PDA

Դիտել ողջ տարբերակը : Քոչարյանը պատրաստվում է վերադառնա՞լ

Artgeo
03.06.2011, 07:56
Հայաստանում երկու բան կա, որ միշտ ստաբիլ ուղղություն ունի ու երբեք չի շեղվում այդ ուղիղ գծից:
1. Քաղաքական զարգացումների հանդեպ հետաքրքրությունը
2. Ժողովրդի տնտեսական հնարավորությունները

Մենակ մի տարբերությամբ, ուղղությունն ա հակառակ: Մեկը վերև ա գնում միշտ, մյուսը՝ ներքև:
Իհարկե, կան մարդիկ, որ ժամանակ առ ժամանակ հիասթափվում ու բացարձակապես դադարում է հետևել զարգացումներին, սակայն միևնույն է վաղ թե ուշ վերադառնում է: Կան մարդիկ, ովքեր ըստ սահմանադրության կամ այլ ինչ-ինչ պատճառներով են ստիպված հեռանալ քաղաքականությունից, սակայն... փորձը ցույց է տալիս, որ նրանք նույնպես վերադառնում են:

Վերջին 3 տարին մենք հետևում էինք Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձին: Իհարկե, նա վերադաձավ հրաժարականից 11 տարի անց:

Ոնց գցում-բռնում եմ, այս տարվանից կամ մյուս տարվանից հետևելու ենք Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Այս դեպքում ընդամենը 3-4 տարի է անցել:

http://img27.imageshack.us/img27/7603/ogbcrafxajn3ya2sg8xx3nr.jpg

Հունիսի 1-ին (թե՞ մայիսի 31-ին) գործարկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը: Կայքը լուսաբանում է Ռոբերտ Քոչարյանի մեծ ու դրական քաղաքական ժառանգությունը, նրա պուպուշությունն ու մեծ պահանջարկը հասարակության մեջ:

http://2rd.am/
http://2nd.am/

http://www.youtube.com/watch?v=ZsPY1kM_08o

Հ.Գ. Առանձին թեմա եմ բացում, համարյա համոզված լինելով, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում և մեզ հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությունը: Ասածս էն ա, էդ զարգացումների արանքում, Հայաստանը չկորցնենք:

aragats
03.06.2011, 09:28
Ներկայիս վերնախավը չափից դուրս շատ «ձեռքբերումներ» ունի Հայաստանում, որը եւ պետք է ձգտեն պահպանել ցանկացած ճանապարհով: Իսկ պահպանելու լավագույն տարբերակը՝ վերեւում մնալն է:

Քոչարյանին ամենայն հավանականությամբ նախագահական աթոռի համար են նախապատրաստում:

Մի քիչ շուտ են սկսել, բայց դա գալիս է իշխանությունը կորցնելու վտանգի զգացողությունից:

Moonwalker
03.06.2011, 11:25
Մեջբերում վերոհիշյալ կայքից.

Հայ ժողովրդի պատմության նորագույն դարաշրջանի ազգային, պետական, քաղաքական հզոր գործիչ, զինվորական անսխալական տեսաբան, Արցախյան Հերոսամարտերի հաղթազենի կռողն ու արարիչը, Համաարցախյան "Միացում" շարժման խորհրդի նախագահ, Լեռնայաին Ղարաբաղի Հանրապետության ՊՊԿ-ի նախագահ և Հայոց ազգային, պետական, քաղաքական հզոր գործչի, իրեղեն կերպարի վերականգնողն ու կրողը, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան:

Ոնց ասում են. բուռն ծափահարություններ::))

Տրիբուն
03.06.2011, 11:47
Քվեարկել եմ «այո», քանի որ միայն այդ դեպքում ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը կհանգեցնի գոնե արտահերթ ԱԺ ընտրությունների…

Universe
03.06.2011, 12:02
Բոլորն իրենց կարծիքում նշում են «Առաջ լավ էր», լավ տպավորություն, իրա ժամանակ եսիմինչ... Ու ոչ մի խելքը գլխին խոսքի բացատրություն, ու հիմա, էս մի քանի հոգանոց ռոլիկը... ՈՉ մեկ Չհիշեց հյուսիսային պողոտայի Օտարումը, որ մարդկանց առավոտ քշերով գալիս բռնի ուժով դատարկում էին տները իրա վախտով, ու էտքանից հետո, երբ բոլոր լրատվականները խոսում են մարդկանց անօրինաբան տնից դուրս հանելուց, երեխեքը ձեռքներին դուրսը կանգնած են մարդիկ քնում,իսկ ինքը կանգնած հյուսիսային պողոտայի մեջտեղն ասումա «զգում եմ էլի որ հզոր ենք»... լավ է ...

կա՞ նենց փաստաթուղթ, կայք, կամ ինչ որ միջոց իմանալու, թե ասենք նախագահն իր նախագահության տարիներին երկրում ի՞նչ ա արել ընդհանրապես, նու ներքին քաղաքականությունից մինչև... Նման ինչ-որ ինֆորմացիայի աղբյուր ունե՞նք...

REAL_ist
03.06.2011, 12:43

Մեր հասարակության մի ստվար զանգված թքած ունի այդ ամենի վրա, չի էլ ցանկանում խորանալ և վերլուծություններ անել, իրանց համար շատ ավելի կարևորա քաղաքական գործչի տեսքը, խոսքը, վստահությունը, նրա մասին ձևավորված լեգենդը, իսկ հաշվի առնելով այդ ամենը` Քոչարյանը հասարակության այդ զանգվածի մոտ բավականին ժողովրդականությունա վայելում: Ես նույնիսկ համոզված եմ, որ հաջորդ նախագահը Քոչարյաննա լինելու, հաշվի առնելով հասարակության նման զանգվածի առկայությունը ու իշխանական լծակները:

AMzone
03.06.2011, 13:38
Բոլորն իրենց կարծիքում նշում են «Առաջ լավ էր», լավ տպավորություն, իրա ժամանակ եսիմինչ... Ու ոչ մի խելքը գլխին խոսքի բացատրություն, ու հիմա, էս մի քանի հոգանոց ռոլիկը... ՈՉ մեկ Չհիշեց հյուսիսային պողոտայի Օտարումը, որ մարդկանց առավոտ քշերով գալիս բռնի ուժով դատարկում էին տները իրա վախտով, ու էտքանից հետո, երբ բոլոր լրատվականները խոսում են մարդկանց անօրինաբան տնից դուրս հանելուց, երեխեքը ձեռքներին դուրսը կանգնած են մարդիկ քնում,իսկ ինքը կանգնած հյուսիսային պողոտայի մեջտեղն ասումա «զգում եմ էլի որ հզոր ենք»... լավ է ...

էէէ ախպերս, 10 հոգու 5000 դրամ են տվել, մեկել եթե նկատել ես միկրաֆոնի վրա լոգո չկա, մեկին բռնել են 10000 տվել են, ասելեն, կազմակերպի ետ մոմենտը, ու քցի յութուբ, մեկել ֆորումներում թեմա բաց, որ հիշեն ինձ, ասա գալու եմ բան ման, որ հետո չզարմանան, արդեն տրամադրված լինեն,...

ոչմեկի որովել, ոչմի լավ բան չի եղել, ու չի էլ լինի, չնայած նայած որ տեսանկյունից, որինակ մեր հարեվանի համար բարգավաճը որ լինի լավա, ինքը օգուտ ունի, ծանոթ էլ ունեմ իրա համար հանրապետականնա լավ, ինքը դրանից օգուտ ունի, իսկ իմ հմար լրիվ վսյո ռավնոյա, հանրապետական , բգ. , թէ հհշ... կամ... իդագդալի..

նենց որ, ինչ վատ տղայա որ, ալբանացիյա.

