PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Վթարից առաջ...



tvsevak
07.06.2011, 01:16
Վթարից առաջ...


- Կգա՞ս ինձ տուն տանես:
- Չէ:
- Ախր, շատ մութ ա, վախենում եմ…
- Չեմ կարա…
- Խնդրում եմ:
- Զբաղված եմ, ասեցի:
- Կես ժամով գոնե չես կարա՞…
- Չէ, քանի՞ անգամ ասեմ:
- Հինգ: (ծիծաղում է):
- Դեբիլ ե՞ս:
- Հա, չգիտեի՞ր:
- Չէ, ներվերս մի կեր:
- Սիրում եմ:
- Ի՞նչ:
- Ներվերդ:
- Էէէէէ, հավեսդ չունեմ, ասա:
- Արի էլի խնդրում եմ:
- Ասեցի` չէ, էլ բան չունե՞ս ասելու:
- Ունեմ:
- Ասա:
- Սիրում եմ:
- Ի՞նչ:
- Քեզ:
- Ապրես:
- Բա դու՞:
- Ես էլ… ինձ:
- Էէէէէ~, բա ի՞նձ:
- … Քեզ էլ:
- Լու՞րջ:
- Հա:
- Դե կգա՞ս ինձ տուն տանես դասից:
- Չէ:
- Մենակ վախենում եմ, շատ մութ ա էդ ժամին:
- Տաքսիով գնա:
- Փող չունեմ:
- Մամայիցդ ուզի:
- Դաղալ ե՞ս:
- Խի՞:
- Ուզում եմ, որ դու էլ գաս, կարոտել եմ:
- Քանի՞ տարի չես տեսել:
- Հինգ:
- Մոռացել էի:
- Ի՞նչ:
- Որ դեբիլ ես:
- Չէ, մի օրը մի տարի ա իմ համար, որ քեզ չեմ տեսնում:
- Հետո՞:
- Չե՞ս կարոտել ինձ:
- Կարոտել եմ:
- Դե արի մոտս:
- Չեմ կարա, ասեցի գործ ունեմ:
- Ի՞նչ գործ:
- Գործ:
- Ինձնից կարևո՞ր:
- Հա:
- Տենց գործ կա՞:
- Ի՞նչ գործ:
- Որ ավելի կարևոր ա, քան ես:
- Փաստորեն:
- Նեղացել ե՞ս:
- Չէ:
- Բա՞:
- Ի՞նչ բա:
- Էլ չես սիրու՞մ:
- Սիրում եմ:
- Ի՞նձ:
- Հա:
- Դե արի հա՞: 15 րոպեով արի, ու միանգամից գնանք տուն, հետո կգնաս գործիդ:
- Չէ:
- 15 րոպեն ի՞նչ կանի:
- Լավ, ներվերդ չունեմ, գնացի:
- Ու՞ր:
- Քնեմ:
- Ինչի՞ ես խաբում, չես քնելու:
- Ոչինչ, ուզում եմ գնամ:
- Երկու րոպե էլ խոսենք գնա, հա՞:
- Լավ, դե խոսա:
- Էէէէէ, տենց չէ:
- Բա ո՞նց:
- Նորմալ:
- Նորմալ ա:
- Բայց լուրջ արի, էլի, շատ եմ խնդրում:
- Չեմ գալու:
- Ուզում ե՞ս 15 րոպե շուտ դուրս գամ, որ գործդ հասցնես:
- Չէ:
- Բա ի՞նչ:
- Անցավ երկու րոպեն:
- Իյա, չի անցել դեռ:
- Մանկապարտեզ ե՞ս գնում:
- Հա, դու՞ չես տանում:
- Բարի գիշեր:
- Սպասի:
- Ասա:
- Ինձ sms կգրե՞ս քնելուց:
- Ի՞նչ գրեմ:
- Լավ բան:
- Ի՞նչ, տենց էլ գրե՞մ` «լավ բան»:
- Չէէէ, գրի, որ ինձ շատ ես սիրում, լավ բաներ գրի:
- Հավես չունեմ, պառկելու եմ քնեմ:
- Շատ հոգնած ե՞ս:
- Հա:
- Հաց կերել ե՞ս:
- Հա:
- Բա ե՞րբ ես քնելու:
- Հենց հիմա:
- Կոմպի դիմաց չե՞ս նստելու:
- Նստելու եմ:
- Բա ո՞նց ես քնելու:
- Վա~յ, բարի գիշեր:
- Քնելուց կզանգե՞ս:
- Չէ:
- Վաղը հաստատ չես գալու՞:
- Չէ, բարի գիշեր:
- Բարի գիշեր… Սպասի, սպասի…
- Ասա:
- Սիրում եմ քեզ:
- Ապրես…

Lion
07.06.2011, 14:27
Միտքը լավն էր, բայց, եթե իմ կարծիքը որևէ մեկին կհետաքրքրի իհարկե, մի քիչ արժե սյուժեն բացել... միիիի քիչ :)

h_jak
07.06.2011, 14:33
Դուրս շատ եկավ, մի տեսակ հոգիս խուտուտ տվեց. Որոշեցի ֆեյսբուքում դնեմ , իհարկե քո հեղինակային իրավունքների պաշտպանությամբ. Հուսով եմ դեմ չես լինի.

tvsevak
07.06.2011, 14:35
Դուրս շատ եկավ, մի տեսակ հոգիս խուտուտ տվեց. Որոշեցի ֆեյսբուքում դնեմ , իհարկե քո հեղինակային իրավունքների պաշտպանությամբ. Հուսով եմ դեմ չես լինի.

Իհարկե՝ ոչ: Ասեմ ավելին, մեծ սիրով կընկերանամ քեզ հետ Ֆեյսբուքում...

h_jak
07.06.2011, 14:37
Բայց ինձ նենց հետաքրքիրա այս զույգի մյուս խոսակցությունները. Կարողա կա ես տեղը չգիտեմ՞

h_jak
07.06.2011, 14:39
Իհարկե՝ ոչ: Ասեմ ավելին, մեծ սիրով կընկերանամ քեզ հետ Ֆեյսբուքում...

Լավ

Արէա
07.06.2011, 16:21
Լավը շատ լավն էր, ու ցավեցնելու չափ իրական
բայց վերնագիրը... աղջիկը տուն գնալուց վթարի ենթարկվե՞ց :think

Lem
07.06.2011, 19:30
Չէր սիրում...

ars83
08.06.2011, 21:06
:{ Ես լինեի վարորդը, էս խոսակցությունը լսեի (թեկուզ միակողմանի), ես էլ մեքենան վթարի կենթարկեի: Մանկապարտեզ, պարդոն: :pardon