PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտավազդ Ինքնակոչ



Malxas
17.06.2011, 19:00
Ողջույն բոլորին:
Հայկական արքայացանկերից շատերում, որոնք համակայքում ներկայացված են տարբեր հեղինակների կողմից, հանդիպում է Արտավազդ անունով թագավոր, ով թագավորել է մեր թվարկության 1 -2 թթ, և եթե դատել մականունից, ներկայացել է որպես Արտավազդ Երրորդ` Արտաշես Երրորդի որդի:
Ոչ մի տեղ չկարողացա տեղեկատվություն գտնել: Խնդրում եմ տեղեկություններ հաղորդել, աղբյուրներ նշել կամ կարծիքներ արտահայտել:

Moonwalker
17.06.2011, 19:17
Ողջույն բոլորին:
Հայկական արքայացանկերից շատերում, որոնք համակայքում ներկայացված են տարբեր հեղինակների կողմից, հանդիպում է Արտավազդ անունով թագավոր, ով թագավորել է մեր թվարկության 1 -2 թթ, և եթե դատել մականունից, ներկայացել է որպես Արտավազդ Երրորդ` Արտաշես Երրորդի որդի:
Ոչ մի տեղ չկարողացա տեղեկատվություն գտնել: Խնդրում եմ տեղեկություններ հաղորդել, աղբյուրներ նշել կամ կարծիքներ արտահայտել:

Մալխաս ջան, նախ ուրախ եմ քեզ նորից Ակումբում տեսնելու:;)

Ինչ վերաբերվում է թեմային: Արտավազդ 3-րդը գահակալել է մ.թ.ա. 5-2թթ: Նա իրականում Արտավազդ Բ-ի որդին էր՝ Արտաշես Գ-ի եղբայրը: Հոր հետ գերեվարվել է Եգիպտոս, որտեղից Անտոնիոսի պարտությունից հետո տարվել է Հռոմ: Մտահոգվելով Տիգրան Դ-ի և նրա քույր Էրատոյի վարած քաղաքականությամբ, Հռոմը գահ է բարձրացրել Արտավազդին, ով տարիների հետ դարձել էր տիպիկ հռոմեացի ու կայսեր կամակատար: Մ.թ.ա. 2թ.-ին հայերը ջախջախել են հռոմեական կայազորն ու գահին վերականգնել Տիգրան Դ-ին: Հռոմեացիների հետ նահանջելիս Արտավազդը հիվանդացել է և քիչ անցած մահացել: Պահպանվել է նաև նրա պատկերով դրամներ՝ «Մեծ արքա Արտավազդ» մակագրությամբ:

Աղբյուրը՝ Հայկական Համառոտ Հանրագիտարան, այստեղի հոդվածի աղբյուրը Մանանդյանի «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» աշխատության 1-ին հատորն է:

Հ.Գ. Եղել է նաև Արտավազդ Դ, ով կառավարել է մ.թ. 5-4թթ.-ին: Սա Ատրպատականի Արիոբարզան թագավորի որդին էր ու սպանվել է հայերի ձեռքով::)

Malxas
17.06.2011, 19:26
Մունոկեր ջան, երևի լավ չբացատրեցի միտքս:
Խոսքը ոչ Արտավազդ Գ - ի մասին է, ոչ Արտավազդ Դ -ի: Դու նշեցիր թե դրանք ովքեր են: 1 - 2 թթ Հայաստանում թագավորել է ոմն ինքնակոչ թագավոր, ով իրեն ներկայացրել է որպես Արտավազդ Գ: Այ հենց սրա մասին եմ ցանկանում իմանալ: Ով է եղել, ում օգնությամբ է գահ բարձրացել, և այլն...
Ներկայացնեմ արքայացանկը: Ներողություն, որ ռուսերեն լեզվով: Հայերեն ոչ մի տեղ չկա:
* 1. Арташес (Артаксий) I (царь 189—159, стратег (спарапет) с 200).
* 2. Тигран I, сын (159—123).
* 3. Артавазд I, сын (123 − 95).
* 4. Тигран II Великий, плем. (95 − 56/5,).
* 5. Артавазд II, сын (56/5 − 34, уб. 30)1
* 6. Александр, сын Марка Антония (34 − 33/2).
* 7. Арташес II, сын 5 (33/2 − 20)1
* 8. Тигран III, брат (20 − 10).
* 9. Тигран IV, сын (10 − 5)(4 до Р. Х. — 1 Р. Х.).
o Эрато, сестра (соправительница 10 до Р. Х. — 10 Р. Х.).
* 10. Артавазд III, сын 7 (5 − 4 д Р. Х.)1
* 11. Артавазд (самозванец 1 − 2 Р. Х.)1
* 12. Ариобарзан, сын Артабаза, царя Атропатены (2 − 4 Р. Х.).
* 13. Артавазд IV, сын (4 − 6).
* 14. Тигран V, внук Ирода, царя Иудеи (6 − 10).
* 15. Вонон, царь Парфии (10 − 15)1
* 16. Ород, сын Артабана III, царя Парфии (15/6 − 18).
* 17. Арташес III (Зенон), сын Полемона, царя Понта (18 − 34).
* 18. Аршак I, брат 16 (34 − 35).
* 19. Митридат (Мирдат), брат Фарсмана I, царя Иверии (35 − 37)(47 − 51)1

Moonwalker
17.06.2011, 19:49
Մունոկեր ջան, երևի լավ չբացատրեցի միտքս...

Հետաքրքիր էր::))
Առաջին անգամ եմ լսում, բայց եթե իրոք նման արքա եղել, կարծում եմ պիտի որ խառնակ իրավիճակից օգտված մեկը լինի: Հավանաբար Տիգրան Դ-ի մահից ու նրա քրոջ գահից հրաժարվելուց հետո մինչև հռոմեական զորքի հասնելը (այդ ժամանակ արևելքի լեգեոնների գլխին էր Օկտավիանոսի որդեգիրը՝ Հուլիոս Կեսարի որդին՝ Գայոս Կեսարը: (http://en.wikipedia.org/wiki/Gaius_Caesar)) մի կարճ ժամանակ/հավանաբար ոչ թե մի տարի այլ մ.թ. 1-ի ու մ.թ. 2-ի միջև ընկած մի քանի ամիս/ ինքնահռչակվել է որպես արքա: Բայց շուտով հասնում է հռոմեական զորքն ու գահ բարձրացնում վերոհիշատակված Արտավազդ Դ-ի հորը՝ Ատրպատականի Արիոբարզան թագավորին::8

Հ.Գ. Նման արքա չկա նաև Lion-ի Արշակունի-Արտաշեսյան միացյալ ցանկում՝


6.Մեծ Հայքի թագավորություն
Արշակունիներ

(տիտղոս - Հայոց արքա, մ.թ.ա. 95-1 նաև արքայից-արքա)
(մայրաքաղաք - մինչև մ.թ.ա. 212՝ Արմավիր, մինչև մ.թ.ա. 201՝ Երվանդաշատ, մինչև մ.թ.ա. 70՝ Արտաշատ, մինչև մ.թ. 62՝ Տիգրանակերտ, մինչև 335՝ Արտաշատ, մինչև 428՝ Դվին)

1. Վաղարշակ I (մ.թ.ա. 247-225)
2. Արշակ I որդի (մ.թ.ա. 225-212)
3. Երվանդ III Երվանդունի (մ.թ.ա. 212-201)
4. Արտաշես I Արշակ I-ի որդի (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160` արքա)
5. Արտավազդ II որդի (մ.թ.ա. 160-116)
6. Տիրան I եղբայր (մ.թ.ա. 116-95)
7. Տիգրան II Մեծ որդի (մ.թ.ա. 95-38)
8. Արտավազդ III որդի (մ.թ.ա. 55-38` գահակից, 38-31)
9. Արտաշես II որդի (մ.թ.ա. 31-20)
10. Տիգրան III եղբայր (մ.թ.ա. 20-8)
11. Տիգրան IV որդի (մ.թ.ա. 8-5, 2 - մ.թ. 1)
12. Արտավազդ IV Արտավազդ III-ի որդի (մ.թ.ա. 5-2)
13. Էրատո Տիգրան III-ի դուստր (1, 6-12)
14. Արիոբարզան Ատրպատականցի Արտավազդ II-ի որդի (2-4)
15. Արտավազդ V Ատրպատականցի որդի (4-5)
16. Տիգրան V Հրեա Հերովդես I-ի թոռ (5-6)
17. Վոնոն Պարթև Հրահատ IV-ի որդի (12-16)
18. Օրոդ Պարթև Արտավան III-ի որդի (16-18)
19. Արտաշես III Պոլեմոն I-ի որդի (18-34)
20. Արշակ II Պարթև Արտավան III-ի որդի (34-35)
21. Միհրդատ Իբերացի Փարսման I-ի եղբայր (35-37, 47-50)
22. Գիսակ սպարապետ Դիմաքսյան տոհմից (37-41)
23. Կոտիս Թրակիացի Արտաշես III-ի քրոջ որդի (41-47)
24. Հռադամիզդ Իբերացի Փարսման I-ի որդի (50-51, 51-54)
25. Տրդատ I Վաղարշ I-ի եղբայր (51, 54-59, 62-75)
26. Տիգրան VI Հրեա Տիգրան V-ի եղբոր որդի (59-62)
27. Սանատրուկ Աբգար VI-ի որդի (75-110, 91-110` նաև Հայոց Միջագետքում)
28. Աշխադար Բակուրի որդի (110-113)
29. Պարթամասիր եղբայր (113-114)
30. Վաղարշ I Սանատրուկի որդի (114-144)
31. Տիգրան VII Սոհեմոս Հուլիոսի թոռ (144-161, 164-186)
32. Բակուր Վաղարշ III-ի որդի (161-164)
33. Վաղարշ II Վաղարշ I-ի որդի (186-198)
34. Խոսրով I Քաջ որդի (198-252)
35. Խոսրով II եղբայր (252 - մոտ 255, 293-298` Արևելյան Մեծ Հայքում)
36. Արտավազդ VI Մանդակունյաց իշխան (մոտ 255 - ուղ. 261)
37. Որմիզդ-Արտաշիր Շապուհ I-ի որդի (261-272)
38. Որմզդակ որդի (272-276)
39. Ներսես Շապուհ I-ի որդի (276-287, 287-293` Արևելյան Մեծ Հայքում)
40. Տրդատ II Մեծ Խոսրով I-ի որդի (274-276, 287-298՝ Արևմտյան Մեծ Հայքում, 298-330)
41. Խոսրով III որդի (330-338)
42. Տիրան II որդի (338-345)
43. Արշակ III որդի (345-368)
44. Պապ որդի (368-374)
45. Վարազդատ հորեղբոր տղա (374-378)
46. Վաղարշակ II Պապի որդի (378)
47. Արշակ IV եղբայր (378` համիշխան, 378-387, 387-388` համիշխան)
48. Խոսրով IV տոհմից (387-388` համիշխան, 388-391, 416)
49. Վռամշապուհ եղբայր (391-416)
50. Շապուհ Հազկերտ I-ի որդի (416-419)
51. Ներսես Ճիճրակաց իշխան (419-422)
52. Արտաշես IV Վռամշապուհի որդի (422-428)

Malxas
17.06.2011, 20:06
Ես էլ մի փոքր հուսահատվեցի, երբ տեսա, որ նույնիսկ Լիոնի մոտ է բացակայում, այսինքն մի մարդու, ով փնտրել գտել է նույնիսկ կիսաառասպելական արքաներին: Բայց դե մեկի վրա պետք է հղվեն չէ? այն բոլոր աղբյորրները, որոնք իրենց արքայացանկում ներառում են այդ ինքնակոչին: Հենց այդ սկզբնաղբյուրն եմ փնտրում...:think

Lion
17.06.2011, 23:07
Malxas ջան, էս... ուր էիր :B

Չէ, ոնց մտածում եմ, այստեղ ուղղակի ցուցակը կազմողների անգրագիտությունն է: Չէր կարող այդտեղ, "արանքը", նման Արտավազդ լինել: Ի դեպ, ցուցակն ինքն էլ բազում սխալներ ունի: Ահա.


* 2. Тигран I, сын (159—123).
* 3. Артавазд I, сын (123 − 95).


Տեղերը պետք է փոխել, գահակալման թվերը ևս:


* 6. Александр, сын Марка Антония (34 − 33/2).


Սա նույնիսկ դե-յուրե թագավոր չէր:


* 8. Тигран III, брат (20 − 10).
* 9. Тигран IV, сын (10 − 5)(4 до Р. Х. — 1 Р. Х.).
o Эрато, сестра (соправительница 10 до Р. Х. — 10 Р. Х.).


Թվերը:


* 10. Артавазд III, сын 7 (5 − 4 д Р. Х.)1

Սա ոչ թե Արտաշեսի, այլ Արտավազդի որդին էր:


* 11. Артавазд (самозванец 1 − 2 Р. Х.)1


???

Malxas
18.06.2011, 06:36
Զբաղված էի մի քիչ:
Լիոն ջան, ավելի հաջող արքայացանկեր էլ կան, ուղղակի առաջին ձեռքիս տակն ընկածը մեջբերեցի, որպեսզի խոսեմ երևույթի մասին: Որոշ տեղերում նա նշված է որպես Արտավազդ Գ ու փակագծերի մեջ նշված` սամոզվանեց: Ինչքան փորփրեցի ունեցածս գրքերի մեջ չգտա: Ինտերնետի մասին էլ բան չեմ ասում, բոլորը ոնց որ մեկը մեկից արտագրեն ու տպեն իրենց կայքերում:

Lion
18.06.2011, 10:34
Կարծում եմ, ուղղակի սխալ է գնացել, մյուսներն էլ տպել են:

Malxas
18.06.2011, 13:34
Հնարավոր է նաև սխալ լինի: Բայց կուզենայի ճշտել:
Ի դեպ, քո բերած արքայացանկում, որտեղ 95 - 1 նշել ես նաև արքայից արքա, կարծում եմ 95 - ից չէր այլ մոտավորապես 87 - 85 - ից:

Lion
18.06.2011, 17:15
Ճիշտ ես, անուշադրության արդյունք է :)

Malxas
19.06.2011, 13:56
Շարունակում եմ ուսումնասիրություններս: Ոմանք նշում են որ դա Արտավազդ Գ է, ով թագադրվել է երկրորդ անգամ, իսկ մյուսները պնդում են, որ ինքնակոչ է:

Lion
19.06.2011, 18:55
Պետք է սկզբնաղբյուրները նայել: Ես ինչ-որ չեմ հանդիպել նման տեղեկատվություն...

anahit96
03.01.2012, 14:36
Ք.ա. 5թ. Օգոստոսը մեծ բանակով Հայաստան է ուղարկում իր որդեգիր Գայոս Կեսարին,որը գահընկեց անելով Տիգրան Դ-ին,թագավոր է հայտարարում նրա եղբորը՝ Արտավազդ Գ-ին:25 տարի Հռոմում ապրած,դաստիարակված և հայ իրականությունից խորթացած այս թագավորը երկիրը կառավարում էր հռոմեական օրենքներով և զբաղվում անզուսպ թալանով:Չհանդուրժելով այս վիճակը՝ հայերը Տիգրան Դ-ի գլխավորությամբ Ք.ա. 2թ ապստամբում են Հռոմի թեկնածուի դեմև երկրից դուրս վտարում նրան:Գահ է բարձրանում Տիգրան Դ-ն քրոջ՝ Էրատոյի հետ:Տիգրան Դ-ն մահանում է Ք.հ.1թ սարմատական ցեղերի դեմ ճակատամարտում:Դրանից հետո հռոմեացիները Հայաստանում գահ էին բարձրացնում Արտաշեսյան արքայատոհմի հետ հեռավոր ազգակցական կապեր ունեցող անձանց,որոնց տրվում էր «Արտաշես» կամ «Տիգրան» դինաստիական անունները:Այդ ժամանակ Հայաստանում գահ է բարձրանում Ատրպատականի թագավոր Արիոբարզանեսը/2-4թթ./,ապա՝նրա որդին՝ Արտավազդ Դ-ն/4-6թթ/