եսել մեր քաղաքական գործիչները, լավել ընգեր տղեքեն./

http://www.youtube.com/watch?v=EERMf2jdMlc

Նարե91
03.06.2011, 13:48
Դեռ մանկուց միշտ էլ հետաքրքրվել եմ քաղաքական կյանքի թոհուբոհով…Այո, այո, ճիշտ կարդացիք, հենց մանկուց: Եթե 5-6 տարեկան երեխան նոր-նոր փորձում էր այբուբենը յուրացնել, ապա ես «քաղաքական կյանքի այբուբենն» էի սովորում: Անգիր գիտեի բոլոր այն մարդկանց, ովքեր առնչվում էին քաղաքական կյանքին՝ Աժ պատգամավորներ, նախարարներ, կառավարության անդամներ և այլն և այլն: Իսկ մի փոքր ավելի հասուն տարիքում արդեն իսկ սկսեցի հետաքրքրվել նրանց ծավալած քաղաքական գործունեությամբ ու հիշում եմ՝ հորս հետ միասին միշտ քննարկում էինք քաղաքական կյանքի անցուդարձը, ու ես իրար հետևից այնքան հարցեր էի տալիս, որ հայրս զարմանում էր, թե ես ոնց եմ իմ փոքրիկ ուղեղում այդքան հարց կուտակում… Ինչևէ, քաղաքական կյանքի հանդեպ իմ հետաքրքրվածությունը տևեց այնքան ժամանակ, մինչև որ առաջ եկավ «Լևոնականներ» և « Սերժականներ» թշնամական բաժանումը:[: Հենց այդ թշնամական բաժանումը, որ հարազատ մարդկանց համար պատճառ հանդիսացավ, որ իրար հանդեպ թշնամանքով լցվեն, ինձ ստիպեց, որ ես էլ իմ հերթին ատելությամբ լցվեմ թե կառավարության, թե ընդդիմության հանդեպ: Դե իսկ մարտի 1-ի դեպքերը…:( պարզապես ավելորդ եմ համարում այդ մասին խոսելը… Այդ դեպքերն ինձ մի պահ ստիպեցին երանի տալ Քոչարյանի ղեկավարման խաղաղ ու հանգիստ տարիներին, երբ քաղաքական կյանքում թեկուզ քիչ, բայց դրական շարժ էր նկատվում:
Վերադառնալով բուն թեմային՝ ասեմ, որ հաստատ երջանկության գիրկը չեմ ընկնի Քոչարյանի՝ նորից քաղաքական կյանք մտնելու փաստից, բայց որ Քոչարյանի ժամանակ ուրիշ էր (ինչպես ժողովուրդն է ասում), չեմ կարող հերքել…
Իր պաշտոնական կայքի ստեղծումը ամեն դեպքում մտածելու տեղիք է տալիս. արդյո՞ք նա ուզում է հավերժացնել այն ամենը ինչ արել է իր՝ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում, թե՞ սա պարզապես քաղաքական կյանք մտնելու համար խոստումնալից սկիզբ է միայն…
Ինձ թվում է առավել հավանական է առաջին տարբերակը, քանի որ շատերի համար ախորժալի թվացող ու անիրականանալի երազանք համարվող նախագահի աթոռին բազմելն իրականում խաղ ու պար չէ… Քոչարյանն էլ, որպես հմուտ քաղաքական գործիչ, կարծում եմ, այս ամենը շատ լավ է գիտակցում:

Artgeo
03.06.2011, 13:55
էէէ ախպերս, 10 հոգու 5000 դրամ են տվել, մեկել եթե նկատել ես միկրաֆոնի վրա լոգո չկա, մեկին բռնել են 10000 տվել են, ասելեն, կազմակերպի ետ մոմենտը, ու քցի յութուբ, մեկել ֆորումներում թեմա բաց, որ հիշեն ինձ, ասա գալու եմ բան ման, որ հետո չզարմանան, արդեն տրամադրված լինեն,...
Երեք անգամ կարդացի, ուզում եմ հասկանամ էս բառերը ի՞նձ են ուղղված:

Kuk
03.06.2011, 14:21
Դեռ մանկուց միշտ էլ հետաքրքրվել եմ քաղաքական կյանքի թոհուբոհով…Այո, այո, ճիշտ կարդացիք, հենց մանկուց: Եթե 5-6 տարեկան երեխան նոր-նոր փորձում էր այբուբենը յուրացնել, ապա ես «քաղաքական կյանքի այբուբենն» էի սովորում: Անգիր գիտեի բոլոր այն մարդկանց, ովքեր առնչվում էին քաղաքական կյանքին՝ Աժ պատգամավորներ, նախարարներ, կառավարության անդամներ և այլն և այլն: Իսկ մի փոքր ավելի հասուն տարիքում արդեն իսկ սկսեցի հետաքրքրվել նրանց ծավալած քաղաքական գործունեությամբ ու հիշում եմ՝ հորս հետ միասին միշտ քննարկում էինք քաղաքական կյանքի անցուդարձը, ու ես իրար հետևից այնքան հարցեր էի տալիս, որ հայրս զարմանում էր, թե ես ոնց եմ իմ փոքրիկ ուղեղում այդքան հարց կուտակում… Ինչևէ, քաղաքական կյանքի հանդեպ իմ հետաքրքրվածությունը տևեց այնքան ժամանակ, մինչև որ առաջ եկավ «Լևոնականներ» և « Սերժականներ» թշնամական բաժանումը:[: Հենց այդ թշնամական բաժանումը, որ հարազատ մարդկանց համար պատճառ հանդիսացավ, որ իրար հանդեպ թշնամանքով լցվեն, ինձ ստիպեց, որ ես էլ իմ հերթին ատելությամբ լցվեմ թե կառավարության, թե ընդդիմության հանդեպ: Դե իսկ մարտի 1-ի դեպքերը…:( պարզապես ավելորդ եմ համարում այդ մասին խոսելը… Այդ դեպքերն ինձ մի պահ ստիպեցին երանի տալ Քոչարյանի ղեկավարման խաղաղ ու հանգիստ տարիներին, երբ քաղաքական կյանքում թեկուզ քիչ, բայց դրական շարժ էր նկատվում:
Վերադառնալով բուն թեմային՝ ասեմ, որ հաստատ երջանկության գիրկը չեմ ընկնի Քոչարյանի՝ նորից քաղաքական կյանք մտնելու փաստից, բայց որ Քոչարյանի ժամանակ ուրիշ էր (ինչպես ժողովուրդն է ասում), չեմ կարող հերքել…
Իր պաշտոնական կայքի ստեղծումը ամեն դեպքում մտածելու տեղիք է տալիս. արդյո՞ք նա ուզում է հավերժացնել այն ամենը ինչ արել է իր՝ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում, թե՞ սա պարզապես քաղաքական կյանք մտնելու համար խոստումնալից սկիզբ է միայն…
Ինձ թվում է առավել հավանական է առաջին տարբերակը, քանի որ շատերի համար ախորժալի թվացող ու անիրականանալի երազանք համարվող նախագահի աթոռին բազմելն իրականում խաղ ու պար չէ… Քոչարյանն էլ, որպես հմուտ քաղաքական գործիչ, կարծում եմ, այս ամենը շատ լավ է գիտակցում:

Կայքը պաշտոնական չի:

Մեկ էլ խաղաղի պահը շատ հետաքրքիր ա ստացվել. տասը տարի մարտի մեկ ա եղել, դու ասում ես՝ խաղաղ տարիներ: նաև մի մոռացի, որ մարտի մեկին հենց ինքն ա եղել նախագահ, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց ինքն ա եղել նախագահ, ինքն ա պատասխանատու էդ ամեն ինչի համար:

Վիշապ
03.06.2011, 14:24
Ահա, խնդրեմ։ Դուք (մենք) ակամայից սկսեցի(ն)ք Քոչարյանի քարոզարշավը։ Իսկ ըստ հայտնի տեսության, ում որ շատ են քննարկում, նա էլ թելադրում է քաղաքական կյանքը:))

Նարե91
03.06.2011, 14:34
Կայքը պաշտոնական չի:

Մեկ էլ խաղաղի պահը շատ հետաքրքիր ա ստացվել. տասը տարի մարտի մեկ ա եղել, դու ասում ես՝ խաղաղ տարիներ: նաև մի մոռացի, որ մարտի մեկին հենց ինքն ա եղել նախագահ, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց ինքն ա եղել նախագահ, ինքն ա պատասխանատու էդ ամեն ինչի համար:
հա «ոչ» բառը մոռացել էի գրել, կուղղեմ

Եկեք մարտի մեկի դեպքերը մի կողմ թողնենք ու Քոչարյանի գործունեությունը առանց դրա քննարկենք… այդ տասը տարիները ամեն դեպքում շատ վատ չեն անցել... մի քիչ լավատես եղեք էլի... կարար ավելի վատ լիներ չէ

Kuk
03.06.2011, 14:39

Աաա :D:D Ոնց ա զգացվում, որ մանուկ հասակից տենց լուրջ քաղաքականոթյամբ ես զբաղվել: Հա, կարար ավելի վատ լիներ, կարար մարտի մեկին ոչ թե տասը հոգի սպանվեր, այլ հարյուր, կարար հոկտեբերի 27-ին ոչ մեկ կենդանի դուրս չգար ԱԺ-ից, կարար Հյուսիսային Պողոտայի նախկին բնակիչներին գնդակահարեին, նոր տնից դուրս հանեին, բայց առանց գնդակահարելու են հանել, թողել են ապրել ու սենց շարունակ: Կամ մարտի մեկն ինչի՞ ես հանում. իրա կազմակերպած ընտրությունների արդյունքում ա եղել ու իր նախագահության ժամանակ ա եղել, այ քեզ բան: Կարողա՞ հոկտեմբերի 27-ն էլ հանես, դե Պողոս Պողոսյանի սպանությունն էլ ձեռի հետ հան, ու սենց հերթով ես թվարկեմ, դու հան, ասա՝ հաշիվ չի, վերջում էլ կդառնաս էդ ոչ պաշտոնական կայքի ֆան :D

Տրիբուն
03.06.2011, 14:44
հա «ոչ» բառը մոռացել էի գրել, կուղղեմ

Եկեք մարտի մեկի դեպքերը մի կողմ թողնենք ու Քոչարյանի գործունեությունը առանց դրա քննարկենք… այդ տասը տարիները ամեն դեպքում շատ վատ չեն անցել... մի քիչ լավատես եղեք էլի... կարար ավելի վատ լիներ չէ

Լրիվ համաձայն եմ: Մենք էլ կարայինք Սոմալիում ապրեինք ու ոչ թե Հայաստանում: Կյանքը հրաշալի է:

Վիշապ
03.06.2011, 14:46
Իմիջայլոց, քվեարկել եմ «այո», ոչ մի բացասական բան չեմ տեսնում Քոչարյանի վերադարձի մեջ բացի դրականից։ Վերջին վարյանտ՝ իրար կուտեն, սաղից կպրծնենք:))

AMzone
03.06.2011, 16:10
Երեք անգամ կարդացի, ուզում եմ հասկանամ էս բառերը ի՞նձ են ուղղված:

եթե փող չես վերցրել, կամ քեզ չեն ասել, ուրեմնս քեզ չի վերաբերվում, կարաս 3 անգամ չկարդաս. ;)

Universe
03.06.2011, 16:21
մի քիչ լավատես եղեք էլի...
:rollՍտեփն՜կերտ, ստեփնա՜կերտ, պրեկռասնի գոռըդ գձե նա սվեծե լուչշե նեեե՜տ...
Բան չունեմ ասելու, լավ քաղաքա, մաքուր, օդը տրամադրումա սնվելուն... etc... :roll

Ariadna
03.06.2011, 17:02
Լիահույս սպասում եմ, որ պարզվի, որ «այո» քվեարկած հինգ հոգուց մնացած երեքն էլ են Տրիբունի ու Վիշապի տրամաբանությամբ շարժվել :))

Ariadna
03.06.2011, 17:08
Իր պաշտոնական կայքի ստեղծումը ամեն դեպքում մտածելու տեղիք է տալիս. արդյո՞ք նա ուզում է հավերժացնել այն ամենը ինչ արել է իր՝ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում, թե՞ սա պարզապես քաղաքական կյանք մտնելու համար խոստումնալից սկիզբ է միայն… [/B]

Նարե ջան, էդ խորքային վերլուծություններ անելու կարիքը չկա, նա ընդամենը ուզում է կրկնապատկել երկիրը ծախելու հաշվին կուտակած 4.5մլրդ. դոլարը ու պլուս դրան՝ կրկին իշխանություն ունենալու անհագ ցանկությունն էլ մյուս կողմից է ստիպում խեղճ մարդուն կրկին վերադառնալ։

Moonwalker
03.06.2011, 17:13
Լիահույս սպասում եմ, որ պարզվի, որ «այո» քվեարկած հինգ հոգուց մնացած երեքն էլ են Տրիբունի ու Վիշապի տրամաբանությամբ շարժվել :))

Ես էլ լիահույս սպասում եմ, որ պարզվի, որ «այո» քվեարկած հինգ հոգուց մնացած երկուսն էլ են իմ, Տրիբունի ու Վիշապի տրամաբանությամբ շարժվել::P

Shah
03.06.2011, 17:15
ու սենց խելքով ազգ լինելով ես հավատում եմ որ կընտրվի էլ...
մդա.. երբ ենք հայաստանում զգալու ինչպես մեր տանը, կուզեմ սխալվեմ, բայց իմ մոտ նենց տպավորությունը ա, որ էդ երկու-երեք հոգով պասեր տալով դեռ երկար են խաղալու..

Նարե91
03.06.2011, 17:49
Շատ նորմալա, ես հենց նման արձագանքների էլ սպասում էի...Թերևս վերջին անգամ այս թեմայում գրեմ, որովհետև անիմաստա... Մեր ազգի նման ամեն ինչից դժգոհ ազգը լավ էլ արժանի ա էն բոլոր իրադարձություններին, որոնք եղել են ու էլ բոլոր իրադարձությունները, որ դեռ նոր պիտի լինեն...

Աբելյան
03.06.2011, 17:59

Մանավանդ Քոչարյանի գալուն::crazy

ջուր
03.06.2011, 18:45
Տեսագրությունը նայելուց այնպիսի տպավորություն է,որ հարցրել են,թե ում կուզեք տեսնել նախագահի աթոռին. ալիևին,գյուլին,թե քոչարյանին...Դե իհարկե Քոչարյանին,նա համեմատաբար ավելի լավ կվերաբերվի հայերին...Տեսնես ինչու է ուզում վերադառնալ,էս նախագահն էլ շատ լավ թալանում,սպանում և ժողովրդին ուղղորդում դեպի անդունդը:Տեսնես որտեղ է մնացել ՀԱՅԵՐԻն իմաստությունն ու խելքը...երևի քոչարյանի սարքած խանութներում...

Աթեիստ
03.06.2011, 19:04
Փորձեցի պատկերացնել, թե ինչ խորը վերլուծություններ է արել Նարե91-ը 1998-ի դեպքերի հետ կապված 6 տարեկան հասակում։
Այնքան խորը, որ քոչարյանի մասին խոսելիս ոչ թե մտածում է գլխից կրակելու, այլ օրինակ երկրում իրականացված էլիտար (նորմալ մարդկանց համար անհասանելի) շինարարության, 3-րդ ժամկետի մասին։

Իսկ տեսանյութը դիտելիս հիշում եմ Միմինոն. «Эти «Жигули»… чем думают, я не знаю. Под ногами крутятся, крутятся, крутятся…» :
Ոնց որ ասում են. մարդ կա մարդ ա, մարդ էլ կա իրա համար քոչարյանն էլ ա մարդ։

Հ.Գ.
Քանի դեռ խոսքը ՀՀ 2-րդ նախագեյի մասին է, ազգանումը մեծատառով չեմ գրում։

davidus
03.06.2011, 19:09
Ձեռքս կոտրվելով պիտի փաստեմ, որ տեսանյութի հարցումը միայն 3-րդ մասում ա անցկացված: :D Խայտառակ եղանք.... :D :D

Kuk
03.06.2011, 22:50
Շատ նորմալա, ես հենց նման արձագանքների էլ սպասում էի...Թերևս վերջին անգամ այս թեմայում գրեմ, որովհետև անիմաստա... Մեր ազգի նման ամեն ինչից դժգոհ ազգը լավ էլ արժանի ա էն բոլոր իրադարձություններին, որոնք եղել են ու էլ բոլոր իրադարձությունները, որ դեռ նոր պիտի լինեն...

Աստված ձենդ լսի:

Ապօրինություններից դժգոհներն ե՞ն արժանի, թե՞ էդ ապօրինություններին լավատեսորեն մոտեցողները, որ ասում ես՝ կարար ավելի վատ լիներ: Դե հա, տենց կարելի ա ամեն ինչից էլ գոհ լինել, որտև ինչպես ասում են՝ վատից վատն էլ կա:

voter
05.06.2011, 22:52
ՈՒղղակի ամոթ կլինի, որ վերադառնա։ Ամոթ մեզ կլինի, քանի որ վերջնականապես կպարզվի թե ինչ «բարձրորակ», «շնորհալի» անձ ենք ունեցել տաս տարի շարունակ, ՀՀի նախագահ....

Աստծու սիրուն, թող սուս փուս իրա թոշակին մնա, նա քաղաքականության հետ կապ չի ունեցել, չունի ու շատ խիստ կասկածելի է, որ կարող է ունենալ – սովորել երբեք ուշ չի, բայց դե ..........

voter
05.06.2011, 22:54
Հարցումը ինչ որ անհասկանալի ձևով մոտաժված է, որ չլսվի ինչ հարց է տրվում։ Սոց. հարցումների ժամանակ հարցը շատ կարևոր է ու կարող է ինքնին ցանկալի պատասխանը պարունակի ու ազդի արդյունքի վրա...

Kita
09.06.2011, 16:03
http://www.youtube.com/watch?v=ZsPY1kM_08o

Դեմքություն:)) Նոր պարզեցի, որ մամային էլ են հարցրել, ասել է ոչ մեկին ու քննադատել:)) Բա իրանց խի չեն ցույց տալիս:))

Ռուֆուս
09.06.2011, 16:15
Դեմքություն:)) Նոր պարզեցի, որ մամային էլ են հարցրել, ասել է ոչ մեկին ու քննադատել:)) Բա իրանց խի չեն ցույց տալիս:))

Մամադ երրորդ մասում ի՞նչ գործ ուներ :))

Նետ
09.06.2011, 16:53
http://www.youtube.com/watch?v=ZsPY1kM_08o
Որպես քաղաքացի մտածում եմ՝ սրանց էս էլ ա քիչ(Կամ շատ։Չգիտեմ որը ճիշտ կհնչի)
Որպես քրիստոնյա ասում եմ՝ Տեր ներիր նրանց՝ քանզի նրանք չեն հասկանում թէ ի՞նչ են անում։

Vaio
09.06.2011, 17:50
Հավանական չեմ համարում Քոչարյանի վերադարձը:

Նախ Սերժ Սարգսյանը դա թույլ չի տա, և երկրորդը, ժողովրդի վստահության մաքսիմում 1-3%-ի քվեն ստանա, նենց որ ինքը այլևս անելիք չունի ----> սա ես ասում եմ այսօրվա դրությամբ: Չի բացառվում, որ մի քանի տարի հետո, օրինակ 2018 թվականին, մարդիկ այդ ժամանակվա իշխանություններից այնքան զզված լինեն, որ սկսեն սիրել Քոչարյանին ու վերջինիս հետ հույս կապեն, ինչպես դա եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում. վերջինից գործնականում բոլորը զզվում էին, սակայն մարդը կարողացավ վերականգնել, ավելացնել իր զրոյական ("մինուսական") համբավը:

Universe
10.06.2011, 23:44
http://www.youtube.com/watch?v=Jgd1SLZVYFM&feature=player_embedded#at=132

Հիմա եկեք դիտենք Անկաշառ մարդկանց բովանդակալից կարծիքը... :think

Մովսես
11.06.2011, 09:49
Ես շատ հավանում եմ Քոչարյանին և անշուշտ կողմ կլինեմ եթե ինքը վերադառնա քաղաքականություն, մանավանդ եթե Սերժը չափից ավել համագործակցի դավաճան Լեվոնի հետ կամ էլի գործ բռնի կեղտոտ թուրքերի հետ ու փորձի սահմանները բացել վնասելով մեր երկրին: Այսօրվա դրությամբ ես չեմ կարծում որ Սերժը սենց բաներ կանի, բայց մենք պետք է միշտ զգույշ ու զգոն լինենք:

Հայկօ
11.06.2011, 11:32

Երբ վերադառնա, աշխատի իրան Պապլավոկում գոնե մի անգամ բարևես: Կարող ա ՌՔ-ն կյանքում մի անգամ մի օգուտ տա:

Varzor
11.06.2011, 15:18
Թեմայի վերնագիրն արդեն իսկ անտրամաբանական եմ համարում:
Քողարյանը չի էլ հեռացել քաղաքականությունից, ուղղակի ակտիվ տեսանելի գործողությունների չի դիմում` կարիքը չկա:
Ինչպես կարող է քաղաքականությունում չլինել այն մարդը, որի նշանակած պաշտոնյաները տեռևս պաշտոնավարում են, կամ որի ֆինանսատնտեսական կարողությունները խոշոր կշիռ ունեն ՀՀ տնտեսական դաշտում:
Թե մոռանում ենք, որ ներկայիս ընդիմության ամենացավոտ հարցը և եղելությունը տեղի է ունեցել հենց նրա պաշտոնավարման վերջում` երկրի գործող նախագահը Քոչարյանն էր:
Անձամբ ես մտածում եմ, որ ներյաիսկ տնտեսա-քաղաքական իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը, նույնսիկ ստեվում մնալով, այնուամենայնիվ քաշում է համապատասխան թելերը և այդ թելերից շատ ունի:

Մովսես
11.06.2011, 19:35

Մենք պետք է համել հաշվի առնենք որ Սերժի ու Քոչարյանի հարաբերությունները այսօրվա դրությամբ այդքան պինդ չեն ու Սերժի երկխոսություն Լևնի հետ կարող է ավել խնդիրներ ստեղծի իրենց հարաբերությունների համար: Եթե Քոչարյանը վերադառնա ու այս լարվածությունը մնա, շատ հետաքրքիր քաղաքական դաշտ կստեղծվի:

Varzor
12.06.2011, 14:22

Ստույգ իմանալու համար, թե ինչքան պինդ են Սերժ-ռոբերտ հարաբերությունները, առնվազն պետք է նրանց հետ "նստել-հելնել", կամ էլ նրանց հետ "նստող-հելնողների" հետ:
Առայժմ ոչ մի ստույգ ինֆորմացիա չունեմ նրանց "սառած" հարաբերությունների վերաբերյալ:
համենայն դեպս էդ սառածությունն ինչ-որ ձևով կարտահայտվեր նաև տնտեսական փոխհարաբերություններում, որը չի նկատվում:
Իսկ ինչ վերաբերվեւմ է "երկխոսությանը", ապա այն իրականում տեղի է ունեցել 3 տարի առաջ` ընտրություններից էլ առաջ :) Համ էլ իրենք , երևի, չեն էրկխոսում, այլ ջերմ զրուցում են :)