PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր, Ֆոտոն և Chuk :)



Dayana
11.06.2011, 21:45
Ժող, այսօր մեր ադմին (և իմ ընկեր) Չուկի ու իր գեղեցկուհի Ֆոտոնի պսակադրությունն է տեղի ունեցել: Հիմա երևի տժժում են: :dance

Երջանիկ լինեք, երեխեք ջան, շատ: Ուզում եմ շատ բան ասել ու շատ բան մաղթել, բայց մի տեսակ կենաց ասել չգիտեմ: Շատ երջանիկ եղեք, միշտ էսօրվա պես սիրահարված, ուրախ, զվարթ: Շատ պստոներ ունեցեք ու թող ձեր բոլոր պստոները լինեն սիրո պտուղներ: Պաչիկ, ծաղիկ, փրփրագմփիկ: :))

VisTolog
11.06.2011, 21:50
Օ՜… շնորհավորում եմ::)

Առողջ ու երջանիկ (ճիշտա շաբլոն են, բայց լավ խոսքեր են:))) լինեք: Երկուսիդ էլ շատ եմ սիրում::kiss ((: :)

Պաչիկ, ծաղիկ, փրփրագմփիկ::))

Skeptic
11.06.2011, 21:50
Շնորհավոր: :)

Ամենալավ բաները: :)

One_Way_Ticket
11.06.2011, 21:52
Վայ, շնորհավորում եմ։ Շատ ուրախ եմ ձեր համար։ :drinks

Altair
11.06.2011, 21:53
Շնորհավորում եմ, և ցանկանում եմ երազանքների իրականացում և երկար-երկար կյանք :))

Meme
11.06.2011, 21:58
Շնորհավորում եմ երջանիկ ու լուսավոր երկար կյանք եմ ցանկանում:):rose:drinksձեր կենացը:oy:hi:yahooուրախ տարիներ առողջ փոքրիկներր:erexa

erexa
11.06.2011, 22:00
Շնորհավորում եմ :flower երջանկություն եմ ձեզ ցանկանում: :)

Արէա
11.06.2011, 22:06
Շնորհավորում եմ :)

Yevuk
11.06.2011, 22:06
Շնորհավորում եմ Արտակ ջա՜ն, Ջույլա ջա՜ն: Անսահման սեր ու երջանկություն եմ ցանկանում ձեզ: Միշտ իրար սիրահարված մնաք: :)

Նաիրուհի
11.06.2011, 22:08
Ես էդպես էլ գիտեի... ;)

Վերջապե՜ս եկավ էն օրը, որի մասին երկու ամիս Անկապում Չուկը գրառում էր անում «Քիչ մնաց... :love» ֆորմատով։ :)
Շնորհավորում եմ... :bux:
Դուք երբևէ տեսածս ամենաներդաշնակ զույգերից մեկն եք. միշտ էդպիսին մնացեք՝ իրարով հպարտ, իրար հետ երջանիկ, իրար նայելիս ժպտացող։ Ձեզ լիքը պստիկ ՖոտոնՉուկներ... :erexa

Արևածագ
11.06.2011, 22:08
Շնորհավորու՜մ եմ...:love Այսօրվա երջանկության զգացողությունը թող անսպառ լինի ձեր կյանքում, ամեն օր մեկդ մյուսի մեջ իրար սիրելու նոր բան հայտնաբերեք ու երբե՛ք իրարից չձանձրանաք...Բախտավո՜ր լինեք...:flower

Արամ
11.06.2011, 22:10
:love

Tig
11.06.2011, 22:12
Արտակ ջան, Ջուլիա ջան, շնորհավոր: Երջանկությունը թող անպակաս լինի ձեր հոգուց: Միշտ միասին: Միշտ այդպես գեղեցիկ, ինչպես հիմա եք::)

Լեո
11.06.2011, 22:12
Շնորհավոր, բարի բախտ http://img0.liveinternet.ru/images/attach/c/0//47/649/47649009_1250586326_051_2.gif

einnA
11.06.2011, 22:13
Շնորհավոր :)

լիքը էն ձեր ուզածներից :))

Claudia Mori
11.06.2011, 22:17
Մնաց ոչ թե արդեն ... օր, այլ արդեն երկար, երջանիկ, գունավոր, Ակումբային, անուշ, սիրուն, ամուր...կյանք:) Շնորհավոոոոոոոոոոոր:bux:

Ինչուիկ
11.06.2011, 22:18
Շնորհավո՜ր:bux:
Ցանկանում եմ որ համատեղ կյանքում ունենաք բազում հաջողություններ և թող Ձեր երջանկությունը կրկնապատկվի։ :love

yerevanci
11.06.2011, 22:25
Լավ էլ ասիր Դայանա ջան ;)

Իմ կողմից էլ ընդունեք շնորհավորհանքներ, առողջ ու երջանիկ լինեք

http://nevesta.co.ua/wp-content/uploads/2010/12/svadebnoe_pozdravlenie.jpg

Lianik
11.06.2011, 22:28
շնորհավորում եմ :) թող սիրո :love երջանկածին :bux::bux: հրավառությունները ձեր կյանքում չդադարեն.......


http://i.123g.us/c/wed_flowers/th/118039_th.gif

Safaryan
11.06.2011, 22:30
Սրտանց շնորհավորում եմ, երջանիկ լինեք:)

Լուսաբեր
11.06.2011, 22:38
Օխա՜յ :love քեֆս բերեցիք :)

Երջանիկ լինեք:flower, Ձեզ, միասին լուսավոր ապագա եմ մաղթում, որ կյանքից միշտ գոհ ու շնորհակալ լինեք, քանի-որ իրար գտել եք :love
Մի տուն մանուկ, իրարից անբաժան, բախտավոր ապրեք վաղվանից :))

Սեր, սեր, սե՜ր :rose

davidus
11.06.2011, 22:40
Ոնց եմ ես սիրում էս հունիս ամիսը... :love

Երեխեք ջան, շնորհավորում եմ: :drinks :drinks :drinks

Շինարար
11.06.2011, 22:50
Ապրեք դուք, շնորհավորում եմ, երեխեք ջան, էս ինչ հզոր եք դուք արդեն, կեցցեք:bux:

Ուրվական
11.06.2011, 22:52
Շնորհավոր:drinks Ամենակարևորը էն ա, որ ամեն օր իրար սիրահարվեք: Ոնց որ հիմա: Ու էլի ամենակարևորը՝ :erexa:erexa:erexa... ինչքան որ ուզում եք: Էհ:drinks

Rammstein
11.06.2011, 22:54
:victory:
Ջուլյա ջան, Արտակ ջան, շնորհավորում եմ ու մաղթում եմ անվերջ երջանկություն:

:love
:drinks

aragats
11.06.2011, 22:59
:) Շնորհավորանքներս:

Այնպես ապրեք, որ թեկուզ մի օր ձեր արած ընտրության համար չզղջաք:

Ամբողջ հետագա կյանքում իրարից չկշտանաք:

Միշտ իրար ասելու բան ունենաք:

Թեկուզ կյանքի մայրամուտին մեկդ մեկիդ համար միշտ հանելուկ մնաք:

My World My Space
11.06.2011, 23:00
Շնորհավո՜ր... համերաշխ էղեք, մանացած ամեն ինչ կարաք ստեղծեք միասին.... :flower

impression
11.06.2011, 23:09
շնորհավոր, երջանիկ լինեք :)

Lionne_en_Chasse
11.06.2011, 23:21
Շնորհավորում եմ
Էնքան լավ բաներ ասվեցի արդեն, որ էլ չգիտեմ ինչ ավելացնեմ...
Սեր, սեր, սեր :love ....... ու սիրո լիիիիիիիիիքը պտուղներ :erexa:erexa:erexa:erexa

Ռուֆուս
11.06.2011, 23:30
Արտակ ջան, Ջուլիետա ջան, մի հատ էլ ստեղ շնորհավո՜ր: :love Չեք պատկերացնում ինչքան ուրախ եմ ձեր համար, ինչքան գեղեցիկ, ներդաշնակ ու մեկ մեկու լրացնող զույգ եք դուք, մաղթում եմ ձեզ անհամար երջանիկ օրեր ու լիքը փոքրիկ Չուկիկներ ու Ֆոտոնիկներ :)

Ձեր կենացը :drinks:

Խմա՜ծ եմ քիչ մը:)

ivy
11.06.2011, 23:34
Աաաա՜, ես էլ մտածում եմ՝ էս Չուկն ինչի ա ասում, թե ես հրաշալի օր եմ ծնվել: :))
Շնորհավորո՜ւմ եմ սրտանց: Երջանիկ լինեք ու ամեն օր իրար նորից սիրահարվեք: :)

V!k
11.06.2011, 23:43
Շնորհավորու՜մ եմ… երջանիկ եղեք:love

Աբելյան
12.06.2011, 00:06
Վայ, վերջապես::love:love
Ամեն ինչ թող հարթ ու թեթև ընթանա::drinks

boooooooom
12.06.2011, 00:14
Շնորհավորում եմ ձեզ: Ապրեք... Շատ էլ ճիշտ եք արել: :)

Մանուլ
12.06.2011, 00:22
Ամուսնացան :love:
Արտակ ջան, Ջուլյա ջան, ամպի չափ ուրախ եմ ձեզ համար :): Միշտ իրար սիրեք, ամեն հաջորդ օր` մի քիչ ավելի շատ, ու ձեր նման յուրահատուկ ՖոտոնՉուկներ ունենաք: Ահ, չգիտեմ էլ` ինչ ասեմ, շատ եմ սիրում ձեզ :): Ապրեք :love :flower:

ԿԳԴ
12.06.2011, 00:53
Շնորհավորում եմ, :clapերջանկություն ձեզ, թող ձեր բոլոր նպատակներն ու երազանքները կատարվեն, մի թախտի, մի բարձի ծերանաք, :love ուրախ եմ շատ ձեզ համար, ապրեք: :bux:
Ձեր կենացը: :drinks

Ապե Ջան
12.06.2011, 01:37
Շնորհավոր... Չաղ ուրախ բախտավոր…

CactuSoul
12.06.2011, 02:16
Վերջապես:))
Շնորհավորում եմ:kiss:kiss Երջանիկ լինեք ընդմիշտ:drinks

Monk
12.06.2011, 02:35
Գիշերվա հազարին դիրքերից հոգնած-մեռած, թրջված-սառած տուն եմ գալիս, համենայնդեպս ասում եմ մտնեմ ինետ ու… այ էս ձև հրաշալի նորություն :)
Շնորհավորում եմ, խոխեք ջան, երջանիկ լինեք, անսպառ բարիքներ եմ մաղթում ձեզ :love

Հ.Գ. Տարոսն էլ ոմանց ;)

հովարս
12.06.2011, 03:16
Շնորհավոր, երջանիկ լինեք: Աստված օրհնի ձեր միությունը::rose:rose:rose:rose:rose:rose:rose:rose:rose

Chilly
12.06.2011, 06:18
Շնորհավոր հարազատներ :) մաղթանքներիս հավաստիքը :) :love

Ariadna
12.06.2011, 08:14
Էրեխեք ջան, շնորհավորում եմ :bux: Երջանիկ լինեք, միշտ իրար կողքի, բայց ոչ թե հենց այնպես, այլ միշտ սիրահարված, ոնց որ էսօր :) Ձեր համատեղ կյանքում միայն լուսավոր ու պայծառ օրեր ունենաք ու, ամենակարևորը, ձեզ նման հրաշք բալիկներ ունենաք ։) :kiss :kiss :kiss

Freeman
12.06.2011, 10:04
Շնորհավո՜՜ր,էսօրվանից սպասում ենք,որ ֆոտոնչուկիկների համար էլ շնորհավորենք ;)

Rammer
12.06.2011, 10:39
Շնորհավորում եմ երջանիկ լինեք:drinks

Annushka
12.06.2011, 10:40
Աաաա, ինչ ուրախ եմ, շնորհավորում եմ, երեխեք ջան, շա՜տ-շա՜տ սեր ու երջանկություն եմ մաղթում, անսպառ երջանկություն... միշտ լավ լինեք, իրար համար գժվեք, ոնց հիմա :),թող որ ձեր օջախում թևածեն սերն ու ջերմությունը.. ու ձեր նորաստեղծ ընտանիքը թող համալրվի ձեր պես պուպուշ պստոներով :love :flower:kiss

_Հրաչ_
12.06.2011, 10:41
Շնորհավորում եմ: Երջանիկ լինեք :)

A.r.p.i.
12.06.2011, 10:43
Արտակ ու Ջուլյա, շնորհավորում եմ, մաղթում եմ , որ ամբողջ կյանքում երջանիկ լինեք, իրարից էլ անպակաս:kiss

Valentina
12.06.2011, 12:05
Շնորհավորում եմ, անսահման երջանկություն ձեզ:flower:bux:

Yellow Raven
12.06.2011, 12:39
Ադմինն էլ ամուսնացավ:))
Շնորհավորում եմ երկուսիդ էլ:) Հիրավի, շատ ներդաշնակ զույգ եք;)

Հայուհի
12.06.2011, 12:41
Վերջապես, հեսա մի տարի ա ՝ էս թեմայի բացմանն եմ սպասում :love

Շնորհավոոոոոոոոոր :bux: Էնքան երջանիկ եղեք, որ որ որ... էէէ... չգիտեմ՝ ինչ ասեմ, կարևորը երջանիկ եղեք, ու սիրեք,սիրեք,սիրեք,սիրեք,սիրեք իրար :love

:kiss:kiss:drinks

Farfalla
12.06.2011, 12:50
Շնորհավոր, երջանկություն ձեզ :)

Էլիզե
12.06.2011, 13:26
Ուրախ, չաղ ու երջանիկ լինեք ու լիքը կարմրաթուշիկ բալիկներ ունենաք... :love

:bux: :bux:

helium
12.06.2011, 13:32
Էլի հարսանիք :hands Էլի շնորհավո՜ր

Արևհատիկ
12.06.2011, 13:54
Ո՜ւխ :love
Շնորհավորում եմ Արտակ և Ջուլյա: Միշտ իրար սիրեք ու երջանիկ լինեք :))

Չամիչ
12.06.2011, 14:22
Անչափ ուրախ եմ ձեզ համար::) Ի սրտե շնորհավորում եմ, ձեր ողջ կյանում լողաք սիրո բերկրանքի ու անսահման երջանկության մեջ: Այս երգը նվիրում եմ Ձեզ:


Արմո - Հարսանիք է լինելու:


http://www.youtube.com/watch?v=fbYWpQepxCc&feature=feedf

Mark Pauler
12.06.2011, 14:59
Շնորհավոր :)
Սեր կոչվող պարարտ հողի մեջ, ձեր ցանած երջանկության սերմերը, թող միշտ որպես ուրախություն աճեն:

Moonwalker
12.06.2011, 15:01
Շնորհավոր Չուկ ու Չուկելլա ջաներ::))

Աստված օրհնի ձեր միությունը:;)

Lion
12.06.2011, 15:25
Ժող, այսօր մեր ադմին (և իմ ընկեր) Չուկի ու իր գեղեցկուհի Ֆոտոնի պսակադրությունն է տեղի ունեցել: Հիմա երևի տժժում են: :dance

Երջանիկ լինեք, երեխեք ջան, շատ: Ուզում եմ շատ բան ասել ու շատ բան մաղթել, բայց մի տեսակ կենաց ասել չգիտեմ: Շատ երջանիկ եղեք, միշտ էսօրվա պես սիրահարված, ուրախ, զվարթ: Շատ պստոներ ունեցեք ու թող ձեր բոլոր պստոները լինեն սիրո պտուղներ: Պաչիկ, ծաղիկ, փրփրագմփիկ: :))

Երջանիկ լինեք, առողջ լինեք, միասին լինեք, հաջողակ լինեք, մի խոսքով, ինչքան աշխարհում լավ բան կա, սաղ ձեզ լինի :)

Inna
12.06.2011, 15:33
Շնորհավո՜ր...:love Առողջ ու երջանիկ լինեք միասին...;)

AniwaR
12.06.2011, 16:06
Շնորհավորանքնե՜րս: :bux:

ars83
12.06.2011, 16:58
:yes :yahoo http://stihoff.ucoz.ru/_ph/124/2/735050449.gif Վերջապե՜ս, իմ սիրելի ակուբցիներիներից ևս երկու հոգի ամուսնացա՛ն: :)

Ա՛րտ ջան :love, Ջո՛ւլ ջան :love, սրտանց շնորհավորո՛ւմ եմ այս հրաշալի իրադարձության կապակցությամբ: Թող Աստված պահապան լինի ձեր նորաստեղծ ընտանիքին, ապրեք սիրով, համերաշխ ու երջանիկ: Ամենաբարին, ամենալուսավորն ու ամենահետաքրքիրն եմ մաղթում, թանկագիննե՛րս: :)

:drinks :drinks

Win Wolf
12.06.2011, 17:30
Շնորհավորում եմ:)

Ուլուանա
12.06.2011, 17:47
Ուռա՜ :yahoo :yahoo :yahoo։ Ո՜նց եմ ուրախացել. քանի տարի էր՝ սպասում էի էս օրվան :love :)) Սկզբում ուղղակի սպասում էի, որ մտերիմ, հարազատ ընկերս՝ Չուկը, մի լավ աղջկա հանդիպի, իսկ մեր պուպուշ Ֆոտոնին հանդիպելուց հետո էլ անհամբեր սպասում էի, թե երբ պիտի վերջապես ամուսնանան :love։

Արտ, Ջուլ, չեք պատկերացնի՝ ինչքան ուրախ եմ ձեզ համար։ Չէ, «ուրախ» բառը մի քիչ թույլ է արտահայտում էն, ինչ զգում եմ, իրականում ուղղակի երջանիկ եմ, որ իրար գտել եք ու կյանքներդ իրար կապելու որոշում կայացրել :love։ Ախր շատ եք, է, իրար սազում :love։ Թող ձեր համատեղ կյանքը միշտ ներծծված լինի սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ։ Իսկական սերը տարիների ընթացքում մշտապես աճելու, սնուց(վ)ելու ու ամրանալու հատկություն ունի։ Ձեզ հենց էդպիսի սեր եմ մաղթում։ Ու, ինչպես և բոլորը, սպասում եմ փոքրիկ սիրասուն ՖոտոնՉուկների հայտնվելուն :erexa:erexa:erexa։

Մի խոսքով՝ երջանիկ եղեք։ Երկուսդ էլ լրիվ արժանի եք դրան :)։
Շնորհավո՜ր :kiss :kiss :drinks։

Աթեիստ
12.06.2011, 20:52
Շնորհավոր, ապրեք դուք, կազմակերպիչները, մասնակիցները, Ձեզ համար ուրախացողներն ու սենց առիթի խաթր բոլոր-բոլորը։
Սպասում ենք հաջորդ, ոչ պակաս հաճելի նորությանը ;)

Kuk
12.06.2011, 20:57
Արտ ջան, Ջուլ ջան, նորից եմ շնորհավորում, լավ եղեք, երջանիկ, հաջողակ :)
Ֆիզիկական բացակայությանս համար կներեք ինձ, բայց հավատացեք՝ սրտանց ուրախ եմ ձեզ համար :)
Կենացներն առջևում են ;)

Chuk
12.06.2011, 21:09
Ես ձեր ցավը տանեմ :love

սխալ եմ ասում


Մենք ձեր ցավը տանենք :love:love:love


Ժող ջան, թռուցիկ եմ կոմպի մոտ, դրա համար առանձին չեմ անդրադառնում, հետո խելքներս գլուխներս կգա, նորմալ կպատասխանենք: Սիրում ենք ձեզ :love

Agni
12.06.2011, 21:09
Միանում եմ բոլոր բոլորի ջերմ մաղթանքներին… Շնոոորհաաավոոոր:love Երջանկություն ձեզ

Nare-M
12.06.2011, 21:47
Շնորհավոր:flower

Գեա
12.06.2011, 21:52
վա՜յ այս ինչ լավ նորություն է:love,իմ ջերմ շնորհավորանքները, մի բարձի ծերանաք , բարձի համար երբեք կռիվ չանեք:)

Chuk
12.06.2011, 21:56
Ասեցինք երկու նկար դնենք, «զբաղվեք», մնացածը հետո :))

Հետևում՝ քավորկին (Մառա), քավոր (Ձայնալար)
Առջևում՝ հարս (Ֆոտոն), փեսա (Չուկ)

http://img861.imageshack.us/img861/8738/26648761.jpg

http://img846.imageshack.us/img846/5057/87056891.jpg

Ձայնալար
12.06.2011, 22:23
Քավորի տոպրակը :D:D

impression
12.06.2011, 22:31
քավորի բազմանշանակ ժպիտն ավելի լավն ա ;) :D

Հարդ
12.06.2011, 22:42
Շնորհավորում եմ:): Ընտանեկան կյանքում ներդաշնակություն եմ ցանկանում: Երևի թե դրանից կարևոր բան չկա:):

Մինա
12.06.2011, 23:14
Ես էլ եմ շնորհավորում ,երջանկություն եմ ցանկանում::rose

Ավետիք
12.06.2011, 23:19
Շնորհավո՜ր :hands: Երջանիկ եղեք: Ձեզ ամենալավն ու բարին::bux:

Katka
13.06.2011, 08:45
Շնորհավորում եմ, երեխեք ջան:love

Ամեն օր սերը կրկնապատկվի::)

Ameli
13.06.2011, 09:03
Շնորհավորում եմ, ուրախ եմ , որ ևս երկու հոգիներ գտան իրար, երջանիկ եղեք :)

ՆանՍ
13.06.2011, 09:05
Շնորհավորում եմ, երջանիկ լինեք, թող սերը միշտ կաթա ձեր աչքերից:)

Ամպ
13.06.2011, 09:07
Շնորհավո՜ր: Ձեզ հարատև երջանկություն եմ մաղթում :):

Ֆոտոնն ի՜նչ սիրուն հարսիկ է :love:

Artgeo
13.06.2011, 09:23
Շնորհավորում եմ, երջանկություն եմ մաղթում:

Ցանկանում եմ, որ 50-60-70 տարի անց նույնքան ու նույնիսկ ավելի շատ սիրահարված լինեք, որքան ծանոթության սկզբում :)

murmushka
13.06.2011, 09:29
Շնորհավորում եմ, խոսքերով չեմ կարող նկարագրել ինչքան ուրախ եմ ձեզ համար, դուք իմ տեսած ամենաներդաշնակ զույգն եք, մաղթում եմ, որ ոչինչ ձեր կյանքում չխանգարի ձեր երջանկությանը, վստահ եմ, որ կկազմեք օրինակելի ընտանիք, երջանիկ եղեք, մեզ էլ ուրախացրեք ձեր բալիկներով

Սլիմ
13.06.2011, 09:47
Շնորհավորում եմ , ցանկանում եմ , որ համատեղ կյանքի ընթացքում միշտ իրար հասկանաք ու անչափ սիրեք:)

Firegirl777
13.06.2011, 11:04
Մի բարձի ծարանաք, միշտ համերաշխ ու հասկացող լիենք միմյանց, հարգանքը անպակաս լինի ձեր կյանքում, իրոք շաաաաաաաաաաաատ ուրախ եմ ձեզ համար, ամենալավը ձեզ, թող պսակադրությունը լինի երկարատև ու ամուր միության………

Կաթիլ
13.06.2011, 11:10
Շնորհավորում եմ, երջանիկ լինեք :flower թող ձեր համատեղ կյանքի յուրաքանչյուր ամիսը մեղրաշատ լինի :)

Shah
13.06.2011, 11:14
անկեղծ շնորհավորում եմ, Աստված պահապան:

Maxpayne
13.06.2011, 11:42
http://i388.odnoklassniki.ru/getImage?photoId=336457557564&photoType=0

Շնորհավորում եմ..

Nadine
13.06.2011, 17:59
Սրտանց միանում եմ բոլոր բարեմաղթանքներին, Սեր և Երջանկություն.:love...Ձեր երիտասարդ ընտանիքը միշտ ամուր պահեք:drinks

Նորմարդ
13.06.2011, 18:45
Շնորհավորում եմ երջանիկ եղեք :)

Անտիգոնե
13.06.2011, 19:23
Շնորհավորում եմ:)
Երջանկություն եմ ցանանում ու հնարավորինս շատ Chukաֆոտոնչիկներ:erexa

:bux: :bux: :bux:

Mephistopheles
13.06.2011, 19:49
սպասենք տեսնենք 9 ամիս հետո ի՞նչ թազա նորություններ ենք լսելու նորապսակներից… էս 2 օր ա ոչ Ակումբ են մտնում ոչ բան… հաստատ "աշխատանքային գործուղման" են գնացել… Քեզ տենամ Չուկ… բայց որ իմացա մեր Ֆոտոնին մատով կպել ես է՜…

Ախպերս… վերջն ինչ որ անելու էիր արիր էլի… թող քո ուզածն ըլնի… ինչ ասեմ… մեծերին որ չես լսում թող ըլնի…


http://www.youtube.com/watch?v=1cfHhAoj3P4

Mephistopheles
13.06.2011, 21:14
Ասեցինք երկու նկար դնենք, «զբաղվեք», մնացածը հետո :))

Հետևում՝ քավորկին (Մառա), քավոր (Ձայնալար)
Առջևում՝ հարս (Ֆոտոն), փեսա (Չուկ)

http://img861.imageshack.us/img861/8738/26648761.jpg

http://img846.imageshack.us/img846/5057/87056891.jpg

էս նկարները նայելուց հետո Սատանեն ասում ա "Մեֆիստոֆել, բռնի մի հատ էլ պսակվի… եկեղեցով"…

Ժող, իմ մոտ ընենց տպավորություն ա որ մեր տղեքը խաբում են մեր աղջիկներին ու հետները պսակվում… ոչ մի ձև չեմ հասկանում էս մեր սիրուն աղջիկները ո՞նց են պսակվել էս երկու մունդառների հետ… խի՞… զա շտօ՞…

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ սաղիդ ժող ջան, չնայած մի անգամ գրել էի բայց որ նկարները տեսա ու էն հոգեառին էլ տեսա հետևից քայլելով "փլուզվեցի"…


…ես չգիտեի որ Ֆոտոնի անունը Ջուլիա ա … Ջուլիա ջան Չուկին տուն չթողես մինչև էս երգը չերգի… ամեն օր տուն մտնելուց առաջ…


http://www.youtube.com/watch?v=ZcWzlxECaPo&feature=related

Universe
13.06.2011, 22:23
Շնորհավորում եմ Արտակ ու Ջուլիա Ջան, այ ոնց որ նկարում եք, միշտ տենց ժպիտները ձեր դեմքից անպակաս թող լինի...))))

