PDA

Դիտել ողջ տարբերակը : Տաքսիստերեն-հայերեն բացատրական բառարան

Հայկօ
21.06.2011, 21:41
Փորձե՞նք համատեղ ուժերով լրացնել հայագիտության մեծագույն բացերից մեկը: Կօգնեք ինձ, չէ՞... :)

Քուր ջան - 1. Հարգելի ուղևոր. 2. Մեռնեմ էն էն էն էն. 3. Մանր չունեմ

Ախպեր ջան - 1. Հարգելի ուղևոր. 2. «Կենտրոն, յոթին, Կենտրոն, խշշշ». 3. Մանր չունեմ

Օֆիսի տերեր - 1. «Տաքսի» ՍՊԸ-ի սեփականատերը. 2. Երգիրը երգիր չի. 3. Մանր չունեմ

Ժիդկստ - 1. Հեղուկ. 2. Մանր չունեմ

Գայիշնիկ - 1. Պետավտոտեսուչ. 2. Ամենահին մասնագիտության տեր կնոջ զավակ. 3. Մանր չունեմ

Կայծ ա բաց թողում - 1. Մեքենան փչացել է. 2. Խադավիկի տիրոջ մերը. 3. Մանր չունեմ

Պերեբո - Մեքենան փչացել է. 2. Խադավիկի տիրոջ ծնողը. 3. Մանր չունեմ

Ռեգուլիռովկա արած չի - Մեքենան փչացել է. 2. Խադավիկի տիրոջ տերտերը. 3. Մանր չունեմ

Ես որ... [արտահայտությանը հաջորդում են մոտ 342,789 անհոդաբաշխ և/կամ անիմաստ (դարդոտ, սիրակեզ, ռումիներեն) բառեր] - 1. Տաքսու վարորդը ժամանակին մշտական բնակության կարգով ապրում էր Մոսկվայում (Լոնդոնում, Շանհայում, Բադեն-Բադենում), ուներ բարձր (շատ բարձր, զարհուրելի բարձր) օրական մաքուր եկամուտ, նրան էին պատկանում կազինոներ (հյուրանոցներ, ոսկու հանքեր, ստրուկներ, նախարարություններ, մի կին-ատամնատեխնիկ), ապա բախտի բերմամբ թե պատահմամբ մի ծեր ագռավ մի գունդ պանիր կտուցն առավ ծառին թառավ, ժամանակով կատուն ճոն էր, իսկ խորհրդային ժամանակաշրջանում պոնչիկի գինը հինգ կոպեկ էր, սակայն խճճված և ուսանելի մի պատմության (դավադրության, աղետի, կատարսիսի, ցլամարտի) հետևանքով երկինքը երես թեքեց վարորդից՝ վերջինիս ստիպելով վերադառնալ հայկական բարձրավանդակ և ճղճիմ ու նվաստ գոյություն քարշ տալ՝ ապրուստը հոգալով իր վեհ էությանը անհարիր այնպիսի մի զբաղմունքով, ինչպիսին տաքսի վարելն է 2. Մանր չունեմ

Սինխրոֆազատրոն - 1. Մանր չունեմ

Ինտերֆերենցիա - 1. Մանր չունեմ

Տրիէթիլմեթիլցիկլոբենոզոպրոպանոլ - 1. Վայ դե չունեմ մանր. 2. Մանր չունեմ

Ոշշմեկքշելչգիդիարա - 1. Վրդովմունք՝ արտահայտված այլ վարորդների անբավարար մասնագիտական ունակությունների և սեռական կասկածելի կողմնորոշման մասին. 2. Եռացող հորմոններով լի և անչափելի մեծ լիբիդոյով սպառազինված որձի մարտական ճիչ, որի նպատակը էգի առջև այլ որձերի նկատմամբ սեփական գերակայությունն ապացուցելն է. 3. Մանր չունեմ

Ու՞ր - 1. Որտե՞ղ. 2. (կրկնակի կիրառման դեպքում) Արդյոք ի՞նչ է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը. 3. (եռակի կիրառման դեպքում) Արդյոք որտե՞ղ է Մաշտոցի պողոտան. 4. (քառակի կիրառման դեպքում) Դուք արդեն Ձեր լեզվին եք տալիս. 5. Մանր չունեմ

Մանր չունեմ - 1. Պոչով սուտ. 2. Ստոր հերյուրանք. 3. Նզովք, անեծք. 4. Կարմա՝ նախախնամություն. 5. Խարդախությամբ բնութագրվող կորզում՝ ուղեկցված ուղևորի կյանքի և առողջության համար վտանգավոր խեղաթյուրումներով. 6. Մանր չունեմ

Morg
21.06.2011, 23:13
Հա ինչ? Ինչ եք ուզում էս տաքսիստներից? Նախ առաջին: Եթե մարդուն բաժին է հասնում դառնություններով ու դժվարություններով կյանք, ու ինքը ստիպված տաքսու վարորդ է,(չնայած նրան, որ վարորդի մասնագիտությունը ոչ պատվաբեր չէ, սակայն տաքսու վարորդ ասվածը մեր մոտ ասոցացվում է գռեհիկ, ցածր մակարդակ, անկիրթ ու նման երևույթների հետ), հավատացեք, երբ որ ասում է ձեր ասած մանր չկա արտահայտությունը, 200 դրամ ետ գցելով ինչ որ հարուստից, իր մի օրվա սիգարետի փողն է հանում: Իսկ որ ասում է պերեբո, ռուլավոյ կալոնկա ու սենց արտահայտություններ, էտ չի նշանակում որ ինքը կրթված չի: Բա հո չէր ասելու վերստուգող սյունակ կամ շարժիչի ընդհատում? Էտ որ մեկս ենք մեր կյանքում էտ ձև խոսում? Պետք չի ծաղրել ու նման որակումներով բնութագրել տվյալ մարդկանց: Չգիտեմ ինչ իմաստ կար էսքան նստել, մտածել, վերլուծել ու հրապարակել գրառումդ? Մարդիք էլ այն հասկանալով հումորի բարձրակետ, շնորհակալություն են դրել: Կոնկրետ ես եթե լինեյի հիմա տաքսու վարորդ, կարդալով սա կատակի փոխարեն վիրավորանք կհասկանայի: Չգիտեմ, երկար երևի ստացվեց գրառումս, բայց կներես իմ կարծիքով ստեղ դատարկացնդաբանությունից բացի ոչինչ չկա: Թող ոչ մեկ իմ գրածից չվիրավորվի: :)

Morg
21.06.2011, 23:23
Տրիէթիլմեթիլցիկլոբենոզոպրոպանոլ - 1. Վայ դե չունեմ մանր. 2. Մանր չունեմ

:blin

Yellow Raven
21.06.2011, 23:25
Շարունակեմ նույն ոգով:))

Սովետի վախտով... (շարունակությունը բաղկացած է հոդաբաշխ ու երկար բուլղարերեն ու կարոտախտային բառակապակցություններից) - 1. Ղժալու պրոցես, հաշվի առնելով ուղևորի տարիքն ու սովետի բարքերից տեղեկացված չլինելը Ատլանտիդայի ու Սովետի կտրուկ համեմատում, ներկայիս վիճակի ստորացում, տապալում, գերհագեցում, կոռոզիա : 2. Ես որ...-ի ալտերնատիվ մոտեցում 3.Մանր չունեմ

Շոչիկ-1.Մահ 2.Գերեզման 3. Անդրշիրիմյան աշխարհ 4.Տարտարոս 5.Գեհեն 6. Մանր չունեմ

Նոր եմ տնից գալիս... - 1. Մեղա գալ, խնդրել որ օֆիսի տերերին չհաղերդես շոչիկի միացված չլինելու փաստի մասին 2.Նոր եմ տնից դուրս գալիս, հետևաբար ի՞նչ չունեմ... 3. Մանր չունեմ

Կամայական քաղաքական գործիչ - 1.Քֆուր 2.Շոչիկ 3. Մանր չունեմ

Պռոբկա-1.Առիթ, որ ուղևորին խաբես ու երկար ճանապարհով գնաս 2.Առիթ, որ նենց տեղ պահես, որ մանրելու խանութ չլինի 3.Մանր չունեմ

Ծիտ - 1. Զեբրայով անցնող կամ փողոցի մեջտեղով կտրող սովորաբար կարճ հագած իգական սեռի ներկայացուցիչ, որին ճանապարհ տալու համար կարելի է նաև պռոբկա ստեղծել 2.Ես որ... ու Սովետի վախտով...-ը իմ մոտ չկա 3.Մանր չունեմ

900 դրամ - 1. 1000 դրամ 2.Մանր չունեմ

Yellow Raven
21.06.2011, 23:28
Հա ինչ? Ինչ եք ուզում էս տաքսիստներից? Նախ առաջին: Եթե մարդուն բաժին է հասնում դառնություններով ու դժվարություններով կյանք, ու ինքը ստիպված տաքսու վարորդ է,(չնայած նրան, որ վարորդի մասնագիտությունը ոչ պատվաբեր չէ, սակայն տաքսու վարորդ ասվածը մեր մոտ ասոցացվում է գռեհիկ, ցածր մակարդակ, անկիրթ ու նման երևույթների հետ), հավատացեք, երբ որ ասում է ձեր ասած մանր չկա արտահայտությունը, 200 դրամ ետ գցելով ինչ որ հարուստից, իր մի օրվա սիգարետի փողն է հանում: Իսկ որ ասում է պերեբո, ռուլավոյ կալոնկա ու սենց արտահայտություններ, էտ չի նշանակում որ ինքը կրթված չի: Բա հո չէր ասելու վերստուգող սյունակ կամ շարժիչի ընդհատում? Էտ որ մեկս ենք մեր կյանքում էտ ձև խոսում? Պետք չի ծաղրել ու նման որակումներով բնութագրել տվյալ մարդկանց: Չգիտեմ ինչ իմաստ կար էսքան նստել, մտածել, վերլուծել ու հրապարակել գրառումդ? Մարդիք էլ այն հասկանալով հումորի բարձրակետ, շնորհակալություն են դրել: Կոնկրետ ես եթե լինեյի հիմա տաքսու վարորդ, կարդալով սա կատակի փոխարեն վիրավորանք կհասկանայի: Չգիտեմ, երկար երևի ստացվեց գրառումս, բայց կներես իմ կարծիքով ստեղ դատարկացնդաբանությունից բացի ոչինչ չկա: Թող ոչ մեկ իմ գրածից չվիրավորվի: :)

Թեթև տար, ասում, խոսում, ուրախանում ենք էլի:)
Քո ասածով լիներ ես «Անեկդոտներ ծրագրավորողների մասին» թեմայի ամեն գրառումից հետո պետքա ի հոգույն խորույս վիրավորվեի :))

Kuk
21.06.2011, 23:30
Հա ինչ? Ինչ եք ուզում էս տաքսիստներից? Նախ առաջին: Եթե մարդուն բաժին է հասնում դառնություններով ու դժվարություններով կյանք, ու ինքը ստիպված տաքսու վարորդ է,(չնայած նրան, որ վարորդի մասնագիտությունը ոչ պատվաբեր չէ, սակայն տաքսու վարորդ ասվածը մեր մոտ ասոցացվում է գռեհիկ, ցածր մակարդակ, անկիրթ ու նման երևույթների հետ), հավատացեք, երբ որ ասում է ձեր ասած մանր չկա արտահայտությունը, 200 դրամ ետ գցելով ինչ որ հարուստից, իր մի օրվա սիգարետի փողն է հանում: Իսկ որ ասում է պերեբո, ռուլավոյ կալոնկա ու սենց արտահայտություններ, էտ չի նշանակում որ ինքը կրթված չի: Բա հո չէր ասելու վերստուգող սյունակ կամ շարժիչի ընդհատում? Էտ որ մեկս ենք մեր կյանքում էտ ձև խոսում? Պետք չի ծաղրել ու նման որակումներով բնութագրել տվյալ մարդկանց: Չգիտեմ ինչ իմաստ կար էսքան նստել, մտածել, վերլուծել ու հրապարակել գրառումդ? Մարդիք էլ այն հասկանալով հումորի բարձրակետ, շնորհակալություն են դրել: Կոնկրետ ես եթե լինեյի հիմա տաքսու վարորդ, կարդալով սա կատակի փոխարեն վիրավորանք կհասկանայի: Չգիտեմ, երկար երևի ստացվեց գրառումս, բայց կներես իմ կարծիքով ստեղ դատարկացնդաբանությունից բացի ոչինչ չկա: Թող ոչ մեկ իմ գրածից չվիրավորվի: :)

Դժվար թե քո գրածից վիրավորվի ինչ որ մեկը, եթե նկատի ունես դատարկացնդաբանություն ասվածը, որտև գրառումը լուրջ գիտական հոդված չէր, այլ հենց բոլորիս հաճախ հանդիպող դատարկացնդաբանության մասին հումորային գրառում էր: Իդեպ, հաջողված գրառում, ըստ իս:
Իսկ եթե տենց խորացել ես, ասեմ, որ սխալ ես ընկալել էդ պերեբո, կլյուչ և այլ բառերի մասին գրվածը, հեղինակը դժվար թե դրանց մասին խոսելիս նկատի ունենար էդ բառերի ոչ հայերեն կամ գրական ձևը չօգտագործելու փաստը: Ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել, որ կարիք չկա ամեն ուղևորի պատմել, որ առավոտ-քշերով ինքը ռուլավոյ կալոնկի վրա 23.750 դրամ փող ա ծախսել:
Կարճ ասած՝ ինձ դզեց գրառումը :))
Համ էլ վիրավորվելու ոչինչ չկա, ես էլ տաքսու վարորդ շատ լավ ծանոթներ ու մոտիկներ ունեմ, ու երբեք չեմ մտածել, որ տաքսու վարորդ լինելը կարող է անպատվաբեր լինել:

Հայկօ
21.06.2011, 23:35
Հա ինչ? Ինչ եք ուզում էս տաքսիստներից? Նախ առաջին: Եթե մարդուն բաժին է հասնում դառնություններով ու դժվարություններով կյանք, ու ինքը ստիպված տաքսու վարորդ է,(չնայած նրան, որ վարորդի մասնագիտությունը ոչ պատվաբեր չէ, սակայն տաքսու վարորդ ասվածը մեր մոտ ասոցացվում է գռեհիկ, ցածր մակարդակ, անկիրթ ու նման երևույթների հետ), հավատացեք, երբ որ ասում է ձեր ասած մանր չկա արտահայտությունը, 200 դրամ ետ գցելով ինչ որ հարուստից, իր մի օրվա սիգարետի փողն է հանում: Իսկ որ ասում է պերեբո, ռուլավոյ կալոնկա ու սենց արտահայտություններ, էտ չի նշանակում որ ինքը կրթված չի: Բա հո չէր ասելու վերստուգող սյունակ կամ շարժիչի ընդհատում? Էտ որ մեկս ենք մեր կյանքում էտ ձև խոսում? Պետք չի ծաղրել ու նման որակումներով բնութագրել տվյալ մարդկանց: Չգիտեմ ինչ իմաստ կար էսքան նստել, մտածել, վերլուծել ու հրապարակել գրառումդ? Մարդիք էլ այն հասկանալով հումորի բարձրակետ, շնորհակալություն են դրել: Կոնկրետ ես եթե լինեյի հիմա տաքսու վարորդ, կարդալով սա կատակի փոխարեն վիրավորանք կհասկանայի:

