PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեկ մազուրկա (Ֆ. Շոպեն, օպ. 63, հ. 3), բազմաթիվ կատարումներ. քվեարկություն



ars83
01.06.2011, 17:09
:hi
Ֆրեդերիկ Շոպենի 41-րդ մազուրկան (դո-դիեզ մինոր, օպ. 63 համար 3) կատարել են շատ ու շատ դաշնակահարներ:
Ո՞ւմ կատարումն եք Դո՛ւք համարում լավագույնը:

Թեմայում քննարկությունները և քվեարկության ցանկում չընդգրկված տարբերակների տեղադրումը (բայց միայն դաշնամուրով) ողջունվում է:
Շնորհակալություն մասնակցության համար: :)

ars83
02.06.2011, 02:33
Այս ինչ բարդ բան եմ արել, փաստորեն, որ միայն մեկ ընտրության հնարավորություն եմ թողել: :D Ինքս ահավօռ դժվարանում եմ ընտրել: «Շոպենյան» ոգով, ինձ թվում է կատարում են Աշքնեազին, Հորովիցը, Ցիմերմանը, ավելի քիչ՝ Ռուբինշթայնը: Բայց ես կընտրեմ ամենայուրահատուկ կատարումը, որից երևում է նաև կատարողի շատ հարուստ ներաշխարհը, կատարողական ու կոմպոզիտորական հմտությունը: Ռախմանինովինը: :hi

Jarre
02.06.2011, 03:19
Արս ջան, շատ մերսի հետաքրքիր կատարումների համար, մեծ բավականություն ստացա։

Լսեցի և ամեն մեկը յուրովի հավանեցի, բայց ամենաշատը տպավորվեց Վլադիմիր Հորովիցինի կատարումը և ընտրեցի այդ տարբերակը։

Հորովցինը այնպես է կատարում կարծես Շոպենն ինքն է նվագում իր ստեղծագործությունը։ Շատ ազատ է, համարձակ ու հանգիստ։

Առանց նեղանալու, բայց մնացածները այնպես են նվագում, կարծես գործ տված լինեն ու ասեն նվագեք :P Զուտ անձնական զգացողությունս է այդպիսին։

Ամպ
02.06.2011, 04:04
Ինձ Հորովիցի, Ռուբինշթայնի ու Ցիմերմանի կատարումները դուր եկան: Ռուբինշթայնի կատարումները սովորաբար ինձ դուր չեն եկել, բայց շոպենյան այս կատարումը շատ հավանեցի, դրա համար էլ հենց իր տարբերակն եմ ընտրել:
Հորովիցի կատարումը, իրոք, շատ գեղեցիկ էր, ոգեղեն:

Հարցման համար՝ շնորհակալություն:

Yellow Raven
02.06.2011, 11:50
Քվեարկեցի ամենաէմոցիոնալի օգտին` Վլադիմիր Հորովից :)

Moonwalker
02.06.2011, 12:58
Չգիտեմ, բայց միակ ընտրության դեպքում ձայնս տալիս եմ Պախմանին: Չնայած փոքր ինչ «փոշոտված», բայց ավելի մոտ էր իմ զգացածին::love
Ի դեպ, մի արտամրցութային էլ իմ կողմից՝

Գրիգորի Սոկոլով


http://www.youtube.com/watch?v=dBfXz1iRsxw

հովարս
02.06.2011, 15:30
Արս ջան, քո առաջարկածներից քվեարկում եմ Ռոբերտո Պոլինիին, նաև ինձ դուր եկավ սա http://youtu.be/e8BQc5wwQGU

ars83
02.06.2011, 17:33
Moonwalker, հովարս, շնորհակալություն Սոկոլովի և Մորոզովայի կատարումների հղումները տեղադրելու համար: :ok

Սոկոլովի կատարումը շատ նուրբ և ռոմանտիկ էր. սա, ինչքանով նկատել եմ, բնորոշ է նրա՝ Շոպենի ստեղծագործությունների կատարումներին ընդհանրապես: Թախծավետ, լիրիկական մոտեցումը Շոպենի դաշնամուրային պիեսներին, երևի ամենատարածվածն է՝ ըստ զրկանքներ կրած, հիասթափությունների և ներքին պայքարի միջով անցած կոմպոզիտորի նրա կերպարի: Երաժշտական ֆրազների ձգվածությունը, բայց, մոտեցնում է այս մազուրկան նոկտյուրնի ձևին:
Երեկ կարդում էի Ռախմանինովի կատարման մասին մեկնաբանությունները ՅԹ-ում: Ոմանք նրան կշտամբում էին ստեղծագործությունը շոպենյան թախիծից և լիրիկականությունից իսպառ զրկելու մեջ: Մյուսները նշում էին, որ մազուրկաները պարեղանականեր են և պարտադիր չէ, և կատարումները չպիտի կրեն «հուսահատական» երանգ:
Ամեն դեպքում, շատ հետաքրքիր է հետևել, թե միևնույն նոտաների հավաքածուն, անցնելով տարբեր կատարողների մատների տակով և հոգեկան ներաշխարհի միջով, այդքա՛ն տարբեր պատկերների վերածվում: Երևի սա առաջին հերթին խոսում է կոմպոզիտորի վարպետության մասին: :)

հովարս
02.06.2011, 18:36
Գուցե իմ մոտ նույն տպավորությունը հետք թողեց, քանի որ ես էլ փորձեցի լսել որպես պարեղանակ: Իսկ Ռախմանինովի կատարմամբ դա չեր զգացվում(որպես մազուրկա), իսկ որպես ազատ կատարիում(զգացմունք) ուրույն է:

Freeman
02.06.2011, 19:48
Պախմանն ու Ռուբինշտայնը դուրս եկան,բայց էն վերջի երեք հատը ինետիս արագության պատճառով չեմ կարում լսեմ :cry երբ դրանք էլ լսեմ՝ կքվեարկեմ