tvsevak
07.06.2011, 01:35
ՄԱԼՈՒԽ
Սենյակի խորքից լսվեց ծանր, հիվանդ մարդու հազի ձայն, և խավարի մեջ մահճակալը ճռճռոցի նման ձայն հանեց` կտկտալով հին, հոգնած զսպանակների վրա, ապա վերմակը խշխշաց, ու ինչ-որ մեկը դրանով ծածկեց իրեն: Դեկտեմբեր էր: Հազը կրկնվեց: Փողոցով դռդռալով մեքենա անցավ` անդուր ձայնն իր հետ տանելով ներքև, ապա խլացավ: Ժամը ուշ էր:
-Արմե՜ն, - կանացի շշուկ էր, անվստահ, - Արմե՜ն, քնա՞ծ ես:
Մահճակալը նույնն էր, ձայնը համոզված դարձավ:
-Ըհը:
-Ա՜րմ, ասում եմ դիմացներս Նոր տարի ա, իսկ Սպարտակը 4000 լույսի փող ա գրել:
-Հը՞:
-Ասում եմ` շատ ենք վառում: Չորրորդ հարկի Արտակենց տուն մտե՞լ ես: Տները` տաք, ոնց որ բաղնիք, ամիսն էլ ամենաշատը 3000 են մուծում: Լևի ունեն:
-Հա՜:
-Ասում եմ, մի հատ Արտակի հետ խոսա, էլի՜:
-Ըհը:
-Վաղը կխոսաս, չէ՞:
-Ըհը:
Դռդռացող մեքենան վերադարձավ: Այս անգամ մի պահ լուսարձակների
լույսով լուսավորվեց սենյակը, ու կրկնվեց նույն խլացող դռդռոցը: Արմենն էլի հազաց:
-Արմեն, - անվստահ շշուկով սկսեց կինը, - մաման էր զանգել, կարտոշկա են
առել, ասեց` թե կարաս, վաղը գնաս օգնես` իջացնեն ներքև, համ էլ մեզ էլ կտա:
-Ըհը:
-Արմեն, քնու՞մ ես:
-Ըհը:
-Լավ, քնի, բայց վաղն անպայման գնա:
-Ըհը:
◦◦◦
Թեթև, առավոտյան նուրբ լույսով վարագույրը մատնում էր, որ արդեն դանդաղ
լույսը բացվում է: Ութն անց էր: Փոքր մահճակալի կեսը դատարկ էր: Պատի մոտ վերմակն ուռած էր. Արմենն էր:
-Արմե~ն, Արմե՜ն:
-Հը:
-Վեր կաց, տեղերը հավաքեմ, տասին Տանյուշենք են գալու:
-Ըհը:
Կինը շրջվեց, դուրս եկավ սենյակից: Հյուրասենյակից լսվում էր նրա ձայնը.
-Եթե ես օրը տասն անգամ էլ մաքրեմ, մեկ ա , կեղտի մեջ կորելուենք: Դրան
հաջորդեց փոշեկուլի միանվագ, ապա երանգներով բզզոցը: Արմենն ավելի կծկվեց վերմակի մեջ, բայց փոշեկուլը հետևից քարշ տալով սենյակ մտավ կինը:
-Արմե՜ն, մաման ասում էր` հազիվ մի օր տունն ես, արի էդ կարտոշկի
հարցը լուծենք: Համ էլ մի հատ Արտակի հետ խոսա, չամաչեի, ես կգնայի: Դուռը դռան հարևան ենք, մի օր չի եղել մարդավարի նստենք, խոսենք: Սեդան ասում ա, որ Անոն լավ աղջիկ ա: Երեխեքն էլ` խելոք, կարդացած: Արմեն, դե վե՜ր կաց, էլի, իսկականից ժամը ինն ա գալիս:
Արմենը վրայից քաշեց վերմակն ու ձեռքով տրորեց կոպերը, ապա վեր
կացավ ու նստեց անկողնում:
-Լավ ա հելար, տնաշեն: Դե էլ մի նստի, վեր կաց` տեղերը հավաքեմ, ամոթ
ա, Տանյուշենք գալիս են:
◦◦◦
Բարի մարդիկ Արմենից վիճակախաղի տոմսեր են առնում: Նա գրեթե չի խոսում հաճախորդների հետ, այդ պատճառով էլ շատերը երկրորդ անգամ չեն մոտենում: Գնալով գործերը վատանում են, փող քիչ է վաստակում, հետևաբար երեխաներ դեռ չի ուզում ունենալ: Հիմա էլ աշնանային իր բաճկոնով կանգնել է շենքի դիմաց ու տխուր նայում է շենքը սնուցող էլեկտրական մալուխին: Հարամ գործեր չի սիրում:
Մուտքից շտապ քայլերով դուրս եկավ մի ճաղատ տղամարդ` Արտակը: Մոտեցավ Արմենին, ձեռքով բարևեց ու գնաց: Արմենընայեց նրա հետևից, հայացքով ուղեկցեց մինչև բակի ծայրն ու աչքերն էլի գցեց մալուխին, որն անցնում էր շենքի ողջ երկայնքով` առաջին և երկրորդ հարկերի մեջտեղով: Արմենենց տունը երրորդ հարկում էր: Մոտ մեկ ժամ այդպես կանգնեց ու բարձրացավ տուն. ցուրտ էր:
◦◦◦
Ոտքերը բազմոցին դրած, ծածկոցով փաթաթված` Արմենը երկուձեռքով գրկել էր տաք թեյի բաժակն ու սև-սպիտակ հեռուստացույցով ֆիլմ էր նայում Ալեքսանդր Մակեդոնացու մասին:
-Արմե՞ն, - խոհանոցից լսվեց կնոջ ձայնը, - ասում ես Արտակն ինչ ասե՞ց:
-Լարը դրել եմ դարակում` գործիքների հետ: Ես գնալու եմ մամայենց, վաղն եմ գալու: Վարսիկը պիտի եղունգներս սարքի: Կգաս, չէ՞, վաղը: Արի՜, համ էլ, որ հետս լինես, մաման մի քանի բան կդնի, կբերենք, ականջի հետև չգցես, էլի: Տանյուշը, երեխեքը, որ զանգեն, ասա` մամայենց եմ: Ճաշ կուտե՞ս:
-Չէ՜:
-Դե որ ուզես, հլը տաք ա, դուրսը չեմ դնում:
◦◦◦
Կինը գնացել էր: Տունը լցված էր ձմեռային ճնշող միօրինակությամբ, ու Արմենը անորոշության էր մատնվել: Մառախուղ էր` խոնավ, թանձր: Ամանորի նախօրյակ: Իսկ, որ հարևանները տեսնեն, ի՞նչ կմտածեն: Էլեկտրականությունից չէր վախենում, փոքրուց տան գործերն իր ուսերին էր, բայց հարամ բաներ այդպես էլ չի արել: Կասկածից կողմնորոշում մի ձայն է` կնոջ քնկոտ, պահանջկոտ ձայնը: Պահարանի տակի դարակից հանեց սև պղնձալարը, որն աներոջ տանից էր բերել դեռ անցյալ տարի, աքցանը, մուրճիկը, մեխ և կնոջ կաշվե ձեռնոցները: Նայեց պատուհանից: Մառախուղը թանձր էր, մալուխը` շատ մոտ: Պատուհանի անցքից, որը նախատեսված էր անտենայի լարի համար, դանդաղ իջեցրեց պղնձալարը: Բակում շունչ չկար, դիմացի շենքերն էլ չէին երևում: Ժամը երկուսն էր: Տան դուռը ծածկեց, փակեց բանալիով այնպես, որ հարևանները չիմանան ու մարզակոշիկներով անձայն իջավ աստիճաններով: Կաշվե ձեռնոցներով էր: Գործիքները խրել էր գոտու տակ: Կրակայրիչի վրայի լապտերիկը կապույտ լույսով լուսավորում էր մառախուղը: Բակում կանգնած արդեն որոշել էր ճանապարհը: Անձայն բարձրացավ առաջին հարկի վանդակաճաղերի վրայով և կանգնեց գազի հաստ, դեղին խողովակին: Ամեն ինչ թաց էր: Լուռ էր: Մառախուղը ծանրացրել էր օդն ու նույնիսկ շնչելն էր դժվար: Եռաֆազ, սովորական մալուխ էր, բայց լավ արտահայտված էին բոլոր երեք ժիլերը: Նա կապույտ, աղոտ լույսի տակ շոշափեց դրանցից մեկն ու մեխը դրեց վրան: Սկսեց մուրճով հարվածել: Մեխն անհնազանդ, դանդաղ մտնում էր ալյումինի փափկության մեջ, ու Արմենը վախից, հուզմունքից դողում էր: Հերթական հարվածից հետո լսվեց թույլ ճայթյուն, փոքրիկ կայծ երևաց և մարեց: Արմենը հոգոց հանեց. քրտնել էր: Երկու րոպե սպասեց, կարգավորեց շնչառությունն ու մի քանի անգամ էլ հարվածեց: Գրպանից հանեց ինդիկատորը, զգույշ կպցրեց մեխին: Լույս չվառեց: Կաշվե ձեռնոցը ստիպված հանեց, ատամներով բռնեց, որպեսզի մատը դներ ինդիկատորի պոչի կոճակին: Մատը դրեց ու ինդիկատորը մոտեցրեց մեխին: Մեխին կպչելուն պես թեթև կայծ երևաց, և էլեկտրական հոսանքն անցավ Արմենի մարմնով: Ձեռքերը թուլացան, ոտքերը ծալվեցին, նա սայթաքեց ու ողջ մարմնով ընկավ գազի խողովակին, ապա թրմփաց և գլխով հարվածեց գետնին: Շունչը կտրվում էր ու ողջ մարմնով դողում էր: Ճակատն անմիջապես ուռեց, իսկ քթից առատ արյուն էր գալիս: Տնքոցները դադարեցրել էր: Աշնանային բաճկոնակում կուչ եկած` նստել էր մուտքի աստիճաններին, դողացնում էր ու ատամները կրճտացնելով լացում: Նորից բարձրացավ գազի խողովակին և պղնձալարի ծայրը զգուշությամբ փաթաթեց մեխին: Ստացվեց: Բարձրացավ տուն: Դողը չէր անցել:
◦◦◦
Էլեկտրական սալիկները կաս-կարմիր վառվում էին տան մթության մեջ` ամեն սենյակում մի հատ: Արմենի հազն ավելի էր ուժեղացել, տան օդը չոր էր:
-Արմե՜ն, - կնոջ ձայնը, - քնա՞ծ ես:
-Ըհը:
-Արմեն, վաղը գնա մամայենց տուն: Թթու կտա, երշիկ, բաստուրմա, Նոր
տարուց կարող ա հավ էլ ավելացած լինի: Կգնա՞ս:
-Ըհը:
-Արմ, Սեդայենք լվացքի մեքենա են առել: Ավտոմա՜տ: Տեսել ե՞ս: Բան չի
անում, կնոպկեն սեղմում ա ու վերջ: Մաքուր լվացքը հանում ա:
-Ըհը:
-Արմ, մտածում եմ` որ էս ամիս լոտոյի տոմսերի փողը օֆիսին չմուծես, ի՞նչ
կլինի: Մի քիչ էլ մաման կտա... Հը՞...
-Ըհը...
2006թ.