Ապեր, թեթև նայի, «Զվարճալի» բաժնում ենք ;): Կամ եթե էդքան մտահոգվում ես հումորների ու կատակների մասին, երևի արժի մի հատ էլ «Անեկդոտներ» բաժինը ծերից ծեր կարդալ. ամեն երրորդ անեկդոտի վրա կարելի ա էս գրածիցդ երեք անգամ երկար գրել: Գրածիդ հետ կհամաձայնվեի, բայց մեկ-մեկ թեթև հումորն էլ ա լավ բան:

կներես իմ կարծիքով ստեղ դատարկացնդաբանությունից բացի ոչինչ չկա: Թող ոչ մեկ իմ գրածից չվիրավորվի: :)

Կներեմ «դատարկացնդաբանությունը» էս անգամ, թող ոչ մեկ չվիրավորվի :): Եթե կարծում ես, որ շարունակելու կարիք կա, ՊՄ գրի. մնացածը թեմայից դուրս ա:

Հայկօ
21.06.2011, 23:44
900 դրամ - 1. 1000 դրամ

Աաաաաաաաա՜ :D: Սպանեց :D:

yerevanci
22.06.2011, 00:04
սա սովորական հայկական ժառգոննա, վերաբերվի տաքսիստներին, թե մեկ այլ ուրիշ մասնագիտության տեր մարդկանց, ուղղակի էտ ժառգոնի մեջ տաքսիստներն իրենց բնորոշ բառերն ունեն

Vaio
22.06.2011, 00:30
Ինչ վերաբերում է տաքսիստների մակարդակին (կրթվածությանը), ապա վստահ կարելի է ասել, որ առնվազն 90 տոկոսը (առնվազն) անմակարդակա:

Apsara
22.06.2011, 00:41
երաժշտություն - հատուկ տաքսիստների համար ձայնագրվող երգչիստների սկավառակներ, որ վաճառվում են հատուկ տաքսիստների համար նախատեսված "կասետնոցներում", որոնք գտնվում են այնպիսի վայրում, որ գիտեն միայյն հատուկ տաքսիստները. կլկլոցով արանք-արանք ռուսերեն մտնող երգերի ժողովածու պարտադիր ճղճղան բարակ կնոջ ձայնի առկայությամբ:

Varzor
22.06.2011, 00:46
1 կմ - Հին տաքսային դարաշրջանի Հայատանում դրամական չափման միավոր, կիրառվել է տարբեր գնահատումների համար. - 1. 100 դրամ; 2. արտասահմանցիների համար 1000-ից սկսած:
Մինիմալ - Համարվում է ունիվերսալ հեռավորության և դրամական միավոր: Կախված վարորդի տրամադրությունից և մեքենայից կարող է լինել փոփոխական: Ոգեշնչել է Ալբերտ Էյնշտեյնին և նա եկել է եզրահանգման` դե իհարկէ, դարածություն ու ժամանակը հարաբերական մեծություններ են:
ախր բենզինով եմ քշում - համարվում է "էլիտար" տաքսային ծառայություն, որը թույլ է տալիս կրկնապատկել կամ եռապատկել ուղեվարձը: Ավելի շուտ ձևական բնույթ է կրում, քանի որ ուղևորափոխադրման որակի և հարմարավետության, ինչպես նաև արագության վրա չի անդրադառնում: Հաճախ ուղեկցվում է ակնհայտ գազի հոտով, այն գազի, որը մի քիչ առաջ է վերջացել:
Էս գազելի շոֆեռները 100 դրամանոց կիլերներ են - կարգային և ռասսայական խտրականության տիպիկ դրսևորում: Այս խտրականությունը փոխադարձ է և ունի շատ հին մշակութային արմատներ: Ընդ որում ցանկացած պահին թե մեկը և թե մյուսը կարող են հայտնվել հակառակ իրավիճակում` ընդամենը փոխելով տրանսպորտային միջոցը:
հետևի մոստ - այն վայրն է, որտեղից սովորաբար ինչ-որ ձայն է գալիս, բայց այնքան էլ վտանգավոր չէ, որովհետև միևնույն է ամորտիզատորները թափած են:
կենտրոն առաջանում եմ - ճանապարհատրանսպորտային մանեվր, որն իրականացվում է անջատված հաշվիչով և պատվիրատուն մեքենայում` կոնկրետ ուղղությամբ շարժվելով:
դիրքավորվել - ռազմաստրատեգիական նշանակության գործողություն, որի ընթացքում կարելի է ինչպես բավարարել սեփական և բնական կարիքները, այնպես էլ հայացքի ուժով ստիպել պատահական անցորդին մոտենալ և դարանից անակնկալ հարձակումով նրան նստեցնել մեքենա:

Շարունակելի...

Varzor
22.06.2011, 00:47
Ինչ վերաբերում է տաքսիստների մակարդակին (կրթվածությանը), ապա վստահ կարելի է ասել, որ առնվազն 90 տոկոսը (առնվազն) անմակարդակա:

Ում հետ համեմատած? :D

Valentina
22.06.2011, 00:50
երաժշտություն - հատուկ տաքսիստների համար ձայնագրվող երգչիստների սկավառակներ, որ վաճառվում են հատուկ տաքսիստների համար նախատեսված "կասետնոցներում", որոնք գտնվում են այնպիսի վայրում, որ գիտեն միայյն հատուկ տաքսիստները. կլկլոցով արանք-արանք ռուսերեն մտնող երգերի ժողովածու պարտադիր ճղճղան բարակ կնոջ ձայնի առկայությամբ:

Մի անգամ մի տաքսիստ դասական երաժշտություն էր լսում :))

Varzor
22.06.2011, 01:09
Մի անգամ մի տաքսիստ դասական երաժշտություն էր լսում :))

...Այս նախադասությամբ է սկսում կոնսերվատորիայի պրոֆեսոր պապիկը թոռնիկնին հեքիաթ պատնմելիս :D

Rammstein
22.06.2011, 01:30
Հաջողություն, ախպերս - 1. Մանր ունեմ, բայց լավ կլինի չտամ. 2. Մանր չունեմ:

Տենամ կոպեկ կա՞ - 1. Վերադարձվելիք մանրի ճակատագրի որոշման տեւողության երկարաձգում` ուղեւորի` մանրը վերցնելու որոշման հավանական փոփոխման հույսով:

Կարաս ռեմենը չգցես - 1. Ես այն անձնավորությունը չեմ, ում ճանապարհային ոստիկանությունը կհամարձակվի տուգանել. 2. Մանր չունեմ:

Իմ պես հայրենասեր մարդ… - 1. Էստեղ մնալու տեղ չի, պետք է գնալ արտասահման, նորմալ աշխատանք գտնել. 2. Մանր չունեմ:

Artyom
22.06.2011, 01:49
Դիսպետչեր - 1. անձնավորություն, որին կարելի է մի լավ հայհոյել՝ նրա «բարի երթ» մաղթանքը լսելուց հետո. 2. մանրը ստե կապ չունի

ivy
22.06.2011, 02:07
Ես որ... [արտահայտությանը հաջորդում են մոտ 342,789 անհոդաբաշխ և/կամ անիմաստ (դարդոտ, սիրակեզ, ռումիներեն) բառեր] - 1. Տաքսու վարորդը ժամանակին մշտական բնակության կարգով ապրում էր Մոսկվայում (Լոնդոնում, Շանհայում, Բադեն-Բադենում), ուներ բարձր (շատ բարձր, զարհուրելի բարձր) օրական մաքուր եկամուտ, նրան էին պատկանում կազինոներ (հյուրանոցներ, ոսկու հանքեր, ստրուկներ, նախարարություններ, մի կին-ատամնատեխնիկ), ապա բախտի բերմամբ թե պատահմամբ մի ծեր ագռավ մի գունդ պանիր կտուցն առավ ծառին թառավ, ժամանակով կատուն ճոն էր, իսկ խորհրդային ժամանակաշրջանում պոնչիկի գինը հինգ կոպեկ էր, սակայն խճճված և ուսանելի մի պատմության (դավադրության, աղետի, կատարսիսի, ցլամարտի) հետևանքով երկինքը երես թեքեց վարորդից՝ վերջինիս ստիպելով վերադառնալ հայկական բարձրավանդակ և ճղճիմ ու նվաստ գոյություն քարշ տալ՝ ապրուստը հոգալով իր վեհ էությանը անհարիր այնպիսի մի զբաղմունքով, ինչպիսին տաքսի վարելն է 2. Մանր չունեմ
...
Մանր չունեմ- 1. Պոչով սուտ. 2. Ստոր հերյուրանք. 3. Նզովք, անեծք. 4. Կարմա՝ նախախնամություն. 5. Խարդախությամբ բնութագրվող կորզում՝ ուղեկցված ուղևորի կյանքի և առողջության համար վտանգավոր խեղաթյուրումներով. 6. Մանր չունեմ

Էս երկու հատվածներից թուլացել եմ :D
Կարմա՝ նախախնամություն :lol

ivy
22.06.2011, 02:09
Հաջողություն, ախպերս - 1. Մանր ունեմ, բայց լավ կլինի չտամ. 2. Մանր չունեմ:

Տենամ կոպեկ կա՞ - 1. Վերադարձվելիք մանրի ճակատագրի որոշման տեւողության երկարաձգում` ուղեւորի` մանրը վերցնելու որոշման հավանական փոփոխման հույսով:

Կարաս ռեմենը չգցես - 1. Ես այն անձնավորությունը չեմ, ում ճանապարհային ոստիկանությունը կհամարձակվի տուգանել. 2. Մանր չունեմ:

Իմ պես հայրենասեր մարդ… - 1. Էստեղ մնալու տեղ չի, պետք է գնալ արտասահման, նորմալ աշխատանք գտնել. 2. Մանր չունեմ:

Բա սա :D

AMzone
22.06.2011, 02:18
Ես 2 տարուց ավելա Էրո+ ից եմ օգտվում, ու ոչմի անգամ 2 տարվա մեջ ոչմի վարորդ չի ասել ինձ "Մանր չունեմ", չնայած նրան որ ենքան քձիբ չեմ 1000 դրամից 100 դրամի մանրին սպասեմ, ես միշտ աշխատում եմ իմ կողմից 500 դրամ ավել տամ, ուղակի սաղի մոտ ըտենց տպավորությունա ստեղծվել որ սաղ վարորդները տենց են, ուղակի ձեզ շրջանայինի գրդոնչիներն են շատ ռաստվել.

ու երևի քույրիկ տղաներին ավելի շատ դուր կգա երբ իր տարիքի վարորդը իրեն ասի, հարգելի երիտասարդ, քանց թե ընգերս կամ ախպերս::
ոչմեկ չմտածի թէ ես քյառթեմ, կամ եսիմ սև սառուշկով եմ, կամ ցելի վրա, ուղակի ականջողներով տղա չեմ, ոչել հոգով էք.

Skeptic
22.06.2011, 06:06
Ամենատրիվիալներից.

Ինչքան սիրտդ կուզի, էնքան էլ տուր, ցավդ տանեմ - 1. 1000 դրամ, 2. 2000 դրամ, 3. Մանր չունեմ

My World My Space
22.06.2011, 07:06
Խնդում եք, բայց էն օրը ես ֆրանսիայի քաղաքացի վարորդ եմ հանդիպել:
Հոյակապ մարդ էր, արդեն ալեհեր: Կինը հիվանդ էր, ֆրանսիայում լավ չէր զգում, ստիպված բերել էր Հայաստան, ու ինքն էլ որոշել էր, քանի կարա, տղերքից փող չի ուզելու:
Հա, հաստատ ֆրանսիայում ապրած հայ էր: Անձնագիրն էլ եմ տեսել....

zanazan
22.06.2011, 10:28
քաղաքի տղա ես ապե, ուրդե ես մնում - 1.ուզում է իմանալ ինչ տոնով ու ինչի մասին կարելի է խոսել.2.ինքը նախկինում բնակվել է հենց դրա կոխքի տանը /վատագույն դեպքում իրա մորքուրի տղեն ա էտ թաղից 3. Մանր չունեմ:

Claudia Mori
22.06.2011, 10:51
Իմ բախտը բերել է:) ինձ հանդիպում են վարորդներ, ովքեր ընդհանրապես չեն խոսում, կամ էլ խոսում են շատ խելացի բաներից, լսում են ճաշակով երաժշտություն ու շատ լավ ու հավաստի լրատվության աղբյուր են դառնում ու մարդկանց հուշում, ում հետ կարելի է հարցազրույց անցկացնել:)

zanazan
22.06.2011, 11:25

խոսքը Հայաստանի/Երևանի վարորդների մասին է, դուք Գերմանիայի որ քաքղքից եիք ? …

Claudia Mori
22.06.2011, 11:27
խոսքը Հայաստանի/Երևանի վարորդների մասին է, դուք Գերմանիայի որ քաքղքից եիք ? …

:D Չէ, ես մաքուր Հայաստանիս ու Երևանիս քաղքցի եմ:D

Freeman
22.06.2011, 12:39
Էս վերջին դեպքերից՝
Պռոբլեմ չկա-1.Ձև չի,2մանր չունեմ ~բայց ըտեղից պտի գնամ հասնեմ էշի (բառ,որը նշանակում է արական արտաքին սեռական օրգաններից մեկը) մոտ,ու հետ դանամ- Ի՞նչ ես իզուր բազար անում,մեկ ա պարզվելու ա մանր չունեմ

Հաա՜,փաստորեն բժշկականից ե՞ս-1.դու թքիր,2.մանր չունեմ,3խոշոր էլ չունեմ

Դե ոչինչ,հաշվի մեջ ինչքան ավելացավ ես կդնեմ - Էս սերվիս չէր,երկու ժամ ա խաբում եմ,

Հլը էս անննասունին նայի,թե ո՞վ ա քո ձեռը ռուլ տվել - 1.Ի՞նչ կապ ունի ճամփեն ումն ա2.էն ի՞նչ ախմախ զնակ ա,3.մանր չունեմ

Էս վերջերս գործերս վատ էն-տես՝«մանր չունեմ»,կամ«ինչ տվիր՝տվիր»

Ռուֆուս
22.06.2011, 13:58
Առաջարկում եմ «մանր» չունեցող տաքսու վարորդներին ընդհանրապես չվճարել, եթե հնարավոր չի գումարը մոտակայքում մանրել :}

Chilly
22.06.2011, 14:35
Առաջարկում եմ «մանր» չունեցող տաքսու վարորդներին ընդհանրապես չվճարել, եթե հնարավոր չի գումարը մոտակայքում մանրել :}

առաջարկի՛ր :))

Sagittarius
22.06.2011, 15:53
Ճպճպոց- 1.հիմնականում կիրառվում է որպես ձևի պարագա, հետևի նստարանին նստած երիտասարդ զույգի արկածները պատմելիս, 2.մանր չունեմ

Vaio
22.06.2011, 21:18
Ում հետ համեմատած?

