PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկական Եվրատեսիլ 2011



wem
19.06.2011, 06:28
Մանկական Եվրատեսիլ 2011-ը անցկացվելու է Երեվանում: :) Սպասվում է աննախադեպ մի շոու: Մանկական Եվրատեսիլ 2011-ի լոգոն հայտարարվելու է շատ շուտով: :)

Morg
19.06.2011, 08:20
Մանկական Եվրատեսիլ 2011-ը անցկացվելու է Երեվանում: :) Սպասվում է աննախադեպ մի շոու: Մանկական Եվրատեսիլ 2011-ի լոգոն հայտարարվելու է շատ շուտով: :)Բա տոմսերն ինչ արժեն? ու ոնց կարանք ձեռք բերենք?

wem
19.06.2011, 10:03
Բա տոմսերն ինչ արժեն? ու ոնց կարանք ձեռք բերենք?

Տեղեկություն չունեմ: Կարողեք ձեր հարցերը ուղարկել http://eurovision.am-ի միջոցով:

yerevanci
23.06.2011, 14:42
Եթե ուզում եք մասնակցել Մանկական Եվրատեսիլին և ներկայացնել Հայաստանը միջազգային այս հեղինակավոր երգի մրցույթում, ուրեմն շտապեք ներկայացնել ձեր հայտը մինչև 2011թ.-ի հուլիսի 20-ը` հետևելով մասնակցության կանոններին:

Մրցույթին իրավունք ունեն մասնակցել 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, կա´մ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:
Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ:
Երգը պետք է լինի միայն հայերեն լեզվով, սակայն թույլատրելի է նաև մի քանի տող օտար լեզվով:
Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները, և եթե նրանք չեն հանդիսանում հիմնական կատարողներ, այնուամենայնիվ պետք է մասնակցեն երգի կատարմանը, որպես բեկ վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008թ. սկսած կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին:
Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:
Ձայնագրված բեկ-վոկալները Մանկական Եվրատեսիլում թույլատրելի են:
Միջազգային եզրափակիչի մասնակիցներին (բացառությամբ պարողների և բեկ-վոկալիստների) կրկին մասնակցել մրցույթին չի թույլատրվում:

Ներկայացրեք ձայնագրված երգը (CD կրիչով) , անձնագրի պատճեն, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը և կոնտակտային տվյալներ այս հասցեով` ՀՀ, 0047 Երեւան, Նորք-47, Գ.Հովսեփյան 26, Մանկական Եվրատեսիլ 2011 :

eurovision.am

yerevanci
23.06.2011, 14:44
«Մանկական եվրատեսիլ 2011» մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

tert.am

Anahit Jan
04.07.2011, 14:04
Առաջին երգը պատրաստ է:)
http://www.youtube.com/watch?v=sY-r1acmRRE

Kita
04.07.2011, 15:04
Ոնց եմ ջղայնանում, որ մանկական եվրոտեսիլի երգացանկի մեջ սիրուն ուղված երգերն են լինում: Մանկականը վարի են տալիս լիովին:
Ու նենց լավ կլիներ, որ սահմանափակում դնեին տարիքային, ասենք մինչ 12 տարեկան երեխաներ մասնակցեին:

wem
07.07.2011, 05:15
Ինչոր մեկը տեղեկություն ունի որ OGAE (www.ogae.am)-ն երբա նորից սկսելու աշխատանքը? :think

armuk
16.07.2011, 03:18
"Մանկական Եվրատեսիլ 2011"-ի լոգոն՝
http://www.junioreurovision.tv/save-files/img/upload/junior-esc/2011/JESC2011logo-RESIZE-s925-s450-fit.jpg


:hands :hands :hands

wem
08.08.2011, 12:15
Մանկական Եվրատեսիլի կայքը
www.junioreurovision.tv

Լուսաբեր
02.12.2011, 18:27
Էսօրա, թե վաղը, իսկ ժամը՞

Նարե91
02.12.2011, 18:37
Էսօրա, թե վաղը, իսկ ժամը՞
Էսօրվանը չի հեռարձակվելու, իսկ վաղվանը ժամը 22:30-ին է:

Չամիչ
03.12.2011, 22:47
Էս պահին եթերով ընթանում է մանկական Եվրատեսիլը, հենց առաջին վարկյաններից գլուխս առա ու փախա, չեմ ուզում ներկա գտնվել ինքնանվաստացման երեկոյին, հայերը ներկայանում են շոտլանդական մշակույթով, ծիծաղի առարկա դառնալով ողջ աշխարհի առաջ, բռավոոոոոոո, տեսեք տեսեք, մենք ինչ հյուրընկալ ենք, մերը ինչպես միշտ թողել ենք երկրորդ պլան ու հաճոյանում ենք եվրոպային: Այս կերպ, հերթական անգամ ապացուցում ենք, որ ընդունակ չենք ինքներս մեզ հարգել, հետեւաբար, հարգանքի էլ արժանի չենք:

Այս կարգի հիասթափություն չեմ հիշում թե վերջին անգամ երբ եմ ապրել:

Okamigo
03.12.2011, 23:31
Ավոն մի պահ տոռմուզ տվեց,լավ է գործընկերուհին փրկեց խայտառակությունից

Լուսաբեր
03.12.2011, 23:41
Վրաստանը ինչպես միշտ :love Լավն էին, իսկական մանկականին համապատասխան:
Մեկ էլ Բելգիան դուր եկավ :)
Ընդհանուր ճիշտա բեմը ճոխությամբ ու լուսավորությամբ չէր փայլում, բայց կազմակերպչականը սիրուն էին արել, մանավանդ երգերի արանքում կարճ տեսահոլովակները շատ բարի էին:
Հաջողություն պստոներին:

Artgeo
03.12.2011, 23:45
Վրաստանի ներկայացուցիչների երկրորդ շարքում ձախի աղջիկը հայ Աննա Խանչալյան (http://www.akumb.am/showthread.php/53685-%D4%B1%D5%B6%D5%B6%D5%A1-%D4%BD%D5%A1%D5%B6%D5%B9%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%8E%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%C2%AB%D5%8F%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%C2%BB)ն է:

Քանի որ Եվրատեսիլը մանկական է, Հ1-ի, Ավետ Բարսեղյանի և ԿՈ-յի մասին իմ կարծիքը չեմ արտահայտի:

Magic-Mushroom
03.12.2011, 23:48
Նիդերլանդներ :love ամենաուրախ կատարումը:hands
Բելգիա :love
Մոլդովա :love

Vaio
03.12.2011, 23:53
Ինձ Շվեդիան դուր եկավ (թիվ 11) :

Freeman
04.12.2011, 00:08
Վրաստանի ներկայացուցիչների երկրորդ շարքում ձախի աղջիկը հայ Աննա Խանչալյան (http://www.akumb.am/showthread.php/53685-%D4%B1%D5%B6%D5%B6%D5%A1-%D4%BD%D5%A1%D5%B6%D5%B9%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%8E%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%C2%AB%D5%8F%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%C2%BB)ն է:

Քանի որ Եվրատեսիլը մանկական է, Հ1-ի, Ավետ Բարսեղյանի և ԿՈ-յի մասին իմ կարծիքը չեմ արտահայտի:
Իսկ ես մի թեթև արտահայտեմ՝ «յ» չէ, «վ»

John
04.12.2011, 00:15
ժողովրդին բթացնելու լավ առիթ... մի 5 օր էլ սրա մասին կխոսա ազգը, հետո Նոր տարի, հետո Մարտի 8, մինչև ընտրություններ բան չի մնա :)

Լուսաբեր
04.12.2011, 00:22
ժողովրդին բթացնելու լավ առիթ... մի 5 օր էլ սրա մասին կխոսա ազգը, հետո Նոր տարի, հետո Մարտի 8, մինչև ընտրություններ բան չի մնա :)
Լավ էլի...
Ժողովրդին բթացնելու համար ամենօրյա սերիալներ ունենք, Հոս ջան մանկական եվրատեսիլը ընդամենը մեկ ժամանոց շոու-համերգա: Նենց չի, որ մանկական Եվրատեսիլի համար մարդիկ իրար կոտորում են, եսիմ ինչ կոնկուրսա գնում դրա համար, հասարակությունն էլ նստած դրան հետևում ու լուրջ քննարկումներա անում:
Մանկական Եվրատեսիլը ոնց-որ աշխարհի գեղեցկության մրցույթը, ով հետաքրքվածա մենակ էնա տեղյակ ու հետևող:

Այ մեծերի Եվրատեսիլը.....

Հ.գ. նենց եմ ուզում վրացիները հաղթեն, հայ մասնակիցը կապ չունի, իրենք պուպուշ մանկական երգ են երգել ուղղակի)))

Vaio
04.12.2011, 00:26
Որոշ մարդիկ փոխանակ ուրախանան, որ Հայաստանում Եվրատեսիլա անցկացվում, քննադատում են... աբսուրդի գագաթնակետնա...

Լուսաբեր
04.12.2011, 00:32
Հ.գ. նենց եմ ուզում վրացիները հաղթեն, հայ մասնակիցը կապ չունի, իրենք պուպուշ մանկական երգ են երգել ուղղակի)))

Գիտեի էլի ինչ եմ ուզում :)) Ապրեն ճուտոները)))

Magic-Mushroom
04.12.2011, 00:34
Ափսոս մերոնք չհաղթեցին,շատ տխրեցի:(
Շատ լավ աին կազմակերպել հայերը,ապրեն,իսկ ում դուրը չեկավ ուղղակի դարերով եկած վատաբանելու հոգեկան բարդույթից չեն ազատվել,Ֆրոյդը կասեր՝ .....

Arpine
04.12.2011, 00:38
Որ ճիշտն ասեմ արդյունքը էնքանել հետաքրքիր չէր, ամեն դեպքում շնորհավոր Վրաստանին,
Միայն երևույթը, որ Հայաստանում եվրատեսիլ ա, ու ինչ-որ աղջնակ սովորելա որ ասի «Բարի երեկո Հայաստան» ուրախացնում ա,

Universe
04.12.2011, 01:55
ԿԱՐԳԻՆ կազմակերպված էր: Ապրեն կազմակերպողներն ու իրոք հիացած եմ ամեն ինչով:
Առաջինը, որ աչքս մտավ կազմակերպչական պահը դա այն էր, որ հենց ամբոխը հավաքվեց, մտածեցի հեսա, վսյե, բարդակա լինելու, բայց, արի ու տես որ ամեն ինչ, բառից բուն իմաստով ամեն ինչ կազմակերպված էր կարգին ու բարձր մակարդակով:

Monk
04.12.2011, 02:16
Իսկ Հայաստանը ո՞ր տեղն ընկավ:

Monk
04.12.2011, 02:32
Իսկ Հայաստանը ո՞ր տեղն ընկավ:
Լավ, իմացա արդեն:

One_Way_Ticket
04.12.2011, 02:46
Արդյունքները որտե՞ղ կարելի է նայել (ինձ, ճիշտն ասած, չի հետաքրքրում, տատիկս է ուզում)։

Monk
04.12.2011, 02:59
Արդյունքները որտե՞ղ կարելի է նայել (ինձ, ճիշտն ասած, չի հետաքրքրում, տատիկս է ուզում)։
http://www.junioreurovision.tv/page/yerevan-2011/our-stars

armuk
04.12.2011, 03:56
Ամեն ինչ շատ լավ էր :) Ապրեն բոլորը, երևում էր որ կարգին աշխատելեն կազմակերպիչները: Բարձր մակարդակաը երևում էր: Նման բան Հայաստնին վացուց էր պետք, ադրբեջանցին կյանքում նման "իմաստուն մտքեր" չի արտահայտում նույնիսկ եթէ այդպես է մտածում իսկ հայերը միշտ էլ մտածել են ինչքան բողոք են, այդքան իմաստուն են:
Ապրեն բոլոր կազմակերպիչները, ֆեյսբուքում եվրոպացիները շնորհավորում են հայերին կատարված աշխատանքի համար իսկ հայերը ընկելեն չգիտես ինչի հետեվից:

ars83
04.12.2011, 04:54
Ասեցի՝ բեր մի հատ ես էլ նայեմ էս մնգո-եվրատեսիլի հաղթող երգը, տենամ՝ էդ ինչ ա… Զիբիլ: ԻՄՀԿ: Չնայած էս մրացույթներից ուրիշ էլ ի՞նչ կարելի ա սպասել լեդիգագեքի, իննա-ռիհանաների (ռեհանների) դարում: Քենդի-մյուզիք, անճաշակ հագուկապ, օրիգինալություն նվազագույն նշույլի բացակայություն: Ինչ էլ լավ հատկանշական ա, որ մեր ունկնդիրը առավելագույն գնահատականը տալիս ա սենց բաների:
Չէ, ես էս եվրազիբիլը նայողը չեմ:

sharick
04.12.2011, 17:20
Ապրեն Վրացիները , իրանք գիտեն ամեն տարի ինչ երգ ու ինչ մասնակիցներ ոըղարկեն Եվրատեսիլ ...արժանի էին հաղթանակի

Hayk Avetisyan
05.12.2011, 10:22
Լավ կազմակերպված գեղեցիկ համերգ էր, դահլիճը պարզ ու հաճելի, երգերի արանքների անոնսները շատ դուրս եկան սյուժեն ընտիր էր: Ժողովուրդ մենակ չհասկացա ամենասկզբի շոտլանդականը, մերը ներկայացնելու համար լավ շանս էր իսկ այդտեղ ոչ մի ինքնատիպություն չկար: Ինչ կարծիքի էք

Artgeo
05.12.2011, 11:22
Ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպած: Ի դեպ, ինչքան գիտեմ, եվրոպացիներն են կազմակերպել: Սենց թե նենց, Հայաստանի համար շատ լավ փորձ է: Խիստ կասկածում եմ, որ Հայաստանի որևէ հեռուստաընկերություններում նման մակարդակի մասնագետներ կան: Ինչևիցե, շոուն շատ լավն էր: Վրացական Առաջին ալիքով էի նայում, Հ1-ի եթերում Հոտբիրդ արբանյակի վրա «մառախուղ» ա, ձայնը՝ մոնո…

Միակ բանը, որ ներվերիս ազդեց, Ավետի սկզբում ասած խոսքի մեջ դարավոր քաղաքի մասին խոսք կար, դրանից հետո աթոռից ընկած, նստած Ցեղասպանված լինելու մասին խոսքերի էի սպասում, բայց... Փառք Աստծո ապարդյուն:

Օբյեկտիվ Վրաստանի հարցում լինել չեմ կարող, պարզապես շնորհավորում եմ:

Tig
18.10.2012, 17:38
Ոնցոր թե 2012-ի թեման չկա, որոշեցի ստեղ դնեմ


http://www.youtube.com/watch?v=OQD5FT6QVPI&feature=g-all-u

Կարծում եմ մանկականը 1000 գլուխ մակարդակովա մեծականից :)

Ambrosine
18.10.2012, 21:06
Հաստա՞տ իրենք են ներկայացնելու: Վերջերս իրենց պրոդյուսերը ներողություն էր խնդրել Հ1-ից, որ սահմանված ամենափոքր տարիքից ցածր տարիքով երեխայի է ընդգրկած եղել խմբում, իսկ դա նշանակում էր երևի թե, որ կամ այս խումբը չի ներկայացնի Հայաստանը, կամ էլ այդ երեխային թույլ չեն տա խմբի հետ մեկնել: Ես հենց իրենց երգն էի հավանել, մնացած երգերը անճաշակություն էին:

հ.գ. կարելի է առանձին թեմա բացել: