PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Քո մեջքը

tvsevak
08.06.2011, 15:58
Քո մեջքը

Ես սիրում եմ քո մեջքն այնպես, ինչպես կաթ է սիրում նորածինն այն:

Ինչպես հանգիստ ծովն է սիրում ալիքներով ժայռերը հին...

Ինչպես քամին վազվզում է դաշտում թեթև, ինչպես լույսն է գաղտագողի ընկնում քո տուն... Կիսաթաքուն, վարագույրիդ նեղ արանքից...

Ինչպես կատուն մլավելով նվագում է առավոտում, երբ սոված է, իսկ դու` քնած...

Ես սիրում եմ քո մեջքն այնպես, ինչպես ոչ մի ծերպ չի սիրել հազարամյա այս ծեր բազեն, ինչպես երբեք փոթորիկը չի քաշքշել այս հին կաղնուն ու չի ծռել նրա հոգին...

Նա կռել է միայն անզոր...

Ու լռել է հետո հանկարծ ճիշտ ինձ նման, երբ քո մեջքի պատկերի դեմ քարանում են գույներս մեղկ, բայց դե երբեք չեն դառնում մեղք...

Ու նայում եմ թաքուն այնպես, ինչպես փոքրիկն իր վերմակի նեղ արանքից ամանորին «Ձմեռ պապ» է ուզում «բռնել»... Բռնվու~մ եմ...

Մեկ իմ նայած հայացքներով, մեկ` անզորի պես կախվելով առաջին իսկ պատի դատարկ հարթությունից... Որ չընկնե~մ... Որ չամաչե~մ...

Պապանձվում եմ, ինչպես հնդիկն արդեն մեռած, որ երեք օր այդպես կանգնեց Նիագարայի հրաշքների խաղի դիմաց...

Դեռ չեմ մեռել ու ուզում եմ, որ ողջ հետոս անցնի մեջքիդ ծալվածքներում նազանքների, որ խլանամ, որ անջատվեմ այս նյութական աղմուկներից ու թե նաև քո հմայքից ես շլանամ կամ կուրանամ, կուզեմ զգալ մեջքդ սառը մատներիս տակ ու ափերիս գծերի մեջ...

Ես ուզում եմ, որ շրջվես, բայց և մնաս, ինձ շատ քիչ է հեռանալիս նազանքներով կորող մեջքդ, ես ուզում եմ, որ շրջվես` շրջված մնաս, ոչ թե լուռ ու ինչպես միշտ դու հեռանաս...

Գարուն դառնաս, դատարկ օդս լցնես բույրով քո թարմության ու միշտ մնաս, թեկուզ դառնաս հետո ամառ, աշուն, ձմեռ անգամ ու կրկնվես, շարունակվես, դառնաս կյանքս տարիների նույն հերթական հաջորդությամբ...

Այնպես, ինչպես օդ է սիրում գարնանային՝ լուսամուտը հենց նոր բացած տնտեսուհին կամ լողափում ամառային տաք արևին երկար սպասած մերկ պատանին, պոետի պես աշուն սպասած, մանկան նման ձյուն երազած ու սահնակով բակում կանգնած, ես ձգտում եմ հիմա քո մոտ...

Ես սիրում եմ քո ... գիժ մեջքը...

Claudia Mori
08.06.2011, 16:13
Քո մեջքը
Ես սիրում եմ քո մեջքն այնպես, ինչպես ոչ մի ծերպ չի սիրել հազարամյա այս ծեր բազեն, ինչպես երբեք փոթորիկը չի քաշքշել այս հին կաղնուն ու չի ծռել նրա հոգին...
...
Ու նայում եմ թաքուն այնպես, ինչպես փոքրիկն իր վերմակի նեղ արանքից ամանորին «Ձմեռ պապ» է ուզում «բռնել»... Բռնվու~մ եմ...
...
Գարուն դառնաս, դատարկ օդս լցնես բույրով քո թարմության ու միշտ մնաս, թեկուզ դառնաս հետո ամառ, աշուն, ձմեռ անգամ ու կրկնվես, շարունակվես, դառնաս կյանքս տարիների նույն հերթական հաջորդությամբ...
...

Ես սիրում եմ քո ... գիժ մեջքը...

Վերջին տողը հատկապես :love

Հ.Գ. համ էլ ապրես, իմացար ինչի հետ եմ;)

ivy
08.06.2011, 16:39
Թիվի Սևակի ստեղծագործությունները քննարկելու մոդա է սկսվել Ակումբում. ոնց կլինի ես հետ մնամ: ;)

Գրածներիդ մեջ սևակյան ինչ-որ բան կա, բայց ոչ իր լավագույն տեսքով կամ գուցե ինձ թվաց ուղղակի...
Ստեղծագործություններդ մեկը մյուսից քիչ են տարբերվում: Ասենք՝ եթե բոլորը իրար կպած լինեին՝ որպես մի տեքստ, կարող է չզգայի էլ, որ առանձին գործեր են եղել:
Ամբողջ տեքստը ողողում ես համեմատություններով, որոնք փորձում ես կառուցել հնարավորինս գեղեցիկ պատկերներից: Բայց հաճախ էդ պատկերները ոչ մի կապ չունեն համեմատության առարկայի հետ: Դու սիրում ես նրա մեջքը, ինչպես ալիքները սիրում են ծեր ժայռերը կամ քամին թեթև վազվզում է... Ոնց կապեմ էդ ամենը մեջքի հետ, չգիտեմ:
Իմաստային առումով շատ թույլ են գրածներդ: Ամբողջը ինչ-որ պատկերներ են՝ ոչ իրար հետ կապվող, ոչ բուն թեմայի: Ինչքան էլ սիրուն լինեն պատկերները, դրանք նախ և առաջ պիտի իմաստ առաջացնեն կամ եղածը լրացնեն: Այլապես արժեք չունեն:

Ինչևէ, Ակումբում (և ոչ միայն) ցանկացած ստեղծագործություն իր հավանողներն ունի, քո գործերն էլ բացառություն չեն. էնպես որ էս մի փոքրիկ «չհավանելը» պիտի որ տրամադրությունդ չփչացնի...

Meme
08.06.2011, 18:58
Քո մեջքը

Ես ուզում եմ, որ շրջվես, բայց և մնաս, ինձ շատ քիչ է հեռանալիս նազանքներով կորող մեջքդ, ես ուզում եմ, որ շրջվես` շրջված մնաս, ոչ թե լուռ ու ինչպես միշտ դու հեռանաս...

Գարուն դառնաս, դատարկ օդս լցնես բույրով քո թարմության ու միշտ մնաս, թեկուզ դառնաս հետո ամառ, աշուն, ձմեռ անգամ ու կրկնվես, շարունակվես, դառնաս կյանքս տարիների նույն հերթական հաջորդությամբ...

Այնպես, ինչպես օդ է սիրում գարնանային՝ լուսամուտը հենց նոր բացած տնտեսուհին կամ լողափում ամառային տաք արևին երկար սպասած մերկ պատանին, պոետի պես աշուն սպասած, մանկան նման ձյուն երազած ու սահնակով բակում կանգնած, ես ձգտում եմ հիմա քո մոտ...

Ես սիրում եմ քո ... գիժ մեջքը...

Շաատ հրաշալի էին էս տողերը:loveէնքան պարզ պատկերացնում էի ամեն տողը.....Ապրեք.....եթե միշտ գրեք,ես միշտ կկարդամ:)

Claudia Mori
08.06.2011, 20:39
Դու սիրում ես նրա մեջքը, ինչպես ալիքները սիրում են ծեր ժայռերը կամ քամին թեթև վազվզում է... Ոնց կապեմ էդ ամենը մեջքի հետ, չգիտեմ:

Երբ ծովի ալիքները գժի նման զարկվում են ժայռերին իրենց ողջ էությամբ պատկերի բուն իմաստով սիրելով ժայռերը ոչ մի մարդ չի կարողանում իր աչքերը թեքել այդ պատկերից, ու եթե հարցնես ինչու՞, միեւնույն է ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ դա ենթագիտակցական մակարդակով զգալու բան է, չեմ ասում, որ դու դա չես զգում, բայց ես դա զգում եմ, դեռ ավելին այդ համեմատությունը մեջս միշտ է եղել...իսկ եթե դա քեզ համար հարազատ է ու սիրելի, միգուցե քո սիրելիի մեջքը ամեն անգամ տեսնելիս կամ գրկելիս նույնքան հաճույք ես ստանում, որքան եւ այդ տեսարանը տեսնելիս... եւ այսպես շարունակ մյուս բոլոր համեմատությունները...

tvsevak
08.06.2011, 20:44

համարյա... Այսինքն՝ գժի նման չէ "Ինչպես հանգիստ ծովն է սիրում ալիքներով ժայռերը հին..." Չնայած, երբեմն կարելի է նաև, քո ասած՝ գժի նման սիրել մեջքը... բայց դա արդեն նախասիրության հարց է... :oy

ars83
08.06.2011, 20:50
Մինչև հիմա ինչ կարդացի tsevak-ի գրածներից, ամեն ինչ մարմնամասերի մասին էր: Փորփրեմ, տեսնեմ էլ ուրիշ ինչ եմ գտնում, կարդամ, ֆիզիոլոգիան իմը չի:

Claudia Mori
08.06.2011, 21:02
Մինչև հիմա ինչ կարդացի tsevak-ի գրածներից, ամեն ինչ մարմնամասերի մասին էր: Փորփրեմ, տեսնեմ էլ ուրիշ ինչ եմ գտնում, կարդամ, ֆիզիոլոգիան իմը չի:

:)) Մալուխը կարդա Արսեն ջան;)

impression
08.06.2011, 21:04
վերջերս ներվերիս ազդում ա "արվեստ" գաղափարը
ինքը շատ սուբյեկտիվ ա
նույնիսկ ավելի սուբյեկտիվ ա, քան օրինակ խնձորը
խնձորի հետ կապված հիմնականում նույնատիպ ասոցիացիաներ ենք ունենում դեպքերի մեծամասնության ժամանակ, իսկ արվեստ ասելով` մեկը հասկանում ա իր պապի ծխամորճը, մյուսը` մայրամուտ, էն մեկը` Ռեմբրանդտի մատիտանկարները, չորրորդը` վաղուց գործածությունից դուրս եկած գնացքի գծեր և էդպես անվերջ
հիմա հարց. որն ա արվեստը
ինչ ա նշանակում լավ արվեստ ու վատ արվեստ
ինչ ա նշանակում լավ գրականություն ու վատ գրականություն
չկա տենց բան
չկա էն ամենը, ինչ մեզ թվում ա, որ կա
ու էն ամենը, ինչ մեզ թվում ա, մենակ մեզ ա թվում, կողքինը դրա մասին պատկերացում չունի
ես ստեղ կարող եմ ասել, թե ոնց եմ ընկալում Սևակի գրածները. "Գոմիկի" իդեան ու մատուցումը դուր եկան, լիրիկական մասերը ահագին հղկված էին
մյուս գործերը էդքան էլ չեմ հավանում, բայց իմ մոտ էն պահը չի, որ слишком много нот, այլ ուղղակի իմ սուբյեկտիվ ընկալումը հալած կարագի տեղ չկերավ դա, դա ինձնից ա

ստերեոտիպեր... ինչ ա արվեստը, եթե ոչ ստերեոտիպ, կաղապար... սա արվեստ ա, նա արվեստ չի...
սա գրականություն ա, իսկ նա աղբ
սա լավն ա, որովհետև տակին ճպցրած ա (c) Անտաշյան /ասենք թե/, նա էլ աղբ ա, որովհետև տակի ց-ն չկա
մի քիչ խմած եմ, էս մի բանն էլ ասեմ` ինտերենտի էս աստիճան ընձեռած ինֆորմացիայի հոսքում ոնց ա ներվերս սղոցում էդ (c)-ն... ախպեր ջան, դա որն ա... սաղ աշխարհը գնում ա ամեն ինչ կիսելուն, դու քո քոսոտ կամ էլ հատընտիր գործերի տակ ց ես գրում, յանմ` հեռու, սա իմ ծնած արվեստն ա
ու գալիս ա լիքը մարդ` սաղ կյանքը գրականություն հոտոտած կամ էլ մենակ էդ մի գործը կարդացած, ու ակնոցն ուղղելով ասում ա` սա արվեստ ա/սա արվեստ չի

հիմա, որ էս գյոզալական գրառումս չջնջեն, թեմայի մեջ էլ ասեմ մի բան.
ինձ դուր ա գալիս Սևակի երևակայությունը
ինձ դուր ա գալիս էն, որ ինքը գրում ա, նշանակում ա ինքն ազատված ա լիքը բաներից
ինձ դուր ա գալիս, որ ինքը մի տեսակ քնքշանքով ա մոտենում իր գրած բառերին, տնտղում ա, անկապ չի խցկում ստեղ-ընդեղ
իսկ թե էդ ամենը ոնց ենք ընկալում մենք, ես, դու, նա, էդ արդեն լրիվ ուրիշ հարց ա, ու Սևակի, Վիոլետի, Արփի Ոսկանյանի, Իշխանյանների, մնացածի խնդիրը չի դա

tvsevak
08.06.2011, 21:09

Կլինի՞ դու միշտ խմես... :oy

ivy
08.06.2011, 22:59
Երբ ծովի ալիքները գժի նման զարկվում են ժայռերին իրենց ողջ էությամբ պատկերի բուն իմաստով սիրելով ժայռերը ոչ մի մարդ չի կարողանում իր աչքերը թեքել այդ պատկերից, ու եթե հարցնես ինչու՞, միեւնույն է ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ դա ենթագիտակցական մակարդակով զգալու բան է, չեմ ասում, որ դու դա չես զգում, բայց ես դա զգում եմ, դեռ ավելին այդ համեմատությունը մեջս միշտ է եղել...իսկ եթե դա քեզ համար հարազատ է ու սիրելի, միգուցե քո սիրելիի մեջքը ամեն անգամ տեսնելիս կամ գրկելիս նույնքան հաճույք ես ստանում, որքան եւ այդ տեսարանը տեսնելիս... եւ այսպես շարունակ մյուս բոլոր համեմատությունները...

Ինձ կոնկրետ էդ համեմատության մեջ «ծեր» բառն էր խանգարել: Ամբողջությամբ փչացնում է «կրքոտ» տեսարանը ու դրանից հետո վատ է կապվում սիրելիի մեջքի հետ: Էդ էլ գուցե մենակ ես եմ զգում իմ ենթագիտակցության մակարդակով: :))
Իսկ թե քամին ոնց է վազվզում, իսկ կատուն նվագում, ու նա դեռ շարունակում է նույն կերպով սիրել էդ մեջքը, արդեն երևի շատ խորը ենթագիտակցական պատկեր է, որին ես հաստատ հասնողը չեմ առանց հոգեվերլուծական սեանսի...