My World My Space
13.06.2011, 22:53
Ասեցինք երկու նկար դնենք, «զբաղվեք», մնացածը հետո :))

Հետևում՝ քավորկին (Մառա), քավոր (Ձայնալար)
Առջևում՝ հարս (Ֆոտոն), փեսա (Չուկ)


էս ի՜նչ «մականունավորների» սխոդկայա... :[:P

Lem
13.06.2011, 23:42
Չգիտեմ ինչու Չուկի էս (http://www.akumb.am/showthread.php/54543-Անկապ-օրագիր-5?p=2225353&viewfull=1#post2225353) գրառումը հիշեցի...
Մեծ-մեծ-մեծ երջանկություն ձեզ: Կան չէ՞ զույգեր, երբ նայում ես ու հասկանում՝ դուք չէիք կարող չամուսնանալ, դուք չեք կարող երջանիկ չլինել: :)

Ֆոտոն
13.06.2011, 23:54
Շաաա՜տ շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների համար: :)

Ինչ վերաբերում է մի բարձի ծերանալուն... էս քանի օրն արդեն որոշել ենք, թե մեր ունեցած 4 բարձերից ո՛ր մեկի վրա ու ո՛ր մեկս պետք ա քնի :)), խոստանում ենք մի բարձի ծերանալ: (Ես առանց բարձի եմ քնում:D)

Էս քանի օրը որ ակումբում չենք երևում, դրան էլ չխաբվեք, միշտ ակումբում ենք: Ուղղակի ինտերնետը էսօր տուն հասավ :}

Համ էլ կարծես մեզ նոր յուզեր ա պետք բացվի, մեր մտքերն էլ են միավորվել: :))


Հ.Գ. Ոնց որ կոմպյուտերանոցում նստած լինենք, կողքինս էլ ականջակալներո՜վ: :))

Chuk
14.06.2011, 00:17
Համ էլ կարծես մեզ նոր յուզեր ա պետք բացվի, մեր մտքերն էլ են միավորվել: :))
Հա, լավ դու էլ, ասինք «այր ու կին՝ մի մարմին», չասինք «այր ու կին՝ մի ըքաունթ» :beee

Բայց մեր մեջ ասած վատ ձև չի, սենց իրար կողք նստելը ու ակումբում խոսելը :))



Ժողովուրդ ջան, սիրում ենք բոլորիդ: Չեք պատկերացնի, թե ինչ հաճելի ա ձեր գրառումները, շնորհավորանքներն ու բարեմաղթանքները կարդալը: Ֆոտոնչուկների հարցում.. կջանանք... ազնիվ խոսք եռանդ չենք խնայելու :))

Շնորհակալություն բոլորիդ, բոլոր-բոլոր ջերմ խոսքերի համար :)
Բառեր չեմ գտնում արտահայտվելու, ուղղակի ուզում եմ բոլորիդ ճակատները պաչել :oy

*e}|{uka*
14.06.2011, 00:20
Արյաաա՜:love

Շնորհավոր երեխեք ջան, միշտ իրար հետ, միշտ երջանիկ: Պաչիկնեեե՜Ր :kiss :kiss

Lionne_en_Chasse
14.06.2011, 00:35
Այ նորապսակներ ի՞նչ գործ ունեք դուք ակումբում :angry
Մենք ձեզանից ճստիկ-պստիկներ ենք սպասում, իսկ դուք ձեր համատեղ կյանքի առաջին օրը ակումբում եք անցկացնում :angry
Աչքիս առաջ եկաք, քիպ-քիպ նստել եք իրար կոխք, ամեն մեկիդ դիմաց մի կոմպյուտր ու գրառում եք անում: Տնաշեններ, չլինի դրա համար էիք անհամբեր... :P Գնացեք, նվեր/օժիտ/ոսկեղեն մի հատ էլ նայեք ու ... մնացածն էլ ձեր հայացողությանն ենք թողում ;)
Մի վախեցեք, խոստանում ենք մեզ լավ պահել ու դեռ մի ամիս էլ առանց ձեզ կդիմանանք :P

Mephistopheles
14.06.2011, 00:58
Առաջարկում եմ նրանց ովքեր չեն հասցրել մինչև Ֆոտոնի #95 գրառումը շնորհավորել Ֆոտոնին ու Չուկին, արգելափակել մեկ ամսով…

Askalaf
14.06.2011, 01:48
Ի սրտե շնորհավորում եմ։
Ամեն նորակազմ հայկական ու հայեցի ընտանիք իհարկե առավել քան ողջունելի է։ Իսկ ձեր պես խելացի ու ինտելիգենտ մարդկանց կազմած միությունը առավել ևս։
Միանում եմ մինչ այժմ հնչած բոլոր բարեմաղթանքներին, ամենալավն ու բարին ձեզ։

Jarre
14.06.2011, 04:04
Էրեխեք ջան, երկուսիդ էլ շնորհավոր, որ իրար գտել եք ու իրար հետ եք ;)

Արտ ջան ես Ջուլիային շատ եմ հարգում և սիրում ու քեզ շնորհավորում եմ, որ իր պես կին ունես։ Ջուլ ջան, Հասոյին երբեմն պատմում եմ Արտակի մասին՝ իր սկբունքային լինելու մասին, ընկերասեր լինելու մասին, անշահախնդիր լինելու մասին.... էն ամենի մասին ինչ կարողացել եմ տեսնել մեր շփման ընթացքում ու ինչից շատ տպավորվել եմ։ Ու հիմա քեզ էլ եմ շատ շնորհավորում Արտակի պես ամուսին ունենալու կապակցությամբ։

Իսկապես երկուսդ էլ միմյանց համար մե՜ծ ձեռքբերում եք :love

Ու հիմա խաղաղ օվկինոսի ու Կարիբյան ծովերի ափին նստած ռոմով Հասոյի հետ ձեր կենացն ենք խմում :drinks

Philosopher
14.06.2011, 10:59
Արտ ջան, Ջուլիա ջան, շնորհավոր :) Երջանկություն ու հաջողություն ձեր ընտանիքին :) Ապրեք :drinks

AMzone
14.06.2011, 12:51
:scen Ոնց հասկանում եմ, համարյա բան չի մնացել ցանկանալու, սաղ ցակացել են, բայց այն ու ամենայնիվ, կցանկանեմ էն ինչը ես շատ եմ սիում, Ձեր ընտանիքին հարստություն, հարուստությունն իր մեջ պարունակում է, երջանկություն, փոխ... լիքը, երեխեք... առողջություն.. :drinks

Ariadna
14.06.2011, 14:22
Չուկ ջան, մեռանք էս երկու նկարով զբաղվելով, բա հետո՞ :))

Արամ
14.06.2011, 14:55
Չուկ ջան պապան ասեց "մալադեց" - երևի շնորհավորում էր : :)

Chuk
14.06.2011, 15:05
Չուկ ջան, մեռանք էս երկու նկարով զբաղվելով, բա հետո՞ :))
:oy
Քանի մը նկար ակումբցոց մասնակցությամբ (շնորհակալություն Սասին ու իրա ապարատին).

http://img854.imageshack.us/img854/8508/hh01.jpg

http://img840.imageshack.us/img840/4782/hh02g.jpg

http://img546.imageshack.us/img546/5357/hh03.jpg

http://img88.imageshack.us/img88/4109/hh04.jpg

http://img641.imageshack.us/img641/1146/hh05.jpg

http://img101.imageshack.us/img101/6812/hh06.jpg

http://img405.imageshack.us/img405/7561/hh07.jpg

Lion
14.06.2011, 16:51
Ինչ սիրուն հարսանիքա :) Էս թեման կարդալուց անընդհատ գիտեք ինչա մտքովս անցնում? Ուրեմն մտքովս անցնումա, որ մի 9-10 ամիս հետո Չուկը կամ Ֆոտոնը գրեն "Ակումբցիների երեխաները" թեմայում... իրենց ու իրենց երեխաների մասին - Աստված տա :)

Դատարկություն
14.06.2011, 17:32
Շնորհավոր, Արտակ ու Ջուլիա ջաներ:love
Էդպես երջանիկ, իրար սիրելով էլ միշտ շարունակեք ապրել:love
Ակումբում գլոբալ փոփոխություններ են սկսվել :roll :))

murmushka
14.06.2011, 17:34
էէէհ երեխեք ջան նայում եմ նկարներին ու չեմ հավատում, որ արդեն էնքան ենք մեծացել, որ ամուսնացել ենք, ընտանիք կազմել
լաաաաաաաաաաաաաաաավն եք

Apsara
14.06.2011, 18:36
Շնորհավոր Ֆոտոն ջան, շնորհավոր Չուկ ջան
առողջ ամուր ընտանիք և սիրո թեժ կրակ եմ մաղթում, :):)

Smokie
14.06.2011, 19:33
Chuk ջան, Ֆոտոն ջան շնորհավորում եմ::) Թող ձեր սերը երբեք չմարի, կես բառից հասկանաք իրար եւ միշտ իրար կողք լինեք::) Երջանիկ եղեք:flower

Ջուզեպե Բալզամո
14.06.2011, 21:06
wow! Ակումբում ադմինիստրատիվ փոփոխություննե՞ր են տեղի ունեցել, մայրիշխանության սկի՞զբ… ;)
Չուկ ու Ֆոտոն ջաններ, շնորհավորում եմ, անհոգ ու երջանիկ կյանք եմ մաղթում:

Lusina
14.06.2011, 21:07
Շնորհավորում եմ, շատ գեղեցիկ զույգ եք:) Ամենայն բարիք ձեզ:rose

Universe
14.06.2011, 21:17
:) Էնքան լավ նկարներ էին, որ մարդ ուզումա մտնի էս թեմա մի հատել շնորհավորի... :love

Ambrosine
14.06.2011, 23:58
Օրն էլ էի հիշում, առիթն էլ էի հիշում, բայց, այնուամենայնիվ, շնորհավորելը ուշացումով է ստացվում :oy:

Ֆոտոնը լուսավորեց Չուկին :)), ու մեր Չուկը սկսեց շողալ երջանկությունից: Ֆոտոնին առանց Չուկի չեմ հանդիպել, դժվարանում եմ ասել` ինչպիսին է նա` առանց Չուկի, բայց Չուկը` Ֆոտոնի հետ, և Չուկը` առանց Ֆոտոնի, տարբեր «հասկացություններ» են :)): ՈՒստի մաղթում եմ, որ միշտ միասին լինեք, մեկդ մյուսիդ լրացնեք, երջանկացնեք ու ձեր դեմքի երջանիկ փայլը չկորցնեք ;):

Շնորհավո՜ր :drinks:

StrangeLittleGirl
15.06.2011, 00:20
Էրեխեք ջան, շնորհավոոոոոոոոոոոոր :) ձեզ լիքը-լիքը-լիքը երջանկություն

"Green eyes"
15.06.2011, 10:43
Շնորհավորում եմ Ֆոտոն և Chuk ջան:
Ցանկանում եմ,համատեղ տարիների երջանիկ կյանք,ինչպես ասում են մի բարձի ծերանաք:
Թող ձեր սերը չմարի, և թող ձեր կյանքում միշտ կանաչ ճանապարհ լինի,իսկ եթե խոչընդոտներ էլ լինեն ,ուրեմն միասին հաղթահարեք իրար ձեռք բռնած:

lili-4
15.06.2011, 21:42
Կարծում եմ, որ յոթ օր ու յոթ գիշեր հարսանիք կանեք, ու ես էլ իմ շնորհավորանքով ուշացաց չեմ լինի:): Շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ երբեք իրարից չձանձրանաք, չկշտանաք, միշտ իրար մի հայացքից հասկացաց լինեք, իրար լրացնեք ու կարողանաք ոչ թե իրար, այլ նույն ուղղությամբ նայել: Մտախում եմ, որ մյուս տարի Ակումբը կհամալրվի նոր անդամով, մի Chuk - Ֆուտոնային գեղեցիկ խարնուրդ- ստեղծագոծությամբ: Տեսեք, որ երրորդ համակարգիչն էլ ժամանակին եղած երկուսի մոտ տեղավորեք;):

Եկվոր
15.06.2011, 23:15
Չու՜ուկ, Էս ի՜ինչ լուսավոր Ֆոտոն ունես:love
Շնորհավորում եմ:)

Բարձրահասակ
16.06.2011, 12:43
Ինչպես ասում են. «Չուկ, դու էլ դուրս եկար ցանկալի փեսացուների ցուցակից»: :)
Շնորհավորում են հարգելիներս, շատ ուրախ եմ ձեր համար: Մի բարձի ծերացե՛ք: :)

Վազգեն
18.06.2011, 00:09
Արտակ ջան, Ջուլյա ջան, անչափ ուրախ եմ ձեզ համար։:) Շնորհավորում եմ։ :bux: Համերաշխ լինեք, երջանիկ լինեք ու թող որ միշտ իրար հետ այնպես լուսավոր, «ֆոտոնառատ» լինեք, ինչպես որ տեսնում ենք հարսանիքի նկարներում։

Universe
07.10.2011, 22:06
:) Էնքան լավ նկարներ էին, որ մարդ ուզումա մտնի էս թեմա մի հատել շնորհավորի... :love
Հա հաստատ....:)


Հա, լավ դու էլ, ասինք «այր ու կին՝ մի մարմին», չասինք «այր ու կին՝ մի ըքաունթ»

:D Էսօր էս արտահայտությունն էի հիշել:D

Դեկադա
08.10.2011, 08:27
Ամա՜ն ես էս ինչքան եմ ուշացել: Ժառին ճանապարհելուց շնորհավորեցի մտածելով ամուսնացել են: Պարզվեց առաջ եմ ընկել: Հիմա էլ նոր եմ էս թեման տեսնում: Մի խոսքով շնորհավոր: Ես էլ մտածում եմ ինչից ա որ Չուկը էս վերջերս փոխվել ա, տնարար տղա ա դարձել: Փաստորեն Ֆոտոնը արդեն ուղղակիրորեն ազդում ա վրան: Երջանիկ եղեք:)

Mephistopheles
08.10.2011, 08:48
Ժող, էս Ֆուկն ու Չոտոնը մի քիչ շուտ-շուտ չեն ծնվու՞մ ու պսակվում… տարին քանի՞ անգամ եք դուք պսագվում այ ջահելներ… կարող ա՞ բիզնես եք բացել… ես ձեզ հիմա ի՞նչ ցանկանամ… հը՞… դատարկուն եղա այն տնաշեններ… վրես շատ թանկ եք նստել…

…բայց էս անգամ ես ձեզ ՀԱՂԹԱՆԱԿ եմ ցանկանում, այսինքն ձեզ չէ, մեր ժողովրդին… ոնց որ մեր ֆուտբոլիստները, շախմատիստները ՝ խոշոր հաշվով…


http://www.youtube.com/watch?v=CzCjGgrewYY

Malxas
09.10.2011, 21:59
Ուշացումով միանամ ակումբակիցներին: :)
Նորապսակներ ջան, եղեք հարուստ և հաջողակ: Ունեցեք առողջ սերունդ:
Երջանկություն եմ մաղթում ձեզ: :) ;)