես, ֆորումային քննարկման և բլոգային գործունեության որոշակի փորձ ունենալով՝ դու կարող ես ասել, թե արդյոք ինչ-որ կարծիք հաշվի է առնվում, թե մնում է օդում: Երբեք չես կարող չէ՞ նախապես իմանալ, թե գրածդ ինչ ազդեցություն կունենա: Ինձ թվում ա՝ էս դեպքում մեր կարծիքները ավելի հետաքրքրիր կլինեն ոչ թե ժյուրիին, այլ հեղինակներին՝ անկախ նրանից՝ հաշվի կառնե՞ն, թե՞ ոչ:

Շին. ջան, էլի քննարկենք: Հասկանում եմ, որ ժյուրիի կազմում մարդիկ են, ովքեր քիչ թե շատ փորձառություն ունեն էտ ասպարեզում: Ինձ պարզապես հետաքրքիր ա եթե հեղինակի համար մեր կարծիքները ավելի կարևոր են արդյո՞ք ժյուրին էլ մեր կարծիքին ականջալուր կլինի, թե՞ ինքը քվեարկումը մենակ իր սուբեկտիվ ու «պրոֆեսիոնալ» կարծիքի հիման վրա ա անելու: Անձամբ ես կարծում եմ լավ կլիներ քննարկողները ևս քվեարկելու հնարավորություն ունենային: Իսկ եթե դա չկա, գոնե նրանց հաշվի առնեին: Թե չէ ստացվում ա քննարկում ես, նշում թերի կամ լավ կողմերը, իսկ քվեարկումը լրիվ հակառակն ա լինում:

...Նախագիծը դուրս եկավ շատ: Լրիվ կարդացի: Ավելի շատ լինեն էսպիսի մրցույթներ ավելի գովելի կլինի: Պարզապես հետաքրքրությունս ասեցի: Չքաղաքականացնեք::)

Շինարար
24.09.2011, 17:26
Շին. ջան, էլի քննարկենք: Հասկանում եմ, որ ժյուրիի կազմում մարդիկ են, ովքեր քիչ թե շատ փորձառություն ունեն էտ ասպարեզում: Ինձ պարզապես հետաքրքիր ա եթե հեղինակի համար մեր կարծիքները ավելի կարևոր են արդյո՞ք ժյուրին էլ մեր կարծիքին ականջալուր կլինի, թե՞ ինքը քվեարկումը մենակ իր սուբեկտիվ ու «պրոֆեսիոնալ» կարծիքի հիման վրա ա անելու: Անձամբ ես կարծում եմ լավ կլիներ քննարկողները ևս քվեարկելու հնարավորություն ունենային: Իսկ եթե դա չկա, գոնե նրանց հաշվի առնեին: Թե չէ ստացվում ա քննարկում ես, նշում թերի կամ լավ կողմերը, իսկ քվեարկումը լրիվ հակառակն ա լինում:

...Նախագիծը դուրս եկավ շատ: Լրիվ կարդացի: Ավելի շատ լինեն էսպիսի մրցույթներ ավելի գովելի կլինի: Պարզապես հետաքրքրությունս ասեցի: Չքաղաքականացնեք::)Դեկադա ջան, իրականում ես շնորհակալ եմ քեզնից էս խոսակցության համար, որովհետև լրիվ անտարբերության մատնված թեման անընդհատ հիմա իմ ու քո գրառումներով թարմացվում ա, ինչ իմանանք՝ քանիսը հետաքրքրվեցին և մտան էդ բլոգ (http://havaqatsu.wordpress.com/category/%D5%A5%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9/) ու կարդացին:)) Ես պատասխանում եմ ընդամենը իմ մասով, մնացածին երևի կպատասխանի hetanos-ը: «Պրոֆեսիոնալ ժյուրին» լավն էր, բայց ոչ ճիշտ:)) Ես որ էդ ցանկում ոչ մի պրոֆեսիոնալ, էդ ասպարեզում թեկուզ քիչ փորձառություն ունեցող մարդ չեմ տեսել, ու ինձ առաջին հերթին հենց նաև դա է դուր եկել:

Դեկադա
24.09.2011, 17:32
Դեկադա ջան, իրականում ես շնորհակալ եմ քեզնից էս խոսակցության համար, որովհետև լրիվ անտարբերության մատնված թեման անընդհատ հիմա իմ ու քո գրառումներով թարմացվում ա, ինչ իմանանք՝ քանիսը հետաքրքրվեցին և մտան էդ բլոգ (http://havaqatsu.wordpress.com/category/%D5%A5%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9/) ու կարդացին:)) Ես պատասխանում եմ ընդամենը իմ մասով, մնացածին երևի կպատասխանի hetanos-ը: «Պրոֆեսիոնալ ժյուրին» լավն էր, բայց ոչ ճիշտ:)) Ես որ էդ ցանկում ոչ մի պրոֆեսիոնալ, էդ ասպարեզում թեկուզ քիչ փորձառություն ունեցող մարդ չեմ տեսել, ու ինձ առաջին հերթին հենց նաև դա է դուր եկել:

Բարի գործ ենք անում ուրեմն: Պրոֆեսիոնալն էլ հատուկ դրեցի չակերտների մեջ:;)

Universe
24.09.2011, 17:49
Լավ նախագիծա

Գեա
24.09.2011, 19:26
Քանի որ այս պատմությանը մի փոքր ծանոթ եմ , ասեմ, որ իմ կարծիքով առայժմ միայն ժյուրիով բավարարվելը ճիշտ է , Հեթանոսը գուցե առանձնապես չմանրամասնի, ես ասեմ , որ այդ մրցույթին հետևել եմ Հայլանդում , ահագին տգեղ երևույթներ եղան հենց այն պատճառով, որ քվեարկության իրավունք ունեին բոլորը:
Հեթանոսի նախաձեռնությանը կանաչ ճանապարհ մաղթենք ու անաչառ ժյուրի:Գուցե հետագայում վստահության մթնոլորտը վերականգնվի ու քվեարկության իրավունք ունենան բոլոր ընթերցողները::)

Chuk
24.09.2011, 19:54
Լավ չի: Իսկ մեր կարծիքները ժյուրին հաշվի կառնի,՞ թե՞ հենց էնպես «օդում կրակելու» ենք:
Պատասխանեմ իմ անունից. ո՛չ, հաշվի չեմ առնելու, որովհետև մինչև «քվեարկելս» չեմ էլ կարդալու այլոց կարծիքները, գնահատելու եմ ըստ իմ չափանիշների:
Մրցույթի ավարտից հետո կարդալու եմ մասնակիցների գրածները ու տեսնեմ, միակարծի՞ք ենք, թե՞ ոչ: Եթե միակարծիք կլինենք, շատ կուրախանամ:
Ամեն դեպքում մեկը ինձ էլ ձեր կարծիքները հետաքրքիր են լինելու: Պարզապես ես չէի ուզի ընկնել «ձեր ազդեցության տակ»:

Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Հեթանոսին հրաշալի նախաձեռնության համար, ու նաև շնորհակալ եմ ինձ ժյուրիի մեջ լինելու պատվին արժանացնելու համար:

Դավիթ
26.02.2012, 22:36
53958


Հարգելի ընթերցողներ և հեղինակներ.

ՈՒրախ եմ Ձեզ տեղեկացնելու, որ որոշ ընդմիջումից հետո, մեր գրական մրցույթը նորից կշարունակվի: Մարտ ամսվա չապածո մրցույթի թեման է` Գարուն/Կին: Հեղինակները կներկայացնեն երկու չափածո ստեղծագործություն, որոնցից մեկը պետք է լինի թեմատիկ, իսկ մյուս ստեղծագործությունը` ըստ հեղինակի ցանկության:

Սրբագրված ստեղծագործությունները պետք է ուղարկվեն իմ էլեկտրոնային փոստի հասցեով` dakopia@gmail.com

Ստեղծագործությունների ընդունելության վերջնական օրն է` Մարտի 22, 23:59, Երևանյան ժամանակով:

Մրցանակ.

Առաջին տեղ-$100.00

Երկրորդ տեղ-$75.00

Մրցույթը կկայանա Հավաքածու բլոգում:

http://havaqatsu.wordpress.com/

Դավիթ
26.02.2012, 23:08
ՈՒզում եմ նաև ներողություն խնդրել բոլոր ակումբցիներից, հատկապես ժյուրիի անդամներից, այս երկար ընդմիջման համար:

Universe
26.02.2012, 23:13
Ձեր http://test.hayland.am (http://test.hayland.am/) ը ինդեքսումա գիտե՞իք... լավ չի էտ...

Դավիթ
26.02.2012, 23:21
Ձեր http://test.hayland.am (http://test.hayland.am/) ը ինդեքսումա գիտե՞իք... լավ չի էտ...


Շնորհակալություն, ջնջեցի արդեն:

Universe
27.02.2012, 12:02
Շնորհակալություն, ջնջեցի արդեն:
Ի"նչը ջնջեցիք :)))
Պետք է Robots.txt ֆայլում search engine ներին ճիշտ ուղղություն ցույց տալ.
http://www.google.am/search?hl=en&q=site%3Atest.hayland.am&oq=site%3Atest.hayland.am&aq=f&aqi=&aql=&gs_sm=3&gs_upl=3479l6679l0l6819l6l6l0l0l0l0l132l455l0.4l4l0

Դավիթ
27.02.2012, 13:57
Ես մի հատ թեսթ թեմա ունեի հայլանդում, մտածեցի դա ի նկատի ունես, և ջնջեցի: Մրցույթը հայլանդում չի լինելու: Եթե կարող ես ոչ տեխնիկական ժարգոնով բացատրել` ինչն է լավն ու վատը, շնորհակալ կլինեմ:

Universe
27.02.2012, 16:01
Ես մի հատ թեսթ թեմա ունեի հայլանդում, մտածեցի դա ի նկատի ունես, և ջնջեցի: Մրցույթը հայլանդում չի լինելու: Եթե կարող ես ոչ տեխնիկական ժարգոնով բացատրել` ինչն է լավն ու վատը, շնորհակալ կլինեմ:
Այն ի նկատի ունեի, որ ցանկացած որոնման համակարգ հիմա էն բաժինները, որոնք ԸՆԴԱՄԵՆԸ test են ինդեքսավորում են: Այսպես ասած՝ ԱՂԲով են լցնում... այսինքն, որոնման արդյունքներում բերում է տեստային սաբդոմեյնը...

Դավիթ
17.03.2012, 03:35
54016



Դեռ 5 օր ժամանակ կա ցանկացողներին` մասնակցելու Մարտի 23-ի մրցույթին:


Հարգելի ընթերցողներ և հեղինակներ.

ՈՒրախ եմ Ձեզ տեղեկացնելու, որ որոշ ընդմիջումից հետո, գրական մրցույթները նորից կշարունակվեն «Հավաքածու» բլոգում: Մարտ ամսվա չապածոն մրցույթի թեման է` «Գարուն/Կին»: Հեղինակները կներկայացնեն երկու չափածոն ստեղծագործություն, որոնցից մեկը պետք է լինի թեմատիկ, իսկ մյուս ստեղծագործությունը` ըստ հեղինակի ցանկության:
Սրբագրված ստեղծագործությունները պետք է ուղարկվեն իմ էլեկտրոնային փոստի հասցեով` dakopia@gmail.com
Ստեղծագործությունների ընդունելության վերջնական օրն է` Մարտի 22, 23:59, Երևանյան ժամանակով:

Խնդրում եմ հեղինակներին ուղարկել նաև մի լուսանկար և փոքրիկ ինքնակենսագրական հատված:

Մրցանակ.

Առաջին տեղ-$100.00
Երկրորդ տեղ-$75.00

Ժյուրիի 12 անդամներն են.

1. Բելլա (Հայլենդ)
2. Վրեժուհի (Հայլենդ)
3. Լիլի Ա. (Հայլենդ)
4. Շինարար («ԴԱՐ» Ակումբ)
5. Հայկ Ֆալակյան («ԴԱՐ» Ակումբ)
6. Strange Little Girl («ԴԱՐ» Ակումբ)
7. Հասմիկ Սիմոնյան (Բանաստեղծ-Հասմիկ Սիմոնյան Բլոգ)
8. Հովիկ Չարխչյան (Գրականագետ-Հովիկ Չարխչյան Բլոգ)
9. Արմինե Պետրոսյան (Արձակագիր, Գրականագետ-Գրական Ակումբ)
10. Բայանդուր Պողոսյան (Գրող, Բլոգեր-«Voice of the Nightingale» Բլոգ)
11. Սուրեն Ֆանթ (Լյումոս)
12. Դօրիան (Դօրիան Բլոգ)



Հեղինակները չեն բացահայտվելու, մինչև քվեարկության ավարտը: Բաց քննարկում միայն ժյուրիի անդամների կողմից: Քննարկման ավարտին, յուրաքանչյուր անդամ կընտրի 2 ստեղծագործություն` պարգևելով 3 և 1 միավոր: Այնուհետև, ժյուրիի անդամները ինձ կտեղեկացնեն իրենց ընտրած ստեղծագործությունները և ես անմիջապես կտեղադրեմ արդյունքները բլոգում: Հեղինակները կբացահայտվեն և բլոգը կբացվի հեղինակների և ընթերցողների մեկնաբանությունների համար:

Եթե երկու կամ ավելի ստեղծագործություններ ստանան հավասար միավորներ, ապա ժյուրին կքվեարկի երկրորդ անգամ` կենտրոնանալով միայն այդ ստեղծագործությունների վրա: Եթե երկրորդ քվեարկումից հետո չորոշվեց առաջին կամ երկրոդ մրցանակը, ապա ես կավելացնեմ իմ ձայնը:
Ժյուրիի այն անդամները, որոնք կցանկանան մասնակցել մրցույթներին որպես հեղինակներ, չեն կարող քվեարկել իրենց ստեղծագործությունների օգտին: