Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Յոթերորդ երկնքում
Ծլնգում է նոր ծիլ առած ծիծեռնակը
Մեր տան պատի թաքուն ծալքում՝
Երջանկության ծափեր են յոթերորդ հարկում...
Ասես բևեռները հանրագումարվել
Ու պատուհանի կտավների մեջ՝
Ծիածանի դիմախաղն են նկարում:
Ուր լույսի խուտուտ կա, ու շոյ կա անվերջ:
Կա անթարկման հմայություն:
Եկեղեցու զանգը յոթն անգամ թարթվեց,
Ու ես ամպերին վերից նայեցի:
Հայացքս ծափ դարձավ ծիծեռի երամի մեջ,
Եվ ծիր կաթինը ես նորովի հնարեցի:
***
Ես արթնացա զագերից եկեղեցու՝
Զանգերից իմ էության,
Որոնք վաղու՜ց, վաղու՜ց , վաղու՜ց
Այսքան քաղցր թեթևությամբ
Չէին հնչել հեռվից հոգուս:
Երամացած, եղյամ դարցած՝ հավատացի,
Որ լուսաբացի մեր ժամանակներն են …
Հույզերս այնքան հոգնակի, այնքան զորեղ են...
Անձրևի հետ ինձ հյուր են եկել ,
Մեղրոտ , թախծոտ իմ հուշերը:
Եկել ու թարթվում են մեր պատուհանին թիթեռի նման:
Ո՞րտեղից գտան իմ լույսոտ հետքերը,
Չէ որ փոխել եմ ես հասցեն երջանկության:
Օ՜ , ոչ հանկարծ աչքով չտամ,
Թող գան , նրանց ես կարոտել եմ ,
Իմ երկնքում նրանց ես տեղ կտամ՝
Մեղրոտվել եմ ...
Ողջ օրը, երեկ,
Մեր պատուհանի ակներն ի վար ամպեր էին,
Բանփյուն ամբարած՝ բոցեղեն ժայռեր էին,
Որոնք համառ կքած՝ համբերություն էին կռում:
Երկնակամարը հոնքը խոժոռել էր՝ անձրեվ էր ուզում,
Նրա վիշտը բողբոջի պես պրկվել էր՝
Հուզվում էր ու հուզվում:
Բայց հապաղում էր անձրեվի աղեղը նվագել հանգստութուն,
Ասես քաղցր էր թախծին գերի լինելը:
Բախտավորություն:
Բայց ծալքերում ամպի թելթելվում էր հոգնությունը,
Նրան ամպրոպ էր պետք,
Նրան պետք էր կայծակների օրհնությունը:
Փեշից կատար նա լցված էր խոնավությամբ,
Բայց զսպվում էր խոնարհությամբ՝
Մինչ կփարվեր հնազանդին իր տերը:
Ու երբ տուն եկար,
Երբ արձակեցիր անհանգստությունս,
Ամպը որոտաց, երկինքն արձակեց գոհության ճիչեր(ը):
Հույսը՝ արարող, ամենակարող,
Վերին ամենա,
Հույսը փայլ շնորհող,
Սյուն շինող,
Ընծա:
Բայց եվ ավերիչ,
Լռության մեջ ճիչ,
Իզուր փետուր և ոչ թէ թև,
Երբ հասկանում ես ,
Որ չի կարելի աշխարը փոխել:
My World My Space
06.06.2011, 15:07
իսկ ու՞ր է անձրևը..... :love
Ամպը ձայնում է որերորդ անգամ,
Որերորդ անգամ կայծակն է ճայթում,
Վարագույրներս վեր կենամ բանամ՝
Անձրևը տալու է նոր ներկայացում:
Արդեն սևսաթ ծիծեռները ժիր
Մկրտել են օդը, պատրաստ է այգին,
Ծափում են ծառերն իբրև նախերգանք,
Մարդիկ շտապում են ամենքն իր դերին:
Կգա անձրևը ու ներդաշնությամբ
Գունավոր , բազում
Անձրևանոցներ կծաղկեն այգում,
Ու մարդիկ՝ իրենց անփույթ քայլերով
Չեն էլ նկատի , որ պար են պարում:
Կապեմ պատուհանից փեշը շղարշի ՝
Քամուց խրտնած,
Դարձնեմ առագաստ,
Թող քշի հույզերս, որ որ նա կուզի,
Տող տանի կորցնի այնտեղ՝ վերերում
Որպես աշխարհի ու իմ հաշտություն:
Ամպրոպը ձայնում է որերորդ անգամ,
Շաչում է քամին շենքերի բակում,
Ես գուցե միակ վկան չեմ անգամ,
Բայց թվում է ողջն ինձ է նվիրվում…
My World My Space
06.06.2011, 15:39
Ամպը ձայնում է որերորդ անգամ,
Որերորդ անգամ կայծակն է ճայթում,
Վարագույրներս վեր կենամ բանամ՝
Անձրևը տալու է նոր ներկայացում:
Արդեն սևսաթ ծիծեռները ժիր
Մկրտել են օդը, պատրաստ է այգին,
Ծափում են ծառերն իբրև նախերգանք,
Մարդիկ շտապում են ամենքն իր դերին:
Կգա անձրևը ու ներդաշնությամբ
Գունավոր , բազում
Անձրևանոցներ կծաղկեն այգում,
Ու մարդիկ՝ իրենց անփույթ քայլերով
Չեն էլ նկատի , որ պար են պարում:
Կապեմ պատուհանից փեշը շղարշի ՝
Քամուց խրտնած,
Դարձնեմ առագաստ,
Թող քշի հույզերս, որ որ նա կուզի,
Տող տանի կորցնի այնտեղ՝ վերերում
Որպես աշխարհի ու իմ հաշտություն:
Ամպրոպը ձայնում է որերորդ անգամ,
Շաչում է քամին շենքերի բակում,
Ես գուցե միակ վկան չեմ անգամ,
Բայց թվում է ողջն ինձ է նվիրվում…
ես սիրում եմ սա..... :love
Ապրես rainbow ջան: Ինքս էլ չհասկացա թե ինչու, կարդալու ընթացքում մի մոմենտ էս երգը հիշեցի:love
http://youtu.be/bQstQST1GiM
Lusinamara
06.06.2011, 17:35
Ծլնգում է նոր ծիլ առած ծիծեռնակը
Մեր տան պատի թաքուն ծալքում՝
Երջանկության ծափեր են յոթերորդ հարկում...
Ասես բևեռները հանրագումարվել
Ու պատուհանի կտավների մեջ՝
Ծիածանի դիմախաղն են նկարում:
Ուր լույսի խուտուտ կա, ու շոյ կա անվերջ:
Կա անթարկման հմայություն:
Եկեղեցու զանգը յոթն անգամ թարթվեց,
Ու ես ամպերին վերից նայեցի:
Հայացքս ծափ դարձավ ծիծեռի երամի մեջ,
Եվ ծիր կաթինը ես նորովի հնարեցի:
Վախ Հասս,, բարի օր,, բարի գալուստ,, բարի վերադարձ,,....ընտրի որին ես համապատասխանում, բայց բարի օրս ընդունի:))
Հատկապես էս մեկը սիրեցի՝ յոթերորդ երկինք, յոթերորդ հարկ ու յոթնագույն միասնությունդ...:):kiss
E-la Via
05.09.2011, 13:25
Հաս ջան, էլի դու ես, բայց էս շարքդ պատող աուրան ա լրիվ ուրիշ: Մի տեսակ հասուն, օջախից եկող ջերմությամբ պարուրվեցի... Եթերային զգացողություններ առաջացրեցին բանաստեղծություններդ:
Յոթերորդ հարկ... մի տուն... ծիծաղով ողողված պատեր.... աշխարհին նայող պատուհան ու երկնքից տան բնակիչներին աչքով անող ծիածան...
Հեքիաթից վերցված իրականություն :
Տեսնում ես ինչ ռոմանիտկ տրամադրություն ստեղցեցիր, Ծիածան :love???
Իսկ ամենից շատ դուր եկավ այս մեկը.
Ողջ օրը, երեկ,
Մեր պատուհանի ակներն ի վար ամպեր էին,
Բանփյուն ամբարած՝ բոցեղեն ժայռեր էին,
Որոնք համառ կքած՝ համբերություն էին կռում:
Երկնակամարը հոնքը խոժոռել էր՝ անձրեվ էր ուզում,
Նրա վիշտը բողբոջի պես պրկվել էր՝
Հուզվում էր ու հուզվում:
Բայց հապաղում էր անձրեվի աղեղը նվագել հանգստութուն,
Ասես քաղցր էր թախծին գերի լինելը:
Բախտավորություն:
Բայց ծալքերում ամպի թելթելվում էր հոգնությունը,
Նրան ամպրոպ էր պետք,
Նրան պետք էր կայծակների օրհնությունը:
Փեշից կատար նա լցված էր խոնավությամբ,
Բայց զսպվում էր խոնարհությամբ՝
Մինչ կփարվեր հնազանդին իր տերը:
Ու երբ տուն եկար,
Երբ արձակեցիր անհանգստությունս,
Ամպը որոտաց, երկինքն արձակեց գոհության ճիչեր(ը):