PDA

Դիտել ողջ տարբերակը : Դարրեն Արոնոֆսկի / Darren Aronofsky



impression
07.06.2011, 08:59
Այս ամերիկացի ռեժիսորը դեռևս նկարահանել է 5 լիամետրաժ ֆիլմ, բայց արդեն հասցրել է իր ծանրակշիռ տեղը գրավել կինոաշխարհում: Նրա ֆիլմերը երևի թե դիտած կլինեն շատերը.

1998 — π
2000 — Requiem for a Dream
2006 — The Fountain
2008 — The Wrestler
2010 — Black Swan

Առաջին լիամետրաժ ֆիլմը` "Պի"-ն, նկարահանվեց 60 000 դոլար բյուջեյով, որի մեծ մասը հավաքվել էր Արոնոֆսկու ընկերների նվիրաբերած 100 դոլարանոցների շնորհիվ: Ֆիլմը ստանում է մի քանի մրցանակներ և հավաքում 3,2 մլն դոլար, որոնք օգնում են հեղինակին պարտքերից ազատվել ու սկսել մտածել այլ նախագծի մասին:
Պետք է նշել, որ Արոնոֆսկին հիանալի կրթություն է ստացել. նա սովորել է երկրի լավագույն դպրոցներից մեկում, որն ավարտելուց հետո 6 ամիս ճամփորդել է Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Գվատեմալայում: 1987-ին ընդունվում է Հարվարդ, ուր ուսումնասիրում է անտրոպոլոգիա, կինո և անիմացիա:

Արոնոֆսկու անձնական բլոգը` http://darrenaronofsky.blogspot.com/
նրա պաշտոնական կայքը` www.darrenaronofsky.com/DA.html

շուտով կտեղադրեմ ինֆորմացիա յուրաքանչյուր ֆիլմի վերաբերյալ
հուսամ` կլինեն քննարկումներ :)

impression
07.06.2011, 10:02
Դրամա, Արոնոֆսկու կուլտային ֆիլմերից, նկարահանվել է 1978ին Հյուբերտ Սելբի կրտսերի համանուն վեպի հիման վրա:
Գլխավոր դերերում` Ջարեդ Լետո, Ջենիֆեր Կոնելլի, Մարլոն Ուայանս և Էլեն Բըրստին, ով 2001-ին առաջադրվեց Օսկարի` այդ ֆիլմում լավագույն կանացի դերի համար:

Գլխավոր հերոսներ

մայրը - Սառա (էլեն Բըրստին) և որդին` Հարոլդ Հոլդֆարբ (Ջարեդ Լետո)
Հարոլդի ընկերուհին - Մերիոն Սիլվեր (Ջենիֆեր Կոնելլի)
Հարոլդի ընկերը - Թայրոն Լավ (Մարլոն Ուայանս)
Գրքում և ֆիլմում գործողությունները ծավալվում են տարվա երեք եղանակներին` ամռանը, աշնանը և ձմռանը:

Հետաքրքիր փաստեր

Դարրեն Արոնոֆսկին ունի էպիզոդիկ դեր` նա "Փոքրիկ Ջոնի" հավաքույթի մասնակիցներից մեկն է:
Հյուբերտ Սելբի կրտսերը` գրքի հեղինակը, խաղում է բանտապահի էպիզոդիկ դեր:
Հարոլդ Հոլդֆարբի դերն ի սկզբանե տրվելու է Ջովաննի Ռիբզիին: Դարրենը, գիրքը կարդալով, հենց էդպիսին էր պատկերացնում գլխավոր հերոսին:
Հեռուստաշոուի նկարահանումները տևել են մեկ օր:

Սաունդթրեք

Սաունդթրեքի կոմպոզիտորը Կլինտ Մենսելլն է, գործիքավորել է Դեվիդ Լանգը: Սաունդթրեքը ջերմ ընդունելություն ստացավ և հետագայում տարբեր ձևերով օգտագործվել է ուրիշ ֆիլմերի և սերիալների թրեյլերներում:

Ռուֆուս
07.06.2011, 10:37
Արոնոֆսկին իմ համար երիտասարդ սերնդի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկն է (Քրիստոֆեր Նոլանի ու Քոեն եղբայրների հետ միասին): Արոնոֆոսկու ոչ մի ֆիլմ չկա, որ նայեմ ու ասեմ, թե թույլ է, կամ կարող էր ավելի լավ նկարահանել, ընդհակառակը, իր կինոներից յուրաքանչյուրը նայելուց հետո համոզվում եմ, որ դա իմ ամենասիրած ֆիլմն ա :))

Pi-ն մի փոքր զիջում է իր հետագա ֆիլմերին, բայց որպես դեբյուտային աշխատանք հոյակապ է:

Ռեքվիեմը.... :love Ամենամեծ անարդարությունն էն էր, որ Էլլեն Բըրստինին օսկար չտվեցին, սա իր կարիերայի լավագույն դերն էր, բա երաժշտությունը.... :love

Ֆոնտանը ծերից ծեր հրաշք ա, թե դեկորացիաները, թե դերասանները, թե երաժշտությունը (որը հետագայում անխնա բռնաբարվեց հայկական սերիալների կողմից :angry), թե ֆիլմի գաղափարը...

Ռեսլերը հոյակապ ֆիլմ է, ես զզվում եմ ռեսլինգից, բայց էս ֆիլմը էնքան լավ էր նկարահանած, Միկի Ռուրկն էնքան լավ էր խաղում իր դերը, որ ակամա հարգանքով ու կարեկցանքով ես լցվում իր նկատմամբ...

Ու Ռեսլերի քույր ֆիլմը՝ Սև Կարապը, որի մասին ահագին խոսել ենք Ակումբում:

Ու ամենակայֆն այն է, որ Արոնոֆսկու բոլոր ֆիլմերի երաժշտության հեղինակը Քլինթ Մանսելլն (http://www.akumb.am/showthread.php/53742-%D5%94%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A9-%D5%84%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A5%D5%AC%D5%AC-Clint-Mansell) է, առանց Մանսելլի երաժշտության իր ֆիլմերը նույնիսկ կիսով չափ լավը չէին լինի :love

Yellow Raven
07.06.2011, 11:51
Շատ եմ սիրում Արոնոֆսկու ֆիմերը, ամեն մեկը յուրովի լավն է ու ֆիլմերից ոչ մեկն էլ մի անգամ նայելու համար չեն:love

Որպես մաթեմատիկոս/ծրագրավորող չեմ կարող չնշել Պի ֆիլմը, չնայած շատ կուզեի, որ ավելի մեծ բյուջեով նկարահանվեր ֆիլմն ու ավելի լավ ռեժիսյորը կարողանար արտահայտել այն, ինչ իրականում ուզում էր: Բայց մեկա իրականում հրաշակի գործ է ստացվել:)
Ռեքվիեմը, Ֆոնտանն ու Սև Կարապն իմ մոտ մի հարթության վրա են, երեքն էլ նայել եմ մի քանի անգամ ու էլի կնայեմ:))
Ռեսթլերի նկատմամբ արդեն մի փոքր ուրիշ կարծիքի եմ, իմ համար էդ ֆիլմն ուղղակի անցում էր Ֆոնտանից Սև Կարապին:)

Դե Քլինթ Մանսելլի մասին էլ չասեմ, դեմքությունա:love

impression
07.06.2011, 11:59
ինձ համար լավագույնը Ռեքվիեմն ա, հետո` Պին
ի դեպ Պի-ն մի ուրիշ կարգի խորն ա, ու ինձ ամենաշատը դուր եկավ սև-սպիտակ "վառած" նկարելու ոճը

impression
07.06.2011, 12:27
էս մեկի սյուժեն գրենք, սպոյլերություն չի լինի իմ կարծիքով ;)

Սյուժեն

Գլխավոր հերոսը` տաղանդավոր մաթեմատիկոս Մաքս Կոենը, ով ապրում է մենակ մի բնակարանում, որն ավելի նման է մի հսկայական մեխանիզմի, երկար տարիների ընթացքում փորձում է գտնել է ապակոդավորել ունիվերսալ թվային մի կոդ, ըստ որի փոփոխվում են բիրժաների ակցիաները:
Հանելուկի լուծմանը մոտենալով` Մաքսի շուրջը աշխարհը սկսում է վերածվել մռայլ երազի: Նրան հետապնդում են Ուոլլ-սթրիթի հզոր անալիտիկները, կրոնական ֆանատիկները, որոնք անգամ սպանության կգնան, միայն թե գտնեն տիեզերական աշխարհստեղծման կոդը, որը գրված է իրենց սուրբ գրություններում:
Արդեն խելագարության հասած Մաքսը պետք է որոշում կայացնի քաոսի և կարգուկանոնի, լուսավորի և խավարի, իմաստության և անգիտության միջև և հասկանալ, արդյոք ինքն ի վիճակի է տիրապետել իր հանճարեղ մտքի արթնացրած հզոր ուժը:

Դերերում

Շոն Գուլլետտ — Մաքսմիլլան Կոեն, մաթեմատիկոս-պարանոիկ
Մարկ Մարգոլիս — Սոլ Ռոբսոն, Մաքսի ղեկավարը
Բեն Շենքման — Լեննի Մեյեր, հուդայական
Պամելա Հարթ — Մերսի Դոուսոն, ֆիրմայի ներկայացուցիչ, ով հետաքրքրված է Մաքսի ուսումնասիրություններով
Ստիվեն Պերլման — րաբբի Կոեն, հուդայական սեկտայի առաջնորդ
Քլինթ Մենսել — լուսանկարիչ

Հետաքրքիր փաստեր

Ֆիլմի բյուջեն կազմել է ընդամենը 60000 դոլար, որոնց մեծամասնությունը 100 դոլարանոց նվիրատվություններ էին Դարրենի ընկերների կողմից: Երբ ֆիլմը վաճառվեց "Արտիսան"-ին, 100 դոլար ներդրողները հետ ստացան 150-ական դոլար:
"Արտիսանը" ֆիլմը գնեց 1 մլն դոլարով
Ֆիլմը նկարահանվում էր հենց Նյու Յորքի փողոցներում, առանց ճանապարհ փակելու և իշխանությունների հետ առանց նախնական համաձայնության, դրա համար էլ նկարահանող խմբից մեկը միշտ հսկում էր, ու ոստիկանների ժամանման մասին նախօրոք տեղեկացնում նկարահանողներին:
Ողջ խմբի համար ուտելիք պատրաստում էր Արանոֆսկու մայրը:
Լուսանկարչի դերում նկարահանված Քլինթ Մենսելը ֆիլմի երաժշտության հեղինակն է:
Գլխավոր դերակատար Շոն Գուլլետտը Դարրենի ընկերն է, և Ռեքվիեմում մարմնավորել է հոգեբույժին:
Ֆիլմի սկզբում երևացող թվերի երկար շարքի միայն առաջին մասն է պի թիվը ներկայացնում, մնացածը ուղղակի թվեր են:
Ֆիլմում կա տեսարան, երբ Մաքսը մետրոյում է, իսկ նրա դիմաց նստած է տարեց տղամարդ կոստյումով և նայում է Մաքսին: Նույն դերասանը նման մի էպիզոդում է նկարահանվել Արանոֆսկի Սև Կարապում:
Մոտ 52-րդ րոպեին մոնիտորին հնարավոր է կարդալ And Jesus Wept գրությունը:

http://en.wikipedia.org/wiki/Jesus_wept

Յոհաննես
13.03.2014, 21:32
Թոփ հինգիս առաջին ռեժիսորը,չափազանց հզոր ֆիլմեր է նկարում, տարբեր թեմաներով:Ամենաշատը իրա The Fountain-ը եմ սիրում,իսկ Black Swan-ը չի ստացվել :(
Մի քանի օրից էլ Հայաստան կգա Նոյը :)) 2014-ի ամենասպասված ֆիլմը,որից սպասելիքներս չափազանց շատ են:

մարիօ
22.06.2014, 00:12
Ժողովուրդ ինձ նենց հետաքրքիր ա, թե նույն հիացական արձագանքները հիմա՞ էլ կասեիք Արոնոֆսկու մասին, երբ արդեն Նոյը նայել եք: :think Համոզված եմ, որ նայել եք:

Յոհաննես
22.06.2014, 00:24
Ժողովուրդ ինձ նենց հետաքրքիր ա, թե նույն հիացական արձագանքները հիմա՞ էլ կասեիք Արոնոֆսկու մասին, երբ արդեն Նոյը նայել եք: :think Համոզված եմ, որ նայել եք:
Հանճարեղ է իմ Արոնոֆսկին...
Նոյը վատը չէր ուղղակի սպասելիքներն էին շատ ավելի մեծ,բայց իմ կարծիքով կինոմատոգրաֆիայի պատմության ամենագեղեցիկ 3 րոպեն էս ֆիլմում էր (Երբ Նոյը իր զավակներին պատմում է,թե ինչպես է առաջացել կյանքը) :love

մարիօ
22.06.2014, 00:27
Հանճարեղ է իմ Արոնոֆսկին...
Նոյը վատը չէր ուղղակի սպասելիքներն էին շատ ավելի մեծ,բայց իմ կարծիքով կինոմատոգրաֆիայի պատմության ամենագեղեցիկ 3 րոպեն էս ֆիլմում էր (Երբ Նոյը իր զավակներին պատմում է,թե ինչպես է առաջացել կյանքը) :love

Իսկ ինձ թվում էր, որ վատ անիմացիա էր էս ֆիլմը, հլը տեսնենք մյուսներն ինչ կասեն, եթե ասեն էլի: :D

Ռուֆուս
22.06.2014, 00:27
Ես դեռ չեմ նայել :)) Բայց չեմ կարծում, որ կարծիքս էդ մի ֆիլմը կփոխի, բոլորի մոտ էլ մի հատ անհաջող կինո լինում ա :)

մարիօ
22.06.2014, 00:28
Ես դեռ չեմ նայել :)) Բայց չեմ կարծում, որ կարծիքս էդ մի ֆիլմը կփոխի, բոլորի մոտ էլ մի հատ անհաջող կինո լինում ա :)

Որ նայես ասա էլի, հետաքրքիր ա ուղղակի: ;)

impression
22.06.2014, 02:00
ես էլ դեռ չեմ նայել, ձեռս չի գնում վատ որակով նայեմ

Yellow Raven
22.06.2014, 10:20
Հիանալի կինո էր Նոյը, իրա ցածր ռեյտինգը հիմնականում կրոնական ֆանատների սկզբնական հարձակումով պայմանավորվեց:

Յոհաննես
29.06.2018, 13:46
Գալիս է Հայաստան :love

StrangeLittleGirl
29.06.2018, 14:24
Գալիս է Հայաստան :love

Ե՞րբ

Յոհաննես
29.06.2018, 14:49
Ե՞րբ

դե Ոսկե Ծիրանը 8֊15 է,ինքն էլ պատվավոր հյուրն է։Հա վայ,8֊ին ։Դ