PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր Կինո Հարավային Օսիայի Պատերազմի մասին

Մովսես
15.06.2011, 05:32
Մի կողմանի ու կեղծ կինո է այս, ռուսներին ներկայացնում է որպես ագրեսորները ու վրացիներին որպես «անմեղ» մարդիկ ովքեր ստիպված պայքարել են ռուսների դեմ, բայց ես զարմանում եմ որ իրենք կարողացել են տենց ճանաչված աստղերին բերել:

http://www.youtube.com/watch?v=pstG_fk_B9s

հովարս
16.06.2011, 21:36

Մովսես ջան, հեչ մի զարմացիր, այդ ''աստղերը'' փող են վաստակում, իսկ Ամերիկային էլ դա հարմար պրոպագանդա է:

Մովսես
17.06.2011, 06:39
Մովսես ջան, հեչ մի զարմացիր, այդ ''աստղերը'' փող են վաստակում, իսկ Ամերիկային էլ դա հարմար պրոպագանդա է:

Ավելի ճիշտ այս կինոն Վրաստանի համար է պրոպագանդա, առանց վրաստանի կառավարության աջակցությամբ այս կինոն չեր հանվի: Մենք էլ պետք է սենց կինո հանել Արցախի մասին:

Lion
17.06.2011, 07:14
Բայց ինչ ամերիկյան, մաքուր հոլիվուդյան ոճ է, որը հատկապես զգացվում է, երբ նախագահի աշխատասենյակն ու հարակից պահերն են ցույց տալիս:

Adriano
17.06.2011, 09:43
Մի կողմանի ու կեղծ կինո է այս, ռուսներին ներկայացնում է որպես ագրեսորները ու վրացիներին որպես «անմեղ» մարդիկ ովքեր ստիպված պայքարել են ռուսների դեմ, բայց ես զարմանում եմ որ իրենք կարողացել են տենց ճանաչված աստղերին բերել:

http://www.youtube.com/watch?v=pstG_fk_B9s

Բայց ինչ էլ ասենք մեկ է, հոլիվուդյան այս ֆիլմի ռեյտինգը չեմ կարծում բարձր կլինի… Չնայած ֆիլմում բավականին լուրջ դերասաններ կային, սակայն ֆիլմի միակողմանի լինելը, նաև դուր չի գա այն մարդկանց, որոնք այս դերասանների համար գժվում են… Ընդհանրապես հոլիվուդը քաղաքական կեղծիքները առաջ տանելու համար օգտագործելը ոչմի պատիվ չի բերում , ընդհակառակը հակառակ ռեակցիան է առաջացնում…

հովարս
17.06.2011, 10:42
Բայց ինչ ամերիկյան, մաքուր հոլիվուդյան ոճ է, որը հատկապես զգացվում է, երբ նախագահի աշխատասենյակն ու հարակից պահերն են ցույց տալիս:

Կարծում եմ որ այդ երկուսի մեջ ոչ մի տարբերություն չկա, քանի որ Հոլիվուդի ստղծագործությունները հիմնականում պրոամերիկյան են( ի օգուտ Ամերիկայի քաղաքականության)

Leo Negri
21.06.2011, 01:49
Փողկապակերության սեանսը բնականաբար դժվար պատկերած լինի... :(

Մովսես
22.06.2011, 16:53
Մի մոռացեք որ ռեժիսորը հայտնի է իրա հակառուսական դիրքով:

ararat1
22.06.2011, 22:55
էտ իրենք չեն բերել աստղերին,կինոն էլ վրացական նախաձեռնություն չի:Ամերիկացիք պակաս շահագռգռված չեն սենց կինո նկարելու,ու իրանք էլ նկարել են: