PDA

Դիտել ողջ տարբերակը : Վախի երկիր

Artgeo
17.02.2007, 13:31
Այն, որ ժողովուրդը, ընդիմությունը վախենում են չգիտես ումից ու չգիտես ինչից, նորություն չէ։ Սակայն վերջերս նկատում եմ, որ իշխանությունը նույնպես վախի մեջ է։ Բան չեմ հասկանում։ Միգուցե բացատրե՞ք, ո՞վ, ումի՞ց և ինչո՞ւ է վախենում։

Philosopher
17.02.2007, 13:42
Ընդիմությունը ու ժողովուրդը վախենում են իրենց տերերից՝ իշխանություններից, իշխանություններն էլ իրենց տերերից՝ Ռուսաստանից, ԱՄՆ–ից ու Եվրամիությունից։

Հեթանոս Հրեշտակ
17.02.2007, 13:45
Հեղափոխությունից, կամ դրա նման մի բանից: Շատերը կարող է չեն նկատում, բայց այն աճում է:

PoeT
17.02.2007, 13:58
Ինձնից են վախենում

Artgeo
04.03.2007, 11:45
ՎԱԽԻ ԱՉՔԵՐԸ ՄԵԾ ԵՆ

Մարտի 1-ից ՀՀ Կենտրոնական բանկը օտարերկրյա դրամական փոխանցումներ ստանալու նոր կարգ է սահմանել, որն ուժի մեջ կլինի մեկ ամիս, թեեւ հետագայում, ամենայն հավանականությամբ, կարգը կպահպանվի:

«ՉԻ» - Ըստ այդ նոր կարգի, արտասահմանից դրամական օգնություն ստացող քաղաքացին գումարը ստանալուց առաջ մի ամբողջ հարցաթերթիկ պիտի լրացնի, որտեղ ամենայն մանրամասնությամբ պիտի գրի, թե ինքն ով է, ինչացու է, կոնկրետ ով է գումար ուղարկում, կոնկրետ որ քաղաքից, կոնկրետ ինչ նպատակով եւ այլն: Բարեբախտաբար, մատնահետքեր եւ մեզի անալիզ առայժմ չեն պահանջում:

Ինքնին հասկանալի է, որ ԿԲ այս «նոր կարգն» անմիջականորեն կապված է առաջիկա ընտրությունների հետ: Իշխանությունները, տոտալ վերահսկողություն սահմանելով ՀՀ-ում շրջանառվող յուրաքանչյուր հազար դրամի նկատմամբ, հիմա էլ որոշել են անպայման ճշտել՝ դրսից գումար ստացող քաղաքացին ո՞վ է եւ ի՞նչ նպատակով է ծախսելու այդ գումարը: Մարդ ես, մեկ էլ տեսար՝ թռուցիկ տպագրեց ու խարխլեց պետականության հիմքերը:

Cleopatra
04.03.2007, 16:07
Այն, որ ժողովուրդը, ընդիմությունը վախենում են չգիտես ումից ու չգիտես ինչից, նորություն չէ։ Սակայն վերջերս նկատում եմ, որ իշխանությունը նույնպես վախի մեջ է։ Բան չեմ հասկանում։ Միգուցե բացատրե՞ք, ո՞վ, ումի՞ց և ինչո՞ւ է վախենում։
Չգիտեմ ով, ինչպես, բայց դու հաստատ չես վախենում:), ստորագրությունդ դա է վկայում , ես ճիշտ ե՞մ:

dvgray
26.12.2008, 18:35
Քաջ Նազարը ինչքան ավելի շատ էր խորանում անտառում, այնքան ավելի բարձր էր երգում: Եկավ մի պահ, երբ ընդհանրապես սկսեց գոռգոռալ …

Անդրանիկ Թեւանյան. "Հայաստանում իրականացվում է տնտեսական բոլշեւիզմի քաղաքականություն"

Հայաստանում իրականացվում է յուրատեսակ տնտեսական բոլշեւիզմի քաղաքականություն, որի էությունը ոչ թե բռնի սեփականազրկումն է, այլ ռեպրեսիվ հարկային քաղաքականության միջոցով տնտեսական ողջ տարածքի` իշխանության ցանկությունների եւ քմահաճույքների համաձայն վերաբաշխումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց "Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը:

"Դուք տեսնում եք` Ազգային ժողովում օրինագիծ է մտել, որը վերաբերում է նաեւ տանը գուլպա գործող տատիկներին` ըստ էության: Անունը դրել են ինքնազբաղվածներ եւ հայտարարում են, որ` մենք նրանց վերահսկելու ենք կոնտր-ագենտների միջոցով", - ասաց Թեւանյանը` հիշեցնելով, որ Ազգային ժողովում այս մասին պաշտոնական հայտարարություն է հնչեցրել պետական եկամուտների փոխնախարարը:

Մեկնաբանելով այս շաբաթ Ազգային ժողովում քննարկված "Արտոնավճարների մասին" օրենքի նախագիծը, "Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի ղեկավարը պարզաբանեց. - "Գնորդները, կամ էլ դրանից օգտվողները, ինֆորմացիա պետք է տան պետությանը: Այսինքն` համընդհանուր գործտվողական մեխանիզմ են պատրաստում, որ գուլպա գործող տատիկը, եթե գյուղում խնձորի հետ փոխանակի այդ գուլպան, պետք է մտնի անհատ ձեռներեցների դաշտ եւ հաստատագրված վճարով հարկվն"¦:

http://www.armenialiberty.org/armeniareport/report/ar/2008/12/B496E92A-A12A-4CDB-BC54-C4B2D406FFBC.asp

շուտով կգան "37" - ական թվերև, երբ արդեն ոչ մեկը ոչ մեկը ձերբակալությանը ու գնդալահաչրությանը ուշադրություն անգամ չի դարձնի… համընդանում ապատիա…
հետո պատերազմ… հետո հալոցքի տարիներ… ու պոլնի լճացում մենք ենք որ կանք դաշնակցական-բոլշևիկյան պրոպագանդայով:
Իսկ հետո՞:
հետո կլինի ճիկ, ու Հայաստանը կբաժանվի վրացիներ, ազերիների ու եզիդիների միջև…

Elmo
26.12.2008, 18:58
"Դուք տեսնում եք` Ազգային ժողովում օրինագիծ է մտել, որը վերաբերում է նաեւ տանը գուլպա գործող տատիկներին` ըստ էության: Անունը դրել են ինքնազբաղվածներ եւ հայտարարում են, որ` մենք նրանց վերահսկելու ենք կոնտր-ագենտների միջոցով"

Ես էլ մտածում եմ, էդ ինչի՞ց ա որ մեր մեկը 2 չի դառնում:

Ֆրեյա
26.12.2008, 19:21
Քաջ Նազարը ինչքան ավելի շատ էր խորանում անտառում, այնքան ավելի բարձր էր երգում: Եկավ մի պահ, երբ ընդհանրապես սկսեց գոռգոռալ …

շուտով կգան "37" - ական թվերև, երբ արդեն ոչ մեկը ոչ մեկը ձերբակալությանը ու գնդալահաչրությանը ուշադրություն անգամ չի դարձնի… համընդանում ապատիա…
հետո պատերազմ… հետո հալոցքի տարիներ… ու պոլնի լճացում մենք ենք որ կանք դաշնակցական-բոլշևիկյան պրոպագանդայով:
Իսկ հետո՞:
հետո կլինի ճիկ, ու Հայաստանը կբաժանվի վրացիներ, ազերիների ու եզիդիների միջև…

Լավ էլի, ինչի մասին է խոսքը? Դա չափից ավելի "մակարդակով" տարբերակ է մեր իշխանությունների համար, որպեսզի բոլշևիկա-դաշնակցական պրոպագանդայով ռեպրեսիաներ սկսվեն, ահնրաժեշտ պայման է գաղափարախոսության ու գաղափարի գոյությունը, իսկ սրանց միակ գաղափարը կոմունիստական "бери больше, кидай дальше"-ն է, մենակ թե այն տարբերությամբ, որ փողերն են այդպես անում, ու հետո էլ թռնելու են` մեզ փողնելով թուրքերին:
Որպեսզի քաղաքականությունը տանի տապալման և ոչնչացման, պետք է այդ քաղաքականությունը սկզբից լինի :D

Ոչ մի հաշվարկ, ոչ մի քաղաքականություն չկա, տուպօ - իրանց բիզնեսին է խանգարում:

հ.գ. եթե ավելի լուրջ, սրանք ուղղակի փորձում են հարկահավաքի խնդիր լուծել: Մեծ-մեծ բյուջե են նախատեսել, բայց քանի որ տնտեսությունն անկում է ապրում, հարկերը չեն կարողանում հավաքել /շրջանառության ծավալները պակասել են, եկամուտների հետ մեկտեղ/: Բոլորից լսում եմ, որ հարկայինը գալիս ասում է, կանխավճար արեք հաջորդ եռամսյակի համար :D
Իսկ իրենք ստիպված են այդպիսի օրենք ընդունել, քանի որ չունեն ֆիզիկական անձանց եկամտահարկի հայտարարագրման մեխանիզմ, ինչպես ԱՄՆում է, երբ ամեն մարդ անկախ իր աշխատել-չաշխատելու փաստից ապրիլին հաշվետվություն է հանձնում տարվա ընթացքում իր կողմից ստացված բոլոր /նաև կողմնակի/ եկամուտների մասին, որտեղից նույնիսկ թույլատրվում է նվազեցումներ անել ծախսերի հաշվին և նվիրատվությունն էլ են նույնիսկ հանում :ok /statement-ները/
Քանի որ հայաստանում այդպիսի բան չկա, ստպիված են ընկնել գուլպա գործող տատիների հետևից ;) :[

dvgray
26.12.2008, 19:27
Camilla
պետք չէ սրանց այդքան թերագնահատել: Հայաստանում վաղուց տնտեսական-հարկային մեխաիզմները ծառայում են միմիայն քաղաքական նպատակներին:
Առաջին հերթին ժողովրդին ու նրա ակտիվ, ձեռներեց մասին ծնկի եկած իր ձեռքը համբուրելուց պահելու համար: Հիմա էլ վախի մթնոլորտը ցանկանում եմ մտցնել մարդկանց տան պատերից ներս, խոհանոցներ ու հյուրասենյակներ… անգամ ննջասենյակներ:
Կենդանի "ժուչոկների" մեխանիզմ են ուզում գործարկել: Սա ամենակործանիչն է Հայաստանի համար, հաշվի առնելով հայի համակերպվող լինելը:

Ֆրեյա
26.12.2008, 19:40

:cry Ամբողջ կեղտը այդ "համակերպվող լինելու" տակ է թաքնված: Ինչ անել, եթե մարդիկ չեն ցանկանում ռիկսի դիմել ու պայքարել հանուն հանգիստ, առանց վախի ապագայի:(
Նախընտրում են ամեն մեկը իր գլուխը մի կողմ քաշած իր հարցերը լուծել:

Մի քիչ ուղղակի հավատս չի գալիս, որ այդպիսի բան կարող են անել: Անհնար է բոլոր ինքնազբաղվածների դարձնել իրավաբանական անձ /անհատ ձեռներեց, կամ այլ տիպի ընկերություն/: Այդպիսի բան չի կարող լինել :o Ուղղակի չեմ հավատում, կամ չեմ կարծում, թե օրենքը ճիշտ է մեկնաբանվում;
Թե չէ կստացվի, եթե ինքդ քեզ համար ես գուլպա գործում, պետք է հարկ մուծես, չէ որ դրանով դու ինքդ քեզ համար արժեք ես ստեղծում, ինքդ քեզ համար եկամուտ է :D

dvgray
26.12.2008, 19:47

ստեղ հավատալն ու չհավատալը չի խնդիրը, այլ այն, որ այդ գուլպա գործողը միշտ իր վզին կզգա թաղայինի, կամ գործ տվող հարևանի շունչը, ու կաշխատի դրսում շատ չեևալ, գործ տվողներին չբարկացնել ու նման բաներ սրա ոգով: Դու ստալինիզմի մասին տեղյակ չես՞: Մարդիկ վախոնում էին, դա չէր նշանակում որ "անօրինական" բաներ չէին անում: Քանի որ առանց այդ "անօրինականության" ապրելը պրակտիկորեն հնարավոր չէր: Այսիքն պետական տոտալիտար մեքենան իր ձեռքին միշտ ունենում է կախարանը, որը պետք եղած ժամանակ կհագցնի ում վիզը որ ուզենա բավականին "
օրինական" ձևով:

Տրիբուն
26.12.2008, 23:32
Թե չէ կստացվի, եթե ինքդ քեզ համար ես գուլպա գործում, պետք է հարկ մուծես, չէ որ դրանով դու ինքդ քեզ համար արժեք ես ստեղծում, ինքդ քեզ համար եկամուտ է :D

Տատս տանը մի հատ փոքր լիմոնի ծառ ունի, պատոհանագոգին դրած: Հարևանությունն էլ թարսի պես էտ ծառի մասին գիտի: Խեղճ կնգան հեսա հարկային դաշտ են կոխելու: Մի կես կիլո լիման ա հավաքում սեզոնին, ամեն մեկը բալի չափ: Կատալոգով կգնահատեն որպես լիմոնի թանկարժեք սորտ, ու տատս տակ կտա;

Տրիբուն
26.12.2008, 23:35
Camilla
պետք չէ սրանց այդքան թերագնահատել: Հայաստանում վաղուց տնտեսական-հարկային մեխաիզմները ծառայում են միմիայն քաղաքական նպատակներին:

Դիվ, քաղաքակն բառը որ քո տեքստում փոխարինենք սեփական-ով, ամեն ինչ կընկի իրա տեղը; Այ ախպեր, ինչ քաղաքական նպատակ: Սրանց խելքը մենակ լափելուց ա հասնում: Ամեն ինչ արվում ա նրա համար, որ մինչև վերջ կթեն, ուրիշ նպատակ չկա:

Տրիբուն
26.12.2008, 23:50
Այն, որ ժողովուրդը, ընդիմությունը վախենում են չգիտես ումից ու չգիտես ինչից, նորություն չէ։ Սակայն վերջերս նկատում եմ, որ իշխանությունը նույնպես վախի մեջ է։ Բան չեմ հասկանում։ Միգուցե բացատրե՞ք, ո՞վ, ումի՞ց և ինչո՞ւ է վախենում։
Արտ ջան, Քոչը մի հատ պարզ մոդել էր մշակել - Ռուսին տալիս ենք ինչ ուզում ա, փոխարենը ստանում ենք իշխանության մնալու ու հանգիստ լափելու երաշխիքներ: Սա էլ պետք է ամրապնդել սեփական ժողովրդին ձեռի հետ մեկ ու մեջ, ասենք ընտրությունից ընտրություն, տփելով, մենթերի, դատախազների ու ախռաննիկների միջոցով կզացրած պահելով, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցի ձեն հանել: Ռուսին տրվելուց ու ժողվրդին կզացնելուց հետո տակը մնացած ազատ ժամանակն էլ կարելի ծախսել մի երկու հատ ճամփա, շենք, խանութ, կաֆե, ընտրություններին էլ գազի բալոնով քիմզավոդ բացելու վրա: Պրիմիտիվ էր, բայց տաս տարի աշխատեց:

Սերժը, որպես Քոչի ամենաունակ աշակերտ, կատարելության ա հասցրել էս պրմիտիվ մոդելը - բացի ռուսից, կարելի ա մնացածին էլ տալ ինչ ուզում են: Ռուսին տանք էն ինչ Քոչը չհասցրեց տալ, ասենք ատոմակայանն ամբողջությամբ, յանկիներին տարածաշրջանում զորքեր տեղաբաշխելու իրավունք, ազերիներին ղարաբաղը, թուրքին սահման-ցեղասպանույթուն-օպտոմ, եվրոպոսներին տակը ինչ մնա, ու ման գանք տենաք էլ ինչ ուզող կա, հնդիկ ա, չինացի ա, արաբ ա: Ու սաղին սաղ տալուց հետո, բոլորից երաշխիքներ ստանանք, որ Քոչի պես պիտի երկու սռոկ լափենք: Ժողվուրդն էլ, ոնց որ էս անգամ, էնքան էլ համաձայն չէր էս մոդլեի հետ, ուրեմն պետք ա նաև կրակել, մենթերի ու դատախազների միջոցով ճնշելու փոխարեն բիրիկ նստացնել, բոլորի աչքի առաջ փախած դատավարություններ կազմակերպել, ապացուցելու համար որ իրենց տանձին չի, իրենք ուժեղ են ու փաթեթավորած ունեն:

Հիմա, ինչի՞ց ա վախենում Սերժը: Սերժը, ուզածդ ծերացող մարմնավաճառի նման, վախենում ա կլիենտներին կորցնելուց: Այսինք մեկ էլ տեսար էլ ռուսներին տալու բան չմնաց, էն յանիկներն էլ խառն են, էլ չուզենան ստեղ զորք բերեն, եվրոպոսներն էլ դավադիտ եղած ու զզված են, կարող ա յան տան: Կամ էլ արդեն էնքան ենք տվել, որ ձանձրացրել ենք բոլորին: Հիշում ես վարչապետի ախմախ հայտարաությունը, որ եր երկաթգիծն ու նավթավերամշակման գործարանը չինացիները կֆինանսավորեն: Կլինետ ման գալ չի ի՞նչ ա: Չինացու տանձին ա ստեղ երկաթգիծ կլինի, թե չէ՞: Վառված կլիենտ են ման գալիս, շոշ են հելել արդեն:

Ժողվուրդն էլ ա վախենում, որ Սերժը կարող ա կլինետներին կորցնի, քանի որ կլինտներին կորցրած մարմնավաճառը խելագարվում է, ու վերածվում է անկառավարելի լրբի: Ու էտ լիրբը կարող ա իրա ողջ չարությունը թափի ժողովրիդ գլխին:

Elmo
27.12.2008, 11:00
ստեղ հավատալն ու չհավատալը չի խնդիրը, այլ այն, որ այդ գուլպա գործողը միշտ իր վզին կզգա թաղայինի, կամ գործ տվող հարևանի շունչը, ու կաշխատի դրսում շատ չեևալ, գործ տվողներին չբարկացնել ու նման բաներ սրա ոգով: Դու ստալինիզմի մասին տեղյակ չես՞: Մարդիկ վախոնում էին, դա չէր նշանակում որ "անօրինական" բաներ չէին անում: Քանի որ առանց այդ "անօրինականության" ապրելը պրակտիկորեն հնարավոր չէր: Այսիքն պետական տոտալիտար մեքենան իր ձեռքին միշտ ունենում է կախարանը, որը պետք եղած ժամանակ կհագցնի ում վիզը որ ուզենա բավականին "
օրինական" ձևով:

Դիվ գնալով ավելի ու ավելի եմ հիանում քո տեղեկացվածությամբ ու վերլուծական կարողությամբ: Իհարկե էդքան չէի զարմանա, եթե դու Հայաստանում լինեիր: Մոտս տպավորություն ա, որ դու՝ լինելով ուրիշ երկրում ավելի լավ ես պատկերացնում ու հասկանում ստեղի վիճակը, քան մենք, որ ստեղ ենք բնակվում: Այ հենց էդ քո ասած մանր ագենտուրան էլ ուզում են զարգացնեն ու բորբոսի տեսքվ տարածվեն հասարակության շրջանակներում:
Ասածիդ վառ ապացույց՝
1 ամիս առաջ մեր շենքից մի հատ փդած կին կարելի ա ասել «պատերազմ» էր սկսել մեր դեմ: Այ մարդ ընգած տուտուզը պատերին էր քսում, որ պարզեր մենք էդ շենքում վարձով ենք բնակվում, թե դա մեր բարեկամի տունն է: Ուզում էր շանտաժ աներ, ու ամսեկան վճարումների, հարկերի, տուգանքների ու օրենքների անուն էր տալիս:
Ասեմ, որ յան տվեց մենակ զուտ էսօրվա ամենաքաղաքակիրթ վերաբերմունքիցս հետո, այսինքն , երբ ներվերս տեղիք չտվեց ու մի լավ քֆրտեցի: Քանի դրա նմաններին ու դրան ուղարկողներին սեռական օրգանի հոմանիշների հետ բարձրաձայն համեմատելով չէս վտարում հա գալիս են:
Հիմա ես պատկերացնում եմ, որ էդ պառվայի «հսկողության սպեկտորը» մեծանա ինչ ա անելու: Ամեն մարդ չի կարա լարի ու տակից դուրս գա :(

dvgray
28.12.2008, 00:29
Դիվ գնալով ավելի ու ավելի եմ հիանում քո տեղեկացվածությամբ

Elmo ջան
ստեղ հեչ էլ խնդիր չկա, եթե քիչ թե շատ լսած լինես ստալինյան կամ ներոնյան /կամ երևի այլ, պատմության մեջ բազմիցս պատահող/ դարաշրջանների կամ էլ դիտած լինես նրանց մասին ֆիլմեր:
Օրինակ խորհուրդ կտամ դիտել վրացական "Покаяние" ֆիլմը: Բավականին նման տիպաժ է ստեղծվամ մեր այսօրվա տոտալիտարների ու նրան հպատակվող ժողովրդի մատնիչ մասի: Շատ ուսուցողական է, ու այն դիպելուց հետո կարելի է պարզ ձևով պատկերացնել վախլոտ դիկտատորի ամբողջ արհավիրքը:

Elmo
11.05.2009, 14:02
http://www.youtube.com/watch?v=kIS2DXCPeqo

Մի քանի տարի առաջվա բան ա, բայց հիմա էլ ա ակտուալ:

Աբելյան
11.05.2009, 23:34
Հիմա եմ հասկանում, ինչի ա Հայաստանը վախի երկիր: