PDA

Դիտել ողջ տարբերակը : Dropbox

Shah
15.06.2011, 12:36
Dropbox (https://www.dropbox.com/) -ը արժեքավոր ֆայլերի պահպանման սերվիս է, որը թույլ է տալիս անել էդ ամենը կլիենտ ծրագրի միջոցով:

հարմարավետությունը նրանում է, որ կլիենտ-ծրագիրը դիրեկտորիա է ստեղծում համակարգչի մեջ ու դրա մեջ ֆայլեր քցելով ավտոմատ ափլոդ են լինում ֆայլերը, որից հետո եթե նույնիսկ համակարգիչը վնասվի, ՕՀ-ն փոխվի կամ ասենք մուտք գործեք այլ համակարգչից ու ինսթոլ արվի կլիենտ-ծրագիրը, ձեր պահպանած ֆայլերը կարող են հասանելի լինել այլ համակարգիչներից: և սա դեռ ամենը չէ(:))) ) Dropbox -ը թույլ է տալիս սինխրոնիզացիա անել նաև հեռախոսների հետ:
Dropbox (https://www.dropbox.com/) -ը նման ա Google Docs-ին:
անվճար տարբերակի տարածքը 2GB, (բայց ես նոր գրանցվեցի, չգիտեմ ինչի 2.5ԳԲ ա ցույց տալիս):

իմ կարծիքով հարմար ա մանավանդ եթե մարդ ունի արժեք ներկայացնող ֆայլեր...(դոկումենտներ, կարգավորման ֆայլեր և այլն..)
կարճ ասած backup-ի համար շատ հարմար ա:

դրանակ կողմերրից՝

հարմարավետությունը
վեբ ինտերֆեյս
ֆայլերի/դիրեկտորիաների ուրիշների հետ share անելու հնարավորություն

բացասական կողմերրից՝

փոքր տրվող տարածքը (մյուս կողմից էլ համակարգը ստեղծված չի XXX ֆիլմերի կոլեկցիոներների համար)
արժե՞ վստահել
ոչ ձրի տարբերակները աննորմալ թանկ են
ծրագրի քաշը՝ 46K ա, համեմատելու համար explorer.exe-ն 23K ա... չնայած երևի արծե ստարտափից հանել, մենակ հարկ եղած ժամանակ միացնել:

Basic - 2ԳԲ/ձրի
Pro 50 - 50ԳԲ/9,99$ ամս
Pro 100 - 100ԳԲ/19,99$ամս

https://www.dropbox.com/

Ռուֆուս
15.06.2011, 13:12
Իմ ամենաշատ օգտագործվող սայթերից/ծրագրերից մեկն ա, հատկապես շատ հարմար ա հեռախոսի ու համակարգչի ֆայլեր փոխանակելու համար, երբ ձեռքի տակ USB լար չի լինում :)

Ռուֆուս
09.11.2011, 16:28
Dropbox-ում ո՞վ ա ուզում գրանցվել: Ինձ նամակով ձեր email-ն ասեք, հրավեր ուղարկեմ, համ ձեզ լավություն կանեմ, համ էլ դուք ինձ մեծ (250MB-անոց) լավություն կանեք :)

Tirim-tim
09.11.2011, 19:22
Dropbox-ում ո՞վ ա ուզում գրանցվել: Ինձ նամակով ձեր email-ն ասեք, հրավեր ուղարկեմ, համ ձեզ լավություն կանեմ, համ էլ դուք ինձ մեծ (250MB-անոց) լավություն կանեք :)

իսկ որ Ռուֆուսին հերիք լինի իր դրոփբոքսի ծավալը, ինձ գրեք :B

Ռուֆուս
09.11.2011, 22:22
իսկ որ Ռուֆուսին հերիք լինի իր դրոփբոքսի ծավալը, ինձ գրեք :B

Ես էս պահին 4.75GB տարածք ունեմ, Էնպես որ մեծահոգաբար տեղս զիջում եմ քեզ: :)) Պարզապես ծառայությունն էնքան լավն ա, որ արժի ամեն գնով հասնել մաքսիմում 8GB տարածքին :))

Վահե-91
09.11.2011, 22:44
Պարզապես ծառայությունն էնքան լավն ա, որ արժի ամեն գնով հասնել մաքսիմում 8GB տարածքին :))
լավնա, բայց ափսոս public հղումների վրա տրաֆիկի սահմանափակում կա

Tirim-tim
09.11.2011, 22:53
Ես էս պահին 4.75GB տարածք ունեմ, Էնպես որ մեծահոգաբար տեղս զիջում եմ քեզ: :)) Պարզապես ծառայությունն էնքան լավն ա, որ արժի ամեն գնով հասնել մաքսիմում 8GB տարածքին :))

Շնորհակալ եմ :)
Նոր նայեցի, մոտս 2.5Gb-ից 221Mb-ն եմ օգտագործել: Գործի հետ կապված ֆայլերն են, նշանակում է քիչ եմ աշխատում :think

Life
17.03.2012, 01:26
իսկ հանարավոր ա,առանձին ֆայլեր/պապկա սինխրոնիզացնել իրա հետ,թե ինքը մենակ dropbox պապկաի հետ ա աշխատում ?

John
08.02.2016, 00:17
Հաշվի առնելով թեմայի հնությւոնը, պետք ա որ անվճար մի 15-20 անգամ ավելի մեծ տիրույթներ տրամադրող տարբերակներ էլ ի հայտ եկած լինեն․․․ Ի՞նչ տարբերակ կառաջարկեք։

Արշակ
08.02.2016, 02:50
Հաշվի առնելով թեմայի հնությւոնը, պետք ա որ անվճար մի 15-20 անգամ ավելի մեծ տիրույթներ տրամադրող տարբերակներ էլ ի հայտ եկած լինեն․․․ Ի՞նչ տարբերակ կառաջարկեք։
google drive

Աթեիստ
09.02.2016, 00:35
Ես Dropbox-ից վաղուց «յան էի տվել», որտև էս թվին ձեռ են առնում իրանց 2Գբ-ով։ Անցել էի Copy.com-ին ու շատ գոհ էի։ Նախնական տալիս ա 15Գբ, բայց ռեֆերալային հղումով գրանցվելու դեպքում 2 կողմին էլ ավելացնում էր 5Գբ։ Ես արդեն հասել եմ 45Գբ։ ԲԱՅՑ։ Իրանք մարտի 1-ից դադարում ա գործել։
Մենակ մի դեպք ա եղել, որ Dropbox-ը Copy-ին հաղթեց։ Անցած տարվա մունդառ վիրուսը որ կլիենտի սաղ ֆայլերը կոդավորել էր, Dropbox-ի աղբարկղից լրիվ հետ եկավ, իսկ Copy-ից՝ միայն մի 20%-ը։

Google-ի ծառայությունները ես չեմ հավանում, Drive-ից շատ քիչ եմ օգտվել, հիմա էլ շատ քիչ օգտվում եմ, բայց ֆունկցիոնալից շատ դժգոհ էի, հիմա հաստատ չեմ փորձի։
Mail.ru ունեմ 1Տբ, կփորձեմ որոշ ժամանակ դա օգտագործել, տեսնենք ոնց ա աշխատում։

Ի դեպ, էս (http://romweb.ru/web-servisy/kitajskoe-oblachnoe-hranilishhe-dannyh-yunpan-360-36-terabajt/) նայեք՝ «Китайское облачное хранилище данных Yunpan 360. 36 Терабайт в облаке бесплатно! (http://romweb.ru/web-servisy/kitajskoe-oblachnoe-hranilishhe-dannyh-yunpan-360-36-terabajt/)»։
Էս էլ կփորձեմ։ Mega.nz-ն էլ չգիտեմ խի դուրըս գալիս ա, դրանց ծրագիրն էլ կփորձեմ։

Մի երկու հղում
Бесплатные 189 ГБ: обзор облачных хранилищ (https://habrahabr.ru/sandbox/81567/)
Обзор-сравнение популярных облачных сервисов (https://www.iphones.ru/iNotes/402397)
Обзор 10+ облачных хранилищ данных (http://www.topobzor.com/obzor-10-oblachnyx-xranilishh-dannyx/.html)

Ռուֆուս
09.02.2016, 00:53
Ես էս պահին 36GB Dropbox-ում ունեմ (երկու տարի, որից հետո հետ կգա իմ ստանդարտ 21GB-ին), 17GB Google Drive-ում, 30GB էլ OneDrive-ում, երեքից էլ ահավոր գոհ եմ, հիմնականում DB-ն եմ օգտագործում, երեքի պլանն էլ անվճար ա: Դրոպբոքսի չափսը անվճար բավականին հեշտ է մեծացնել:

Աթեիստ
09.02.2016, 01:00

Հըլը, հըլը ։)

StrangeLittleGirl
09.02.2016, 01:22
Մեր համալսարանում մեզ կատեգորիկ արգելում են աշխատանքային ֆայլերը դրոփբոքսում պահել: Ասում են՝ ապահով չի, ջարդելը հեշտ ա:

Ռուֆուս
09.02.2016, 16:28
Հըլը, հըլը ։)

Արտ, նախ ես համալսարանական իմեյլ ունեմ ու ամեն երկու-երեք տարին մեկ Dropbox-ը Campus Cup առաջնություն է կազմակերպում ու եթե քո համալսարանից բավականաչափ մարդ ա մասնակցում, 2 տարով DB-ն ծավալը մեծացնում ա։ Տենց առաջին անգամ 25GB ավելացրեց, իսկ էս վերջին cup-ին՝ 15GB։ Իսկ մնացած ծավալը մարդկանց հրավիրելով եմ ստացել, ամեն հրավերքի համար, եթե մարդ գրանցվում ա, քաշում ա DB-ի ծրագիրը, համ դու համ հրավիրվածը 500MB լրացուցիչ ծավալ եք ստանում։ Մանավանդ, եթե դու տարբեր կոմպերի վրա ես գործ անում, կարող ես ամեն կոմպի վրա անկապ իմեյլ բացես, ինքդ քեզ հրավիրես, էդ լրացուցիչ ծավալը ստանաս։

Բացի դրանից DB-ն անընդհատ տարբեր promo-ներ ա առաջարկում, եթե մի քիչ հետևես, կտեսնես։ Օրինակ երբ Mailbox ծրագիրը կար, եթե ծրագիրը քաշեիր, 1GB կավելացներ, Carousel-ը կարծեմ 2 թե 3 գիգ էր ավելացնում։ FB-ում, Twitter-ում լայքելն ու ֆոլոու անելը 125MB էր ավելացնում։

Մի խոսքով մենակ invite-ների, Mailbox, Carousel-ի ու տենց մանր մունր բաների շնորհիվ 21GB-ի ինքնուրույն հասել եմ, մնացած էլ էս ժամանակավոր ծավալն ա, որը գիտեմ, որը ապագայում գիտեմ, որ հա էլ կլինի։

Ռուֆուս
09.02.2016, 16:31
Իսկ չինական սերվիսներին ես չէի վստահի, ինչքան էլ որ մեծ ծավալներ առաջարկեն։

Mega-ից էլ եմ օգտվել, խայտառակ վատ էր աշխատում ու վերին աստիճանի անհարմար էր։

Աթեիստ
09.02.2016, 17:27
Dropbox-ի էդ ասածդ մեթոդները կարդացել էի, բայց իրա ծրագիրը շատ վատն ա, ես կլիենտի կոմպին առանց կարիքի ինսթալլ չեմ անի։ Համ էլ չեմ սիրում էդ ռեֆերալների ձևը։ Copy-ի դեպքում գոնե 5գբ ա, արժի անել։

Ռուֆուս
09.02.2016, 17:33
Dropbox-ի էդ ասածդ մեթոդները կարդացել էի, բայց իրա ծրագիրը շատ վատն ա, ես կլիենտի կոմպին առանց կարիքի ինսթալլ չեմ անի։ Համ էլ չեմ սիրում էդ ռեֆերալների ձևը։ Copy-ի դեպքում գոնե 5գբ ա, արժի անել։
Կոնկրետ ինչո՞վ ա վատը

Տրիբուն
09.02.2016, 19:07
Ես W10-ին ու Office 365-ին զուգահեռ, անկախ ինձանից, անցա OneDrive-ին։ Մինչև էտ Dropbox-ից էի օգտվում, ու վատը չէր։ Էս OneDrive-ն էլ վատը չի։ Dropbox-ի լավը էն էր, որ file sharing-ը ու группавуха-ն, շատ պարզ ու հեշտ էր։

Chilly
10.02.2016, 00:26
200Gb mail.ru, 120Gb OneDrive, 50Gb Mega, 69Gb Google Drive, 70Gb Copy )))) էլ ո՞րն ասեմ, էլի կան, ու էս սաղին հասել եմ անվճար, չնայած մի մասը 1-2 տարով են։
Արտ, մի օֆիս եմ սպասարկում, որտեղ պետք էր քլաուդ, համարյա բոլորը փորձեցի, վերջում իրենց ամենահարմարը Մեգան դուրս եկավ, վերջերս ահագին դզել են կլիենտը, գոհ եմ ես, պլյուս 50 գիգը նորմալ ծավալ ա։ Մեյլռուի մեջ էլ սոֆթերս եմ պահում, բայց էդքան էլ կայուն չի։

Chilly
10.02.2016, 00:26
Հա, քոփին փակվում ա, եթե բան ունեք մեջը հանեք։
Իսկ ինչ վերաբերվում ա դրոփբոքսին, երբեք չտամ վստահել, ոնց որ քլաուդների միջի այֆոնը լինի)))

Աթեիստ
10.02.2016, 10:46
Կոնկրետ ինչո՞վ ա վատը

1. որոշ ծրագրերի հետ գալիս ավտոմատ ինսթալլ ա լինում, սա արդեն հերիք ա, որ էդ ծրագրին չվստահեմ
2. Եթե մի օգտվողն ինսթալլ ա անում, մյուս օգտվողների մտնելուց ամեն անգամ միանում ա ու թրեյում հանգիստ նստելու փոխարեն աչք ա ծակում։
3. Մի կարևոր Ֆունկցիայով խիստ զիջում ա Copy-ին։ Ենթադրանք D դիսկիդ վրա դրած ա Copy պապկեն, բայց ուզում ես, որ ինքը E:\docs պապկեն էլ վերցնի, հերիք ա E:\docs-ի shortcut-ը գցես Copy պապկի մեջ, ու ինքը դա պահում ա։ Երբ որ ես անցա Copy-ին, Dropbox-ը դեռ նույնիսկ Public պապկից դուրս գցած ֆայլերը Share անել չէր կարում։ Հիմա կարծեմ դա դզել են։

Արամ
10.02.2016, 13:45
1. որոշ ծրագրերի հետ գալիս ավտոմատ ինսթալլ ա լինում, սա արդեն հերիք ա, որ էդ ծրագրին չվստահեմ
Չեմ հանդիպել նման բանի։ Կոնկրետ ի՞նչ ծրագրերի հետ ա ավտոմատ ինսթալլ լինում։

2. Եթե մի օգտվողն ինսթալլ ա անում, մյուս օգտվողների մտնելուց ամեն անգամ միանում ա ու թրեյում հանգիստ նստելու փոխարեն աչք ա ծակում։
Notification-ների հետ ե՞ս։ Settings-ներում option կա անջատելու։

Աթեիստ
10.02.2016, 14:24
Չեմ հանդիպել նման բանի։ Կոնկրետ ի՞նչ ծրագրերի հետ ա ավտոմատ ինսթալլ լինում։

Notification-ների հետ ե՞ս։ Settings-ներում option կա անջատելու։

1. Նստում եմ կոմպի դեմը. տենում եմ էկրանին էկավ դրոփբոքսի ծրագիրն ու պահանջում ա լոգին լինել։ Կլիենտը ինսթալլ չի արել, չգիտի դա ինչի համար ա։ Հետևաբար ինչ որ ծրագիր ա հետը բերել։
2. Խոսքը իրա գլխավոր էկրանի մասին ա, որ լոգին ա ուզում։

Ռուֆուս
10.02.2016, 17:15
1. որոշ ծրագրերի հետ գալիս ավտոմատ ինսթալլ ա լինում, սա արդեն հերիք ա, որ էդ ծրագրին չվստահեմ
Կյանքում չեմ տեսել, որ DB-ն ուրիշ ծրագրերի հետ ավտոմատ ինստոլ լինի։ Հավանաբար կլիենտներդ են քաշել, ինստոլ արել առանց հասկանալու, թե էդ ծրագիրն ինչի համար ա

2. Եթե մի օգտվողն ինսթալլ ա անում, մյուս օգտվողների մտնելուց ամեն անգամ միանում ա ու թրեյում հանգիստ նստելու փոխարեն աչք ա ծակում։
Հա, by default ԴԲ-ի կլիենտը notification tray-ում hide արած չի, բայց hide անելու համար պետք ա ընդամենը մտնելnotification-ների սեթինգներում դզել։

3. Մի կարևոր Ֆունկցիայով խիստ զիջում ա Copy-ին։ Ենթադրանք D դիսկիդ վրա դրած ա Copy պապկեն, բայց ուզում ես, որ ինքը E:\docs պապկեն էլ վերցնի, հերիք ա E:\docs-ի shortcut-ը գցես Copy պապկի մեջ, ու ինքը դա պահում ա։ Երբ որ ես անցա Copy-ին, Dropbox-ը դեռ նույնիսկ Public պապկից դուրս գցած ֆայլերը Share անել չէր կարում։ Հիմա կարծեմ դա դզել են։
Քանի որ ԴԲ-ն միանգամից տարբեր պլատֆորմների վրա է աշխատում (web, desktop, mobile), իր համար կարևոր ա, որ քո ֆայլերը ֆիզիկապես լինեն ԴԲ պապկայի մեջ։ Դրա համար շորթքաթ գցելու հնարավորություն չկա։

ԴԲ-ի ամբողջ իմաստը share անելն ա, եթե դու Public պապկից դուրս եղած ֆայլերը share անելու ձևը չգիտեիր, չգիտեմ էլ ինչ ասեմ․․․ 5 տարի է օգտագործում եմ, ոչ մի անգամ շեյրինգի հետ խնդիր չեմ ունեցել։ Ու գնալով էդ շեյրի ֆունկցիան ավելի են լավացնում ու նոր հնարավորություններ ստեղծում։

Պլյուս էս վերջերս նաև MS Office-ի ֆայլերը collaborate անելու հնարավորություն են ավելացրել, ինչը շատ հարմար բան ա։ Ասենք Word-ը բացելուց կողքը DB-ի իկոնկա է հայտնվում ու կարաս միանգամից մարդկանց հրավիրես ու միասին դոկումենտի վրա աշխատես։

Արամ
10.02.2016, 22:28

Ասեմ, որ սա շատ հարմար ֆունկցիա ա։ Աշխատանքի տեղը միշտ օգտագործում ենք։

Աթեիստ
11.02.2016, 00:17
Կյանքում չեմ տեսել, որ DB-ն ուրիշ ծրագրերի հետ ավտոմատ ինստոլ լինի։ Հավանաբար կլիենտներդ են քաշել, ինստոլ արել առանց հասկանալու, թե էդ ծրագիրն ինչի համար ա
Եթե ինձ ասես, թե ոնց ա հնարավոր պատահաբար, առանց իմանալու մտնել անծանոթ ծրագրի սայթը, քաշել ու ինսթալլ անել, դա , կարող ա համաձայնեմ։
Ամեն դեպքում, ես մի ավտոմատ ինստալլի օրինակ բերեմ (http://techdows.com/2014/03/avast-installs-dropbox-if-you-dont-pay-attention.html) ։)

Հա, by default ԴԲ-ի կլիենտը notification tray-ում hide արած չի, բայց hide անելու համար պետք ա ընդամենը մտնելnotification-ների սեթինգներում դզել։
Խոսքն էն մասին ա, որ ծրագիրը ոչ թե միանում ա թրեյում, այլ էկրանին ա բերում, ու պահանջում ա լոգին լինել, մի քանի քլիքով դա պտի անջատես։ Մանրուք ա, բայց հիմա տենց մանրամասն չեմ գրի դրա անհարմարությունների մասին տերմինալ սերվերի վրա։ Դա ձեզ չի հանդիպել։

Քանի որ ԴԲ-ն միանգամից տարբեր պլատֆորմների վրա է աշխատում (web, desktop, mobile), իր համար կարևոր ա, որ քո ֆայլերը ֆիզիկապես լինեն ԴԲ պապկայի մեջ։ Դրա համար շորթքաթ գցելու հնարավորություն չկա։
Ռուֆ, արի կլնի մի հատ ինսթալլ արա, փորձի, նոր հետևություններ արա, էլի ։)
Դու խոսում ես մի բանից, որի աշխատանքը չես պատկերացնում։

ԴԲ-ի ամբողջ իմաստը share անելն ա, եթե դու Public պապկից դուրս եղած ֆայլերը share անելու ձևը չգիտեիր, չգիտեմ էլ ինչ ասեմ․․․ 5 տարի է օգտագործում եմ, ոչ մի անգամ շեյրինգի հետ խնդիր չեմ ունեցել։ Ու գնալով էդ շեյրի ֆունկցիան ավելի են լավացնում ու նոր հնարավորություններ ստեղծում։

Դու էնքան ուշ ես գրանցվել դրոփբոքսում, որ, երևի, չգիտես էլ թե ինչի համար ա Public պապկեն։ Ի սկզբանե Dropbox-ում հնարավոր էլ շեյր անել ՄԻԱՅՆ public պապկի միջի ֆայլերը։
Էդ հետո, նմանատիպ ծրագրերի հետ մրցակցության արդյունքում իրանցն էլ դզեցին։

Ռուֆուս
11.02.2016, 00:34

Արտ, եթե ուշ ասելով ի նկատի ունես 2009թ-ի դեկտեմբերի 12-ը, երբ գրանցվել էի Դրոպբոքսում (հատուկ բացել նայել եմ), իմ հետ համեմատած ինչ խոսք դու իրոք դինոզավր ես :)) Ու հենց սկզբից էլ Public պապկից բացի մնացած ֆայլերն ու պապկաները հնարավոր էր շեյր անել: Նույնիսկ event-ներս բացեցի նայեցի 2010թ-ին իմ հետ մի քանի պապկա են շեյր արել, թե չես հավատում, screenshot կանեմ, կուղարկեմ:

Աթեիստ
11.02.2016, 00:48
https://www.dropbox.com/en/help/16

Պարզապես հղում պաշտոնական կայքից ;)

Ռուֆուս
11.02.2016, 00:55
https://www.dropbox.com/en/help/16

Պարզապես հղում պաշտոնական կայքից ;)

Արտ, դու սխալ ես հասկացել: Որովհետև առաջ ԴԲ-ն ուրիշ սկզբունքով էր գործում: Public Folder-ի մեջ դրված ֆայլերը կարայիր ընդամենը լինքով շեյր անել ցանկացած մարդու հետ, իսկ մնացած ֆոլդերները invitation-ով էին շեյր լինում: Այսինքն ֆոլդեր շեյր անելուց ուրիշին մեյլով կամ ֆեյսբուքով լինք էր գնում, ինքը էդ լինքը ստանալուց հետո կամ կարար գրանցվեր/լոգին լիներ, որ ֆայլերը տեսներ/քաշեր, կամ էլ առանց գրանցվելու քաշեր: Հետո public folder-ը վերացրին, որովհետև արդեն ամեն ինչը կարելի էր համ invitation-ով շեյրել, համ էլ լինքով:

Աթեիստ
11.02.2016, 01:02
երբ որ ես սկսել եմ օգտվել, մնացած պապկեքը մենակ մեջը ինֆո պահելու համար էին, նույնիսկ սիրուն դասավորած էին , Photos, Videos, և այլն։ Ու էն վախտ էդ պապկեքի, վրա ես ինչ որ հրավերի ոչ մի գործողություն չեմ հիշում։ Բայց դա էնքան շուտ ա եղել, որ կարող ա ես չեմ հիշում։
Ամեն դեպքում հիմա դա կա, բայց ծավալը էսքան տարիների ընթացքում 2Գբ-ից վերև չհելավ։ Ու դա արդեն անլուրջ ա։ Էսօր սկի էդ չափի ֆլեշկա չեն ծախում։

Ռուֆուս
11.02.2016, 10:31

Ես հիշում եմ Photos, Videos, Public ֆոլդերները, բայց կյանքում դրանք չեմ օգտագործել ու հենց սկզբից դրանք ջնջել եմ։ Իմաստն էն էր, որ իրենք սկզբում նախատեսել էին, որ մարդիկ կարող ա ուզենան նկարները մի տեղ պահել, վիդեոները ուրիշ տեղ, բայց հետո տեսան, որ մարդիկ տենց չեն օգտագործում ԴԲ-ն ու քիչ քիչ դրանք վերացրին։ Ու քանի որ DB-ն ոչ թե ֆայլ հոստինգի համար էր նախատեսված, այլ շեյր անելու, դրա համար էին Public Folder-ը սարքել, որ էն ֆայլերը, որոնք որ ուզում էիր public լիներ, լինքով էիր շեյրում ու կոնտրոլ չունեիր, թե ով access ուներ էդ ֆայլին, իսկ մյուս ֆոլդերները, որոնք որ invitation-ով էիր շեյր արել, կարայիր ցանկացած պահի մտնեիր նայեիր, թե էլ ում հետ ա շեյր արած, unshare անեիր կամ էլ նույնիսկ ֆայլերը ջնջեիր իրենց ԴԲ-ից։ Բայց հիմա public sharing link-ը էդ խնդիրը լուծել ա, կարաս public sharing link-ը ցանկացած պահի հանես ու մարդիկ էլ շեյր արածիդ access չեն ունենա։

Ինչ վերաբերվում ա 2GB-ին, հա քիչ ա, բայց մի մոռացի, որ DB-ն բարեգործություն չի ու շահույթ հետապնդող ընկերություն է։ Իրենց համար կարևոր է, որ free user-ների մի մասը իրենց փող վճարեն, որ ավելի մեծ ծավալ ստանան, որպեսզի իրենք կարողանան ծախսերը փակեն, աշխատողների աշխատավարձները վճարեն, մի քիչ էլ միլիոններ աշխատեն։ Դրա համար իրենց համար առաջնայինը ոչ թե անվճար user-ներն են, այլ վճարովիները։

Դրա համար կամ պիտի սահմանափակվես 2GB-ով ու անվճար ձևերով ծավալդ ավելացնես, կամ էլ պիտի փող վճարես ավելի մեծ ծավալ ունենալու համար։ Բոլոր cloud-ներն էլ էս սկզբունքով են աշխատում։

Աթեիստ
11.02.2016, 10:53
Էն սկզբում էդ պապկեքի իմաստն էն էր, որ եթե նկարներդ գցում էիր photos պապկի մեջ, կարում էի հենց մեջը նայեիր, իսկ մյուս պապկեքի մեջ դրանց որպես հասարակ ֆայլ էր դիտում։ Նույնը վիդեոն, ու երաժշտությունը։ Էն բոնվադակության օնլայն դիտումը ամեն պապկում իրա տիպի ֆայլերի համար էր աշխատում։

Համաձայն եմ, որ սաղ քլաուդներն էլ նույն սկզբունքով են աշխատում, սաղ էլ ուզում են փող աշխատեն, բայց մենակ ԴԲ-ն ա ձեռ առնում իրա 2Գբ-ով։ Ուրիշ բառով դա չես անվանի։

Ռուֆուս
11.02.2016, 11:59
Համաձայն եմ, որ սաղ քլաուդներն էլ նույն սկզբունքով են աշխատում, սաղ էլ ուզում են փող աշխատեն, բայց մենակ ԴԲ-ն ա ձեռ առնում իրա 2Գբ-ով։ Ուրիշ բառով դա չես անվանի։

Ձեռ չեն առնում, շատ ճիշտ բիզնես մոդել են ընտրել, որը լավ էլ աշխատում է։ Ու շատ ռեալ հնարավորություն կա առանց փող տալու ծավալդ մինչև 20-25GB մեծացնել։ Եթե դու էսքան տարի DB-ից օգտվում ես ու դեռ 2GB-ի վրա ես, պրոբլեմը DB-ի մեջ մի փնտրի։

Ի դեպ ձեռ ա առնում Microsoft-ը, որը անցած ամիս OneDrive-ի 30GB անվճար տարածքը նվազեցրեց 5GB-ի։ Լավ ա գոնե հնարավորություն էր տվել մարդկանց պահպանել իրենց 30GB-ն նախքան նվազեցնելը, բայց ոչ բոլորը գիտեին էս հնարավորության մասին ու չօգտվեցին։

Apple-ը 5GB ա առաջարկում, որ iPhone ունեցողները վճարեն, որ կարողանան իրենց հեռախոսների ու այփեդների ամբողջ ինֆորմացիան ափլոդ անեն։

Գուգոն 15GB ա առաջարկում, էն էլ շեյր արած՝ GMail-ի, Drive-ի, ֆոտոների համար։

Ու բոլորն էլ ուզում են, որ մարդիկ վճարով տարածք վերցնեն, որ իրենք եկամուտ ունենան։

Աթեիստ
11.02.2016, 12:59
Onedrive - հենց հիմա 25գբ ա (Մոտ 20 լցված ա)։ Գուշակի թե ինչքան փող եմ տվել ։)
Մեգա - 50գբ
Մեյլ.ռու - 1տբ

ԴԲ - մոտ 10գբ

Remix-Hayko
24.02.2016, 10:04
Իմ կարծիքով այ ես ծրագիրը շատ ավելի լավն ա ու ավելի արագ ա աշխատում https://mega.nz/