PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգչի կոնֆիգուրացիա 3D գրաֆիկայի համար



Dar
20.06.2011, 01:45
Եռաչափ գրաֆիկայով զբաղվողներին...
Ինչ պարամետրեր ունի ձեր համակարգիչը,
ինչ պարամետրեր խորհուրդ կտաք..

Բերեք օրինակներ, տեստերի արդյունքներ..

Varzor
20.06.2011, 12:59
Լուրջ բրենդերի կողմից արդեն վաղուց համապատասխան լուծումներ տրվել են :)
օրինակ
http://www.dell.com/us/business/p/precision-r5400/pd.aspx?c=us&cs=04&l=en&s=bsd&~ck=mn

Dar
20.06.2011, 13:28
Բրենդային տարբերակի դեպքում ամեն ինչ պարզ է: Խոսքը Հայաստանում առկա դետալների մասին է, համակարգիչը պետք է հավաքված լինի մեր պայմաններում:

Dar
20.06.2011, 13:57
CPU i7 2600
Ram 6GB DDR 3 1333
MB ASUS P8P67
video ASUS ENGTX460

ինչ կասեք սրա մասին? Համենաըն դեպս Հայաստանում սրանից ավել չես գտնի

Varzor
20.06.2011, 14:21
CPU i7 2600
Ram 6GB DDR 3 1333
MB ASUS P8P67
video ASUS ENGTX460

ինչ կասեք սրա մասին? Համենաըն դեպս Հայաստանում սրանից ավել չես գտնի

Լավիկն ա, բայց ...
Սրանից ավել անձամբ ես կգտնեմ :)
Նախ ասեմ, որ ռենդերինգի համար GTX460-ը այդքան էլ "վերջ" լուծում չի: Ավեի հաջող տարբերակ ա, թեկուզ 470-ը: Էլ չեմ ասում, որ կա 480 և 500 սերիա :)
համ էլ կան ծրագրեր, որոնք ավելի լավ են աշխատում Radeon-ների հետ :)
Կարելի է ավելի արագագործ օերատիվ հիշողություն վերցնել`OCZ-ի կամ ասենք մեր հայերիս սիրած Kingston-ի :) և ցանկալի ա RAM-ը 12ԳԲ` որքան շատ լինի, այնքան քիչ կդիմի HDD-ին:
Պետա է նաև ուշադրություն դարձնել կոշտ սկավառակակիրներին, ինչպես նաև դրանց տրամաբանական բաժանմանը (SSD, RAID մասինվերի ստեղծում և այլն)

h_jak
21.06.2011, 14:24
Նախ կցանկանայի նշել որ իմ իմանալով Ռամերը ինչքան ուզոս չես կարա ավելացնես, որովհետև բորտը չի ձգում ու ավելի վատ արդյունքա տալիս.
Իմ կարծիքով 3Դ-ի համար ԱՄԴ-ն ավելի հարմարա, վորովհետև նրա շինաները ավելի արագագործ են. Չնայած դրան իմ կոմպնելա ինտել, որովհետև ես չեմ առել :)
Ես խորհուրտ կտաի AMD Phenom II 6 cor, 8GB Ram DDR3 2000Mhz, 1TB HDD Sata 2, Sparkle GTX550 - 80.000-ի կարգիա գինը բայց լավնա.

Dar
21.06.2011, 18:09
իսկ ինչ կասեք Nvidia Quadro շարքի մասին? գնային տարբերությունը մեծ է, իսկ գործնականում?

Varzor
21.06.2011, 22:42
Նախ կցանկանայի նշել որ իմ իմանալով Ռամերը ինչքան ուզոս չես կարա ավելացնես, որովհետև բորտը չի ձգում ու ավելի վատ արդյունքա տալիս.
Իմ կարծիքով 3Դ-ի համար ԱՄԴ-ն ավելի հարմարա, վորովհետև նրա շինաները ավելի արագագործ են. Չնայած դրան իմ կոմպնելա ինտել, որովհետև ես չեմ առել :)
Ես խորհուրտ կտաի AMD Phenom II 6 cor, 8GB Ram DDR3 2000Mhz, 1TB HDD Sata 2, Sparkle GTX550 - 80.000-ի կարգիա գինը բայց լավնա.

Ներկայիս մայրական սալիկները` երեք կանալային և 6 սլոթով, ապահովում են մինչև 24 GB RAM, իսկ 1333 շինան ընդաեմնը Ինտելի ստանդարտն ա, նույն Ասուսի պլատաները, արագացմամբ կամ առանց արագացման ապահովում են ավելի բարձր հաճախականություն` 1600, 1800, նույնիսկ 2000 (միայն RAM-ի արագացմամբ) ՄՀց հաճախականություն:
Քն նշած կոնֆիգուրացիան օպտիմալ չէ`
1. 8ԳԲ սմետրիկ հիշողությունը չի կարող աշխատել երեք կանալով :)
2. Արդեն կա SATA 3, էլ չեմ ասում SSD
3. GTX 550-ը ավելի "թոյլ" քարտ ա, քան ասենք 475-ը կամ 480-ը :) Ստեղ ընդամենը ավելացված-լավացված են ատեսելյացիայի բլոկերը և փոփոխված ա ալգորիթմը :Ճ
4. AMD-ի RAM-ի շինաներչը արագագործ են միայն գործարանային ստանդարտարտով, բայց երեք կանալ չեն պահում :)

Սակայն AMD-ի պրոցեսորները բավականին լավ են աշխատում եռաչափ գրաֆիկայի և ռենդերինգի հետ, բայց ավելի լավ կլինի, որ այդպիսի պրոցեսորի հետ (քանի որ չիփսեթն էլ է AMD :) ) ogtagw8]el Radeon-ների CrissFireX վիդեոքարտերի զույգ` միջին-բարձր կարգի եկու այդպիսի վիդեոքարտերի տանդեմը "ճղում " է բարցր կարգի վիդեոարտերին :)

Varzor
21.06.2011, 22:50
իսկ ինչ կասեք Nvidia Quadro շարքի մասին? գնային տարբերությունը մեծ է, իսկ գործնականում?

Կասեմ հետևյալը.
Quadro շարքի վիդեոքարտերը համարվում են պրոֆեսիոնալ դասի.
1. դրանց գրաֆիկական պրոցեսորները հատուկ ընտրվում են, նույն ձևով ոնց որ Ինտելի Զեոնները:
2. ունեն ավելի կատարելագործված կառուցվածք
3. դրայվերներն ավելի օպտիմիզացված են
4. ունեն ավելի արագագործ, ֆունցիոնալ և առաջադեմ կցատեղեր (պորտեր)` օրինակ DP (Displlay port) և Dual-Link DVI-I:
5. Սովորաբար 3D ռենդերինգի և վիդեո մոնտաժի համար նախատեսված ծրագրերի մեծ մասը տեստավորվում են հենց այդ դասի վիդեոքարտերի վրա և օպտիմիզացվում են դրանց համար:

Սենց ասեմ.
Իրական խնդիրների ժամանակ շատ "համեստ" տվյալներով Quadron "կծալի" ավելի պիժոն GeForce_ին

Lev
22.06.2011, 00:35
1. 8ԳԲ սմետրիկ հիշողությունը չի կարող աշխատել երեք կանալով :)


Սենց հարց ա հետաքրքիր. ո՞րն ա տարբերությունը. 8ԳԲ-ը տաս 1 կանալով`ամեն մեկին 4գբ, թե 2 կանալով ամեն մեկին 2գբ: ՈՒ մեկ էլ ի՞նչ տարբերություն 4ԳԲ-ը տաս 1 սլոթով` 1 հատ 4ԳԲ կամ մի կանալով ամեն սլոթին 2գբ կամ 2 տարբեր կանալներով ամեն մեկին ելի 2գբ:

Varzor
22.06.2011, 01:07
Սենց հարց ա հետաքրքիր. ո՞րն ա տարբերությունը. 8ԳԲ-ը տաս 1 կանալով`ամեն մեկին 4գբ, թե 2 կանալով ամեն մեկին 2գբ: ՈՒ մեկ էլ ի՞նչ տարբերություն 4ԳԲ-ը տաս 1 սլոթով` 1 հատ 4ԳԲ կամ մի կանալով ամեն սլոթին 2գբ կամ 2 տարբեր կանալներով ամեն մեկին ելի 2գբ:

Ասեմ տարբերությունները.
1. սովորաբար մեծ ծավալի հիշողության մոդուլներն ունենում են ավելի մեծ թայմինգներ և ռանքեր, որոնք ազդում են բարձր հաճախականությամբ աշխատելիս ընդհանուր արագագործության վրա: Ինչպես նաև մեծ մոդուլներն ավելի թանկ են և Հայաստանում դիֆիցիտ են :)
2. Բազմականալային հիշողության օգտագործումը մեծացնում է համակարգչի օպրեատիվ հիշողության ընդհանուր ինֆորմացիոն թողունակությունը` այսինքն մեծ ծավալի հիշողություն պահանջող և բազմահոսք պրոցեսներն ավելի արագ են կատարվում:
3. Սովորաբար մայրական սալիկների ձեռնարկներում նշված է լինում, որ մեկ կանալի վրա բոլոր սլոթերի զբաղեցումը և մյուսը ազատ թողելը չի համարվում օպտիմալ կոնֆիգուրացիա: Եթե նույն ծավալը դրված է մեկ մոդուլով, ապա այն ավելի օպտիմալ է ռեժիմում է աշխատում, քան մեկ կանալի վրա դրված երկու մոդուլը:

Ներկայիս պրոցեսորներում հիշողության կառավարման մոդոլը ինտեգրված է, ուստի ավելի շատ հիշողության կոնֆիգուրացիաները թելադրվում են ոչ թե մայրական սալիկով, այլ պրոցեսորով :)
Սովորաբար desktop-նորմ ավելի հաճախ են օգտագործում միայն կանալների առաջին սլոթերը:
Սակայն սերվերների պարագայում ավելանում են ինչպես կանալները, այնպես էլ մեկ կանալին ընկնող սլոթերի քանակը: