PDA

Դիտել ողջ տարբերակը : World Cyber Games - WCG Armenia (wcg.am)



Արամ
05.06.2011, 23:48
Թեման ինֆորմատիվ բնույթ է կրում, ես ոչ մի կապ չունեմ կազմակերպիչների հետ:
http://3.bp.blogspot.com/-qVk6OygeCPI/TeNubjAoZuI/AAAAAAAAAWA/2epA_XB7S5g/s1600/252810_2106184735215_1263426745_32493662_7357963_n.jpg

@facebook (https://www.facebook.com/event.php?eid=121239111257506&ref=ts)
www.wcg.am

AMzone
14.06.2011, 01:30
http://itarmenia.net/wp-content/uploads/2011/06/wcg2011_logo.jpg

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան հայտարարում են Հայաստանի Կիբեռխաղերի 5-րդ բաց առաջնության մեկնարկի մասին: Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային և վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի Հայաստանյան նախընտրական փուլ: Միջազգային համակարգչային խաղեր մրցույթն իր պատմությունը սկսել է 2000թ-ին:
Համաձայն առաջնության կանոնների միջազգային առաջնության մասնակցության հայտ ներկայացրած յուրաքանչյուր երկիր անց է կացնում նախընտրական փուլ: Հայաստանյան նախընտրական փուլը կկայանա 2011թ-ի հունիսի 22-26 “Կոնգրես” հյուրանոցի շքասրահում:
Այս տարի պաշտոնական մարզաձևեր են ընտրված FIFA 2011 և StarCraft 2, իսկ ոչ պաշտոնական` Counter-Strike 1.6 և WarCraft 3 Dota: Պաշտոնական մարզաձևերում հաղթողներն այս տարի հնարավորություն կունենան մասնակցելու WCG Գլխավոր եզրափակչին, որը տեղի կունենա 2011թ-ի դեկտեմբերի 8-ից 11-ը Կորեաի Բուսան քաղաքում: Հայաստանյան առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3.600.000 դրամ և կբաշխվի բոլոր չորս մարզաձևերում առաջին երեք տեղերը գրաված մասնակիցների միջև: “ԱրմենՏել” ընկերությունը նաև կապահովի WCG Հայաստան 2011 խաղերի օնլայն ինտերնետ հեռարձակումը:
“Միջազգային Կիբեռխաղերը խոշորագույն խաղային առաջնություն է ամբողջ աշխարհում, այնպիսին ինչպիսին Օլիմպիական խաղերն են մարզիկների համար: “ԱրմենՏել” ընկերությունն ուրախ է աջակցելու հայ երիտասարդներին. թող թիմային ոգին, հաջողությունը և հավատը պայծառ ապագայի և հաղթանակի հանդեպ ուղեկցեն մեր Կիբեռ մարզիկներին”,- նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմակերպչական խումբը տեղեկացնում է, որ այս տարի միջոցառումներն ավելի մասշտաբային են, բացի հիմնական խաղերից կազմակերպված են նաև հարակից մրցույթներ. “Սիրողական նկարիչ”, “Սիրողական լուսանկարիչ”,“Թաչ-թայփինգ (միայն կանանց և աղջիների համար)”:
Հայաստանյան մրցույթի մասնակիցների գրանցումը կատարվում է առցանց` մրցումների պաշտոնական www.wcg.am կայքում, որտեղ նաև տեղադրված է մանրամասն տեղեկատվություն մրցումների և մրցույթի մասին: Համաշխարհային առաջնության հովանավորն է “Սամսունգ” ընկերությունը, ազգային առաջնության գլխավոր հովանավորն է “ԱրմենՏել” ընկերությունը: Համակարգչային աջակցությունը “Ֆայն” ընկերության, իսկ ինֆորմացիոն հովանավորներն են RadioVan և Russkoe Radio:

Աղբյուր: http://itarmenia.net/wcg-2011/