PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավո՛ր, Ուլուանա



Chuk
07.06.2011, 23:26
Ան ջան, քույրիկ ջան, էնքան ասելու բան ունեմ...

Էս տարի առաջին անգամ ես ծնունդդ որպես մայրիկ նշում: Ու գիտե՞ս, թե քեզ մամայությունը ոնց ա սազում :love Ակումբցիներիս համար էդ նորություն չի... չէ՞ որ դու մեր, ակումբի մաման էիր: Բայց պետք ա խոստովանեմ, որ ժպիտդ էնքան պայծառ չէր մեր մաման լինելուց, ինչքան որ Արեգի մաման լինելուց ա :)

Ան ջան, էս տարի ինչ էլ ուզում եմ գրեմ, ակամա Արեգի շուրջն ա պտտվում միտքս: Ու ես առաջին հերթին ուզում եմ քեզ մաղթել իրա գլխից անպակաս լինել, իրա հետ, նաև մեր ընկեր Վազգենի հետ երջանիկ լինել :)

Չես պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ քո ընտանեկան երջանկության համար: Թող էդ երջանկությունը քեզնից անպակաս լինի, ժպիտդ երեսիցդ միշտ անպակաս լինի, Արեգի ծիծաղն ու ուրախ ճիչը միշտ հետդ լինեն: Շնորհավոր ծնունդ քույրիկ ջան, իմ լավ ընկեր ջան :drinks

Win Wolf
07.06.2011, 23:31
Շնորհավոր:)

Lion
07.06.2011, 23:33
Շնորհավոր, Ուլուանա ջան! Ու թեև մենք քիչ ենք շփվում, բայց հավատա, միշտ էլ հաճույքով եմ կարդում քո հումորով ու մարդկային զգացումներով համեմված կարծիքը: Ամենայն բարիք քեզ ու ընտանիքիդ, աղջիկ, որ ինձ համար շատ ու շատ բաներից առաջ մնում է որպես մեր հայրենանվեր Բագրատի թոռնուհի :)

Ռուֆուս
07.06.2011, 23:39
Անահիտ ջան, շնորհավո՜ր ծնունդդ: :flower

Երջանիկ մարդը միշտ էլ կարողանում է էլ ավելի երջանիկ լինել, մաղթում եմ, որ քո երջանկությունը օրեցօր ավելանա ու երբեք չպակասի :)

Դու գիտես, թե քեզ ինչքան եմ սիրում ու հարգում, ապրես, որ ծնվել ես :love

Ապե Ջան
07.06.2011, 23:40
Շնորհավոր ծնունդդ ուշադիր մոդերատոր:

Dayana
07.06.2011, 23:41
Ան, զգու՞մ ես, Չուկն առաջին անգամ ա չխմած թեմա բացում: :))

Ինչքան լավ բան կար, արդեն թաքուն ասել եմ, մի անգամ էլ էստեղ շնորհավոր: :kiss

V!k
07.06.2011, 23:42
Շնորհավոր :flower

yerevanci
07.06.2011, 23:53
Շնորհավորում եմ :flower

Նաիրուհի
07.06.2011, 23:53
Անուկ ջան :love, դու ամենամեծ երջանկությունն արդեն ունես։ Թող էդ զգացողությունդ ոչ մի պարագայում չպակասի։

Շնորհավոր ծնունդդ... :flower

Rammstein
07.06.2011, 23:56
Շնորհավոր ծնունդդ, Անահիտ ջան: :)
Քեզ ու ընտանիքիդ երջանկություն եմ մաղթում:
Դե մեկ էլ, բնականաբար, մաղթում եմ, որ օրերից մի օր մեծ հաճույքով վերադառնաք Հայաստան:

Monk
07.06.2011, 23:59
Շնորհավորում եմ, Անահիտ ջան, միանում եմ բոլոր բարեմաղթանքներին :)

Nadine
08.06.2011, 01:04
Անահիտ ջան, Շնորհավոր ծնունդդ…Մաղթում եմ քեզ առողջություն, երջանկություն և սեր

Apsara
08.06.2011, 01:13
Ան ջան, շնորհավոր, ի սրտե մի բոլ բարեմաղթանքներ քեզ և քո ընտանիքին, ըմտանիքի ամենամեծ անդամիկին էլ շնորհավոր քեզ պես մայր ունենալու կապակցությամբ

PetrAni
08.06.2011, 01:27
Անահիտ ջան, շնորհավո'ր:rose

Smokie
08.06.2011, 08:07
Շնորհավոր Ուլուանա ջան::flower Գիտեք չէ՞ որքան եմ ես ձեզ հարգում, դուք մեր ակումբի ամենագլխավոր դեմքերից եք::love Ցանկանում եմ, որ երբեք չհեռացնեք ձեր դեմքից գեղեցիկ ժպիտը ու ընտանեկան երջանկությունն էլ միշտ լինի ձեզ հետ:;) Առողջ եղեք, լավ եղեք::)

ՆանՍ
08.06.2011, 08:12
Ուլուանա ջան, շնորհավորում եմ:) Միշտ լինես առողջ ու երջանիկ :rose:rose:rose:

Claudia Mori
08.06.2011, 08:17
Վուխ, ծնվել է Ակումբի իմ ամենասիրելի մարդկանցից մեկը, Սիրուն մայրիկ, ամենախելացի ու հիշվող գրառումներ կատարողներից մեկը:flower Ուզում եմ, որ Ձեզ մոտ ամեն ինչ այնքա՜ն լավ լինի, որ դուք գաք Հայաստան, որ ես քեզ տեսնեմ ու ավելի լավ ճանաչեմ:)

Shah
08.06.2011, 08:19
շնորհավոր :)

Բարեկամ
08.06.2011, 08:24
Ան ջան, վաղուց ակումբ չեմ մտնում, բայց մտա, որ այստեղ ևս շնորհավորեմ ծննդյանդ տարեդարձը, քանի որ ծանոթացել եմ քեզ հետ ակումբի շնորհիվ:
Ցանկանում եմ քեզ հզորություն` դարձնելու կյանքդ լիարժեք և վերադարձնելու այն քո ստեղծագործական ողջ պոտենցիալով:
Կհանդիպենք :)

einnA
08.06.2011, 08:37
Շնորհավոր :flower

Գիտեմ, որ կյանքում ամեն ինչ չի, որ մեր ուզածով է լինում, բայց թող որ ամենակարևոր ցանկություններդ քո ուզածով լինեն:

My World My Space
08.06.2011, 08:52
Շնորհավոր Ուլուանա ջան.... մաղթելիքներս չեմ գտնում... :)

Բայց ամենակարևորը կասեմ՝

Արևշատություն,
Աղվորիկ մի հարս,
Բարի տատություն....

Chilly
08.06.2011, 09:01
էն ու՞մ առաջին վարկանիշը տվողի ծնունդն ա :))

շնորհավոր, Ուլուանա ջան, լավագույնը, ուրախագույնը, առողջագույնն ու նմանատիպ ուրիշ գույները թող կյանքիցդ անպակաս լինեն :)

impression
08.06.2011, 09:12
Ան ջան, շնորհավորում եմ :) պստոդ դե ուղղակի հրաշք ա, ու արդեն լրիվ ի վիճակի ա քեզ ու Վազգենին անընդմեջ երջանկության մեջ պահել, նենց որ էդ արդեն ունես, թող որ շատանա
սեր... էլի Արեգից սկսենք` դու իր աշխարհն ես, իր առաջին համը, հոտը, ճանաչումը, ու իր համար դու հավերժ ու չմարող սեր ես, ինքն էլ քեզ համար, էլ Վազգենի մասին չեմ ասում, էլ Ակումբի մասին չեմ ասում, որ շատ շատերի համար դու սիրելի մարդ ես, հեղինակություն, քո կարծիքը կարևոր ա, քո գրառումներին սպասում են, նենց որ, սեր էլ կա, թող որ շատանա
առողջություն, թող որ պահպանվի, ամրանա, լավ լինես

շնորհավոր ծնունդդ, Ան ջան :)

Ariadna
08.06.2011, 09:29
Ան ջան, Լիլից հետո էնքան դժվար ա բան գրելը, տնաշենը էլ բան չի թողել ասելու :) Բայց դե կարևորը բառերը չեն երևի ։) Ան ջան, շնորհավորում եմ, երևի թե մանկության տարիները չհաշված էս կյանքիդ ամենաերջանիկ ծննդյանդ օրն ա. առավոտյան Արեգի պարգևած ժպիտը երևի թե բոլոր տեսակի շնորհավորանքներից ամենակարևորն ու ամենաջերմն ա :) Միշտ հաջողակ լինես ամեն ինչում, միշտ շրջապատված լինես քեզ սիրող ու քեզ հարազատ մարդկանցով՝ իհարկե Վազգենի ու Արեգի գլխավորությամբ, դե իսկ հետո էլ, իհարկե, նոր ճուտիկներ լինեն, որ երջանկությունդ եռապատկվի, քառապատկվի .... :kiss

Ameli
08.06.2011, 09:38
Անահիտ ջան ծնունդդ շնորհավոր :)

VisTolog
08.06.2011, 09:39
Շնորհավոր Ան ջան: Առողջ լինեք:)

Եկվոր
08.06.2011, 11:30
Ծնունդդ շնորհավոր, Անահիտ:think
Արդարությունը հոգու առողջությունն է, առողջությունը՝ մարմնի արդարությունը:)
Առողջություն;)

Արևհատիկ
08.06.2011, 11:37
Անահիտ ջան, շնորհավորում եմ ծնունդդ: Առողջ ու երջանիկ լինեք :kiss

erexa
08.06.2011, 13:50
Շնորհավորում եմ :) :flower

Yevuk
08.06.2011, 13:51
Շնորհավորում եմ ծնունդդ, Անահիտ ջան: Ասպառ երջանկություն ու սեր եմ ցանկանում: Բոլոր նպատակներիդ հասնես: :flower

Skeptic
08.06.2011, 13:54
Շնորհավոր: :)
Ձեր ընտանիքին` ամենայն երջանկություն:

Moonwalker
08.06.2011, 14:43
Շնորհավոր Ուլուանա ջան:
Ամենակարևորը՝ պուճուրի գլխին անպակաս:;)

Kita
08.06.2011, 14:44
Շնորհավոր Ան ջան:kiss
Ձեզ լիքը լավ բաներ, բոլորտ իրարից անպակաս լինեք:) Քեզ նորանոր ձեռքբերումներ ու ժպտալու առիթներ:kiss

Valentina
08.06.2011, 15:06
Շնորհավոր լինի :flower

ivy
08.06.2011, 15:32
Ան ջան, ծնունդդ շնորհավոր: :)
Մաղթում եմ, որ անցյալ տարվա ունեցած բոլոր հաջողություններն ու ուրախություններդ գնալով շատանան: Ու դու միշտ երջանիկ լինես: Պաչիկներ քեզ: :)

AniwaR
08.06.2011, 16:11
Շնորհավո՜ր, Ուլուանա ջան։ ։)

StrangeLittleGirl
08.06.2011, 17:05
Շնորհավոր :)

davidus
08.06.2011, 17:09
Շնորհավորում եմ :)

CactuSoul
08.06.2011, 17:19
Շնորհավոր, Ան ջան:kiss
Ոնց որ թե ոչ մի նոր բան ասել չեմ կարող, ամեն ինչ արդեն ասել են, ես էլ իմ կողմից միանում եմ բոլոր լավ-լավ մաղթանքներին (հատկապես որոնց մեջ Արեգը ներառված էր), այդ թվում հնարավորինս շուտ Հայաստան վերադարձ:love
Առթից օգտվելով՝ Արեգի թուշիկին մի հատ պաչ իմ կողմից:oy

Հայուհի
08.06.2011, 18:13
Շնորհավորում եմ, Անահիտ ջան :love
Ձեզ անսպառ առողջություն եմ մաղթում, նույնքան անպառ ու հիասքանչ սեր... :kiss
:bux:

lili-4
08.06.2011, 18:32
Շնորհավորում եմ Ան ջան, էն , որ դու Ակումբին մոր սիրով ես վերաբերվում, որ ակումբցիներին մամայական ջերմությամբ ես հսկում, ես դեռ շատ - շատ վաղուց եմ ասել, ու քո սերն էլ իրական սիրո պես ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է շատանում, ու պարզապես հնարավոր չի չպատկերացնել, թե ինչ սեր է վայելում քո պստլոն, ու քո մեջ սերն այնքան շատ է, որ դեռ, որ մի քանի նման հրաշքներ էլ կհերիքի:Մաղթում եմ, որ քո տան մանկական խինդը կրկնապատկվի, եռապատվի..., որ վայելեն քո մայրության անուշ ջերմությունը:

Meme
08.06.2011, 19:08
Անուկ ջան շնորհավոր ծնունդտ........
Քո ամուսնու ու բալիկիդ հետ երջանիկ լինե՛ք:love:drinks....

Անտիգոնե
08.06.2011, 19:43
Շնորհավորում եմ:flower

Աբելյան
08.06.2011, 19:58
Շնորհավոր Անահիտ ջան: Դու ամենալավին ես արժանի: Քեզ ցանկանում եմ երկար երկար տարիների կյանք, որ ձեռք բերածդ վայելես::drinks

ars83
08.06.2011, 20:05
Շնորհավորո՛ւմ եմ: :)
Քաջ առողջություն եմ մաղթում, երջանիկ, խաղաղ և հետաքրքիր կյանք՝ սիրելի ընտանիքի և հարազատների հետ միասին:

Էլիզե
08.06.2011, 21:30
Մի հատ էլ ստեղ` Ծնունդդ շնորհավոր, Ան ջան...



Հ.Գ. Վազգենի ու Արեգի աչքն էլ լույս. չէ՞ որ էսօր իրենց կյանքի կարևոր մարդկանցից ամենակարևորն ա ծնվել: ;)

Ուրվական
08.06.2011, 21:37
Ուլուանա ջան, շնորհավոր:)): Լավ ըլնես, Ան ջան;):

Հայկօ
08.06.2011, 21:50
էն ու՞մ առաջին վարկանիշը տվողի ծնունդն ա :))

Իմ :)):

Շնորհավոր, Ան ջան :drinks: Արեգին պուճուրիկ սիրունիկ քույրիկ, ձեզ էլ՝ Հայաստան գալ-գնալու լի՜քը լիքը ժամանակ ու հնարավորություն :):

_Հրաչ_
08.06.2011, 21:52
Շատ շնորհավոր, Անահիտ ջան :)

Askalaf
08.06.2011, 21:53
Միանում եմ հնչած բոլոր բարեմաղթանքներին։
Շնորհավոր Ծնունդդ Ուլուանա։

Yellow Raven
08.06.2011, 22:21
Շնորհավորում եմ ու մաղթում անսահման ընտանեկան ջերմություն:)

ԿԳԴ
08.06.2011, 22:23
Անահիտ ջան, շնորհավորում եմ ծնունդդ: Առողջ ու երջանիկ լինես ընտանիքիդ հետ միասին, կենացդ: :bux: :drinks

Աթեիստ
08.06.2011, 22:51
Շնորհավոր, երջանիկ եղեք։

murmushka
08.06.2011, 22:53
Շնորհավորում եմ

Lionne_en_Chasse
08.06.2011, 23:01
Անահիտ ջան, միանում եմ բոլոր բարեմաղթանքներին: Իհարկե բոլոր մայրիկների երջանկությունը կախված է իրենց բալիկի երջանիկությունից: Համոզված եմ քո ճստոն հաստատ երջանիկ կլինի, քանի-որ քո պես հրաշալի արժանիքների ու հոգու տեր մայր ունի:
Լավ եղիր :)
Շնորհավորում եմ :)

Չամիչ
09.06.2011, 00:22
Միանում եմ շնորհավորանքներին:

Ի սրտե մաղթում եմ աշխարհի բոլոր բարիքները՝ բարեկեցություն, սեր, խաղաղություն, երջանություն եւ այլն եւ այլն, մի խոսքով բոլորը...................:bux::bux::bux:

Kuk
09.06.2011, 00:31
Շնորհավորում եմ, Անահիտ ջան :)

Ինչուիկ
09.06.2011, 00:45
Շնորհավոր:) միանում եմ բոլոր բարեմաղթանքներին…

Մանուլ
09.06.2011, 15:05
Ուլուանա ջան, շնորհավո՜ր :flower: Լիքը հաջողություններ եմ ցանկանում ընտանիքիդ, միշտ իրար կողքի լինեք :):

Գալաթեա
09.06.2011, 15:14
Ի՞նչ մաղթեմ երջանիկ մարդուն :)
Հա, գիտեմ, որ պինդ-պինդ պահես երջանկությունդ, ծիծաղեք միասին ու ապրեցնեք իրար, երկար-երկար:

Շնորհավոր, Ան ջան :)

Մաեստրո
09.06.2011, 16:07
Շնորհավորում եմ, , Ուլուանա ջան։:)

Լեո
09.06.2011, 20:27
Մի քիչ ուշացումով :oy բայց շնորհավոր :flower

Ուլուանա
12.06.2011, 22:46
Շատ շնորհակալ եմ ու շոյված, ժողովուրդ ջան :kiss :)։ Ոչինչ, չէ՞, որ էս անգամ բոլորիդ գրառումներին հատ–հատ չանդրադառնամ, կներեք :oy։

Ավետիք
12.06.2011, 23:25
Շնորհավո՜ր, մաղթում եմ ամենալավն ու բարին :rose

kitty
13.06.2011, 11:49
շնորհավորրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրր ր:))

Ambrosine
14.06.2011, 23:12
Անահիտ ջան, շնորհավորում եմ :drinks:
Ընտանիքիցդ ու ակումբից էլ անպակաս :akumbi_mama :)) ;):