PDA

Դիտել ողջ տարբերակը : Apple Store



Կարապետ
23.06.2011, 17:17
Ստեղի (http://store.apple.com/us/product/MC555?mco=MjI4NTM2MzI) գնին հավատա՞մ, կարո՞ղ եմ գնել սա այդ գնով:
Սա կոդավորա՞ծ է, թե՞ հետը պարտադիր պիտի քարտ վերցնեմ. բաժանոդրագրվեմ
(դա ես կապակոդավորեմ 2-3 րոպեյում)

Ռուֆուս
23.06.2011, 17:25
Ստեղի (http://store.apple.com/us/product/MC555?mco=MjI4NTM2MzI) գնին հավատա՞մ, կարո՞ղ եմ գնել սա այդ գնով:
Սա կոդավորա՞ծ է, թե՞ հետը պարտադիր պիտի քարտ վերցնեմ. բաժանոդրագրվեմ
(դա ես կապակոդավորեմ 2-3 րոպեյում)

Հավատալը հավատա, բայց դու չես կարողանա այդ հեռախոսը գնել, որովհետև
1. 18 տարեկան կամ բարձր չես
2. AT&T-ի հետ պետք է 2 տարվա պայմանագիր կնքես, ինչը չես կարող անել, որովհետև
ա. 18 տարեկան կամ բարձր չես
բ. ԱՄՆ-ում չես
գ. ու վերջապես AT&T-ի 2 տարվա պայմանագիրը շա՜տ թանկ կնստի վրադ:

Իսկ հեռախոսը բնականաբար կոդավորված է ու աշխատում է միայն AT&T-ի SIM քարտով: Չնայած երևի հնարավոր կլինի jailbreak անել:

Ռուֆուս
23.06.2011, 18:04
Հ.Գ. Սա էլ AT&T-ի ամենաէժանը տարիֆները iPhone 3GS-ի համար 8GB

40$ ամսեկան - 450 րոպե խոսելաժամանակի համար (պլյուս էնտեղ էլի լիքը խառը խուռը վճարներ տարբեր բաների համար, ակտիվացիա և այլն)
20$ ամսեկան - անսահմանափակ քանակով SMS-ների համար կամ ֆիքսված գին յուրաքանչյուր SMS-ի համար:
15$ ամսեկան - 200MB ինտերնետ տրաֆիկի համար
Լրացուցիչ խոսելաժամանակի, տրաֆիկի համար բնականաբար կգանձվի լրացուցիչ գումար:

Եթե ինտերնետն ու sms-ը հանենք ու թողնենք մենակ ամենաէժան խոսելաժամանակը, 24 ամսվա համար վարձը կստացվի $960: Պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար էլի բավականին շատ փող են գանձում: Մի խոսքով ԱՄՆ-ում ապրողին ձեռք ա տալիս 1000 դոլար տալ ու միանգամից համ հեռախոս ստանալ համ էլ անվճար րոպեներ, բայց մեր համար հեչ ձեռնտու չի:

Կարապետ
23.06.2011, 19:31
Գոհ շնորհակալ եմ, չեմ ուզում էդ հեռախոսից, էլ ձրի էլ տան չեմ վերցի:)