Ոչ մեկի հետ համեմատելու կարիք չկա!

Հայկօ
22.06.2011, 21:27
Խնդում եք, բայց էն օրը ես ֆրանսիայի քաղաքացի վարորդ եմ հանդիպել:
Հոյակապ մարդ էր, արդեն ալեհեր: Կինը հիվանդ էր, ֆրանսիայում լավ չէր զգում, ստիպված բերել էր Հայաստան, ու ինքն էլ որոշել էր, քանի կարա, տղերքից փող չի ուզելու:
Հա, հաստատ ֆրանսիայում ապրած հայ էր: Անձնագիրն էլ եմ տեսել....

Ամեն տեսակ մարդ էլ հանդիպում ա (http://www.akumb.am/showthread.php/53790-%D4%B3%D5%AB%D5%B7%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6?p=2013884&viewfull=1#post2013884) ;):

Artgeo
22.06.2011, 22:23
Բայց իսկական... ինձ էլ հիմանականում նորմալ մարդիկ են հանդիպում... Երևի տաքսիից ա:

Մի մարդ կա, իմ տաքսիում, համարյա չի խոսում, միշտ թարս ու կատաղած ա նայում, միշտ Ռոբերտ Մայլսա լսում, երրորդ թե չորրորդ անգամ նստելուց ու Children-ը լսելուց հետո, հարցրեցի. «Երևի շատ եք սիրում Մայլս»... երանի դա ասած չլինեի... Շուռ էկավ թե բա. «Որ տաքսիստ եմ, պիտի Սպիտակցի Հայկո լսե՞մ: Ես կրթված մարդ եմ... էս եմ լսում, էն եմ լսում, Էմի Վայնհաուս եմ լսում... » Կարճ ասած, բերանը էլ չփակվեց: Հիմա, որ տենում եմ ինքն ա, ուրիշ մեքենա եմ նստում :D

Varzor
22.06.2011, 23:27
Ոչ մեկի հետ համեմատելու կարիք չկա!

Մակարդակ ի բարձր կամ ցածր լինելը որոշելու համար պետք է այն համեմատել ինչ-որ նշագծի (պլանկայի) հետ: Քանի որ խոսքը գնում է մարդկային մակարդակի մասին, ապա պետք է որպես նշագիծ ծառայի որևէ մարդ կամ մարդիք :)

Varzor
24.06.2011, 19:42
Անասուն - այն վարորդը, որը "համարձակվել է" կատարել այնպիսի խախտում, որը հանգիստ կարող էր կատարել նույն տաքսու վարորդը և "առանց խախտումի քաղաքում չես կարող քշել` կմնաս տեղում" արտահայտությամբ հիմնավորել:
Ջիպ - ըստ տաքիսիստների, վարորդական դասակարգային խտրականության գործիք և սիմվոլ "Ջիպովա, գիտի թե, որ մերը տաքսիա, ուրեմն մարդ չենք..."
Քշել չիմացող - այն վարորդներնն են, որոնք "սովետի ժանակակ պաշտոնի չեն եղել" կամ ասենք "10 տարի հունաստանում եչն ապրել", բայց արի ու տես, որ խանգարում են ընդամենը 1 կամ 2 տրավա տաքսու վարորդի ստաժ ունեցող վարորդին "հանգիստ քշել", ինչեպ իրենք են ասում "ամեն տեղից էլած էսօր ռուլինա..."
փոս - անկնկալ, բայց Երևանում հաճախակի հանդիպող ճանապարհային բնական կամ տեխնոծին "կոնստրուկցիա", որի մեծությունը չափվում է դոլարներով, 50$-անոց փոս, 100$-անոց փոս, նայած թե այդ կոնստրուկցիայի հետ մեքեայի ընթացային մասի կամ թափքի ֆիզիկական շփման արդյունքում քանի "օր կամ ամիս պետք է ձրի աշխատի" վարորդը:
նյուխ - անպացատրելի և գերբնական վարորդական հատկություն, որն օգնում է կողմոնոշվել ճանապարհային երթևեկության պայմաններում, եթե չկան ուղղորդիչ նշաններ, կամ էլ վարորդը այնքան էլ լավ չգիտի երթևեկության կանոնները: Օրինակ, թե ճանապարհի որ հատվածում զիջել այլ մեքենային, պետք է անպայման նյուխով կողմնորոշվել
5 րոպե - տաքսու վարորդների և դիպտետչերների կոսմիկական տարածությունում ժամանակի չափման անորոշ և ունիվերսալ միավոր: Ոչ մի առչություն չունի Էյնշտեյնի հետ, սակայն տեսականորեն համընկնում է հարաբերականության տեսության դրույթների հետ և "մինիմալ" -ի հետ միասին կազմում է "Սի" չափողական միջազգային համակարգի այընտրանքային և տաքասիստների կողմից ընդունված չափողական համակարգի միավովներից մեկը: Ունի ավելի փոքր կարգի բաժանումներ` 3 րոպե, որն ըստ էության հոգեբանական տեսանկյունից ավելի փոքր է, սակայն չափելիության տեսանկյունից բացարձակ չի տարբերվում 5 րոպեից:
պասաժիր - համբերատար, հոգեբանական ճնշումներին դիմացող, անվերջ շաղակրատանքից հոգնած, բայց համառորեն շտապող և անհույս մանրի վերադարձին սպասող մարդը, որը հանդգնել է օգտվել մեծն տաքսքւ վարորդի ծառայություններից, բնավ չմտածելով, որ ունի վերը նշված հատկությունները:
պատվիրատու - պասաժիրի որոշակի տարատեսակ, որի կերպարը ավելի շատ նախատեսված է դիսպետչերի համար: Որպս կանոն, պատվիրատուն սիրում է "ուշ մոտենալ", չկապել ամրագոտին` վարորդի խորհրդով և հորդորներով, և օժտված է տիսպետչերի հայտարարած "5 րոպենին" անվերջ սպասելու ընդունակությամբ :)

Լեո
24.06.2011, 21:04
Ես էլ ուզում եմ հակառակ «թարգմանության» մեկ օրինակ բերել (ուղևորի հայերեն - տաքսիստերեն).

Ոչինչ, որ մանր չունեք, հարկավոր չէ: Շնորհակալություն :) - Արա դե զզվեցրիք թողիք էլի, մանր չունեմ, հա՜ մանր չունեմ: Պետք չի էդ 300 դրամը: Ռադդ էլ քաշի ստուց :angry

Freeman
24.06.2011, 21:06
Ում հետ համեմատած? :D

Մյուս 10%-ի:))

Freeman
25.06.2011, 16:08
«Որ տաքսիստ եմ, պիտի Սպիտակցի Հայկո լսե՞մ: Ես կրթված մարդ եմ... էս եմ լսում, էն եմ լսում, Էմի Վայնհաուս եմ լսում... » -տես՝ Ես որ...
:lol

armen9494
26.06.2011, 10:57
Բայց իսկական... ինձ էլ հիմանականում նորմալ մարդիկ են հանդիպում... Երևի տաքսիից ա:

Մի մարդ կա, իմ տաքսիում, համարյա չի խոսում, միշտ թարս ու կատաղած ա նայում, միշտ Ռոբերտ Մայլսա լսում, երրորդ թե չորրորդ անգամ նստելուց ու Children-ը լսելուց հետո, հարցրեցի. «Երևի շատ եք սիրում Մայլս»... երանի դա ասած չլինեի... Շուռ էկավ թե բա. «Որ տաքսիստ եմ, պիտի Սպիտակցի Հայկո լսե՞մ: Ես կրթված մարդ եմ... էս եմ լսում, էն եմ լսում, Էմի Վայնհաուս եմ լսում... » Կարճ ասած, բերանը էլ չփակվեց: Հիմա, որ տենում եմ ինքն ա, ուրիշ մեքենա եմ նստում :D

Ստեղից հետևություն, բոլոր տաքսիստների մեջ էլ "քնած" է "Ես որ..."-ը:hands

Նետ
26.06.2011, 12:57
«Որ տաքսիստ եմ, պիտի Սպիտակցի Հայկո լսե՞մ: Ես կրթված մարդ եմ... էս եմ լսում, էն եմ լսում, Էմի Վայնհաուս եմ լսում... » -տես՝ Ես որ...
:lol
Հա.հա. կարևորը շատ արտասահմանյան ու հնչեղ անուններ իմանան.Հանկարծ արանքում Հայ-մայ չլինի՝ կարող ա անկրթության հոտ գա։

Universe
28.06.2011, 00:46
Վարպետ, մի կիլոմետրը ինչքա՞նա.

- 1000 մետր... :D

Varzor
28.06.2011, 09:53
Վարպետ, մի կիլոմետրը ինչքա՞նա.

- 1000 մետր... :D

Եթե տաքսիստը նախկին ծրագրավորող է , ապա 1024 մետր :)
Բայց ավելի հետքրքիր է հնչում, երբ այդ հարցին պատասխանում են` 100 դրամ :)

Universe
28.06.2011, 12:07
Եթե տաքսիստը նախկին ծրագրավորող է , ապա 1024 մետր :)
Բայց ավելի հետքրքիր է հնչում, երբ այդ հարցին պատասխանում են` 100 դրամ :)

Չէ, իմ ասածը սրամիտ տաքսիստներին էր վերաբերվում....